PDA

Դիտել ողջ տարբերակը : a1plus.am, Lragir.am հավաստի և անաչառ?



azat11
01.10.2008, 00:07
Արդյո"ք բավարար անաչառ, հավաստի և օպերատիվ են գործում a1plus.am և Lragir.am էլեկտրոնային լրատվամիջոցները այսօրվա գործող լրատվական դաշտում: Ի"նչ եք կարծում, արժանի" են նրանք եթեր ունենալու: Առաջարկում եմ քննարել այս թեման:

Հայկօ
01.10.2008, 00:09
Ավելի ճիշտ կլիներ հարցին ավելացնել նաև «այսօրվա գործող լրատվական դաշտում» բառերը:

Մարկիզ
01.10.2008, 00:23
Փորձեմ լինել լրիվ օբյեկտիվ, մի քիչ էլ իդեալիստ:
Լրատվականի տեսակետից, կարծում եմ, ամենաօբյեկտիվներից են: Բացի այդ նրանք աշխատում են գրեթե «օնլայն» և դա դժվար է թերագնահատել: Դա բավականին դժվար է:
Լրագրի վերլուծական հոդվածները երբեմն չհիմնավորված են ու մի քիչ ֆանտաստիկ:

Հիմա հարցիդ մոտենամ իրատեսորեն:
Ստեղծված իրավիճակում հայկական լավագույն տեղեկատվական կայքերն են:

azat11
01.10.2008, 00:23
Ինձ ավելի շատ դուր է գալիս Լրագիր.ամ-ը: Իմ կարծիքով ավելի անաչառ է, տեքստերի ձևակերպումներում բանբասանքը քիչ է և ավելի հաճախ է թարմացվում: Այն նաև աչքի է ընկնում համեմատաբար ավելի փաստարկված վերլուծություններով:

Մարկիզ
01.10.2008, 00:25
azat11, կարելի՞ է իմանալ, որն է այս թեման բացելու նպատակը:

azat11
01.10.2008, 00:31
azat11, կարելի՞ է իմանալ, որն է այս թեման բացելու նպատակը:

Ինչպես և այլ շատ թեմաներում` նպատակը կարծիքների փոխանակումն է, մասնակիցների տեղեկացվածության մեծացումը, իրենց անկախ համարող լրատվամիջոցների նկատմամբ մեր պահանջմունքների և բավարարվածության բացահայտումը և ինչու ոչ` պարզապես ժամանցը: Չմոռանանք նաև ակումբի հիմնական նպատակներին օժանդակելը:)

Artgeo
01.10.2008, 07:37
Բա ո՞ւրա tert.am ը :think

azat11
01.10.2008, 12:32
Բա ո՞ւրա tert.am ը :think

Նրանց ես շատ լավ եմ ճանաչում: իրենք ընդամենը հավաքագրում են այլ լրատվամիջոցների ինֆորմացիան, սեփական խմբագրություն գրեթե չունեն:

Chuk
01.10.2008, 14:43
Ակամա հարցումը ասոցացվեց փոքր երեխաներին տրվող «մամայի՞ն ես ավելի շատ սիրում, թե՞ պապային» հարցի հետ: Ըստ իմ ուսումնասիրությունների ինտերնետում նորմալ տեղեկատվություն փնտրող մարդկանց բացարձակ մեծամասնությունը համահավասար օգտվում է երկու կայքերից էլ և թերևս նրանք իրար հավասարազօր են: Ավելի հետաքրքիր կլիներ տարբեր դիրքորոշումներ ունեցող կայքերի համեմատության մասին թեմաները:

azat11
01.10.2008, 15:53
Ակամա հարցումը ասոցացվեց փոքր երեխաներին տրվող «մամայի՞ն ես ավելի շատ սիրում, թե՞ պապային» հարցի հետ: Ըստ իմ ուսումնասիրությունների ինտերնետում նորմալ տեղեկատվություն փնտրող մարդկանց բացարձակ մեծամասնությունը համահավասար օգտվում է երկու կայքերից էլ և թերևս նրանք իրար հավասարազօր են: Ավելի հետաքրքիր կլիներ տարբեր դիրքորոշումներ ունեցող կայքերի համեմատության մասին թեմաները:

Ընդհանուր առմամբ համաձայն եմ: Հայալեզու նորմալ այլ սայթ ես չգիտեմ (Ազատությունը չհաշված), գուցեև կա: Հաճույքով համեմատության մեջ կդնեի Ռեգնումը, Լենտա.ռու-ն և այլ նման սայթեր: Այս երկու սայթերն եմ դրել համեմատության մեջ, որովհետև նրանք իրոք արտաքուստ թվում են հավասարազոր: Ուզում եմ հասկանամ իրո"ք դա այդպես է: Իմ տպավորությամբ որոշ էական սկզբունքային տարբերություններ կան նրանց մեջ, մասնավորապես գործի նկատմամբ պարտաճանաչության և ազնվության առումով, հրապարակումների նկատմամբ պատասխանատվության և հակադարձումներին պատրաստ լինելու առումով և այլն: Այսօրինակ տեսանկյուններից հետաքրքիր կլիներ քննարկել սույն հարցը:
Հետո ավելի մանրամասն կփորձեմ բացահայտել տպավրություններս:

Աբելյան
01.10.2008, 18:20
մասամբ են հավաստի ու անաչառ, բայց թե էլի լավ ա հիմիկվա մյուս լրատվամիջոցների համեմատ

azat11
01.10.2008, 22:39
Չեմ ուզում նոր թեմա բացել, ուստի թույլ վեք մի փոքր շեղվել: Ինտերնետային հայալեզու լրատվության դաշտում այսօր վաում կա": Օրինակ Թերթ.ամ-ի մուտքը արդարացվա"ծ հավակնություն է: Կարծում եմ եթե նման վակում կա, ապա կա նաև թերացումներ այն լրատվամիջոցների կողմից, որոնք իրենց ազատ և անկախ են համարում և մեծ հավակնություններ ունեն այդ նիշշայում:

Լ.յ.ո.վ.
01.10.2008, 23:37
Արդյո"ք բավարար անաչառ, հավաստի և օպերատիվ են գործում a1plus.am և Lragir.am էլեկտրոնային լրատվամիջոցները այսօրվա գործող լրատվական դաշտում:

Այո, բավարար, բայց ոչ Լավ կամ Գերազանց:
Հիմնականում Ա1+-ից եմ լուրերին տեղեկանում: Ժամանակ առ ժամանակ Լրագրից, Առավոտից էլ եմ օգտվում:


Ի"նչ եք կարծում, արժանի" են նրանք եթեր ունենալու: Առաջարկում եմ քննարել այս թեման:

Եթե համեմատենք ներկայումս եթերը զբաղեցրած "ալիք"-ների հետ, ապա` Այո, արժանի են:

Moon
21.02.2009, 12:45
Ոչ Ա1+ն եմ սիրում, ոչ էլ լրագիրը։ Լրագրի մենակ վերնագրերն են լավը։ Առաջ ամեն օր լրագիր էի կարդում, հիմա ավելի շուտ շուտ Ա1+։ Բայց դե մեկ է անաչառություն 100տոկոսանոց չկա, ուղղակի մի քիչ այլընտրանք ա գժանոցի մեջ։

Rammstein
03.03.2009, 01:07
Ընդհանրապես, իմ կարծիքով աշխարհում չկա լրիվ անաչառ տեղեկատվություն։