Դիտել ողջ տարբերակը : Ինքնակենսագրություն
Ambrosine
11.10.2008, 20:38
Երեխեք, որևէ մեկդ գիտի, թե ինչպես են գրում ինքնակենսագրությունը?
Էս թեմայում, խնդրում եմ, բացատրեք` ինչը ոնց, որտեղ. ինչի մասին են գրում մեջը... ու սենց լիքը հարցեր:)?
impression
11.10.2008, 20:42
Եթե տիրապետում եք անգլերենին, ապա այս կայքը կարող է օգտակար լինել :) http://jobsearch.about.com/od/cvsamples/a/cvformat.htm
հայերեն էլ կփորձեմ գտնել
http://docs.google.com/templates?q=resume էստեղ էլ լիքը տարբերակներ կան
Ambrosine
11.10.2008, 21:30

Շատ շնորհակալ եմ. հայերենով երևի չի էլ լինի:(
Շատ ռեզյումեներ եմ տեսել ու գրեթե բոլորի մեջ նույն սխալները կան.
Կրթությունը, աշխատանքային փորձը և այլնը նշիր քրոնոլոգիական հերթականությամբ, սկսելով ամենավերջին ուսումնական հաստատությունից, կամ աշխատավայրից
Ռեզյումեում մի գրիր թե որ դպրոցում ես սովորել, դա "մեղմ" ասած, գործատուներին քիչ է հետաքրքրում (ես նույնիսկ ռեզյումե եմ տեսել, որտեղ մանկապարտեզն էր նշված.....)
Երբեք սխալ տեղեկություններ ռեզյումեում մի գրիր, գործատուն հեշտությամբ կարող է ստուգել քո տված տվյալները
Չգիտես ինչի հայերը պարտադիր նշում են ամուսնական կարգավիճակը և երեխաների առկայությունը.... կարող ես հանգիստ բաց թողնել այս կետերը
Անպայման նշիր լեզուների իմացությունը, համակարգչային գիտելիքները և տեխնիկական հմտությունները
Ու ամենակարևորը` ռեզյումեն պետք է լինի մաքսիմում մեկ էջ
Ուլուանա
12.10.2008, 00:13
Մի րոպե, ժողովուրդ, Աստղը ռեզյումե՞ է նկատի ունեցել։ :o Բայց ռեզյումեն ու ինքնակենսագրությունը նու՞յնն են որ։ Ինքնակենսագրություն ասելով՝ ես հասկանում եմ լրիվ այլ ֆորմատ. սովորական շարվածքով տեքստ. ասենք. «Ծնվել եմ էսինչ թվականին, Երևանում։ Էսինչ թվականին ավարտել եմ էսինչ դպրոցը... և այլն»։ Իսկ ռեզյումե ասելով՝ հասկանում եմ համապատասխան աղյուսակում տեղավորված առավել համառոտ տեղեկատվություն։
Խայտառակ եղանք.: :)) Աստղն ինձ առանձին հարցրել էր մինչև էդ, ես էլ պատասխանել էի, որ կյանքումս ինքնակենսագրություն գրած չկամ։ :oy բայց եթե խոսքը ռեզյումեի մասին է, ապա ահագին գրել եմ։ :8
Շատ ռեզյումեներ եմ տեսել ու գրեթե բոլորի մեջ նույն սխալները կան.
Կրթությունը, աշխատանքային փորձը և այլնը նշիր քրոնոլոգիական հերթականությամբ, սկսելով ամենավերջին ուսումնական հաստատությունից, կամ աշխատավայրից
Ռեզյումեում մի գրիր թե որ դպրոցում ես սովորել, դա "մեղմ" ասած, գործատուներին քիչ է հետաքրքրում (ես նույնիսկ ռեզյումե եմ տեսել, որտեղ մանկապարտեզն էր նշված.....)
Երբեք սխալ տեղեկություններ ռեզյումեում մի գրիր, գործատուն հեշտությամբ կարող է ստուգել քո տված տվյալները
Չգիտես ինչի հայերը պարտադիր նշում են ամուսնական կարգավիճակը և երեխաների առկայությունը.... կարող ես հանգիստ բաց թողնել այս կետերը
Անպայման նշիր լեզուների իմացությունը, համակարգչային գիտելիքները և տեխնիկական հմտությունները
Ու ամենակարևորը` ռեզյումեն պետք է լինի մաքսիմում մեկ էջ
Մի քիչ էլ ես ավելացնեմ։ :)
Ամեն անցյալ աշխատանքային փորձի մասին նշելիս լավ կլինի գրել ոչ միայն ձեր աշխատանքի անունը, այլև տակը նշել, թե կոնկրետ ինչեր եք արել՝ լինելով այդ աշխատանքի մեջ։ Ասենք՝ գրում եք տնօրենի օգնական, տակը կետիկներով գրեք, թե որոնք էին ձեր պարտականությունները ու կոնկրետ ինչեր եք արել. դա շատ կարևոր է ապագա գործատուի համար։
Կարող եք նշել նաև այն բոլոր կոնֆերանսները, միջոցառումները, մրցումները, որոնք նպաստել են ձեր մասնագիտակ զարգացմանը։ Դրա համար բացի «Կրթություն», «Մասնագիտական աշխատանք», «Գիտելիքներ և ունակություններ» բաժիններից, ռեզյումեում կարող եք ունենալ նաև «Մասնագիտական զարգացում» բաժին, որտեղ էլ կգրեք այդ միջոցառումների մասին։
Ներկայիս ռեզյումեները պահանջում են, որ ձեր մասնագիտական կյանքի իրադարձությունները գրեք հետևյալ հերթականությամբ՝ սկզբում նրանք, որոնք մոտ են ներկային, հետո ավելի հները։ Այսինքն՝ ձեր ռեզյումեի առաջին տողում պիտի լինի ձեր այօրվա աշխատանքը կամ ուսումը։
Ամեն նոր աշխատանքի դիմելիս լավ կլինի նոր ռեզյումե սարքել, ամեն անգամ՝ շեշտելով հենց այն փորձը, որն անհրաժեշտ է տվյալ աշխատանքի համար, և հանելով այն, որը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ տվյալ գործատուի համար։
Ինչ վերաբերվում մի էջին, ապա համաձայն չեմ։ Եթե մարդ տասնհինգ տարվա աշխատանքային փորձ ունի տարբեր կազմակերպություններում, մասնակցել է մի շարք գիտաժողովների, մի տասնյակ էլ հոդված է տպել, ապա մի էջում այդ ամենը տեղավորելը պարզապես հնարավոր չէ։ Այնպես որ, գրեք լակոնիկ, բայց մի էջը ստանդարտ մի համարեք. ոչինչ չի լինի, եթե երկրորդ էջն էլ օգտագործեք, իհարկե, իմաստալից ձևով։
Նաև լավ կլինի, եթե ռեզյումեի մեջ լինի ձեր նկարը։
Ambrosine
12.10.2008, 01:29
Ճիշտն ասած` ես էլ վերջը չհասկացա, թե ինչ գրեցի:D բայց հավանաբար էշը ցեխից հանեցի
ինքնակենսագրություն էր պետք. ռեզյումեն աշխատանքի ընդունելուց չեն ուզում? ես ձրիակեր եմ:D
Ուլուանա
12.10.2008, 01:39
Ճիշտն ասած` ես էլ վերջը չհասկացա, թե ինչ գրեցի:D բայց հավանաբար էշը ցեխից հանեցի
ինքնակենսագրություն էր պետք. ռեզյումեն աշխատանքի ընդունելուց չեն ուզում? ես ձրիակեր եմ:D
Փաստորեն, ես ճիշտ էի հասկացել սկզբից, հա՞։ :))
Ambrosine
12.10.2008, 01:42
Փաստորեն, ես ճիշտ էի հասկացել սկզբից, հա՞։ :))
ինչը? որ ես ձրիակեր եմ?:D
Ուլուանա
12.10.2008, 02:02
ինչը? որ ես ձրիակեր եմ?:D
Չէ։ :D Որ քեզ ռեզյումե չի պետք։ :)
Օրինակ կարող եմ ներկայացնել իմ ինքնակենսագրականը, որից կարող ես օգտվել
xx/ yy / zzzz թվին ծնվեցի
ժամանակին մուծում էի լույսի, գազի ու ջրի վարձերը
ժամանակին հանձնում էի սպիտակեղենը լվացքի
…
և վե՞րջ ;) :(
…
երևի վերջ :think
impression
12.10.2008, 09:14
Շատ ռեզյումեներ եմ տեսել ու գրեթե բոլորի մեջ նույն սխալները կան.
Կրթությունը, աշխատանքային փորձը և այլնը նշիր քրոնոլոգիական հերթականությամբ, սկսելով ամենավերջին ուսումնական հաստատությունից, կամ աշխատավայրից
Ռեզյումեում մի գրիր թե որ դպրոցում ես սովորել, դա "մեղմ" ասած, գործատուներին քիչ է հետաքրքրում (ես նույնիսկ ռեզյումե եմ տեսել, որտեղ մանկապարտեզն էր նշված.....)
Երբեք սխալ տեղեկություններ ռեզյումեում մի գրիր, գործատուն հեշտությամբ կարող է ստուգել քո տված տվյալները
Չգիտես ինչի հայերը պարտադիր նշում են ամուսնական կարգավիճակը և երեխաների առկայությունը.... կարող ես հանգիստ բաց թողնել այս կետերը
Անպայման նշիր լեզուների իմացությունը, համակարգչային գիտելիքները և տեխնիկական հմտությունները
Ու ամենակարևորը` ռեզյումեն պետք է լինի մաքսիմում մեկ էջ
Այդ կետից կարող է կախված լինել որոշումը` կախված այն բանից, թե ինչ աշխատանքի համար եք դիմում. օրինակ, եթե ակնկալում են, որ դուք պետք է շատ ճամփորդեք, երկար ժամանակով կամ էլ թեկուզ մի քանի օրով բացակայեք քաղաքից, ապա գործատուի համար շատ կարևոր է իմանալ, թե արդյոք դուք ի վիճակի կլինեք դա անել: Խոսքը վերաբերվում է աղջիկներին, ասնեք մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ամուսինը արգելում է գնալ քաղաքից դուրս, երկար աշխատել և այլն: Երբ HR-ում էի աշխատում ու աշխատանքի համար դիմում էր որևէ կին, առաջինն, ինչ նայում էինք ռեզյումեում, հենց այդ կետն էր: ;)
Ambrosine
12.10.2008, 12:48
Օրինակ կարող եմ ներկայացնել իմ ինքնակենսագրականը, որից կարող ես օգտվել
xx/ yy / zzzz թվին ծնվեցի
ժամանակին մուծում էի լույսի, գազի ու ջրի վարձերը
ժամանակին հանձնում էի սպիտակեղենը լվացքի
…
և վե՞րջ ;) :(
…
երևի վերջ :think
դե հա, դրանից ավել էլ ինչ պիտի գրեմ?:8:(
Շատ ռեզյումեներ եմ տեսել ու գրեթե բոլորի մեջ նույն սխալները կան.
Կրթությունը, աշխատանքային փորձը և այլնը նշիր քրոնոլոգիական հերթականությամբ, սկսելով ամենավերջին ուսումնական հաստատությունից, կամ աշխատավայրից
Ռեզյումեում մի գրիր թե որ դպրոցում ես սովորել, դա "մեղմ" ասած, գործատուներին քիչ է հետաքրքրում (ես նույնիսկ ռեզյումե եմ տեսել, որտեղ մանկապարտեզն էր նշված.....)
Երբեք սխալ տեղեկություններ ռեզյումեում մի գրիր, գործատուն հեշտությամբ կարող է ստուգել քո տված տվյալները
Չգիտես ինչի հայերը պարտադիր նշում են ամուսնական կարգավիճակը և երեխաների առկայությունը.... կարող ես հանգիստ բաց թողնել այս կետերը Անպայման նշիր լեզուների իմացությունը, համակարգչային գիտելիքները և տեխնիկական հմտությունները
Ու ամենակարևորը` ռեզյումեն պետք է լինի մաքսիմում մեկ էջ
արխային, բաց եմ թողել:D
Էրեխեք մագիստրատորայի դիմելու համար ինքնակենսագրություն էր պետք, հույսով-հավատոմ մտա, էն էլ մի գլուխ cv-ներ, :(
Խաբիք էլի:think
Մի անգամ ռեզյումե-ի կարդում, ծրագրերի տակ ինչ գրած լիներ լավա? ICQ :) Բնականաբար ընկավ աղբարկղը :)
One_Way_Ticket
02.06.2009, 20:22
Ինքնակենսագրություն մոտավորապես այսպես են գրում:
Ես, Անուն Հայրանունին Ազգանունս, ծնվել եմ հազար ինը հարյուր չգիտեմ որ թվականին Տմինտելբուրսկ քաղաքում: Միջնակարգ կրթություն ստացել եմ նույն քաղաքի թիվ 37 դպրոցում, ավարտել եմ բլաբլաբլա թվականին: ............
Մի խոսքով, այդ ոճով: Սովորաբար նշում են հաճախած ուսումնական հաստատությունները, աշխատանքի վայրերը, պարգևատրումները: