PDA

Դիտել ողջ տարբերակը : Նպատ



Պանդուխտ
04.10.2008, 21:24
http://www.akumb.am/showthread.php?t=33970
Վերոյիշեալ թեմայի ստեղծման տրամաբանական շարունակութեամբ, այստեղ, փորձելու ենք ճանաչել Հայաստանի բարձր լեռները, դրանց շուրջ իրականացած պատմական դէպքերը, աշխարհագրութիւնը եւն:


ՀՆԱԳՈՒՅՆ ՏՈՆԵՐԻ, ԾԵՍԵՐԻ ՎԵՐԱՐԹՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԱՄԱՆՈՐԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ
Տոմարագետ, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գեւորգ Բրուտյանը եւ իր համախոհները փորձում են ազգային պետական օրացույցը, ազգային ծես-ծիսակարգերը, տոները, ավանդույթները վերարթնացնել ու պահպանել, արդի մտածողությամբ դրանք մեկնաբանել, ինչն, իրոք, յուրօրինակ է: Ի թիվս դրանց, նաեւ Ամանորը, վաղուց արդեն հայերիս մոտ արմատացած հունվարի 1-ը, ըստ տոմարագետի, մեր ավանդական տարեմուտի տոնի հետ առնչություն չունի եւ փոխառված է հռոմեական օրացույցից: Հայերը հնում Նոր տարին նշել են ամեն տարվա ամառային արեւադարձից մեկ շաբաթ առաջ ընկած օրը՝ հունիսի 14-ին: Մեր նախնիներն այդ օրը ճշտել են որոշակի աստղի դիտումով՝ արեգակնային համբարձումներով, որ ճշգրիտ չափման միջոց է եղել: Այսօր այդ եղանակով հնարավոր չէ պարզել՝ աստղի դիրքի փոփոխության պատճառով: Հին հայերի նավասարդյան ամանորը, որ օգոստոսի 11-ին է համապատասխանեցվել, XII դարում ընդունել է տոմարագետ Հովհ. Սարկավագը՝ որոշակի նպատակով ծիսակարգային անշարժ օրացույցի համար որպես հիմք համարելով հռոմեական օգոստոսի 11-ը: Հայկական ավանդական ամանորը յոթնօրյա բացօթյա տոնակատարությամբ տեղի է ունեցել Նպատ լեռան ստորոտում՝ արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ: Տոնի գլխավոր ծիսական արարողությունը լեռան գագաթին մեկամյա կենդանու զոհաբերությունն է եղել (հիմնականում՝ եղջերու) եւ ծիսական կերակուր եփելը (զոհաբերած կենդանու մսով հարիսա): Հեթանոս հայերի ամանորյա այս տոնակատարությունը շարունակվել է նաեւ քրիստոնեության վաղ շրջանում:
Անցյալ տարի հայերի ակունքները որոնողների մի խումբ առաջին փորձն է արել՝ Ամանորը հունիսի 14-ին նշելու, որը կատարվել է Հայաստանի ամենաբարձր սարի՝ Արագածի գագաթամերձ լճի մոտ:

Գեւորգ Բրուտյանը եւ իր ընկերներն այս տարի այդ փորձը կրկնելու են շաբաթ օրը. մեկնելու են դրամատիկական թատրոնի շենքի մոտից, ժամը 9-ին: Այս մասին մամուլի ասուլիսին երեկ «Տեսակետ» ակումբում ասաց տոմարագետը:

Մեծանուն աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը լրանում է այս տարի: Գ. Բրուտյանը նկատեց, որ թանգարանի շենքը, որտեղ 46 տարի ապրել է գիտնականը, վթարային է, գիտնականի արխիվն առայժմ ուսումնասիրված-հետազոտված չէ, որի հիմնական պատճառը հաստիքի բացակայությունն է: Նույն վիճակում է նաեւ գիտնականի հոր, նշանավոր բանասեր, թարգմանիչ Համազասպ Համբարձումյանի արխիվը:

Մ. Բ.http://www.armtown.com/news/am/azg/20080613/2008061318/

Պանդուխտ
04.10.2008, 21:33
Նպատ՝ հայկական հեթանոսական տոմարի ամիսների 26-րդ օրվա անվանումը՝ Նպատ լեռան անունով (լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, բարձրությունը 2332մ)։

Ավելացվել է 1 րոպե անց
Բագավանը (բառացիորեն` «դիցավան») պատմական Հայաստանի հռչակավոր դիցավաններից է։ Այն հայտնի է եղել որպես հավատալիքի վայր, նախ հեթանոսության, ապա արդեն քրիստոնեության ժամանակաշրջանում։

Բագավանը գտնվում էր Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում (Ալաշկերտում), Արածանի (Մուրադ) գետի ձախ ափին, Ձիրավի դաշտում, Նպատ լեռան ստորոտին։ Այստեղ էին կանգնեցված Ամանորի և Վանատուրի մեհյանները:

Բագավան անունը կազմված է բագ և ավան բառերի միացումից։ Բագ՝ պահլավերեն լեզվից է և նշանակում է «աստված», իսկ ավան՝ «վայրի», կամ «տեղի» իմաստ ունի։ Մեր պատմիչների մոտ Բագավանի փոխարեն գործածվել է նաև Դիցավան բառը, որը Բագավանի իմաստ ունի։

Ինչպես հայտնի է, Բագավանը եղել է Մեծ Հայքի հեթանոսական շրջանի պաշտամունքային նշանավոր կենտրոններից մեկը, ուր կառուցված էին մեհյաններ և կանգնեցված էին կուռքեր։

Բագավանում է կաrուցված Ս. Հովհաննես տաճարը՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն հիմնվել է 801 թվականին, այլ խոսքով հասակակից է Էջմիածնին ։

Մինչև Բագրևանդի գավառի (Ալաշկերտի) հայաթափ լինելը վանքին կից կար հայկական գյուղ, որին տեղացիները Վանքի գյուղ էին անվանում։ Թուրքերը դա Ուչ Քիլիսա (երեք եկեղեցի) էին անվանում, նկատի ունենալով տաճարի երեք սեղանները կամ խորանները։ Այդ հոյակապ վանքը, որը հայ ճարտարապետական կոթողներից է, մինչև այսօր էլ կանգուն է։

Ս. Հովհաննես վանքը ուներ ընտիր ձեռագրերի մատենադարան, որոնք դեռ 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ փչացել և կորստի են մատնվել։

Մեղապարտ
04.10.2008, 22:30
Մարութա սարի մասին ինչ կարող ես ասել :think