PDA

Դիտել ողջ տարբերակը : Կիսատ թողած գրքեր

Մելիք
16.11.2006, 16:06
Ի՞նչ գիրք չեք կարողացել կարդալ մինչև վերջ և ի՞նչու:

Delicada
16.11.2006, 16:09
Ի՞նչ գիրք չեք կարողացել կարդալ մինչև վերջ և ի՞նչու:

Դա վերջերս է եղել "Պարֆյումեր" գիրքը կիսատ թողեցի որովհետև ժամանակ չունեմ հիմա կարդալու մեկ էլ կարծում եմ դա կապված է նրա հետ որ ֆիլմը տեսա:

Մելիք
16.11.2006, 16:10
Ես էս պահին մենակ Պաստեռնակի " Դոկտոր Ժիվագոն" եմ հիշում, չնայած էլի գրքեր եմ կիսատ թողել: Էս գիրքը հենց սկզբից էնքան շատ էր ծանրաբեռնված անուններով, որ սաղ խառնեցի իրար, ջղայնացա, ու շպրտեցի էն կողմ:

StrangeLittleGirl
16.11.2006, 17:08
Շատ են եղել այնպիսի գրքեր, որոնք այդպես էլ չեմ կարողացել մինչև վերջ կարդալ, բայց ամենից շատ ցավում եմ Սքոթ Ֆիցջերալդի "This Side Of Paradise"-ի համար: Մինչև վերջ չեմ կարդացել, որովհետև սկիզբը շատ անհետաքրքիր էր, ինչպես և նրա բոլոր ստեղծագործությունների սկզբերը, իսկ անհետաքրքրությունը հաղթահարելու համար ուղղակի ժամանակ չկար: :(

Lionne_en_Chasse
16.11.2006, 22:18
Էս վերջերս է պատահել, որ գիրքն առնեմ ձեռքս ու բարկացած մի կողմ նետեմ: Էնքան ծանր գիրք էր, բայց մի 200 էջ կարդացի... հա կարդում էի ու ոչ գլխավոր հերոսի անունն էի կարողանում մտապահել, ոչ էլ պատմությունից էի գլուխ հանում: Ինչ-որ ամերիկացի բոքսյորի մասին էր, ժանրը՝ դեդեկտիվ: Գրքի վերնագիրն ու հեղինակին էլ արդեն չեմ հիշում :oy
Կարծես թե ուրիշ նմանատիպ դեպք չի եղել, բացառությամբ մասնաիտական գրքերն իհարկե

Esmeralda
16.11.2006, 22:35
Շատ են եղել նման գրքեր.... բայց կնշեմ նրանք, որոնց համար ամաչում եմ.. ամաչում եմ, որ չեմ կարդացել մինչև վերջ... :oy
1. «Բոռը» // տարօրինակ է, բայց չստացվեց կարդալ....
2. «Վարպետը և Մարգարիտան» // հենց կարդում եմ աչքերս փակվում են ու քնում եմ երկար ժամանակ
3. «Ասկանիո» // տե՛ս «Բոռը»
4. Վ. Վիսոցկու կյանքը // Միաժամանակ ուրիշ գիրք սկսեցի կարդալ, ընդհատվեց...
5. «Վարդանանք» // 10-րդ դասարանում էի կարդում... քննությունները մոտեցան, ժամանակ չէր լինում կարդալու, հետո էլ չէի ուզում կարդալ...

Առայժմ այսքանը....

քաղաքացի
16.11.2006, 22:37
Այդպիսի գիրք չկա, որ մինչև վերջ կարդացած լինեմ :oy

otar
16.11.2006, 22:56
գիրք - Գևորգ Մարզպետունի
ինչու - դե չէր դզում :D

Riddle
16.11.2006, 23:14
Ինչքան փորձում եմ հիշել, այդպիսի գեղարվեստական գիրք չկա, որը կիսատ եմ թողել: Անգամ դուր չեկած գիրքը, եթե արդեն սկսել եմ կարդալ, ապա հաստատ պիտի վերջացնեմ…Մազոխիզմի վառ դրսևորում::)

Lionne_en_Chasse
17.11.2006, 00:36
Այդպիսի գիրք չկա, որ մինչև վերջ կարդացած լինեմ :oy
:D
Բա չէ զահլա կա

Զկզբից ինձ էլ թվաց, թե գրել ես այնպիսի գիրք չկա, որ մինչև վերջ կարդաչած չլինեմ: ՈՒզում էի գրեի հալալա քեզ, վերջի պահին նկատեցի ինչ ես գրել :D

TigranM
17.11.2006, 01:12
Այդպիսի գեղարվեստական գիրք չեմ հիշում ,որ սկսած լինեմ կարդալ ու մինչև վերջ կարդացած չլինեմ,նույնիսկ ամենաանհետաքրքիր գրքերը մինչև վրջ կարդացել եմ:Չգիտեմ ինչու այդ հարցում շատ սկզբունքային եմ:

Մասսագետ
17.11.2006, 01:34
Ուրեմն
Վինի Թուխը- էդ արջը նեռվերիս ազդում էր
Արքայազնն ու աղքատը (թե՞ աղքատն ու արքայազնը)- Բայց Մարկ Տվեն լավ բիձա ա էղել, բայց համ արքայազնն էր ներվերիս ազդում, համ էլ ազքատը
Բարոն Մյունհաուզենի արկածները- տենց էլ չիմացա ինչու չպրծա, ինքը ներվերիս չէր ազդում
Սասնա ծռեր - Նաիրի Զարյանի տարբերակը, փոքր Մհերի հատվածը չեմ կարդացել, երևի արդեն գիտեի, որ ներվերիս ազդելու ա
Չիպոլինոյի արկածները- էդ սոխն էլ էր ներվերիս ազդում, էդ գրքից հետո սոխ էլ չեմ ուտում, որ պատկերացնում եմ դրա նման իդիոտ պիտի մտնի ստամոքսիս մեջ
մի խոսքով, փոքր ժամանակ ինչ գիրք սկսել եմ կարդալ, չեմ վերջացրել, բացառությամբ Աբու Հասանի մաշիկները էդ համ կարճ ա, համ էլ լավն ա:
Հա մեկ էլ Ռոմեո Ջուլիետն եմ փոքր ժամանակ կարդացել մինչև վերջ, երևի չգիտեի, որ մեծանամ նոր պիտի սկսեն ներվերս ազդել:

Arisol
17.11.2006, 16:06
Ուրեմն սենց.
Պաուլո Կոէլիո «Ալքիմիկ» (կոմպով էի կարդում, վերջի մի քանի էջը չդիմացա էլ, աչքերս ահավոր ցավում էին:( ),
Վլադիմիր Մեգրե «Звенящие кедры России» (առաջին, երկրորդ գրքերը կարդացել եմ, երրորդի կեսն եմ կարդացել, հետո էլ ստիպված էի վերադարձնել գրքերը տիրոջը, համ էլ չդզեց, սեկտայի նման մի բան էր:{ ),
իսկ հիմա ոչ մի կերպ չեմ կարում կարդամ Դովլատովի «Заповедник»-ը, քանի որ անընդհատ մոռանում եմ, թե որտեղ եմ կանգնել ու սկսում եմ նորից կարդալ:D :
Հլը որ մինչև հիմա էդ գրքերն են լավ տպավորվել մեջս, որ չեմ կարդացել մինջև վերջ, էլ չեմ հիշում:

Աբելյան
22.11.2006, 16:01
Հազար ու մի գիշեր - լավ հեքիաթներ էին, բայց մինչև կարդում էի զահլես գնում էր:
Քաջարի Զինոր Շվեյկի Արկածները Համաշխարհային Պատերազմի Ժամանակ - Երբ որ հավես եմ ունենում, նոր եմ կարդում:

Aida
22.11.2006, 17:16
Կիսատ եմ թողել միայն «Մաստերը և Մարգարիտան», անտանելի էր ինձ համար, որովհետև ուղղակկի իմաստը չէի հասկանում:

Shauri
22.11.2006, 17:49
Կիսատ եմ թողել միայն «Մաստերը և Մարգարիտան», անտանելի էր ինձ համար, որովհետև ուղղակկի իմաստը չէի հասկանում:
Վայ :o
Ախր դա աշխարհի ամենահետաքրքիր գրքերից է... Առաջին անգամ կարդացել եմ 12 տարեկանում, վերջին անգամ` երեկ չէ առաջին օրը :)
Մեկ-երկու տարի հետո նորից փորձիր, հաստատ դուր կգա ;)

Ինչ վերաբերում է թեմային, անավարտ գրքերից էս պահին հիշում եմ "Тропик рака"-ն... երկրորդ էջից էն կողմ չգնացի :[

Aida
22.11.2006, 17:52
Վայ :o
Ախր դա աշխարհի ամենահետաքրքիր գրքերից է... Առաջին անգամ կարդացել եմ 12 տարեկանում, վերջին անգամ` երեկ չէ առաջին օրը :)
Մեկ-երկու տարի հետո նորից փորձիր, հաստատ դուր կգա ;)
Հավանաբար այդպես էլ կանեմ: Հույս ունեմ, որ իրոք դուրս կգա:

Ուլուանա
22.11.2006, 19:44
Կիսատ եմ թողել միայն «Մաստերը և Մարգարիտան», անտանելի էր ինձ համար, որովհետև ուղղակկի իմաստը չէի հասկանում:
Ես էլ եմ էդ գիրքը կիսատ թողել... :oy Առաջին կուրսում էի (16 տարեկան), շատ ծանր էր առաջ գնում, ես էլ էդ շրջանում զբաղված էի, տենց էլ մնաց ու մնաց։ :(

Aida
22.11.2006, 19:56
Ես էլ եմ էդ գիրքը կիսատ թողել... :oy Առաջին կուրսում էի (16 տարեկան), շատ ծանր էր առաջ գնում, ես էլ էդ շրջանում զբաղված էի, տենց էլ մնաց ու մնաց։ :(
Ես էլ էի 16 տարեկան, բայց 10րդ դասարան էի: Ինչ լավ ա, որ մենակ չեմ:

aniko
29.11.2006, 14:24
Դերենիկ Դեմիրճյան - 'Վարդանանք'
Բուլգակով - Թատրոն
Հեմենգուեյ - Ծերունին և ծովը

և էլի մի շարք գրքեր, որոնց առաջին 10 թերթերըը կամ էլ վերջին էջը ինձ չեն գրավել, չեն ձգել, որ կարդամ ու վերջացնեմ

Amaru
20.12.2006, 22:37
Կիսատ եմ թողել Մոնթեսումայի դուստրը :oy

Ուլուանա
20.12.2006, 23:14
Կիսատ եմ թողել Մոնթեսումայի դուստրը :oy
Վա՜յ, ո՞նց ես կարողացել էդ հրաշք գիրքը կիսատ թողնել... :( Ախր շատ լավն է։ :love
Հիշում եմ, որ կարդացի, ահագին ժամանակ տպավորության տակ էի։ Էն մութ տարիներին էր, լամպի լույսի տակ էլ վերջացրել եմ։ :oy Անչափ հուզիչ ու տպավորիչ գիրք էր։ :cry

Cassiopeia
21.12.2006, 10:41
Հիշում եմ, որ կարդացի, ահագին ժամանակ տպավորության տակ էի։ Էն մութ տարիներին էր, լամպի լույսի տակ էլ վերջացրել եմ։ :oy Անչափ հուզիչ ու տպավորիչ գիրք էր։ :cry
:) ես էլ եմ նման պայմաններում կարդացել այդ գիրքը… :)
Իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողացել կարդալ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» ստեղծագործությունը, մի քանի էջից առաջ չի գնացել… Նմանապես նաև Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը»…:(

Artgeo
21.12.2006, 12:56
:) ես էլ եմ նման պայմաններում կարդացել այդ գիրքը… :)
Իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողացել կարդալ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» ստեղծագործությունը, մի քանի էջից առաջ չի գնացել… Նմանապես նաև Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը»…:(
«Վերք Հայաստանին» կարդալու համար դաժան գիրքա։ Նույնն էլ Րաֆֆու «Սամվելը»։ Ոչ մեկն էլ մինչև վերջ չեմ կարդացել։

Ուլուանա
21.12.2006, 13:08
«Վերք Հայաստանին» կարդալու համար դաժան գիրքա։ Նույնն էլ Րաֆֆու «Սամվելը»։ Ոչ մեկն էլ մինչև վերջ չեմ կարդացել։
Հա, ճիշտ է, շատերից եմ լսել, որ չեն կարողացել ավարտել «Վերք Հայաստանին»։ Իսկ ես այդ ամենը լսելով՝ իսկի չեմ էլ սկսել... :oy
Բայց ավելի շատ մարդիկ գիտեմ, որոնք «Վարդանանքը» չեն կարողացել կարդալ-վերջացնել։ :{

Cassiopeia
21.12.2006, 13:33
«Վերք Հայաստանին» կարդալու համար դաժան գիրքա։ Նույնն էլ Րաֆֆու «Սամվելը»։ Ոչ մեկն էլ մինչև վերջ չեմ կարդացել։
Ես Րաֆֆու «Սամվել»-ը 2 անգամ եմ կարդացել, նմանապես «Վարդանանք»-ը: Վերջինը շատ թեթև է գրված ու շատ հեշտ է կարդացվում…

StrangeLittleGirl
21.12.2006, 18:38
Ես Րաֆֆու «Սամվել»-ը 2 անգամ եմ կարդացել, նմանապես «Վարդանանք»-ը: Վերջինը շատ թեթև է գրված ու շատ հեշտ է կարդացվում…
Լու՞րջ… Առաջին մարդն ես, որ ասում «Վարդանանքը» թեթև է կարդացվում: Ճիշտն ասած, ես չեմ էլ փորձել կարդալ: Ինձ թվում է՝ շատ բան չեմ կորցրել: Իսկ «Սամվելը» թռնելով էի կարդում, էնքան որ կարողանամ քննություն հանձնել:

Մանե
21.12.2006, 18:57
Բայց ավելի շատ մարդիկ գիտեմ, որոնք «Վարդանանքը» չեն կարողացել կարդալ-վերջացնել։ :{
Ես չգիտեմ ինչի չեմ սիրում այդ գիրքը.4 անգամ սկսել եմ բայց 3 էջից ավել չեմ կարդացել. Սիրում եմ «Բոռ»-ը որը մի գիշերվա ընթացքում վերջացրել եմ

Simon
21.12.2006, 19:27
Դերենիկ Դեմիրճյանը Թումանյանի փոքր ախպերնա:

Իմ կարծիքով, սիրային ինչ որ բան եք փնտրում, դրա համար չեք կարողանում "Վարդանանք"-ը ավարտել:

StrangeLittleGirl
21.12.2006, 19:35
Իմ կարծիքով, սիրային ինչ որ բան եք փնտրում, դրա համար չեք կարողանում "Վարդանանք"-ը ավարտել:
Ճիշտն ասած, ես սիրային ինչ-որ բաներից զզվում եմ: Զզվում եմ նաև պատմավեպերից, դրա համար էլ չեմ էլ փորձել կարդալ:

Cassiopeia
21.12.2006, 19:50
Թող ինձ ներեն Դեմիրճյանի ստեղծագործությունները բարձր գնահատողները, բայց ըստ իս, նա այնքան էլ հզոր գրիչ չունի, և հենց Վարդանանքն էլ թույլ ստեղծագործություն է… Միգուցե դրա 2 անգամ կարդալու պատճառն այն է, որ մի ժամանակ շատ էի սիրում հայոց պատմությունը և տարված էի պատմավեպերով…

Simon
21.12.2006, 19:54

Քաջ Նազարը կարդացե?լ ես::o

Cassiopeia
21.12.2006, 19:57
Քաջ Նազարը կարդացե?լ ես::o
Իհարկե կարդացել եմ: Քաջ Նազարը ժողովրդական հեքիաթ է… Իսկ Դեմիրճյանը միայն շարադրել է այն… Կարդացել եմ նաև "Ավելորդը", որն էլ հենց համարում եմ Դեմիրճյանի գլուխգործոցը:
Իսկ Վարդանանքը իրոք որպես պատմավեպ արժեք չունի…

Ուլուանա
22.12.2006, 14:14
Ճիշտն ասած, ես սիրային ինչ-որ բաներից զզվում եմ: Զզվում եմ նաև պատմավեպերից, դրա համար էլ չեմ էլ փորձել կարդալ:
Իսկ ես սիրային բաներից չեմ զզվում։ Ճիշտ է, չեմ սիրում, երբ ստեղծագործության իմաստը սահմանափակվում է միջսեռային սիրով, բայց նաև չեմ սիրում այն ստեղծագործությունները, որոնց մեջ սիրո թեման ընդհանրապես կամ համարյա չի շոշափվում (խոսքը հայրենիքի հանդեպ սիրո մասին չէ :P ), դրանք ինձ համար որոշ առումով թերի են։ Դրա համար էլ առանձնապես չեմ հետաքրքրվում պատմավեպերով։ :oy
Բացի դրանից, պատմավեպերում մի տեսակ չափազանցություն, հանդիսավորություն եմ տեսնում, որն անձամբ ինձ վանում է։ Չեմ քննադատում, դա էլ երևի իր նշանակությունն ու դերն ունի, ուղղակի անձամբ ես ավելի շատ մեր բնական կյանքին մոտ ստեղծագործություններ եմ սիրում կարդալ։ Իսկ ավելի կոնկրետ՝ հոգեբանական ու փիլիսոփայական։ Դրա համար էլ պատմավեպերը հաճախ են կիսատ մնացել... :(

Մանե
22.12.2006, 15:16
Իմ կարծիքով, սիրային ինչ որ բան եք փնտրում, դրա համար չեք կարողանում "Վարդանանք"-ը ավարտել:

Կառծում եմ որ դու ճիշտ ես. Բայց կա նաև մյուս կողմը.Այդ ստեղծագործության մեջ շատ են նկարագրությունները ինչը ես այնքան էլ չեմ սիրում:oy :think

Amaru
22.12.2006, 19:27
Վա՜յ, ո՞նց ես կարողացել էդ հրաշք գիրքը կիսատ թողնել... :( Ախր շատ լավն է։ :love
Հիշում եմ, որ կարդացի, ահագին ժամանակ տպավորության տակ էի։ Էն մութ տարիներին էր, լամպի լույսի տակ էլ վերջացրել եմ։ :oy Անչափ հուզիչ ու տպավորիչ գիրք էր։ :cry

Ինքս չգիտեմ :8 Գնամ գտնեմ,վերջացնեմ :oy
Վարպետն ու Մարգարիտան էի սկսել,բայց էտ ուղղակի չկարողացա կարդալ...

Srtik
27.12.2006, 16:11
Ի՞նչ գիրք չեք կարողացել կարդալ մինչև վերջ և ի՞նչու:

Կիսատ եմ թողել Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» ժամանակ չունենալու պատճառով: Երևի Նոր Տարուց հետո կշարունակեմ կարդալ::)

Chuk
14.01.2007, 17:17
Երեք անգամ սկսել ու կիսատ եմ թողել Րաֆֆու «Սամվելը»:

Առաջին անգամ կիսատ եմ թողել, որովհետև շատ դրական կարծիքներ էի լսել ու գրքից շատ ու շատ ավելին էի սպասում: Կարդալը սկսեցի ու հիասթափվեցի, չուզեցի շարունակել:

Երկրորդ անգամ սկսեցի կարդալ՝ հիշելով առաջին կարդալուցս մնացած տպավորությունս: Սկսեցի կարդալ ու տեսա որ այնքան վատը չէ, ինչքան պատկերացնում էի: Վախեցա, որ հանկարծ այդ պատճառով շատ կհավանեմ, կիսատ թողեցի:

Երրորդ անգամ սկսեցի կարդալ ու... գիրքս տնից անհետացավ: Այդպես էլ չիմացա, թե ո՞վ է «գողացել», թեև մեկին կասկածում էի... Ինչևէ, այդպես էլ չպրծա:

PoeT
18.02.2007, 02:20
Իսկ ես, ավելի շատ կիսատ եմ թողել, քան կարդացել եմ։

Փոքր ժամանակ, դուրս շատ էր եկել, «Պապ թագավորը» մոտ մի 3 անգամ սկսել եմ կարդալ, մի 50-60 էջ հետո թարգել եմ։

Էն որ հլը «Դա Վինչիի ծածկագրի» ԲՈՒՄԸ չէր եղել, սկսել էի կարդալ, ու ահագին հետաքրքիր էր, բայց հենց կինոն նայեցի, հիասթափվեցի։ Բացի դրանից, ինչ որ շատ ՊԱՊՍԱ գիրք դառավ լօօլ։

Վերջերս սկսեցի կարդալ Թեոդոր Դրայզերի «Հանճարը» գիրքը։ Ահագին լավնա, ուղղակի հիմա ժամանակ չեմ գտնում, գիրքը վերջացնելու համար։

Ուլուանա
18.02.2007, 13:27
Վերջերս սկսեցի կարդալ Թեոդոր Դրայզերի «Հանճարը» գիրքը։ Ահագին լավնա, ուղղակի հիմա ժամանակ չեմ գտնում, գիրքը վերջացնելու համար։

Վահե, էդ գիրքն իրոք լավն է :ok , անպայման ավարտիր։ ;)

Kita
18.02.2007, 13:57
ինչքան ուզեցի հիշել, չհիշեցի...սիրում եմ բոլոր գրքերը վերջացնել...:)

բայց շատ էի կատաղել, որ Րաֆֆու Հարեմի շարունակությունը չկար...:( մամայի հետ երեք օր կռիվ էի անում:angry
հիշեցի....
Խաչիկ Դաշտենցի՝ Ռանչպարների կանչը: Դասատուս էտ էր տվել կարդալ,բայց գիրքը չկար, ես էլ տեղը կարդացի Խոդեդանը, նույնպես Դաշտենցի... ինքն էլ կատաղավ.... հետո ես էլ կատաղա... գտա վերջը ու մի վերջի 50էջը չկարդացի... ուղակի այքան շատ էին պատմել դրա մասին...:angry համ էլ նմանություն կար ...

Vive L'Armenie
19.02.2007, 00:20
Շատ հետաqրqիր թեմա է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում այնպիսի գիրք հիշել, որը չեմ վերջացրել: :think
Նույնիս այս վերջերս մի շատ հետաքրքիր գիրք սկսեցի կարդալ և չհասկացա թե ինչպես վերջացրեցի 1 օրվա ընթացqում :read , բայց ասեմ որ աչքերիս ցավից չգիտեի ինչ անել հաջորդ օրը: :blin :{

FC-MIKA
19.02.2007, 00:28
Կիսատ եմ թողել Վոյնիչի - <<Բոռը>> գիրքը:

StrangeLittleGirl
19.02.2007, 01:14
Կիսատ եմ թողել Վոյնիչի - <<Բոռը>> գիրքը:
:o Մեկ-մեկ նենց գրքեր կասեք, որ զարմանքից աչքերս ճակատիս կթռնեն: Ախր էդ գիրքը ես մի շնչով եմ կարդացել: Հիշում եմ՝ տատիկս ուղարկում էր քնելու, իսկ ես գրքից չէի կարողանում պոկվել:

FC-MIKA
19.02.2007, 17:00
Բյուրակն ջան եթե դու դրանից զարմացար,ուրեմն ինչ որ հիմա ասեմ ավելի կզարմանաս:Ես սաղ կյանքիս մեջ,չհաշված Թումանյանի հեքիաթները,մի գիրք եմ կարդացել (Շառլոթ Բրոնտե - <<Ջեյն Էյր>>):

Vive L'Armenie
19.02.2007, 21:01
Բյուրակն ջան եթե դու դրանից զարմացար,ուրեմն ինչ որ հիմա ասեմ ավելի կզարմանաս:Ես սաղ կյանքիս մեջ,չհաշված Թումանյանի հեքիաթները,մի գիրք եմ կարդացել (Շառլոթ Բրոնտե - <<Ջեյն Էյր>>):

Վա՜յ, բա ինչի՞:
Չես սիրու՞մ կարդալ: :o

StrangeLittleGirl
19.02.2007, 21:02
Բյուրակն ջան եթե դու դրանից զարմացար,ուրեմն ինչ որ հիմա ասեմ ավելի կզարմանաս:Ես սաղ կյանքիս մեջ,չհաշված Թումանյանի հեքիաթները,մի գիրք եմ կարդացել (Շառլոթ Բրոնտե - <<Ջեյն Էյր>>):
Չէ՛, էս մեկից չզարմացա: Այն, որ «Բոռը» կիսատ ես թողել, արդեն ենթադրում էր, որ գրքեր չես կարդում:

Լուսիանա
06.09.2008, 20:41
Միակ գիրքը , որ տենց էլ չկարողացա կարդալ, «Վերք Հայաստանի»-ն էր

Հայկօ
06.09.2008, 22:45
Ֆրանց Կաֆկա, «Դղյակը» :[: Մենակ էդ: Նույնիսկ «Դատավարությունն» եմ կարդացել: Իսկ «Կերպարանափոխությունը» նույնիսկ դուրըս եկել է :o

Dayana
06.09.2008, 23:10
Միակ գիրքը , որ տենց էլ չկարողացա կարդալ, «Վերք Հայաստանի»-ն էր
միանում եմ :hands
Հ.Գ. Վարդան չկարդաս գրառումս :oy

Lady SDF
02.11.2008, 01:53
Սամվել-ը ... միակ գիրքն է որ կիսատ եմ թողել: 3րդ անգամ կիսատ թողնելուց հետո որոշեցի այլևս ձեռքս չվերցնել այդ գիրքը:

Գոհարիկ
04.01.2010, 18:35
Չեմ սիրում գիրքը կիսատ թողնել,շուտվանից նման բան չեմ արել:Միայն դպրոցական տարիքում Записки охотника-ն եմ կիսատ թողել(նյարդերս տեղի տվեցին:angry),մեկ ել <<Ռանչպարների կանչը>>,շատ էի հավանել,էն էլ ով որ գիրքը տվել էր,որ կարդայի,հետ վերցրեց,ես ել փոքր երեխա էի,ալարեցի գրադարան գնալ:oyԲայց որոշել եմ անպայման նորից կարդալ:

Հայկօ
04.01.2010, 19:02
Կաֆկայի «Դղյակը» ու Խանզադյանի «Մխիթար Սպարապետը»:

*e}|{uka*
04.01.2010, 19:08
Ես էլ եմ Մխիթար Սպարապետը կիսատ թողել: :{

Ուրիշ ոչ մի գիրք կիսատ թողած չկամ :P :pioneer, բայց շատ ա եղել, էջերով թռել եմ: :))
Եթե ինչ որ գիրք էլ կեսերից ձանձրույթ ա առաջացրել, ավելի արագ եմ սկսել կարդալ, որ շուտ պրծնի:

A.r.p.i.
04.01.2010, 19:11
Կհավատաք, որ ասեմ Գևորգ Մարզպետունին կարդացել եմ կարդացել, տենց էլ վերջին 20 էջը չեմ կարդացել, թե ինչի, ես էլ չգիտեմ:

Ֆոտոն
04.01.2010, 20:46
Խորենացու «Հայոց պատմություն»-ը 10 էջից հետո չկարողացա կարդալ: Իսկապես պատմական գրքեր չեմ կարողանում կարդալ, ինչքան էլ որ անհրաժեշտ եմ համարում:
«Աննա Կարենինա»-ն չեմ կարողացել ավարտել: Երկրորդ հատորի կեսից ուղղակի գրողի ծոցն ուղարկեցի: Էդպես էլ չհասկացա՝ դրա ի՞նչն ա էդքան հետաքրքիր: :esim
Դրայզերի (հաստատ չեմ հիշում գրողին, կներեք) «Քույր Քերրի»-ն հանձնարարություն էր: Կիսատ թողելով վերջն իմացա, կիսատ թողեցի. անհետաքրքիր էր:
Իսկ ընդհանրապես կիսատ թողնելը տանել չեմ կարողանում: Գոնե տարիներ հետո ավարտում եմ: :)

Agni
04.01.2010, 20:53
ես էլ էտպես /ինչ մեղքս թաքցնեմ/ "100 տարվա մենությունն" էի կիսատ թողել սկզբի էջերից առաջ չէի կարողանում անցնել, հետո ինքս ինձ հաղթահարելով կարդացի, դե թե ինչ հաճույք ստացա` էլ չասեմ: Հիմա էլ Բալզակի "Շագրենու կաշին", մի քանի անգամ վերցրել եմ, որ կարդամ ու էլի թողել եմ: Ամենահետաքրքիրը այն ա, որ ամեն անգամ մոռանում եմ սկիզբը ու էլի սկզբի մի քանի էջը կարդում եմ ու էլի թողնում... չգիտեմ ինչի:

Farfalla
04.01.2010, 21:22
Գրքերը կիսատ թողել չեմ սիրում, նույնիսկ եթե դուրս չի գալիս, մինչև վերջ կարդում եմ: Մենակ մի գիրք կա, որը 3 անգամ սկսել եմ, բայց չեմ կարողացել ավարտեմ, դա Բալզակի "Блеск и нищета куртизанок" գիրքնա:

*e}|{uka*
04.01.2010, 21:40
Գրքերը կիսատ թողել չեմ սիրում, նույնիսկ եթե դուրս չի գալիս, մինչև վերջ կարդում եմ: Մենակ մի գիրք կա, որը 3 անգամ սկսել եմ, բայց չեմ կարողացել ավարտեմ, դա Բալզակի "Блеск и нищета куртизанок" գիրքնա:
Իսկ ի՞նչ լեզվով ես կարդացել, ես որ ռուսերեն եմ հիմնականում կարդում Յակովլեվի թարգմանությամբ չկարողացա կարդալ, ձանձրալի ու դժվարընթեռնելի էր ահավոր, իսկ հայերենը մեծ հաճույքով կարդացի, չնայած սկզբի մասը դժվար էր ծամվում: :)) Կուրտիզանտկայի ու պոետի սերը սիրուն ա ու ընդհանրապես էտ գրքի մեջ ամեն ինչ կա, շատ ռեալիստական ա:

Farfalla
04.01.2010, 21:59

Ռուսերեն եմ կարդացել, Յակովլեվի թարգմանությամբ:
Շատ եմ ուզում կարդամ, բայց չգիտեմ հայերեն կկարողանամ կարդալ, թե չէ

Սերխիո
04.01.2010, 22:53
«Կարամազով եղբայրներ» ու «քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

առաջինը ձանձրացա ,իսկ երկրորդը ժամանակ չեղավ տենց էլ ,բայց զվարճալի էր

Մանոն
04.01.2010, 23:09
Միակ գիրքը, որ այդպես էլ չկարողացա ավարտին հասցնել,՝Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա»-ն էր: Չգիտեմ ամաչել դրա համար, թե ՝ոչ, բայց ես, որ ամենատափակ գրքի մեջ անգամ մի փոքր լավ բան կգտնեմ ու մինչ վերջ կկարդամ՝ այդ գիրքը չկարողացա մինչև վերջ կարդալ ;(

StrangeLittleGirl
05.01.2010, 16:29
Միակ գիրքը, որ այդպես էլ չկարողացա ավարտին հասցնել,՝Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա»-ն էր: Չգիտեմ ամաչել դրա համար, թե ՝ոչ, բայց ես, որ ամենատափակ գրքի մեջ անգամ մի փոքր լավ բան կգտնեմ ու մինչ վերջ կկարդամ՝ այդ գիրքը չկարողացա մինչև վերջ կարդալ ;(

Ինչ հետաքրքիր է... Նույն գիրքը ես էլ չեմ կարողացել վերջացնել: Թեև միակը չէ, որ կիսատ եմ թողել, բայց միակն է, որ կեսից շատ կարդացել էի: Մնացածները մի քանի էջից չեմ կարողացել անցնել:

Գոհարիկ
13.02.2010, 22:10

Ես էլ դժվարությամբ հաղթահարեցի այդ գիրքը, քիչ էր մնում կիսատ թողնեի, բայց հետո հերոսների հայրենասիրությունն ու միամտությունը գրավեց: Համենայնդեպս «Տիկին Բովարին» և «Աննա Կարենինա»-ն կարդալիս ավելի մեծ ջանքեր եմ գործադրել ավարտեկու համար:

Մանուլ
13.02.2010, 22:46
«Գևորգ Մարզպետունին» ես էլ մինչև վերջ չկարդացի տենց էլ :)):

Հետո` Սթայնբեքի «Մեր հոգսերի ձմեռը» գիրքն եմ կիսատ թողել 1.5 տարի առաջ :(: Սկզբից «Մկների ու մարդկանց մասին»-ը կարդացի, շատ դուրս եկավ, բայց էս մեկը չկարողացա վերջացնել… Անպայման կարդալու եմ, ուղղակի լիքը գրքեր եմ հերթագրել, բայց ոչ մեկը չեմ կարողանում կարդալ հիմա :think:

Սարոյանի «Վեսլի Ջեքսոնի արկածները»… Ամաչում էլ եմ :(: Օգոստոսի վերջին սկսեցի, հետո դասերը սկսվեցին, կիսատ թողեցի:

Հունվարի սկզբին էլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը սկսեցի, էլի կիսատ թողեցի քննություններիս պատճառով: Բացի էդ էլ` սպասելիքներս շատ ավելին էին... Չնայած էլի կարդացվում էր, ուղղակի շատ ա ծամծմած...
Հնարավոր ա էլի լինեն, հիմա չեմ հիշում...

Բայց բոլոր կիսատ թողածս գրքերը շարունակելու եմ :)):

Ֆոտոն
16.02.2010, 00:57
«Գևորգ Մարզպետունին» ես էլ մինչև վերջ չկարդացի տենց էլ :)):

Հունվարի սկզբին էլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը սկսեցի, էլի կիսատ թողեցի քննություններիս պատճառով: Բացի էդ էլ` սպասելիքներս շատ ավելին էին... Չնայած էլի կարդացվում էր, ուղղակի շատ ա ծամծմած...
Հնարավոր ա էլի լինեն, հիմա չեմ հիշում...

Բայց բոլոր կիսատ թողածս գրքերը շարունակելու եմ :)):

«Գևորգ Մարզպետունի»ն երկու էջից չանցա, մոռացել էի, նույնիսկ սկսածի հաշիվ չեղավ: :)
Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը միայն ամփոփումներն եմ կարդացել բոլոր գլուխների՝
հաշվելով ամբողջն ընթերցված: Էդպես էլ այս գրքի իմաստը չհասկացա: :)) Հայկական մտածելակերպի հետ չէր զուգորդվում:

Ուլուանա
16.02.2010, 01:19

Ինձ թվում է՝ եթե խոսքը գեղարվեստական գրքերի, մեկ էլ որոշ դեպքերում դասագրքերի մասին չէ, ապա կիսատ թողնելու մասին խոսելը մի քիչ անտեղի է։ Ոնց որ ասես՝ Հայկական հանրագիտարանի երրորդ հատորը կիսատ եմ կարդացել։ Դե, լրիվ նույնը չի, բայց սկզբունքորեն նման է, իմ կարծիքով։

Ֆոտոն
16.02.2010, 01:53

Կարնեգիի գիրքը քո ասածների խմբին չէի դասի, քանի որ ամբողջ գիրքը մի նպատակի համար է: Ու կիսատ կարդալը հենց կիսատ է: :) Բայցևայնպես, գրքի ո՛չ սկսելը, ո՛չ էլ կիսատ մնալը չզգացի:

Որ հիշեցրիր, ասեմ: :)) Փիլիսոփայական բառարանն եմ կիսատ թողել 20-րդ էջից (մոտավոր): Մանկական հանրագիտարանն էլ եմ կիսատ թողել: Սովետական մեծ հանրագիտարանը, նախորդներից հետևություն անելով, չեմ էլ սկսել: :))

Հ.Գ. Սա էլ թեմայից դուրս գրառում: :oy

Անտիգոնե
21.09.2010, 20:45
"Վերք Հայաստանի"-ն եմ կիստ թողել:oy Ամեն անգամ սկսում եմ հստակ որոշմամբ, որ պիտի ավարտեմ, բայց 15-20 էջից չեմ անցնում:

Lianik
21.09.2010, 23:16
էէէ, ժող ջան, ուրեմն չգիտեմ ոնց է պատահել, բայց ոնց ուզում եմ հիշել, չի ստացվում ...մի գիրք միտքս չի գալիս, որ մինչև վերջ եմ հասել:oy:oy չնայած կարծես թե <<Զարմանահրաշ այգին>> +1 :D էլի կան բայց քիչ ավելի, քան կիսատները
գրականություն միշտ սիրել եմ, գիրք կարդալ էլ եմ սիրում...բայց մինչև վերջ կարդալ գրեթե չի ստացվում, վերջին գլուխը կարողա մնա...:oy:oy
հիմա կարդում եմ <<Լիր արքան>> ռուսերեն, հուսով եմ կավարտեմ...

ՆանՍ
22.09.2010, 13:31
Ես էլ Րաֆֆու "Կայծերը" տենց էլ չկարողացա կարդայի:(ինձ թվում ա փոքր հասակում կարդալու արդյունք էր, մի ձև գլուխս չէր մտնում:D: Սկզբում, ինձ զոռռելով մի 10 էջ կարդացի, հետո սրընթաց շուռ տվեցի վերջին էջը և արագ էդ վերջին մի քանի տողն էլ ուրախ ընթերցելուց հետո պրծաաաաաաաաաաա:D:))
Իսկ հիմա էլ փնտրում եմ Անահիտ Մարտիրոսյանի "Մազե կամուրջ" պատմական վեպի 2-րդ հատորը, առաջինը կարդացել եմ անցյալ տարի ու տենց կիսատա մնացել: Էդ կարևոր գիրքն ունեցողին խնդրում եմ մի խաբար անել, արդեն 1 տարի ա նիգյարան եմ:D

Quyr Qery
29.09.2010, 20:29
Միակ գիրքը,,,,որը կիսատ եմ թողել "Հարյուր տարվա մենությունն" է .....էդ իիիիիինչ ահավոր գիրք էր......մի 5 անգամ վերցրել եմ կարդալու-էդպես էլ չստացվեց.... Հա մեկ էլ "Սամվելը" 3 անգամից հետո նոր ավարտեցի,,, չնայած ներվերիս վրա շատ էր ազդում.........

Արևհատիկ
29.09.2010, 20:35
Ես «Մոնթեսումայի դուստրը»-ն եմ կիսատ թողել, ավելի ճիշտ քիչ էր մնում կարդալու, բայց պիտի հանձնեի գիրքը գրադարանին: Էդ ժամանակ էլ Արփին էլ էր կարդում էդ գիրքը, ինքը կարդաց, ինձ պատմեց վերջը, էլ ես տենց էլ մինչև վերջ չկարդացի::8

ՀԳ. Ճիշտն ասած Արփին ինձ տենց շատ ա փրկել: Քննություններից առաջ լեկցիաները կարդում էր, ես լսում էի, գնում քննության :D

Շինարար
29.09.2010, 20:41
Ես եթե սկսեցի կարդալ, կարդում եմ առաջին էջում, որ մի երկու նախադասությամբ ներկայացնում ա, այդտեղից, մինչև վերջ՝ծանոթագրություններ, տպաքանակ, գինը՝ 5 ռուբլի:D Գրքեր կան, որ առաջին հատորը կարդացել եմ, իսկ երկրորդը՝ոչ, չունենալու պատճառով, իսկ որ չկարողանամ ավարտել՝ Շիրվանզադեի «Քաոսին» մի 20 էջ էր մնացել, չձգեցի, բայց Շիրվանզադեի հատորները կրծել եմ, մինչև իսկ նամակներ ու դամբանականներ:D «Քաոսը» մի տեսակ չգիտեմ, թե դա ինչ նավս էր:D Էս վերջերս էլ Թոլքիենի «Պահապանները» չկարդացի այդպես էլ, բայց ոճը գրքի այնպիսին էր, որ եթե մի տասնհինգ տարի առաջ ձեռքս ընկած լիներ, հաստատ գիտեմ, որ մի տասը-քսան անգամ վրայով անցնելու էի, ուղղակի հիմա չձգեց:) Ուրիշ կիսատ մնացած գրքեր չեմ մտաբերում, հա մեկ էլ «Վարդանանքի» միայն վերնագիրը կարդացի, գրքի հաստությունից վախեցա, էլ չսկսեցի էլ կարդալ:D էդ էլ էր զարմանալու բան, խի էդպիսի հաստ գրքե՞ր եմ կարդացել:8 ուղղակի աստղս չբռնեց:))

Հայուհի
29.09.2010, 20:53
Ես էլ "Վարդանանքը" տենց էլ չվերջացրի... նույնիսկ հետս Ղարաբաղ էի տարել, բայց կարդալս չէր գալիս:oy Ընդունելության քննություններին շատ քիչ ժամանակ էր մնացել, ստիպված սեղմավեպը կարդացի... Էդ ավելի հետաքրքիր էր:oy

---------- Ավելացվել է՝ 21:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:51 ----------

Իսկ էս վերջերս Մարկեսի "100 տարվա մենությունն" էի կարդում, համարյա հասել
եմ 200-ական էջերին, բայց ժամանակ չկա շարունակելու:(

Հ.Գ. Մեկա էդ գիրքը մինչև վերջ կարդալու եմ:B

Էլիզե
29.09.2010, 21:01
"Քույր Քերին" ...... :angry

Quyr Qery
29.09.2010, 21:12
"Քույր Քերին" ...... :angry
Իիիի,,, բայց ինչի?? :(ախր շատ լավ գիրք է.....:)

Էլիզե
29.09.2010, 21:29
:) ես Դրայզերի գործերը չեմ սիրում. "Ամերիկյան կատակերգությունն" էլ, ուղղակի վերջինս չնշեցի, որովհետև ի տարբերություն "Քույր Քերիին", այն մի կերպ կարողացել եմ ավարտել: :)

Yellow Raven
29.09.2010, 23:19
Միակ գիրքը,,,,որը կիսատ եմ թողել "Հարյուր տարվա մենությունն" է .....էդ իիիիիինչ ահավոր գիրք էր......մի 5 անգամ վերցրել եմ կարդալու-էդպես էլ չստացվեց....

Էդ գրքին բան չասեք:beee:love
<<Աննա Կարենինա>>-ն եմ կիսատ թողել մի 5-6 տարի առաջ, որովհետև էնքան էին կողքից սցենարը պատմել, որ մոտս տպավորություն էր, թե էդ գիրքը մենակ ավարտի համարա գրված:)) Բայց հիմա էլ մտադիր չեմ կարդամ, թող էդ մի գիրքն ել անավարտ մնա:)

Նաիրուհի
30.09.2010, 02:36
«Պատերազմ և խաղաղությունը» :tomato
Առաջին հատորի վերջերից արդեն նյարդերս չդիմացան: Ձանձրույթից մեռնում էի :|
Ու ընդհանրապես Տոլստոյի հետ լեզու գտնել ոնց որ չի ստացվում: Էդ տնաշենը (Շինարար ջան, կներես :pardon) էնքան է ծամծմում, որ էլ կարդալդ էլ չի գալիս: Մի քանի գործ զոռով կարդացի, վերջում փոշմանեցի, որ էդքան ժամանակ եմ վատնել դրա վրա...

Շինարար
30.09.2010, 08:12
«Պատերազմ և խաղաղությունը» :tomato
Առաջին հատորի վերջերից արդեն նյարդերս չդիմացան: Ձանձրույթից մեռնում էի :|
Ու ընդհանրապես Տոլստոյի հետ լեզու գտնել ոնց որ չի ստացվում: Էդ տնաշենը (Շինարար ջան, կներես :pardon) էնքան է ծամծմում, որ էլ կարդալդ էլ չի գալիս: Մի քանի գործ զոռով կարդացի, վերջում փոշմանեցի, որ էդքան ժամանակ եմ վատնել դրա վրա...Այն ժամանակ կարծեմ հրատարակիչները գրողներին էջավճար են տվել, Տոլստոյին շատ բարձր են վճարել, նույնիսկ Դոստոևսկին ինչ-որ տեղ նախանձով արտահայտվել է, թե եթե «Պատերազմի» էջավճարն այդքան բարձր չլիներ, դժվար Տոլստոսյն այն չորս հատոր գրեր:)) Բայց եսիմ, ես երկու անգամ մեծ հաճույքով մինչև վերջ կարդացել եմ:8

Հայուհի
30.09.2010, 09:26
Էդ գրքին բան չասեք:beee:love
<<Աննա Կարենինա>>-ն եմ կիսատ թողել մի 5-6 տարի առաջ, որովհետև էնքան էին կողքից սցենարը պատմել, որ մոտս տպավորություն էր, թե էդ գիրքը մենակ ավարտի համարա գրված:)) Բայց հիմա էլ մտադիր չեմ կարդամ, թող էդ մի գիրքն ել անավարտ մնա:)

Նույնն էլ ես, կարդացի մի քիչ, սիրտս չդիմացավ, ֆիլմը նայեցի... :oy

Quyr Qery
02.10.2010, 20:31
Էդ գրքին բան չասեք:beee:love
<<Աննա Կարենինա>>-ն եմ կիսատ թողել մի 5-6 տարի առաջ, որովհետև էնքան էին կողքից սցենարը պատմել, որ մոտս տպավորություն էր, թե էդ գիրքը մենակ ավարտի համարա գրված:)) Բայց հիմա էլ մտադիր չեմ կարդամ, թող էդ մի գիրքն ել անավարտ մնա:)

Մի քանի անգամ փորձել եմ բան չի ստացվել...հիմա նորից եմ վերցրել եմ կարդալու....Հուսամ կավարտեմ...;)

Valentina
03.10.2010, 12:58
Հաաա՜, «Աննա Կարենինա»-ն, մի տեսակ չկպա էտ գրքին, վերջին մասնա մնացել, ինձ ստիպում եմ ,որ կարդամ վերջացնեմ:8