PDA

Դիտել ողջ տարբերակը : Linux, BSD, GNU, FSF -ով հետաքրքրվող մարդկանց խումբ



xalyavshik
06.10.2008, 17:44
Հավաքվում է Linux,, BSD,, GNU,, FSF -ով հետաքրքրվող մարդկանց խումբ, ովքեր կուզենան մասնակցել այդ ճյուղերի առաջխաղացմանը Հայաստանում:
Կոնկրետ պլանները և նպատակները կիմանան այդ խմբի մասնակիցները:
Բոլոր հարցերի և առաջարկների համար դիմել.
email: admin@gnu.am
ICQ uin : 757487

Chuk
06.10.2008, 20:37
Մոդերատորական. թեմայի վերնագիրը «TEAM» տարբերակից փոխվել է «Linux, BSD, GNU, FSF -ով հետաքրքրվող մարդկանց խումբ» տարբերակով:

Cracker
01.11.2008, 20:50
Ես կամ ու կամ Արս ջան ))

Հրատացի
04.11.2008, 15:16
Ավելի մանրամասն եթե կարելի է

Cracker
04.11.2008, 17:08
Դե այսինքն ով հետաքրքրվում ա վերը նշված ՕՀ-ներով, ով ուզում ա սովորել, ով գիտի բայց ուզում ա մասնագիտանալ, նման մարդիկ կարող են մտնել այս խմբի մեջ, հետո էլ արդեն լավ կլինի)))........................

T!gran
06.11.2008, 00:40
Իսկ ինչպես եք պատկերացնում խմբի համագործակցությունը, մանրամասնեմ ՝ կայք կա , որտեղ կարող ենք կիսվել ինֆորմացիայով, թե...:stop

Cracker
06.11.2008, 10:41
Իսկ ինչպես եք պատկերացնում խմբի համագործակցությունը, մանրամասնեմ ՝ կայք կա , որտեղ կարող ենք կիսվել ինֆորմացիայով, թե...:stop

դե կարաս մտնես էս կայքերն ու կիսվես))
forum.lug.am
gnu.am (under constuction);)

xalyavshik
06.11.2008, 21:15
Ես կամ ու կամ Արս ջան ))
դե ետ ես գիտեմ Գար ջան


Ավելի մանրամասն եթե կարելի է

Իսկ ինչպես եք պատկերացնում խմբի համագործակցությունը, մանրամասնեմ ՝ կայք կա , որտեղ կարող ենք կիսվել ինֆորմացիայով, թե..
մանրամասների համար գրված է ուր դիմել
մենք մեծ հաճույքով կպատասխանենք ձեր հարցերին


դե կարաս մտնես էս կայքերն ու կիսվես))
forum.lug.am
gnu.am (under constuction)

Գար ջան ես կոնկրետ գրել եմ ուր կարան դիմեն ավել պակաս պետք չի

Xelgen
07.11.2008, 04:28
Հմ, իսկ ինչի՞ համար է այդ գաղտնիության ֆլերը։
Մի գուցե ներկայացնես ինչ մտքեր կան, ինչ պլաններ, մարդիկ հասկանան ուզում են դրա մեջ մասնակցել թե ոչ։
Բաց կոդով համայնքի ոճին համապատասխան :) Թե չե մեյլիդ գրելը-հարցնելը նույնիսկ ես կալարեմ։

Մոդերատորներին> Ավելի ճիշտ կլինի FSF-ի փոխարեն գրել FOSS։ FSF-Free Software Foundation, FOSS-Free and Open Source Software: Հիմնադրամով հետաքրքրվողները ինձ թվում է շատ չեն։ :)

xalyavshik
07.11.2008, 09:11
մտքերը ամբողջությաբմ պտտվում են այն մտահաղացման շուրջ որն է տարածել այդ ամենը մեր երկրում ....
կոնկրետ եթե հետաքրքիր է թե ինչ ենք անում
այս պահիս ավարտել ենք թարգմանել GPL v3.0-ն
իմ կարծիքով եթե մարդ կարողանա հասկանալ այդ ազատությունները իր մեջ մեծ հետաքրքրություն կառաջանա .... իսկ մեր նպատակն ել հենց ետ է:
շուտով կավարտենք կայքի հետ կապված աշխատանքները:


հաստատ կլինեն մարդիք որ կմտածեն որ իրենք բավարար գիտելիք չունեն այդ պրոեկտում մասնակցելու համար
ես հավատացնում եմ ձեզ եթե դուք ունեք մի փոքր հետաքրքրություն և գիտեք գրել կարդալ դուք կարող եք մասնակցել ու ձեր ներդրումը ունենալ այս պրոեկտում
Ի պատասխան մենք կօգնենք ձեզ թե ուսուցման հետ կապված հարցերում թե ցանկացած այլ հարցում կապված Linux, BSD, GNU, FSF... -ի հետ

xalyavshik
07.11.2008, 09:27
Հիմնադրամով հետաքրքրվողները ինձ թվում է շատ չեն։ :)

Ես այս պրոեկտը սկսել եմ առանց ինչ որ մեկի օգնությունը սպասելով, սակայն դուք ել գիտեք որ եթե մի բան գրվում է և շատ մարդիք են այդ գրվածին նայում, ապա ավելի շուտ են բոլոր սխալանքները երևում: Այսինքն, օրինակի համար, ես միայնակ ել կթարգմանեի GPL-ը, բայց եթե չլինեին մեր խմբակիցները դա ավելի երկար կտևեր... սխալները ավելի շատ կլինեին, նույնը կասեմ կայքի մասին ... :

Շատ շնորհակալ եմ մեր խմբակիցներից իրենց օգնության համար: Ես շատ լավ գիտակցում եմ, որ եթե չլիների իրենք այս պրոեկտը անիմաստ կլիներ: