PDA

Դիտել ողջ տարբերակը : FreeWare VS. Shareware

Արամ
05.10.2008, 10:54
Կան շատ ծրագրեր...փողով...որ մարդիկ մտածում են անհնար է փոխարինել ինչ որ անվճար ծրագրով....օրինակ եկեք առաջարկենք հայտնի...ծրագրեր վճարովի, և փորձենք, փոխարինել այն անվճար ծրագրերով....
ես օրինակ ինչ ծրագիր ինձ պետք էր դրան փոխարինող նույնիս դրանից լավ ծրագիրը գտել եմ...բացի Ֆոտոշոպից.....ֆոտոշոպի ոչ մի ֆրիվարե ծրագիր լիարժեք չի լրացնում

Սամվել
05.10.2008, 12:26
IE - Opera, Firefox...
Windows - Linux :))
Microsoft office - open Office..

Աթեիստ
05.10.2008, 14:57
IE - Opera, Firefox...
Windows - Linux :))
Microsoft office - open Office..

Նշեմ որ.
1. IE-ն փող չի ուզում (թեև այդ որակի համար չէին էլ տա):
2. Ոչ մի օպերացիոն համակարգ դեռևս չի կարող փոխարինել Windows-ին (օրինակ գեյմերի տեսանկյունից):
3. Չգիտեմ ինքդ օգտվել ես OpenOffice -ից թե ոչ, ինքս մի քանի անգամ փորձել եմ, և ամեն անգամ ավելի է խորացել համոզմունքս, որ Office-ը Microsoft-ի գլուխգործոցներից է: Ընդ որում MAC-OS-ի Microsoft Office-ը զգալիորեն զիջում է Windows տարբերակին:

Իսկ բուն թեմայի մասին.
1. ACDSEE -> Xnview
2. Winamp -> Foobar, GomPlayer,
3. Kaspersky Antivirus -> Avira Personal Antivirus

Elmo
05.10.2008, 18:32
2. Ոչ մի օպերացիոն համակարգ դեռևս չի կարող փոխարինել Windows-ին (օրինակ գեյմերի տեսանկյունից):

Բեր ստեղ հետդ չհամաձայնվեմ: Linux -ի տակ wine քցում ես, ու ուզածդ խաղը խաղում, ուզածդ սոֆթը քշում:

VisTolog
05.10.2008, 18:39
Բեր ստեղ հետդ չհամաձայնվեմ: Linux -ի տակ wine քցում ես, ու ուզածդ խաղը խաղում, ուզածդ սոֆթը քշում:
Քցելով շատ բան կարաս անես. իսկ վինդում չես քցում...

Սամվել
05.10.2008, 19:23
Քցելով շատ բան կարաս անես. իսկ վինդում չես քցում...

Դե դրա համար Վինդը 200 Դոլլար արժի որ դու համոզված եմ չես վճարում.../ես էլ չեմ վճարում/

Այ որ Վճարեինք նոր կտեսնեինք որը կընտրեինք.. Նույնը Մայքրոսոֆտ օֆիսը..

Եթե հիմա իմ կոմպի մեջ եղած սոֆտի գինը հաշվեմ 10.000 դոլլաը կանցնի հաստատ...

Ու ոչ միշտա որ տենցա լինելու որ սոֆտը անվճար բերենք դնենք մեր կոմպի մեջ..

երբ որ նորմալ օրենքի երկիր դառնանք համոզված եմ որ ուզած չուզած անցնելու ենք Լինուքսի... ու ֆրիվերների...

Արամ
05.10.2008, 20:52

Սամ, օրինակ ռուսաստանում, չեմ կարա ճիշտը ասեմ, ուղակի, ինձ թվումա որ շատ շատ Ռուսաստանի 10 տոկոսն են լիցենզյոնի օգտագործում, ու ռուսաստանն էլ մեզնից մի 50 անգամ ավելի զարգացածա, դուրսա գալիս երբ ռուսաստանում արդեն 90 տոկոսը օգտագործեն լիցենզյոնի փողով առած. տենց կլինի մի 50 տարի հետո...իսկ 50 տարի հետոո Հայաստանը կլինի 50 տարի առաջվա Ռուսաստանի կես զարգացման չափ.....:)

Սամվել
05.10.2008, 21:09

Օրենքի Կուլտուրայի տեսանկյուից մեզնից շատ առաջ չեն ;)

Արամ
05.10.2008, 21:24
Օրենքի Կուլտուրայի տեսանկյուից մեզնից շատ առաջ չեն ;)

Օրենքի Կուլտուրայի՞ թե Կուլտուրայի, եթե առաջին տարբերակնա չհասկացա....:)

NetX
05.10.2008, 21:42
Շեղվում եք բացված թեմայի բովանդակությունից,
ամբողջ աշխարհում (սկսած զարգացած պետություններից) տնային օգատգործման համակարգիչների ծրագրային ապահովումը վերահսկելի չի ու դժվար էլ հնարավոր լինի:B

Արամ
05.10.2008, 21:47
Ոչ մեկ Ֆոտոշոպին փոխարինող ծրագիր չգիտի՞

NetX
05.10.2008, 22:13
Ոչ մեկ Ֆոտոշոպին փոխարինող ծրագիր չգիտի՞

Artweaver շատ նման ա http://network.am/More/Artweaver
Paint.Net թույլ նմանություն ունի http://network.am/More/PaintNet
GIMP Հարգված ա Linux աշխարհում բայց ավելի շատ թյուրիմացություն ա http://network.am/More/GIMP

Elmo
06.10.2008, 09:31
Շեղվում եք բացված թեմայի բովանդակությունից,
ամբողջ աշխարհում (սկսած զարգացած պետություններից) տնային օգատգործման համակարգիչների ծրագրային ապահովումը վերահսկելի չի ու դժվար էլ հնարավոր լինի:B

Դրա համար խելոք արտադրողները 2 լիցենզիայով են արտադրում ծրագրերը: Տնային օգտագործողի համար անվճար լիցենզիայով, իսկ իրավաբանական անձանց կամ խոշոր կորպորացիաների համար՝ վճարովի: Կարծեմ Ubuntu-ն տենց խուճուճ պալիտիկա ունի: Ինչ որ վերսիաներ վճարովիի տակ են ընկնում, բայց ահագին լավ բաներ ա հետը գալիս: Օրինակ. տեխ. աջակցություն, անվտանգություն բլա բլա բլա:

Ավելացվել է 4 րոպե անց

Քցելով շատ բան կարաս անես. իսկ վինդում չես քցում...

Հենց վինդը ձրի գտնելու ձև չունեցար չես ալարի քցես: Ես էլ եմ հիմա ալարում , ինչի՞ ինձ չարչարեմ, եթե անվճր ունեմ են, ինչի վրա հազարավոր մարդիկ աշատել են: :P

Rammstein
06.10.2008, 13:32
Ու ոչ միշտա որ տենցա լինելու որ սոֆտը անվճար բերենք դնենք մեր կոմպի մեջ..

երբ որ նորմալ օրենքի երկիր դառնանք համոզված եմ որ ուզած չուզած անցնելու ենք Լինուքսի... ու ֆրիվերների...

Եթե իրոք դառնանք օրենքի երկիր, ապա
1. Մարդիկ էնքան փող կունենան, որ 10 հատ լիցենզիոն Ուինդոուս էլ կկարանան առնեն։
2. Իմ կարծիքով եթե ամբողջ աշխարհում մարդկանց մեծ մասը օգտվեր լիցենզիոն ծրագրերից, ապա էդ ընկերությունները կարիք չէին ունենա «հոր գները» դնելու։ Քանի որ մարդկանց 50-90%-ը քռեքներ են օգտագործում, դրա համր էլ իրանք նենց գներ են դնում, որ գոնե մի քիչ շահույթ ունենան։