PDA

Դիտել ողջ տարբերակը : Բացիկների փոխանակում

StrangeLittleGirl
11.10.2008, 23:08
Ժո՛ղ, էս երևույթը մի ուրիշ ֆորումից եմ թխել: Այնտեղ արդեն մի քանի տարի է, ինչ գործում է, և շատ լավ է անցնում: Մասնակցելուց առաջ ծանոթացեք կանոններին.
1. Գրանցվելու համար այս թեմայում գրեք անուն-ազգանուն
2. Գրանցումը տևելու է 10-14 օր, էդ կորոշենք
3. Ես պատահական անուններ կընտրեմ, զույգեր կկազմեմ, կտեղեկացնեմ այդ անձանց թե՛ պմ-ով, թե՛ այս թեմայում
4. Զույգերը պմ-ով/մեյլով կփոխանակվեն հասցեներով (թեմայում չգրեք ձեր սեփական ապահովության համար)
5. Ուղարկեք գեղեցիկ բացիկներ, ինչպիսիք կցանկանայիք ինքներդ ստանալ:
6. Ստանալիս և ուղարկելիս անպայման տեղեկացրեք ձեր զույգին և ինձ (թեմայում և/կամ պմ-ով)

Հայաստանի փոստը երկրի ներսում հրաշալի, իսկ դրսում՝ բավական նորմալ աշխատում է, փորձած բան եմ ասում: Հուսով եմ՝ հասկացաք, որ խոսքը իսկական, ոչ թե էլեկտրոնային բացիկների մասին է:

Այս ամիս անում ենք փորձնական:
Գրանցվելու ժամանակը 11.10.08 - 21.10.08
Զույգերի անունները կհայտնեմ 22.10.08-ին:
Բացիկները պետք է ուղարկվեն մինչև 01.11.08:

Ռուֆուս
11.10.2008, 23:21
Ես մասնակցում եմ :)

StrangeLittleGirl
11.10.2008, 23:36
Եթե մասնակցում ես, անուն-ազգանունդ գրի :) Էդ անում ենք ապահովության համար:

Ռուֆուս
11.10.2008, 23:38
Եթե մասնակցում ես, անուն-ազգանունդ գրի :) Էդ անում ենք ապահովության համար:

Բյուր, կներես, բայց գտնում եմ, որ ճիշտ չի անուն ազգանունը ֆորումում գրել, ով ասես այստեղ չի մտնում....

Եթե սա պարտադիր պայման է, ես չեմ մասնակցում

StrangeLittleGirl
11.10.2008, 23:43
Կարծում եմ՝ գոնե անունը չէր խանգարի: Սա արվում է նրա համար, որ պատահական մարդիկ չմտնեն:

Ռուֆուս
11.10.2008, 23:48
Կարծում եմ՝ գոնե անունը չէր խանգարի: Սա արվում է նրա համար, որ պատահական մարդիկ չմտնեն:

Վաղուց արդեն իմ անունը գաղտնիք չի ֆորումում.... Հայկ, ուրախ եմ ծանոթության համար :P

murmushka
12.10.2008, 20:21
Արմինե
ես նույնպես մեծ սիրով կմասնակցեմ;)

StrangeLittleGirl
17.10.2008, 22:41
:) Ուրիշ ցանկացողներ կա՞ն: Էս մեկի հաջողությունից կախված է, թե փոխանակումը շարունակություն կունենա, թե ոչ: Ի դեպ, ոչ Հայաստանում գտնվող ակումբցիների մասնակցությունը նույնպես հետաքրքիր կլինի:

Ռուֆուս
17.10.2008, 22:46
Արմինե
ես նույնպես մեծ սիրով կմասնակցեմ;)

Արմին ջան, մի խոսքով հասցեդ ինձ ուղարկի, մեր բացիկները փոխանակենք, պրծնենք :D

StrangeLittleGirl
17.10.2008, 23:06
Վա՜յ, Հա՛յկ, համբերի :D Մարդ ես, կարող ա էլի մի երկու հոգի ավելանան ;)

Վարպետ
18.10.2008, 00:04
Ես էլ եմ մասնակցում:))

Քամի
18.10.2008, 00:37
Ես էլ եմ ուզում մասնակցել ..:)

Քամի
25.10.2008, 02:12
Գրանցվելու ժամանակը 11.10.08 - 21.10.08
Զույգերի անունները կհայտնեմ 22.10.08-ին:
Բացիկները պետք է ուղարկվեն մինչև 01.11.08:

ժամանակը լրացավ, խաղը չի շարունակվում՞

StrangeLittleGirl
25.10.2008, 09:30
Շարունակվում է :)
Ուղղակի ներողություն եմ խնդրում. ահավոր զբաղված եմ էս օրերին: Վաղը անպայման զույգերին կգրեմ ;)

Հ.Գ. Մոդերներին կխնդրեի էս թեման կարևոր դարձնել:

StrangeLittleGirl
27.10.2008, 19:39
Ինձ շա՜տ կներեք ուշացման համար: Ցավում եմ, որ այսքան քիչ են մասնակիցները: Ինչևէ, հուսամ, որ մյուս ամիս ավելի ակտիվ կլինեք: Հիմա վիճակահանությամբ կընրտեմ զույգերին:

Վարպետ - Քամի
Murmushka - Raedwulf
Աշխատեք մինչև նոյեմբերի 10-ը ուղարկել բացիկները: Նոյեմբերի 11-ից նոր փոխանակում կսկսենք :) Երբ բացիկ ուղարկեք կամ ստանաք, անպայման այս թեմայում գրեք: :)

Ֆրեյա
27.10.2008, 20:00
Բյուր, բաքեզ ով ա ուղարկելու՞ :(

Ես էլ եմ գրանցվում :)

StrangeLittleGirl
30.10.2008, 23:38
Բյուր, բաքեզ ով ա ուղարկելու՞

Ես էլ եմ գրանցվում
Դե քանի որ զույգ թվով մասնակիցներ էին, որոշեցի էս անգամ դուրս մնալ: ;) Բայց քանի որ գրանցվել ես, արի ես ու դու իրար ուղարկենք :) Հեսա հասցես պմ կանեմ

Ֆրեյա
31.10.2008, 09:53
Դե քանի որ զույգ թվով մասնակիցներ էին, որոշեցի էս անգամ դուրս մնալ: ;) Բայց քանի որ գրանցվել ես, արի ես ու դու իրար ուղարկենք :) Հեսա հասցես պմ կանեմ

OK :ok :)

Վարպետ
31.10.2008, 10:18
Ժողովուրդ, ես տուպե ի բանալնո ժամանակ չունեմ:( Քամի ջան, կներես էլի... Ինձ կփոխարինեք?

Քամի
31.10.2008, 15:49
ահա բարի
այդ դեպքում թող իմ զույգը լինի murmushkan:)

StrangeLittleGirl
31.10.2008, 19:16
ահա բարի
այդ դեպքում թող իմ զույգը լինի murmushkan
Եթե նա համաձայն է երկու հոգու բացիկ ուղարկել, խնդիր չկա :)

Ռուֆուս
31.10.2008, 20:14
ահա բարի
այդ դեպքում թող իմ զույգը լինի murmushkan:)

համաձայն չեմ, քո համար ուրիշ զույգ գտիր ;)

StrangeLittleGirl
06.11.2008, 20:50
Ժո՛ղ, ի՞նչ նորություն կա, ի՞նչ վիճակում եք: Եթե բոլորն արդեն ուղարկել են, կարող ենք նորը սկսել :)

Անի՛, ես քոնը երեկ ուղարկել եմ, պիտի որ վաղը ստանաս :)

Dayana
06.11.2008, 23:31
ինձ էլ ուղարկեք էլի, թեկուզ մեջը հրեշ լինի :( ես երբեք բացիկ չեմ ստացել :(

Երկնային
07.11.2008, 00:40
դե լավ, ինձ էլ գրանցեք հաջորդ հերթափոխին… :)

Ռուֆուս
07.11.2008, 00:51
Մոտ օրերս կուղարկեմ... Ժամանակ չեմ ունեցել :(

Ֆրեյա
07.11.2008, 10:02
Ժո՛ղ, ի՞նչ նորություն կա, ի՞նչ վիճակում եք: Եթե բոլորն արդեն ուղարկել են, կարող ենք նորը սկսել :)

Անի՛, ես քոնը երեկ ուղարկել եմ, պիտի որ վաղը ստանաս :)

Ստացել եմ երեկ :yahoo
Ես էլ քոնը երեկ եմ ուղարկել ;) Այդ պրոցեսից ահագին հոգեպես հարստացա, նոր փորձ էր վերջապես, կյանքումս ոչ մի անգամ թղթից նամակ չէի ուղարկել : :)

Բայուր ջան, շատ դուրս եկավ, իսկապես որ շաաա~տ օրիգինալ էր, մերսի :) Հիմա այդպիսի բացիկներ երևի չես էլ ճարի :) 1980~ :)

StrangeLittleGirl
16.11.2008, 12:55
Էստեղ չէի նշել. ես էլ Անիի բացիկն եմ ստացել: :) Մյուսներից նորություն կա՞:

Ինչևէ, կարծում եմ, որ արդեն ժամանակն է՝ սկսել նոր փոխանակումը:
Արդեն գրանցված են.
Dayana
Երկնային

Ես էլ եմ գրանցվում :)

Գրանցումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը: Նույն օրը կամ մեկ օր անց վիճակահանությամբ կորոշվեն զույգերը: Բացիկները պետք է ուղարկվեն մինչև դեկտեմբերի 15-ը:

Տոների հետ կապված գուցե առանձին Նոր տարվա բացիկների փոխանակում սկսենք, բայց մի քիչ ուրիշ ձև :)

murmushka
27.11.2008, 00:13
ստացա
շնաորհակալություն Հայկ ջան, բայց կարծում եմ քեզ մեծ անակնկալ է սպասվում, երբ իմ ուղարկածը ստանաս:D
կսպասեմ քո արձագանքին;)

Ռուֆուս
27.11.2008, 00:18
ստացա
շնաորհակալություն Հայկ ջան, բայց կարծում եմ քեզ մեծ անակնկալ է սպասվում, երբ իմ ուղարկածը ստանաս:D
կսպասեմ քո արձագանքին;)

Արմին ջան, ես քոնը ստացել եմ, բայց դեռ չեմ տեսնել, թե ինչ է...

Գյումրիից մարդ եկող չկա, որ բերի :D Խոստացել են մյուս շաբաթվա մեջ ուղարկել ;)

Ռուֆուս
28.11.2008, 21:04
Պատկերացնում եք, ես ու Մուրմուշկան իրար լրիվ նույն բացիկն ենք ուղարկել.... :D Էսօր էնքան եմ ծիծաղել դրա վրա.... :hands Ապրես, Արմին ջան ;)

Բացի դրանից, ակումբցիներից մեկը ինձ հաճելի անակնկալ էր պատրաստել, չգիտեմ որտեղից հասցես էր ճարել ու մի հատ պուպուշ բացիկ էր ուղարկել: Ապրես, ջան, շատ զգացված եմ :love

Քամի
31.12.2008, 04:35
Ես ստացել եմ՝ ԻՆՔՆ էլ;)
շատ շա՜տ հաՃելի էր
շնորհակալություն :)

Sona_Yar
29.01.2009, 19:21
Բացիկափոխանակությունը շատ դուրս եկավ, եկեք շարունակենք մոտակա տոների կապակցությամբ:Ես մասնակցում եմ...անունս էլ Անահիտ է:Սպասում եմ զույգիս:friends:

Apsara
29.01.2009, 19:28
Ես էլ եմ մասնակցում, Վարդուհի:)

John
29.01.2009, 21:51
Ժող, անուն-ազգանունն ա պետք, ոչ թե մենակ անունը;-) կյանքում նամակ չեմ ուղարկել փոստով . . . Ոչ էլ ստացել եմ . . . Դ ժվար էլ ուղարկեմ երբևէ . . . Կամ ստանամ . . . Ի դեպ, լավ միտք ա;-)

Apsara
29.01.2009, 21:55
Եկեք փետրվարի տասնչորսի առթիվ ակտիվացնենք թեման ու էտպես նշենք, անպայման ի սիրո խոստովանություններ ուղարկենք, բայց կարելի է սիրային բարեմաղթանքներ գրել մեկս մյուսին

murmushka
29.01.2009, 22:13
+1 Արմինե;)

Ռուֆուս
29.01.2009, 22:22
+1 Հայկ

John
30.01.2009, 07:31
Ժող, իսկ քանի՞ օրում ա հասնում նամակը Երևանի տարացքում:

Ռուֆուս
30.01.2009, 16:23
Ժող, իսկ քանի՞ օրում ա հասնում նամակը Երևանի տարացքում:
2-3 օռվա ընթացքում

Apsara
30.01.2009, 17:21
Եկեք մինչ փետրվարի 10 գրանցվենք հետո մեկն ու մեկը ասենք Հայկը զույգերը կազմի ու փետրվարի 12-ին ուղարկենք , պատկերացնում եք ինչ հաճելի կլինի ամսի 14-ին իսկական նամակով ու բացիկով սիրո բարեմաղթանք ստանալ

Ռուֆուս
30.01.2009, 17:28

Դե ուրեմն, եկեք այնպես անենք, որ սեռային հավասարությունը պահպանվի, թե չէ էդքան էլ լավ չի լինի :D

Apsara
30.01.2009, 17:30
Դե ուրեմն, եկեք այնպես անենք, որ սեռային հավասարությունը պահպանվի, թե չէ էդքան էլ լավ չի լինի :D

Հայկ ջան մենք կարա՞նք մի բան անենք, շատ-շատ դուք անեք տղեքով, ավելանաք, :D

John
30.01.2009, 18:06
2-3 օրվա ընթացքում մերսի Հայկ ջան: որ աղջիկները ավելի շատ լինեն' ես ել կգրանցվեմ վերջին օրը;-)

Sona_Yar
30.01.2009, 20:09
Եկեք մինչ փետրվարի 10 գրանցվենք հետո մեկն ու մեկը ասենք Հայկը զույգերը կազմի ու փետրվարի 12-ին ուղարկենք , պատկերացնում եք ինչ հաճելի կլինի ամսի 14-ին իսկական նամակով ու բացիկով սիրո բարեմաղթանք ստանալ

Երևանաբնակները կարող են էդքան ուշ գրանցվել: Եվրոպայից ուշ կհասնի բացիկը:(Ավելի լավ է հիմա ինձ ընկեր տվեք:D, հիմիկվանից մտածենք էդ մասին:
՛

John
30.01.2009, 21:49
Երևանաբնակները կարող են էդքան ուշ գրանցվել: Եվրոպայից ուշ կհասնի բացիկը:(Ավելի լավ է հիմա ինձ ընկեր տվեք:D, հիմիկվանից մտածենք էդ մասին:
՛
ինձ էլ ընկերուհի ա պետք [ :oy ] էդ մասին էլ մտածեք ձեռի հետ ;-)

Apsara
30.01.2009, 22:53
Երևանաբնակները կարող են էդքան ուշ գրանցվել: Եվրոպայից ուշ կհասնի բացիկը:(Ավելի լավ է հիմա ինձ ընկեր տվեք:D, հիմիկվանից մտածենք էդ մասին:
՛

Սոնա ջան ես էլ իմ փորձից կարող եմ ասել, որ Եվրոպայից ավելի շուտ կարողա տեղ հասնի քան Երևանի մեջ, մեկ-մեկ ուշ են բերում տուն:)

StrangeLittleGirl
30.01.2009, 23:13
Սոնա ջան ես էլ իմ փորձից կարող եմ ասել, որ Եվրոպայից ավելի շուտ կարողա տեղ հասնի քան Երևանի մեջ, մեկ-մեկ ուշ են բերում տուն
Փոստից փոստ ամբողջ Հայաստանում ուղիղ երկու օր է տևում: Իսկ թե երբ են բերում-հասցնում, դա արդեն ուրիշ հարց է: Մի ժամանակ փոստատարին պատվիրել էի տուն չբերել, ինքս էի գնում նամակներս վերցնելու:

Հա՛, ես էլ եմ գրանցվում :)

Sona_Yar
31.01.2009, 03:33
ինձ էլ ընկերուհի ա պետք [ :oy ] էդ մասին էլ մտածեք ձեռի հետ ;-)

John ոնց տեսնում եմ , ես պիտի մտածեմ քո մասին…Ճ:Վաղը գնում եմ քո համար բացիկ գնելու:Քեզ չեմ հարցնում ինչ կուզեիր, իմ ճաշակով կընտրեմ: Բայց ես քեզնից կխնդրեմ, եթե կան Տեառնընդառաջի թեմայով բացիկներ՝խնդրու~~մ եմ, դրանցից գնիր ինձ համար:secret:
Հուսով եմ՝համաձայն ես:ok

John
31.01.2009, 09:47
Տեառնընդառաջ համաձայն եմ Սոնա ջան, բայց չհասկացա, թե ինչ թեմայով բացիկ էիր ուզում:-)

Amaru
31.01.2009, 11:17
համաձայն եմ Սոնա ջան, բայց չհասկացա, թե ինչ թեմայով բացիկ էիր ուզում:-)

Տրնդեզի, ապեր :)

Ինձ էլ բացիկ-ընկեր ճարեք: :oy

John
31.01.2009, 12:31
Տրնդեզի, ապեր :)

Ինձ էլ բացիկ-ընկեր ճարեք: :oյ

մերսի Ամառուկ ջան:-) մնում ա ճարեմ էդ թեմայով բացիկ . . .

Ռուֆուս
31.01.2009, 14:11
Լավ, եկեք որոշենք, թե ով է այս ամենը կազմակերպելու... :)

Բյու՞ր ;)

StrangeLittleGirl
09.12.2013, 19:38
Լավ, եկեք որոշենք, թե ով է այս ամենը կազմակերպելու... :)

Բյու՞ր ;)

հա ջան :))

Ռուֆուս
09.12.2013, 19:41
Սիրտս կանգնեց, գրո՜ղ ։))

Էլ չեմ ուզում, գոհ եմ ։)