PDA

Դիտել ողջ տարբերակը : Ղեկավար կազմի ժողովի արդյունքները



Chuk
08.10.2008, 00:05
Ս.թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «ԴԱՐ» ակումբի ղեկավար կազմի հերթական ժողովը, որին մասնակցեցին ղեկավար կազմի հետևյալ ներկայացուցիչները. Chuk, Artgeo, Արշակ, Վարպետ, Cassiopea, Աթեիստ, StrangeLittleGirl, Surpr!se, Սամվել, Ներսես_AM, Selene, Ուրվական:

Ժողովի ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ, կայացվեցին մի շարք որոշումներ, որոնցից ներկայացնում առավել կարևորներն ու ընդհանուրին վերաբերվողները.

Որոշումներ.

Առաջիկա օրերի ընթացքում վերականգնել վարկանիշների համակարգի մեկնաբանություններ տալ-ստանալու հատվածը՝ առանց վարկանշային սանդղակի կառուցման, միավորների, վարկանիշային կլորակների:
Ներդնել շնորհակալություն, հնարավոր է նաև պախարակման համակարգ:
Մշակել ակումբցիների ըստ աստիճանավորման համակարգ, հնարավոր է կոչումներ կամ մեդալներ շնորհելու տարբերակով, ըստ բաժիններում ակտիվության, գրառումների օգտակարության, մասնագիտական հատկանիշների:
Կատարել թեմատիկ բաժինների, բաժինների և ենթաբաժինների նոր դասակարգում, մտցնել առկա տարբերակում նոր փոփոխություններ, ավելացնել մի շարք առաջարկված ու պահանջարկ ունեցող բաժիններ, ենթաբաժիններ:
Կրոն բաժնի համար ընտրել երկու մոդերատոր, որոնք կունենան տարբեր կրոնական հայացքներ: Քվեարկությունը անցկացնել ղեկավար կազմի մեջ: Քվեարկության արդյունքում ձայների բացարձակ մեծամասնությամբ մոդերատորներ ընտրվեցին համապատասխան թեմայում առաջարկված թեկնածուներից քրիստոնեական ուղղության ներկայացուցիչ Monk-ը, և առաժամանակ մոդերատոր ընտրվեց կրոնական կողնորոշում չունեցող Վարպետը:
Կրոնական անհանդուրժողականության վառ դրսևորման պատճառով որոշվեց Needles In Eyes մականվամբ ակումբցուն զրկել «Կրոն» բաժնում գրառում անելու տեխնիկական հնարավորությունից:
Կոնֆլիկտային բնույթի, թեմաները շեղող և այլ հակականոնադրական տիպի գրառումների պատճառով որոշվեց Rammstein մականվամբ ակումբցուն զրկել «Հեռահաղորդակցություն» բաժնում գրառումներ անելու տեխնիկական հնարավորությունից:
Ղեկավար կազմի քվեարկությամբ, միաձայն «Դեսից-Դենից» բաժնի մոդերատոր ընտրվեց Ivy-ն:
«Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնի մոդերատորին առժամանակ հանել մոդերատորությունից՝ սեփական խնդրանքի համաձայն, քանի-որ ներկայումս ժամանակ չի կարող տրամադրել մոդերատորությանը: Ղեկավար կազմի քվեարկությամբ, միաձայն, «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնի մոդերատոր ընտրվեց Selene-ը:
Հաշվի առնելով John-ի ակումբ սակավ այցելությունները և h.a.y.k.o-ի մոդերատորությամբ ներկայումս սակավ զբաղվելը, ինչպես նաև «Սպորտ» բաժնի ակտիվությունը, որոշվեց John-ին և h.a.y.k.o-ին հանել մոդերատորությունից և հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել բաժնի երկրորդ մոդերատորի ընտրությունը:
Արագացնել «Ակումբի ընտրանի» պայմանական անվամբ գրքի հրատարակման աշխատանքները, սկսել գրական խորհրդի ընտրությունը, որը հնարավորինս շուտ պիտի սկսի իր աշխատանքները:
Սկսել հասարակական կազմակերպություն ստեղծելու գործընթացը:

Norton
08.10.2008, 00:12
Չուկ , շատ լավ ծրագրեր եք մշակել՝ շնորհակալություն:good

Ambrosine
08.10.2008, 00:14
վերջին կետը:hands

REAL_ist
08.10.2008, 00:15
այ էս ուրիշ բան, ճիշտ լուծումներ գտաք:ok

Ambrosine
08.10.2008, 00:15
Հա, շնորհավորում եմ նորընտիր մոդերատորներին:)

Երկնային
08.10.2008, 00:15
Ապրեք… :)

Հայկօ
08.10.2008, 00:16
Ամեն ինչ շատ լավ ու հասկանալի էր, բայց վերջին կետը մութ մնաց... Աչքիս՝ առանձին թեմայի թեմա ա :): Ինձ, օրինակ, միայն դա հետաքրքրեց: Ավելի պակաս՝ նախավերջինը: Մնացածը կարևոր են, բայց կենսական անհրաժեշտություն չեն: Մի վարկանիշ էս կողմ-էն կողմ, մի մոդերատոր ավել-պակաս... Ավելը, իհարկե, ավելի լավ է :):

ivy
08.10.2008, 00:18
Շատ լավ որոշումներ են։ :)
Մնում է իրականացնել, համոզված եմ կստացվի։
Շնորհակալություն ինձ մոդերատոր ընտրելու համար։ :) Դե բացեք ղեկավարման գրասենյակի դռները, արդեն ձեռքերս քոր են գալիս։ :D

Վարպետ
08.10.2008, 00:18
Ամեն ինչ շատ լավ ու հասկանալի էր, բայց վերջին կետը մութ մնաց... Աչքիս՝ առանձին թեմայի թեմա ա :): Ինձ, օրինակ, միայն դա հետաքրքրեց: Ավելի պակաս՝ նախավերջինը: Մնացածը կարևոր են, բայց կենսական անհրաժեշտություն չեն: Մի վարկանիշ էս կողմ-էն կողմ, մի մոդերատոր ավել-պակաս... Ավելը, իհարկե, ավելի լավ է :):
Հասարակական կազմակերպությունը ոչ պետական և ոչ առևտրային կազմակերպություն է, որը ծավալում է հասարակական գործունեություն:) Ավելին կասեմ, բայց չեմ հասկանում, թե ինչն ա մութ մնացել, Հայկ ջան:

Chuk
08.10.2008, 00:19
Հայկօ, չեմ կարծում, որ այդ թեմաներն արժի այստեղ քննարկել, քանի-որ առանձին և լուրջ քննարկման առարկա են: Գործընթացը սկսելուց հետո կհանձնվի ընդհանուրի դատին: ՀԿ-ն, բնականաբար, բաց կլինի բոլոր ակումբցիների և ոչ ակումբցիների համար, մանրամասները հետո:

Հայկօ
08.10.2008, 00:20
Հասարակական կազմակերպությունը ոչ պետական և ոչ առևտրային կազմակերպություն է, որը ծավալում է հասարակական գործունեություն:) Ավելին կասեմ, բայց չեմ հասկանում, թե ինչն ա մութ մնացել, Հայկ ջան:

Ո՞վ, ու՞մ հետ, ե՞րբ, որտե՞ղ, ինչո՞վ, ինչու՞, բա հետո՞ :)

Ավելացվել է 57 վայրկյան անց

Հայկօ, չեմ կարծում, որ այդ թեմաներն արժի այստեղ քննարկել, քանի-որ առանձին և լուրջ քննարկման առարկա են: Գործընթացը սկսելուց հետո կհանձնվի ընդհանուրի դատին: ՀԿ-ն, բնականաբար, բաց կլինի բոլոր ակումբցիների և ոչ ակումբցիների համար, մանրամասները հետո:
Լա՛վ, ոնց որ Chuk-ն ա ասում՝ մարամասները հետո:

Վարպետ
08.10.2008, 00:21
Ո՞վ, ու՞մ հետ, ե՞րբ, որտե՞ղ, ինչո՞վ, ինչու՞, բա հետո՞ :)
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք:) Կարդա Չուկի գրառումը:)

Rhayader
08.10.2008, 00:22
Մոդերատորական. սարկազմով գրառումը ջնջվել է:

Kuk
08.10.2008, 00:26
:D:D ՀԻմա էլ կլորակները փոխարինվում են մեդալներո՞վ:D Հիմա բոլորս կարող ենք Այվիի աստղից ունենա՞նք:D հմմ.. թեժ ա լինելու պայքարը:D:D

Chuk
08.10.2008, 00:27
:D:D ՀԻմա էլ կլորակները փոխարինվում են մեդալներո՞վ:D Հիմա բոլորս կարող ենք Այվիի աստղից ունենա՞նք:D հմմ.. թեժ ա լինելու պայքարը:D:D
Ոչ, դա կորոշվի խորհրդի կողմից, որի կազմը կորոշվի ;)
Բայց սա դեռևս հում նյութ է ու քննարկման առարկա:

Ռուֆուս
08.10.2008, 01:03
Շատ արդյունավետ ժողով էր ու շատ լավ որոշումներ :hands

Փորձենք ուժերիս ներածին չափով այս բոլոր պլանները իրագործել

Chuk
16.10.2008, 04:12
Կայացված որոշումներից մի քանիսը դեռևս չեն կատարվել ու կատարման ընթացքում են: Այս պահին տեղեկացնեմ, որ վերականգնվել է վարկանիշների համակարգը՝ առանց վարկանշային սանդղակավորման: