Դիտել ողջ տարբերակը : Google-ը «հայերեն»
Մի քիչ ժամանակ գտա, որոշեցի կիսել մտքերս հետևյալի մասին: Հաճախ օգտվելով Google-ի հայերեն էջերից` դժվար է անտարբեր լինել առկա «հայերեն» թարգմանությունների հանդեպ: Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչպիսի «բարձրակարգ» լեզվական դրսևորում է ստացվել այդ տքնաջան աշխատանքի արդյունքում: Բերեմ մի քանի օրինակ. more - առավել, people - մարդիք, hobbies...ըը, ներողություն` preferences - նախասիրություններ, more results - առավել արդյունքներ, Try Google Experimental Փորձեք Google Փորձը (հոյահրաշ է, ինչ խոսք), Դուք կարող եք ձեր որոնման լեզուն ճշտել (այսինքն` եթե մինչ այժմ խաբար չէիք, որ հայկական Google-ից եք օգտվում, համեցեք, ճշտեք) ևն: Չի բացառվում, որ սա մեքենայական թարգմանություն լինի, բայց ամեն դեպքում չի սազում ըստ իս:
Այս թարգմանությունը մեքենայական չէ, պարզապես այն ժամանակ, երբ Գուգլը խնդրեց կամավորներին զբաղվել թարգմանությամբ, հիմնականում արձագանքեցին ամերիկայի հայերը, որոնց հայերենի իմացությունը մեղմ ասած կաղում է:
Ինքս էլ որոշ չափով մասնակցել եմ թարգմանությանը, բայց ամերիկահայերն ավելի շատ էին:
Ահագին երկար ժամանակ «հայերեն» բառը գրված էր «հայէրեն»
Կատաղեցնում է այն, որ որոնման բառերին մոտիկ իմաստով արդյունքներ չի բերում, եթե տառասխալ ես արած լինում, չի բերում ճիշտ տարբերակը, շատ «չոր» է աշխատում :(
impression
29.09.2008, 10:05
Ես հեռախոսով որ մտնում եմ, գրում է "պատկերը կարող է հարմարեցվել ձեր շարժախոսին" :D
Գուգլի հայերեն թարգմանությունը արել են հասարակ օգտագործողները։ Ինչպես վերը նշեցին մեծամասնությամբ ամերիկացի հայերը։ Սակայն ցանկացած մարդ կարող է մասնակցել այդ թարգմանությանը այստեղ՝ http://www.google.com/transconsole/
Դատելով վերոհիշյալ օրինակներից` խնդիրը ոչ միայն արևմտահայերի մասնակցությունն է, այլ թարգմանելու գործընթացի վերահսկողության բացակայությունը և համապատասխան գիտելիք չունեցող կամավորների մասնակցությունը: Օրինակ` Փորձեք Google Փորձը թարգմանությունը ո՛չ արևմտահայերեն է, ո՛չ արևելահայերեն: Բացի այդ, ճիշտ կլիներ թարգմանելիս պահպանել երկու «բարբառներից» միայն մեկը, նախընտելի է` արևելահայերենը:
Կատաղեցնում է այն, որ որոնման բառերին մոտիկ իմաստով արդյունքներ չի բերում, եթե տառասխալ ես արած լինում, չի բերում ճիշտ տարբերակը, շատ «չոր» է աշխատում :(
Victory, դա գալիս նրանից, որ համապատասխան ձևաբանական վերլուծություն չի արվում հայերեն բառերի համար; Սրա հետևանքով Google-ը դիտարկում է տիպ և տիպեր բառերը որպես առանձին, միմյանց հետ կապ չունեցող միավորներ:
Ի լրումն ասվածի` ևս մի քանի տաք-տաք օրինակ անկարկատան թարգմանության փորձ առաջարկել, առանձնության քաղաքականություն, PDF երկեր, հարմարավետ նրբացման ուղի, արվեստահատուկ տեխնոլոգիա, ժրագիծ պատկեր, նախապատվության բլիթներ (իրոք որ, շատ համեղ են):
Ուլուանա
25.10.2008, 01:44
Ի լրումն ասվածի` ևս մի քանի տաք-տաք օրինակ անկարկատան թարգմանության փորձ առաջարկել, առանձնության քաղաքականություն, PDF երկեր, հարմարավետ նրբացման ուղի, արվեստահատուկ տեխնոլոգիա, ժրագիծ պատկեր, նախապատվության բլիթներ (իրոք որ, շատ համեղ են):
:{ Խոստովանեմ, որ բացի «նախապատվության բլիթներից», ուրիշ ոչ մի արտահայտություն տեղը չբերեցի... :8
:{ Խոստովանեմ, որ բացի «նախապատվության բլիթներից», ուրիշ ոչ մի արտահայտություն տեղը չբերեցի... :8
Անգլերեն` seamless translation, privacy policy, PDF files, suitable rifenement way, state-of-the-art technology, online image, և իհարկե preference cookies :)
Ուլուանա
25.10.2008, 02:08
Անգլերեն` seamless translation, privacy policy, PDF files, suitable rifenement way, state-of-the-art technology, online image, և իհարկե preference cookies :)
Խայտառակություն։ :bad
PDF files–ն էլ էի հասկացել, մոռացել էի նշել։
«Ժրագիծը», փաստորեն, online–ն է։ :o :D
Մի խոսքով՝ բացառիկ անգրագետ թարգմանություններ... :[
Նախապատվության բլիթներ։ :D
Մոտս էնպիսի տպավորություն ստեղծվեց, որ թարգմանությունը ավտոմատ կերպով ինչ–որ բառարանային ծրագիր է արել, թե չէ հավատս չի գալիս, որ մարդ կարող էր էսպիսի հիմարություն անել։ :8
Հետաքրքիրա որ Գուգլը էլ թույլ չի տալիս փոխել հիմնական էջերի թարգմանությունները։
Հիմա նույն վիճակնա ֆէյսբուքի հետ։ Էլի աղբարները անկապ թարգմանում են ֆէյսբուքը։ Բողոքելու փոխարեն, եկեք մտնենք և ուղղենք սխալ թարգմանությունները։
Եթե Facebook-ում հայերեն թարգմանությունների թերությունը պայմանավորված է արևմտահայերենի գերակայությամբ, ապա իմաստ կունենա փոփոխություններ կատարել միայն այն դեպքում, երբ որևէ կերպ կերաշխավորվի, որ խմբագրված տարբերակները նորից «հետ չեն խմբագրվի», և դրա հետևանքով չի ծագի պայքար արևելեա- և արևմտահայերենի կողմնակիցների միջև:
Ըստ իս, ավելի ճիշտ մոտեցում կլիներ կայքի ադմինիստրացիայի կողմից որոշակի սահմանափակումներ կիրառել և կամավորներին վերջում ինչ-որ ձևով խրախուսական պարգևներ տալ, ասենք` հղում կայքի հայերեն էջերում, որ կայքը թարգմանվել է հայերեն այսինչ անձանց կողմից, կամ, եթե գոյություն ունի վճարովի անդամակցություն, տրամադրել որոշակի զեղչեր ևն, այսինքն` ստեղծել երկկողմանի շահագրգռվածություն:
Հակոբ Գեւորգյան
26.10.2008, 21:30
Կարծում եմ այս գործում պետք է մասնակցեն նրանք, ովքեր մասնագիտացած են համակարգչային տերմիններն օգտագործելու մեջ։ Ես ինքս չեմ օգտվում Google–ի հայերեն թարգմանությունից. Ճիշտն ասած որոշ թարգմանություններից գլուխ էլ չեմ հանում :D
Ինչեւէ, մի լավ կայք կա, կոչվում է http://www.hay.am, իրենց անգլերեն–հայերեն համակարգչային տերմինների բառարանը ամենա լավն է։ :ok
Մի քիչ թեմային համապատասխան չէ ասածս, բայց կարծում եմ, ամենանպատակահարմարը այս թեման է:
Նոր պատահական «հայտնաբերեցի», որ Google-ը հայերենի հարցում «խելոքացել է»:
Այսպես, որոնում եմ «Ալիանս (http://www.google.am/search?hl=hy&q=ալիանս)» բառը, բերում է նաև «Ալյանս»-ով արդյունքները:
Որոնում եմ «հոսկ (http://www.google.am/search?hl=hy&q=հոսկ)» բառը, բերում է «հոսք» բառի արդյունքները:
Որոնում եմ «նոթեփադ (http://www.google.am/search?hl=hy&q=նոթեփադ)», բերում է «notepad» բառի արդյունքները:
Հիմա խնդրանք. եթե ունեք ինֆորմացիա, թե այս նորամուծությունները երբվանի՞ց են գործում (գուցե նորամուծություն չի, ես եմ նոր իմանում), որտե՞ղ կարելի է ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ, մասնավորապես, թե փոխակերպումը և նման տարբերակներ գտնել ի՞նչ սկզբունքով է արվում, խնդրում եմ, ասեք: Կարևոր է: