Դիտել ողջ տարբերակը : Բոբ Մարլի/Bob Marley
Ուրվական
11.10.2008, 20:42
Ժողովուրդ, մի քիչ կուզենայի կարծիքներ լսել, էս վերջերս եմ սկսել լսել, ու էս ոճը ինձ դուր ա եկել: Ո՞վ կասի, սա ի՞նչ ոճ ա, նման ոճի ի՞նչ կատարողներ կան, եկեք մի քիչ խոսենք, էլի:
impression
11.10.2008, 20:50

կարծեմ ռեգգի չի՞ ոճը :oy
կարծեմ ռեգգի չի՞ ոճը :oy
Հա:) Lավն ա Bob Marley-ն:good Էս (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=34057) խումբը հայկական Bob Marley-ն ա:D
impression
11.10.2008, 20:54
Հա:) Lավն ա Bob Marley-ն:good Էս (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=34057) խումբը հայկական Bob Marley-ն ա:D
լինկը չեմ նայել, բայց հաստատ Ռեինկարնացիան ա չէ՞ :D

Հա:D Էդ խմբի երգիչը` Ռոլանդը, Bob Marley շատ ա սիրում ու համարյա բոլոր համերգներին Bob Marley-ին նվիրված մի երգ երգում ա:
Ուրվական
11.10.2008, 21:01
կարծեմ ռեգգի չի՞ ոճը :oy
Հա, էդ ա, որ կա: Բայց էդ ինչ ա, է, նենց շատ նման ա ջազի, բայց ջազ չի, հա՞: Բայց շատ թեթև երաժշտություն ա, ու հավեսով լսվում ա:
impression
11.10.2008, 21:07
Հա, էդ ա, որ կա: Բայց էդ ինչ ա, է, նենց շատ նման ա ջազի, բայց ջազ չի, հա՞: Բայց շատ թեթև երաժշտություն ա, ու հավեսով լսվում ա:
Գոռ ջան, ռեգգին իմ վրա թողնում է "կայֆի տակ" գրած երաժշտության տպավորություն, մի քիչ անլուրջ ու հավես :) Դե ջազն էլ ա երևի թե նույն բանը, մենակ թե ջազ նվգելիս դեմքի արտահայտությունը խոհափիլիսոփայական է, իսկ ռեգգիի դեպքում՝ ուռած :))
Ուրվական
11.10.2008, 21:10
Գոռ ջան, ռեգգին իմ վրա թողնում է "կայֆի տակ" գրած երաժշտության տպավորություն, մի քիչ անլուրջ ու հավես :) Դե ջազն էլ ա երևի թե նույն բանը, մենակ թե ջազ նվգելիս դեմքի արտահայտությունը խոհափիլիսոփայական է, իսկ ռեգգիի դեպքում՝ ուռած :))
Ինչ լավ նկարագրություն էր, Լիլ: Բայց ճիշտն ասած, ես առաջին անգամն եմ լսում սրա մասին, ի՞նչ ա ինքը, առանձին երաժշտական ճյու՞ղ ա: Աչքիս Հայկոյին ասենք, թեմայի վերնագիրը փոխի:
impression
11.10.2008, 21:14
հեսա փորձեմ ինֆո հայթայթել քեզ համար :)
Ուլուանա
11.10.2008, 21:15
Հա:) Lավն ա Bob Marley-ն:good Էս (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=34057) խումբը հայկական Bob Marley-ն ա:D
Կուկ, ինձ թվում է՝ Bob Marley–ը խիստ կվիրավորվեր իրեն Ռեինկարնացիայի հետ համեմատելու համար... :bad Ըստ իս, համեմատության եզրեր առանձնապես չկան։ Չգիտեմ, կարող է նույն երաժշտական ոճի են, բայց թերևս միայն այդքանը։ Իսկ որակական տարբերության մասին ավելի լավ է չխոսել։ ;)
Bob Marley խորը չեմ ուսումնասիրել, բայց ընդհանուր պատկերացում ունեմ։ Ընդհանուր առմամբ դուր է գալիս, հավես երաժշտություն է, որը գնահատում եմ ու ժամանակ առ ժամանակ կարող եմ հաճույքով լսել, բայց դե իմը չի մի տեսակ։ :)
impression
11.10.2008, 21:19
Ռեգգի ոճն առաջացել է Ջամայկայում, 1960-ականներին: Այն ընկալվում է որպես Ջամայկայան երաժշտություն, բայց այն ինքնուրույն ոճ է: Երգերի թեմաները բազմազան են` կրոն, սեր, սեքսուալություն, հարաբերություններ, չքավորություն, անարդարություն և այլ հասարակական ու քաղաքական խնդիրներ;
/ապրի Վիքիփեդիան :)/
Կուկ, ինձ թվում է՝ Bob Marley–ը խիստ կվիրավորվեր իրեն Ռեինկարնացիայի հետ համեմատելու համար... :bad Ըստ իս, համեմատության եզրեր առանձնապես չկան։ Չգիտեմ, կարող է նույն երաժշտական ոճի են, բայց թերևս միայն այդքանը։ Իսկ որակական տարբերության մասին ավելի լավ է չխոսել։ ;)
Bob Marley խորը չեմ ուսումնասիրել, բայց ընդհանուր պատկերացում ունեմ։ Ընդհանուր առմամբ դուր է գալիս, հավես երաժշտություն է, որը գնահատում եմ ու ժամանակ առ ժամանակ կարող եմ հաճույքով լսել, բայց դե իմը չի մի տեսակ։ :)
Ուլուանա ջան, ես համեմատելու կարգով չգրեցի, ընդամենը նշեցի այդ ոճի հայկական տարբերակը, ուղղակի մի քիչ կատակով էր գրառումս;)