PDA

Դիտել ողջ տարբերակը : Զրույց Լուսնի հետ



Moon
11.10.2008, 21:59
Այսօր կրկին ինձ ստիպեցիր հասկանալ, որ ինչքան էլ փորձեմ ժխտել ինքս ինձ, միևնույն է, էլի նույնին եմ հանգելու։
Գիտես, այսօր այնքան հիասքանչ ես, պայծառ ու լուսավոր, բայց այդ քո դեղին լուսավորության մեջ թախիծ կա։ Ինչու ես անդրադարձնում թախիծդ ինձ վրա։ Ախր, այսօր դուրս եկա զվարթ ու նոր շնչի հույսով, էներգիայով։ Իսկ դու...ինչու՞ ես ինձ համոզում։
Ախր, գիտեմ գրավիչ է, անգամ կասեի շատ շատ գրավիչ է:love։ Բայց արդյոք չի փորձում իր գրավչությունն օգտագործել իմ դեմ։ Ինչու՞ է ինձ միշտ հակառակվում։

Moon
11.10.2008, 23:06
Այսօր ես ինձ ամբողջությամբ լուսին եմ զգում գիտե՞ս։
Ճանապարհի ամբողջ ընթացքում ձայնագրիչս միացրած էր, ես լսում էի այն երգը։ Այնքան հարազատ է ինձ դարձել։ Եղբայրս գիտեր ինչի մասին և ում համար է գրում։ Ուրախ եմ, որ իմն է այդ երգը և ուրիշ ոչ մեկինը, որ միայն իմ ցանկության դեպքում նա կերգի, որ միայն ես ունեմ այդ երգի բառերը։ Այսօր այդ երգը ինձ շատ օգնեց։

Narinfinity
12.10.2008, 03:05
Լուսի դու որ այդքան կլոր ես,
Ինչու նույնքան մոլոր ես?
Մեկ նայում ես, վախենում,
Մեկ ժպտում ես, թաքնվում,
Ինչ ուրախ ենք մենք անցնում,
Մեր ճամպեքը լուսավոր,
Որ տալիս ես մեզ այսօր,
Հույսի շողեր մենավոր,
Մի թե մենք ենք մեղավոր?
Որ մենակ ես ամեն օր,
Կրկին ժպտա դու լուսնյակ,
Թող որ սահենք լույսիդ տակ,
Նվիրելով սեր, կատակ,
Կյանքում լինենք հարազատ ...;)

Moon
12.10.2008, 10:27
Լուսի դու որ այդքան կլոր ես,
Ինչու նույնքան մոլոր ես?
Մեկ նայում ես, վախենում,
Մեկ ժպտում ես, թաքնվում,
Ինչ ուրախ ենք մենք անցնում,
Մեր ճամպեքը լուսավոր,
Որ տալիս ես մեզ այսօր,
Հույսի շողեր մենավոր,
Մի թե մենք ենք մեղավոր?
Որ մենակ ես ամեն օր,
Կրկին ժպտա դու լուսնյակ,
Թող որ սահենք լույսիդ տակ,
Նվիրելով սեր, կատակ,
Կյանքում լինենք հարազատ ...;)
Չէ, իրականում այս բանաստեղծության հետ համաձայն չեմ, հակառակը։ Լուսինը միշտ ժպտում է, ուրախ է։ Պարզապես գիտի, թե երբ պետք է թախծի ու երբ ժպտա։ Պետք է պարզապես լուսնին ուշադիր զննել, փորձել հասկանալ։ Նա ոչ՜ մոլոր է, ոչ՜ էլ վախենում է։

Moon
13.10.2008, 22:01
Այսօր դու կրկին հայտնվեցիր պայծառ ու լուսավոր։ Ինչ հրաշալի ես այսօր։ Նայում եմ քեզ ու հիանում։ Այնքան երկար էի սպասում քեզ կրկին տեսնելուն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ։ Տրամադրությունս այսօր բարձր էր ու քո շնորհիվ նոր երգ գրեցի։ Չնայած այդ երգը լավ հուշեր չի առաջացնում, բայց այն ես լուսավոր եմ ներկայացրել։ Պետք չէ բոլորին տխրեցնել ոչ happy end-ով։ Չարժի։

Moon
28.10.2008, 00:57
Այն կլոր գնդակը տեսնու՞մ ես երկնքում,
Չգիտեի՞ր, իմացիր այն ինձ է արտացոլում,
Երբ այստեղ չեմ, նա էլ չի երևում,
Երկնային թփուտների ետևում է թաքնվում։
Այն դեղին է հայտնվում հաճախ,
Ինձ հետ կապված է, բայց նաև անկախ,
Եթե մի օր կարմիր լուսարձակեց,
Իմացիր, որ սիրահարվեց։
Մերթ ժպտում է, մերթ թախծոտ նայում,
Արցունք չի կաթում, հոգում է լցվում,
Զրույց է փնտրում, կիսվել է տենչում,
Լիալուսին մնալ էլ չի ցանկանում։

Moon
28.10.2008, 01:17
Այս երգը ես գրեցի այն օրը, երբ կրկին հիշում էի այդ ամառային արկածային օրերը։ Ճիշտ է, չեմ կարոտում արդեն, չէ՞ որ դա վաղուց էր։ Ես քեզ կարողացա մոռանալ։ Դու չգիտես, բայց քեզ կհայտնեն, որ երբ այդտեղ էի, երբ հնարավորություն կար կրկին քեզ հանդիպելու, ես քեզ չցանկացա տեսնել, չզանգեցի, անգամ համարդ մտադրված ջնջեցի։

Do you remember the summer days?
The way you were playing lovely games
The way I smile
The way I fly.
Do you remember the day we kissed?
The touches and hugs that sometimes you missed
The way we run
The days so fun.

Goodbye, this summer ended,
Goodbye, we're just pretending,
Let's give up all the lies
The day you said you loves.
Goodbye, this summer ended,
Goodbye, we're just pretending,
Let's fly away
To start new day
Do you remember....?
Do you remember that strangest game?
We drew each other to put in frame
The stupid faces
Those funny places.
Do you remember the tree in park
We're sitting there just in the dark
The silent silence
That sweetist brillence.

Do you remember the latest day?
The day I left too faraway
Do you remember.....???

Moon
28.10.2008, 01:45
Գիտե՞ս ինձ ինչն է ուրախացնում։ Այն, որ դու երբեք չես կարդա կամ լսի այս երգը։ Քանի որ նախ հեռու ենք, բացի դրանից այս երգն իմն է, իմ հիշողություններն են այդպիսին և ոչ թե քոնը։ Գիտեմ, դու չես էլ հիշում այս օրերը.......
Ինչու՞ այդքան սառը իրար հաջողություն մաղթեցինք։ Հիշու՞մ ես....կասկածում եմ։

Moon
28.10.2008, 20:43
Այսօր ողջ օրվա ընթացքում ցանկանում էի աչքերս փակել, փակել ամուր ու փափուկ, զգալ քամու արագությունն իմ թարթիչներով. օդի սառնությունն ու համը։ Բայց աչքերս լցված էին, ինչ որ սպասումով, ինչու՞....այդ սպասումը սակայն չարդարացրեց իրեն, աչքերս այդպես էլ չփակեցի, այլ պարզապես թեթևակի թարթում էի։ ՀԻմա հասկանում եմ...այդ սպասումը ........ էին։ :love:loveԲայց ո՞ր մեկը։

Narinfinity
29.10.2008, 10:51
Այսօր ողջ օրվա ընթացքում ցանկանում էի աչքերս փակել, փակել ամուր ու փափուկ, զգալ քամու արագությունն իմ թարթիչներով. օդի սառնությունն ու համը։ Բայց աչքերս լցված էին, ինչ որ սպասումով, ինչու՞....այդ սպասումը սակայն չարդարացրեց իրեն, աչքերս այդպես էլ չփակեցի, այլ պարզապես թեթևակի թարթում էի։ ՀԻմա հասկանում եմ...այդ սպասումը ........ էին։ :love:loveԲայց ո՞ր մեկը։

Աչքերդ չփակեցիր, այլ պարզապես թեթևակի թարթում էիր,
կարծում եմ սպասումներդ ի կատար կածվեն, թեկուզ անակնկալ, աննկատ, քանի որ կարողանում ես համբերել և աչքերդ չփակելով հրաժեշտ չես տալիս երազանքիդ, չես հրաժարվում սպասել էլի մի փոքր..., իսկ թարթում ես, քանի որ սիրտդ ասես վկայում է, որ ուր որ է հիմա կկատարվի ցանկությունդ ...կարծես դու արդեն վաղուց տեսել ես, որ այդպես էլ լինելու է ...;)

Moon
29.10.2008, 11:38
Աչքերդ չփակեցիր, այլ պարզապես թեթևակի թարթում էիր,
կարծում եմ սպասումներդ ի կատար կածվեն, թեկուզ անակնկալ, աննկատ, քանի որ կարողանում ես համբերել և աչքերդ չփակելով հրաժեշտ չես տալիս երազանքիդ, չես հրաժարվում սպասել էլի մի փոքր..., իսկ թարթում ես, քանի որ սիրտդ ասես վկայում է, որ ուր որ է հիմա կկատարվի ցանկությունդ ...կարծես դու արդեն վաղուց տեսել ես, որ այդպես էլ լինելու է ...;)
Միգուցե ճիշտ ես...
Ես փոփոխական եմ շատ...Լուսինն էլ ինձ հետ։ Հիմա առավոտ է, մտորումներիս ժամը դեռ չի սկսվել։ Դեռ մի ամբողջ օր ունեմ էներգիաս սպառելու։ Այսօր սպասումով լցված չեմ...Գիտեմ, որ միևնույն է չի.....Թող չմտածեմ...

Արտիստ
29.10.2008, 14:23
Միգուցե ճիշտ ես...
Ես փոփոխական եմ շատ...Լուսինն էլ ինձ հետ։ Հիմա առավոտ է, մտորումներիս ժամը դեռ չի սկսվել։ Դեռ մի ամբողջ օր ունեմ էներգիաս սպառելու։ Այսօր սպասումով լցված չեմ...Գիտեմ, որ միևնույն է չի.....Թող չմտածեմ...

դու փոփոխական չես ուղակի ունես 15 կերպարներ որոնք գալիս ու գնում են իրար հետևից...բայց նրանք առանձին առանձին միշտ էլ հաստատուն են...նրանք բոլորն էլ քոնն են, դու նրանց բոլորինն ես, մեկը 15ի մեջ, և 15ը մեկի մեջ:)

իսկ այն որ ինչ-որ բանում համոզված ես,գիտես, չպետք է խոչընդոտ հանդիսանա որ սպասումով չլցվես,չապրես հույսով, այլ ընդհակառակը, միայն պետք է օգնի դրանում...

Moon
29.10.2008, 23:57
դու փոփոխական չես ուղակի ունես 15 կերպարներ որոնք գալիս ու գնում են իրար հետևից...բայց նրանք առանձին առանձին միշտ էլ հաստատուն են...նրանք բոլորն էլ քոնն են, դու նրանց բոլորինն ես, մեկը 15ի մեջ, և 15ը մեկի մեջ:)

իսկ այն որ ինչ-որ բանում համոզված ես,գիտես, չպետք է խոչընդոտ հանդիսանա որ սպասումով չլցվես,չապրես հույսով, այլ ընդհակառակը, միայն պետք է օգնի դրանում...
Լավ, իսկ ինչու ես հենց 15 կերպար ասու՞մ։ Ո՞վ է այդ քանակը սահմանում։ ՄԻգուցե դու հասցրել ես հաշվել։

Moon
30.10.2008, 00:18
Մի ամիս է անցել,
Բայց դու նույնն ես մնացել,
Կներես, մոռացել էի ես քեզ։
Ամեն օր ինձ համոզում եմ,
Ձևական ինքս ինձ խոսում եմ,
Ու կամաց-կամաց գժվում եմ։
Քամու պես ես անհանգիստ եմ,
Մերթ կանգնում եմ, մերթ՝ շտապում,
Մերթ՝ շոյում, մերթ՝ ապտակում։:(
Լռությունը ես խախտում եմ,
Բարձրաձայն գոռում-ճչում եմ։
Ժամանակը ինձ խեղդում է,
Բայց փորձում եմ հարմարվել,
Ու քիչ-քիչ ինձ համոզում եմ,
Որ պատրաստ չեմ քեզ սիրել։:oy
Ձևական է ամեն ինչը.
Զուտ հպարտություն, եսասիրություն,
Բավական է ամեն ինչը,
Արի անկեղծ խոսենք,
Հերիք է էդպես լռենք։
Գիտես ինչ, ներում եմ քեզ,
Ձևական է, խաբում ենք մեզ,
Բավական է, գրկել եմ ուզում,
Բավական է, համաձա՞յն ես։
Մի ամիս է անցել,
Եվ մենք նույնն ենք մնացել,
Իմացիր, պատրաստ եմ քեզ սիրել։:love:love

Narinfinity
30.10.2008, 14:38
Իմացիր, որ քեզ հետ, վաղուց եմ արդեն,
Ուզում եմ քեզ հետ ազատ միշտ ապրեն,
Իմ երազները, հեքիաթները հին,
Աչքերս կարծես ցավեցին ուժգից,
Բայց ոչ քո լույսից, այլ թեժ արևից,

Ձեռքերս գուցե դողացին սաստիկ,
Երբ քեզ, պարզեցի ես նրանց, մոտիկ...
Աղոթքի խոսքով երգեր հյուսեցի,
Թռիչքի թևեր, մտքեր ուզեցի...

Ախ թե մի հնար լիներ գեթ,
Քեզ մոտ կգայի ես հուր-հավետ,
Ձեռքերդ փափուկ շոյելու անհետ,
Շողերիդ նրբիկ հպվելու անմեղ...

Ախ, որքան քաղցր են երգերն շուրթերիդ ...
Եվ որքան վճիտ` արցունքներդ-սիրտ,
Այտերիդ լույսով ստանում եմ ժպիտ,
Եվ վեհ խնդությամբ հանգչում եմ գրկիդ ...;)

Արտիստ
30.10.2008, 14:44
Լավ, իսկ ինչու ես հենց 15 կերպար ասու՞մ։ Ո՞վ է այդ քանակը սահմանում։ ՄԻգուցե դու հասցրել ես հաշվել։

չէ չէ,ոչ ոք ոչինչ չի հաշվել.ուղակի սցենարում այդպես էր գրված.իսկ ես սցենարին հավատում եմ:) իսկ սցենարը դու ես ինձ տվել,ես ինչ մեղք ունեմ...:oy համենայն դեպս ես գտել եմ նաև թե ինչու հենց 15:) բայց չեմ ասի;) պետք էլ չի իմանաս այ դրա համար չեմ ասում...իսկ գիտես ես քեզ ամենաշատաը սիրում եմ, երբ դու չես լինում այդ 15 կերպարներից և ոչ մեկում...:oy

Moon
30.10.2008, 20:30
հմմմմ, Արտիստ դու ինձ մտածելու տեղիք ես տալիս։ Հիմա անգամ լուսինն է մտածում։ ;)Հա, մեկ էլ ասեմ, որ ես էլ քեզ եմ սիրում, երբ քո 24 կերպարներում չես, այլ 25-րորդում։
Ամեն դեպքում, ես այսօր ինձ հրաշալի եմ զգում, վաղն ավելի հրաշալի և լուսավոր կլինի, հատկապես երեկոյան շատ լուսավոր կլինի։ Երկար եմ սպասել վաղվան։ Հուսամ որոշ մարդիկ ......
հմմմմ, այսօր չեմ ուզում տխրել, պետք է ժպտալ, միայն ժպտալ,անգամ մուսաս կորել է։ :)

Արտիստ
31.10.2008, 01:22
հմմմմ, Արտիստ դու ինձ մտածելու տեղիք ես տալիս։ Հիմա անգամ լուսինն է մտածում։ ;)Հա, մեկ էլ ասեմ, որ ես էլ քեզ եմ սիրում, երբ քո 24 կերպարներում չես, այլ 25-րորդում։


ետ դեպքում արի մեր 15րդ և 25րդ կերպարներին ազատություն տանք, թող իրանք իրար ձեռք բռնեն, ու ոտաբոբիկ քայլեն թաց ասֆալտի վրայով երկուսն էլ կժպտան, չեն տխրի,կքայլեն առաջ, առանց ետ նայելու, կմոռանան անցյալը, ներկան ու ապագան, իսկ նրանց կոգնի հենց ինքը Լուսինը, որը ողջ ընթացքում թաքուն կհետևի իրանց...ահա,չէ որ նա ամեն ինչ տեսնում է...

Moon
31.10.2008, 01:42
ետ դեպքում արի մեր 15րդ և 25րդ կերպարներին ազատություն տանք, թող իրանք իրար ձեռք բռնեն, ու ոտաբոբիկ քայլեն թաց ասֆալտի վրայով երկուսն էլ կժպտան, չեն տխրի,կքայլեն առաջ, առանց ետ նայելու, կմոռանան անցյալը, ներկան ու ապագան, իսկ նրանց կոգնի հենց ինքը Լուսինը, որը ողջ ընթացքում թաքուն կհետևի իրանց...ահա,չէ որ նա ամեն ինչ տեսնում է...
Մենք անընդհատ լուսնից ենք խոսում, իսկ ու՞ր մնաց ճայը։ Թե՞ այն նկարը լուսնի և ճայի իրական չէ։

Moon
01.11.2008, 02:01
Այսօր օդում էի, դեռ օդում եմ, բայց կրկին ուզում եմ այնքան վեր լինել, որքան վեր էի 1 ժամ առաջ։ Այսքան երկար սպասված օրս էլ անցավ։ Հրաշալի էր, ես պարելիս ինձ օդում եմ զգում, լիքը նոր զգացողություններ են առաջանում, ինչ լավ էր, ինչ փափուկ ու քնքուշ էր այդ օդի երաժշտությունը։ Հմմմմմ.... Էլի եմ ուզում ճախրել:hands

Moon
01.11.2008, 02:07
ՕՕ, Ստոպ Ստոպ Ստոոոոոոոոոոոպպպպպպ
Այս ինչքան շատ մարդ կա, այսքան մեծ ամբոխ չէի սպասում, իրոք, որ ինձ համար ամբոխ է։ Բայց որքան լիցքեր ստացա, որքան էներգիա ու ապրելու ցանկություն կար։ Հմմմմ....., հիացած եմ:hands:good
Լույսն է, լույսն է, լույսն է, լույսն է, լույսն է.......ինչ ծանոթ անուն։ Իմ մասին են երգում....
Կարելի է ավելի լիցքաթափվել.........Ռաստաման, աման աման, ախպեր ջան ջան ջան ջան...........................
Ուխխխխխխխխխխխ.....երանի անվերջ շարունակվեր....:clap

Moon
01.11.2008, 11:12
Նոր եմ արթնացել, բայց քնելու ցանկությունս չի ցանկանում արթնանալ։ Մազերս ինձ հուշում են երեկվա աշխուժ միջավայրը իրենց ծխախոտի բույրով։ Իսկ ողջ հագուստս դուրսը օդափոխվում է։ Հմմմմմմմմմմմ......ախր երեկ չեմ խմել, իսկ ինձ զգում եմ խմածի պես։ :drinks
Ատում եմ, որ ժամանակս ոչնչի չչ հերիքում...դիվանագիտություն....Պակիստան...Ինչ եմ անում Պակիստանի պատմությունն ու մշակույթը, բայց ստիպված պետք է սովորել:mda, որովհետև չնայած նրան, որ հայ եմ՝ պետք է ինչ որ Պակիստան ներկայացնեմ:scen։ Հմմմմ....ինչ ասես, որ չեն հնարի այս քաղաքագետները, մենակ քաղաքական խաղեր խաղան:bad։

Lion
01.11.2008, 18:09
Ես ու լուսինը միասին,
Մոտեցանք կամաց ջրափոսին,
Եվ գիշերը ժամը երկուսին,
Երգեցինք այս երգը այ մասին...

Moon
01.11.2008, 21:15
Ինչ տարօրինակ են մարդիկ։ Զարմացնում են իրենց անիմաստ արարքներով ամեն օր։ Ուրախ եմ, որ ես ավելի շատ երկնային եմ, քան երկրային։ Եթե մարդ լինեի, երևի թե հայտնվեի գժանոցում։ Չէի դիմանա։
Չնայած, ես էլ եմ ախր մարդ։ Երբ ինձ մարդու պես եմ պահում, մի տեսակ հոգնում եմ։ Այնքան շատ եմ մտածում, ախր չեմ ուզում։
Իսկ ինչու են տղաները տարօրինակ, ավելի ճիշտ ձև բռնած են և ոչ տարօրինակ։ :think

Moon
01.11.2008, 21:41
Ինչու՞ է....մեկը կժպտա, մեկը կծիծաղի, մյուսը՝ երկար կմտածի, մյուսը՝ կլռի, մյուսը՝ թքած կունենա, մյուսին՝ մեկ կլինի, մյուսը՝ ձև կտա.... և այդպես շարունակ....
Իսկ մեկ ուրիշն էլ էնպես կխոսի, որ չես հասկանա անկեղծ է , թե ոչ...
Իսկ նա էլ աչքերով կգրավի, եթե այդ աչքերը չունենար, հայացքը անպետք կլիներ....:love
Սիրում եմ քո աչքերը....քաղցր են, եռանդուն, գրավիչ...կրակոտ, բայց փուչ....փուչ... ու էլի փուչ....խաբում են...խաղում են...թողնում են....:(

Moon
02.11.2008, 22:12
Այսօր այնքան եմ ինձ հարցախեղդ արել, թե ինչի՞ համար, ես էլ չգիտեմ։ Ամբողջ օրն անհանգիստ եմ եղել, հիմա էլ....չեմ կարողանում կենտրոնանալ, պարապել...
Պատահե՞լ է քեզ հետ մի իրավիճակ, զգացողություն, երբ քեզ ստիպում են, որ մեղավոր զգաս...այո, ինձ խիղճս տանջում է, թե ինչի՞ համար...ես չեմ հասկանում...
Ինչու՞ ես այնպիսի հարցեր տալիս, որոնց պատասխանները ես ինքս էլ չգիտեմ, անկեղծ եմ ասում, չգիտեմ...երկար եմ փորձել պատասխաններ գտնել։ Բայց ես այսպիսին եմ, այո, փոփոխական եմ։ Մի օր կոգևորվեմ, հաջորդ օրը կհասկանամ, որ հեչ էլ կարիք չկար։ Չնայած ի՞նչ եմ խոսում, միևնույն է չեմ փոխվելու։
Անկեղծ եմ ասում, չգիտեմ, չեմ կարող նկարագրել, բացատրել, բառերով չի լինի։ Այլապես պետք է հոգուս մեջ մտնես, ոչ թե ներթափանցես ու դուրս գաս, այլ մտնես, ապրես իմ հոգով գոնե մի քանի ժամ կամ մի քանի օր, միգուցե այդ դեպքում նոր հասկանաս, որ չգիտեմ....:love
Կներես, մի գուցե այն ինչից վախենում եմ, չեմ ուզում կրկնվի...Չնայած միշտ էլ ինձ պինդ եմ պահել անգամ այդ մեծ հիասթափությունից և վիրավորանքից հետո, որը երևի դու երբևէ չես զգացել ու չգիտես ինչ է...

Moon
03.11.2008, 21:44
Այնքան թարմ ուժերով ես այսօր արթնացա, աշխուժ, էներգետիկ։ Անվերջ ժպտում էի։ Դու գիտես ինչու։ :)
Բայց այն, ինչը իմացա շատ պատահաբար, միամտաբար.....դա այնքան ստոր է....
Էլ ու՞մ հավատաս, մոտ մարդիկ էլ են խաբում, նախանձում....նվիրվիր...անկեղծացիր և իմացիր, որ այդ ամենի դիմաց միայն խաբեություն ես ստանալու։
Որքան վիրավորվեցի....երևի սխալ էի ինքս....անկեղծանալը միշտ էլ սխալ ա....չնայած....Չէ որ չհասկացավ ինձ ու նման քայլի գնաց։ Այսինքն ինչու՞ եմ զարմանում։
Անցած պատմությունը վկայել էր արդեն, որ ետ չի կանգնի, անգամ եթե մտերիմ մարդուն է վնաս տալիս։
Իսկ դու՞...քեզ ոնց հասկանամ։ Այքան դրական էի տրամադրվել...հուսամ սխալվում եմ և այն ինչ կատարվում է խաղ չէ։ Հուսամ իմ իմացածը ձևականություն էր երկուսիդ կողմից։
Հուսամ...շուտով կիմանամ ճշմարտությունը....

Moon
04.11.2008, 01:25
Մրսում եմ...բայց դա էլ իր հետաքրքրությունն ունի...թեյիս բաժակը դատարկ է...ամեն 10 րոպեն մեկ նորից եմ խմում, բայց ի՞նչ օգուտ։ Մեկա մենակ եմ ու մրսում եմ...
Այսօր այնքան շուտ երևացիր երկքնում, ուրախ էի քեզ տեսնել։:)Սիրում եմ քեզ շատ շատ:love Ջերմ ես, հատկապես, երբ ցերեկն ես հայտնվում։:)
Մի տեսակ թեթև եմ ինձ զգում, տերևի նման...կարմիր տերևի...:love

Moon
04.11.2008, 18:39
Մրսում եմ, մրսում եմ, ցուրտ ա... Ձայնս քիչ քիչ փոխվում ա....:(
Ինչքան էլ թեյ եմ խմում, չի օգնում, ուզում եմ քնել, չի ստացվում եմ, ուզում եմ չմտածել, մտածում եմ.....
Ուֆֆֆֆֆֆ, ինչ բացասական օր էր այսօր։
_ Հիվանդություններ, ՍՊԻԴ-ը ...., գրիպ, ջրծաղիկ...իսկ դուք պատվաստումներ արե՞լ եք։
_ Դե ինչքան կարելի է նույն բանը կրկնել(ինքսն ինձ)։ Մենակ ցուրտ լսարաններում ուսանողներին սառացնել գիտեք։ Ինչպիսի դեմքի արտահայտություն, հոգնել եմ այս միանման դասախոսներից և դասախոսություններից։ Ոչ մի դրական լիցք։ Ֆուուուուո՜
_Ուշադիր լսեք այս մասը խնդրում եմ....
_ :thinkԱսա ավելորդ համ ժամանակ եմ ծախսում, համ ներվեր, համ էլ մրսում եմ։ Հիվանդության բուն....Ցանկանում ես մրսել, հաճախիր դասերիդ։
Գոնե դու չկորեիր այսօր։ Ինչ թարս ա...տեսնես ուրախ բան կլինի՞։:(

Moon
04.11.2008, 18:52
Ինչու՞ խելքիս փչեց կանգառ գնալ Չարենցով, ինձ ավելորդ տեղը փոշի կերակրեցի։
Դե, մի քիչ էլ համբերեի կարգին երթուղային կնստեի։ Չէ, նստեցի հենց այն մեկը, որտեղ ոչ մի ջենտլմեն քյարթու չպատահեց։ Մենակ ոտքերը 160 աստիճան կբացեն ու կնստեն։ Հաճույք են ստանում, երբ թիթիզ աղջիկները ճոճվում են կանգնած, կռացած, ու մեկ էլ.......վարորդը տոռռռռռռռմմմմմմմոոոոոոոոոուււււզզզզզզզ....:D
Վայ վայ վայ, ինչպիսի խայտառակություն, հայուհին անծանոթ տղամարդու գրկին է, դիմացեք հայեր, դա էր ձեր ճակատագիրը օրիորդ։
Այն մեկին նայիր, ոտքից գլուխ ինձ է չափում, հմմմ, ի՞նչ, կեդերով աղջիկ չե՞ս տեսել, կներես, մոռացել եմ էսօր ծիծակներս հագնեմ, ի՞նչ իմանայի, որ քեզ եմ հանդիպելու։
Հմմմ, որտե՞ղ եմ հասել։ Հա, էլի էն նույն "Հաստոցա...ինական գործարանը"։ Ախր մեկը չի ֆայմում էդ շ-ն ավելացնի։ Բայց չէ, ի՞նչ "շ"։ Էֆեկտը հենց "ինականում ա", ոչ թե եսիմ ինչ մի "շինական"։
Վերջապես հասա հրապարակ,օօօօօօ՜, որքան հարազատ ես դու ինձ քյարթուների կենտրոն։ Իսկ տոնածառը։ Շուտով քեզ կզարդարեն, համբերի ջան։ Քիչ մնաց, բայց զգուշացնեմ, որ միևնույն է, հետո էլի նույն ես լինելու, իսկ ընտրությունների ժամանակ դու կդառնաս կրկին հանրապետական։ Հուսամ դրոշները կլվանան կախելուց առաջ։ Որ գոնե սպիտակ տոնածառ ստացվի, ոչ թե ցեխակույտ։
Օօօօօօօօօօօ, վարորդ....իմ իջնելու ժամանակն է։ Դպրոցի մոտ կանգնեք։ Ի՞նչ ես դու զարմանում, հա, գիտե՞ս, դպրոց եմ գնում այս ժամին։ Չէ, ուղղակի այն բարձրահարկ շենքում եմ ապրում, ինձ շատ հարազատ ԲԲՍ-իանոցում, ուր մարդիկ հպարտանում են, որ ունեն ինչ որ հայտնի ռաբիզզզզզզ երգիչ հարևան։ Չեմ էլ հիշում անունը, կարծեմ ինչ որ տոտիկների հետ էր կապված, բայց ու՞մ տոտիկների։
Օֆ, գնամ, մրսում եմ դեռ։:(

Dayana
04.11.2008, 19:12
Մուն նենց լավ ես նկարեգրել մեր քյառթուներին, բայց մոռացել ես նկարագրել նրանց կողքին անվերջ մլավող ու օրորվող, միամյա բույս հիշեցնող նախկին ֆիֆոչկաներին :) որոնք հիմա միայն անվերջ աչուկներն են բաց ու փուխ անում ու հիմարավուն ժպիտով, կիսաթեք հայացով նայում վերջիններիս :) Էխ.. ես էլ եմ ռաբիզ հարևան ուզում , ու ոչինչ, որ տոտիկներիով կասոցիացվի :)

Moon
05.11.2008, 01:15
Պակիստան....հմմմմ...պակիստանցիներ....սով, տեռռռռռռոոոոոոոոոորրրրր
հմմմմ..հնդիկներին բայց շատ են նման, հատկապես մշակույթը։
Մրսում եմ.....բայց դե հերիք ա թեյ խմեմ, կնիհարեմ, առանց այն էլ եղածս 45 կգ է։
-Lusin, you're so light!!I like it:)
-Հա բա չսիրեի՞ր, քո բոյը հիշեմ, թե՞՝ քաշը։ Դու էլ պակաս նիհարը չէիր իտալացի եղբայր։

Էհ, էս ու՞ր տարան հիշողություններս։ հմմմմմմ....Մոլդովա...չէէէէ..չեմ ուզում հիշել, դա երկիր չէր...այլ տնազ։ Ինչի՞ եք նորից ծրագրի կանչում։ նեա, չեմ գա, հիշողություններս հաստատ update լինելու կարիք չունեն...դա էլ էր ինձ հերիք...համ էլ փող չկա։ Այ ուրիշ բան Իտալիա ասեիք, մի ճար կգտնեի, չնայած հիմա սենց մեծ մեծ խոսում եմ, Աստված գիտի հետո ինչ կլինի։
Լավ, շարունակեմ հա...Պակիստանի հարևաններն են Աֆղանստան, Հնդկաստան, անգամ Չինաստան..է՞լ որն էր։հմմմ....բայց էլի եմ թեյ ուզում։
Էս պատն ինչի՞ ա դողում...օօօօօօօօօ, ոտքս սլլլլլաաաաց
Երկրաշա՞րժ, հմմմ, հնարավոր բան ա՞, չէ, ժամանակը չի։ Դեռ ապրել եմ ուզում...
հմմմ...4-5 բալ Ռեգնումն է հայտնում....ապրի ռեգնումը։ Ամենաօպերատիվը չգիտես ինչու ռեգնումն ա, երբ թութակս տունը դրած ա։ Ինչ անզգայի մեկն ես այ Պոլի, այ տղա բա երկրաշարժ էր, չէիր զգում։ Ի՞նչ ես տենց անմեղ հայացքով նայում։ Մռուււււււթսսսս:love

Moon
05.11.2008, 18:37
Էս Պակիստանը լրիվ Հնդկաստանին ա նման...Չէ, Լուսին զսպի քեզ, հավաքվիր ու շարունակիր,չչչչչչչչչչչչչչչչէէէէէէէէէ....ախր պատրաստ չեմ, ինֆորմացիան շատ ա...գժվել կարելի ա....օգնություննննննննննննննն....
Ամոթից կմեռնեմ, եթե անպատրաստ մնամ.....ախր զզվում եմ այդ DEADLINE կոչվածից։ Ֆուուուուու՜, մեկ ա չեմ հասցնի...
Օբամա ջան, ինչ կայֆա, որ ընտրվեցիր:hands Տնաշեն, հուզվեցի, ինչ լավ ա խոսում։ Չէ, հուսանք մի նորմալ բան կլինի էս աշխարհի ընտրություններից հետո։ Սաղ էդ Ամերիկան ա, որ չլինի, ոչ մի կոնֆլիկտ չի լինի աշխարհում։ Ուֆֆֆֆֆֆֆֆ՜
Օգնությունննննննննննննննն............չեմ դիմանում, ասա ինչիս ա պետք էս ծրագիրը։ Քո համար հանգիստ դասի էիր գնում, դիվանագիտություն, չէ մի չէ։
Ինչ ձանձրալի ա աշխարհն այսօր։:(:[

Moon
06.11.2008, 00:02
Մի հատ լավ բառ կա է անգլերենում՝ relax, այ դրանից եմ ուզում։ Շաաաաաաատտ
Երանի հիմա լինեի Ստեփանավանում կամ իմ սիրած այն տեղերում, երբ ուղեղդ անջատում ես ու գիտես, որ առաջիկա 5 կամ 7 օրվա ընթացքում քեզ ոչ մեկ չի հիշեցնի առօրյա գժանոցիդ մասին։ Անգամ պատրաստ եմ կրկին Մոլդովա գնալ, միայն թե հեռու հեռու շաաաաաաաաատ հեռու լինեմ։
Վաղը, այս վաղը բառն ինձ սպասնում է....մեկ ինձ համոզում եմ, որ կարող եմ, կստացվի, մեկ վախենում եմ, վախենում եմ, որ ոչինչ էլ չի լինի։ Բայց լավատես եմ, հավատում եմ, դու ինձ կօգնես, դրանում ոչ մի կասկած։ Կօգնես, չէ որ միշտ ես օգնել, երբ կարիքդ եմ ունեցել։ Սիրում եմ քեզ:love
ՄԻ քիչ էլ պետք է քեզ դրական լիցքեր փոխանցեմ, թե չէ այսօր հա բողոքում եմ..տենց չի լինի։
Արի հիշենք այն հիանալի օրերը, որ միասին անցկացրեցինք ամռանը։ Ստեփանավանում այն երեկոն, որքան փափուկ էր եղանակը, մեր զգացմունքներին համապատասխան։ Հիշու՞մ ես ոնց էինք պարում։ Խենթ էինք երկուսով։ Չեմ մոռանա այն հոլանդացու հիմար հարցը՝ դուք ընկերնե՞ր եք։ հե հե հե
Ուրախ եմ, որ այդ հարցի պատասխանը ոչ ոք չգիտի ու չի իմանա, թե ինչ էինք։ Որքան ժամանակ է անցել, կարոտում եմ...կարոտում եմ.....ներիր, որ սիրեցի քեզ....:love

Moon
06.11.2008, 00:38
Չէ, հիշողություններն իրոք որ հզոր բան են, ամբողջությամբ տակնուվրա են ինձ անում։
Գիտես, ես հետո փոշմանել էի, որ քեզ հետ էի, իսկ հիմա չեմ փոշմանում, չէ որ դու ինձ հիշողություններ ես պարգևել ու շարունակում ես պարգևել։ Այդպես գծում եմ իմ կյանքի պատմությունը։ Այս տարի ամենահետաքրքիր և հիշարժան էջն է իմ պատմության։
Հիշու՞մ ես այն մեկ օրը Վանաձորում։ Բախտն ինձ ու քեզ ժպտաց։ Ես ու դու նույն խմբում հայտնվեցինք, նույն երթուղայինում, իրար կողք կողքի։ Եվ մի ամբողջ օր քեզ հետ։ Ինչ օր էր։:love
Ախր դու էիր այն խմբի ղեկավարը, բայց քո խումբը Գյումրիում էր, իսկ դու ինձ հետ էիր։ ՄԻգուցե հատու՞կ էիր կազմակերպել։ Բայց չէ, ցուցակում պատահական հայտնվեցիր, ավելի լավ է տենց մտածեմ, չէ որ այդպես ավելի հետաքրքիր է։
Հիշու՞մ ես....հպարտությունդ տեղի տվեց...նայեցիր մեծ մեծ, մի քիչ էլ ամոթխած հայացքով, որ պատրաստվում ես նման բան ասել... բայց ասացիր...
_ Հայաստանի լեռները շատ եմ հավանում, մեզ մոտ այդպես չէ...
_ Այդ դու՞ ես ասում, վստա՞հ ես։ Ախր չափազանց հպարտ ես նման կարծիք հայտնելու համար։ Ազգայնամոլս....
Աչքերդ կարծես երգում էին՝ հայկական լեռներին նայելիս։ Հա, բա ոնց, մենք ունենք, դուք չունեք։ Ես էլ կարող եմ հպարտանալ, այդ իրավունքն ունեմ։
Կներես, որ քեզ սիրեցի, կներես...:love

Moon
07.11.2008, 00:01
Այլևս չեմ պատրաստվում ձևականություններ անել կամ դերասանություն, ինչպես դու ես անում։ Խաղու՞մ ես...ինչքան ուզում ես խաղա....դու շատ վաղ ես սկսել քո խաղը...ու քեզ շտապեմ հայտնել, որ երբ ցանկություն ունենաս ներկայացումդ վերջ տալու, արդեն ուշ կլինի։
Ես տանել չեմ կարողանում, երբ խաղում են ինձ հետ։ Ես խաղալիք չեմ, մանկությանդ տիկնիկը չեմ, հասկանու՞մ ես։
Կարող ես խոսել աշխարհի ամենաանմիտ բաների մասին անգամ, միևնույն է խաղում ես։
Այսօր ես հասկացա....հասկացա, որ մարդ+ցանկություն+սպասում+սեր քեզ համար այս խառը բանաձևը հավասար է = բեմադրության։ Ու ինձ մի ասա, թե սիրում ես....հավատում էի....իսկ ինչ ստացա այսօր....հիասթափություն....
Այդ մեծ կարոտի զգացումը, որ հավաքվել էր իմ մեջ այսօր պետք է ժայթքեր...բայց իմ հրաբուխը հանգչում է կամաց կամաց։ Ես իմ կարոտը չառա...խանգարող հանգամանք կար....դու էիր ստեղծել այն, չգիտեմ ինչի՞ համար...քեզ ի՞նչ տվեց ...կասե՞ս...
Լուսինն այսօր ինձ հետ էր...ծառերի ետևից մտիկ էր տալիս մեզ....ինձ ..քեզ... ու նրան...բայց ի՞նչ գործ ուներ այնտեղ մեզ հետ այդ նրանը....ինչու՞....
Դու չնկատեցիր, բայց քեզ տեղեկացնեմ, որ եթե ուշադիր նայերիր լուսնին, կնկատեիր, որ լիալուսին չէր....ուղիղ կեսն էր լուսնի երևում....այո, լուսինն ինձ հասկանում էր....նա կիսվել էր, 2 կես եղել....ինչպես այսօր դու ինձ մի հարվածով երկու կես արեցիր....
Վիրավորում ես...չես զգում....կամ միգուցե զգում ես...
Ինչ տարօրինակ էր այսօր....ես քեզ օտար էի զգում....մրսում էի, իսկ եկել էի քո գրկում տաքանալու ակնկալիքով....
Չես կարող դու պատկեցրանել, թե ինչ մեծ էր ցանկությունս քեզ երկար գրկել ու պատասխանել այո քո տված բոլոր այն հարցերին, որոնց ի պատասխան միշտ լսում էիր իմ չգիտեմը...բայց չէ որ գիտեի ու գիտեմ...որ այո է....
Բայց հիմա այդ այո-ն ծամածռվել է....վիրավորվել է....վիրավորվել...վիրավորվել...
Սիրում եմ...:love......պատմությունը կրկնվում է....

Dayana
07.11.2008, 00:11
Լուսինն այսօր ոչ միայն կիսատ էր, այլև այսպես ասած պառկած: Տեղ-տեղ մթնած, որոնք երբեք աչքիս չէին երևացել, առանց հեռադիտակի: Երբ կեսօրին Բրեմենյան Երաժիշտների Տռուբադուռի Սերենադն էի լսում, մտածում էի երեկոյան երգել Լուսնի համար, բայց ...

Հ.Գ. Լուս կներեք օրագրումդ գրեցի` չդիմացա :(

Moon
07.11.2008, 00:16
Այսօր ինձ համար այլևս ոչ ոք չի կարող երգել....ոչ էլ լուսնի համար....
Այսօր-ը շատ կուզենայի ջնջել աշխարհի բոլոր օրագրերից....իմ ողջ հոգին ու հոգուս պարունակությունը կամաց կամաց խավարում է....դրա պատճառները նախորդ գրառումս է............:(:love

Moon
07.11.2008, 01:09
Երբ ասացի, որ կանչում են...որ պետք է գնամ....ինչու՞ չասացիր մի գնա, ինչու՞ չխնդրեցիր, որ մնամ կողքիդ...ինչու՞....

Արտիստ
07.11.2008, 15:04
նա սիրում է դերասաններին...նա սիրում է անըդհատ կրկնել որ խելքը գնում է տանջվելու համար...իսկ այն բոլոր բեմադրիչներրը որ սիրում են տանջվել սիրում են նաև տանջել...իսկ բեմադրիչը կուլիսների ետևից անվերջ նայում է իր բեմադրությում խաղացող դերասններին և թաքուն հիանում նրանցով, նա երբեք թույլ չի տա որ նրանք անգամ նկատեն այդ հիացմունքից թեկուզ մի փոքր մասնիկ...իսկ դերասանները շարունակում են մտածել, իսկ երբ մտածում են արդեն իսկ խախում են...սակայն ինչպես ցանկացած բեմադրությունում, այստեղ նույնպես չկան գլխավոր հերոսներ, կա մեկը, գլխավորը, որի մեջ համատեղվել է բարին ու չարը, նախանձը ու խանդը, սերն ու ատելությունը, հիացմունքն ու հիասթափությունը...իսկ սցենարի վերջ հայտնի է միայն բեմադրողին, իսկ նա դեռ չի ուզում վերջին էջերը թերթել, նա ինչպես միշտ սիրում է սպասել իր կուլիսներում, երբ կլսվեն հանդիսատեսների ծափերը, նրա սիրած պահն է, երբ ժամանակն է գլխավորի ձեռքը բռնած խոնհարվել նրանց առջև, ով այդքան երկար ժամանակ սպասում էին վերջին էջերին...

վարագույրները կիջնեն, անհրաժեշտից չես խուսափի, կլինեն արցունքներ, որոնց պետք կլինի պահել հանդիսատեսից...

Արտիստ
07.11.2008, 17:28
այն ժամանակ երբ վստահություն ու հույս է ժայթքում, անվերջ չգիտեմներ են լսվում...այն ինչ պետք է դուրս գար, դուրս է գալիս, այդպես էլ չգտնելով թե ուր պետք է գնար, իսկ հետո արդեն չես կարողանում խնդրել, պահանջել, ստիպել..

Moon
08.11.2008, 00:24
նա սիրում է դերասաններին...նա սիրում է անըդհատ կրկնել որ խելքը գնում է տանջվելու համար...իսկ այն բոլոր բեմադրիչներրը որ սիրում են տանջվել սիրում են նաև տանջել...իսկ բեմադրիչը կուլիսների ետևից անվերջ նայում է իր բեմադրությում խաղացող դերասններին և թաքուն հիանում նրանցով, նա երբեք թույլ չի տա որ նրանք անգամ նկատեն այդ հիացմունքից թեկուզ մի փոքր մասնիկ...իսկ դերասանները շարունակում են մտածել, իսկ երբ մտածում են արդեն իսկ խախում են...սակայն ինչպես ցանկացած բեմադրությունում, այստեղ նույնպես չկան գլխավոր հերոսներ, կա մեկը, գլխավորը, որի մեջ համատեղվել է բարին ու չարը, նախանձը ու խանդը, սերն ու ատելությունը, հիացմունքն ու հիասթափությունը...իսկ սցենարի վերջ հայտնի է միայն բեմադրողին, իսկ նա դեռ չի ուզում վերջին էջերը թերթել, նա ինչպես միշտ սիրում է սպասել իր կուլիսներում, երբ կլսվեն հանդիսատեսների ծափերը, նրա սիրած պահն է, երբ ժամանակն է գլխավորի ձեռքը բռնած խոնհարվել նրանց առջև, ով այդքան երկար ժամանակ սպասում էին վերջին էջերին...

վարագույրները կիջնեն, անհրաժեշտից չես խուսափի, կլինեն արցունքներ, որոնց պետք կլինի պահել հանդիսատեսից...
Բայց ես չեմ ցանկանում լինել բեմադրության հերոս կամ հանդիսատես, ես հոգնել եմ ամենօրյա ներկայացումներից։ Վախենում եմ, որ երբ լինեմ հեռու, որը հաճախ է լինում, դու քո բեմադրության գլխավորին փոխես։ Իսկ դա հարված կլինի...չեմ ուզում հեռու լինել։

Moon
08.11.2008, 01:15
Մտածմունքներն ինձ սպանում են հիմա....այսքան բան մի օրում...ինֆորմացիոն բեռը շատ է....
Այսօր կյանքիս տարօրինակ օրերից մեկն էր....լուսինը նույնն էր, ինչ երեկ, բայց ավելի վառ էր ու պայծառ...
Չգիտեմ ժպտամ, լամ, ուրախանամ, թե տխրեմ...
Էլի եմ օգտագործում այդ չգիտեմ-ը , որովհետև իսկապես չհասկացա այսօր բեմադրությու՞ն էր կրկին, թե՞....ինչ որ առաջընթաց....կամ թե սխալների ուղղում էիր անում, ինչպես դպրոցում էիր անում հաճախ՝ շարադրություն գրելուց հետո։ Իսկ քո շարադրությունը քո բեմադրություններն են, որոնք այնքան սովորական են քեզ համար դարձել։ Ինձ թվում է՝ դու այնքան ես խորացել քո սցենարների մեջ, որ որպես ռեալ մարդ արդեն չկաս...:(
Շնորհակալ եմ քեզ իմ կյանքի ամենահետաքրքիր էքսկուրսիան կազմակերպելու համար։ Այնքան հանգստացա, չես պատկերացնում.....Գիտե՞ս, այսօր մենք երկուսով չէինք այնտեղ, ես էի..դու էիր...լուսինը...գետն իր անսամբլով....գնացքի երաժշտությունը, որը լսվում էր, ուղղակի մենակ ես էի դա լսում...մթությունն էլ էր մեզ հետ...և որ ամենակարևորն է....այսօր զգացի ճայի ներկայությունը...
Ճայի թևերն այնքան երկար էին, ես դա չգիտեի...մենք երկուսով նրա մեջ տեղավորվում էինք....այն մեզ տաքուկ տեղավորել էր իր կենտրոնում, մթության ու լռության մեջ...մոտ 20 րոպե...
Ես լսում էի շրթհարմոնի ձայն...Դա գնացքից էր....
Ես անդունդ այդպես էլ չտեսա....չէի ուզում տեսնել...ինչի՞ս էր պետք այսօր անդունդը։ Անդունդը երեկ էր...որի գրկում դու ինքդ քո ցանկությամբ ինձ նետեցիր...
Բայց դու կրկին լռում էիր....արի էլի լռենք...դու շատ ես սիրում այդ տողերը...եկ չլռենք...ես չեմ ուզում այլևս լռել....անիմաստ եմ համարում....
Գիտե՞ս, ինձ դուր եկավ, որ երկուսով էինք մրսում...բայց ճայի գրկում ու լուսնի հովանավորության ներքո այնքան տաք էր..կարոտում եմ այդ տաքությունը....
Ինչու՞ ինձ ասացիր, որ նույն օրը երբեք չի կրկնվում....ես այդ խոսքերիդ շատ ուշադրություն դարձրի...
Մի՞թե թույլ չես տալիս, որ գոնե դեժավյուի հույս ունենամ։ ՉԷ, մոռացիր ասածդ, դա ինձ վախեցնում է...
Գիտես, ես սիրում եմ, որ կարոտում ենք իրար...այդպես մեր ամեն մի հանդիպումը դառնում է ավելի տաք ու ջերմ....կարոտով լի....բայց վախենում եմ, որ այն օրերը, որոնք նախատեսում եմ կարոտելու համար դու անցկացնես ........հետ....Ինձ չհիասթափեցնես հիմա...խնդրում եմ...դեռ ժամանակը չէ....
Մինչև մեկնելս ուզում եմ քեզ գոնե 2 անգամ տեսնել...խնդրում եմ...
Դու գիտես, որ եկող շաբաթ ես շնչելու և անգամ հիշողություններով տարվելու ժամանակ չեմ ունենալու....այնպես արա որ շնչեմ...շնչեմ....քեզ համար...
Չեմ ուզում հիասթափություն ապրել...երեկվա քո արարքը չկրկնես....անդնդում չեմ ուզում կրկին հայտնվել...իմացիր, եթե կրկնվի...էլ չեմ հավատա....
Ես չափազանց հպարտ եմ կրկին խաբվելու համար....
Սիրում եմ....մենակ թե չգիտեմ ինչու....մի՞թե փոխադարձ է...երանի պատասխանն իմանայի...:love

Moon
08.11.2008, 11:31
11 տարի առաջ ես քեզ առաջին անգամ տեսա, որքան փոքրիկ էիր, համովիկ ու քո այն աչուկներով, որոնք հազիվ էի ես տեսնում քո սև գանգուր մազերի առատության պատճառով, դու ինձ էիր նայում։
Որքան փափուկ ես դու Սիլվեր։ Ինչ ասես, քեզ չեմ ասում, Սիլվեր, Սիվուլ, Սիլ, Սիլվերիկ։ Հիշու՞մ ես այն Մարգո տոտային, որին բոլորն անվանում էին շապոկլյակ.այդ շապոկլյակը քեզնից վախենում էր ու Սիլվերթ էր կանչում, թե այդ թ-ն որտեղից էր հորինել։
Հիշում եմ քո ամեն ծննդյան օրը, այն ծվծվիկով խաղալիքը, որը մի քանի վայրկյանում քո բերանում դառնում է անծվծվիկ։:)
Ես ուրախ եմ, որ դու կաս ու միշտ կլինես իմ հիշողությունների մեջ այդպես աշխուժ, էներգետիկ, համով ու մռութիկ։
Սիրում եմ քեզ իմ անուշիկ շնիկ:love

Moon
08.11.2008, 12:43
Հիշում եմ վարդավառի այն օրը, երբ դու մեր տանն էիր։ Առավոտյան արթնացա քո շարժումներից.ոտքերիս տակ տեղավորվել էիր, իսկ ես գիտեի, թե ներքևում ես քնել։ Բայց գիտես ոտքերս ոնց էիր տաքացրել։:love
Այդ իմ կյանքի միակ կամ հատուկենտ այն վարդավառն էր, երբ ես ինձ հաղթանակած էի զգում, որովհետև ինձ ոչ միայն չջրեցին, այլև մի բան էլ ավել. մեր բակի լակոտիկները քեզնից վախեցան։ Դու գիտես, ես սիրում եմ, երբ ինձ պաշտպանում են, այն էլ քո նման սև, խուճուճիկ մռութիկները։ Ես սիրում էի, երբ դու մի քանի օր մեզ էիր հյուրընկալում, այդպես մեր բոլորի տրամադրությունը բարձրանում էր, քեզ ամեն երեկո ման էի տալիս։ Ինչքան հավես էր քեզ հետ։
Քո կոլեգան՝ Պոլին, համոզված եմ քեզ շատ կկարոտի, չէ որ միասին մի քանի օր իրար հարկի տակ եք ապրել ու չնայած այն մեծ տարբերությանը, որ դու շնիկ ես, իսկ նա՝ թութակ, դուք միևնույն է միշտ լավ ընկերներ կմնաք։
Պաչիկում եմ լիքը լիքը։:oy

Dayana
08.11.2008, 13:22
Մի բան էլ ես պատմեմ գանգրամազ շունիկների մասին:
Մի քանի տարի առաջ մեր բակում մի փոքրիկ պուդելիկ էր պապան գտել: Ես այդ ժամանակ շունիկ ունեի, բայց պապան էդ շունիկին տուն էր բերել, որ պահենք, մինչև տերը գա ու տանի: Ես շունիկին լողացրեցի, մազիկներն էի սանրում, իմ շունիկից էր պաշտպանում, նույնիսկ պատրաստվում էի անուն գտնել նրա համար, երբ պապան ներս եկավ ու ասեց, որ շունիկի տերը եկել է: Ոնց էի լացում :( :oy
Սիլվերիկ :love

Moon
08.11.2008, 16:59
Մի բան էլ ես պատմեմ գանգրամազ շունիկների մասին:
Մի քանի տարի առաջ մեր բակում մի փոքրիկ պուդելիկ էր պապան գտել: Ես այդ ժամանակ շունիկ ունեի, բայց պապան էդ շունիկին տուն էր բերել, որ պահենք, մինչև տերը գա ու տանի: Ես շունիկին լողացրեցի, մազիկներն էի սանրում, իմ շունիկից էր պաշտպանում, նույնիսկ պատրաստվում էի անուն գտնել նրա համար, երբ պապան ներս եկավ ու ասեց, որ շունիկի տերը եկել է: Ոնց էի լացում :( :oy
Սիլվերիկ :love
Սիլվերիկը ցավոք էլ չի ապրում...բայց ապրում է ու կապրի իմ և իմ բոլոր քույրիկների հոգում միշտ։ Այսօր շատ դժվար է բոլորիս համար...բայց կյանքը շարունակվում է...Իսկ Սիվուլս միշտ կմնա իմ հերոսը...թե ինչու հերոսը...թող մենակ ես իմանամ...կարոտում եմ Սիվիս....:(

Moon
09.11.2008, 01:14
Օրս լարված էր շատ...ատում եմ deadline-ի ճնշման տակ գտնվել, բայց հասցրեցի ու միայն այն զգացումը, որ վերջ ազատ եմ.......հմմմմմմմմմ...աննկարագրելի է..............:)
Տանը նստել չէի կարող, օրս անցկացրեցի ակումբական միջավայրում։ Այսօր ակումբը շատ սիրեցի։:love
Իսկ վաղը........հմմմմմմմմ....վաղն այսենց է անցնելու :handsգնում եմ Էջմիածինննննննննննննն...Իմ ամենասիրելի ընկերների հետ: ՄԻ ամբողջ օր խենթություններ ենք անելու:hands
Ուխխխխխխխխխխխխխխխխխխխխխխխխխ:love:love:love
Սիրում եմ աշխարհն ու կյանքը՝ անկախ նրանից, թե գետի որ հունն է գժվում...կարևորը, որ գժվում է....:)

Moon
09.11.2008, 01:52
Կներես, որ քեզ հարցախեղդ եմ անում, ուղղակի անհամբեր եմ....համ բնավորությունս է, համ մասնագիտությունս է....համ էլ ես տենց եմ....
Գիտես, ուղղակի անհանգիստ եմ, չէ որ վաղն այստեղ չեմ լինի և մյուս ամբողջ շաբաթ հեռու եմ լինելու։ Իսկ հեռավորությունը շատ բան է փոխում, ես անգամ իմ արարքներից եմ վախենում...նաև քո...ու որոշ մարդկանց...ավելի շուտ մի մարդու...
Վախենում եմ մոռանամ ինչ որ բաներ կամ դու մոռանաս...վախենում եմ....
Հոգնել եմ ամիսը 3 անգամ ճամպրուկ դասավորելուց...դա էլ է ինձ վախեցնում, որ մի օր հավաքեմ, հեռանամ երկրից ու հանկարծ չվերադառնամ...վախենում եմ...
Գիտես, ես ամենից հաճախ տարվում եմ մարդու աչքերով..դա ինձ ծովի ալիքի նման տանում է, իսկ հաճախ էլ ճահճի պես քաշում է....բայց այս անգամ աչքերը չեն, որ ինձ տարան իրենց հունով...դու գիտես ինչն է.............:love:oy

Moon
10.11.2008, 20:57
Առավոտյան մի տարօրնակ զգացողություն կար մոտս....մի տեսակ այնքան ազատ էի ինձ զգում....ազատություն էր իմ հոգում, անգամ քեզ տեսնելու ցանկություն չունեի...մտածում էի, ինչի՞տեսնեմ որ....բայց մենակ այն միտքը, որ ինձ միակ տաքացնողն ու ջերմացնողը դու ես....դա հերիք է, որ իմ հիմար ազատությունը հոգուցս հանեմ.......չգիտեմ, բայց այդ պահին քեզ չէի կարոտում....
Այսօր անգամ լուսին չտեսա...գիտես, երբ զանգեցի քեզ ու բացասական պատասխան լսեցի....սկսեցի կարոտել...կարոտում եմ երբ ասում ես չէ...կարոտում եմ քեզ, երբ ջղայնանում եմ....դու երկու դեպքում ես ինձ տաքացնում, մեկ երբ քեզ գրկում եմ...և երբ քեզ վրա զայրանում եմ...ջղայնությունից տաքնում եմ....բայց առավել ցանկալի և հաճելի տարբերակը առաջինն է...
Տխրում եմ հիմա, որ չտեսա քեզ այսօր...այդ տեսնելը տեսնել չէր ինձ համար...չնայած գիտե՞ս, այսօր մի բան տեսա, որ երբեք չէի նկատել...այսօր նկատեցի քո աչքերը...մի տեսակ փափուկ էին երևում ու մտածկոտ...այսօր ուշադիր էի քեզ նայում, չգիտեմ, թե ինչու...բայց ինձ մոտ այն տպավորությունն էր, թե առաջին անգամ եմ քո դեմքին նայում, ավելի ճիշտ քո աչքերին ....:love:love
Այդ վեց օրը, ինձ համար 1 ամիս կարող է թվալ։ Այնքան տխուր էի, երբ երթուղային նստեցի։ Կարծես ինձնից մի բան էին պոկել, մարմնիս մի մաս վերցրել տարել էին։ Հիմա էլ է այդ տպավորությունը.....
Մեկ մեկ այնպիսի հարցեր ես տալիս, որ ահավոր ջղայնանում եմ, մի՞թե պատասխանը չգիտես, որ հարցնում ես։ Թե քեզ միևնույն է...ուրեմն մի փոքրիկ սմս-ով էլ չես ուզում ինձ այս վեց օրվա ընթացքում հիշեցնել քո գոյության մասին, ավելի շուտ ես քեզ հիշելու եմ ամեն օր։ Մի՞թե չես ուզում դու ինձ հիշել, հարցնել ինձնից, իմ ձայնը լսել կամ գոնե երկու բառ ասել՝ կարոտում եմ։ Դա միակ բանն է, որ ցանկանում եմ լսել քեզնից...առայժմ....
Կներես, եթե զոռով իջար ինձ տեսնելու։
Էլ չեմ գա......զուր ա......:(

Moon
10.11.2008, 23:11
Ինչ ձևական եք բոլորդ։ Մեկը մեկից ձև տված։ Ինչի՞ համար...կասե՞ք...քաղաքակիրթ չես կարող պատասխանել չէ՞...պիտի պարտադիր կոպիտ մի հատ ալո ասես, հետո...հեքիաթներ հորինես, թե զբաղված ես...խիստ պատճառներ ունես...հետո փոշմանես որ տենց հետս խոսեցիր ու զգաս, որ արդեն ուշ ա...ասեմ քեզ տենց մենակ հերթով ընկերներիդ ես կորցնելու....
Չեմ հասկանում ուր ես կորել դու...հա դու....էն որ ամառը սիրուն ժպտում էիր...խոսում մեկ մեկ....կատակներ անում ու անգամ փիլիսոփայու...երևակայությունդ մինչև երկինք էր հասնում...ամեն երեկո տրամադրությունս բարձրացնում էիր, իսկ հիմա քեզ չեմ ճանաչում...
Ինչ տարբեր եք դուք, երկու եղբայր, մեկը սար, մեկը՝ ձոր։ Ասեմ, որ ձորը դու ես։ Որովհետև քեզ ձորն ես գցել...տաքուկ քո ձորում տեղավորվել ես...ու չես ուզում որ քեզ մեկն այցելի կամ դու հյուրընկալես որևէ մեկին։
Բայց որքան էլ կոպիտ ես, միևնույն է դու իմ եղբայրն ես...քեզ ու մյուսին շաաաաաատ եմ սիրում....:love:loveկարոտից մեռնում եմ...եթե վաղը չտեսնվենք նայի հաաաաա....կնեղանամ...

Moon
17.11.2008, 01:42
Ես իմ նոր գրառումներով այստեղ եմ:)http://moon-lusin.livejournal.com/

Moon
21.11.2008, 11:34
Որոշեցի այստեղ շարունակել իմ օրագիրը....:love
Ակումբի օրագրում մի տեսակ հանգստություն կա...

Մենակ եմ....մոռացված...

Այսօր իմ կյանքի ամենաձանձրալի օրերից մեկն էր։ Չնայած այն բանին, որ խանութի աշխատողը մունաթ չեկավ..շատ բան դուրս չեկավ...
Աշխարհի ամենաքնկոտ դասն եմ անցկացրել....այդ սոցիոլոգն ավելի շուտ հիպնոզացնող հոգեբան էր, քան թե մասնագետ....բարի գիշեր էր ասում իր լեկցիա կոչվածով...
Հետո ներկա գտնվեցի ուսխորհրդի սենյակում շախմատ խաղացող ՈՒԽ անդամների խաղին։ Որքան ուրախ էին բոլորը, ոչ մեկ ինձ չէր ուզում նմանվել....անձրևն ինձ էր այսօր հյուրընկալել...
Գիտեի, որ մի քանի ժամ հետո այցելելու եմ իմ չսիրած վայրը...բայց ստիպված էի..մինչ գնալս որոշեցի ցրվել....գնացինք այդ անիծված խաչապուրիանոցը....իսկ դու որքան փչացրեցիր առանց այն էլ վատ տրամադրությունս....ես չեմ հասկանում ո՞նց կարող են ընկերներն իրար չգնահատել...դու արդեն չափերն անցել ես, սահմաններ չես ճանաչում....մոռանում ես ով է դիմացդ....հեյ....զգուշացիր....ես քեզ չեմ ների քո այսօրվա բոլոր զզվելի խոսքերի համար...ասացիր առանց մտածելու...գիտեմ, փոշմանում ես...բայց չեմ ների...չեմ ների երդվում եմ....ես քո պես կոպիտ չեմ...դու քեզ այսօր գռեհիկ պահեցիր....իսկ ես կարծում էի, թե ընկերներն իրար մասին հոգ են տանում ու հարգում ու սիրում ....դու հակառակն ապացուցեցիր...այսօր հասկացա, որ ես քեզ և դու ինձ չես ճանաչում....
Ջղայնացա...դուրս եկա այդ անիծյալ խաչապուրիանոցից...ինչ անֆայմ էիր, պետք է զանգեի, որ նոր ձեռնոցներս բերեիր...ես մտածված չմոռացա...պարզապես մոռացա...բայց դա քեզ համար առիթ չեղավ կներես ասելու....ավելին ..հիմար հարց տվեցիր....
Էլ մոռացիր ինձ...չկամ....նման ընկեր ինձ պետք չէ...
30 րոպե սպասել.....ախր ես անհամբեր եմ....հիմա էլ ինձ ստիպում են այս զզվելի դեպքից հետո սպասել....Բայց ես այդ 30 րոպեում այնքան բան ստացա....նկատեցի, թե որքան գեղեցիկ տեսք են ստացել տերևները...որ անձրևի կաթկթոցն ու դեղնակարմրավուն տերևները միասին գեղեցիկ համադրություն են կազմում, երբ թրջված ընկած են գետնին....Ես էլ չոփ չոփ էի անում ոտքերով ու այդ ջրափոսում ինձ էի դիտում...կողքի անցորդները զարմացած նայում են, թե ցնդել ա....ինչ կա նայելու...թե հեռախոսով ինչու ա էդ ջրափոսը նկարում...դե պետք էր...դա միայն ես էի հասկանում ու իմ աչքերը...
Եկա անտանելի վայրը...մի քանի ժամ անկապ, անհասկանալի ընթրիք...լռություն...ցավ...ատելություն....ճշմարտություն...սրանք էր իմ զգացածը...ինչ անիմաստ կենաց էր...ախր քեզ երբեք չեմ ներելու..ինչու եմ եկել քեզ հյուր....պարտականությու՞ն էի կատարում, թե խղճում էի քեզ, ինչ խղճուկ ես...ու հիմա գիտակցում ես քո խղճուկությունն ու ստորությունը...երջանիկ եղիր, որ ճշմարտությունը երեսիդ եմ ասում...առաջ փոքր էի, չէի ասում, քանի որ չէի հասկանում...իսկ հիմա կծողը ես կլինեմ...խայթը դու կստանաս...բայց դա խայթ չի...ախր բառերով դժվար թե կծեմ...բառերը քիչ է այն ամենի դիմաց, որ դու ես արել...
Ամեն դեպքում, գիտեմ, որ մի օր ներելու եմ քեզ...բայց երբ չգիտեմ....
Ետ եմ դառնում...ինչ երջանկություն.....
"Կյանքս, առանց քեզ չեմ ապրիիիիիիիիիիիիիի ...իիի...իիիի.."...Ինչ ռաբիզ ա էս ժողովուրդը...հիմա էլ մարդավարի չեն թողնում մտածեմ...մենակ հիմար բառերով երգ կոչվածն են միացնում ու հպարտանում հա՜մ հեռախոսով, ՜երգով...Ինչու չշրջվեցի ձեզ մի լավ տեղը դնեի...ինչ ցածր եք ու մեղկ եք դուք...խղճում եմ ձեզ ձեր փոքրոգության համար...
Իսկ հիմա ես կվայելեմ իմ լիմոնով թեյը ու մի քիչ էլ կգժվեմ...կհիշեմ թե ինչ սխալ գործեցի երկու օր առաջ...բայց պատճառը դու էիր...
Ինձ վիրավորեցիր...ես էլ թե քեզ էի փորձում վիրավորել...բայց դրանով իմ դրությունն ու հոգեվիճակն ավելի բարդացրի....զզվում եմ այդ խանդից ու բոլոր բոլոր այններից, ովքեր ինձ ստիպում են խանդել....:love:love:love:love

Ավելացվել է 2 րոպե անց
Զինադադար...

Չնայած այսօր պետք է չլվեմ...բայց ի՞նչ կա որ մի օր էլ կչլվեմ...կարևորը ընկերներս են...որ՞ մի հանդիպմանը գնամ...ՄԱԿ, թե՞ SYC...ախր հենց նույն օրը պետք ա նշանակեիք...
Ես պետք է մտքերս ցրեմ...շեղեմ ամեն մի հիմարությունից և հիմարից, ով և որը ինձ կարող է խանգարել....կարևորը ես գիտեմ ինչն է....
Պատերա՞զմ, չէ պատերազմ չեմ հայտարարում...այլ պարզապես զինադադար...թող մի քիչ էլ կարոտեն ինձ...ես մենակ մնալու կարիք ունեմ...:(

Moon
22.11.2008, 01:24
Լսել ես երբևէ , որ աշխարհում, ավելի շուտ մարդկանց հոգիներում կա մի զգացում կամ հասկացություն՝ ԿԱՐՈՏ...
Դա իմ սիրած բառերից մեկն է....այն շատ փափուկ է հնչում, ջիգյարով, մեջը և՜ ուրախություն կա, և՜ թախիծ, և տենչանք, և՜ հիվանդություն....
Ես կարոտի հիվանդ եմ...Բայց ամեն մեկին չէ, որ կարոտում եմ...ես կարոտում եմ հարազատ եղբայրներիս...այն հրաշքին, ում փոքր եղբայրս եմ համարում.նա ժպտերես է, բարի հոգի ունի...անգամ երբ տխուր է..նույն համով մռութն է...ու իմ լավ ընկերը...կարող եմ անվերջ խոսել ու հանգստանալ...մենք հասկանում ենք իրար...ուրախ եմ, որ քեզ պես եղբայր ունեմ...
Իսկ դու, դու էլ մեծ եղբայրս ես, դու ինձ ավելի լավ ես հասկանում, կողքիս ես միշտ, երբ կիսվելու ու հազար կես լինելու կարիք ունեմ, միայն թե մի խանդիր, քեզ չափազանց շատ եմ սիրում...
Որքան տարբեր եք դուք ու որքան նման...։))))))))
Իսկ դու...հմմ....սիրում եմ քո հայացքը միամիտ ու գրավիչ...աչքերդ խորաթափանց ու գայթակղիչ...Շատ եմ սիրում...ուրախ եմ, որ կաս ու որ կաք բոլորդ...ներիր, եթե կվիրավորեմ քեզ կամ կնեղացնեմ...ես ինձ էլ չեմ հասկանում...դու էլ քեզ ու ինձ...
Իսկ դու...այս երկու տարում խոստանում եմ լիքը նամակ կստանաս, ու ամեն մի նամակում կլինի նկար...հաստատ կկարոտես մեր հայացքները...ով գիտի, ինչ է փոխվելու այս երկու տարվա ընթացքում...ինչ կլինի...ինչպիսին կլինես դու...Կկարոտեմ քեզ շատ շատ շատ շատ....դու իմ ամենաջենտլմեն ու ուշադիր եղբայրն ես...կանաչ աչքերով...բարի ու համեստ...
Դու, հմմմ...ինձ մեկին էս հիշեցնում, այդ մեկի փոքր տիպն ես...ախր շատ նման եք, միայն թե եթե նա իր էներգիան ու ցանկությունները թաքցնում է, ապա դու հակառակը...շատ տաքարյուն ես...ռոմանտիկ, բայց երբ սիրտդ ուզի...ընկերներիդ սիրում ես...բայց շատ ես հույսդ նրանց վրա դնում...Հա, մի մոռացիր, ինչ ես ինձ խոստացել...
Դու, ամենհարազատներից ես...բարի...հարգող, մեկ մեկ հումոր չհասկացող, բայց ամենախելացին...մեկ մեկ համով, մեկ մեկ դառը...բայց կիրթ ես...քո կարծիքը չես փոխում...հաստատակամ ես...սիրում եմ դա քո մեջ...
Դու, ամենատարօրինակն ես...ամենափակը...ամենածպտյալն ու խորամանկը...ամենատանջողն ու անկարոտ մեռնողը...ամենաալարկոտն ես...ու ամենասիրելին...երբեք անուշ խոսք քեզնից չեմ լսի...մի բառ բերանիցդ զոռով եմ հանում...բայց քեզ ամենաշատն եմ ԿԱՐՈՏՈՒՄ....չնայած քո բոլոր թերություններին...առաջ չէի նկատում դրանք, հիմա արդեն տեսնում եմ ամեն մի անկապ ու հիմար սովորություններդ...Բայց միևնույն է....գլխիցս քեզ...օֆ..........
Արդեն անհետքրիր ա....հոգնեցիր երևի կարդալով ու սպասում ես, թե քո մասին էլ պիտի գրեմ...գրել եմ արդեն...պարզապես փորձիր հասկանալ, որ մեկն ես դու...:love:love

Moon
22.11.2008, 15:41
Take it easy....երբ Մոլդովայում էինք, այս արտահայտությունը հաճախ էր ինձ ասում իմ լեհ ընկերուհին՝ Մարտան։ Մարտա ջան հիմա էլ ես եմ քեզ ասում, միայն թե հայերեն...թեթև տար....always remember your own words..They are all the same...
_ Հա, Լուսին ջան, սաղ տղեքը նատուրի նույնն են...
_ Մարտա, ես ո՞վ ա սենց բառեր քեզ սովորացրել, լօլ
_ Արսենը...He's too funny...
_ Մենակ Արսը կարար քեզ տենց բաներ սովորացներ...Արս, ուրեմն դու համաձա՞յն ես
Մարտա ջան ես անչափ քեզ կկարոտեմ, քեզ ախր շատ եմ սովորել...չնայած մեր տարիքային տարբերությանը..բայց դու միշտ ինձ օգնել ես...Բարևիր իմ սիրելի վրացի հայրիկին..հաստատ քեզ կարոտել է...Երեկ սմս գրեց...կարոտել է...եթե չհաջողվի իմ գալը...ապա ոչինչ, կտեսնեմ Լեվանին Վրաստանում մյուս տարի...ամեն դեպքում կարոտում եմ մեր այն ջերմ ընտանիքը, որը մենք ստեղծել էինք 5 օրում... որքան շատ են հիշողությունները Մոլդովայի հետ կապված...
Մարտ, գիտես երեկվա թատրոնն ինձ մտածելու տեղիք տվեց...ախր ճիշտ էր է..."С любимыми не расставйтесь", միայն թե նրանք չեն հասկանում, որ պետք չէ բաժանվել...հեռանալ...բոլորն էլ նույնն են...
_Լուսին ջան, թեթև տար.....He's also like that....:love

Moon
23.11.2008, 02:25
Անիմաստ կարոտ..

Մի տեսակ կարոտում եմ ու զգում եմ, թե որքան անիմաստ ա իմ կարոտը...չէ որ փոխադարձ չի...
Ինչու՞...ես այս կարոտի պատճառով սկսեցի փոխել ինձ..ինչ որ անկապ ագռավի օրենքներ մշակեցի ու կնիքեցի, հիմա էլ իրագործում եմ օրենքը...հետո փոշմանում...
Գիտես, քեզ եմ դիմում, կներես, եթե ինչ որ հույսերով լցվեցիր այդ օրը...դա ագռավն էր..ես չէի...լուսինը չէր...լուսինն ախր քեզ վաղուց մոռացել էր...բայց կարոտը ու խանդը ինձ ստիպեց ագռավություն անել...սխալ մարդու ընտրեցի ագռավության համար...կներես...
Գիտես, ամեն ինչ հարցական է ինձ համար..ոչ մի պարզ բան...որովհետև ոչ դու ես պարզ խոսում կամ գործում, ոչ նա և ոչ էլ ես...Չգիտեմ ինչու է նա այդպես..ամեն մի հարցիս այլ կերպ է արձագանքում...շեղում ա ու ավելի հարցական դարձնում...
Վաղը ես կգնամ նորից Վրաստան... ու անիմաստ կսպասեմ, թե երբ նա կցանկանա ինձ մի փոքրիկ սմս-ով ուրախացնել, ժպիտ պարգևել այդ օտար միջավայրում...հայկական ժպիտ...չեմ ուզում գնալ...ստիպված եմ...6 ժամ ճանապարհ և ավելին...հոգնել եմ...վրացական ամեն ինչից...
Ատում եմ, երբ վրացական համարս լիցքավորելիս ամեն անգամ նույն անիմաստ սմս-ն եմ ստանում..."Տխվենի բալանսի..եսիմ ինչ". Կամ երբ վրացի տղաներն են մոտենում ու ինչ որ ժպիտով ու հայացք խաղացնելով վրացերեն են խոսում ու ինչ մանթրաշ են ընկնում, երբ ռուսերեն ես պատասխանում... մեկ մեկ էլ անգլերեն...
Ուրախ ոչինչ չի լինի այնտեղ..կրկին նույն հյուրանոցը...ռուստավելի փողոցը...Իրակլին....Բեսոն....իմ ցնդած ու մեծամիտ գործընկերները...Մեկ մեկ պահակն ինձ կուրախացնի իր համով հումորներով ու հյուրասիրությամբ...կամ թե Մակդոնալդսի աշխատողը...այն երիտասարդը, որը 20 անգամ նույն հարցը կտա...
Իսկ հեռախոսս դարձյալ չի զնգա....Կարոտում եմ...անիմա՞ստ է.....:love:love:love

Moon
23.11.2008, 15:30
Memories and wishes...

Սիրում եմ փափուկ քո այտերը
Նրանք ջերմություն են տալիս,
Սիրում եմ քնքուշ համբույրներդ
Գիտես, ինձ շատ դուր են գալիս,
Սիրում եմ անուշ քո ձեռքերը
Ափերս եմ քեզ նվիրում,
Սիրում եմ խոսուն քո աչքերը
Նրանք հայացքով են լռում։
Ատում եմ սակայն ես քո դերը,
Խաբում է անվերջ, տրորում
Ատում եմ բոլոր քո խաղերը
Դրանք ինձ հունից են հանում,
Ատում եմ ես մեր լռությունը
Ատում եմ, բայց կրկին սիրում,
Սիրում եմ ես ու հարցնում եմ
Սիրու՞մ ես ինձ , թե պարզապես կարոտում։:love:love

Moon
23.11.2008, 23:18
Վաղը երկար ճանապարհ է սպասվում....Թիֆլիս....այդքան սպասված և չսպասված...որքան եմ հոգնել քեզնից Թիֆլիս...քո բոլոր ցիգաններից..երկարաձիգ ռուստավելիից...վաղուց է արդեն ուրախություն չեն պատճառում ինձ քո հնաոճ շենքերը...հոգնել եմ վրացերեն պատասխանող վաճառողներից...վրացական մունաթից ու նախանձից...Մենակ սիրում եմ իմ ընկերներին...որոնց ամեն անգամ կարոտով եմ սպասում տեսնել...
Մինչ նոր հանդիպում Երևան ջան...քեզ շատ եմ սիրում...անկախ քո բոլոր թերություններից՝ քյարթուներով սկսած մինչև կեղտոտ փողոցները...դու իմ քաղաքն ես...միայն ես գիտեմ կասկադի քարերի հոտն ու հոգին...Երևանյան գիշերային օդի ձայնը...ու ինձ ժպտացող ընկերներիս սերն ու կյանքը...ինչու՞ չէ նաև իմ սիրելիի...պահվածքն ու ժպիտը...կարոտն ու թախիծը...
Հուսամ դու էլ ինձ գիտես...
Մինչ նոր հանդիպում...մինչ չորեքշաբթի..Խնդրում եմ մեր հանդիպումը չփչացնես...ինչպես ամեն անգամ ես անում, երբ վերադառնում եմ ինչ որ ծրագրից ու կարոտս առնելու փոխարեն թախիծով եմ փաթաթվում...թող այս անգամ կարոտներս առնենք իրար հետ...առանց վեճերի, ինադների ու միայն ժպիտով ու տաքուկ, ամուր իրար գրկելով...
Մինչ նոր հանդիպում...:love:love:love

Moon
27.11.2008, 01:58
10 րոպե միայն...ամենաանսպասելի զանգն ու սպասված հանդիպումը...

Նորից նույն երկար ճանապարհն եմ գնում, անձնագիրս հոգնել է վրացական կնիքներից, նայողը կասի վրացի ա աչքիս, հա Հայաստան-Վրաստան, Հայաստան-Վրաստան։ Վերջապես հասանք։ Կրկին ամենազզվելի վարորդը դիմավորեց։ Ալարեց նորից մեքենայից դուրս գալ, օգնել...դե ֆայմ չկա...համ էլ թքած ունի, զզվում եմ նրա դեմքի արտահայտությունից։ Ըհը, վեջապես լողացա այս երկար ճանապարհից հետո...
Մոնտա՞ժ...եսիմ, չգիտեմ իմ վիճակի կլինենք...Ապրես Բեսո ջան, լավ էլ պլաավորել էիր մեր երկուսի օրը, ժամերը լավ հաշվարկել էիր...ես այսքան շատ բան չէի սպասում քեզնից...Օ, Ռամազ ջան...իմ միակ փրկիչը...միայն դու էիր ֆայմում, որ կարելի է և ոչ միայն կարելի է, այլ պարտավոր եք ռուսերեն խոսել, որ գոնե մի բան հասկանամ....Գիտես, Բես, արդեն ես վրացերեն էլ եմ հասկանում...Էս, Խո, առա, գամառջոբա բիճո...գոգոնա ջան...կենացվալե...գոգո ռախա...գիժի....օօօօօօօօօ
Որքան ուրախ եմ տեսնել ձեզ իմ սիրելի ընկերներ...դուք իմ օրը հետաքրքիր դարձրեցիք....այդքան ջենտլմեն...հմմմ....կարմրեցի...մադլոբա հազար անգամ...Ես երբեք չեմ մոռանա իմ փղիկին ու ճիպիին...ճիպին հիմա Հայաստանում է...լօլ, գիտեք, չնայած ուշ պառկեցինք, բայց ես մեծ հաճույք ստացա՝ մինչև գիշերվա ժամը 2-ը ձեզ հետ զրուցելուց....Մերսի...կներեք, որ չհրավիրեցինք սենյակ..չէր կարելի..ուշ էր...ուրախ եմ որ տեղ գտաք գիշերելու, թե չէ շատ անհանգիստ էի...
Օ, քեզ էլ եմ շնորհակալ...ինձ անգամ թվում է, որ Հայաստանն ինձնից շատ ես սիրում..զարամացա, երբ ասացիր Թիֆլիսը համեմատելի չէ Երևանի հետ..
-Լուսինա ջան, ախր Երևանի շատ գեղեցիկ է գիշերները....աաա, նայիր ով է զանգում...խոսիր նրա հետ
- Ալո
- Ալո, Լուսին, ես ձեր մասին շատ եմ լսել նրանից, կներեք որ չկարողացա հանդիպել, ծանոթանայինք, ես Երևանում ութ անգամ եմ եղել և շատ եմ սիրում Մալխաս կլուբը։ իսկ դիտեք, թե ինչու՞
- ինչու՞
- Որովհետև իմ անունը Մալխաս է
- ուրախ եմ Մախո ջան, մադլոբա...
- Ես էլ եմ ուրախ...
Մենք քայլում էինք փողոցով...արդեն մթնում էր...կենտրոնը մարդաշատ էր...կյանքումս առաջին անգամ վրացի քյարթու տեսա...
- Ցոխլա մեշե...ու յեսիմ ինչ
- We don't speak georgian
-ok, cofee?hmmmm...what is...uv br.......
- Կախվեցի՞ր, հազիվ էդքան քեզնից էլի...իսկ հիմա հուսամ հասկացար, թե թարս հայացքս ինչ է հուշում...
Ուխ, զանգում են....հմմ.......վրացական անծանոթ համար է....
- Ալո
- Լուսին
- Օօօօ, դու....ես երազում էի քո մասին.. մտքովս չէր անցնում, որ կզանգես
- Ես 10 րոպե ժամանակ ունեմ քեզ տեսնելու...ու՞ր գամ....քննության եմ...կներես
Որտե՞ղ ես....չեմ գտնում...դե վերցրու հեռախոսդ.....ահա դու...չես պատկերացնում, թե որքան էի ուզում քեզ այս անգամ էլ հանդիպել.տխրեցի, երբ իմացա զբաղված ես քննության համար..բայց դու հրաշք ես...Շնորհակալ եմ...դու եկար ինձ մոտ...10 րոպեից քննության էիր...բայց եկար...գրկեցիր ինձ...գիտես, ես ինչն եմ շատ սիրում մեր հարաբերություններում...անկեղծությունը..պարզությունը...
Ախր ֆիլմի նկարահանման ժամանակ դու իմ եղբոր դերն էիր տանում...այդ վերջին կադրը...իզուր չէր...մենք երկուսս էլ անտարբեր չէինք....գիտեինք շատ լավ էլ այդ մասին...կներես, որ տարվեցի ուրիշով...որի համար որքան եմ փոշմանում հիմա...գիտեմ, դու ինձ չէիր թողնի...անգամ եթե համոզված լինեիր, որ այդ հարաբերությունները շարունակական չեն....կներես ինձ....հիմա ուշ է գիտեմ...բայց հարգում եմ քեզ ու շարունակում ավելի սիրել քեզ...
Գիտես, հիշում եմ, որ քո հետ նստած էինք Թիֆլիսյան այգիներից մեկում...զրուցում էինք...անկեղծ...ինձ գիտե՞ս ինչն էր դուր գալիս...այն փաստը..որ մենք երկուսս էլ գիտեինք որ սխալ վարվեցինք այն ժամանակ...իսկ հիմա անկեղծ ենք ասում..որ ոչ դու ես նրա հետ հանդիպում..ոչ էլ ես նրա...ու որ ես ցանկություն էլ չունեմ տեսնելու նրան....Դու ինձ տարար այն վայրը..ուր ինչպես ինքդ ասացիր տանում ես սիրելիներիդ...դա գեղեցիկ էր...միայն թե ամեն ինչ խանգարեց մեր ընկերը...որը շուտ հասավ հանդիպման...հե հե...երջանիկ եմ..
Գիտես, ինչն եմ սիրում քո մեջ....այն որ դու մեծամիտ չես՝ չնայած գիտես, որ համ արտաքնապես ես շլացնող ու գերող քո աչքերով, ժպիտով ու հոգեպես...դու հրաշալի անձնավորություն ես...ես ուրախ եմ ու երջանիկ, որ ինձ բախտ է վիճակվել վայելել քո հայացքը շուրջ 30 րոպե...մենք անդադար իրար էինք նայում...ու ինչ որ փոքր կադրի համար....ես տեսել եմ քո ժպիտի այն բոլոր նրբությունները, ով չի կարող նկատել...եթե երկար չվայելի այն...զգացել եմ ձեռքերիդ ջերմությունը...ու հոգուդ ջերմությունը...ես քեզ երբեք չեմ խանդել...դա էլ է հետաքրքիր գիտես...
Ինչու՞ ենք մենք այդքան հեռու ապրում...մի գուցե դա է հենց էֆեկտը մեր սիրո ու կարոտի....
Սիրում եմ քեզ....շաաաաաաատտտտտ...եղբայր իմ....իմ իդեալ...որ ինձնից շատ հեռուս ես հիմա....:love:love:love:love

Moon
28.11.2008, 20:58
Բարի գալուստ ինձ Հայաստան...

Սառելով ուղիղ 6 ժամ՝ ճանապարհ էինք ընկել դեպի Հայաստան։ Իմ շատ սիրելի քաղաքը՝ Երևանը շատ եմ կարոտել։ Կարոտել եմ անգամ այն "Հաստոցա..ինական " գործարանը, որը ես հենց առանց շ-ի եմ սիրում...կարոտել եմ կրկեսի մաշված շենքն ու անգամ դեկանիս կլոր գլուխն ու մռութ հայացքը։ Ամեն անգամ օտար երկրում, զգում եմ, թե որքան եմ սիրում իմ երկիրը։ Գելա ջան, ինչ ուզում ես ասա, որքան ուզում ես վիճիր մեզ հետ, էէէէէէ, մեր լեռները ավելի լավն են։ Հե հե...
Իմ սիրելի ընկերներ ձեզ շատ կկարոտեմ ինչպես միշտ...ուրախ եմ, որ շատ հեռու չենք, և որ երբ էլ լինեմ Թիֆլիսում, գիշերելու տեղ միշտ կունենամ։ Այսօր երզաումս քեզ տեսա...այն 10 րոպեն էիր լրացնում...կարոտել եմ քեզ շատ...մի երկու ամիս էլ սպասիր, կգամ նորից...
Իմ ամենասիրած վայրը չեզոք գոտին է...որ ոչ Հայաստանում ես, ոչ էլ Վրաստանում...մի տեղ, որը ոչ մեկինն է...և մենակ դու այդ ոչ մեկի այդ անկախ ճանապարհով շարժվում ես առաջ...
Կրկին Հայաստան....Լոռվա լեռները..ամեն անգամ հիշում եմ Լոռեցի Սաքոն Թումանյանի...ու հաճույք ստանում...նույն տեսարանն է...
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը խորունկ, նոթերը կիտած
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ,
Հայացքով իրար նայում են հանդարտ...
Ուխխխխխխ, հանգստանում եմ..........
Բարի գալուստ ինձ Երևան.........:)

Բանակ...Մետալ...Գիշեր..

Նորից բջջայինս...
- Գամառջոբա գոգոնա...կարոտել եմ...գալի՞ս ես բանակիս քեֆին...
-Նորից բանակ, Եղիշը հերիք չէր, հիմա էլ դու՞։ Գալիս եմ..
Իմ սիրելի ընկեր, քո նկարները նայելիս հուզվեցի, դժվար էր քեզ պատկերացնել զինվորական հագուստով, իսկ հիմա դու արդեն մեկ շաբաթ է պաշտապանում ես իմ ու քո Հայաստանը...կարոտում եմ քեզ շատ...
Ինչ լավն են ընկերներդ...ուրախ եմ, որ եկա...պարեցինք, այն ցնդած խաղերից խաղացինք...հիմա պետք է գնամ...ուշ է...Գնամ այնտեղ, չնայած գիտեմ, չեն թողնի, որ մտնեմ...բայց պետք է եղբորս ժպիտը տեսնեմ...
- Լուսին մտի...փորձիր
Ի՞նչ եք մի ժամ իմ քարտն ուսումնասիրում...ես եմ..նման ա..նման...
Բարև, եղբայր, ո՞նց ես...բարև և քեզ...ախր քեզ այսօր արդեն մի անգամ տեսել էի...այնքան հավեսով փաթաթվեցիր ու համբուրեցիր...կարծես նոր ես տեսնում...բայց քեզ թույլ եմ տալիս...որքան ուզում ես գրկիր...քեզ շատ եմ սիրում..ու դու գիտես...
Միանգամից անցանք խաղին..ախր դեմք եք...ես ոչ խաղ խաղալու եմ եկել...ոչ էլ համերգի..եկել եմ ձեզ տեսնել..և որոշ բաներում պարզաբանումներ ունենալ..համոզվել ու մտածել..ինքս ինձ համար որոշում կայացնել...Չգիտեմ..կրկին...
Որքան փոքր եք յուրաքանչյուրդ ու որքան շատ եմ ձեզ սիրում...սիրում եմ ձեր երկուսի լրջությունն ու երեխայությունը..համարձակությունն ու ամաչկոտությունը...տղամարդկությունն ու նրբությունը...
Այնքան երկար քեզ հաջողություն արեցի...ու գիտես, հիմա էլ չեմ փոշմանում, որ քեզ էի ընտրել ագռավության համար...հիմա այլ ես...արդեն..կարծես իրար հասկանում ենք...ուրախ եմ...:love:love:love:love:love
Իսկ դու...դու էլ նույն տարօրինակն ես...ավելի շուտ ուղղակի ինքդ չգիտես, թե ինչ ես ուզում...քեզ հարցերով ես շրջափակել...ու մնացել ես ինքդ քո սարգած օղակի մեջ...էլ ես չեմ փորձելու այնտեղ հայտնվել...իմ ժամկետը սպառվեց ...նաև համբերությունը...
Արդեն..մտածիր...միգուցե արդեն ինձ կորցրել ես....Իսկ նա նորից գտավ ինձ...ես էլ իրան եմ գտնում...հասկանում ես....քեզ շատ էի փնտրում...գիտեմ քեզ անգիր..բայց ոնց դու թքած ունես..այնպես էլ ես թքած կունենամ...էլ չեմ խանդելու..ինչի համար...խղճում եմ քեզ հակառակը....

Moon
28.11.2008, 21:12
Դատարկություն եմ զգում, կարծես մի բան եմ կորցնում այս պահին...անհանգիստ եմ ահավոր...ինքս գիտեմ ինչու...բայց ինձ հիմարի պես զսպում եմ...չեմ զանգում...ներվայն եմ չափազանց...մեղավորը դու ես...
Վախենում եմ իմանալ, թե ուր ես...ավելի շուտ ում հետ ես...չգիտես ինչու համոզված եմ, ով է հիմա քո կողքին...
Զզվել եմ իմ անիմաստ վիճակից...ամբողջ օրն ինձ ասում են ընկերներս, որ ցրվեմ, մոռանամ, չմտածեմ...ավելորդ բաներ ինքս ինձ չհորինեմ ու չհավատամ իմ հորինածներին, կասկածներին...դու ես էլի մեղավոր...
Իսկ ինչ կա ...մենակ մի քանիսը գիտեն իմ վիճակի մասին...բոլորին թվում է, որ Մունը ուրախ է միշտ, որ միշտ ժպտում է ու որ երջանիկ մեռնում է, չէ որ մեռավ Վրաստաններ գնալով, ծրագրերի մասնակցելով...ու էլի ուրիշ բաներ....
Չէ, Մունը զզվել ա ու հոգնել էդ ամեն ինչից, նորություն ա ուզում...
Հիշում եմ մտա լսարան...կուրսս էր...
_ Ասեցի, երեխեք, ճի՞շտ լսարան եմ եկել։
_ Ճիշտ կուրս ես եկել..
Ահա թե ոնց են ինձ պատասխանում, նեղացել են, ով գիտի։ Մենակ ֆիզիկապես եմ դասերին նստում, ոչ մեկի հետ չեմ շփվում...մենակ սնդիկի պես վազում եմ ամեն տեղ...թե ինչի, ես էլ չգիտեմ..օֆ....
Ուզում եմ հանգստանալ....Թող ինձ հանգիստ...ես ազատ չեմ, երբ քո մասին եմ մտածում, ազատ չեմ անգամ երբ ոչինչ չեմ անում...:love:love:love

Moon
30.11.2008, 00:43
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ...դա ես եմ այսօր...

Այսօր նենց հավես էր...Չնայած այն բանին, որ մի քիչ վիճեցի տանը...բայց սխալս հասկացա...ներեք ինձ...գնացի ՄԱԿ...բարև ժողովուրդ...հերիք ա ինձ Պակիստան ասեք...ես վաղուց դուրս եմ եկել այդ դերից...
Ես երբեք դերեր չեմ խաղում...կյանքում...Ձևերով չեմ սիրում ապրել..սիրեք ինձ, ինչպիսին որ եմ...
15 հոգով շարժվում էինք Մաշտոցով մինչև 7 կադր...ես մենակ էի քայլում բոլորից..ինձ համար երաժշտություն էի լսում...ոտքերիս տակ խշխշացնում էի աշնանային տերևներն ու նոր զգացողություն էր ինձ պատել...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
Ես զգում եմ, որ ազատ եմ...էլ ոչ մի ցավ կամ տանջանք կամ կարոտ ինձ չի տանջում...հիմա մենակ դասերովս կշեղվեմ...այնքան ազատ եմ....ինձ ոչ ոք ոչինչ չի կարող ասել...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ...
ՉԵմ կարոտում քեզ կամ մեկ ուրիշին քո շարքերից....կարոտում եմ նրանց, ովքեր արժանի են իմ կարոտին...իսկ ես գիտեմ, ովքեր են արժանի...
Կներեք, ընկերներ, որ ձեզ ուշ եմ տեսնում..ամեն անգամ խոստանում եմ, որ շուտով կհանդիպենք...ուղղակի չի ստացվում...կամ հավես չունեմ...կամ դասի եմ..կամ շատ անգամ այն մարդու հետ..ով արժանի չէ իմ կողքին քայլելուն ու ինձնից ժամանակ խլելուն...
ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...
Չնայած սիրտս մի քիչ արագ է հիմա...բայց այդ արագությունն իր եզրակետին է հասնում...ու ճիշտ ուղղությամբ է շարժվում...դեպի ազատություն...
Ես սիրում եմ...սիրված եմ...ուրիշների սխալը չեմ կրկնի...
Այսուհետ կարող եք ինձ զանգել....:oy:oy:oy:oy:P

Moon
30.11.2008, 17:03
No comment

............................................................................................................................................ ................................
.......................................................
...........................................................................
....................................................................
...............................................................................
...................................................................................
................................................................................
...........................................nothing but...........

Moon
30.11.2008, 23:12
Լուսնային հուշեր...
Նույնիսկ ծեր վիշապը բարի է դարձել...
Որքան բարի է այս երգը..կարոտել եմ բարի բաներին...երևությներին, բարի ժպիտներին...ախր աշխարհը գոյատևում է 3 բանի շնորհիվ...էլի սուրբ երրորդություն՝ Բարություն, Սեր, Գեղեցկություն....այո, սա իմ բանաձևն է...
Երանի չէր, որ լիներ երեքը մեկում...Բայց միգուցե իդեալից էլ հոգնեի...չես կարող ասել..չնայած...
Չէ, այսօր հայելիները ստում են...էլ չեմ նայի...ինքս ինձ նման չեմ և չէի...տաքարյունությունս մեկ անգամ ևս ապացուցում է հայ լինելս...
Ախր ինչու՞ 10 րոպեն հիշեմ...չէ..դա անցած սիրուն պատմություն ա...որը միայն ջերմ ընկերության տեսքով է շարունակվելու...
Էլ չպիտի փոշմանեմ ոչ մի բանի համար...չնայած հազարից մեկ եմ փոշմանում, բնավորությունս է տենց...բայց էս վերջերս ինչ որ շուտ եմ սկսել փոշմանել...
Հավատա, ամեն ինչ անում եմ...մեկ ա....Տրամադրությունս որոշել եմ փոխել ու կարծես ստացվում է...անկախ ամեն ինչից...
Անկախ քեզնից, նրանից, ինձնից...անկախ լուսնի գույնից...թռչուններից....բոլոր տեսակի մասնագիտություններից...
Էլ ագռավ չեմ...ես ուղղակի մարդ եմ...մարդ եմ...ուղղակի մարդ, ով Լուսինը չափազանց շատ է սիրում...սիրում է նվիրվել..սիրում է ժամանակի մեծամասնությունը ընկերներին տրամադրել...սիրում է պայքարել բոլոր տեսակի ցնդած քննիչների դեմ...
Բայց հիշում եմ այն օրը քաղմասում....դու պետք ա էնտեղ լինեիր...հրաշք էր իմ հաղթանակը...ես հպարտ դուրս եկա...
Իսկ հիմա...հմմմմ....ես ինքս եմ քննիչի կարիք զգում...այն մենք ենք մեր սարերի պես...կարիք եմ զգում, որ մեկը քննիչի դեր ստանձնի..ինձ քննի...արարքներս..նաև քո արարքները...
Հա քո, դու էլ աստծու գառ չես...
Գիտես, վերջերս նկատել եմ, որ շատ շատ եմ փոխվել այս ամառվա ընթացքում...դադարել եմ աղոթել..իսկ առաջ մեռած էլ լինեի ամեն գիշեր աղոթում էի...պատճառը ես էլ չգիտեմ..ինչու՞ եմ հիմա այդպես...
Միգուցե օրինապահ եմ...բայց այսօր մի քանի օրենք խախտեցի...բայց փոխադարձ իմ իրավունքներն էլ էին խախտվել...յուրաքանչյուր մարդ ունի անձնական կյանքի գաղտնիության և անձեռնամխելիության իրավունք...ժամանկին անգիր գիտեի այս օրենքները...դասախոսը քամեց ինձ քննությանը...հպարտ դուրս եկա...հաղթել էի դասախոսին...բայց լավ է ասված յուրաքանչյուր մարդ...սահմանադրության 2-րդ գլուխ...մարդու հիմանարար և քաղաքացիական իրավունքները...
հմմմ...մատանիս ...որքան եմ սիրում այս մատանին...դու կիմանաս ինչու...
Մտածում էի մի մատանի պատվիրել...ու կանեմ...վրան կլինի գրած Մուն անգլերենով...կհագնեմ...ու երբ որ ժամանակը գա չեմ կրի...այլ կնվիրեմ....:love:love:love

Moon
03.12.2008, 22:04
Արի....միասին ձեռնոց հագնենք...
Հմմմ....ինչ հավես երգ եմ լսում...անգամ չգիտեմ ով ա երգում ու ինձ մեկ ա....
Ամբողջ օրը տանը չէի..եղբորս հետ էի...խոսում էինք անվերջ...ուրախ եմ, որ ունեմ քեզ նման եղբայր...գիտես մեր անունները նույնպես քույր ու եղբայր են...մտածե՞լ ես....Լուսին ու....Ա...
Շնորհակալ եմ, մեծ գեղագիտական հաճույք ստացա...բայց պահի տակ մտքերս շեղվում էին...գնում հեռու...մտածում էի...մեկ մեկ էլ ժամին նայում...չգիտեմ...անկախ ինձնից քանի օր է անհանգիստ եմ դարձել....
Հմմմ...Իմ ձեռքերն ել են շատ սառում....լավ ա գոնե ձեռնոց եմ կրում...ու արդեն մի ամիս ա...թքած ունեի, որ մարդիկ ինձ թարս էին նայում....հետո ինչ...կարևորը տաք են ձեռքերս....բայց գիտես, կարող ենք միասին հագնել այն...երկուսով...մի ձեռքը դու...մյուսը՝ ես....իսկ մեր մյուս ձեռքերը, որ սառչում են...մենք միասին կտաքացնենք....
Գիտես, այն օրը մենք ուղղակի կատակ էինք անում, գժվել էինք...ինչ հիմարություններ դուրս տվեցինք...ինչ անիմաստ էր մեր խոսակցությունը...ուղղակի վիրավորված էի....ու մեջս հավաքվել էր....
ՉԷ, ախր, եթե մարդ չլինեիր այդքան բան չէիր կարողանա գրել...եթե չկարոտեիր կամ չսիրեիր...
Երկուսս էլ սխալ ենք...կամ էլ ճիշտ ենք...կամ էլ ոսկե միջինն ենք փնտրում....բայց ախր ինչի՞ սենց անջատ...ինչի՞ լուռ...միգուցե խոսե՞նք...Խոսենք ինչպես....լավ էլ չասեմ...ինքդ էլ գիտես....
Գրկում եմ քեզ...համ երազիս մեջ...համ իրականում...համ իմ ու քո երևակայության մեջ...հա, Դայուշի ասած տաչիկ եմ անում, մեկ էլ քրոջս ասած պաչիկում եմ....

Հ.Գ. Միայն մի ձեռքս է ձեռնոց կրում...:love

Ավելացվել է 45 վայրկյան անց
Երկինքն է իմ տարերքը...

Որքան փորձեցի խնայել իմ ժամանակը....հմմմ...մեկ երթուղայինը խցանման մեջ մտավ...30 րոպե ուշացա.... հետո համակարգչի դանդաղ աշխատելու պատճառով ուղիղ 4ժամ մոնտաժ էի անում...դասի չնստեցի...ֆուուուոուո.......
Հիմա էլ տուն պտի գնամ....ավտոբուսսսսսսսսսս ջան միգուցե հայտնվես....
Տանն եմ...հավատս չի գալիս....աչքս կպավ.....
_Լուսիննն......
_Էլի քնել չեք թողնում....յա......հազիվ էի քնել....հմմ....Icq-ն էլ իրա ձենն ա գցել...
Այսպես վաղուց չէի հոգնել...հա....մարմինս նենց ա թուլացել, որ մատով կպնեն կընկնեմ...
Երանի չէր գոնե մի լավ լուր լսեի էս շաբաթվա ընթացքում...գոնե մի հատ....երանի....ուրախացրեք ինձ....ժպտալ եմ ուզում....բայց անկեղծ ժպտալ...ոչ թե արհեսատական....
Տուն գնալու ճանապարհին....զարմացել էի...Ի՞նչ էին գտել այնտեղ այդ ագռավները....երևի խնջույքի էին հավաքվել կամ հերթական ժողովն էին անում...և ինչ որ նոր ագռավության օրենքներ մշակում...ուրախ եմ, որ չմասնակցեցի ժողովին...չէ որ ես նրանց երամից չեմ...
Ես ոչ մի երամի էլ չեմ պատկանում...իմ տարերքը երկինքն է....օդը....
Հիշում եմ Ստեփանավանյան այն երեկոն, երբ իտալացի ընկերներիցս, իմ մոտ ընկեր Անդրեան մոտեցավ ինձ ու ասաց....Դու շատ ես նայում երկնքին...երբ աղջիկները երկար են նայում...նշանակում է....մի բան կա...լավ չի....տխու՞ր ես....
Է...Անդրեա...այդ օրը ես իրոք տխրում էի...դու ամեն ինչ գուշակել էիր...Երանի չէր քեզ պես հեշտ ապրեի...հիշում եմ, դու էլ քո տխուր սիրավեպ կոչվածներից մեկն ինձ պատմեցիր...բայց տենց էլ չհասկացար, որ երկու օրում ես չեմ կարող քեզ սիրել....Շնորհակալ եմ ընկեր...ամեն ինչի համար....
Տեսնես հիշու՞մ ես ինձ...Թե՞ Հռոմը քեզ ամեն ինչ մոռացնել տվեց...:think

Moon
05.12.2008, 22:29
10 դրամանոցների կույտը....ես սիրում եմ...

Հավատս չի գալիս...բայց կտրեցի....հիմա չգիտեմ ինձ նման եմ, թե՝ ոչ։ Բայց դե ես եմ...ինձ դուր է գալիս...ասում են ԼԵՈՆ ֆիլմի հերոսուհուն եմ նմանվել...հե հե...
Այսօր տրամադրությունս շաաաատ բարձր էր՝ չնայած աշխարհի ամենաձանձրալի դասին նստեցի...բայց ես մտածում էի, դա է կարևորը...
Այնքան բարձր էր տրամադրությունս, որ որոշեցի տուն չգնալ...մի քանի րոպեում ընկերներիս իրար գլուխ բերեցի...ու առաջ լուսին ու առաջ ագռավության օրենք...էսօր մի քիչ ագռավություն եմ արել....պատճառը ոչ թե տրամադրությունս էր, այլ այն 10 դրամանոցների կույտը, որ հավաքվել է դրամապանակումս...ես նյարդայնանում եմ.....ես դրանք չեմ ծախսում՝ չնայած կարող էի շատ հանգիստ ծախսել...քսերոքս եմ անում...էլի մոտս եմ պահում 10 դրամանոցները...կարծես կռիվ անեի դրանց հետ...և հակառակվեի՝ ագռավություն անելով...ծիծաղելի է...ի՞նչ է նշանակում կոպեկներին հակառակվել...գժվել եմ ի՞նչ է...բայց դե կոպեկն իմ դեպքում անձնավորվում է...
Չգիտեմ ինչու՞ եմ պահում դրանք...ախր...ուղղակի անմիտ հույս եմ պահում, թե կնվիրեմ բոլորը քեզ...բայց ե՞րբ...որտեղ՞...ինչպե՞ս...ոչ մի դեպքում ուրիշին չեմ տա...անձամբ եմ ուզում քեզ փոխանցել...սկսել եմ ես էլ սիրել այդ 10 դրամանոցները...քեզ են հիշեցնում...չգիտեմ ինչի, բայց մազերս կտրելիս էլ քեզ հիշեցի....անգամ այսօր, երբ լուսնին էի նայում..էլի քեզ էի հիշում...
Գիտես, վերջում նենց տխրեցի...քիչ էր մնում լացեի...մի քանի վայրկյանում բոլորը ցրվեցին...ինձ մենակ թողեցին.... ես էի...լուսինը...ու մտածեցի, որ դու ինձ մենակ չէիր թողնի...:love:love:love:love:love:(
Ժպտում եմ բոլորին, շատերին թվում է, թե ես նույնն եմ, իսկ մեկն էլ զարմանում է իմ ժպիտի վրա...բայց այդ մեկը չի հասկանում, որ ես չեմ սիրում փչացնել ընկերներիս տրամադրությունը, երբ նրանց հետ եմ...և չեմ ուզում բոլորին հայտարարել իմ հոգում կատարվող երևույթները...ոչ մեկին չեմ թողնի լուսաբանել դրանք, բացի իմ օրագրից...հասկացողը կհասկանա...չհասկացողը չի հասկանա...
Սիրում եմ շատ իմ 3 եղբայրներին..այսօր նրանց հետ էի...կարոտել էր...ես շուտ եմ կարոտում...ամեն մեկին յուրահատուկ սիրով...երեքն էլ փոքր են...բայց համով են...մեկ մեկ էլ ցույց են տալիս իրենց փոքրությունն ու կամակորությունները, ինչպես այսօր....ինչու՞ ինձ մենակ թողեցիք. չէ՞ որ ես ձեզ այդքան շատ եմ սիրում....:love

Moon
06.12.2008, 12:19
Մի մնա քնած...

Կարծես իմ մասին և ինձ համար գրված լինի...

Արմեն Մովսիսյան - Պարահանդես

Բացել եմ կրկին պատուհանը իմ,
Ու քեզ եմ սպասում սեր իմ թանկագին,
Գիշերը արդեն զարթնել է քնից,
Լուսինը ծաղկել է, երգում է նորից։
Միայն դու չկայիր այդ պարահանդեսում,
Երևի քնած էիր, դե ինչ, բարի քուն։
Սպիտակ աստղերը շուրջպար էին բռնել,
Իսկ քամիները սենյակս էին խուժել,
Վարագույրներս էլ սկսեցին պարել,
Բայց քամի ես քեզ այսօր ինձ հյուր չէի կանչել։
Ու քամին նեղացած՝ ինձնից հեռացավ
Լուսինը ամպերի հետևը անցավ
Աստղերը տխրեցին, պարը վերջացավ,
Մի՞թե գիշերը ինձնից նեղացած։
Լուսին դուրս արի ամպի հետևից,
Քամի սենյակ մտիր ու ներիր դու ինձ,
Բացել եմ կրկին պատուհանը իմ,
Ու քեզ եմ սպասում սեր իմ թանկագին։
Քամին ներս մտավ ու ինձ փաթաթվեց,
Լուսինն ինձ ժպտաց ու նորից երգեց,
Միայն դու չկայիր այդ պարահանդեսում,
Երևի քնած էիր, դե ինչ բարի քուն։
Քամին ինձ ներեց, Լուսինը ժպտաց
Իսկ դու դեռ քնած ես,
Դե մնա քնած......(Մի մնա քնած...):love:love

Moon
08.12.2008, 01:03
Խուճուճ-մուճուճ հետաքննություն
Հմմ...գիտես այսօր հասկացա...հասկացա..և այնքան ուրախ եմ....
Խուճուճ ջան, ես հասկացա, որ էսքան ժամանակ լավ էլ հետս ես եղել, կողքիս...տարբեր ճանապարհներով փորձել ես ինձ...
Ասեմ, որ ես երբեք ոչ մի քյարթուների անմիտ նամականերին չեմ պատասխանում....Հարգելի Գեղամներ, Աբգարներ և Արմեններ...ես տարբերում եմ քյարթուներին, ամեն տեսակի խոսողներին....ու հատկապես սիրում եմ հետաքննություն անցկացնել, ինձ մոտ ստացվում է ասեմ իմացիր...
2 շատ կարևոր բան պարզեցի...ուրախ եմ, որովհետև, խուճուճ ջան երկու անգամ քեզ բռնացրեցի....
Տուկ տուկ տուկ-ներով ինձ ես բարևում օրը մի 20 անգամ...ուրախ եմ...թույլ եմ տալիս բարևել, բայց այն հույսով, որ տեսնելի ինձ կբարևես և ոչ միայն...:love:love:love:oy

Moon
10.12.2008, 01:07
Կույր նապաստակների տնակում...
Հա, տարօրինակ ա հնչում, բայց էդպես ա, էսօր ես կույր նապաստակների տնակում էի...այնտեղ կույր, անմիտ, անհիմն ու ոչ կայուն հոսանք էր...հոսանք, որտեղ իմ ցանկությամբ էի հայտնվել...բայց այդ հոսանքով չէի շարժվում...իմը չէր...
Մի օրում այսքան ժպիտ ես դեռ չէի ստացել....առավոտից երեկո հիացական բացականչություններ ու ժպիտներ...մենակ այն բանի համար, որ արտաքնապես փոխվել եմ..
Հա, հեղափոխության կարիք էի զգում...թարմ շունչ էր պետք...հիմա ուրախ եմ, որ նոր եմ...մի տեսակ նորից եմ ուզում ծնվել...վերածնվել....դրանից էլ լավ բան...
Բայց քանի որ նապաստակներից մեկին չէի ուզում նեղացնել, մնացի մինչև հոսանքը հասավ իր ավարտին...չնայած ինձ համար սկսվելու պահին իսկ արդեն ավարտված էր....
Լիքն էին ժպիտները...բայց գլխավոր ժպիտը ես չգտա...որքան էի փնտրում այսօր այն...ու՞ր էիր...ինքդ բողոքում ես ձևականություններից, բայց ինքդ չեկար...ձևեր թափեցիր...ու՞մ ես խաբում...ինչի՞ համար.... ես քարից չեմ...
Ես քարից չեմ..ես ունեմ զգացմունքներ...սիրելու ու կարոտելու ցանկություն..իրավունք...ինչու՞ ես տանջում...գոնե խոսեինք...ես խոսելու կարիք ունեմ...մի լռիր....
ԻՆձ մոտ ոչինչ էլ լավ չի, ամեն ինչ շիլաշփոթ ա դարձել...ոչ մի բան չեմ հասցնում...տարվում եմ մտածմունքներով...կարոտում եմ ու կարոտում...Արդեն նյարդերիս վրա ազդում են Արմեն Մովսիսյանի բոլոր երգերը...տխրում եմ...տխրում...սովորել եմ միշտ լավը հիշել...անգամ երբ որ խաբվել եմ....այն վերջին սրիկայից էլ եմ անգամ լավ վայրկյանները հիշում...
Բայց դու նույնը չես....որքան տարբեր եք ու որքան նման...ինչու՞ եք ամեն ինչ բարդացնում...ինչի՞ց եք վախենում...անկեղծությունից...զրուցելու՞ց..լուսնի՞ց...
Ես լավատես մեռնում եմ...անհույս լավատես....թե չէ կենդանի չէի լինի հիմա....պարզապես ես վաղուց արդեն դուրս եմ եկել կույր նապաստակների շարքերից...դատում եմ ե՜ դրականը տեսնելով, և՜ բացասականը բարձրաձայնելով...
Այն ինչ պատահեց ես չէի ուզում....պատահական ստացվեց ու անմիտ....դու առաջինն ես ում ասացի..ավելի ճիշտ ում վրա ջղայնությունս այդքան անկեղծ թափեցի ու իզուր....անիմաստ...ասածիս կեսը ջղայնության արդյունք էր...
Գիտե՞ս..ես գիտեմ ի՞նչ եմ ուզում քեզնից...մի բան հաստատ գիտեմ...զրուցել եմ ուզում...անվերջ զրուցել ու գրկել քեզ...նայել աչքերիդ մեջ...ժպտալ քեզ....մնացածը ինչ ուզում ա թող լինի...
Ու՞ր ես....ախր պետք ես......

Հ.Գ. Երբ եկա տուն...համ կարոտախտի մեջ էի...հիմա էլ...ու ջղայն էի..հիմա կիսով չափ...մտածում էի, որ էլի կգժվեմ..ու վաղը ագռավություն կանեմ..բայց չեմ անի...որովհետև չեմ ուզում, որ կարոտս ձևական դառնա...պարզապես վաղը պարելու եմ...պարելու եմ...
Զարմացա գիտես, այսօր այդ նապաստակներից մեկը նկատեց, որ չնայած ես ժպտում եմ՝ ես տխուր եմ...զարմացա, ոչ մեկ չէր նկատում դա երբեք...ախր ես ցույց չեմ տալիս....
Իսկ կույր նապաստակները կշարունակեն կուրանալու պրոցես...չէ որ այդ տարիքում կուրանալը կայֆ ա....Կուրացեք...բայց թողեք ես մի քիչ կտրվեմ ձեզնից...ու լացեմ...:love:love:love:(:(

Ավելացվել է 2 րոպե անց
պետք ա լացեմ...
Թողեք ինձ լուռ լացեմ...բայց չէ....բոլորն իրավունք ունեն ինձ լացել թողնելու...բայց դու...դու գոնե չպիտի նպաստեիր դրան....
Իսկ ես լացում եմ....օգնի՜ր ինձ խնդրում եմ...չեմ ուզում լացել...հոգնել եմ էդ արցունքներից...ցավազրկող կա արդյո՞ք էս արցունքներին...
Այս ջազն ավելի ա լացացնում....
Արտասվում եմ....դու.....:love

Moon
11.12.2008, 00:41
Կույր նապաստակները ակումբում....
Որքան խճճված վիճակում է օրգանիզմս....ինչի՞ եմ ինձ տանջում....ինչի չեմ վեր կենում պարզապես գնում...
Կներեք նապաստակներ...բայց պետք ա գնամ....չեմ ցանկանում կուրանալ...Հեյ ճագարիկ, որքան փոքր ես....որքան փոքր են այստեղ գտնվող բոլոր նապաստակները...հա, բոլորը նապաստակ են, բայց դու ճագար ես....բայց....Հեյ, ճագարիկ....գնա...հա ...գնա...էդպես....գնա...ինքնահաստատվիր...հետո կհիշեշ բոլոր արածներդ ու կհասկանաս ու կծիծաղես...
Ի՞նչ ակումբ է...պարզապես ինչպես քյավարցիներն են ասում....ճիժ...ճժանոց...ախր պարտադի՞ր ա ձեզ ձեր ինքնահաստատվելը....Եղեք նենց, ոնց որ կաք....հենա...ինչու՞ այն մի քանի հոգին, որ ինձ հետ են նստած..թեկուզ և փոքր են, բայց դրա կարիքը չունեն....ինչու՞ եք ուզում ապացուցել իրարու, թե իբր կոմպլեքսավորված չեք։ Ախր դա ապացուցելու ցանկությունը ձեր ամենամեծ կոպլեքսն ա...
Հա...երաժշտությունը լավն ա...բայց ճագարիկին չեմ ուզում էլ նայեմ...խանգարում ա....տրամադրությունս ընկնում ա կամաց կամաց....
Քիչ էր մնում քեզ զանգեի....քիչ էր մնում գնայի ու նրան ապտակեի...բայց ախր ես չեմ ստորանում երբեք...Հա, Ճագարիկ, ես քեզ չափազանց շատ եմ սիրում, բայց դու արժանի՞ ես..
Այ...եղբայրիկս...քեզնով հիանում եմ...դու կոմպլեքսով չես տառապում....ժպտա...քեզ միայն ժպտալիս եմ սիրում...քեզ չի սազում տխրել....դու միշտ պիտի ԺՊՏԱՍ՚....ՄԻշտ քեզ համար անհանգիստ եմ...ուրախ եմ, որ լավ լուր հայտնեցիր ինձ....
Օ, Հոբելյար ջան....գիժ ջան...քեզ շատ եմ սիրում....դու ամենաջիգյարովն ես....ամենադեմքը....մի խոսքով նորից ՇՆՈՐՀԱՎՈՐ....հուսամ քեզ իսկապես դուր եկավ մեր անակնկալը...անկեղծ ասած, ավելի շատ եկել եի քեզ շնորհավորելու համար...ԱՊՐԵՍ՚...ուրախացիր...
10.20 է....ես տանն եմ....չնայած երթուղայինով կարող էի գալ տուն...բայց չէ....ես լռության կարիք ունեի....տաքսի....ինչ լավ է...Ինչ լավ է..որ դուրս եկա նապաստակների ակումբից...որքան տխրեցի այսօր ես....հոգիս լցվել է...թափել եմ ուզում...
_Լուս, մի գնա...առանց քեզ ո՞նց...
_Չէ, շարունակիր ուրախանալ..ես գնում եմ...
Անիմաստ ա իմ մնալը...շարունակեք ուրախանալ դուք, որ երկու օրվա մեջ որոշեցիք, որ միասին պիտի ինքնահաստատվեք...դուք...որ շատ եմ սիրում ձեզ...դու, որ էմոներին նախընտրեցիր ինքնահաստատվելու համար...դու հրաշքս...մի խոսքով...բոլորդ..
Իսկ դու մի տխրիր, ես պատճառ ունեի դուրս գալու...ուրախ եմ, որ ինձ համար եկար...դու լավն ես...բայց ես քեզ համար չեմ...հասկանու՞մ ես...կներես...գնացի...
Տանն եմ....ընկերուհիս...մերսի, որ խոսեցիր հետս...թե չէ ես....գիտես, էլ չասեմ...
Ձյուն....մերսի...քեզ էլ մերսի....հա, հենց քեզ....այն բանի համար, որ այդքան շաաաաաատ ես սիրում...երկուսիս տանջել...ասեմ, քեզ էդպես հեռվացնում ես ինձնից....նայիր, չկորցնես...չնայած հիմա....:love

Moon
13.12.2008, 14:07
How I wish....

How I wish you were here....here by me...
So cold...so boring...so hard...so sad...without you...and you know it all...
I don't want to stay apart.....
:love:love:(:(

Moon
14.12.2008, 02:29
Վերջապես անկեղծ ժպիտ...
Գրում եմ հիմա....ուզում եմ գրեմ...ուղղակի ուզում եմ...մտածում եմ գովազդի AIDA բանաձևի մասին....Բայց ախր էնքան բաների մասին եմ մտածում...ուզում եմ չմտածել...երազել եմ ուզում...կամ չէ, ոչ թե երազել...այլ պարզապես ցանկալի իրականությունն եմ ուզում...ինձնից միայն կախված չէ այդ ցանկալի իրականության իրականացումը...մեզնից երկուսից է կախված...
Ես էլ չգիտեմ, ինչ եմ գրում...երևի նրանից ա, որ գիշերվա ժամը երկուսնա։
Մի բան ասեմ, ես ամեն օր եմ այս ժամին պառկում։ Իսկ գիտե՞ս, ոչ մեկի հետ էլ չեմ խոսում..պարզապես սովորություն է դարձել այս ժամին քնելը։
Հմմմ....այսօր գնացի խորեոգրաֆիկ ներկայացման՝ "Գիքորն" էր Թումանյանի, էնքան լավ էին պարում, լավ էին բեմադրել....տանը չէի ես...Իսկ երբ եկա...ինչու 10 րոպե շուտ չեկա...Ախր ընդամենը 10 րոպե, նույնիսկ ավելի քիչ...Հուսամ այն ինչ այսօր եղավ, ինչ արեցիր, նորից կկրկնվի....չէ՞ որ ես ուզում եմ քեզ հետ զրուցել....շատ եմ ուզում...
Բայց գիտե՞ս, այսօր ինձ ժպիտ ես պարգևել....երկու շաբաթվա մեջ վերջապես մի անկեխծ ժպիտ հայտնվեց դեմքիս....:)
Չգիտեմ երբ....եսիմ երբ....որքան շատ էի օգտագործում առաջ այդ եսիմ երբ-ը, իսկ հիմա իսկականից եսիմ երբ է...բայց համոզված եմ, մեծ հույս ունեմ, որ այդ "եսիմ երբ"-ը "շուտով" կդառնա....մենք կտեսնվենք...:love

Ավելացվել է 1 րոպե անց
Արի...համաձա՞յն ես...
Գիտես մի օր առաջ մի ֆիլմ էի նայում....անունը չեմ ասի...ինքդ գուշակիր....հմմ....այնքան տպավորիչ էր....
Ու ես մի առաջարկ ունեմ....ցանկություն, ոչ թե՝ առաջարկ....արի միասին ստեղծենք մի վայր կամ հնարենք կամ գտնենք...այդ տեղը մենակ ես ու դու կիմանանք...մենակ մենք կլինենք այցելուներ....մեր գաղտնիքը կլինի....արի հա...համաձա՞յն ես...
Բայց ո՞նց պատասխանդ իմանամ...ախր դու չես խոսում....
Էական չէ....մի ձև կիմանամ....իմաց կտաս չէ՞....
Երևակայությունը լավ բան է....ավելի հեշտ է դարձնում ապրելը....ավելացնում է ապրելու ցանկությունը....բայց միասին երևակայելն ավելի լավ է....
Արի միասին երազենք....Արի միասին նայենք լուսնին....արի միասին ամեն ինչ անենք....
Համաձա՞յն ես....:love


Հետապնդու՞մ ես ինձ....

Երկու շաբաթ....ես կարդում եմ ընկղմված Գուրգեն Մահարու "Մանկություն, պատանեկություն և երիտասարդության սեմին" վեպը...Երկրորդ անգամ եմ կարդում....այս անգամ ավելի ոգևորված և հետաքրքրությամբ....Ու մեկ էլ....Մահարին՝ փոքրիկ Գուրիսն ասում է, որ ջրի պես...մեծ հետաքրքրությամբ, մի շնչով կարդաց և սիրեց Շիրվանզադեի էն լավ գործը....Գրքի կեսն արդեն անցել եմ...կրկին Շիրվանզադեի այդ լավ գործից է խոսք գնում, այս անգամ քննադատություն....
Երևի 1 ամիս է հեռուստացույցի պուլտը ձեռքս չէր ընկել, որ հավեսով հետը խաղայի....էսօր մեռա հա փոխում եմ էդ ալիքները...որոնք հեչ էլ նման չեն ալիքների...անհամեմատելի են....մեկ էլ ոմն դերասան ա խոսում....աստղաբույլից հայկական...ու իրա կյանքից ա թունդ պատմում...Իսկ թե դու ինչ գործ ունեիր իր խոսքում չհասկացա....մեկ էլ ասում ա..."Ես կյանքում ինձ դերասան եմ համարում, իսկական դերասան"...
Հմմ....ի՞նչ եք ուզում ինձնից...ավելի շուտ դու ի՞նչ ես ուզում...անընդհատ հիշեցնում ես քո մասին...թե՜ քո տուկտուկներով, թե՜ գրառումներով...թե՜ մնացյալով....
Շարունակիր այդպես հիշեցնել...ես էլ ինձ մեկ մեկ կհիշեցնեմ...բայց....դե դու գիտես....Արդեն ներքևներում հազար անգամ ասել եմ ու կրկնել...
Սիրու՞մ եմ....չգիտեմ....կարոտու՞մ եմ...հաստատ է....սիրահարվա՞ծ եմ...հմմ...ավելին կասեի....խանդու՞մ եմ.. մեկ մեկ...
Հմմմ....հետապնդու՞մ ես....մերսի...
Տաչիկու՞մ եմ....այն էլ ինչքան...:love:love:love

Moon
15.12.2008, 00:22
Համաճարակաեսիմինչ....:[

Ֆուուու....հազար անգամ....սիրտս խառնում ա...քիչ ա մնում գլխապտույտ սկսվի...երբ ա գալու էն երանելի չորեքշաբթին, որ հասկանամ, որ բժշկագիտությունից պրծա....
Բոտուլիզ, ՁԻԱՀ, խոլերա, տենդ, դիֆթերիա ու հազար նման զիբիլ....էդքան բացասական լիցք ստանալ դաս սովորելուց...ահավոր ա....հիմա էլ սիրտս ա խառնում...
Երանի դուրս գամ լսարանից ժպիտը երեսիս ու բարձր գոռամ...ՊՐԾԱ՜՜՜՜՜
Երազում եմ....առաջին անգամ եմ վախենում, ոչ թե վախենում, այլ անհանգստանում, երբեք ստուգարքի համար չեմ անհանգստացել..
Կստանամ, լավատես եմ...
Ապրեցեք առողջ....
Կմտնեմ լսարան ժպիտը դեմքիս....դասախոսը կժպտա...ազգանվանս համար երկու բան կասի...ու մեկ մեկ կզարմանա...մեկ մեկ...նորից կժպտա....
Հետո իմ ստուգման գրքույկում վերջապես կլցվի գրչի թանաքով 4-րդ կուրսի առաջին կիսամյակի առաջին տողը....
Ես ինչպես միշտ նախորոք չեմ լրացնի...
Հաջողություն ինձ....կստանամ...անպայման...:hands

Moon
16.12.2008, 18:30
Ստուգարքային անցուդարձ....առա՜ջ...
Դասի եմ գնում տաքսիով...երանելի բան...ախր դասի չեմ...ստուգարք ա...դաժան...Բժշկագիտություն...չէ, ինչ կրկնել...էնքան անհանգիստ եմ, որ գիրքը չեմ ուզում բացել...սրտիս զարկերն եմ լսում....Ահա....վերևից առավոտյան ինձ լուսինն է ողջունում...ուրեմն ամեն ինչ լավ ա լինելու...չէ՞ որ ինձ հետ ես իմ սիրելի զրուցակից...։)
Երանի հանգիստ անցնի....հիմա էլ դասախոսը չկա...եկավ...հեսա սթրես կսկսվի...Ախր կյանքում առաջին անգամ ստուգարքը քննելու են...համարյա առաջին...
-Լուս քեզ ա կանչում..
-Ի՞նձ...ինչի՞...հիմա՞
Մեխանիկորեն....երա՞զ է...հրա՞շք....ստացաաաաաաաաաաաաաաաա.....
Ուխխխխխխ....վաղուց սենց չէի ուրախացել...իսկ հիմա կշարունակվի ստուգարքային անցուդարձը....զեկույցներ, ռեֆերատներ....
Գրքեր..գրադարաններ...և էլ ոչ մի ժամանակ փարթիների, թիթիզությունների...արկածների...
Բայց սիրելու ու սիրվելու ժամանակ և ցանկություն....կա....հաստատ կա....կլինի....
Կարոտում եմ....նորից....:love

Moon
16.12.2008, 20:59
Կարոտում եմ....նորից

Գիտես, էս քննությունները գալիք, ստուգարքները մի պահ շեղում են ինձ...ամեն ինչից կտրվում եմ...ընկղմվում գրքերիս մեջ...ներվայնանում մեկ մեկ...մեկ մեկ հուզմունքից ու անհանգստությունից գժվում եմ...հետո լռում եմ...կամ բարձր երաժշտություն եմ լսում...կամ էլ ուղեղս անջատում եմ...ու քեզ հիշում...էնքան եմ ուզում որ նորից կողքիս լինես...ժպտաս ինձ...երգես ինձ համար...գրես ինձ և ինձ համար...գրկես ինձ...գրկես....կարոտես ինձ, ես էլ քեզ կարոտեմ...զգամ ջերմությունդ, դու էլ իմը...մեկ զրուցենք անվերջ...մեկ լռենք...ու լսենք էդ լռության մեջ մեր երկուսի սիրելի և երկուսիս հարազատ երաժշտությունը....
Կարոտում եմ...հա...նորից.....նորից...:love:love:love:love:oy:oy:oy:(:(

Moon
18.12.2008, 00:05
Ժպտում եմ...։)))))))))
:)Ժպտում եմ գիտե՞ս...առողջարար է ժպտալը...ժպտում եմ, որովհետև ռեֆերատներիցս պրծա...որովհետև այսօր հաջող օր էր բոլոր առումներով...անգամ դու խոսեցիր ինձ հետ...ժպտում եմ, որովհետև պատկերացնում եմ, որ երբևէ կհանդիպենք, դա հաստատ կլինի..բայց երբ, չգիտեմ....
Ժպտում եմ, որովհետև ընկերներս որոշել են շաբաթ օրը գնալ պատ կամ շենք հրելու, թե ինչի՞ համար...չեմ հասկանում...իմա՞ստը...հետո էլ ինչ որ մի մետալ փարթիի են ուզում գնալ...ինձ էլ համոզում են, թե արի....
Այ մարդ, ինչի՞...չեմ ուզում....ես մետալ չեմ հասկանում, չեմ սիրում...ինչու՞ գամ ավելորդ ծխախոտային բույր կպցնեմ հագուստիս ու մազերիս, ինչու՞ գամ գլխացավ ստանամ....
Ախպերիկս, մենակ քեզ տեսնելու համար կգայի, բայց դե էս անգամ կներես...մեկ ա մենք շուտ շուտ ենք տեսնվում...ժպտում եմ, երբ քո ժպիտն եմ տեսնում, քեզ միշտ ասել եմ ու կասեմ...ժպտա...քեզ տենց շատ ա սազում ախպերիկ...ինչ լավ ա, որ կաս...։)
Ժպտում եմ, որովհետև առանց ինձ կուրախանան ընկերներս....որովհետև երևի դու էլ կուրախանաս...իսկ ես էլ գիրք կկարդամ....պետք ա հասցնեմ ախր...պետք ա գիրք կարդալ....կարևոր ա....ոչինչ, ես էլ մետալի փոխարեն Արմեն Մովսիսյան կլսեմ...ու մի անլուսին գիշեր կանցկացնեմ...կամ էլ կշրջեմ ինձ համար Երևանի փողոցներով...ու ինձ ոչ մեկ չի զանգի...որովհետև բոլորը այդ պահին ժպտալիս կլինեն մետալ փարթիին...
Ժպտում եմ...որովհետև պետք ա...որովհետև լավ կլինի....միշտ ասել ես տենց....Ժպտում եմ, որովհետև դու հիմա կարդում ես իմ գրածը....որովհետև հույս ունեմ, որ նորից կխոսենք...ժպտում եմ, որ ժպտաս...որ ժպտանք միասին....:love:):):)

Moon
19.12.2008, 01:44
Հենց հիմա նայիր լուսնին...
Հա..հենց հիմա պատուհանից դուրս նայիր...նայիր լուսնին...նման դեռ չէի տեսել նրան...հիասքանչ է...երանի ամեն օր այսպիսին լինի...նման է իմ տրամադրությանը այս պահին...որքան հանգստանում եմ լուսնին նայելիս...ժպտում եմ էլի...որովհետև եթե դու հենց հիմա նայում ես լուսնին...նշանակում է ինձ ես նայում, նշանակում է իրար ենք նայում...կարոտում եմ..դու էլ երևի...հուսամ...ուրախ եմ այսօր...անկախ բոլոր գժություններից....:love:love:love

Moon
19.12.2008, 21:54
Ռոբերտ Էվանս....trust no one...
Այնքան բարձր էր տրամադրությունս առավոտյան...մտածում էի մի լավ ուրախանալ ընկերներիս հետ...գնացի համալսարան՝ չնայած դաս չունեի, բայց որոշեցի մասնակցել գիտաժողովին։ Ինձ պարզապես հիացրեց Ռոբերտ Էվանսը....հմայիչ...կիրթ...խելացի...անմիջական...
Հեռախոսազանգ՝
Լուս, գնում եմ տուն, չեմ կարող մնալ,
Լուս, գործի եմ, դուք առանց ինձ գնացեք,
Լուս կոմիտաս եմ քաղաք չեմ իջնելու...
Դու էլ հեռախոսին չես պատասխանում...
Տրամադրությունս ընկավ...այնքան էի տրամադրված ձեզ տեսնելուն...հմմ....։(
Գնացինք Մոսկվա կինոթատրոն վավերագրական ֆիլմ դիտելու...հմմմ....որքան ծանոթ մարդիկ կան, որքան ժուռնալիստներ...
- Բարև ձեզ, Տիկին Բախշյան
- Ալբե՞րտ, այդ դու՞ ես.....ուրախ եմ քեզ տեսնել, 3 տարի է անցել...փաստորեն օպերատոր դարձար, ապրես։))
- Գև՞, դու էլ....ափսոս, որ ոչ արևելագետ դարձար, ոչ էլ դիվանագետ...իսկ ես քեզ հավատում էի...
- 10 Ա, էս ի՞նչ եք հավաքվել....հեյ, 27 դպրոց....,-ասում էի Տիկին Բախշյանը ժպիտը դեմքին։
Պարզ է, ուրեմն Ձմեռ Պապ 2009 բարեգործական ծրագրի հերթական ֆիլմն է....բացասական էներգիա ախր շատ ստացա....
Սիրում եմ նման միջավայրում հայտնվել....ետևումս Բախշյանն էր, մի քիչ ձախ սիրելի ռեժիսոր Արա Շիրինյանը, իսկ դիմացս...հմմմ.. երանելի ու հմայիչ մարդը՝ կրկին Էվանսը...ես պետք է նրան մոտենամ....նայիր, նա ժպտում է մեզ....
2 ժամ է ֆիլմ ենք նայում...մի պահ անջատվեցի...գիտես....ինչ զգացի...չէ, հետո կասեմ...ոչ այս վերնագրի տակ....շարունակելի...
Ֆիլմն ավարտվեց....ես պետք է մոտենամ նրան...ահա ետևիցս է գալիս...
- Mr. Evans
- Hi girls....I remember you
- O, Mr.Evans thanks for your interesting speach...I will always remember your words...
- Yes, about trust?yea, Who should you trust?The answer should be...
- No one.. I won't trust anyone..before I check..I need to have many sources!
- Nice
- Thanks, see you....
Միգուցե մի օր կարողանամ անցնել ձեր ծրագրով....եթե դիմեմ իհարկե....հուսամ հարցազրույց վերցնողը դուք կլինեք պարոն հմայիչ Էվանս...
Իսկ հիմա կբարձրանամ կանգառ՝մտածելով շատ բաների մասին...կգնամ տուն...ու կգրեմ...trust no one!!!:unsure

Moon
19.12.2008, 22:09
Երբևէ քեզ այդպես չէի կարոտել...
2 ժամ է ֆիլմ ենք նայում...մի պահ անջատվեցի...գիտես....ինչ զգացի...չէ, հետո կասեմ...արդեն այս վերնագրի տակ....շարունակելի...
Աչքրես փակել էի, ընկղմվել փափուկ նստարանի մեջ....մեկ էլ զգացի, որ կողքիս ես....որ վազում եմ քեզ մոտ ու գրկում ենք իրար....գիտես, սովորել էի մեր այս երկար լռությանը...անգամ շատ էի սովորել...որքան ժամանակ է անցել...դեռ լռում ենք հիմարի պես...հա, սովորել էի, թվում էր, թե նույնիսկ չէի կարոտում....բայց գիտես, այսօր հասկացա, թե որքան եմ կարոտել...չես պատկերացնի...հասկացա, որ պետք ա քեզ ի վերջո....դու էլ...հասկացա, որ անցյալ մի ամսվա ընթացքում և երբևէ քեզ այդպես չէի կարոտել...ուզում եմ տեսնել քեզ...շատ...շատ...բայց վաղը չեմ գա...դու գիտես ինչի...վաղը այդ օրը չի....
Աչքերս բացեցի....ֆիլմն ավարտվեց....քայլում էի կանգառ...եկա տուն...մեկ էլ զանգում են...երանի դու լինեիր...
Իսկ զանգողը....զանգողը քեզնից էր հարցնում ....դու էիր պետք զանգողին....գիտես...դու խոսեցիր նրա հետ...նա քո ձայնը լսեց...իսկ ես ոչ...ես օգնեցի, որ քո ձայնը լսեն, քեզ հետ խոսեն...իսկ ես...դա իմ ցանկությունն էր...որքան ժամանակ է չենք զրուցել...որքան բան է փոխվել....ամեն ինչ ու բոլորը քեզ են հիշեցնում...ինչու՞...
Արդեն ասացի...այսքանը...:oy:love

Rhayader
20.12.2008, 01:06
Հետաքրքիր դիլեմմա է՝ արժի՞ արդյոք վստահել մի մարդու, որը քեզ խորհուրդ է տալիս ոչ ոքի չվստահել: Այն էլ երբ հիմքեր չկան նրան վստահելու:)

Moon
20.12.2008, 01:30
Հետաքրքիր դիլեմմա է՝ արժի՞ արդյոք վստահել մի մարդու, որը քեզ խորհուրդ է տալիս ոչ ոքի չվստահել: Այն էլ երբ հիմքեր չկան նրան վստահելու:)

Այստեղ զուտ մասնագիտական վստահության մասին է խոսքը...Ժուռնալիստը ժուռնալիստին է խորհուրդ տալիս....դու դա հաշվի չես առել...:)

Rhayader
20.12.2008, 01:31
Այստեղ զուտ մասնագիտական վստահության մասին է խոսքը...Ժուռնալիստը ժուռնալիստին է խորհուրդ տալիս....դու դա հաշվի չես առել...:)

Իսկապես))) բայց այդ դեպքում էլ է նույն բանը դուրս գալիս:

Moon
20.12.2008, 01:35
Իսկապես))) բայց այդ դեպքում էլ է նույն բանը դուրս գալիս:

Դե դու իմաստը սխալ ես հասկանում....մասնագիտական ա...էլ չբացատրեմ...ժուռնալիստ չես...հա, մեկ էլ, իմ օրագրում, կներես, մենակ ես եմ գրում...մենակ մի հոգի կարող է այստեղ գրառում անել...:)

Rhayader
20.12.2008, 01:42
Ինչես կցանկանաք, օրիորդ:) խաղաղասիրական միսսիաս ձախողվեց:

Moon
20.12.2008, 15:44
ԱԿՈՒՄԲԱԿԱՆԱՄԱՆԻԱ...
Շուտով կլրանա 2 տարին, ինչ ակումբում գրանցվել եմ...բայց միանգամից չդարձա ակումբական կամ ակումբցի...երևի հիմա էլ իսկական ակումբցի չեմ...ախր իսկական ակումբցի լինելու համար պետք է նվիրված լինել ակումբին...
Բայց շաաատ եմ սիրում ակումբը....իմ կյանքի մի մասնիկներից է....ունեմ շատ, հազարավոր ծանոթներ ու ընկերական շրջապատ կոչվածներից...ակումբը դրանցից մեկն է...
Գրանցվելուց հետո չէի մտնում...հազարից մեկ մտքովս կանցներ...բայց իրականում ակումբցի դառնալու պատմությունը դեռ շուտ էր սկսվել...պարզապես այն ժամանակ տեղյակ չէի, որ սկսվել է...
ՍԿԻԶԲ
Սկիզբ.ամ...չատ....Ժամանակին կյանք չունեի առանց այդ սկիզբի...մտնում էի զրուցում...ծանոթ մարդկանց հանդիպում...անգամ ֆակուլտետիս բարձր կուրսեցիների հետ այնտեղ ծանոթացա...իսկ այն ժամանակ դեռ աշակերտ էի...ով երազում էր ընդունվել...դառնալ ֆակուլտետի մի մասնիկը...աշխատել Մաքս Լիբերթիում...այդ բոլորը իրականացավ ու անցավ...իսկ ակումբը մնաց...
Սկիզբում խոսում էի Պոետ-ի (որին սակայն մինչև հիմա չեմ տեսել), Բելամոռկանալի (Տիկո), Արտգեոյի(Հիշում եմ առաջին անգամ հանդիպեցի ԵՊՀ-ի ՈՒՀԱ-յի փորձի ժամանակ, հա ժպտում էր ու կարմիր էր դեմքը..ինչպես հիմա), Սայների (Սյոմայի հետ ծանոթացա ու շատ ժամանակ անցավ, մի օր պատահմամբ իմացա, որ նույն Սայներն ա) և ուրիշ շատերի հետ..պարզապես նրանք են տպավորվել...
Լիլկան ինձ ասում է, որ սկիզբ.ամ-ի ժողովուրդը տեղափոխվել է ակումբ.ամ...այդ օրվանից սկսեցի պարբերաբար այցելել ակումբ-ը։
Կամաց կամաց կապվեցի ակումբի հետ...անգամ դարձավ կախվածություն...պարտադիր պետք է մտնեի ամեն օր...բայց կախվածությունը սկսվեց այն ժամանակ, երբ ծանոթացա ակումբցիների հետ...
ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ճանաչում էի Ձնծաղիկին՝ Սեդային, երևի մի տարուց ավել...գնում եմ ռոք համերգի, կարծեմ Գրին Ֆեստն էր...մեկ էլ Սեդին եմ տեսնում.
- Լուս, ակումբցիներն էլ են այստեղ...ծանոթացնե՞մ
- Ուհու...
Մեկ էլ միանգամից...ծանոթացիր...Արշակ, Սամվել, Կիտա...Ինքը Վուլֆն ա...ինքը Շուշանը...ինքը.....ու էլի մարդիկ կային...տպավորությունս չգիտեմ ինչպիսին էր, բայց ուրախ էի...մեկ էլ մոտենում է ինձ մի աղջիկ
- Բարև Լուսին, դու՞ ես....Ես Նարեն եմ, Արիսոլը...
Սակայն վերևիս պատմությունը ես չեմ համարում իմ առաջին հանդիպումը..իմ առաջին հանդիպումը տարօրինակ, ուրախ ու հետաքրքիր է անցել...Չուկի հետ էի պայմանավորվել...ասեցի համ էլ նյութ կգրեմ...4-ին էին պայմանավորվել..մտածում էի չուշանամ..ինչ ինչ պատճառներով 4,30 հասա կասկադ...նայում եմ...հեռվից երևում են երիտասարդներ..տարբեր՝ բոյով, նիհար, ժպտերես, դժգույն...մեկը ձեռքով արեց...հասկացա , որ ակումբն ա....ոչ մեկ չկար ռոք համերգի ժողովրդից...Ես նորեկ էի...սկսեցինք ծանոթանալ...Չուկին ներկայացրեցին որպես Գեսթ..գեսթին որպես չեմ հիշում ով...բայց հետո հասկացա ով ով էր...մենք երևի մի 2 ժամ սպասեցինք, մինչև հավաքվենք...մի ժամ էլ անցավ մինչև որոշեցինք ուր գնալ...(Այդ օրը ես հասկացա, որ չարժե ակումբի հանդիպումներին ճիշտ նշանակված ժամին գնալ) գնացինք Սունդուկյանի այգի...շատ լավ անցավ...խաղերով...ժպիտներով...նկարներով...հարցազրույցով...
Այն ժամանակ Գժուկն էի...սկսեցի շուտ շուտ գնալ հանդիպումներին...ուսումնասիրում էի բոլորին...հիմա ունեմ սիրելի ակումբցիների շարք...ունեմ ախպերիկներ...ունեմ լավ ընկերներ և հակառակը...
ԱՅՍՕՐ
Այսօր արդեն Մունն եմ...երկար ժամանակ է չեմ գնացել հանդիպումներին...չէի ուզում..ցանկությունս կորել էր...անգամ չէի մտնում ակումբ..
Բայց այսօր կգնամ հանդիպման...երևի կուշանամ...բայց կարծում եմ կգամ...կարոտել եմ ....գիտեմ...
Իմ ընկերներն այսօր կուրախանան մետալ փարթիին, իսկ ես ակումբի ընտանիքի հետ...Նոր ԱԿՈՒՄԲԱՏՆԱԿ-ում։ Կտեսնեմ սիրելի ակումբցիներիս...հա...մեկ էլ ապարատս բերելու եմ...Եր ջան...մեկ ա քեզ նկարելու եմ....։)))))Համ էլ Կուկուսի հետ կնկարվեմ...անցած անգամ մոռացանք նկարվել...հետո ինչպես միշտ կսպասեք, որ նկարները ակումբում հայտնվեն...կասեք էլի...ու՞ր ա է Մունը...ինչի՞ չի դնում...
Սիրում եմ քեզ ԱԿՈՒՄԲ ՋԱԱԱԱԱԱԱ՜Ն:love:love:love:oy:oy:hands:P

Moon
21.12.2008, 01:06
ԱԿՈՒՄԲԱՏՆԱԿ-ում
Անհամբեր սպասում էի հանդիպմանը...
Ինչ լավն ա մեր ԱԿՈՒՄԲԱՏՆԱԿԸ....չնայած վերանորոգման կարիք ունի...բայց մեկ ա հրաշք ա...
Ուրախ եմ, որ այսօր այդքան շատ էինք...20 հոգի, դեռ մի պահ ավելին։ Մաֆիոզություն ու էլի ուրիշ խաղեր...ինձ համար նոր մարդիկ, նոր լիցքեր ու նոր տպավորություններ...նոր պրպտումներ....
Սիրում եմ քեզ ԱԿՈՒՄԲ ջաաաա՜՜՜ն...։):love

Հ.Գ. Հուսամ դու էլ մետալ փարթիին լավ ուրախացար...դե սովոր ես առանց ինձ չէ՞:(

Moon
21.12.2008, 14:56
Our eyes....
Նոր թերթում էի իմ բլոկնոտը, մեկ էլ տեսա, որ մի քանի օր առաջ փոքրիկ բանաստեղծություն եմ գրել, հետո մոռացել եմ....
Ահա այն....
I was looking at your eyes,
You were looking at me too
Just the silence between us
We were smiling, me and you.
The big crowd behind us
Started shouting at us
But I listened to the music
That was coming from your eyes.
No matter what we do
No matter what we feel
The important thing is now
Our music, our eyes...:love

Moon
25.12.2008, 01:14
Մուռկա, Սպիտակցի Սիրուշոն....ժպիտներ...
Իմ շատ սիրելի քույրիկ, իմ անուշիկ...քեզ շատ եմ սիրում...դարձար 24 տարեկան...այնքան բան եմ ցանկանում քեզ, չես պատեկարացնի...ուրախ եմ, որ այսօր ժպիտը դեմքիցդ անպակաս էր...
Կարաօկե..."7 նոտա" Տերյան 72...ահա, գտանք քեզ..."Սիտադել"-ի կոքն ես...փոքրիկ ես...բայց հաճելի է...
Դե սկսեցինք....իհարկե...մեր երգացանկը ռոք է լինելու....Բիթլեր, Էվանեսենս, Նո դաութ...անգամ ռեգին անպակաս չմնաց....ջամինգ...իմ սիրած երգը..հե հե...երգում եմ, մեկ էլ...կողքիս ամենատաքարյուն....կովկասյան ռաբիզները "մուռկա" են երգում....չէ՞ որ դա պարտադիր երգ է բոլոր կարաոկեներում...
հա..."մի հատ վերջ" աղջիկ կար...անունը դրեցինք Սպիտակցի Սիրուշո...սիրուշոյի քելե-ից սկսած մինչև եսիմ ինչ երգեց....հետո մենք Բիթլերից էինք երգում, էս սպիտակցին որոշեց, որ ինքն էլ պիտի Բիթլ երգի...ու հո չէր կռում....էն էլ էն սիրուն երգը" Յեսթրդեյ" փչացրեց լրիվ...։(
Հե հե....հոգնած եմ հիմա....լավ էր...ուրախացանք...ժպտացինք...ափսոս ձյուն չեկավ, չէ՞ որ քույրիկս այդքան սպասում էր ձյանը...

Հ.Գ. Որքան մոտիկ էինք, ու որքան հեռու....:love:(

Moon
25.12.2008, 19:40
Good Charlotte-The truth...

So here we are
We are alone
There’s weight on your mind
I wanna know
The truth, if this is how you feel
Say it to me
If this was ever real

I want the truth from you
Give me the truth, even if it hurts me
I want the truth from you
Give me the truth, even if it hurts me
I want the truth

So this is you
You're talking to me
You found a million ways to let me down
So I'm not hurt when you're not around
I was blind
But now I see
This is how you feel
Just say it to me
If this was ever real

I want the truth from you
Give me the truth, even if it hurts me
I want the truth from you
Give me the truth, even if it hurts me

I know that this will break me
I know that this might make me cry
You gotta say what’s on your mind, on your mind
I know that this will hurt me
and break my heart and soul inside
I don’t wanna live this lie

I want the truth from you
Give me the truth, even if it hurts me
I want the truth from you
Give me the truth, even if it hurts
I don’t care no more, no
Just give me the truth, gimme' the truth
Cause I don’t care no more
Give me the truth
Cause I don’t care no more, no
Just give me the truth
Give me the truth[4x]
Cause I don’t care no more, no:love:love:love

Moon
26.12.2008, 02:40
Իսկական պարընկեր...:dance
Պարելու համար խելքս իմը չի....կարող եմ անվերջ պարել...պարելու ցանկությունն իմ մեջ արթնանում է հիմնականում երեկոյան ժամը 8-ին։ Միացնում եմ բարձր երաժշտություն ու....ճիշտ ա մերոնք ասում են, գլուխներս տարար, անջատի...բայց դե..սկսեմ սկզբից..
Փոքր ժամանակ մամայից կպած էի ման գալիս բոլոր ծննդյան տոներին...չէի սիրում պարել...ուշադրության կենտրոնում լինել....անգամ քույրիկիս էի ձեռք առնում, թե պարում է....
Որքան փոխվեցի....այլ մարդ եմ լրիվ....մասնագիտությունս էր միգուցե...իսկ միգուցե ազատության շունչը...չէ՞ որ դպրոցում ամեն ինչ այլ էր...
4 տարվա մեջ 360 աստիճան փոփոխություն....երաժշտական ճաշակս էլ փոխվեց....հիշում եմ առաջին ռոք համերգս...հե հե...հավես էր...
Հետո սկսեցի ակումբային երաժշտությամբ տարվել....ու պարել պարել պարել....անգամ մի պահ երգս էի մոռացել...Արմենոիդներն էին մեղավոր...սկսեցի լսել Ռուբոյի շնորհիվ....CD- CD-իի հետևից...հետո Benni Bennasi-ի գիժ դարձա....
Հետո սկսեցի ջազով տարվել....Օ, այստեղ արդեն Նոռա Ջոնսն է մեղավոր....
Մի խոսքով պարելս սկսվեց....Դետրոիդ-ի ռոք փարթին չեմ մոռանա....չեմ մոռանա ծնունդս "Ատլանտիկ"-ում....Չեմ մոռանա "Հայ-միքս" փարթին...առաջին փարթիներս էին...առանց պարընկերոջ էի...
Բայց պարելու մեջ ինձ համար ամենակարևոր նախապայմանը զուգընկերս է՝ պարընկերս....առանց որի անիմաստ է գնալ որևէ փարթիի...
Իմ ամենալավ զուգընկերներից էր նա....հմմմ...պարելիս սիրահարվեցի...նաև նրա համար, որ հիանալի լիդեր էր...ախր տղան պետք է պարել իմանա...իսկ նա պարում էր ամեն ինչ...սկսած իր ազգային պարով...մինչև բրեյկ...ժպիտով եմ քեզ հիշում...սիրելիս...մենք յոթ օր ամեն գիշեր պարում էինք...չեմ մոռանա մեր փարթիները մինչև ժամը 4-ը...իսկ երբ եկա Երևան...մեկ օր պառկած մնացի...մարմինս թուլացել էր, այնքան չէի քնել
Հաջորդ պարընկերս լատինո-յի պրոֆ էր...հմմմ....մերսի Արս ջան....էհ...լատինոյի ժամանակ միշտ քո կարիքն եմ զգում..Հիշու՞մ ես, թե ինչպես էինք մենք պարընկերներով փոխվել...Դու ու Սիլվիան, Ես ու Անդրեան...հե հե...ու միասին իտալական պար էինք պարում...
Սերս պարի նկատմամբ մեծացավ ամռանը....մասնակցում էի մշակութային փոխանակման ծրագրի...սովորեցի 6 պար՝ հայկական, վրացական, գերմանական(ջրիկություն ա), դանիական(ոգեշնչող ա),բելառուսական, իտալական(սիրելի ա)...
Կարևոր է, թե ինչպես է պարընկերդ տեխնիկապես տիրապետում պարին...պարելիս պետք է ապրել երաժշտությամբ...պետք է ճիշտ ընտրել պարընկերոջը...մարդ կա դանդաղ պար է ճիշտ պարում..մարդ կա արագ..պլաստիկ մարմին ունի...
Տղաներ, եթե աղջիկն ասում է, որ չի ուզում պարել, նշանակում է կոնկրետ ձեզ հետ չի ցանկանում պարել...ես էդպիսինն եմ...մի ստիպեք աղջկան պարել...
Աղջիկներ, մի ամաչեք այդ սպիտակ տանգո կամ ինչես ես եմ ասում սպիտակ պար կոչվածից...հրավիրեք...դուք էլ...կարևորը անգլերենում մի լավ բառ կա relax արեք...համ հոգեպես եք թեթևանում, համ էլ ֆիզիկապես...ճիշտ է կարող է մարմինդ մի քանի օր ցավալ..բայց դա հաճելի ցավ է...:dance:dance
Հմմմ...ես գտել եմ իմ իսկական պարընկերոջը...ես երբեք առաջ չէի մտածի, որ դու պարել գիտես...չգիտեմ, երբ կկարդա կամ կկարդա, թե ոչ իմ այս գրառումը...բայց կգուշակի, որ իր մասին է իմ խոսքը...քեզ շատ սիրում եմ...ապրես...որ կաս...որ կոմպլեքս չունես...իմացիր, որ ցանկացած փարթիի գնալիս երազում եմ քեզ նման պարընկեր գտնել....Պաչիկ....:oy:love:love:friends:

Հ.Գ. Ժողովուրդ, ես պարի կյանքում չեմ գնացել...
Հա, երբ ինձ փարթիի եք հրավիրում, հիշեք, որ համապատասխան պարընկեր պետք է լինի այնտեղ, իսկ անցաց փարթիից դուրս եկա անտրամադիր, որովհետև ագռավություն անել չէի ուզում, համ էլ նա չկար...այնտեղ...
Հա, մեկ էլ, հավեսով պարելու համար խմելը պարտադիր պայման չի, բայց մի բաժակ գինին չի խանգարի:hands

Moon
26.12.2008, 22:18
Ապելսիններրրրրրրրր.....100%-անոց citytour
Առավոտվանից 100 տոկոսանոց տրամադրություն ունեմ..........ուհուուհուուուուուուուուուոու........:D......մի քիչ վիդեոներ նայեցի մեր արկածներից ու որոշեցի ամեն ինչ թողնել ու դուրս գալ....
Գնացի համալսարան՝ չնայած անելու գործ չունեի.......բայց դե հո ընկերներս էնտեղ էին...հե հե....իմ հրաշքներ օրս ձեր շնորհիվ էնքան լավ անցավ...
YAHOOOOOOOOOOOO!!!!!!!
Մի քիչ զրուցեցի գործի համար, էն էլ խոսքը տարօրինակ բիզնեսի մասին էր...մի խոսքով հրաժարվեցի....սպասեցի մինչև հրաշքներս ստացան բոլոր ստուգարքները....ու թռանքքքքքքք.....հեհեհեհեհեհե.....
Մի հատ մեծ ու երկար...ու կրկնվող Citytour ենք արել....և դեռ մտքումս շարունակվում ա....
Համալսարանից սկսվեց......ցուցահանդես....բուֆետ ֆիզ ֆակի....հե հե...շատ եմ սիրում ֆիզ. ֆակը....
հետո....երևի ուղիղ 4 ժամ պոնչիկանոցում էինք.....հմմ....Նան-իս, Մկ-իս ու Հովիս հետ էի....ամբողջ ընթացքում...Դե Նան ջան կներես քեզ ցրեցինք սկզբից....դե հասկանում ես խոսելու բան կար...տղայի լսելու բանը չէր...Մկ-ս ու Հովս ինձ էնքան օգնեցինք....ջրիկացանք....փոխանակվեցինք մտքերով....ծիծաղացինք...ժպտացինք միլիոնավոր անգամ....հեհ հիշեցինք մեր ամառային առաջին հանդիպումները...խոսեցինք ու կերանք ապելսինները...
Հմմմմ.....նենց համով էր չեք պատկերացնի...կտոր առ կտոր հաճույք ստացա....հմմ...ախր շատ լավն էր...վերևից ներքև...բայց վերջին կտորը նեխած էր...զարմացա, բայց նեխած էր....դուրս եկանք....Նան-ս միացավ մեզ....մի քանի րոպեում աղբաման ճարեցի....Ռուսաստանի սիբիրում...ու նեխած կտորը միասին՝ անգամ Նան-իս հետ ուղղարկեցինք սիբիր կամ ավելի հեռու......:[......Բայց ապելսինս շատ համով էր ախր է...
Շարունակվեց մեր Citytour -ը....հե հե...քայլում էինք....մեկ էլ մի հատ էլ ապելսին հայտնվեց...հե հե....այդ ապելսինը որքան ժամանակ է տեսնում ենք....բայց անհամ ա երևում....հմ....բայց նայի ինչ գույն ունի է....քաղցր ա երևում...ախր շատ քաղցրա...մի բան մտածենք...վերջիվերջո պետք է ուտել դա....ուղղակի մտածենք ոնց գնենք այն, ախր շատ թանկ ա........էն համով սորտն ա....դժվար ա գտնվում է.....
Հմմմ...առաջ ենք քայլում՝ Աբովյան, Սայաթ- Նովա, Թումանյան...էլի Աբովյան.....Հյուսիսային պողոտա.....մեկ էլ հոպ...ոստիկանություն...հե հե....Ու՞ր ես Ռոմեո...(Էս մենակ Նան-ս, Մկ-ս Ու Հովս կհասկանան, լօլ, ջրիկացել էինք...Նոր Տարի էինք նշում)....Մի քիչ հիացանք հհրապարակի անճաշակ տոնածառի լույսերով...հետո մեզ հանդիպակաց գալիս է նա....այ տղա վերջապես մի օր պիտի ծանոթանանք...հմ...Հով դեմք ես...համաձայն եմ...երկարամազ ա, սևուկ..:love.հմայիչ աչքերով...բայց փոքր ա...լօլ....ինչու՞ ես ընթերցում մեզ մեջքով նստում.(Էս Մկ-ս էր ասում)..Բայց գլուխդ միշտ ծռում ես մեզ տեսնելիս...հե հե....
Նորից Նալբանդյան....նորից Աբովյան...մեկ էլ Նորից մեր երկարամազ մաթեմատիկը...նորից ծռեց գլուխը....հե հե.....Երիտասարդական.....Մոսկովյան....Խանջյան....ԵՊՀ կրկին....
Հրաշքներս....սկսեք....Հով բայց դու հրաշք ես է...էդքան անեկդոտ...դե դու ուրիշ պտուղ ես...հե հե..մեռա...պետք ա գրի առնել լրիվ անեկդոտներդ...Մկ-ս ձեզ լիքը պաչիկներ եմ անում...պաչիկում եմ.....
ՄԵՐԻՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ....տրամադրությունս 10000000000000000000000 և մինչև անվերջություն ա.....YAHOOOOOOOOOOOO!!!!!!!:hands:hands
Իսկ հիմա նորից ապելսին եմ ուտում...էս մեկը նեխած կտոր չունի...հե հե...սիբիրի կարիք չկա....
Նան-ս, Մկ-ս, Հովս գնում եմ կիրակի Dance party...մարմինս պարելու կարիք ունի....
հմմմ...ինչ տուն եմ մտել...անվերջ ակումբային երաժշտություն եմ լսում...հրաշքներ..................ապելսիններրրրրրրրր....
Այսօր հասկացա, թե որքան եմ ձեզ սիրում Մկ-ս, Հով-ս, Նան-ս......................Հու հու...................ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ...պարահրապարակումմմմմ...........կիրակի..............:hands:P:P

Moon
26.12.2008, 22:29
Տրամադրությունս էնքան բարձր ա, որ համաձայն եմ, ով ինչ ուզում է կարող է գրել իմ օրագրում, ցանկացած comment կամ հարց...այսօրվանից ազատ է օրագիրս..:hands:)

Moon
27.12.2008, 13:36
Բգո Պոլիս...։)
Արդեն 6 տարի ա մեր տանը լսվում են անտառային ջունգլիատիպ ճտճտոցներ....թութակս ա՝ Պոլիս՝ Բգոս...
Ուտեմ մռութիկդ, սիրունս....հրաշքս...կանաչ ու դեղին...մռութ...համով...շատախոսիկ...ու շատակերիկ...ինչքան տամ կուտի...խելքը գնում ա հատկապես հացի համար...տեսողությունը նենց սուր ա, որ մի քանի մետրի վրա հենց տեսնի ձեռքիս հաց....միանգամից շան նման թռնում ա վանդակի պատերին...մի հատ մռութ ա անում..ոնց կարաս մերժես ախր...բայց խմոր քեզ չի կարելի մռութս...
Խելքս գնում ա հենց սկսում ա խնձոր ուտել կամ բանան...բանան շատ ա սիրում...ինձ նման...հե հե....էդ տեսարան ա...պետք ա նայել..ու լիքը լիաթոք ծիծաղել...
Պոլիս իմ 14 ամյակի նվերն ա....Հիշում եմ ասում էի." մամ, շուն եմ ուզում" էհ, արդյունքում թութակ նվիրեցին....որի համար գժվում եմ..կյանքում չէի մտածի, որ էսքան կկապվեմ մռութիս հետ...ախր շաաաաաաաաատ սիրուն ա ու համով...գիտեմ, գույները շաբլոն են....ասում եմ, Բգ, ախր շատ շաբլոն ես....բայց եթե մի վանդակում 20 հատ նույնատիպ թութակ լցնեն, Բգիս միանգամից կճանաչեմ...ախր ինքը ուրիշ պտուղ ա...ինքը տարբերվում ա...մլութ ա...վախկոտ բնավորությամբ....բայց ուտելիքի համար պատրաստ ա իրա ամենամեծ վախն էլ անցկացնի...ու հասնի մուրազին...
Ահավոր վախենում ա փոշեկուլի ձայնից...հենց մեկը բարձր ա խոսում կամ երբ հեռուստացույցն ա միացրած, հավասար խոսում ա...Որ սոված կամ ծարավ ա լինում, սկսում ա ամանը կրծել....
Որ մրսում ա...վանդակի հետ դողում ա...վանդակից դռռոց ա գալիս...
Մատերս ա շատ սիրում....որ պահում եմ...հա սիրում ա....նուրբ կծում ա...յանիմ ցավացնում ա...:love:oy
Պոլս՝ Բգս.....Քեզ շաաաաաաաատ եմ սիրում.........
Ինչ մռութն ա չէ՞
Էս ել օղորմածիկ կնոջ հետ...։(

Ձայնալար
27.12.2008, 16:36
Բգո ..։)
Բգոս...
Ուտեմ մռութիկդ, սիրունս....հրաշքս...կանաչ ու դեղին...մռութ...համով...շատախոսիկ...ու շատակերիկ...ինչքան տամ կուտի..…
Բգիս միանգամից կճանաչեմ...ախր ինքը ուրիշ պտուղ ա...ինքը տարբերվում ա...մլութ ա...

Բգս.....Քեզ շաաաաաաաատ եմ սիրում.........
Ինչ մռութն ա չէ՞


:oy

Moon
27.12.2008, 16:50
:oy

Նենց ամաչեցիր, ոնց որ Պոլիս՝ Բգոս:)

Ձայնալար
27.12.2008, 16:55
Բգոին գիտեմ, բա Պոլի՞ն ով ա

Moon
27.12.2008, 16:57
Բգոին գիտեմ, բա Պոլի՞ն ով ա

Վույ աման, Պոլին թութակս ա, դե Բգո եմ ասում իրան, շատակերի մեկն ա՝ բգլատ ա:P

Ձայնալար
27.12.2008, 16:59
Վույ աման, Պոլին թութակս ա, դե Բգո եմ ասում իրան, շատակերի մեկն ա՝ բգլատ ա:P

Փաստորեն իմ մասին չե՞ր :unsure
:cry

Moon
27.12.2008, 17:04
Փաստորեն իմ մասին չե՞ր :unsure
:cry

Մի լացի Բագրատ ջան,:) քեզ էլ Բգո կասեմ ու կսիրեմ:love:oy

Ձայնալար
27.12.2008, 17:05
Մի լացի Բագրատ ջան,:) քեզ էլ Բգո կասեմ ու կսիրեմ:love:oy

OK :) Ի դեպ ես էլ եմ շատակեր :D

Moon
28.12.2008, 01:17
Տերևաթափ....։)
Ոսկե աշուն, աշնանային պայծառ տերևաթափ ու նման այլ սենտեմենտալ ու շաբլոն հիմարություններ չեմ գրի ես։ Պարզապես կխոսեմ մի քիչ տերևաթափից։
Նախ տերևը հիշեցնում է ինձ՝
1.աշուն
2.տոլմա
3.հոկտեմբեր
4.ոտքերով խշշոց....երբ տերևների վրայով քայլում ես....
5.Ինչ որ կյանքի փուլերի քարտեզ
Տոլմա շաաաաաատ եմ սիրում...դրանից էլ համով հայկական ուտեստ....
Ուժեղ տերևաթափի ժամանակ խելքս գնում ա մենակ ման գալ...ու հատուկ նենց քայլել, որ ոտքերով զգաս տերևների խշշոցը...էնքան փխրուն են ու դա ինձ դուր ա գալիս։ Օրինակ Էս նկարները նկարել եմ մոտ 1 ամիս առաջ հեռախոսով...մենակ քայլում էի....մտածում էի....համ էլ մոտս տերևաթափ էր իսկականից...հենց ջղայնանում եմ կամ մեկի հետ վիճում կամ վիրավորվում կամ էլ ուժեղ ազատության զգացումով եմ լցվում կամ էլ բոլորը միասին, տերևաթափ ա սկսվում...
Հա ու միշտ ապելսինները անպակաս են էդ տերևաթափի ժամանակ...մենակ թե երեկվանից որոշել եմ, որ ապելիսնների նեխած կտորները հենց սկզբից պետք ա թափել....թե չէ հազար ու մի թույն են պարունակում, հետո երկար բուժվում ես...մի խոսքով շեղվեցի...
Էսօր հասկացա, որ հոկտեմբերը էլ ավելի շատ եմ սիրում...ու որ կայֆա, որ հոկտեմբերին եմ ծնվել...
Մտածեցի, որ տերևաթափն էլ ա կայֆ բան....ու վաղը պատրաստվում եմ տերևաթափի....ախր ազատություն ա մոտս հիմա...ոչինչ չի կարող ինձ խանգարել ձմեռվա կեսին տերևաթափը դիմավորել....
Համ էլ սիրուն ա ստացվում, ձյուն ու տերևաթափ...
Ինչ հրաշալի ա կարմիր գույնը....վաղը ես կլինեմ հենց այս տերևների նման...կարմիր ու ազատ...պարզ ու եթերային....վաղը իմ տերևաթափի օրն ա....կարմիր ՊԱՐԱՀՐԱՊԱՐԱԿՆ ինձ է սպասում պարընկերոջս հետ միասին։):love

Moon
28.12.2008, 15:24
Թափառական լուսինները...
հմմմմմ....Թոթովենց էի կարդում, մեկ էլ իմ ուշադրությունը գրավեց փոքրիկ հերոսի ուսումնասիրության առարկան՝ թափառական լուսինները...մտածելու տեղիք ա տալիս։
Վերջերս ինչ գիրք կարդում եմ, ամեն ինչ ինձ է հիշեցնում...գիրքը սկսվում ա հենց լուսնային տեսարանով, ընթանում կրկին այդպես...և երևի թե այդպես էլ վերջանում...
Իրոք իմ մասին է....ես թափառական եմ...սկսենք իմ թափառականության ուսումնասիրությունը....
Մենակ այն, որ ամբողջ գիշեր երկնքում եմ ու երկրում միաժամանակ տարբեր վիճակներով՝ վկայում է թափառականության մասին։
հե հե...թափառական եմ, որովհետև աշխարհի բոլոր պատուհաններից ինձ տեսնում են....մեկ ժպտացող երեխաներ...մեկ սիրահար հայացքներ...մեկ էլ արցունքոտ մռութներ....իսկ մեկ մեկ էլ ես ինքս եմ նայում պատուհանից դուրս...վերև...
Բայց իսկական թափառական եմ դառնում այն ժամանակ, երբ երկնքում չեմ երևում...իմացեք, եթե ինձ մի օր չգտնեք վերևում...ուրեմն ես թափառում եմ բոլորից անկախ...իմ մտքերում...թափառում եմ օրագրումս....այստեղ կգտնեք ինձ....երբ թափառում եմ ինձ մի զանգեք վատ լուրի համար...երբ թափառում եմ ինձ հետ կիսվեք...ինչպես այն օրը Մկ-ս, Հով-ս էին անում պոնչիկանոցում. Ինձ հետ թափառում էին....հետո դե արդեն գիտեք ինչ եղավ...ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ....հիմա արդեն թափառում եմ ամենուր...
Եվ այդպես ամեն օր փոքրիկ Թոթովենցը բարձրանում է տան կտուրը...թռուցիկներ սարքում...օդ ուղղարկում, իսկ երբ երեկոն է գալիս...նա ժպտում է թափառական լուսիններին երկնքում....իսկ մեկ մեկ էլ թախծում է, երբ թափառական լուսինը չի երևում....:love:love:(

Moon
29.12.2008, 01:40
Ծխախոտաբույր....պարահրապարակում...
Հմմմմ...ատում եմ, երբ ողջ մարմնիս ու հագուստիս վրայից ծխախոտի հոտ եմ զգում։ Ահավոր զզվելի ա..:[.մի օր կլինի չծխեք ժողովուրդ:angry...Էսօր իմ կյանքի ամենատարօրինակ փարթին էր...սկզբից...մանկապարտեզ էր....երևի 10 տարեկանից միչև 18-ն էին հավաքվել։ Մենք էշ վիճակում մոտ 2ժամ ու ավելին նստած էինք, նայում էինք իրար երեսի, մեկ մեկ հիմար ժպտում, մեկ մեկ ծիծաղում մեր կողքի սեղանի նստողների վրա։ Հնչում է բարձր երաժշտություն՝ ծանր ռոք, իսկ մենք եկել ենք պարելու...տարօրինակ է..մեր կողքի տարօրինակները, երևի հեռավոր գյուղից էին եկել..ախր ոնց կարող էին գալ այսպիսի միջավայրում պարել...(պետք ա տեսնեիք ոնց էին պարում, վերջն էր)....կրունկներով էին, փայլուն բլուզներով, ռաբիզ գոտիներով...իսկ դեմքի մասին, դեմքի արտահայտության մասին ավելի լավ է չխոսեմ....մի խոսքով անցանք այս գեղը....գեղը ոչ թե գյուղը...Զարմանալի էր, բայց մինչև վերջ մնացին...
Ընթացքում տարբեր ծանոթ դեմքերի տեսա....մեկ լավ, մեկ վատ...
Նա իրեն շատ վատ պահեց, ես հիասթափվեցի...ինչպես կարելի էր այդ աստիճան խմել և չկառավարել..ինքդ քեզ....:o
Իսկ նա էլ միայն բարև տվեց, ավելին չէի էլ սպասում...
Բայց ամենազվարճալին այն էր, որ ինձ զանգում էին...Ես չէի ասել մի՜ զանգիր....մեկ է չեմ պատասխանելու....20 անգամ զանգել կարելի՞ է...սմս-ներիդ վրա միայն հավեսով միասին ծիծաղել ենք....Հավանեցի՞ր այդ ռոք երաժշտությունը...ուղիղ մի րոպե և ավելին լսում էիր..իմացիր ես քո հեռախոսազանգերին միայն այդպես եմ պատասխանելու։)))))))))))
Նան-ս եկավ։ Շատ ուրախացա Նան-իս տեսնելու համար...միայն թե տխրեց...աղջիկ չկար...ասում էր, բա ստեղ Հով-ը չլիներ, միասին կարգին պարեինք...հե հե..Նան ջան ոնց որ տեսար աղջիկների դիֆիցիտ էր Ստոպում....:D
Իսկ ես ինչպես միշտ ծխախոտաբույրը վրաս վերադառնում եմ տուն....լսում ինչու՞ ուշացար խոսքերը...հիշում փարթիի տարօրինակ դեմքերին, կռիվներն ու հիմար խաղերը...պարն ու ժողովրդին...
էսպիսին էր օրս....Պարահրապարակիս սպասումները չարդարացան, գիտեմ, թե հիմա ով կուրախանա, հենց կարդա գրածս...հա, այ հենց դու, որովհետև համոզված եմ դա էր քո մեծ ցանկությունը....:angry

Moon
29.12.2008, 12:40
Սպիտակ առավոտ...։)
Վերջապես ձյուն եկավ....Այսպիսին է առավոտյան մեր բակը...բալկոնից իհարկե....հենց կարողանամ տնից դուրս պոկվել..կգնամ նկարներ անելու...նորմալ նկարներ...
Դե, մեր նարդի խաղացող պապիկների ու BBC տատիկների բիսետկան ա
Էս էլ հայ էլեկտրո գործարանն ա ու մեր արևը....:love

Moon
30.12.2008, 01:14
Ամեն ինչ կարմիր ա....որովհետև տենց եմ ուզում....
Ուզում եմ աշխարհը շուռ տալ ու նորից կառուցել, կառուցել իմ երևակայությամբ....իմ երազանքներով...իմ ցանկություններով....
Ուզում եմ ունենալ փոքրիկ անկյուն..ես ու խենթուկ ընկերներս...Մկ-ս, Հով-ս, Նան-ս, Արեգակներս, ՄԼՔ-ս, հայրենիքս պաշտպանող հրաշքս ու մնացած մռութներս միայն այնտեղ հավաքվենք...ժպտանք իրար....ու էդպես միշտ ժպիտով իրար դիմավորենք...
Ուզում եմ նաև մի այլ անկյուն էլ ունենալ, որի տեղն այս աշխարհում մենակ ես կիմանամ....ու այդ տեղի մասին մենակ մի հոգու կասեմ....բայց կթողնեմ այնտեղ միայն այն դեպքում, երբ զգամ իրոք, որ վստահելի է.....որ նվիրվող է ինձ նման....որ հասկանում է ինձ....
Ախր ես երբեք խաղալիքներով խաղալ չեմ սիրել...ես երեխայություն չեմ սիրում....տիկնիկների պատմություններն ինձ համար չեն....
Իսկ այսօր այնքան անհամբեր դարձա...մինչ այդ էլ էի անհամբեր....պարզապես փոփոխություն էի ուզում....դրա համար էլ օրագիրս փոխեցի ոտքից գլուխ....
Ուզում եմ այսօր հայտնվել լուսնի վրա....մենակ...մենակ...լրից մենակ....էդ ժամանակ իմ զրույցը իսկական ու անմիջական կդառնա....
Երանի թե հասկանաիր ինձ ընթերցող կոչվող....երանի..
Ինչու՞ եմ այսքան տարբեր ես....ախր ընտանիքում ոչ մեկին նման չեմ...ոչ մեկին....ինչի՞ց է....
Իսկ ինչու՞ է, որ դուք էլ ինձ չեք հասկանում.....ինչու՞ են ինձ մենակ Մկ-ս ու Հով-ս հասկանում...Ինչու՞ է Հովս միշտ դրական մտածում, իսկ Մկ-ս բացասական....ինչու՞ եք ինձ այդքան սիրում....ձեզ շաաաաաատ եմ սիրում....կարոտում եմ միշտ...իմացեք....դուք գիտեք գնահատել...դա շատ եմ հարգում....տխրում եմ, երբ հաճախ մեզ չեն գնահատում...ինչպես վերջերս եղավ....
Ինչու՞ եմ քիչ ժպտում վերջերս....ինչու՞ է բոլորին թվում, թե ուրախ եմ...
Ինչու՞ են մարդիկ սիրահարվում...ու նեղանում, որ նույնը չեմ զգում իրանց նկատմամբ....ախր ստիպելով չի....
Ինչու՞ եմ նվիրվում...ինչի՞ համար..
Ինչու՞ եմ հիմա այս ամենը գրում....ո՞վ կասի....
Եվ վերջապես ինչու՞ yellow moon և ոչ red moon.....Այսօր նախընտրում եմ միայն կարմիրը....
Ամեն ինչ այսօր կարմիր ա....ինչքան էլ ուզում եք վիճեք հետս....:angry:angry:angry

Moon
30.12.2008, 22:37
Ամեն ինչից մի քիչ...
Տոլմա, փախլավա, գաթա....մի տոննա սփրայթի ու ֆանտայի շշեր ու էլի նման այլ գժություններ....
ՏՈՆ աաաաաաաաա.......ես սիրում եմ, երբ տոնը տոնի է նման....Տոնածառն ամեն տարի ինքս եմ զարդարում....սիրում եմ մտքերս խճճել տոնածառի խաղալիքների գույների մեջ....հավես ա....
2008-ը ինձ համար շատ հաջող էր...տարբեր տեսանկյուններից....ախր միշտ ժպտում էի, գրեթե միշտ.....վաղն էլ հուսամ կժպտամ....և ամբողջ 2009 էլ եմ ուզում ժպիտով անցկացնել....և ոչ միայն...
Ես փոփոխական անձնավորություն եմ...ու սիրում եմ նոր մարդկանց....նոր մտքեր...նոր արկածներ...մի խոսքով այն ամենն, ինչ նոր ա ու օրիգինալ ինձ համար...
Շուտ շուտ եմ հոգնում ինչ որ բանից...պարտադիր հանգիստա պետք, որ կարոտեմ....բայց ոչ շատ երկար հանգիստ....
Օրինակ ակումբ-ի դեպքում էլ էր տենց....էնքան հանգստացա, որ շաաատ կարոտեցի....
Երևի համալսարանն էլ տենց կլինի, հիմա ուզում եմ շուտ ավարտել...իսկ մի 4 ամիս հետո կզգամ որ կարոտից մեռնում եմ....
Ի՞նչ անել 2009-ում.....
Այնքան մտքեր ունեմ....մենակ թե տարին հերիքի որ հասցնեմ....
Հա....մեկ ա գիտեմ, ժամանակիս մեծ մասն էլի ընկերներիս եմ նվիրելու ու քեզ....ինչպես միշտ...բնավորությանս էդ գիծը չի փոխվում....նվիրվող եմ...չգիտեմ լավ ա, թե վատ....
Չգիտեմ, պետք ա, թե չէ...
Չգիտեմ, կզանգես, թե չէ....
Բայց մեկ ա պոկվելու եմ տնից 31-ին.....դե մի ձև....մի քիչ կփորձեմ թափառել...հետո արդեն կվազեմ փարթիի....հուսամ լավ կանցնի...չնայած շատերն այնտեղ չեն լինի, բայց դե կարևորը Մկ-ս, Հով-ս ու Նան-ս, ՄԼՔ-ս ու մի շարք մռութիկներ էնտեղ լինելու են....Դե իրանք են կարևոր...Չէ որ արդեն մի ամիսից ավելի ա, որ համոզվել եմ, որ նրանց ավելի եմ պետք....
Անգամ փլեյլիստս փոխեցի....լավ ա, նոր երգեր կլսեմ...թե չէ հոգնել եմ միատոնությունից...բայց դե միևնույն ա, որոշ երգեր կմնան նույնը, քանի որ իմն են...առանց դրանց չեմ կարող մտածել կամ սիրել..կամ հիշել...կամ պատմել...կամ մտափոխվել...կամ ժպտալ...կամ տխրել...կամ լռել...
Բայց էլ պետք չի լռել....էդ համոզմանը վաղուց եմ եկել...պետք ա ամեն ինչ մարդկանց իրանց ճակատին ասել ու թքած, թե հետո ինչ կլինի...այս տարի 3 հոգու տենց ասեցի ամեն ինչ...2-ի հետ սովորականի պես եմ...իսկ 3-րդն ինձ չհասկացավ...կամ էլ չուզեցավ կամ էլ մի ուրիշ բան...կամ երեխայություն ա անում...կամ էդ իրան դուր ա գալիս...երևի վերջին տարբերակը...
Մարդկանց սիրեք...նվիրվեք...մի լռեք, եթե սիրում եք...դրանում ամոթ բան չկա...բայց լռեք, երբ սերը չեք գնահատում, թե չէ ցավ եք պատճառում...
Ինչից սկսցի ու ինչով ավարտեցի...
Բա, տենց էլ ապրում եմ....:oy

Moon
30.12.2008, 23:02
Դու էլ պակաս ապելսին չես....
Ես պետք ա մի բան ասեմ, թե չէ այլ կերպ չեմ կարող...
Լսիր, էս վերջերս շաաաաատ ես փոխվել...
Այսինքն, սենց ասեմ...մնացածի նկատմամբ նույնն ես....բայց իմ ու քո հարաբերություններում փոփոխություն եմ զգում, անգամ չգիտեմ ինչ անուն դնեմ այդ փոփոխությանը....
Մի տեսակ լուրջ ես....չնայած նույն ջրիկն ես...բայց նենց զգուշավոր կամ ավելի շուտ ներքուստ խիստ ես հետս խոսում....էն որ մեծ ախպերներ են լինում է...այդպես...ոնց որ ջղայնանաս, որ մի բան քո ուզածով չի կամ ավելի շուտ ջղայնանում ես, որ շատ եմ քեզ զարմացնում...
Զարմանում ես, երբ ինձ էնպիսի տեղ ես տեսնում, որ ասենք միշտ էլ գնում էի....ինչու՞ ա քեզ թվում, որ էլ չպիտի գնամ...որ այլ կերպ պետք ա անեմ...մեկ ա ես ազատ եմ...դու շատ լավ էլ գիտես...գիտես...ի՞նչ ա զարմանում ես, որ կարողա հանկարծ ուրիշ բան անեմ...ու դու վազես...պատմես...ու քո պատմածից էլ չհասկանաս ինձ....հա....ես չեմ պատրաստվում քեզ ցույց տալ իմ ներքին վիճակը, չէ՞ որ ես միշտ ժպտում եմ ու բացի դրանից դու ի՞նչ գիտես իմ մասին...ոչինչ...մենակ մի հոգու խոսքեր...որոնք արդեն էական չեն...էական չեն, որովհետև իմ խոսքերն էլ փոխադարձ էական չեն...հասկանու՞մ ես...ես ազատ եմ...ես պարտավոր չեմ ինձ կապանքների մեջ գցել...կամ թե տանջել...տանջվել...ես ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ եմ անցել այն օրվանից հետո....Չէ որ նեխած կտորը ապելսինի վաղուց արդեն սիբիրում ա........ու դեռ երկար էնտեղ կմնա...չգիտեմ ինչ պիտի լինի եր սիբիրի կլիման փոխվի....կարծում եմ մեկ ա նեխած կմնա...այլ բան է, եթե թարմ ու հյութալի լիներ այն....ախր ես հասկացա, որ ընդամենը հերթական ապելսիններից էր...հա, գիտեմ, դու սիրում ես այդ նեխած կտորները, մեկ մեկ էլ նախանձում, որ ուրիշը ուտում ա դրանք...դե երևի դու էլ դրանով ես օրիգինալ...
Կոպիտ ասած, սիրելիս....(անկախ իմ գրածից ու քո շատ բաներից ու ձևերից ու փոքրությունից ու փոփոխությունից, սիրում եմ քեզ շատ)...ես պարտավոր չեմ քեզ ատչյոտ տամ իմ քայլերի համար....կուզեմ կուրախանամ...ուր կուզենամ կգնամ...մենակ այն, որ ապելսինը դեռ չի ավարտվել, չի նշանակում, որ պետք ա լացեմ....
Մի խոսքով համ թքած ունեմ համ չէ....բայց դե մեկա ինքս ապելսինը հետ չեմ վերցնի սիբիրի աղբամանից...թող ինքն իրան մի ձև ինձ հասնի...կամ էլ դու հանիր աղբամանից....գոնե նեխած մասը կեր...որ ստամոքսումդ կարողա հյութալի ու համով դառնա...չէ որ առանց քո ապելսինի կյանք չունես...դե ունես, բայց դե գտել եք իրար էս վերջերս...իրար փոխադարձ...երևի փոխադարձ եք....հենց տենց....դե ես էլ եմ համոզվել, որ երկուսդ էլ նույն նեխած կտորն եք (չնայած դու մի քիչ հյութալի, երևի նրանից ա, որ դեռ քեզ սիրում եմ, փոքրիկ....։):love

Moon
31.12.2008, 01:51
Please, let's make up
When I first listened to this song...The tears where coming down...It's about me and about ....Let's make up....I don't wanna break up with you...:(

"Make Up Your Mind"

Make up your mind and I'll make up mine
Don't worry about me, I'll be fine
Those words that you said to me, why wasn't I listening?
I wish I hadn't met you at all, I started thinking
I'll sit back and relax and wait for the morning

We'll wake up, we'll make up and do this for the last time
We'll wake up, we'll make up and do this for the last time
If we break up, we'll wind up losing both of our minds
So wake up, let's make up and do this for the last time

Make up your mind and I'll make up mine
Don't worry about me, I'll be fine
The last time you yelled at me I swore that I heard you say
I wish I hadn't met you at all, I started thinking
I'l sit back and relax and wait for the morning

We'll wake up, we'll make up and do this for the last time
We'll wake up, we'll make up and do this for the last time
If we break up, we'll wind up losing both of our minds
So wake up, let's make up and do this for the last time

When will we make up, will we break up?
Let's wake up, let's wake up, let's wake up

Make up your mind and I'll make up mine
Don't worry about me, I'll be fine
Those words that you said to me, why wasn't I listening?
I wish I hadn't met you at all, I started thinking

We'll wake up, we'll make up and do this for the last time
We'll wake up, we'll make up and do this for the last time
If we break up, we'll wind up losing both of our minds
So wake up, let's make up and do this for the last time
Let's wake up, let's make up and do this
for the last time
If we break up, we'll wind up losing both of our minds
Let's wake up, let's make up
:love:love:love

Moon
31.12.2008, 17:13
Մենք 2008թ-ին....
Հիվանդ եմ....գրիպ ու կոկորդացավ...Բայց հավեսս տվել էր....մի քիչ պրպտեցի ու պատրաստ են Հով-ս, Մկ-ս, Նան-ս ու ես...Դե ասեք, տեսնեմ նմա՞ն են....:oy

Ես եմ....
Մկ-ս ա....
Հով-ս ա
Էս էլ Նան-ս....

Moon
03.01.2009, 01:52
Նորից....տես, չխաբվես....
Մի տեսակ ահագին ժամանակ ա անցել....Ես էնքան հանգիստ էի....անգամ, վերջին դեպքը ինձ ավելի ամուր դարձրեց....ու թքած ունեի...ինքս ինձ համոզում էի...իսկ հիմա ի՞նչ եմ լսում...ի՞նչ եմ տեսնում...
Գիտեք, այսօր առավոտյան մեր երկար զրույցն ինձ շատ օգնեց....շատ բաներ հասկանալու և ճիշտ ըմբռնելու համար....Հասկացա, որ Մկ-ս ինչքան ճիշտ ա որոշ հարցերում...ու ինչքան մաքսիմալիստա, էդ էլ իրա հերթին ա ճիշտ...
Մերսի իմ սիրելիներս, որ այս 2 օրը հետաքրքիր սարքեցիք ինձ համար....քիչ թե շատ ժպիտով անցկացրեցի.....
Բայց գիտեք, այն, որ որոշ մարդկանց հետ շատ ձևական է իմ շփումը, դա ինձ դուր չի գալիս....ես ցավում եմ, բայց որքան էլ ուզում եմ իրար հասկանանք, այնուամենայնիվ, այսօր հասկացա, որ շաաաատ երկար ժամանակ է մեզ պետք իրար սովորելու համար....որովհետև շատ ձևական ու անգամ կեղծ ա ինձ թվում մեր շփումը....գիտես, հարցն էն չի այնքան, թե ինչն ա պատճառը էս ամեն ինչի, որը որ դու գիտես., այլ երևույթը քո.....թե ինչու՞ չես փորձում հասկանալ....որովհետև ես այսպես չէի ուզում, որ ստացվեր...գիտես, ես հիմա մենակ ճշմարտությունն եմ քեզնից ուզում....
Բայց այդ մասին քեզ հետ չեմ խոսում, չեմ հարցնում, քանի որ հակառակը կմտածես...թե իմ շահի համար եմ հարցնում....բայց իմացիր, որ ճշմարտությունը երկուսիս պետք ա.....որ դու էլ չխաբվես, հասկանու՞մ ես....որ երկուսս էլ նախկինը լինենք, հանգստանանք....որ նույնը լինենք, ինչ առաջ էինք....Չեմ ուզում կորցնել ընկերությունդ...որովհետև քեզնից լավ բաներ պահպանվել են հիշողությանս մեջ....ու ես չեմ ուզում, որ մեր ինչ որ համընկնումների պատճառով դադարենք շփվել....
Ախր....Էսօր երբ քեզ տեսա...երբ պատահմամբ էլի (ինչպես միշտ տենց ա, ամեն ինչ պատահմամբ եմ իմանում, համ էլ ներքին ձայնս ինձ միշտ հուշում ա, զգայարան ունեմ...) իմացա այն, ինչ որ չէի ուզի լսել....հասկացա, թե որքան եմ ուզում ժամանակը ետ տալ....որ ամեն ինչ փոխեմ, թե ինձ, թե քեզ....որ աչքերդ լայն բացել տամ....որ չգնամ այն ուղղությամբ, ինչի մասին երբեք չէի մտածի....որ լինենք նախկինը....ավելի լավն ու ջերմն իրար հանդեպ....իսկ հիմա ամեն անգամ քեզ տեսնելիս, ես անհանգստանում եմ.....տխրում...ժպտում....նյարդայնանում քո չորությունից....ու անմիտ ինքնասիրությունից....որը հասնում ա ինչ որ սկզբունքայնության, դու դոգմաներով ես ապրում...սխալ ա....
Նայի, երբ հիասթափվես...նոր կհասկանաս ինձ...անկեղծ ասած երջանիկ մարդ ես...որ դեռ չես ապրել այդ զգացումը....ինչպես էսօր Մկ-ս ասեց, չեմ մոռանա.
_ Երբ ինձ ու քեզ այդ բառն են ասում...ես ու դու ժպտում ենք, քնքուշ ու զգայուն ժպիտ ա հայտնվում մեր դեմքին....իսկ երբ քեզ ենք ասում....դու ցավոք համակարգչային ճշտությամբ ես ամեն ինչ սահմանում....երանի մեզ հասկանայիր....
Այսօր հասկացա, որ ոչինչ էլ չի ավարտվի, քանի դեռ ճշմարտությունը չպարզեմ....ես միայն այդպես կհանգստանամ...գիտեմ...երկու տարբերակում էլ ծիծաղելու եմ երկուսիդ վրա...որովհետև այդ ամենն այնքան ստորացուցիչ է ու այնքան ձևական...

Հ.Գ. Հա, մեկ էլ ասեմ, եթե կարծում ես, որ էն առաջին դեպքը...(որից մենք պարզեցինք մեր համընկնումները) որից հետո մինչև հիմա ինձ չես հավատում, որ ամեն ինչ անցած է, ասեմ, թե անցած չլիներ, ես այս ամենը չէի գրի....

Moon
05.01.2009, 00:11
Այսօր ասում եմ, ցտեսություն ակումբ.ամ....
Վաղուց էլ առաջվանը չես...բոլորն են ասում դրա մասին.....Արտաքին տեսքը ներքինը չի փոխում....
Ասում եմ ցտեսություն...որովհետև հաստատ գիտեմ, որ նորից կվերադառնամ....։)))))):love

Թե կարոտես ինձ, գտիր այստեղ՝ Զրույց Լուսնի հետ (http://moon-lusin.livejournal.com/)

Մինչ մարտի 17-ը, գիտես, թե ինչու հենց այդ օրը....:love

Yellow Raven
05.01.2009, 14:26
Այսօր ասում եմ, ցտեսություն ակումբ.ամ....
Վաղուց էլ առաջվանը չես...բոլորն են ասում դրա մասին.....Արտաքին տեսքը ներքինը չի փոխում....
Ասում եմ ցտեսություն...որովհետև հաստատ գիտեմ, որ նորից կվերադառնամ....։)))))):love

Թե կարոտես ինձ, գտիր այստեղ՝ Զրույց Լուսնի հետ (http://moon-lusin.livejournal.com/)

Մինչ մարտի 17-ը, գիտես, թե ինչու հենց այդ օրը....:love

Չգիտեմ, բայց մինչ նոր այցելություն;)

Mankik
05.01.2009, 14:39
Այսօր ասում եմ, ցտեսություն ակումբ.ամ....
Վաղուց էլ առաջվանը չես...բոլորն են ասում դրա մասին.....Արտաքին տեսքը ներքինը չի փոխում....
Ասում եմ ցտեսություն...որովհետև հաստատ գիտեմ, որ նորից կվերադառնամ....։)))))):love

Թե կարոտես ինձ, գտիր այստեղ՝ Զրույց Լուսնի հետ (http://moon-lusin.livejournal.com/)

Մինչ մարտի 17-ը, գիտես, թե ինչու հենց այդ օրը....:love

Երեւի էտ օրն ես ծնվել::think

Արտիստ
05.01.2009, 14:43
Երեւի էտ օրն ես ծնվել::think

հմմմ,այդ օրը Պոետի ծննդյան օրն է:) Ինչ հավեսա,ինքը եդ օրը գալուա:P

Հ.Գ. մոռացա ասեմ որ դա ոչ մի կապ չունի Մուն-ի վերադառնալու կամ չվերադառնալու հետ :Դ

Chuk
05.01.2009, 18:04
Moon-ի վերադարձի օրը կապված է ակումբի ծննդյան օրվա հետ: Այդ օրը ակումբը դառնում է 3 տարեկան: Խնդրում եմ չօֆտոպել:

Moon
11.01.2009, 16:19
Չգիտեմ, բայց մինչ նոր այցելություն;)


Երեւի էտ օրն ես ծնվել::think


հմմմ,այդ օրը Պոետի ծննդյան օրն է:) Ինչ հավեսա,ինքը եդ օրը գալուա:P

Հ.Գ. մոռացա ասեմ որ դա ոչ մի կապ չունի Մուն-ի վերադառնալու կամ չվերադառնալու հետ :Դ


Moon-ի վերադարձի օրը կապված է ակումբի ծննդյան օրվա հետ: Այդ օրը ակումբը դառնում է 3 տարեկան: Խնդրում եմ չօֆտոպել:


Այսօր ասում եմ, ցտեսություն ակումբ.ամ....
Վաղուց էլ առաջվանը չես...բոլորն են ասում դրա մասին.....Արտաքին տեսքը ներքինը չի փոխում....
Ասում եմ ցտեսություն...որովհետև հաստատ գիտեմ, որ նորից կվերադառնամ....։)))))):love

Թե կարոտես ինձ, գտիր այստեղ՝ Զրույց Լուսնի հետ (http://moon-lusin.livejournal.com/)

Մինչ մարտի 17-ը, գիտես, թե ինչու հենց այդ օրը....:love

Յաաաաաաա, պահո, էս ի՞նչ ծանր եք տանում իմ բացակայությունը։ Կայֆ ա...
Բայց դե գիտե՞ք ինչ, ամաչում եմ ասեմ, բայց դե....:oy:oy:oy
Ես ակումբն էնքան շատ եմ սիրում:love:love:oy, որ որոշեցի նորից գամ...էն մարտի 17-ը մոռացեք, թող լինի հունվարի 11...մի ամիս էսկողմ մի ամիս էնկողմ:oy

Sunny Stream
11.01.2009, 16:39
Ես ակումբն էնքան շատ եմ սիրում:love:love:oy, որ որոշեցի նորից գամ...էն մարտի 17-ը մոռացեք, թող լինի հունվարի 11...մի ամիս էսկողմ մի ամիս էնկողմ:oy

ի~նչ հրաշքներ է գործում գրիպը :D :kiss
լավացա՞ր Լուսնյակ...

Moon
11.01.2009, 16:43
ի~նչ հրաշքներ է գործում գրիպը :D :kiss
լավացա՞ր Լուսնյակ...

Չէ, ջանուլ, դեռ չեմ լավացել, էսօր 6-րդ օրն ա
Ես կասեի էդ հրաշքները գործեց անգինան, ոչ թե գրիպը...հա, մեկ էլ մենակությունը...ինչքան կարելի ա սենյակի պատալոքին նայել...:D:think

Moon
19.01.2009, 00:58
Գժուկիկ եմ ես այս պահին....
Ուզում եմ բարձր գոռաաաաաաաաաաաաաաալ, ուզում եմ պարել, ուզում եմ երգել...........ուզում եմ հա գինի խմել ու արբել...ես մենակ գինի եմ սիրում...հմմ....էսօր հավեսս տվեց....հա.............................................մերսի հենց իմ սիրած գինին հյուրասիրելու համար.....հիմա գինոտ եմ....Ինձ նենց ա բացել, որ չգիտեմ գիժ վիճակա, ամեն ինչ ուզում եմ անել....
Ցանկությունների տեղատարափ ա մոտս.....հիմա ուզում եմ ամառ լինի, որ բոբիկ վազեմ ասենք Թիֆլիսի Ռուստավելի փողոցով Հայաստանի դրոշը ձեռքիս ու բարձր գոռամ ՀԱՅԱՍՏԱՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ
Չգիտեմ, ամեն ինչ պատրաստ եմ անել...ուզում եմ անգամ լացել....ու հենց լացում եմ...
Երջանիկ եմ ինձ զգում...ու լացում եմ ու ժպտում եմ...ամեն ինչ մեջս խառնվել ա...ու էս վիճակիս մեղավորը Ջեյմս Բրաունի երգն ա...արդեն երևի 30-րդ անգամն եմ լսում,...չեմ փոխում, հա էդ ա....
Ես էս լայֆժուռնալը շաաաաաատ եմ սիրում....ու ինձ դուր ա գալիս էն փաստը, որ դուք ամեն ինչ չեք կարդում......ուխ...իմ կեսը գաղտնի ա ձեզնից....որովհետև տենց եմ ուզում...որովհետև ինձ ոչ մեկ մինչև վերջ չի կարող ճանաչել...նախ ես վերջ չունեմ...միշտ շարունակելի եմ...փոփոխական ահավոր...էնքան փոփոխական, որ կշշմեք մեկ մեկ....ու ես էլ ինձ չեմ ճանաչում....
Սիրտս ինչ ուզում ա կանեմ հիմա...
Գիտես, անգամ պատրաստ եմ պարելիս քեզ համբուրել...լօլ....բայց միշտ էլ տենց ա եղել....(գիտեմ, ասածիցս բան չեք ջոկում, բայց ինձ հենց էդ էլ պետք ա).........
Յահուուուուուուու...........................................the way I like it, it's the way it is...........
I lost someone.......................someone I need...someone I love.....
Սպասիր ինձ վաղը....չգիտեմ կգամ, թե չէ...բայց շաաաաատ եմ ուզում....
Խանգարող բաներ ու մարդիկ շատ կան....բայց գիտեմ, որ կարոտել ես...ես էլ քեզզզզզ...շաաաաաաաաաաատ....չես պատկերացնի, թե ինչքան....
Ջեյմս Բրաուն.........Յուուուուուուո......:love:love

Moon
19.01.2009, 01:24
Սեր և Ատելություն
ՉԷ, խոսքը Վարդան Պետրոսյանի մասին չի...խոսքը տվյալ դեպքում երկու երևույթների մասին ա, որ ես ունեմ, ունեցել եմ ու կլինի....գիտեմ, որ վատ ա, երբ ատում ես...բայց էդ իմ մեջ անփոփոխելի ա, ինչքան էլ որ ես փոփոխական լինեմ...էդ մարդու նկատմամբ անփոփոխելիա....
Քեզ երբեք չեմ կարողանա սիրել էլ....չգիտեմ, որքան պետք ա մարդ ստոր լինի, որ տենց ստորանա...անգամ եթե գաս մոտս ու աղաչես...ներողություն խնդրես....աններելի ես....Մի ամբողջ կյանք....ու դու ինչ որ ուզում ես, որ քեզ ներեմ...ո՞ր մի որժանիքիդ համար....Տարիների ընթացքում էդ ատելությունը էնքան ա հավաքվել մեջս, ինձ ոչ մեկ չի ներարկել դա....դու ինքդ ներարկեցիր...
Գիտես, կարող ա փոքր ժամանակ խելքս չէր հասնում...հիմա էնքան բան ա փոխվել...ես արդեն համալսարանն եմ ավարտում...արդյո՞ք դու տեղյակ ես...
Ու ամեն անգամ, երբ մի բան էն չի, մի բան վատ ա, իմ ատելությունն ավելի ա աճում...ու ես ամեն ինչում քեզ եմ մեղադրում...ու տենց ա որ կա....
Չէ, որ այլ կլիներ հիմա, ախր լրիվ այլ կլիներ, եթե ստեղ լիներիր...եթե ստոր չլինեիր...
Ու ինչ որ բաներում ես անգամ ուրախ եմ...որովհետև ապագան պետք ա happy end-ով վերջանա...ու էդ հաստատ ա, ես գիտեմ, որովհետև դրա ծիլերն արդեն երևում են...
Լինում ա, որ ատելություն էլի ունենում եմ տարբեր մարդկանց նկատմամբ, բայց դա իսկական ատելությունը չի, նույնը չի, ինչ վերևում էի խոսում, դրանք անցողիկ են....պահի տակ...էս դեպքերում սերն էլ հետն ա խաղում...
Ասում են չէ, շատ մի սիրի ատել կա ու շատ մի ատի սիրել կա...էդ ճիշտ ա ու ինձ դուր ա գալիս...
Հավես ա, որ երկու զգացողությունն էլ ապրել եմ, բայց զզվում եմ, երբ երկուսն էլ միևնույն մարդու նկատմամբ ա լինում...որովհետև էդ երևույթի զզվելի ու տհաճ կողմ էն ա, որ զգում ես դիմացինիդ փոքրությունը...
Ես դա 2 անգամ նենց ակնհայտ եմ զգացել ու տեսել...մի քիչ ինքնասիրություն ունեցեք գոնե....ախր գիտեք, ինչքան զզվելի ա....ախր դուք էնքան հեռու եք սիրել բայից, երևույթից, զգացողությունից....Բայց գիտեք, ինչից եմ կայֆ ստանում...որ հետո դուք մանթրաշ վիճակում եք...հե հե...կայֆ ա...Էն օրը դու չկայիր, 4 ամիս հետո մանթրաշից մինչև հիմա խաշվում ես ու էդ ինձ բացել ա....հա, իսկ դու, դե դու էլ...ուզում ես չցույց տաս, բայց քո ամեն մի քայլը դրա մասին ա խոսում, ուղղակի կոպիտ ասած զռում ա....
Միակ մարդուն, ում համոզված եմ երբեք չեմ ատի, էդ դու ես...որովհետև քեզ հետ շատ կապված եմ, անկախ էն բանից, որ մենք քիչ ենք իրար տեսնում, քիչ ենք խոսում, բայց երբ տեսնում ենք, երկուսս էլ եռում ենք...որովհետև գիտենք ինչու և ինչպես....
Ու դու կշարունակես սպասել ինձ մինչև առավոտ գինին ձեռքիդ....չէ՞ որ Վենետիկը դեռ ինձ է սպասում...ես պարզապես ուշանում եմ...ճանապարհին աչքս կպել էր երեկվա գինուց...
Ահա թե որտեղ է սկսվում Սերն ու չքանում ատելությունը....

Moon
20.01.2009, 12:33
Կարոտել արժի...
Դու գիտե՞ս ի՞նչ է ասել կարոտ և կարոտել, իսկ դու՞, իսկ դու՞, չէ բա դու՞...
ՉԷ, համոզված եմ ոչ մեկդ էլ չգիտեք....
Կարոտելու համար ժամանակ ա պետք, կարոտ զգալու համար զգացմունքներ են պետք....կարոտելու համար համբերություն ա պետք, կարոտելու համար մարդ ա պետք լինել, մարդ....հասկանու՞մ ես....կարոտելու համար սեր ա պետք....ու անգամ ատելություն...որովհետև սիրես, թե ատես մեկ ա կարոտում ես....
Կարոտը երբ մեծանում ա, հավաքվում ա, դառնում ա հրաբուխ, ժայթքելու կարիք ունի, ինքը չի կարող հանգչող հրաբուխ լինել....Եթե ժայթքմանը մի բան խանգարեց, իմացեք կարոտը մաշվում ա....հա, մաշվում ա....որովհետև կարոտ կրողը մարդն ա...
Ես սիրում եմ կարոտել....սիրում եմ անկեղծ կարոտել....սիրում եմ քեզ կարոտել....քեզ էլ....քեզ էլ, անգամ է քեզ....չնայած մտքովդ երևի չի անցնի....
Երբ մեջս կարոտ չկա..ուրեմն ես սպառվել եմ....բայց տենց երբեք չկ եղել....ես միշտ եմ կարոտում...ու կոնկրետ գիտեմ ոնց, ում, ինչը....
Կարոտում եմ հիշողություններս....որ էլ երբեք հետ չեմ բերի...ու էդ լավ ա, որ հետ չի գա....որովհետև տենց էր պետք....
Կյանքում մի բան կա, որ գիտեմ երբեք չեմ կարոտի....Չեմ կարոտի իմ օրերը Մոլդովայում....որովհետև կարոտ չեն առաջացնում դրանք...եթե կարոտեմ, ապա դա ատելություն պարունակող կարոտ է, իսկ սերը նրանում շատ քիչ է....
ՉԷ, մարդիկ....լսեք...կարոտելու համար սիրել ա պետք...կարոտելու համար պետք է հասկանալ, որ սիրում եք...որ սերը պարտադիր ա....կարոտող մարդուն չպետք է հիասթափեցնել....որովհետև կարոտն ավելի շատ վատ հետևանք կարող է ունենալ, քան մնացած այլ զգացումները...Կարոտող մարդու վիրավորվելը լրիվ այլ է....Կարոտողին մի վիրավորեք...Կարոտն առեք միշտ միասին....Կարոտեք, քանզի կարոտել արժի....մի փոշմանեք կարոտելու համար...պարզապես կարոտեք...կարոտել արժի....Կարոտեք սիրով ու անկեղծ....ինչպես ես եմ կարոտում....քեզ, ձեզ, նրան, քեզ էլ....:love:love:oy

Moon
21.01.2009, 22:33
Տոկիո-Երևան......
Բարև....դու գիտես, թե որքան մեծ ա ցանկությունս քեզ տեսնելու...ասա, ինչպես տեսնեմ քեզ...ո՞նց...որտե՞ղ...արդյոք հնարավո՞ր ա մեր հանդիպումը...
Ես գիտեմ, համոզված եմ, որ դա կլինի ոչ Ճապոնիայում, ո՜չ էլ Հայաստանում...կլինի մի հեռավոր երկրում ...միգուցե Իտալիա...միգուցե ասենք Ավստրալիա...Հմմ...Ավստրալիան քեզ ավելի ա ձեռնտու չէ՞...
Գիտես, արդեն 3 տարին կլրանա, ինչ ծանոթ ենք, ինչ այդքան մոտ ենք, ինչ ես առանց քեզ չեմ կարող..
Հիշում ես, որ Արմենիան շփոթել էիր Ամերիկայի հետ...
Հիշում ես, որ երկուսով երազանքներից էին խոսում....կյանքում չեմ մոռանա քո երազանքը...գիտես, որ դրա իրականացման համար ես պետք ա տեղ լինեմ, գիտեմ առանց ինձ չես գնա....
Ես էլ առանց քեզ...որովհետև հասկացա այսօր, որ մենայ դու ես ինձ լիովին հասկանում, քո հետ հեշտ ա...առանց ձևականության, մոլորությա...
Այսօր ընթերցասրահից դուրս գալիս տխուր էի...քեզ հիշեցի...հիշեցի, թե որքան եմ կարոտել, թե որքան ժամանակ է, ինչ քեզ նամակ չեմ գրել...ինչ անտեսել եմ քեզ...
Վազեցի համակագչիս մոտ ու ինչ....դու էիր ինձ գրել...7-րդ զգայարան...ինչպե՞ս գուշակեցիր որ քո կարիքը ունեմ...մեկ էլ տեսնեմ, որ օնլայն ես...կարոտել էի, որքան ժամանակ է չէինք խոսել..մերսի որ կաս, որ հիշում ես, որ գնահատում ես, որ չես նեղանում, որ սիրում ես....
Չգիտեմ ի՞նչ կանեի առանց քեզ...
Գիտես, քո բոլոր բացիկներն ու նամակները դարակումս ամուր պահում եմ....վաղուց է ինչ ինձնից բացիկ չես ստացել...կուղարկեմ շուտով...
Հիշում եմ, որ 2 տարի առաջ ինձ առաջին անգամ բացիկ էիր ուղարկել...երանության մեջ էի...գժվում եմ, երբ փոստի կինն ա գալիս...ու ասում ա, որ ես նամակ ունեմ...շուտ շուտ գրիր ինձ ձեռագիր, ոչինչ, թող հասնի 20 օրում...կարևորը, որ հասնում ա...
Համբուրում եմ լիքը լիքը...ու հույս ունեմ, որ մի օր էլ այս սենյակում նստած, օրագրիս մեջ գրելիս, գրեմ քեզ հետ հանդիպման իմ հիշողությունների մասին....
Մաթանե...դե դու հասկացար....

Moon
23.01.2009, 00:40
Թռչել եմ ուզում....
Չէ, էս քանի օրը ես իրոք որ կարիք եմ զգում Հայաստանից հեռանալու, ամեն ինչ նյարդերիս վրա ազդում ա....ինձ հանգստություն ա պետք...գոնե կարճ ժամանակով....չեմ ուզում ստեղ մնալ....ուզում եմ հեռու գնալ...շատ հեռու...տաք տեղ....անծանոթ միջավայր....նոր արկածներ եմ փնտրում...կարոտում եմ ամառային իմ արկածային ու խենթ օրերը....ուզում եմ գոռալ....գժվել...թռչել...նոր բան եմ ուզում...
Զզվել եմ անհասկացող մարդկանցից, բացասական լիցքեր տվող անջատվածներից....թողեք գնամ...հեռու հեռու....գնամ իմ երազանքների հետևից....թողեք գնամ....մի քիչ էլ կարոտեք....հետո հետաքրքիր կլինի....
Հիմա մենակ փախչել եմ ուզում....դե էլ չեմ դիմանում...պատասխան եմ սպասում...ու՞ր է նամակը...ինչու՞ պատասխան չկա՞....Սպասում եմ ու մտածում, որ դրական պատասխանի դեպքում պետք է փող ճարել....ատում եմ այդ անիծված թղթի կտորները...ֆուուուուուոո....
Ազատություն եմ ուզում...հանգստություն եմ ուզում....ուզում եմ անվերջ ժպիտներ տեսնել....ծիծաղ....ծով....ուզում եմ ծովի ափին լինել, ոտքերս խաչած նստեմ ու զգամ քամին իմ դեմքին ու ծովի ջրի հոտը....հմմ.....խելքս գնաց....թողեք գնամ Ավստրալիա...հիմա էնտեղ 40 աստիճան տաքություն է....երանելի վայր ա.........
Ամառ արի, կարոտել եմ քո գիժ օրերին.....
ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ փուլը կամաց կամաց անցնում եմ, հիմա արդեն ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ եմ ուզում..........
Հմմմմ.....կարոտել եմ իմ պանդխտային վիճակը...դե փետրվար արի...որ գնամ Հայաստանից....որ աշխարհ տեսնեմ...որ վազեմ ուժեղ, արագ քամու հետ զուգընթաց....վազեմ բոբիկ...վազեմ ու զգամ որ երկնքում եմ վազում...ամպից ամպ եմ թռչում....թռչուններին հանդիպում...ու հասնում լուսնին....
Ուր է այն ջերմ երեկոն...կարոտել եմ...վերադարձրու ինձ այն.....:love:oy

Moon
01.02.2009, 01:21
Կույր նապաստակների հանրապետությունում...
Չէ, էսօր իսկապես հասկացա, թե որքան կույր են նրանք։ Ֆու.....վերջ....ծիծաղս գալիս ա...
Ախր որքան փոքր եք...ինչու՞ եք ուզում ժամանակն անցնել...դեռ շուտ է...ամեն ինչ իր տարիքն ու ժամանակն ունի...ու՞ր եք շտապում...ինչու՞ եք ցույց տալիս ձեզ այնպիսին, ինչպիսին չկաք...ախր բոլորդ էլ հատիկ հատիկ գիտեք, որ և դուք և ձեր դիմացինը նապաստակի կաշիով է ման գալիս...ու մեկ էլ եթե թույլ կողմին կպնես....ականջները կտնկի վերև....կսկսի դողալ....կամ էլ ներքև՝ հակառակը....
Ձեր հանրապետությունը բարեբախտաբար ինձ համար հավերժական չի, քանի որ ես 4 տարի առաջ դուրս եկա ձեր հանրապետությունից...ես հիմա մարդ քաղաքացի եմ...
Հա հենց մարդ, ոչ թե կաշին փոխող նապաստակ....
Ես էլ կծել գիտեմ...
Հա...ամեն ինչ չի, որ ձեր ուզածով ու ձեր ասածով պիտի լինի, չնայած տեսնում եմ, որ մեկդ մյուսից լուրջ կախվածություն ունեք...ընդունեք ցավակցություններս...խղճալի է ձեր վիճակը...հատկապես մի քանիսինը...հե հե...Դե, շարունակեք մեկդ մյուսի հանդեպ կաշվե հագած կուրանալ...կամ ավելի շուտ կույր ձևացնել....Օրիգինալ լինել չի նշակում ամեն մի հիմարությունն օրիգինալ համարել ու խոսել ինչ որ անհեթեթությունների մասին...Սովորեք, որ ձեզ էլ կարող է գտնվել հակառակվող...քանի որ աշխարհը խառն ա....միուղղություն բռնած մարդիկ քիչ են...ձեզ կգտնվեն հակառակվողներ..ես հենց այդ հակառակվողներից եմ...ու դա ինձ դուր է գալիս...իսկ դուք միուղղություն վերցրած սպիտակ, կաշեփող նապաստակներ եք....
Իմ ասածների վրա ոչ թե զայրացեք, այլ գոնե մի 2 րոպե մտածեք...մտածեք, թե ինչու՞ եք տենց ապրում, ինչի՞ համար...արդյոք էդքան կարևոր է կեղծ ինքնահաստատումը...ի՞նչ եք ձեռք բերում...արդյո՞ք ժամանակի անիմաստ կորուստ չի...մի քիչ իրականություն մտեք...ձև մի տվեք, թե դուրս եք....Չէ, որ ձեզ անգիր գիտեմ....
Դուք, մտածեք, իսկ ես գնամ իմ ապագայի կարևորագույն պլաններից մեկն իրագործելու....Միշտ առաջ....յահուուուուո.......

Moon
04.02.2009, 13:48
Չգիտեմ ինչ վերնագրեմ...

Չգիտեմ, քիչ առաջ տրամադրությունս բարձր էր...իսկ հիմա չգիտեմ, ինչ եղավ...մի տեսակ ծանր տխրություն եկավ վրաս, թե ինչից ա...չգիտեմ...միգուցե երգերից..միգուցե հենց այս անորմալ օրագրից ա...Բայց վաղուց գրելս չէր գալիս, իսկ հիմա ուզում եմ գրել....
Երեկ նայում էի իմ հին նկարները...հիշեցի մանկությունս, ցնդած դպրոցս, ինչ լավ ա, որ ավարտեցի...հետո ուսանողական առաջին տարիս, հետո երկրերդը...ամենալավը 3-րդն էր...ամեն ինչ սկսվեց JENAM 2007-ից. ինչ օրեր էին Բյուրականում, չեմ մոռանա...Բայց ինչ տարբեր էիր դու այն ժամանակ, նայում էի նկարները, մազերիդ ձևը, հայացքդ լրիվ այլ էր...հիշում եմ, ոնց էին կռվում քեզ համար....ինչ հիմարն էին...հաստատ հասկացել են, որ հիմար էին....ՀԻշում եմ, թե ոնց էին օրեկանա 7 ժամ ԱՆԻ հյուրանոցի ֆոյեում նստում, խոսում, շախմատ խաղում ու ծիծաղում...
Ինչ հավես էր էդ ամեն ինչը...հետո ուղիղ 3 ամիս ամեն օր նույն տեղում նույն ժամին հանդիպում էինք, գիժ էինք....արդեն բոլորը գիտեին, որ էդ մեր տեղն ա...որ էնտեղ ոչ ոք չպիտի նստի, բացի մեզնից....
Հետո եկան վրա տվեցին մյուս ծրագրերը, ու ամեն հաջորդը ինձ համար ավելի լավն էր դառնում նախորդից, հիմա էլ ա էդպես...բայց ամեն մեկն ունի իրա պատմությունը, արկածը, սերն ու խենթությունը....
Սպասում եմ նամակին...երանի շուտ պատասխանի....երանի անցած լինեմ....երանի փախչեմ մի քանի օրով այստեղից....
Այսօր մտածում էի, որ այս անգամվա Թիֆլիսն ամենահետաքրքիրն ա լինելու...բայց մի քանի բան կա, որի մասին շատ եմ մտածում...անկեղծ ասած դա բնավ ֆիլմը չի կամ փառատոնը, այլ դուք եք, քո ազգային պատկանելությունը ու վարվելակերպը ու քո պատմած հին պատմությունը վախեցնող է, հուսամ քո երկրում ոչ մեկին չես պատմել, այլապես քեզ տեղնուտեղը կգնդակահարեն, կհամարեն ազգի դավաճան և այլն...
Իսկ դու, ինչ հիմարիկն ես....ճիշտ ա շատ գրավիչ ես ու գիտես, որ միշտ էլ քո անորմալ հայացքը հավանել եմ...բայց սիրախաղդ չի ստացվելու ու դու մանթրաշ ես ընկնելու....լօլ...որովհետև էդ ամեն ինչը հիմա անցյալում ա...որովհետև դրանից հետո էնքան բան ա փոխվել..համ էլ մենք գալիս ենք ընդամենը 2 օրով ու դուք մեզ հետ հյուրանոցում չեք լինելու, դա փաստ ա...
Բայց ինչ հավես կլինի, մենք ու ազերները միասին կվազենք կրկին Թիֆլիսի փողոցներով ու բարձր կերգենք, կգոռանք, շտրաֆ կնշանակենք ռուսերեն չխոսելու համար ու միասին կժպտանք իրար ու կմոռանանք, որ մենք թշնամի ենք....
Բայց ինչ որ շատ շեղվեցի...անգամ սենց տրամադրությունս փոխվեց.....
Հա, բայց լրիվ այլ բանի մասին էի պատրաստվում գրել....Ես ուզում էի քեզ դիմել....ավելի շուտ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ կաս...գիտես էս քանի օրը էնքան բան փոխեցիր իմ մեջ...ամեն մի խոսքը քո....հայացքը, ժպիտը, հումորը...էդ ամեն ինչը ինձ հանգստացնում ա, ուրախացնում...ու արդեն կարոտել եմ քեզ...ափսոս չստացվեց երեկ քեզ տեսնելը...ինչևէ ժամանակ դրա համար դեռ շատ կլինի....էնքան շատ, որ մեկ էլ տեսար հոգնենք...հե հե....Հա, ու դու ինձ մեկին ես հիշացնում, դպրոցում մի տղա կար, իմ նախկին դպրոցում, համ արտաքնապես նմանություն ունեք, էլ չեմ ասում անվան մասին...լօլ, նույն անունը..հե հե...բայց դե դուք այլ իմաստով համեմատելի չեք ու չգիտեմ, թե ինչու էդ տղային հիշեցի...լօլ...
Դե լավ, գնամ պատրաստվեմ....ամեն ինչ սարգել ա պետք...էսօր հաստատ դուրս կգամ...հավես չկա...միգուցե քեզ էլ հանդիպեմ...:love:oy

Moon
05.02.2009, 01:30
"Համբույրի մը պատմությունը"

Նոր մտածմունքների մեջ էի ընկել...մի բան հիշեցի...ավելին, մի զզվելի և զավեշտալի երևույթ...վերջերս նստած էի ընթերցասրահում կուրսեցիներիս հետ...Դե ես կուրսում ամեն ինչով եմ տարբերվում ու մի քանի նոմինացիա ունեմ, ինչպես ամենակազմակեչպիչ, ամենամերոնքական, ամենառադիո, ամենադիմում, ամենաօտարամոլ, ամենասպորտային ու էլի մի քանի տենց բաներ։ Ու այս տարի համարյա կուրսս մոռացել էի , ամեն ինչին մենակ ֆիզիկապես էի ներկա, իսկ հոգեպես լրիվ այլ մոլորակում։ Բայց ընթերցասրահում անցկացրած մի քանի օրը կրկին ինձ մտերմացրեց կուրսեցիներիս հետ, անգամ զգացի, որ կարոտել եմ նրանց ու քիչ էլ մեղավոր զգացի, որ անուշադրության են մատնել։
Մի խոսքով շատ չշեղվեմ, բայց պատմեմ մի զրույց, որը երևույթ ա....Հայաստանում ադաթաստիպողամոլությունը այն աստիճան է խորացված, որ եթե աղջիկը ընկեր ունեցավ, հավանաբար դա վերջնական է ու դրա վերջը ամուսնությունն ա....դե սա ձեզ համար նորություն չի...բայց մի ծայրահեղություն կա...աղջիկները...ախր էն աստիճանի խստություն կա, որ մարդիկ չգիտեմ, ոնց ասել...
Կարդում էի մի պատմություն՝ "Համուբույրի մը պատմությունը", այս պատմվածքը դարձավ քննարկման թեմա, հերոսը քոքուր է, կյանքում մեկ անգամ է համբուրվել ու ամեն տարի բոլոր քոքուրները խնդրում են նրան պատմել այդ պատմությունը։ Կարելի է ասել, այդ նույն քոքուրի իրավիճակում ես հայտնվեցի....այնքան տհաճ էր այդ իրավիճակը, կուրսեցիներս չտեսի իրավիճակում էին, ես էլ չգիտեի ոնց զրուցել...ախր մենք այնքան տարբեր ենք...իրանք ոնց ինձ հասկանան, իրանց հարցերին ինչու՞ և ո՞նց պատասխանեմ...Այդ զրույցը մի փոքր փորձեցի շրջանցել, որ շատ չխորանան....ու հետո մի պահ մտածեցի, ինչ մեղկ են իմ ամուսնացած համակուրսեցի աղջիկները...երևի կուրսեցիներս հարցախեղդ են արել.....:o
Եվ այս ամենը հայկականադաթակարմրախնձորայինստիպողամոլության :angryարդյունքն ա...

Moon
05.02.2009, 16:03
Իմ սխալը....
Հմմմ....ինչ տարօրինակ են մարդիկ...ախր էլի ես սխալ եմ անում, որ տենց նվիրվում եմ, չափից դուրս, ինչու՞ եմ տենց մեծ նշանակություն տալիս ամեն մեկին, ինչու՞ եմ սիրում, չէ՞ որ երբեք փոխադարձը չեմ ստանում...չէ որ չեն հասկանում ու չեն գնահատում....Մի բան էլ զարմանում են ու ջղայնանում ու էդ ամեն ինչը երեսովդ տալիս, ի՞նչ է, իրավունք չունեմ վիրավորվելու, երբ վիրավորում եք ու չեք ընկալում ձեր արածը....Միայն սիրում եք պաշտպանվել հարձակվելով....սիրու՞մ եք ու սովոր եք, որ ամեն ինչ ձեր ուզածով ու ձեր ասած "ճշտով" պետք ա լինի, երբ մեկը մի հակառակ բան ասեց, ուրեմն ձեզ թշնամի ա, ուրեմն եսասեր ա ու չար...ձեզ համար նշանակություն չունի ով ա, ինչ հարաբերությունների մեջ էիք կամ եք...
Համոզված եմ մի քանի տարի հետո կհասկանաք ինձ...հիմա լրիվ ընկալում եմ ձեր հոգեբանությունը....միգուցե ես էլ էի էդպիսին ձեր տարիքում...
Ինչու՞ եմ այդքան ծանր տանում, որ մեկին կորցնում եմ....ինչու՞ եմ միշտ ես կարոտում, ներում, բարիշում....իսկ էդ ամենն իզուր ա....մենակ Նվ-ս ու Մկ-ս են, որ ինձ հասկանում են, գնահատում մեր ընկերությունը....հա, էլ ուրիշ ով...
Եթե համաձայն չես, ուրեմն էգոիստ ես, ինչպիսի տրամաբանություն...եթե վիրավորվում ես, ուրեմն էլի էգոիստ ես...էհ...ե՞րբ եք մեծանալու...ե՞րբ....Ե՞րբ եք մի քիչ նորմալ դատելու, ե՞րբ եք որոշ նրբություններ հասկանալու...թե՞ ձեզ համար ցանկացած մարդ խաղալիք է, թքած ունեք ընկերություն եք անում , թե ոչ....մի օր էս կողմ, մի օր էն կողմ, մի հոգի ավել, մի հոգի պակաս.....փաստորեն ամեն ինչ հաշվարկներով ա և ոչ թե մարդկայնորեն....
Բա անցյալը, բա հիշողությունները....ու՞ր կորան դրանք....Էդքան դժվա՞ր ա հասկանալ, որ ես ամենից քիչն եմ ուզում վիճել, վիրավորվել, կորցնել ձեզ...չէ, չափազանց խորն եմ դատում, սխալ ա....թող սիրեն ու հասկանան, ինչպիսին, որ կամ....Էլ չեմ զանգելու, չեմ գրելու, չեմ փորձելու ասել, եկեք հավաքվենք, տեսնվենք....կարոտել եմ..նման բաներ էլ չյ լինի.....Չէ որ ձեզ մենակ քյարն ա հետաքրքրում, ոչ թե բուն շփումը....Հա, ձեր խոսքերից ես մենակ էդ եմ հասկացել....
Գիտեմ, ժամանակը հզոր ա, ամեն ինչ կփոխի....ես հավատում եմ, ինչպես ինչ որ մեկն ա ասում, ես չափազանց օպտիմիստ եմ....հա, ջանս, գիտեմ....բայց մեկ մեկ դրանից էլ եմ հոգնում....Թե օպտիմիստ չլինեի, դժվար կարողանայի դիմանալ այն ամենին, ինչ կյանքը իմ առաջ ա դրել ու դնում ամեն օր...ամեն ժամ....
ՀԻշում եմ հիմա Մկ-իս ու մամայիս խոսքերը...երկուսն էլ նույն բանն են ասում՝ ինչու՞ ես ամբողջ ժամանակիդ 80 տոկոսը ընկերներիդ տրամադրում, նվիրվում...Ախր տենց ստացվում ա, այլ կերպ չեմ կարող, էդպիսինն եմ բնույթով, տենց եմ ծնվել, հա, մեկ էլ քեզ եմ քաշել....:(

Moon
07.02.2009, 23:40
Տանը մենակ եմ....
Սիրում եմ մենակ մնալ....շատ....ինչ քիչ ա լինում, որ տանը մենակ եմ...կամ որ տանն եմ, այն էլ մենակ...լօլ....հիմա մերոնք Ծաղկաձորում ուրախանում են...իմ սենյակն ամբողջությամբ իմն ա...կայֆ...ինտերներտն էլ հետը....էսքան բան մի օրում անելը հավես ա....հեսա մի քիչ էլ կիթառ կպարապեմ ու ինձ ոչ մեկ չի ասի, գիշերվա կեսին մի նվագի....հա, պետք ա ջութակս բացեմ, թե չէ նենց ա փոշոտվել...պետք ա վերսկսեմ պարապել....որ նպատակիս հասնեմ....
Չէ, լուրջ որոշել եմ երաժշտական երազանքս իրականացնել....չէ՞ որ եթե ժուռնալիստիկայում չսովորեի, հիմա կլինեի կոնսերվատորիայի ջազի բաժնի 4րդ կուրսի ուսանողուհի....էհ...հիմա էլ եմ ուզում....ջազզզզզզզզզզզզ...մենակ ջազզզզզզզ...էս քանի օրը ինձ տարել ա ջազը մի այլ կարգի...չնայած հիմա Զեփլին եմ լսում, լօլ......
Էսօր շատ եմ շատախոսել Մկ-իս հետ...Մկ, զգում ես ինչ նույն վիճակում ենք...լօլ...
հա, մի կարևոր բան հիշեցի, Նան, չգիտեմ, կկարդաս գրածս, թե չէ...բայց ասում եմ HAPPY B_DAY!!!!!!!!!!!!!!!!!!!!!Ուտյու Նան ջան, գիտես, թե որքան եմ սիրում քեզ....քեզ տոննաներով բոմբիկներ եմ ցանկանում, արդեն ասել եմ...հա, 2ուկեսդ մի քիչ փոխի էլի...օրինակ էսօր ի՞նչ վիճակի էիր, որ չկարողացանք նշել ծնունդդ....գիժ, մենք քեզ պատիվ ենք տալիս, դու ասում ես, հետո...իիիիիիիիի....
Էսօր նայեցի վերջապես "ICE AGE 1.2"-ն, լավն էին երկուսն էլ...դուրս եկան, բայց "Մադագասկար"-ին չեն հասնի....
Մկ-իս հետ էսօր խոսում էին տղաների թուլությունների մասին...ասում եմ, ամեն ինչ էլ անիմաստ ա, մեկ ա սաղ էլ բնազդով են շարժվում...և ինչպես իմ սիրելի լեհ ընկերուհին ա ասում՝ Մարտիկս, "They are all the same", Մարտս լրիվ համաձայն եմ...նենց եմ քեզ կարոտել չես պատկերացնում....Երեկ "պապա"-յի հետ էի խոսում, ասաց, որ քեզ Նոր Տարուն ա տեսել վերջին անգամ, տնաշեններ, մի երկրում եք ապրում, էդքան ուշ ուշ եք տեսնվում...
Հեյ, ձեր "աղջիկը" կարոտում ա ձեզ, շաաաաաաաաատ, հիշեցի ինչ հավես էր Մոլդովայում, միասին էինք, "ընտանիքով"...հա, իմիջայլոց ես չամուսնացա, ինչպես հասկացաք երևի վերջում...."պապ" դու ասում էիր չէ, որ ձեր մոտ տղաների մոտ սովորություն ա, եթե հավանում են, աղջկան միանգամից ասում են ես քեզ սիրում եմ....հա, ասեմ, իրա մոտ վատ ստացվեց...ու ես չեմ ջոկում, թե ինչի իրան հիշեցի...լօլ, անցած պատմություն էր...կարևորը մեր ընտանիքն ա...հե հե...հիմա էլ մտածում եմ, թե "ընտանիքս" ինչի հիշեցի...կամ էն յանիմ "ամուսնուս"...վայ...լօլ....
Վայ, հիմա լավ չեմ արդեն...հիմա նորից գժվեցի Մովսիսյան եմ էլի լսում...հիմա էլ անձրև...սենց չի լինի...հիշողություններ են արթնանում...իսկ հիշողությունները նամավանդ, որ թարմ են լինում...սպանում են, ճզմում...հոգեվիճակը փոխում....Էս Մովսիսյանը ոնցոր կախարդող լինի...նենց են ազդում երգերը...գինու պես....կարմիր գինու...հիմա իսկականից կգնամ գինի կխմեմ....:love

Moon
10.02.2009, 00:15
Անձրևը փչացրեց...
Աչքերս փակվում են, ահավոր հոգնածություն եմ զգում, մարմինս կարծես թուլացած լինի...ամբողջ գիշեր չէի կարողացել քնել ու իմ սխալն էր, որ երեկոյան սուրճ խմեցի։ Առավոտ տրամադրված էի արևոտ ու տաք եղանակի, բայց լրիվ հակառակը ստացվեց ու անձրևն ամեն ինչ փչացրեց...
Ցուրտ էր...գնացի, հենց լսարան մտա, դեկանն արդեն էնտեղ էր...հերթական անգամ մեզ վախեցնում էր բացակաների համար....բայց դե խոսում ա էլի...Մի տեսակ կուրսս կարոտել էի....ինձ էլ ջերմ դիմավորեցին...բայց Մոսիկին չտեսա, էդքան սպասում էի, չէ՞ որ նոր է վերադարձել ու չկա...արդեն հասցրել էր ցրվել...հե հե, Մոս դու դեմք ես...քեզ շատ շատ եմ սիրում...գիտես, դու կոմպլեքսներ չունես ու էդ ամենագրավիչն ա քո մեջ, իսկական ջենտլմեն ես, երբեք չես վիրավորի, վատ խոսք չես ասի, միայն շռայլում ես կոմպլիմենտները....իսկ եթե անգամ մեկին չհավանես, կլռես ու մենակ ես կիմանամ ում հավանեցիր, ում՝ չէ։ Ու մենակ ես կիմանամ ու գիտեմ որոշ խճճված արկածներ առաջին կուրսի պատմություններից...ինչ հավես էր...Ապրես, որ կաս ու կուրսում միակ ընկերս ես....Հուսամ կմնաս հայրենիքում...որ գնաս, ախր ես քո կարիքը հաստատ կզգամ ու շատ...չէ՞ որ դու ուրիշ ես...չէ՞ որ ամենադրական լիցքեր տվողը ու շռայլողը դու ես։))):love
Ամեն դեպքում անցնեմ այսօրվան....շատ տրամադրված էի տաք եղանակի, լրիվ հակառակը եղավ....տխրեցի, գնացի համալսարան ու ամեն քայլափոխին ծանոթ մարդկանց տեսա, անգամ մի պահ հոգնեցի, որ բոլորին բարևում եմ ու ժպտում...ուզում էի դեմքս ծածկել, որ ոչ մեկ ինձ չնկատի....չէ՞ որ շատ բաներից հիմա ես հոգնել եմ...ու անգամ սկսել եմ չմտածել, թե ինչ որ մեկը նեղանում է, որ ուշ ուշ եմ գալիս հանդիպումների...բայց քանի՞ կես լինեմ...ամեն օր մեկդ զանգում ա, արի ստեղ...երեխեքով ենք, հա գիտեմ, որ բոլորով եք...բայց ամեն օր ավելանում են այդ "բոլորները", նոր թիմերը և այլն....
Մազերս թրջվեցին անձրևից....գլուխս մի քիչ սկսեց սառել...նոր էի լողացել ու դուրս եկել...չնայած գլխարկով էի, բայց միևնույն է մազերս թրջվում էին ու հիմա տանն եմ ու զգում եմ անձրևի հետևանքները....
Տխրեցի, որ կրկին մարդկանց փորձում ես համոզել, որ գան...չէ՞ որ պայմանավորվել էինք մի քանի օր առաջ....ախր ես ձեր համար ժամանակ միշտ գտնում եմ, փոխարենը ինձնից նեղանում են այն "բոլորները"....Ես էի, Մկ-ս, Հով-ս, Նան-ս ու էլի մի քանի հոգի....Նանս մի տեսակ այսօր սովորականից ավելի հպարտ էր...ես սիրում եմ իրա հպարտությունը...ինքը համով հպարտ ա...հե հե...
Եկավ նաև ախպերիկս...այնքան ուրախ էի քեզ տեսնել...որքան ժամանակ է չէինք տեսնվել..չնայած ամեն օր օնլայն այնքան ենք խոսում, որ չեմ էլ զգում, որ քեզ չեմ տեսել....
Անձրևն էր արդյոք պատճառը, որ որոշ մարդիկ չզանգեցին, որոշ սիրելի ու սպասված մարդիկ էլ չեկան...համոզելն էլ ավելորդ ա...համառ մեռնում են...չնայած ես էլ եմ էդպիսին, ինչու՞ բոքոքեմ...պարզապես քեզ շատ էի ուզում տեսնել...բայց չեկար...
"Ռոք" ակումբը շատ հավանեցի, փոքրիկ, հաճելի, մետալային ու միևնույն ժամանակ հանգիստ ու ռոմանտիկ տեղ է...հատկապես երբ լույսերը անջատվեցին, մոտս ցանկություն առաջացած այդ մոմերի լույսերի ներքո լրիվ այլ երաժշտություն լսել ու այլ մարդկանց կամ ավելի շուտ մարդու կողքիս տեսնել....
Հեռախոսիս բոլոր համարները փորփրեցիք ու գիտեք այնպիսի մարդկանց անուններ կարդացիք, որոնք իմ կյանում մեծ նշանակություն են ունեցել և դեռ ունեն...կարոտել եմ շատերին...հիշողություններ ահագին առաջացան...2008-ի ամառվա հիշողություններ ու ցանկացա ժամանակը ետ տալ ու ինչ որ բաներ փոխել....հա կփոխեի..անպայման կփոխեի Ստեփանավանյան որոշ օրեր...կամ միջադեպեր, նաև Մոլդովյան մի քանի օրն այլ կսարգեի....բայց դե ժամանակը ետ տալ հնարավոր չի և հենց դրանումն է կայանում ժամանակի զորությունը...նաև անձրևի, մոմերի զորությունը...ու երաժշտության, որովհետև 4ն էլ հիշողություններ են արթնացնում...ու դա հաճելի է....
Հա, լավ էր, բայց մի բան պակասում էր...մեկ մեկ որոշ մարդկանց կողմից անկեղծությունն էր պակասում....մի մարդ մեզնից օտարացել է, ափսոս շատ ափսոս, բայց փաստ է, որ օտարացել է....
Հիմա տանն եմ...մի քիչ մրսած...հոգնած...ոտքերս ցավում են...կրկին իրենց հիվանդության մասին են հիշացնում...հա, ի՞նչ անեմ, չեմ կարող չքայլել...ես շատ եմ քայլում, լարված եմ քայլում, արագ եմ քայլում, բնավորություն է, բնազդ, չեմ փոխի...թող ցավեն, ոչինչ...կդիմանամ...քունս էլ տանում ա...հիմա պատուհանիս վրա անձրևի կաթիլներն ավելանում են...ու կրկին անձրևն ամեն ինչ փչացնում ա...այսօր իմ չսիրած անձրևներից էր, որովհետև հեչ տեղին չէր....:(

Moon
10.02.2009, 01:14
Ինչի՞ց ա, որ ամեն անգամ Արմեն Մովսիսյան լսելիս, անկախ տխուր լինեմ, թե ուրախ, հուզվում եմ, ուզում եմ բարձր արտասվել....ու ինքնըստինքյան արցունքոտվում են աչքերս....ու կապ չունի իրա որ երգն եմ լսում...:cry:cry:cry
Հիմա լսում եմ անցած օրերս երգը, անձրևը...ու էլի լսում եմ...:love

Moon
12.02.2009, 00:48
Հեյ, քյարթու տղա...
- Ես քեզ էս կողմերում շուտ շուտ եմ տենում, կարելի՞ ա ձեզ ճանաչել
- Ոչ ոչ մի դեպքում, - պատասխանեց աղջիկը, ապա մտավ վերելակ ու սպասեց՝ մտածելով, որ իրեն "ճանաչողն" էլ է վերև բարձրանում։ Ժպտաց ու սեղմեց կոճակը. հագել էր դեղին բանդանա, դեղին վերնաշապիկ, ձեռքերին կաշվե ապարանջաններ, կեդերով էր, սպորտային ջինսով ու պայուսակով։
- Տեսնես ինչո՞վ էր մտածում էս քյարթը...

Ձմեռ ա, հենց փետրվարի 11-ն ա, ժամը 18.00
Աբովյան փողոցով երկու համակուրսեցի՝ զրուցելով իջնում են ներքև։ Դիմացից երևում է սևավոր մի սատանա, իրոք սատանայի էր նման, հիմա բացատրեմ, թե ինչու....սև տաբատ, սև վերնաշապիկ՝ մարմնին այնքան էր կպած, կարծես լղոզած լիեր, մազերն էլ լպստած ժելեախառն, իսկ մաշկը թուխ, դեմքի արտահայտությունն ասում էր՝ ի՞նչ ծիտիկ ա է կամ ես քեզնից զզվում եմ, արա....Փորը այնքան էր դուրս ընկած, որ երևի թե սոված դժվար լիներ, մարսման պրոցեսում կլիներ։ Ձեռքերին էլ բալանիներն էր խաղացնում, հետևից քայլում էր ստրուկ հիշեցնող հավատարիմ ընկերը։ Մեկ էլ....
- Քուր, բայց էս գլխարկը քեզ ոնց ա սազում, - հայացքը "տոռմուզ" տվեց աղջիկներից մեկի վրա։
- Ի՞նչ ես ինձ նայում, քեզ ասեց, - ասում է աղջիկներից մեկը մյուսին։
- Հիմա էդ կոմպլիմենտ էր, թե ձե՞ռք էր առնում, - մտածեց աղջիկը ու հիշեց իրեն "ճանաչել" ցանկացող տղային։
Իսկ "սատանան" հասցրեց մի քանի անգամ էլ "տոռմուզվել" աղջկա հայացքին։

"Իրանք կերազեն մեզ նման լինել", սա էլ իմ Հով-ի հանճարեղ խոսքերից մեկն եմ մեջբերում ու հիշում եմ իմ սիրելիին։
- Ճիշտ ա, տանջվեն էլ, չեն հասնի քեզ...., - մտածեց դեղին բանդանայով ու գլխարկով աղջիկը ու շարունակեց հիշել իր սիրելիին։

Moon
14.02.2009, 02:49
Մի քիչ էլ թանաքոտեմ...։))))
Երևի թե գրելու առանձնապես էլ բան չունեմ, բայց որոշեցի օրագրիս մի էջը կրկին թանաքոտել՝ վիրտուալ թանաքով։ Հիմա պառկում եմ քնելու, բայց կուզենայի մի քանի բան ասել։
Նախ....ինձ մեկ մեկ թվում է, որ կգժվեմ, երբ մտածում եմ, թե ինչքան գործ կա անելու, հասցնելու, ինչքան աշխատանք, ծրագիր։ Ու ես ամեն վայրկյան եմ մտածում դրա մասին։ Մի կողմից դիպլոմային աշխատանք, որը ուսումնասիրություններ է պահանջում, գումարած գործնական 6 սոց. գովազդները, որ պետք է սարքեմ։ Մյուս կողմից կուրսայինս, որ գաղափար չունեմ, թե 12 էջ ի՞նչ եմ գրելու CNN-ի մասին։ Այս ամենին գումարած դեկանիս ձևականություններն ու խստությունը, բացակայել չի լինում, տոչկել ա 4րդ կուրսը։ Մյուս կողմից Վրաստանիս ծրագիրը, որը կրկին թղթաբանության բուն է, գումարած նոր ծրագիրը հետաքննական, թե ինչու՞ համաձայնեցի, ես էլ չգիտեմ։ Գումարած աշխատանքը, որը ամենաառաջնայինն եմ համարում ու ամենաժամանակատարը, բայց դուրս գալիս ա, որ խմբագիրը զանգում ա։ Եվ ի վերջո գումարած այս ամենին մի մեծ սպասում, որը եթե լինի ու դա իրագործելն էլ ռեալ լինի, ես թքած կունենամ բոլոր ծրագրերի վրա էլ, դասերի վրա էլ։
Ամեն գիշեր պառկում եմ՝ մտածելով, թե նյութիս համար որտեղից հերոս ճարեմ, թե այս նյութում ևս մեկ ինֆորմացիոն աղբյուր է պետք, թե այս նյութը ուշացրել եմ, թե այս մեկը ֆոտո չունի, թե այս մեկը երբ են դնելու, որ երբ ստանամ հոնորարը կամ նման գլխացավանքներ ու այդպես մինչը ժամը 4-ը չեմ կարողանում աչք կպցնել։ Մեկ մեկ էլ լսում եմ սրտիս ուժեղ բաբախելը, ոնց որ դուռ լինի, անընդհատ մեկը ծեծում ա։
Բայց այս ամենը մեկ մեկ հանգստացնում են մի քանի հոգի, Մկ-ս, Հով-ս, Նան-ս ու Ամ-ս։ Հա, երեկ վերջին օրն էր, որ մի քիչ ինձ ազատություն տվեցի։
Ուրեմն արդեն սահմանափակում եմ ինքս ինձ։ Առաջ դեպի բարի ավարտական կուրս.....
Մտածիր, ի՞նչ ես անելու հետո...մագիստրատուրա ու աշխատանք...ծրագրեր կրկին ...ժպիտներ...նոր մարդիկ...սիրելի ընկերներ...սիրելի մարդ վերջապես....ու էդ ամեն ինչը ռեալ ա....հանգստություն...ես համոզված եմ, որ այս գարուն այլ է լինելու...որովհետև արդեն մի տարի է, ինչ ամեն եղանակ այլ է ինձ համար....ամենաայլը ամառն էր, որը երբեք չի մոռացվի....այլ եղիր, գարուն ջան....դու արդեն եկել ես, դա է վկայում իմ զբաղված վիճակը, օրեցօր նիհարելն ու իհարկե վերջապես ձմեռային վերարկուից ազատագրումը...
Դե, գնացի քնեմ...կարևորը ժպտում եմ, որովհետև մեկին հիշեցի, ինքը լրիվ դեմքություն ա....ամենաուրախալին այն ա, որ այդ դեմքությանը շուտ շուտ եմ տեսնում և տեսնելու։)):love:love:oy

Moon
14.02.2009, 15:58
Էլ չեմ գրելու էստեղ, մարդիկ սխալ են ինձ հասկանում, հասկանում են այնպես, ինչպես ցանկանում են....շահը մնա "ձեզ"....
Ես մարդ եմ....

Enigmatic
14.02.2009, 16:56
Էլ չեմ գրելու էստեղ, մարդիկ սխալ են ինձ հասկանում, հասկանում են այնպես, ինչպես ցանկանում են....շահը մնա "ձեզ"....
Ես մարդ եմ....

ինչորմեկը բանա գրել խի,:esim

Moon
15.02.2009, 00:09
ինչորմեկը բանա գրել խի,:esim
Ջան ես իմ պատճառներն ունեմ...թող ինչ որ ժամանակ անցնի....

Enigmatic
15.02.2009, 00:11
Ջան ես իմ պատճառներն ունեմ...թող ինչ որ ժամանակ անցնի....

տղեքի ասած դուխդ չքցես:B

Moon
20.02.2009, 19:40
Փոքրիկ հատված այսօրվա իմ օրագրից...

Այսօր միակն զվարճալի բանը ֆոտոսեսիան էր, կյանքումս առաջին ֆոտոսեսիա էի անցկացնում....ասում են, ձևեր թափի, ես էլ հեչ սովոր չեմ տենց թիթիզությունների, ասում եմ գոնե լուսանկարիչը սիմպո լիներ, ձևեր կթափեի, բայց անբնական չէր ստացվում...լօլ...չինացի էլ դարձա...չինական շորերով չինական ռեստորանում, բայց ափսոս լուսանկարիչս չինացի չէր...թե չէ հաստատ կհավանեի...դե երևի էլի...
Ամեն դեպքում...հուսամ ժուռնալում ամենահաջող նկարը կտպագրեն....
Չմեռա, ժուռնալում էլ հայտնվեցի...լօլ, էն էլ նկարով...փոխանակ ես գրեմ, իմ մասին են գրում...
Հա, իմ պանդային բան չասեք, շատ լավն է...թալիսմանի պես սիրում եմ...:love

Moon
21.02.2009, 12:33
Քիչ առաջ մեկի օրագիրն էի կարդում ու այս խոսքերը գտա այնտեղ, չգիտեմ, կարդում ես ու մտածում ու տխրում ու փշաքաղվում։
Одоночество - это когда те, кого ты любишь, счастливы без тебя.

Երկնային
21.02.2009, 14:16
Քիչ առաջ մեկի օրագիրն էի կարդում ու այս խոսքերը գտա այնտեղ, չգիտեմ, կարդում ես ու մտածում ու տխրում ու փշաքաղվում։
Одоночество - это когда те, кого ты любишь, счастливы без тебя.

Իսկ ես ավելի սիրելի արտահայտություն ունեմ, ջան…

Умей ценить того, кто без тебя не может, и не гонись за тем, кто счастлив без тебя...

Moon
21.02.2009, 14:28
Իսկ ես ավելի սիրելի արտահայտություն ունեմ, ջան…

Умей ценить того, кто без тебя не может, и не гонись за тем, кто счастлив без тебя...
Էն որ ասում են մարդիկ սխալ են ծնվում, հիմա դա էլ էդ սխալ ծնվելու արդյունքն ա...իսկ միգուցե գտնենք ավելի իդեալականը...երբ ամեն ինչ փոխադարձ ա...:)

Երկնային
21.02.2009, 14:32
Էն որ ասում են մարդիկ սխալ են ծնվում, հիմա դա էլ էդ սխալ ծնվելու արդյունքն ա...իսկ միգուցե գտնենք ավելի իդեալականը...երբ ամեն ինչ փոխադարձ ա...:)
Չէ, լավ էլ ճիշտ են ծնվում. ուղղակի մարդիկ հաճախ ցանկալին իրականության տեղ են ընդունում… պետք ա կարողանալ իրականության մեջ գտնել ամենացանկալին, ու բաց թողնել էն ամենը, ինչը քոնը չի, այլ նախատեսված ա ուրիշի համար… ու կգտնես, այն, ինչը քոնն ա :)

Moon
21.02.2009, 14:37
Չէ, լավ էլ ճիշտ են ծնվում. ուղղակի մարդիկ հաճախ ցանկալին իրականության տեղ են ընդունում… պետք ա կարողանալ իրականության մեջ գտնել ամենացանկալին, ու բաց թողնել էն ամենը, ինչը քոնը չի, այլ նախատեսված ա ուրիշի համար… ու կգտնես, այն, ինչը քոնն ա :)
lol, ջան, հո չե՞ս մտածել, որ էդ միայնության խոսքերն ինձ էին վերաբերվում...լօլ
Դուրս եկել էր, գրեցի:love

Moon
22.02.2009, 22:33
Փոքրիկ դրվագ այսօրվա օրագրիցս

Թիֆլիս բարև և միաժամանակ ցտեսություն...
Կզարմանաք, չէ՞ որ վաղն եմ գնում, ի՞նչ ցտեսություն...բայց դե տխուր եմ, որ գնում եմ, որովհեև գնում եմ, որ Թիֆլիսին ասեմ ցտեսություն երկար ժամանակով, միգուցե տարիներով, միգուցե մի քանի ամսով...ժամանակը ցույց կտա..բայց փաստը փաստ է...գնում ենք կրկին իրար տեսնելու ու կրկին ցտեսություն ասելիս լաց լինելու...
Փառատոն....անկեղծ ասած փառատոնն ինձ չի հետաքարքրում, թե ի՞նչ կշահենք կամ չենք շահի կամ ով կշահի...ինձ ընկերներս են հետաքրքրում, որոնց կարոտում եմ....ու շատ եմ կարոտում...:love:love
Վաղը մեր հայկական 13 հոգանոց խումբը ժպտերես կհայտնվի Թիֆլիսում մեծ դրոշով....կհանդիպի ադրբեջանական ու վրացական խմբին...ու մենք բոլորով, միասին երկարաժամ զբոսանքի դուրս կգանք Թիֆլիսի փողոցներով....ու վրացիները կզարմանան, թե ինչպե՞ս հայն ու ազերիները կարող են միասին զբոսնել՝ առանց կռվի...բա, տենց էլ ա լինում...

Moon
28.02.2009, 22:33
Ինտերնյուս ջաաաաաաաաաաաան
Ամոթ ինձ պետք ա ասեմ, մի շաբաթ ա էնքան եմ խրված գործերի մեջ, որ անգամ օրագրիս եմ անտարբեր թողել։
Իրականում, էնքան բան ա մեջս հավաքվել, մի ամբողջ շաբաթվա բան....բայց կգրեմ ամենանշանակալիների մասին...Երկուշաբթի գնացինք Թիֆլիս, շատ ուրախ էի դրա համար՝ չնայած Թիֆլիսից հոգնել էի, բայց կարևորն այն էր, թե ինչի՞ համար էինք գնու՞մ և ինչպե՞ս կվերադառնանք...Եվ այդպես էլ եղավ...սկսեմ սկզբից...
Երևանից Թիֆլիս
Երկար ճանապարհ էր....մի լավ ջրիկացանք, ծիծաղով էինք ճանապարհ ընկել...հասանք սահմանին, այստեղից սկսվեց մի բան փոքր ինչ թարս գնալ....մենք կորցրեցինք մեր Արտակին...աաաաաաաաաա, ինչ անուշադիր ես Արտակ, ինչպե՞ս կարելի է չստուգել անձնագրի ժամկետը....վայ վայ....
Ու էլ Արտակին չտեսանք, նստեց սև ապակիներով մերսեդես ու հայդա ետ՝ կրկին Լոռիով Երևան...հե հե....
Ափսոս էր շատ, մեր լավ լրագրողին, ընկերոջն ու կատակասեր էներգետիկին կորցրինք....բայց դե....
Ժամը 5-ին հազիվ հասանք Թիֆլիս, շատ ուշ հասանք, մեր ավտոբուսը լավը չէր, գազալցակայանում երկու անգամ կանգնել էր...
Հյուրանոց
Շաաաաատ լավը դուրս եկավ մեր հյուրանոցը...արդեն Թիֆլիսի հյուրանոցների սպեց եմ դառել, գիտեմ որտեղ ոնց...հե հե...չէ, իրոք լավն էր...ամեն ինչով...+ ադրբեջանցիներով(մեր գործընկերները)....+ աղմկոտ հայերով (մենք էինք դե)
Ընկերներ ու ցնդած գիշեր
Չնայած երկար ճանապարհին՝ մեր էներգիան եռում էր, քաղաքով զբոսանք սկսվեց....Մեկ էլ մի ավտոյից ձայն եմ լսում շատ հարազատ, ձայն, որը չգիտես ինչու հայերեն է խոսում....
-Ո՞նց ես...
Իկան էր...Գուկան ու մեծն չասեմ ով...դե պարզ ա....
Մի խոսքով կարոտել էի ընկերներիս, շատ քիչ տևեց մեր հանդիպումը մի 10 րոպե...բայց գիտեի, որ կրկին տեսնվելու էինք...
Գիշերը բոլորով ցնորվել էինք, մեծ տորթ պատրաստեցինք, դե գնեցինք ավելի շուտ, նվեր ու գինի, գարեջուր...գիշերվա ժամը 2-ին երգեցինք happy birthday մեր ղեկավարին...մանթրաշ ընկանք, երբ նրա հայացքը տեսանք, զայրացավ, տորթը փչեց ու գնաց քնելու...
Դե մենք չհուսահատվեցինք իհարկե, չէ՞ որ նշել կարելի է և առանց ղեկավարների...
Մաֆիա, էներջայզերներ (լօլ, ինչքան ցնդած խաղ հիշեցի իմ ծրագրերից , խաղացինք..)
Բայց դե կարելի էր պառկել..չէ՞ որ վաղը կարևոր օր է...
Առավոտ, Մաստեր կլաս, փառատոն ու....Փարթիիիիիիիիիիիիիիիիիիիիի
Ես լավ չէի, փորացավերի մեջ....ոչինչ չէր օգնում...մեր սիրելի ռեժիսորի առաջարկով ալկաշություն արեցի՝ օղի խմեցի...պատկերացրեք, օգնեց...հե հե...անցավ..էլ ի՞նչ փորացավ...
Նախաճաշին հանդիպեցինք ադրբեջանական թիմին, թիմը լրիվ փոխվել էր, 2ն էին հներից...այս թիմն ավելի հավանեցի...ավելի քաղաքավարի էին, ընկերասեր ու ինտելեկտուալ էին երևում...ամեն դեպքում նրանց մեջ լիդեր կար...որի հետ ընկերացավ մեր ամբողջ թիմը...
Ժամը 10-ն էր...ինտերնյուսում ենք արդեն....մաստեր կլասը սկսված է ...վրացական խումբն էլ է տեղում, գործընկերս վրացի...պատկերացնում եք, կարոտել էի...ափսոս իմ սիրելի օպերատորը քաղաքում չէր, շատ էի կարոտել, ուզում էի հանդիպել....
Մեկ էլ նկատեցի ամենաստոր վրացու հայացքը՝ 40 երեսանի, խոստանում եմ, որ մյուս անգամ քեզ տեսնեմ, երեսիդ ամեն մի արածդ ասելու եմ ու մի հատ էլ....էլ չասեմ....ես համոզված եմ, որ դու շուտվով էլ չես աշխատի քեզ սիրելի վայրում..Հայաստանը դրան կնպաստի...հե հե....նյարդայնանում եմ քեզ հիշելիս, ինչպե՞ս կարող էիր մեր համահեղինակների աշխատանքը 0-ի հավասարացնել....Լավ է, որ ժյուրիի մեջ չկայիր...
Փառատոնը սկսված է....մենք գտնվում ենք "Ռուստավելի" կինոթատրոնում...6 ամսվա աշխատանք 1 քանի ժամի համար...ուսում, մարդկային շփում, նոր կյանք...մեր թիմը ապրում էր այս պրոեկտով...միայն մեր թիմն էի փառատոնին համապատասխան հագնվել....ֆիլմերի դիտումը տևեց ուղիղ 3 ժամ...սկսվեց փառատոնը....ընկերներիցս մեկն էլ էր եկել....7 նոմինացիա...հայկական թիմը շահեց 3 հեղինակային ու 2 համահեղինակի ֆիլմ....մեկն էլ ես էի..." Լավագույն ռեժիսուրա"....չէ, ես ուրախ եմ շատ, որ մրցանակ շահեցի, բայց իրականում, ինչպես որ ասացի նաև էնտեղ, դահլիճում՝ մրցանակը վերցնելուց....այդ մրցանակն իմ գործընկերոջն է....10 տոկոսն է իմը....ես ուրախ եմ նրա համար, ապրի Բեսոն...մեծ ապագա ունի....վառ երևակայություն...ինձ էլ բան տվեց շատ....ու գիտեք, կարծում եմ մեր ֆիլմի իրական գաղափարն ու նշանակությունը հենց փառատոնի օրը զգացի....տեսնելով Բեսոյի և՜ հայացքը, և՜ անհանգստությունը, և՜ մեր թիմի ոգևորությունը....հաճելի է շատ, երբ քեզ շնորհավորում են....
Փառատոնն ավարտված է....ես ուրախ եմ...ժպիտս ինձնից անպակաս....մնաց մեր վերջին փարթին Թիֆլիսի մեր շատ սիրելի վայրում՝ "Բուֆալո" բարում....
Պարեցինք, խմեցինք դո ուպադա...ինպես ռուսներն են ասում....ընտիր էր....Եկավ նաև նա....իմ սիրելի ընկերը...քեզ շատ էի կարոտել...կրկին ինձ համար ժամանակ գտար, ինչպես նախորդ անգամ....ես այնքան ուրախ եմ, մերոնք նկարահանել են այն պահը, երբ ներս մտար...լավ հիշողություն է հետագայի համար....
Մի խոսքով փարթին անմոռանալի է, հատկապես չեմ մոռանա այն պիցցան, որը պատիրեցինք և պատվերը ստացանք փարթիի վերջում...հե հե...տենց էլ ա պատահում...բայց ես կրկին եմ ուզում գնալ "Բուֆալո", հավես էր էնտեղ, կենդանի երաժշտություն, ընդ որոմ ՝ ռոքնռոլլ...դրանից էլ ինչ լավ բան...պարել ու պարել անվերջ...միայն թե այս անգամ էլ միայն հայերը պարեցին, վրացիները միայն խմում էին, իսկ ադրբեջանցիներն ինչպես իրենք ասացին՝ կրկնօրինակում ենք վրացիներին, բայց դե աղջիկ չունեին, ու՞մ հետ պարեին....հո մեզ չէին հրավիրի...լօլ....
Գիշեր
Փարթին ավարտված է...հյուրանոց հասանք, ճլորած, բայց դեռ էներգիա կար....մոտ երկու ժամ Նիկոլայ Դավթյանի հետ զրուցում էինք փառատոնից և ընդհանրապես դոկումենտալիստիկային...շատ շնորհակալ եմ ձեզ պարոն Դավթյան...ինձ մոտ նոր գաղափարներ առաջացան...ամեն մի ռեժիսորի հետ զրուցելիս...կարծես լիցքավորվում եմ...նոր բաներ հասկանում, մտածում....նրանց ուղեղը հզոր երևույթ է....
Հետո էլ մի քիչ ազերիների հետ մնացինք....իսկ հետո ես ինձ գցեցի փափուկ անկողնում մեջ...քնել էր պետք...
Մեկնում...
Մենք շարժվեցինք ժամը 2-ին, մինչ այդ զբոսնեցի իմ սիրելի Ռուսթավելիով...հիշեցի իմ բոլոր 4 այցելությունները Թիֆլիս, արկածներս...հավես էր..մեկ էլ եսիմ երբ վերադառնամ...այն անգամ ընկերներիս հերթն է...
Հայաստան հասանք ժամը 10-ին...սակայն մինչ հասնելը՝ ճանապարն անցկացրեցինք շատ օրիգինալ, կարծես մրցանակաբաշխությունը դեռ շարունակեր։ Ղեկավարների կողմից ստացանք մեր վկայականները...այնքան մեծ է...
Շնորհակալություն "Ինտերնյուս" ջաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաան, քեզ շատ եմ սիրում...ինձ տվեցիր մի մեծ գիտելիքի աշխարհ...նոր ընկերներ....ծանոթություններ....պրոֆեսիոնալների և ռեժիսորների հետ մեծ շփում....մի խոսքով շատ մեծ բան, և վերջապես ես գիտեմ, որ սա դեռ վերջը չէ....Ամեն պրոեկտի ժամանակ ես ապրում եմ նրանով....
Եվ ինչպես կասեր վերջում մեր Հակոբը՝ Մենք գնում ենք Չինաստան.....(էս մենակ մենք ենք հասկանում) հե հե..... :hands:hands

Adriano
28.02.2009, 23:52
Լուսին ջան բարև ինչպես ես, տրամդ ինչպեսա?:hands

Moon
01.03.2009, 00:02
Լուսին ջան բարև ինչպես ես, տրամդ ինչպեսա?:hands
Լավ եմ, շատ լավ, բայց օֆտոպ մի արա էլի...նամակ գրի կամ էլ մտիր զրուցարան:)

Dorian
01.03.2009, 00:40
Ախ հա... Մանրամասները մեջդ էիր պահում, որ թղթին հանձնեի՞ր: :ok
Դեռ չեմ կարդացել, բայց արդեն ապրես: :love Ուղղակի ուզում եմ, որ դու շաաաատ ապրես :)

Moon
01.03.2009, 01:02
Ախ հա... Մանրամասները մեջդ էիր պահում, որ թղթին հանձնեի՞ր: :ok
Դեռ չեմ կարդացել, բայց արդեն ապրես: :love Ուղղակի ուզում եմ, որ դու շաաաատ ապրես :)
Մերսի կարմրացնում ես:oy

Moon
04.03.2009, 23:56
Էսօր էլ անվերնագիր թող լինի....
Ինչ Թիֆլիսից եկել եմ, տուն եմ գնում միայն քնելու համար....ամոթ ա, բայց ոնց որ հյուրանոց լինի...լօլ...
Առավոտ դուրս եմ գալիս...ու գնաց...հարցազրույց համար 1, 2, 3, 4 ....ախր համ հատուկ ծրագրի համար ենք հարցազրույցների, համ դիպլոմայինիս + աշխատանքի...
Էստեղ են ասել, ուժաաաաաաաաաս.....ձայնագրիչս լցվել ա, ամեն անգամ հարցզրույց գնալիս, հա մտածում եմ, հանկարծ հիշողությունը չպրծնի...ինչպես ասում էին առաջին կուրսում, հիշեք, որ ձայնագրիչը կարող է ձեզ դավաճանել....դե հիշում ենք էլի, ձեր ուզածին հասել եք...հե հե...
Սկզբից բոքոքում էի, որ աշխատանք չկա...իսկ հիմա ամեն օր մի նոր առաջարկ....ասում եմ, երանի էդ նույն առաջարկները ուժի մեջ մնան, որ 2 ամսից նոր գործի անցնեմ...ախր հիմա պետք ա մարդավարի ավարտեմ, որ տեսնեմ ի՞նչ եմ անում հետո...
Արդեն էնքան անհավես եմ դարձել ինտերնետի նկատմամբ....ակումբամանյաս և ֆեյսբուքամանյաս արձակուրդի մեջ է....ակումբ մտնում եմ, բայց գրառում անելու ցանկություն չունեմ...անգամ հատուկ ռեպորտաժ-ի թեման, որ ինքս էի բացել ու ակտիվ միշտ քննարկում էի...անգամ այնտեղ գրառում չեմ անում...էլ չեմ ասում, որ "հատուկ ռեպորտաժ"-ը չէի նայել...
Էսօր Նվ-ս տրամադրություն լաաաաաաավ բարձրարեց....մեկ էլ Անժս....ինչքան ջրիկացանք հա...լօլ
Բայց դե մեր որոշումները ուժի մեջ են չէ՞ Նվ.....հա դե գիտեմ, որ տենց ա լինելու....
Արդեն երևի 30-րդ անգամն ա "Դորիանս"-ի երգն եմ հա լսում, ինքս էլ չեմ զգում, որ ինչ համակարգչի դիմացն եմ, մեռա լսելով էդ երգը...
Այս պահին, եթե ինձ տեսնեք...ավելի լավ ա չտեսնեք....բլնգյած, բժժած ու անջատված վիճակում եմ....:(
Հուսամ այս վիճակներս իրենց արդյունքին կհասնեն.....ես հավատում եմ իմ հաջողություններին....

Հ.Գ. Էսօր շատ հաճելի էր տեսնել Արտավազդ Բայաթյանի ժպիտն ու հաճելի ընդունելությունը....անգամ ինձ համար անհրաժեշտ գովազդներ տվեց...ուրախ եմ, որ երկրի երեսին դեռ նման բարի մարդիկ կան....:love

Dorian
06.03.2009, 01:17
ես հավատում եմ իմ հաջողություններին....

Ես էլ եմ հավատում քո հաջողություններին, ջամե :love
(Կներես, որ ամեն անգամ թեմադ իմ գրառումներով փչացնում եմ, բայց որ մի լավ բան չասեմ քեզ` կմեռնեմ :)):

Moon
06.03.2009, 16:58
Ես էլ եմ հավատում քո հաջողություններին, ջամե :love
(Կներես, որ ամեն անգամ թեմադ իմ գրառումներով փչացնում եմ, բայց որ մի լավ բան չասեմ քեզ` կմեռնեմ :)):
Դոր ջան վաղուց արդեն ասել եմ, որ այստեղ բոլորն էլ կարող են գրել, քոմենթներ անել...դու առավել ևս:oy

Moon
06.03.2009, 18:02
Հարսանեկան "ռոքոտ" ներքին խոհանոց
Էսօր չգիտես ինչու հիշել էի քրոջս հարսանիքը....բայց շատ ունիկալ էր...բանը նրանումն է, որ ինքն ու ամուսինը ռոքի սիրահար են և բնականաբար հարսանիքն ուզում էին "տկից" իրանց ուզածով անել....Դե ուրեմն սկսեմ նրանից, որ պլանավորված էր վաղուց, որ հարսնաքույրն ու ազաբը նույնպես պիտի "ռոքոտ" լինեն։ Հարսնաքույրը ես էի...կյանքումս առաջին անգամ հարսնաքույր էի...բայց հավես բան ա, հատկապես երբ ազաբն էլ ա ռոք լսում...
Էս հարսանիքին ամեն ինչ կար....սկսած հայկականից մինչև "System of a down" ու ռեդ բուլ...
Դե ամենաունիկալն էն էր, երբ քույրս եկեղեցում 3րդ անգամ ասաց՝ այո, հնազանդ եմ....մեկ էլ ականջիս լսվեց տեր տերի ok-ը։ Հմ....մտածեցի ես, զարմացա, ասացի` հաստատ թվաց... քիչ անց, երբ լիմուզինի մեջ բլեք մետալ էր միացրած` քրոջս ամուսինն ասաց, որ իրոք տեր տերն ok էր ասել, քանի որ ամերիկահայ էր....
Երբ ամուսնու տանն էինք, մեկ էլ տեսնեմ ազաբը սառնարանից երկու հատ Red Bull ա հանում, ասաց՝ Հայրոն ու Տաթոն են ուզել....
Red Bull խմելով ու "system of a down" -ի երգերից մեկի տակ լիմուզինի մեջ ուրախանում էինք, մեկ էլ հասանք արդեն էն սրահն, ուր հարսանեկան քեֆն էր լինելու....
Քիչ անց ամենահետաքրքիրն էր ինձ համար.....Blackmore's night խմբի Be mine tonight երգն իմ սիրելի քույրիկի և իր ամուսնու առաջին վալսի երաժշտությունն էր.....հրաշք էին երկուսով....
Տենց սկսեց և շարունակվեց ուրախությունը.....հարսանիքին ռոք էլ լսեցինք....
Դե իսկ հիմա ամեն անգամ երբ իրանց տուն եմ գնում իրանց ննջասենյակից կիթառի ձայներ են լսվում....:jagi

Moon
06.03.2009, 18:10
Էս էլ ես հարսանիքի օրը....:oyհեչ ռոքոտ չեմ....հիշում եմ այդ օրը ինչ որ բացօթյա ռոք համերգ կար՝ սեպտեմբերի 28-ն էր....հարսանքից հետո ազաբն ինձ ասում էր՝ արի գնանք, ես էլ՝ էս շորո՞վ...էս մազերո՞վ....բայց նենց խնդալու կլիներ...եթե ես տենց ինքն էլ իրա կոստյումով...:D

Lluvia
06.03.2009, 22:01
բայց քո ասած «ազաբը» կոստյումով եկավ...մի քիչ ծիծաղելի էր,բայց :ok

freethinker
06.03.2009, 22:03
Բարի երեկո, հյուրեր ընդունում եք? :)

Moon
06.03.2009, 22:07
բայց քո ասած «ազաբը» կոստյումով եկավ...մի քիչ ծիծաղելի էր,բայց :ok
Հեյ, Լառ սխալվել ես, ինքը չեկավ էդ համերգին, կարող ա Տուրոյի հետ ես շփոթում...Տուրոն հարսանիքի կեսից եկել ա....ու կոստով էր, բայց ոչ Նշոն , դու անգամ Նշոյին չես ճանաչում, էլ ուր մնաց ինքը կոստյումով գար

Moon
07.03.2009, 01:54
Մի քանի բան միանգամից
Այսօր հետաքրքիր օր դուրս եկավ...
Առավոտյան հայտնվեցի ատամնաբուժարանում....1 ժամ անց թմրացված ծուռ բերանով դուրս եկա ատամնաբուժարանից. ատամս էի պլոմբել...պարզվեց լիքը ատամ կա պլոմբելու...քաղցր շաաաաաատ եմ ուտում։
Հա, մտածում էի ի՞նչ անեմ, ամոթ ա, հո սենց ծուռ բերանով չե՞մ գնա հարցազրույցի, Գլումովը կասի էս ծուռ բերանն ով ա...բարեբախտաբար մինչև ռադիո "Վան" գնալը բերանս կամաց կամաց իր իսկական տեսքը ստացավ։ Գլումովը շատ հաճելի մարդ է պարզվում է։ Ամենակարևորն այն է, որ ինքը միակ մարդն ա, ով սոց. գովազդների մեծ փորձ ունի ու տոննաներով գաղափարներ միշտ կա իրա ուղեղում, ինձ լիքը սոց.գովազդներ տվեց։))))
Հարցազրույց հաջողված է...
Անցանք հաջորդ փուլ...Ուրախացա, պարզվեց, ո հետաքննական ծրագրիս համար առայժ այսօր ազատ եմ, չհաշված անձանական հետազոտությունները...
Բայց ամենակարևոր բանն այն էր, երբ հասա տուն...այցելեցի 35 մմ կայքը....երջանիկ ու բարձր տրամադրութամբ ողջ օրը մնացի....սայտում ստատուսս բարձրացրել էին մի աստիճան...այսինքն հիմա արդեն սկսնակիսրողական լուսանկարիչ եմ ըստ կայքի։))))))))
Երանելի բան...
Ես հավատում եմ իմ հաջողություններին....լավատեսություն ու ժպիտ....
2 Ամսից ազատություն կստանամ....:love:hands

Dorian
07.03.2009, 04:22
Ջամե, ես քո նկարներից ոչ մեկը չէի տեսել, այն դեղին շորովն առաջինն էր: :)
Համարյա իմ պատկերացրածի պես ես, ուղղակի մի քիչ բոյով: Ինչն, ի դեպ, վատ չի: Ամենածատը վախենում էի որ կյաժ կարող ա լինես :D Փառք Աստծո... Շիկահերների դեմ ոչինչ չունեմ, բայց քո ոճի հետ անհամատեղելի կլիներ:
:love Չմոկ-չմոկ:love

Moon
07.03.2009, 14:24
Ջամե, ես քո նկարներից ոչ մեկը չէի տեսել, այն դեղին շորովն առաջինն էր: :)
Համարյա իմ պատկերացրածի պես ես, ուղղակի մի քիչ բոյով: Ինչն, ի դեպ, վատ չի: Ամենածատը վախենում էի որ կյաժ կարող ա լինես :D Փառք Աստծո... Շիկահերների դեմ ոչինչ չունեմ, բայց քո ոճի հետ անհամատեղելի կլիներ:
:love Չմոկ-չմոկ:love
Վաաաաաաաաաաաաաաաաաաաաայ, առաջին անգա՞մ էիր ինձ տեսնում...ակումբում երևի միակն ես, որ առաջին անգամ ինձ տեսնում ա նման ոճում...լօլ...Հեսա ֆորումնի անդամների նկարները թեմայում նկար դնեմ, նայի:oy

Moon
07.03.2009, 17:49
Ray Charles շնորհակալությու՜ն...
Այսօր հեռուստացույցով Ռեյ Չարլզին նվիրված համերգ էր....իսկ ես խենթանում եմ նրա համար...Երգում էին հայտնի երգիչներ ու հենց նրա երգերը...
Մի անծանոթ տղա երգեց...էներգայով լի էր...ամբողջ հոգով զգում էր երաժշտությունը, ու զգացվում էր, որ ջազով է ապրում...Իմ մեջ կարծես նորից երաժշտական-հեղափոխական հոգին արթնացավ...ես վերհիշեցի ու հիմա էլ վերհիշում եմ իմ վաղեմի երազանքները...ավելի շուտ երազանքը...ու հիմա հասկանում եմ, որ պետք ա վազեմ այդ երազանքի ետևից՝ անկախ ամեն ինչից...ու ոչինչ ինձ չպիտի խանգարի...չէ՞ որ դրանից այն կողմ ես այլ եմ...Ես չեմ ուզում այլ լինել, ես ուզում եմ այնպիսին լինել, ինչպիսին, որ կամ...ինչպիսին որ ուզում է լինել իմ հոգին...Ես ուզում եմ անել այն, ինչի միշտ ձգտել եմ...ու ինչից մեկ մեկ հիասթափվել...
Այս պահին այնպես շնորհակալ եմ Ռեյին...Կամաց կամաց զգում եմ, որ միևնույն է պետք է վազեմ երազանքիս մոտ...ամեն գնով պայքարեմ, բայց հասնեմ բարձունքի....
Թող այս 2 ամիսն անցնի, ես միայն երաժշտությամբ եմ սկսելու զբաղվել, կվերհիշժեմ ջութակս, երգերս կիսատ թողած կավարտեմ...ժամանակ ա պետք...2ամսից կունենամ....
Մերսի Ռեյ....:love:love

tila
08.03.2009, 00:11
Երբ գալիս է մութ գիշերը,
Ու երկինքը մեղմ բացում է իր դռները,
Ու լուսինը աստղերի հետ թափանցում են մեր հոգին,
Ինչ-որ մի տեղ`երկրի վրա միշտ լինում է մի հոգի,
Որ չի լռում ու չի լսում հորդորանքը հայցվորի:
Ու նույնիսկ նա,որ աշխարհում այս կարճատև
Ամեն հարցին ունի միշտ ճիշտ մի պատասխան.
Նա էլ նույնիսկ ի զորու չէ հանգստացնել սիրտը նրա`
Ում կյանքում էլ երկինք չկա,աստղեր չկան,չկա արև,
Այլ կա միայն վեհ լուսինը,որ հաշտվել է իր դիրքի հետ,
Չի մեղադրում նա ոչ ոքի երկրորդական դիրքի համար,
Գոհ է միայն,որ կարող է գիշերները լուսավորել մարդու ճամփան,
Չի բողոքում ու չի գժտվում նա կենսատու արևի հետ .
Չէ որ գիտի նա իր տեղը այս աշխարհում,տիեզերքում:
Նախանձում եմ ես միշտ նրան,որ գտել է նա իր տեղը անմահական:
Իսկ ես անվերջ կյանքեր աåրում ու էդպես էլ չեմ հասկանում
Նպատակը իմ այս կյանքի:
Ու չեն լռում իմ աչքերը,երբ նայում եմ ես լուսնին
Նա կանչում է ինձ իր գիրկը,խոստանալով այն ամենը ինչ կհուզի իմ բիրտ հոգին,
Չեմ վարանում միանգամից ճանապարհ եմ ես ընկնում,
Բայց ինչ պատրանք մի թե կա մարդ ում հայտնի է
Ճանապարը այդ դաժան՝տանող դեպի կատարելության: :oy:oy

Moon
08.03.2009, 00:18
Երբ գալիս է մութ գիշերը,
Ու երկինքը մեղմ բացում է իր դռները,
Ու լուսինը աստղերի հետ թափանցում են մեր հոգին,
Ինչ-որ մի տեղ`երկրի վրա միշտ լինում է մի հոգի,
Որ չի լռում ու չի լսում հորդորանքը հայցվորի:
Ու նույնիսկ նա,որ աշխարհում այս կարճատև
Ամեն հարցին ունի միշտ ճիշտ մի պատասխան.
Նա էլ նույնիսկ ի զորու չէ հանգստացնել սիրտը նրա`
Ում կյանքում էլ երկինք չկա,աստղեր չկան,չկա արև,
Այլ կա միայն վեհ լուսինը,որ հաշտվել է իր դիրքի հետ,
Չի մեղադրում նա ոչ ոքի երկրորդական դիրքի համար,
Գոհ է միայն,որ կարող է գիշերները լուսավորել մարդու ճամփան,
Չի բողոքում ու չի գժտվում նա կենսատու արևի հետ .
Չէ որ գիտի նա իր տեղը այս աշխարհում,տիեզերքում:
Նախանձում եմ ես միշտ նրան,որ գտել է նա իր տեղը անմահական:
Իսկ ես անվերջ կյանքեր աåրում ու էդպես էլ չեմ հասկանում
Նպատակը իմ այս կյանքի:
Ու չեն լռում իմ աչքերը,երբ նայում եմ ես լուսնին
Նա կանչում է ինձ իր գիրկը,խոստանալով այն ամենը ինչ կհուզի իմ բիրտ հոգին,
Չեմ վարանում միանգամից ճանապարհ եմ ես ընկնում,
Բայց ինչ պատրանք մի թե կա մարդ ում հայտնի է
Ճանապարը այդ դաժան՝տանող դեպի կատարելության: :oy:oy
Մերսի շատ հավանեցիմ լավն էր, ամենահավեսն էն ա, որ քո առաջին գրառումն իմ բլոգում եղավ:love:oy

tila
08.03.2009, 00:25
շատ հավանեցիմ լավն էր, ամենահավեսն էն ա, որ քո առաջին գրառումն իմ բլոգում եղավ:love:oy[/QUOTE]:oy:oy:oy:oy

Moon
08.03.2009, 00:57
Սինատրայի հերթական երգերից մեկն իմ մասին...
Էս երգը լսելիս հիշում եմ իմ շատ սիրելի Dreamer-ի խոսքերը...Everything is yellow:)
But the moon not was she is yellow!!!

The moon was yellow

The moon was yellow, and the night was young.
A smile brought us together, and I was wond'ring whether
We'd meet again someday.
The moon was yellow, and a song was sung.
That vocal inspiration gave me the inclination
To give my heart away.
Here we are! Is our romance to continue?
Will it be my luck to win you.
May I look that far? Ah! My love is
Ah, my love is yellow and the night is young.

Dorian
08.03.2009, 03:19
Ray Charles շնորհակալությու՜ն...

Մուն, սա քո ամենաջիգյարով գրառումներից մեկն էր: Էնքան կյանք կար մեջը... Արի կես բառ էլ երգող տղային ասենք մերսի... Չէ որ Ռեյ Չարլզը չէր երգում...
Վայ... Ջութակի համար լավ ասեցիր... Ուր ա... Դեռ երեք ու կես ամիս էլ ուրիշ պարապմունքներ ունեմ... Այ հետո հերթը կիթառինն ա: Ի դեպ ես երգեր էլ եմ գրում կիթառի համար... Բայց ոչ մի նոտա չգիտեմ... Կարանք իրար հետ աշխարհի ամենաաններդաշնակ դուետը նվագենք: :D
:love

Moon
08.03.2009, 11:25
Մուն, սա քո ամենաջիգյարով գրառումներից մեկն էր: Էնքան կյանք կար մեջը... Արի կես բառ էլ երգող տղային ասենք մերսի... Չէ որ Ռեյ Չարլզը չէր երգում...
Վայ... Ջութակի համար լավ ասեցիր... Ուր ա... Դեռ երեք ու կես ամիս էլ ուրիշ պարապմունքներ ունեմ... Այ հետո հերթը կիթառինն ա: Ի դեպ ես երգեր էլ եմ գրում կիթառի համար... Բայց ոչ մի նոտա չգիտեմ... Կարանք իրար հետ աշխարհի ամենաաններդաշնակ դուետը նվագենք: :D
:love
Դոր ջաաաաաաան մերսի...հա, երգող տղան, իրոք որ հրաշք էր , ոչ միայն ձայնային տվյալներով:love
Հավես ա, որ գրում ես, ասեմ քեզ, որ քո գրած բանաստեղծություններից շատերը երգ կարելի ա սարգել, լավն են շատ....քո ոճի մեջ էն կոպտությունը որ կա, սիրում եմ:oy
Կստեղծենք էդ դուետը մի օր...հե հե...

Moon
08.03.2009, 13:39
Լուսնի մասին երգեր...
Շատ հետաքրքիր բան եմ նկատել, Ֆրենկ Սինատրայի երգերի մեծամասնությունը լսունի մասին ա, թվարկեմ այդ երգերը՝
1. Moon love
2. Moon river
3. Moonlight Serenede
4. Reaching for The Moon
5. The moon was yellow
6. Fly me to the Moon
Ինձ մոտ միայն այսքանը կա Սինատրայից....հետաքրքիր ա....ինչու՞ այսքան շատ հենց ես...հմմմ...երևի ինձ շատ ա սիրել...հի հի հի....:P
Կարելի է հավաքել "Իմ" մասին գրված բոլոր երգերը...
Մեկը որ հաստատ իմ մասին ա...."Yellow moon"...:love

Moon
09.03.2009, 21:12
Լուսնի քամին...
Մի զարմացեք...ես էլ քամի ունեմ...հա...էդ իմ բզիկներից մեկն ա....դուք ինձ եք նայում ու մտածում եք, որ ես քամի չե՞մ կարող անել....չէ, սխալվում եք, դուք, պարզապես ինձ չեք ճանաչում....
Ես իմ քամուն շաաաաաաաաատ եմ սիրում....չափից շատ եմ սիրում ցավ պատճառելու համար....հա....իմ քամին մեկ քնքուշ ա...մեկ տորք....մեկ տատանվող...մեկ սրընթաց...մեկ ինձ պես....մեկ կենդանու պես...մեկ մեկ էլ ոչ մեկի պես.....իսկ եթե ամբողջապես ասեմ, իր պես....հա, մենք տարբեր ենք....հենց դա եմ ես սիրում....
Ես քամի չեմ սիրում...հատկապես, երբ սառը օդով է ուղեկցվում....բայց այս քամին տարբերվում է բոլոր քամիներից....հոգին ուրիշ ա....ինչքան էլ այլ քամիների հետ պար տա....մեկ ա....վերջում ուժգնությունը Լուսնի հետ է պար տալիս....
Իսկ արդյո՞ք ուզում է Լուսինը պար տալ....Լուսինն իր պարն ունի և չի ուզում այն քամու հետ կիսել....ախր իմ պարն ուրիշ ա...քամի....չեմ ուզում իմ պարը քեզ այլ սարգի....չարժի...չարժի...
Երկար եմ մտածել....բայց գիտեմ վերջը....պարզապես չկա այդ վերջը....ես պար կտամ քամու հետ....պար կտամ հենց քամու պարը, ոչ թե իմ...
Իմ քամին չի արտահայտվում....իմ քամին պարում է....իմ քամին չի սիրում, երբ իրեն հարազատ քամու մասին եմ խոսում....կամ հարցնում....իմ քամին տատանվում է...ես էլ.....որովհետև մեր պարը տատանողական է....
Ես սիրում եմ իմ քամուն......
Հեյ....քամի՜ի՜ի՜ի՜ի՜ի՜.....:love:love:oy

Moon
10.03.2009, 01:54
Նոր հիշեցի իմ սիրած ֆիլմից՝ "Թռչող դաշույնների տունը" -ից մի հատված...
-Կանգնի՜ր ինձ համար, քամի՜
- Մեյ, ես չեմ կարող, ես արագընթաց քամի եմ, սուրում եմ ուր ցանկանում ու չեմ կանգնում
Իսկ վերջում..
-Ինչու՞ եկար, չէ՞ որ դու քամի ես
- Քամին ցանկացավ դադար առնել...:love

Dorian
10.03.2009, 02:45
Դոր ջաաաաաաան մերսի...հա, երգող տղան, իրոք որ հրաշք էր , ոչ միայն ձայնային տվյալներով:love
Հավես ա, որ գրում ես, ասեմ քեզ, որ քո գրած բանաստեղծություններից շատերը երգ կարելի ա սարգել, լավն են շատ....քո ոճի մեջ էն կոպտությունը որ կա, սիրում եմ:oy
Կստեղծենք էդ դուետը մի օր...հե հե...

Վայ մեռա... Պատկերացնում ես մեզ...
- Տիկնայք և պարոնայք, մարզահամերգային համալիրի դահլիճում իրենց էքսքլյուզիվ կատարմամբ հանդես են գալիս Մունը և Դորիանը: Սիմֆոնիա ջութակի և կիթառի համար: Երաժշտությունը Մունի, խոսք, ինչքան էլ չուզեք, բայց Դորիանի... (Առաջին խոսքերով սիմֆոնիան :D ) :

Moon
10.03.2009, 02:55
Վայ մեռա... Պատկերացնում ես մեզ...
- Տիկնայք և պարոնայք, մարզահամերգային համալիրի դահլիճում իրենց էքսքլյուզիվ կատարմամբ հանդես են գալիս Մունը և Դորիանը: Սիմֆոնիա ջութակի և կիթառի համար: Երաժշտությունը Մունի, խոսք, ինչքան էլ չուզեք, բայց Դորիանի... (Առաջին խոսքերով սիմֆոնիան :D ) :
Դոր ջան սպասիր մի հատ քեզ պատկերացնեմ, նոր արդեն մեր համերգը....
Ասեմ, քեզ քո նախկին նիկի պես եմ պատկերացնում....:)

Dorian
11.03.2009, 01:16
Դոր ջան սպասիր մի հատ քեզ պատկերացնեմ, նոր արդեն մեր համերգը....
Ասեմ, քեզ քո նախկին ավատարի պես եմ պատկերացնում....:)

Ջիգ... ԼԱվ էլ սիրուն-սիմպատիչնի ես ինձ պատկերացնում: Ես կասեի նկարած: Իրականում ճապոնական պակեմոններից քիչ եմ տարբերվում :D Քո կողքին վաբշե... ;)

Moon
11.03.2009, 01:18
Ջիգ... ԼԱվ էլ սիրուն-սիմպատիչնի ես ինձ պատկերացնում: Ես կասեի նկարած: Իրականում ճապոնական պակեմոններից քիչ եմ տարբերվում :D Քո կողքին վաբշե... ;)
ավելի լավ ա պոկեմոն , քան թե խաղաղության արձանը:)

Dorian
11.03.2009, 01:36
ավելի լավ ա պոկեմոն , քան թե խաղաղության արձանը:)

Ջամե... Ազատության արձանն է... Ստորագրությունս կարդա: Պոկեմոնները կռվելու համար են ստեղծված... Լավ բան չեն: Ես ավելի լավ ա արձան մնամ... ԱԶԱՏՈՒԹՅԱՆ :B

Moon
11.03.2009, 01:40
Ջամե... Ազատության արձանն է... Ստորագրությունս կարդա: Պոկեմոնները կռվելու համար են ստեղծված... Լավ բան չեն: Ես ավելի լավ ա արձան մնամ... ԱԶԱՏՈՒԹՅԱՆ :B
Օկ, ազատություն ջան....քեզ նման գրողներին ազատությունն իրոք որ պետք է:)

Dorian
11.03.2009, 02:00
Օկ, ազատություն ջան....քեզ նման գրողներին ազատությունն իրոք որ պետք է:)

Քի՞չ ա տված... :P Չէի ասի...
Ջիգ, գիտես ի՞նչն ա հարմար քո բաժնում օֆտոպելուց... Ոչ մի կանոն չի խախտվում: Զրույց ա Լուսնի հետ :D

Moon
11.03.2009, 12:38
Քի՞չ ա տված... :P Չէի ասի...
Ջիգ, գիտես ի՞նչն ա հարմար քո բաժնում օֆտոպելուց... Ոչ մի կանոն չի խախտվում: Զրույց ա Լուսնի հետ :D
Վայ, Դոր ճիշտ ես, չէի նկատել....:hands

Moon
11.03.2009, 13:15
Ով գլուխ հանի, հանի...
ՉԷ, առանձնապես մեծ բան չեմ համարում, բայց մի երկու խոսք ուզում եմ ասել քողարկված նապաստակների մասին։
Պարզվում ա իրանք ոչ միայն կույր են ու ոչ թե կույր են, այլ պարզապես քողարկված են։ Դե մի քանի միամիտ նապաստակներ էլ հիմա այդ քողարկվածին են խաբվել....դե գիտեմ, ժամանակ ա պետք, որ ամեն ինչ տեղը տեղին հասկանան, ավելի շուտ գլուխ հանեն։ Էդ օրն էլ կգա....համոզված եմ...
Դե իսկ շտապեմ հայտնել, որ հաղթանակ չկա իրականում, այդպես միայն թվում է, դա միստիկ է սիրելիս:P:P

Moon
11.03.2009, 23:08
Չէ՞ որ ես...
Aerosmith

I could stay awake just to hear you breathing
Watch you smile while you are sleeping
While youre far away dreaming
I could spend my life in this sweet surrender
I could stay lost in this moment forever
Every moment spent with you is a moment I treasure

Dont want to close my eyes
I dont want to fall asleep
Cause Id miss you baby
And I dont want to miss a thing
Cause even when I dream of you
The sweetest dream will never do
Id still miss you baby
And I dont want to miss a thing

Lying close to you feeling your heart beating
And Im wondering what youre dreaming
Wondering if its me youre seeing
Then I kiss your eyes
And thank God were together
I just want to stay with you in this moment forever
Forever and ever

Dont want to close my eyes
I dont want to fall asleep
Cause Id miss you baby
And I dont want to miss a thing
Cause even when I dream of you
The sweetest dream will never do
Id still miss you baby
And I dont want to miss a thing

I dont want to miss one smile
I dont want to miss one kiss
I just want to be with you
Right here with you, just like this
I just want to hold you close
Feel your heart so close to mine
And just stay here in this moment
For all the rest of time

Dont want to close my eyes
I dont want to fall asleep
Cause Id miss you baby
And I dont want to miss a thing
Cause even when I dream of you
The sweetest dream will never do
Id still miss you baby
And I dont want to miss a thing

Dont want to close my eyes
I dont want to fall asleep
I dont want to miss a thing

Moon
12.03.2009, 11:31
Էլի լավ ա ապրում ենք...էլի լավ ա լավ ա լավ ա....
Ժողովուրդ ինձ Ռենկը տանում ա....:hands

Moon
13.03.2009, 01:49
Պարզապես Մուն...
Արդեն մի տարուց ավել կլինի, ինչ ինձ սկսել են Մուն ասել...իսկ ամեն ինչ սկսվեց Լուսնից....երբ 2007թ-ի ամռանը տեսա մոտիկից Լուսինը....այդ օրվանից սկսեցի անունս սիրել...Բայց դե չգիտեմ ինչի եմ հիմա սա պատմում...
Այսօր առաջին անգամ նյութս տպագրվել է Լուսին անունով, ոչ թե Լուսինե...ես տենց ցանկացա....
Բայց դե իրականու չէի ուզում Մուն-ից խոսել....ես ուզում եմ ինձնից խոսել...
Այս քանի օրվա մեջ հասցրեցի մրսել...հասցրեցի նոր բաներ իմանալ...նոր բաներ զգալ....էնքան բան ա եղել...երեկ ալարեցի գրառում անել...այսօր էլ ուզում եմ գրել...բայց չգիտեմ ինչպե՞ս ու ինչու՞
Ամեն ինչ էնպես իրար ա խառնվել....
Հիմա ամեն օր տանը միայն ջազ եմ լսում....հետ եմ սովորել ռոքին....միացնում եմ Սինատրայիս, Ռեյիս ու խենթանում....մեկ էլ էլ խելքս իմը չի Ստիվիի Moon Blue երգի համար...ախր շատ լավն ա...
Այսօր օրվա ընթացքում անընդհատ միտս էին գալիս պոնչիկանոցում հանդիպած այն որկու պուճուրները...իմ սիրելի օպերատորի բալիկներն էին...այնքան կյանք կար նրանց մեջ....էնքան բան ունեին և ունեն իրենց համար պարզաբանելու....էնքան մանկական համովություն կար...ես էլ մի պահ ուզեցի հայտնվել իրենց տեղում....
Չգիտեմ ինչի՞ց է....բայց տղա պուճուրները միշտ իմ հետ նենց հավեսով են լեզու գտնում....երևի նրանից ա, որ ես էլ իրանց եմ կապվում ու սիրում...
Մի խոսքով այնքան խառը բաներից գրեցի...հիմա ուղեղս հազար հատ բանի մասին միաժամանակ ա մտածում...պետք է անջատվել...մի քիչ էլ գրիպ եմ....դա էլ անձրևի ձեռքի գործն է...դե ոչինչ...մի կերպ կդզվեմ։)))
Հա...մեկ էլ միտս էին եկել իմ գրած բանաստեղծության տողերից մեկը՝ And it's going on each day as we both want it and imagine, no matter together or apart....:(

Moon
15.03.2009, 01:39
The Dorians...:))))
Էս խմբի մասին կարող եմ անվերջ գրել, խոսել, ավելի շուռ Գոռի մասին....բայց քանի որ նոր եմ տուն մտել համերգից, պարզապես կփոխանցեմ ձեզ իմ տպավորությունները...հիմա ես դեռ համերգի ազդեցության տակ եմ և տաք եմ...չմոտենաք ինձ...
Հիմա էլ լսում եմ fly երգը ու ինքս ուզում եմ թռչել....
Ապրի Գոռը հազար անգամ...էդ կերպ, որ ինքն ա երաժշտությունը զգում, ապրում...երգում...դեռ Հայաստանում նման 2րդը չկա....Չնայած իրանից հետո մեկն էլ կա, բայց այդ մեկի մասին մյուս անգամ...
Ջազից մինչև ռոք....մարմինս այս երկու երաժշտության խառնուրդն է դարձել...Երևի թե համերգին կողքից նայողն ինձ գժի տեղ էր դնում, բայց ես թքած ունեի...ես չէի կարող չապրել էդ ամենը...ես չեմ կարող բառերով բացատրել, թե ջազ լսելիս ինձ հետ ինչ է կատարվում...առավելևս Գոռի կատարման ժամանակ...
Շատ էի սպասում, որ կերգի Zeplin-ի since I've been lobing you երգը, բայց չերգեց...Երևի ճիշտ էլ արեց, որ էդ մեկն էլ երգեր, ես էնտեղ տեղնուտեղը կհալվեի, կմաշվեի....էդ երաժշտություն ինձ մետ կախվածություն ա առաջացնում....ջազառոքամոլություն....էդ էլ նոր հնարեցի...նոր հիվանդություն ա....տարեք ինձ բուժեք..բայց մի րոպե...ես չեմ ուզում բուժվել....:love:love
Չէ....մի խոսքով ես դեռ թռչում եմ....
Գնացի...մինչ նոր գրառում...։)))

Հ.Գ. Վաղն առավոտյան գնում եմ Վանաձոր իմ սիրելի մարդկանց հետ, 3 աղջիկ ու շարունակությունը մալչիշնիկ....հե հե....
24 ժամ 32սցիներիս հետ...:love

Moon
18.03.2009, 01:54
Մեր առաջին վալսը...
ՉԷ, ժողովուրդ, ստեղ հարսանեկան վալսի մասին չի խոսքը....սովորական վալսի մասին եմ խոսում...հա, մի զարմացեք, ես էսօր վալս եմ պարել...չնայած չգտեի...բայց ինձ մոտ շատ լավ ստացվեց...Էնպես պարեցի, որ ոչ մեկ չմտացեք, որ պարող չեմ...
ՉԷ, էդ պարը կյանքումս չեմ մոռանա...չէ՞ որ ես քեզ հետ պարեցի...դա մեր առաջին պարն էր...առաջին վալսը...
Ինձ դուր եկավ շատ....հասկացա, որ վալսն իր մեջ խորհուրդ ունեցող պար ա...։))))
Հատկապես Սինատրայի տակ վալս պարեք...կհասկանաք..։)))
Չէ, էսօր պարելիս շատ բան հասկացա....կյանքը հիասքանչ է....:love

mxmxm1
18.03.2009, 15:15
Չնեղացնես ինձ...,խնդրում եմ,
Քեզ կսպասեմ լուսնի վրա:
Նայիր`այնտեղ վարդ է ցանել
Կյանքից հոգնած,կյանքը սիրող
մի խելագար...
Չծիծաղես,....աղաչում եմ`
էդ լուսնաչյա խենթի վրա...
Նա ունի սիրտ-խառնարաններ...,
Քո երկվորյակ հոգին փնտրող
հոգին <<եղբայր>>...


Մ. Բեկյան

Moon
18.03.2009, 20:04
Չնեղացնես ինձ...,խնդրում եմ,
Քեզ կսպասեմ լուսնի վրա:
Նայիր`այնտեղ վարդ է ցանել
Կյանքից հոգնած,կյանքը սիրող
մի խելագար...
Չծիծաղես,....աղաչում եմ`
էդ լուսնաչյա խենթի վրա...
Նա ունի սիրտ-խառնարաններ...,
Քո երկվորյակ հոգին փնտրող
հոգին <<եղբայր>>...


Մ. Բեկյան
Գրածդ հետաքրքիր էր, բայց նկարը ավելորդ...։)))

Moon
21.03.2009, 21:21
Հեղափոխություն+Մունություն։)))
Չգիտեմ ինչից ա, բայց հեղափոխվել եմ։)))Հաստատ գիտեմ, որ 2 ամիս հետո ավելի հեղափոխված կլինեմ..Ուրախ եմ հեղափոխության համար, որովհետև տենց ավելի հանգիստ եմ։)))
Հիմա ամեն ինչ նոր ձևով եմ տեսնում, հասկանում ում հետ ինչպես է պետք լինել....մի անգամ կարծեմ արդեն ասել էի դրա մասին։
Մի խոսքով կյանքը հիասքանչ է, անկախ բոլոր տառականներից և այլ միջատներից։))
Կյանքը հիասքանչ է, որովհետև ես սիրում եմ այն, որովհետև ինձ տենց է պետք..որովհետև ես այս բլոգին եմ սովորել...և իմ բացած բոլոր բլոգերը ջնջման են ենթակա....Որովհետև սիրում եմ անկեղծ լինել որ միայն ինձ համար, այլև շրջապատի, որովհետև գրեթե միշտ եմ անկեղծ...որովհետև սովորել եմ պարզ լինել, սովորել եմ Լուսնի բոլոր կամակորություններին...սովորել եմ սիրել կյանքը...սովորել եմ զվարճանալ և տխրել ինչպես հարկն է...ինչպես իմն է....ինչպես....
Սովորում եմ ինչպես դիմակայել ամեն ինչին...Հիմա իմ հոգեվիճակի տատանումները չնչին բան են՝ համեմատած այն ամենի հետ, ինչը առաջ էր....ինչ անցած տարվա գիրկը մտավ, տպվեց դարձավ արխիվային....իսկ հիմա Լուսինը շարունակում է ժպտալ...չնայած այս պահին պատուհանից Լուսնին չի տեսնում...որովհետև նրանք խաղ են խաղում....այդ խաղը Մունություն է կոչվում....հա, ծանոթացեք Մունության հետ....այսուհետ ամեն ինչ ոչ այլ ինչ է, քան Մունություն։))):love

Moon
22.03.2009, 16:44
Ուղեղի լվացում...հոգևորսություն...շոկի մեջ եմ, աչքովս տեսա...
Այսօրը ես կյանքում չեմ մոռանա...30 րոպեում ինֆորմացիոն ծանր հոսք...Ծրագրիս շրջանակներում այցելեցի կրոնական կազմակերպություններից՝ աղանդներից մեկի՝ "Կյանքի խոսք" կոչվող եկեղեցի համարվող ժողովին։
Հիմա շոկի մեջ եմ ու լրիվ հասկանում են, թե ինչպես է իրագործվում հոգևորսությունը, եթե ես էնտեղ 30 րոպեից ավելի մնայի, հավանաբար ինքս էլ զոմբիացած դուրս կգայի։
Հավաքատեղին գտնվում էր Բանգլադեշում, մի քառակուսի շենք էր, վրան խաչ, նկատեցինք, որ մարդկանց հոսքը շարժվում է էնտեղ, ներս մտանք, մեզ բարևեցին...մեծ սրահ մտանք, հարսանիքի սրահների պես մեծ....նստարաններ էին հորիզոնական շարված մի քանի շարքով, նստարանների մոտ կարմիր դույլեր...Բեմը զարդարված էր՝ պատերին խաչ կարմիր գույնի, Հայաստանի քարտեզը, Աստծո պատվիրանները, բեմում էին երաժիշտներ՝ ֆլեյտիստ, ջութակահարուհի, սաքսաֆոն, կլառնետիստ, կիթառիստներ, կարծես ռոք խումբ լիներ բեմում։ Մենք տեղավորվեցինք, լռություն էր, մեկ էլ մեկը բեմ բարձրացավ սկսեց ինչ որ բան կարդալ ավետարանից, քիչ անց բոլորը ոտքի ելան ու սկսվեց՝ ինչպես իրենք են անվանում Աստծո "Փառաբանություն".
Այդ "Փառաբանություն" կոչվածն անտանելի էր, մարդկանց տրանսի մեջ գցող, անիմաստություն, որով ուտում են մարդկանց ուղեղները։ Երաժիշտները նվագում էին պոպսայոտ երաժշտություն ու բոլորը միասին երգում էին, բառերը գրվում էր վերևի էկրանին, կարաոկե...
Երգում էին մոտավոր նման բաներ...՝
Ես կորած էի, դու ինձ ճիշտ ուղղու վրա տարար
Ես խաբված էի, ճշմարիտը ասացիր,
Ես մեռած էի, կյանք տվեցիր
Ալելուա, Հիսուս
Դու հիասքանչ ես, հրաշալի ես....և նման լիքը այլ բաներ..
Այդ պահին ուժեղ աղմուկ էր, մարդիկ երգում էին, ծափ տալիս, որոշ մարդիկ թևերը բաց ափերով վեր էին պարզել, կարծես ալլահ կանչեին, ոչ թե՝ Հհիսուս..դեմքերին նայելիս կարծես թրանսի մեջ լինեին, խելագարված տեսք ունեին, անգամ իմ տարիքի երիտասարդներն էին էդպիսին...երգ երգի ետևից երգում էին, ծափ տալիս...անգամ փոքրիկ երեխաների էին բերել իրենց հետ...պատկերացնում եմ, ապագա քարոզիչներ պիտի դառնան....
Հետո սկսեցին դույլերն իրար փոխանցել...փող էին հավաքում...Ձևի համար ես էլ փող նետեցի...
Կողքիս կնոջից փորձեցի պարզել ո՞վ է քարոզողը՝ ասելով, թե նորեկ եմ (դե իրոք էդպես էր)...կինը ժպտաց մինչև ականջներն ու ասաց."Աստված պահի սիրտդ, որ եկել ես մեզ մոտ"..."Այս քարոզիչը շատ լավն ա, մի գիրք ունի, "Արի ինձ մոտ" է կոչվում, գնեք դա...ես գնեցի ու եկա իր մոտ..."
Քիչ անց զգացի , որ ճնշվածություն եմ զգում, լարված էի, չեի կարողանում դիմանալ այդ աղմուկին, զոմբիացած դեմքերին, մեկ էլ ամբոխի մեջ տեսա շատ ծանոթ , քիչ էլ հարազատ դեմք....ու մռայլ դեմքս ավելի մռայլվեց...ո՞նց նա՞ էլ է էստեղ...իրանցից...զարմացած էի, մտքովս չէր անցնի, որ նման մարդու կարող եմ էնտեղ հանդիպել...
Ինչպես կարելի է մեր հոգևոր գեղեցիկ երգերը թողած, կնունքի հետաքրքիր արարողությունը թողած, մեր հանգիստ եղեկցին թողած ընկնել տարվել այս ամենով։ Կնքվել չգիտեմ լողավազանում, երգել ինչ որ պարզունակ երգեր, թե էդպես փառանբանում ենք Աստծուն...շոկի մեջ եմ...
Աշխատողներ կային շատ, ոմանց բեյջերի վրա գրված էր "կարգ ու կանոն", ոմանց" ֆինանսական ծառայություն"...
Քիչ անց փոքրիկ կռիվ եղավ ետևի նստարանում....մի կնոջ վրա սկսեց բղավել մեկ ուրիշ կին." Ես իմ տեղը գիտեմ, դու չպիտի ասես, ես ուր գնամ, ինչ անեմ"...2 րոպե անց "Կարգ ու կանոն"-ի աշխատողները դուրս հրավիրեցին այդ կնոջը...
Մեկի ձեռքին նկատեցի թուղթ ծալված, հավանաբար մեջը տասանորդն էր, որը պետք է վճարեր...թե ու՞մ...հավանբար ինքն էլ չգիտի, թե ուր են գնում այդ գումարները...
Այլևս անհնար էր մնալ այդ ճնշող միջավայրում...մենք նյարդայնացանք...և մինչ նրանք հերթական "փառաբանությունն" էին երգում...մենք վազեցինք դուրս...
Գնացինք վազելով դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի...5 րոպե նստեցինք, անձայն....հոգուս վրա հանգստություն իջավ...լարվածությունս անցավ...
Անգամ բլոկնոտս չբացեցի նշում անելու համար...ավելորդ էր...ես ամեն ինչ անգիր եմ հիշում...տպավորվել է...մինչև կյանքիս վերջ տպված է հիշողությանս մեջ...

Հ.Գ.
Հիմա արդեն տանն եմ...սենյակում պատմում եմ ու փորձում Մունություն անել...բայց մունություն անելս չի գալիս, քանիզի հիշում եմ, որ ինձ շատ հարազատ, շատ շատ շատ մոտ մարդ խառնվել է այդ "փառաբանող" ամբոխին....հավատում ու հիպնոզանում է նրանց հետ միասին...
Գիտեմ ջանս, դու կկարդաս էս ամենը....ես ուզում եմ, որ կարդաս...ես գնացի այնտեղ քեզ համար, ոչ թե ծրագրի...ես ուզում է հասկանալ, թե ի՞նչն է քեզ պահում այնտեղ.....կներես...ես չեմ կարող դա հասկանալ երբեք...քանզի անմտություն է...հոգևորսություն..ուղեղի լվացում...ուրիշ ոչինչ...աչքերովս համոզվեցի...ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել...

Dorian
23.03.2009, 01:42
Ջանա, գիտես, որ հատուկ քո բլոգը կարդալու համար եմ մտել:
Ասեմ, որ դու ոչ թե ամսեամիս, այլ օրեցօր ես «հեղափոխվում»: Վերջին գրառումդ, կարծում եմ, նաև գերազանց թեմա է հաջորդ հոդվածիդ համար: Քո արև: (էսի ստորագրությունս ա :D, ոչ թե երդում):

Moon
23.03.2009, 01:47
Ջանա, գիտես, որ հատուկ քո բլոգը կարդալու համար եմ մտել:
Ասեմ, որ դու ոչ թե ամսեամիս, այլ օրեցօր ես «հեղափոխվում»: Վերջին գրառումդ, կարծում եմ, նաև գերազանց թեմա է հաջորդ հոդվածիդ համար: Քո արև: (էսի ստորագրությունս ա :D, ոչ թե երդում):
Դոր ջան իմ այցելուցյունը այդ զզվելի ճնշող վայրը հենց մասնագիտությունը ստիպեց...էնպես որ նյութը կլինի հաստատ:)

Moon
29.03.2009, 12:20
Տժժժժժժժիկ....Happy Birthday Հով-իս։)))
Էսօրվան շատ եմ սպասել...չնայած էս պահին փորացավեր ունեմ, բայց դե մի քանի ժամից գնալու եմ պարելու, իմ հրաշքի ծնունդն ենք նշում, հրաշքս 20 տարեկան դարձավ...Մռութս ուզում եմ քեզ կրկին ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ...Ապրես, որ կաս, որ տենց անկեղծ ես, որ առանց ձևականությունների ես, որ գնահատում ես դիմացինիդ....որ իմ հետ ես...որ միշտ պատրաստ ես տրամադրությունս բարձրացնել։ ՔԵԶ ԱՀԱՎՈՐ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ:love:love:love
Լիքը պաչիկներ Հովս....
Դե թե քեզ ինչ եմ ցանկանում ավելի լավ ա ստեղ չգրեմ, դու գիտես...լիքը էն նրանցից....մենք իրար հասկացանք...Ջանս, միշտ միասին աշխատենք, որ քեզ կողքիս միշտ տեսնեմ ու ժպտամ։)))
Մուա.....Էսօր ուզում եմ, որ տրամդ 100-ի վրա լինի....

Moon
31.03.2009, 00:11
Карлсон, который живёт на крыше...
Էնքան անհավես էր էսօր...առավոտ արթնացա դեռ գինոտ (գինովցած չասեմ)...երեկվա գինուց էր...աչքերս դեռ փակվում էին, մի ձև հասա համալսարան, լավ էր, մեխանիկորեն 2 ստուգարքն էլ ամբողջ կուրսը ստացավ...մնաց անտանելի անգլերենի գրավորը...գրեցի..պրծա...ներվերս կերան դրանք...ճվճվիկ դասախոսները....
Իսկ հիմա տանն եմ, անգամ հավես չունեմ երեկվա Ռենկարնացիայից գրել...շատ լավն էր, հավեսին ուրախացանք...մանրամասները Ֆեյսբուքում նայեք, լիքը նկար եմ դրել։)))
Իսկ հիմա էնքան անջաված եմ, որ Կարլսոն եմ նայում...հավեսն ա...տրամս բարձրացավ...
Спокойствие, только спокойствие....Էս Կարլսոնը հավեսով տրամադրությունս բարձրացրեց։))))):love

Moon
31.03.2009, 21:53
Լույսի Հույսն է։)))կամ հույսի Լույսն է:)
Ռենկարնացիան իհարկե չէր կարող վատ անցնել, ընտիր էր...հավես....բառերով նկարագրելը դժվար ա։)))
Հով-իս տրամադրությունը բարձրացրինք. տորթը փչեց, մոմերը հատուկ թարս էինք դրել, 20-ը դարձել էր 02...հե հե...դե մեզնից վախեցեք, 02-ից ենք...։)))Ռոլի հետ սկզբից ինչ որ բան էն չէր, ինչ որ շատ տխուր երգերից սկսեց, բայց հետո դե միացավ....պարելու տեղը շատ քիչ էր...բայց հավեսով պարել ենք, ուրախացել...ամենակարևորն էն էր, որ մենք մերոնցով էինք...(9 հոգով՝ Ես, Մկ-ս, Հով-ս, ախպերիկս, էլի մի քանի ախպերիկներ:love) ոչ մեկ չէր խանգարում, ոչ մի տհաճ դեմք չկար։)))
Էս էլ մի նկար, ես ուՄկ-ս նստած Հով-իս ծնունդին։)))

Moon
05.04.2009, 11:18
Շուտ վերադարձեք իմ մռութներ....
Երանի մեր ժողովրդին...առավոտ կգնան օդանավակայան...իսկ ես քննության պատճառով ստիպված եմ լինելու զրկվել տղաներին ցտեսություն ասելու ու մի լավ գրկելու հաճույքից։ Ախր անգամ նորմալ հաջողություն անել էլ չհասցրեցի....ոչինչ, էսպես երևի ավելի շատ կկարոտենք իրար, դե եթե կարոտենք։ Կարծում եմ էնքան խառն եմ լինելու էս մի ամիսը, որ չեմ զգա, երբ կարոտեցի, երբ ետ եկաք։ Հուսամ վերադառնալիս կկարողանամ ձեզ դիմավորել ու ոչ մի դիպլոմայինի նախապաշտպանություն չի խանգարի ինձ դրանում։
Ձեզ լավ ժամանց եմ ցանկանում, ուրախացնեք էնտեղի ժողովրդին ու շուտ գաք, որ մեր գործը առաջ գնա։))))Լիքը Պաչիկներ...

Հիմա էլ Մկ-իս եմ ուզում նույնն ասել, Մկ-ս համոզված եմ ընդհանրապես չեմ զգա, թե ոնց արագ կթռնի 9 օրը, որովհետև դու կգաս էն ժամանակ, երբ արդեն դիպլոմայինս պիտի հանդձնեմ։ Լավ կանցկացնես ժամանակդ, չշեղվես հանկարծ ինձ պես։)))Ուշադիր կլինես, կիմանաս, թե վրացական խմբում ովքեր են, կարողա մերոնք լինեն։ Ի դեպ Սոնային էլ լիքը պաչիկներ իմ կողմից, 100 տարի ա չեմ տեսել։ Հանկարծ մտքովդ չանցնի ինձ համար ինչ որ բան բերել...փողդ խնայի, առանց այն էլ լիքը փող ես ծախսել ու թանկ երկիր ես գնում։ Մի խոսքով բարի թռիչք, պաչիկներ լիքը։))))

Սիրում եմ բոլորիդ։))))))))Ինչ հետաքրքիր է, բոլորդ նույն օրն եք թռնում, նույն ժամին։)))):love

Moon
06.04.2009, 21:30
Youtube-իկ ջան...
Ախր շաաաատ եմ սիրում էս կայքը, հատկապես էն ժամանակ, երբ կապս լավ ա..տենց հավես ա...սկսում եմ փորփրել ու ինչ անկապ ու հետաքրքիր բան ասես չեմ նայում։ Ամենաշատը հավանաբար "Հատուկ Ռեպորտաժ"-ի նյութերն եմ քաշում։
Հավես ա էլի....նենց օր չկա, որ մի բան չքաշեմ ու իմ կոմպի վինչը ինձ տկից անիծում ա....բայց մեկա ես իմ գործն անում եմ։))))
Բլյա բլյա բլյա, նոր եմ արթնացել...տրամադրությունս բարձր ա, բայց ստամոքսս արդեն ինձ կներեք, բայց քֆրտում ա....մի 20 անգամ սառնարանը բացեցի, բայց էսօր քիչ մըդատարկություն կը տիրե, չեմ հասկնա, թե ինչու....տոլմա կուզիմ...սալաթ կուզիմ...ուտել կուզիմ վերջապես...իիիիիիիիիիիիիի.....
Ու չնայած որ կոմպիս անեծքներին ու ստամոքսիս ցույցերին՝ ես շարունակում եմ պրպտել Youtube-իկը....:love
հի հի հի։))))

Dorian
07.04.2009, 00:15
Խելքս գնում ա Դորիանի համար....

Իմ խելքն էլ քո համար ա գնում, Մուն ջան :love
Շատ լավն ես:

Moon
07.04.2009, 00:18
:oyԼավ, էլ մի չափազանցրու...

Dorian
07.04.2009, 01:23
:oyԼավ, էլ մի չափազանցրու...

Որ մասին էր չափազանցված` ա՞յն որ իմ խելքն ա քո համար գնում, թե՞ այն որ քո խելքն ա իմ համար գնում:

Ի դեպ, մի առիթով ասել ես, որ չես նեղանում, երբ քո բաժնում օֆտոպ եմ անում: Ի՞նչ կասես այժմ:

Moon
07.04.2009, 09:41
Որ մասին էր չափազանցված` ա՞յն որ իմ խելքն ա քո համար գնում, թե՞ այն որ քո խելքն ա իմ համար գնում:

Ի դեպ, մի առիթով ասել ես, որ չես նեղանում, երբ քո բաժնում օֆտոպ եմ անում: Ի՞նչ կասես այժմ:

Էս մգացրածը աչքիս քո սրտի ցանկությունն ա:D
Չէ, չեմ նեղանում, հանգիստ գրի:):oy

Moon
07.04.2009, 10:06
Ստիվին ու կասկադի քյարթերը...
Ինձ էս վերջերս Ստիվին տարել ա, մեռա լսելով....սաղ օրը երգ եմ քաշում, մի տեղից սաղ ալբոմները պիտի ճարեմ, շատ եմ ուզում։)))
Էն մի երգը պեղեցի, մնաց մյուսն իմանամ ո՞վ է երգում....թարս էր, չհասցրեցի Արամից հարցնել, էդ ու՞մ երգն ա տենց հավեսով երգում։
Ինչևէ....հիմա ասեմ, որն ա Ստիվիի ու քյարթերի միջև կապը, իրականում ոչ մի կապ էլ չկար։ Պարզապես ուզում եմ պատմել, թե ինչ եղավ երեկ հետս։
Քննությունից հետո վազեցի հարցազրույցի եսիմ ուր...հետո նենց լավ եղանակ էր, դանդաղ իջնում էի Բաղրամյանով, բայց ուղեղս դեռ խառն էր մտածմունքներով, անընդհատ հեռախոսով էի խոսում, զանգում ստեղ էնտեղ, մի տեղից կոպտում էին, մի տեղից քաղաքավարի պայմանավորվում։ Հասկացա, որ զուր եմ էլ սպասում, գնամ տուն, մեկ ա էլ էսօր ոչ մեկին հարմար չի հարցազրույցի համար...մեկ էլ տեսնեմ ուժաս, մի 2000-ի խոսել էի, մերոնք դեռ չգիտեմ...ահավոր ա...երբ են նյութիս համար վճարելու, որ ինքս հեռախոսիս ծախսերը փակեմ...մի խոսքով ահավոր հոգնած էի, նստել էի կասկադի կողքի նստարաններից մեկին ու անջատվեց հեռախոսիս մեջ խրված՝ հա զանգում էի՝ գլուխս կախ։ Մեկ էլ զգացի քյարթուների հոսքը մոտենում է ինձ, դե ավելի շուտ իմ ուղղությամբ էր շարժվում...Էն որ մի թարս նայելու են վրաս ու մի երկու ռեպլիկ ասելու են, էդ գիտեի, բայց որ չափը անցնելու էին, չէի սպասում....բայց լավ "լոմկա" ընկան (էս բառն ատում եմ, բայց իրանց լոմկեցի)։ Ինձ ուզում էին լեղաճաք անեին, չէ որ ես մտած էի հեռախոսիս մեջ, մեկ էլ դրանց շեֆը ուղիղ դիմացս կանգնած՝ բարձր գոռած, որ ականջներս խլանան, բայց լոմկվեց, որովհետև ոչ վեր թռա տեղիցս, ոչ էլ ուշադրություն դարձրի վրեն։)))))))))))Թողեցին գնացին, ամենատաօրինակն ու անհասկանալին էն էր, որ ինքը գոռաց "տաաաաաա՜՜՜տիիիիի", բայց յանիմ ի՞նչ....:D
Շարունակեցի ճանապարհս՝ բարձրանալով Ստիվիի հետ դեպի կանգառ։)))):love

Moon
08.04.2009, 00:29
Losing my grip...
Did u ever try to look at my glance?
Did u know that I smile less then it seems to you? Did you know that u're losing my credibility to you?
Did you ever listen to the songs of Stevie? If u're not...I advise you....
Just try not to seek out me in the sky.....
I'm free....that's really fun....
Like I used to say....it's the same shit....Don't try to understand what I mean, anyway u can't....

Dorian
08.04.2009, 05:17
...մեկ էլ տեսնեմ ուժաս, մի 2000-ի խոսել էի, մերոնք դեռ չգիտեմ...ահավոր ա...

Ջան, երանի քեզ, որ 2000-ով ես պրծնում... :D:D:D

Բա ես ի՞նչ ասեմ, որ վերջի երկու ամիսը 20000-ի քցվում եմ... :o

Արի տեղերով փոխվենք:

Moon
08.04.2009, 10:01
Ջան, երանի քեզ, որ 2000-ով ես պրծնում... :D:D:D

Բա ես ի՞նչ ասեմ, որ վերջի երկու ամիսը 20000-ի քցվում եմ... :o

Արի տեղերով փոխվենք:
Դոր ջան աչքիս չես ջոկել, էդ իմ ասած 2000-ը մի օրում էր:(աաաաաաաաաաաաաաաաաաա....էդ ահավոր ա....չէ, բայց 20,000-ի մեռնեմ չեմ հասնի, տենց լինի հեռախոսս կանջատեն

Moon
09.04.2009, 01:52
The same shit again...
Today was a really strange day...too many times I have the impression like something is repeating again and again...
Now I'm trying to concentrate on my study...but it's relly hard as my thought are flying I don't know where...
Why?...what's the reason....you? he? she? they...?...or maybe me...myself...
Or maybe we....yea, we....I know...
O...no matter...like I used to say "It's the same shit"....it's really similiar to "Take it easy"...So never think...
I'm going on....Don't disturb me...
Just run away, get away....

P.S. I'm sorry but I want to tell u, that I just remembered the words of my italian friend Pietro, he is really funy boy, especially when he is drunk...
So he always says "Don't take into consideration, what I'm talkin about, it's a bullshit.." O, Pietro jan I won't agree with you:)))

Dorian
09.04.2009, 04:05
Դոր ջան աչքիս չես ջոկել, էդ իմ ասած 2000-ը մի օրում էր:(աաաաաաաաաաաաաաաաաաա....էդ ահավոր ա....չէ, բայց 20,000-ի մեռնեմ չեմ հասնի, տենց լինի հեռախոսս կանջատեն

Ջան... Ես քեզ հասկանում եմ... Մի անգամ 190 000-ի մեկ ամսում խոսացել եմ, անջատել են, երեք ամիս փակվել եմ.... Ինտերնետ ակումբներում եմ քնել... Ծնգացրել եմ... ահավոր էր... :( Հիմիկվա 20000-ները էլ աչքիս չեն գալիս...

Moon
09.04.2009, 10:02
Ջան... Ես քեզ հասկանում եմ... Մի անգամ 190 000-ի մեկ ամսում խոսացել եմ, անջատել են, երեք ամիս փակվել եմ.... Ինտերնետ ակումբներում եմ քնել... Ծնգացրել եմ... ահավոր էր... :( Հիմիկվա 20000-ները էլ աչքիս չեն գալիս...
Այ մարդ էդքան ի՞նչ ես բլբլում։
Դոր, ոնց ա զգացվում, որ անգլերեն չես հասկանում....վերջին գրածներիս մասին բան չես կարողանում ասես, լօլ:P

Moon
09.04.2009, 10:47
Պլշած սմայլիկ...:o:o
Հիմա ասեմ, թե ինչու՞ պլշած։ Հիմա կարդում եմ արտ.ժուռ-իս լեկցիաները ու ինչ իմացա, որ Ճապոնիայում օրաթերթերը լույս են տեսնում օրեկան 2 անգամ, ընդ որում էդ 2-րդը ամբողջությամբ տարբերվում ա առավոտյան թողարկման համարից, ու բացի դրանից, այդ օրաթերթերը լույս են տեսնում տարբեր քաղաքներում, տեղամասերում։ Հիմա ավելի պլշած սմայլիկ՝ ամեն մի տեղամասում լույս տեսնող նույն անունը կրող օրաթերթը միայն 20տոկոսով է կրում նույն նյութերը, 80 տոկոսը փոխված է։ Ես ցնդվում եմ, էդ ամենն էլ հերիք չի, տպագրվում են 14մլն տպաքանակով։
Պատկերացրեք, օրինակ, մեր "Առավոտը" տպագրվեր 14մլն, օրը 2 անգամ տարբեր մարզերում, ամեն մարզի համար տարբեր համապատասխան նյութերով, միայն 20 տոկոսը նույնը ու էդ ամենի հետ էլ վերցրած առավոտյան թողարկումն ու ցերեկը տպագրվողը լրիվ տարբեր։ Ո՞վ կհասցներ...
Էստեղից հետևություն, ճապոնացիները դեմքն են..
Փաստորեն ընկերս էլ ա դեմք։)))

Հ.Գ. Մի բան էլ, էնտեղի օրաթերթերը 100-ից 250 էջ են։ :P

Moon
11.04.2009, 10:12
Իմ նոր ԲԼՈԳԸ՝ http://moon-blog.livejournal.com/
Հա, չզարմանաք, նոր բլոգ եմ բացել, բայց սա լինելու է ոչ թե անձնական օրագիր, այլ քիչ թե շատ լրատվական ու մասնագիտական, ռեալիստական մտորումների, իմ նյութերի, մի խոսքով Լուսախառն մի բան։ Կաշխատեմ շուտ շուտ էնտեղ գրառումներ անել։ Բոլոր ընկերներիս LJ-ի խնդրում եմ ինձ ավելացրեք ձեր ընկերների ցուցակում։:)

Moon
15.04.2009, 00:41
Մի հատիկ....
Մի հատիկ հենց ձեռքս ընկնի...անպայման կպահեմ...ու գիտեմ, թե ինչու։))))
Հիմա չգիտեմ ինչ երգ եմ լսում...բայց շատ նուրբիկ ու մտածմուքների մեջ գցող երգ ա....ու ընդամենը մի հատիկ ա էդ երգը....մի հատիկ, ինչպես ամեն մի մարդ է մի հատիկ, ինչպես ցանկացած բան...Հա, էսօր էդ մի հատիկ արտահայտությունը, մի հատիկի գաղափարը մեջս մտել ա ու դուրս չի ուզում գալ։))))
Մի հատիկն իմ մեջ ա....չէ, սխալ չհասկանաք....բայց ընդամենը մի հատիկներն են մեզ զարդարում...ներդաշնակում ամեն ինչ....մի հատիկի ամեն ինչը....
Մի հատիկ եմ ուզում....ու կպահեմ...որ հանձնելուց ինձ լավ զգամ....մի հատիկ, ոչ ավել...
Մի հատիկը երազանք չէ, այն կա, գոյություն ունի, ինչպես այն բարի երգը, որը լսում եմ հիմա....պարզապես մի հատիկը երազային է....բամբակի փափկութկյամբ...բարի ժպիտներով....մի հատիկ....
Ու եթե անգամ իմ գրածից բան չհասկացաք, պարզապես փորձեք ձեր մեջ և ձեզ համար փնտրել այն....չէ՞ որ ընդամենը մի հատիկ է....Թե գտաք, ուրեմն երջանիկ եք, որովհետև ժպտում եք....
Որովհետև մի հատիկները միշտ ժպիտ են պարգևում....:):love:oy

Moon
15.04.2009, 23:30
Հանձնեցի մի հատիկս....
Հեյ, գիտեք ես գտա այսօր իմ մի հատիկին....հա, գտա...ամեն օր գտնում եմ ավելին...գտնում եմ ու հավաքում...մի հատիկ էլ հանձնեցի...ժամանակն էր արդեն, որ հանձնեի....հանձնեցինք երկուսով...
Մի քիչ տխրեցի, չէ՞ որ իմ մի հատիկն էր....բայց հասկացա, որ պետք է հանձնել այդ մի հատիկը....օրեցօր համալրվում են իմ մի հատիկները...մի օր դրանք էլ կհանձնեմ...էդպես...բոլորի ժամանակը գալիս է...
Ուշադիր նայեք երկնքին...չգիտեմ, փորձեք ավելի ուշադիր....կտեսնե՞ք նույնը, ինչ ես....եսիմ...դժվար...բայց ամեն դեպքում ես իմ մի հատիկին տեսնում եմ այնտեղ...
Ինչ հավես էր էսօր...չնայած համարյա նորմալ չէի քնել...ու չնայած անձրև էր գալիս, բայց ես մի հատիկին հանձնեցի հենց անձրև ժամանակ, քիչ առաջ....զարմալի է, գոնե ժպիտ լիներ երեսին...միգուցե կար, ես չտեսա....
Ամեն դեպքում....մի հատիկն իմ սրտում է...ես շարունակելու եմ փնտրել....գտնել, հանձնել ու էդպես անվերջ մինչև քամին կկանգնի...

Moon
21.04.2009, 00:10
Ժողովուրդ ջան, քանի որ շատերն էին ուզում դիտել իմ ու վրացի ընկերոջս ֆիլմը՝ "Սուտ"-ը՝ պատրաստված "Արվեստանոց խաչմերուկում" վավերագրական ֆիլմերի ծրագիր-փառտոնի ընթացքում, տեղադրում եմ։)))
Մի քանի օր առաջ ավարտվեց ցուցադրությունը "Մոսկվա" կինոթատրոնում։ Փառատոնի ժամանակ Ֆիլմը շահել է լավագույն ֆիլմ "Լավագույն ռեժիսուրա" անվանակարգում։ Ուզում եմ նշել, որ ես համահեղինակն եմ եղել։ Գնահատում եմ Բեսոյի՝ գորընկերոջս երևակայությունը, մենք իրար հասկանում էինք։ :oy



http://www.youtube.com/watch?v=l4mIt_9Jccw&feature=channel_page

Moon
27.04.2009, 18:29
Համով թութակի վիդեո։))))

http://www.youtube.com/watch?v=6TTQUWFlWW8&eurl=http://lj-toys.com/%3Fjournalid%3D17136378%26moduleid%3D9%26preview%3D%26auth_token%3Dsessionless:1240840800:embedcontent&feature=player_embedded

Moon
30.04.2009, 22:28
Մեր թափառական լուսինները...
Թափառական լուսիններին կարոտե՞լ ես...փաստորեն կարոտել ես....ես էլ քեզ....նայիր վերև, կտեսնես, այնտեղ են մեր թափառական լուսինները...Գիտես, այսքան ժամանակ չէին երևում, որովհետև թափառում էին...հիմա կանգ են առել....մեզ են կարոտել...
Ես հիմա միայն կլինեմ այն փոքրիկի դերում, ով անվերջ տան կտուրին նստած նրանց է դիտում....իսկ դու....դու էլ հավանաբար կթափառես...քո բնույթն է էդպիսին....էս հոգնել եմ թափառելուց....
Բայց ի՞նչ արած....պարզապես ծնվել և ապրում եմ թափառական լուսինների երամում...որքանով կկարողանամ լինել փոքրիկի դերում. չգիտեմ....բայց մեծ մեծ հույս ունեմ, որ երկար...քանզի ինձ է դեռ սպասում քամին....սիրելի ու սպասված քամին....քանզի ես քամի եմ փնտրում....
Թոթովենցի փոքրիկը շարունակում է թռուցիկներ բաց թսղնել ու զրուցել թափառական լուսինների հետ....իսկ մենք էլ մեր այգում, կանաչների մեջ թավալված-պառկած, վեր ենք նայում, քանզի այնտեղ են թափառական լուսինները...քանզի ես ուզում եմ ճեղքել քամին...

Moon
08.06.2009, 15:29
Արդեն երկար ժամանակ ա, ինչ էստեղ ոչինչ չեմ գրում։ Անկեղծ ասած էս բլոգս չեմ էլ կարոտել, որովհետև անցած գնացած ա ամեն ինչ, ինչ գրվել ա ստեղ:)
Բայց կայֆ էր էն ժամանակ:love
Ինչևէ, հիմա շատ շատ շաաաաաաատ բանա փոխվել, անգամ կապված ակումբի հետ։

Manya
08.06.2009, 15:49
Լուսին գիտես արդյոք որ ամեն երեկո ես քեզ եմ նայում ու իմ թախծոտ աչքերիս դու քո վառվռուն թշերով լույսիտ շողերով միշտ հույսես տալիս արդյոք գիտես դու;

Moon
08.06.2009, 20:12
Լուսին գիտես արդյոք որ ամեն երեկո ես քեզ եմ նայում ու իմ թախծոտ աչքերիս դու քո վառվռուն թշերով լույսիտ շողերով միշտ հույսես տալիս արդյոք գիտես դու;
Հա գիտեմ, բայց տենց սենտեմենտալ բառեր պետք չէր ասել նկարագրելու համար, որ ուղակի ամեն գիշեր ինձ ես նայում։ Ես շողեր չունեմ, արևի հետ ես շփոթում։
Ես ուղակի Մուն եմ, էդքան բան՝ առանց քո վերը նկարագրածի։

Manya
10.06.2009, 13:51
Հա գիտեմ, բայց տենց սենտեմենտալ բառեր պետք չէր ասել նկարագրելու համար, որ ուղակի ամեն գիշեր ինձ ես նայում։ Ես շողեր չունեմ, արևի հետ ես շփոթում։
Ես ուղակի Մուն եմ, էդքան բան՝ առանց քո վերը նկարագրածի։ես գիտեմ որ դու Moonւ-ն ես,ես բառերը քեզ չեն վերաբերվում

Moon
10.06.2009, 23:46
Մունն էսօր արկածային օր ա ունեցել ու շատ ծիծաղելու, սկսած ձև տված ռոքերներից, Սունդուկյանի այգով մինչև Կասկադի անցանկալի դեմքեր։)))))
Էհ, զգայարաններս տեղում են էլի, սիրտս որ մի բան կանխագուշակում ա լինում ա։ բուուուուո....քանի գնում համոզվում եմ, էսօր էլ տենց եղավ ցերեկը։ Լավա, լավ պրծանք....Ամեն ինչ հարթ անցավ....
Ափսոս մենակ Մկ-ս կհասկանա գրածս:)

Chuk
25.06.2009, 00:38
Մոդերատորական. Հեղինակի խնդրանքով թեման փակվում է: