PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայության ուղին



Marduk
29.09.2008, 13:47
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ՄԻՋԵՎ

Անկախությունից ի վեր թերեւս մեկ անգամ է եղել հրապարակային բանավեճ հայկական ինքնության շուրջ: Բանավիճող կողմերն էին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը: 1992-ին Վազգեն Մանուկյանը առաջ քաշեց «համաշխարհային ազգի» թեզը, որը կարճ կարելի է բնութագրել որպեզ համաշխարհային ազգ-կառույցի գաղափար, որը հետաքրքրությունների ոլորտը ոչ ավել, ոչ պակաս ամբողջ երկրագունդը պետք է լիներ: Հայերը հրեաների նման պետք է որեւէ համաշխարհային առաքելություն ստանձնեն եւ դառնան համաշխարհային խաղացող: Վազգեն Մանուկյանին հակադրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը առաջ քաշեց «սովորական ազգի» թեզը, այսինքն հայերը սովորական ազգ պետք է դառնան, որոնց հետաքրքրությունների ոլորտը Հայաստանն է եւ նպատակը «նորմալ» երկիր կառուցելը, իսկ սփյուռքն ընդամենը պետք է նպաստի Հայաստանի կայացմանը: Այդ բանավեճը ցնցեց 88-ի շարժումը եւ արդյունքում «համաշխարհային ազգի» կողմնակիցները ստեղծեցին ԱԺՄ կուսակցությունը եւ դարձան ընդիմություն:

Եւ ահա, արեւոտ եւ ջինջ երկնքում անսպասելիորեն փայլատակեց կայծակը, Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ հրապարակ նետեց հայկական ինքնության մասին իր նոր թեզը` «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազա¬տական կամ ազգայնական հայը` պարզապես հայ է: Հայկական ինքնությունը չպետք է սահմանափակվի ինքն իր «ճշմարիտ» հատվածի մեջ ու պարփակվի` փորձելով պահպանել ինքնամփոփ անաղարտությունը: Հարատևման բանալին բազմազանությունն է, իսկ բնության անաղարտ տեսակները դատապարտված են: Հայկական ինքնության հովանու տակ բազմազանությունն է: Հայկական բազմազանության շաղախը հանդուրժողականությունն է: Հանդուրժողական ենք մենք այսօր: Պիտի դառնանք: Պարտավոր ենք դառնալ»:

Երկու օր անց Սերժ Սարգսյանին հակադարձեց Գարեգին Բ-ն. «Սուրբ մյուռոնի դրոշմով ճանաչենք ազգային եւ քրիստոնեական մեր ինքնությունը»: Ըստ էության Գարեգին Բ-ն համարում է, որ հայ ազգը կարող է լինել միայն քրիստոնեա, այն էլ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ: Այդ գաղափարի կայացմանն է ուղղված «հակաաղանդավորական» շարժումը եւ նրա ակտիվ ջատագով «Մեկ ազգ» կուսակցությունը, որը, ըստ որոշ տվյալների, ֆինանսավորում է եկեղեցին: Իսկ մշակույթի կառավարության կողմից ֆինանսավորվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնները հակասում են Սերժ Սարգսյանի նոր թեզին:

Ինչպես 1992-ին, այս անգամ եւս իշխանությունը կարող է բաժանվել երկու հտավածների` վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը 1992-ին «համաշխարհային ազգի» ակտիվ կողմնակիցն էր եւ ԱԺՄ-ի հիմնադիր ադամներից մեկը, ավելին, ԱԺՄ-ի կանոնակարգի մշակման պատասխանատուն, այս անգամ ճիշտ հակառակ թեզի կողմնակիցն է, որի աշխարհայացքը կարելի է սահմանել այսպես. «համախմբվենք եկեղեցու շուրջ եւ ինքնապահպանվենք»: Այս մոտեցումն այսպես է քննադատում Սարժ Սարգսյանն իր պատմական ելույթում. «Հայկական ինքնությունը չպետք է սահմանափակվի ինքն իր «ճշմարիտ» հատվածի մեջ ու պարփակվի` փորձելով պահպանել ինքնամփոփ անաղարտությունը: Հարատևման բանալին բազմազանությունն է, իսկ բնության անաղարտ տեսակները դատապարտված են»:
Այսպիսով, Հայկական երրորդ Հանրապետությունը սկսեց ալեկոծվել ինքնության շուրջ երկրորդ բանավեճը: Ինչպիսի քաղաքական ջրբաժաններ կառաջացնի այս նոր բանավեճը:

lragir.am

Պանդուխտ
29.09.2008, 16:01
Երկուսն էլ լսարանի ուզածն է խօսում: Խօսքի վաճառականներ: Մեկը՝ իւղ բաժանելու ընթացքին, իր տուածն է գովերգում, միւսը՝ ամերիկահայերի սրտերը եւ հայրենասիրական զգացումներն է շոյում, յոյժ գիտենալով, որ Ամերիկայում, հայերի մէջ մեծ է տոկոսը անգլախօսների, ոչ-առաքելականների ու ինչո'ւ չէ՝ անկրօնների:
Թո'ղ գործով փաստեն հայրենասիրութիւնը, թէեւ խօսքը գործի կէսն է ասում են:
Այնպիսի ժամանակներ ապրում ենք, երբ չգիտենք՝ հաւատա՞լ, թէ՝ չհաւատալ հնչած խօսքին:
Այսքան հայրենասէր ու նուիրեալ ղեկավարներ ունենք, ինչո՞ւ դեռ եւս մարդիկ տուն չունեն աղէտի գօտում, բայց այս ենթադրեալ հայրենասէր իշխանաւորները, կառուցում են պալատներ իրենց համար, որոնց մասին միայն հեքիաթներում են լսել: Երկրաշարժի աղէտից 20 տարի անցել...

Marduk
02.10.2008, 18:31
Ո՞վ է հայը


Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից իր պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Իր ելույթում ՀՀ գլխավոր հրամանատարը, մասնավորապես, մատնանշել է. «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է»:

Ժամանակակից համընդհանուր գործընթացների, մասնավորապես՝ տնտեսական եւ քաղաքական գլոբալացման պայմաններում առաջին պլան է մղվում ազգային ինքնության եւ առանձնահատկության արժեւորումը՝ հոգեւոր եւ նյութական մշակույթների առանձնահատկությունները, լեզուն, դավանանքը, ավանդույթները եւ այլն: Հենց այս տարրերն են բնորոշում եւ պայմանավորում ազգային ինքնությունը եւ հենց այս տարրերով են տարբերակում ազգերին:

Լինելով հինավուրց մշակույթի կրող՝ մենք միշտ հպարտացել ենք, որ դարեր շարունակ տարբեր փորձություններում, ոչնչացման վտանգի տակ, շրջապատված օտարալեզու եւ օտարադավան հարեւաններով ու թշնամիներով, մենք, այնուամենայնիվ, վեհությամբ պահպանել ենք մեր հիմքերի հիմքը հանդիսացող հայոց լեզուն, չենք ուրացել Հայ առաքելական եկեղեցին, չենք դավաճանել Հայկ Նահապետի պատգամներին եւ աշխարհի հորձանուտում շարունակում ենք մնալ այն, ինչ մենք կանք՝ կյանքի գնով պահպանելով հայոց ինքնությունը:

Սակայն այսօր վտանգն այլ է. մեր իսկ հայրենիքի նախագահի ելույթը հարցականի տակ է դնում դարեր ի վեր դավանած արժեքները՝ եւ՛ լեզուն, եւ՛ կրոնը, եւ՛ մշակույթը...

Ի դեպ, այդ նույն «առանց սահմանման սահմանումը» հակասության մեջ է նաեւ երկրի իշխանության մեջ մեծամասնություն կազմող եւ նախագահին սատարող Հանրապետական կուսակցության կողմից որդեգրած նժդեհյան գաղափարախոսության հետ:

Այդ իսկ պատճառով հարց ենք ուղղում ՀՀ նախագահին՝ ո՞վ է հայը եւ որո՞նք են մեր ազգային ինքնության հիմնաքարերը, եթե «հրաժարվում ենք լեզվական, կրոնական, մշակութային եւ գաղափարական տարանջատումներից»:

Մենք՝ լինելով մեր ազգի նվիրյալ զավակները, անվերապահորեն արժեւորելով մեր լեզուն, մշակույթը, կրոնը, ժառանգած գաղափարները, եւ լինելով հայրենասեր՝ ի հակառակ իշխանությունների բոլոր ջանքերի, համարում ենք նախագահի ելույթը վիրավորական ողջ ազգի նկատմամբ եւ խիստ վտանգավոր ենք գնահատում ելույթի հնարավոր բոլոր հետեւանքներն ազգապահպան գործի համար, մանավանդ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական մարտահրավերները, ուստի պահանջում ենք նախագահից հրապարակավ բացատրություն՝ նշված հարցերի շուրջ:

Կոչ ենք անում ազգայնական բոլոր ուժերին վերհիշել իրենց հռչակած գաղափարները եւ միանալ մեր պահանջին: Ձեզ ենք դիմում մեր ազգային էպոսի (ներողություն ենք հայցում նախագահից «ազգային» բառն օգտագործելու եւ մեր մշակույթը հիշատակելու համար) հայտնի տողերով՝

Ով քնած է՝ արթուն կացեք,

Ով արթուն է՝ ելեք, կեցեք...

Տեր կանգնենք նախնիներից մեզ ավանդված եւ այսօր, ինչպես երբեք, վտանգված մեր արժեքներին:

«Նոր Հայաստան» հ/կ

http://new.aravot.am/am/articles/society/48349/view

Գաղթական
03.10.2008, 00:34
Սակայն այսօր վտանգն այլ է. մեր իսկ հայրենիքի նախագահի ելույթը հարցականի տակ է դնում դարեր ի վեր դավանած արժեքները՝ եւ՛ լեզուն, եւ՛ կրոնը, եւ՛ մշակույթը...

այսինքն՝ այսպես կոչված ՛«Նոր Հայաստան» հ/կ՛-ն ցանկանում է պնդել, թե ասենք Հայաստանում Հայ ընտանիքում մեծացած սևամորթ մի մարդ, որ, անկախ իր կամքից, հանդիսանում է Հայոց լեզվի կրող, գնահատում է Հայ մշակույթը ու փոքր տարիքում կնքվել է Հայ Առաքելական Եկեղեցում --- ավելի զտարյուն Հայ է, քան թե ասենք Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մի Հայի թոռ, որ, իր կամքից անկախ, մեծանալով օտար երկրում ու օտար միջավայրում, չնայած որ ունի Հայ ազգին պատկանելության ինքնագիտակցություն բայց չի հանդիսանում Հայոց լեզվի կրող ու լավ ծանոթ չէ Հայ մշակույթին՞՞՞..

եթե ինչ-որ մեկը ուզում էր ներկայիս նախագահի պաշտոնում տեսնել մեկ այլ ոքի, քան է, դա դեռ չի նշանակում, որ պետք է պատեհ ու անպատեհ առիթներով կառչեն մարդու ասածներից՝ հարցականի տակ առնելով մի ողջ ազգի ենթագիտակցություն, որին պատկանելությամբ, ի միջի այլոց, այդպես ցուցադրաբար հպարտանում են հենց իրենք..

օրինակ՝ անձամբ ինձ համար՝ Հայ է յուրաքանչյուր ոք, ով հենց ինքն է իրեն համարում այդպիսին, այն է՝ կրում է Հայ ազգին սեփական պատկանելության ինքնագիտակցություն..


պետք է հասկանանք՝
Լեզուն միշտ էլ կարելի կլինի սովորել..
Հայ Առաքելական Եկեղեցում միշտ էլ կհասցնի կնքվել..
Հայ մշակույթին դեռ անպայման ժամանակ կգտնի ծանոթանալու (և մի՞թե կարելի է այդպիսի վստահությամբ պնդել, թե այսօրվա ՀՀ-ի տարածքում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի այդաստիճան հիանալի ծանոթ է Հայ մշակույթի գանձարանին..)
բայց այսօր՝ Հայ ազգի մաքառման այս դաժան ժամանակաշրջանում՝ միայն Հայն է Հային արյունակից, սրտացավ ու հարազատ բարեկամ՝ անկախ այն հանգամանքից, թե որ լեզվով է իրեն ավելի հարմար բացատրվել ու ինչպիսի կրոնական համոզմունքի տեր է..