PDA

Դիտել ողջ տարբերակը : Սփիւռքի Նախարարութիւն



HNK511
02.10.2008, 12:36
Ինչպէս գիտեք երեկ նահագահը հրամանագիր ստորագրեց Հրանուշ Յակոբեանին նշանակելու սփիւրքի նախարար:
Ձեր կարծիքով, ինչքա՞նով կը նպաստի նախարարութեան գոյութիւնը հայ ժողովրդի 2 հատուածների յարաբերութիւնների բարելաւման, եւ ինչքա՞նով է ճիշտ հենց Հրանուշ Յակոբեանին տեսնել այդ պաշտօնում:

Պանդուխտ
02.10.2008, 13:01
Կազմակերպուած համաժողովներից զզուել ենք: Մարդը փոխել, կրթութիւնը փոխել, օրինական երկիր կերտել, արդիւնք՝ յարաբերութիւնը կամրապնդուի:
Առանց Սփիւռքի նախարարութեան էլ յարաբերութիւններ կան, ու միշտ կլինեն:

Elmo
02.10.2008, 13:03
Ես էդ նախարարության իմաստը չեմ հասկանում: Ինչի՞ համար ա, ի՞նչ պիտի անի, ի՞նչ խնդիրներ պետք ա լուծի:

Koms
02.10.2008, 14:26
Ես էդ նախարարության իմաստը չեմ հասկանում: Ինչի՞ համար ա, ի՞նչ պիտի անի, ի՞նչ խնդիրներ պետք ա լուծի:
Հա, հերթական լրիվ անիմաստ մի բյուրոկրատական կառույց` տեղակալներ, վարչության պետեր, բաժնի պետեր, քարտուղարուհիներ, եւ այլն, այսինքն հերթական անիմաստ ու անբան-պարապ-սարապ "գործիչների" մի նոր խումբ, որը կմիանա նմանատիպի նախարարությունների չինովնիկների ահռելի բազմությանը: Ընդհանրապես` չինովնիկական ապարատը կտրուկ պետք ա կրճատել` եւ սխալ էր, կատաստրոֆիկ սխալ էսքան պարատ-սարապների մի ծավալ ստեղծել էս փոքրիկ երկրում: Ինչ են անում էդ մինիստրություններում? ինչով են զբաղված? ում ա պետք էդ ամենը? հարցեր, որոնց պատասխանները կարծում եմ ակնհայտ են,..

HNK511
02.10.2008, 16:19
Առանց Սփիւռքի նախարարութեան էլ յարաբերութիւններ կան, ու միշտ կլինեն:
այո լարուած յարաբերութիւններ կան բարձրաստիճանների, գիտնականների, մտաւորականների միջեւ, յարաբերութիւններ կան նաեւ գործարարների միջեւ (որոնց համար երկրորդական նոյնիւ տասներկրորդական է ազգային հարցերը, որոնք կարող են նոյնիսկ թշնամու հետ կարողեն աշխատել յանուն իրենց շահերի ու գրպանների) վերեւիններին նախարարութիւնը ոչ մի կերպ չի կարող ազդել:
իմ հարցը այն է, թէ ինչպէ՞ս կ'օգնի նախարարութիւն սովորական մահկանացու հայերին լինէն սփիւռքում թէ Հայաստանում, որոնք իրարից անտեղեակ վատ տրամադրուաղութիւն ունեն իրար հանդէպ, վերեւը նշուաղների սխալ հայտարարութիւնների ու վերեվինների միջեւ եղած հարցերի պատճառով...այ սրանց ինչպէ՞ս կ'օգնի նախարարութիւնը:

Elmo
02.10.2008, 17:19
Հա, հերթական լրիվ անիմաստ մի բյուրոկրատական կառույց` տեղակալներ, վարչության պետեր, բաժնի պետեր, քարտուղարուհիներ, եւ այլն, այսինքն հերթական անիմաստ ու անբան-պարապ-սարապ "գործիչների" մի նոր խումբ, որը կմիանա նմանատիպի նախարարությունների չինովնիկների ահռելի բազմությանը: Ընդհանրապես` չինովնիկական ապարատը կտրուկ պետք ա կրճատել` եւ սխալ էր, կատաստրոֆիկ սխալ էսքան պարատ-սարապների մի ծավալ ստեղծել էս փոքրիկ երկրում: Ինչ են անում էդ մինիստրություններում? ինչով են զբաղված? ում ա պետք էդ ամենը? հարցեր, որոնց պատասխանները կարծում եմ ակնհայտ են,..

Հա բայց մեջը գոնե փող մող կա՞: Ինչ են գռփում էդ նախարարությունում, այ էդ չեմ կարում հասկանամ: Առանց գռփման նպատակի յանիմ ստեղծել են որ ի՞նչ: Չլինի՞ ուզում են գործ անեն:

Rammstein
02.10.2008, 17:48
Հա բայց մեջը գոնե փող մող կա՞: Ինչ են գռփում էդ նախարարությունում, այ էդ չեմ կարում հասկանամ: Առանց գռփման նպատակի յանիմ ստեղծել են որ ի՞նչ: Չլինի՞ ուզում են գործ անեն:

Որ մեջը փող չլներ, չէին սարքի։:D
Հրանուշ Հակոբյանից...:[:[:[

Հայկօ
02.10.2008, 17:57
Հա բայց մեջը գոնե փող մող կա՞: Ինչ են գռփում էդ նախարարությունում, այ էդ չեմ կարում հասկանամ: Առանց գռփման նպատակի յանիմ ստեղծել են որ ի՞նչ: Չլինի՞ ուզում են գործ անեն:

Հայաստան մտնող փողերի մեծագույն մասը գալիս ա հենց սփյուռքից: Ասում ես՝ ինչ են գռփելու՞ ;):

Elmo
02.10.2008, 21:35
Հայաստան մտնող փողերի մեծագույն մասը գալիս ա հենց սփյուռքից: Ասում ես՝ ինչ են գռփելու՞ ;):

Ու հիմա էդ նախարարությունը պետք ա սփյուռքից եկող փողերը հսկի՞: Մի քիչ չեմ պատկերացնում ոնց են հսկելու, ու գռփելու բանկային փոխանցումները: Ասեն մեկի մորքուրը իրան փող ա ուղարկել WU -ով:
Չնայած բարեգործության համար տրվող փողերի ուղին չգիտեմ ոնց ա անցնում: Օրինակ, էդ լինիսի հիմնադրամը: Այ իրանց տված փողերը ոնց են գալիս ՀՀ ու ո՞վ ա տնօրինում: Կարա՞ նոր նախարարությունը ինքը տնօրինի էդ գումարները:

HNK511
02.10.2008, 21:53
նման կառոյցի պարտականութիւնը իմ կառծիքով աւելի շատ պէտք է լինի ժողովրդի միջեւ եղած տարակառծութիւնները եւ հակասութիւնները հարթել քան հսկել թէ ու՞մ փողը, ինչպէ՞ս, ու՞ր է գնում...

Elmo
02.10.2008, 22:19
նման կառոյցի պարտականութիւնը իմ կառծիքով աւելի շատ պէտք է լինի ժողովրդի միջեւ եղած տարակառծութիւնները եւ հակասութիւնները հարթել քան հսկել թէ ու՞մ փողը, ինչպէ՞ս, ու՞ր է գնում...

Եթե բոլոր կառույցները ծառաեին իրենց բուն նպատակներին , այլ ոչ թե հսկեին ում փողն ուր է գնում, ու չգռփեին. էհ... բոլորս հիմա լավ կապրեինք:

Մեղապարտ
04.10.2008, 02:05
Այս նախարարության ստեղծումը զավեշտ է, պատկերացնում եմ օրինակի համար , այ երաժշտության համագործակցության բաժնի պետին կամ վարիչին մի խոսքով ղեկավարին՝ Ամբողջովին Արդուկած, Ամբողջովին Բոսոտված, Ամբողջովին Ռաբիզ և նա խոսում է օրինակի համար երկրագնդի «իքս» տարածքում ծնված և հայաստանը չտեսած և պատկերացում չունեցող 4-րդ գեներացիայի հետ , որն էլ ի դեպ հայերեն 5 բառ գիտի:
Դուք պատկերացնում եք՞, սա «իներորդ ալիքն է»:
Արդեն ենթադրում եմ այդ նախարարության հիմնական պատասխանը առաջիկա հինգ տարվա համար,...«գիտեք անելիքը շատ է , չենք հասցնում, լավ մասնագետների կարիք ունենք (այս միտքը ուղղակի ադամանդ է, կներեք ինքնագովության համար) :
Համեցեք, ցտեսություն , խնդրեմ ....ռեվերանսներ իսկ դրսում ապրող 12 մլն հայերը վիզները ծռած սպասում են :
Աստված պահապան

HNK511
07.10.2008, 21:28
ես իմ դրած հարցման «ոչ» էի պատասխանել:
բայց պատկեռացրեք, որ նախրարութիւնը արդէն սկսել է ինչ որ բան անել: այս օր իմացայ, այդ մասին թէ նախարարը անձամբ ընդունելու է մի սփիւռքահայ ուսանողի, ով նիւթական պատճառներով չէր կարողանալու շարունակել բայց որոշ հիմնարկների այդ թւում նաեւ սփիւռքի նախարարութեան օգնութեամբ կարողանալու է շարունակել ուսումը Երեւանում:

Հնրաւոր է որ սա նաեւ լինի ինչ որ բացառութիւն ինչ որ ծանօթի պատուին, բայց կարող է յոյս ներշնչել, որ կամաց կամաց մի օր առանց ծանօթների էլ մարդիկ օգնութիւն կ'ստանան այս նախարարութիւնից...ինչու չէ նաեւ մեր երկրի բոլոր հիմնարկներից...
մնանք յոյսով