PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոքրիկ Ոստիկանները և մյուսները



Sartorius
10.10.2008, 11:22
Բարև Ձեզ… Դուք երբևիցէ տեսե՞լ էք Փոքրիկ Ոստիկանների: Չէ, հանկարծ չմտածեք, թե խենթացել եմ, ուղղակի ցանկացա մի քիչ պատմել նրանց մասին: Ես վերջերս եմ հայտնաբերել նրանց, չնայած ամբողջ կյանքում ապրել եմ նրանց կողքին, կամ էլ ապրել եմ նրանց ընկերակցությունը կրելով սեփական ուսերիս: Եկեք պայմանավորվենք՝ բոլոր ոստիկաններին ժամանակավորապես անվանել Փոքրիկ Ոստիկաններ: Թե ինչու ժամանակավորապե՞ս, կարծում եմ հասկանում եք: Ոչինչ, բացի Փոքրիկ Ոստիկաններից, չի կարող հավակնել հավերժությանը: Նրանք ամենևին էլ փոքրիկ չեն, այլ հակառակը. երբեմն պատահում են աժդահա և մարմնեղ, երբեմն էլ նույնիսկ բեղերով տղաներ, ովքեր ահ ու սարսապի մեջ են պահում շրջապատող աշխարհին:Ոմանք սիրում են նրանց, իստ որոշները նույնիսկ սարսափում, այնպես որ միանաշանակ ասել, լավն են , կամ վատը՝ նշանակում է ոչինչ չասել: Նրանք, ովքեր սիրում են Մանկապարտեզի Փոքրիկ Ոստիկաններին, իրենց հերթին բաժանվում են երկու մասի:Մի մասը սիրում է նրանց, քանի որ Մ.Փ.Ո- նները պահում և հսկում են նրանց անդորրը, և թույլ չեն տալիս, որ իրենց որևէ մեկը նեղացնի: Անմիջապես հայտնվում են Մանկապարտեզի Փոքրիկ ոստիկանները և մի լավ դաս են տալիս անպատկառ կարգազանցներին: Հիացական հայացքների ներքո հեռանում են Մ.Փ.Ոստիկանները՝ մեկնդմիշտ մնալով իրենց պաշտող մասսայի աչքի լույսի մեջ: Մանկապարտեզի Փոքրիկ Ոստիկաններին սիրող մյուս մասը տարօրիննակներն են: Նրանք թեև Սիրում են Մ.Փ Ոստիկաններին, բայց ոչ մի հիացական դրսևորում չկա, և նրանք որևէ բանի համար չէ, որ սիրում են նրանց: Այդ Տարօրինակները մերժվում են ոչ միայն հիացական սիրող մասսայից, այլև սարսափողների կողմից են մերժված: Պատճառը թերևս անհասկանալի է, բայց կարծում եմ Ձևի և Բովանդակության խնդիր է: Պակաս հետաքրքիր չէ Մ.Փ.Ոստիկաններինց սարսափողների պարագայում: Կարծում եմ նրանց վախերը բավականին հիմնավորված են, քանի որ իսկապես արժեր սարսափել դրանից: Մանկապարտեզի Փոքրիկ Ոստիկանները երբեմն այնպիսի հարցեր են տալիս, որ այդ հարցերի պատասխանները Սարսափող մասսային սահմռկեցուցիչ վիճակների առաջ են կանգնեցնում: Կարծում էք դա ինչ որ շատ վախենալու հարցե՞ր են: Չէ, նույնիսկ շատ պարզունակ և անմեղ հարցեր, որից սակայն մարդկանց այն հատվածը, ում դուր է գալիս վախենալ Մ.Փ.Ոստիկաններից, ոչ թե վախենում, այլև նույնիսկ սարսափում, քանի որ սարսափի տոկոսի չափազանցման մեծագույն հակումը անդիմադրելի հաճույք է պատճառում ոչ միայն նրանց, այլև Մ.Փ.Ոստիկաններին, Երկուստեք ստացած հաճույքը նոր հաճույքների շրջանառության գրավականն է, և Մ.Փ.Ոստիկաններին դարձնում է իրական հաճույքի ամենաիսկական կենարար աղբյուր, որի կարիքը բոլորն էլ զգում են և բոլորի համար էլ Մանկապարտեզի Փոքրիկ Իսկական Ոստիկանները դառնում են կենսասիրության ամենակարևոր գործոններից մեկը, և նրանց նշանակությունը երբեք կասկածի տակ չի մնա…

Astra
13.10.2008, 01:21
Սկզբում....այնքան էլ չհասկացա.....բայց ամեն ինչ պարզվեց....թեև ես դեռ կմտացեմ գրածիդ շուրջ......դե, դու գիտես ինչ ես գրում և ինչպես.....շատ յուրօրինակ է......իմ դուրը եկավ.....

Լավ ոստիկան
13.04.2009, 00:55
Ավելի քան արդիական գործ է: Թեև ուշացումով, բայց տալիս եմ իմ արժանի գնահատականը:
+1

Sartorius
20.04.2009, 22:45
Շնորհակալություն հարազատներ ջան... Փոքրիկ էպիզոդ էր, որ եկավ ու մնաց տողերիս ներսում: Ափսոս, որ չհասցրեցի ինչպես հարկն է հյուրնկալել: