PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժամանակակից գրաքննությունը

Marduk
04.10.2008, 21:10
ՓԱԿՎԵՑ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԷՋԻ «ԲՈԼՈՐՍ ՀՐԱՆՏ ԴԻՆՔ ԵՆՔ» ԲԱԺԻՆԸ
Կատարված բողոքների հիման վրա փակվել է ինտերնետային «Facebook» կայքէջի «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս՝ հայ» բաժինը, որտեղ գրանցված է 2709 անդամ: Հակառակ դրան, շարունակում են ազատ գործել նույն կայքէջի «Օգյուն Սամասթին աջակցողների ակումբ» կամ «Հայրենասեր Օգյուն Սամասթը թող սպանի նաեւ Լեյլա Զանային» բաժինները: Այս ամենի մասին «Հյուրիեթի» հոկտեմբերի 1-ի համարում գրել է թերթի առաջնորդողի հեղինակ Սեֆա Քափլանը: Հեղինակը նշում է, որ «Օգյուն Սամասթին աջակցողների ակումբ» բաժինն ունի 560 գրանցված անդամ, իսկ «Հայրենասեր Օգյուն Սամասթը թող սպանի նաեւ Լեյլա Զանային» բաժինը՝ 52: Հիշեցման կարգով նշենք, որ Օգյուն Սամասթը սպանել էր Հրանտ Դինքին: Ինչ վերաբերում է Լեյլա Զանային, ապա նա հայտնի քուրդ քաղաքական գործիչ է, 90-ականներին եղել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի պատգամավոր եւ Մեջլիսի ամբիոնից քրդերեն արտահայտվելու համար զրկվել է պատգամավորի մանդատից:

Հ. Չ.

http://www.armtown.com/news/am/azg/20081002/2008100220/

Հիշեցնենք որ Ֆեյսբուկը ամերիկյան կայք է: Այն նույն Ամերիկայի որը համարվում է դեմոկրատիայի ջատագով: Բայց արի ու տես որ հազարավոր թուրէ ֆաշիստների պահանջով փակվում է Հրանտ Դինքի երկրպագուների խումբը:

Chuk
04.10.2008, 21:15

Մակերեսային ինֆորմացիան քննարկման նյութ չի տալիս: Ի՞նչ բողոքներ են եղել, որոնց հիման վրա փակվել է բաժինը: Կարծում եմ, որ լավ մշակված բողոքներ: Փորձեք նույն կերպ բողոքներ սարքել ու ուղարկել այն չփակված բաժինների համար և եթե չի փակվի, այդ ժամանակ նոր կկարողանանք խոսել աչառության, կողմնապահության ու այլ բաների մասին:

Marduk
04.10.2008, 21:19
Կարծում եմ, որ լավ մշակված բողոքներ: Փորձեք նույն կերպ բողոքներ սարքել ու ուղարկել այն չփակված բաժինների համար և եթե չի փակվի, այդ ժամանակ նոր կկարողանանք խոսել աչառության, կողմնապահության ու այլ բաների մասին:

Այսինքն դու օրինական ես համարում մի ինչ որ ինֆորմացիայի փակումը եթե այդ ինֆորմացիաի դեմ կազմակերպված բողոք կա՞...
Ուզում է մի միլլիարդ մարդ բողոքեր Հրանտ Դինքի դեմ դա չի կարող հիմք լինել փակելու համար:

Yellow Raven
04.10.2008, 21:21

Ես Չուկի հետ համաձայն եմ:
Ինչ գիտեք,թե ինչ հարցով են բողոքել: Հնարավոր է,բողոքը եղել է գրառումների ոչ կոռռեկտության կամ այլևայլ հարցերով:
Դրա փոխարեն դուք էլ բողոքեք,նոր ենթադրություններ կանենք

Marduk
04.10.2008, 21:24
Ինչ գիտեք,թե ինչ հարցով են բողոքել: Հնարավոր է,բողոքը եղել է գրառումների ոչ կոռռեկտության կամ այլևայլ հարցերով:
Դու ֆեյսբուկից օգտվել ե՞ս

Yellow Raven
04.10.2008, 21:26
Չէ,դրա համար էլ քեզ եմ ասում:)

Norton
04.10.2008, 21:29
Այսինքն դու օրինական ես համարում մի ինչ որ ինֆորմացիայի փակումը եթե այդ ինֆորմացիաի դեմ կազմակերպված բողոք կա՞...
Ուզում է մի միլլիարդ մարդ բողոքեր Հրանտ Դինքի դեմ դա չի կարող հիմք լինել փակելու համար:

Մարդուկ, օրինակ վերջերս ադնակլասնիկի սայթում փակվեց անտի Արմենիա, գրուպպեքից մեկը ու ըստ քեզ ինչի՞ շնորհիվ` բողոքի, սայթում հատուկ բաժին կա, որտեղ ադմինիստարացիային տեղեկացնում ես վատ գրառման, թեմայի կամ խմբի մասին: Մեկ բողոքը կարող է և հաշվի չառնեն, բայց ծրագրավորված բողոքների շարք ուղարկելու դեպքում` անպայման կանդրադառնան:;)

Kuk
04.10.2008, 21:30
Ձուկը ջրում բազառ.
Ոչ մի տեղեկություն չկա, թե ինչ բողոքների հիման վրայա փակվել էդ բաժինը, արդարացի է բողոքը, թե ոչ, տեղին է, թե ոչ: Հիմա այստեղ ի՞նչ պետք է քննարկվի. պետք է ուղղակի ենթադրություննե՞ր արվի:

Պանդուխտ
04.10.2008, 21:31
Կարծում եմ բողոքներ եղել են հենց «բոլորս Հրանդ ենք, բոլորս հայ ենք» լոզունգի պատճառով:
Թուրքերն ասում են, «Ինչո՞ւ թուրքիան ոտքի կանգնելով բոլորս թուրք ենք չի ասում»:
Այսինքն, նեղանում են «հայ ենք» արտայայտութիւնից: Այս մասին իմանալու համար այդտեղ չեմ մտել, անձամբ լսել եմ հեռուստացոյցից, եւ քանի՜ անգամներ:

Marduk
04.10.2008, 21:36
Ֆեյսբուկում խմբեր կան որ ՓԱԿ խմբեր են, այսինքն չմտնողները չեն տեսնում թե այնտեղ ինչ է գրվում:
Հիմա տրամաբանական չի որ եթե այնտեղ ինչ որ մեկը սադրանք է արել կամ պռովակացիա ապա հեռացնում են անդամին այլ ոչ թե փակում են ամբողջ խումբը:

Եթե իհարկե ինչ որ վիրավորական բան եղել է որին ես շատ կասկածում եմ:

Ի դեպ շուտով այսպես որ գնա երևի ամբողջական ֆորումներ փակվեն «հասարակական բողոքի» արդյունքում: Բարի գալուստ օրուելյան դեմոկրատիա ....

Chuk
04.10.2008, 21:40
Կարծում եմ բողոքներ եղել են հենց «բոլորս Հրանդ ենք, բոլորս հայ ենք» լոզունգի պատճառով:

Ենթադրության վրա կառուցված քննադատությունը պարարտ հող է նախապատրաստում մերկապարանոց քննարկման համար: Ես ֆեյսբուքից չեմ օգտվել, սակայն կարող եմ նշել հնարավոր բողոքների տարբերակներ: Օրինակ կարող է բողոքներ լինեին (և ի դեպ նաև ապացուցվեին), որ այդ բաժինը զբաղվում է SPAM-ով: Ենթադրենք այնտեղ կարող էր կոչ լինել ֆեյսբուքի բոլոր անդամներին տեղեկացնել այպիսի խմբի գոյության մասին, ինչը ենթադրում եմ, որ հակասում է ֆեյսբուքի կանոններին (եթե ես լինեի ֆեյսբուքի ստեղծողը, ապա կանոններիս մեջ պայման կլիներ Սփամ չանել): Սա ընդամենը վայրկենական մտածված հնարավոր պատճառ:

Ի՞նչ իմաստ ունի այսպիսի քննարկումը, եթե կոնկրետ չգիտենք, թե ի՞նչ է եղել:

Եթե այդքան անհանգստացած եք և ինքներդ էլ ֆեյսբուքի օգտվող եք, առաջարկում եմ նամակ գրել ադմինիստրատորներին և հարցնել պատճառը: Կարելի է նաև «ստորագրահավաք» կազմակերպել ու դիմել բազում օգտագործողների անունից:

Սա է նորմալ ճանապարհը, այլ ոչ առանց նորմալ ինֆորմացիա ունենալու այսպիսի թեմաներ ստեղծելը, հոդվածներ գրելը:

Ռուֆուս
04.10.2008, 21:45
Օֆֆթոփ

Մարդուկ ջան, ի գիտություն քեզ մի քանի ամիս առաջ իմ անմիջական միջամտությամբ Ֆեյսբուքում փակվել է հակահայկական մի խումբ: Չեմ կարծում, որ թուրքերն իրենց ֆորումներում դրա համար վայնասուն են դրել :)

Պանդուխտ
04.10.2008, 21:46
Ենթադրության վրա կառուցված քննադատությունը պարարտ հող է նախապատրաստում մերկապարանոց քննարկման համար: Ես ֆեյսբուքից չեմ օգտվել, սակայն կարող եմ նշել հնարավոր բողոքների տարբերակներ: Օրինակ կարող է բողոքներ լինեին (և ի դեպ նաև ապացուցվեին), որ այդ բաժինը զբաղվում է SPAM-ով: Ենթադրենք այնտեղ կարող էր կոչ լինել ֆեյսբուքի բոլոր անդամներին տեղեկացնել այպիսի խմբի գոյության մասին, ինչը ենթադրում եմ, որ հակասում է ֆեյսբուքի կանոններին (եթե ես լինեի ֆեյսբուքի ստեղծողը, ապա կանոններիս մեջ պայման կլիներ Սփամ չանել): Սա ընդամենը վայրկենական մտածված հնարավոր պատճառ:

Ի՞նչ իմաստ ունի այսպիսի քննարկումը, եթե կոնկրետ չգիտենք, թե ի՞նչ է եղել:

Եթե այդքան անհանգստացած եք և ինքներդ էլ ֆեյսբուքի օգտվող եք, առաջարկում եմ նամակ գրել ադմինիստրատորներին և հարցնել պատճառը: Կարելի է նաև «ստորագրահավաք» կազմակերպել ու դիմել բազում օգտագործողների անունից:

Սա է նորմալ ճանապարհը, այլ ոչ առանց նորմալ ինֆորմացիա ունենալու այսպիսի թեմաներ ստեղծելը, հոդվածներ գրելը:
Մերկպարանոց յայտարարութիւն անողիս ուզում ես ասել, որ այդ «չգիտեմ-ինչի» փակման գործում ազգային խնդիր չկայ: Spam-ի խնդիրը բացառութիւն չես համարում:

Marduk
04.10.2008, 21:49
Մարդուկ ջան, ի գիտություն քեզ մի քանի ամիս առաջ իմ անմիջական միջամտությամբ Ֆեյսբուքում փակվել է հակահայկական մի խումբ: Չեմ կարծում, որ թուրքերն իրենց ֆորումներում դրա համար վայնասուն են դրել

Ինչպես էր կոչվու՞մ այն խումբը որը փակել են:

Chuk
04.10.2008, 21:50
Մերկպարանոց յայտարարութիւն անողից ուզում ես ասել, որ այդ «չգիտեմ-ինչի» փակման գործում ազգային խնդիր չկայ: Spam-ի խնդիրը բացառութիւն չես համարում:

Մի սխալ մեկնաբանիր ասածս, ես չեմ բացառում ոչ մի հնարավորություն: Ես պարզապես ասում եմ, որ եթե չգիտենք, համոզված չպիտի քննարկենք: Հնարավոր միլիոնավոր տարբերակներ կան, որոնց բոլորի հիմքում բնականաբար ազգայինն է դրված, բայց ներկայացնելու ձևն այլ կարող է լինել: Եթե օրինակ այդ բողոքողները կարողացել են հիմնավորել, որ նացիզմ կամ ռասիզմ է քարոզվում այդ խմբերում, ապա պիտի փակվեր, բա ի՞նչ պիտի արվեր (եթե այդ կայքի օրենքները կամ երկրի օրենքները դա արգելում են): Այսինքն առաջին հերթին պետք է պարզել այն պատճառը, ինչի համար ադմինիստրատորն է փակել ու հաջորդ անգամների համար դաս քաղել, որ այդ ուղղությամբ չտարվի:

Ես չեմ բացառում նաև քմահաճորեն ջնջելու վարկածը:
Պարզապես նորից եմ կրկնում. մենք գիտենք միայն մի բան, բաժինը փակել են: Մնացածը դեռ պարզաբանումների կարիք է զգում:

Ռուֆուս
04.10.2008, 21:53
Ինչպես էր կոչվու՞մ այն խումբը որը փակել են:

Չեմ էլ հիշում, բայց հիշում եմ, որ խմբում քննարկում էին, որ Հայաստանը տեռոռիստների երկիր է, հայկական ցեղասպանությունը հերիք չի սուտ է, հլը մի բան էլ հայերն են թուրքերի ցեղասպանություն արել, բլա բլա բլա..... Սեղմեցի էջի ներքևի "Report" կոճակը, գրեցի պատճառաբանությունը ու վերջ, մի քանի օր հետո էդ խումբն էլ չկար: Հիմա էլ Ֆեյսբուքում լիքը հակահայկական խմբեր կան, բայց ոչ մի գրամ հավես չունեմ, դրանց բոլորին Report տամ...

Marduk
04.10.2008, 22:06
Չեմ էլ հիշում, բայց հիշում եմ, որ խմբում քննարկում էին, որ Հայաստանը տեռոռիստների երկիր է, հայկական ցեղասպանությունը հերիք չի սուտ է, հլը մի բան էլ հայերն են թուրքերի ցեղասպանություն արել, բլա բլա բլա..... Սեղմեցի էջի ներքևի "Report" կոճակը, գրեցի պատճառաբանությունը ու վերջ, մի քանի օր հետո էդ խումբն էլ չկար:

Մեծագույն հավանականությամբ տվյալ խմբում եղել են կոպիտ հայհոյանքներ նաև կոչեր սպանել/մորթել.. դրա համար էլ փակել են:
Իսկ այս խումբը ղեկավարում էին ու ստեղծել էին շատ հարգի մտավորականներ որոնք բացառվում է որ թույլատրեին սանձարձակություններ իրենց բաժնում: