PDA

Դիտել ողջ տարբերակը : Զորակոչիկի մենախոսությունը



Մելիք
16.11.2006, 15:51
Չէ, ես ձեր իմացած մարդը չեմ, ոչ էլ երբևէ վարչապետ եմ եղել: Զգայուն աշխարհներից նույնքան հեռու եմ, որքան կառավարությունից ու երբևէ հոգիների հետ որևէ հարաբերության մեջ չեմ մտել: Ուղակի անունս ա համընկնում:
Ի՞նչ էի ուզում ասել: Հա՛: Երկու օրից բանակ եմ գնում: Ու ես երկու օրում էնքան մարդ էկավ թթվավ ականջիս, որ հիմա էլ ես եմ որոշել մի քիչ ձեր ականչին թթվեմ: Էս երկու օրը ինչ ձևի իսան ասես, որ իրա պարտքը չհամարեց ինձ մի քանի հատոր խորհուրդ տա, վերջում էլ թփթփացնի ուսիս ու հովանավորչական տոնով նետի՝ չդնես: Տո դավադիտ արիք էլի, լավ էլ դնելու եմ ու երկու տարի տենց դրած էլ պահեմ: Զարմանում եմ, ոնց որ սաղ սպասեն իմ վախին, ոնց որ սաղ ինձնից ընկճվածություն ակընկալեն: Ու էդ ակընկալիքն էնքան անքան անկեղծ ու ուժեղ ա, որանկախ քեզնից մտածում ես խեղճ մարդկանց հուսախաբ չանես: Բայց էդ սաղ հեչ, ամենատխուրն էն ա, որ վաղը պաչ-պռոշտիով լվացք ա լինելու: Լավ ա գոնե էս հոդվածը կարդացի, էնքան եմ ղժժացել, որ հույս ունեմ դրական էմոցիաներիս պաշարը կհերիքի, մինչև գնամ: Բայց էդ հոգնած բանմանասերը հլը ինչ ա գրել, ես իրանց թերթում իրանց վրա կայֆավատ եմ եղել, ինքը ինչ ա գրել.
"…Մենք սովոր ենք, որ կարգավորվածության ձգտող մեր բնազդները շոյելու, կամ, գուցե, խառնաշփոթության ու քաոսի հանդեպ մեր վախերը ճնշելու համար գրողները իրենց պետք է ենթարկեն տաղաչափական, հանգավորման, հստակեցման, ավելորդ ու արհեստական իմաստային որոնումների, ընկալելիության և այլ կաղապարների բռնությանը: Նույնիսկ զգայուն աշխարհները, ազատությունն, ու նույնիսկ անհեթեթությունը նկարագրելիս մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի տրամաբանության մեզ հասանելի օրենքների շրջանակներում, ընդ որում, մեզ չի էլ հետաքրքրում, որ այդ կերպ ներկայացնելիս կարող է կորել իրական պատկերը, կարող է տրանսֆորմացվել նախնական ինֆորմացիան…
…Նա իր ստեղծագործություններով ձեռնոց է նետում ամբողջ նախկին կաղապարված գրականությունը, և բացում նոր ճանապարհ՝ դեպի նախնականը, մաքուրն ու բնականը: Նա ստեղծում է մաքուր գրականություն, որն ասում է. "Գրականոթյունը չպետք է դառնա փիլիսոփայության ու հոգեվերլուծության աղախինը"…
Վա՜յ, հո՛րս արև, էլի բացեց:D :D :D Արա ես սրանց վրա կայֆավատ եմ ըլնում, սրանք լուրջ են ընդունում:D :D :D Թեմա՜յա, երկու տարի սրա վրա ղժժալու եմ:
Պահո՜, թազա գռուպայա գալիս: Դե լավ, ես հելա, նոր լվացքի պարտիայա գալիս: Երկու տարուց կտեսնվենք: