PDA

Դիտել ողջ տարբերակը : Խառը պատմություն



milkyway
12.06.2006, 00:28
էս 3 բառի միտքը շատ դուրս եկավ ,բայց եկեք փորձենք պարբերություններով մի բան գրել (10 տողից ոչ ավել) : Եթե մի բան ստացվի կդառնա պատմվածք, եթե չստացվի ,ուրեմն չի ստացվի: :8

Ուշադրություն, հստակեցնում ենք "խաղի" կանոնները: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գրել միայն մեկ պարբերություն (10 տողից ոչ ավել), որից հետո նորից գրելու իրավունք կստանա, եթե նրանից հետո պարբերություններ են գրել առնվազն 3 (երեք) մասնակից: Պատմվածքը պարտավոր է ավարտել տասներորդ մասնակիցը, այնպես որ ուշադիր եղեք հաշվարկներում: Դուք չեք կարող պատմվածքը ավարտին հասցնել, եթե ասենք իններորդ մասնակիցն եք, և չեք կարող կիսատ թողնել, եթե տասներորդ մասնակիցն եք:

Մասսագետ
12.06.2006, 02:02
Փողոց ա: Որ փողոցն ա չգիտեմ, բայց կողքը մոստ կա, մոստի ներքևը մարդ՝ մեռած:
Ես եմ բրդել: 5 վայրկյանում տեղ հասավ: Տղա էր, թե աղջիկ չգիտեմ: Հետևից եմ բրդել, անունը չեմ հարցրել: (Հիմա ոմանք կասեն եդ տրամաբանորեն սխալ ա, բայց ես մեղք չունեմ. հետևից չէր զգացվում, ձենով էլ չէի կարա տարբերեի): Չգիտեմ խի եմ բրդել, ցանկություն կար, դուրս չեկավ էդ մարդը: Հետևից սեռը չէր զգացվում, բայց որ փոքր ժամանակ կենդանիների ա տանջել զագցվում էր: Հա հետո ի՞նչ, ես էլ եմ տանջել, ուրեմն ի՞նձ էլ պիտի գցեն: Չէ սպասի, սենց չեղավ, պարզվում ա սխալ բան եմ արել ու հըլը մի բան էլ վկաներ եմ թողել: Մլիցեքը հեսա կգան, վերջս հեսա կգա:
-Պիտի վկաներին էլ գցես , - ներքին ձենս ասեց:
ՈՒ սկսում եմ գցել, հեվից մլիցեքի միգալկեքի ձենն ա գալիս, իսկ ես վկաներից եմ պրծնում, ո'չ սեռն ա հետաքրքրում ինձ, ո'չ տարիքը, ո'չ էլ անունը: Մլիցեքն էկան...

Artgeo
12.06.2006, 02:26
... Բանից պարզվեց, որ մլիցեք չէին, այլ գժանոցի աշխատողները։ Նրանք էկէլ էին իրանց գժին՝ ինձ տանելու։ Ինձ ինչպես միշտ թվում էր, թե մարդ եմ սպանում ու շարունակում եմ սպանել։ Իրականում դա միայն իմ հալուցինացիաներն էին։ Փոքրուց այդպես եմ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ 17 անգամ գլխի վրա 7-րդ հարկից ընկնելը և 27 անգամ հաստ գրքերով գլխիս հարվածները չէին կարող անհետևանք մնալ… Գժանոցի բժիշկները վաղուց էին ուզում ինձ քնացնել, սակայն կար մեկը, ով դեմ էր դրան։ Իմ եղբայրը։ Նա էնքանա սիրում ինձ, էնքան անքուն գիշերներ ա անցկացրել իմ անկողնու կողքին, որ հիմա ցավում էր… ցավում էր, որ էդ ամենը իզուր պիտի լինի և նրան կզրկեն իր ամենասիրած կենդանի փափուկ խաղալիքից…
Գժանոցի աշխատակիցները շատ արագ կատարեցին իրենց գործը…

Chuk
12.06.2006, 02:37
...Հետևից կամաց մոտեցան երկու հոգի և ձեռներս ոլորելով մեջքիս մոտ կապեցին: Մյուս երկուսը սկսեցին զսպաշապիկ հագցնել: Զսպաշապիկը հագցնելուց ձեռքիս կապերը թուլացրին ու հանկարծ ես ամեն ինչ հասկացա...
Պատահական չի, որ ես միշտ իմ երևակայության մեջ մարդ եմ սպանում, դա պարզապես չի կարող պատահականություն լինել: Դա պարզապես երկնքից հուշում է ինձ համար, այդպես ինձ ցույց են տալիս, թե ինչի համար եմ ծնվել: Չէ որ բոլոր մարդիկ լույս աշխարհ են գալիս ունենալով հստակ նպատակ: Իմ նպատակը աշխարհը սպիտակ խալաթավորներից փրկելն է, ու պատահական չի, որ սրանք ինձ հիմա զսպաշիկ են հագցնում: Օգտվելով առիթից, որ այդ պահին ձեռքիս կապերը թուլացրել են իսկ զսպաշապիկը դեռ չեն կոճկել ես ամբողջ ուժերս լարեցի ու թափ տալով ազատվեցի բոլոր կապանքներից: Առաջին զոհս այս էծի մորուքով սպիտակ խալաթավորն է. վազեցի ու հրեցի նրան, բայց ուժերս սխալ էի հաշվել, մենք կամուրջից իրար գրկախառնված ցած էինք ընկնում: Ժամանակը կանգ էր առել ու ես վայելում է այդ ներքև թռչելը, հստակ գիտակցելով, որ աշխարհը մաքրելու եմ սպիտակ խալաթ չարիքից...

milkyway
12.06.2006, 17:45
Ու մենք ցբխվում ենք գետին: Առաջին հայացքից բան էլ չի եղել ,մարդ էլ չի մեռել: Նայում եմ խալաթավորի դեմքին, չեմ ջոկում տղայա թե աղջիկ, բայ դե էդ կանցնի,18-րդ անգամ ընկնելուցա: Բայց ոնց որ նույն տիպն ա ,ում համար միլիցեքը սկզբից հավքին տարան, չէ կներեք գժանոցից էին ու միլիցա չէին: Ու ես էլ գիժ եմ, որտեւ <կղկղանքի> մեջ լինելուց զզվել եմ, ուզում եմ գժության մեջ ինձ տեսնեմ մի քիչ: Գիտեք չէ ասում են սիրուց եմ գժվել, բայց էդ սուտ ա,որտեւ ես իրան էլ եմ սպանել: Էս խալաթավորը երեկ պատմեց ,որ դաժան մանկություն ա պատճառը:Տատս՝ ոսկի կնիկ, ակարդյոնի դաստատու էր անչափահասների գաղութում: Պապուս մասին ոչ լսել եմ ոչ տեսել: Ու տենց չտեսնված պապուց տատս ունեցել էր հորս:

John
12.06.2006, 21:31
Իմ գժվելու հիմնական պատճառը երևի շրջապատող անարդարություններն էին. դպրոցում միշտ ճնշում էին,որովհետև լավ չէի հագնվում,հերս հարբեցող էր,մերս էլ սաղ օրը տունը չէր,մենակ իրիկվա կողմ էի մի կես ժամ տեսնում,են էլ սաղ ընթացքում վրես էռ գոռում.խի՞ էս սոված,խի՞ ա աչքիդ տակը կապտած,խի՞ ա շորդ ճղված... ո՞վ ըլներ իմ տեղը,որ չգժվեր,հա իմիջիայլոց ուզում եմ պատմել իմ 1-ին վայրէջքի մասին. մեր դասարանի տղեքը որոշել էին ինձ հերթական անգամ ծեծել,բայց որպեսզի հետաքրքիր լիներ,էդ անգամը որոշեցին ոչ թե զուգարանում ծեծել,այլ հենց դասարանում՝աղջիկների ներկայությամբ։Մեր դասարանը 3-րդ հարկում էր։ Լաաավ ծեծեցին, ու երբ որ արդեն ցավին չէի դիմանում,ստիպված որոշեցի հակահարված տալ ուժեղ մրցակցին։ Գլխով Միշիկի փորին խփեցի,էսի տեղն ու տեղը վրես փռվավ,ես էլ մի կերպ սրա տակից դուրս գալով տեսա Գայուշի հայացքը իմ վրա։Նենց էր նայում տնաշենը,ոնց որ ծեծված շան նայեր... Էդ նվաստացնող հայացքին էլ չդիմացա՝հարձակվեցի էս Գայուշի վրա ու սկսեցի աջ ու ձախ սրան խբել...Էդ պահին էլ ջոգեցի,որ աթոռը գլխիս ա գալիս... ուրիշ հնար չունեի,ստիպված լուսամուտից թռա,որ հարվածից խուսափեմ...

Մասսագետ
05.08.2006, 20:25
Հարվածից խուսափեցի, բայց մի ուրիշ հարված ստացա, վայրէջքի հարված: Ցավոտ էր, բայց լինում են ցավեր, որ կայֆ ես ստանում, էս դրանցից էր: Հիշում եմ, որ առաջին ինքնասպանությունս որոշել էի մոստից գցվելով կատարեի. չստացվեց: Չէ՛, մոստից ինձ գցեցի, բայց մոստը բարձր չէր: Ինչո՞ւ էի ուզում մեռնեի: Պատմեմ: Մի անգամ փողոցով քայլում էի, մի շենքի պադեզդի առաջ էրկու հատ դագաղ տեսա, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր, մեծ՝ սև, փոքրը՝ օգտագործած: «Իմ ու հորս դագաղներն են», մտածեցի: Էդ մտածմունքիցս էր, որ մտածեցի. «Բայց ես մեռած չեմ» ու որոշեցի ինքնասպնություն անեմ, որ դագաղը տեր ունենա: Մեծ դագաղը արդեն տեր ուներ, հերս էր. մի ժամ առաջ էր մեռել, ես էի սպանել, եթե չսպանեի ես էի մեռնելու, որոտև իմացել էր, որ ես իրա տղեն չեմ ու հարձակվել էր վրես դանակով, լավ ա ջեբս կռիսի դեղ կար, հորս համար էի առել, ասում են՝ օգնում ա: Գոռալով էր հարձակվել վրես, այսինքն, բերանը բաց: Կռիսի դեղը լցրի բերանը: Կռիսը էլ չէր գոռում. կռիսը մեռավ: Կռիսը հասկացել էր, որ իր տղեն չի կարա կռիս չլինի…

kiki
05.08.2006, 21:39
//ժող, բայց զգու՞մ եք ինչ դաժան ու տխուր պատմություն է...

դրանից հետո մայրս մահացավ...բայց ոչ թե հորս մահանալու դարդից, այլ սիրեկանի "դանակից" ...դե էն ժամանակ , հորս կենդանության ժամանակ էլի, թաքուն էին հանդիպում, իսկ նման հանդիպումները միշտ էլ հետաքրքիր են, քանի որ էքստրեմալ են, նամանավանդ իմ հոր նման կռիսի կնոջ ու սիրեկանի համար... հորս մեռնելուց հետո արդեն ճանապարհը բացվել էր, մայրս 9 - րդ երկնքում էր, բայց սիրեկանը ՝ մեր թաղի Վղոն, արդեն հետաքրքրությունը կորցրել էր, քանի որ թաղ էր եկել մի նոր "կուկլկա" ՝ 41 տարեկան շուշա - տիկին, անունը ՝ Վարսենիկ...ամուսինը մահացել էր, ինքն էլ բախտագուշակութկամբ էր զբաղվում, բայց ավելի լավ մոտը ստացվում էր տղամարդկանց բախտը գուշակելը...
մի խոսքով, նոր շուշա-տիկինի հայտնվելը մորս գործերին խփեց, մի անգամ էլ սիրելին նրան ասեց, որ "յան տա"...սա էլ չդիմացավ ու միանգամից Կիևյան գնաց...իհարկե խոհանոցային դանակը սիրելիի փորը մխրճելուց հետո...դե դրան էլ չդիմացավ սիրտը ու ... գնաց ... ինձ թողնելով անտեր ու տիրական ... չնայած մինչև այդ էլ էի ըստ էության այդ կարգավիճակում ...

Լէգնա
06.08.2006, 09:41
Այս էր իմ դպրոցի շարադրության ողջ պարունակությունը…Դահլիճը ծափահարում էր ոտնկայս,ծնողներս չնայած առաջին անգամ էին լսում ,որ ինձ գովերգեն,բայց շշմել էին ավելի շուտ ,իմ չար մտքերից,իսկ ավելի շուտ,թե ինչպես դպրոցի տնօրենը այս սադիստությւոնը ճանաչեց տարվա լավագույն շարադրություն:Ես դեռ տասներկուամյա պատանի,հասկացա,որ աշխարհը կարոտ է ոչ միայն նման տողերի ,այլ նաև տեսարանների,ու որոշեցի,դառնալ մանյակ...Չգիտեմ ինչպիսին էին ժամանակի մանյակները ,բայց ես որոշեցի նրանցից վատ մանյակ դառնալ, և հենց այդ գիշեր Լենկ-Թեմուրի օրինակին հետևեցի.Մորթազերց արեցի մորս,մեջը սառույց լցրեցի ու ...կախեցի լուսամփոփից:
... Դե ուրախացի մամ ջան:

Riddle
06.08.2006, 11:09
Ժողովուրդ, ձեր հորինածը ձեզ դուր եկա՞վ::think

Լէգնա
06.08.2006, 11:14
Ժողովուրդ, ձեր հորինածը ձեզ դուր եկա՞վ::think
:D ....էէէէ,ասում ես մազոխիստ ես,սկի սադիստ չես,քեզնից ինչ մազո :D

Riddle
06.08.2006, 11:16
:D ....էէէէ,ասում ես մազոխիստ ես,սկի սադիստ չես,քեզնից ինչ մազո :D
ԷԷԷ կատակ էի անում, բայց մեկ է, օրագիրդ ուզում եմ:;)

Լէգնա
06.08.2006, 11:20
ԷԷԷ կատակ էի անում, բայց մեկ է, օրագիրդ ուզում եմ:;)
կատակ չէր,քո սմայլը արդեն քեզ վառեց,:P ,չուզես էլ,արդեն տալու եմ,մեծն Մազոն,ես:D ,ուզում է լավ աշակերտներ ունենալ,համ էլ օֆֆտոփ մի արա,չի կարելի չէ:angry ,,,իա.,օֆֆտոփ մտիր :)

Մասսագետ
09.08.2006, 11:18
դրանից հետո մայրս մահացավ...բայց ոչ թե հորս մահանալու դարդից, այլ սիրեկանի "դանակից" ...


Մորթազերծ արեցի մորս,մեջը սառույց լցրեցի ու ...կախեցի լուսամփոփից:
Ուշադիր էղեք մայրը արդեն մեռել ա, վերջը փոխել ա պետք:

Մնացել ա 2 պարբերություն:

Մասսագետ
09.08.2006, 12:06
Ուշադիր էղեք մայրը արդեն մեռել ա, վերջը փոխել ա պետք:
Չէ՛, ճիշտ ա. մերը շարադարության մեջ էր մեռել:

Լէգնա
10.08.2006, 15:09
Չէ՛, ճիշտ ա. մերը շարադարության մեջ էր մեռել:
:[ դու նախ ուշադիր եղիր

milkyway
11.08.2006, 11:54
:think ....Րոպեկան պոռթկման պահին ինչ ասես դուս չես տա, Էլ շարադրություն էլ դավաճան հայր ,էլ ուրացած մայր…ինչ ուրացած , ես գրել էի կուրացած Րաֆֆին փոխեց ուրացած:angry (մոռացա պատմեմ Ռաֆֆին տատուս կյանքում առաջին տղամարդն էր եղել, ու դրա խաթր՝ էժանով իհարկե, համաձայնեց կյանքիս պատմությունը գրել, դե ես էլ ասի լավ Խելքը քցած բիձայա, թո զբաղվի) : Հա ուր էի հասել ,ինքնասպանությանս ու անտեր դագաղիս, որը հետո բժիշկները էժանով խուրդեցին Ռուսաստանում ամուսնու դիակը փնտրող մի Սգավոր կույսի: Ես առաջարկեցի նրան ամուսնանալ , բայց դե դագաղը իմ հետ միասին տամոժնայում էքա փող կնստեր: Մենք նույն տեղը խալ չունեինք հետեւաբար իրար սիրեցինք: Ու 9 ամսին երեխա կունենայինք, բայց աստված դաժան է ու անխնա…Ամուսինը գտնվեց փլատակների տակից: 1-ին անգամ ուղղակի լավ ման չէին եկել: Դգաղը փոքր էր պարզվեց: Կույսը նեղացավ, ու կույս էլ մնաց, երեւի: Շեղվեցի կներեք:Այդքանից հետո ինքնասպանությունը դառավ կյանքի ձեւ իմ համար…

Մասսագետ
11.08.2006, 12:56
Բայց ինձ մենակ էի զգում: Ինքնասպանություն գործելը մենակով տխուր ա: Բացեցի ինքնասպանների ակումբ: Սկզբում մենք հավաքվում էին հաղթկան կամրջի մոտ: Բայց հետո շատացանք, մի կամուրջը հերիք չէր անում: Հիմա Կիևյանի, Դավթաշենի ու Լամբադայի կամուրջներն էլ են մերը: Լամաբդայում տանջաինքնասպան լինողներն են գնում, էնտեղ բացի կամրջից գցվելուց ավտո էլ ա վրայովդ անցնում:
Էսօր իմ հերթն ա, վերջին ինքնասպանությանս օրն ա, արդեն պրոֆեսիոնալ ինքնասպան եմ, ուզում եմ թոշակի անցնեմ: Դավթաշենից պիտի գցվեմ, ուզում եմ՝ գոնե սիրուն տեսարան տեսնելով մեռնեմ:
Արդեն մոտենում եմ կամրջին, ծայրին կանգնած եմ ու թռա: Օդում եմ, ի՜նչ հավես ա, մարդիկ հիմար են, որ թռնել չգիտեն: մի քանի վայրկյանից պիտի մեռնեմ, տեսնես՝ ինչ ա լինելո՞ւ մեռնելուց հետո, բայց չէ, մի րոպե, ժամանակը հետ տվե՛ք, չէ՛, չեմ ուզում մեռնեմ, չեմ ուզում իմանամ՝ ինչ ա լինելու մեռնելուց հետո, հիմար կյանք եմ ապրել, հե՛տ տարեք ինձ, նորմալ կապրեմ, չեմ վայելել կյանքս, արա հետ տար...:

Esmeralda
22.08.2006, 21:36
Տխուր էր, բայց հետաքրքիր էր....
եկեք մի հատ ել գրենք...

Արշակ
22.08.2006, 21:48
Տխուր էր, բայց հետաքրքիր էր....
եկեք մի հատ ել գրենք...
Եկեք:) Դե դու սկսիր ;)

Esmeralda
22.08.2006, 22:23
Ի՜նչ մութ ա... Գոնե լուցկին խոնավ չլիներ... Զզվում եմ էս վախից... էս նույն երազից... ասում են թուղթուգիր ա... Առանց բարձ եմ քնում արդեն քանի տարի... Սաղ բարձերն էլ թափեցի... Բայց էլի նույն երազը... Արդեն կատակում են, թե թուղթուգիրն արյանդ մեջ ա.... Բա մեղք չե՞ն էդքան մարդիկ... Վաղն էլ էլի կանչել են. մի 13տարեկան երեխու եմ արյուն տալու արդեն երկրորդ անգամ... Հերն ու մերը ձեռներս էին պաչում... Բայց երեխու աչքերը տխուր էին... Ինձ հիշեցի... մազերս գցեցի աչքերիս, որ չտեսնեն թուլությունս... Ու հետո փախա... փողը վազելով բերում էին հետևիցս... չվերցրի... իզուր, գոնե լուցկի կառնեի... թե չէ էս խոնավը... Հեռախո՞սը... էս ո՞վ ա ես գիշերվա կեսին... Ալո՛, ո՞վ... ո՞նց... ուրեմն դու չէի՞ր դագաղի մեջ խցկված... գալիս եմ...

Esmeralda
23.08.2006, 18:59
Էս ոչ մեկը չի ուզում շարունակել իմ խառը պատմությունը.... :(

kiki
23.08.2006, 20:34
ես ուզում եմ, բայց էնպիսի բան ես գրել, որ մտածելա մի քիչ պետք...գլուխս որ աշխատի կավելացնեմ...

Esmeralda
23.08.2006, 20:39
Հույս ունեմ կկարողանաս հավաքել մտքերդ..... :(

milkyway
24.08.2006, 18:01
Հեռախոսը դրեցի , վազում եմ դուրս: Էլի հիվանդանոց ,երկու շաբաթ առաջ մեկին արուն էի տվել ,գիտեի մեռել էր, պարզվեց ինքը չէր, նույն անուն ազգանունով էլի Թաթուլ Բասմանյան կար…Թուղթ ու գիրը չի ազդել, թե ժամանակը չի: Ասեց արունդ լավա ազդում, հմմմ... Արունս 4-րդ կարգա բացասական, ասում են ամենքիչ տարածված կարգն ու ռեզուսն ունեմ: Սիրում եմ օգնել մարդկանց ,հատկապես ,որ արյանս մեջ թուղթ ու գիր կա: Ում արուն եմ տալիս ձեռի հետ էլ մի երկու հատ թուղթ ու գիր եմ բաժին հանում . մեկին տունը մնալու, մեկին թաղվելու ,մեկին հիվանդության, չբերության, ըստ ճաշակի: Մենակ դժբախտ ըլնելուց հոգնել եմ, հետաքրքիր չի: Մարդիկ երջանիկներին չեն սիրում::[

Esmeralda
24.08.2006, 19:02
Շնորհակալ եմ milkyway-ին, որ շարունակեց իմ պատմությունը....
Ըստ խաղի պայմանների՝ ես դեռ իրավունք չունեմ շարունակելու, չէ՞...

Esmeralda
27.08.2006, 22:02
Ժողովուրդ.... կիսատ մնաց....

Մասսագետ
01.09.2006, 02:59
Մարդիկ երջանիկների չեն սիրում, որտև նախանձ են մարդիկ, երջանիկ մարդ չկա, բայց սաղ էլ դեմինին երջանիկ են տեսնում, որտև մարդիկ սիրում են չսիրել: Մառլոն ընգերս էր, մի անգամ ինձ ասեց.
- Դու երջանիկ մարդ ես. մարդկանց ես օգնում: Իսկ ես դժբախտ եմ, որտև սաղ կյանք փող եմ ունեցել, տաքուկ փափուկ ապրել եմ ինձ համար ու մտքովս էլ չի անցել, որ մարդկանց պիտի օգնեմ ու չեմ էլ օգնելու, որտև երջանկությունը ինձ համար չի: Ես ուզում եմ դժբախտ ապրեմ, որ բողոքեմ, որ երջանիկ չեմ:
Դրանից էրկու շաբաթ հետո էլ ընգերս չէր, ինչո՞ւ, որտև մեռելները ընգերություն անել չգիտեն: Հենց էդ ձև, Մառլոն մեռավ: Ինքնասպան էր էղել: Կախվել էր: Նամակ թողել էր. «Ես երջանիկ չեմ»: Մառլոյի երջանիկ չլինելու գաղափարը իրան գետնի տակ տարավ: Չգիտեմ թուղթ ու գիր ա, թե Մառլոյի հոգու չար խաղերը, բայց իրան եմ տեսնում երազում: Գալիս ու ասում ա՝ դու երջանիկ ես: Կախված վիճակում ա ասում:
Ինձ չեմ մեղավոր համարում, որ Մառլոն մեռել ա, Երջանկությունն ա մեղավոր, որ մարդիկ մեռնում եմ:

Լէգնա
01.09.2006, 10:21
Իսկ մարդն էլ մեղավոր է ,որ աշխարհում դեռ գոյում է երջանկությունը : Ա~խ ,եթե միայն հանդիպեր ինձ այդ կոչեցյալ երջանկությունը ,առնվազն փռթիկ -փռթիկ կանեի ու կուլ կտայի ,հետո ինքս ինձ էլ , մանրակրկիտ բութ դանակով կկտրտեի ու կխնդրեի մեկին , վառել ինձ , որ այդ կոչեցյալը աշխարհիս երեսից անհետանար իմ հետ միասին : Երջանկությանը ես շատ կուզեի գեթ մի անգամ տեսնել , գոնե մահվան հետ գա , որ հասցնեմ հաջորդ կյանքում ,ծնվել նրան ճանաչած :
Եթե միայն մարդիկ տենչային դժբախտությանը ,երջանկության չաաափ : Դժբախտությունն էլ կդառնար քցիբ արարած ու չէր հյուրընկալվի մարդկանց : Ու այդժամ ես կցանկանայի խժռել դժբախտությանը , իսկ երջանկությունից մարդիկ կսկսեին փախչել : Երջանկության գերեզման եմ ուզում ...

Esmeralda
01.09.2006, 14:48
Բայց իմ ուզելը շաաատ քիչ ա.... Մառլոն իսկականից զանգե՞ց... թե երազիս մեջ մի նոր կադր ա մտե՞լ... Երևի Մառլոն ձանձրացավ էդ միապաղաղությունից.... ինքը սիրում էր փոփոխություններ.... ՄԻ օր նույնիսկ ասեց. "Ինձ էլ արյուն կտա՞ս... Ուզում եմ արյունս փոխեմ...."
Վերջին մարդն եմ եղել, որ խոսացել ա Մառլոյի հետ... երևի լրիվ հոգին մեջս ա մտել....
ասում էին, թե ես եմ ստիպել, որ կախվի... Մինչև ապացուցեցինք.... Մառլոն կմախք դառավ... լավ ա գոնե չպահեցին՝ որպես դեպքի գլխավոր հերոս....
օֆ... էս օրն ինչ անժպիտ մթնեց...
Ֆսյո, շուն եմ պահելու... ասում են, օգնում ա.... բայց ինչի՞ն....

Արշակ
01.09.2006, 16:29
Ժողովու՞րդ, ինչ-որ շատ չի՞ նախորդ պատմվածքին նման ստացվում :think

Մասսագետ
01.09.2006, 16:33
Ժողովու՞րդ, ինչ-որ շատ չի՞ նախորդ պատմվածքին նման ստացվում :think
Հա, ոճը կարելի ա ասել նույնն ա, նույն հեղինակի մտածմունքներն են, բայց էս դեպքում հեղինակը լրիվ ուրիշ խնդիրներից ա խոսում, դե թող խոսա տեսնենք վերջը ինչ ա պարզվում:

Koroleva
23.09.2006, 23:21
...իսկ դու ինձ մի նայիր այդպես, երևի ես էլ քո սև ու սպիտակ աշխարհում նույնքան անգույն եմ, որքան անգույն է արյունոտ այս թաշկինակը, որով ցանկանում էի զսպել արյան հոսքը… իսկ հիմա դու ես լիզում այդ վերքը, իմ միակ բարեկամ, ու ես պետք է քեզ թողնեի այստեղ մենակ, սոված կմնայիր, ախր
…Ինձ դեռ անհրաժեշտ է երջանկություն բաժանել այս արյան փաթեթավորմամբ, որը հիմա ինչ-որ անհասկանելի լեզվի անհասկանելի տառեր է գրում իմ ձեռքին:
արյուն, որը տալիս է երջանկություն, այդ դեպքում ինչո՞ւ չի տալիս ինձ այդ երջանկությունը, երբ նայում եմ նրա աչքերին, իսկ ո՞ւր են աչքերը… իմ միակ բարեկամի աչքերը, որ պատուհան են դեպի անգույն աշխարհ, որտեղ ամեն ինչ այնքան պարզ է, որտեղ գույներ չկան:
Դե արի քեզ հաց տամ, սոված կլինես

Adam
06.03.2008, 01:33
Իռաք: 2007 թիվ: Որոշել ենք ընկերներով գնանք Իռաք, անցկացնելու մեր ամառային արձակուրդը: Նստեցինք սամալյոտ, աշխատողը սինիի վրա մի քանի հատ բռոնի ժիլետ բերեց, ասեց հագեք: Վախեցանք, ասինք ինչի՞ համարա: Ասեց հեչ... էնքան որ չմրսեք, որովհետև քաղաքում շատ ցուրտա լինելու: Ընկերս՝ Ատոմը, հետը ֆոտո ապարատ էր վերցրել, հույս ունենալով, որ Բենլադենի փոսը կգտնի ու կնկարի....բայց անընդհատ ես իրան ասում էի.... այ տղա, զգուշ կմնաս, թե չէ որ Բենլադենը բռնեց, քեզ քո ֆոտոապառատի հետ իրա փոսում պռայավկա կանի....: Ատոմը ասեց չէ, պտի ես դրան նկարեմ.... համել եթե առիթ լինի ուզում եմ պարզեմ, էտի վանո սիրադեղյաննա թե չէ.... ու ուլտիմատում եմ դնելու, որ հենց դեմըս թրաշվի, տենամ: Արա հմի ընկերներով էս տղու համարձակության վրա խփնվել ենք: Ախր հեչ չի վախում է....: Հասանք Իռաք: Այրոպոռտում մի հատ պառավ դիմավորեց մեզ ու ասեց, որ...

*e}|{uka*
08.11.2008, 23:41
Իռաք: 2007 թիվ: Որոշել ենք ընկերներով գնանք Իռաք, անցկացնելու մեր ամառային արձակուրդը: Նստեցինք սամալյոտ, աշխատողը սինիի վրա մի քանի հատ բռոնի ժիլետ բերեց, ասեց հագեք: Վախեցանք, ասինք ինչի՞ համարա: Ասեց հեչ... էնքան որ չմրսեք, որովհետև քաղաքում շատ ցուրտա լինելու: Ընկերս՝ Ատոմը, հետը ֆոտո ապարատ էր վերցրել, հույս ունենալով, որ Բենլադենի փոսը կգտնի ու կնկարի....բայց անընդհատ ես իրան ասում էի.... այ տղա, զգուշ կմնաս, թե չէ որ Բենլադենը բռնեց, քեզ քո ֆոտոապառատի հետ իրա փոսում պռայավկա կանի....: Ատոմը ասեց չէ, պտի ես դրան նկարեմ.... համել եթե առիթ լինի ուզում եմ պարզեմ, էտի վանո սիրադեղյաննա թե չէ.... ու ուլտիմատում եմ դնելու, որ հենց դեմըս թրաշվի, տենամ: Արա հմի ընկերներով էս տղու համարձակության վրա խփնվել ենք: Ախր հեչ չի վախում է....: Հասանք Իռաք: Այրոպոռտում մի հատ պառավ դիմավորեց մեզ ու ասեց, որ...
Ասեց.
-Երեխեք ջան, բոլոր հյուրանոցները զբաղված են, եկեք տանեմ ձեզ մեր տուն , տնավարի կպահեմ, ինձ փող կարաք չտաք, մենակ մի բան եմ ուզում :oy, որ ամեն առավոտ ինձ սուրճ հրամցնեք անկողնուս մեջ, գիշերն էլ շորերս հանեք պառկացրեք անկողնումս, ծեր տատին եմ, չեմ կարում մենակս անեմ, մինչև պառկում եմ, հոգիս հելնումա :D
Տղեքը իրար նայեցին, հետո նայեցին իրաքահայ տատին, ասին «օքեյ տատ ջան դու պրոբլեմ չունես » :
Օդանավակայանից դուրս եկան, ամեն մեկը մտածում էր. «Հո էս տատին մանյակ չի, մի բան չանի մեր հետ, մնանք էս Իրաքներում», իսկ Ատոմն էլ երազում էր, իր հանդիպման մասին Վանոյի հետ : Հասան....

WhiteSmoke{F}
11.11.2008, 03:34
Ասեց.
-Երեխեք ջան, բոլոր հյուրանոցները զբաղված են, եկեք տանեմ ձեզ մեր տուն , տնավարի կպահեմ, ինձ փող կարաք չտաք, մենակ մի բան եմ ուզում :oy, որ ամեն առավոտ ինձ սուրճ հրամցնեք անկողնուս մեջ, գիշերն էլ շորերս հանեք պառկացրեք անկողնումս, ծեր տատին եմ, չեմ կարում մենակս անեմ, մինչև պառկում եմ, հոգիս հելնումա :D
Տղեքը իրար նայեցին, հետո նայեցին իրաքահայ տատին, ասին «օքեյ տատ ջան դու պրոբլեմ չունես » :
Օդանավակայանից դուրս եկան, ամեն մեկը մտածում էր. «Հո էս տատին մանյակ չի, մի բան չանի մեր հետ, մնանք էս Իրաքներում», իսկ Ատոմն էլ երազում էր, իր հանդիպման մասին Վանոյի հետ : Հասան....

Հասանք էն փողոցը որտեղ իբր պետքա ապրեինք տատու հետ ու տատն ասեց որ փողոցը նեղա մեքենան չի անցնի,պետքա քայլենք:Շատ կասկածելի էր:Մինչ խառը մտածմունքներով գնում էինք տատի ուղեկցությամբ,հասկացա որ 2 երնեկ մի տեղ չի լինում,գոնե տատին մի 30 տարի ջահել լիներ:Այ թե Ատոմը կմոռանար Բեն Լադենի,Վանոի թրաշվելու մասին:Էէէէէէէէէէէէէհ հիմա կասեք ովա արձակուրդ գնում Իրաք:Կատակ էի անում իրականում լուրջ գործով ենք ստեղ:Փակագծերը հետո կբացեմ:Կամ էլ չեմ բացի:Կախվածա նրանից թե կապրենք մինչև մեր միսիայի ավարտը:Տատին մեզ ուղեկցեց մի շքեղ լիմուզինի մոտ,նստեցինք մեջը ամենաշիկ աղջիկներ ու վիսկի:Պարզ Է թե տատիկին մեզ որպես դիմավորող ուղարկելը ում կատակն է:Մի շիկահեր նստեց կողքիս.......................................