PDA

Դիտել ողջ տարբերակը : Facebook թե՞ одноклассники



ArmineIvanyan
01.10.2008, 13:53
Ինչ եք կարծում ինչու Հայաստանի մեծ մասը օգտվում է "одноклассники" - ից և ոչ թե "Facebook" -ից?

Սամվել
01.10.2008, 14:03
vkontakte.ru :crazy

Ֆրեյա
01.10.2008, 14:24
հենց նոտ կատաղած փակեցի ֆեյսբուքը, որովհետև իսկական դեբիլություն ա, ու դրա հետ մեկտեղ, սկսել ա չաշխատել :angry

StrangeLittleGirl
01.10.2008, 18:34
Որովհետև Հայաստանի մեծ մասն անգլերեն չգիտի :)
Ինքս ժամանակին ֆեյսբուքից ավելի շատ էի օգտվում. մի շարք առավելություններ ունի: Բայց որովհետև հայազգի գրեթե բոլոր ընկերներս ադնակլասնիկիում են, ստիպված սկսեցի այնտեղ ավելի հաճախ հայտնվել: Իսկ Ֆեսյբուքն անգնահատելի է արտասահմանցի ընկերների հետ շփվելու համար:

Երկնային
01.10.2008, 18:37
Մի ժամանակ ֆեյսբուքում գրանցվեցի, հետո ժամանակ չեղավ քչփորելու ու տեսնելու, թե ինչեր կան-չկան, ինչ առավելություններ ունի… հետո էլ արդեն հավես չունեի, տենց էլ չհետազոտված մնաց… :)

Amaru
01.10.2008, 19:49
facebook.com :) Ադնակլասնիկներում չկամ, որովհետև բնավ ցանկություն չունեմ համադասարանցիներիս հետ շփվելու. նրանք անգլերեն չգիտեն, և փառք աստվածներին :)
Իսկ ում հետ ուզում եմ և ով ինձ հետաքրքիր է, կարող եմ հանդիպել ու իրականում խոսել:

Ուլուանա
01.10.2008, 22:39
facebook.com :) Ադնակլասնիկներում չկամ, որովհետև բնավ ցանկություն չունեմ համադասարանցիներիս հետ շփվելու. նրանք անգլերեն չգիտեն, և փառք աստվածներին :)
Հատկապես որ բոլորովին վերջերս ես նրանցից ազատվել, չէ՞։ :D

Ադնակլասնիկներում մի քանի ամիս առաջ եմ գրանցվել, իսկ Ֆեյսբուքում՝ մոտ մի տարի առաջ։ Նախընտրում եմ Ադնակլասնիկները։ Դե, եթե համեմատենք, երկուսն էլ ունեն իրենց թե՛ առավելությունները, թե՛ թերությունները, բայց Ֆեյսբուքում, օրինակ, չափից դուրս շատ են զիզի–բիզի ու անձամբ ինձ համար ներվեր սղոցող բազմապիսի բաները, որոնցով բացարձակապես չեմ հետաքրքրվում ու որոնցից ընդհանրապես չեմ օգտվում։ Մի ժամանակ ամեն օր լիքը նամակներ էի ստանում Ֆեյսբուքի տխմար feature–ների հետ կապված, ու ամեն անգամ ներվայնացած ջնջում էի, լավ էր, վերջը ֆայմեցի, disable արեցի էդ նամակների մեծ մասը, հատկապես էն ամենօրյա ներվերի դեղ բաները, որոնցից արդեն կաթված էի ստանում... :{ Հիմա հանգիստ ապրում եմ, մենակ մեկ–մեկ եմ ստանում՝ քիչ թե շատ կարևոր իրադարձությունների մասին։

Չգիտեմ, Ադնակլասնիկներն ինձ ավելի շատ է դուր գալիս, ավելորդ զիզիբիզիություններից հնարավորինս զերծ է ու ավելի հարմար։ Նկարների գնահատման համակարգը չեմ սիրում. ինչպես և Ակումբում, ես լինեի, գնահատականները լրիվ կհանեի, կթողնեի մենակ մեկնաբանությունները։ :D
Թեև ընդամենը մի քանի դասարանցի եմ գտել, որոնցից միայն երկուսի հետ եմ շփվում՝ ամեն մեկը տարբեր դպրոցներից, բայց ահագին ուրախ եմ նրանց գտնելու համար։ Լիքը կուրսեցիների, կորած–մոլորած ծանոթների ու ազգականների էլ եմ գտել։ Ուրիշի էջը թաքուն նայելու հնարավորության բացակայությունն էլ է մինուսներից, իհարկե, բայց Ֆեյսբուքն էլ դրա փոխարեն թույլ չի տալիս նայել ո՛չ քո ընկերների էջերը, ինչը, իմ կարծիքով, հեչ լավ չի։

Մի խոսքով՝ Ադնակլասնիկները գերադասում եմ Ֆեյսբուքից, իսկ լեզուն ինձ համար նշանակություն չունի։ Պատճառները ուրիշ են, որոնց մասին արդեն ասացի։

Ռուֆուս
01.10.2008, 23:23
Միանշանակ Facebook, նամակներն ու notification-ները disable եմ արել ու ամեն ինչ տեղն է ընկել:

Իսկ Օդնոկլասնիկիից զզվում եմ, իմ պրոֆիլը ամիսը մի անգամ եմ մտնում, ոչ մեկի գրածին չեմ պատասխանում, ոչ մեկի նկարը չեմ գնահատում.... Մի քանի օր մտածում եմ, ջնջեմ պրոֆիլս, բայց ձեռքս հլը չի գնում....

Adam
02.10.2008, 16:48
Մոդերատորական: Թեման «Ժամանց»-ից տեղափոխվում է «Դեսից-դենից» բաժին:

Ֆրեյա
02.10.2008, 16:50
Սկսել է վատ աշխատել Ֆեյսբուքը:angry կախվում է մեկմեկ:
Համ էլ էնքան են տափակացել մեջի խաղերը ու հարցումները, արդեն ներվայնանում եմ:oy

Ռեդ
18.11.2008, 00:50
ադնակլասնիկում շատ ավելի շատ ծանոթներ ունեմ
մյուս կողմից ֆեյսբուքում խոսելը չատի տեսքով ա, ադնակլասնիկում :[

Janita Hero
18.11.2008, 03:12
Մի քիչ մասնագիտական աչքով ասեմ. օդնօկլասնիկը բագոտ ա,սխալներ շատ ունի, բայց իր մեջ ներառում ա նախկին ԽՍՀՄ-ի բնակչին հատուկ ինչ-որ գծեր....... :))/չեմ մանրացնում/. Ֆեյսբուքն էլ /նոր տարբերակով/ ունի սխալներ, բայց սրա պրայվիսին հզոր ա ու ավելի կիրթ. օրինակներից մեկն ասեմ. եթե ինչ-որ մեկին ջնջում ես ընկերներիդ ցանկից կամ ուղղակի ըքսեփթ չես տալիս, ինքը ետ չի տենում. Հետո էս գլազնիկում մեկի նկարը մեկնաբանում ես, ուզում ես տեսնես ինչ ա պատասխանել, բայց մոռանում ես, այսինքն նոթիֆիքեյշն չի գալիս թե ով ինչ ասեց նկարի տակ. Էտ անկյունով ավելի ճկուն ա Ֆեյսբուքը, ինքդ ես ընտրում ով քեզ տեսնի, ով քեզ գտնի, ով տեսնի կամ չտեսնի քո գործունեությունը և այլն: Իսկ Ուլուի նշած հյուրերի երևալ չերևալու հարցը ավելի լավ ա ֆեյսբուքում. չի երևում ով ա մտել ու հանգիստ քո համար ապրում ես էլի, թեմա չի լինում էլի անիմաստ ծավալվելու թե ինչի ա Պողոսը մտել իմ էջ, եթե մտել ա ինչի չի գնահատել բլա բլա բլա....:
Օգտվում եմ երկուսից էլ: Մոդայա չէ՞ հիմա «էլիտար» արտահայտությունը.....այ ֆեյսբուքն ուղղակի էլիտար ցանց ա ;)

Second Chance
18.11.2008, 11:06
Ինչ եք կարծում ինչու Հայաստանի մեծ մասը օգտվում է "одноклассники" - ից և ոչ թե "Facebook" -ից?
Պատճառը շատ պարզ է պարզապես հայերս ավելի լավ գլուխ ենք հանում ռուսերենից քան թե անգլերենից:) հետո էլ եթե անգամ դու անգլերեն շատ լավ գիտես ապա քո ընկերների մեծ մասը չգիտի ու իրան հարմար չի օգտվելը այդ հարցում օդնակլասնիկը ունիվերսալա…
Իսկ ինչ վերաբերվումա ինձ ես տենց էլ չհասկացա էտ Facebook-ի առավելությունները, ինձ համար ինքը շատ անհարամարա սարքած:{, ես սիրում եմ որ ամնինչ աչքիդ առաջա լինում կարևոր ֆունկցիաները և այլն ու էդքան անկապ բաներ չլինեն, որ դրանց մեջ չկարողանաս գտնել «կապվածները»;
Օդնակլասնիկի մեջ էլ թերություններ կան բայց իմ կարծիքիով կշտկվեն ժամանակի հետ ու ավելի հարմարավետ կդառնա:)

comet
18.11.2008, 12:41
Պատճառը շատ պարզ է պարզապես հայերս ավելի լավ գլուխ ենք հանում ռուսերենից քան թե անգլերենից:) հետո էլ եթե անգամ դու անգլերեն շատ լավ գիտես ապա քո ընկերների մեծ մասը չգիտի ու իրան հարմար չի օգտվելը այդ հարցում օդնակլասնիկը ունիվերսալա…
Իսկ ինչ վերաբերվումա ինձ ես տենց էլ չհասկացա էտ Facebook-ի առավելությունները, ինձ համար ինքը շատ անհարամարա սարքած:{, ես սիրում եմ որ ամնինչ աչքիդ առաջա լինում կարևոր ֆունկցիաները և այլն ու էդքան անկապ բաներ չլինեն, որ դրանց մեջ չկարողանաս գտնել «կապվածները»;
Օդնակլասնիկի մեջ էլ թերություններ կան բայց իմ կարծիքիով կշտկվեն ժամանակի հետ ու ավելի հարմարավետ կդառնա:)

Համամիտ եմ, ադնակլասնիկը հարմար է օգտագործել: Ֆեյսբուկը համ էլ ծանր է բացվում

MetalFan
29.11.2008, 12:46
Ես նախընտրում եմ vkontakte.ru և myspace.com.

Janita Hero
29.11.2008, 23:09
Ես նախընտրում եմ vkontakte.ru և myspace.com.

խորհուրդ. ֆեյսբուքն էլ փորձի, հաստատ ավելի դուրդ կգա……

Dayana
29.11.2008, 23:26
խորհուրդ. ֆեյսբուքն էլ փորձի, հաստատ ավելի դուրդ կգա……

խորհուրդ` երկուսն էլ ջնջի, ավելի դուր կգա ;)

Janita Hero
29.11.2008, 23:56
խորհուրդ` երկուսն էլ ջնջի, ավելի դուր կգա ;)

Բարի խորհուրդ. ակումբն էլ ջնջի, լրիվ օկ կլինի …:))

Dayana
30.11.2008, 00:07
Բարի խորհուրդ. ակումբն էլ ջնջի, լրիվ օկ կլինի …:))

եթե կարողանայի :(
Օդնագլազնիկի լավն էլ հենց էդ էր էլի, ջնջումես քեզ ու վերջ, էլ ոչ մեկ քեզ չի հիշում, բոլոր ասածներդ ու չասածներդ կորում են, իսկ էստեղ ուրիշա :( նա Չուկը :love չի ջնջում , ինչքան էլ խնդրել ու համոզել եմ, հետո, չեմ ուզում :oy առանց ակումբ ես , ոնց ասեմ... ?

Քուչակնա է լավ ասել`


Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի: :love

Այ սենց ես ու ակումբն ենք :oy կամ համարյա ակումբը :oy մի խոսքով դու ինձ հասկացար ;)

Freeman
29.05.2010, 19:36
ոչ մեկը,ոչ մյուսը(իմ համար)`яндекс

Yevuk
29.05.2010, 19:39
ոչ մեկը,ոչ մյուսը(իմ համար)`яндекс

Yandex-ը սոցիալական ցանցա՞ :unsure

Ապե Ջան
29.05.2010, 19:53
Facebook :hands

aerosmith
29.05.2010, 21:28
չնայած և՜ այնտեղ կամ, և այնտեղ, բայց այնուամենայնիվ ֆեյսբուքն եմ նախընտրում, նախ հետաքրքրությունները շատ են, մարդու իրավունքները չեն չարաշահվում, ինչպես օդնոյում, երբ մարդ ուզումա դուրս գա, պետքա փող մուծի

s_hrayr
29.05.2010, 21:34
Ժամանակին երկուսում էլ կայի, իսկ հիմա մենակ ֆեյսբուկում, եզրակացությունները թողնում եմ Ձեզ ;)

Freeman
30.05.2010, 14:30
Yandex-ը սոցիալական ցանցա՞ :unsure

Սոցիալական էլ ա ու շատ հնարավորություններ ունի,չնայած ոչ մի ծանոթ չունեմ,բայց ամենաշատը էդ ա դուրս գալիս

One_Way_Ticket
30.05.2010, 14:34
Սոցիալական էլ ա ու շատ հնարավորություններ ունի,չնայած ոչ մի ծանոթ չունեմ,բայց ամենաշատը էդ ա դուրս գալիս
Չեմ փորձել, բայց հավատում եմ: Ընդհանրապես, Յանդեքսը արտակարգ պորտալ է, ինչ անում են, որակյալ են անում:

Արևհատիկ
30.05.2010, 14:34
չնայած և՜ այնտեղ կամ, և այնտեղ, բայց այնուամենայնիվ ֆեյսբուքն եմ նախընտրում, նախ հետաքրքրությունները շատ են, մարդու իրավունքները չեն չարաշահվում, ինչպես օդնոյում, երբ մարդ ուզումա դուրս գա, պետքա փող մուծի
Բայց օդնոյից դուրս գալու համար փող չեն մուծում :)
ստեղ (http://www.akumb.am/showthread.php/23973-%D4%B4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80-(www.odnoklassniki.ru)?p=1987005&viewfull=1#post1987005) նայի

Լուսաբեր
30.05.2010, 14:46
Երկուսն էլ նույնն են էլի, ես որ ոչ մի տարբերություն չեմ տեսնում, բացի նրանից, որ ֆայսում էջդ փակելը փողով չի, իսկ օդնոյում փողովա, մնացած բոլոր հարցերում նույնն են: Հլա մի բան էլ ֆայսում նվեր անելը ընկերոջդ ծննդին ավելի թանկա :beee :))

DavitH
30.05.2010, 14:56
երկու տեղն էլ կամ, բայց ֆեյսբուքը ատում եմ, իսկ օդնօկլասնիկից զզվում

Լուսաբեր
30.05.2010, 15:00
Բա էլ իմաստը, որ երկուսում էլ կաս, բայց վատ ես տրամադրված ինչումնա? պրիստիժի հարցա?, որ հարցնեն ասես կամ :pardon

A.r.p.i.
30.05.2010, 18:18
Երկուսն էլ նույնն են էլի, ես որ ոչ մի տարբերություն չեմ տեսնում, բացի նրանից, որ ֆայսում էջդ փակելը փողով չի, իսկ օդնոյում փողովա
Օդնոյում էլ արդեն փողով չի;)

Արևհատիկ
30.05.2010, 18:20
Օդնոյում էլ արդեն փողով չի;)
Պրոֆիլ փակելը փողով չի՞ :think Երևի փակելն ու ջնջելը շփոթում ես ;)

A.r.p.i.
30.05.2010, 18:22
Պրոֆիլ փակելը փողով չի՞ :think Երևի փակելն ու ջնջելը շփոթում ես ;)

Ես ներողություն;) Իրոք շփոթեցի:

Sophie
30.05.2010, 18:24
Ինձ ով կասի ո՞նց հնարավոր է ջնջել ֆեյսբուկում պրոֆիլը, ոչ թե ապակտիվացնել այլ ջնջել:

LoK®
30.05.2010, 18:28
Ինձ ով կասի ո՞նց հնարավոր է ջնջել ֆեյսբուկում պրոֆիլը, ոչ թե ապակտիվացնել այլ ջնջել:
Հնարավոր է: Էս լինկը (http://www.facebook.com/help/contact.php?show_form=delete_account) բացի ու հաստատի:

V!k
08.06.2010, 10:11
Միանշանակ Facebook:hands :B

tikopx
08.06.2010, 17:24
Facebook FOREVER

Sophie
10.06.2010, 08:38
Օդնոյում էլ արդեն փողով չի;)
Ոնց փողով չի:think հենց նոր փորձեցի փողովա :

Norton
07.07.2010, 11:09
FACEBOOK. ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԻ ՎՐԱ

Facebook սոցիալական ցանցի հայերեն տարբերակն արդեն երրորդ օրն է՝ շարունակում է մնալ պարալիզացված։ Ինչպես հայտնի է, ցանցի ադրբեջանցի և թուրք օգտատերերը, կազմակերպված կերպով գրոհելով կայքի տեղայնացման համար նախատեսված «Թարգմանություններ» ծրագիրը, հայերեն բառերի փոխարեն ներմուծել են սեփական դիվերսիոն բառերն ու արտահայտությունները, ապա՝ այնքան քվեարկել դրանց օգտին, որ վերջիններս գերակշռել են հայերեն թարգմանությունների նկատմամբ և տեսանելի դարձել կայքի հայ օգտատերերին։ Հատկապես աչք է զարնում գլխավոր էջի վերևի և վերևի ձախ հատվածի LONG LIVE AZERBAIJAN գրությունը՝ «Լրահոս» բառի փոխարեն։

Մեր հայրենակիցները իրավիճակը շտկելու նպատակով պետք է այցելեն հետևյալ հղումով http://www.facebook.com/translations/index.php?vtype=recent&app=1&aloc=hy_AM&vote և մասնակցեն քվեարկությանը։ Եթե չեք կողմնորոշվում՝ ինչպես հաղթահարել ԹՅՈՒՐգմանությունները, պարզաբանում. եթե կա երեքից ավել թարգմանական տարբերակ, ապա անմիջապես տեսանելի են միայն առաջին երեքը: Ադրբեջանական ներդրումները տեսնելու համար հարկավոր է սեղմել թարգմանական տարբերակների թվի վրա: Հաջորդ քայլով սեղմում ենք ներքև ցույց տվող սլաքը: Չենք մոռանում նաև քվեարկել լավագույն հայկական տարբերակի օգտին:

Դրանից բացի, որպեսզի խնդիրը մեկընդմիշտ լուծվի և արգելափակվի թշնամական դիվերսիայի հետագա հնարավորությունը, անհրաժեշտ է նամակներով ողողել Facebook–ի ադմինիստրացիայի փոստարկղը՝ [email protected] հասցեով։

Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը նախաձեռնող խումբ

Lragir.am

Ֆոտոն
07.07.2010, 11:48
Ես ոչ մեկին էլ կողմ չեմ առանձնապես: Օդնո մտնում եմ հազվադեպ՝ դպրոցի ընկերներիս որոնելու ու համարս տալու: Ֆեյսբուքից էլ տեղեկացումների լինքով եմ գնում՝ մոտակա միջոցառուներին տեղեկանալու: Մնացածը ակումբում: :)

Կարապետ
07.07.2010, 12:10
http://img638.imageshack.us/img638/2240/iconfacebookw.png

Կարապետ
07.07.2010, 12:39
Երկուսն էլ նույնն են էլի, ես որ ոչ մի տարբերություն չեմ տեսնում, բացի նրանից, որ ֆայսում էջդ փակելը փողով չի, իսկ օդնոյում փողովա

ֆեսբուքում էջ փակել չկա: ուղակի սահմանափակումներ ես դնում, որ ընկերներիցդ բացի ուրիշներին հաջող

Լուսաբեր
07.07.2010, 15:26
ֆեսբուքում էջ փակել չկա: ուղակի սահմանափակումներ ես դնում, որ ընկերներիցդ բացի ուրիշներին հաջող

Համարյա նույն բաննա ;) Օդնոյում էլ փակած էջ մտնելուց էլի նույն ձևով որոշ տվյալներ հնարավորա տեսնել, լրիվ չի փակվում:

Ապե Ջան
08.07.2010, 01:37
Մեկ մեեեծ առավելություն facebook-ում ԱՆՎՃԱՐ

Sophie
08.07.2010, 09:31
Համարյա նույն բաննա ;) Օդնոյում էլ փակած էջ մտնելուց էլի նույն ձևով որոշ տվյալներ հնարավորա տեսնել, լրիվ չի փակվում:

Չէ հաստատ նույնը չի, նախ սահմանափակումը անվճար է այլ ոչ թէ ամեն ամիս 1000 դրամ: Երկրորդն էլ սահմանափակումը շատ հարմար է նրանով որ միայն ոչ ընկերների համար չէ այլ հենց ընկերներիդ մեջ, օրինակ կարող ես նկար դնել որը կարող է տեսնել քո միայն մեկ ընկերը կամ մի քանիսը: Դա մեծ առավելություն է կարծում եմ:

Կարապետ
08.07.2010, 10:44
Չէ հաստատ նույնը չի, նախ սահմանափակումը անվճար է այլ ոչ թէ ամեն ամիս 1000 դրամ: Երկրորդն էլ սահմանափակումը շատ հարմար է նրանով որ միայն ոչ ընկերների համար չէ այլ հենց ընկերներիդ մեջ, օրինակ կարող ես նկար դնել որը կարող է տեսնել քո միայն մեկ ընկերը կամ մի քանիսը: Դա մեծ առավելություն է կարծում եմ:

"կարծում եմ"-ը գրել պետք չի, իրոք դա շատ մեծ առավելությունա

Ապե Ջան
30.07.2010, 22:04
Ինտերնետում հայտնվել է Facebook-ի շուրջ 100 մլն օգտագործողների տվյալներով ֆայլ
http://www.armtech.am/wp-content/uploads/2010/07/facebook-300x225.jpg

Կիբերանվտանգության ոլորտի մասնագետ Ռոն Բոուսի (Ron Bowes) նախաձեռնությամբ ինտերնետում հայտնվել են Facebook սոցիալական կայքի շուրջ 100 մլն օգտոգործողների մասին տվյալներ: Այս փաստն, անշուշտ, բարձրացրել է մեծ աղմուկ ինտերնետ-միջավայրում և դարձել քննարկումների շուրջ առարկա, ինչին և, փաստորեն, ձգտում էր Ռոն Բոուսը: Վերջինս իր այս քայլը բնութագրել է որպես անվտանգության հիմնախնդրի նկատմամբ ինտերնետ-օգտագործողների ուշադրությունը գրավելու միակ ուղղակի և արդյունավետ ճանապարհ: Կիբերանվտանգության ոլորտի մասնագետն իր` սոցիալական կայքերում անվտանգության խնդրին նվիրված հետազոտության շրջանակներում օգտագործել է Facebook սոցիալական կայքում գրանցված բոլոր այն ինտերնետ-օգտագործողների անձնական տվյալները, ովքեր անտեսել են անվտանգության խնդիրը և դրա արդյունքնում իրենց անձնական էջը հասանելի դարձրել բոլորին:

Ռոն Բոուսին Ruby ծրագրավորման լեզվով գրված կոդի միջոցով համախմբել և դասակարգել է Facebook-յան տվյալները և PirateBay.com կայքում տեղադրել 2,8 Գբայթ ընդհանուր ծավալով ֆայլ` Facebook-ի 100 մլն օգտագործողների մասին:

Հետաքրքիր մեկ հանգամանք: Ռոն Բոուսի հետազոտությունների գլխավոր նպատակը սկզբնապես եղել է ինտերնետում առավել հաճախ օգտագործվող և տարածված գաղտնաբառերի բացահայտումը:Սակայն հետագայում, երբ կիբերանվտանգության ոլորտի մասնագետը ուսումնասիրել է իր տնօրինության տակ գտնվող տեղեկատվական բազան, հասկացել է, որ այդ տեղեկատվությունը կարելի է օգտագործել նաև անվտանգության խնդիր նկատմամբ ուշադրություն գրավելու նպատակով: Հատկանշական է, որ չնայած Ռոն Բոուսի այս քայլը առավելապես ստացել է բացասական արձագանք, այնուամենայնիվ, ինչպես նշում են մասնագետները, նրա գործողությունները չեն կարող բնորոշվել որպես անօրինական: Այս գործողությունները, ըստ ենթադրության, կարող են ունենալ դրական ազդեցություն` ինտերնետ-օգտագործողներին ստիպելով մի փոքր մտածել` նախքան անձնական տվյալներն ինտերնետում բոլորին հասանելի դարձնելը:

Հղում (http://www.armtech.am/%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-facebook-%D5%AB-%D5%B7%D5%B8%D6%82%D6%80%D5%BB-100-%D5%B4%D5%AC%D5%B6-%D6%85/)

REAL_ist
30.07.2010, 22:18
Չեք կարծում, որ ճիշտ կլին տվյալ թեմային հարցում ավելացնել?

Sagittarius
30.07.2010, 22:38
օդնոյում չկա են շփումը և մթնոլորտը, որը կա ֆեյսբուքում :)
Ֆեյսբուքի News Feedը ավելի լավ ա մտածված,
իսկ հիմնական ֆունկցիաները ոււղղված են շփումը ավելի դյուրին և հաճելի դարձնելու վրա,
իսկ օդնոյում՝ պճնամոլության ու փող կլպելու վրա;)
անցեք ֆեյսբուքի, ռուսները հլը շատ աճելու ունեն որ HR և cross-cultural communication ոլորտում բիզնես ծավալեն.

Ապե Ջան
30.07.2010, 22:58
օդնոյում չկա են շփումը և մթնոլորտը, որը կա ֆեյսբուքում :)
Ֆեյսբուքի News Feedը ավելի լավ ա մտածված,
իսկ հիմնական ֆունկցիաները ոււղղված են շփումը ավելի դյուրին և հաճելի դարձնելու վրա,
իսկ օդնոյում՝ պճնամոլության ու փող կլպելու վրա;)
անցեք ֆեյսբուքի, ռուսները հլը շատ աճելու ունեն որ HR և cross-cultural communication ոլորտում բիզնես ծավալեն.

Շուտով օդնոն դա էլ կկրկնօրինակի:

aerosmith
31.07.2010, 15:09
Ժող նկատել եք ֆեյսի հիմնական էջում գրածը՞՞
Sign Up
It's free, and always will be. :D
ես օդնօինա լսցնում :D

Ռուֆուս
31.07.2010, 15:14
ես օդնօինա լսցնում :D

Ֆեյսբուքը թքած ունի օդնոյի վրա, օդնոն երբեք էլ Ֆեյսբուքի մրցակիցը չի եղել ու չի էլ լինի: Օդնոն երևի թե մենակ Հայաստանում ա մշակութային ֆենոմեն դարձել, նույնիսկ Ռուսաստանում Վկոնտակտեն ավելի տարածված ու ավելի շատ յուզերներ ունեցող սոցիալական սայթ ա, քան օդնոն:

Ապե Ջան
31.07.2010, 15:15
Ֆեյսբուքը թքած ունի օդնոյի վրա, օդնոն երբեք էլ Ֆեյսբուքի մրցակիցը չի եղել ու չի էլ լինի: Օդնոն երևի թե մենակ Հայաստանում ա մշակութային ֆենոմեն դարձել, նույնիսկ Ռուսաստանում Վկոնտակտեն ավելի տարածված ու ավելի շատ յուզերներ ունեցող սոցիալական սայթ ա, քան օդնոն:

Ո՞վա ասում :8

Ռուֆուս
31.07.2010, 15:21
Ո՞վա ասում :8

Մտիր www.alexa.com ու նայիր, թե որ տեղում ա Ֆեյսբուքը: Հետո տես, թե Ֆեյսբուքի հիմնական մրցակիցները որ տեղերում են (www.myspace.com www.twitter.com www.orkut.com www.linkedin.com և այլն), հետո տես որ տեղում ա Վկոնտակտեն ու վերջապես որտեղ ա օդնոն:

Sagittarius
31.07.2010, 17:23
http://www.alexa.com/siteinfo/odnoklassniki.ru

:) մասնաբաժինը մեկ տոկոս էլ չի կազմում, մինչդեռ ֆէյսբուքինը շուրջ երեսունհինգ տոկոս ա :)

ռուսաստանում օդնոն թիվ վեցերորդն ա, իսկ Հայաստանում չորրորդը

---------- Ավելացվել է՝ 17:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:19 ----------

http://www.alexa.com/siteinfo/vkontakte.ru#

սա էլ օդնօյի մրցակիցը, Ռուսաստանում երորրդ տեղն ա՝ աշխարհի ուզերների 1.5%ով

Elmo
31.07.2010, 19:00
էսօր վերջապես գրանցվեցի ֆեյսբուքում: Մի 40 րոպե բզբզեցի, պրոֆիլս մի քիչ լրացրեցի ու ոնց որ կայցելեմ էդ սոցիալական ցանցը: odnoklassnik -ում մի փ տարի կլինի գրանցված եմ, բայց 2-5 ամիսը մեկ եմ մտնում: Էն էլ պարապ ժամանակ, որ բան չեմ գտնում անելու:

Ապե Ջան
21.05.2011, 00:18
Facebook-ում «Dislike!» անունով վիրուս է հայտնվել (http://news.am/arm/news/60072.html)

http://news.am/pic/news/60072.jpg


«Dislike» («Չեմ հավանում»): Հենց նման առաջարկով Facebook սոցիալական ցանցում սպամ-վարակ է հայտնվել:

Օգտվողների պատերին հայտնվում են իբր նրանց ընկերների կողմից ուղարկված, հետեւյալ բովանդակությամբ նամակներ «Facebook now has a dislike button! Click Enable Dislike Button to turn on the new feature! Currently enabled by 2,921,784 Users!»:

Նշենք, որ Facebook-ից օգտվողները հնարավորություն ունեն իրենց հավանած գրառումները, ստատուսներն ու նկարները հավանել «Like» կոճակով:

news.am

Վոլտերա
27.12.2012, 20:27
Ակումբում ինչ-որ ավելի լավ ա, հն, ինչ կասեք:think

Կարապետ
08.01.2013, 12:57
Ակումբում ինչ-որ ավելի լավ ա, հն, ինչ կասեք:think

Հա էլի:))

Վահ
08.01.2013, 13:28
Համարյա բոլոր ընկերներս ավելի շատ օdnoklassniki-ում են,գրանցված եմ,բայց էլ չեմ մտնում,ավելի շատ facebook