PDA

Դիտել ողջ տարբերակը : Վանո Սիրադեղյան 1946 -

Artgeo
16.11.2006, 10:25
Ընդհանրապես հայոց պատմությունը պարունակում է բավականին մեծ թվով թյուրիմացություններ ու կեղծիքներ։ Երևի թե ոչ միայն հայոց այլ ընդհանրապես պատմությունը։ Այսօր էլ 21-րդ դարում մենք դրա ականատեսն ենք։ Մեկ բան է պատմություն և մեկ այլ բան իրականություն։
Ցավոք 90-ականներին Հայաստանում չեմ բնակվել և կարելի է ասել գրեթե ոչ մի տեղեկություն չեմ ունեցել Հայաստանի այն ժամանակվա անցուդարձի վերաբերյալ և հիմա ուզում եմ այդ բացը լրացնել։ Իհարկե, ներկայի իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար և դրա պատճառները բացահայտելու համար, պետք է քաջծանոթ լինել այն ժամանակին։ Եվ այն ժամանակվա քաղ. գործիչներից ամենաշատը իմ հետաքրքրությունը գրգռեց Վանո Սիրադեղյանը։ 90-ակնների ոչ մի ուրիշ քաղ. գործչի մասին այդքան հակասական կարծիքներ չեմ լսել։ Կարծիքները չափից դուրս ծայրահեղական են ու իրար բացառող։ Ոմանք նրան գրեթե աստվածացնում են ու Հայաստանի միակ փրկությունը նրա մեջ տեսնում, իսկ մյուս մասը աշխարհի աղբն ու կեղտը բարդում է նրա ուսերին։
Օրերս լրացավ նրա 60 ամյակը։ Համենայն դեպս շնորհավորում եմ և ուզում եմ ձեր օգնությամբ պարզել Վանո Սիրադեղյանի իրական դերն ու տեղը արդեն պատմության մեջ։
Վազգեն
(2006-11-13 15:31:42)

Շնորհավոր հոբելյանդ, Վանո, մեծագույն հայ: Առանց վարանելու կարելի է արձանագրել, որ Վանոյի անունը դասվելու է մեր պատմության լավագույն պետական գործիչների շարքում, պետականության կայացման համար Վանոյի կատարածը դեռ շատ շատերին հայտնի չի, ու ներկայումս Հայաստանում կառավարող ռուսական գործակալների հերյուրանքները Վանոյի հասցեին միայն մի նպատակ ունեն, վարկաբեկել մի մարդու, որն իրականից կարող է այլընտրանք ապահովել Հայաստանի համար ռուսական թուլայությունից զատ, որում այսօր գտնվում ենք, որովհետեւ իշխող գաղափարախոսությունը եւ նրա ներկայացուցիչները եղել եւ մնում են օտարերյա գործակալներ: Դա վերաբերում է ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ՀՅԴ-ին, Իսկ ԿԳԲ-ի շքանշանով պարգուատրված Սերժիկի մասին խոսելը եռեւի ավելորդ է:
http://www.persons.am/am/comments.php?do=read&id=39&noc=0#c

Եվ սա միակը չէ, այդ էջում կան հազարավոր այսպիսի կարծիքներ։ Վերջապես ո՞վ է ճիշտը ասում նրա մասին։

Հ.Գ. Խնդրում եմ գրել առանց էմոցիաների և միայն այն ինչ դուք ստույգ գիտեք և դա որևէ մեկից ներշնցված կարծիք չի։

Խաչակիր
16.11.2006, 13:01
Ճիշտն ասած՝ ինձ մոտ էլ է Վանոյի մասին հակասական կարծիք։ Չեմ կարող հստակ կողմնորոշվել տականքա ինքը, թե թյուրիմացություն։ Բայց մի բան հաստատ գիտեմ. Վանոն եղել է և կա այն ՀՀՇականներից, որոնք ժողովրդի մեջ կոտրեցին 1988 թվականի ոգին; այն գաղափարախոսության հիմնադիրներից, որը առաջարկում է խաչ քաշել պատմության վրա և եղբայրական հարաբերություններ ստեղծլե թուրքերի հետ, այն կաշվեպաշտերից, որոնք պատրաստ են մեր հողերը փոխել մի բաժակ նավթի հետ։ Այդքանից հետո, կարծում եմ, երկրի թալանն ու բարոյազրկված արժեքների քարոզչությունը կարելի է դիտարկել որպես մանր խուլիօգանություն նրանց կողմից։

Մելիք
16.11.2006, 14:29
Վանոի մասին մի բան կարամ ասեմ. Ոստիկանության "բեզպրիդելության" հիմնադիրն ու ոգեշնչողն ա եղել:
Չնայած մի հատ էլ լավ բան կարամ ասեմ. Քաղաքապետ եղած ժամանակ շատ լավ գաղափար ուներ. Երևանում հավաքել աշխարհի տարբեր մասերում ապրող հայտնի հայ մտաորականներին: Մի երկուսին կարծեմ նույնիսկ կանչեց ու պաշտոններ տվեց (Մեսչյան, Սևան) բայց կարծեմ էդպես էլ բան չստացվեց:

Fobus
16.11.2006, 20:44
հալալա իրան ... ինքը դեմք ա

Գոռ Ջան - Հայ
16.11.2006, 21:47
Ստեղ ոչ մեկը , հաստատ, ինձնից շատ չգիտի Վանոյի մասին:
Ու ելնելով դրանից, ելնելով իմ տեղեկացվածությունից, կարամ մի բան ասեմ, Վանոն մեծ ՄԱՐԴ ու իսկական ՀԱՅՐԵՆԱՍԵՐ էր, ում գործողությունները ուղղված էին միայն երկրի բարգավաճմանը, իսկ ովքեր քննադատում են նրան, տեղեկացված են մաքսիմում 10 տոկոսով, ու էդ 10 տոկոսը մենակ խոսակցություններ են, որ տարածում են ոմանք, զուտ իրենց շահի համար:
Կարծում եմ բոլորն էլ հասկանում են , թե ինչ կեղտ է քաղաքականությունը, ու բոլորը հասկանում են , որ առանց ձեռքերը կեղտոտելու , քաղաքականության մեջ որևէ ցանկալի արդյունքի հասնելը ուղղակի բացառվում է:

Ուլուանա
16.11.2006, 22:05

Չգիտեմ քո տեղեկացվածության աստիճանը, դրա համար էլ, ի տարբերություն քեզ, այդպես վստահաբար չեմ պնդի, թե այստեղ ոչ ոք ինձանից ավելի տեղեկացված չի, բայց հայրս վերոնշյալ «հայրենասերին» անձամբ ճանաչել է ու շփվել հետը դեռևս շարժման սկզբում։ Այն ամենը, ինչ լսել եմ հորիցս շարժման հենց սկզբից նրա գործելակերպի մասին, պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե ինչպես կարող են վանոյանման ազգային թափթփուկները ազգային շարժումների ու հեղաշրջումների միջոցով բախտի բերմամբ ու պատահմամբ վերածվել ազգային հերոսի... :{

Գոռ Ջան - Հայ
16.11.2006, 22:14
Չվիճենք, ամենքը իրա պատկերացումն ունի:
Ուղղակի թեմայի սկզբում նշվեց առանց էմոցիաների:think
Ավելի ուշադիր:ok

Sergey
16.11.2006, 22:19
Ստեղ ոչ մեկը , հաստատ, ինձնից շատ չգիտի Վանոյի մասին:
Ու ելնելով դրանից, ելնելով իմ տեղեկացվածությունից, կարամ մի բան ասեմ, Վանոն մեծ ՄԱՐԴ ու իսկական ՀԱՅՐԵՆԱՍԵՐ էր, ում գործողությունները ուղղված էին միայն երկրի բարգավաճմանը, իսկ ովքեր քննադատում են նրան, տեղեկացված են մաքսիմում 10 տոկոսով, ու էդ 10 տոկոսը մենակ խոսակցություններ են, որ տարածում են ոմանք, զուտ իրենց շահի համար:
Կարծում եմ բոլորն էլ հասկանում են , թե ինչ կեղտ է քաղաքականությունը, ու բոլորը հասկանում են , որ առանց ձեռքերը կեղտոտելու , քաղաքականության մեջ որևէ ցանկալի արդյունքի հասնելը ուղղակի բացառվում է:

Արի սեփական տեղեկացվածությունը որպես փաստարկ չօգտագործենք, սա ասում եմ անկախ Սիրադեղյանի նկատմամբ իմ վերաբերմունքից, OK?

Գոռ Ջան - Հայ
16.11.2006, 22:21
Արի սեփական տեղեկացվածությունը որպես փաստարկ չօգտագործենք, սա ասում եմ անկախ Սիրադեղյանի նկատմամբ իմ վերաբերմունքից, OK?
Համաձայն եմ:
Ուղղակի տեղեկությունները հավաստի են ու առաջնային աղբյուրից: Դրա համար մեջբերեցի:

Sergey
16.11.2006, 22:28
Համաձայն եմ:
Ուղղակի տեղեկությունները հավաստի են ու առաջնային աղբյուրից: Դրա համար մեջբերեցի:

Զգացվում է, որ հավաստի են;)

Վազգեն
17.11.2006, 06:24
Վազգեն
(2006-11-13 15:31:42)

Շնորհավոր հոբելյանդ, Վանո, մեծագույն հայ: Առանց…
Ուղղակի ուզում եմ ասեմ, որ այս վերևի Վազգենը ես չեմ։;) Ես Վանոյի մասին շատ քիչ տեղեկություն ունեմ, որ որևէ կարծիք հայտնեմ։ Դրա համար համեստորեն լռում եմ։ Բայց դե հետաքրքիր էլ է։
Հայ, քո ասածն էլ ինձ ոչ մի տեղեկություն չի տալիս։
Փաստերով, հիմնավորումներով խոսացեք, որ բան հասկանանք։

Խաչակիր
17.11.2006, 09:06
Հայ, քո ասածն էլ ինձ ոչ մի տեղեկություն չի տալիս։
Փաստերով, հիմնավորումներով խոսացեք, որ բան հասկանանք։

Մի քանի փաստ թեմայի սկզբում արդեն ներկայացվել են, բայց ինչպես երևում է ստեղ ոչ մի բան ոչ մեկին հնարավոր չի համոզել։ Հստակ երևում է, որ Հայն ու Սերգեյը իրենց ուրույն կարծիքն ունեն ՀՀՇ-ի և ՀՀՇականների նկատմամբ։ Եվ դա հեշտ կարելի է հասկանալ ու բացատրել։ Օրինակ, Սերգեյը շատ գոհ և շնորհակալ կլինի Վանոյից, որովհետև մութ ու ցուրտ տարիներին կարողացել է գողություն անի

Ինչ վերաբերում է թալանելուն, ճիշտ ես, ես ել եմ մասնակցել թալանին՝ հիմնականում մազութի։ Հիմա ինչ, ես է՞լ գրեմ, թե ինչ եմ արել ընկերներիս հետ այդ տարիներին։ Հավատա , որ հեչ տեղին չի լինի։
Այս բառերը նա գրել է "Ի՞նչ տարիներ էին 1991, 1992..." թեմայում։ Ժողովրդի ասած. "Նմանն զնմանն կգտանէ"։ Ու եթե հեչ տեղին չեն Սերգեյի թալանի մանրամասները, ապա պատկերացրեք, թե Վանոյի թալանի մանրամասները ինչ պետք է լինեն։
Բայց ես մի ուրիշ առաջարկ ունեմ։ Եկեք քննար Եփրեմյան Թութուշին կամ մեր հարևան տռակտորիստ Վաղոյին։ Վստահ եմ, որ ոչ մի տարբերություն չի լինի այս թեմայից։

Լէգնա
17.11.2006, 09:30
:hands :D
հ.գ. դրա համար նման թեմաները չեն քննարկվում լուսամուտի փեղկերում :)

Sergey
17.11.2006, 09:30
Մի քանի փաստ թեմայի սկզբում արդեն ներկայացվել են, բայց ինչպես երևում է ստեղ ոչ մի բան ոչ մեկին հնարավոր չի համոզել։ Հստակ երևում է, որ Հայն ու Սերգեյը իրենց ուրույն կարծիքն ունեն ՀՀՇ-ի և ՀՀՇականների նկատմամբ։ Եվ դա հեշտ կարելի է հասկանալ ու բացատրել։ Օրինակ, Սերգեյը շատ գոհ և շնորհակալ կլինի Վանոյից, որովհետև մութ ու ցուրտ տարիներին կարողացել է գողություն անի

Այս բառերը նա գրել է "Ի՞նչ տարիներ էին 1991, 1992..." թեմայում։ Ժողովրդի ասած. "Նմանն զնմանն կգտանէ"։ Ու եթե հեչ տեղին չեն Սերգեյի թալանի մանրամասները, ապա պատկերացրեք, թե Վանոյի թալանի մանրամասները ինչ պետք է լինեն։
Բայց ես մի ուրիշ առաջարկ ունեմ։ Եկեք քննար Եփրեմյան Թութուշին կամ մեր հարևան տռակտորիստ Վաղոյին։ Վստահ եմ, որ ոչ մի տարբերություն չի լինի այս թեմայից։

Անկախ իմ ու Վանոյի թալանի չափերից, գոնե Վանոյին ներկայիս իշխանությունները ոչ մի բարոյական իրավունք չունեին մեղադրանք առաջադրելու, և ինչպես ինքն ասեց դեռ տարիներ առաջ՝ քավության նոխազ դարձնելու։
Ինչ վերաբերում է իմ գող լինել-չլինելուն, ապա ուզում եմ հիշեցնել, որ միայն ԽՍՀՄ–ի նման տոտալիտար երկրներում է խոստովանությունը համարվում հանցագործության ապացույց, այնպես որ եթե այդ մոտեցումը քեզ համար ընդունելի է, ուրեմն կարող ես իմ գրածն ընդունել լուրջ և որպես խոստովանություն։

StrangeLittleGirl
17.11.2006, 09:32
Անկախ իմ ու Վանոյի թալանի չափերից, գոնե Վանոյին ներկայիս իշխանությունները ոչ մի բարոյական իրավունք չունեին մեղադրանք առաջադրելու, և ինչպես ինքն ասեց դեռ տարիներ առաջ՝ քավության նոխազ դարձնելու։
Էս մեկի հետ համաձայն եմ: Ներկայիս իշխանությունների թալանը, վստահ եմ, գերազանցում է Վանոյի թալանին, բայց դե նա էլ բարի պտուղ չէր:

Խաչակիր
17.11.2006, 10:31
Անկախ իմ ու Վանոյի թալանի չափերից, գոնե Վանոյին ներկայիս իշխանությունները ոչ մի բարոյական իրավունք չունեին մեղադրանք առաջադրելու

Իսկ մենք հիմա ներկայիս իշխանությունների բարոյական իրավունքներն ենք քննարկու՞մ։ Եթե նույնիսկ Սերժը հիմա ավելի շատա թալանում, դա դեռ չի նշանակում, որ Վանոն դրանից ավելի քիչ տականքա դառնում։ Բայց ես մի անգամ արդեն նշել եմ, որ նրա գլխավոր մեղքը թալանը չի, չնայած, որ սաղ գործարանների սարքավորումները որպես մետաղի ջարդոն ծախելա պարսկիներին, այլ ժողովրդի ոգին կոտրելը, Ղարաբաղի հանձնման պատրաստակամությունը, մեր պատմության անտեսումը ու կոռուպցիայի ներդրումը հասարակության մեջ։

Ինչ վերաբերում է իմ գող լինել-չլինելուն, ապա ուզում եմ հիշեցնել, որ միայն ԽՍՀՄ–ի նման տոտալիտար երկրներում է խոստովանությունը համարվում հանցագործության ապացույց, այնպես որ եթե այդ մոտեցումը քեզ համար ընդունելի է, ուրեմն կարող ես իմ գրածն ընդունել լուրջ և որպես խոստովանություն։

Ինձ համար մի մոտեցում է ընդունելի. մարդկանց մասին դատել ըստ իրենց գործերի և խոսքերի։

HardRock
17.11.2006, 11:18
Հավաստի փաստեր չունեմ որ պնդեմ, բայց, 32 տարեկան եմ ու լավ եմ հիշում էդ ցուրտ ու մութ տարիները ու համոզված եմ, որ այդ վատ տարիների մեղավորներից մեկն ել Վանո Սիրադեղյան է, ՀՀՇ վերնախավի հետ միասին: Մինչ ժողովուրդը օրվա հաց էր վաստակում, նրանք քաղաքում վիլլաներ էին սարքում ու հարցնող լինէր էդ ին՞չ փողերով: Վանոյի մասին: Իրա ՆԳ նախարար լինելու ժամանակ մի քանի սպանություններ եղան, որ տենց էլ չբացահայտվեց ու համոզված եմ, որ իրա օգնությամբ:
Այս 10-15 տարվա ընթացքու շատ մութ բաներա տեղի ունեցել ու դրանց մասին մի 50 տարի հետո նոր կխոսվի:

dvgray
17.11.2006, 12:25
եթե միայն փաստերով, ապա կարող եմ նշել ամենակարևորները
լավ գործերից -
գողերի և գողականության արմատախիլ անումը ;
ներքին գործերում կարգուկանոնի հաստատումը , (երևի հիշողներ կլինեն, որ միլիցեքը են թվերին կազմակերպված մեկնում էիր կռիվ ու բացառիկ անգամներից էր, որ իրենց երկրին օգուտ էին տալիս...);
անչափ մեծ թվով պատեհապաշտների, (նաև "ֆիդայիներ" մեջից -հիշենք, որ պատերազմի տարիներ էին, և նրանց ջրի երես դուրս գալը օբեկտիվ էր) դեմ էֆեկտիվ պայքարը;

վատ գործերից -
չթողնելը, որ 95-96 տվերին կատարվի նորմալ իշխանափոխություն;
դա ես համարում եմ իր ամենամեծ սխալը, որի հետեվանքօվ մեր պետությանը հասցրեց մեծ վնաս;Պետք էր սիրուն հեռանային, դառնային լավագույն ընդիմուտյունը,որ միայն կարելի էր երազել, և հաշվի առնելով Վազգենի թիմի պոտենցիալը, շատ կարճ ժամանակ հետո նույն ժողովրդի պահանջով, նորմալ ընտրության հետևանքով կրկին գային իշխանության...

Իսկ վերևում հնչած մեղադրանքները - մազուտագողուտյուն , կորուպցիա, Ղարաբաղի վաճառք և նման բաները - շատ նման է "սովետական ժողովրդի" քաղաքական անալիզներին, երբ պատրաստվում էին գնդակահարել հերթական "ժողովրդի թշնամուն" ...
Ինձ թվում է, պետք է ավելի լուրջ լինել որակաորումներ տալուց , և նաել իրավիճակին ավելի կոմպլեկս; Թեկուզ դիտարկել, թե էտ նույն տարիներին ինչեր կատարվեց մեր հարևան Վրաստանում և Ազերբեդջանում, և ինչ կարևորագույն կորուստներ ունեցան էտ երկու պետուտյունները , են դեպքում , երբ Հայաստանում էլ կարող էր նույնը կատարվել (հիշենք թեկուզ "ՀԱԲ" -ին :think ):

Խաչակիր
17.11.2006, 13:08

Այսինքն նրանց միակ վատ գործն այն էր, որ բավականաչափ խորամանկ չգտնվեցին և կորցրեցին իշխանությունը? Հետաքրքիր մտածելակերպ է: Թվարկում եք ամորֆային "լավ գործեր", որոնք բոլորն էլ վիճարկելի են` սկսած գողերի արմատախիլ անելուց վերջացնելով "պատեհապաշտների" դեմ պայքարից, որի զոհ են գնացել մի շարք մարդիկ: Իսկ անբարոյականներից կուսակցություն ստեղծելը (Շամիրամ) ու դրանց Խորհրդարան բերելը լավ գործերի մեջ կդնեիք, թե վատերի?
Չգիտեմ, թե ինչի են նման թվարկված հանցագործությունները, բայց դրանց համար հաստատ արժե գնդակահարել: Ու պետք չի համեմատել մեզ Վրաստանի և մանավանդ Ադրբեջանի հետ: Եթե իրենց մոտ շատ վատ է եղել, դա դեռ չի նշանակում, որ մենք վատի համար պետք է շնորհակալ լինենք Վանոյից: Հայտնի է, որ նրանց իշխանության տարիներին, Հայաստանը (ավելի շուտ ՀՀՇ-ն, որովհետև բյուջե փող չէր մտնում դրանից) էլեկտրոէներգիա էր վաճառում Վրաստանին, այն դեպքում, երբ ժողովուրդը ցրտահար էր լինում: Կարող էին այն ժամանակ հոսանք տալ մարդկանց? Կարող էին: Բայց էներգիայի ավելցուկը հողին էին տալիս, որ ասեն, թե ընդհանրապես չկա ու վրացական փողերով գրպանները լցնեն:
Իսկ "սովետական" մեթոդներով նույն Վանոն գործում էր դաշնակցության դեմ: Օգտվելով առիթից, երբ այդ կուսակցության շարքերը Ղարաբաղում կռվում էին, ղեկավարներին ստեղ ձեռբակալում էին: Կարող ես ասել, թե ինի համար? Որ նույն սովետական "մեթոդներով" տիրեին Հայաստանում:
Ճիշտն ասած` էսքան գրում եմ ու համոզված եմ, որ քո մտածելակերպում ոչինչ չի փոփոխվի, որովհետև դու մեր իրական գաղափարական առաջնորդների մասին անպատասխանատու բաներ ես գրում ու աչք էս փակում ՀՀՇ-ի բոլոր տականքությունների վրա:

Իսկ Իգոր Մուրադյանը և իր նման մարդիկ ժոգովրդի մեջ ունեն զրոյական (ավելի ճիշտ մինուս ) հեղինակություն; էնպես որ, թող չփորձեն իրենց մեծ պապայի ուկազները կյանքի կոչել. Ժոգովուրդը և էստեղ , և Ջավախքում նրանց տալիս է և կտա արժանի հակահարված, կամ էլ լավագույն դեպքում կարհամարի;

Հասկացող մարդիկ երևի հասկացան, թե ինչ ի նկատի ունեմ

P.S. dvgray, ինչ կարևորագույն կորուստ է ունեցել Ադրբեջանը?

Artgeo
17.11.2006, 13:21
Իսկ "սովետական" մեթոդներով նույն Վանոն գործում էր դաշնակցության դեմ:

Փաստորեն լա՞վ մարդ է եղել :think

Sergey
17.11.2006, 13:28
Իսկ "սովետական" մեթոդներով նույն Վանոն գործում էր դաշնակցության դեմ: Օգտվելով առիթից, երբ այդ կուսակցության շարքերը Ղարաբաղում կռվում էին, ղեկավարներին ստեղ ձեռբակալում էին: Կարող ես ասել, թե ինի համար?

Ինչի՞ համար, այն նույնի, ինչ համար «Դրո»-ի գործով դատապարտվածների մասը մինչ օրս բանտում է, և ազատ չեն արձակվել «իրավիճակի փոփոխության արդյունքում»։ Ի՞նչ է, դրանք շինծու մեղադրանքներ էին, ՀՅԴ–ն 98-ից դե ֆակտո, իսկ 2003-ից դե յուրե իշխանության մաս է կազմում, թող համապատասխան կարգով արդարեցնեին իրենց ընկերներին։ Ոչ թե լկտիաբար հայտարարեին, որ «իրավիճակի փոփոխությունն» էլ իրավական կատեգորիա է, որը, փաստորեն, բոլորի վրա չի ազդում։

dvgray
17.11.2006, 13:47
Այսինքն նրանց միակ վատ գործն այն էր, որ բավականաչափ խորամանկ չգտնվեցին և կորցրեցին իշխանությունը՞ Հետաքրքիր մտածելակերպ է: Թվարկում եք ամորֆային "լավ գործեր", որոնք բոլորն էլ վիճարկելի են` սկսած գողերի արմատախիլ անելուց վերջացնելով "պատեհապաշտների" դեմ պայքարից, որի զոհ են գնացել մի շարք մարդիկ: Իսկ անբարոյականներից կուսակցություն ստեղծելը (Շամիրամ) ու դրանց Խորհրդարան բերելը լավ գործերի մեջ կդնեիք, թե վատերի՞
Չգիտեմ, թե ինչի են նման թվարկված հանցագործությունները, բայց դրանց համար հաստատ արժե գնդակահարել: Ու պետք չի համեմատել մեզ Վրաստանի և մանավանդ Ադրբեջանի հետ: Եթե իրենց մոտ շատ վատ է եղել, դա դեռ չի նշանակում, որ մենք վատի համար պետք է շնորհակալ լինենք Վանոյից: Հայտնի է, որ նրանց իշխանության տարիներին, Հայաստանը (ավելի շուտ ՀՀՇ-ն, որովհետև բյուջե փող չէր մտնում դրանից) էլեկտրոէներգիա էր վաճառում Վրաստանին, այն դեպքում, երբ ժողովուրդը ցրտահար էր լինում: Կարող էին այն ժամանակ հոսանք տալ մարդկանց՞ Կարող էին: Բայց էներգիայի ավելցուկը հողին էին տալիս, որ ասեն, թե ընդհանրապես չկա ու վրացական փողերով գրպանները լցնեն:
Իսկ "սովետական" մեթոդներով նույն Վանոն գործում էր դաշնակցության դեմ: Օգտվելով առիթից, երբ այդ կուսակցության շարքերը Ղարաբաղում կռվում էին, ղեկավարներին ստեղ ձեռբակալում էին: Կարող ես ասել, թե ինի համար՞ Որ նույն սովետական "մեթոդներով" տիրեին Հայաստանում:
Ճիշտն ասած` էսքան գրում եմ ու համոզված եմ, որ քո մտածելակերպում ոչինչ չի փոփոխվի, որովհետև դու մեր իրական գաղափարական առաջնորդների մասին անպատասխանատու բաներ ես գրում ու աչք էս փակում ՀՀՇ-ի բոլոր տականքությունների վրա:

Հասկացող մարդիկ երևի հասկացան, թե ինչ ի նկատի ունեմ

Պ.Ս. դվգրայ, ինչ կարևորագույն կորուստ է ունեցել Ադրբեջանը՞

Էսքանը կարդալուց հետո միայն այն կարող եմ ասել, որ խոսում ես, փաստերը անտեսելով, ու փորձելով 'ստեղծագործել' չեղած փաստեր ու դեպքեր (օրինակ "... երբ այդ կուսակցության շարքերը Ղարաբաղում կռվում էին", )

Ինչ որ է.
Ավելացնեմ միայն , որ ես գրել եմ ամենակարևորի մասին;
Շամիրամ ու նման բաները - աննշան դեպքեր էին, ու չարժե անգամ դրանց հիշատակումը;
Պետք ե կարողանալ արաջնայինը և կարևորը զատել երկրորդականից,... և առավել ևս տասերորդականից:

Հ.Գ. Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը և իր հարակից տարածքները, են դեպքում , երբ արդեն համարյա Վարդենիս էին մտել արևելքից, իսկ արևմուտքից - Վայք, ունենալով ուժերի գերակշիր առավելություն ;
Ետ ամենի մեջ մեծ դեր ունեցավ և իրենց ղեկավարության "ապաշնորհությունը", և մեր ղեկավարության "շնորքով" լինելը;

Հ.Գ.2. Իգոր Մուրադյանի մասին ունեմ իմ կարծիքը, հիմնված զուտ փաստերի վրա (օրինակ Գրողների միության հայտնի ժողովը, երբ իրեն վտարեցին ամբիոնից , ...հայտնի պատճառներով), և ոչ մի զորբայություն էլ չի կարող ազդի իմ կարծիքի վրա:
Նա Ռուսական գործակալ է եղել և այդպիսին է առ այսօր:

Խաչակիր
17.11.2006, 15:52
Հ.Գ. Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը և իր հարակից տարածքները,
Էսքանը հերիքա ինձ համար, որ հասկանամ քո էությունը ու դրանից բխող Վանոյապաշտությունը: :[

Իսկ մնացած մարդկանց խորհուրդ եմ տալիս մեկ րոպե լռությամբ հարգել Ղանդիլյանի (ՀՀ Երկաթգծի նախկին տնօրեն), Մարիուս Յուզբաշյանի (ազգային անվտանգության նախկին պետ), Սերժ Ջիլավյանի 2 գործընկերների և այլոց հիշատակը: Սրանք այն մարդիկ են, ովքեր այսօր չկան Վանոյի պատճառով:

Մելիք
17.11.2006, 16:37
լավ գործերից -
գողերի և գողականության արմատախիլ անումը ; Միաժամանակ, գողական գործելաոճը ու սեփական հայտարարությունը. "Հայաստանում միակ գողը ես եմ":

ներքին գործերում կարգուկանոնի հաստատումը մի մոռացեք նույն համակարգում էդ Վանոյի օրօք տիրող "բեզպրեդելը" :

անչափ մեծ թվով պատեհապաշտների, (նաև "ֆիդայիներ" մեջից -հիշենք, որ պատերազմի տարիներ էին, և նրանց ջրի երես դուրս գալը օբեկտիվ էր) դեմ էֆեկտիվ պայքարը; Հա, շատ էֆեկտիվ պայքար էր. ոչ ձեռնտու պատեհապաշտներին խաղադաշտից հեռացնել (Հաճախ ֆիզիկական ոչնչացման միջոցով) ու ձեռնտու պատեհապաշտների համար բեզպրեդելության ավելի հարմար պայմաններ ստեղծել:

Ավելացվել է 10 րոպե անց

Հ.Գ. Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը և իր հարակից տարածքները, են դեպքում , երբ արդեն համարյա Վարդենիս էին մտել արևելքից, իսկ արևմուտքից - Վայք, ունենալով ուժերի գերակշիր առավելություն ;
Ետ ամենի մեջ մեծ դեր ունեցավ և իրենց ղեկավարության "ապաշնորհությունը", և մեր ղեկավարության "շնորքով" լինելը; :
Պահոոոո՜:o Էս Վանո Սիրադեղյանի նկատմամբ սերը քեզ մոտ փաստորեն անձի պաշտանմունքի ա հասնում: Փաստորեն Ղարաբաղի հաղթանակն էլ ա Վանոյինը:o
Էլ ինչ ասե՞մ…:think

dvgray
17.11.2006, 17:48
Էսքանը հերիքա ինձ համար, որ հասկանամ քո էությունը ու դրանից բխող Վանոյապաշտությունը: :[

Իսկ մնացած մարդկանց խորհուրդ եմ տալիս մեկ րոպե լռությամբ հարգել Ղանդիլյանի (ՀՀ Երկաթգծի նախկին տնօրեն), Մարիուս Յուզբաշյանի (ազգային անվտանգության նախկին պետ), Սերժ Ջիլավյանի 2 գործընկերների և այլոց հիշատակը: Սրանք այն մարդիկ են, ովքեր այսօր չկան Վանոյի պատճառով:

Դու արժանի ես նրան, որ ունենայիր են ինչ որ կունենայիր; եթե չլինեին քո զզվանքի առարկա մարդիկ...
կեցցե՜՜՜ ՍՄԿԿ ու ժողովուրդների հայր Ստալինը :[

......."Ափսոս էր երեխան" , որ մնաց ՎԱԽԿՈՏ թափթփուկների ու միջակությունների ճիրաններում

Պահոոոո՜:o Էս Վանո Սիրադեղյանի նկատմամբ սերը քեզ մոտ փաստորեն անձի պաշտանմունքի ա հասնում: Փաստորեն Ղարաբաղի հաղթանակն էլ ա Վանոյինը:o
Էլ ինչ ասե՞մ…:think

Բա ումն ա, Պողոսինը՞՞՞ :hands

Մելիք
17.11.2006, 18:10
......."Ափսոս էր երեխան" , որ մնաց ՎԱԽԿՈՏ թափթփուկների ու միջակությունների ճիրաններում

Էդ ո՞վ ա էդ երեխան, կբացատրե՞ս:

Sergey
17.11.2006, 18:44
Էդ ո՞վ ա էդ երեխան, կբացատրե՞ս:

Կարծում եմ ի նկատի է ունեցել սա՝ http://www.hzh.am/Vano%20Siradeghyan/VanoSiradegyan%20erekhan.html

Մելիք
17.11.2006, 18:48
Կարծում եմ ի նկատի է ունեցել սա՝ http://www.hzh.am/Vano%20Siradeghyan/VanoSiradegyan%20erekhan.html
Իմ մոտ անկապ սիմվոլներ ա ցույց տալիս, չե՞ս կարա կոնկրետ էդ հատվածը դնես էստեղ:
Նախորոք շնորհակալություն:

Sergey
17.11.2006, 19:28
Իմ մոտ անկապ սիմվոլներ ա ցույց տալիս, չե՞ս կարա կոնկրետ էդ հատվածը դնես էստեղ:
Նախորոք շնորհակալություն:

Unicode չէ, դրանից է: Որ դնեմ, էլի նույն պրոբլեմն է լինելու, պարզապես քեզ ոչ Unicode հայկական տառատեսակ է պետք, օրինակ սա http://www.hzh.am/Arialam.ttf.

Լէգնա
23.11.2006, 09:43
Մեր օրերում հակառակը զարմանալի կլիներ

Նոյեմբերի 13-ին արձակագիր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն էր: Օրն էլ հոբելյանական էր. Վանոն 60 տարեկան դարձավ: Որոշ թերթեր հիշեցին ու շնորհավորեցին: Հիշեց ու շնորհավորեց նաեւ մեր թերթը: Օրեր անց Persons.am էլեկտրոնային կայքում Վանոյին հղված («Բարեկամ» ստորագրությամբ) բազմաթիվ շնորհավորանքներից մեկը գրավեց մեր ուշադրությունը: Եվ` ոչ անհիմն:

«Վանո ջան, նորից ողջույն: Գրողների միության պաշտոնաթերթը` «Գրական թերթը», որ լույս է տեսնում ամեն ուրբաթ, ամեն արժանի-անարժանի հերթական 50-60-70-75-80 ու էլ չգիտեմ որ ամյակին` էլ Գրողների միության նախագահության ուղերձ է հրապարակում, էլ մի ամբողջ էջ է տրամադրում հեղինակին, նրա ոտանավորներն ու պատմվածքները տպագրում: Էս ուրբաթ` 2006 թվականի նոյեմբերի 17-ին, վերցրեցի էդ թերթը` մտածելով, թե քո 60-ամյակն էլ կհիշեն... Հասկացար արդեն, որ հերթական անգամ հիասթափվեցի գրողների կոչվող այդ միությունից... Գիտեմ, որ քեզ հեռուներում ոչ նրանց ուղերձն է պետք, ոչ շնորհավորանքը, քեզ շնորհավորեցին քո իսկական գրչակից եղբայրները` Հրաչը Թամրազյան, Լեւոն Խեչոյանը... ու հազարավոր հայեր: Կրկնում եմ, գիտեմ, որ աչքը կառավարությանն ու ձեռքը Արա Աբրահամյանին մեկնած էդ միության ղեկավարության ուղերձը քեզ պետք չի, բայց արձանագրում եմ սույն փաստը` ապագայի համար... որովհետեւ, երբ էս անօրեն իշխանությունը քշված կլինի, ու դու` Երեւանում, էդ նույն միության 400 անդամ, ամոթ էլ է ասել, գրողներից յուրաքանչյուրը քո առաջ կուրծք է ծեծելու, թե ինքը հոգով ոնց էր քեզ հետ, ու միշտ էլ չի հավատացել զրպարտանքներին, ու միշտ հեռակա պաշտպանել է քեզ եւ այլն... Ուրեմն, արձանագրում եմ սույն փաստը, որ հետո ուրացողների էդ հավաստիացումներին քմծիծաղով վերաբերվես: Լավ եղիր: Բարեկամդ»: Հ.Գ. «Գրական թերթ»-ի այդ նույն համարում մի ամբողջ էջ նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղղեկավար Վահե Շահվերդյանին` 60-ամյակի առթիվ: Չխորանանք. ի՞նչ իմանաս, գուցե թաքուն գրու՞մ է: Բնականաբար` սերունդների համար: Ի դեպ, Վանո Սիրադեղյանի 60-ամյակի հաջորդ օրը խմբագրությունը ստացավ այս «ուշացած» հոդվածը: Ընթերցեք. Վանոյի նման արձակագրի մասին ցանկացած խոսք երբեք ուշացած չէ:

Էն ուրիշ Վանոն «Մարդը լուսնի նման է՝ մի երեսը միշտ թաքցնում է»: Մարկ Տվեն

Հոդվածը ստորագրելու կարիք չկա` վերնագրից Վանոն կիմանա, թե որն է իր բազում ընկերներից այս մեկը: Նրան դա կհուշի վերնագիրը, քանզի սա էր դառնալու անվանումն այն տեսաֆիլմի, որ ծրագրեցինք նկարահանել, բայց իր իսկ անփութության (չնեղանաս, ընկեր) պատճառով կիսատ մնաց: Ամեն ինչ նախապատրաստված էր, մնում էր գնալ Կոթի գյուղ` իր մայրիկին նկարահանելու: Սա էր լինելու հիմնականը` մոր միջոցով ճանաչել էն ուրիշ Վանոյին: Մեկ ասաց` յայլաներում է, թող գյուղ իջնի` հետո: Մեկ էլ թե` լավ, գարնանը կգնանք, ու՞ր ես շտապում: Մեր այս զրույցները կայանում էին Խանջյանի փողոցի ՀՀՇ-ի շենքում, ուր այլեւս ելումուտի պակաս կար` առնետների մեծ մասն արդեն այլ կուսակցությունների դռներն էր մաշում, մի մասն էլ շահ չուներ նրա հետ հանդիպելուց: Մնացել էին այն ճիշտ մարդիկ, ում համար Էն Վանոն էլի Էն Վանոն էր: Ժան-Ժակ Ռուսոն ժամանակին ասել է. «Բոլոր երեխաները միատեսակ են ծնվում՝ նրանց փոխում, լավ ու վատ է դարձնում հասարակությունը»: Հասարակությունն ինչպիսի՞ն էր դարձրել Վանոյին: Գրող Վանոյին սիրելի, ընթերցվող, նոր, հրաշալի գործերի սպասում տվող հեղինակ էր կարգել: Միտինգավոր Վանոյին Առաջնորդ էր դարձրել (մեծատառը վրիպակ չէ): Ոստիկանապետ Վանոն հասարակության պաշտպան էր, եւ խուլիգան-մուլիգան սսկված էին: Երանելի Վլադիմիր Նազարյան: Մի օր ասաց. «Եթե հանկարծ Վանոյին մի տեղ տեսնեմ, պիտի ասեմ. «Շնորհակալ եմ քո ժամանակներից, երբ աղջիկս երեկոները հանգիստ զբոսնում էր Երեւանի փողոցներով»: Էդ մի Վանոյին հո բոլո՞րն էին կարոտում: Կարոտում էին նրա կարիքն զգացողները, իսկ չուզողները չէին թաքցնում իրենց խանդը: Հիշու՞մ եք 2000 թվականի ապրիլին ով էր էդպես խանդոտ արտահայտվում, երբ բազմաթիվ մարդիկ շտապեցին օդանավակայան` դիմավորելու վերադարձող Վանոյին. «Ես ուղղակի չեմ հասկանում հետաքրքրության այդ մեծ շրջանակը, որ վերաբերում է Վանո Սիրադեղյանին: Իմ կարծիքով, այս երկրում շատ ու շատ ավելի կարեւոր խնդիրներ եւ հարցեր կան լուծելու, որոնց մասին է ավելի շատ խոսել պետք, քան դատերի ու դատավարությունների, որ ուղղակիորեն խանգարում են այս երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն»: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս կամ ինչու՞ էր Վանոյին դիմավորելը այս խոսքի հեղինակ Ռոբերտ Քոչարյանին խանգարում տնտեսության մեջ ներդրումներ կատարել: Բայց գուցե իրո՞ք խանգարում էր, հը՞: Հլա մի տեսեք, թե ինչպես հրաշալիորեն դեպի լավը փոխվեց ամեն ինչ, երբ Վանոն երկրորդ անգամ հեռացավ երկրից: Կենսաթոշակային գումարները միանգամից բարձրացան, բյուջետային հիմնարկներում աշխատողները ճիշտ օրերին ստացան իրենց աշխատավարձերը` մի քանի անգամ բարձրացված գումարներով: Վանոն այլեւս չէր կարող խանգարել, որպեսզի արտասահմանյան վարկերն օգտագործվեն ճիշտ տեղին` ի շահ ժողովրդի: Արտագաղթը մեկեն դադարեց, եւ օդանավակայանի օդում մեռավ «Վերջին գնացողը հանգցնի լույսը» սպանիչ հեգնանքը: Դեռ ավելին, միգրացիայի աննախադեպ աճ նկատվեց: Ասում են, Ամերիկան էլ էդ օրվանից հայերի դեմ փակեց սահմանները եւ իր երկրում եղած հայերին գումար էր տրամադրում, որ վերադառնան` ծաղկեցնելու Հայաստան երկիրը: Վանոն, պարզվում է, դրան էլ էր խանգարում, եւ այդ «Գրին քարտ» կոչվածն էլ դարձյալ Վանոյի հորինածն էր, որպեսզի Հայաստանից հայաթափության խնդիրն իրագործի: Նույնիսկ շշուկներ տարածվեցին, թե Փոլ Գոբլը մեղա է եկել Մեղրին Լաչինի հետ փոխելու իր ապուշ ծրագրի համար: Իբր, ասել է` այդ ամենը Վանոյի պատճառով էր, հիմա արդեն էլ խնդիր չկա` հայերը թող վայելեն իրենց Մեղրին էլ, Լաչինն էլ: Դա դեռ բոլորը չէ, Գոբլն իբր ասել է` ես մեր պրեզիդենտին կհամոզեմ, որ մոռանա Վանոյի հայհոյանքն իր մոր հասցեին եւ Ադրբեջանին ստիպի Նախիջեւանից դուրս գալ: Լոս Անջելեսից վերադարձողների համար Նախիջեւանը լրիվ հերիքում է, Քաշաթաղն էլ վրեն: Վանոն հեռացավ: Բայց արի ու տես, որ Վանո անունը դարձյալ խանգարում է ինչ-որ մարդկանց` ո՞նց անեն, որ նրա անունը ջնջվի ընդհանրապես: Այ, եթե կարողանան դրան հասնել, որ Հայաստանում էլ երբեք էդ անունը չհիշեն, Հայաստանի արդյունաբերությունը վերջնականապես հզոր թափ կառնի, երաշտից տուժած գյուղացիները փոխհատուցում կստանան, եւ, ամենակարեւորը, Վանոյի բացախոսության վտանգն այլեւս իրենց քունը չի խանգարի: Թե չէ, պատկերացնու՞մ եք, Վանոն է, էլի, մեկ էլ տեսար` ետ եկավ եւ սկսեց խոսել...

http://armtown.com/news/am/zam/20061122/4813/

Խաչակիր
25.11.2006, 12:51
Էն Վանոն էլի Էն Վանոն էր
http://armtown.com/news/am/zam/20061122/4813/
Իսկականից որ...

Ծով
31.12.2006, 02:05
Կարդացե՛ք Վանոյի ստեցծագործությունները… Շատ հետաքրքիր է… կարդացեք… Գուցե այդպես ճանաչե՛ք…

Ուլուանա
31.12.2006, 07:33
Կարդացե՛ք Վանոյի ստեցծագործությունները… Շատ հետաքրքիր է… կարդացեք… Գուցե այդպես ճանաչե՛ք…
Ճիշտն ասած, վերջին տարիներին գրած պատմվածքներից մի քանիսը կարդացել եմ ու չեմ հավանել։ Գրելու շնորհք, ինչ խոսք, ունի, դա չեմ կարող հերքել, բայց դրանցից բոլորի մեջ առկա գռեհկությունն անձամբ ինձ ահավոր վանում է, կարդալիս տհաճություն էի զգում։ Ես կասեի՝ նրա ստեղծագործություններում չկա սեր մարդ արարածի հանդեպ։ Համենայնդեպս, ես չեմ զգացել, որ լինի, չգիտեմ... Իսկ դա ինձ համար արդեն բավական է, որ նրա ստեղծագործություններն ինձ համար առանձնապես մեծ արժեք չունենան։ :think

Ծով
10.01.2007, 20:17

Գիտե՞ս, ես քաղաքականության մեջ կատարած իր դերի մասին գրեթե բան չգիտեմ, դե որպես մարդ էլ ընդհանրապես չգիտեմ…
Բայց իր գրածները օրագրի թերթերի են նման, ու ինչ-որ կարոտ է կաթում…
ես , օրինակ, շատ եմ հավանել «Ափսոս էր երեխան…»

Վահագն
25.01.2007, 23:51
Արի սեփական տեղեկացվածությունը որպես փաստարկ չօգտագործենք, սա ասում եմ անկախ Սիրադեղյանի նկատմամբ իմ վերաբերմունքից, OK?

Ես այս ֆորումում նոր մարդ եմ:) Բարեւ բոլորին.
Sergey-ի առաջարկության հետ համաձայն եմ: Չնայած դեմ չեմ նաեւ տեղեկացված մարդկանց կարծիքներն ու տեղեկություններին ծանոթանալուն, եթե իհարկե դրանք հնչում են ոչ թե փողոցային մակարդակի բամբասանքների ձեւով, այլ հիմնավորվում են տրամաբանությամբ: Ինչ վերաբերվում է փաստերին, ապա նշեմ, որ ինքս տիրապետում եմ բազմաթիվ փաստերի, որոնք էլ կներկայացնեմ: Միայն ափսոսանքով պիտի նշեմ, որ այս էջում չեմ կարող տեղադրել որոշ փաստաթղթերի լուսապատճեները:

Վահագն
26.01.2007, 00:14
ԹԻՐԱԽԸ ԴԱՐՁՅԱԼ ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆ Է

Ինչպես հիշում եք, 2000 թվականի փետրվարին ՀՀ քաղաքական որոշ ուժեր սկսեցին անհանգստության նշաններ ցույց տալ« թե ՙՀոկտեմբերի 27-ի՚ քր. գործով կալանավորներին ծեծում են եւ ստիպում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ£ Քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս, իրոք, կարելի է եզրակացնել« որ գոնե Կարեն Հունանյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:
Սակայն հարցի էությունն այն է, թե այդ բռնություններն ում կողմից են կիրառվել եւ ամենակարեւորը` ինչ նպատակով: Իրոք, ՙՀոկտեմբերի 27-ի՚ քր.գործում (հատոր 21, թերթեր 125-197) արձանագրված են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնք կատարվել են Կ.Հունանյանի նկատմամբ ԱԱՆ մեկուսարանի քննչական սենյակներում` տեղի ունեցած բռնությունները բացահայտելու նպատակով£ Հասկանալու համար, թե ինչ էր կատարվում այդ օրերին, դիտարկենք դրանցից մի քանիսը:
Այսպես` 2000թ. փետրվարի 8-ին հարցաքննության ժամանակ Կ.Հունանյանը ցուցմունք է տվել« թե իբր Նաիրին իրեն ասել է (իսկ նրան էլ Ալիկն է այդ մասին հայտնել), որ իրենց թիկունքում Վանո Սիրադեղյանն է կանգնած: Այստեղ ամենաուշագրավն այն է« որ հարցաքննությունը տեւել է ուղիղ 7 ժամ (10.35-17.30)« բայց քննիչ Եղոյանին այդպես էլ չի հաջողվել Կ.Հունանյանից լսել ավելին« քան, որ նրանց ետեւում Սիրադեղյանն է կանգնած: Այս տակտիկան մեզ ծանոթ է անգամ ՙհոկտեմբերի 27-ի՚ դատաքննությունից, երբ ամբաստանյալները սկզբում մեկ-երկու բառով ինչ-որ բան են հայտնում« հետո հրաժարվում են պատասխանել մասնավորեցնող հարցերին« որպեսզի հարցերի միջոցով չբացահայտվի իրենց ասածի կեղծ լինելը£ Սակայն իր այս ցուցմունքը տալու հենց հաջորդ օրը` փետրվարի 9-ին, մեղադրյալը հերքում է այն եւ հայտնում« որ նախորդ օրը Վ. Սիրադեղյանի առումով իր տված ցուցմունքը կեղծ է եւ այն իրեն պարտադրվել է անծանոթ անձանց կողմից£ Սակայն, ի տարբերություն նախորդ անգամվա, Կ.Հունանյանը սկսում է խոսել մանրամասներով, հիմնավորում է իր ասածը եւ անգամ նկարագրում իր նկատմամբ բռնություն կիրառածներին, ինչի հիման վրա էլ կազմվում են նրանց ֆոտոռոբոտները :
Հունանյանը ցուցմունք է տալիս նաեւ այն մասին« որ ինքը ենթարկվել է անծանոթի այդ պահանջին« քանի որ վերջինս իրեն դաժանորեն ծեծել է եւ խորհուրդ տվել ինքնուրույն կախվել« որպեսզի իր փոխարեն մեկ ուրիշը այդ չանի: Հատկանշական է, որ իրադարձություններից մի քանի օր հետո Կարեն Հունանյանին տեղափոխել են մեկ այլ խուց« որի առաստաղը նախորդի նման հարթ չի եղել« այսինքն` առաստաղի տակ սանհանգույցի խողովակներ են եղել` ամենահարմար միջավայրը կախվելու համար: ՙ…ինձ ծեծի էին ենթարկում եւ այդ ընթացքում ասում էին Նաիրին չկա (չի մասնավորեցնում, թե ինչ ասել է ՙչկա՚, բայց ենթադրվում է, որ նրան ասել են, թե Նաիրին կենդանի չէ - Վ.Ղ.) եւ որ իմ ապրելը ոչ մեկին պետք չի, որ կախվելու միջոցով ինքնասպան լինեմ: (...) Այդ դեպքից հետո ես հաճախակի եմ մտածել ինքնասպան լինելու մասին եւ այդ մասին հայտնել եմ ինձ հետ խցում նստած Մերուժին՚,- նշում է Կարեն Հունանյանը£ Համաձայնեք, որ երբ Կ.Հունանյանը հոգեբանորեն պատրաստվում էր ինքնասպան լինել եւ անգամ բարձրաձայն արտահայտվում էր այդ մասին« դրանից հետո նրա ինքնասպան լինելը (թեկուզ ուրիշի ձեռքով) միայն տեխնիկայի խնդիր էր£ Ընթերցողները պետք է, որ լավ հիշեն 2000թ.-ի սկզբներին Երեւանում շրջանառության մեջ դրված այն լուրերը« ըստ որոնց ՙԿ.Հունանյանը սկսում է ցնորվել՚« ՙզինդատախազության քննիչները այնքան են ծեծում կալանավորներին« որ վերջիններս հոգեկան հիվանդ կդառնան՚ եւ այլն£ Այս ՙնախապատրաստական՚ աշխատանքներից հետո Կարեն Հունանյանի ինքնասպանությունը կդառնար խիստ տրամաբանական, իսկ դրա միակ մեղավորը` նրան ՙծեծած քննիչները՚: Դրան վրադիր` Կարենի` Սիրադեղյանի մասին տված ցուցմունքները կմնային առանց հերքման հնարավորության: Սա, թերեւս, հասկացել էր նաեւ Կ.Հունանյանը, ինչի մասին փաստում են փետրվարի 9-ին նրա տված ցուցմունքները:
ՙԱյդ ցուցմունքը (Վանոյին զրպարտող-Վ.Ղ.) գրելուց հետո ես վերլուծեցի տեղի ունեցածը եւ եկա այն համոզմունքին« որ այդ պայմաններում« այսինքն, երբ արդեն գրել էի այդ ցուցմունքը« ավելի հավանական է« որ ինձ կսպանեն« որպեսզի չկարողանամ հրաժարվել այդ ցուցմունքից£ Այդ մտորումների մեջ ես ամեն րոպե սպասում էի« որ ինձ կսպանեն£ Այդ պատճառով էլ որոշեցի սխալս ուղղել եւ փետրվարի 9-ին« այսինքն հենց հաջորդ օրը ցուցմունք տվեցի այս ամենի մասին՚,- գրում է Կարեն Հունանյանը (հատոր 21 թերթ 135):
Կ.Հունանյանի այս հայտարարությունից հետո« քննչական խումբը փորձել է հայտնաբերել այդ խորհրդավոր ՙանծանոթներին՚« որոնցից մեկը (տես նկարում), փաստորեն, 3 անգամ կարողացել է մուտք գործել ԱԱՆ քննչական մեկուսարան եւ այնտեղից, առանց պահանջագրի, ՙ27-ի՚ գործով կալանավորին բարձրացնել է տվել հարցաքննությունների սենյակ£ Է°լ ավելի հետաքրքիր է, որ Կ.Հունանյանն իր ցուցմունքում նշել է, թե այդ մեկին նկատել է նաեւ ԱԺ-ում` դեպքերի վերարտադրում կոչվող քննչական գործողության ժամանակ£
Այստեղ հարկ է հիշեցնել, որ մինչեւ 2000 թ. մարտ-ապրիլ ամիսները, այսպես կոչված, ՙՋհանգիրյանի խումբը՚, գոնե մեր կարծիքով, անկողմնակալ նախաքննություն էր վարում: Այդ շրջանում էլ հենց սկսվեցին բուռն հարձակումները զինդատախազի վրա` զոհված զինծառայողների հարազատների արդարացի բողոքները, Ջհանգիրյանի տան ներքնահարկում տեղի ունեցած պայթյունը« քաղաքական որոշ ուժերի վայնասունը, թե` ՙ27-ի՚ գործով կալանավորներին ծեծում են եւ ստիպում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ եւ այլն£ Ու Ջհանգիրյանը կոտրվեց: Իսկ ի±նչ կլիներ, եթե զինդատախազության քննիչները, այնուամենայնիվ, բացահայտեին խորհրդավոր ՙանծանոթների՚ ինքնությունը: Պարզելով նրանց անձը` քննիչներին հայտնի կդառնար նաեւ, թե ում են նրանք ծառայում, ըստ այդմ, թե ով է ուզում շեղել նախաքննության ընթացքը Վանո Սիրադեղյանի ուղղությամբ: Չնայած այն, որ ՙանծանոթի՚ մուտքը ԱԱՆ քննչական մեկուսարան` դրանից բխող բոլոր հետեւանքներով, հնարավորություն ունեին կազմակերպել միայն այդ գերատեսչության ղեկավարները, նրանց վերադասը կամ նրանցից ոչ պակաս ազդեցություն ունեցող որեւէ անձ, կարծում ենք վիճարկելը դժվար է: Ու սրանով էլ հենց կարելի է պատասխանել հետեւյալ հարցին` ինչո±ւ հատկապես Վանո Սիրադեղյանը: Ի դեպ, հաշվի առնելով« որ ՙՀոկտեմբերի 27-ի՚ քր.գործի« կազմակերպիչների դրվագով անջատված մասը դեռեւս գտնվում է նախաքննության մարմնի վարույթում« եւ վերջիններիս պետք է որ այսօր էլ հետաքրքրի ԱԱՆ մեկուսարան մուտք գործած ՙխորհրդավոր անծանոթը՚« ուստի մեր ընթերցողներին առաջարկում ենք Կ.Հունանյանի նկարագրությամբ կազմված ֆոտոռոբոտում պատկերվածին ճանաչելու դեպքում տեղյակ պահել զինդատախազությանը:

Վահագն Ղուկասյան
Հ.Գ .
Այս հրապարակումը գրել եմ 2002թ. հունիսի 8-ին, տես`
http://www.hzh.am/Hoktemberi%2027/Hok_27_Tirakhy%20Siradeghjany.html

P.S.
27.01.2007, 12:05
Վանոն լավ գրող է եվ վերջ: Չեմ ուզում նվազեցնել այն ամենը, ինչ արել է: Բայց Վանոն կոնկրետ հանցագործ է: Չես կարող մարդասպանին սիրել նաեւ իրա բարեգործության համար: Չեմ կարող:

Վանոն սպանել է շատ մարդկանց, խեղել մի ամբողջ սերունդ, իրեն շրջապատել վտանգավոր պատեհապաշտներով: Մի խոսքով, Վանոն մեղավոր է: Բայց ամենավատը դա չէ: Ամենավատը, որ ՀՀՇ-ի տղերքից ոչ մեկը, այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն չխնդրեցին, այն բանի համար, որ էներգետիկ ակնհայտ կեղծ ճգնաժամի հետեւանքով

ա. մոտ կես մլն հեռացավ հայաստանից, եվ առաջին հերթին ամենաբարձրակարգ մասնագետները, որոնք այլեւս երբեք չեն վերադառնա
բ. հայաստանի ամբողջ արդյունաբերական կոմպլեքսը քայքայվեց, իսկ սխալ սեփականաշնորհման հետեւանքով երկրի բնակչության ութսուն տոկոսը իրեն հայտնաբերեց աղքատ
գ. որ մութ ու ցրտի պատճառով ծնվում էին աննորմալ եւ ոչ առողջ երեխաներ
դ. որ մահացան շատերը, ուղղակի չդիմանալով ծանր պայմաններին
ե. որ ջահելներից ստացան ծառ կտրող եւ պանել գողացող սերունդ
զ. որ մի ամբողջ ազգի դատապարտեցին ցրտի, մթի, սովի, հացի ու նավթի հերթերի

շարունակեմ...դրանից հետո թե Վանոն ոնց է գրում, զարմանում եմ, ՀՀՇ-ն, Լեւոնն ու Վանոն էս ազգին ներողություն են պարտք: Ու եթե չեն արել, ուրեմն Վանոյին քիչ է ու լավ էլ հասնում է, որ հետապնդեն:

Ի դեպ, Վանոյին հանձնել է նույն Լեւոնը, երբ իշխանությունը փոխանցելիս պայմանավորվում էր Ռոբերտի հետ: Վանոյին ժերտվա տվեց, որ իր կապիտալը պահպանի: Իսկ Վանոն մեղք չէր: Ուղղակի գործիք էր, բայց տաղանդավոր գրող գործիք

Մելիք
19.04.2008, 23:21
…96թ. չարաբաստիկ ընտրությունները… ընտրություններից մեկ ամիս առաջ պարզ դառավ, որ ընտրությունները ձախողվլ են… Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն սպառել էր…

Հենց նոր մի շատ հետաքրքիր հարցազրույց գտա 96 թ. ընտրությունների վերաբերյալ՝: Լևոնասերներին հատկապես խորհուրդ կտայի դիտել:)

http://www.youtube.com/v/1aU2DtlX1fg&hl=en

Լ.յ.ո.վ.
19.04.2008, 23:43
Չեմ ուզում շատ մանրանամ ու առավել ևս ժամանակս ծախսեմ այնպիսի մի անձնավորության վրա ինչպիսին է Վանո Սիրադեղյանը:
Պարզապես կասեմ, որ հանցագործ է և վերջ: Ու բոլոր նրանք ովքեր կասեն ապացուցի նոր մեղադրի, ես կպատասխանեմ, որ ոչ ոստիկանություն եմ աշխատում, որ "Վանոյի գործ"-ը ունենամ, ոչ էլ խուզարկու եմ: Ինչ փաստեր էլ բերեմ կամ ինչ-որ կայքից է լինելու, կամ էլ թերթից: Բայց մի բանում համոզվել եմ հաստատ, այդ մարդը հանցագործ է, հնարավոր է շատ ավելի վտանգավոր քան նախկին նախագահ Քոչարյանն է, ու հանդիսանում է ԼՏՊի այսպես կոչված "սև բիծ"-ը:
Միգուցե հարյուրավոր ազգանվեր արարքներ ու ես շատ գիտեմ ինչ փաստեր բերեք ապացուցելու նրա "լավ մարդ" լինելը, բայց էդ ամեն ինչը ոչինչ է, որովհետև կան նրա կատարած հանցագործությունների մասնակիցների ցուցմունքներ, խոստովանություններ: Մենակ հլը հիշեք էդ տականքի 96 թվին արած հայտարարությունը, իմ աչքով եմ տեսել, ասում էր պետք լինի 800 մարդ էլ կսպանեինք, բա նախագահի անվտանգությանն էին սպառնում: /չնայած պետք է ընդունել, որ այն ժամանակ զոհեր չեղան/

Ու մի բան էլ պիտի ասեմ, որ էս վերջերս անըդհատ նկատում եմ ու ամեն անգամ նյարդանում.
Լևոնականները, մնացած քաղբանտարկյալների ու քաղաքական հալածանքների ենթարկվածների ֆոնին ուզում են ներկայացնեն իբր թե այս իշխանություններն են Վանոյին որպես հանցագործ ներկայացրել, իրականում այդպես չի եղել ամեն-ինչ և այլ նմանատիպ արտահայտություններ: Ճիշտա հիմա բոլորս էլ կատաղած ենք թե Հայլուրի, թե "Սերժիկ հեռացիր"-ի, թե ընդհանրապես մեր Դատական Համակարգի վրա, ԲԱՅՑ դա երբեք չի վերաբերվի այնպիսի մի հանցագործի ինչպիսին է Վանո Սիրադեղյանը: Նրան արդարաձնելը նշանակում է, որ վաղը մյուս օրն էլ Սերժին կամ Քոչարյանին կարող ենք արդարացնել:
Վերջ տվեք այ ձեր ցավը տանեմ::)

Norton
19.04.2008, 23:52
…96թ. չարաբաստիկ ընտրությունները… ընտրություններից մեկ ամիս առաջ պարզ դառավ, որ ընտրությունները ձախողվլ են… Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն սպառել էր…

Հենց նոր մի շատ հետաքրքիր հարցազրույց գտա 96 թ. ընտրությունների վերաբերյալ՝: Լևոնասերներին հատկապես խորհուրդ կտայի դիտել:)

http://www.youtube.com/v/1aU2DtlX1fg&hl=en

Նայեցի հետաքրքիր եմ,հարգում եմ իրա անկեղծությունը,եթե էլ վիդոօների լինկեր ունես կխնդրեմ տեղադրես… Շնորհակալություն

Chuk
19.04.2008, 23:57
Մելիք, հարցազրույցը հաստատեց այն, ինչ ենթադրում, տրամաբանորեն հասկացել էի, ու ինչի մասին, կարծեմ, քեզ հետ խոսել էինք, չէիր համաձայնվել:

Լյով, օրինակ ես չեմ ուզում, որ գա Լևոնը ու արդարացվի կամ սրբացվի Վանոն: Ես ուզում եմ տեսնել լիովին արդար դատավարություն, որտեղ դատողները ոչ իր մտերիմները կամ իրենից կախում ունեցողները կլինեն, ոչ էլ իր թշնամիները կամ թշնամիներից կախում ունեցողը: Ու կուզեի, որ հենց այդ արդար, անկախ դատարանն էլ որոշի, հանցագո՞րծ է նա, թե՞ ոչ: Ես չունեմ այդ կարծիքներից ոչ մեկը պնդելու հիմք, ինչպես և դու կամ այս ակումբում որևէ մեկը: Ի դեպ, զուտ անձնական նկատառումներով, հնարավոր է, որ Վանոյին ատելու պատճառ ունեմ հազար անգամ ավելի շատ, քան էլի այս ֆորումից որևէ մեկը: Մեղմ ասած չեմ սիրում այդ մարդուն: Բայց մենք դատավոր չենք:

Երվանդ
20.04.2008, 00:02

Ճիշտն ասած չեմ կարծում որ Լևոնը գա իշխանության Վանոյին արդար ձևի դատելու են, եթե տենց լիներ չեմ կարծում որ կասեր, որ ինձ ձայն տալով Վանոին եք ձայն տալիս, իսկ որ Վանոն ավազակի ու լկտիի մեկնա դրանում մեկը ես ոչ մի կասկած չունեմ

Մելիք
20.04.2008, 00:08
Նրան արդարաձնելը նշանակում է, որ վաղը մյուս օրն էլ Սերժին կամ Քոչարյանին կարող ենք արդարացնել:
Վերջ տվեք այ ձեր ցավը տանեմ::)

Լևոնի վերադարձը արդեն ապացուցեց, որ էդ տարբերակը շատ հնարավոր տարբերակ ա, եթե տեղում չգնդակահարեն:

Ու էնքան միամիտ մի եղեք, կարծելու, թե Վանոն անկախ հանցագործ էր, ամբողջ ռեժիմն էր հանցագործ: Մի քանի անգամ ավելի քան էսորվանները, սրանց ֆանտազիան էդքան չի հերիքում:

Մի հատ էլ հետաքրքիր հղում:).

…լրբի տղերք կան, բ…ի տղերք…

http://www.youtube.com/v/kz0n3jOHaVI&hl=en

Chuk
20.04.2008, 00:12
Ճիշտն ասած չեմ կարծում որ Լևոնը գա իշխանության Վանոյին արդար ձևի դատելու են, եթե տենց լիներ չեմ կարծում որ կասեր, որ ինձ ձայն տալով Վանոին եք ձայն տալիս, իսկ որ Վանոն ավազակի ու լկտիի մեկնա դրանում մեկը ես ոչ մի կասկած չունեմ

Եր, ես տենց բան ասե՞լ եմ :o
Ես ընդամենն ասում եմ, թե ինչ եմ ուզում:
Իսկ այս պայքարի ընթացքում Վանոյի անվան շահարկումն ընդհանրապես չեմ ուզում: Ի՞նչ կապ ունի ինքը շարժման հետ: Ի՞նչ կապ ունի իմ, քո, նրա հետ:
Տեր-Պետրոսյանն էլ, կարծում եմ, որ իզուր տվեց նրա անունը (անհատական կարծիք), սակայն կարծում եմ, որ ամեն դեպքում նրա ասածն էլ սխալ եք ընկալել:

Ahik
20.04.2008, 00:13
Մեկը գոնե գիտի թե Վանոյին որ հոդվածով են ուզում դատեն:8 Համել քանի տարի է անցել ով է հիշում?

Մելիք
20.04.2008, 00:15
Ճիշտն ասած չեմ կարծում որ Լևոնը գա իշխանության Վանոյին արդար ձևի դատելու են, եթե տենց լիներ չեմ կարծում որ կասեր, որ ինձ ձայն տալով Վանոին եք ձայն տալիս, իսկ որ Վանոն ավազակի ու լկտիի մեկնա դրանում մեկը ես ոչ մի կասկած չունեմ

Իհարկե արդար դատավարություն չի կարա լինի:
Վանոն դեռ էն ժամանակ, որ մեղադրանք էին հարուցում, ասեց (մոտավորապես). "Ես քավության նոխազ չեմ դառնա, եթե գնամ, շատերին եմ հետս տանելու:

Երվանդ
20.04.2008, 00:19
Եր, ես տենց բան ասե՞լ եմ :o
Ես ընդամենն ասում եմ, թե ինչ եմ ուզում:
Իսկ այս պայքարի ընթացքում Վանոյի անվան շահարկումն ընդհանրապես չեմ ուզում: Ի՞նչ կապ ունի ինքը շարժման հետ: Ի՞նչ կապ ունի իմ, քո, նրա հետ:
Տեր-Պետրոսյանն էլ, կարծում եմ, որ իզուր տվեց նրա անունը (անհատական կարծիք), սակայն կարծում եմ, որ ամեն դեպքում նրա ասածն էլ սխալ եք ընկալել:

Դու ասում ես մենք դատավոր չենք, իսկ ես ասում եմ ԵՆՔ, էտքան բան, իսկ իմ գրած որ մասից ենթադրեցիր որ ես կարծում եմ որ Վանոն շարժման հետ կապ ունի:o, ես կարծում եմ որ ճիշտ եմ ընկալել, ես ինչ միհատ բարդ բան չի ասել որ կարելի լիներ, մի քանի ձևի մեկնաբանել:

Մելիք
20.04.2008, 00:27
Տեր-Պետրոսյանն էլ, կարծում եմ, որ իզուր տվեց նրա անունը (անհատական կարծիք), սակայն կարծում եմ, որ ամեն դեպքում նրա ասածն էլ սխալ եք ընկալել:
Առաջնորդի կարծիքը անհատական կարծիք չի, առաջնորդի կարծիքը առաջնորդի կարծիքա: Իսկ եթե որևե առաջնորդի հստակ հայտարարություն մասնավոր կարծիքա համարվում, ուրեմն դա առաջնորդ չի, այլ ՀՀՇ (Էն տրակտովկայով, որ ժողովուրդն էր բացում էդ հապավումը):

Չուկ, կներես, բայց կուրությունա՝ իրերն ընդունել էնպես, ինչպես ուզում ես, այլ ոչ էնպես ինչպես կան:

Ավելացվել է 3 րոպե անց
Իսկ Վանոն շարժման հետ կապ ունի էնքանով, որքանով որ դուք Լևոնին ձայն տալով Վանոին էիք ձայն տալիս:

Chuk
20.04.2008, 00:33
Չուկ, կներես, բայց կուրությունա՝ իրերն ընդունել էնպես, ինչպես ուզում ես, այլ ոչ էնպես ինչպես կան:
Չէ, Մելիք, գիտեմ ու հասկանում եմ քո կարծիքը ու շատ ենք խոսել: Բայց կա հիմա մենակ մի բան: Չկան առաջնորդներ: Կա շարժում: Առաջնորդը չի այս պահին էականը: Ու էդ շարժումը չտեսնելը կուրություն է, Մելիք: Այդ շարժումը կասեցնել փորձելը՝ մեծագույն սխալ:

Պետք չի էլի հին երգերը սկսել, Վանո՜, մու՜թ, ցու՜րտ: Դրանք բոլորն ապագայում իրենց պատասխանը կստանան՝ իմ ու քո օգնությամբ, եթե վերջապես հասկանաս, որ ես ու դու ենք կարևորը, Երոյի հետ միասին: Հիմա պետք է էդ անտեր կառչուն, սևեռուն մտքերից ազատվել ու դեպի առաջ նայել: Հնի վերարտադրության չենք գնում: Հասկացի՛ր վերջապես, մեր պահանջներն ուրիշ են:

Հիմա ավելի կարևոր ես դու՛, լու՛յսը ու տաքը, քան այս լացկան հակավանոյական ու հակահհշական գրառումները:

Վիշապ
20.04.2008, 00:35
Լևոնի վերադարձը արդեն ապացուցեց, որ էդ տարբերակը շատ հնարավոր տարբերակ ա, եթե տեղում չգնդակահարեն:

Ու էնքան միամիտ մի եղեք, կարծելու, թե Վանոն անկախ հանցագործ էր, ամբողջ ռեժիմն էր հանցագործ: Մի քանի անգամ ավելի քան էսորվանները, սրանց ֆանտազիան էդքան չի հերիքում:

Մի հատ էլ հետաքրքիր հղում:).

…լրբի տղերք կան, բ…ի տղերք…

http://www.youtube.com/v/kz0n3jOHaVI&hl=en

Այդ «հետաքրքիր» հղումներում ես պարզապես տեսնում եմ Սիրադեղյանի պարզությունը, անկեղծությունը և ուրիշ ոչինչ, շատ էլ որ օրինակ վերջինիս մեջ մոնտաժի օգնությամբ փորձում են իբր Վանոյին հրեշ ներկայացնել։ Եվ Վանոյին հրեշավոր ներկայացնելու միտում ունեցող նմանատիպ շատ վիդեոներ, հոդվածներ կան։ Նաև կան ներկա ու անցյալ շատ ավելի բացասական կերպարների հերոսաբար, ազգային, վսեմ ներկայացնող շատ հոդվածներ, վիդեոներ։ Փետրվարի 18-ին գլխավորներից գլխավորի մասին բավականին հզոր, ազգայնահերոսասխրասրտաճմլիկանվիրվածահայրենասիրապատրիոտական մի հաղորդում էր ցուցադրվում, որ անձամբ արդեն խղճի խայթ էի զգում, որ այդ մարդուն մինչև այդ օրը սրտանց չեմ գնահատել։ Իսկ Սիրադեղյանը շատ չէ մի 10-15 տարուց նոր իսկապես կգնահատվի։ Ներողություն եմ խնդրում վերացական կարծիքիս համար, համենայն դեպս այստեղ հնչող կարծիքների մեծամասնությունը վերացական է, քանզի թերևս անհիմն մեղադրվում է մեկը, և հաշվի չի առնվում նաև անմեղության կանխավարկածը;):P

Chuk
20.04.2008, 00:36
Դու ասում ես մենք դատավոր չենք, իսկ ես ասում եմ ԵՆՔ, էտքան բան, իսկ իմ գրած որ մասից ենթադրեցիր որ ես կարծում եմ որ Վանոն շարժման հետ կապ ունի:o, ես կարծում եմ որ ճիշտ եմ ընկալել, ես ինչ միհատ բարդ բան չի ասել որ կարելի լիներ, մի քանի ձևի մեկնաբանել:

Ես տեսել եմ Վանոյի գործից հատվածներ: Աբսուրդ բառիս բուն իմաստով: Դրա համար եմ արդար դատ պահանջում ու ասում, մենք դատավոր չենք: Քո ասած փաստերն (մեր զրույցներում) ավելի խոսուն են, քան նրա գործինը: Բայց քոնն էլ բավարար չի, քանի չես լսել հակառակ կարծիքը, դա դեռ միայն քո պատկերացումն է: Իհարկե չեմ հերքում, որ իրականությանը նման պատկերացումը: Բայց էլի եմ կրկնում, էս օրերին էլի բերել ու շարժման ոգին կոտրելու համար էս հարցը քննարկել համարում եմ կոպիտ սխալ:

Մելիք
20.04.2008, 01:16
Չէ, Մելիք, գիտեմ ու հասկանում եմ քո կարծիքը ու շատ ենք խոսել: Բայց կա հիմա մենակ մի բան: Չկան առաջնորդներ: Կա շարժում: Առաջնորդը չի այս պահին էականը: Ու էդ շարժումը չտեսնելը կուրություն է, Մելիք: Այդ շարժումը կասեցնել փորձելը՝ մեծագույն սխալ:

Պետք չի էլի հին երգերը սկսել, Վանո՜, մու՜թ, ցու՜րտ: Դրանք բոլորն ապագայում իրենց պատասխանը կստանան՝ իմ ու քո օգնությամբ, եթե վերջապես հասկանաս, որ ես ու դու ենք կարևորը, Երոյի հետ միասին: Հիմա պետք է էդ անտեր կառչուն, սևեռուն մտքերից ազատվել ու դեպի առաջ նայել: Հնի վերարտադրության չենք գնում: Հասկացի՛ր վերջապես, մեր պահանջներն ուրիշ են:

Հիմա ավելի կարևոր ես դու՛, լու՛յսը ու տաքը, քան այս լացկան հակավանոյական ու հակահհշական գրառումները:

Ես շարժումը տեսնում եմ, ու էս շարժումը անվանում եմ "մոլորյալների շարժում": Քանի որ սա սկզբունքի ու գաղափարի շարժում չի, այլ նպատակի, ու լիովին ուղղորդվումա որոշակի ուժերի կողմից: Իսկ նպատակը ղարաբաղյան կլանը տապալելնա, բայց միանգամայն հստակա, որ շարժման հաջողության դեպքում, իշխանության ա գալու ՀՀՇ-ական կլանը:
Իսկ էդ դեպքում ի՞նչ եք կարծում կլինի արդար դատաստան նույն կլանի համար, միանշանակ ո՛չ, նա ով կարծում է, որ Լևոնը նախագահ լինելով ինքն իրեն ու իր շրջապատին կհանձնի դատարանի երիցս մոլորյալ է:
Եթե սա լիներ արդարության գաղափարական շարժում, ուրեմն պիտի մերժվեր ամեն տեսակ անարդարություն, այնինչ էս շարժան համար ընդհանրապես էական չի սկզբունքային արդարությնը, զուտ պահի անարդարության դեմա ուղղված սա:

Եթե առաջնորդները կարևոր չեն, խաչ քաշեք ձեր առաջնորդների վրա ու ես ու էլի 100000-ներ կմիանան ձեզ: Բայց չեք կարա, որովհետև առանց իրանց ուղղորդող ձեռքի ձեր շարժումը կհանգի, որովհետև էս շարժումը PR տեխնոլոգիաներով ապրող շարժումա, այլ ոչ գաղափարով: Հետևաբար, շարժում էն իմաստով, ոնց որ ես կուզեի տեսնել չկա:

Մի բան էլ.
Կոնկրետ Լևոնի վերջնկան նպատակը, ոչ թե Սերժին տապալելն էր, այլ իշխանության վերադառնալը:
Լևոնը անխելք մարդ չի ու լավ հասկանում էր, որ ժողովրդի մեծ մասը չէր ընտրի Սերժին, եթե ինքը չդներ թեկնածությունը, եթե իրա նպատակը լիներ, ոչ սեփական իշխանության վերականգնումը, նա թեկնածությունը չէր դնի: Ու չասեք, թե այլընտրանք չկար: Ցանկացած անհայտ մարդ Լևոնին պաշտպանած էդ ամբողջ օլիգարխիաի, մտաորականության ու նախկին նոմենկլատուրա-չինովնիկային ապարատի աջակցության ու ներդրված հսկա ֆինանսական միջոցների առկայության դեպքում մի քանի անգամ ավել շանսեր կունենար, քան Լևոնը ունեցավ էդ ամենով հանդերձ: Էնպես որ եթե նա իրոք էդքան տապակվում էր ազգի ցավով կարող էր ուղակի էդ ամեն ինչով աջակցել մեկին: Ի դեպ ազգի ցավով տապակվելը պիտի լիներ խղճի խայթի միջոցով, քանի որ իշխանության, ընտրությունների ու մնացած ցավացնող բաների տեխնոլոգիաները ինքը մշակեց:

Բայց ղարաբաղյան կլանը մի անգամ իրա մշակած տեխնոլոգիաները յուրացրել ու ավելի ա կատարելագործել, էնպես որ կարելիա իրան խորհուրդ տալ, որ զգույշ լինի, թե չէ ընդիմություն դառնալու դեպքում, էս անգամ էլ շարժումներ սկսելու տեխնոլոգիաներն են յուրացնելու, ու չեմ զարմանա, եթե մի 10 տարի հետո նույն պայքարավորներին տեսնեմ ընդիմադիր ցուցարարների շարքերում Սերժի գլխավորությամբ (իհարկե, պայմանով, եթե էդ ժամանակ մի տաքուկ պաշտոնի չլինեն):

Ավելացվել է 13 րոպե անց
Շարժման՝ ԼՏՊ-ից անկախ լինելու միտքը Մարկիզ դե Սադ-ի պատմությունը հիշեցրեց:D

Ֆրանսիական հեղափոխությունից հետո, դե Սադ-ին հեղափոխությանն աջակցելու համար դատաոր են նշանակում, թեև մինչ այդ նա դատապարտված է եղել հայտնի սադիստական արարքների համար:
Բնականաբար, Դե Սադը չեր կարող անտարբեր մնալ իր կոլեգաների (հանցագործների) ճակատագրին ու մի գլուխ արդարացնում էր նրանց, հատկապես ամենադաժաններին ու հետաքրքիր երևակայությամբ կարված հանցագործությունների հեղինակներին…

Ի դեպ նա էլ ժամանակին լավ PR էր անում, նույնիսկ բանտից գրքեր էր հրատարակում ու հաջողացնում տարածել ժողովրդի մեջ:D

Chuk
20.04.2008, 01:30
Մելիք, չկար 2 բառ իրար հետևից գրված, որ ասեի, ահա գոնե այս երկու բառիդ հետ համաձայն եմ: Պատկերավոր ասեցի: Չէ, իզուր չվիճենք, որովհետև մերը բանավեճ չի ստացվում, այլ ստացվում է տեսակետների հակադրություն՝ առանց դիմացինին լսելու: Հատկապես քո դեպքում: Դու ունես քո ստերեոտիպն ու դրանից այս կողմ (ներկայիս քաղաքական անցուդարձի մասին եմ ասում, ոչ թե ընդհանուր մտածելակերպիդ) ոչ մի բան չես կարող, չես ուզում, ու չես տեսնի: Դու, այդ իմաստով, անուղղելի ես իմ թանկագին, լավ ընկեր: Իսկ ես կարոտել եմ քո հետ խմելուն ու լուրջ, լավ-լավ բաների մասին խոսելուն, ապագայի ծրագրեր մշակելուն:

Լ.յ.ո.վ.
20.04.2008, 01:35
Լյով, օրինակ ես չեմ ուզում, որ գա Լևոնը ու արդարացվի կամ սրբացվի Վանոն: Ես ուզում եմ տեսնել լիովին արդար դատավարություն, որտեղ դատողները ոչ իր մտերիմները կամ իրենից կախում ունեցողները կլինեն, ոչ էլ իր թշնամիները կամ թշնամիներից կախում ունեցողը: Ու կուզեի, որ հենց այդ արդար, անկախ դատարանն էլ որոշի, հանցագո՞րծ է նա, թե՞ ոչ: Ես չունեմ այդ կարծիքներից ոչ մեկը պնդելու հիմք, ինչպես և դու կամ այս ակումբում որևէ մեկը: Ի դեպ, զուտ անձնական նկատառումներով, հնարավոր է, որ Վանոյին ատելու պատճառ ունեմ հազար անգամ ավելի շատ, քան էլի այս ֆորումից որևէ մեկը: Մեղմ ասած չեմ սիրում այդ մարդուն: Բայց մենք դատավոր չենք:

Այո Chuk մենք դատավորներ չենք, բայց ես ոչ թե դատում էի Վանոյին, այլ փորձում էէ շեշտել ու ընդգծել մի երևույթ, որը մեզանից անկախ արդեն գլուխ է բարձրացնում: Ես բավարար հիմքեր չունեմ, բայց կարող եմ ենթադրել, որ սա լևոնականների (այո լևոնականների, և ոչ թե շարժման մասնակիցների) հերթական պլանն է: Մեկնաբանեմ.

Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ եթե հայլուրն ասում է ասենք Պողոս Պողոսյանը հանցագործ է, ակամայից մտածում ենք, որ ոչ, նա քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետանպնդման: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ անգամ մարտի 2-ին հայ-ադրբեջանական սահմանում եղած բախումներից հետո շատերը չէին հավատում ՀՀ կառավարության տարբերակին, թե ազերիներն են սկսել, այլ կասկածում էին "մերոնց" վրա: Ինչ եմ ուզում ասել? Ուզում եմ ասել, որ անվստահության այս մթնոլորտում լևոնականների կողմից տարածած ամեն մի լուր, եթե ոչ հավատ ապա գոնե կասկած է առաջացնում մարդու մեջ: Եվ ինչպես ես եմ տեսնում շատ մեծ տեմպերով քարոզ է տարվում Վանո Սիրադեղյան կոչեցյալին արդարացնելու նպատակով: Արդեն մի քանի անգամ կարծիք եմ լսել, որ Վանոին ուղղված մեղադրանքները սարքված են Սերժ-Քոչարյան զույգի կողմից: Խելքին մոտ է? Այո, անկասկած նրանք նպաստել են Վանոյի հետապնդմանը, բայց դե սա ամենևին էլ Սասուն Միքայելյանի դեպքը չի: Մենք գործ ունենք ոչ թե քաղաքական վտարանդու հետ, այլ գործ ունենք հանցագործ, կրիմինալ անձնավորության հետ:

Չեմ հավատում, որ երբևէ քո ասածը տեղի կունենա Chuk ջան, չեմ հավատում, որ երբևէ արդար դատ տեղի կունենա ՀՀում, մեղադրյալի աթոռում լինի Վանո Սիրադեղյանը, թե Գալուստ Սահակյանը: Այդ իսկ պատճառով էլ ես ինձ իրավունք եմ վերապահում անել այն ինչը չեն անի մեր հարգարժան դատավորները ու երբեք էլ ցույց չեն տա մեր սիրելի հեռուստաաիլքները Լևոն Տեր-Պետրոսյանի "վերադարձ"-ի դեպքում. կտեղեկացնեմ բոլոր նրանց ում կկարողնամ, որ Վանո Սիրադեղյանը հանցագործ է, կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ, մարդ, որը առանց վարանելու ձեռք կբարձրացնի հարազատ ժողովրդի վրա:

Ու նորից եմ կրկնում այն ինչ ասել եմ դեռ ամիս առաջ: Եթե հանակարծակի ԼՏՊ նախագահ դառնալու դեպքում Վանո Սիրադեղյանը ետ վերադառնա, ես սկսելու եմ նոր պայքար Լևոնի դեմ, սկսելու եմ ու վստահ եմ որ միայնակ չեմ լինի այդ պայքարում: Միգուցե և լինենք ավելի քան այսօր ենք:

Chuk
20.04.2008, 01:41
Լյով, ասածներիդ հետ գուցե համաձայնվեի, եթե չտեսնեի, որ Վանոի անունը այսպես կոչված «հակլևոնականներն» ու իշխանություններն են անընդհատ շրջանառության մեջ դնում ;)
Վկա այստեղի գրառումները, այստեղ դրված վիդեոները:

Լ.յ.ո.վ.
20.04.2008, 01:46

Ուֆֆ~~ չգիտեմ, չգիտեմ: Դու մոդեր ես չէ? Առաջարկում եմ էս թեմային քվեարկություն ավելացնել "Կընդունեք Վանո Սիրադեղյանի վերադարձը, թե ոչ" հարցադրմամբ, տարբերակներն էլ քիչ դիր, որ չխճճվենք, ասենք` "Այո", "Ոչ" ու "Անտարբեր եմ": Հա.. մեկ էլ հարցումը, եթե հնարավոր է բաց դիր, տեսնենք ով ինչպես է վերաբերվում:

Ամեն դեպքում, եթե հարցում չավելասնես էլ, կանխավ շնորհակալ եմ ;)

Մելիք
20.04.2008, 01:56
Պետք չի էլի հին երգերը սկսել, Վանո՜, մու՜թ, ցու՜րտ:
Արտա՛կ, մենակ մի բան եմ խնդրում, մի խոսեք էդպես քամահրանքով մութի ու ցուրտի մասին: Եթե դուք մութ ու ցուրտ եք տեսել, ես դեռ էրեխա ամիսներով սով եմ տեսել (բառիս էն իմաստով, որը հնարավորա չկարողանաք էլ պատկերացնել), հուսահատ հոր աչքեր եմ տեսել, տարիներով թերսնվածություն եմ տեսել, ու էդ վիճակում մի ամբողջ քաղաք եմ տեսել, ու սոված ժողովրդին եկած օգնությունը թալանող ու ծախող ՀՀՇ-ականներ եմ տեսել ու ժողովրդի վրա թքած իշխանություն եմ տեսել ու դեռ դեռահաս, Լևոն հեռացիր եմ գոռացել, ոնց որ հիմա դուք Սերժիկ հեռացիր եք գոռում… երեվի իմ տեսածն ու ձերը տարբեր "մութ ու ցուրտ" էին…

Chuk
20.04.2008, 02:01
Արտա՛կ, մենակ մի բան եմ խնդրում, մի խոսեք էդպես քամահրանքով մութի ու ցուրտի մասին: Եթե դուք մութ ու ցուրտ եք տեսել, ես դեռ էրեխա ամիսներով սով եմ տեսել (բառիս էն իմաստով, որը հնարավորա չկարողանաք էլ պատկերացնել), տարիներով թերսնվածություն եմ տեսել, ու էդ վիճակում մի ամբողջ քաղաք եմ տեսել, ու սոված ժողովրդին եկած օգնությունը թալանող ու ծախող ՀՀՇ-ականներ եմ տեսել ու ժողովրդի վրա թքած իշխանություն եմ տեսել ու դեռ դեռահաս Լևոն հեռացիր եմ գոռացել, ոնց որ հիմա դուք Սերժիկ հեռացիր եք գոռում… երեվի իմ տեսածն ու ձերը տարբեր "մութ ու ցուրտ" էին…

Տարբեր չեն Դավ :(
Ու ոչ էլ քամահրանքով եմ խոսում: Գոնե դու տենց բան ինձ չպիտի ասեիր:
Նույն ենք տեսել, ուղղակի դուք չեք հասկանում, որ մենք հենց նաև դրա դեմ ենք պայքարում: Ուղղակի չես հասկանում Դավ, որ ես քո փոքր ժամանակվա ենթագիտակցական պայքարիդ շարունակությունն եմ տանում առաջ՝ քո մյուս ընկերների հետ միասին: Մինչդեռ դուք, կարծես, հանձնվել եք: Դուք ձեզ փակել եք անցյալի ու անցյալի հիշողությունների մեջ ու ինչ-որ հրաշքի եք սպասում: Չի գալու էդ հրաշքը Դավ, իզուր մի սպասեք: Սենք պետք է անենք, փորձենք ստեղծել էդ անտեր հրաշքը, ու կանենք Դավ, կանենք ու հետո քեզ էլ բաժին կհանենք, իմ լավ ընկեր: Գիտեմ, մեծամիտ ու դատարկ են հնչելու ականջներումդ գրածս տողերը, բայց դա է այսօրվա իմ ու քո միակ ելքը:

Աբելյան
20.04.2008, 10:15
Չեմ կարա կոնկրետ կարծիք հայտնեմ իրա մասին, որովհետև իրա մասին համարյա բան չունեմ լսած: Դե, մի մասը ասում ա մարդակեր ա եղել, մյուս մասը ասում ա Հայաստանը մաքրել ա հանցագործներից:
Համենայն դեպս, ես գիտեմ, որ ինքը ի տարբերություն մյուս օլիգարխների, Համմեր, Ինֆինիտի կամ Տոյոտա Պրադո չի քշել (մենակ չասեք Հայաստանում տնտեսական ճգնաժամ էր դրա համար), համեմատաբար քիչ ա թալանել, սիրել ա մշակույթը (ասում են՝ Թումանյանի 125-ամյակին ուղղաթիռով ա թռել Դսեղ) ու ասում են՝ Հրանտ Մաթևոսյանից ու Աղասի Այվազյանից հետո վերջի տասնամյակի հայ գրողների մեջ երրորդն ա (հա, ԼՏՊ-ն ա ասել):
Ես օրինակ ավելի շատ կուզեի ինքը ըլներ Երևանի քաղաքապետ, քան թե ասենք Երվանդ Զախարյանը:

Երվանդ
20.04.2008, 10:51
Ես տեսել եմ Վանոյի գործից հատվածներ: Աբսուրդ բառիս բուն իմաստով: Դրա համար եմ արդար դատ պահանջում ու ասում, մենք դատավոր չենք: Քո ասած փաստերն (մեր զրույցներում) ավելի խոսուն են, քան նրա գործինը: Բայց քոնն էլ բավարար չի, քանի չես լսել հակառակ կարծիքը, դա դեռ միայն քո պատկերացումն է: Իհարկե չեմ հերքում, որ իրականությանը նման պատկերացումը: Բայց էլի եմ կրկնում, էս օրերին էլի բերել ու շարժման ոգին կոտրելու համար էս հարցը քննարկել համարում եմ կոպիտ սխալ:

Շարժման ոգին ավելի շատ կոտրում է Լևոնին վերբերվող ամեն ինչին արդարացնելու ու Լևոնին աստվածացնելու կույր մղումը, այդ դեպքում շարժմանը նոր մարդիկ չեն միանում, քանի որ մտածում են որ դու պայքարում ես Լևոնի ու Վանոյի համար, իսկ ես համարում եմ իրենց էն ինչ որ համարել եմ միշտ, բայց պայքարում եմ իմ ազատությունների համար, ու շատ ավելի մարդիկ կմիանան ինձ , ու ցավալիա որ էտ պայքարը առաջնորդվումա էն ուժերի կողմից որոնց ես չեմ ընդհունում, բայց գերադասում եմ պայքարել էն ուժերի գլխավորությամբ որոնց ես չեմ ընդհունում ու որոնք հնարավորա էտ ամեն ինչը անում են իշխանության հասնելու համար, քան պառկել տանն ու նվնվալ թե ամեն ինչ վատա, էս ինչ երկիրա, և այլն և այլն

Սերխիո
20.04.2008, 14:54
Շարժման ոգին ավելի շատ կոտրում է Լևոնին վերբերվող ամեն ինչին արդարացնելու ու Լևոնին աստվածացնելու կույր մղումը, այդ դեպքում շարժմանը նոր մարդիկ չեն միանում, քանի որ մտածում են որ դու պայքարում ես Լևոնի ու Վանոյի համար

Հմաձայն եմ լրիվ...

Chuk
20.04.2008, 15:16
Շարժման ոգին ավելի շատ կոտրում է Լևոնին վերբերվող ամեն ինչին արդարացնելու ու Լևոնին աստվածացնելու կույր մղումը, այդ դեպքում շարժմանը նոր մարդիկ չեն միանում, քանի որ մտածում են որ դու պայքարում ես Լևոնի ու Վանոյի համար, իսկ ես համարում եմ իրենց էն ինչ որ համարել եմ միշտ, բայց պայքարում եմ իմ ազատությունների համար, ու շատ ավելի մարդիկ կմիանան ինձ , ու ցավալիա որ էտ պայքարը առաջնորդվումա էն ուժերի կողմից որոնց ես չեմ ընդհունում, բայց գերադասում եմ պայքարել էն ուժերի գլխավորությամբ որոնց ես չեմ ընդհունում ու որոնք հնարավորա էտ ամեն ինչը անում են իշխանության հասնելու համար, քան պառկել տանն ու նվնվալ թե ամեն ինչ վատա, էս ինչ երկիրա, և այլն և այլն
Չէ Եր: Ճիշտ է, նաև իմ շուրթերից շատ է հնչել նրանց անունները (հիմնականու Լևոնինը), բայց նաև ես չեմ աստվածացրել ու ամեն ինչում արդարացրել նրան(ց): Ու իմ ողջ խնդիրն եղել է ազատությունների (և ոչ միայն) համար պայքարը: Իսկ այդպես խոսել, սովորաբար, պարտադրել են հակառակ թևը... դա նրանց ամենամեծ հաղթանակներից է, որ կարողացան շատերի ուղեղում ամրապնդել այն հավատը, թե իբր պայքարն անձերի համար է, ինչն, իրականում, ուղղակի չկա: Կարճ ասած՝ կուտը մի կերեք: Ես ժամանակին կերել եմ:

Երվանդ
20.04.2008, 16:17

Չուկ կան բաներ որ պետքա ընդհունել ու ասել հա էտ սխալա, երբ որ մարդիկ նույնիսկ էտ ակնհայտ բաները չեն ընդհունում, դա չի նշանակում որ իրենք դրանով պայքարի ոգին ավելի են բարձրացնում, ու հակառակը ով որ դա ընդհունում ու քննադատումա, հաստատ ավելիա բարձրացնում շարժման ոգին քանի որ այդ դեպքում հնարավորություն կա որ ուրիշ մարդիկ, անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից կմիանան շարժմանը, հույս ունեմ ավելի հասկանալի բացատրեցի, իսկ տարատեսակ կտերի մասին խոսք լինել չի կարող, ես գիտեմ ինչի համար եմ պայքարում, կամ չեմ պայքարում, ու հաստատ ոչ էս ոչ էն կողմից կտեր չեմ ուտի;):)

ChildOfTheSky
20.04.2008, 18:39
Վանոն Ղարաբաղյան շարժման հերոս է : Նա ունի իր մեծ ներդրումը նաև հետանկախացման շրջանում : Բայց ինձ համար միանշանակ է նրա հանցագործ լինելը : Ինձ ոչ ոք չի կարող համոզել , որ երկրից քշելով գողականներին , նա հսկայական գործ չարեց նորանկախ Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար , բայց նաև ինձ չեք համոզի , որ նրա հրամանով մարդիկ չեն առևանգվել , ես նույնիսկ առևանգվողի եմ ճանաչում :

Մտահոգ
24.04.2008, 18:51
սա Վանոյի գրածներից է, հոդվածը կոչվում է " Խաչակրաց բանակին սպասելիս"

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից:

Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի:

Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ:

Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:

Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով՝ հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը եւ երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա:

Կարդացեք նաեվ նրա " Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովեր" հրաշք-հոդվածը այս հասցեում

http://www.hzh.am/Avetis%20Harutunyan/AH_LEZVI%20TATCHAR.html

Լ.յ.ո.վ.
24.04.2008, 19:32
Կարդացեք նաեվ նրա " Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովեր" հրաշք-հոդվածը այս հասցեում

http://www.hzh.am/Avetis%20Harutunyan/AH_LEZVI%20TATCHAR.html

Բայց էս ոնց որ Վանոյինը չէր, տակը գրած էր Ավետիս Հարությունյան : :think

Մտահոգ
24.04.2008, 19:35
Բայց էս ոնց որ Վանոյինը չէր, տակը գրած էր Ավետիս Հարությունյան : :think

նույն մարդիկ են Ավետիս Հարությունյան - Վանո Սիրադեղյան
իսկ հոդվածի մասին ինչ կասես՞

Լ.յ.ո.վ.
24.04.2008, 19:42
նույն մարդիկ են Ավետիս Հարությունյան - Վանո Սիրադեղյան
իսկ հոդվածի մասին ինչ կասես՞

Չգիտեի, որ նույն անձն են :o

Ինձ թվում է, հայոց լեզվի տաճարն էլ կավիրեն: Եթե դեռ չեն ավիրել իրանք ու իրանց ախպեր-ընգեր ռուսները:
Լրիվ եմ հիասթափվել էդ ռուսներից, էսօր չէին էլ թողել հայերը նորմալ եղեռնը սգան Ռուսաստանում: Յանիմ բարեկամ երկիր են, մի կաղմից սափրագլուխները, մի կողմից էլ էս մեր երկրի տնտեսական կապանքները, որ էդ ռուսներն են դրել: Ուֆ~ ուֆ~, պտի ազատվենք դրանց ճնշումներից, իրանց մնա ղարաբաղն էլ կտան:

Մտահոգ
24.04.2008, 20:04

հլը սա կարդա "Գյադաների ժամանակը"
http://www.hzh.am/Avetis%20Harutunyan/AH_HJD_N.html
հետո էլ սա կնայես "Պետությունը չի կարող կազմակերպված լինել, կազմակերպված լինում է բանդան"
http://www.hzh.am/Avetis%20Harutunyan/Avetis%20harutunyan_Petutiuny%20chi%20karogh.html

Ֆրեյա
25.04.2008, 13:21
Լավ, ժող, Լևոնի դեմ բան չունեմ ասելու, Լևոնի միակ մեղքը էն ա եղել, որ ինքը թուլամորթ ու անողնաշար մարդ էր, որը ենթարկվեց մի քանի մաֆիոզի:

Բայց ՎԱՆՈՆ՞՞՞ Չեմ հասկանում, իրան ինչի են ուզում ռոմանտիկ մղումների երքո քաղաքական ռեաբիլիտացիայի ենթարկել………
Վերջապես, հենց Էս մարդիկ են մեղավոր, որ մենք եսօր ունենք հանցագործ օլիգարխներ, հենց իրանք են էտ մարդկանց աճացրել:[
Վանոն չէր, որ իրեն հռչակել էր քաղաքի միակ գող և ոստիկանների "գլխավոր" ոստիկան, ու ամեն ինչ պահում էր իր ձեռքի տակ, խանգարում էր հասարակն մարդկանց գործ սկսել, ու ամբողջ ռեսուրսները տալիս էր իրեն և իր բարեկամներին:[

Հիմա ուզում եք հետ գա, նորից ինքը դառնա գլխավոր գողը՞՞՞՞՞՞

Լ.յ.ո.վ.
25.04.2008, 16:18

Ես որ չեմ ուզում դրա նման տպերը ընդհանրապես մեր կառավարությունում թեկուզ հավաքարար աշխատեն:
Դեմ եմ իրա հետ գալուն: :angry

dvgray
25.04.2008, 16:19
Լավ, ժող, Լևոնի դեմ բան չունեմ ասելու, Լևոնի միակ մեղքը էն ա եղել, որ ինքը թուլամորթ ու անողնաշար մարդ էր, որը ենթարկվեց մի քանի մաֆիոզի:

Բայց ՎԱՆՈՆ՞՞՞ Չեմ հասկանում, իրան ինչի են ուզում ռոմանտիկ մղումների երքո քաղաքական ռեաբիլիտացիայի ենթարկել………
Վերջապես, հենց Էս մարդիկ են մեղավոր, որ մենք եսօր ունենք հանցագործ օլիգարխներ, հենց իրանք են էտ մարդկանց աճացրել:[
Վանոն չէր, որ իրեն հռչակել էր քաղաքի միակ գող և ոստիկանների "գլխավոր" ոստիկան, ու ամեն ինչ պահում էր իր ձեռքի տակ, խանգարում էր հասարակն մարդկանց գործ սկսել, ու ամբողջ ռեսուրսները տալիս էր իրեն և իր բարեկամներին:[

Հիմա ուզում եք հետ գա, նորից ինքը դառնա գլխավոր գողը՞՞՞՞՞՞

Մինչև մեծ արագությամբ Վանոի /կամ ում մասին կուզես/ արտահայտվելտ, կուզենաի որ լավ ուսումնասիրեիր, թե ինչ երկրում /ինչ կարգերում/ էր քարշ գալիս Հայաստանոը /Երևանը/ մինչ Վանոի հայտնի արտահայտությունը:
Եթե շատ բաներ գնային ուրիշ հունով, ապա Հայաստանը մի կես տարուց հետո ոչ թե պատերազմ-մատերա՞զմ… այլ լրիվ ուրիշ բաների մեջ կլիներ:

Եթե չես տեսել կամ չես հիշում, ապա հարցրա տեսնողներից, թե որոշ ժամանակաշրջան ինչ էր կատարվում քաղաքում: Եվ նաև ինչպես էին վրացիքի պես ավտոնմատավորները կանգնացնում քաղաքում, ու մեքենան նագլի վերցնում ՝ հետո Վրաստանում կամ այլուր վաճառում:
Մի կարևոև բան կա, որ պետք է հիշել հավերժ: Որ աշխարհում երևի այպդիսի դեպքեր չեն գրանցվել, որ դաժան պատերազմի մեջ ներքաշված երկրում Վանոյի և իր թիմի շնորհիվ լինի հանցագործությունների զրոյական մակարդակ:
Եկենք ամեն ինչ ցեխի հետ չխառնենք: Թեչէ, ձեր մտքերը կարդալիս ավելի ու ավելի հաճախ մտքումս սկսում եմ ասել - "միգուցէ Վանոն ու իր ընկերները սխա՞լ էիր, միգուցէ պետք էր թողներ էս ժողովրդին ամենօրյա ստորացեին ու ճնշեին: Քանզի երևի դա է այդ ժողովրդի ցանկալի հոգեվիճակը…" :[

Հ.Գ. Հայերի ցանակալի հոգեվիճակ- գողականություն :[

Ֆրեյա
25.04.2008, 18:55
Մինչև մեծ արագությամբ Վանոի /կամ ում մասին կուզես/ արտահայտվելտ, կուզենաի որ լավ ուսումնասիրեիր, թե ինչ երկրում /ինչ կարգերում/ էր քարշ գալիս , միգուցէ պետք էր թողներ էս ժողովրդին ամենօրյա ստորացեին ու ճնշեին: Քանզի երևի դա է այդ ժողովրդի ցանկալի հոգեվիճակը…" :[

Հ.Գ. Հայերի ցանակալի հոգեվիճակ- գողականություն :[

Այո, համաձայն եմ, շատ շնորհակալություն իրեն վիճակը կարգավորելու համար:
Բայց եթե մի լավ բան ես անում, պարտադիր չի, որ դրա փոխարեն հետո անես այլ բաներ:
Օրինակ, մարդկանց ձեռքից խլես բիզնես, արգելես զբաղվել գործունեությամբ, նախարարների պաշտոններ վաճառես …
Իմ ականջով եմ լսել, թե ինչպես է նա քանդել տվել արդեն իսկ կառուցված հյուրանոցը այն պատճառով, որ այդ հյուրանոցը խանգարում էր իր բարեկամի բիզնեսին:
Այդ պատճառով էլ հենց հիմա պահպանվում է նույն ավանդույթը:

Խնդրում եմ, Դիվի, արի չկուրանանք, չէ որ քո ասած պրինցիպով, լավ բաների հետ վատ բաներ էլ է արել, ինչու ես մոռանում դրանց մասին…

Վիշապ
25.04.2008, 19:38

Ինչ–որ տեղ այդքան էլ կոռեկտ չի դիտվում «անձամբ եմ տեսել (լսել) թե այսինչը այնինչ բանն է արել (ասել)…» ու չի հասկացվում, թե «այնինչ» բանը իսկապե՞ս վատ գործողություն էր, թե կարծիք գրողը այդպես է ենթադրում։ Կխնդրեի «փաստ» ներկայացնող գրառումները իսկապես ավելի կոնկրետ «փաստել», այլապես բամբասանք է հիշեցնում (գուցե հյուրանոցը պարզապես ապօրինի շինարարություն է՞ր:think)։ Ակամայից հիշեցի ժողովրդի մեջ տարածված լուրերը, որ Վանոն գազանանոցի դիմաց պալատ է սարքել իր համար, ու հետաքրքրությունից դրդված երբ մի քանի անգամ «գազանանոցի» ճանապարհով սուրացող «Իկարուսի» մեջ խցկված մարդկանց արանքով դիտում էի «օբյեկտը»՝ երբ ուղևորները մատնացույց էին անում այն, տարակուսանքով նկատում էի առանց սվաղի, տուֆից սարքված փոքրիկ մի հարկանի շինություն, ու փորձում էի նմանեցնել «պալատի» ու չէր հաջողվում։
Չեմ կարող վիճել այն հարցերի շուրջ, թե Վանոն հանցագործություններ արել է, թե՝ չի արել, քանզի ես ինքս շատ փաստերի չեմ տիրապետում։ Սակայն իմ գիտակցության մեջ տպավորված է, որ Վանո Սիրադեղյանը շատ ավելի պետականամետ գործիչ է եղել, քան նրանից հետո նույն պաշտոնում նշանակվածները։ Ինձ նաև տարակուսանքի մեջ է գցում մոտավորապես մի այսպիսի արտահայտություն՝ «Վանոն վտանգ է ներկայանցում Հայոց պետականության համար»… նմանատիպ կարծիք նաև լսել եմ Տեր–Պետրոսյանի հասցեին։ Թվում է, թե մարդիկ լուրջ են արտահայտում նման կարծիքներ։ Ու նաև թվում է, թե նույն մարդիկ հանգիստ քնում են գիշերները, մտածելով որ օրինակ ասենք Սերժ Սարգսյանը շատ լրջորեն ապահովում է Հայոց Պետականության անվտանգությունը։ Չափազանց պրիմիտիվացված հիպոթեզներ, բայց պարադոքսորեն միևնույն ժամանակ գործնականորեն չափազանց լուրջ քարոզչություն՝ մասնավորապես նոր–նոր քաղաքացիական գիտակցություն ձևավորել փորձող երիտասարդ հասարակության համար։ Հիմա իմ քարոզչությունը. Քաղաքականության մեջ աշխատեք չտրվել ասեկոսեների, այլապես մեծ է վտանգը, որ ընկնեք ազդեցության տակ ու դառնաք զոհ մի այնպիսի զենքի՝ որը կոչվում է հոգեբանական ներգործություն։:P
Իսկ Վանոն մարդկային գծերով շատ, շատ ու շատ ավելին էր, քան ներկայիս անանուն, անբովանդակ, անարժեք գործիչՔները որոնց արած կեղտերին շատերս ծանոթ չենք, որովհետև չեն հրապարակվում, քանզի իրենց մարդիկ են։ Հետագայում եթե պետք լինի, կոմպրոմատներ բոլորի դեմ էլ կարելի է գտնել ու տարածել մասսայականորեն, ու պատմության մեջ գուցե հայտնվեն նոր վանոներ՝ որպես մութ ու պետականությանը վնասակար մարդիկ։ Սա ընդհամենը իմ կարծիքն է;)

dvgray
25.04.2008, 20:24
Խնդրում եմ, Դիվի, արի չկուրանանք, չէ որ քո ասած պրինցիպով, լավ բաների հետ վատ բաներ էլ է արել, ինչու ես մոռանում դրանց մասին…
Այո, Victory_ ջան:
Հենց խոսքն էլ դա է: Արի վատի հետ լավն էլ ասենք: Կան բաներ, որ օրինակ անգլիական թագուհու ստանդարտներով բավականին վայրի բաներ են, սակայն էլի եմ ասում, թե արի հիշենք թե ինչ "ուժաս" երկիր էին ժառանգել Վանոյենք, ու նաև ինչ-ինչ հարցերում ինքներն էլ լինելով այդ "ուժաս"-ի կրողները: Դրա կրողրենը նաև բոլորս ենք Առայսօր: Մեկսը քիչ, մեկսը եսիմ ինչ այլանդակ աստճանի: Ու ես չեմ համարում որ Լևոնը, կամ Վանոն էտ ամեն "ուժասի" կլասիկ կրողներն էիր: Նրանք էտ ամեն ինչից կրում էին առավելագույնս քիչը ի համեմատ մեր ազգի գերակշիռ մեծամասնության:
:)

Lernakan
25.04.2008, 22:54
Ստեղ ոչ մեկը , հաստատ, ինձնից շատ չգիտի Վանոյի մասին:
Ու ելնելով դրանից, ելնելով իմ տեղեկացվածությունից, կարամ մի բան ասեմ, Վանոն մեծ ՄԱՐԴ ու իսկական ՀԱՅՐԵՆԱՍԵՐ էր, ում գործողությունները ուղղված էին միայն երկրի բարգավաճմանը, իսկ ովքեր քննադատում են նրան, տեղեկացված են մաքսիմում 10 տոկոսով, ու էդ 10 տոկոսը մենակ խոսակցություններ են, որ տարածում են ոմանք, զուտ իրենց շահի համար:
Կարծում եմ բոլորն էլ հասկանում են , թե ինչ կեղտ է քաղաքականությունը, ու բոլորը հասկանում են , որ առանց ձեռքերը կեղտոտելու , քաղաքականության մեջ որևէ ցանկալի արդյունքի հասնելը ուղղակի բացառվում է:

Այ'ո, առանց ձեռքերը կեղտոտելու մարդկանց բիզնեսով չես կարող զբաղվել կամ առևանգել ցանկացած աղջկա կամ կնոջ քանզի դու ուզում ես գիշեր անցկացնել նրա հետ: Իհարկե առանց ձեռքեր կեղտոտելու չէր լինի նաև այսքան սպանությունները: Եթե մեր օրերում սպանում են տասնյակներով ապա այն ժամանակ հարյուրներով: Ով կարող էր երեկոյան մութն ընկնելուց հետո ման գար փողոցում? Ով էր հովհանավորում "հարգարժան" պարոն Սուքիասյանին զբաղվելու մարդկային օրգանների առևտրով??
Ցավում եմ մեր ապրածի և չգիտակցածի համար.....

dvgray
25.04.2008, 23:05
ԱԵթե մեր օրերում սպանում են տասնյակներով ապա այն ժամանակ հարյուրներով: Ով կարող էր երեկոյան մութն ընկնելուց հետո ման գար փողոցում?
Ի՞՞՞՞նչ :
Եթե առանց իմանալու հեքիաթներ ես լսել , ապա հասկացի որ սխալ ալիք ես բռնել:
Իսկ եթե դիտավորյալ ես խեղաթյուրում փաստերը, ապա ամոթ է:

Ժողովուրդ:
Կազյոլ Վահանը, ով Վանոի դեմ սարքված գործի գլխավոր "գործակատարն" էր, քոչենց մարդն էր, ու նրա ընտրական խախտումների գլխավոր կազմակերպիչներից մեկը:

Ես զարմանում եմ: Երևանը փոքր քաղաք է, ու պիտի որ բոլորը ամեն ինչ քչից շատից տեղյակ լինեն: Ինչի՞ եք էսքան անտեղյակ ամեն ինչից:
:(

Վիշապ
25.04.2008, 23:16
Այ'ո, առանց ձեռքերը կեղտոտելու մարդկանց բիզնեսով չես կարող զբաղվել կամ առևանգել ցանկացած աղջկա կամ կնոջ քանզի դու ուզում ես գիշեր անցկացնել նրա հետ: Իհարկե առանց ձեռքեր կեղտոտելու չէր լինի նաև այսքան սպանությունները: Եթե մեր օրերում սպանում են տասնյակներով ապա այն ժամանակ հարյուրներով: Ով կարող էր երեկոյան մութն ընկնելուց հետո ման գար փողոցում? Ով էր հովհանավորում "հարգարժան" պարոն Սուքիասյանին զբաղվելու մարդկային օրգանների առևտրով??
Ցավում եմ մեր ապրածի և չգիտակցածի համար.....

Վանոն ինքն էր առանց թիկնապահների հասարակ հագնված ֆռֆռում փողոցներում, կամ հաճախ իրեն տեսնում էի իր սպիտակ «նիվա»–յով կրկին առանց թիկնապահների։ Մի պահ եկավ, որ նույնիսկ ավտոտեսուչները սկսեցին լրիվ օրենքով կանգնեցնել վարորդներին ու կաշառքից հրաժարվում էին։ Ինչ վերաբերում է աղջիկ առևանգելուն, ապա ես լսել եմ նման խոսակցություն՝ «Վանո ու Լևոնը միասին երեկոյան դուրս էին գալիս որսի ու ում հավանում, առևանգում էին», ինչպիսի չտեսություն:D Կարծում եմ նման խոսակցությունները տարածվել են սուր սեռաքաղցություն ունեցող մարդկանց կողմից, որոնք պատկերացրել են, թե իրենք ինչ կանեին եթե իշխանություն լինեին։ Լուրջ չի…

Fedayi
26.04.2008, 17:31
Հայ- խոսքերից

Ստեղ ոչ մեկը , հաստատ, ինձնից շատ չգիտի Վանոյի մասին:

Ապե'ր, ԱԱԾ-ն հաստատ հետևում ա, զգույշ եղիր, կարող ա մատնես մեծն Վանոյին որջը: Որ բռնեցին է~, կաշին կքերթեն...:D

Աբելյան
13.11.2009, 23:41
Էսօր լրացավ Վանո Սիրադեղյանի 63-ամյակը:
Շնորհավորում եմ, մաղթում ամենայն բարիք: Շատ բան եմ լսել իրա մասին, թե լավ, թե վատ, համենայն դեպս, չի կարելի ժխտել, որ իրա օրոք հանցագործությունների թիվը երկրում շեշտակի նվազեց:

Elmo
14.11.2009, 00:01
Շատ բան եմ լսել իրա մասին, թե լավ, թե վատ, համենայն դեպս, չի կարելի ժխտել, որ իրա օրոք հանցագործությունների թիվը երկրում շեշտակի նվազեց:

դէ հա, բոլոր հանցագործներին սպանում էր, որ միակ հանցագործը ինքը մնա:

Աբելյան
14.11.2009, 00:04
դէ հա, բոլոր հանցագործներին սպանում էր, որ միակ հանցագործը ինքը մնա:
Դե հիմա ոչ մի հանցագործի չեն սպանում, բայց թվերի պատկերը հակառակն ա:

Chuk
14.11.2009, 00:07
Դե հիմա ոչ մի հանցագործի չեն սպանում, բայց թվերի պատկերը հակառակն ա:

Սպանում են, Հայկ ջան, լավ էլ սպանում եմ: Այս տարիներին սպանությունների թիվը շեշտակի է աճել, ընդհուպ մինչև հրապարակային բացահայտ սպանություններ:

Elmo
14.11.2009, 00:31
Ինտերպոլի նկարը հալա նայեք:
Կարգին գունավոր նկար չկա՞ր
http://www.interpol.com/public/Data/Wanted/Notices/Data/2000/15/2000_17015.asp

Enigmatic
14.11.2009, 00:34
Ինտերպոլի նկարը հալա նայեք:
Կարգին գունավոր նկար չկա՞ր
http://www.interpol.com/public/Data/Wanted/Notices/Data/2000/15/2000_17015.asp

Կարողա պլաստիկ վիրահատություն ա արել, սաղ դեմքը փոխելա, պասպորտն էլ ա փոխել, հիմա էլ Երևանում իրա համար ֆռֆռում ա:

dvgray
14.11.2009, 17:24
էլ ուրիշ մարդ չգտաք՞ շնորհավորելու :[

Տրիբուն
15.11.2009, 00:47
էլ ուրիշ մարդ չգտաք՞ շնորհավորելու :[
ՀԱԿ-ը շնորհավորել ա, մենք էլ ենք շնորհավում:

ministr
15.11.2009, 01:48
դէ հա, բոլոր հանցագործներին սպանում էր, որ միակ հանցագործը ինքը մնա:

Ինչ վատ տարբերակա որ:

dvgray
15.11.2009, 01:54
Ինչ վատ տարբերակա որ:

եթե այդպես մնար, գոնե էնքան էլ վատ չէր լինի :D
ինքը մաքրեց ասպարեզը որ իրա շայկով արագ մուտք գործեն ;)

ministr
15.11.2009, 02:00
Դե հենա հիմա "դվա վ ադնոմ" վիճակնա :)

Մեղապարտ
21.11.2009, 21:19
Ցանկացած խաղում մեկին զոհաբերում են :
Հայկական գամբիտում կողմերը զոհաբերեցին Վանոին:
Գործարքը արժեցավ մի քանի տասնյակ մլն ամերիկյան դոլար հոգուտ տուժած կողմ Վանոին:

Kuk
22.11.2009, 03:00
Ցանկացած խաղում մեկին զոհաբերում են :
Հայկական գամբիտում կողմերը զոհաբերեցին Վանոին:
Գործարքը արժեցավ մի քանի տասնյակ մլն ամերիկյան դոլար հոգուտ տուժած կողմ Վանոին:

Ինչ ե՞ս խոսում:

Mephistopheles
22.11.2009, 04:52
Ինչ ե՞ս խոսում:

"Հայկական գամբիտի" հայկական, կասեի հայավարի, վերլուծություն ա