PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ լեփթոփ խորհուրդ կտաք գնել

Ֆրեյա
02.10.2008, 13:28
:(
Բան չեմ հասկանում համակարգիչներից
Որ արտադրողներից խորհուրդ կտայիք լեփթոփ գնել՞
Որ պարամետրերն են կարևոր, և ինչ արժեքներ դրանք պետք է ունենան՞

Elmo
02.10.2008, 13:44
Ի՞նչ գնի սահմաններում: Հա ու մեկ էլ ի՞նչ գործ պետք ա անի:

Աթեիստ
02.10.2008, 13:47
Այսքանը թարգմանելը հեշտ գործ չի :)

http://pc.priceok.ru/pages/notebook.php
http://mirsovetov.ru/a/hi-tech/computers/notebook-computer.html

Կարդալուց հետո ծագած հարցերին կպատասխանեմ:

Ֆրեյա
02.10.2008, 13:50
Գինը առայժմ կարևոր չի, Էլմօ ջան, ուզում եմ հասկանալ ինչին է պետք ուշադրություն դարձնել;)

Օգտագործվելու է սովորական ուզերի կողմից/մուլտիմեդիա, օֆիս, խաղեր/
Հ.գ. Հա, կարևորը, նշանակություն ունի արդյոք արտադրողը՞՞՞ Օրինակ, մարդ կա, ասում է Acer, Asus, Dell, ToshibaSiemens լավը չեն/ինչում համոզված չեմ/:
Եւ պրոցեսորը ինչ արտադրողի ցանկալի է որ լինի՞

Շնորհակալություն

Ֆրեյա
02.10.2008, 14:01
Այսքանը թարգմանելը հեշտ գործ չի :)

http://pc.priceok.ru/pages/notebook.php
http://mirsovetov.ru/a/hi-tech/computers/notebook-computer.html

Կարդալուց հետո ծագած հարցերին կպատասխանեմ:

Մերսի, Աթեիստ ջան, բայց ես աստիճանի բութ չեմ:D
Կարելի է սկսել, ասենք հիշողության, արագագործության և այլ պարամետրերի ցանկալի արժեքները նշելուց ;) Որն է օպտիմալ կոնֆիգուրացիան՞

Elmo
02.10.2008, 14:03
Էժան տարբերակ:
http://hardware.am/laptop/CompaqV2000.jpg
HP Compaq V2000 - 14" (Sempron-3000+, 512MB DDR, 40GB HDD, Combo, Wireless)

Միջին տարբերակ
http://hardware.am/laptop/satelliteA105.jpg
Toshiba Satellite A105-S1712 - 15" (CM-1.6Ghz, 512Mb(DDR2), 80Gb HDD, DVD +/- RW, Wireless)

Թանկ, բայց լավ տարբերակ:
http://hardware.am/laptop/SonyVAIOVGN-FS790B03.jpg
Sony VAIO VGN-FS790B03-15.4"WXGA(PM-1.73, 512DDR2, 80GB HDD, DVD+/- RW, Wireless, Windows XP SP2)

Գները ենքան տարբեր են, որ չեմ համարձակվում նշեմ: Պետք ա էդ մոդելների գները ճշտել ու ընտրել: Երկրորդ տարբերակը շատ հարմար ա:

Grieg
02.10.2008, 14:31
իմ կարծիքով
RAM 1 GB - 2 GB դրանից պակաս/ավել չարժի
CPU Core2Duo տակտը էական չե
դե իսկ վիդեոն ել արդեն նայած ինչ խաղերեն պլանավորվում խաղալ
մոդելներից իմ կարծիքով Դել արժի մի քիչ թանկ է բայց իրեն արդարացնում է

Աթեիստ
02.10.2008, 14:55
Գինը առայժմ կարևոր չի, Էլմօ ջան, ուզում եմ հասկանալ ինչին է պետք ուշադրություն դարձնել;)

Օգտագործվելու է սովորական ուզերի կողմից/մուլտիմեդիա, օֆիս, խաղեր/
Հ.գ. Հա, կարևորը, նշանակություն ունի արդյոք արտադրողը՞՞՞ Օրինակ, մարդ կա, ասում է Acer, Asus, Dell, ToshibaSiemens լավը չեն/ինչում համոզված չեմ/:
Եւ պրոցեսորը ինչ արտադրողի ցանկալի է որ լինի՞

Շնորհակալություն

Խորհուրդ չեմ տալ վերցնել միայն Acer-ի նոթբուքները: Մնացած արտադրողները ունեն և շատ էժան ու թույլ, և շատ թանկ ու հզոր մոդելներ:

Եթե գնելու ես տեղական շուկայից, ընտրիր տեսքով, գրիր պարամետրերը, մենք էլ կասենք լավն է, թե ոչ:

Ես հավանում եմ DELL և SONY:

Ֆրեյա
02.10.2008, 14:57
իմ կարծիքով
RAM 1 GB - 2 GB դրանից պակաս/ավել չարժի
CPU Core2Duo տակտը էական չե
դե իսկ վիդեոն ել արդեն նայած ինչ խաղերեն պլանավորվում խաղալ
մոդելներից իմ կարծիքով Դել արժի մի քիչ թանկ է բայց իրեն արդարացնում է

Շնորհակալություն :)

Ավելացվել է 1 րոպե անց

Խորհուրդ չեմ տալ վերցնել միայն Acer-ի նոթբուքները: Մնացած արտադրողները ունեն և շատ էժան ու թույլ, և շատ թանկ ու հզոր մոդելներ:

Եթե գնելու ես տեղական շուկայից, ընտրիր տեսքով, գրիր պարամետրերը, մենք էլ կասենք լավն է, թե ոչ:

Ես հավանում են DELL և SONY:

Շնորհակալություն խորհրդի համար :)

Ուրվական
02.10.2008, 15:01
Վիքթրի ջան, հլը էս էլ նայի.

http://www.thesource.ca/estore/product.aspx?language=en-CA&product=2515984&category=Notebooks_English&catalog=Online&tab=2#more

Elmo
02.10.2008, 15:02
իմ կարծիքով
RAM 1 GB - 2 GB դրանից պակաս/ավել չարժի
CPU Core2Duo տակտը էական չե
դե իսկ վիդեոն ել արդեն նայած ինչ խաղերեն պլանավորվում խաղալ
մոդելներից իմ կարծիքով Դել արժի մի քիչ թանկ է բայց իրեն արդարացնում է

LapTop -ի համար էդ ավելորդ ճոխություն ա իմ կարծիքով: Ո՞վ ա LapTop -ով Half-life խաղում: LapTop -ը տեղափոխելու ու կարճ ժամանակով կարևոր գործեր անելու համար ա, դրա համար չարժե խաղ խաղալու համար հենց LapTop գնել: Նույն գնով կարելի ա առնել շատ ջղայն ստացիոնար համակարգիչ: Շատ հզոր LapTop -ները գրաֆիկայով զբաղվող ու շատ տեղափոխվող մարդկանց համար են: Իսկ օֆիսային LapTop -ների հարմար տարբերակները հենց իմ նշածներն են, ոչ ավել, եթե իհարկե փողի սղություն չկա:

Ֆրեյա
02.10.2008, 15:05
Խորհուրդ չեմ տալ վերցնել միայն Acer-ի նոթբուքները: Մնացած արտադրողները ունեն և շատ էժան ու թույլ, և շատ թանկ ու հզոր մոդելներ:

Եթե գնելու ես տեղական շուկայից, ընտրիր տեսքով, գրիր պարամետրերը, մենք էլ կասենք լավն է, թե ոչ:

Ես հավանում են DELL և SONY:

Էժան տարբերակ:
http://hardware.am/laptop/CompaqV2000.jpg
HP Compaq V2000 - 14" (Sempron-3000+, 512MB DDR, 40GB HDD, Combo, Wireless)

Միջին տարբերակ
http://hardware.am/laptop/satelliteA105.jpg
Toshiba Satellite A105-S1712 - 15" (CM-1.6Ghz, 512Mb(DDR2), 80Gb HDD, DVD +/- RW, Wireless)

Թանկ, բայց լավ տարբերակ:
http://hardware.am/laptop/SonyVAIOVGN-FS790B03.jpg
Sony VAIO VGN-FS790B03-15.4"WXGA(PM-1.73, 512DDR2, 80GB HDD, DVD+/- RW, Wireless, Windows XP SP2)

Գները ենքան տարբեր են, որ չեմ համարձակվում նշեմ: Պետք ա էդ մոդելների գները ճշտել ու ընտրել: Երկրորդ տարբերակը շատ հարմար ա:
Քեզ էլ շատ շատ մերսի, Էլմօ ջան :) Մնում է գները պարզել :)

Elmo
02.10.2008, 15:05
Ես հավանում են DELL և SONY:

ավելացնեմ HP: Տեղափոխվող ու գրպանի համակարգիչների արտադրության մեջ ահագին հաջողություններ ունի: Շատ են գովում:

Ֆրեյա
02.10.2008, 15:08
Վիքթրի ջան, հլը էս էլ նայի.

http://www.thesource.ca/estore/product.aspx?language=en-CA&product=2515984&category=Notebooks_English&catalog=Online&tab=2#more
Մերսի :)
Նորմալ ա, կարծում եմ :)
Երևի, ցանկալի է, որ մոնիտորը 17 լինի, բայց քաշը փոքր :think

Grieg
02.10.2008, 15:12
LapTop -ի համար էդ ավելորդ ճոխություն ա իմ կարծիքով: Ո՞վ ա LapTop -ով Half-life խաղում: LapTop -ը տեղափոխելու ու կարճ ժամանակով կարևոր գործեր անելու համար ա, դրա համար չարժե խաղ խաղալու համար հենց LapTop գնել: Նույն գնով կարելի ա առնել շատ ջղայն ստացիոնար համակարգիչ: Շատ հզոր LapTop -ները գրաֆիկայով զբաղվող ու շատ տեղափոխվող մարդկանց համար են: Իսկ օֆիսային LapTop -ների հարմար տարբերակները հենց իմ նշածներն են, ոչ ավել, եթե իհարկե փողի սղություն չկա:

չեմ կարծում իմ ասածը ճոխություն ա, կարելի ա ասել միջինն ա դրանից պակաս արդեն դանդաղում ա աշխատանքը, հատկապես եթե ռամը 512 ա , օրինակ հենց հիմա ես ստացիոնար PIV-3 գհց 512mb ռամ կոմպի դիմացեմ ,
եթե բացել բրաուզեր, մեյլ, մեսենջեր, անտիվիրուս + օրինակ word զգալի դանդաղում ա նույնիսկ հաշվի առած որ XP ա ու ավելորդ service/task էր չկան..
մի խոսքով նշվածս կոնֆիգուրացիան օպտիմալ ա նորմալ աշխատելու համար..
իսկ խաղերի համար կարծում եմ կարելի ա նույնիսկ ամենաթեթև մոդելները առնել եթե առնաձնապես խաղով մարդ չի տարվելու

Ավելացվել է 47 վայրկյան անց
ի դեպ աշխատիր գնել դրսից ստեղ բավականին թանկ ա

Ռեդ
02.10.2008, 15:15
Ի՞նչ լեփթոփ խորհուրդ կտաք գնել
Dell ;)

Հայկօ
02.10.2008, 18:25
CPU - Core2Duo, ցանկացած մեգահերցը կհերիքի
RAM - ցանկալի է 2գբ, ամեն դեպքում՝ նվազագույնը 1գբ
HDD - 40-ը հիմա շատ քիչ է, նվազագույնը՝ 120գբ
Video - On-board-ը կհերիքի
Display - 17" խորհուրդ չէի տա: Նոտբուքի գլխավոր իմաստը՝ շարժունությունը կորում է: Օպտիմալը (գին/որակ հարաբերությամբ) 15"-ներն են, հետո՝ 14"-երը:

Ուշադրություն դարձրու, որ Wi-Fi ու Bluetooth ունենա, հեռախոսի մոդեմ: USB մուտքերը ինչքան շատ՝ էդքան լավ: Ցանկալի է, որ DVD-Writer լինի վրան: Էլ ինչ ասեմ... Հա՛, ամենակարևորը չմոռանամ. առնելուց առաջ անպայման մի կես ժամ նստիր առաջը: Վիդեո նայիր ու ստուգիր՝ էկրանն աչքերդ հոգնացնում է, թե չէ (ստուգիր նաև տեսանելիության անկյունները, դա կարևոր է: Նայիր՝ էկրանի ծածկույթը «մատովի» ա, թե փայլուն: Փայլունի որակն ավելի լավն է, բայց հետևից ընկնող լույսի դեպքում ներվայնացնելու է): Անպայնան տեքստ տպիր մի կես էջ ու տես, թե հարմարվու՞մ ես ստեղնաշարին: Ցանկալի է, որ առաձին numpad ունենա, մեծ SHIFT, ENTER ու TAB: Լսիր, թե հո բարձրախոսները չե՞ն խզզում: Ստուգիր trackpad-ը:

Sony-ներն ու Dell-երը իհարկե լավն են, բայց անունի խաթր մյուսներից մի 15-20 տոկոս թանկ են: Ըստ իս՝ չարժի: HP-ները նորմալ են, Toshiba-ներն ու Samsung-ները՝ նույնպես: BENQ ու Acer չարժի առնել: Asus-ներն էլ ոչինչ, չնայած՝ էլի մի քիչ թանկ են, ու տեսքերն էլ ես չեմ սիրում: Եթե քեզ համար ես առնում, արտաքինին էլ ուշադրություն դարձրու :)): Ամենասիրուններն, իհարկե, լաքապատներն են, սակայն դրանք շուտ էլ կեղտոտվում են: Եթե մետաղից է կամ արտաքին մետաղյա մասեր ունի՝ ավելի լավ, եթե միայն պլաստիկ է՝ ոչինչ:

Կոմպլեկտին ուշադրություն դարձրու: Լինում է, որ մի հատ ստից դիսկ են տալիս, լինում է, որ կարգին ճամպրուկ:

Հարցրու, թե մի լիցքավորումով ինչքա՞ն է աշխատում: Գոնե մի 3-4 ժամի համար պիտի հերիքի:

Ու ամենակարևորը՝ էստեղից ես առնելու, թե բերել ես տալու:

Ֆրեյա
02.10.2008, 20:17

Շնորհակալություն, Հայկօ ջան, ահագին նրբույթուններ ասեցիր, որ առաջին հայացքից էական չեն, բայց երբ աշխատում ես ամբողջ օրը համակարգչով, ներվայնացնում են, եթե կարգին չեն…

Երևի ամեն դեպքում չէի ցանկանա փոքր դիսպլեյով նոթբուք, կարծում եմ երկար աշխատելուց կհոգնեցնի աչքերը… Երևի, մեկ էլ պետք է նայեմ կետի մեծությունը ինչքան է չէ՞ Հետաքրքիր է, որն է նորմալ, կամ լավ չափը՞
Հավանաբար կամ կբերեմ, կամ բերել կտամ:

ministr
02.10.2008, 23:38
Եթե laptop ես գնում ուրեմն պետք է նորմալ բան գնես, դա desktop չի, որ հետո մասերը փոխես:

Օպերատիվ հիշողությունը (RAM) - նվազագույնը 2GB: Vista-ն միայն միանալուղ արդեն մոտ 700Mb օգտագործում է ու մի քանի ծրագիր էլ աշխատացնելուց 1GB արդեն կլինի զբաղված: Բացի դրանից laptop-ների վիդեքարտը օգտագործում է օպերատիվ հիշողության ռեսուրսները, հետևաբար դա էլ պետք է աչքի առաջ ունենալ:

Վինչեստր - Ինչքան շատ այդքան լավ: Գոնե 200GB: Հազար ու մի բանա պահվում մեկ էլ տեսնում ես էլ տեղ չունես:

Էկրան - Եթե տան համար է 17 դյույմ, իսկ եթե պետք է ճամփորդես ապա 15 (ամեն դեպքում ճանապարհին թեթև laptop-ը լավ բան է)

Պրոցեսոր - Եթե վերցնես AMD Turion64 x2 Mobile technology ապա կշահես մոտ $300: Intel-ի պրոցեսորները ավելի թանկ են, իսկ որակապես տարբերություն չես զգա: Հաճախությունը կապ չունի:

Արտադրող - Եթե ֆինանսները ներում են ապա Sony Vaio: Ընտիր կաշխատի, բայց մի վատ բան կա այս դեպքում: Sony ֆիրման սովորություն ունի ամեն ինչը սարքել յուրահատուկ, այսինքն օրինակ սովորական SD քարտը չես կարող կարդալ այդ laptop-ով (SD-USB լրացուցիչ ադապտեր է անհրաժեշտ), դրա փոխարեն MMC քարտ է կարդում: Dell-ի laptop-ներից բավականին բողոքներ եմ լսել, գումարած դրան ինչ-որ հնադարյան դիզայնի պահեր ունի: HP Compaq-ը դա HP-ն չէ, այլ Compaq-ը, խորհուրդ չէի տա, դանդաղաշարժ են և մարտկոցները 1 տարուց հետո արդեն հազիվ են շնչում: Իմ կարծիքով գին-որակ լավագույն հարաբերությունը ստացվել է HP-ի մոտ HP Pavillion սերիայով:

ministr
02.10.2008, 23:57
Ի միջի այլոց, եթե խաղերի սիրահար ես հույս չունենաս, որ լուրջ խաղեր կկարողանաս խաղալ: Համենայն դեպս դրանց նախավերջին ու վերջին տարբերակները:

Հայկօ-ն ճիշտ է նկատել, նայի վրան wifi լինի, չնայած հիմա դա համարյա բոլոր մոդելների վրա կա, կարող է bluetooth չլինի բայց մեծ բան չի, usb bluetooth փոքր ադապտերներ կան ու բավականին էժան:

Եթե նորմալ գնով նորմալ laptop լինի էկրանի փայլից չվախենաս, սովորելու վրա է:
Եթե նոր մոդել լինի հնարավոր է միայն ինչ-որ հիմար դիսկեր լինի հետը, վաղուց արդեն կոմպյուտերը վերականգնող դիսկը առանձին չեն տալիս, այդ ինֆորմացիան գրված է laptop-ի հիշողության մեջ:

Ուշադրություն դարձրու էկրանի փեղկերին(петля), հանկարծ ճաքեր կամ վնասված մասեր չունենա:

Ուշադիր եղիր նաև էկրանին: Հեղուկ բյուրեղային (LCD) էկրանների բջիջները (pixel) պատահում է, որ վնասված են լինում, ու դրանք վատ սովորություն ունեն շատանալու: Պետք է ստուգես: Դրա համար ամբողջ էկրանին տալիս ես մի գույնի լուսավորություն, ասենք կարմիր, դեղին.. բացի շատ մուգ գույներից , և աչքով ուշադիր սկսում ես նայել, սև կետ չպետք է լինի: Այս թերությունը պատահում է նաև լրիվ նոր տեխնիկայի վրա, այնպես որ ամեն դեպքում ստուգի:

DVD-RW-ն նույնպես ստուգի, տես նորմալ կարդում է դիսկեր թե ոչ:

Բան հիշեմ էլի կգրեմ :)

Elmo
03.10.2008, 09:39
Եթե laptop ես գնում ուրեմն պետք է նորմալ բան գնես, դա desktop չի, որ հետո մասերը փոխես:

Օպերատիվ հիշողությունը (RAM) - նվազագույնը 2GB: Vista-ն միայն միանալուղ արդեն մոտ 700Mb օգտագործում է ու մի քանի ծրագիր էլ աշխատացնելուց 1GB արդեն կլինի զբաղված: Բացի դրանից laptop-ների վիդեքարտը օգտագործում է օպերատիվ հիշողության ռեսուրսները, հետևաբար դա էլ պետք է աչքի առաջ ունենալ:

Վինչեստր - Ինչքան շատ այդքան լավ: Գոնե 200GB: Հազար ու մի բանա պահվում մեկ էլ տեսնում ես էլ տեղ չունես:

Էկրան - Եթե տան համար է 17 դյույմ, իսկ եթե պետք է ճամփորդես ապա 15 (ամեն դեպքում ճանապարհին թեթև laptop-ը լավ բան է)

Պրոցեսոր - Եթե վերցնես AMD Turion64 x2 Mobile technology ապա կշահես մոտ $300: Intel-ի պրոցեսորները ավելի թանկ են, իսկ որակապես տարբերություն չես զգա: Հաճախությունը կապ չունի:

Լավ ես ասում: Բայց էդ մի 2000 դոլարին մոտիկ բան դառավ, են էլ եթե եվրոպայից գնես: Անին էդքան փող կարա՞ տրամադրի դրան:

ministr
03.10.2008, 09:44
Չէ ինչի 2000... Ամերիկայում նման կոմպլեկտացիայի (նույնիսկ ավելի լավը) գինը մոտ 1000 կլինի: Այստեղ, մոտ 1300-1500(խանութից գնելու մասին չեմ էլ խոսում անիմաստ է)

Աթեիստ
03.10.2008, 09:49
Լավ ես ասում: Բայց էդ մի 2000 դոլարին մոտիկ բան դառավ, են էլ եթե եվրոպայից գնես: Անին էդքան փող կարա՞ տրամադրի դրան:

Հենց հիմա կարող եմ առաջարկել
DELL 1420
CPU Core2Duo 5450
RAM 3Gb
HDD 200GB (կամ 250) չեմ հիշում
14"

1100$ (կանխիկ)

Elmo
03.10.2008, 09:52
Հենց հիմա կարող եմ առաջարկել
DELL 1420
CPU Core2Duo 5450
RAM 3Gb
HDD 200GB (կամ 250) չեմ հիշում
14"

1100$ (կանխիկ)

:o աչքիս գներից լավ հետ եմ ընկել:

Հայկօ
03.10.2008, 18:25
ԱՄՆ-ի օնլայն խանութներից մեկում՝ TigerDirect.com-ում, $1450-ով մի հատ մահացու նոուտ կար. 17", C2D 2.4GHz, 4Gb, 250Gb ու, ամենակարևորն ու զարմանալին, GeForce 9800GTS!!! Ու լուրջ ֆիրմա էր՝ Gateway (էստեղ գուցե մի քիչ անծանոթ է, բայց ԱՄՆ-ում հաստատ մեծ ու անվանի արտադրող է): Հիմա փող եմ հավաքում :))

T!gran
04.10.2008, 13:08
Իսկ օնլայն խանութներից արժե առնել, դե տեղափոխելը, հետո եթե խնդիր լինի սարքի հետ, ում պետք է դիմել...

DVG
04.10.2008, 13:36
Acer լափթոփները լավն են, բայց եթե հնարավորություններդ ների խորհուրդ կտամ Apple Macbook, հիմա դեպի Մակինտոշ անցնելու մեծ տենդենց կա, հա մեկել, եթե ԱՄՆ-ից եկող մարդ կա, ավելի լավ ա իրան ասես հետը բերի, ահագին կխնայես:

dvgray
04.10.2008, 16:08
ԱՄՆ-ի օնլայն խանութներից մեկում՝ TigerDirect.com-ում, $1450-ով մի հատ մահացու նոուտ կար. 17", C2D 2.4GHz, 4Gb, 250Gb ու, ամենակարևորն ու զարմանալին, GeForce 9800GTS!!! Ու լուրջ ֆիրմա էր՝ Gateway (էստեղ գուցե մի քիչ անծանոթ է, բայց ԱՄՆ-ում հաստատ մեծ ու անվանի արտադրող է): Հիմա փող եմ հավաքում :))
Եթե զեղճերի սեղոնում ընկնես համապատասխան խանութ, ապա անհավատալի գների կհանդիպես: Իմ նոթբուկը, որ մոտավորապես քո ասածին ա նման, առա $550 , ինչա տակից մի հատ չերևացող խազ կար / :D/
Եթե ծանոթ ունեք, որը կարա օգնի ու գործից հասկանում ա, ապա շատ փող չէք ծախսի ;)

Հայկօ
04.10.2008, 17:25
$550 :o: Վիդեոկարտը ի՞նչ ա (ինձ հիմա մենակ էդ ա հետաքրքրում :crazy): 9800GTS-ից պակասի համաձայն չեմ :)): Քարը տրաքի՝ 8800GT:

aerosmith
04.10.2008, 17:49
իսկ մտել եք HP.com???/ իմիջիայլոց շաաաաաատ լավ գներ են;

ArmBoy
04.10.2008, 21:50
Խորհուրդ եմ տալիս՝ թոշիբա: Մի քիչ ծանրոտ է, բայց աշխատում է շատ թեթեւ:

Նորմալ լափթոփեր են արտադրում: Մի հատ էլ ես ունեմ, աշխատում է օրը 28 ժամ, ու դեռ որեւէ նույնիսկ թեթեւ խնդիր չի առաջացրել: Իմ արդեն մի տարվա լափթոփը թարմ սոնի-վայիոի հետ չեմ փոխի:

Հ.Գ. Եթե ԱՄՆ-ում մարդ ունեք, կարող է ղրգել: Ամենաթույն տվյալներով թոշիբան խանութից կարելի է մի 800 կանաչով առնել:

VisTolog
04.10.2008, 22:08
Հենց հիմա կարող եմ առաջարկել
DELL 1420
CPU Core2Duo 5450
RAM 3Gb
HDD 200GB (կամ 250) չեմ հիշում
14"

1100$ (կանխիկ)
Էս էլ նկարները Էլմո. :think
http://nghiahung.com/UserFiles/Image/01_Maytinhxachtay/Dell/img_2613_img_10392_dell_1420n.jpg
http://www.notebookreview.com/assets/24688.jpg
http://www.topica.mn/images/DELL-1420.gif

VisTolog
05.10.2008, 15:51
Երևի արդեն որոշումդ կայացրել ես, բայց դե գրեմ :)) այս պահին օգտագործում եմ Toshiba Satellite A215 S7472

Չեմ բողոքում, բայց լավ կլիներ որ Intel լիներ պռոցը.

Description: Satellite A215-S7472 Notebook
Manufacturer: Toshiba
Screen Size: 15.4
Installed Memory: 2000

Processor Type: AMD Turion 64 X2 Mobile
Operating System: Microsoft Windows Vista Home Premium

Networking: Ethernet (10/100 Mbps),
Wireless Ethernet - 11 Mbps IEEE802.11b,
Wireless Ethernet - 54 Mbps IEEE802.11g

Aspect Ratio: 16:10
Display Type: LCD Display w/ Glossy Screen
Video Chipset: ATI Mobility Radeon HD 2400

Interface Type: Audio - Line In (1/8" Mini),
Audio - Line Out (1/8" Mini),
FireWire 400/IEEE 1394 - 4 pin,

HDMI,
Serial - RJ11 Modular (Phone/Telco),
USB - Universal Serial Bus 2.0,
Video - S-Video,
Video - 15 pin High-Density D-shell (VGA)

Included Drives: DVD+-RW DL

Processor Speed: 2200
Hard Drive Size: 250000
Weight: 92.48

Processor
Processor Speed: 2.2 GHz
Processor Class: AMD Turion 64 X2 Mobile

Memory
Memory Technology: DDR2
Maximum Memory: 4 GB
Installed Memory: 2 GB

System
Interface Connection: Audio - Line In (1/8" Mini),
Audio - Line Out (1/8" Mini),
FireWire 400/IEEE 1394 - 4 pin,

HDMI,
Serial - RJ11 Modular (Phone/Telco),
USB - Universal Serial Bus 2.0,
Video - S-Video,
Video - 15 pin High-Density D-shell (VGA)
Slots: Express Card 34,
Express Card 54,
Memory Stick PRO,
MultiMedia Card (MMC),

SD Card,
Sony Memory Stick,
xD-Picture Card
Drive Controllers: Serial ATA

System Chipset: AMD M690V
Cache Size: 512 kB
Bus Speed: 800 MHz

Display
Max Resolution: 1280 x 800
Display Type: LCD Display w/ Glossy Screen
Aspect Ratio: 16:10
Display Size: 15.4 in

Multimedia
Video Bus: PCI Express x16
Video Chipset: ATI Mobility Radeon HD 2400
Installed Video Memory: 64 MB
Video Integration: Card

Storage
DVD+R DL Speed: 4 X (DVD, DVD-R)
DVD Rewrite Speed: 8 X (DVD, DVD-R)
DVD-R DL Speed: 4 X (DVD, DVD-R)
DVD-RAM Speed: 4 X (DVD, DVD-R)
DVD-ROM Read Speed: 8 X (DVD, DVD-R)
DVD Write Speed: 8 X (DVD, DVD-R)
CD-ROM Read Speed: 24 X (CD,CD-R)

Hard Drive Capacity: 250 GB
Number of Hard Drives Included: 1
CD Write Speed: 24 X (CD,CD-R)
CD Rewrite Speed: 10 X (CD,CD-R)
Included Drives: DVD+-RW DL

Features
Included Devices: Built-In Microphone,
Built-In Webcam,
Modem
Included Network Card: Ethernet (10/100 Mbps),
Wireless Ethernet - 11 Mbps IEEE802.11b,
Wireless Ethernet - 54 Mbps IEEE802.11g
Input Devices: Keyboard,
Touchpad
Software
Operating System: Microsoft Windows Vista Home Premium

Dimensions
Weight: 5.78 lbs
Depth: 10.6 in
Width: 14.3 in
Height: 1.55 in

Ավելացվել է 1 րոպե անց
Մասնագետների կարծիքը (http://www.pricegrabber.com/click_out.php/linkid=review/cobrand_id=1240/key=1e73f/url=http%253A%252F%252Fcomputer.toptenreviews.com%252Flaptops%252Ftoshiba%252Ftoshiba-reviews-19938.htm)

Ավելացվել է 4 րոպե անց
http://www.ixbt.com/short/images/prod_satA215-OFTW_300-01_1__003.jpg
http://www.itechnews.net/wp-content/uploads/2007/08/Toshiba-Satellite-A215-Notebook%20.jpg
http://www.ixbt.com/short/images/prod_satA215-OFTW_300-02_1__003.jpg

VisTolog
05.10.2008, 16:08
Հայաստանում 600.000-ա. :pardon

Ավելացվել է 1 րոպե անց
Ապառիկ :pardon