PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից



Artgeo
17.11.2006, 00:37
Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։

StrangeLittleGirl
17.11.2006, 01:04
Ոչ բոլորն են փախչում: Սրա մասին լիքը բան կարող եմ գրել, հետո կգրեմ, հիմա գնամ քնելու:

Riddle
17.11.2006, 12:22
Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։
Որովհետև տվյալ մարդուն թվում է, թե հասարակությունն իրեն չի հասկանում, դրա համար գերադասում է մենակ լինել, քան չհասկացված: Անգամ մարդկանց մեջ իրեն մենակ է զգում հոգու խորքում, և, հասնելով տուն, խոր շունչ է քաշում: Բայց հաստատ սխալվում է, որովհետև միշտ էլ գոյություն ունեն մեզ հասկացող, մեզ սիրող և մեզ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի քիչ նման մարդիկ: Պարզապես պիտի նրանց հավատալ, վստահել և փորձել հասկանալ՝ նախքան նրանցից նույնը պահանջելը… Եվ պարզապես պետք է կարողանալ տարբերել այդ մարդկանց մնացածից::)

Angelina
17.11.2006, 15:03
Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։
Ներեցեք, իսկ դուք այդպիսին ե՞ք:

Cassiopeia
18.11.2006, 00:54
Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։
Մարդիկ են ստիպում իրենց չհիմնավորված կարծիքներով …

Kita
18.11.2006, 01:26
հասարակության որոշակի անդամններից...... որոնց այս կամ այն պատճառներով չեն ուզում և չեմ պատրաստվում լիովին համակերպվել..... բացի նեղ շրջանակներից....

Aida
18.11.2006, 01:56
Իմ կարծիքով մարդ փախչում է հասարակությունից այն ժամանակ, երբ ինքն իրեն թերի է զգում, երբ ինչ-որ բանի պակասության պատճառով զգում է, որ հասարակությունը չի ընդունի իրեն, երբ իրեն համարում է մյուսներից ավելի վատը, իսկ մյուսներին՝ անհասանելի լավը, երբ չունի սեփական կարծիքներ ու սկզբունքներ: Կարծում եմ տվյալ անձնավորությունը ուղղակի պետք է փոխի իր ընկերական շրջապատը, որն էլ իրեն ստիպում է փախչել հասարակությունից:

Բարեկամ
18.11.2006, 06:17
Եթե խոսքը ոչ թե կոնկրետ մարդկանց կամ կոնկրետ տիպի հասարակության /այսինքն, փաստորեն միջավայրի/ մասին ա, այլ ընդհանրապես հասարակության , ապա իմ մոտ նենց տպավորություն ա, որ վերջին հաշվով, վերջին հաշվով՝ հասարակությունից փախնում են այն մարդիկ, ովքեր իրանք իրանց չեն գտել…
Իրան չգտած /իրան չճանաչող/ մարդը բնականաբար կարծում ա, կամ ավելի ճիշտ՝ հույս ունի, որ ինքն ավելի լավն ա, քան երևում ա հասարակության աչքին, ու բնականաբար դժգոհ ա նրանից, թե ինչպես ա հասարակությունն իրան ճանաչում կամ գնահատում, դրա համար էլ ատում ա էդ հասարակությանը, խուսափում ա ու ձգտում մենակության:
Այսինքն, բոլոր պատճառները /կամ պատճառաբանությունները/՝ չհասկացված լինել և այլն, ընդամենը մի փաստի հետևանք են՝ մեր ունեցած կարծիքը մեր մասին չի համապատսխանում հասարակության կարծիքի հետ:
Այնուհանդերձ, հասարակության կարծիքը հենց նրանով ա արժեքավոր, որ օբյեկտիվ ա, մինչդեռ մեր կարծիքը մեր մասին՝ ամենասուբյեկտիվն ա հնարավոր սուբյեկտիվներից :)

Ինքն իր մեջ հանգիստ, իրան գտած մարդը երբեք չի խորշում հասարակությունից, նա չի ամաչում երևալ այնպիսին, ինչպիսին կա տվյալ պահին, ու պարտադիր չի, որ դրսևորվի որպես ակտիվ հասարակական դեմք՝ բառիս ժարգոնային իմաստով: Ընտրելով մենակություն՝ մարդն իրեն դատապարտելու ա սնանկության, մինչդեռ հաղորդակցությունը հարստացնում ա ներաշխարհը, մտքին սնունդ ա տալիս:

Միևնույն ժամանակ, հակառակ պնդումը՝ այսինքն, որ հասարակություն սիրող մարդիկ պարտադիր իրանք իրանց գտած են, Ճիշտ չի: Բայց դա արդեն ուրիշ պատմություն ա:

Բարեկամ
18.11.2006, 06:43
Մի բան էլ ավելացնեմ՝
Հասարակության դերը գերագնահատել էլ պետք չի.
«Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն…» - Սենտ Էքզյուպերի, «Փոքրիկ Իշխանը»:

Ու մի բան էլ՝
Հասարակությունից փախնելու մի առանձին դեպք էլ կա /ոչ միակը, ի դեպ/, որը չի ընդգրկվում վերը նկարագրածիս մեջ. երբ պարզապես հոգնում ես հասարակությունից, ինչն, ի դեպ, անցողիկ ա :)

StrangeLittleGirl
18.11.2006, 09:08
Սովորաբար հասարակությունից փախչում են դեռահասային տարիքում գտնվողները և ավելի մեծերը, որոնք ունեն զանազան հոգեբանական խնդիրներ:
Մարդը սոցիալական էակ է, հետևաբար որպեսզի նրա կյանքը լիարժեք լինի, անհրաժեշտ է շփում մյուս մարդկանց հետ:

Ես լիովին համաձայն եմ այս խոսքերի հետ.


Բայց հաստատ սխալվում է, որովհետև միշտ էլ գոյություն ունեն մեզ հասկացող, մեզ սիրող և մեզ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի քիչ նման մարդիկ: Պարզապես պիտի նրանց հավատալ, վստահել և փորձել հասկանալ՝ նախքան նրանցից նույնը պահանջելը… Եվ պարզապես պետք է կարողանալ տարբերել այդ մարդկանց մնացածից:

Միայն կուզենայի ավելացնել, որ երբեմն շատերի դուր է գալիս չհասկացված լինելը, նրանք չեն էլ ձգտում նկատել, որ կան այն քչերը, որոնք հասկանում են նրանց:

Ուլուանա
18.11.2006, 09:40
Միայն կուզենայի ավելացնել, որ երբեմն շատերի դուր է գալիս չհասկացված լինելը, նրանք չեն էլ ձգտում նկատել, որ կան այն քչերը, որոնք հասկանում են նրանց:
Այո, համաձայն եմ, որոշ մարդիկ կարծում են, թե դրանով իրենք յուրահատուկ են դառնում և նույնիսկ հպարտանում են դրանով, որովհետև համարում են, որ եթե հասարակության հետ ներդաշնակության մեջ չեն, ուրեմն հաստատ իրենք ավելի բարձր են հասարակությունից։ Ինչ խոսք, այդպես կարող է լինել, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես. երբեմն ուղղակի հակառակն է լինում։ Վերջերս ես ավելի շատ հակառակ դեպքերի եմ հանդիպել... :think

Ավելացվել է 4 րոպե անց

Իմ կարծիքով մարդ փախչում է հասարակությունից այն ժամանակ, երբ ինքն իրեն թերի է զգում, երբ ինչ-որ բանի պակասության պատճառով զգում է, որ հասարակությունը չի ընդունի իրեն, երբ իրեն համարում է մյուսներից ավելի վատը, իսկ մյուսներին՝ անհասանելի լավը, երբ չունի սեփական կարծիքներ ու սկզբունքներ: Կարծում եմ տվյալ անձնավորությունը ուղղակի պետք է փոխի իր ընկերական շրջապատը, որն էլ իրեն ստիպում է փախչել հասարակությունից:
Կամ էլ հակառակը՝ համարում է, որ ինքն անհամեմատ ավելի բարձր է հասարակությունից, ունի սեփական կարծիքներ և սկզբունքներ, որոնք բոլորովին էլ չարժե փոխել։ Շատերի համար կարող է մի քիչ ուտոպիստական հնչել, բայց շատ դեպքերում հարկավոր է ոչ թե փոխվել՝ նմանվելով հասարակությանը, այլ փորձել հասարակությանը փոխել՝ դարձնելով քեզ նման։ :P

Իսկ ընդհանրապես, կարծում եմ, բոլորի մոտ էլ գոնե որոշ պահերի լինում է հասարակությունից փախչելու ցանկություն, բայց ինչպես արդեն ասվեց, դա անցողիկ է, և դա շատ լավ է, որովհետև որքան էլ մարդուն թվա, որ կարող է ապրել առանց հասարակության, միևնույն է, միշտ գալու է մի պահ, երբ զգալու է հասարակության կարիքը...

Artgeo
18.11.2006, 10:05
Զարմանում եմ գիտե՞ք։ Բոլորդ միանգամից մենակությանը ձգտող մարդուն կոպիտ ասած անվանեցիք հիվանդ, սակայն մի՞թե կա մարդ, որը երբեք չի ձգտել մենակության։ Մի՞թե փեր մոտ չեն եղել պահեր, երբ դուք ուզեցել եք փախչել մարդկանցից, առանձնանալ նրանցից, մենակ լինել, ընդ որում պատճառները կարող են տարբեր լինել։ Չի՞ եղել, որ ուզեցել եք առանձնանալ, լինել մենակ ձեր «ես»-ի որոշ բաների վրա խորհելու ու մտածելու; Չէ որ կյանքում առաջինը ԵՍ եմ իմանում իմ ուրախությունն ու տխրությունը, ես եմ ամենալավ հասկանում ինձ, միայն ես գիտեմ իմ բոլոր իրական դրական ու բացասական կողմերը։ Հասարակությունը տեսնում է միայն այն դիմակը, որը ստեղծել եմ ես։ Մենակության ձգտելը պարտադիր չէ, որ թուլության նշան լինի։ Մենակությունը լավագույն միջոցն է ինքդ քեզ ճանաչելու, մյուսներին հասկանալու։
Կանտն պնդում էր. «Մտածում ես, ուրեմն ինքդ քո հետ երկխոսում ես»։ Առաջինը Սոկրատն էր, որ դա հասկացավ, նրա ասածը. «Ճանաչիր քեզ» ամբողջությամբ ներկայացնում է նրա ուսմունքի հիմքը։ Սոկրատի մասին ասում են, որ նրան հաճախակի էին տեսնում մտքերի մեջ խորասուզված, իսկ հետո էլ ինքն իր հետ խոսելուց։ Եվ հենց դա նրան հասարակությունը չներեց։
Եվ վերջի վերջո, կյանքում ամեն ինչ անցողիկ է, ինչը նշանակում է, որ մարդու միակ անընդհատ ուղեկիցը կյանքում հենց ինքն է։ Բայց այս ամենի հետ, հաճախ մարդը մյուսների հետ ավելի անկեղծ է, բայց կարծում եմ, սեփական «ես»-ի հետ անկեղծ լինելը ավելի կարևոր է։

Ավելացվել է 8 րոպե անց
«Գոյատևի, սակայն մի ապրիր, հետևի ու հետազոտի շուրջդ, մտածի դրա մասին, արա հետևություններ, սակայն դու չմիանաս դրան, դու հյուր ես... Կյանքը քո համար չէ»...

StrangeLittleGirl
18.11.2006, 12:17
Շատերի համար կարող է մի քիչ ուտոպիստական հնչել, բայց շատ դեպքերում հարկավոր է ոչ թե փոխվել՝ նմանվելով հասարակությանը, այլ փորձել հասարակությանը փոխել՝ դարձնելով քեզ նման։
Այս մեկի հետ համաձայն չեմ: Չեմ հիշում ով ասել է. «Դու չես կարող փոխել շրջապատի մարդկանց, կարող ես փոխել վերաբերմունքդ շրջապատող մարդկանց նկատմամբ»: Ես դրա հետ համամիտ եմ:

Ավելացվել է 7 րոպե անց

Զարմանում եմ գիտե՞ք։ Բոլորդ միանգամից մենակությանը ձգտող մարդուն կոպիտ ասած անվանեցիք հիվանդ
Որևէ մեկը հիվանդ բառն օգտագործե՞լ է: Ես ինքս հիվանդ չեմ համարում: Դա պարզապես նորմայի ծայրահեղ տարարտեսակ է:

սակայն մի՞թե կա մարդ, որը երբեք չի ձգտել մենակության։ Մի՞թե փեր մոտ չեն եղել պահեր, երբ դուք ուզեցել եք փախչել մարդկանցից, առանձնանալ նրանցից, մենակ լինել, ընդ որում պատճառները կարող են տարբեր լինել։ Չի՞ եղել, որ ուզեցել եք առանձնանալ, լինել մենակ ձեր «ես»-ի որոշ բաների վրա խորհելու ու մտածելու; Չէ որ կյանքում առաջինը ԵՍ եմ իմանում իմ ուրախությունն ու տխրությունը, ես եմ ամենալավ հասկանում ինձ, միայն ես գիտեմ իմ բոլոր իրական դրական ու բացասական կողմերը։ Հասարակությունը տեսնում է միայն այն դիմակը, որը ստեղծել եմ ես։ Մենակության ձգտելը պարտադիր չէ, որ թուլության նշան լինի։ Մենակությունը լավագույն միջոցն է ինքդ քեզ ճանաչելու, մյուսներին հասկանալու։
Ա՛րթ, մյուսների մասին չեմ կարող ասել, բայց ես ծայրահեղ դեպքի մասին էի խոսում, իսկ դու հասկացել ես, թե ես մյուս ծայրահեղության կողմնակիցն եմ, այսինքն՝ ըստ քեզ, ես կարծում եմ, թե մարդը միշտ պետք է շրջապատված լինի մարդկանցով:
Քո ասածի հետ ես համաձայն եմ: Վերևում լրիվ ուրիշ բանի մասին էի խոսում:
Ինձ հետ միշտ էլ լինում է քո նկարագրածը, պատահում է, որ որոշ ժամանակով առանձնանում եմ հասարակությունից, որ մտքերս հավաքեմ, թեկուզ աղոթեմ:
Բայց ինձ հետ եղել են պահեր, որ ընդհանրապես եմ ցանկացել հեռանալ հասարակությունից, չեմ ցանկացել շփվել որևէ մեկի հետ, չեմ ցանկացել խոսել որևէ մեկի հետ: Պատճառներն արդեն ներկայացրել եմ: Դրանք կոնկրետ իմ պատճառներն են, մյուսների մասին չեմ կարող ասել:


Բայց այս ամենի հետ, հաճախ մարդը մյուսների հետ ավելի անկեղծ է, բայց կարծում եմ, սեփական «ես»-ի հետ անկեղծ լինելը ավելի կարևոր է։
Շատ ճիշտ ես, բայց դա չի նշանակում, որ օրը 24 ժամ պետք է ինքդ քեզ հետ խոսես:

Տվյալ դեպքում ինձ համար լավագույն օրինակը Հիսուսն է: Նա մեծ մասամբ մարդկանցով էր շրջապատված, բայց երբեմն առանձնանում էր, որ աղոթի:

Koms
19.11.2006, 12:51
Իսկ ընդհանրապես, կարծում եմ, բոլորի մոտ էլ գոնե որոշ պահերի լինում է հասարակությունից փախչելու ցանկություն, բայց ինչպես արդեն ասվեց, դա անցողիկ է, ...
այդպես էլ կա, քանի որ վերջիվերջո, մեկուսացումը, միայնակությունը` դա կարծում եմ, ամենատհաճ երեւոյթն է, որը կատարվում է մարդ-անհատի հետ, որովհետւ մարդը` դա առաջին հերթին հանրային երեւոյթ է,

dvgray
19.11.2006, 19:02
Պատճառնե՞րը
Տարբեր են: ...Անհամապատասխանության զգացումը, ներդաշնակության պակասը...
Դու ասում եմ 'ա', քեզ ասում են 'ֆ';
էտ պահերին, ամենաանվտանգ լուծումը հեռու մնալն է...էներգետիկ առումով;

Երևի ճիշտ է մեր ինտիլիգենցիայի այն մասը, որ հեռու են մնում Հայաստանից ու իր աններդաշնակությունից;
Ապում են իրենց համար եվրոպաներում ու ամերիկաներում...
Իսկ մենք էստեղ գլուխ ենք ցավացնում: Համ մեր գլուխը, համ էլ կողքինների::(

Գոռ Ջան - Հայ
20.11.2006, 19:14
Ամեն ինչ գալիս է դաստիարակությունից…
Եթե մարդը մեծանում է թուլակամ ու ոչ ինքնուրույն, պարզ է ,որ մի օր պիտի կանգնի պաստի առաջ՝փախնել հասարակությունից:

Ուրվական
21.11.2006, 19:26
Ամեն ինչ գալիս է դաստիարակությունից…
Եթե մարդը մեծանում է թուլակամ ու ոչ ինքնուրույն, պարզ է ,որ մի օր պիտի կանգնի պաստի առաջ՝փախնել հասարակությունից:
Լրիվ քո հետ համաձայն եմ, փախչել հասարակությունից` նշանակում է չունենալ ընկերներ, իր վրա չկրել ոչ մի պատասխանատվություն, մի խոսքով չապրել լիարժեք, նորմալ մարդու կյանքով:Դա բնորոշ է միայն թուլակամ մարդկանց:Դե, մի քանի այդպիսի մարդկանց ես, դու, Նորմարդը ճանաչում ենք:
Հ.Գ. Ես էլ շատ ժամանակ մենակ եմ լինում, գիտեմ թե դա ինչ տխուր բան է:

Աբելյան
22.11.2006, 15:56
Շատ եմ սիրում մենակությունը, բայց հասարակությունից քիչ եմ փախնում:

Artgeo
01.12.2006, 21:19
Լրիվ քո հետ համաձայն եմ, փախչել հասարակությունից` նշանակում է չունենալ ընկերներ, իր վրա չկրել ոչ մի պատասխանատվություն, մի խոսքով չապրել լիարժեք, նորմալ մարդու կյանքով: Դա բնորոշ է միայն թուլակամ մարդկանց: Դե, մի քանի այդպիսի մարդկանց ես, դու, Նորմարդը ճանաչում ենք:
Հ.Գ. Ես էլ շատ ժամանակ մենակ եմ լինում, գիտեմ թե դա ինչ տխուր բան է:

ինչիս է պետք սառնարան, եթե ես չեմ ծխում :esim
Ներեցեք, բայց չեմ գտնում կապ մենակության և ընկերներ ունենալու/չուենալու ու նամանավանդ պատասխանատվության հետ: Մի՞թե մենակության ձգտող մարդը թուլակազմ է… Տարօրինակ ու անհիմն պնդում է: Մարդկանց տանջելու «լավագույն» միջողներից է համարվում մարդուն միայնակության մեջ պահելը և միայն ուժեղ մարդիկ են առանց խելագառվելու դուրս գալիս այդ փորձությունից: Իսկ դուք ասո՞ւմ եք թուլակամ :o

Հ.Գ. Ես էլ եմ մնում ու խոսում ինքս իմ հետ: Ասեմ, որ հոյակապ ժամանակ եմ անցկացնում: Սիրում եմ խելացի մարդկանց հետ խոսել...


Պատճառնե՞րը
Տարբեր են: ...Անհամապատասխանության զգացումը, ներդաշնակության պակասը...
Դու ասում եմ 'ա', քեզ ասում են 'ֆ';
էտ պահերին, ամենաանվտանգ լուծումը հեռու մնալն է...էներգետիկ առումով;
Եվ հեռու մնալու ժամանակ հանգիստ կարող ես վերլուծել թե ինչու է այդպես: Ու դու ես մեղավոր թե ուրիշները ու ինչ կարող ես անել շտկելու համար:

Մնացածը քաղաքականությանն է վերաբերվում, այս թեմայում չխոսենք:

Sunlight
04.12.2006, 09:55
Ժամանակ առ ժամանակ մենակությունն անհրաժեշտ է բոլորին: Շատ հաճախ մարդը կարիք է ունենում վերլուծել իր կատարած քայլերը, բացահայտել իր ասած ճիշտ ու սխալ մտքերը, անկեղծանալ ինքն իր հետ: Իսկ երբեմն էլ` իրեն չհասկացված է զգում, չի կարողանում զգալ իրեն հասարակության լիիրավ անդամ:
Սակայն չեմ կարծում, որ երկար ժամանակ մենակ մնալն ու հասարակությունից կտրվելը հաճելի է մարդուն: Ամեն դեպքում մեզ մարդ զգալու համար անհրաժեշտ է շփումը մեզ նմանների հետ:)

Selene
04.12.2006, 10:17
Մարդը հասարակությունից կարող է փախչել տարբեր պատճառներով:Այդ պատճառներից մի քանիսը նորմալ են բոլորի համար էլ,բայց կան այնպիսի մարդիկ ովքեր ուղղակի չեն ցանկանում շփվել այլոց հետ,իրենց ավելի վեր են դասում մյուսներից,որ իր մտքերն ու գաղափարներն ավելի բարձր են ու հասարակ մարդկանց համար ոչ հասկանալի ու նման պարագայում ինքը գերադասում է մենակ մնալ իր մտացածին վեհության ու հպարտության հետ:think
Բայց ընդհանրապես ցանակացածի մոտ էլ լինում են պահեր,երբ ուզում ես փախչել հասարակությունից այսպես ասած 7 սար այն կողմ…Դրանք պահեր են,երբ կյանքումդ դժվար շրջան է սկսվել ու քեզ թվում է , թե ողջ աշխարհն է ասես քեզ դեմ դուրս եկել:(
Բայց դա այդպես չի:) Մի փոքր մենակ մնալն ու ամեն ինչ վերլուծելն օգնում է քեզ հասկանալու,որ հասարակությունն այնպիսին է լինում,ինչպիսին մեզանից յուրաքանչյուրն է որպես հասարակության մի մասնիկ իրեն դրսևորում, ու սեփական անձից պետք չի խուսափել,իսկ ով կարող է քեզ ավելի լավ օգնել,եթե ոչ քո նմանները,քեզ մտերիմ մարդիկ:)Ու հասկանալով սա՝ նորից վերադառնում ես հասարակություն:
Հասարակությունից փախչելը փաստորեն բնավ էլ թուլակամության նշան չէ,այլ քեզ հետ մնալու ու քեզ վերլուծելու համար անհրաժեշտ պայման…

Սելավի
29.05.2008, 11:16
«նա շբվող չի» բառերը համարյա հավասարազոր են «Սա մեծ արժանիքներով մարդա գովասանքին»

Գերշբվող մարդկանց հոգուն ուղղակի պակասում է ճկունությունը, որպեսզի իրենք իրենց հաղորդեն սեփական արարքների մասին: նրանք արտաքին աշխարհից մշտական գռգռման են սպասում՝ առանց որի նրանց հոգին ուղղակի լեթարգիական քնի մեջ է ընկնում: Ուտելիքների դիետան մեզ տալիս է մարմնական առողջություն, իսկ մարդկանց դիետան հոգեկան հանգստություն:

Հարուստ ներաշխարհով մարդը առաջի հերթին ձգտումա տխրության բացակայությանը, հանգստությանը, ձգտումա ընտրել խաղաղը, համեստը, այն ամենը ինչն ազատա գոյության անհանգստությունից, ամեն անգամ այսպես կոչված մարդկանց հետ ծանոթությունից հետո ամեն կերպ խուսափումա նրանց հետ հանդիպելուց, իսկ ավելի մեծ խելքի տեր մարդիկ ձգտում են մենության: Աչքի ընկնող խելքը տանում է մենության մոտ:
Իրական մեծ մարդիկ սավառնում են մենության մեջ՝ արծիվների նման որոնք թռչում են բարձունքներում:
Եթե չեմ սխալվում Հելվեցիուսի խոսքերն են:

Գաղթական
09.06.2008, 18:36
Հայաստանում ես երբեք շրջապատի պրոբլեմ չեմ ունեցել..
Միշտ շրջապատված եմ եղել ինձ համար հոգեհարազատ, մտերիմ ընտանիքի անդամներով, բարեկամներով, ընկերներով..
դուրս գալով այդ միջավայրից ես հայտնվեցի դեմ առ դեմ աշխարհի հետ՝ բոլորովին մենակ..
շատերի հետ էի շփվում.. փորձում գտնել հայացքներս կիսողներ.. կամ ուղղակի մարդիկ, որոնց հետ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել..
և այդքանը.. ժամանակիս գերակշիռ մասը ստիպված էի անցկացնել լիովին մենակության մեջ..
մարդկանց հետ հասարակ շփման կարոտ էի..
բնականաբար՝ շփման մեջ էի համարյա բոլոր հարազատներիս, ընկերներիս ու մտերիմներիս հետ.. բայց՝ վիրտուալ.. ինտերնետ, հեռախոս..
իսկ ինձ պետք էր ավելին..
ու չկար մեկը, ում հետ, ինչպես ասում են Ռուսները՝ "ինձ կզգայի իմ ամանի մեջ"..
սովորաբար մարդն իրեն շրջապատում է իր մտածելակերպին մոտ մարդկանցով, ով ունի նույնատիպ դատողություն և աշխարհն ու դեպքերը ընկալում է համարյա նույնապես, ինչ և ինքը..
օրվաս ընթացքում ես շփվում էի բազմաթիվ տարատեսակ ազգերի ներկայացուցիչների հետ..
բայց դա միայն շփում էր.. միայն մտերմություն.. իմ և նրանց միջև չէր ստացվում իսկական ընկերություն.. մտերմություն, բարեկամություն, փոխօգնություն.. շատ բաներ.. բայց ո՛չ իսկական Ընկերություն..
հետո՝ կարոտում էի ամենատարրական արժեքները.. անվանս ճիշտ արտաբերումը.. Մայրենի լեզվովս շփումը..
մի խոսքով՝ Հայի կարոտ էի.. կարոտում էի Հայկական միջավայրն ու մթնոլորտը..
ժամանակի հետ ծանոթացա բազմաթիվ Հայազգիների հետ..
տարբեր մարդիկ.. տարբեր ճակատագրերով ու բնավորություններով..
չէ՞ որ Հայ լինելը պարտադիր պայման չէ, որ մարդու հետ ընկերանաս..
այո՝ Հայեր էին.. Հայրենակիցներս և/կամ Ազգակիցներս էին..
Արևելահայեր, Արևմտահայեր..
բայց չկար մեկը, որ սրտիս հոգեհարազատ լիներ..
չէ՞ որ նման մարդիկ հայտնվում են շրջապատումդ տարիների ընթացքում.. կյանքի ընթացքում.. ժամանակի հետ մաղվելով.. զտվելով..
իսկ այստեղ՝ փոխվում էին քաղաքներ.. երկրներ.. ու դարձյալ լիարժեք միայնություն..
ինձ մոտ, չգիտես ինչու, էնպես էր ստացվում, որ չափից դուրս շատ էին մոտս տեղի ունենում տեղափոխությունները.. քաղաքե-քաղաք.. երկրե-երկիր..
երևի նաև սա էր պատճառը, որ որոշ մարդկանց հետ մտերմությունը այդպես էլ չէր հասցնում վերաճել ընկերության.. չգիտեմ..
ժամանակի հետ մոտս ուղղակի սովորություն դարձավ միայնակ լինելը..
բնական պահանջ միշտ էլ ունեյի հասարակության հետ շփվելու.. և շփվում էի.. բայց ՄԻՇՏ պահանջ էի սկսել զգալ օրվա մեջ, թեկուզ կարճատև, բայց որոշակի ժամանակ հատկացնեմ ուղղակի ինքս ինձ հետ մնալուն..
լինում էին դեպքեր, երբ հասարակությունից շուտ հոգնում էի..
լինում էին դեպքեր, երբ ինձ շատ հետաքրքիր էր միջավայրն ու մթնոլորտը, բայց մեկ է.. թեկուզ քնելուց առաջ.. թեկուզ գիշերվա կեսին.. թեկուզ վաղ լուսաբացին արթնանալու պայմաններում՝ պետք է օրվա անցուդարձը անպայման հասցնեի քննարկել ինքս ինձ հետ..
իհարկե տարիների ընթացքում շրջապատումս հայտնվեցին թե՛ մտերիմներ, թե՛ ընկերներ.. նույնիսկ՝ այժմ արդեն ընտանիք եմ սկսել ստեղծել.. բայց արի ու տես, որ հին սովորությունը միշտ հետս է..
նույնիսկ երբեմն պահանջ եմ զգում Հենց մտերիմի, կամ ընկերոջ հետ ուղղակի նստել մի տեղ.. ասենք՝ ծովափին.. կամ ուղղակի անմարդ միջավայրում ու լռել..
գուցե գժվելու առաջին փորձերն են՝ չգիտեմ :think
բայց երբեմն դա էլ է չափազանց հաճելի լինում.. ;)

Artgeo
23.09.2008, 12:47
Անգամ մարդկանց մեջ իրեն մենակ է զգում հոգու խորքում, և, հասնելով տուն, խոր շունչ է քաշում: Բայց հաստատ սխալվում է, որովհետև միշտ էլ գոյություն ունեն մեզ հասկացող, մեզ սիրող և մեզ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի քիչ նման մարդիկ: Պարզապես պիտի նրանց հավատալ, վստահել և փորձել հասկանալ՝ նախքան նրանցից նույնը պահանջելը… Եվ պարզապես պետք է կարողանալ տարբերել այդ մարդկանց մնացածից::)

Այ էս նախադասությունը լրիվ ճշմարտություն ա ու այս հարցը վերանայելու կարիք ունեմ :think

Ֆրեյա
23.09.2008, 13:11
Զարմանում եմ գիտե՞ք։ Բոլորդ միանգամից մենակությանը ձգտող մարդուն կոպիտ ասած անվանեցիք հիվանդ, սակայն մի՞թե կա մարդ, որը երբեք չի ձգտել մենակության։ Մի՞թե փեր մոտ չեն եղել պահեր, երբ դուք ուզեցել եք փախչել մարդկանցից, առանձնանալ նրանցից, մենակ լինել, ընդ որում պատճառները կարող են տարբեր լինել։ Չի՞ եղել, որ ուզեցել եք առանձնանալ, լինել մենակ ձեր «ես»-ի որոշ բաների վրա խորհելու ու մտածելու; Չէ որ կյանքում առաջինը ԵՍ եմ իմանում իմ ուրախությունն ու տխրությունը, ես եմ ամենալավ հասկանում ինձ, միայն ես գիտեմ իմ բոլոր իրական դրական ու բացասական կողմերը։ Հասարակությունը տեսնում է միայն այն դիմակը, որը ստեղծել եմ ես։ Մենակության ձգտելը պարտադիր չէ, որ թուլության նշան լինի։ Մենակությունը լավագույն միջոցն է ինքդ քեզ ճանաչելու, մյուսներին հասկանալու։
Կանտն պնդում էր. «Մտածում ես, ուրեմն ինքդ քո հետ երկխոսում ես»։ Առաջինը Սոկրատն էր, որ դա հասկացավ, նրա ասածը. «Ճանաչիր քեզ» ամբողջությամբ ներկայացնում է նրա ուսմունքի հիմքը։ Սոկրատի մասին ասում են, որ նրան հաճախակի էին տեսնում մտքերի մեջ խորասուզված, իսկ հետո էլ ինքն իր հետ խոսելուց։ Եվ հենց դա նրան հասարակությունը չներեց։
Եվ վերջի վերջո, կյանքում ամեն ինչ անցողիկ է, ինչը նշանակում է, որ մարդու միակ անընդհատ ուղեկիցը կյանքում հենց ինքն է։ Բայց այս ամենի հետ, հաճախ մարդը մյուսների հետ ավելի անկեղծ է, բայց կարծում եմ, սեփական «ես»-ի հետ անկեղծ լինելը ավելի կարևոր է։

Ավելացվել է 8 րոպե անց
«Գոյատևի, սակայն մի ապրիր, հետևի ու հետազոտի շուրջդ, մտածի դրա մասին, արա հետևություններ, սակայն դու չմիանաս դրան, դու հյուր ես... Կյանքը քո համար չէ»...
Կան որոշ մարդիկ, որոնք իրենց ինտելեկտուալ մակարդակով և ուղեղի հնարավորություններով գերազանցում են իրենց շրջապատում ցանկացած այլ մարդու: Այդ դեպքում մարդը շատ շուտ ձանձրանում է իր շրջապատից, գտնում է իր շրջապատի մարդկանց անհետաքրքիր և պրիմիտիվ: Նման դեպքերում, մարդը ուզում է փախչել բոլորից և մնալ մենակ` սեփական մտքերով ամփոփված:

Երբեմն էլ պատահում է, որ մարդը անհամաձայնությունն է արտահայտում տիրող բարքերի հետ: Դա շատ բնական երևույթ է մարդու համար, այդ պատճառով էլ հիմա մեծ ալիք է սկսել, մարդիկ լքում են իրենց մեխ քաղաքի բնակարանը և տեղափոխվում են անմարդաբնակ մի վայր, որտեղ սեփական ուժերով ուտելիք են հայթայթում, հրաժարվում են ցիվիլիզացիայի բոլոր բարիքներից:

Ֆրեյա
23.09.2008, 13:16
Ամեն ինչ գալիս է դաստիարակությունից…
Եթե մարդը մեծանում է թուլակամ ու ոչ ինքնուրույն, պարզ է ,որ մի օր պիտի կանգնի պաստի առաջ՝փախնել հասարակությունից:

:o Ինչ կապ ունի դաստիարակությունը ընդհանրապես՞՞՞՞
Ես մարդ գիտեմ ով իրա մազերի չափ ընկերներ ուներ, բայց ասնեք մեկմեկ տեսնում էի իրան կինոթատրոնում, ասում եմ ինչի ես մենակ, ասում է սուււս~, մարդու չասես, որ ես կինո եմ եկել, սաղ գիտեն թե Սևանում եմ, ոչ ոքի տեսնելու հավես չունեմ:

Ու դաստիարակությունն էլ կապ չունի, մարդուն ինչքան էլ ուզում է ծնողները դաստիարակեն, ասեն բալիկ ջան, գնա ընկերություն արա, եթե իրան դուր չգա մարդկանց հետ շփվել, այլ ավելի շատ դուր գա օրինակ տանը հեռուստացույց նայել, ինքը չի շփվի մարդկանց հետ:
Ու մի բան էլ: Ունենալ ընկերներ և շփվող լինել, դեռ չի նշանակում լինել հաջողակ և իրենից ինչ-որ բան ներկայացնել: Եւ հակառակը::P

Ավելացվել է 4 րոպե անց

ինչիս է պետք սառնարան, եթե ես չեմ ծխում :esim
Ներեցեք, բայց չեմ գտնում կապ մենակության և ընկերներ ունենալու/չուենալու ու նամանավանդ պատասխանատվության հետ: Մի՞թե մենակության ձգտող մարդը թուլակազմ է… Տարօրինակ ու անհիմն պնդում է: Մարդկանց տանջելու «լավագույն» միջողներից է համարվում մարդուն միայնակության մեջ պահելը և միայն ուժեղ մարդիկ են առանց խելագառվելու դուրս գալիս այդ փորձությունից: Իսկ դուք ասո՞ւմ եք թուլակամ :o

Հ.Գ. Ես էլ եմ մնում ու խոսում ինքս իմ հետ: Ասեմ, որ հոյակապ ժամանակ եմ անցկացնում: Սիրում եմ խելացի մարդկանց հետ խոսել...

:
:hands Լրիվ համաձայն եմ;)

Katka
16.05.2009, 22:00
Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։

Ազատություն...Մենակությունը բերում է ազատության, ու դու դառնում ես անկախ, ինչը դուր չի գալիս մարդկանց, որովհետև մենակության ձգտող մարդը դառնում է լրիվ անկախ ու անպատասխանատու, կապանքներից ազատված, ոչ մի կախվածություն. դա դուր չի գա մարդկություն ամբողջությանը, որովհետև մի մասնիկ դուրս է պրծնում այդ մասսայից ու չի բավարարում մասսայի էգոների ցանկությունները:

Հ.Գ. Բայց այդ մասսայից դուրս պրծնելուց առաջ, պետք է մտածել` կկարողանաս օգտագործել այդ ազատությունը: Այն երբեմն կարող է բերել անիմաստության::think

Dorian
16.05.2009, 22:02
Երևի պարզապես ավելի փոքր հասկում հոգեբանական տրավմա է ստանում, արժանանում վատ վերաբերմունքի, ինչն հետագայում ստիպում է խույս տալ մարդկանցից:

One_Way_Ticket
16.05.2009, 23:10
Հետաքրքիր է, որ նա ով շոկոլադ է սիրում, առանձնապես չի զարմանում, որ ուրիշ մեկը կարող է շոկոլադ չսիրել։ Սակայն մարդիկ, ովքեր չեն սիրում մենակություն (էքստրավերտներ), ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ որոշ մարդիկ (ինտրավերտներ) կարող են սիրել այդ մենակությունը։ Համարում են դա աննորմալ, սկսում են պատճառներ փնտրել։ Եվ դա սխալ է։ Այդ պատճառով շատ ինտրավերտներ զգում են իրենց ոչ լիարժեք, հրաժարվում են իրենց հաճելի մենակությունից և փորձում նմանվել էքստրավերտներին։ Անձամբ ես ինտրավերտ եմ (շփման կարիք, ինչպես և բոլորը, ունեմ, սակայն շատ ավելի քիչ ծավալի): Ինքս իմ մեջ հաղթահարել եմ այդ "արգելքը", չնայած հեշտ չի եղել և մի օրում չի ստացվել։ Միայնակ ռեստորան գնալը կամ ճանապարհորդության գնալը ինձ համար վաղուց արդեն սովորական երևույթ է։ Գերադասում եմ այդ հարցը ուրիշների հետ չքննարկել, միևնույնն է՝ չեն հասկանա։ Սակայն համոզված եմ, որ Հայաստանում շատ ինտրավերտներ կան, որոնք "արտաքին ճնշման" պատճառով գերադասում են տանը նստել, քան միայնակ ինչ-որ տեղ գնալ։ Որպես կանոն, ինչքան "արևելյան" է երկիրը, այնքան խնդիրն ավելի ակտուալ է։

ars83
21.05.2009, 20:31
Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։

Որովհետև դա կենսական պահանջ է: Ընդ որում՝ մենակ մնալու համար պարտադիր չէ փակվել քո սենյակում, մեծ հաջողությամբ կարելի է առանձնանալ հարյուր հոգանոց ամբոխի մեջ էլ, մարդաշատ փողոցում էլ: Անձամբ ես, օրվա մեջ անպայման գոնե մի քանի ժամ պիտի մենակ մնամ: Կարելի է ինտրավերտություն անվանել, դեմ չեմ, բայց, կարծում եմ, այս պահանջն ունի յուրաքանչյուր անհատ:
Իսկ հասարակությունից չհասկացված լինելը, իրեն հասարկությունից գերադասելը կամ ստորադասելը, և նման բաները, ըստ իս, մտացածին են: Կարդալիս ժպտալս եկավ :)

Grieg
21.05.2009, 23:10
իսկ ինչո՞ւ չփախնի, ինչ կամ ում է կորցրել այնտեղ ?

Vaho
22.05.2009, 11:16
Ինչ՞ իմանանք, էդպիսի մարդիկ ինչ որ պատճառ ունեն դրա համար: