PDA

Դիտել ողջ տարբերակը : VivaCell - MTS -ի գովազդային հոլովակները։

Rammstein
02.10.2008, 22:45
Հավանո՞ւմ եք VivaCell - MTS -ի գովազդային հոլովակները։

Սամվել
02.10.2008, 22:57
Էն մի հատ կա է... բարբառա ինչա այ դա նեռվերիս վրա ահավոր ազդումա :angry

Kuk
02.10.2008, 23:01
Գովազդներ, ընդհանուր առմամբ, չեմ սիրում, չնայած որ հազվադեպ, բայց հանդիպում են հաջողված գովազդներ, բայց դե դա հայկական գովազդներին չի վերաբերում, հայկականները հիմնականում անճաշակ են, անտաղանդ ու նյարդերի վրա բացասական ազդեցություն թողող, և վիվաի գովազդներն այստեղ բացառություն չեն:

Rammstein
02.10.2008, 23:14
Իսկ ի՞նչ կարծիք ունեք, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդները հայկական ե՞ն։ Նման չեն հայկականի։
Հիշում եմ դեռ Բիլայնը ԱրմենՏել էր, ՎիվաՍելՄտս-ն էլ ՎիվաՍել։ Այ էդ ժամանակ Վիվայի ու Արմենտելի գովազդները հայկական էին։ Հետո նկատեցի, որ էս Արմենտելը ինչ-որ մեկից գովազդ ա վերցնում։ Պարզվեց Բիլայնի գովազդներն են, ուղղակի դեղին-սեւը սարքած ա կարմիր։
Հիմա կարող ա՞ Վիվայինն էլ MTS-ի գովազդներն են։

Ռուֆուս
02.10.2008, 23:21
Ողջունելի է այն փաստը, որ Վիվասելը պատրաստում է իր սեփական գովազդները, այլ ոչ թե թարգմանում ու պրծ

Kuk
02.10.2008, 23:36
Rammstein ջան, գովազդներին վերաբերող թեմա կա, վերջերս աչքովս ընկավ, իմաստ էլ չուներ հատուկ վիվայի գովազդների մասին թեմա բացել, ինչ մի երևելի գովազդներ են որ, ոչ դրական առումով են աչքի ընկնող, ոչ բացասական, ուղղակի նայելու բան չեն: Էնքան հետաքրքիր բաներ կան, որ կարելի ա քննարկել, թե չէ դրել ենք` վիվայի գովազդները, բիլայնի գովազդները, նոկիայի գովազդները և այլն: Երանի քո հավեսին;)

Elmo
03.10.2008, 09:43
Rammstein մի կետ էլ նշեիր: "Որոշները հավանում եմ": Դրանց կեսը ներվերս քանդում ա: Օրինակ են երեխեն, որ ծնվում մեծանում ու բիզնեսմեն էր դառնում: Երաժշտությունից սթրես էի տանում: Են գուդОК -ը ոչինչ, դուրս գալիս ա, նիվայով տղեն սկի կապ չունի .... կարճ ասած հարցումդ լավ չի դրված:

Rammstein
04.10.2008, 16:47
Բայց ամեն դեպքում ամեն նորմալ ընկերություն ունի իրա գովազդի ոճը: Խոսքը դրա մասին է, ոչ թե առանձին հոլովակների:

Elmo
04.10.2008, 17:41
Բայց ամեն դեպքում ամեն նորմալ ընկերություն ունի իրա գովազդի ոճը: Խոսքը դրա մասին է, ոչ թե առանձին հոլովակների:

Իրանց լավագույն գովազդը իրանց բարեգործություներն ու նորմալ սպասարկումն ա: Հեռուստատեսային գովազդային ոճից դժգոհ եմ: Բիլայնի մոտ ավելի լավ ա ստացվում:

Սամվել
04.10.2008, 18:06
Բայց ամեն դեպքում ամեն նորմալ ընկերություն ունի իրա գովազդի ոճը: Խոսքը դրա մասին է, ոչ թե առանձին հոլովակների:

Բայց դե իրականում Ունի վիվասելը իր ոճը մի գովազդ եմ տեսել էտ ոճից դուրս :think

Մոդերատորական։ Գրառումը խմբագրված է։

Rammstein
14.11.2008, 23:03
Էն Վիվայի նոր` «Համար5»-ի ռեկլամը տեսել ե՞ք։ Էսօր տեսա... ապշել էի։:o:o
:[

Լուսաբեր
20.11.2008, 18:43
հետաքրքիր գովազդներ էլ ունեն ինչի? Էն բարբառինը մի քիչ դուրս չէր գալիս էն էլ նրա համար որ չգիտեիր որ տեղի բարբառնա:Հենց բարբառի անուն են լսում նման ձևով են սկսում խոսալ, բայց դե հո տենց չի :angry Էս վերջերս մի հատ գովազդ եմ նայել,բայց չեմ հիշում որ օպերատորինն էր,էն որ պարում են աղջիկ տղա,ավելի շատ բարեմասնություններ էին ցույց տալիս քան ռեկլամ,թու... դուրս չեկավ :[

Elmo
20.11.2008, 18:55

Beeline-ի բաց կրծքերով ռեկլամն ա; Վերջում էլ ասում ա ԱՆՎՃԱՐ

Լուսաբեր
20.11.2008, 19:06
Beeline-ի բաց կրծքերով ռեկլամն ա; Վերջում էլ ասում ա ԱՆՎՃԱՐ
Հա? :o ամոթա,շատ ամոթ :angry
Թեկուզ հիմա ինչ կա? ով ինչ ուզում անումա...

Elmo
20.11.2008, 19:08
Հա? :o ամոթա,շատ ամոթ :angry
Թեկուզ հիմա ինչ կա? ով ինչ ուզում անումա...

Հիմա սերիալներով ժամը 19:00, երբ բոլոր երեխաները արթուն են, խոշար պլանով շատ վուլգար ծիծիկներ են ցույց տալիս, մերկ վիճակով, նենց որ Բիլայնը ոչ մի ամոթ բան չի անում:

Լուսաբեր
20.11.2008, 19:40
Հիմա սերիալներով ժամը 19:00, երբ բոլոր երեխաները արթուն են, խոշար պլանով շատ վուլգար ծիծիկներ են ցույց տալիս, մերկ վիճակով, նենց որ Բիլայնը ոչ մի ամոթ բան չի անում:
փոխանակ քչանա տենց հիմարությունների թիվը հեռուստատեսությամբ, ընդհակառակը հիմա էլ ռեկլամի մեջ են նկարում:angry: Երկրներ կան որ նման բաներ չի թույլատրվում ուղղակի,փակ է,միայն մեծահասակների համար:Երբ ենք մենք էլ նման հեռուստատեսային հաղորդումներ ու գովազդներ ուենալու? :(

Rammstein
20.11.2008, 21:26

Ընտեղ ոչ մի բաց կուրծք էլ չկա։ Ի՞նչ ա, գեղեցիկ, մեծ ՓԱԿ ծիծիկներով աղջիկ չի կարելի՞ ցույց տալ։ Չեմ ուզում խորանալ այս հաճելի թեմայում, բայց ինչքան գիտեմ, եթե պտուկները չեն երեւում, ապա կարելի ա հանգիստ ցույց տալ ցանկացած ժամի։

Elmo
20.11.2008, 22:04

:D լավն էր: Ինչ արել չէին արել էդ խեղճ ու կրակ պտուկներն է՞ին արել: Բայց էդ սերիալի մեջինը ամեն ինչով էր: Համ էլ աղջկա ծիծիկներ էր:

Janita Hero
20.11.2008, 23:26
Էն Վիվայի նոր` «Համար5»-ի ռեկլամը տեսել ե՞ք։ Էսօր տեսա... ապշել էի։:o:o
:[

ի՞նչն ա վատը

*e}|{uka*
21.11.2008, 00:11
Համար հինգը ինձ դուրա գալիս :}

Rammstein
21.11.2008, 00:11
ի՞նչն ա վատը

Ես կասեի ի՞նչն ա լավը.......էն «մարդու» վայրենի ձեները՞, թե՞ վայրենի շարժումները...:think

keyboard
21.11.2008, 10:26
Հենց Վիվայի գովազդները նայում էի մտքովս անցնում էր մի էսպիսի թեմա բացելու, բայց ասենք վերնագիրը դնել՝ օրինակ՝ ամենաանտաղանդ կամ ասենք մարդու նեռվային համակարգի վրա ազդող, ամենաանհաջող գովազդները. համոզված եմ, որ վիվան կլիներ առաջիններից:)

Elmo
21.11.2008, 10:56
Ես կասեի ի՞նչն ա լավը.......էն «մարդու» վայրենի ձեները՞, թե՞ վայրենի շարժումները...:think

Է բա երեխուն ա ուզում ուրախացնի: Դու երեխա տենալուց ի՞նչ ես անում անեկդոտ ես պատմում, թե՞ քվանտային մեխանիկայի հետ կապված զավեշտալի դեպք: Էդ ո՞վ չի տենց ձեներ հանում, մենակ նրա համար, որ երեխեն ժպտա:

Սամվել
21.11.2008, 11:02
Է բա երեխուն ա ուզում ուրախացնի: Դու երեխա տենալուց ի՞նչ ես անում անեկդոտ ես պատմում, թե՞ քվանտային մեխանիկայի հետ կապված զավեշտալի դեպք: Էդ ո՞վ չի տենց ձեներ հանում, մենակ նրա համար, որ երեխեն ժպտա:

Ինքը Բիլայնի պլակատնա ցույց տալիս :D

Մի 90%ով համոզված եմ որ եթե նույն գովազդը Բիլայնը աներ ինքը հաստատ կհավաներ ...

+ տեսաք էլի էն անբարոյական գովազդը ոնց էր մեծարում..

Ըստ իս Բացի բարբառից մնացած գովազդդները բավականին հաջողված են :ok

Հանուն արդարության նշեմ որ էտ համար5ի գովազդը դեռ չեմ տեսել :oy

Janita Hero
21.11.2008, 16:20
Ես կասեի ի՞նչն ա լավը.......էն «մարդու» վայրենի ձեները՞, թե՞ վայրենի շարժումները...:think

Ոչ մի վայրենի բան չկա, շատ նորմալ, ես կասեի զվարճալի գովազդ ա, անգամ կհավելեի՝ հաջողված: Ուրեմն մի հսկայական ընկերություն՝ գրագետ ու փորձառու աշխատակիցներով նստել գովազդ են հնարել ու ներկայացնում են քո կարծիքով ետքան անհաջող ա հա՞:
Ռամ, դու երեխա հաստատ չես սիրում, կամ էլ եթե սիրում ես ուրեմն դա վերացական բան ա ու հաստատ չես հիշի թե վերջին անգամ երբ ես երեխա գրկել, կամ էլ առավել ևս նրան զվարճացրել կամ հետը խաղացել……

Նորմարդ
21.11.2008, 16:24

Ճիշտն ասած ես էլ, այդ գովազդը չեմ սիրում, բայց երեխա սիրում եմ :oy

Հ.Գ.
Վերջին անգամ երեխա երեկ եմ գրկել :)

Լեո
21.11.2008, 16:31

Էտ գովազդը իրոք սիրում եմ, շատ եմ սիրում (ես ինքս էլ եմ ինձ վրա զարմանում, որ գովազդ բառի կողքին սիրել բառն եմ օգտագործում, բայց էս անգամ իրոք տեղին եմ օգտագործում): Ամեն անգամ հենց էտ գովազդ են ցուցադրում, տրամադրությունս ակամայից բարձրանում ա:):hands

Աթեիստ
21.11.2008, 16:33
Ճիշտն ասած ես էլ, այդ գովազդը չեմ սիրում, բայց երեխա սիրում եմ :oy

+1
Ես օրինակ չեմ սիրում նման ձայներ հանել, բայց դա չի խանգարում երեխաների հետ շփմանը:

Janita Hero
21.11.2008, 16:34
Ճիշտն ասած ես էլ, այդ գովազդը չեմ սիրում, բայց երեխա սիրում եմ :oy

Հ.Գ.
Վերջին անգամ երեխա երեկ եմ գրկել :)

Հետո բա, ինքն իրան ժպտա՞ց թե դու ինչ որ ջանքեր արիր որ ժպտա :))

Ավելացվել է 2 րոպե անց

Էտ գովազդը իրոք սիրում եմ, շատ եմ սիրում (ես ինքս էլ եմ ինձ վրա զարմանում, որ գովազդ բառի կողքին սիրել բառն եմ օգտագործում, բայց էս անգամ իրոք տեղին եմ օգտագործում): Ամեն անգամ հենց էտ գովազդ են ցուցադրում, տրամադրությունս ակամայից բարձրանում ա:):hands

Կիսում եմ կարծիքդ, ես օրինակ հորաքույր եմ ու հանկարծ եթե տեսնեք թե մեր տանն ու առհասարակ ով տեսնում ա մեր պստոյին ի՜նչ բացականչությունների ու վուս-մուս-երի տարափ ա լինում, ետ գովազդն ինչա՞ որ:D:D երեխուն ուրիշ ձև ո՞նց սիրես բա :D

Նորմարդ
21.11.2008, 16:39
Հետո բա, ինքն իրան ժպտա՞ց թե դու ինչ որ ջանքեր արիր որ ժպտա :))

Ավելացվել է 2 րոպե անց

Կիսում եմ կարծիքդ, ես օրինակ հորաքույր եմ ու հանկարծ եթե տեսնեք թե մեր տանն ու առհասարակ ով տեսնում ա մեր պստոյին ի՜նչ բացականչությունների ու վուս-մուս-երի տարափ ա լինում, ետ գովազդն ինչա՞ որ:D:D երեխուն ուրիշ ձև ո՞նց սիրես բա :D
Չէ ջանքեր արեցի, բնական ա փայներ հանեցի ու դրանք ավելի շատ նման էին Գալոի ուծյուներին, բայց տենց ձայներ որ հանեմ, հաստատ երեխան կվախենա :)

Janita Hero
21.11.2008, 16:41
Չէ ջանքեր արեցի, բնական ա փայներ հանեցի ու դրանք ավելի շատ նման էին Գալոի ուծյուներին, բայց տենց ձայներ որ հանեմ, հաստատ երեխան կվախենա :)

Լսի բայց փաստորեն եթե դու նկարահանվեիր ետ հոլովակում ավելի հզոր կլիներ :)), ազգը գովազդի կարգին հերոս ա կորցրել:D

Rammstein
21.11.2008, 17:37
Ինքը Բիլայնի պլակատնա ցույց տալիս :D
Եթե հումոր էր, ապա բնավ տեղին չէր...:[

Մի 90%ով համոզված եմ որ եթե նույն գովազդը Բիլայնը աներ ինքը հաստատ կհավաներ ...

Հանուն արդարության նշեմ որ էտ համար5ի գովազդը դեռ չեմ տեսել :oy
Դու այդ գովազդի առնվազն 90%-ը պետք ա տեսած լինեիր, որ նման բան կարողանայիր ասել։ Իսկ քանի որ ինքդ ես խոստովանում, որ չես տեսել, ապա խոսքերդ էլ 90%-ով օդում են, բայց հաշվի առնելով խոստովանությունը, ես 100-90=10%-ով քեզ չեմ մեղադրում օդում խոսելու համար։

+ տեսաք էլի էն անբարոյական գովազդը ոնց էր մեծարում..
Հետաքրքիր ա, թե ինչով եմ մեծարել։

Հ.Գ.Ասեմ, որ բացի այն, որ Beeline-ի մասին քննարկումներն այստեղ թեմայից դուրս են, նաեւ դրանցից սադրանքի հոտ է գալիս։ :agressiv

Ավելացվել է 3 րոպե անց

Է բա երեխուն ա ուզում ուրախացնի: Դու երեխա տենալուց ի՞նչ ես անում անեկդոտ ես պատմում, թե՞ քվանտային մեխանիկայի հետ կապված զավեշտալի դեպք: Էդ ո՞վ չի տենց ձեներ հանում, մենակ նրա համար, որ երեխեն ժպտա:

Դե լավ, ասենք թե էդ երեխեն էդ վայրենի ձեներից մի քիչ ուրախացավ, մի քիչ վայրենացավ։ Լավ, բա էն վայրենի շարժումնե՞րը ոնց տենա էդ էրէխեն...առավել եւս, որ Վիվան վիդեո զանգ չունի։:D

Annushka
21.11.2008, 18:05
Ես չեմ հասկանում, Ռամշտայն ջան, դու ինչո՞ւ ես ամեն գնով ուզում պախարակել Վիվա ՄՏՍ-ին:o::B Ախր համեմատական կարգով ասեմ, որ Վիվայի գովազդները գոնե ուղղակի թարգմանված տարբերակները չեն որևէ ռուսական կամ այլ արտասահմանյան գովազի: Իսկ Բիլայնը վերցնում ա ռուսականները, թարգմանում ա ու ցույց ա տալիս: Եվ ի միջիայլոց, դրանք բոլորովին չեն համապատասխանում հայ սպառողի մետնալիտետին: Օրինակ Տատիկը երեկույթին "տժժցնում ա" ,իսկ կիսամերկ աղջիկն ի ցույց ա դնում իր բարեմասնությունները, և եթե մի քիչ ուշադիր չլինես, կամ չասեն, որ բջջային օպերատորի գովազդ ա, ապա հանգիստ կարելի ա զվարճանքի կենտրոնի կամ դիսկոտեկի գովազդի տեղ անցկացնել:
Իսկ Վիվայի համար5 գովազդը շատ էլ լավն ա... այդ երիտասարդը բոլորովին էլ վախենալու ձայներ չի հանում: Տղաների մեծ մասը երեխաներին սիրելիս նման ձայներ են հանում, եթե չես նկատել, ապա ուշադիր եղիր և կնկատես: Համաձայն եմ, որ գովազդի արվեստը Հայաստանում դեռ չի զարգացել, բայց համաձայնվեք, որ հայկական գովազդների մեջ Վիվասելլի գովազդները փառք են: Ճիշտ ա, Վիվան էլ ունի հիմար ռեկլամ, ասենք Բարբառը, որը իմ ներվերի վրա ահավոր ազդում ա, բայց դե պետք չի նման վատ վերաբերմունք ցույց տալ ընկերության գովազդի նկատմամբ: Դա, համենայն դեպս, չի օգնում, որ Վիվասելլ-ի անունը ընկնի, մանավանդ, որ այնքան բարեգործություն, ինչքան նրանք են անում/ կապ չունի ինչ նպատակով/, Բիլայնը հաստատ չի անի երբեք: Բիլայնը հազիվ մոդեմներ ա "խուրդում" բաժանորդների վրա և չի կարողանում նորմալ տեխ. սպասարկում և բաժանորդների աջակցություն/ customer support/ ապահովել:angry

Վարպետ
21.11.2008, 18:07
Համար հինգը ինձ դուրա գալիս :}
Ահավո~ր եմ հավանում:) Շատ լավն ա~ :hands

Rammstein
21.11.2008, 18:37
Ես չեմ հասկանում, Ռամշտայն ջան, դու ինչո՞ւ ես ամեն գնով ուզում պախարակել Վիվա ՄՏՍ-ին:o::B Ախր համեմատական կարգով ասեմ, որ Վիվայի գովազդները գոնե ուղղակի թարգմանված տարբերակները չեն որևէ ռուսական կամ այլ արտասահմանյան գովազի: Իսկ Բիլայնը վերցնում ա ռուսականները, թարգմանում ա ու ցույց ա տալիս:
Նախ ես չեմ փորձում ոչ մեկին պախարակել։ Ես գրում եմ իմ կարծիքը, դու էլ գրիր քոնը...

Բացի այդ, ինչո՞ւ է քեզ թվում, որ գովազդները թարգմանել, ցույց տալը վատ բան է։ Գովազդը ինչ-որ արվեստ չի, որ անպայման մեր ավանդական հայկական պապենական գովազդները ունենանք։:D Գովազդը ընդամենը մարդկանց
1. Տեղեկացնելու,
2. Գայթակղելու,
3. Խաբելու
միջոց է։

Ընդ որում, գովազդի լավ ու վատը չի որոշվում այնքան նրա ձեւավորմամբ, որքան մարդու վրա թողած ազդեցությամբ։ Համար5-ի գովազդը իմ նյարդերի վրա շատ բացասական ազդեցություն է թողնում։
Իսկ ո՞վ ասեց, որ ինձ Բիլայնի բոլոր գովազդները դուր են գալիս։ Ոչ, օրինակ էն գովազդը, որ ասում էր «Շուտով, նոր սակագնային փաթեթ «Հարմարավետ»...» հեչ էլ ինձ դուր չէր գալիս։

Եվ ի միջիայլոց, դրանք բոլորովին չեն համապատասխանում հայ սպառողի մետնալիտետին:
Պատկերացնում եմ, թե ինչ մակարդակի հայ սպառողի նկատի ունես...:o

Համաձայն եմ, որ գովազդի արվեստը Հայաստանում դեռ չի զարգացել, բայց համաձայնվեք, որ հայկական գովազդների մեջ Վիվասելլի գովազդները փառք են:
Համաձայն եմ, միջինում վատը չեն, բայց մեկ-մեկ նենց պիկեր ա տալիս դեպի բացասական կողմ, ես էլ եմ զարմանում։ Մեկ էլ Գրանդքենդին ա տենց...

Օրինակ Տատիկը երեկույթին "տժժցնում ա" ,իսկ կիսամերկ աղջիկն ի ցույց ա դնում իր բարեմասնությունները, և եթե մի քիչ ուշադիր չլինես, կամ չասեն, որ բջջային օպերատորի գովազդ ա, ապա հանգիստ կարելի ա զվարճանքի կենտրոնի կամ դիսկոտեկի գովազդի տեղ անցկացնել:
Ճիշտն ասեմ Համար5-ի ռեկլամը որ 1-ին անգամ տեսա, ինձ թվաց հոգեմետ դեղերի, կամ մանկական տակաշորերի ռեկլամ ա։:think

Annushka
21.11.2008, 19:06
Հարգելի Ռամշտայն.....Հենց էդ ա, որ հեչ լավ չի գովազդները թարգմանել ու ցույց տալ.. պետք ա ձգտել ստեղծելու սեփականը, մոտենալ յուրովի.. ու հեչ պարտադիր չէ պապենական, ավանդական գովազդներ լինեն:D:D:D:D հենց այդ նույն արտասահմանյանները "պապենական, ավանդական" չեն, այլ..... ժամանակակից, բայց ռուսական...... ժամանակակից, բայց ֆրանսիական, ժամանակակից, բայց ամերիկյան,...... ժամանակակից, բայց ասենք իռլանդական:D ու դա չի նշանակում, որ ռուսները պետք ա իրենց "պապենական" գովազդում հագնեն վալինկաներ ու նվագեն բալալայկա, կամ իռլանդացիները պարպապզուկ/ վալինկա/ նվագեն ու պարեն իռլանդական պարեր:D Հայկական գովազդ ասելով պետք է հասկանալ հայ մետալիտետի ու մտածողությանը, հոգեբանությանը, մշակույթային ու ազգային նկարագրին ու հատկություններին համապատասխան գովազդ: Ավելի մանրամասն այն մասին կարող ես ուսումնասիրել հաղորդակցման և գովազդի կուլտուրայի մասին գրականություն: Հենց էդ ա, որ գովազդը մի ողջ արվեստ ա, ի գիտություն քեզ, հարգելիս:) Միջմշակույթային հաղորդակցությունը դրա մասին ահագին ինֆորմացիա կտա քեզ: /կարող եմ գրքերի վերնագրեր էլ ասել, եթե պետք ա/:)
Գրանդ քենդիի ռեկլամները ես էլ չեմ չեմ սիրում, հեչ չի ստացվում, բայց հայերը եթե ուզեն, լավ գովազդ կարող են նկարահանել, ուղղակի մասնագիտական մոտեցում ա պետք, այլ ոչ թե սիրողական մակարդակով դնեն նկարեն ու անունը գովադ դնեն:
Արտասահմանում գովազդի հեղինակները ամենավարձր վարձատրվող մարդիկ են, ի դեպ: Նրանք են ստեղծում ընկերության դեմքը, ու սպառողի գիտակցությանը հասցնում այն, ինչին ձգտում է ընկերության ռազավարությունը: Մարկետինգի մեջ էլ գովազդը շատ ու շատ կարևոր տեղ ա զբաղեցնում.. նույնիսկ կասեի առաջնային...եթե պետք ա կարող ենք քննարկել, թե գովազդը ինչ ԱՐՎԵՍՏ ա:)

Rammstein
21.11.2008, 19:26

Ոնց հասկանում եմ էն Բիլայնի ռեկլամի սիրուն աղջկա տեղը պետք ա մի հատ ծիծակ կոշիկներով, թրաշով քյառթ լիներ (կամ թրաշով աղջիկ:D), որ համապատասխաներ հայկական մենթալիտետին։:think

.....եւ քանի որ Բիլայնի գովազդները ազգայնացված չեն (բալալայկայով եւ այլն), ապա կարելի է թարգմանել ցանկացած լեզվով ու ցույց տալ։ Իսկ բարձրաճաշակ գովազդ դիտելուց մեր ժողովրդի ճաշակը գոնե մի քիչ կբարձրանա։
Եթե որեւէ մեկը Հայաստանում նկարահանի Բիլայնի գովազդների մակարդակի որեւէ գովազդ, ապա էլի կասես, որ հայկական չէ, եւ թարգմանված է ու չի համապատասխանում մեր մենթալիտետին, ճիշտ չե՞մ։

Այո, գովազդը մեծ բիզնես է եւ շատ են վարձատրվում գովազդ սարքողները, բայց... մի խոսքով ասեմ, որ կիլլերները ավելի շատ են վարձատրվում։:think
Ուֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ, էլի թեմայից շեղվեցի(նք)։:P

Annushka
21.11.2008, 23:00

էհ, ախր ցավն էլ այն է, որ հայկական մենթալիտետ ասելով դու անմիջապես պատկերացնում եսթրաշով քյարթ կամ թրաշով, անխնամ աղջիկ… Բայց մեկը հենց դու հայ ես, ու մեր հասարակության ներկայացուցիչ ես… Ինչո՞ւ չես չափում քեզնով ու լավ օրինակ բերում, այլ ինչ-որ ռաբիզի ես պատկերացնում ու վատ օրինակ ես բերում… Իսկ քո կարծիքով ռուսաստանում ալկաշների, նարկերի ու անբարոյակննաերի, կամ անկապ դեմքերի թիվը ինքան ա՞… բայց դա չի նշանակում, որ նրանք գովազդում պետք է նկարեն ալկաշի, սքինհեդի կամ ուռած աղջկա չէ՞… Իսկ եթե գովազդը հաջողված է, դա դեռ չի նշանակում, որ այն ռուսական կամ արտասահմանյան է… այնտեղ էլ կա և լավը և վատը… դե դու էլ Բիլայնի գովազդը համեմատի եվրոպականների հետ, թեկուզ Նայկի, կամ Կոլայի գովազդների հետ, ինչի ես տնտեսապես դեռևս զարգացող Հայաստանի հետ համեմատում… Լավ գովազդը թանկ հաճույք է, հարգելիս: Ես օրինակ իմ շրջապատում քյարթեր ու թրաշով աղջիկներ չունեմ… Իմ պատկերացմամբ ամեն մարդ ունի իր շրջապատը և մենք պետք ա զտենք մեր շրջանակն ու հասարակությունը…
Բայց մենակ վատն ենք վերցնում, տեսնում, ու ոչինչ չենք անում մեր իսկ համար լավ պայմաններ ստեղծելու համար… :B Դե պայքարեք անմակարդակ սերիալների ու հաղորդումների դեմ, թող հանեն եթերից:B

Elmo
21.11.2008, 23:06
Դե լավ, ասենք թե էդ երեխեն էդ վայրենի ձեներից մի քիչ ուրախացավ, մի քիչ վայրենացավ։ Լավ, բա էն վայրենի շարժումնե՞րը ոնց տենա էդ էրէխեն...առավել եւս, որ Վիվան վիդեո զանգ չունի։:D

Աչքիս քեզ վիդեոզանգերի ու տարբեր տեսակի ՋՍՄ ծառայությունների հողի վրա տարել ահագին շատ ա ներքաշել նորին մեծություն ազարտը: Էքսպրեսիա ա անում մարդը: Քեզ խորհուրդ եմ տալիս թեթև տանես: Հո քո փայ թթվածինը չե՞ն շնչում ՄՏՍ-ում այ ախպեր. թեթև տար էլի...

Լ.յ.ո.վ.
21.11.2008, 23:18
Ընդհանրապես վատը չեն:
Բայց մի երկու գովազդ կա ՎիվաՍելլի, որ ահավոր ձևի ազդում են ներվերիս վրա, ասենք էն բարբառի գովազդը կամ էլ էն որ հերը գործի տեղից զանգումա նորածին երեխուն ու ինչ անասունի ձենա ասես չի հանում: Չեմ հասկանում ովա նկարում էդ ապուշությունները: :[

Իսկ էդ Բեելայնի վերջին ռեկլամը շատ եվրոխորհրդոտ էր :D
Միանշանակ ապուշություն ու անպարկեշտություն :angry

Լուսաբեր
22.11.2008, 14:54
Համար 5 լավնա :hands բա որ երեխեքն էլ հետը կրկնում են :D

Rammstein
22.11.2008, 16:07
...էն որ հերը գործի տեղից զանգումա նորածին երեխուն ու ինչ անասունի ձենա ասես չի հանում: Չեմ հասկանում ովա նկարում էդ ապուշությունները:

Դա էլ հենց Համար 5-ի ռեկլամն ա։;)

*e}|{uka*
22.11.2008, 16:17
Ինչ հետաքրքիրա....Մարդկային ճաշակները ոնց կարող էն էտքան ծայրահեղությունից ծայրահեղություն լինեն : Մարդ մի բան տեսնումա, դուրը գալիսա, գրումա լավնա, հետո որ նույնի վերաբերյալ էս :[ սմայլիկնա տեսնում, մտածումա . «Կարողա մի բան իմ հետ էն չի, ինչի իմ դուրը էկավ, Ֆլան ֆստանը լսելիս, տեսնելիս ուզումա հետ տա...» հետաքրքիրա էլի....:think ու որ էտ Ֆլան ֆստաներն էլ բիլայնից օգտվողներն են, վաբշե հետաքրքիրա լինում : :}

Ռեդ
22.11.2008, 16:20
Համար 5 լավնա :hands բա որ երեխեքն էլ հետը կրկնում են :D
:lol երեխեքին երևի դզում ա :hands:D
Բայց ռեկլամում երեխեն էդ ձեներից վախում ա :' :D

Rammstein
22.11.2008, 16:33
Ինչ հետաքրքիրա....Մարդկային ճաշակները ոնց կարող էն էտքան ծայրահեղությունից ծայրահեղություն լինեն : Մարդ մի բան տեսնումա, դուրը գալիսա, գրումա լավնա, հետո որ նույնի վերաբերյալ էս :[ սմայլիկնա տեսնում, մտածումա . «Կարողա մի բան իմ հետ էն չի, ինչի իմ դուրը էկավ, Ֆլան ֆստանը լսելիս, տեսնելիս ուզումա հետ տա...» հետաքրքիրա էլի....:think ու որ էտ Ֆլան ֆստաներն էլ բիլայնից օգտվողներն են, վաբշե հետաքրքիրա լինում : :}

Ճաշակին ընկեր չկա։ :sad

Հիմա, եթե Բիլայնի «Ազատ շփում»-ի գովազդը ինձ դուր ա գալիս ու ուրիշներին դուր չի գալիս, պետք ա մտածեմ, որ մի բան իմ հետ էն չի, ու գնամ ինքնասպան լինեմ, փաստորեն....:o
Դե ես գնացի :( :bye

Կարապետ
29.10.2009, 22:18
Այո շատ հետաքրքիր ու լավն են, մանավանդ այս վերջին Կարևոր Խոսքերը