PDA

Դիտել ողջ տարբերակը : HayLand.Am - Հայկական սոցիալական ցանց

Հենո
10.10.2008, 03:28
www.hayland.am - Հայկական Սոցիալական Ցանց:hands

Chuk
10.10.2008, 04:18
հմմմ.... կարծես թե լավն է, վաղն ավելի խորը կուսումնասիրեմ :)

Լ.յ.ո.վ.
10.10.2008, 18:15
Էս հայկական օդնակլասնիկնա? :D

Սայտը դուրս եկավ, դաժե փլեյլիստ կար :B

Ռուֆուս
10.10.2008, 20:32
Զգուշացնում եմ, որ գրանցվելուց հետո ըքքաունթը հնարավոր չէ ջնջել:

Վայելեք, նաև շատ կուզենայի լսել ձեր կարծիքները կայքի մասին ;)

Cannibal
11.10.2008, 18:10
մենակ են որ Ֆլյուգերն ա սարքել ինձ հերիք ա որ մի հատ փորձեմ :D

Արամ
11.10.2008, 20:39
ԲրավՈՈՈՈՈ

Ռուֆուս
11.10.2008, 23:29
մենակ են որ Ֆլյուգերն ա սարքել ինձ հերիք ա որ մի հատ փորձեմ :D

Ֆյլուգերը մենակ դիզայնն է պատրաստել ;) Կարծում եմ, որ հինգ ամիսների տանջանքից հետո կայքը ստացվել է :hands

aerosmith
12.10.2008, 00:16
իրոք շատ լավ ա սարքած, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ!!!!!բայց ոնց պետքա անեք, որ պոպուլյար դառնա Հայաստանում ընենց ոնց որ одноклассник-ը,

REAL_ist
12.10.2008, 00:41
միակ ձևը չերեզ ադնակլասնիկ ռեկլամնա:D
դզեց աբրեն սարքողները խելքը գլխին բանեն ստացել

Kuk
12.10.2008, 00:48
Բայց լավ չի, որ անուն ազգանունը պետք ա անպայման լրացվի, մանավանդ, որ հետո չի լինում ջնջել:

REAL_ist
12.10.2008, 01:05
մտնումես Իմ շինանյութը տեղից ոնցոր կարաս փոխես

Kuk
12.10.2008, 01:08
մտնումես Իմ շինանյութը տեղից ոնցոր կարաս փոխես

Հա, ուսումնասիրեցի արդեն, վերջի վարիանտ, եթե ուզես ջնջել, բոլոր դռուզյաներից ատվոդ ես անում ու անուն ազգանունի տեղը մի հատ անկապ բան ես գրում, հարցը փակվում ա;)

Սամվել
12.10.2008, 01:15
Opera ով ու Մոզիլայով ոնց որ նորմալ չի աշխտաում :(

REAL_ist
12.10.2008, 01:18
հա իմմոտել նոր փորձեցի նամակ գրել չելավ, սմայլերնել չի բացում, բայց explorer–ով ու google chrome–ով էլ փորձեցի չեղավ:think

Kuk
12.10.2008, 01:25
Իմ մոտ նորմալ բացում ա, Opera-ով եմ մտել, Սամ, քեզ «ընկերանալ» եմ տվել:) ընկերենաաաաաաաալ:D:D

Ռեդ
12.10.2008, 01:26
Զգուշացնում եմ, որ գրանցվելուց հետո ըքքաունթը հնարավոր չէ ջնջել:

Վայելեք, նաև շատ կուզենայի լսել ձեր կարծիքները կայքի մասին ;)
Ռեգիստրացիա արեցի, կես ժամա սպասում եմ բայց մեյլիս նամակ չի գալի :esim :|

Ռեդ
12.10.2008, 01:47
Հարմարվելը մի քիչ բարդ ա, բայց յոլա կտանենք ;)

Սամվել
12.10.2008, 09:39
հա իմմոտել նոր փորձեցի նամակ գրել չելավ, սմայլերնել չի բացում, բայց explorer–ով ու google chrome–ով էլ փորձեցի չեղավ:think

Այ հենց դրա հետ էի.. ոնց որ ջավա սկրիպտով էր գրած էտ պահերը.. բայց նորմալ չի աշխատում... :think

Ավելացվել է 1 րոպե անց
Մեր մեջ ասած Vkontakte ին ավելի ա նման քան ադնակլասնիկիյին

Ավելացվել է 4 րոպե անց
Acceptների ֆունկցիաները ու սենդի էռռոռով են... երևի մի 2 օրից կդզեն

Kuk
12.10.2008, 13:00
Ինձ ընկերանալու հայց են տվել, չեմ կարում ընդունեմ:8 վրեն սեղմում եմ, ոչ մի ռեակցիա չկա:

Ռեդ
12.10.2008, 13:01
Ինձ ընկերանալու հայց են տվել, չեմ կարում ընդունեմ:8 վրեն սեղմում եմ, ոչ մի ռեակցիա չկա:
Ես եմ տվել

Kuk
12.10.2008, 13:03
Ես եմ տվել
Հա, գիտեմ:)
Սեղմում եմ վրեն, ոչ մի բան չի անում, մերժելու վրա էլ եմ սեղմում, էլի բան չի լինում: Ես էլ եմ մի երկու հոգու հայց տվել, չեն ընդունել, երևի լավ չի աշխատում:esim

Ռեդ
12.10.2008, 13:04
Հա, գիտեմ:)
Սեղմում եմ վրեն, ոչ մի բան չի անում, մերժելու վրա էլ եմ սեղմում, էլի բան չի լինում: Ես էլ եմ մի երկու հոգու հայց տվել, չեն ընդունել, երևի լավ չի աշխատում:esim
Սայտը երևի լավ չի բացում, ուրիշ բրաուզրով փորձի ;)

Kuk
12.10.2008, 13:09
Սայտը երևի լավ չի բացում, ուրիշ բրաուզրով փորձի ;)

Չէ բրաուզերից չի, ոչ Opera-ով ա լինում, ոչ Explorer-ով:

Kuk
12.10.2008, 13:16
Էս էլ տառասխալները.

:D:D

Ռեդ
12.10.2008, 13:38
Էս էլ տառասխալները.

:D:D
:D
Ի դեպ սայտը ո՞վ ա բացել :think

Սամվել
12.10.2008, 14:34
Սայտը երևի լավ չի բացում, ուրիշ բրաուզրով փորձի ;)

ԻՄ մոտ էլ նույն վիճակնա համ IEով համ Օպեռայով համ Մոզիլայով... այսինքնս Սայտը ունի խնդիր Ջավա սկրիպտի հետ...

Մի խոսքով էսօր դժվար բան փոխվի կիրակիյա բայց վաղը երևի կդզեն

Ռուֆուս
12.10.2008, 15:28
Ժողովուրդ, սայթը դեռ նոր է բացվել ու հլը բավականին սխալներ կան: Մի քիչ համբերեք, ամեն ինչ կսկսի նորմալ աշխատել ;)

Kuk
12.10.2008, 16:25
Ժողովուրդ, սայթը դեռ նոր է բացվել ու հլը բավականին սխալներ կան: Մի քիչ համբերեք, ամեն ինչ կսկսի նորմալ աշխատել ;)

Նոր ուզում էի դուրս գայի, որ ընկերոջս գրանցեի, չգտա` ոնց են դուրս գալիս, հիմա որ մտնում եմ, միանգամից իմ մոտ ա մտնում, բայց ես սեյվ չեմ արել:

Ռուֆուս
12.10.2008, 16:35
Նոր ուզում էի դուրս գայի, որ ընկերոջս գրանցեի, չգտա` ոնց են դուրս գալիս, հիմա որ մտնում եմ, միանգամից իմ մոտ ա մտնում, բայց ես սեյվ չեմ արել:

Ձախ կողմում "նոր հաղորդագրություններ"-ի կողքը կա կոճակ "ելք"

Kuk
12.10.2008, 16:36
Ձախ կողմում "նոր հաղորդագրություններ"-ի կողքը կա կոճակ "ելք"

Մի ժամ ա ման եմ գալիս, ինչի՞ մի հատ չեն գրել վրեն, ես չէի էլ նկատել, որ դա կոճակ ա:8

Chuk
12.10.2008, 16:37
Հայկական ցանցում հասանելի չի :(
Ես համարում եմ, որ նման կայքերը պիտի հայկական սերվերների վրա լինեն (ինչպես ակումբն, օրինակ):

Kuk
12.10.2008, 16:39
Հայկական ցանցում հասանելի չի :(
Ես համարում եմ, որ նման կայքերը պիտի հայկական սերվերների վրա լինեն (ինչպես ակումբն, օրինակ):

Ո՞նց, էդ սայթը հակական սեռվերի վրա չի՞: Ո՞նց ես իմանում, Արտ:

Chuk
12.10.2008, 16:40
Ո՞նց, էդ սայթը հակական սեռվերի վրա չի՞: Ո՞նց ես իմանում, Արտ:

Իմանալու շատ ձևեր կան, իսկ կոնկրետ հիմա իմացա, որովհետև հայկական ցանցի հույսին եմ մնացել, ինտերնետիս կաբելը վթարվել ա, ու էդ կայք չեմ կարողանում մտնել :D

Kuk
12.10.2008, 16:44
Իմանալու շատ ձևեր կան, իսկ կոնկրետ հիմա իմացա, որովհետև հայկական ցանցի հույսին եմ մնացել, ինտերնետիս կաբելը վթարվել ա, ու էդ կայք չեմ կարողանում մտնել :D

Է որ տենց ա, էլ դրա իմաստը ո՞րնա, հենա մարդիկ կմտնեն ադնակլասսնիկի:

Chuk
12.10.2008, 16:46
Է որ տենց ա, էլ դրա իմաստը ո՞րնա, հենա մարդիկ կմտնեն ադնակլասսնիկի:
Հայերենի առկայությունը, մոդերատորների հայերեն մեկնաբանությունները հասկանալը, ներքին ազգային այլ չափորոշիչների հաշվի առնումը հաղորդակցման ժամանակ պակաս առավելություններ չեն :)

Հրատացի
12.10.2008, 16:47
Հայկական ցանցում հասանելի չի :(
Ես համարում եմ, որ նման կայքերը պիտի հայկական սերվերների վրա լինեն (ինչպես ակումբն, օրինակ):
համամիտ եմ:թե չե ինչ տարբերություն օդնօկլասնիկ.ռու կամ վկանտակտե ինչը պիտի ստիպի հայերին ըտեղ գրանցվել???????

Yellow Raven
12.10.2008, 20:45
համամիտ եմ:թե չե ինչ տարբերություն օդնօկլասնիկ.ռու կամ վկանտակտե ինչը պիտի ստիպի հայերին ըտեղ գրանցվել???????

Հա էլի… Խի պետքա գրանցվեն,սստեղ տկլոր ռուս ու ուկրաինացի աղջկեք չկան:D:D

Հրատացի
13.10.2008, 16:27
Հա էլի… Խի պետքա գրանցվեն,սստեղ տկլոր ռուս ու ուկրաինացի աղջկեք չկան:D:D
:hands բացի դրանից однокласники-ով շատ ծանոթներ են գտել հիմի ինչը պիտի ստիպի հայերին однокласники-ից հելնի ռեգիստրացիա ըլնի ըդեղ?ինչա մենակ են որ սայտի անունի մեչ հայ բառը կա ետ??

Chuk
13.10.2008, 16:45
:hands բացի դրանից однокласники-ով շատ ծանոթներ են գտել հիմի ինչը պիտի ստիպի հայերին однокласники-ից հելնի ռեգիստրացիա ըլնի ըդեղ?ինչա մենակ են որ սայտի անունի մեչ հայ բառը կա ետ??

Ես դեռ շատ հպանցիկ եմ նայել, բայց կարող եմ ասել, թե ինձ ինչը կարող է համոզել դառնալ այդ կայքից օգտվող.
- Հաճելի, գեղեցիկ դիզայնը (ի տարբերություն համադասարանցիների)
- Հայերեն լեզվի առկայությունը
- Մոդերատորների հայերեն հասկանալու փաստը
- Բլոգների առկայությունը
- Նկարների կատալոգ ստեղծելու հնարավորությունը

Կարծում եմ, որ այլ բաներ էլ կլինեն, բայց այսքանը քիչ չէ: Աշխարհում կան բազում սոցիալական ցանցեր, որոնցից միայն մեկն է համադասարանցիները, և այդ տրամաբանությամբ մնացած բոլոր սոցիալական ցանցերը պիտի փակվեն:

Ռեդ
13.10.2008, 16:48

Իսկ դու գիտե՞ս, թե ով է բացել այդ սայտը :think

Chuk
13.10.2008, 16:51
Իսկ դու գիտե՞ս, թե ով է բացել այդ սայտը :think
Ոչ, չգիտեմ, ու դա իմ կարծիքով կարևոր չի:

Հրատացի
13.10.2008, 17:13
- Հաճելի, գեղեցիկ դիզայնը (ի տարբերություն համադասարանցիների)
- Հայերեն լեզվի առկայությունը
- Մոդերատորների հայերեն հասկանալու փաստը
- Բլոգների առկայությունը
- Նկարների կատալոգ ստեղծելու հնարավորությունը

Աշխարհում կան բազում սոցիալական ցանցեր, որոնցից միայն մեկն է համադասարանցիները, և այդ տրամաբանությամբ մնացած բոլոր սոցիալական ցանցերը պիտի փակվեն:
ասածիս տրամաբանությունը մի քիչ ուրիշ էր:համադաստարցիներ կայքը հաճախողներ հիմա շատ կան ; եվ շատ շատերը այցելում են իրենց ծանոթների հետ շփվելու համար: ինչը պիտի ստիպի գրանցվել դեռ չկայացած սայտում ?????

Չուկի նշած պատճառների հետ համամիտ եմ, բայց հայկական զոնայում գտնվելը պարտադիր պայման է ինձ համար::)

Chuk
13.10.2008, 17:24

Կայքը կարող է կայանալ, եթե հասարակությունը պատրաստ լինի այն կայացնելու: Եթե յուրաքանչյուրը այսպես մտածի, ապա այն չէր կայանա: Բայց կարծում եմ, որ կկայանա ;)

REAL_ist
13.10.2008, 19:20
եթե հայկական զոնա քցեն շատ կշահեն

Արշակ
13.10.2008, 19:52
Չուկի նշած պատճառների հետ համամիտ եմ, բայց հայկական զոնայում գտնվելը պարտադիր պայման է ինձ համար::)
Համաձայն եմ, որ հայկական սերվերում լինելը ցանկալի է, քանի որ կան ՀՀ բնակիչներ, որոնց համար հասանելի են միայն հայկական սերվերները ու նաև շատերի համար հայկական սերվերների տրաֆիկն ավելի էժան է։

Բայց եթե դու օգտվում ես հայկական սերվերի վրա չգտնվող однокласники–ից, ապա էդ դեպքում ի՞նչ առավելություն ունի однокласники–ն HayLand.Am–ից սերվերի առումով։ Նույն բանը չի՞։
Այսինքն՝ եթե հայերի մեծ մասը կարողանում է մտնել ոչ հայկական սերվերի վրա գտվող однокласники, ապա կարծում եմ, որ կկարողանա մտնել նաև HayLand.Am։;)

Այլ հարց է, որ օրինակ հայերեն լինելը կխանգարի շատերին, որոնք հեռախոսով են մտնում։ Բայց դե հիմա ի՞նչ արած։:think

Chuk
13.10.2008, 19:55
Այլ հարց է, որ օրինակ հայերեն լինելը կխանգարի շատերին, որոնք հեռախոսով են մտնում։ Բայց դե հիմա ի՞նչ արած։:think
Չի խանգարի, նախ որովհետև ունի մի քանի լեզուներով միջավայր, և հետո դա ժամանակավոր խնդիր է: Կարծում եմ, որ քիչ է մնացել այն պահին, որ բոլոր նոր հեռախոսները, մատչելի գներով, կունենան հայերենի աջակցում :)

Սամվել
13.10.2008, 19:56
Այլ հարց է, որ օրինակ հայերեն լինելը կխանգարի շատերին, որոնք հեռախոսով են մտնում։ Բայց դե հիմա ի՞նչ արած։:think

Օ՜.. Էս եմկը չեի նկատել... :ok

Ու մի բան էլ.. սայտը ադնակլասսնիկիի համեմատ ահագին հետաքրքիր առավելություններ ունի.. Վ կոնտակտեյի նման / Ալբոմներ բան ման.. ու դրանք աելի լիարժեք կօգտագործվեին եթե Հայկական սեռվեռի վրա լիներ թե արագության թե էժանության տեսանկյունից

Արշակ
13.10.2008, 20:19
Չի խանգարի, նախ որովհետև ունի մի քանի լեզուներով միջավայր, և հետո դա ժամանակավոր խնդիր է: Կարծում եմ, որ քիչ է մնացել այն պահին, որ բոլոր նոր հեռախոսները, մատչելի գներով, կունենան հայերենի աջակցում :)
Հա, ճիշտ ես։ Մոռացել էի, որ այլ լեզուներով միջավայր էլ ունի։
Ինչ վերաբերվում է հայաֆիկացմանը, առանձնապես տեղեկություն չունեմ, հուսանք այդպես կլինի։
Իմիջիայլոց, կարծում եմ, որ մոտավորապես նույնքան ժամանակավոր է նաև հայկական սերվերի վրա չլինելու պրոբլեմը՝ հույս ունեմ, որ ոչ շատ հեռու ապագայում որակյալ ինտերնետը բավականաչափ մատչելի կլինի։

Մոռացա ասեմ՝ գրանցվեցի, թեթևակի ֆրֆրացի HayLand.Am–ում, դիզայնն ինձ էլ դուր եկավ։ Մնացածն էլ ընդհանուր առմամբ լավ էր, մի քանի մանր թերություններ նկատեցի, հետո կգրեմ երևի։

Chuk
13.10.2008, 21:28
Հա, ճիշտ ես։ Մոռացել էի, որ այլ լեզուներով միջավայր էլ ունի։
Ինչ վերաբերվում է հայաֆիկացմանը, առանձնապես տեղեկություն չունեմ, հուսանք այդպես կլինի։
Իմիջիայլոց, կարծում եմ, որ մոտավորապես նույնքան ժամանակավոր է նաև հայկական սերվերի վրա չլինելու պրոբլեմը՝ հույս ունեմ, որ ոչ շատ հեռու ապագայում որակյալ ինտերնետը բավականաչափ մատչելի կլինի։
Հայերեն ճանաչող հեռախոսներ գնալով ավելի շատ եմ տեսնում, կարծես թե, իսկ այ ինտերնետի մատչելիությանը սպասում եմ անհիշելի ժամանակներից :D

Բայց դե իհարկե դա էլ ես ճիշտ ասում:

awful
13.10.2008, 22:34
Ժողովուրդ էտ odnoklassnik-ը ենքան պրիմիտիվ երևույթա,որ սկի social network ամաչելով եմ ասում .....եկեք hayland-ը դրա հետ չհամեմատենք .....գոնե ֆունկցիոնալությունը հաշվի առնելով....
հիմա ինչը վերաբերվումա hayland-ին ....տղեք ոնց հասկացա facebook-ի դվիժոկի որոշ ինտերպրիտացիայա....լավ գորձ եք արել ապրեք......ու ճիշտ էլ արել եք որ արտասահմանյան հոսթի վրա եք դրել....
ուրեմն էս սայթը հայկական ձեր թվարկած ուզերների համար սենց թե նենց անհասանելի էր լինելու.....ետ դվիժոկը ինքը իրանով ծանրա...+ եթե ավելացնեն application-երի մոդուլը ...էլ ինչ ասեմ freenet-ի ուզերը ավելի շուտ կզոհվի կոմպի առաջ քան թե էտ սայթի երեսը կտենա....
իսկ մնացած մասսան......ում համար *am zone-ը ավելի էժանա....ասեմ որ odnoklassnik-երի նման տրաֆֆիկ ուտող ապուշություն չէի տեսել ...ու եթե դրանից օգտվում եք hayland-ն էլ յոլա կտանեք ....:B

Chuk
13.10.2008, 22:36
իսկ մնացած մասսան......ում համար *am zone-ը ավելի էժանա....ասեմ որ odnoklassnik-երի նման տրաֆֆիկ ուտող ապուշություն չէի տեսել ...ու եթե դրանից օգտվում եք hayland-ն էլ յոլա կտանեք ....:B
Բայց չէ որ ինքդ էիր ասում.

.....եկեք hayland-ը դրա հետ չհամեմատենք .....գ

Norton
13.10.2008, 22:39
հլը ինչ են ուղղարկել:D

Данные вашего профиля были признаны коллегией модераторов не соответсвующими действительности. Пожалуйста, укажите верные сведения о себе: имя, фамилию, возраст, страну проживания.

Հրատացի
13.10.2008, 23:06
Բայց եթե դու օգտվում ես հայկական սերվերի վրա չգտնվող однокласники–ից, ապա էդ դեպքում ի՞նչ առավելություն ունի однокласники–ն HayLand.Am–ից սերվերի առումով։ Նույն բանը չի՞։
Այսինքն՝ եթե հայերի մեծ մասը կարողանում է մտնել ոչ հայկական սերվերի վրա գտվող однокласники, ապա կարծում եմ, որ կկարողանա մտնել նաև HayLand.Am։;)

տարբերությունը նրանում ա որ օդնօկլասնիկը կամ ֆեյսբուքը կայացած են:իմ համար տարբերություն չկա թե սայտի անունը ինչ ա(բայց շատ հաճելի կլինի եթե սայտի հիմնական ձևը հայերեն լինի ):ներկայումս Երևանի ջահելության մեծ մասը օդնոկլասնիկում կա:ինչքան պետք է ժամանակ անցնի որ հայլենդում նորմալ քանակ լինի?
ասեմ որ էտ սայտի դիզայնը իմ դուրը շատ ա եկել:առավելություններ էլ կան :պետք ա ռասկռուտկա անեն

shooter
21.10.2008, 13:21
Հետաքրքի սայտ ա, առանձնապես դիզայնը

Kuk
21.10.2008, 13:24
Մի քանիօր առաջ տեսա մեքենաների վրա HayLand-ի վիզիտկեք էին դրել, լավ գովազդում են, երևի ուզում են համադասարանցիների յուզեռներին իրանցով անեն:))

Guest
21.10.2008, 15:13
Սայթը շատ հում ա, լիքը բագեր կան… հուսով եմ դեռ աշխատում են:

Ավելացվել է 4 րոպե անց

Սայթը շատ հում ա, լիքը բագեր կան… հուսով եմ դեռ աշխատում են:

Բայց դե ամեն դեպքում ես վիճակում աշխատացնելը ուղակի ամոթ ա:

masivec
02.02.2010, 17:26
Ինձ ոնց ջնջեմ ետ սաըտից պռոֆիլս էլի:think

My World My Space
02.02.2010, 19:09
Ինձ ոնց ջնջեմ ետ սաըտից պռոֆիլս էլի:think

ուք դա կարող եք ինքնուրույն կատարել: Մտեք մենյու “Իմ տունը”-“Իմ շինանյութը” “անձնական” դաշտ, “Ով կարող է այցելել իմ տուն” նշեք “Ոչ ոք, վերացնել տունը”:

Kuk
02.02.2010, 19:12
Մի քանի օր առաջ մեյլիս նամակ էր եկել, որ հայլենդում ինձ նվեր են ուղարկել, մտա, և օ՜ զարմանք. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Սուրբ Սարգսի տոնը շնորհավորել:))

Մանուլ
02.02.2010, 19:27
Մի քանի օր առաջ մեյլիս նամակ էր եկել, որ հայլենդում ինձ նվեր են ուղարկել, մտա, և օ՜ զարմանք. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Սուրբ Սարգսի տոնը շնորհավորել:))

Հա, ես էլ էսօր մտա, տեսա :)): Ես էլ էդ նվերս ջնջեցի :D :P Էլի նվերներ կային. «Ես քեզ սիրում եմ, Երևան»//սեպտեմբերի 21//, հետո Icon-ն էր նվիրել, մի քնի հատ էլ կար, չեմ հիշում :):
1 տարուց ավել ա՝ գրանցված եմ, էսօր 3-րդ անգամ եմ մտել... Չեմ ճանաչում մեկին, որ էդ կայքում ակտիվ լինի :unsure

Kuk
02.02.2010, 19:29

Ես էլ եմ նվերից նվեր մտնում, առիթից առիթ էլի, մենակ տոներին:D Էդ Երևանից ես էլ եմ ստացել՝ Գագիկ Բեգլարյանից:D

masivec
02.02.2010, 21:19
ուք դա կարող եք ինքնուրույն կատարել: Մտեք մենյու “Իմ տունը”-“Իմ շինանյութը” “անձնական” դաշտ, “Ով կարող է այցելել իմ տուն” նշեք “Ոչ ոք, վերացնել տունը”:
Ջնջվա:hands:D

My World My Space
03.02.2010, 00:14
Ջնջվա:hands:D

շնորհավորանքներս.......:hi

Կարապետ
09.03.2010, 22:46
Ջնջվա:hands:D

շնորհավորանքներս.......:hi

Ես էլ եմ շնորհավորում

Հարդ
25.07.2010, 17:55
Վաղուց եմ գրանցված, բայց տենց էլ չսիրեցի էտ կայքը: Նախ, ահավոր դանդաղ ու ծանր ա փոխում էջերը, հետո դիզայնը, ձևավորումը շատ անհաջող ա, ոնց որ վանդակի մեջ լինես: Իսկ նամակների հնացած ու ծանր համակարգի մասին չեմ խոսում:
Իսկ մասսայից լրիվ զզվել եմ: Հիմնականում Ռուսաստանում ապրող հայ աղջիկներ են, որ մտել են տղա կպցնելու համար: Էտ առումով ադնոյից էլ անցնում ա մեկ մեկ զզվելիության առումով: Սկի հայերեն չեն էլ խոսում, չեն էլ ուզում խոսան, էլ կայքի իմաստը որն ա? Նորմալ մասսաի չեմ հանդիպում կայքում/կյանքում:
Ինձ համար ադնոն 1000 գլուխ լավ ա: Ու ՀայԼենդը շատ հաց ու պանիր ունի ուտելու:

avikavet1
25.07.2010, 18:04
Ժողովհուրդ կարողա իմանաք ձև կա hayland.am-ից ջնջվելու, եդ սայտ չի::think

Universe
26.07.2010, 22:00
Առաջարկում եմ ՀայԼանդի տնօրինությանը նոր մոտեցմամբ գումար վաստակել իրենց կայքի շնորհիվ: Կարելի է սեփական հաշվեհամարը Հայլանդից ջնջելու համար գումար պահանջել, օրինակ` SMS ի միջոցով, կամ WebMoney Փոխանցումով:)): Այդպես ավելի շատ գումար կվաստակեք, քան թե ներկա "Բալանս" ով...
100.000 հոգուց հեչի պես մի 10.000 ը որ (դե տակի մի 20.000-ը իրանք իրանց են գրանցել) մի 300 դրամ տան հեռացման համար, կարծում եմ վատ գումար չեք աշխատի

avikavet1
26.07.2010, 22:11

Բիթի մի գցի:D օդնօկլասսնիկը սարքեց հիմա էլ իրանք բա սենց ուր կհասնենք:

Geox
10.09.2010, 11:01
Սոցիալական կայքերը դարձել են բոլորիս կյանքի, կամ ավելի ճիշտ ինտերնետային կյանքի անբաժանելի մասը: Իսկ դուք այցելում եք հայկական սոցիալական կայքեր, որոնցից ամենահայտնին երևի թե hayland.am (http://www.hayland.am) -է:

Ֆոտոն
10.09.2010, 11:08
Սա հարց է՞, թե ուղղակի փաստ: :}

Ռուֆուս
10.09.2010, 11:10
իմաստ չունի թեման բացել «Հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ» բաժնում, երբ այդ թեման ֆորումում արդեն կա http://www.akumb.am/showthread.php/34669-HayLand.Am-Հայկական-սոցիալական-ցանց

Ապե Ջան
30.09.2010, 00:38
Hayland.am-ում գործարկվել է Հայաստանում վիդեո-հոսթինգի առաջին ծառայությունը

http://www.armtech.am/wp-content/uploads/2010/09/Untitled2-300x236-1.jpg

Hayland.am առաջին հայկական սոցիալական ցանցը պաշտոնապես հայտարարել է իր կայքում վիդեո-հոսթինգի նոր ծառայության մեկնարկի մասին:Առաջին անգամ Հայաստանում ցանցը իր այցելուներին հնարավորություն է տրամադրել ոչ միայն ներդնել տեսահոլովակներ այլ կայքերից (Youtube և այլն), այլև բեռնել հոլովակներ անմիջապես Hayland.am-ի սերվերին: Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս օգտվողներին մեկնաբանել հոլովակները, դասակարգել ըստ տիպերի, ավելացնել ընտրյալների ցուցակին և ներկայացնել լավագույն հոլովակները այլ հանրաճանաչ ռեսուրսներում: Հիշեցնենք, որ վերջերս ամենամեծ հայկական սոցիալական այս ցանցը հայտարարել էր իր «տարածք» 100 հազարերորդ այցելուի մուտքի մասին` այս կերպ դառնալով ինտերնետի գլոբալ ցանցում միակ հայկական ռեսուրսը, որտեղ գրանցված այցելուների թվաքանակն արդեն գերազանցում է 100 հազարը։

Hayland.am սոցիալական կայքը ստեղծվել է 2008 թվականի վերջին։ Հատկանշական է, որ Hayland.am-ը մոնոէթնիկ սոցիալական կայք է, որի այցելուների գերակշիռ մասը մեկ ազգի ներկայացուցիչներ են: Ընդ որում, այս սոցիալական ցանցի այցելուների շուրջ 46%-ը Հայաստանի քաղաքացիներ են:

Որպես հայկական սոցիալական ցանցը՝ Hayland.am-ն անմասն չի մնացել այն ամենից, ինչ համաշխարհային մասշտաբի սոցիալական ցանցերում է կատարվում: Բավական մեծ քանակությամբ քաղաքական, հասարակական գործիչներ, կազմակերպություններ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ արդեն գրանցվել են ցանցում։ Նշենք. որ Hayland.am կայքում գրանցվելն անվճար է, սակայն ցանցում առաջարկվող որոշ ծառայություններ այցելուների համար վճարովի են:: Կայքը հասանելի է երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն: Առաջիկայում նախատեսվում է նաև գործարկել կայքի իսպաներեն, արաբերեն, ֆրանսերեն տարբերակները:

Աղբյուրը (http://www.armtech.am/hayland-am-ում-գործարկվել-է-հայաստանում-վիդեո/)

AMzone
30.09.2010, 10:08
քանի ՄԲ ա՞ խաբար եք՞

Ապե Ջան
30.09.2010, 10:48
քանի ՄԲ ա՞ խաբար եք՞

Ի՞նչնա քանի մբ ՞

AMzone
30.09.2010, 12:48
Ի՞նչնա քանի մբ ՞

:) վիդեո հոսթինգը... ուրիշ էլ ինչ կարա լինի.

Universe
04.10.2010, 22:43
Արա դե լաաաավ էլի, էս էրգրում մարդ մի բան չանի: Բա չէ, Myfriends.am ում հենց վիդեո հոսթինգ եղավ, հայլանդն էլ պլեչ արեց էլի: Նույնն էլ ֆեյսբուքնա: Ընդեղ էլ չեմ ասում ВКонтакте , Одноклассники, դե դա պարզից էլ պարզա որ Myfriends.am ի պրիմիտիվ կրկնօրինակներն են: Դե գիտեք բոլորդ էլ, ինչ ասեմ ժողովուրդ ջան, բնականա, որ միշտ էլ լավը եղելա կա ու կմնա Myfriends.am ը:)) Հեսա կասեք սպանեց թողեց myfriends ով:

Հա, իմիջայլուց մի հատ վերջ առաջարկ կա: Եկեք "Շնորհավորանքներ" բաժնում մի հատ թեմա բացենք "ԵՍ ՎԵՐՋԱՊԵՍ ՋՆՋՎԵՑԻ ՀԱՅԼԱՅՆԴԻՑ" թեմայով, ու ըստ ավանդույթի, բոլորս միմյանց շնորհավորենք այդ ուրախալի կապակցությամբ:
Նախապես խնդրում եմ հերթագրվել:

Universe
03.11.2010, 19:06
Յաաաաաա... Աչքս լուս... Էս Hayland ը վարիյա գնացե՞լ... :))
Էսօր էսինչ կպնելա կպնում... :secret

shooter
03.11.2010, 21:11
Ես էլ 1 տարի ա գրանցվել եմ ըտեղ, պաոոլս էլ մոռացել է, ոչ email-ով ա ուղարկում ոչ էլ ուրիշ ձև ա թողում ...

tikopx
03.11.2010, 21:16
Ես էլ 1 տարի ա գրանցվել եմ ըտեղ, պաոոլս էլ մոռացել է, ոչ email-ով ա ուղարկում ոչ էլ ուրիշ ձև ա թողում ...

նույնել իմ մոտա, կամ ուղարկումա, բայց ելի չեմ կարում մտնեմ:)