PDA

Դիտել ողջ տարբերակը : Beeline vs. Bi Line

Rammstein
10.10.2008, 17:38
Ինչպես գիտեք Bi Line ընկերությունը դատական գործ էր բացել Beeline ընկերություն դեմ, այն պատճառով, որ Beeline անվանումը համահունչ է Bi Line-ին։
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի։

Իմ կարծիքը ես կգրեմ ավելի ուշ։

Ներսես_AM
10.10.2008, 17:41
ինչ եղել էր եղել վերջացելա: Արդյունք՝ ոչ մի բան էլ չեղավ, ու Բիլայնը գրանցեց իր ապրանքանիշը Հայաստանում ու Արմենտելը դառավ Բիլայն: Վերջ: Քննարկելու ու կարծիքի բան չկա այստեղ:

Kuk
10.10.2008, 17:47
Ինչպես գիտեք Bi Line ընկերությունը դատական գործ էր բացել Beeline ընկերություն դեմ, այն պատճառով, որ Beeline անվանումը համահունչ է Bi Line-ին։
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի։

Իմ կարծիքը ես կգրեմ ավելի ուշ։
Բայց ես հակառակ տարբերակն եմ լսել մոտ երկու ամիս առաջ, այսինքն` Beeline-ն է դիմել դատարան ընդդեմ Bi Line, որպեսզի վերջինս փոխի ընկերության անունը, բայց Bi Line-ի տնօրենն ասել է, որ Հ.Հ.-ում իր ընկերությունն է առաջինը ստեղծվել, հետևաբար` ինքը չի պատրաստվում փոխել անունը և համոզված էր, որ դատարանը իր դեմ որոշում չի կարող իրականացնել, դա ապօրինություն կլինի դատարանի կողմից:

Մոտավորապես այսպես է եղել, «Ազատություն»-ով եմ լսել:

Rammstein
10.10.2008, 17:53
ինչ եղել էր եղել վերջացելա: Արդյունք՝ ոչ մի բան էլ չեղավ, ու Բիլայնը գրանցեց իր ապրանքանիշը Հայաստանում ու Արմենտելը դառավ Բիլայն: Վերջ: Քննարկելու ու կարծիքի բան չկա այստեղ:

Իսկ Bi Line-ը դիմե՞լ է այլ դատարան, բացի Հայաստանի դաըարաններից։ Իմ կարծիքով եթե դիմած լիներ, ապա կհաղթեր, քանի որ բոլոր իրավունքները նրանց կոմն են։
Beeline ընկերությունը ունի միայն մի հակակշիռ։ Այն է, որ դեռ մինչեւ ArmenTel-ի Beeline դառնալը, Bi Line-ը ռադիոյով հակագովազդում էր Beeline-ին։
Ես ինքս եմ լսել, եթե հիշում եք ԱրմենՏելը Ռուսաստանում էժան ռոումինգ էր սկսել տրամադրել, ու գովազդու էր «Եթե գնում եք ռուսաստան, ընտե՛ք Բիլայն»։ Իսկ Bi Line-ը ռադիոյով հաղորդում էր «Բիլայն ընկերությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանում, Արմենտել ընկերության բաժանորդներին ոչ մի ծառայություն չի տրամադրում»։

Իսկ Արմենտելի Բիլայն դառնալուց հետո էլ լսել եմ «Բիլայն ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում չի մատուցում բջջային կապի ծառայություններ։»։

Վստահ եմ, որ եթե չլինեին այս հակագովազդները, ապա միջազգային որեւէ դատարան դիմելով Bi Line-ը կհաղթի։

Ավելացվել է 1 րոպե անց

Բայց ես հակառակ տարբերակն եմ լսել մոտ երկու ամիս առաջ, այսինքն` Beeline-ն է դիմել դատարան ընդդեմ Bi Line, որպեսզի վերջինս փոխի ընկերության անունը, բայց Bi Line-ի տնօրենն ասել է, որ Հ.Հ.-ում իր ընկերությունն է առաջինը ստեղծվել, հետևաբար` ինքը չի պատրաստվում փոխել անունը և համոզված էր, որ դատարանը իր դեմ որոշում չի կարող իրականացնել, դա ապօրինություն կլինի դատարանի կողմից:

Մոտավորապես այսպես է եղել, «Ազատություն»-ով եմ լսել:

Դա նույնպես ճիշտ է, բայց առաջինը Bi Line-նն է դատի տվել «ՎիմպելԿոմ»-ին։

Ներսես_AM
10.10.2008, 17:56
Ոչ մի հակագովազդ էլ չկա դրա մեջ:

Rammstein
10.10.2008, 18:24
Ոչ մի հակագովազդ էլ չկա դրա մեջ:

Միգուցե իրավական տեսանկյունից չկա (չնայած իմ կարծիքով կա), բայց մեկ է դրա նպատակը հենց հակագովազդն է։ Եթե Bi Line ընկերությունը դա արած չլիներ, ապա ես երկու ձեռքով կողմ կլինեի նրա հաղթանակին։
Կարծում եմ չարժե պայքարել զարտուղի ճանապարհներով, եթե կա դատարան, ընդ որում ոչ միայն Հայկական։

Ներսես_AM
10.10.2008, 18:29
զարտուղին որնա՞: որ ինձ էլ զանգեն զզվցնեն կարողա ես ել տենց գովազդ տամ:
ասենք ես շատ հանգիստ կարող եմ ռադիոով հայտարարեմ որ մեր տան հեռախոսի համարում ԱԼՄն չի գտնվում, որտև էնքան են զզվցրել ել դու սուս: Հիմա ինչ դու ինձ կասես որ ես ԱԼՄին հակագովազդ եմ անում հա՞:

Rammstein
10.10.2008, 18:37

Բայց ո՞ւմ են զանգել զզվցրել, որ տենց գովազդներ ա անում։

Ներսես_AM
10.10.2008, 18:40
Ինձ են զանգում զզվցնում համարնա նման ինչա: Դեռ չեմ տվել բայց կարողա տամ :D հիմա ինչ ես ասում գալու ես ասես որ ԱԼՄին հակագովազդ եմ անում, հա՞:

Rammstein
10.10.2008, 18:44
Ինձ են զանգում զզվցնում համարնա նման ինչա: Դեռ չեմ տվել բայց կարողա տամ :D հիմա ինչ ես ասում գալու ես ասես որ ԱԼՄին հակագովազդ եմ անում, հա՞:

Չէ եղբայր, դա ԱԼՄ-ին հակագովազդ չի։;)
Բայց ես ուրիշ բան էի հարցնում, Beeline-ը Bi Line-ին ինչո՞վ ա զզվցրել, որ վերջինս տենց բաներ ա ասում ռադիոյով։

Ներսես_AM
10.10.2008, 18:47
Ես եմ զանգում եմ տեղեկատու ասում եմ բիլայնի համարը տվեք տալիս են Bi Lineի համարը ես էլ զանգում եմ: Գյուղացի ձուկ բռնող տղա եմ ինչ իմանամ 2 հատ բիլան կա:

Rammstein
10.10.2008, 18:51
Ես եմ զանգում եմ տեղեկատու ասում եմ բիլայնի համարը տվեք տալիս են Bi Lineի համարը ես էլ զանգում եմ: Գյուղացի ձուկ բռնող տղա եմ ինչ իմանամ 2 հատ բիլան կա:

Ցավդ տանեմ, ես ռադիոյով Bi Line-ի էդ հայտարարությունները լսել եմ դեռ ArmenTel բրենդի օրօք, դեռ 1 հատ Բի Լայն կար։
Ուղղակի Արմենտելը իր գովազդում հղում էր արել դեպի ռուսական Beeline-ը, դրա իրավունքն է՞լ չուներ։

Ներսես_AM
10.10.2008, 18:54
Դե ասում եմ գյուղացի ձուկ բռնող տղա եմ, լսում եմ ««Եթե գնում եք ռուսաստան, ընտե՛ք Բիլայն»։ Ձկանս գործը լավ չի գնում, ուզում եմ գնամ ռուսաստան խոպան, զանգում եմ բիլայն

Rammstein
10.10.2008, 19:01
Դե ասում եմ գյուղացի ձուկ բռնող տղա եմ, լսում եմ ««Եթե գնում եք ռուսաստան, ընտե՛ք Բիլայն»։ Ձկանս գործը լավ չի գնում, ուզում եմ գնամ ռուսաստան խոպան, զանգում եմ բիլայն

Այսինքն եթե հաղորդեին «եթե գնում եք Գերմանիա, ընտրե՛ք vodafone», պիտի զանգեիր տեղեկատու ու vodafone-ի համարը ուզեի՞ր։:D

Ներսես_AM
10.10.2008, 19:04
հա բա ինչ պիտի անեի քո կարծիքո՞վ:
ես քեզ պարզ օրինակ եմ բերում ոնցա լինում: Քո վրա չեմ բերում իմ վրա եմ բերում, որ չնեղվես պահի տակ: ի՞նչ կար ուրախանալու:

REAL_ist
10.10.2008, 19:09
ես պռոստը չեմ ջոգում ինչ կապ ունի Հայաստանում առաջինը ովա եղել, ասենք եթե մեկը ստեղ Առմանի ֆիռմա բացի մի տառի տարբերությամբ հետո Առմանին պաշտոնական խանութը բացի, առաջին բացողը ինչ որ առավելությունա ունենալու?:o

Ներսես_AM
10.10.2008, 19:12
Վահան ջան հարցը էնա որ նորմալ երկրում նայում են ֆրմայի անունը իրանց լեզվով եթե նույննա ոնցոր մեր մոտ երկուսնել հայերեն Բիլայնա ուրեմն 2ին չեն թողում տենց բրենդ գրանցի, բայց դե մենք ֆորպոստում ենք ապրում ոնց «մեծ ախպերը» ասի տենցա պտի լինի: Ինչ օրենք ինչ բան:

REAL_ist
10.10.2008, 19:19
Ներսես ջան ստեղ ինձ թվումա ռուսկան Բիլայնը ճիշտա դատը կարա շահի, որտև ինչքան գիտեմ համընդհանուր ճանաչում ստացած ֆիրմաները առավելություններ ունեն անվան հետ կապված, հեսա կփորձեմ օրենքով ճշտեմ, կգրեմ մի բան գտնեմ

Rammstein
10.10.2008, 19:21
հա բա ինչ պիտի անեի քո կարծիքո՞վ:
ես քեզ պարզ օրինակ եմ բերում ոնցա լինում: Քո վրա չեմ բերում իմ վրա եմ բերում, որ չնեղվես պահի տակ: ի՞նչ կար ուրախանալու:

Քեզ տեղեկատուում կասեին, որ նման ընկերություն չկա, հետո դու երեւի էդ գովազդատուին դատի կտայիր, որ սուտ բաներ են խոսում։ Մի խոսքով երկար պատմություն ա։
Ամեն դեպքում ԱրմենՏելը այն ժամանակ կարող էր Bi Line-ին դատի տալ ապատեղեկատվության եւ հակագովազդի համար։
Անձամբ ինձ վրա այդ հակագովազդը ազդել էր, քանի որ դրանից հետո ավելի աչքիցս ընկավ Արմենտելը։ Ես տենց էլ մտածեցի, որ դա ռուսական Beeline-ն է այդ հայտարարությունը տվել։ Չէի պատկերացնում, որ ԱրմենՏելն էլ կարող է լինել զոհի կարգավիճակում, ինձ թվում էր, որ ԱրմենՏելի բաժանորդներն են միակ զոհերը։

Հ.Գ. Ես չեմ ուրախանում, եթե սմայլիկս քեզ դուր չեկավ, ապա կներես։:oy:)

Ներսես_AM
10.10.2008, 19:23
Ներսես ջան ստեղ ինձ թվումա ռուսկան Բիլայնը ճիշտա դատը կարա շահի, որտև ինչքան գիտեմ համընդհանուր ճանաչում ստացած ֆիրմաները առավելություններ ունեն անվան հետ կապված, հեսա կփորձեմ օրենքով ճշտեմ, կգրեմ մի բան գտնեմ
Այ կակռազ իրավաբանը եկավ :) բայց հանրահայտը ինչ կապ ունի՞, տենց բան կա՞ օրենքում: :o

Հայկօ
10.10.2008, 19:25
Օրենքում պիտի որ չլինի, բայց հարահայտը 1. շատ փող է ունենում, 2. շատ փողով ավելի լավ փաստաբաններ է վարձում, 3. գումարած՝ թանկ PR-է անում:

Ներսես_AM
10.10.2008, 19:26
Այ կակռազ իրավաբանը եկավ :) բայց հանրահայտը ինչ կապ ունի՞, տենց բան կա՞ օրենքում: :o
Ոչ մի հակագովազդ չեմ տեսնում: Փաստարկ չկա: Հայաստանում մի հատ «Բի լայն» ընկերություն կա, մյուսինը ուղղակի առևտրային նշաննա:

Kuk
10.10.2008, 19:27
Օրենքում պիտի որ չլինի, բայց հարահայտը 1. շատ փող է ունենում, 2. շատ փողով ավելի լավ փաստաբաններ է վարձում, 3. գումարած՝ թանկ PR-է անում:

Մի բան մոռացար` շատ փող ունեցողը փաստաբանից բացի նաև դատավոր է առնում:

REAL_ist
10.10.2008, 19:28
հեսա գտա, ճիշտ էի հիշում:)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 7. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը

Որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չէ այն անվանումը, որը`

ա) համընկնում է Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային և սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետևանքով որևէ բնագավառում հասարակությանը հայտնի կամ համընդհանուր ճանաչում ստացած օտարերկրյա որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող որևէ ապրանքային կամ սպասարկման նշանի, ապրանքի ծագման տեղանվան, կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին.
.....

եթե ռուսականը մինչև մեր մոտինը եղելա ռուսաստանում ուրեմն ստեղ Bi-Line–ի անունը անօրինական են գրանցել

հանրահայտը մեծ կապ ունի ոնց կարա չլինի օրենքում, ապրանքային նշանի ու ֆիրմային անվան նման կարևոր բաները ևս պետքա պաշտպանվեն
դրան մի աչքով նայելուցա էլի լինում որ abidas–ներ ու guci–ներ են տարածվում աշխարհով մեկ:D

Հայկօ
10.10.2008, 19:32
Մի բան մոռացար` շատ փող ունեցողը փաստաբանից բացի նաև դատավոր է առնում:

Դե ես հայաստանյան՝ վրաերթի տարբերակը դեռ չեմ դիտարկում :):

REAL_ist, բայց էդ օրենքում նշվում է միայն նույն անունների մասին, և ոչ՝ նման: Adibas էլ կա, Panasunic էլ, Coka-cola էլ... Դրանք տարբեր են, չէ՞: Թե՞ դա էլ է օրենքի խախտում: :think

Kuk
10.10.2008, 19:33
հեսա գտա, ճիշտ էի հիշում:)

եթե ռուսականը մինչև մեր մոտինը եղելա ռուսաստանում ուրեմն ստեղ Bi-Line–ի անունը անօրինական են գրանցել

հանրահայտը մեծ կապ ունի ոնց կարա չլինի օրենքում, ապրանքային նշանի ու ֆիրմային անվան նման կարևոր բաները ևս պետքա պաշտպանվեն
դրան մի աչքով նայելուցա էլի լինում որ abidas–ներ ու guci–ներ են տարածվում աշխարհով մեկ:D

Ռեալիստ ջան, օրենսգրքեր ունե՞ս էլեկտրոնային տարբերակով:

REAL_ist
10.10.2008, 19:34
Հայկօ ջան ուշադիր կարդա, չգիտես էս մեր օրենքները երկու կիլոմետրանոց նախադասություններ են ամեն բառն էլ կարևորա, նախադասության վերջում գրածա՝ կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին.

տակ շտո ժող ջան ես անգամ վերևներից ասածա տարբերակը չի;)

Ռեալիստ ջան, օրեսգրքեր ունե՞ս էլէկտրոնային տարբերակով:էլեկտրոնային տարբերակով բոլոր օրենքները հասանել են arlis.am կայքում:)

Rammstein
10.10.2008, 19:38
հեսա գտա, ճիշտ էի հիշում:)

եթե ռուսականը մինչև մեր մոտինը եղելա ռուսաստանում ուրեմն ստեղ Bi-Line–ի անունը անօրինական են գրանցել

հանրահայտը մեծ կապ ունի ոնց կարա չլինի օրենքում, ապրանքային նշանի ու ֆիրմային անվան նման կարևոր բաները ևս պետքա պաշտպանվեն
դրան մի աչքով նայելուցա էլի լինում որ abidas–ներ ու guci–ներ են տարածվում աշխարհով մեկ:D

Ափսոս վարկանիշն անջատված ա...:)
+99:D

Kuk
10.10.2008, 19:39
էլեկտրոնային տարբերակով բոլոր օրենքները հասանել են arlis.am կայքում:)

Մերսի:)

Ներսես_AM
10.10.2008, 19:48
Նայի Վահան ջան: Հենց նոր երկու ընկերությունների կայքերով ուսումնասիրություն արեցի: Այսպիսով ՝
Հայկական Բի Լայնը գրանցվելա 96-ին: Ռուսական Բի լայնը (ի դեպ ռուսերեն գրվում է հենց «Би Лайн») 96ին ուներ ընդամենը 50000 բաժանորդ: Համաշխարհային ճամանչման մասին խոսելը անիմաստ է: Հայաստանում օրինական գրանցվում է «Բի լայն»ը: Անցնում է տարիներ ու ռուսականը չակերտներով համաշխարհային ճանաչում է ստանում: (Գուգլում Beeline որոնեք առաջին էջի վրա Ռուսականը չկա, նենց որ համաշխարհային մակարդակով մի եսիմինչ ֆիրմա չի): Ու հետո գալիսա հայաստան ուզումա գրանցվի, հենց վերևը բերած հոդվածով իրան չպիտի գրանցեին: :) Սխա՞լ եմ ասում, Վահան ջան:

Rammstein
10.10.2008, 19:56

Ես դեռ շատ վաղուց եմ հիշում Beeline-ի գովազդները ռուսական ալիքներով, երբ դեռ հայկական գովազդներ չէին ցույց տալիս։ Նույնիսկ հիշում եմ, որ ասում էին, ոչ թե Բիլայն, այլ Բիլայն GSM, ու դեռ դեղին-սեւ էլ չէր դիզայնը։ Ինձ Beeline-ը վաղուց է հայտնի։

REAL_ist
10.10.2008, 20:00
96ին ուներ ընդամենը 50000 բաժանորդ:
բայց երբա ստեղծվել?
բացի դրանից են ժամանակվա համար 50 հազարը փոքր թիվ չէր, ու ստեղ պարտադիր չի որ սաղ աշխարհով ճանաչված լինի, ասենք ռուսաստանում ճանաչված ֆիռման մեր երկրում էլա ճանաչվում բայց ասենք ամերիկայում չի ճանաչվում, տակ շտո համընդհանուր ճանաչում ստացած ձևակերպումից պարտադիր չի որ սաղ աշխարհով մեկ անուն հանած լինի;)
ստեղ մի հոդված էլ կա

Հոդված 12. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը

2. Օտարերկրյա իրավաբանական անձի ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետությունում տվյալ ֆիրմային անվանման կամ ապրանքային և սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետևանքով որևէ բնագավառում հասարակությանը հայտնի դառնալու կամ համընդհանուր ճանաչում ստանալու փաստի հիման վրա և գործում է այդպիսի հետևողական օգտագործման ողջ ընթացքում, եթե ֆիրմային անվանումը չի հակասում սույն օրենքով սահմանված ֆիրմային անվանումների գրանցման պայմաններին:
ստեղ համընդհանուր ճանաչում ստանալու փաստի վրա հասնելու ժամկետի որոշելնա միքիչ մուխանոտ գործ:think մանավանդ եթե հայկականը 96–ինա ստեղծվել:8

Սամվել
10.10.2008, 20:02
Ես դեռ շատ վաղուց եմ հիշում Beeline-ի գովազդները ռուսական ալիքներով, երբ դեռ հայկական գովազդներ չէին ցույց տալիս։ Նույնիսկ հիշում եմ, որ ասում էին, ոչ թե Բիլայն, այլ Բիլայն GSM, ու դեռ դեղին-սեւ էլ չէր դիզայնը։ Ինձ Beeline-ը վաղուց է հայտնի։

Ապեր 96թվին 7-8 տարեկան ես եղել.. տենց լավ հիշու՞մ ես..

ես սկի մեր դասարանցիների դեմքերը չեմ հիշում :D ով որ 2րդից հելելա էլի :)

Rammstein
10.10.2008, 20:11
Ապեր 96թվին 7-8 տարեկան ես եղել.. տենց լավ հիշու՞մ ես..

ես սկի մեր դասարանցիների դեմքերը չեմ հիշում :D ով որ 2րդից հելելա էլի :)

Ես ճիշտն ասած ոչ մեկի դեմքը չեմ կարում հիշեմ...:(...բայց գովազդները, փառք Աստծու, հիշում եմ։:):)

Սամվել
10.10.2008, 20:14
Ես ճիշտն ասած ոչ մեկի դեմքը չեմ կարում հիշեմ...:(...բայց գովազդները, փառք Աստծու, հիշում եմ։:):)

Չէ բայց իրոք հալալ :good :) Ինչ թույն հիշողություն ունես :) Աչքիս հենց էտ ժամանակվանից էլ ծնվելա էտ Սև ու դեղին գույների համադրության նկատմամբ սերը :)

Rammstein
10.10.2008, 20:17
Չէ բայց իրոք հալալ :good :) Ինչ թույն հիշողություն ունես :) Աչքիս հենց էտ ժամանակվանից էլ ծնվելա էտ Սև ու դեղին գույների համադրության նկատմամբ սերը :)

Էդ ժամանակ ուրիշ լոգո էր։ Սենց կապույտ ֆոնի վրա սպիտակ ռուսերեն մեծատառերով Italic-ով գրած էլ БИ ЛАЙН, արանքն էլ մի հատ դեղին մեղու էր նկարած։

REAL_ist
10.10.2008, 20:17
մոդերատորներ ջան իմ համեստ կարծիքով ես թեման ուղղակի կապ ունի ֆոռումի իրավաբանական բաժնի հետ, հեռահաղորդակցության հետ կապը անուղղակի է:)

Սամվել
10.10.2008, 20:20
Նայի Վահան ջան: Հենց նոր երկու ընկերությունների կայքերով ուսումնասիրություն արեցի: Այսպիսով ՝
Հայկական Բի Լայնը գրանցվելա 96-ին: Ռուսական Բի լայնը (ի դեպ ռուսերեն գրվում է հենց «Би Лайн») 96ին ուներ ընդամենը 50000 բաժանորդ: Համաշխարհային ճամանչման մասին խոսելը անիմաստ է: Հայաստանում օրինական գրանցվում է «Բի լայն»ը: Անցնում է տարիներ ու ռուսականը չակերտներով համաշխարհային ճանաչում է ստանում: (Գուգլում Beeline որոնեք առաջին էջի վրա Ռուսականը չկա, նենց որ համաշխարհային մակարդակով մի եսիմինչ ֆիրմա չի): Ու հետո գալիսա հայաստան ուզումա գրանցվի, հենց վերևը բերած հոդվածով իրան չպիտի գրանցեին: :) Սխա՞լ եմ ասում, Վահան ջան:

50.000 ը իրոք Փոքր թիվ չի... քանի որ էն ժամանակ Բջջայինը բավականին հազվագյուտ երևույթ էր համեմատած հիմիկվա հետ

big_rock
29.10.2008, 09:59
Ժողովուրդ, իսկ ժամանակի գործոնը որեւէ կապ չունի՞: Հայկական Բի Լայնը գրանցվել է 12 տարի առաջ: Տարիներ շարունակ այդ հանգամանքը որեւէ մեկին չէր հուզում... Մինչեւ որ Վիմպելկոմը ձեռք չբերեց Արմենտելի բաժնետոմսերը: Կասե՞ք թե Վիմպելկոմը տեղյակ չէր հայկական Բի Լայնի գոյության մասին: Պարզվում է լավ էլ տեղյակ էր: Ըստ ապրանքային նշանների գրանցման տվյալների միջազգային բազայի, Վիմպելկոմը 1998թ. դիմել էր իր նախկին ապրանքային նշանը այլ պետություններում գրանցելու համար: 2000թ. ստացել էր գրանցման մասնակի մերժման մասին նախնական որոշումը, իսկ 2001թ.՝ վերջնական որոշումը:

History Summary
Partial refusal of protection : 2000/1 Gaz, 17.02.2000, AM
Final decision confirming the refusal of protection : 2000/25 Gaz, 01.02.2001, AM

2000-2001թ.թ. Վիմպելկոմը չէր ձեռնարկել Բի Լայնի որևէ իրավունքները (կամ գործողությունները) վիճարկելու քայլեր, ինչն ապացուցում է այն փաստը, որ նա չէր համարել, որ Բի Լայնը որևէ կերպ խախտել է իր իրավունքները, ինչպես նաև այն փաստը, որ նա այս շուկայում որևէ շահեր չի ունեցել: (Ի դեպ, Վիմպելկոմը բաց է թողել վաղեմության բոլոր ժամկետները... ;))

Ժամանակի ընթացքում Վիմպելկոմի շահերը հայտնի պատճառներով փոխվել են: Բայց արդյո՞ք դա բավարար հիմք է հիմա պնդելու, որ Վիմպելկոմը պետք է իրավունք ունենա օգտագործելու ապրանքային նշան, որը շփոթության աստիճան նման է Հայաստանում 12 տարի գործող ընկերության ֆիրմային անվանմանը և ապրանքային նշաններին… Թե՞ պարզապես ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր: :think

Վիմպելկոմը պետք է հարգի հայկական ընկերության իրավունքները եւ գա համաձայնության Բի Լայնի հետ :ok, իսկ եթե չի կարող գալ համաձայնության (անկախ պատճառից), ապա պետք է չխախտի հայկական ընկերության իրավունքները եւ զերծ մնա իր ռուսաստանյան ապրանքային նշանը Հայաստանում օգտագործելուց: :o

big_rock
29.10.2008, 10:06
Մոռացա ասել... Ապրանքային նշանների միջազգային բազան կարող եք ստուգել այցելելով մտավոր սեփականության հայկական գործակալության վեբ-կայքը (AIPA) http://www.aipa.am/am/romarin/: Հին նշանի գրվում էր երկու բառով. «bee line»: Իմ կողմից մեջբերված տողերը տեսնելու համար, փնտրման արդյունքը copy-paste արեք Word-ի մեջ: Վեբ-էջը որոշ մանրամսները թաքցնում է: ;)

Սամվել
27.01.2009, 15:54
՝ կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին.

Է հա.. բայց Բի Լայնը վայթմ ուսուցման կենտրոն չի՞ :)

Elmo
27.01.2009, 16:06
Մոռացա ասել... Ապրանքային նշանների միջազգային բազան կարող եք ստուգել այցելելով մտավոր սեփականության հայկական գործակալության վեբ-կայքը (AIPA) http://www.aipa.am/am/romarin/: Հին նշանի գրվում էր երկու բառով. «bee line»: Իմ կողմից մեջբերված տողերը տեսնելու համար, փնտրման արդյունքը copy-paste արեք Word-ի մեջ: Վեբ-էջը որոշ մանրամսները թաքցնում է: ;)

http://www.aipa.am/romarin/view_item.php?id=702663
http://www.aipa.am/romarin/view_item.php?id=871890

Elmo
03.02.2009, 12:10
1998 թ-ին բիլայնի սայթը սենց էր http://web.archive.org/web/19981212023138/http://www.beeline.ru/
2000 http://web.archive.org/web/20010618070035/www.beeline.ru/News/default.asp