PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլեկտրոնային Հարցազրույցներ «Ազգի» կայքում



Վազգեն
17.11.2006, 11:54
Լավ հնարավորություն է ձեզ հուզող հարցերը տալու Ազգ–ի հյուրերին։ Այսուհետ երբ նոր հարցազրույց լինի, այստեղ կհայտարարեմ։ Ազգի հասցեն է՝ http://azg.am/?lang=AR

«ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԻ ՀՅՈՒՐԸ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ Է

«Ազգը» վերսկսում է էլեկտրոնային հարցազրույցները հասարակական-քաղաքական գործիչների, օրենսդիր, գործադիր իշխանությունների, մտավորականության ճանաչված ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման պաշտոնատարների հետ:

Մենք կաշխատենք, որ կայքէջի յուրաքանչյուր հերթական հյուրը լինի տվյալ շաբաթվա ամենանշանակալի, ամենաթեժ իրադարձությանն առնչվող առաջին դեմքը:

«Ազգի» ընթերցողները նրան հարցեր տալու բացառիկ հնարավորություն կունենան:

Վաղվանից մինչեւ գալիք հինգշաբթի` մինչեւ նոյեմբերի 23-ը, «Ազգի» կայքէջի հյուրը կլինի ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:

Կ. Դ

Վազգեն
18.11.2006, 22:25
Բնապահպանության նախարարին ձեզ հուզող հարցերը կարող եք տալ հետևյալ հասցեով՝
http://cpanel.host.am/~azg/forum/start.php?lang=AR&id=30#a1