PDA

Դիտել ողջ տարբերակը : Արդյո՞ք եղանակը ազդում է մարդու տրամադրության վրա:



Angelina
17.11.2006, 16:16
Ոնց որ ձյան եղանակ լինի: :P

Lapterik
17.11.2006, 16:28
Արդյո՞ք եղանակը ազդում է մարդու տրամադրության վրա:

Էն էլ ոնց:

Գոռ Ջան - Հայ
17.11.2006, 18:02
Չէի ասի:)

Եթե մարդը ինքը չի տրամադրվում, տրամադրության վրա ոչինչ էլ չի ազդում:)
Մաքսիմում եղանակը կարող է խորացնել ստեղծված տրամադրությունը:ok

StrangeLittleGirl
17.11.2006, 22:27
Ես հաճախ այնքան զբաղված եմ լինում, որ եղանակի փոփոխությունը չեմ էլ նկատում: Երբ պարապ եմ մնում, այդ ժամանակ ազդում է:
Ի դեպ, գիտականորեն ապացուցված է, որ եղանակն այս կամ այն չափով ազդում է բոլոր մարդկանց վրա՝ անկախ նրանից նրանք ուզում են, թե ոչ:

Kita
18.11.2006, 00:57
չգիտեմ ինչու, բայց ինջ վրա միշտ տարբեր ձև է ազդում նույն եղանակի ժամանակ.,..... նայած ինչ ձևի լինեմ, բայց դե այդ էլ չի օգնում..... կարող է տխուր լինեմ դուրս գա կամ հակառակը....
մի խոսքով գժանոց է մի քիչ այդ պլանում մոտս:love :oy

Aida
18.11.2006, 02:57
Իմ տրամադրության վրա ոչ միշտ է ազդում եղանակը.չնայած արևոտ ու պայծառ եղանակներին տրամադրությունս հիմնականում շատ բարձր է լինում: Բայց դա չի նշանակում, որ մռայլ եղանակներին միշտ տխուր եմ: Իմ տրամադրության վրա հիմնականում վատ ազդեցություն է ունենում անձրևը: Անձրև տանել չեմ կարողանում: Մնացած դեպքերում տրամադրությունս կախված է օրվա իրադարձություններից

Ուլուանա
18.11.2006, 11:51
Իմ տրամադրության վրա եղանակը որոշակիորեն ազդում է։ :( Եթե ամպամած, մռայլ ու անձրևոտ եղանակ է լինում, ապա միայն շատ լավ բանը կարող է ինձ «փրկել» վատ տրամադրությունից... ահավոր տխրում եմ, մելամաղձության մեջ եմ ընկնում նման դեպքերում... Հիմա դեռ ոչինչ, իսկ փոքր ժամանակ այդպիսի եղանակին ուղղակի ինձ դժբախտ էի զգում, կարծես աշխարհի վերջը լիներ, մի աննկարագրելի անհուսության ու անզորության զգացողություն էր համակում ինձ։ :( Նաև միշտ ինչ-որ չարագուշակ բանի էի սպասում ու ամեն անգամ զարմանում էի, որ ոչ մի վատ բան տեղի չունեցավ։ :o :D

Բացի դրանից, ֆիզիկապես էլ եմ մի տեսակ թույլ ու անաշխատունակ զգում... :|

Իսկ այ պայծառ ու արևոտ եղանակը միշտ տրամադրությունս բարձրացրել է, կենսուրախություն հաղորդել։ :yahoo Որ ուրախանալու առանձնապես բան էլ չեմ ունենում, այդպիսի եղանակներին մեծ լավատեսությամբ ու ջերմությամբ եմ լցվում։ :love :)

Riddle
18.11.2006, 12:12
Կարելի է ասել, որ բոլորովին չի ազդում: Ավելի շուտ տրամադրությունս է ազդում եղանակի վրա::) Ցանկացած եղանակ լավ կամ վատ եմ համարում՝ կախված իմ տրամադրությունից: Օրինակ լավ տրամադրության դեպքում ձյունը լուսավոր ուրախություն է, վատի դեպքում՝ ճնշող, սպիտակ մահ: Երբ ուրախ եմ, անձրևից լավ ոչինչ չկա աշխարհում, երբ տխուր եմ՝ այն ընդամենը անտեղի ու անիմաստ թացություն է: Արևն էլ իր հերթին, համապատասխանաբար, վառ, շոյիչ ջերմության աղբյուրից վերածվում է գարշելի հրե գնդի:

Արամ
18.11.2006, 16:21
Նայած մարդու մոտ կա որդ որի վրա ազդում ա...կա մարդ որ չի ազդում....ես ատկանում եմ վերջինիս....

Արևհատիկ
01.07.2009, 01:45
Իմ վրա եղանակը շատ մեծ ազդեցություն է ունենում: Օինակ՝ ամպամած օրերին շատ անտրամադիր եմ լինում:

Սլիմ
06.07.2009, 16:48
Ես եմ ազդում եղանակի ձևավորման վրա:D

Elmo
06.07.2009, 17:06
Երեկ համոզվեցի, որ եղանակը իմ վրա ուղղակի ազդեցություն ունի:
Քամին սաղ կայանները տապալել էր գետնին, էսօր գործի տեղը ահագին ներվայնացա:

Աշխեն
07.07.2009, 10:48
Նայած երբ ոնց, անձրև գրեթե միշտ սիրում եմ, տրամադրության անկում հաստատ չի գրանցվում, երազելու եղանակ է:love
Իսկ արևոտ եղանակներոը սիրում եմ, երբ չեզոք տրամադրություն ունեմ, այդ դեպում կարող եմ ամեն մանրուքով ուրախանալ և ժպտալ::)
Բայց երբ տխուր եմ, արևը իր հեգնական պայծառությամբ էլ ավելիա հակադրվում հոգուս ու տրամադրությանս, ու էլ ավելի մեծ ընկճախտի մեջ եմ ընկնում, կարծես աշխարհում բոլորը երջանիկ են բացի ինձնից:(

Արամ
07.07.2009, 11:54
Սենց մի բան հարցնեմ, ձեր մայրը եթե տխրումա, դուք ուրախ եք լինում՞

Աշխեն
07.07.2009, 11:58
Սենց մի բան հարցնեմ, ձեր մայրը եթե տխրումա, դուք ուրախ եք լինում՞
Չգիտեմ սա ինչքանով է վերաբերում թեմային, բայց, ոչ, իմ տրամադրությունը շատ է կապված մայրիկիս տրամադրության հետ, երբ մայրս տխուր է, ես չեմ կարող ուրախ լինել:

Արամ
07.07.2009, 11:59
Չգիտեմ սա ինչքանով է վերաբերում թեմային, բայց, ոչ, իմ տրամադրությունը շատ է կապված մայրիկիս տրամադրության հետ, երբ մայրս տխուր է, ես չեմ կարող ուրախ լինել:

Միթե բնությունը մեր մայրը չէ՞ :think

Աշխեն
07.07.2009, 12:05
Միթե բնությունը մեր մայրը չէ՞ :think
Հետաքրքիր էր, նկատի ունես, Երկիրն է մեր մայրը, իսկ եղանակները նրա տրամադրությունը?:ok
Եվ որն է հետևությունը?:think

Արամ
07.07.2009, 12:07
Հետաքրքիր էր նկատի ունես, Երկիրն է մեր մայրը, իսկ եղանակները նրա տրամադրությունը?:ok
Եվ որն է հետևությունը?:think

չէ, Բնությունն է մեր մայրը, իսկ եղանակը տրամդրությունը

Հետեվություն....ԱՅՈ՛

Աշխեն
07.07.2009, 12:10
չէ, Բնությունն է մեր մայրը, իսկ եղանակը տրամդրությունը

Հետեվություն....ԱՅՈ՛
լավ ուրեմն հասկացանք,
Այո, եղանակը ազդում է մարդու տրամադրության վրա, որովհետև, բնությունը մեր մայրն է, իսկ եղանակը նրա տրամադրությունը:B

Ungrateful
07.07.2009, 17:09
Նեա.. Չի ազդում :8

Interdenominational
07.07.2009, 19:49
Ինքնաներշնչմամբ նաև` ազդում է:
...ըստ իս` մարդու գործունեության ոլորտից ու պայմաններից է կախված: /ինչը արդեն հաստատվեց/ :)

silvester
08.07.2009, 05:42
քանի որ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է,բոլոր կենդանի օրգանիզմերին էլ ազդում է այս կամ այն ձևով,մարդու դեպքում կախված է թե հայտնի 4 տիպերից որին է
նա պատկանում-մելանխոլիկ,պրագմատիկ,սանգվինիկ,խելերիկ:

Թիթիզ
08.07.2009, 09:27
Ինչպես արդեն ասացիմ մեծամասնությունը`Եղանակը իմ վրա ել ազդում է այնքանով, եթե լավ տրամադրություն ունես` անկախ եղանակից պահպանվում է, հակառակ դեպքում, անձրևոտ եղանակից ավելի տխրում և փակվում եմ ինքս իմ մեջ:(