PDA

Դիտել ողջ տարբերակը : Այն ժամանակ ես ուրիշ էի…

Morpheus_NS
30.09.2008, 11:16
Քիչ առաջ նստած մատածում էի ու հասկացա, որ ուզում եմ գրել մատածածս: Չգիտեմ, թե ինչ ստացվեց:

Ես փակում եմ աչքերս ու մոռանում ներկան:
Այն ժամանակ ես ուրիշ էի… գուցե ավելի զուսպ, ավելի խելացի, քան հիմա: Ասում են՝ մանուկները անհոգ են. սուտ է՝ նրանց հոգսերը հազար անգամ ավելի մեծ են քան թե մեծերինը, նրանք կյանքը ավելի ճիշտ են տեսնում, նրանք աշխարհին մաքուր աչքերով են նայում եւ ուզում են մաքուր տեսնել աշխարհը, արդարության ձգտումը ավելի վառ է ընդգծված մանուկների մոտ: Հիշե՛ք, թե քանի անգամ եք հեքաթի հերոսների հետ պայքարել չարի դեմ, քանի անգամ եք հաղթել յոթգլխանի վիշապին, հիշե՛ք թե ինչ էիք զգում այդ պահին:
Այն ժամանակ ես ուրիշ էի…ես խղճում էի ու ջանում էի օգնել բոլոր անզորներներին: Հիշում եմ, որ մի անգամ ստիպեցի ծնողներիս կիսափտած բանջերեղեն գնել՝ խղճալով զառամյալ «առեւտրականին»: Բոլորի հոգսը իմն էր, ու ինձ թվում էր, թե իմ հոգսն էլ պիտի բոլորինը լինի:
Այն ժամանակ ես ուրիշ էի… սիրում էի մանկապարտեզի մեր խմբից մի աղջկա… այո՛, այո՛, մի՛ զարմացեք՝ սիրում էի, ու այդ սերը ավելի մաքուր, ավելի անարատ էր, քան այն «սերերը» որոնք իմ կյանքում եղել են հասուն տարիքում:
Այն ժամանակ ես ուրիշ էի… հաճախ պապիս հետ ժամերով թափառում էի քաղաքում. նա լավագույն ընկերս էր… շա՜՜՜տ եմ կարոտել: Հավաբանաբար հենց նրա մահով էլ փոխվեցին աշխարհի մասին իմ պատկերացումները, մի տեսակ մռայլվեց աշխարհի պատկերը:
Այն ժամանակ ես ուրիշ էի… շենքում բոլորն ինձ սիրում էին, քանի որ ճիշտ դաստիարակություն էի ստացել ու գիտեի, թե ինչպես վարվել թե՛ մեծահասակների, թե՛ փոքրահասակների հետ:
Այն ժամանակ ես ուրիշ էի… ես ամեն օր խոսում էի Աստծո հետ ու ամեն քայլս նրա հետ համաձայնեցնում:
Ես բացում եմ աչքերս: Շուրջս նորից այս քաոսային իրականությունն է, խառը պատկերներ, բութ ու հիմար մարդիկ՝ ինքնագոհ, իրենց եսը աստվածացնող, իրենց սխալները երբեք չտեսնող: Արդարության նշույլ իսկ չկա, իսկ ազնվությունը մոռացված ու հնացված մի կատեգորիա: Մի՞թե այսքան փոխվել է աշխարհը: Ո՛չ, ավելի շուտ ես եմ փոխվել… ո՛չ, ավելի ճիշտ ես սկսել եմ ճանաչել աշխարհը ու լավ եմ հարմարվել աշխարհին: Էլ այնքան ընդգծված չէ արդարության զգացումը, չնայած երբեմն արդարության բռնկման նոպաներ են լինում(երեւի մանկությունից մնացած հիվանդություն է), այդքան հիվանդագին չեմ ընդունում շրջապատող մարդկանց դժբախտությունները, առաջվա պես գիտեմ մարդկանց հետ ինչպես վարվել, բայց նպատակներն են տարբեր: Միակ բանը, որ մնաց մանկությունից դա սիրո եւ ընկերության մեջ բացարձակ անկեղծ լինել է:
Այն ժամանակ ես ուրիշ էի…

Artgeo
30.09.2008, 11:29
Ուզում էի մի հատված մեջբերել ու ասել, որ հատկապես այդ տողերի հետ համաձայն եմ, մեջբերելուց նկատեցի, որ գրեթե ամբողջությամբ եմ մեջբերում: Չկարողացա որևէ հատված առանձնացնել: Կարդալուց մի տեսակ փշաքաղցեղ մարմինս, կարդում էի մտքեր, որոնք իմն են, որոնք ես էլ եմ զգում: Չգիտեմ :( Մի բանում վստահ եմ: Այն ժամանակ ես ուրիշ էի…

Վարպետ
30.09.2008, 17:02
Հրաշալի էր:) Ես էլ էի ուրիշ:)

Երկնային
30.09.2008, 17:18
շատ լավն էր… ուզում եմ հավատալ, որ ես դեռ չեմ փոխվել… :oy

Հայկօ
30.09.2008, 23:48
Ուրիշ եմ... Հիմա ես շատ ավելի չար ու անհավատ եմ, քան էի :(

Լավ ոստիկան
01.10.2008, 00:13
Այն ժամանակ ես ուրիշ էի…

Միշտ չէ, որ փոխվելը նպատակահարմար է, երբեմն պետք է փոխել:

Հ.Գ.
Ըստ իս պատմվածքը շարունակություն է ուզում: Հարկավոր է նկարագրել այն դեպքը, որը կօգնի հերոսին վերգտնել իրեն:

Morpheus_NS
01.10.2008, 00:39
Ըստ իս պատմվածքը շարունակություն է ուզում: Հարկավոր է նկարագրել այն դեպքը, որը կօգնի հերոսին վերգտնել իրեն:

Դե սա այնքան էլ պատմվածք չէ, պարզապես մտորումներ են: Եթե հերոսը իրեն վերագտնի, անպայաման կգրի շարունակթյունը:)

PetrAni
01.10.2008, 02:23
Գեղեցիկ ու անկեղծ մտորում է,որը
իրոք ստիպում է ընդունել,որ եթե աշխարհը
չես փոխում, ուրեմն հարմարվում ես,իսկ եթե
հարմարվում ես, այլևս լավը չես լինում:
:(

Tig
01.10.2008, 11:28
Կեցցես,:hands
Շատ ապրես, իրոք շատ դուրս եկավ, շատ հոգեհարազատ տողեր են:

Narinfinity
01.10.2008, 12:39
Քիչ առաջ նստած մատածում էի ու հասկացա, որ ուզում եմ գրել մտածածս: Չգիտեմ, թե ինչ ստացվեց:
Միակ բանը, որ մնաց մանկությունից դա սիրո եւ ընկերության մեջ բացարձակ անկեղծ լինել է:
Այն ժամանակ ես ուրիշ էի…

Քո անկեղծությունը լավագույն խորհուրդն ու օրինակն է բոլորի համար, որ անկեղծ լինելով կարող ես ինչ որ չափով զգալ ճշմարիտն ու արժեքավորը, անկեղծը....
Ամեն վայրկյան մենք ուրիշ ենք դառնում, թողնելով հուշերից կազմված մեր այն նույն էությունը, որպես հիմնավոր...:think

Morpheus_NS
02.10.2008, 11:06
Ժողովու՛րդ ջան, անչափ շնորհակալ եմ ձեր արձագանքների ու գնահատականների համար: Մի քանի օր է, տրամադրությունս շատ բարձր է:
Խոստանում եմ, որ ձեր դատին էլի ստեղծագործություններ կհանձնեմ, հաջորդը՝ գուցե մյուս շաբաթ:

Dayana
02.10.2008, 11:11
Լավ ես նկարագրել :) մենակ մի բան սկսեց սենց կոկորդս քերել :8 բոլորը համաձայն են, բոլորը նույնն են զգում, բայց աշխարհը փոխվում է , էդ ո՞նց :8 բոլոր նրանք, ովքեր չեն ուզում փխվել, ուզում են մնալ ճիշտ, էնքան թույն են, որ փոխվում են, թե՞ ....
Չեմ ուզում հավատալ, որ կեղծում են... :(

Morpheus_NS
02.10.2008, 18:46

Դայանա ջան, չեմ կարող բոլորի փոխարեն պատասխանել, բայց իմ կարծիքով ինչքան էլ որ փորձենք նույնը մնալ, միեւնույն է ժամանակն իրենն ասում է: Եթե կեղտոտ տան մեջ ապրես, ի վերջո ինքդ էլ ես կեղտոտվում: Ես ուղղակի ինձ եմ նայում այն ժամանակ ու հիմա եւ փաստում, որ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՍ ՈՒՐԻՇ ԷԻ:)

Dayana
02.10.2008, 19:18

Հա :( ճիշտ ես :) Ես էլ եմ երևի փոխվել :( էն ժամանակ որ փողոցում անծանոթ ձաձա մամաիս բարևեր, կամ անծանոթ ծյոծյա ` պապաիս, ոնց էի խանդում :angry կատաղում էի :oy իսկ հիմա սիրածս տղային ուրիշ աղջկա գրկած տեսնես կժպտամ :)

Lion
02.10.2008, 19:20

Չէէէ, բարեկամ - լավ չի: Հեչ լավ չի... պիտի պայքարել: Մեռնելը հեշտ է... ապրելն է դժվար:)

Dayana
02.10.2008, 19:33
Չէէէ, բարեկամ - լավ չի: Հեչ լավ չի... պիտի պայքարել: Մեռնելը հեշտ է... ապրելն է դժվար:)

:8 ես չեմ մահացել :) Մաֆիան անմահ է ;)
Ուղղակի այն ժամանակ ես ուրիշ էի ;)

Morpheus_NS
02.10.2008, 20:47
Հա :( ճիշտ ես :) Ես էլ եմ երևի փոխվել :( էն ժամանակ որ փողոցում անծանոթ ձաձա մամաիս բարևեր, կամ անծանոթ ծյոծյա ` պապաիս, ոնց էի խանդում :angry կատաղում էի :oy իսկ հիմա սիրածս տղային ուրիշ աղջկա գրկած տեսնես կժպտամ :)

Տեսնում ես...
Ի միջի այլոց, իմ կարծիքով 60 տարեկանից հետո մարդիկ սկսում են կամաց-կամաց վերադառնալ մանկություն:

Երվանդ
02.10.2008, 22:25
Լավ էր:hands, շարունակի, իրոք՝ այյյն ժամանակ եսել էի ուրիշ:)

Morpheus_NS
03.10.2008, 10:20
Լավ էր:hands, շարունակի, իրոք՝ այյյն ժամանակ եսել էի ուրիշ:)

Երվանդ ջան, ինձ թվում է, որ ճիշտ տեղում եմ ավարտել ու ամեն մարդ ինքն իր համար պետք է պարզ էի, թե ով էր եւ ով է դարձել:

Katka
07.10.2008, 09:49
Գոնե էն ժամ ես ուրիշ էի,
Լավն էր:)

KT'
12.11.2008, 16:32
իսկ ես այն ժամանակ համերն ու հոտերը այլ ձև էի ընկալում..
հիմա թվում է, թե ամեն բան անհամացել է..
իրականում՝ դրանք դարձել են սովորական..
վատ է, երբ «ամենալավն» ու «ամենավատը» սովորական են դառնում..