PDA

Դիտել ողջ տարբերակը : ՏելեՄարկետ



Rammstein
11.10.2008, 16:53
«ՏելեՄարկետ, ընկերություն, որը կօգնի դարձնել Ձեր կյանքն առավել հարմարավետ։ Մենք վաճառում ենք նորամուծություններ, որոնք Դուք չեք գտնի խանութներում։»
Տեսնում եք ժողովուրդ ջան, արդեն անգիր եմ արել։:D
Այսինքն ինչն էլ օրական 1000 անգամ հաղորդեն, մարդ անգիր կանի։

Ի՞նչ կարծիքի եք այս հեռուստաշուկայի մասին։ Հավատո՞ւմ եք նրանց գովազդներին։

Կուզեմ լսել նաեւ այն մարդկանց կարծիքները, ովքեր գնում(ներ) են կատարել նշված տեղից։ Արդյո՞ք համապատասխանում է ապրանքների որակը գովաղդում ներկայացվածին։

ministr
11.10.2008, 17:50
Դանակներն ենք գնել.. ու ՇԱՏ գոհ ենք: Ինչ որ ցույց են տալիս (բայց անանասը չեմ փորձել կիսել օդում կամ կոշիկ չեմ կտրել) ճիշտ է: Շատ սուր և որակյալ դանակներ են: ԲԱՅՑ գովազդում ցույց են տալիս դանակները իրենց փայտե պատվանդանի հետ միասին, իսկ գնելու դեպքում ուղարկում են միայն դանակները ու ասում որ կոմպլեկտի մեջ միայն դանակներ են: Վերջերս զանգահարել էին մեր տուն ու առաջարկել գնել պատվանդանը + 4 հատ դանակ: Մերոնք ուզել էին ու բերեցին... ուրեմն ելնելով պատվանդանի վրայի անցքերից մեր գնած դանակների կոմպլեկտից պակասում էին 4 դանակ, որոնք էլ բնականաբար եկան պատվանդանի հետ միասին: Այսինքն ստացվում է որ կոմպլեկտը կիսում են 2 մասի և առանձին-առանձին վաճառում: Չնայաց միգուե դա էլ իր լավ կողմն ունի, որովհետև հնարավոր է անհրաժեշտ լինեն միասյն դանակները:

Cannibal
11.10.2008, 18:06
մենք ել ենք դանակներ գնել.շատ գոհ ենք.բայց դե շատ սուր ա ու հետևաբար նայև շատ վտանգավոր.կարողա թեթևակի կպնես ու մատտ ճղվի :D

Adam
11.10.2008, 18:21
Ընդհանուր առմամբ իրենց առաջարկած ապրանքները հետաքրքիր են և իրոք պետքական: Բայց թե որքանովա համապատասխանում որակը իրենց նկարագրածին, դա չեմ կարող ասել: Իմ ծանոթներն էլ են գոհ իրենց գնածից, բայց ունեմ նաև ծանոթներ, որոնք նույն այդ Miracle Blade դանակներից գնել են և անորակ է եղել, նույնիսկ սովորական դանակներից վատ:
Իրոք որ գովազդը շատ շատա... ու արդեն հոգնեցնումա:
Հ.Գ. գոնե տեքստը կարդացողին փոխեն...:D արդեն հոգնեցինք անընդհատ նույն ձայնից: Սաղ գովազդները էդ մարդնա կարդում համարյա: լօլ

Rammstein
11.10.2008, 20:28
Դե հիմա իմ հերթն է գրելու։:D
Ուրեմն մենք էլ ենք գնել Miracle Blade դանակները։ Հիմնականում գոհ ենք, բայց ասեմ, որ իրականում մի քիչ բթանում են։
Հիմա տանը կա մի հատ օգտագործվող All purpose Slicer, մի հատ էլ նոր, որ հետը «նվեր» են տվել։ Չեմ կարող համեմատել։ Հինն էլ ա լավ կտրում, բայց չօգտագործածը լրիվ ուրիշ ա։
Մի անգամ շատ կոշտ բան փորձեցի կտրեմ, հիմա որ ուշադիր նայում եմ սայրին, տեսնում եմ, որ որոշ հատվածներում սուր մասը ծռվել է կողքի վրա։

Իսկ էն Bell and Howell անվտանգության համակարգը, որ 4 հատը առաջ 9900 էր, հիմա 4950 (այսինքն հատը 1250 դրամ), ես փեթակում տեսել եմ հատը 350 դրամով։ Ու չեմ կարծում, որ տելեմարկետի առաջարկածը, իրանց անհավանական ցածր գնով, ինչ-որ բանով ավել ա իմ տեսածից։:angry