PDA

Դիտել ողջ տարբերակը : Բեմի մեծերը



aniko
16.11.2006, 17:21
Բարի օր :)
եկեք սկսենք մեկ թեմա ևս, և խոսենք բեմի ականավոր մարդկանց մասին, ում եք սիրում, ում ոչ, ում եք համարում մեծություն,
կիսենք մեր մտքերը, և միգուցե դրանց շնորհիվ այլ կերպ սկսենք ընդունել շատ-շատերին: դերասաններին, ռեժիսյորներին, սցենարիստներին, ... եվ տարբեր մարդկանց, ովքեր կապ ունեն թատրոնի և կինոի հետ սկսենք սիրել, հարգել, կամ հակառակը հիսաթափվել միգուցե:
մի խոսքով եկենք կիսենք մեր մտքերը

Գոռ Ջան - Հայ
16.11.2006, 17:32
Մհեր Մկրտչյան
Լեոնիդ Ենգիբարյան
Ազատ Շերենց
:good

Riddle
16.11.2006, 17:52
Իմ հրաշք Վահրամ Փափազյանը, որին կարդալուց երբեք չեմ ձանձրանա, որի մտքերն ինձ կուղեկցեն ու կօգնեն ողջ կյանքում, ինձ համար միշտ կլինի առաջինը բեմի մեծերի շարքում:

aniko
16.11.2006, 18:04
Դե թեման ես եմ բացել, ես էլ սկսեմ
շատ եմ սիրում Նիկոլայ Ծատուրյանին, "Մետրո թատրոնի" ղեկավարն է, նաև ղեկավարում է Գյումրի ազգային թատրոնը. հիանալի մարդ է, հետաքրքիր և զարգացած
ցանկացած բան երբ պատմում է, ամբողջությամբ կլանվում ես եվ ցանկանում ես էլի լսել նրան, յուրաքանչյուր հանդիպում մեծ լիցքեր է տալիս, ու ժպիտներ մի երկար ժամանակ հիշելու համար,

Վազգեն
17.11.2006, 06:34
Հրաչյա Ներսիսյանին չմոռանանք նշել։ Շատ լավ դերասան էր։:B Մարդը նույնիսկ Համլետ է խաղացել ու լսել եմ, որ շատ ինքնատիպ էր ստացվել։

aniko
17.11.2006, 11:27
հա նաև չմոռանանք դերասանուհիներից Վարդուհի Վարդերեսյանին
դե իսկ դերասաններից Սոս Սարգսյանին, ես նրան շատ եմ սիրում, և ինչպես դերասան, և ինցհպես ասմունքող. Նրա նման ոչ ոք Համո Սահյան չի կարդում,

Anul
17.11.2006, 19:01
Մհեր Մկրտչյան
Սոս Սարգսյան

Աբելյան
20.11.2006, 17:00
Միստր Բին

Fahrenheit
20.11.2006, 23:27
Կարպ Խաչվանքյան , Խորեն Աբրահամյան ...

Աբելյան
21.11.2006, 15:11
Գրեմ իմ սիրած դերասանների անունները.

Ռուսներից`
Юрий Никулин
Анатолий Папанов
Շուրիկը (ազգանունը չեմ հիշում)

Արտասահմանցիներից`
Արնոլդ Շվարցենեգեր

Մերոնցից`
Մհեր Մկրտչյան
ու "մեր բակի" մեջի դերասանները

Angelina
23.11.2006, 11:52
Մհեր Մկրտչյան
Սոս Սարգսյան

aniko
23.11.2006, 13:25
ժողովուրդ համել գրեք թե ինչն է այդ անձի մեջ ձեզ գրավել, լավ ?

Աբելյան
23.11.2006, 14:16
Միստր Բինը բացում ա:

aniko
24.11.2006, 16:31
Սիրում եմ Ջուլիա Ռոբերսթսին, հիանալի ժպիտ ունի, ու վարաքիչ ծիծաղ
նաև Մեգ Ռայանին, թեթև է խաղում,
մի դերասանուհի էլ կա ամերիկացի, անունը չեմ կարողանում հիշել, գիտեք որ ֆիլմում է խաղում, էն, որ երեխաներին ջութակ է սովորեցնում, ու վերջում էլ իսկապես հայտնի ջութակահարների հետ Կարնեգի հոլում համերգ են տալիս....այ նրա խաղն եմ շատ հավանում, դրամատիկ դերերի հիանալի կատարող է.
ախր հիմա չեմ կարողանում բոլորին հիշել, էնքան շատ են
բա դերասանները, նրանք էլ են մի մեծ բանակ կազմում իմ ցուցակում

aniko
28.11.2006, 15:39
այսօր դերերին նվիրված թեմայում հիշեցի "Մայրիկ" ֆիլմը, և հիշեցի Կլադուի Կարդինալլին և Օմար Շերիֆին, և չեի կարող այստեղ չնշել նրանց, որովհետեվ նրանք, ոչ միայն այդ ֆիլմում, այլ նաև շատ այլ դերեր կատարելուց ցույց են տվել իրենց վարպետությունը, և հոգու մեծությունը. անհնարին է նրաց չանվանել Մեծություն

Պանդուխտ
05.09.2007, 12:31
:think

Մականուն
05.09.2007, 12:46
Ժողովուրդ, ես որքան հասկանում եմ թեման անվանվել է "Բեմի մեծերը" այլ ոչ ասենք "Էկրանի մեծերը" կամ " Մեծ էկրանի մեծերը", ուստի առաջարկում եմ խոսել գոնե թատրոնի հետ որևէ կապ ունեցող անհատների մասին, թե չէ այստեղ արդեն ինչ որ հոլիվուդի աստղերի անուններ տեսա, որ իսկի կապ չունեն բեմի հետ:
Հ.Գ. Ավատարիս վրա նրանցից մեկն է եթե ոչ ամենամեծը:

Անտիգոնե
20.11.2010, 19:32
Վ. Փափազյան
Ս. Սարգսյան.
Մ. Մկրտչյան
Սիրանույշ

Փափազյանի ու Սիրանույշի գործունեության մասին հիմնական տեղեկությունները գրականությունից եմ ստանում, բայց դա էլ բավական է հիանալու համար նրանց կերտած կերպարներով ու ընդունելու որպես անանց մեծություններ:
Ս. Սարգսյանի "Խնձորի այգին", "Ձորի Միրոն", " Ճերմակ անուրջները" ՊԱՇՏՈՒՄ ԵՄ: Եթե նա իր ստեղծագործական կյանքի ընթացքում այլ բան չաներ, այս երեք ֆիլմերն էլ բավական է խոնարհվելու համար նրա տաղանդի առջև: Սիրում եմ Ս. Սարգսյանի կերտած բազում կերպարներ:
Մ. Մկրտչյանի "Մեր մանկության տանգոն" ու "Հին օրերի երգն'' եմ շատ սիրում, բայց անհամեմատ ավելի շատ սիրում եմ Մ. Մկրտչյան ՄԱՐԴՈՒՆ:

hemush
20.11.2010, 23:22
Կարպ Խաչվանքյան
Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան
երկուսն էլ հիանալի դերասաններ են: Շատ քչերի կատարումներից կարող ես հուզվել, իսկ ետ քչերից մեկն էլ հենց Մհեր Մկրտչյանն է, օրինակ "Հին օրերի երգը" և այլ բազում հրաշալի կատարումներ ու կատարողներ:

Մինա
28.02.2011, 19:31
Խորեն Աբրահամյանին եմ շաաաաատ սիրում:"Անավարտ մենախոսությունը"բաղտ եմ ունեցել դիտելու Խորիկիս կատարմամբ:Միքայել Պողոսյանն է շատ դուրս եկել:"Լռության սիմֆոնիան" եմ տեսել նրա կատարմամբ:
Ես ,որ թատրոն գնալու հնարավորություն չունեմ(մեր թատրոնը նկատի ունեմ),ինչպես կարող եմ տեսնել մեր մեծերին?

Diana99
11.04.2013, 20:36
Ինձ համար մեծություն է Մհեր Մկրտչյանը,Սոս Սարգսյանը,Գալյա Նովենցը ես ուրիշ մեծություն չեմ կարող առանձնացնել... Շատ եմ սիրում " Մեր մանկության տանգոն" ֆիլմը, ամեն անգամ վերջում հուզվում եմ ակամա ,որովհետև Գալյա Նովենցի մարմնավորած կերպարը ամեն մեկը չէ ,որ կարող է խաղալ... Մհեր Մկրտչյան.. շատ-շատ եմ սիրում,պաշտում եմ .. նրա խաղացած կերպարները ցնցող էին.. " Կտոր մը երկինք'" ֆիլմը ապացույց... Սոս Սարգսյան... նրան էլ եմ պաշտում.. "Խնձորի այգին" շատ լավն է.. Ներողություն լավ է հիշեցի.. Երվանդ Մանարյան, Խորեն Աբրահամյան,Արմեն Ջիգարխանյան... Երվանդ Մանարյանին շատ սիրում եմ "Հարսնացուն հյուսիսից","Խոհարարները" ֆիլմերում ... Արմեն Ջիգարխանյանին սիրում եմ "Երբ գալիս է սեպտեմբերը" ֆիլմում.. Խորեն Աբրահամյանին "Մեր հույսը հյուսիսն է " ֆիլմում