PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ տղաները

Katka
10.10.2008, 14:42
:) Եկեք այստեղ գովենք հայ տղաներին: :)
Նշեք նրանց բնորոշ բոլոր դրական գծերը :)

ministr
10.10.2008, 15:25
Դե սկսեք մենք ուշադիր սպասում ենք :))

Katka
10.10.2008, 15:30
Դե սկսեք մենք ուշադիր սպասում ենք :))

Ինքդ էլ կարող ես գրառում անել, միայն աղջիկները չէ, որ կարող են գրառումներ անել;):D

dvgray
10.10.2008, 15:33
Հայ տղեքը օրինակ բոյով են, շատ ուրիշ տղեքի համեմատ :)

Ֆրեյա
10.10.2008, 15:51
Հայ տղեքը օրինակ բոյով են, շատ ուրիշ տղեքի համեմատ :)

Նայած ում համեմատ ;)
Գոբլինների և գնոմների տղաների համեմատ` շաաաա~տ բոյով են :D

Katka
10.10.2008, 15:54
Հայ տղեքը օրինակ բոյով են, շատ ուրիշ տղեքի համեմատ :)

Մարդիկ ,եկեք գրենք ընդհանուրի մասին, չխոսենք մեկ կամ երկու կամ 1000-ի մասին:
Դիվ ջան, ընդունիր, որ հայ տղաները բոյով չեն, այլ հարց են ռուս տղաները :think,
Հայ տղաները միջին բոյի են, համ էլ կուզենայի որ նշենք բնավորության գծերի մասին:)
Ասենք հաստատ գիտեմ մեկն ու եմկը շեշտելու է հայկական քիթը, բայց դա մի կող դնենք:ok

Ձայնալար
10.10.2008, 15:56
Ասենք հաստատ գիտեմ մեկն ու եմկը շեշտելու է հայկական քիթը, բայց դա մի կող դնենք:ok

Ճիշտ ա ավելի կարևոր մասեր կան: Դե գովեք գովեք, մենք դա սիրում ենք :hands

Ariadna
10.10.2008, 15:58
Ինչ ամոթ ա, ուզում էի մտաբերել կոնկրետ միայն հայ տղերքին բնորոշ դրական գիծ ու ոչինչ չմտաբերեցի։ Լավ, հիշեցի, մոր նկատմամբ հիմնականում հատուկ վերաբերմունք ունեն, նույնիսկ ամենառաբիզ խուժանը, մոր նկատմամբ ուրիշ ձևի ա խոսում։ Մի խոսքով, ընտանիքի նկատմամբ հարգանքը, ի նկատի ունեմ ծնողներին, ոչ կնոջը։

Katka
10.10.2008, 15:58
Ճիշտ ա ավելի կարևոր մասեր կան: Դե գովեք գովեք, մենք դա սիրում ենք :hands

Ինչ եք կարծում ավելացնենք նաև բացասական գծերը

Ֆրեյա
10.10.2008, 16:09
Ինչ եք կարծում ավելացնենք նաև բացասական գծերը

Եթե չավելացնենք, թեման կփակվի: Իսկապես, հայ տղաներին, ընդհանուր առմամբ դժվար է լավ բառերով բնութագրել: Ուրիշ բան, որ առանձին մարդիկ կարող են ընդհանուր մակարդակից վեր լինել: ;)

Ձայնալար
10.10.2008, 16:09
Ինչ եք կարծում ավելացնենք նաև բացասական գծերը

Չկպավ, դա կհամարվի օֆֆթոպ և կպատժվի օրենքի ողջ խստությամբ :D

Katka
10.10.2008, 16:11
Չկպավ, դա կհամարվի օֆֆթոպ և կպատժվի օրենքի ողջ խստությամբ :D

Բագ , թեմայից դուրս գրառումներ մի արա:)

Ավելացվել է 1 րոպե անց

:) Եկեք այստեղ գովենք հայ տղաներին: :)
Նշեք նրանց բնորոշ բոլոր դրական գծերը :)

Ավելացնում ենք նաև բացասական կողմերը:)

:)Նշեք հայ տղաներին բնորոշ բոլոր դրական և բացասական գծերը:)

keyboard
10.10.2008, 16:13
Ճիշտ ա ավելի կարևոր մասեր կան: Դե գովեք գովեք, մենք դա սիրում ենք :hands

Բագրատ, սրա համար հատուկ տեղ կա գրելու, համ էլ քթից կարևոր բան կա՞:D
Դե երևի իմ մոտ տարիքի հետ կապված էլ չկա ծերացել եմ::hands
Թեման կարելիա տեղափոխել ինտիմ անկյուն:

Elmo
10.10.2008, 16:14
Հայ տղերքի բանը մեծ ա՝ համբերությունը:

Katka
10.10.2008, 16:19
Բագրատ, սրա համար հատուկ տեղ կա գրելու, համ էլ քթից կարևոր բան կա՞:D
Դե երևի իմ մոտ տարիքի հետ կապված էլ չկա ծերացել եմ::hands
Թեման կարելիա տեղափոխել ինտիմ անկյուն:

Հայ տղաների մեծ մասը կոմպլեքսավորված է, երբեմն այդ կոմպլեքսները թաքցնում են ասենք անիմաստ կատակներ անելով կամ անիմաստ ինքնավստահություն ցուցաբերելով:)

Հ.Գ. Խնդրում եմ թեմայում անիմաստ գրառումներ չանել... :)

Annushka
10.10.2008, 16:40
Հայ տղերքի բանը մեծ ա՝ համբերությունը:

:D հայ տղեքը տաքարյուն են, կրքոտ ու շուտ բռնկվող:

keyboard
10.10.2008, 17:22
Հայ տղաների մեծ մասը կոմպլեքսավորված է, երբեմն այդ կոմպլեքսները թաքցնում են ասենք անիմաստ կատակներ անելով կամ անիմաստ ինքնավստահություն ցուցաբերելով:)

Հ.Գ. Խնդրում եմ թեմայում անիմաստ գրառումներ չանել... :)

Կարծում եմ մեծ մասը չի, ու մեկ էլ կցանկանայի մանրամասնեիք կոնկրետ ինչի մասին է խոսքը, ինչից են կոմպլեքսավորվում:o:think

Հ.Գ. Նայած ում համար է և ինչն է անիմաստ;)

Lion
10.10.2008, 17:26
:) Եկեք այստեղ գովենք հայ տղաներին: :)
Նշեք նրանց բնորոշ բոլոր դրական գծերը :)

Ընտանիքասեր, ծնողների, կնոջ ու երեխեքի համար ամեն ինչի պատրաստ, ստեղծող, չխմող, աշխատասեր, ձգտող...

Katka
10.10.2008, 17:56
Կարծում եմ մեծ մասը չի, ու մեկ էլ կցանկանայի մանրամասնեիք կոնկրետ ինչի մասին է խոսքը, ինչից են կոմպլեքսավորվում:o:think

Հ.Գ. Նայած ում համար է և ինչն է անիմաստ;)

Ես առանձնացնում եմ կոմպլեքսի երկու տեսակ, գուցե դա գիտականորեն էլ այդպես է չգիտեմ... "комплекс превосходства " և комплекс неполноценности
Այս երկու կոմպլեքսները բնորոշ են բոլորիս, քանի որ մենք ունենք անցյալ և ապագա:
Մենք բոլորս ձգտում ենք ավելինին քան մենք կանք, այսինքն ձգտում ենք կատարելագործվել, լինել ավելի լավը, քան մենք իրականում ենք, այս պրոցեսի ընթացքում առաջանում են այս երկու կոմպլեքսները: Հայ տղաների մոտ ավելի շատ գերակշռում է комплекс превосходства, ես չեմ խոսում բոլորի մասին, բայց խոսում եմ մեծամասնության մասին, հայ տղաները սիրում են լինել ավելին, քան իրականում են....:think
Հ.Գ. Գրառումը կոնկրետ անիմաստ է թեմայի շրջանակներում:;):)

Rammstein
10.10.2008, 18:00
:) Եկեք այստեղ գովենք հայ տղաներին: :)
Նշեք նրանց բնորոշ բոլոր դրական գծերը :)

Կարծում եմ թեմայի վերնագիրը այնպիսին է, որ կարելի է գրել նաեւ բացասական գծերի մասին։:ok

Հայ տղեքի մի ահագին մասը քյառթու են։

*e}|{uka*
10.10.2008, 18:18
Ես առանձնացնում եմ կոմպլեքսի երկու տեսակ, գուցե դա գիտականորեն էլ այդպես է չգիտեմ... "комплекс превосходства " և комплекс неполноценности
Այս երկու կոմպլեքսները բնորոշ են բոլորիս, քանի որ մենք ունենք անցյալ և ապագա:
Մենք բոլորս ձգտում ենք ավելինին քան մենք կանք, այսինքն ձգտում ենք կատարելագործվել, լինել ավելի լավը, քան մենք իրականում ենք, այս պրոցեսի ընթացքում առաջանում են այս երկու կոմպլեքսները: Հայ տղաների մոտ ավելի շատ գերակշռում է комплекс превосходства, ես չեմ խոսում բոլորի մասին, բայց խոսում եմ մեծամասնության մասին, հայ տղաները սիրում են լինել ավելին, քան իրականում են....:think
Հ.Գ. Գրառումը կոնկրետ անիմաստ է թեմայի շրջանակներում:;):)

Համամիտ եմ Կատկայի հետ ;)Հաաաաայ տղաներից յուրաքանչյուրը իրեն ինդիվիդուալ ա համարում, միակ էկզեմպլյարը ամբողջ աշխարհում: Իրենից հետո թեկուզ ջրհեղեղ :D
Լաաավ գծեր շաաաատ կան :Ամենակարևորը երևի ծնողասիրությունն է, հարգանքը մեծի, փոքրի նկատմամբ, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պոզիտիվ են հիմնականում :P ՎաՏ գծերի մասին չեմ ուզում խոսամ :beee ; Այ որ մի քիչ քիչ գլուխները գովան ու ծխելը թարգեն կարելի է արդեն խոսել այլ վատ գծերի ու սովորությունների մասին: :D

Rammstein
10.10.2008, 18:34

Պետք է կարողանալ ճիշտ համեմատել լավ եւ վատ հատկանիշները։ Դրա լավագույն ճանապարհը Աստվածաշունչն է։ Այնտեղ ասվում է, որ հպարտությունը (որը նույն գլուխ գովելն է, կամ իրեն ինդիվիդուալ համարելը) մահացու մեղք է։ Իսկ ծնողներին չսիրելը, անհարգալից վերաբերմունքը, անհայրենասիրությունը մահացու չեն։
Այս ծուլությունը իրոք մահացու մեղք է, բայց չէի ասի, որ Հայ տղաները աշխատասեր են։:)
Ես ինքս կրոնական ֆանատիկ չեմ (իհարկե աթեիստ էլ չեմ), բայց գիտեմ, որ անեմաճիշտը Աստվածաշունչն է։:ok

*e}|{uka*
10.10.2008, 18:40

ԻՆչ որ նման բան չեմ հանդիպել Աստվածաշնչում, որ գլուխ գովելը նույն ինդիվիդուալ լինելն է ու մահացու մեղք է :fool : Հպարտությունը, գոռոզությունը ու գլուխ գովալը նույն բանը չեն : :B

Հայկօ
10.10.2008, 19:08

Չէ՛ դե, ըստ Եկեղեցու՝ կան յոթ մահացու մեղքեր՝ հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և բղջախոհություն: Rammstein-ը դա նկատի ուներ:

Ինչու՞ որևէ մեկը թասիբի մասին բան չի գրել ;): Շատ կոլորիտային հասկացույթուն է:

WArmanW
10.10.2008, 19:08
+Հայ տղեքը ավելի ջոկող են:
+Հայ տղեքը ընկեր հարգող են:

-Հայ տղեքի հոգեկան աշխարհը քիչա զարգացած (ռեալիստ են)
-Հայ տղեքը ավելի քիչ են ռոմանտիկ:
-Հայ տղեքը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ մի քիչ փակ են:
-Հայ տղեքի մոտ կռուտիտը շատ լավա զարգացած:

Հայկօ
10.10.2008, 19:12
+Հայ տղեքը ավելի ջոկող են:
+Հայ տղեքը ընկեր հարգող են:

-Հայ տղեքի հոգեկան աշխարհը քիչա զարգացած (ռեալիստ են)
-Հայ տղեքը ռոմանտիկ չեն:
-Հայ տղեքը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ մի քիչ փակ են:
-Հայ տղեքի մոտ կռուտիտը շատ լավա զարգացած:

Էն վերջինը խի՞ էր մինուսների տա՞կ որ :B:

Մյուս մինուսների հետ համաձայն չեմ: Տղա էլ կա, տղա էլ: Ռեալիստ լինելն էլ թերզարգացած հոգեկանի նշան չէ:

WArmanW
10.10.2008, 19:16
Էն վերջինը խի՞ էր մինուսների տա՞կ որ :B:

Մյուս մինուսների հետ համաձայն չեմ: Տղա էլ կա, տղա էլ: Ռեալիստ լինելն էլ թերզարգացած հոգեկանի նշան չէ:

Հո բոլոր տղաների հետ չեմ, բացառություններ լիքն են:Էտ ռեալիստը կարելիա նեիտռալ դնել.

Տատ
31.10.2008, 17:46
Երեկ տեսա այնպիսի հայ տղաների, որ շունչս կտրվեց: Այդպիսի տղամարդիկ լինու՞մ են...
Ցյուրիխի բալետի կազմում չորս հայ կա, բոլորը Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանից: Երկուսը՝ աստղ և մենակատար են, Վահե Մարտիրիսյան և Արման Գրիգորյան:

Танцуют горячо и выразительно. Даже не зная наперед роль, можно угадать- Էս հաստատ հայ է:
Ներկայացնում եմ՝
http://www.opernhaus.ch/pict/db/bios/Martirosyan06_2594.jpgVahe Martirosyan

http://www.opernhaus.ch/pict/db/bios/Grigoryan06_2606.jpgArman Grigoryan

http://www.opernhaus.ch/pict/db/bios/Babajanyan06_2225.jpgArtur Babajanyan
http://www.opernhaus.ch/pict/db/bios/Gevorgyan_Davit.jpgDavit Gevorgyan, он пока в молодежной труппе.

Տատ
31.10.2008, 17:53
Որոշ տէսարաններ բալետներից (http://www.yerevan.ru/forum/showpost.php?p=334568&postcount=172)

ևս մի քիչ (http://www.yerevan.ru/forum/showpost.php?p=334569&postcount=173)

էլի նրանք (http://www.yerevan.ru/forum/showpost.php?p=334570&postcount=174)

http://www.yerevan.ru/forum/picture.php?pictureid=72&albumid=1&dl=1225458666&thumb=1

Gayl
31.10.2008, 17:58
+Հայ տղեքը ավելի ջոկող են:
+Հայ տղեքը ընկեր հարգող են:

-Հայ տղեքի հոգեկան աշխարհը քիչա զարգացած (ռեալիստ են)
-Հայ տղեքը ավելի քիչ են ռոմանտիկ:
-Հայ տղեքը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ մի քիչ փակ են:
-Հայ տղեքի մոտ կռուտիտը շատ լավա զարգացած:

<Հայ տղեքի մոտ կռուտիտը շատ լավա զարգացած> այս մեկը ինչ որ տեղ դրական կողմ է որովհետև «Հայ տղեքը ավելի ջոկող են» համ մինուս է համ պլուս թե չէ հակասություն կառաջանա:

Հայկօ
01.11.2008, 22:04
Երեկ տեսա այնպիսի հայ տղաների, որ շունչս կտրվեց: Այդպիսի տղամարդիկ լինու՞մ են...
Ցյուրիխի բալետի կազմում չորս հայ կա, բոլորը Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանից: Երկուսը՝ աստղ և մենակատար են, Վահե Մարտիրիսյան և Արման Գրիգորյան:

Танцуют горячо и выразительно. Даже не зная наперед роль, можно угадать- Էս հաստատ հայ է:

Ռետուզով էի՞ն :think:

:D:D:D

total_abandon
12.11.2008, 14:37
Հայ տղու ցավը տանեմ...
Հայ տղեն սոռտա
Հայ տղեն մորթա,
Հայ տղեն լյուբոյ խիպիշի, կիլդիմի մեջ առաջնորդա.

Մանե
24.11.2008, 15:31
Այ որ թողեիք,կասեի,որ հայ տղաների ՄԵԾ ՄԱՍԸ ունեն սիրուն աչքեր...:love:oy Բայց լավ է,որ չեք թողում,թեմայում չի կարելի,չեմ ասի:D

Մեղսավոր
24.11.2008, 15:36
հայ տղեն Մոնթեն էր,
հայ տղեն Վարդանն էր,
հար տղեն Դրոն էր,
Արաբոն էր, Սերոբն էր, Հրայրն էր....

Իսկ ձեր էր «հայ գյադեքը», որոնց երգերից մեջբերումներ եք անում, հեչ սովորական տղու տեսք չունեն, ուր մնաց հայ տղու հետ ուզենան ոտ գցեն:

Երկնային
24.11.2008, 16:05
Ռետուզով էի՞ն :think:

:D:D:D
մեռաաաաաա :D

Kuk
24.11.2008, 16:13
Ռետուզով էի՞ն :think:

:D:D:D

Հա, հերիք չի ռետուզով էին, հլը ոտերի մատերի վրա էլ կանգնում էին, լավ ա` չէին կանգնում:D

erexa
01.05.2011, 23:37
Բացասական գծեր- Կոպիտ են, բռի, կռվարար մի փոքր բանից կարան մի մեծ պատմություն սարքեն, աղջիկների չտես, մեկ-մեկ էնպես են նայում կարծես աղջիկ չեն տեսել, :( որ տեսնում են աղջիկը ազատ է իրեն պահում, ազատ մտքեր է արտահայտում, սկսում են էդ աղջկան ձեռ առնել ու քուչի տղերքին տարածել ,որ էդ աղջիկը ..... Մի խոսքով հետամնաց, գլուխգովան, էգոիստ մանավանդ աղջիկների հանդեպ: Սիրում են իշխել աղջիկներին ու շատերի մոտ իշխում է «մենք տղա ենք ու մեզ ամեն ինչ կարելի ա» մտածելակերպը, հավատարիմ չեն, երբ համասեռամոլ տղաների են տեսնում սկսում են հայհոյել, վիրավորել, երբեմն էլ ծեծել :( մի խոսքով վայրենի, գոռոզ ու իրանց քթից էն կողմ ոչինչ չեն տեսնում: Հլը որ այսքանը: :D

Դրական գծեր- Լավ հումոր ունեն, խելացի են, աղջիկների հանդեպ ուշադիր են, առնական են,աշխատասեր են, մեկ էլ կրքոտ երևի :)) այսքանը:

VisTolog
01.05.2011, 23:47

Էսքան վատ բան որդուց էլ գտնում եք::blin

***Mademoiselle Divo***
01.05.2011, 23:52
Հայ տղանեը չափից դուրս ծայրահեղ են, մեկ-մեկ իրենք էլ չգիտեն ինչ են ուզում: Իրենց մեջ չկա միջին, կամ լավն են, կամ վատն են, կամ ''գօղական են'', կամ ''դոդիկ'', կամ շատ են սիրում, կամ շատ են ատում.......

AMzone
02.05.2011, 00:01
Ռուս աղջիկներ ափսոս չկան ֆորումում, թէչե կասեին թէ Հայ տղեքը ինչով են լավը ;)

Գաղթական
02.05.2011, 00:09
եթե հայ տղերքի մեջ էդքան քիչ լավ բանա մնացել, բայց հայ աղջիկների մի մասը դեռ շարունակում է հենց նրանց ու միայն նրանց հետ ընտանիք կազմելու հույսեր փայփայել, ուրեմն դա կա´մ մեծահոգության, կա´մ էլ խելքի պակասի նշան կարող է լինել, չե՞ք գտնում..
:think:think

erexa
02.05.2011, 00:15
Ռուս աղջիկներ ափսոս չկան ֆորումում, թէչե կասեին թէ Հայ տղեքը ինչով են լավը ;)

Ռուս աղջիկ ասեցիր հիշեցի, սենց մի այլ կարգի հայ տղաներ էլ կան, որ գիտեն ռուս աղջկա հետ են ամուսնանալու կուսություն բան մոռանում են, բայց էդ նույն տղաները, հենց հայ աղջկա հետ են ամուսնանալու կուսությունը սկսում են հիշել: :8 Ու հայ աղջիկների անունի հետ խաղալու համար մի հատ են ,ինչը շատ տհաճ երևույթ ա: :angry

One_Way_Ticket
02.05.2011, 00:19
Հայ տղաները վախեցած են։ Վախեցածությունն արտահայտվում է նրանում, որ երբ հայ տղան ընկերուհու հետ քայլելիս ինչ-որ ծանոթ տղայի է տեսնում, կանգնում հետը զրուցում է, իսկ ընկերուհու հետ չի ծանոթացնում՝ երևի ենթագիտակցորեն վախենալով, որ ընկերուհուն ձեռքից կխլեն։ Խեղճ ընկերուհին ստիպված հայացքը ինչ-որ ուրիշ տեղ հառած սպասում է, թե երբ է ընկերը զրույցը ավարտելու։ Հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր հայ տղաներին՝ բլատնոյից մինչև ինծիլիգենտ։

Լուսաբեր
02.05.2011, 00:28
եթե հայ տղերքի մեջ էդքան քիչ լավ բանա մնացել, բայց հայ աղջիկների մի մասը դեռ շարունակում է հենց նրանց ու միայն նրանց հետ ընտանիք կազմելու հույսեր փայփայել, ուրեմն դա կա´մ մեծահոգության, կա´մ էլ խելքի պակասի նշան կարող է լինել, չե՞ք գտնում..
:think:think

Ոչ, ես չեմ գտնում... Որովհետև մտածելակերպերն են նույնը, նույն մշակույթն ունեն ու նույն հասարակությունում են մեծանում ու դաստիարակվում ու ընտրել քեզ հոգեհարազատ միջավայրից քեզ կողակից կամ մտերիմ մարդ, դա ոչ մեծահոգության, ոչ էլ խելքի պակաս կնշանակի: Դա ուղղակի քոնը գտնելնա կարծում եմ:

Գաղթական
02.05.2011, 00:46

Լուսաբեր ջան կարծիքդ հարգանքի արժան է, բայց քո խոսքերից ստացվում է, թե ողջ հայ մշակույթը, մենթալիտետն ու դաստիարակությունը հիմնված է միայն բազում բացսական երևույթների վրա..
իսկ դրականներից, թերևս, համաձայնության գանք զուտ ծնողասիրության, ավելի կոնկրետ՝ մորը հարգելու շուրջ..
դրա մասին են վկայում այս թեմայում բացսական արտահայտվող շատերը և, հանձինս քեզ, լռողները :):)

Գաղթական
02.05.2011, 00:50
Հայ տղաները վախեցած են։ Վախեցածությունն արտահայտվում է նրանում, որ երբ հայ տղան ընկերուհու հետ քայլելիս ինչ-որ ծանոթ տղայի է տեսնում, կանգնում հետը զրուցում է, իսկ ընկերուհու հետ չի ծանոթացնում՝ երևի ենթագիտակցորեն վախենալով, որ ընկերուհուն ձեռքից կխլեն։ Խեղճ ընկերուհին ստիպված հայացքը ինչ-որ ուրիշ տեղ հառած սպասում է, թե երբ է ընկերը զրույցը ավարտելու։ Հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր հայ տղաներին՝ բլատնոյից մինչև ինծիլիգենտ։

ինձ թվում է այստեղ խոսքը, ավելի շուտ, էթիկայի կանոնների տիրապետման մասին է ;)

Լուսաբեր
02.05.2011, 01:06
Լուսաբեր ջան կարծիքդ հարգանքի արժան է, բայց քո խոսքերից ստացվում է, թե ողջ հայ մշակույթը, մենթալիտետն ու դաստիարակությունը հիմնված է միայն բազում բացսական երևույթների վրա..
իսկ դրականներից, թերևս, համաձայնության գանք զուտ ծնողասիրության, ավելի կոնկրետ՝ մորը հարգելու շուրջ..
դրա մասին են վկայում այս թեմայում բացսական արտահայտվող շատերը և, հանձինս քեզ, լռողները :):)
Խիա ստացվում, ես տենց չեմ կարծում, ոչ թերագնահատում եմ, ոչ էլ գերագնահատում:
ես չեմ կարա ասենք մի ամբող ազգի արական սեռին ինչ-որ հատկանիշներ բնութագրեմ, այն էլ վատ, որովհետև ինչքանով որ վատն են այնքան էլ լավն են, որովհետև մարդ են առաջին հերթին: Պետք չի վերցնել ու որակել միանգամից, որովհետև ձեր հարևան Ասատուրը նման բնավորության տերա ու դա համընկելա ձեր կուրսի Հակոբի բնավորության հետ: Հա, բան չունեմ ասելու, հատկանիշներ կան, որ հենց մերն են, տիպիկ հայկական են, բայց.... Հենց վերևում, նենց բաներովա բնութագրել erexa-ն մեր տղաներին, որ ես կյանքումս էտպիսի տղաների հանդիպած չկամ, մենակ լսել ու սենց երբեմն կարդում եմ:
Երևի պետքա նշեի, որ համաձայն չեմ, որ այդքան քիչ բանա մնացել լավից մեր տղաների մեջ

erexa
02.05.2011, 01:21
Ավելացնեմ, որ իմ առաջին գրառումը այս թեմայում բոլոր հայ տղաներին չի վերաբերվում, ինչը կարող է վիրավորական լինել այս ֆորումի արական սեռի ներկայացուցիչների համար, ես ուղղակի իմ կարծիքը հայտնել եմ ընդհանուրի մասին, կարծիքս համապատասխանեցնելով համահունչ թեմային:

AMzone
02.05.2011, 02:43
Ռուս աղջիկ ասեցիր հիշեցի, սենց մի այլ կարգի հայ տղաներ էլ կան, որ գիտեն ռուս աղջկա հետ են ամուսնանալու կուսություն բան մոռանում են, բայց էդ նույն տղաները, հենց հայ աղջկա հետ են ամուսնանալու կուսությունը սկսում են հիշել: :8 Ու հայ աղջիկների անունի հետ խաղալու համար մի հատ են ,ինչը շատ տհաճ երևույթ ա: :angry

հիմա որ դարնա .. :oy

ով ինչ ուզում էնել անում, 92 թիվը չի անունի հետ խաղալ.
92 -ին կտենաիր, հայը պսակվեր նեգրի, պարսիկի, չինացու, հնդիկի հետ:
իսկ հմի վսյո ռավնոյա, կարևորը տղա լինի, բա որ ամերիկացիյա լինում, ակմ եվրոպացի, էտի սավսեմ վեջնա GOLD ա բռնցրած լինում.
բայց դե մողադրելու չի, ինչանեն աղջիկները, տղեքը քիչեն :think

Askalaf
02.05.2011, 04:17
Ընտանիքասեր, ծնողների, կնոջ ու երեխեքի համար ամեն ինչի պատրաստ, ստեղծող, չխմող, աշխատասեր, ձգտող...

Ընտանիքը հայ տղու սրբություննա ու էդ միանշանակ դրական ա ;)
Էսօր էս լեհերը ինձ մի սենց պատմություն պատմեցին, ուրեմն՝ Ցեռն (www.cern.ch)ում մի լեհ տղա մի հայի կնոջ փորձումա սիրահետի, էդ փորձը իհարկե դրա վրա մեծ փորձանքա դառնում. դրան հայերով էնքան են ծեծում, որ սա ոտի վրա չի կարում կանգնի (երկաթի կտորներով ոտնաթաթերին ենքան են տվել որ էլ դու սուս)։

Մեծ մասի հիմնական թերությունները՝ սեփական «ես»–ը չունենալը, ինչ–ինչ կիսագողական–կիսաավանդական բարքերին գերի լինելը, ճաշակի իսպառ բացակայությունը, մի խոսքով՝ խիստ սահմանափակ մտածողություն ունենալը։
:P

ՆանՍ
03.05.2011, 10:20
Մենակ մի բան կասեմ՝ ես մեր հայ՝ իմ պատկերացմամբ "լավ տղայի", նույնիսկ, ոտքի ճկույթի եղունգը ոչ մի ուրիշ ազգի լավ տղու հետ չեմ փոխի...:ok

zanazan
03.05.2011, 10:57
Բացասական գծեր- Կոպիտ են, բռի, կռվարար մի փոքր բանից կարան մի մեծ պատմություն սարքեն, աղջիկների չտես, մեկ-մեկ էնպես են նայում կարծես աղջիկ չեն տեսել, :( որ տեսնում են աղջիկը ազատ է իրեն պահում, ազատ մտքեր է արտահայտում, սկսում են էդ աղջկան ձեռ առնել ու քուչի տղերքին տարածել ,որ էդ աղջիկը ..... Մի խոսքով հետամնաց, գլուխգովան, էգոիստ մանավանդ աղջիկների հանդեպ: Սիրում են իշխել աղջիկներին ու շատերի մոտ իշխում է «մենք տղա ենք ու մեզ ամեն ինչ կարելի ա» մտածելակերպը, հավատարիմ չեն, երբ համասեռամոլ տղաների են տեսնում սկսում են հայհոյել, վիրավորել, երբեմն էլ ծեծել :( մի խոսքով վայրենի, գոռոզ ու իրանց քթից էն կողմ ոչինչ չեն տեսնում:
Ստեղ որն եր բացասական գիծը?:P
իսկ հիմա փորձենք զուգահեռներ անց կացնել Բացասական և Դրական գծերի միջև

1.Կոպիտ են, բռի, կռվարար մի փոքր բանից կարան մի մեծ պատմություն սարքեն --- առնական են
2.աղջիկների չտես, մեկ-մեկ էնպես են նայում կարծես աղջիկ չեն տեսել, որ տեսնում են աղջիկը ազատ է իրեն պահում, ազատ մտքեր է արտահայտում, սկսում են էդ աղջկան ձեռ առնել ու քուչի տղերքին տարածել ,որ էդ աղջիկը ..... --- Լավ հումոր ունեն
3.Մի խոսքով հետամնաց, գլուխգովան, էգոիստ մանավանդ աղջիկների հանդեպ: Սիրում են իշխել աղջիկներին ու շատերի մոտ իշխում է «մենք տղա ենք ու մեզ ամեն ինչ կարելի ա» մտածելակերպը --- աղջիկների հանդեպ ուշադիր են,
4.երբ համասեռամոլ տղաների են տեսնում սկսում են հայհոյել, վիրավորել, երբեմն էլ ծեծել --- խելացի են
5. իրանց քթից էն կողմ ոչինչ չեն տեսնում --- աշխատասեր են

փողեք "---" -ն "քանի որ"-ով, ու ամեն ինչ իր տեղը կընկնի...:P

Արամ
04.05.2011, 15:33
Հայ տղաները վախեցած են։ Վախեցածությունն արտահայտվում է նրանում, որ երբ հայ տղան ընկերուհու հետ քայլելիս ինչ-որ ծանոթ տղայի է տեսնում, կանգնում հետը զրուցում է, իսկ ընկերուհու հետ չի ծանոթացնում՝ երևի ենթագիտակցորեն վախենալով, որ ընկերուհուն ձեռքից կխլեն։ Խեղճ ընկերուհին ստիպված հայացքը ինչ-որ ուրիշ տեղ հառած սպասում է, թե երբ է ընկերը զրույցը ավարտելու։ Հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր հայ տղաներին՝ բլատնոյից մինչև ինծիլիգենտ։

Համաձայն եմ, ես էլ եմ այդպես, բայց դրա պատճառները ուրիշ են: Ամեն մեկի հետ չեն ծանոթացնում, հիմա ընկերուհուս հետ քայլելուց միլյոն հատ մարդ կա որ կարողա կայնեմ մի երկու բառ խոսամ, ծանոթացնում եմ միայն իմ մոտիկ ընկերների հետ, որոնց ես ընկեր եմ ասում:

Chilly
04.05.2011, 15:41
հա, ժողովուրդ, ես էլ չեմ սիրում էդ հայ տղերքին, մեր մեջ ասած՝ մի սիրելու բան էլ չեն, բայց այ հայ աղջկե՜րքը... :love

VisTolog
04.05.2011, 15:45
4.երբ համասեռամոլ տղաների են տեսնում սկսում են հայհոյել, վիրավորել, երբեմն էլ ծեծել --- խելացի են

:D փաստորեն դա խելքի արտահայտման ձևերից մեկնա:8

Ես կասեի հակառակնա. սովորաբար խելացիները անտարբեր են նմանների նկատմամբ:)

erexa
04.05.2011, 15:56
Ես կասեի հակառակնա. սովորաբար խելացիները անտարբեր են նմանների նկատմամբ:)

Ես էլ կասեի էնքան խելացիներ կան, որոնք հարգանք չունեն համասեռամոլների նկատմամբ: :8

zanazan
04.05.2011, 16:40
:D փաստորեն դա խելքի արտահայտման ձևերից մեկնա:8

Ես կասեի հակառակնա. սովորաբար խելացիները անտարբեր են նմանների նկատմամբ:)
Ես հենց այդպես ել վարվում եմ.Բայց արի ու տես եղբայր, անտարբերությունը հասցրեց նրան , որ "վախենում" եմ իջնեմ կոմայգի... :D

zanazan
04.05.2011, 16:42
Ես էլ կասեի էնքան խելացիներ կան, որոնք հարգանք չունեն համասեռամոլների նկատմամբ: :8

Հը?

zanazan
04.05.2011, 16:44
Ես էլ կասեի էնքան խելացիներ կան, որոնք հարգանք չունեն համասեռամոլների նկատմամբ: :8

Եթե համասեռամոլ ա ուրեմն պիտի հարգեմ?

erexa
04.05.2011, 17:12
Եթե համասեռամոլ ա ուրեմն պիտի հարգեմ?

Կարծում եմ ես չեմ, որ պետք է որոշեմ թե դուք ու՞մ հարգեք կամ ու՞մ չհարգեք, ասածս այն էր, որ խելացիությունը կապ չունի համասեռամոլների նկատմամբ անտարբեր լինելուն կամ չլինելուն:

VisTolog
04.05.2011, 17:19
Ես հենց այդպես ել վարվում եմ.Բայց արի ու տես եղբայր, անտարբերությունը հասցրեց նրան , որ "վախենում" եմ իջնեմ կոմայգի... :D

Կարամ արդարացնեմ իրանց վերաբերմունքը կոմայգու կողքով վախեցած անցնողների նկատմամբ, բայց էդ արդեն ուրիշ թեմայում մի ուրիշ անգամ:))

VisTolog
04.05.2011, 23:29
Մոդերատորական: Վերջին մի քանի թեմայից դուրս, անլուրջ գրառումները ջնջվել են: Նույն կերպ շարունակելու դեպքում թեման կփակվի: