Դիտել ողջ տարբերակը : Դասական ստեղծագործությունների ոչ դասական կատարումներ
Քիչ առաջ հանդիպեցի Յություբում Արամ Խաչատրյանի վալսին՝ Լերմոնտովի «Մասկարադ» դրամայի երաժշտությունից։
Վալսը կատարվում է... մանդոլիններով :)
http://www.youtube.com/watch?v=IZwnYMflGMQ&feature=related
Հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքն այս անսովոր կատարման վերաբերյալ։ Ինձ շատ դուր եկավ :)
Տեսնես, այս թեման նայողները նորմալ ինտերնետ կա՞պ չունեն, որ Յութուբում տեսահոլովակ նայեն, թե՞ նայում են, բայց կարծիք չեն կարողանում կազմել նայածի մասին :think
Թե «Արամ Խաչատրյանի վալս»–ը տեսնում են, վախենում :D
REAL_ist
27.09.2008, 19:25
էս գլուխգործոցը դաժե բաժակների վրա նվագեն էլի լավը կլնի:ok
էս գլուխգործոցը դաժե բաժակների վրա նվագեն էլի լավը կլնի:ok
:) Բայց մանդոլինները լսեցի՞ր, թե պարզապես ասում ես։
Ուղղակի այնքան են նվագել հեռուստացույցով, ու բոլոր կատարումները նման իրար (չի նշանակում վատը ;)), որ մի տեսակ կաղապարային բան է դարձել։ Իսկ մանդոլինները լավ էր հնչում, մեր թառին ու քանոնին էր նման :)
Տեսահոլովակի մեկնաբանությունները բավական խիստ էին՝ մարդիկ դասական տարբերակին են սովոր։ Բայց ինձ դուր եկավ։ :) Մի հատ համենայն դեպս լսեիր, ասեիր կարծիքդ։
շատ լավն է :hands ես, որպես դաշնամուրով սա նվագած մարդ ասում եմ, հիանալի է :hands ու ինչպես վերևում ասվեց, եթե նույնիսկ բաժակներով նվագեին միևնույն է գլուխգործոց է :)
Երաժշտությունից բան չեմ հասկանում, բայց դուրս շատ եկավ: Լավն էր, սիրում եմ, երբ տարօրինակ ձևով են նվագում, բայց դա ավելի է ընդծում երաժշտության հանճարեղությունը:
շատ լավն է :hands ես, որպես դաշնամուրով սա նվագած մարդ ասում եմ, հիանալի է :hands
Ես էլ եմ նվագել :oy Դու քանի՞ ձեռքանով տարբերակն ես նվագել՝ երկու՞, թե՞ չորս։
ու ինչպես վերևում ասվեց, եթե նույնիսկ բաժակներով նվագեին միևնույն է գլուխգործոց է :)
Արի փորձենք։ Ես թեյի բաժակներով, դու՝ սուրճի։
REAL_ist
27.09.2008, 19:42
Բայց մանդոլինները լսեցի՞ր, թե պարզապես ասում ես։
ապեր ես պարզապես բաներ չեմ ասում, որ ասումեմ ուրեմն բնականա լսելեմ նորեմ ասում;)
ոնցոր բալալայկով նվագեին բայց:Dօրիգինալ էր
Երաժշտությունից բան չեմ հասկանում, բայց դուրս շատ եկավ: Լավն էր, սիրում եմ, երբ տարօրինակ ձևով են նվագում, բայց դա ավելի է ընդծում երաժշտության հանճարեղությունը:
:ok:) Ես էլ սիրում եմ, Elmo ջան, երբ մարդիկ բաց են նորության նկատմամբ (աշխատանքային ղեկավարս կարդար, ուշքից կգնար :D, ասում է՝ իմ կոնսերվատիզմն ահավոր չափերի է)։
Ավելացվել է 1 րոպե անց
ապեր ես պարզապես բաներ չեմ ասում, որ ասումեմ ուրեմն բնականա լսելեմ նորեմ ասում;)
Դե որ դու պարզապես բաներ ասող չես, արի քեզ վերցնենք Դայանայի ու իմ նվագախումբը որպես դիրիժոր, հը՞։
Ես էլ եմ նվագել :oy Դու քանի՞ ձեռքանով տարբերակն ես նվագել՝ երկու՞, թե՞ չորս։
Արի փորձենք։ Ես թեյի բաժակներով, դու՝ սուրճի։
4 ձեռքով, այսինքն ակոմպոնիմենտ :) երկուսով նվագում էինք :)
REAL_ist
27.09.2008, 19:48
պարզապես բաներ չասողը դիրիժորի հետ ինչ կապ ուներ?:think
ետ տաղանդը չեմ զգացել մոտս:Dթե չե կգաի
Ժողովուրդ բա են կտրած տանձի նման գործիքի անունը ի՞նչ ա: Կլիպում, որ կա:
4 ձեռքով, այսինքն ակոմպոնիմենտ :) երկուսով նվագում էինք :)
Ինձ որոշել էին առանց ակոմպանիմենտի տարբերակը տալ։ Մատներս կոտրվում էր պարապելուց :) Է՜հ, հիմա մենակ համակարգչի ստեղնաշարի վրա եմ «նվագում» :(
Ավելացվել է 4 րոպե անց
Ժողովուրդ բա են կտրած տանձի նման գործիքի անունը ի՞նչ ա: Կլիպում, որ կա:
Էդ տանձը մանդոլինն ա (ուզում էի գրել «մանդարինը», հա :D)
պարզապես բաներ չասողը դիրիժորի հետ ինչ կապ ուներ?
Յա, ո՞ց, բա դիրիժորը պիտի լուրջ մարդ լինի, որ նվագախմբին լավ պարապացնի։ Չես գալի, հա՞։ :think
Бум искать...
Ուլուանա
27.09.2008, 20:03
էս գլուխգործոցը դաժե բաժակների վրա նվագեն էլի լավը կլնի:ok
Համաձայն եմ։ :))
Ես էլ լսեցի։ Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ, բայց, ճիշտն ասած, դասական տարբերակն ավելի եմ հավանում։ Էս մեկը մի տեսակ քնած թվաց ինձ, չգիտեմ... Առանձնապես յուրօրինակություն չնկատեցի։ Երևի իրոք ավելի շուտ էդ ստեղծագործության շատ լավ լինելն է պատճառը, որ հավանեցի։ :oy
Ավելացվել է 1 րոպե անց
Մոդերատորական։ Թեման «Դեսից–դենից» բաժնից տեղափոխվել է «Երաժշտություն» բաժին։
Համաձայն եմ։ :))
Ես էլ լսեցի։ Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ, բայց, ճիշտն ասած, դասական տարբերակն ավելի եմ հավանում։ Էս մեկը մի տեսակ քնած թվաց ինձ, չգիտեմ... Առանձնապես յուրօրինակություն չնկատեցի։ Երևի իրոք ավելի շուտ էդ ստեղծագործության շատ լավ լինելն է պատճառը, որ հավանեցի։ :oy
Էդ սաղ նրանիցա, Ուլուանա ջան, որ մենք սովոր ենք էս ստեղծագործությունը լսել Նոր տարվա շեմին, «խտտի–պտտի» հանգամանքներում, շամպայնով լի բաժակը ձեռքին, սոված, թաքուն հայացքներ ձգելով սեղանի վրայի խոզի բդին, ակնկալելով, որ վալսը շուտ կնվագեն–կգնա, մենք էլ սեղան կնստենք, կուշտ փորով կուտենք:D։ «Տեմպո ալեգրո», մի խոսքով։ Իսկ այստեղ... գեղագիտական մոտեցում (իսպանացիներ են նվագողները, կարծեմ, դրանք էդ ամանորյա իրարանցման զգացումը չունեն), բան–ման։ Դրա համար էլ «մոդերատո» են դարձրել գյոզալ վալսը սառած տոլմեքը :angry :D
Իսկ այստեղ... գեղագիտական մոտեցում (իսպանացիներ են նվագողները, կարծեմ, դրանք էդ ամանորյա իրարանցման զգացումը չունեն), բան–ման։ Դրա համար էլ «մոդերատո» են դարձրել գյոզալ վալսը սառած տոլմեքը :angry :D
Ճիշտ ես, տեմպը պաղած էր: Մանդոլինային գործիքավորումը լավ էր, ինձ դուր եկավ: Կատարումը բավարար եմ գնահատում, միգուցե գործիքի առանձնահատկությունն էլ իր դերն էր ունեցել: Ամեն դեպքում հետաքրքիր էր:
Ուլուանա
14.03.2010, 20:53
Մոդերատորական։ Թեման ընդլայնվել է, վերնագիրը՝ համապատասխանաբար խմբագրվել։
Այստեղ կարող ենք դնել դասական ստեղծագործությունների կատարումներ՝ տարբեր ոճերով ու գործիքավորմամբ։
Ի դեպ, համաձայն թեմայի սկզբնական պահանջի՝ քննարկումները ողջունվում են։
Մոցարտի 40–րդ սիմֆոնիան (սոլ մինոր (KV 550) բրիտանական The Shadows խմբի կատարմամբ։ Իմ կարծիքով, հետաքրքիր մեկնաբանություն է. :)
http://www.youtube.com/watch?v=JqdK2IP5vjk"]http://www.youtube.com/watch?v=JqdK2IP5vjk
Ինգվայ Մալմստին - Prophet of Doom. ստեղծագործությունը հաջող չեմ համարում, բայց այստեղ հնչում է Պագանինիի հայտնի 24-րդ կապրիզի մետալային ադապտացիան՝ Մալմստինի ոչ պակաս հայտնի կիթառի վրա:
http://www.youtube.com/watch?v=VGh7wBiLCUw
ԵԹԵ ՉԵՄ ՍԽԱԼՎՈՒՄ, հենց 24-րդ կապրիզը Ժարի տված համերգներից մեկի մեջ էլ կար՝ ԺՄԺ-ի կատարմամբ::)
Դասական ստեղծագործությունների շատ սիրուն ու հաջող մեկնաբանություններ արվում են California Guitar Trio-ի կողմից.:love
Օրինակ՝
Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան.
http://www.youtube.com/watch?v=cu54pt5g954
9-րդ սիմֆոնիան.
http://www.youtube.com/watch?v=E9jq8YtsT2Q
«Լուսնի սոնատը».
http://www.youtube.com/watch?v=CQKIKU4TRas
Լավ, իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ հասնի ձյաձ Ռիչին...:think Հըհը, դե պարզ ա, որ ոչ: Ով չլսեց, թող սաղ կյանքը տենց անիմաստ էլ ապրի. :))
Ritchie Blackmore - Blues & Beethoven (9-րդ սիմֆոնիա).
http://www.youtube.com/watch?v=tKf7oYywdS8
Արամ Խաչատրյանի "Սուսերով պարը" կիթառով:
http://www.youtube.com/watch?v=w3JVEbtwJDQ
CactuSoul
04.08.2010, 20:25
Վաո՜ւ… Մոցարտի «Թուրքական մարշի» մետալ տարբերակը:love…
Իսպանական Mägo de Oz խմբի կատարմամբ:good:
http://www.youtube.com/watch?v=6ewRKhDDPzI
Magic-Mushroom
06.08.2010, 11:29
Իրոք որ Լուսնի սոնատը ցանկացած կատարմաբ մնում է փառահեղ գործ:love
Moonlight Sonata Dance Mix
http://www.youtube.com/watch?v=WZoIQFiUk_M
Moonlight Sonata [Remix]
http://www.youtube.com/watch?v=ckOh86bm798
Moonlight Sonata Hip-Hop Remix by Carib Beatz
http://www.youtube.com/watch?v=_giNJ7HqDy8
http://www.youtube.com/watch?v=SuZryzpIhiw&feature=related
Խնդրում եմ դասական երաժշտության նկատմամբ նուրբ եղեք, այ դե Բեթհովեն գլուխդ բարձրացրու տես, թե քո երաժշտության գլխին ինչ օյին են խաղում, լսեք մաքուր դասական, կամ մի լսեք: Կներեք, որ էսպես խիստ եմ մոտենում,ճիշտ է ամեն մարդ իրավունք ունի լսելու այն ինչ իրեն դուր է գալիս, բայց դասական երաժշտություն լսեք մաքրությամբ իր բոլոր գույներով:
Yellow Raven
16.10.2010, 22:10
Gabriel Faure-Pavane
http://www.youtube.com/watch?v=mpgyTl8yqbw
Jethro Tull-Pavane
http://www.youtube.com/watch?v=uVuHbxzVTcQ
:love
http://www.youtube.com/watch?v=hLKXD_Ar5CM&p=311EABA26E0D9610&playnext=1&index=11
Խնդրում եմ դասական երաժշտության նկատմամբ նուրբ եղեք, այ դե Բեթհովեն գլուխդ բարձրացրու տես, թե քո երաժշտության գլխին ինչ օյին են խաղում, լսեք մաքուր դասական, կամ մի լսեք: Կներեք, որ էսպես խիստ եմ մոտենում,ճիշտ է ամեն մարդ իրավունք ունի լսելու այն ինչ իրեն դուր է գալիս, բայց դասական երաժշտություն լսեք մաքրությամբ իր բոլոր գույներով:
Մաեստրո, հավանաբար թեմայի վերնագիրը չեք նկատել կամ անտեսում եք: Թեման նախատեսված է հենց ոչ դասական, ընդունված կատարումների համար: Թեմայի մասնակիցները հաստատ ծանոթ են ընդունված տարբերակներին, եթե ընտրում են դրանցից տարբերվողները և տեղադրում: Մնացեք թեմայի սահմաններում, խնդրեմ:
Շնորհակալություն:
Rhayader
16.11.2010, 03:07
Therion - Dvorak-Symphony n°9 (Allegro Con Fuoco)
http://www.youtube.com/watch?v=CqvsB4Ek9pQ
Epica - Grieg - In the Hall of the Mountain King
http://www.youtube.com/watch?v=OPjmHMawqYc
http://www.youtube.com/watch?v=rxtKeYBQdr0
Ա.Խաչատրյանի "Սուսերով պար"-ը այսպես արևելյան գույներով չէի պատկերացրել:o բայց հետաքրքիր է:think
Գաղափար չունեմ՝ կատարողը կամ կատարողներն ովքեր են: Յութուբում պատահաբար գտա: Բայց որ նախանձեցնում են՝ հաստատ.
Antonio Vivaldi - Concerto for 2 Electric Guitars (:D) - RV 522 A min, 3rd mov
http://www.youtube.com/watch?v=BbkV1b2CasE
Արամ Խաչատրյանի Սուսերով Պարը Քուադրո Նուեվո խմբի կատարմամբ (live)`
http://www.youtube.com/watch?v=eRW2TCC6Vsw
Ուլուանա
08.02.2020, 19:41
Սա երևի ամենաշատն էս թեմային է համապատասխանում:
Բախի Badinerie ստեղծագործությունը երգի տեսքով :)), ըստ իս` շատ հավես կատարում :love, երեկվանից հա լսում եմ ու չեմ կշտանում.
https://www.youtube.com/watch?v=gB3yA_wvDAM
Երգի տեքստն էլ Բախի մասին է. երգչուհին յուրովի ու համառոտ ներկայացնում է Բախի կյանքն ու գործունեությունը: Մի տեղ կարդացի, որ երգչուհին սրանով փորձում է գովազդել Բախին, նպաստել մարդկանց` Բախ ու ընդհանրապես դասական երաժշտություն լսելուն:
Ուլուանա
08.02.2020, 19:42
Նույն երգչուհու այլ կատարում. էս մեկն էլ Մոցարտ :).
https://www.youtube.com/watch?v=Ck2SnXmD6nE
Յոհաննես
09.02.2020, 00:07
Նույն երգչուհու այլ կատարում. էս մեկն էլ Մոցարտ :).
https://www.youtube.com/watch?v=Ck2SnXmD6nE
Ինչ լավնա, ինքն էլ կյանքա
Ուլուանա
09.02.2020, 04:12
Ինչ լավնա, ինքն էլ կյանքա
Հա, համաձայն եմ, ինքն էլ ա կյանք :)):
Իսկ նախորդ գրառումս տեսե՞լ ես, նախորդ էջում ա մնացել, էլի ինքն ա` Բախ ա երգում (https://www.akumb.am/showthread.php/33709-%D4%B4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B8%D5%B9-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2599404&viewfull=1#post2599404): Իմ կարծիքով, էն երգն էլ սրանից պակաս լավը չի:
Գաղթական
09.02.2020, 09:40
Շատ լավն էր:
ՈՒլուանա ջան, իսկ բառերը գտել ե՞ս:
Ուլուանա
09.02.2020, 20:37
Շատ լավն էր:
ՈՒլուանա ջան, իսկ բառերը գտել ե՞ս:
Հա, սա Ֆեյսբուքում եմ հանդիպել. հենց երգչուհու` Sheila Blanco-ի գրառումն էր, ընկերներիցս մեկն էր շեյր էր արել իր էջից, ու հենց գրառման տակ բառերը գրված էին, սեղմեցի` թարգմանել, անգլերեն թարգմանությունը աչքի անցկացրի:
Երգի սաբտիտրերում էլ թարգմանությունը կա, բայց ստեղ էլ կա համ երգի ու երգչուհու մասին, համ երգի թարգմանությունը․
https://www.chosic.com/sheila-blanco-bach-badinerie/