PDA

Դիտել ողջ տարբերակը : Բնապահպանական Երթ



Grieg
08.10.2008, 21:06
ՀԱՐԳԵԼԻ' ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

Ամեն օր Հայաստանում շարունակվում են ինչպես մարդու իրավունքների ոտնահարումները, այնպես էլ մարդկանց կենսագործունեության միջավայրի խաթարումը:

Ժողովրդի սեփականություն հանդիսացող բնական ռեսուրսները անխնա շահագործվում են ի շահ մի խումբ մարդկանց: Ոչնչացվում են Սևանա լիճը, սակավաթիվ անտառները, ընդերքի հարստությունը, վայրի կենդանիները ... Քաղաքների կանաչն ավերվում է` իր տեղը զիջելով բետոնին ...

ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ

ՈՒ ԱՊԱԳԱՆ ...

Ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 18:30-20:30 կազմակերպվում է երթ, որի նպատակն է հասարակությանը իրազեկել շրջակա միջավայրին առնչվող խնդիրներին

և մասնակից դարձնել դրանց լուծմանը:

Միջոցառումը կսկսվի մամուլի ասուլիսով ժամը 18:00-ին `

Կոմիտասի արձանի մոտ (Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի առջևի այգում):

Երթուղին կանցնի

Սայաթ-Նովա - Տերյան - Թումանյան - Մաշտոց - Իսահակյան - Աբովյան փողոցներով

և կավարտվի Հանրապետության հրապարակում:

ՓՐԿԵ’ՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ…

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:

Lռությունը համաձայնություն է:

Amaru
08.10.2008, 21:20
Գալի՛ս եմ: Վարդա՛ն, փաստորեն քաղաքապետարանը արտոնե՞ց: Այսինքն՝ հարյուրից շատ կարող ենք լինել, չէ՞: Անցնեմ հայտարարության տարածմանը: :)

Grieg
08.10.2008, 21:25
Գալի՛ս եմ: Վարդա՛ն, փաստորեն քաղաքապետարանը արտոնե՞ց: Այսինքն՝ հարյուրից շատ կարող ենք լինել, չէ՞: Անցնեմ հայտարարության տարածմանը:


ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՐԹԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ


Շաբաթ օրը` հոկտեմբերի 11-ին, ժամը 18:30-ին Կոմիտասի արձանի մոտից տեղի կունենա բնապահպանական երթ, որը չի արտոնվել Երեւանի քաղաքապետարանի կողմից: Կազմակերպիչները ծրագրում են ոչ զանգվածային երթ անցկացնել, որի համար քաղաքապետարանի թույլտվություն պետք չէ:

Սակայն չի բացառվում, որ երթի մասնակիցների թիվն անցնի 100-ը:

՚Այդ դեպքում 2 խմբի կբաժանվենք եւ տարբեր ուղղություններով ոչ զանգվածային երթեր կանենքՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Թրանսփարենսի ինթերնեշնլ-Հայաստանՙ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նշենք, որ երթի կազմակերպիչներ Սոնա Այվազյանն ու ՚Էկո դարՙ բնապահպանական կազմակերպության նախագահ, Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Հրայր Սավզյանը հոկտեմբերի 6-ին դիմել էին Վարչական դատարան` բողոքարկելով քաղաքապետարանի որոշումը:

Դատարանը վճռել է ուժի մեջ թողնել քաղաքապետարանի որոշումը: ՚Մենք Վճռաբեկ դատարան էլ ենք գնալու, եթե մերժվենք, Եվրոպական դատարան էլ կդիմենք, բայց նաեւ մեր երթն ենք անելուՙ,- ասում է Սոնա Այվազյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը երթը չի արտոնել հետեւյալ պատճառաբանությամբ. ՚՚Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինՙ ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան քննարկելով այս իրազեկումը` որոշվել է արգելել երթը այն հիմնավորմամբ, որ իրազեկման մեջ նշված երթուղին մայրաքաղաքի ամենածանրաբեռնված մայրուղիներն ու փողոցներն են, եւ երթի անցկացումը կխաթարի Երեւանի բնականոն կյանքը, կառաջացնի խցանումներ, անանցանելի կդարձնի կենտրոնական փողոցներըՙ:

Բնապահպանները նախատեսում էին երթ անցկացնել հետեւյալ երթուղիով` Սարյանի արձանի մոտից Մաշտոցի պողոտայով Հանրապետության հրապարակ:

Քաղաքապետարանը, սակայն, չի առաջարկել երթի անցկացման մեկ այլ վայր:

՚Այս մերժումն անհիմն է, քանի որ այդպիսի արգելման հիմք օրենքը չի նախատեսում, այո երթի ընթացքում որոշ մարդկանց իրավունքները կսահմանափակվեն, բայց դա չի նշանակում, որ մենք երթ չպետք է անենքՙ,- ասում է Սոնա Այվազյանը:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=64855

նախշուն
09.10.2008, 08:58
Հարգելի Երթավորներ, ընթերցողներ, մարդիկ, որոնք օժտված են պայծառատեսությամբ~~
Շաբաթ օրը կայանալիք երթը մեզանից պահանջում է ազդեցիկ կոչեր, ....,
Ահա հենց նոր ստացա մի կոչ, որն կուզենայի Ի ՑՈւյց Դնելլ~~

"Անտառները չեն ԿՏՐՈՒՄ, ԱՆՏԱՌՆԵՐԸ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ"
Սերժ Սարգսյան~
Ու մեր մնացյալ Անտառների նկարները` ՇԻԿԱՀՈՂ /Վիվա սելը ուզում է արգելոցի մեջ մալուխներ քաշել, իհարկե ծառհատումները անխուսափելի է , Թեղուտ /մորթում են, ինչպես կարող են, /
Խոսրով /արգելոցի ստատուսը փոխել են արգելավայրի և նվիրաբերել Հովիկ Աբրահամյանին "տուրիզմի" զարգացման համար/
Սա նախագահի կողմից հնչեցրած խոսքերն են,որոնք իրավաբանական ուժ ունեն...............

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԻՏԻ ԲԵՐԵԼ~~~~
ԱՆԸՆԴՀԱՏ ԿՐԿՆԵԼ~~

ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ԱՅՆ ԻՆՉ ԼՍԵԼ ԵՆՔ~~

Դե դե, Ձեզանից ակնկալում ենք Ակտիվ մասնակցություն~
Պաստառների, կոչերի, ներկա գտնվելու տեսքով:
Կհանդիպենք

Grieg
09.10.2008, 10:36
հիշցնեմ, որ ոչ աշխատանքային օր և ոչ աշխատանքային ժամին է միջոցառումը

նախշուն
09.10.2008, 15:43
ՄԻ ՊԱՀ ՔԵԶ ԾԱՌ ԶԳԱ,
Կացինդ սրելուց առաջ:

Համո Սահյան

նախշուն
09.10.2008, 15:50
Մի առաջարկ ևս~
Երթի ժամանակ ազդեցիկ հոդվածներ բաժանել~~
Օրինակ այս կարդալուց, շատ ԱԶԴՎԵՑԻ~~~
մենք եղել ենք նկարել ենք մեր աչքերով տեսել ենք , զգացել~~~
Սպանդի վերջը սպանդն է?
ԱՀԱՎՈՐ է....ՀԻՄԱ ԷԼ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ~~~
Լենա Նազարյանը մանրակրկիտ ուսումնասիրել է :
http://www.hetq.am/uploaded/image/articles/2008/10/1008-gilan.jpg

Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն:


:[
Այն շուտով կավարտվի: Այդ տարածքում որեւէ շինություն կառուցել հնարավոր չէր լինի, եթե այն կոչվեր արգելոց, այլ ոչ թե արգելավայր: Բայց այդ խանգարող հանգամանքը կառավարությունում շատ հեշտ լուծվեց 2007 թ. ընդունված երեք որոշումներով:

Սկզբում եղավ կառավարության որոշումը, որով արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» արգելավայր (2007թ. մայիս), հետո կառավարությունը հաստատեց արգելավայրի պահպանության կանոնադրությունը (2007թ. օգոստոս), որով թույլատրվում է «զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումըգ», իսկ երրորդ որոշմամբ (2007թ. հոկտեմբեր) «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ եղավ լրացում, որով «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել վարձակալության:

«Գիլան» արգելավայրի տարածքի վարձակալության եւ կառուցապատման իրավունքը տրվեց «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որը գրանցվել է 2007 թ. սեպտեմբերին: Ընկերության հիմնադիրները Կամո Խաչատրյանն ու Միխայիլ Բեզրուկովն են: 49-ամյա Կամո Խաչատրյանը ծնունդով Արարատի մարզի Ոստան գյուղից է: Հիմա բնակվում է Մոսկվայում: Ոստան գյուղի բնակիչները, արգելավայրում հյուրանոցի շինարարները, արգելավայրի անտառապետը նրան մեծահարուստ էին անվանում, թեպետ տեղյակ չէին, թե ինչ «բիզնեսով» է նա զբաղված: Մեր զրուցակիցներն ասում էին նաեւ, որ նա կապեր ունի Ռուսաստանի կառավարական շրջանակների հետ: Իսկ նրա կապը Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ բավականին սերտ է. Կամո Խաչատրյանի որդու քավորը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Ի դեպ, վերոնշյալ որոշումների տակ կա նաեւ նրա ստորագրությունը` որպես ՀՀ փոխվարչապետ:

Արգելոցի տարածքում արգելավայր ստեղծելու նպատակահարմարությունը, բնականաբար, չէր կարող հիմնավորվել Կամո Խաչատրյանի եւ Հովիկ Աբրահամյանի բարեկամական կամ գործնական կապերով: Դրա համար պետք էր այլ հիմնավորում, որը եւ գտնվել է. «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կա մի խնդիր, որը ոչ մի կերպ չի լուծվում: Այնտեղ ապրում են մարդիկ: Նրանց` այնտեղ գտնվելն անօրինական է, քանի որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն արգելում է բնակություն կամ որեւէ գյուղատնտեսական գործունեություն արգելոցում:

http://www.hetq.am/uploaded/image/articles/2008/10/1008-gilan-1.jpg

Այն տարածքը, որտեղ ապրում են նրանք (մոտ 25 բազմազավակ ընտանիք), կոչվում է Գիլանլար: Այնտեղ չկա էլեկտրաէներգիա, խմելու ջուր, գազ, ճանապարհներ, գյուղապետարան, դպրոց: «Գիլանլարի խնդիրն» էլ դարձել է վերոնշյալ որոշումների ընդունման եւ հիմնավորման առանցքը:

Այսինքն` «Քանի որ արգելոցում չի կարելի բնակվել, իսկ գործնականում հնարավոր չէ այդ մարդկանց հեռացնել այդտեղից, մենք որոշեցինք արգելոցի կարգավիճակը փոխել արգելավայրի, որի պահպանման ռեժիմն այդքան խիստ չէ»,- բացատրում է ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Այս բացատրությունը գուցե տրամաբանական լիներ, եթե «Գիլան» անունով արգելավայրը ստեղծվեր Գիլանլար բնակատեղիում: Մինչդեռ այն ստեղծվել է հարեւան անմարդաբնակ Բայբուրդ տեղամասում, որի ազգությամբ թուրք բնակիչները այդ գյուղը լքել են 1990-ական թթ.: Բայբուրդը դատարկ է, եւ այնտեղ արգելավայր ստեղծելու ոչ մի պատճառ չկար, կար միայն հյուրանոց կառուցելու նպատակ:

Արդյունքում` արգելավայր ստեղծվել է մի տարածքում, որտեղ դրա կարիքը չկար, իսկ խնդիրը, որի լուծման համար ընդունվել են կառավարական երեք որոշումները, չի լուծվել եւ ընդհանրապես կապ էլ չուներ լուծման փորձի հետ:

Գիլանլարի բնակիչները արգելոցի տարածքում հայտնվեցին այն ժամանակ, երբ 1985 թ. ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ Եղեգնավան, Բայբուրդ, Շիրազլու, Շիդլու, Փոքր Վեդի, Ուրցաձոր, Գիլանլար եւ այլ գյուղերի հողատարածքները հանձնվեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոցին` պահպանվող տարածքն ընդլայնելու համար: Իսկ այդ տարածքներում ապրող բնակիչները պետք է տեղափոխվեին` ստանալով փոխհատուցում եւ հողամասեր:

«Նրանք փոխհատուցում ստացել են, բայց, միեւնույն է, դուրս չեն գալիս, ասում են, որ հարազատներ ունեն այդ տարածքում թաղված եւ չեն կարող լքել իրենց տները»,- հավաստիացնում է պրն Աղասյանը:

Գիլանլարի բնակիչները պնդում են հակառակը. «Ի՞նչ փոխհատուցում: Մեզ տվեցին հողամաս եւ տոկոսով վարկ` ուրիշ տեղ տուն կառուցելու համար: Մենք վարկը վերցրեցինք եւ տոկոսով վերադարձրեցինք պետությանը, դա փոխհատուցո՞ւմ է կոչվում: Մենք այստեղ ունենք գույք, այգիներ: Մեզ մեր գույքի համար դրամական փոխհատուցում պետք է տրվեր, բայց չի տրվել: Չէ՞ որ տարիներով աշխատել ենք, տուն ենք կառուցել, այգի ենք տնկել, ո՞ւմ եւ ինչո՞ւ թողնենք, գնանք: Վերաբնակեցման ժամանակ ուրիշ գյուղերի բնակիչներին գույքի համար փոխհատուցում տրվել է, բայց մեզ` ոչ»,- ասում է գյուղի բնակիչ Մելիքսեթ Մխիթարյանը:

Այս բնակիչների վիճակը հիմա ավելի է բարդացել. նրանց ամեն կերպ արգելում են արգելոցի ճանապարհով հասնել Գիլանլար, իսկ ուրիշ ճանապարհ չկա:

Բնակիչները նամակներ են գրում կառավարություն` խնդրելով սեփականաշնորհել կամ փոխհատուցել իրենց տների արժեքը, բնապահպանության նախարարությունը փորձում է տարբեր միջոցներով բնության հատուկ պահպանվող տարածքում պահել Գիլանլարի տեղամասը, իսկ կառավարությունում ուրիշ հարցեր են լուծվում:
Hetq.am/ecology

Grieg
11.10.2008, 14:13
Ժամը 18.00 ին այսօր ...

Belle
12.10.2008, 12:35
ինչպես միշտ գեղեիկ էր՜՜՜ :)
մի՛ եղեք անտարբեր

StrangeLittleGirl
12.10.2008, 13:02
Ինչու՞ էի օրը շփոթել: Ես էլ մտածում էի գործերս շուտ պրծնեմ, 18:30 հասնեմ: Դու մի ասա՝ արդեն ու՜շ է:

Grieg
12.10.2008, 19:58
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉԱՐԳԵԼԵՑԻՆ

http://www.a1plus.am/file/img/b/9436.jpg http://www.a1plus.am/file/img/b/9427.jpg http://www.a1plus.am/file/img/b/9429.jpg http://www.a1plus.am/file/img/b/9430.jpg

Այսօր երեկոյան Երեւանի կենտրոնական փողոցներով զբոսնող քաղաքացիներն անակնկալի էին գալիս, երբ ռիկշա հեծանիվի ուղեորները բարձրախոսով կոչ էին անում փրկել Թեղուտի անտառը:

Բնապահպանական երթը, որն արգելվել էր քաղաքապետարանի կողմից, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Երթի սկզբում ոստիկանները Օպերայի հարեւանությամբ փակեցին բնապահպանների ճանապարհը, սակայն րոպեներ անց չխոչընդոտեցին երթին` խնդրելով միայն չանցնել Թումանյան փողոցով: ՚Ի՞նչ հիմքով եք մեզ արգելում մտնել Թումանյան փողոցՙ,- հարցրեցին երթի կազմակերպիչները, ՚Չենք արգելում, խնդրում ենքՙ,- պարզաբանեցին ոստիկանները: ՚Դուք խնդրում եք, մենք էլ մերժում ենք Ձեր խնդրանքըՙ,- պատասխանեց ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, եւ երթը շարունակվեց: Երթին մասնակցում էին Թեղուտի անտառի փրկության համար պայքարող երիտասարդները, ՚Թրանսփարենսի ինտերնեշնլ-Հայաստանՙ հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ այլ բնասեր քաղաքացիներ: Բնապահպանները մտահոգված են ոչ միայն Թեղուտի անտառի հատմամբ, Սեւանի ջրի նվազեցմամբ, այլեւ Խոսրովի արգելոցի ծառահատմամբ եւ Երեւանի մաքրությամբ:

Երթի ամենափոքրիկ մասնակիցը 4-ամյա Դավիթն էր, ով ձեռքին պաստառ ուներ ՚Մենք 99-ն ենքՙ գրությամբ: Փոքրիկն այդ պաստառով ոստիկաններին հիշեցնում էր, որ իրենց թիվը 100-ը չի գերազանցում, եւ երթը ոչ զանգվածային է: Նշենք, որ երթի ընթացքում նաեւ հնչում էր ՚Մաքուր Երեւանՙ կոչը: Հիշեցնենք, որ այս տարի քաղաքապետարանը Երեւանի մաքրության եռամսյակ էր հայտարարել հենց այս կոչով: Այդ դեպքում ինչու՞ է քաղաքապետարանը արգելում Երեւանի մաքրություն քարոզող երթը: ՚Ա1+ՙ-ի այս դիտարկմանը երթի կազմակերպիչներից մեկը Սոնա Այվազյանը նշեց, թե մեր իշխանությունները վախենում են ցանկացած քաղաքացիական ակտիվությունից, իսկ մեկ այլ կազմակերպիչ` Հրայր Սավզյանն էլ ավելացրեց. ՚Քաղաքապետարանը գիտի, որ մենք Թեղուտի անտառի փրկության համար ենք պայքարում եւ մեղադրում ենք իշխանությանը այն ոչնչացնելու համար, այդ պատճառով էլ մեր ակցիաները արգելում ենՙ: Երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում, որտեղ բնապահպանները գրկախառնվեցին ի նշան միմյանց նկատմամաբ սիրո եւ ջերմ վերաբերմունքի:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64984

StrangeLittleGirl
12.10.2008, 20:54
Երթին մասնակցում էին Թեղուտի անտառի փրկության համար պայքարող երիտասարդները, ՚Թրանսփարենսի ինտերնեշնլ-Հայաստանՙ հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ այլ բնասեր քաղաքացիներ:
Ես էլ ասում եմ՝ երեկ ուր էր գնում հորեղբայրս, երբ 5 անց մի քիչ տատիկիս տանից դուրս եկավ :D