PDA

Դիտել ողջ տարբերակը : Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ

Rammstein
08.10.2008, 15:30
Եկեք այստեղ քննարկեք ՀՀ ֆիքսված հեռախոսակապը։

Մի անգամից ես սկսեմ։ Ինչի՞ց ա, որ երբ որ կոդը 03-ով փակում եմ (*33*KKKK*03#), այսինքն` քաղաքայինն ու բջջայինը բաց եմ թողնում, VivaCell - MTS -ն էլ հետն ա արգելափակվում, իսկ Beeline-ի բջջայինը բաց ա մնում։

Artgeo
22.10.2008, 18:20
Այսօր ցերեկը երբ տանը մարդ չի եղել, մեր համարը դարձրել են թվային: Որևէ մեկը կարո՞ղ է ասել կոնկրետ ո՞ր պահից սկսած մենք կվճարենք րոպեավճար: 1-09 ում շիկահերը հստակ պատասխան չկարողացավ տալ:

Հայկօ
22.10.2008, 23:18
Կարծեմ՝ մի ամսից :think:

aerosmith
22.10.2008, 23:27
Այսօր ցերեկը երբ տանը մարդ չի եղել, մեր համարը դարձրել են թվային: Որևէ մեկը կարո՞ղ է ասել կոնկրետ ո՞ր պահից սկսած մենք կվճարենք րոպեավճար: 1-09 ում շիկահերը հստակ պատասխան չկարողացավ տալ:

ha ARTGEO ջան ես ամիս ձրի եք խոսալում, իսկ մյուս ամսվա 1-ից սկսաց 361-րդ րոբեից սկսաց վճարովի

Ներսես_AM
22.10.2008, 23:34
Մի հարց Բիլայնի աշխատողներին: Որպես ի՞նչ է գանձվում սեփական հեռախոսի պատմության տպման ամեն էջի համար 72 դրամ գումար:

Artgeo
26.10.2008, 22:41
Բիլայն էլ դառան, մեկա Արմենտել ա:

»»0611 »1»0»0
Խնդրում ենք մնալ կապի մեջ, Բիլայնի մասնագետն անպայման կպատասխանի ձեզ 20 վարկյանի ընթացքում...

- Բիլայն, բարև, ****ն լսում է։
- Ալո, բարև Ձեզ, ֆիքսված հեռախոսակապի հետ խնդիրներ են առաջացել, Ձեզ կարո՞ղ եմ դիմել։
- Լսում եմ Ձեզ։
- Խնդիրը գիտե՞ք ինչում ա, վերջին մեկ ժամվա ընթացքում, երևի, մեր տան հեռախոսահամարը փոխվեց։
- Ըհը... (Ինքը լրիվ հանգիստ ընդունեց այդ փաստը)
- Ըըըը... (Ես զարմացա, որ ինքը տենց հանգիստ ընդունեց այդ փաստը)
- Տան հեռախոսի համարը փոխվեց, ի՞նչ ա նշանակում (սկսեց անալիզ անել իմ ասածը), համա՞րը փոխվեց
- Հա, համարը փոխվեց
- Ո՞նց համարը փոխվեց։ Ձեր տան հեռախոսի համարը փոխվե՞լ ա, հիմա։
- Հա, մեր տան հեռախոսի համարը եղել ա ** ** **
- Ըհը
- Տվյալ պահին փոխվել ա ու դառել ա ** -- --
- …
- Ես քիչ առաջ զանգահարեցի, մեզ ասեցին, որ մինչև վաղը առավոտ ոչինչ չենք կարող անել
- Ըհը
- Հա, բայց կներեք էլի, եթե զանգ ենք սպասում
- ...
- Եթե ես հիմա վերցնեմ ու միջազգային զանգեր իրականացնեմ, էդ զանգերը ո՞ւր են գնալու, ո՞վ ա վճարելու
- Կներեք, Դուք կարո՞ղ եք ինձ համարը ասել, հա՞ նորից
- Մեր տան հեռախոսահամարը ** ** **
- Ո՞ւմ անուն ազգանունով ա
- ********յան *****
- Նորմալ վիճակում ա ձեր համարը
- Նորմալ ի՞նչ վիճակում, զանգահարում ենք վերցնող չկա
- Մի րոպե սպասեք, ես զանգեմ ձեզ, հա՞
- Բարի

Երաժշտություն

- Ներողություն սպասեցնելու համար, ոչ ոք չի վերցնում։ Համենայն դեպս միակ տարբերակը, որ դուք վաղը առավոտյան պիտի զանգահարեք, որ ձեզ վերադասները այստեղ լինեն, որ կարողանան զբաղվել ձեր համարով։
- Մինչև առավոտ ի՞նչ պիտի անեմ։
- Պետքա սպասեք մինչև առավոտ կարգավորվի։
- Կներեք, ես էս համարից կարող եմ հանգիստ օգտվե՞լ։
- Դուք կարողանո՞ւմ եք զանգեր կատարել։
- Հա, ես հանգիստ կարող եմ զանգահարել, ես համարը տենց եմ իմացել։ Բջջային հեռախոսին զանգեցի, գրվեց -- -- -- Ես չգիտեմ էլ, դա ում համարն ա, ընդհանրապես։
- Զանգահարեք առավոտյան։
- Խնդիրը նրանում ա, որ մեր համարը թվայնացրել են մեկ շաբաթ առաջ և ամեն ինչ նորմալ էր։
- Ըհը
- Այսինքն, ես կարող եմ հանգիստ զանգահարե՞լ էս համարից։
- Հանգիստ զանգահարեք, իհարկե։
- Իսկ ո՞վ կվճարի։
- Համենայն դեպս միակ տարբերակը այն է, որ դուք առավոտյան զանգահարեք, ես ուրիշ բան չեմ կարող ձեզ առաջարկել։
- Ես հասկանում եմ, որ չեք կարող...
- Ստեղից ոչ միացում ա, կատարվում ոչ էլ ինչ որ փոփոխություն ա կատարվում։
- Լրիվ հասկանում եմ, այսինքն ձև չկա՞ ։ Լավ, բարի, շնորհակալություն։
- Ձեզ էլ շնորհակալություն

Վարպետ
26.10.2008, 22:50
Մեռա ե~ս... Ըհը~ :D :D :D

Rammstein
27.10.2008, 19:34
Artgeo ջան, ինձ ուղղակի հետաքրքիր է, կասե՞ս որ ԱՏՍ-ն ա ձերը, եթե գաղտնիք չի։

Elmo
27.10.2008, 20:48
- Այսինքն, ես կարող եմ հանգիստ զանգահարե՞լ էս համարից։
- Հանգիստ զանգահարեք, իհարկե։
- Իսկ ո՞վ կվճարի։

Արթ քանի ուշ չի խորհուրդ եմ տալիս Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկը զանգի րոպեն մոտ 30 000 դրամ պիտի լինի, եթե չեմ սխալվում: :D

Artgeo
27.10.2008, 21:44
Artgeo ջան, ինձ ուղղակի հետաքրքիր է, կասե՞ս որ ԱՏՍ-ն ա ձերը, եթե գաղտնիք չի։
77

Ի դեպ, նույն վիճակն ա, չզանգե՞մ էլի 0611 :oy

Rammstein
27.10.2008, 22:01
77

Ի դեպ, նույն վիճակն ա, չզանգե՞մ էլի 0611 :oy

Artgeo ջան եթե չեմ սխալվում 0611-ը բջջայինի համար ա, ավելի ճիշտ չի լինի՞ զանգես 109, կամ բջջայինից` 08000-1109, եթե չեմ սխալվում։

Artgeo
27.10.2008, 22:05
Artgeo ջան եթե չեմ սխալվում 0611-ը բջջայինի համար ա, ավելի ճիշտ չի լինի՞ զանգես 109, կամ բջջայինից` 08000-1109, եթե չեմ սխալվում։
Եթե ուշադիր կարդաս գրառումս, ենթադրում եմ, որ կնկատես, որ օպերատորին հարցրել և դրական պատասխան ստանալուց հետո նոր եմ դիմել իմ հարցով:

Ինչ վերաբերվում է 1-09 ին, ապա մինչև այդտեղ զանգահարելը, զանգահարել եմ 1-09: Էֆֆեկտը նույնն էր:

Rammstein
27.10.2008, 22:15

Նկատել եմ, որ դրական պատասխան ես ստացել, բայց մտածում էի, որ 109-ում ավելի լավ պետք ա տեղեկացված լինեն։:)

Ֆելո
29.10.2008, 22:26
ֆաքսը ֆիքսված հեռախոսակապի հատուկ ծառայությունա, թե սարքը միացնեմ արդեն կարող եմ ֆաքս ուղարկել ու ստանալ?

Rammstein
11.11.2008, 18:19
115 -> Հայերեն լեզվի ընտրության համար սեղմեք մեկ, Для выб...։
1 -> Հարգելի բաժանորդ, ծառայությունն անհասանելի է Ձեր հեռախոսահամարի համար։ Մանրամասն ինֆորմացիա ստանալու համար զանգահարեք մեկ զրո ինը...

Ինչո՞ւ։:think

Rammstein
11.11.2008, 22:26
115-ում արդեն գործում է հայերենը։:victory:

Artgeo
18.11.2008, 23:15
Մենակ հոմոլայնը սենց բան կաներ: Էսօր պարզել եմ, որ 115-ի տեղեկատվությունը թարմացվում է ամիսը մեկ անգամ...

Rammstein
19.11.2008, 11:51
Մենակ հոմոլայնը սենց բան կաներ: Էսօր պարզել եմ, որ 115-ի տեղեկատվությունը թարմացվում է ամիսը մեկ անգամ...

Դա ես սկզբից էլ գիտեի, Բիլայնի սայտում գրած ա... Հլը դեռ իրանց մոտ գրած ա, որ ամսի 10-ից հետո ա լինում, բայց ես վերջի անգամ ամսի 7-ին զանգեցի ու թարմացրած էր։

Իսկ «հոմոլայն»-ը ի՞նչ ա նշանակում։

Sunun
05.12.2008, 16:20
«Միջազգային 88» ծառայություն

(01 դեկտեմբեր 2008թ.)

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) առաջարկում Է նոր ծառայություն` «Միջազգային 88» VoIP հեռախոսակապ ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար: Միջազգային բջջային և ֆիքսված ցանցեր զանգահարել դուք կարող եք ցանկացած ժամանակ` պարզապես հավաքելով հեռախոսահամարը հետևյալ ֆորմատով`

* 88 * 00 [երկրի կոդ] [քաղաքի կոդ] [բաժանորդի հեռախոսահամար]

«Միջազգային 88» ծառայությունից օգտվելու դեպքում կատարած միջազգային զանգերի դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում է ֆիքսված հեռախոսակապի օգտագործման ընդհանուր հաշվի մեջ: Բաժանորդի ցանկությամբ նրան կներկայացվի իր հեռախոսահամարից կատարված ելքային զանգերի ցանկը, որտեղ առանձին տողով նշված են այն զանգերը, որոնք կատարվել են տվյալ ծառայության միջոցով:

http://www.beeline.am/images/pdf.jpg«Միջազգային 88» ծառայության սակագները: (http://www.beeline.am/PDF/International_88.pdf)

Այս ծառայության միջոցով կարելի է իրագործել միջազգային զանգեր դեպի այլ երկրներ, բացառությամբ ԱՊՀ երկրների:

Ծառայությունը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես չի տրամադրվում Գորիս, Վայք և Ախուրյան քաղաքներում:

Rammstein
08.12.2008, 20:31
115>Հայերենի համար սեղմեք 1, Դլյա ռուսս...

1>Հարգելի բաժանորդ, ֆիքսված կապի դիմաց Ձեր պարտքի գումարը կազմում է ***հազար վեց հարյուր ութԱՆԱՍՈՒՆ դրամ...

Մեղա քեզ Աստված... :scare:

Rammstein
10.12.2008, 15:54
Ու ամենակայֆը էն ա, որ եթե հեռախոսը անջատած ա (խոսքս թվայինների մասին ա), ապա 115 զանգելուց էլ ասում ա «Ձեր հեռախոսից չի թույլատրվում օգտվել տվյալ տեսակի հեռախոսակապից` պարտքերի պատճառով։»...:D

aerosmith
04.02.2009, 22:18
սենց մի հարց, ինձ շատա հետաքրքրում, կա այնպիսի հեռախոս, որի վրա գրվի դուրս եկած հեռախոսազանգերի ժամաքանակը մեկ ամսվա կտրվածքով??? արմենթելը աչքիս շատա չափերը անցնում:think

Rammstein
04.02.2009, 22:47
սենց մի հարց, ինձ շատա հետաքրքրում, կա այնպիսի հեռախոս, որի վրա գրվի դուրս եկած հեռախոսազանգերի ժամաքանակը մեկ ամսվա կտրվածքով??? արմենթելը աչքիս շատա չափերը անցնում:think
Տենց հեռախոս չգիտեմ, գիտեմ հեռախոսներ, որ, օրիինակ, վերջին մի քանի համարն են գրում` իրանց տեւողությամբ։ Բայց որ ամբողջ ամսվանը գրի, չեմ պատկերացնում։ Բայց կարաս գնաս, ու ցուցակը վերցնես բոլոր զանգածդ համարների։ ;)

Ներսես_AM
04.02.2009, 23:14
Կա տենց հեռախոսներ: կոչվում են RUS կամ РУСЬ: Ռուսական են:

Rammstein
04.02.2009, 23:49
Կա տենց հեռախոսներ: կոչվում են RUS կամ РУСЬ: Ռուսական են:
Այսինքն ո՞նց, քանի՞ համար են հիշում։ Կարող ա ես ամսվա մեջ 10000 անգամ զանգել եմ, էդ լրիվ կհիշի՞։ :o

Ներսես_AM
05.02.2009, 00:12
400 համարա հիշում, բայց էն մարդը րոպեների սոչիկ(:D) էր ուզում:

Rammstein
05.02.2009, 11:36
Ժող, զանգում եմ 110, ասում ա «Ձեր հավաքած հաամրը գոյություն չունի»։

aerosmith
05.02.2009, 12:09
հա մերն էլ ա 100 չէ, բայց 40 համար հիշումա.
ես չեմ ջոկում, ոնց խոսում ենք մեր վճարը գալիսա 20000-25000 սահմաններում, դրանցից էլ չեմ կարա ցուցակ ուզեմ, որտեվ հեռաղոսը ում անունովա, էդ մարդը գտնվումա արտասահմանում.
չնայած որ էդ գուարից հանենք 12000 ինտերնետ տակը մնումա 10000-13000, բայց դե ծանոթս մեզնից շատա ղոսում, իրա ինտերնետն էլ հետը օբշի հաշվով գալիսա 15000-17000.

Rammstein
19.04.2009, 11:29
Էն օրը իմացա, որ 35-ի ԱՀԿ-ն մի քանի օր առաջ սարքել են թվային։ Շնորհավորում եմ Աջափնյակի բոլոր բնակիչներին։ Խորհուրդ եմ տալիս «կոդը փակեք» (գոնե միջքաղաքայինը)։ :))

Fedayi
19.04.2009, 12:28
Էն օրը իմացա, որ 35-ի ԱՀԿ-ն մի քանի օր առաջ սարքել են թվային։ Շնորհավորում եմ Աջափնյակի բոլոր բնակիչներին։ Խորհուրդ եմ տալիս «կոդը փակեք» (գոնե միջքաղաքայինը)։ :))

Ես Աջափնյակից եմ: Աշխատանքներ են տանում մեզ մոտ, լարեր են անցկացնում, բայց թվային կապ կունենանք մոտ 1,5-2 ամսից: Տենց են ասել:

Ապե Ջան
19.04.2009, 13:28
ես էլ եմ աջափնյակից, բայց դեռ չեն քաշել ահավոր վատա:angry

Rammstein
19.04.2009, 13:46
Կարող ա՞ ձերը 35 չի։ :think

Ապե Ջան
19.04.2009, 13:49
Կարող ա՞ ձերը 35 չի։ :think
հա 35-ի հետ եք ուշադիր չեմ եղել, բա 34-ից ինչ կա

Fedayi
19.04.2009, 14:17
Իմը 35 ա:

Rammstein
19.04.2009, 14:29
Իմը 35 ա:
Իմ բարեկամի հեռախոսն ա 35-ով, ու արդեն թվային ա։ :)

Fedayi
19.04.2009, 14:38
Շենք գիտեմ` 1 տարի ա քաշում են: Բայց մեր շենքում նոր լարերը քաշել են, իսկ ատեեսի աշխատողին երեկ հարցրեցի, երբ կունենանք թվային կապ, ասեց 1,5-2 ամսից: Համենայն դեպս, համայնքի մեծ մասում թվային կապ չկա դեռ:

Rammstein
22.04.2009, 15:33
«Beeline»-ը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթներ:

Երևան 20.04.2009թ.

“ԱրմենՏել” ՓԲԸ -ի (ապրանքանիշը` «Beeline») Ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներն առաջիկայում սակագնային պլաներ ընտրելու հնարավորություն կունենան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 20-ի նիստում հաստատել է “ԱրմենՏել” ՓԲԸ կողմից ներկայացրած ամրակցված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային փաթեթները: Ի հավելումն գործող սակագնային պլաների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված է այլընտրանքային երեքական տարբերակ:

“Ճգնաժամի պայմաններում արդիական խնդիրներից է` ծախսերի օպտիմալացումը: Մենք փորձում ենք առաջարկել մեր բաժանորդներին այնպիսի ծառայություններ և սակագներ, որպեսզի նրանք կարողանան տնտեսել` չսահմանափակելով անձնական կամ գործնական շփումները”, - նշեց “ԱրմենՏել”-ի Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինը:

Բաժանորդները կարող են ընտրել իրենց համար առավել հարմարավետ այս կամ այն տարբերակը և օպտիմալացնել սեփական ծախսերը: Օրինակ, ֆիզիկական անձանց համար նախատեսված “Տնային 600” փաթեթով, վճարելով ամիսը 4100 դրամ, բաժանորդը ստանում է անվճար 600 րոպե, որոնցից 530 րոպե` տեղական, 50 րոպե` միջքաղաքային ու ևս 20 րոպե`դեպի բջջային ցանցեր հեռախոսազանգեր կատարելու համար: Ֆիզիկական անձանց առաջարկվում են նաև “Տնային 1200” և “Տնային 1800” փաթեթներ: Սակագնային փաթեթներով սահմանված անվճար րոպեների չափաքանակները լրանալուց հետո կիրառվում են գործող բազային սակագներ: Իրավաբանական անձինք կարող են օպտիմալացնել ծախսերը` օգտվելով նրանց համար նածխատեսված “Բիզնես 550”, “Բիզնես 1100” կամ “Բիզնես 1650” փաթեթից:

Այլընտրանքային փաթեթները կոմերցիոն շահագործման հանձնելու մասին ընկերությունը կհայտարարի առաջիկայում:

Աղբյուր` Beeline.am

Rammstein
02.02.2010, 15:23
Երեկ, իհարկե, խոստացված հայ-լայնի մոդեմը չբերեցին: Բայց էս թեման վերակենդանացնում եմ ոչ սրա համար:

Ուրեմն երեկ երեկոյան նայում եմ տան գեռախոսի էկրանին, տեսնում եմ գրածները կորել են, վերցնում եմ լսափողը` ձեն-ձուն չկա: Գնում եմ մյուս սենյակի հեռախոսն եմ վերցնում, էլի չկա… :think Ասեցի կարող ա մուտքի (պադեզդի) միացումներին ա մի բան եղել, դուրս եկա, ստուգեցի, ամեն ինչ նորմալ ա: Վերցրեցի բջջայինս, զանգեցի մեր տան համարով, մեկ էլ մի հատ կին ա վերցնում… :o:o:o Ատբոյ տվեցի, մի հատ էլ փորձեցի, էլի նույն կինն ա վերցնում…:o Ասում եմ` «Բարեւ Ձեզ, դա բնակարան ա՞», ասում ա «այո»: Հարեւանի դուռն եմ ծեծում, իրանց հեռախոսը նորմալ աշխատում ա… Եւս մեկ անգամ զանգեցի մեր տուն, ու հարցրի, թե ուր եմ զանգել, համարը ասեց:

Հիմա զեռիցս զանգեցի 080000109, ասեց զագի 100: Զանգեցի, 50 վայրկյան սպասեցի, վերցրեց մի աղջիկ: Ասում եմ «Գիտե՞ք, մեր տան հեռախոսը վերցնում եմ, ձայն չկա» ասում ա «Երեւի Ձեր ապառատից ա»: Ասում եմ «Մյուս ապարատով էլ ա նույնը: Ու բացի էդ բջջայինիցս զանգում եմ մեր տան համարին, եսիմով ա վերցնում», ասում ա «Հավանաբար վերահասցեավորում ունեք…», ասում եմ «Ոչ մի վերահասցեավորում էլ չունեմ, եթե ունենամ էլ պիտի ուղղված լինի ձեռիս համարին…», ինձնից կոնտակտային համար ուզեց, ու խնդիրը ուղարկեց տեխնիկական բաժին: 15 րոպեից զանգեցին, ասում ա «որ վերցնում եք ձայն կա՞» ասում եմ «ոչ մի ձայն չկա, ու բացի էդ ինչի՞ ես մեր տան համարը հավաքում եմ` 24xxxx, ընկնում եմ 24yyyy-ին», ասում ա «Ես հիմա զանգում եմ Ձեր համարով, վերցնող չկա»… Մի խոսքով ասեց, որ առավոտ եիմինչ մարդ կուղարկեն, որ գա սարքի: Առավոտ մարդ չեկավ, բայց զանգ եկավ տան համարին, վերցրի` «Բարեւ Ձեզ, դա 24yyyy համարն է՞», ասում եմ «Ոչ` 24xxxx»: Դրեց մի հատ էլ զանգեց, ասում ա «հա, սխալ էի հավաքել»: Ասում եմ «իսկ ինչո՞ւմն էր խնդիրը», մուննաթով ասում ա «Խնդիր կար, լուծվեց…» ատբոյ… :angry

Որպես լրացում ասեմ նաեւ, որ էսօր մեկը զանգեց մեր տուն, սխալ էր ընկել, հարցրի, թե ինչ համար ա հավաքել, ասեց` 24yyyy:
Մեկ էլ ասեմ, որ էդ 24yyyy համարը էն ցուցակներով նայեցի, պարզվեց մեր կողքի մուտքի բնակարաններից ա:

Ապե Ջան
02.02.2010, 15:42

Ապեր Բիլայնը թուրիմածությունա: Թե մինչև Բիլայն դառնալը ինչեր. ոնց էր աշխատում խաբար չեմ, բայց էսօրվա դրությամբ ում հարցնում ես բողոքումա Բիլայնի աշխատակիցների սպասարկումից: Մի քանի օր առաջ գնացել էի դրանց Աջափնյակի գրասենյակ մենջերի մոտ: Հին հաշիվներ կային մաքրելու: Դե ասեցի խնդրիս մասին, ասումա դե ես պարտավոր չեմ լուծեմ, ասի բա ովա պարտավոր ում դիմեմ, ասումա չգիտեմ, ու սպասում եմ մեկել կապնվումա գլխավոր գրսենյակ ու ինչոր բան ասում իմ թեմայով, մի ժամ կանգնած սպասում եմ ինքը հեռախոսով տան հոգսերնա հոգում, որ ասում ես էլ շատ պետքա սպասեմ, հլը մի հատ էլ մունափ են գալիս: Ուղակի ժողովուրդը միշտ ականջի հետևա գցում, ասումա ինչ անցավ գլուխս դնեմ ցավի տակ: Ու մեկնել ես...որ հաստատ կարայ բողոքեյի ու իրա հացին վայիս լինեի:

vk10085
07.02.2010, 03:51

Այ չենք ասում, չենք անում, դրա համար էլ եսիմ ով ա սպասարկում... մի անգամ ասա, տենամ, կարա մյուս անգամ հանկարծակի էդպիսի բան լինի էդտեղ...

Hda
07.02.2010, 18:34
Պարզվում է ինտերնետով մուցումների հետ հունվարի պրոբլեմ կա ուհեռախոսը անջատել են:

Helios
07.02.2010, 18:45
ժող, տեղյակ ե՞ք, էն մարզերում անլար հեռախոսներ որ կան, դրանք մայրաքաղաքում բռնում ե՞ն

BOBO
07.02.2010, 18:50
Հա, մարդ գիտեմ քաղաքում օգտագործումա

tigrr
08.02.2010, 13:06
Հա, մարդ գիտեմ քաղաքում օգտագործումա

Հնարավոր չի, պետք չի մարդկաց սխալ ինֆորմացիա տալ, տվյալ կապը նախատեսված է շրջանների համար ու անտենաները ուղղված են շրջանների կողմը ու քաղաքի հետ կապ չունի

BOBO
08.02.2010, 13:31
Ես ինչ տեսելեմ են եմ ասում, իսկ դու ինչ էս կարծում, Երևանի կողի գյուղերում աշխատումա բայց Երևանում չէ?

tigrr
08.02.2010, 14:07
Ես ինչ տեսելեմ են եմ ասում, իսկ դու ինչ էս կարծում, Երևանի կողի գյուղերում աշխատումա բայց Երևանում չէ?

Շատ թույլ կարողա բերի սիգնալ բայց որակ չի լինի ու ետ չէղավ որ քաղաքում բռնումա

BOBO
08.02.2010, 14:13
Դե հիմա ես չեմ օգտագործել որ իմանամ ուժեղա թե թույլա ուղղակի տեսել եմ որ օգտագործում են

tigrr
08.02.2010, 15:23
Դե հիմա ես չեմ օգտագործել որ իմանամ ուժեղա թե թույլա ուղղակի տեսել եմ որ օգտագործում են

Դե որ չէս օգտագործել ու ընդամենը տեսել ես, մարդկանց մի ասա որ քաղաքում աշխատումա, մանավանդ որ քաղաքի ծայրամասը ոչ կենտրոնա ոչ էլ ամբողջ քաղաքը

Hda
08.02.2010, 17:08
Տղեք վիճելու բան չկա,ինձ ավելի հետաքրքրումա հարցի իմաստը
՞

masivec
08.02.2010, 18:09
Դե որ չէս օգտագործել ու ընդամենը տեսել ես, մարդկանց մի ասա որ քաղաքում աշխատումա, մանավանդ որ քաղաքի ծայրամասը ոչ կենտրոնա ոչ էլ ամբողջ քաղաքը
Ասեց որ տեսել ա օգտագործելուց ետ ինչ ա նշանակում որ չի աշխատում հա՞
Տեսել ա դրա համար էլ ասումա որ աշխատումա,ու վապշէ դու քո կարծիքը հայտնի Hda-ին ոչ թե

Ապե Ջան
08.02.2010, 19:34
Հնարավոր չի, պետք չի մարդկաց սխալ ինֆորմացիա տալ, տվյալ կապը նախատեսված է շրջանների համար ու անտենաները ուղղված են շրջանների կողմը ու քաղաքի հետ կապ չունի

Հենց էս պահին ինձ մոտ քաղաքում ավելի կոնկրետ Աջափնյակ 15 թաղամասում շաաաաատ լավ աշխատումա, ոչ մի խնդիր չկա որակի հետ::)
Միշտ 4 անտենա կա ու մաքուր խոսում եմ: tigrr ջան ուզում ես զանգի մի հատ փորձենք :D

Hda
08.02.2010, 20:45
Ինչքան լավ կլիներ, որ ցանկացածս մի բանի վրա որ վստահ չի, նախադսությունը սկսեր ,,,,,,,,,,,իմ կարծիքով...... Չեղած տեղից հարց մի սարքեք:Իսկ ինձ ամեն դեպքում հետաքրքրում է հարցի մաստը:
Helios ջան ասենք բռնումա,հետոոոոոոոոոո՞ Էտքան բան՞

Helios
08.02.2010, 21:41

Շնորհակալ եմ բոլոր փորձողներին պատասխանների համար:hands

Hda ջան, իմաստը էնա, որ շրջաններից մեկի քաղաքային համարների վրա շատ եմ զանգում, եթե հնարավոր լինի քաղաքից զանգել իրանց շրջանի քարտով, ահագին էժան կստացվի;) Միջքաղաքայինի փոխարեն տեղական զանգեր...
Մանավանդ բջջային հեռախոսներ կան էդ քարտերով աշխատող;)
Ուղղակի սկզբից չէի նշել ինչի համարա, որ մարդ ես էլի, Բիլայնի աշխատողների ականջից հեռու... :D

Hda
08.02.2010, 22:33

Ուզում ես ասես կարելիա առանձին ունենալ ետ քարտից՞
Հետաքրքիրա; Ամսական վարձ Էլ կա չէ դրան: Բջջային ավելի ձեռնտու չի ՞

Helios
08.02.2010, 22:45
Ուզում ես ասես կարելիա առանձին ունենալ ետ քարտից՞
Հետաքրքիրա; Ամսական վարձ Էլ կա չէ դրան: Բջջային ավելի ձեռնտու չի ՞

եթե չես նկատել, ասեմ, որ էդ հեռախոսների մեջ քարտ կա՝ սիմ քարտի տիպի։

Բջջայինը ձեռնտու է բջջային համարներին զանգելու համար, բայց շրջանների քաղաքայինի վրա զանգելը թանկա ստացվում։ Երևանի քաղաքային համարներից էլ միջքաղաքայինի գինա գալիս+ դրսերքից չես կարա զանգես։

Hda
09.02.2010, 09:05

չէ ,չեմ նկատել :Մի անգամ եմ տեսել Ընկերոջս տանը-չատ չխորացա:

Rammstein
09.02.2010, 12:13
Ուրեմն երեկ երեկոյան նայում եմ տան գեռախոսի էկրանին, տեսնում եմ գրածները կորել են, վերցնում եմ լսափողը` ձեն-ձուն չկա: Գնում եմ մյուս սենյակի հեռախոսն եմ վերցնում, էլի չկա… :think Ասեցի կարող ա մուտքի (պադեզդի) միացումներին ա մի բան եղել, դուրս եկա, ստուգեցի, ամեն ինչ նորմալ ա: Վերցրեցի բջջայինս, զանգեցի մեր տան համարով, մեկ էլ մի հատ կին ա վերցնում… :o:o:o Ատբոյ տվեցի, մի հատ էլ փորձեցի, էլի նույն կինն ա վերցնում…:o Ասում եմ` «Բարեւ Ձեզ, դա բնակարան ա՞», ասում ա «այո»: Հարեւանի դուռն եմ ծեծում, իրանց հեռախոսը նորմալ աշխատում ա… Եւս մեկ անգամ զանգեցի մեր տուն, ու հարցրի, թե ուր եմ զանգել, համարը ասեց:
………

Էս պրոբլեմի հարցով մինչեւ հիմա Բիլայնից արդեն մի քանի անգամ զանգել են (մի հատ էլ նոր զանգեցին), հարցնում են` լուծվել ա՞, թե՞ չէ: Մեկ էլ շնորհակալություն հայտնեցին, որ տեղեկացրել ենք: :)
Հետո կասեն` Բիլայնին ոչ մի բան չի հետաքրքրում:

terev
10.02.2010, 14:14
ՀԾԿՀ-ն սահմանել է ՀՀ ֆիքսված կապի օպերատորների միջեւ փոխկապակցման սակագները
//10.02.2010

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ բավարարել է “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) հայտը ֆիքսված կապի այլընտրանքային օպերատորների հետ փոխկապակցման տիպային պայմանագրի հաստատման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը նիստում տեղեկացրել է, որ, հաշվի առնելով “ԱրմենՏել” գերիշխող դիրքը ֆիքսված կապի շուկայում, հանձնաժողովը ինքնուրույն է սահմանել փոխկապակցման սակագները:

Նրա խոսքերով, Երեւանում փոխկապակցման սակագինը կկազմի 2.5 դրամ, իսկ ՀՀ մարզերում` 10 դրամ` “ԱրմենՏել” ընկերության կողմից առաջարկվող 5.2 դրամի /Երեւանում/ եւ 12 դրամի /մարզերում/ փոխարեն:

Գեւորգ Գեւորգյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է առանձին որոշում կայացնել բջջային կապի ցանցերում տիպային պայմանագրի վերաբերյալ, քանի որ “այդ շուկայում գործում են եւս երկու օպերատորներ, եւ առանց փոխադարձ համաձայնության որոշումներ կայացնելը ճիշտ չի լինի”:

“ԱրմենՏել” ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը նկատել է, որ որպես ազգային օպերատոր` ընկերությունն առաջինն է ստանձնել փոխկապակցման պայմանագրի կազմման եւ հաստատման նախաձեռնությունը եւ պատրաստ է համագործակցել բոլոր այլընտրանքային օպերատորների հետ:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահություն է հայտնել, որ մինչեւ 2010թ. ավարտը այլընտրանքային օպերատորները կհաղթահարեն տեխնիկական եւ տնտեսական խոչընդոտները, եւ ֆիքսված կապի շուկայում կծավալվի ուժեղ մրցակցություն:

www.itel.am (http://www.itel.am/am-news-2-3058.html)
_______________________________________________________________________________________________

Իմ կարծիքով, մինչև տարեվերջ Ucom-ը կտրամադրի ֆիքսված կապի ծառայություններ և բջջային օպերատորների հետ զանգերի սակագները ավելի մատչելի կլինեն, քան Բիլայնինը: Թերևս դրանով է պայմանավորված Ռոբերտ Նազարյանի վստահությունը:

tigrr
11.02.2010, 16:26
Ասեց որ տեսել ա օգտագործելուց ետ ինչ ա նշանակում որ չի աշխատում հա՞
Տեսել ա դրա համար էլ ասումա որ աշխատումա,ու վապշէ դու քո կարծիքը հայտնի Hda-ին ոչ թե

Թե իմ կարծքը ես ում կհայտնեմ քեզ չի վերաբերվում ու դու չպետքա ասես թե ես ինչ անեմ կամ ում ինչ պատասխանեմ, իմ ասելիքը այն էր, որ եթե հաստատ չգիտես մի ասա հաստատ

Zangezur
11.02.2010, 17:15
էտ անլար հեռախոսը Սիսիան քաղաքից բերել ենք 2-րդ մասիվ նոռմալ աշխատում էր:

Hda
11.02.2010, 17:42
էտ անլար հեռախոսը Սիսիան քաղաքից բերել ենք 2-րդ մասիվ նոռմալ աշխատում էր:

Մի հատ համարդ ՊՄ ով կասես՞,զանգեմ…

haymart
12.02.2010, 00:02
Ժողովուրդ ջան ես թեման կարդացի ու հիշեցի ամառվա գլխիս եկած պատմությունը
մի օր գալիս եմ տուն տեսնում եմ տանս հեռախոսը անջատվածա, ավելի ճիշտ ելքային զանգերն են անջատված, ասումա պարտքերի պատճառով, զարմացած մտնում եմ arca.am նայում եմ, որ չէ ախր մուծել եմ մի 20 օր առաջ, ուզում եմ զանգեմ 109 ասումա պարտքերի պատճառով չեմ կարա զանգեմ, ըտեղ կարգին զարմացա, ախր հիմարները գոնե իրանց օպերատորի հետ թողեն կապնվես, են կարճ համարներին էլ բջջայինից չեմ կարում զանգեմ, սաղ տնեցիների ձեռին վիվա ա:
Մյուս օրը գործի տեղից զանգում եմ արմենթել
- բարև Ձեզ, մի հատ կնայեք էս ինչ համարը ինչի ա անջատած
- պարտքերի պատճառով
- բայց ես ինչքան վարձա եկել մուծել եմ ի՞նչ պարտք
- մի րոպե..... այո, էտ համարի վրա պարտք չկա
- իյաաա, բա ո՞ր համարի վրա պարտք կա
- չգիտեմ, երևի բջջային համար ունեք, չեք մուծել
- :o բիլայնի բջջային համար բարեբախտաբար չունեմ, համել ինչ կապ ունի բջջային համարը սրա հետ՞՞՞
- չգիտեմ մի րոպե...... ձեր անունով ուրիշ քաղաքային համար կա
- :o ի՞նչ համար
- չեմ կարող ասել
ստեղ ես մտքիս մեջ իմ իմացած սաղ քֆուրները տալիս եմ
- եթե իմ անունովա ինչի՞՞ չես կարա ասես
- անձնագրի տվյալներ պետքա ասեք
ստեղ պահի տակ ուղեղս լուսավորվումա, հիշում եմ նախկինս տան համարը ու հարցնում
- պադահի ****** համարնա՞՞
- այո
- բայց էտ իմ նախկին տան համարնա, ես էտ մի քանի տարի առաջ վաճառել եմ, էտ պարտքերի հետ ես ինչ կապ ունեմ
- ձեր անունով ա պայմանագիրը
ստեղ հիշում եմ որ տունս առնողները բավական հեռվից են ու միչև գտնեմ ու մուծել տամ կարողա մի ամիս անցնի, դրա համար որոշում եմ էտ գործը ինձ վրա չվերցնել
- ինչքանա՞ պարտքը
- 2*** դրամ
- կարա՞մ գամ էտ պարտքը մուծեմ ու պայմանագիրը խզեմ
- ոչ պետքա 2ով գաք
- այ քեզ նորություն, էտ պայմանագիրը իմ անունով չի՞, եսել խզում եմ, էլ ինչ նոր տան տեր
- դուք չեք կարող խզել պայմանագիրը, տան տերը պետքա գա իրար հետ անվանափոխեք
փորձում եմ ուրիշ կողմից մոտենալ
- ես ամեն համարի համար առանձին պայմանագիր ունեմ, ու էտ պայմանագրերի մեջ ոչ մի կապ չկա, էն մեկը անջատեք ինչքան ուզում եք, իմ հիմիկվա հեռախոսը միացրեք, հակառակ դեպքում դուք պայմանագիրը խախտում եք
ստեղ էտ աղջիկը ինձ սկսումա սավսեմ ուրիչ բաներ ասել իմ ասածի հետ կապ չունեցող, ներվայնացնումա, ասում եմ
- դե էտ նույն լոգիկայով հայլայնս ինչի չեք անջատել,
- էտ ուրիշ պայմանագիրա,
- բա եսել եմ էտ ասում, տարբեր հեռախոսներ են տարբեր պայմանագրեր ինչ կապ ունեն իրար հետ, պայմանագիրը,- ասում եմ,- կարդացել եք՞, ստեղ էսինչ կետում գրածա որ ես պարտավոր եմ վճարել, Դուք էլ պարտավոր եք ինձ կապով ապահովվել, հեռախոսս անջատելով դուք էս իմ հիմիկվա պայմանագիրը խախտում էք.
- մեր ծրագրում փոփոխություններ են արվել, հիմա այսպես է աշխատում, ես չեմ կարող ձեր համարը միացնել մինչև բոլոր պարտքեր չմարվեն
հետո ասում եմ մի հատ մենեջերի հետ միացրեք խոսեմ, ասումա չեմ կարա, ասում եմ մի հատ իրավաբանի հետ միացրեք ասումա չեմ կարա, վերջը նեռվայնանում եմ անջատում

Իրիկունը գալիս եմ տուն տեսնում եմ ինտերնետս անջատածա, լավա ներվերից պինդ եմ, թե չե կարող ա պահի տակ գժվեի, արդեն սկսեցի հետաքրքրվել թե ոնց են դատական գործ սկսում ինչ թղթեր են պետք և այլն, և այլն, էն էլ լավա մոտիկներս համոզեցին, ասեցին ներվերտ ափսոսա, ավելի լավա տունս առնողին գտնեմ հեռախոսը անվանափոխել տամ, պրծնեմ
վերջը տենցել արեցի, գնացի էտ հեռախոսի պարտքը մուծեցի, հետո մի շաբափ տևեց մինչև էտ մարդու համարը գտա զանգեցի, հայտնվեց անվանափոխեց

Zangezur
12.02.2010, 04:31
Մի հատ համարդ ՊՄ ով կասես՞,զանգեմ…

Hda ջան հեռախոսը հետ են տարել, վերևը նշել էի, որ «աշխատում էր»

vk10085
12.02.2010, 07:57
Ի պատասխան բոլորի գրեմ, էդ հեռախոսները կոչվում են CDMA ու նախատեսված են միայն շրջաններում աշխատելու համար... դրանք հենց տեղական ԱՏՍ-ների հետ են աշխատում ու քաղաքում, համենայն դեպս կենտրոնում, հաստատ չեն բռնում...

ինչ վերաբերվում ա haymart քո գրածին, համ ասոււմ ես պայմանագրում գրած ա, որ պետք ա քո անունով հեռախոսը վճարես, համ էլ չես ուզում վճարես քո երկրորդ համարը

Hda
12.02.2010, 09:14
Hda ջան հեռախոսը հետ են տարել, վերևը նշել էի, որ «աշխատում էր»

կարողա նկատի ունես, որ քո տան գծին միացած աշխատում էր՞:

Rammstein
01.03.2010, 21:16
Էս հիմմմմմար հեռախոսների՞ն ինչ ա էղել, ուր զանգում եմ «Տվյալ ուղղությունը ծարնաբեռնված է»… :angry

Helios
01.03.2010, 21:50
Էս հիմմմմմար հեռախոսների՞ն ինչ ա էղել, ուր զանգում եմ «Տվյալ ուղղությունը ծարնաբեռնված է»… :angry

հիմա որ 100 զանգես, երևի կասեն հեռախոսի ապարատը ռեստարտ արա :D:D:D

Rammstein
01.03.2010, 21:56
հիմա որ 100 զանգես, երևի կասեն հեռախոսի ապարատը ռեստարտ արա :D:D:D

:lol

Ախր 100 կամ 109 կամ 080000611 էլ չի լինում զանգել, որ էդքանն էլ գոնե ասեն… :D

Hda
23.07.2010, 10:25
Բիլայն,պարզվում է,այս ընկերությունը ինչպես նաև իմ շատ սիրելի Օրանժը,սպասարկման կետ չունեն, ի տարբերություն Վիվայի--ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններ (http://vivacell.am/index.php?menu=98&lng=1)
Օրանժի դեպքում դա Orange խանութներ (http://orangearmenia.am/shops/) է:
Բիլայնի մոտ Որտեղ գնել, վճարել (http://mobile.beeline.am/wheretobuy/offices.wbp) :էս մարդկանց միայն հետաքրքրում է, որ գնեն ու վճարեն:
Այս ներածականից հետո,իրական դեպք սկղբնաղբյուրից

14 հուլիսի 2010 մոտ 17.00 Բիլայնի "Ամիրյան" գրասենյակ Ամիրյան փող. 3

-Բարև ձեզ
-բարձ ձեզ,լսում եմ ձեզ,ինչով կարող եմ օգտակար լինել-այսպիսի ընդոունելություն մեկ էլ կինոներում կտեսնես
-հնարավո՞ր է ,որ ես պարտք ունեմ ու այդ պատճառով հեռախոսս անջատվել է.
-համարը կասեք
-010-25-xx-xx -քանի,որ նույնիսկ չհարցրեցին ֆիքսվածի ,թե բջջայինի մասին է խոսքը,իմ նախաձեռնությամբ 010-ն էլ ասեցի
-ում անունով է՞
-Ա.Ա.Ա
-դուք ունեք աբոնենտային պարտք,բայց ձեր հեռախոսը անջատված չէ,քանի որ այն մուծելու համար մինչ օգոստոս ժամանակ ունեք:Ուզում ե՞ք հիմա վճարել: Իմ հալ, իրա հավես
-մուծելը կմուծեմ,բայց գիտեք իմ հեռախոսահամարը չի գործում,նույնիսկ զումեռ քանի,որ մտավախություն առաջացավ տոնային ազդանշան բառը օգտագործելով,ավելորդ խառնաշփոթ,կառաջացնեմ չկա մեջը:
-հեռախոսից կլինի:փորձել եք ուրիշ հեռախոսով
որպեսզի 2-րդ,3-րդ 4-րդ հեռախոսը չառաջարկեն,
-17 հեռախոս ունեմ,բոլորն էլ փորձել եմ,նույն արդյոնքը
-լավ զանգահորեք 100,մանտյոռը թող գա նայի
-բայց հեռախոսս չի գործում
-խնդիր չկա, զանգահարեք մանտյոռը կգա կնայի կարորող էեք բջջայինով էլ զանգահարել, մենք էլ ենք այդպես անում
-իսկ ո՞վ է վճարելու խոսակցությանս դիմաց
-բիլայնի բջջային չունե՞ք-ապշած,հարևանի տնից զանգեք
-հարևանս հոմոսեքսուալիստ է,նրան նույնիսկ բարև չեմ տալիս,դեռ մտածում եմ բնակարանս փոխելու մասին: Մնում է նույն հեռախոսահամարի պահպանման հարցը լուծեմ: փորձում եմ հումորով զսպել ինքս
զինքս:Քանի որ անձամբ եկել հասել եմ ձեր սպասարկման ես այդպես էի կարծում կետը,աղջիկ ջան տարիքային տարբերությունը լրիվ լրիվ թույլ է տալիս,խնդրում էք կարգավորեք այս հարցը, և միաաժամանկ ստացեք անցած ամսվա աբոնենտային պարքս, մեկնելով 10 000-դրամանոցը :
այս անգամ արդեն ապուշ կտրած
- գիտե՞ք, հենց նոր նոր ինկասացիա ենք արել:
մի կերպ կլորացնելով մուծումը կատարեցի:Նկատելի դժկամությամբ վերցնում է բջջայինը իր ու փորձում:D 100: Բռավո համար մեկ օպեռատոր:Կարծում էի գոնե իր սպասարկման կետում անմիջական ուղիղ կապ կունենա սպասարկումն իրականացնող ծառայության հետ:Բազմաթիվ անհաջող փորձեր:Ինքս ինձ որոշել էի մինչև 50րոպե համբերել: փառք աստծո 47-րդ րոպեին կապվում է մանտյոռի հետ, հակառակ դեպքում բացառված չի, որ կհայտնվեի մոտակա ոստիկանական բաժանմունքում,որպես հասրակական կարգը խանգարող:
բլա-բլա-բլա
-փոխանցեմ, աբոնենտի հետ պայմանավորվեք
էլի բլաներ ու արդեն 3-րդ գործող անձը
-լավ համարը ասեք կգանք կնայենք
-010-25------
-մի րոպե քաղային ա՞՞՞՞՞
Ապուշ կտրելու հերթը ինձ էլ հասավ:Եթե նստած չլինեի, այս դեպքում էլ մոտակա հիվանդանոցն էին տեղափոխելու::
պարզվում է բջջայինում էլ կարող է զումեռ բացակայել,այնպես որ համար հավաքելուց առաջ այսուհետ համոզվեք դրանում..
-զանգը գնում է
-զանգը չեմ ստանում
-այսօր ուշ է,վաղը ժամը այսինչին եղեք տանը մանտյոռը կայցելի
-աշխատանքի եմ ,չեմ կարող բացակայել
-տանը ուրիշ մարդ չկա՞
-չկա
-բա ո՞նց անենք
-բա ոնց անենք
-տանը անպայման մարդ պիտի լինի
Ներողություն ակումբակիցներ:էլ չդիմացա , որ ու սկսեցի շարունակել մաքուր հայերենով
-ախպեր ջան,քու հետ ոչ թե պատմությամ դասատու ա խոսում այլ 31 տարվա ռադիոինժեներ:Կգաս պադյեզդից կստուգես իմ բնակարան մտնող գիծը ու եթե զումեռը կա,մնացածը քո պռոբլեմը չի:Մենակ էտ էր պակաս,որ մի հատ էլ իմ տուն մտնես..
ու հետ եմ փոխանցում հեռախոսը աղջկան
-բա ինչու՞.........
չէ,չեմ թողնում շարունակի
-բա, մա չգիտեմ, ձեր իսկ շահերից ելնելով հետագագա շարունակությունն անիմաստ է:Պարզապես դրեք ձեզ աբոնենտի տեղն ու ֆանտազիաներդ աշխատացրեք,թե մարդ ինչպիսի երկաթե նյարդեր ու պարապ Ժամանակ կարող է ունենալ: շնորհակալություն, ցտեսություն
հաջորդ կեսօր արդեն աշխատեց

Առանց լրացուցիչ մեկնաբանությունների..........

հ.գ
մուսաս որ տեղը եղավ,լրիվ նմանատիպ պատմություն էլ բջջաջայինիս հետ կապված կպատմեմ:փառք աստծո այս հարցում այլընտրանք կար..

Ապե Ջան
23.07.2010, 11:07
Ապեր մարդիկ լավ կարծիք էին կազմել Բիլայնի մասին, մի փչացրու :)

Hda
23.07.2010, 13:02
Ապեր մարդիկ լավ կարծիք էին կազմել Բիլայնի մասին, մի փչացրու :)

Բա ի՞նչ անեմ- գրկեմ, տաքացնեմ, պաչիկ անեմ...սիրեմ ;)

Ապե Ջան
26.11.2010, 00:14
Բիլայն ֆիքսված հեռախոսից միանգամից զանգ դեպի +48 կոդը, ի՞նչքան է րոպեի արժեքը:

Rammstein
26.11.2010, 00:24
Բիլայն ֆիքսված հեռախոսից միանգամից զանգ դեպի +48 կոդը, ի՞նչքան է րոպեի արժեքը:

Ժամը ցերեկը (07.00-23.00-ը)` 20 դրամ, գիշերը (23.00-07.00-ը)` 14 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Ապե Ջան
26.11.2010, 00:47
Ժամը ցերեկը (07.00-23.00-ը)` 20 դրամ, գիշերը (23.00-07.00-ը)` 14 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Այստեղ ամեն ինչ ճի՞շտ է :o
Բջջայինով ու այլ օպերատորներով 88 դրամից էժան գին չկա:

Rammstein
26.11.2010, 01:24
Այստեղ ամեն ինչ ճի՞շտ է :o
Բջջայինով ու այլ օպերատորներով 88 դրամից էժան գին չկա:

Հլը մի րոպե, հա, +48 ե՞ս գրել, ինձ էլ 048 ա թվացել, մտածել եմ Ղարաբաղի քաղաքայինն ա (չնայած էն էլ ոնց որ 048 չի, մի քիչ ուրիշ էր :))):

+48-ը` ցերեկը 344 դրամ ա, գիշերը` 301: Ներողություն թյուրիմացության համար:

Chuk
21.01.2011, 00:49
Ուրեմն էսօր ամբողջ օրը սխալ հեռախոսազանգեր էինք ստանում: Ի վերջո պարզեցինք, որ ինչ որ մեկի Х հեռախոսահամարը վերահասցեավորված է մեր համարին: Ենթադրում եմ, որ պատահական են արել: Ի՞նչ կարելի է անել: Այսինքն ավելի կոնկրետ, ըստ իս Արմենթելը պարտավոր է մեզ անհարմարություն պատճառող էս խնդիրը վերացնել անմիջապես: Բայց օպերատորն ասաց, որ պետք է անձնագրով գնանք իրենց գրասենյակ ու դիմում գրենք:

tikopx
21.01.2011, 01:02
հազիվ ելի, կարաս փող պահանջես անհանգստության համար, քանի որ իրանք չեն ուղղել խնդիրը, իսկ գիշերը փակա եղել իրանց մոտ:Քո տեղը ելնեմ լավ փող կպոկեմ սրանիցից:

Rammstein
21.01.2011, 01:37
հազիվ ելի, կարաս փող պահանջես անհանգստության համար, քանի որ իրանք չեն ուղղել խնդիրը, իսկ գիշերը փակա եղել իրանց մոտ:Քո տեղը ելնեմ լավ փող կպոկեմ սրանիցից:

Վերահասցեավորումը ակտիվացվում է առանց դիմումի, հետեւաբար, օպերատորը պատասխանատվություն չի կրում, թե ով ում համարի վրա ա վերահասցեավորում:

Իսկ խնդիրը կուղղեն, եթե հաստատվի, որ դա խնդիր ա: Հաստատելու համար պիտի հեռախոսահամարի տերը ասի: Իսկ որպեսզի հաստատվի, որ ասողը հեռախոսահամարի տերն ա, պիտի էդ մարդը անձնագիր ներկայացնի:
Գործնականում շատ խուճուճ ա, բայց վերահասցեավորման տրամադրման ընդունված պայմանների համար միակ տրամաբանական ձեւը սա ա (տեսականորեն` նշածս պրոցեսներից հետո հեռախոսի տերը կարա սխալ վերահասցեավորողին դատի տա իրեն անհանգստացնելու համար ու բարոյական վնասի փոխհատուցում պահանջի :pradon):

Rammstein
23.12.2011, 19:51
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է բաժանորդի ցանկությամբ ֆիքսված կապի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորության մասին:

Հաճախորդը կարող է անջատել ֆիքսված հեռախոսը մեկ ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով եւ չվճարել ծառայության դիմաց նշված ժամանակահատվածում` պահպանելով իր հեռախոսահամարը:

«Միասնական օպերատորի այս առաջարկը հիմնված է հաճախորդների առաջարկությունների վրա եւ արդիական է այն մարդկանց համար, ովքեր նախատեսում են մեկնել արձակուրդ եւ նախապես գիտեն, որ չեն օգտվելու քաղաքային հեռախոսից որոշակի ժամանակ: Կամ հակառակը` որոշ ժամանակահատված չեն պատրաստվում օգտագործել հեռախոսը ամառանոցում, բայց ցանկանում են պահպանել համարը, առանց բաժանորդավճարի», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ֆիքսված կապի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:

Աղբյուր` http://www.itel.am/am/news/4572

Պետքական բան ա:

Artgeo
09.04.2013, 10:16
«ԱրմենՏել» ընկերությունը զգալիորեն նվազեցնում է ֆիքսված կապի տեղադրման և վերատեղադրման սակագները

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված կապի միանվագ ծառայությունների սակագների իջեցման մասին:

Ինչպես նշված է ընկերության հաղորդագրության մեջ, հեռախոսագծի միացման ինչպես նաև ամրակցված կապի այլ միանվագ ծառայությունների նոր գները գործում են սույն թվականի ապրիլի 1-ից ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց համար:

Ֆիքսված կապի միանվագ ծառայությունների սակագները միջին հաշվով նվազել են 5 անգամ: Այսպես օրինակ` հիմնական հեռախոսագծի տեղադրումը նախկին 12000 դրամի փոխարեն այժմ կազմում է 2400 դրամ, իսկ հիմնական հեռախոսագծի ժամանակավոր տեղադրումը (մեկ ամսից ոչ ավել) այժմ կազմում է 1800 դրամ նախկին 9600 դրամի փոխարեն:

«ԱրմենՏել» ընկերությունը նորարարական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ զգալիորեն նվազեցնում է ֆիքսված հեռախոսակապի միանվագ ծառայություների սակագները: Ուրախ ենք, որ մեր հաճախորդներն այժմ կարող են միանալ ֆիքսված հեռախոսակապին ավելի շահավետ պայմաններով և ստանալ իրականում բարձորակ կապ բավականին ցածր սակագնով»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0-

http://telecom.arka.am/am/news/telecom/_%C2%AB%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%8F%D5%A5%D5%AC%C2%BB+%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8 +%D5%A6%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6+%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A5%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7+%D6%86%D5%AB%D6% 84%D5%BD%D5%BE%D5%A1%D5%AE+%D5%AF%D5%A1%D5%BA%D5%AB+%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6+%D6%87+%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D 5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/