PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեինկարնեյշն/Reincarnation



GevSky
03.10.2008, 02:58
Կարծում եմ ժամանակն է որ տեղ տանք հայկական ՈՐԱԿՈՎ երաժշտությանը.
Խնդրում եմ գրել այստեղ ո՞վ է տեղյակ Ռեինկից ու ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին:
Ճիշտն ասած նրանք իմ ընկերներն են, բայց այս թեման բացել ինձ ստիպել է զուտ նրանց ստեղծած երածշտությունը;)

Մեղապարտ
03.10.2008, 03:34
Կարծում եմ ժամանակն է որ տեղ տանք հայկական ՈՐԱԿՈՎ երաժշտությանը.
Խնդրում եմ գրել այստեղ ո՞վ է տեղյակ Ռեինկից ու ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին:
Ճիշտն ասած նրանք իմ ընկերներն են, բայց այս թեման բացել ինձ ստիպել է զուտ նրանց ստեղծած երածշտությունը;)

Հղում տուր ,նրանց երաժշտության:B

GevSky
03.10.2008, 03:40
Այստեղ (http://reincarnation.am/down.html) որոշ չափով կարող ես ծանոթանալ նրանց երաժշտությանը, եթե ընդհանրապես ծանոթ չէս:

Yellow Raven
03.10.2008, 16:11
Լավնա:love
2 հատ երգ ունեմ,բայց դե մեկա համերգների վախտ շատ եմ իրանց լսել...

Մեղապարտ
03.10.2008, 16:23
Այստեղ (http://reincarnation.am/down.html) որոշ չափով կարող ես ծանոթանալ նրանց երաժշտությանը, եթե ընդհանրապես ծանոթ չէս:

Լսեցի ,շատ լավ է , «խաշի, տաշի,տուշի» թեման մատուցելը «ալա յամայկա» վատ չէ::hands

Մեղապարտ
03.10.2008, 16:42
Էս թեմայում եկեք ֆսսանք:D

GevSky, կարողա՞ էդ խմբից ես, Ռոլանդն ա՞ ընկերդ:

Մի քիչ թեման զարգացնենք Երեվանում չորս (ռաբիզ,ժողովրդական, ջազ-ռոք,շանսոն) հայտնի ուղղություններից բացի երաժշտական կյանք կա՞ եթե կա :think
«եկեք ֆսսանք»: :D

Economist
04.10.2008, 13:22
Ճիշտն ասած տանել չեմ կարողանում:esim
Համերգների ժամանակ դահլիճից դուրս եմ գալիս, որ չլսեմ.

GevSky
04.10.2008, 13:26
Ճիշտն ասած տանել չեմ կարողանում:esim
Համերգների ժամանակ դահլիճից դուրս եմ գալիս, որ չլսեմ.
Որ տանել չես կարողանում ինչի՞ ես գալիս իրանց համերգին որ մի հատ ել դահլիճից դուրս ես գալիս:think

Economist
04.10.2008, 13:32
Գևին նենց թեթև գիտեմ, բայց հիմա Մառեկնա

Ավելացվել է 1 րոպե անց

Որ տանել չես կարողանում ինչի՞ ես գալիս իրանց համերգին որ մի հատ ել դահլիճից դուրս ես գալիս:think

Իրանց համերգներին չեմ գալիս, բաըց մեկ–մեկ ինչ–որ փառատոնների են մասնակցում, որոնց ժամանակ էլ էդպես եմ վարվում;)

Chuk
04.10.2008, 16:07
Մոդերատորական. Խմբի երաժիշտների հետ ընկերական կապերի բացահայտմանը նվիրված 10 գրառումները ամենայն խնամքով ջնջվել են: Թեմայում քննարկեք խմբի գործունեությունն ու երաժշտությունը:

GevSky
04.10.2008, 22:33
Իսկ ինչ թերություն եք նկատում նրանց երաժշտության մեջ, կամ ինչն է հատկապես ձեզ դուր գալիս այդ ոճի մեջ, չէ որ կլասիկ ռեգիին զուգահեռ նրանք ստեղծել են իրենց ուրույն ոճը.

GevSky
06.12.2008, 03:48
Նոր ալբոմի համար արդեն պատրաստ է ամբողջ երգացանկը.. ունեն արդեն բավականին շատ երգեր որ դեռ թափառում են առանց ալբոմ, որոնք կարելի է լսել միմիայն նրանց համերգների ժամանակ, ուղղակի ձայնագրություններն էլ չկան, հասկանալի պատճառներով: Ինչ-որ մեկը եղե՞լ է նրանց համերգներին վերջին մի քանի ամսվա ընթացքում:

Rhayader
06.12.2008, 09:21
Երաժշտությունը անձամբ իմ դուրը չի գալիս, բայց որ բեմի վրա կայֆավատ կենեն ոչ թե անկապ լարված կլռվեն շատ կդզե:
Համ էլ Ռոլը դեմք է, բայց մի օր պլանքյաշները փողոցում բռնելու են ծխեն))) ոնց որ Վլադն էր ասում, որ մարշրուտկից իջնում ա, ոնց որ մի հատ մեծ պլանի թուփ իջնի:D:D:D

Taurus
06.12.2008, 10:20
Ինձ ամենաշատը դզում ա, որ համերգի ժամանակ, երգերի արանքում Ռոլը սկսում ա խոսել, պատմել ինչ որ բանից, ու տակից երաժշտություն գանում, մեկ էլ զգում ես որ արդեն երգում ա!
Շատ եմ սիրում, համարյա բոլոր հասանելի երգերը ունեմ, նույնիսկ հեռախոսիս զանգան...:P

Moon
06.12.2008, 10:32
Կարծում եմ ժամանակն է որ տեղ տանք հայկական ՈՐԱԿՈՎ երաժշտությանը.
Խնդրում եմ գրել այստեղ ո՞վ է տեղյակ Ռեինկից ու ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին:
Ճիշտն ասած նրանք իմ ընկերներն են, բայց այս թեման բացել ինձ ստիպել է զուտ նրանց ստեղծած երածշտությունը;)

Լույսն է, լույսն է, լույսն է, լույսն է, լույսն է..................:hands:hands:hands մի նեղվիր ախպեր
ՄԻ խոսքով շաաաաաաաաաատ եմ սիրում, ու համերգներին նենց եմ պարում, որ հաջորդ օրը անջատված եմ լինում....:DՀԻշում եմ Ռենկի համերգից հետո դասի էի գնացել....լրիվ ուղեղս անջատված էր..հիմար դեմքի արտահայություն էր մոտս...իսկ ես չէի էլ խմել

GevSky
06.12.2008, 15:51
Ես նոր երգերից սիրում եմ... Էլի լավա լավա լավա... լավա՛..
Հա իսկ հասանելի երգերն են միայն առաջին ալբոմի պարունակությունը պլյուս կողքից Սիրունիկ ես երգը... մի երգ էլ կա ձայնագրված արդեն (Մի գդալ սեր) բայց դա դեռ հասանելի չի....

Yellow Raven
06.12.2008, 16:28
Կայֆոտ հավեսով երաժշտությունա:hands
Ու չեմ հիշում ինչ եմ արել,անցած գիշեեեր ում եմ արել:D:D

Graff Gorsky
14.08.2009, 14:43
Ասել լավն ա, կնշանակի բան չասել. Ախր հրաշք ա է:

Ինչն ա դուրս գալի, որ երաժշտական օբռաբոտկան էլ ա շատ կայֆ ստացվել, վոկալն էլ, իմաստային մասն էլ հումորից ու խորությունից զուրկ չի…

Молодцы, տղեք, ահավոր պոզիտիվ ա, ինչը հիմա մեր միապաղաղ ամենայն հայոց էստրադայում :[ հազվադեպ երևույթ ա:

Graff Gorsky
14.08.2009, 14:47
Հ.Գ. Հենց հիմա իրանց եմ լսում, հատուկ դրա համար եմ գրանցվել, որ գրեմ, թե ինչ լավն են. Շարունակեք նույն դուխով, տղեք

Ռեդ
14.08.2009, 15:04
Մի հատ երգ ունեն՝ ամեն ինչ լավ կլինի, եսիմինչ, :[, որ լսում եմ, ճնշումս խփում ա 300 :D

Մարկիզ
14.08.2009, 15:11
Մի հատ երգ ունեն՝ ամեն ինչ լավ կլինի, եսիմինչ, :[, որ լսում եմ, ճնշումս խփում ա 300 :D
Շատ լավ ու շատ տխուր երգ է:

Հայկօ
14.08.2009, 15:16
Շատ եմ սիրում:

Yellow Raven
14.08.2009, 19:31
Էսօր առավոտ Արմենիայի <<Բարի լույս, հայեր>>-ով Ռոլանդենք էին երգում:)
Նոր երգերը շատ լավն էին:love

Rammstein
14.08.2009, 20:22
Մի անգամ մի քիչ լսեցի, դուրս հեչ չեկավ։ Բայց դե չեմ շտապում էդ մի քիչով վերջնական եզրակացություն անել։

Ungrateful
14.08.2009, 20:30
Երգերի հղումները կարո՞ղ էք տալ: :)

Tanamasi
14.08.2009, 20:34
Ինձ խումբը դուր չի գալիս։ Հատկապես «Էլի լավ ա երգը» ու «անմիտ պատերազմները»։ :badՄյուսները իրարից չեմ տարբերում, բայց ալբոմները լսել եմ։

Freddie
14.08.2009, 22:12
«Անմիտ պատերազմների» կլիպը, բայց շատ է Green Day-ի ու U2-ի համատեղ The Saints Are Coming-ի կլիպը հիշեցնում։:D:D:D

Արտիստ
14.08.2009, 22:35
«Անմիտ պատերազմների» կլիպը,
Իրենց ամենաանհաջող գործն է:)

Tanamasi
14.08.2009, 22:57
«Անմիտ պատերազմների» կլիպը, բայց շատ է Green Day-ի ու U2-ի համատեղ The Saints Are Coming-ի կլիպը հիշեցնում։:D:D:D

Մեկ էլ Linkin Park։ Իսկ երեխաների խոռը՝ We don`t need your education: :think Հը՜մ, հետաքրքիր է։ :8

Rhayader
15.08.2009, 07:11
Վերջին անգամ լսեցի, հետաքրքիր բան մտքովս անցավ: Լարված, ագրեսսիվ երաժշտություն ա: Թե ոնց եք տեղ պոզիտիֆֆ տեսնում, չեմ հասկանում:
Երգերն իրենց կատարումով էլ, պարունակությամբ էլ հիշեցնում են ոչ թե ռեգգի, այլ ութսունականների կիսաբլատնոյ երգեր: Կամ Շնուռ ու Լենինգրադ:
Եսիմ, եսիմ:(
Երևի մի օր հայերը նենց ռեգգի խումբ ներկայացնեն, որ «քոփիքեթ» չանվանվի, բայց դա հաստատ Ռեինկարնացիան չի լինի:
Հասկանում եմ, որ ինչ-որ մեկը միանգամից մեծ փողեր ա դրել էդ խմբի մեջ ու ուզում ա, որ առաջ գնան: Բայց ախր խմբի մեծությունը ներդրված փողերի մեջ չի:
Ու ես չեմ պատկերացնում, թե Ռեինկարնացիան իրա քառակուսի ռիթմերով պատկերացում ունենա ռեգգիական «կախած ռիթմի», «բաց թողնված հարվածի» ու ուրիշ լավ բաների մասին:
Ռեինկարնացիան էն հին վախտերն էլ կլիպ ուներ, որ կրկնօրինակել էր Լինկին Պարկի «Breaking the Habit» կլիպից՝ պլագիատն իրանց համար նորություն չի:
Լավ, շատ քննադատեցի: Բայց դե էնքան գովեցիք, չդիմացա:
Ի սկզբանե ես էլ էի էնտուզիազմով վերաբերվում «հայկական ռեգգի պրոյեկտի» գաղափարին: Հետո քաջություն ունեցա ընդունել, որ սխալվել եմ:
Հայերը, ինչպես Հնդկաստանն ու մշակութայնորեն այլ թույլ զարգացած երկրները, հիմա միայն ընդօրինակելով է զբաղվում (կստածի, գիտեի՞ք, որ հնդկական կինո կա, վերնագիրը՝ «Հարրի Պուտար», բայց կրկնօրինակված ա «Աձին Դոմայից»:D):

Phantom Lord
15.08.2009, 10:53
Կյանքում էս խումբը չեմ հասկացել:

Հարդ
19.09.2009, 13:16
Հա, լավն են իրանք: Ասենք տանը չեմ կարող մի ալբոմ ամբողջությամբ լսել, բայց կենդանի համերգի ժամանակ ինչքան ասես կլսվի ու ահագին դրայվ ա տալիս: Խումբն իրոք ռեգիում նորություն ա: