PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընդունելություն Երեկոյան Դպրոց - Անվճար



Marduk
08.10.2008, 15:17
2008թ. հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 13-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը և «Հենակետ» հասարակական կազմակերպությունը Երևանում կազմակերպում են «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» երեկոյան դպրոց/դասընթացներ։

«Արարատ» կենտրոնի նմանատիպ կրթական ծրագիրը հաջողությամբ անցկացվեց 2008 թ. ամռանը։ Ամառային դպրոցի աշխատանքի մասին բազմաթիվ նյութերին, ներառյալ ԶԼՄ լուսաբանումը, կարող եք ծանոթանալ www.dproc.net կայքում։ Շրջանավարտների ու կազմակերպիչների հետ անմիջական կապ կարելի է հաստատել forum.xosq.net ֆորումի միջոցով։

Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների և ժամանակակից տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացումը:

Առաջարկվող դասընթացներն են.

Տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներառյալ պատմական ժողովրդագրության և աշխարհագրության հիմնահարցերը։
Ազգային ինքնություն և ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն։
Ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
Հոգեբանական/տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, PR և հասարակական կարծիքի ձևավորում։
Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածում։
Առաջնորդական ներուժի զարգացում։
Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։

ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

Ուսանողներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

Դպրոցը նախատեսված է 18–30 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրության ժամանակ նկատի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները։ Խիստ ցանկալի է նաև օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի իմացությունը։

Դասերն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
Մրցույթը շահած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը ներառյալ։
Դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։

Լրացված փաստաթղթերի փաթեթը ուղարկել [email protected] էլ-փոստի հասցեով մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։

Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։

http://dproc.henaket.org/

Դիմումի ձևը
http://dproc.henaket.org/dimum.doc

Դիմումներն ընդունվում են մինչև 2008 թ. հոկտեմբերի 12-ը։