PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի եզրակացությունները



Chuk
29.09.2008, 16:57
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի եզրակացությունները

Ներածություն

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստան է այցելել 2008թ. հուլիսի 13-ից 15-ը: Հատուկ առաքելությունը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2008թ. հունիսի 25-ին Թիվ 1620 (2008) բանաձեւի ընդունումից հետո, որը Հանձնակատարին հրավիրել էր.

- նպաստել Ազգային ժողովի՝ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի (այսուհետ՝ հետաքննող հանձնաժողով) աշխատանքին միջազգային փորձագետների մասնակցությանը՝ խնդրո առարկա մարմնի կողմից անկախության, թափանցիկության եւ վստահելիության պայմանների բավարարման դեպքում, եւ

- ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի 2008թ. սեպտեմբերի 11-ի հանդիպմանը տեղեկացնել հետաքննող հանձնաժողովին առնչվող առաջընթացի, ինչպես նաեւ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց ազատ արձակման գործընթացի վերաբերյալ:

Ստորեւ ամփոփ ներկայացվում են 2008թ. սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին Հանձնակատարի ներկայացրած եզրակացությունները:

2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձինք

1. Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց իրադրությունը դեռեւս շարունակում է խիստ մտահոգությունների տեղիք տալ: Անհետաձգելի է լուծումներ գտնելու համար պարտադիր քաղաքական կամքի կիրառման անհրաժեշտությունը:

2. 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններին առնչվող բոլոր քրեական գործերի նախնական հետաքննության փուլն ավարտված է: Գործերի մեծ մասը ուղարկվել են դատարաններ, իսկ ներգրավված անձանց ճնշող մեծամասնությունը, որոնցից գրեթե բոլորը ընդդիմության սատարողներ են, մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել: Ներկայում յոթ անձինք գտնվում են նախնական կալանքի տակ, 14 կալանավորված անձանց առնչվող դատավարությունները ընթացքում են, եւ 39 անձինք դատապարտվել են ազատազրկման: Շուրջ 42 անձինք հիմնականում արագ դատավարական ընթացակարգով դատապարտվել են ազատազրկում չենթադրող պատժամիջոցների, այն է՝ պայմանական ազատում կամ տուգանքներ:

3. Հանձնակատարը գտնում է, որ լուրջ խնդիրներ կան մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց դեմ ներկայացված քրեական մեղադրանքների բնույթի վերաբերյալ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայության պետի՝ 2008թ. մարտի սկզբին որոշ մարզային դատախազներին ուղղած նամակը, որով նա պահանջում է տեղեկատվություն հավաքել ընդդիմության ցույցերի մասնակիցների, այլ ոչ՝ կոնկրետ գործողությունների վերաբերյալ, հարցեր է առաջացնում հետաքննության բնույթի եւ նպատակի վերաբերյալ: Հանձնակատարը մասնավորապես մտահոգված է նախնական կալանքի տակ գտնվող յոթ անձանց, այդ թվում՝ երեք պատգամավորների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրարշավի շտաբի պետի առնչությամբ, որոնց բավականին ընդհանրական մեղադրանք է առաջադրված պետական հեղաշրջում (իշխանության բռնի զավթում, Քրեական օրենսգրքի Հոդված 300) կազմակերպելու համար: Հանձնակատարի մտահոգությունն էլ ավելի է սրել այն փաստը, որ բոլորովին վերջերս՝ 2008թ. սեպտեմբերին, այդ գործերից մի քանիսի առնչությամբ համապատասխան դատարանը երկու ամսով երկարացրել է նախնական կալանքի ժամկետը:

Տասնինը անձանց դեմ հարուցված դատական գործերը հիմնված են եղել բացառապես ոստիկանական ցուցմունքների վրա: Հանձնակատարի զրուցակիցներից շատերի կարծիքով խախտվել է դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը: Նրանց համար խնդրահարույց է եղել նաեւ որոշ դեպքերում արագացված դատավարության պրակտիկան, որի շրջանակներում մի քանի դատավարությունների տեւողությունը երեսուն րոպեից պակաս է եղել: Մինչ օրս մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ իրավապահ մարմինների որեւէ ներկայացուցչի մեղադրանք չի առաջադրվել:

Հանձնակատարը ցանկանում է ընդգծել, որ բացառապես քաղաքական համոզմունքների կամ ոչ բռնի գործողությունների հիման վրա ազատազրկման կամ դատապարտման պրակտիկայի շարունակումը, նույնիսկ ազատազրկում չնախատեսող պատժաչափերի դեպքում, անընդունելի է:

4. Հանձնակատարը համամիտ է ԵԽԽՎ-ի նախագահ պրն. Դե Պուչի 2008թ. հուլիսի 29-ի հետեւյալ հայտարարությանը. ՚Պետք է հստակ լինի, որ [մարտի 1-ի] իրադարձությունների առնչությամբ ձերբակալությունները, բացառությամբ ծանր հանցագործություններ կատարածների դեպքում, Վեհաժողովի տեսանկյունից անընդունելի է: Հետեւաբար, իշխանություններին կոչ եմ անում հնարավորինս արագ կերպով ազատ արձակել այդ մարդկանցՙ:

2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների հետաքննությունը

5. Հայաստանի կառավարությունը Հանձնակատարի միջնորդությամբ հայցել է միջազգային փորձագետի աջակցությունը հետաքննության ազգային հանձնաժողով ձեւավորելու եւ դրա մանդատը մշակելու համար: Հանձնակատարը ողջունում է այս առումով կառավարության պրոակտիվ մոտեցումը:

2008թ. հուլիսին Հանձնակատարի Հայաստան կատարած առաքելության այցի ընթացքում քննարկումների հիման վրա՝ փորձագետը (ով մասնակցել է այդ այցին) պատրաստել է հուշագիր, որը ներկայացնում է ինչպես հետաքննություն իրականացնող փորձագիտական հանձնաժողովի ձեւավորման ընթացակարգին, այնպես էլ՝ կոմիտեի գործունեության էական կողմին (այն է՝ հետաքննության շրջանակը, մանդատը եւ այլն) առնչվող հիմնական հարցադրումները եւ խնդիրները՝ երաշխավորելու դրանց համապատասխանությունը ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջներին եւ Հանձնակատարի հանձնարարականին: Փորձագետը հուշագիրը Հայաստանի կառավարությանն է հանձնել 2008թ. օգոստոսի 21-ին:

Հայաստանի իշխանությունները արագ կերպով պատասխանել են՝ մշակելով նախագահական հրամանագրի նախագիծ, որը նախատեսում է փորձագիտական խմբի ձեւավորումը՝ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների փաստերի հայտնաբերման նպատակով: Այնուամենայնիվ, հետագա ջանքեր են հարկավոր համալրելու այդ հրամանագիրը, որը հիմք կծառայի փորձագիտական խմբի աշխատանքի համար: Բացի այդ, լիակատար ներառական եւ համապարփակ խորհրդատվական գործընթաց է անհրաժեշտ՝ երաշխավորելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ընդհանուր աջակցությունը եւ ներգրավվածությունը:

6. Հանձնակատարի գրասենյակը եւ փորձագետը ներգրավված են Հայաստանի կառավարության հետ փորձագիտական խմբին վերաբերող ընթացակարգային եւ ըստ էության խնդիրներին վերաբերող շարունակական երկխոսության մեջ: Շատ կարեւոր է, որ փորձագիտական խմբի զեկույցը, օրինակ, հրապարակվի եւ մատչելի լինի երկրի բնակչությանը:

7. Հանձնակատարի 2008թ. հուլիսի առաքելությունից ի վեր Հայաստանի իշխանությունների ջանքերը պետք է գնահատվեն որպես դրական քայլեր: Հանձնակատարն առաջարկում է շարունակել ջանքերը միջազգային փորձագետի խորհուրդների ներքո՝ երաշխավորելու այս գործընթացի հաջողությունը: Համապարփակ, անկախ, անկողմնակալ, թափանցիկ եւ Հայաստանի բնակչության կողմից արժանահավատ համարվող հետաքննություն վարելու նպատակ ունեցող փորձագիտական խմբի ձեւավորումը կարծես այլեւս իրականանալի խնդիր է: Հանձնակատարը հույս է հայտնում, որ այս հնարավորությունը կգնահատվի, եւ կշարունակվի բոլոր ներգրավված կողմերի կառուցողական մասնակցությունը:




Աղբյուրը՝ Ա1+

Վիշապ
29.09.2008, 17:16
Կարծում եմ չարժի էս հանձնակատարների լոլոները բանի տեղ դնել, սրանց նպատակը այնքան լղոզված է, որքան իրենք որ տեղով կան։ Նույնիսկ չարժի կարդալ և ուրախանալ, թե որոշ տեղեր ճիշտ բաներ է ասում, մեկ ա հանձնակատարը Հայաստանի քաղաքացու մասին այնքան է մտածում, ինչքան ասենք Հռոմի պապը մտածում է Ալյասկայի անաստվածների մասին։

Chuk
29.09.2008, 17:37
Քո հետ համաձայն լինելով հանդերձ միևնույն է պիտի ասեմ, որ կարդալ ու հետևություններ անել պետք է: Օրինակ հիշեցի, որ Նիկոյան կամ դրանցից մեկ ուրիշը, հաստատ չեմ հիշում, բայց կարծեմ Նիկոյանը, ասում էր, որ իրենք այնպիսի քայլեր են արել, որ ընդդիմությունը ստիպված է ներգրավվել փորձագիտական խմբի մեջ: Դրան հակադրություն ընդդիմադիրները պնդում էին, որ մեր ճնշման ներքո Եվրոպաներն են պարտադրել իշխանիկներին այդ զիջմանը գնալ ու այս զեկույցը ապացուցում է, որ ընդդիմությունն էր ճիշտ ասում:

Կամ ասենք հիշում ենք Դավիթ Հարությունյանի լոլոներն այն մասին, որ իբր Համմարբերգը դրական է գնահատել իշխանության գործունեությունը ու ամեն ինչ լավ է, ոչ մի քննադատություն չկա: Խոսքը սեպտեմբերի 11-ի կարճ զեկույցի մասին է: Այս Զեկույցը գալիս է ապացուցելու, որ էլի ընդդիմությունն էր ճիշտ ասում, որ իսկապես բավական շատ քննադատություն կա: Եվ, ի դեպ, քանի որ իշխանիկները ի դեմս նաև Հարությունյան Դավիթի, փորձում էին թաքցնել այդ քննադատությունը, դա հուշում է, որ այնուամենայնիվ այս զեկույցը թեկուզ շատ փոքրիկ, բայց նշանակություն ունի: Իսկ փոքրիկների գումարից ստացվում է մեծը: Այնպես որ թռնել սրա վրայով, պետք չէ:

Chuk
30.09.2008, 18:09
՚ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է ՍԱՐՍԱՓԵԼԻՈՐԵՆՙ

[15:36] 30 Սեպտեմբերի, 2008

՚Եթե Հայաստանը շատ մեծ քայլեր չձեռնարկի իրավիճակը շտկելու համար, ապա ես անձամբ կարծում են, որ Հայաստանը պետք է սպասումներ չունենա շարունակելու մնալ Եվրոպայի Խորհրդի անդամ: Հայաստանը ձախողել է ժողովրդավարությանը հետեւելու իր խոստմանը: Ժողովրդավրաության հետ խաղալ չի կարելի, նրան պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերելՙ,-այսօր ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից դուրս գալուց հետո, անմիջապես դռների մոտ ասաց Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ Մայք Հանկոկը: Պատասխանելով հայ լրագրողների հարցերին` Մոնիտորինգի հանձնաժողովի անդամը շեշտեց, որ Հայաստանը իրավիճակը շտկելու շատ հնարավորություններ է ունեցել, իսկ ԵԽԽՎ-ն` շատ կոշտ չի եղել իր վերաբերմունքում:

՚Ի՞նչն էր սխալ ընտրական գործընթացում և ընդհանրապես երկրում, որ ստիպեց մարդկանց նման քայլերի դիմել…- հռետորական հարց է տալիս նա ու պատասխանում,- Եւ եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, նա պետք է ընդունակ լինի հենց այսօր պատասխանելու այս հարցերին: Պատասխանների հարցում Հայաստանը տապալվել է սարսափելիորենՙ:

՚Մարդիկ կան ձերբակալված, կան դատական գործեր, որ չեն ունեցել արդար ու անկողմնակալ մոտեցում, դուք ունեք մարդկանց վրա հարձակումներ փողոցներում, սպանվածներ, որ անընդունելի է ուզածս չափանիշների կիրառման դեպքումՙ,-ասաց նա: Ի դեպ, նա կարծում է, որ ՚Մոնիտորինգի հանձնաժողովը բավականին ՚պինդՙ է, եւ երեւի թե լուրջ որոշում պիտի կայացվի` հավատարիմ մնալով Եվրոպայի խորհրդի սկզբունքներին: Իսկ եթե ոչ, ապա ԵԽ-ն կձախողի Հայաստանի բնակչության սպասումներըՙ:

՚Հայաստանի բնակչությունը իր կառավարության կողմից արժանի է ավելիին, քան ստանում է, հատկապես որ ցանկություն կա լինելու Եվրոպայի խորհրդի անդամՙ,- ասաց պատգամավորը:

Աղբյուր՝ Ա1+

Chuk
02.10.2008, 16:57
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողով հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը ստացել է Մարդու իրավունքների հանձնակատարի 2008թ. հուլիսի 13-ից 15-ը Երեւան այցի վերաբերյալ նրա զեկույցը եւ չափազանց անհանգստացած է այդտեղ տեղ գտած փաստերի եւ եզրակացությունների կապակցությամբ, որոնք ցույց են տալիս, որ Վեհաժողովի հիմնական պահանջների առումով միայն սահմանափակ առաջընթաց է արձանագրվել: Հանձնաժողովը հետեւաբար առաջարկել է Մարդու իրավունքների հանձակատարին վերադառնալ Երեւան եւ զեկուցել հանձնաժողովին 2008թ. դեկտեմբերի 17-ի Փարիզի հավաքին:

Նկատելով, որ դրական քայլեր են արվել անկախ եւ արժանահավատ հետաքննություն կազմակերպելու ուղղությամբ, Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է ծայրաստիճան մտահոգված մնալ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի կապակցությամբ ազատությունից զրկված անձանց առումով:

Թիվ 1620 (2008) բանաձեւում Վեհաժողովը հստակ նշել էր, որ ՚այն գործերը, որոնք դեռ քննության փուլում են, պետք է փակվեն, կամ արագ կերպով ուղարկվեն դատարանՙ, ՚ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցներիՙ, եւ որ, ՚այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն, բացառությամբ երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանըՙ:

Այդ առումով, հանձնաժողովը նշել է, որ թեեւ նախնական կալանքում գտնվող անձանց նկատմամբ հետաքննությունն ավարտվել է, 300 եւ 225 հոդվածներով մեղադրվող յոթ անձանց գործերը դեռեւս դատարան չեն ուղարկվել` չափից դուրս երկար հետաքննության հետեւանքով: Ի լրումն, հանձնաժողովը խորապես մտահոգված է, որ մարտի 1-ին եւ 2-ին տաս հոգու մահվան պատասխանատուների վերաբերյալ հետաքննությունը դեռ չի եզրափակվել կամ դեռ եզրափակման մոտ չէ:

Լուրջ հարցեր են մնում մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի առնչությամբ ձերբակալվածների դեմ առաջադրված մեղադրանքների բնույթի, ինչպես նաեւ մի շարք գործերի դատական ընթացակարգի`ներառյալ արդար դատաքննության սկզբունքի կապակցությամբ: Ի լրումն, եւ հակառակ Վեհաժողովի պահանջներին, 19 անձ դատապարտվել են միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա: Հանձնաժողովը հետեւաբար լրջորեն մտահոգված է, որ մարդկանց կարող են կալանավորել եւ նույնիսկ դատապարտել նրանց քաղաքական հայացքների եւ ոչ բռնի գործունեության համար, ինչն անընդունելի է Վեհաժողովի համար:

Հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն դիտարկել համաներման, ներման հրամանագրի կամ առկա ցանկացած այլ իրավական միջոցի կիրառման հնարավորությունը, որպեսզի լուծեն 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկված անձանց խնդիրը: Հանձնաժողովը լրջորեն կոչ է անում իշխանություններին քննարկել նման հնարավորությունը, որը Վեհաժողովի պահանջների կատարման գործում կհանգեցնի կարեւոր առաջընթացի:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել անկախ եւ արժանահավատ հետաքննության ստեղծման ուղղությամբ դրական քայլերը` ինչպես նշված է Հանձնակատարի զեկույցում: Հանձնաժողովը իր լիակատար զորակցությունն է հայտնում Հանձնակատարի առաջարկություններին: Այն ողջունում է այս հարցի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների եւ Հանձնակատարի միջեւ ընթացող կառուցողական երկխոսությունը եւ հույս հայտնում, որ մնացյալ կարեւոր խնդիրները շուտով կլուծվեն, որպեսզի փորձագետների խումբը սկսի եւ հնարավորինս շուտ ավարտի իր աշխատանքը:

Հանձնաժողովի կարծիքով Հայաստանը Թիվ 1609 (2008) եւ Թիվ 1620 (2008) բանաձեւերի կատարման առումով գտնվում է շեմին: Այժմ ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն այս խնդիրը լուծելու համար: Այս առումով, հանձնաժողովը իր լիակատար վստահությունն է հայտնում եւ ամբողջովին սատարում է Մարդու իրավունքների հանձնակատարին: Հետեւաբար այն հրավիրում է Հանձնակատարին կրկին այցելել Երեւան եւ 2008թ. դեկտեմբերի 17-ի հանձնաժողովի հանդիպմանը զեկուցել անկախ եւ արժանահավատ հետաքննության եւ մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների ազատ արձակման ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին: Դեկտեմբերին, այդ զեկույցի հիման վրա, հանձնաժողովը կորոշի, թե ինչպիսի քայլեր, եւ հնարավոր պատժամիջոցներ, այն կառաջարկի 2009թ. Վեհաժողովի հունվարյան լիագումար նիստին:

Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=64677)

Ֆրեյա
02.10.2008, 17:01
Հերիք չի սուտ ստից-մտից բաներ «գցեն» մեզ, իբր թե գործ են անում, մի հատ էլ էքսպերտներ են իրենցից ձևացնում:
Երբ պետք էր` լռում էին: :bad

հիմա էլ մի մեծ բան չեն ասում

Chuk
02.10.2008, 17:04
Հերիք չի սուտ ստից-մտից բաներ «գցեն» մեզ, իբր թե գործ են անում, մի հատ էլ էքսպերտներ են իրենցից ձևացնում:
Երբ պետք էր` լռում էին: :bad

հիմա էլ մի մեծ բան չեն ասում

Արի սպասենք :)
Առնվազն մի արդյունք առկա է: Ընդդիմության ու իշխանավորների հավասար քանակի փորձագետներով փորձագիտական խմբի ստեղծումը, որը ընդդիմության պահանջն էր, սրա շնորհիվ իրականություն է դառնում:

Kuk
02.10.2008, 17:09
Հերիք չի սուտ ստից-մտից բաներ «գցեն» մեզ, իբր թե գործ են անում, մի հատ էլ էքսպերտներ են իրենցից ձևացնում:
Երբ պետք էր` լռում էին: :bad

հիմա էլ մի մեծ բան չեն ասում

Ըհը, ճիշտ ա. Տեր-Պետրոսյանը երկրորդ կոնգրեսի ժամանակ շատ ճիշտ գնահատական տվեց դրանց: Մեջբերում եմ.

Այս բոլոր քննադատությունները, սակայն, ոչինչ չարժեն փաստաթղթից փաստաթուղթ թափառող այն չարաբաստիկ ձեւակերպման համեմատ, որ «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն»: Սոսկ այս մեկ անզգույշ նախադասությամբ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը, փաստորեն, միանգամից եւ անվերապահորեն լեգիտիմացրեց Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները: Դրանից ոգեւորված` Հայաստանի իշխանությունները ոչ միայն վիժեցրին ձայների վերահաշվարկի եւ ընտրախախտումների դատական քննության գործընթացները, այլեւ բողոքի խաղաղ ցույցերը որակելով որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ»` վերջիվերջո կազմակերպեցին մարտի 1-ի արյունոտ սադրանքը: