PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի պատմություններ



Էջեր : [1] 2 3 4 5 6

Lionne_en_Chasse
11.06.2006, 03:18
Եկեք այստեղ պատմենք զվարճալի ( իրական ) պատմություններ, որոնք կատարվել են մեզ հետ կամ ծանոթների, ընկերների, բարեկամների հետ ...մի խոսքով կարևոր չէ ում հետ են կատարվել, կարևորը պատմությունը զվարճալի լինի :
Կարծում եմ բոլորն էլ պատմելու բան կունենան
Սկսեցինք՝

Նախ ասեմ այս դեպքը ինձ պատմել է ծանոթներիցս մեկի եղբայրը, որը ոչ միայն ներկա է եղել այլև մասնակցել է ...
Ուրմեն լինում է չի լինում Բելգիայում մի հայ տղա է լինում , որը սիրում է մի հայ աղջկա ( արդեն հետաքրքիր է չէ՞) : Պարզվում է, որ աղջիկն էլ անտարբեր չի տղայի նկատմամբ: Դե հետո սկսվում են ռոմանտիկ հանդիպումներ, ծաղիկներ, խոստումներ, սեր....և նմանատիպ սրտաճմլիկ բաներ ( չխորանանք ) : Երբ նրանց հարաբերությունները արդեն լուրջ բնույթ են կրում, տղան աղջկան ասում է.
- Շաբաթ օրը գալիս եմ ծնողներիցդ "քեզ ուզելու" :
ՈՒ քանի որ տղան Բելգիայում մենակ էր ապրում, իսկ մեր հայկական ավանդույթի համաձայն "աղջիկ ուզելու" գնում են հայկական կոնյակով ՝ ծնողների, ապագա քավոր-մավորի , հեռու-մոտիկ բարեկամների, հարևանների ....հետ , տղան դժվար իրավիճակում է հայտնվում: "Բա ո՞վ պետք ա ասի, եկել ենք ձեր պարտեզի վարդը տանենք մեր պարտեզում աճեցնենք" :unsure : Քցում -բռնում է ու որոշում է մի քանի ամենամոտ ընկերների հետ գնալ
_ ՈՒրեմն Գևին կտանեմ անպայման, Արմենին , Արտակին... չէ Լևոնին չեմ տանի, ամբախ-զամբախ դուրս կտա, խատառակ կլինենք, :[ Վագենին էլ կգա...էլ ով կա՞,:8 հա ....: ՈՒ էդպես գնացողների թիվը հասնում է 10-12-ի: Նստում են որոշում , թե ով ինչ պետք է ասի, ով է խոսքը բացելու , ու կողքից ով է մեջ ընկնելու օգնության համար: Լավ պարապում են , դասը սովորում են ,:read դե վերջապես բոլորն էլ երիտասարդ են ու երբեք " աղջիկ ուզելու" չեն գնացել , ու էտ պրոցեսից գաղափար չունեն ( մեկը լինի իրենց համար գնա "ուզելու" , հիմա իրանք պետք է գնան) : Փեսան զանգում է աղջկան :tel ու ասում , որ երեկոյան ջամը 8-ին իրենց տան կլինի: Նա էլ իր հերթին
_Մամ էսօր գալիս ա :oy
_Ինչի՞ ա գալիս աղջի ջան, շատ էլ իզուր, թող ոչ գա, ոչ էլ գնա... բլա բլա բլա :angry
Տղաները ժամը 7-ի կողմերը դուրս են գալիս տանից, ճանապրհին բառ են մտնում քաջություն ձեռք բերելու համար: Դե պարզվում է, որ քաջության լուրջ պրոբլեմ ունեն ու մինչև աղջկա տուն հասնելը ինչքան բառ կա մտնում են : :drinks :drinks :drinks Ժամը 11-ի կողմերն է արդեն, փեսան հիշում է
_Տղերք աչքիս արդեն վախտնա...էն ծաղիկները ո՞ւր են , հա ոնց որ էս ա, բայց նման չի: Կարգին կխոսաք արա , նենց կուլտուռական էլի Լավ գնացինք
Մի խոսքով լրիվ ճԸտ վիճակում հասնում են տեղ: Ծաղիկների մնացորդը տալիս են զոնքաչ մայրիկին, նստում են ու սկսում անկապ դեսից-դենից խոսել, լրիվ մոռանալով իրենց գալու բուն նպատակը
: Վերջը աղջկա մայրը չի դիմանում.
_Տղաներ ջան բարով եք եկել, բայց էս ուշ ժամին....ինչի՞ եք եկել
Սրանք խառնվում են իրար , "փեսեն" գույնը գցած աչքով ունքով հասկացնում է ընկերներին , որ սկսեն: Վերջապես մեկը ֆայմում է :ok
ԱՐՄԵՆ-Դե մորքուր ջան, մենք եկել ենք ձեր պարտեզ ... էս մեր լավ ախպոր համար ծաղիկ քաղենք ..դե վոպշմ ձեր աղջկա ձեռքը խնդրելու ենք եկել : Ինքը գժի պես սիրում ա ձեր աղջկան, լսել ենք ձեր աղջիկն էլ իրան ...
ՎԱԶԳԵՆ -Հա դե սաղ սենց լավա , իրար սիրում են, հասկանում են հոպար ջան ( աղջկա հորն է դիմում) , թող ամուսնանա էլի վոպշըմ
ԶՈՆՔԱՉ ՄԱՅՐԻԿ_Ո՞նց թե ամուսնանա տղա ջան, մեր աղջիկը դեռ շատ փոքր է, պետք է սովորի: Իրա ամուսնանալու ժամանակը չի:angry
....Լռություն
....Լրջություն
.... Վերջապես...մանթո վիճակ
....Արտակը քնից արթնանում է ու՝
_Խի մորքուր ջան , դուք ձեր աղջկան թթու եք դնելո՞ւ որ վախտը չի:tsamon
ԶՈՆՔԱՉ ՄԱՅՐԻԿԸ բարկությունից կարմրած, բայց այնուհանդերձ իրան զսպելով - հա հենց էլ թթու ենք դնելու :angry
ԱՐՏԱԿ- ԻԻԻԻԻԻ, մորքուր ջան բա ձեր էտ թթվին վարունգ պետք չի՞
-Արա սուս , ինչ ես խոսում.... արա հո դեբիլ չես , սուս արա ...արա :aggressive
ԱՐՏԱԿ- հա խի՞ :esim բայց, կարո՞ղ ա իրանց թթուն ծաղկակաղամբով ա
-Վաաայ արա....
...
Մի խոսքով սրանց տնից պատվավոր դուրս են հրավիրում ::aggressive :bl Հաջորդ օրն էլ աղջիկը զանգում է ու ասում որ տնեցիք ահավոր ջղղղայնացած են ,:tel ինքն էլ հետը :angry ... ու որ ամեն ինչ ...վերջ էլի, որ հետագայում էլ ոչ մի հույս չունենա էս դեպքից հետո
ՈՒ էսպես երկնքից ընկնում է 3 խնձոր, երեքն էլ Արտակի գլխին ( ուղեղի ցնցումն ապահոված է... տեղն ա իրան ... ախմախ )

THE END

Lionne_en_Chasse
11.06.2006, 03:25
Վայ վերջապես, էսօր ամբողջ օրը փորձել եմ թեման բացել... հազիվ ստացվեց :)

kiki
11.06.2006, 12:54
:D :D :D լավ էր...

StrangeLittleGirl
11.06.2006, 13:31
Թթուն ամենահավեսն էր :D

Արշակ
11.06.2006, 15:13
Վերջը տխուր էր։ :(
Բա վերջը ի՞նչ է լինում։ Էլ իրար հետ չեն բարիշու՞մ։ Թե՞ դրանով էլ ամեն ինչ վերջանում է:think

kiki
11.06.2006, 15:55
Արշակ ջան, սրտիդ մոտիկ մի ընդունի...:)

Lionne_en_Chasse
11.06.2006, 16:26
Դե էտ դեպքից հետո աղջիկը կռվում է տղայի հետ, բայց հուսանք որ հետո հաշտվում են : Մոտավորապես 1 տարվա պատմություն է, ուղղակի վերջերս հիշելու առիթ եղավ : Մեզ մոտ " աղջիկ ուզելու" դեպքերի մեծ մասը վերածվում են կոմեդիայի )))))) ... ինձ թվում ա դժվարը ծնողների հետ լեզու գտնելն է էդքանից հետո : Հատկապես աղջկա մորը թթվի ռեցեպտը հեչ դուր չէր եկել :D

docart
13.06.2006, 00:23
Ասեմ, որ այս դեպքը կատարվել է ինձ հետ: Ուսանող ժամանակ ընկերոջս հետ էի ապրում: Եվ մենք էինք մեր համար ճաշ պատրաստում: Ու մի անգամ սոդայի ու աղի ամանները խառնեցինք ու սկսեցինք սոդայով ճաշ պատրաստել: Մի շաբաթ ճաշերից ընդհանրապես համ չէինք առնում: Հիշում, եմ զատիկի ժամանակ էր: Ընկերս բրդուճ էր պատրաստում հավկիթով ու այնքան շատ "աղ" էր լցնում, որ հնարավոր չէ պատկերացնել:
Ու նույնիսկ բողոքում էր , թե կյանքում այսքան անալի հավկիթ կերած չկա: Բարեբախտաբար, մի օր մյուս ընկերս հյուր եկավ մեր տուն: Սովածացանք, որոշեցինք "աղով" ձվածեղ պատրաստենք: Մի քանի հավկիթով այնքան մեծ ձվածեղ ստացվեց, որ 10 հոգով հազիվ թե ուտեինք: Ընկերս զարմացավ , թե ինչ որակով հավկիթ եմ առել; Հա, մեկ ել ասեմ, որ կապույտ գույնի էր ստացվել: Դե իմ ու ընկերոջս բերանի համը արդեն փոխվել էր, մենք հավեսով ուտում էինք: Հյուր եկած ընկերս համ չէր առնում, ու սկսեց լիքը "աղ " լցնել, բայց այդպես էլ համը տեղը չէր կարողանում բերել: Մեկ ել որոշեց "աղի" համը փորձել: Ու պարզեց , որ դա սոդա է: Լավ է , որ ընկերս հյուր եկավ, թե չէ այդ "աղից" այնքան ունեինք մի քանի ամիս կօգտագործեինք

Lionne_en_Chasse
13.06.2006, 01:50
Վայ բա սոդայի համը չէիք առնո՞ւմ : Ինչքան չլինի սովորականից տարբերվող համ ու հոտ պիտի գար )))) Էն էլ աղակեր հայերը ...ո՞նց եք մի շաբաթ առանց աղ դիմացել :)

docart
13.06.2006, 02:14
Վայ բա սոդայի համը չէիք առնո՞ւմ : Ինչքան չլինի սովորականից տարբերվող համ ու հոտ պիտի գար )))) Էն էլ աղակեր հայերը ...ո՞նց եք մի շաբաթ առանց աղ դիմացել :)
դե առաջին մի քանի օրը հասկանում էինք, որ համի հետ մի բան այն չէ, հետո արդեն սովորել էինք:)

Լէգնա
07.07.2006, 20:16
Ինետում նստած եմ,մի գեղցի,գյուղացի չէ,գեղցի:) ,եկավ ու հայտարարեց,
Չաթ եմ ուզում,...
մի բան արինք,նստեց չաթ,պարզվեց,ինետի իկոնայի նշանը չգիտեր նույնիսկ,հա,,,մի 3 ժամ պարապելուց հետո,անցավ գործի ,հիմա զրուցում է,հա իր տվյալները ինքն էր լրացրել մի 30 րոպեում,ինչը զարմանալի էր:o ,հա,խոսաց մի 40 րոպե,ու տեսնում ենք մարնից կարմրում է,կատաղում :D ,չդիմացավ,մի րոպե կգաք,...ինչ տենամ սեռը նշել էր իգական:D ,նիքն էլ Ան,ես ասել էի ,օրինակ կարճ անունդ դիր,ասենք Կար,Արմ,Արս,երևի թե Ան ը իրա կարճն էր ,հա,,,էս 40 րոպեում ասել էին,ազիզ,քաղցր,երևի իմացել էր չատում տղաներին այդպես էլ են դիմում :8 ,բան չեր ասել,բայց որ ասել էին քուրիկ դե նկարդ ուղարկիր,աչքերը թռել էին ....:[ ,,վերջը ,ասինք թեթև տար,ախր սեռդ սխալ ես գրել,մի ձև հանգստացավ,իրոք հիստերիայի մեջ էր արդեն ընկոնւմ եսիմ քանի տարի կյանքը կարճացավ,:( ,ու հելավ ,թափով գնաց,մի քիչ հետո ինչ ջոգենք,:o :D :D ;) էդ նկար ուզողն էլ էր մեր կլուբում նստած,ու էլի չաթ էր անում :D ,դե պատկերացրեք,թե էս ինչ ստրես իրա մեջ տարավ,որ ոգեվորված գրում ,գրում է,սպասում նկարի,էն էլ ականջի տակ լսում է,տենում է,ու երազները հոդս են ցնդում...բա:D
դրա համար ,չաթը :angry :P

Լէգնա
19.07.2006, 19:26
Շուկայում գնումներ եմ կատարում,մոտեցա վաճառողին և խնդրեցի 1 կգ դդմիկ,չգիտեմ խի հենց էդ պահին այդ հայերեն բառը եկավ:8 ,սովորաբար ասում եմ կաբաչկա տվեք,երևի տնից դւորս գալուց ազգային ժողովի Ժողովներից էի էլի նայել :hands ,հա,խնդրեցի դդմիկ,վաճառողը ,միջին տարիքի տղամարդ,այսպես քմծիծաղով ու խեղջ-խեղջ ասեց.:(
-աչոն ջան,դդում չի,կաբաչկա աաաա,ու շրջվեց հարևան վաճառողին ,ծիաղելով ասում է.
-էս քաղաքացիները ինչ մեղք են արա,դդումն ու կաբաչկեն չեն տարբերում ::8 :oy

ես էլ այսպես մեղավոր նայեցի ու խնդրեցի,կաբաչկա,ոչ թե դդմիկ :D :P

հ.գ.
հա,ժող ասեմ,կաբաչկա հայերեն դդմիկ է,դուք էլ հանկարծ ինձ չխղջաք :D

Լոս
25.07.2006, 16:18
ուրեմն սենց մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ իմ սիսադմինական օրերից մեկում..
Մի անգամ շատ փոքրիկ մի չաթիստուհի եկավ մեր մոտ. Մի կես ժամ չաթելուց հետո կարիք ունեցավ նկարը ուղարկելու. մտածեց մտածեց.. և վերջապես հարցրեց.
-նկարս ո՞նց ուղարկեմ.
-իսկ նկար ունե՞ս.
-հա.... ունեմ.
-դե ֆլոպիկտ մցրա դիսկավոդի մեջ ու ուղարկի.
-էղաֆ. (կարծես թե ջոկեց, ու ձևն էլ գիտեր)
մեկել տեսնեմ 10x13սմ չափսի ֆոտոն խցկում է ֆլոպի սկավառակ կարդացող արտաքին հիշ. սարքի մեջ

Firegirl777
25.07.2006, 17:46
Շատ լավն էր :D :D :D

Ուլուանա
26.07.2006, 01:48
Ծիծաղից մեռա... :D :D :D Լա՜վն էր... :D

Lionne_en_Chasse
26.07.2006, 03:55
Էս վերջերս են պատմել, ծիծաղից մեռել էի ))))))

ՈՒրեմն էլի էստեղի ապերո-տղերքով որոշում են մեկի վրա փոստ բռնել, մի հատ հարիֆ են ճարում...ու մի քանի օր անընդմեջ սրա ներկայությամբ քննարկում, ականջին կաթացնում են , որ Բելգիայում նոր օրենքներ են դուրս եկել, տեղի բոլոր լրատվական ու անգամ EuroNews-ի ալիքով էլ ամբողջ օրը դա են ցույց տալիս: Հարիֆն էլ բնականաբար հետաքրքրվում է ու սկսում հարցեր տալ
Հարիֆ - Արա էտ ի՞նչ օրենք ա է, սաղդ դրանից եք խոսում բան չեմ ջոգում
Տղերքից- Արա չե՞ս լսել , հո դու էշի ականջում քնած չե՞ս
Հարիֆ- Հա լավ ասեք իմանամ :esim
Տղերքից - Ոպշմ ապեր, էս թուղթ չունեցողների համար տելեվիզռռռով ասել են , որ եթե թուղթ ուզողներ կան ու պատրաստ են թագավորի ... դե մեր Աբոյի էլի, այգում մի կես տարի ձրի պահակ աշխատեն , կարան գան կոմուն գրանցվեն, իրանց ձի ու ընդեղ վայթեմ զենք մենք էլ են տալիս , վերցնեն, գնան իրանց համար աշխատեն... հենց կանտռակտը պռռռծնի , ձին-մին հանձնում ես, քեզի ստեղի պասպոռտ են տալիս ու Աբոյի մեդալ մի հատ էլ: Ջոգո՞ւմ ես արա, կպելաաաաաաաաա :ok -------- ( նշեմ, որ Բելգիան թագավորական երկիր է, թագավորն էլ Albert II-ն է, որին հայերը " ՄԵՐ ԱԲՈ" են ասում)
Հարիֆ- Լուրջ ես ասո՞ւմ ապե
Տղերքից- Իիիիիի, լուրջս ո՞րն ա, հենա մենք սաղս արդեն գնացել ենք կոմուն գրանցվել ենք , Անդոն վապշե մի շաբաթ ա արդեն Աբոյի պալատի այգում ֆռֆռումա
Տղերքից (Ծո-ն) - Հա ապ ջան, շատ էլ պռիստիժնի գործ ա բայց չէ՞: Հենա Անդոն ինչխ օր ժանդառմ էղնի իրա ավտոմատով, ձիու վրա ֆռֆռա գը: Ի՞նչ ա էղե, ըտնեց 6 ամիս թող ֆռֆռա, ձեռի հետ վեռխուշկեքի շրջապատ էլ կմտնի
Տղերքից- ...... Հա լեզու են թափում....
Հարիֆ- Իյաաաա, բա շուտ ասեիք: Բա հիմա ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք ասում...
Սրան մանրամասը ևս մեկ անգամ էլ են բացատրում ու ՏԱՆՈՒՄ կոմուն------ ( կոմունն էլ մեզ մոտ ԺԵԿ-ի նման մի բան է էլի): Իրենք մի քիչ հեռվում կանգնում են ու ասում դե գնա ասա... Սա էլ գնում է ու ասում՝
Հարիֆ- եկել եմ ձիու ու ավտոմատի հետևից, որ գնամ Ալբերտի մոտ աշխատեմ
Աշխատակցուհի- Ի՞նչ, ո՞ւմ մոտ ...:blin :unsure
Հարիֆ- հա Ալբերտի այգում աշխատելու եմ եկել, դե տեղեկանք տվեք որ գնամ ձին վեկալեմ :dance ... հա բայց ձիու համար ո՞ւր պետք ա գնամ
Աշխտակցուհի - Ի՞նչ եք խոսում...միսյո : Ի՞նչ ձի :'
Հարիֆ- ( հայերեն) Արա էսի նատուռի շաշ ա ... :angry ( ֆրանսերեն...գոռալով)- Ասում եմ ձի տվեք , չես հասկանում...մադամ, գնում եմ Ալբերտի այգում աշխատելու ...
Աշխատակցուհի - ( ինչպես հետո հարիֆն է ասում) ....լռություն...ակնոցները զարմանքից թռավ ճակատին ...լռություն...
Հարիֆ- Ի՞նչ ես երեսիս նայում ...մադամ
Աշխատակցուհի- Հեռացեք խնդրում եմ
Հարիֆ- Ո՞նց հեռանամ, բա ձի՞ն, դե տեղեկանքը տվեք ու ասեք որտեղից գնամ ձին ու զենք-մենքը վեկալեմ ...հա ու երբվանից եմ աշխատելու :yahoo
Ասգխատակցուհի- ......լռություն.....:|
Պահակախումբ ( հարիֆի ասելով ՝ երկու զդառովի ԵԶ) - Միսյո հետևեք մեզ ու դուրս եկեք շենքից :stop
Հարիֆ ( լեղաճաք եղած ու արդեն մանրից ջոգած) հետևում է...դեռ մի բան էլ առաջ է ընկնում :bl
Գույնը գցած, կատաղղղղած ՝ -Արա էս ի՞նչ բերիք գլխիս, ոչ մեկի բան չասեք...խայտառակ արիք թողիք: Փորձվեք մեկին ասել եք
Տղերքը- հռհռալով :D .......խոսք են տալիս
Էտ խոսքը մինչև ինձ ( և ոչ միայն) ու արդեն ձեզ է եկել հասել : Էսօր նույնիսկ Armenian BBC-ի գլխավոր մամուլի խոսնակը ( կլիչկեն՝ բամբասանք , տնային բույսի կարգավիճակով) համայն Բելգիայի հայությանը էդ դեպքն էր պատմում

THE END

( Երկար տանջվել եմ ժարգոնի վրա, հուսով եմ լավ է ստացվել, ավել-պակաս էլ կներեք ...դե եթե գրական ներկայացնեի, հաստատ ԻՐԱԿԱՆ զվարճալի պատմություն չէր լինի...տղաները գրականից շատ հեռու են)
:)

Ուլուանա
26.07.2006, 08:22
Էս Arm_Lionne-ն էլ մեկ-մեկ նենց դաժան պատմություններ կպատմի... :cry2
Քո պատմած «զվարճալի» պատմություններից երբեմն նույնիսկ տխրում եմ... :(
Չնեղանաս, զվարճալին, իհարկե, զվարճալի է, բայց նաև տխուր է, էլի: Կամ էլ ինձնից է... :oy Ուղղակի չեմ սիրում, երբ մարդկանց վրա կայֆեր են բռնում... :oy
Մեկ էլ էն, որ գնացել էին աղջիկ ուզելու... :cry
Լավ, շատ խոսեցի ոն ցոր... :think Բանի տեղ մի դրեք: ;)

HardRock
26.07.2006, 15:27
Մի քանի տարի առաջ թերթում էի աշխատու: Թերթը մի կորած-մոլարված տպարանում էինք տպում ուր տպագրությունից հետո իրանց աշխատողները ձեռքով ծալում էին ու սովորական թերթի տեսք տալիս: Մի օր էնքան ուշ վերջացրինք որ ծալող բրիգադը գնացել էր տուն ու ստիպված մենք, մի 4 հոգով գնացինք որ ծալենք: Մարդա երևի մի 350 թերթ ծալեցինք: Մյուս օրը տղերքից մեկը բողոքումա: Էս բան չէր, տուն մտա , ինչ ձեռքիս տակ ընկնում էր ծալում էի: :D

Lionne_en_Chasse
26.07.2006, 16:08
Էս Arm_Lionne-ն էլ մեկ-մեկ նենց դաժան պատմություններ կպատմի... :cry2
Քո պատմած «զվարճալի» պատմություններից երբեմն նույնիսկ տխրում եմ... :(
Չնեղանաս, զվարճալին, իհարկե, զվարճալի է, բայց նաև տխուր է, էլի: Կամ էլ ինձնից է... :oy Ուղղակի չեմ սիրում, երբ մարդկանց վրա կայֆեր են բռնում... :oy
Մեկ էլ էն, որ գնացել էին աղջիկ ուզելու... :cry
Լավ, շատ խոսեցի ոն ցոր... :think Բանի տեղ մի դրեք: ;)
Հա գիտեմ դաժան են, բայց երբ այդ պահից որոշակի ժամանկ է անցնում էտ դաժանությունը զվարճալի է դառնում: Չի՞ պատահում, որ անձամբ քեզ հետ կատարված " անկապ, անհաջող, անհեթեթ, ջղայնացնող, ..." դեպքից հետո, այդ պատմությունը ծիծաղելով ես հիշում:
Ես էլ չեմ սիրում , երբ մարդկանց վրա կայֆեր են բռնում... բայց ուրիշների բռնածի վրա հավեսով էլ ծիծաղում եմ ( չնայած մեկ-մեկ ...պատահում է, որ ես ...էլի բան հիշեցի :D , կպատմեմ կակ նիբուձ ;) )
Սրտիդ մոտ մի ընդունի, գիտես էտ հարիֆը նստած դարդ է անո՞ւմ, էն աղջկան էլ ով գիտի արդեն ուզել են , հիմա էլ հայոց ազգն են օտար ափերում բազմացնում :) ) ) )



HardRock լավ է տնեցիք ձեռքի տակ չեն ընկել :D :D

John
14.08.2006, 09:46
Երեկ տեղի ունեցավ մի դեպք, որը միայն Հայաստանում կարար տեղի ունենար…
«Հաղթանակ» զբոսայգում երեկ համերգ էր: Ընկերներիս հետ գնացել էինք: Երգերից մեկը ընկերոջս դուրը եկավ, ու նա սկսեց հեռախոսով նկարել երգչուհուն: Մի քանի վայրկյան հետո նրան մոտեցավ մի երիտասարդ ու ասաց.
«Ապե մի նկարի»
«Բայց ի՞նչ վատ բան կա նկարելու մեջ»
«Ապե ասեցի մի նկարի,չի դզում, ընկերուհիսա»…

Լէգնա
14.08.2006, 13:20
Երեկ տեղի ունեցավ մի դեպք, որը միայն Հայաստանում կարար տեղի ունենար…
«Հաղթանակ» զբոսայգում երեկ համերգ էր: Ընկերներիս հետ գնացել էինք: Երգերից մեկը ընկերոջս դուրը եկավ, ու նա սկսեց հեռախոսով նկարել երգչուհուն: Մի քանի վայրկյան հետո նրան մոտեցավ մի երիտասարդ ու ասաց.
«Ապե մի նկարի»
«Բայց ի՞նչ վատ բան կա նկարելու մեջ»
«Ապե ասեցի մի նկարի,չի դզում, ընկերուհիսա»…
:D :D :D երևի տեղի գյուղից էր հա երգչուհին:D

John
14.08.2006, 13:38
:D :D :D երևի տեղի գյուղից էր հա երգչուհին:D
եթե Երևանը գյուղ է, ապա կռահեցիր...

Ուլուանա
14.08.2006, 15:28
Մեր հայ տղաների համար շատ տիպիկ պահվածք էր: :D Խայտառակություն... :think

Sergey
14.08.2006, 22:25
Պետք է ասեիր. «Մատերդ մտցրու էլեկտրական վարդակի մեջ, երաշխավորված ԴԶՈՒՄ է»։

Astghik
18.08.2006, 13:48
Դպրոցական հիշողություններ իմ ընկերոջից...

1. Նա շատ անկարգ էր դպրոցում: Մի անգամ կենսաբանության ուսուցչուհին նրան դուրս արեց դասարանից: Նրանց դասարանը դպրոցի 2-րդ հարկում էր: Իմ ընկերը դուրս է գալիս, գնում դպրոցի հետևի մասում բարձրանում լուսամուտին մոտ գտնվող ծառին ու կամաց կամաց մտնում դասարան: ՈՒսուցչուհին այդ պահին նայում էր դեպի դուռը: ընկերս կանգնում է նրա թիկունքին ու քար լռության մեջ մի ուժեղ ծափ է տալիս:D ...
Հետո կարիք չկա ասեմ թե ինչեր հաջորդեցին դրան, բայց արդեն տարիներ անց միայն ծիծաղում ենք դա հիշելիս:

Mag!
20.08.2006, 12:23
Այսօր առավոտյան մեր սուպերմարկետ զանգահարեց բանան մատակարարողը և շնչակտուր ասաց.
-բարև Ձեզ
-բարև Ձեզ
- Բանանն է անհանգստացնում, Բագրատի վիճակը ոնցա ? բերեմ թե երեկվանը մնացելա ?
:)))))))))))))))

Lionne_en_Chasse
20.08.2006, 17:03
- Բանանն է անհանգստացնում,
:D :D

HardRock
05.09.2006, 12:03
Այս դեպքը եղել է ընկերոջս հետ, մոտավորապես մի 14 տաիր առաջ, երբ քչերը համակարգչից գաղափար ունեին: Ընկերս դրսում կանգնած ծանոթների հետ խոսումա ու ասումա, որ նոր վինչեստրա առել ու վաղը պետքա տենա ինչա անում: Մյուս օր առավոտ շուտ դռան զանգը տալիս են ու մի 7-8 հոգի քաղմասից ու քրիականից մտնում են սրանց տուն, արթնացնում էս տղուն ու թե, - դե հիմա ասա տենամ ու՞ր ես պահել էտ նոր առած հրացանդ, - ու սկսում են տունը քանդրտել: Հետո որ մի քանի անգամ էլ հարցնում են, վինչեստեռդ ուրա արա, էս տղեն նոր գլխիա ընկնում ինչը ինչոցա ու ասում: Հա՜, գիտեք էդ ով որ ձեզ էդ ինֆորմացիան հասցրելա, չի հասկացել ես ինչի հետ էի: Էս կամպյուտերը տեսնում եք, իրա միջի դիսկին «Վինչեստեռ» են ասում: Էդ եմ առել, - ու ցույցա տալիս: Սրանք չեն հավատում ու ես տղուն վերցնում են տանում քաղմաս, թե ընդեղ կպարզենք: Նստացնում են ու, - տղերք հլա «այսինչին» կանչեք, ինքը կամպյուտեռներից գաղափար ուներ չէ՞: «Այսինչը» գալիսա, սրան հարցնում են, - ճիշտա, որ կամպյուտեռի մեջ վինչեստեռ կա, սա սկսումա խնդալ, տեղ, իմ ընկերոջ ուշքը քիչա մնում եթա, մտածումա, - որ սա ասի չէ, իրան ստեղ լավ կդնգստեն: Բայց հետո էդ տղան ասումա, որ, - հա կա, նոր իմ ընկերոջը թողում են տուն գա:

John
05.09.2006, 19:57
Լավն էր…

Arisol
06.09.2006, 20:52
Մի դեպք, որը կատարվել էր ինձ հետ մոտ մեկ ու կես տարի առաջ:
Ուրեմն մի գիշեր հեռախոսով զանգահարում են մեզ: Հեռախոսը գտնվում էր իմ մոտ: Երկար ժամանակ զանգահարում են…վերցնող չկա: Պապիկս գալիս է իմ սենյակ և տեսնում, որ ես կիսապառկած վիճակում "հեռախոսով" խոսում եմ: Խոսում եմ շատ արագ, անհասկանալի: Պապիկս մտածեց, թե մեր բարեկամներից են զանգահարել և ինձ ասաց. «Նարե՛, վերջացրու, տու՛ր ես խոսեմ»: Դե ես վերջացնում եմ և "լսափողը" փոխանցում պապիկիս: Պապիկս "լսափողը" մոտեցնում է ականջին և ասում. «ալո՛,ալո՛, խոսացե՛ք», բայց ապարդյուն…ոչ մի ձեն-ձուն չկար: Երկու վարկյան անց զարմացած նայում է "լսափողին", ուսումնասիրում է, զարմանում է, որ այն թեթև է սովորականից, այնուհետև տեսնում է, որ դա ոչ թե լսափող է, այլ հեռուստացույցի հեռակառավարիչն է (пульт):D

StrangeLittleGirl
06.09.2006, 20:56
Բայց դու դեմք ես :D

Arisol
09.09.2006, 16:58
Մեր ինտերնետ կլուբը գալիս է մի տղամարդ, որից մի անտանելի, տհաճ հոտ էր գալիս, կեղտոտ էր երևի:[ … Դե մի քանի անգամ գալուց հետո մտածում էի, թե ինչպե՞ս այս տղային հասկացնել տամ, որ իրենից զզվելի հոտ է գալիս ու իր գնալուց հետո կես ժամ օդափուխություն է հարկավոր կատարել… Դե էսօր էլ եկավ ու որոշեցի. ինչ ուզում է լինի ՝ ասելու եմ:aggressive : Երբ վերջացրեց կոմպի դեմ իր աշխատանքը ՝ մոտեցավ ինձ և խնդրեց մի դոկումենտ տպեմ: Արեցի, իսկ ինքն ասեց. «Ի՞նչ կարամ անեմ Ձեր համար, որ շնորհակալությունս հայտնեմ (շատ հարցերում օգնել էի)»: Դե ես էլ ուրախացա. «:yahoo Ուրա՜, շատ հարմար պահ է, որ ասելիքս ասեմ»: Նայեցի իրան մի քիչ քաշվելով ու ասացի.
–Կներեք, Դւք տուն ունե՞ք:
–Այո՛:
–Իսկ լողարա՞ն:
–Այո՛:
–Իսկ այդ դեպքում ինչու՞ Ձզնից այդպիսի հոտ գալիս:esim : Դուք լոգանք ընդունու՞մ եք:
–Այո՛, ամեն օր:
–Բայց եթե ամեն օր լոգանք ընդունեք, Ձեզնից այդպիսի հոտ չի գա:[ …
–:' Ես մինչև այստեղ գալը քաշքշուքի մեջ եմ լինում, մինչև գալիս եմ…
–Չէ՛, հնարավոր չէ՛:stop : Այնպիսի հոտ է գալիս, որ Ձեր գնալուց հետո ես երկար ժամանակ օդափոխություն եմ կատարում այստեղ…
Մի փոքր կարմրում է:oy , ես էլ դուխս չեմ կոտրում ու շարունակում եմ.
–Միգուցե լոգանք ընդունելուց հետո շորերն էլ փոխեք…
Խեղճին էնքան վրա տվի, որ ասեց, որ կլողանա, հետո կգա:D , ու երբ դորւս էր գալիս հետևից գոռացի.
–Կխնդրեմ նման բան այլևս չկրկնվի:;)

Դե իր հետ խոսելու ժամանակ ներողություն էի խնդրում, որ ստիպված եմ նման թեմայով խոսել իր հետ, որ երբեք ինձ նման բան թույլ չէի տա, բայց ախր շա՜տ տհաճ հոտեր են գալիս իրենից, իսկ կլուբն էլ հասարակական վայր է, հազար ու մի մարդ է գալիս և նրանց տհաճ է նման "հոտավետ" տեղում նստելը;) :

Մասսագետ
10.09.2006, 02:39
Ուրեմն չգիտեմ՝ ինչքանով զվարճալի կստացվի ֆորումում դրածս զվարճալի ատմությունը, բայց մի հատ փորձ անեմ:
Շատերս ենք երևի փոքր ժամանակ հեռախոսով զնագել ծանոթ կամ անծանոթ տներ ու "գժվացրել": Ես ու քուրս դրա իսկական մասնագետն էին: Լիքը տենց կայֆ պատմություններ ունենք: Մի հատ Լիլի կար, ինքը մեր ձեռը գժվել էր, մինչև հիմա հիշում եմ ես էդ Լիլիենց համարը: Բայց Լիլիից չի, որ պիտի պատմեմ հիմա:
Շոկոլադե թղթերի վրա անկապ համարներ էին գրել ու պատրաստվում էինք հերթով զանգել դրանց: "Գժվացնելը" պիտի լիներ էս ձև. ես զնագում եմ, ներկայանում եմ որպես իրանց տակի հարևան, ասում, որ ջուր չունենք ու կխնդրեի, որ ջուր բերեն:

Առաջին փորձ
- Բարև ձեզ: Ես ձեր տակի հարևանն եմ: Մենք ջուր չունենք: Չե՞ք կարա մեզ մի դույլ ջուր բերեք:
- Բայց մենք տակի հարևան չունենք:
ԱՏԲՈՅ

Երկրորդ փորձ
- Բարև ձեզ մենք ձեր տակի հարևանն ենք: Մենք ջուր չունենք էլի: Որ խնդրեմ մեզ մի քիչ ջուր կբերե՞ք, մի դույլ էլի:
- Վա՛յ, բալիկ ջան, իհարկե կբերեմ: Ո՞ր կողմի դուռն ա ձերը:
- Դե հենց ուղիղ ձեր տակի:
- Դե սպասի բալիկ ջան, հիմա բերում եմ:
ԱՏԲՈՅ
Դե սպասում եմ: մոտ տաս րոպե սպասեցի ու նորից զանգում եմ:
- Բա էդ ջուրը ի՞նչ էղավ:
- Հիմարի մեկը, լակոտ, էլ ստեղ չզանգես:
ԱՏԲՈՅ

Ես ուղղակի կուզեի տեսած լինեի էդ տեսարանը, որ էդ խեղճ կինը, դույլը ձեռքին իջնում ա ներքև, զանգը տալիս ա, ասում՝ ես ձեր ջուրը բերել եմ: :D

քաղաքացի
10.09.2006, 03:42
Քո համար՝ զվարճալի, իր համար շատ դաժան "կատակ" ես արել: Բայց դե, լավ ես արել :hands

Astghik
15.09.2006, 13:46
Ինձ հետ վերջերս մի հետաքրքրիր դեպք պատահեց:
ՈՒրեմն մեր (իմ և քրոջս) ընկերուհու ծննդյան օրվա կապակցությամբ ծով պիտի գնայինք, որ համ լողանանք համ էլ խորոված անենք: Քանի որ մեքենաները շատ էին մենք մերը չվերցրինք ու պայմանավորվեցինք, ուր հայրս մեզ կտանի ճանապարհին մեքենայով կսպասենք, մինչև մյուսները կգան, մեզ էլ կվերցնեն ու կգնանք: Դուրս ենք եկել գլխավոր ճանապարհ, մեքենան կանգնեցրել ու սպասում ենք մյուսներին: Ի միջի այլոց տղաներից մեկը, որի մեքենայում պիտի նստեինք, վերջերս էր նոր մեքենա գնել, և մենք չգիտեինք ինչ մակնիշի է: Զանգահարեցինք ու նրանք ասացին, որ 5 րոպեից այնտեղ կլինեն: Սպասում էինք: Մեկ էլ մի Նիսսան ավտոմեքենա եկավ ու մեր առջև կանգնեց: Մենք մեր մեքենայից վերցրինք մեր պայուսակները ու մեքենայի սառնարանը ու իջանք, որպեսզի դրանք տեղավորենք մեր ընկերոջ մեքենայի բեռնախցիկում ու նստենք իր մեքենան: Բացեցինք բեռնախցիկը, տեղավորեցինք ամեն ինչ, հայրս վերադարձավ մեր մեքենան, որպեսզի գնա տուն, մեկ էլ էս մեքենայի վարորդն իջել ա (պարզվեց մեր ընկերը չէր).
-Կներեք,- ասում ա- էս ի՞նչ դրիք իմ մեքենայում::D
Ես ու քույրս, որ արդեն պատրաստվել էինք նստել նրա մեքենային, նոր հասկացանք ինչ է կատարվել, գույն տվինք գույն առանք ամոթից:

Դե իհարկե ներողություն խնդրեցինք, պարզվեց ինքն էլ կանգնել էր իր եղբորն էր սպասում:Եկավ՝ գնացին:
Դե իհարկե հետո մեր ընկերներն էլ եկան, պատմեցինք, ահագին ծիծաղցինք..... բայց շատ էինք ամաչել:oy .....

Arisol
15.09.2006, 18:58
Կրկին մի զվարճալի պատմություն իմ գիշերային արկածներից;)
Մի օր գիշերը զարթնում եմ, կիսաբաց աչքերով ոտքերս անկողնուց իջեցնում եմ հատակին և սկսում եմ փնտրել չուստերս: Գտնում եմ չուստիս ձախ թայը և հագնում եմ աջ ոտիս վրա:D : Այնուհետև շարունակում եմ փնտրումներն ու գտնում եմ տրոյնիկ (тройник), որը գտնվում էր անկողնուս մոտ և որին միացված էր ինչ-որ մի բանի ակկումլյատոր, թե զարյադոչնիկ: Դե ես էլ կիսաքնատ վիճակում եմ, չեմ հասկանում՝ ինչ եմ անում, իմ միսսիան է "բոբիկ ոտերով չգնալ խոհանոց" ու սկսում եմ "հագնել" տրոյնիկը:D : Ուզում եմ ոտքերիս մատերը գցեմ տրոյնիկի այդ փոքրիկ ծակերի մեջ ու երբ չի ստացվում՝ զայրանում եմ:D , բայց հասկանում եմ, որ կա ինչ-որ խանգարող մի բան: Բարձրացնում եմ տրոյնիկը, անջատում ակկումլյատորը, այնուհետև տրոյնիկը՝ չուստի տեղ դնելով, գցում եմ հատակին և կրկին փորձում եմ հագնել տրոյնիկը :D : Մայրիկս լսում է, որ ինչ-որ բան է ընկել (երբ տրոյնիկը գցել եմ հատակին բարձր շրմփոց է եկել) ու գալիս է իմ սենյակ.
–Նարե՛, էս ի՞նչ շրմփոցներ են:
–Ոչ մի:
–Բա ի՞նչ ես անում:
–Ոչ մի բան, հանգիստ թող ինձ (ջղայնացած ձայնով):
Այնուհետև, կիսաբաց աչքերով, ձախ չուստն աջ ոտիս, ձախ ոտս բոբիկ, ուղեվորվում եմ դեպի խոհանոց և միայն խոհանոցում արթնանում եմ և հիշում, թե ինչպես էի փորձում ոտքերիս մատերը գցել տրոյնիկի փոքրիկ անցքերը ու սկսում եմ հռհռալ:D :

Arisol
20.09.2006, 20:09
Դե քանի որ ես հայոց լեզվի հետ որոշակի պրոբլեմներ ունեմ, այդ պատճառով զանազան ծիծաղելի բաներ էի ասում, սխալ-մխալ բառեր հիմնականում (ի դեպ, մինչև հիմա այդպես է:oy ): 5րդ դասարան էի:Մեր պատմության ուսուցչուհին, երբ դասի ժամանակ աղմկում էինք, ասում էր. «ախոռներդ փակե՛ք», ու մի օր, երբ նայում էի «Բարի ախորժակ» հաղորդումը՝ մերոնց սենց մի հարց տվեցի. «լավ, հասկացանք, ախորժակ բառի մեջ ախոռը բերանն ա, բա ժակը ո՞րն ա:8 »: Մերոնք ապշած :o ինձ նայեցին ու հարցրին. «էդ ո՞վ ա քեզ ասել, թե ախոռը բերանն ա:o » (ի դեպ, չիմացողների համար ասեմ, որ ախոռը գոմն է) : Դե ես էլ ասեցի, որ պատմության ուսուցչուհին էր տենց ասում, երբ աղմկում էինք ու ես ենթադրեցի, որ ախոռը բերան է :D : Դե մերոնք իհարկե ապշած էին, որ ուսուցիչները դպրոցում նման բառեր են օգտագործում, բայց այդ ամենին հակառակ մի լաաավ խնդացին վրես:D

kiki
20.09.2006, 22:17
Նարե , 5 րոպե է արդեն ես ու քուրերս ծիծաղում ենք , ու չենք կարողանում հանգստանալ ... :D :D :D :D :D :D :D :D :D

StrangeLittleGirl
20.09.2006, 22:27
Նարե՛, երևի ուսուցչուհիդ սխալ գիտեր, որովհետև նման արտահայտություն առաջին անգամ եմ լսում :D

Լիաննա
20.09.2006, 22:33
Նարե դու սորթ ես :) :D :P

Firegirl777
21.09.2006, 14:40
շատ լավն էին, իրոք դեմք ես........
իսկ այդ արտահայտությունը մեր դասատուներից մի քանիսն էլ եմ օգտագործել

Artgeo
21.09.2006, 14:46
Մեր դասատուները ասում էին «Մի՛ հաչա» :D

_DEATH_
21.09.2006, 14:51
Նարե , 5 րոպե է արդեն ես ու քուրերս ծիծաղում ենք , ու չենք կարողանում հանգստանալ ... :D :D :D :D :D :D :D :D :D
:think էս 9 քուր եք:D ;)

_DEATH_
21.09.2006, 14:55
Երեկ դասի ժամանակ ջերմություն ունեի, դիմացիս նստողին ասի հեսա հետ եմ տալու վրետ:D , դասատուն էլ ուրիշ բան հասկացավ դասարանից լարեց:oy

Firegirl777
21.09.2006, 15:07
Մեր ինտերնետ ակումբ գալացող հաճախորդներից մեկին արտասահմանցու տեղ էի դրել ու անգլերեն էի նրա հետ խոսում դե նա էլ ձայն չէր հանում, և երբ մի օր առանց նայելու հայերեն ասեցի ասեց "Այսօր հայերեն ասեցիք" ես զարմացած մնացել էի ու երբ գնաց մի լավ ծիծաղեցի ինքս իմ վրա, իսկ մեկ ուրիշին անգլերեն դիմելու հետո քմծիծաղ տվեց ու ասաց "Կներեք դուք հայերեն խոսել չգիտե՞ք" մի լավ շիկնեցի.......

Viki
21.09.2006, 18:25
Ուսուցիչների և դպրոցական տարիներից խոսք գնաց, մի այսպիսի բան հիշեցի... :think
Դասերից փախնել չէի սիրում, :P բայց երբ դասարանով էինք փախչում, ես ել ետ չէի մնում... :oy
Դե պատահում էին դեպքեր, երբ <իբր> դասարանի բանալի էինք կորցրել դրսում և ամբողջ դասարանով այդ բանալին էինք փնտրում...
Դե մի անգամ էլ դասարանի երեխաներով որոշեցինք չփախնել, այլ դուռը ներսից փակեցինք, մենք էլ ներսում լուռ նստեցինք: :hands Թարսի պես էլ այդ օրը ամենաչար տղան չէր եկել...
Ուսուցչուհին եկավ , դուռը թակեց և զայրացած ասաց.:angry
- Վաչե' դուռը բացիր, հակառակ դեպքում կգնամ տնօրենի մոտ...
Վաչեն հենց այդ նույն չար տղան է...
Հաջորդ օրը մենք Վաչեին պատմում ենք , թե ինչ է եղել, ու ինքը ինչ անի, որ լավ լինի... Մոտենում է այդ ուսուցչուհուն, որը արդեն համոզվել էր, որ դասարանում իրոք մարդ չկար:think , և ասում է, որ ինքը դասարանում չի եղել:( , դասարանը դատարկ է եղել, մարդ չի մնացել :D :D :D ...
Ուսուցչուհու հարցը.
- Դե եթե այդքան խելոք ես, ուրեմն ասա, թե ո?նց ես իմացել, որ ես ինչ եմ ասել...
Կամ էլ գնա ՎԻնի Պուխի մուլտֆիլմը նայի:D ... а если дома никого нету, кто говорит :D :D :D

Taurus
21.09.2006, 18:58
Մի անգամ (մոտ երկու տարի առաջ) փողոցում մի հատ շատ դուրեկան աղջիկ տեսա, մտածեցի մեկա գնում եմ կանգառ հետը զրուցելով իջնեմ: Դե մոտեցա սկսեցի խոսեցնել: Ինքը ասաց, որ գնում է տղայի հետ հանդիպման;) , ու վոր ես իրա կողքից հեռու գնամ, բայց ես կասկածեցի ու մի խոսքով շարունակեցի խոսացնել (բայց ինքը թեման պաշտպանում էր) դե հասանք օպերայի մօտ մեկել ասումա
-աայ են տղենա
նայում եմ իմ մանկության ընկերնա:
Դե պատկերացրեք դրությունից վոնց դուրս եկա, մի քայլ առաջ ընկա ընկերոջս բարևեցի (պաչիկով:D ) ու ասացի
-ծանոթացեք
իրանց իրար ներկայացնելուց հետո (դե իհարկե իրանք իրար ճանաչում էին) գեղեցիկ կերպով հեռացա:

Fobus
21.09.2006, 22:24
էս դեպքը պատահել ա ընկերոջս հետ : ինքը հարազատ զույդ ախպեր ունի : երկուսով գնացել են ինչ որ ճամբար : իրիկունը ցուրտ ա եղել , ճամբարի պետը սաղին կանգնացրել ա ու սկսել ա գրպանները ստւգել առաջին օրը , որ դանակ չլինի : ընկերս կանգել ա շարքի սկզբում , շաաատ տաք հանգված , բայց գրպանում բան չի եղել : քնաթաթախ ա եղել , ու ջերմություն ա ունեցել :
ստուգողը եկել ա , սկսել ա հերթով գրպանները ստուգել , ընկերս էլ ասել ա:
-Դե ինչ եք ուզում(մունաթով), հոգնած մարդ եմ , հիվանդ եմ , թողեք գնամ քնեմ էլի :
Սոտուգող - Քո մունաթի համար պատիժ : Հանում ես շորերդ , մենակ շալվարով 20 անգամ շենքի շուրջը վազում ես , հետո էլ ծառից 1 ժամ կախված ես մնում :
Ընկերս էլ ավելորդ քաշքշուքի մեջ չի ուզում էտ պահին ընկնի , սկսում ա անել ինչ որ ասել են :
ես մարդը սկսում ա մյուսներին ստուգել : Հասնում ա ախպորը , տեսնում ա ախպերը իրա համար հանգիստ կանգնած ա , ջղայնանում ա , առանց բան ասելու , խփում ա ախպոր դոշին : ու ըտեղ սկսվում ա մեծ կռիվ : մի քանի հոգով ախպորը տանում են ինչ որ սենյակ ... բազար ... մազար ..... վերջում որ պարզում են , որ ախպերները զույգ են , ընկերոջս ախպոր ձեռքը ջարդված ա լինում.... :D

_DEATH_
21.09.2006, 23:01
Ես ուղիղ մի շաբաթ առաջ ճամբարում էի, ասել էին ժամը 11-ից հետո, սաղ պտի քնեն, թե չէ դրանից հետո ում որ դուրսը տեսնեն չգիտեմ ինչով կրակելու են, ուժեղ դաղումա (բայց դե ով էր հավատում:D ) Համ էլ ասում էին որ դիմացի լեռան վրա ինչ-որ մաֆիոզներ և մանիակներ են թաղված, ու որ գիշերներով հոգիները հելնում ֆռֆռում են…
Հիմա գիշերը եկավ, ժամը 11-ին բոլորը մտան իրենց սենյակները, մի քանի րոպեից գնացի ընկերներիս սենյակը, բլոտ էին խաղում, դրսում էլ մութ բան չի երևում, մեկել դրսից՝ բալկոնից ձայներ լսվեցին, ընկերներիցս մեկն էլ իմացավ հոգիա, վախեցավ դանակը հանեց ու գոռալով բալկոնի դուռը բացեց, մեկել դմփ ձեն լսվավ, նայեցինք տեսանք մեր դասարանի Սամվելնա՝ ձմերուկը:D , վախից գցվել էր գետին խեղճ տղեն ու ճաքեր տվել:D

Ռեալիստ
22.09.2006, 00:48
Դեպքը պատահելա բանակային տարիներին,
Մեկը կար մեր հետ ծառայող մի ուրիշ կարգի վիշտ էր, ինքն էլ թերաճ էր ուղեղով ու արտաքինով, սրան եթե տենար էն մարդը ում ազատել էին բանակից ու դրան բերել տեղը , կասեր չե ավելի լավա ես գնամ ծառայեմ. Նոր էին բերել դրան սերժանտականից արդեն վախ կար մեջներս, որ սրա պատճառով ծառայություններս երկարելուա. Մի խոսկով մի օր սրան սպաները հերթապահ են կանգնացրել ( օվ չգիտի ասեմ հերթապահը մի կլոր օր արթուն պիտի մնա ու հետևի տարածքին ինչ կորավ կամ լավ չեղավ ինքնա պատասխանատու ). Սաղս սգի մեջ ենք , մտածում ենք` մեկա վերջում կուժն ու կուլեն մեր գլխինա ջարդվելու. Գիշերը էկավ կանչեցինք Չախկալին ( մականունն էր դրա ) ասեցինք`
- Չախկալ ջան թե սաղ գիշեր չես կարալու կանգնես ասա տղեքով մի բան կանենք օգնենք, գիտես գալու են ստւգեն մի բան տեսան սաղի համար վատա .
Էսի բա` Չե արխային եղեք կարամ կանգնեմ , սերժանտականում շատ եմ կանգնել սովոր եմ.
Վախները սրտներս պարկեցինք քնեցինք , մեկել գիշերվա 3-ին գոռգռոցա լսվում`
- Էս ուրա ձեր հերթապահը, խի տեղում չի ??? զենքերը անտեր թողել ուրա գնացել ?? :angry
Ստեղ հասկացա, որ վերջներս վատա հեսա էս ղարաբաղցի սպաները մեր վրա տարբեր ինկվիզիտորական փորցեր կանեն :( ամբողջ վաշտին ( Վաշտում 50 հոգի էին ) ձմեռվա կեսին կիսամերկ հանեցին շարեցին դուրս , ասացին մինչև հերթապահին չգտնեք չեք բարցրանա վերև. Մենք էլ մտածում ենք` մենակ փախած չլինի թե չե մի քանի ժամ կանգնենք հաստատ մի 5-10 ձևի հիվանդություն ենք կպնելու ` ցրտահարումը չհաշված. Էտ ընդացքում էլ մի 10 հոգի զորամասի տարածքով դրան են ման գալիս. Մի 10-15 րոպե կանգնեցինք չդիմացա դուրս էկա շարքից ասեցի`
- Գոնե գնանք շոր հագնենք սենց չի լինի...
Մեջները մարդկություն գտնվեց ասեցին հա գնացեք հագնվեք էկեք կանգնեք դրսում.
Բարցրանանք վերև շոր հագնելու ու Չախկալիս ձեր մտածելով որտեղից գտնենք :D
Ուրեմն էս մտելա իրա մահճակալի ադյալի տակ ու ադյալ նենցա հավաքել իրա վրա ու մտել տակը, որ ընդանրապես չի զգացվում որ էտ տեղաշորի մեջ մարդ կա ու քանի որ շատ հոգնածա ձեներից չի զարթնել. ՓԱՌՔ տվինք որ չի փախել.
Ինչպես միշտ մի քանի հոգուս կանչեցին մի քանի ժամ անիմաստ ճառ կարդացին.
Ամենակարևորը ասեմ ՍՐՏԻՑ ԹՈՒԼ մարդանց համար. Չախկալին մատով չկպանք, որովհետև կյանքը իրա անելունը վաղուց արել էլ էտ երեխու հանդեպ, հետո ենքան նվազ , անմեղ ու խեխճ արտաքին ուներ ջղայնությունտ անցնում էր հենց տեսնում էիր...
Չնայաց հասնում էր քանի հատ կարգին ... :think
Թե հետաքրքրեց էլի բաներա արել գլխներիս կարամ պատմեմ :)

Gohar
22.09.2006, 17:06
Մի բան էլ ես եմ ուզում պատմեմ:
Դեպքը պատահել է մեր հարևանի աղջկա հետ:
Օրերից մի օր լուր տարածվեց, թե էս աղջիկը պիտի նշանվի:Էս մեր հարևանի աղջիկն էլ շատ «ՊԱՏՎԱՎՈՐ» էր:Միշտ գործում էր «Մեկը բոլորի» և «Բոլորը մեկի» համար սկզբունքով……
Դե բնականաբար ես աղջկա նշանվելու լուրը ցնցեց բոլորին:Ամբողջ թաղամասը խոսում էր, թե էդ որ մի հիմար տղեն պիտի գա էս աղջկան նշանի:Ամենալավ պահերից մեկը էնա, որ ես աղջկան հարցնում էիր ,թե ում հետ պիտի նշանվես ,ասում էր ԼՖԻԿ Սամոի քրոջ տղու հետ:Բոլորը մատածում էին.« Այ մարդ ԼՖԻԿ Սամոի ազգ ու տակն ուր…,…էս աղջիկն ուր………
Բայց դե ,քանի որ թեման շատ մեծ ուժով էր տարածում գտել ,գրեթե բոլորն էլ սկսեցին մտածել, որ մարդ ես էլի……………
Հա…………Չմոռանամ ասեմ, որ ես աղջիկն էլ մեր բակում մի հատ տղա կար ,մթոմ եդ տղուն շատ էր սիրում………………, բայց ես տղեն ես աղջկան բանի տեղ չեր դնում, որ օրը , որ աղջկա ձեռքը փող էր լինում, էդ օրը իրար հետ դուրս եին գալիս:
Ես աղջիկն էլ էնքան անխելք էր, որ բոլորի մոտ խոսում էր , թե ինչքանա սիրում «ՄԻՔՈ»-ին(տղայի անունն է) ու ճիշտ հակառակը:Բայց իրականում նման բան չկար տղայի կողմից:
Մի խոսքով բոլորի մոտ զարմանք էր առաջացրել նախ էն հանգամանքը, որ աղջիկը պիտի նշանվի, հետո էլ բա ՄԻՔՈՆ?
ՄԻՔՈՆ էլ իրա հերթին էր ապշել, թե ով էդ նշանողը?

Եկավ չարաբաստիկ նշանդրեքի օրը:Ի դեպ հարևանի կարգով ես էլ էի հրավիրվել:
Հավատացնում եմ ձեզ 17 տարի ապրելով էդ բակում երբեք չէի տեսել մեր բակում այդքան աշխուժություն:Հավաքվել էին բոլորը, իսկ բոլորի նպատակը միայն մեկն էր «Տեսնել ԼՖԻԿ Սամոի ընտանիքին» լօլիկ
Աղջկա տունն էլ ինչ պատրաստություն են տեսել Էլ դու սուս:
Ժամը 4-ին գնացի իրենց տուն:
Գնացի դեռ շատ մարդիկ չէին եկել , բայց զգում եմ ես աղջիկը խառնաշփոթի մեջ է:
Ասում եմ ինչ է հետդ կատարվում, ասումա ուզում եմ ՄԻՔՈ-ի հետ փախնեմ:Զանգումա ՄԻՔՈ-ին ասումա գալիս եմ «Վահանի» բուտկի մոտ դու էլ գնա , որ իրար հետ փախնենք:
Խեղճ ՄԻՔՈ-ն էլ ասում .« Հո դու գիժ չես, ովա իրա կյանքից ձեռ քաշել, որ քեզ տանի»:
Մի խոսքով նման ոչ հաճելի խոսակցություն:
Հավաքվեցին բարեկամները:Բարեկամները իրար մեջ խոսում են ,թե ովա տղեն?Գոնե լավ տղա է?Մաման էլ ասում դե Աղջիկս սիրումա, բայց տղային չեմ ճանաչում:Գիտեմ, որ անունը ՄԻՔՈ է:
Ինձ-ինձ մտածում եմ այ մարդ ինչ ՄԻՔՈ? Նայում եմ դուրս ՄԻՔՈ-ն սպորտային հագուստով կանգնել է տղաների հետ, այնինչ արդեն « Խնամիների» գալու ժամանակն է:
Շատ չերկարացնեմ մենակ ասեմ ,թե ես աղջիկը ինչ էր սարքել:
Մամաին ասել էր ,-մամ ՄԻՔՈՆ պիտի գա ինձ նշանելու ու քանի որ հնարավորություն չունեն խոսքկապի չեն գալու:Մաման էլ իր հերթին հավատացել էր ու մեծ ծախս էր տեսել նշանդրեքի համար:Դե քանի որ էդ իրա ասած տարբերակը դրսում չէր կարող օգտագործել, ստիպված իր համար կերպար էր հորինել(ԼՖԻԿ Սամ……)
Բայց դուք պատկերացնում էք դրսում հավաքված բոլոր մարդկանց դեմքերի արտահայտությունը, երբ բոլորը վերջնականապես համոզվեցին, որ այդքան սպասված ԼՖԻԿ Սամոի քրոջ տղան չի գալու:
Մի ամբողջ շաբաթ ,ոչ միայն մեր բակը , այլ գրեթե ամբողջ բանգլադեշի մարդիկ խոսում էին այս դեպքի մասին ու ծիծաղում:Պատկերացրեք ,թե ինչքան բաներ են ավելացրել են այս պատմության վրա:
Ու չմոռանամ ասեմ «Չկայացած նշանդրեք» -ից մի քանի որ հետո այս ընտանիքում մատաղ էին արել, թե ինչու համար դատողությունները թողնում եմ ձեզ, քանի որ ոչ մեկ չկարողացավ դրա իմաստը բացատրել:

Gohar
22.09.2006, 17:27
Մոռացա ասեմ ,որ այս աղջիկը այս ամբողջ պատմությունը սարքել էր ,ՄԻՔՈ-ի հետ պաղնելու համար:Բայց չստացվեց:

Ուլուանա
22.09.2006, 18:37
Մոռացա ասեմ ,որ այս աղջիկը այս ամբողջ պատմությունը սարքել էր ,ՄԻՔՈ-ի հետ պաղնելու համար:Բայց չստացվեց:
Իմ կարծիքով, մի քիչ տխուր պատմություն էր...:(

Շատ պատմություններ կան, որ կողքից (երբ մեզ հետ չեն կատարվում) այնքան զվարճալի են թվում, բայց երբ պատկերացնում ես, որ այդ բանը կարող էր քեզ հետ կատարվել...

Այդ աղջկա արածը, իհարկե, հիմարություն էր, խոսք չկա, բայց կարդալիս ես նրա նկատմամբ շատ մեծ խղճահարություն զգացի, իսկ ծիծաղս բոլորովին չեկավ, չնայած չեմ զարմանում, որ շատերի համար այդ իրավիճակն իրոք ծիծաղելի է եղել այդ պահին։

StrangeLittleGirl
22.09.2006, 20:19
Լացս եկավ :cry

Gohar
22.09.2006, 21:34
Իմ կարծիքով, մի քիչ տխուր պատմություն էր...:(

Շատ պատմություններ կան, որ կողքից (երբ մեզ հետ չեն կատարվում) այնքան զվարճալի են թվում, բայց երբ պատկերացնում ես, որ այդ բանը կարող էր քեզ հետ կատարվել...

Այդ աղջկա արածը, իհարկե, հիմարություն էր, խոսք չկա, բայց կարդալիս ես նրա նկատմամբ շատ մեծ խղճահարություն զգացի, իսկ ծիծաղս բոլորովին չեկավ, չնայած չեմ զարմանում, որ շատերի համար այդ իրավիճակն իրոք ծիծաղելի է եղել այդ պահին։

Իսկ պատկերացնում ես, որ մեր շրջապատում տեղի ունեցող յուրաքանչյուր երևույթ շատ սրտներիս մոտ ընդունենք ինչ կկատարվի…
Կարծում եմ կյանքին թեթև նայելը ավելի նախընտրելի է:

StrangeLittleGirl
22.09.2006, 22:49
Հիմա մի շատ թարմ պատմություն կպատմեմ, որի հերոսներն Ակումբի անդամներն են:
Այս ամենը տեղի է ունեցել հենց երեկ:
Մի քանի ակումբականներով կամաց-կամաց հավաքվում էինք, որ Անկախության օրը «տոնենք»: ՄՀՀ-ի մոտ էինք: Հեռվից համակուրսեցուս տեսա, մոտեցա: Սկսեցինք խոսել դեսից-դենից, մեկ էլ էս Արթուրը (Artgeo-ն) եկավ, փաթաթվեց ինձ ու ներկայացավ.
- Ընկերն եմ:
Էս աղջիկը հանկարծակիի եկավ, զարմացավ:
Արթուրը շարունակեց.
- Գալու եմ կուրսի տղաների հետ խոսամ:
Համակուրսեցիս ավելի շատ զարմացավ, հարցրեց.
- Ինչու՞:
- Դե որ Բյուրին չնեղացնեն… Բայց աղջիկների հետ էլ եմ խոսալու: Իրանցից էլ ա ամեն ինչ սպասելի:
Էս աղջիկն էլ չդիմացավ, կմկմալով ասաց.
- Դե լավ, գնացի:
Հետո էլ ձեռքս սեղմեց, ասես ուզում էր ասել. «ցավակցում եմ»: :D

Իսկ չիմացողների համար ասեմ, որ Արթուրը ոչ թե ընկերս է, այլ կինս: :D

otar
22.09.2006, 22:51
էս վերջի անեգդոտը սովետի թվի էր

Viki
25.09.2006, 13:00
էս վերջի անեգդոտը սովետի թվի էր


Պատմությունները համարյա թե նույնությամբ կարող են յուրաքանչյուրի հետ էլ կատարվել;) Թեկուզ և սովետի թվի:D , Չէ որ շատ հաճախ է լինում, երբ հինը վերադառնում է` փոխելով նորին:oy

Arisol
09.10.2006, 19:03
Մի զվարճալի(այն ժամանակ իմ համար վախենալի) պատմություն ևս;)
Ուրեմն տանը մենակ էի օրը ցերեկով, խոհանոցում կանգնած թեյ էի խմում ու էսկողմ-էնկողմ էի գնում, մեկ էլ տեսա, որ բակում մի ծերուկ է նստած ու ուղիղ մեր պատուհաններին է նայում ու երբ ես մոտենում էի պատուհանին՝ ժպտում էր ու ինչ-որ տարօրինակ նշաններ էր անում ինձ:crazy … Դե սկզբից մտածեցի, որ ինձ պարզապես թվում է, որ մեր պատուհանին է նայում, բայց երբ քայլում էի պատուհանի մոտով, աչքիս «ծայրով» նայում էի դեպի բակը ու տեսնում էի, որ այդ ծերուկն իրոք մեր պատուհանին է նայում:o : Այդպես մոտ 10 րոպե նա ինձ հետևում էր, ահավոր վախեցած էի, չէի հասկանում ՝ ի՞նչ է կատարվում:esim … Ի՜նչ ասես մտածեցի էդ ժամանակ. մտածում էի, թե հալլուցինացիաներ են, իրականում այդ ծերուկը գոյություն չունի և ինձ պարզապես թվում է և միգուցե այդ ծերուկը եկել է, որ ինձ ինչ-որ բան ասի (չէ՛, գիժ չե՛մ, բայց նման պահերին ամեն ինչ մտքովդ անցնում ա ), հետո էլ մտածում էի, որ կարող ա մանյակ ա, պեդոֆիլ ա:D , հետևում ա ինձ, գիտի, որ տանը մենակ եմ ու եկել ա:( : Արդեն պատրաստվում էի դուրս գալ ու որոշեցի պատուհանից նայել՝ արդյո՞ք էնտեղ ա էդ ծերուկը ու… ի՞նչ տեսնեմ:o …Էդ ծերեկու նդեղ չէր, դուռն էլ սկսեցին ծեծել: Ահավոր վախեցել էի:scare , դողալով մոտեցա դռանը, զրաչոկով (հայերեն չգիտեմ՝ որն ա էդ բառը) նայեցի ու տեսա, որ էդ ծերուկն ա ու ժպտալով նայում ա զրաչոկին:o : Թուլացել էի, ամբողջ մարմինս դողում էր, չգիտեի, թե ինչ անեմ, հեռախոսն էլ չէր աշխատում:( : Մոտ 5 րոպե սպասեցի, մտածեցի, որ կգնա, բայց չէ՛, չգնա՛ց:( : Դուռը անվերջ ծեծում էր… Ես էլ պատուհանով մեր հարևանին էի կանչում, բայց մեր հարևանը լսողության հետ որոշ պրոբլեմներ ունի, չլսեց:( …Դե էլ հույսս կտրած բակում կանգնած աղջիկներին խնդրեցի, որ զանգեն մերոնց ու ասեն, որ զանգեն մեր հարևանին, հարևանն էլ պատուհանով դուրս գա:D : Անցավ ևս 10 րոպե, ոչ մի փոփոխություն չկար, ծերուկը շարունակում էր դուռը ծեծել, իսկ հարևանն էլ չեկավ:( : Մի քանի րոպե անց պատուհանից տեսա, որ էդ ծերուկը մեր մուտքից դուրս եկավ ու ես վռազ հետ քաշվեցի, որ ինձ չտեսնի, արագ-արագ տնից դուրս եկա, դուռը փակեցի և սկսեցի մեր հարևանի դուռը գժի պես ծեծել:D : Հարևանը վերջապես դուռը բացեց և տեսնելով վիճակս (սփրթնած, դողոցքի մեջ), հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Ես էլ արագ-արագ, անհասկանալի բառերով իմ արևին բացատրեցի:D , իհարկե հարևանը բաաա՜ն չհասկացավ ասածիցս, նստեցրեց բազմոցին, մի բաժակ ջուր տվեց ու խնդրեց ամենը կրկին պատմել, բայց հանգիստ, առանց վռազելու: Դե պատմեցի, հետո իրենց պատուհանով նայեցինք ու տեսանք, որ այդ ծերուկը դեռ այնտեղ է ու սիրտս էլի սկսեց թպրտալ:scare : Հարևանը հանգստացրեց ու իմ հետ իջավ բակ, որ իմանա, թե ո՞վ է այդ ծերուկը: Դե ես գնացի ու հիստերիկայի մեջ մերոնց պատմեցի, նկարագրեցի էդ ծերուկին ու մերոնք սկսեցին ծիծաղել ինձ վրա:D, իսկ ես, կարծես ամենից անտեղյակ, շշմած նայում էի ու չէի հասկանում, թե ինչու՞ են ծիծաղում:esim … Հետո պարզվեց, որ դա մեր ինչ-որ հեռու՜ բարեկամ է, հոգեկան խանգարումներ ունի ու տեսնելով, որ մեր մեքենան բակում կանգնեցրած է՝ մտածեց, թե պապիկս տանն է ու եկել էր փող ուզելու:{ …

Լոս
09.10.2006, 21:19
մի հատ պատմություն էլ ես պատմեմ..

մի անգամ ամառը, ռուսաց լեզվի վերաքննության առավոտը, երբ դեռ կիսաքնած էի, ննջարան է մտնում մաըրիկս ինձ արթնացնելու նպատակով...

-վերկաց քննության էս..
-չէէէ. չեմ էթում.. զենք չունեմ, զենքերս պրծել են..

(դրա նախորդ գիշերը զբաղված էի ակումբում "մեդալոֆհոնըր" խաղի զենքերի ձևափողությամբ)

Հենո
09.10.2006, 21:20
Ձեր բարեկամի պահով մի քիչ տխուր ստացվեց , բայց ընդհանուր առմամբ լավն եր:

Aida
09.10.2006, 23:03
Մի բան էլ ես կպատմեմ: Հույս ունեմ կկարողանամ այնպես պատմել, որ գոնե մի քիչ ծիծաղելի լինի: Ուրեմն սրճարանում նստած էինք եղբորս ու իրա ընկերների հետ: ուզում եմ ասեմ շատվորով էինք: Ամառ էր, տղաներից մի քանիսը նախորդ օրը միասին անց էին կացրել Ծաղկաձորում: Ու իրար հանդիպելու առաջին րոպեներից իրանք անընդհատ կրկնում էին.«Էդ ի՜նչ լավ էր Ծաղկաձոր, արա էդ ի՜նդ կայֆ էր: Դուք ոնց չեկաք է՜ մեզ հետ Ծաղկաձոր:» Ու այդպես անընդհատ կրկնում էին: Վերջը չգնացածներից մեկը չդիմացավ ու հարցրեց. « Լավ Ծաղկաձորում ամենահետաքրքիր բանը ինչն էր, էդ ի՞նչ էր եղել, որ տենց լավ էր:» Էս տղեն մի րոպե կմկում է ու ասում: «Դեեեե, հելանք Սևան........»:

Arisol
23.10.2006, 21:00
Այս պատմությունը կատարվեց հենց նոր, երբ ծանոթներս նստած էին կաֆեում:
Ուրեմն մենթը հարցաքննում էր երկու երիտասարդներին.
Մենթ: Ինչու՞ եք բռնաբարել էն մարդու էշին, դուք էշ չունե՞ք, այլանդակնե՛ր:angry :
Լռություն է տիրում, այնուհետև կրկին հարցնում է.
Մենթ: Արա՛, էշին բռնաբարել ես:
I երիտասարդ: Հա՛:( :
Մենթ: Արա՛, բա դու՞:
II երիտասարդ: Հա՛:cry , բայց հորս արև պսակվելու եմ:bl :
Դե պատկերացրեք, թե ամբողջ կաֆեում ինչ հռհռոց էր տիրում:D :D :D

StrangeLittleGirl
23.10.2006, 21:06
Այս պատմությունը կատարվել է այսօր:
Նախ ասեմ, որ մեզ մոտ 4-րդ կուրսից սկսած առարկաները ցիկլերով են, այսինքն՝ մեկ-երկու շաբաթ մի առարկա են անցնում, հետո մյուսը և այդպես շարունակ…
Մեզ մոտ ստոմատոլոգիայի ցիկլ է: Դասախոսն ինչ-որ բան էր բացատրում, բայց չէինք պատկերացնում: Տարածքում ոչ մի նկար չկար: Ներողություն խնդրեց ու առաջարկեց ուսանողներից մեկի բերանում ցույց տալ: Մի աղջիկ համաձայնեց: Այդպես ցույց տվեց, և մենք հասկացանք: Հանկարծ աղջիկներից մեկն ասաց.
- Պատկերացնու՞մ եք հաջորդ ցիկլի ժամանակ էլ մեզ վրա ցույց տան:
Հաջորդ ցիկլը գինեկոլոգիա է… :D :D :D :D

Ուլուանա
23.10.2006, 21:52
- Պատկերացնու՞մ եք հաջորդ ցիկլի ժամանակ էլ մեզ վրա ցույց տան:
Հաջորդ ցիկլը գինեկոլոգիա է… :D :D :D :D
Լավն էր։ :hands :D :D :D

Taurus
22.11.2006, 12:01
Մի դեպք էլ, իմ անցած կյանքից, դեռ 2 կուրս էի:
Մի հատ աղջկա հետ պայմանավորվել էի հանդիպման , բայց ասել էր թե մենակ չեմ գա , դու էլ ընկերոջտ հետ արի , ասի լավ:
Ընկերս էլ, նստած Չատ ա անում, ինչանում եմ չի հելնում, ուշանում ենք այ մարդ , վեջը չի:
Մտա իրա չատը , աղչկա անունով ու պայմանավորվեցի հետը ընդե , որտեղուզում էի

Angelina
22.11.2006, 13:02
Այս պատմությունը կատարվել է այսօր:
Նախ ասեմ, որ մեզ մոտ 4-րդ կուրսից սկսած առարկաները ցիկլերով են, այսինքն՝ մեկ-երկու շաբաթ մի առարկա են անցնում, հետո մյուսը և այդպես շարունակ…
Մեզ մոտ ստոմատոլոգիայի ցիկլ է: Դասախոսն ինչ-որ բան էր բացատրում, բայց չէինք պատկերացնում: Տարածքում ոչ մի նկար չկար: Ներողություն խնդրեց ու առաջարկեց ուսանողներից մեկի բերանում ցույց տալ: Մի աղջիկ համաձայնեց: Այդպես ցույց տվեց, և մենք հասկացանք: Հանկարծ աղջիկներից մեկն ասաց.
- Պատկերացնու՞մ եք հաջորդ ցիկլի ժամանակ էլ մեզ վրա ցույց տան:
Հաջորդ ցիկլը գինեկոլոգիա է… :D :D :D :D
Չտեսնված էր..................................................:hands :hands :hands

Esmeralda
22.11.2006, 14:26
Մի դեպք էլ, իմ անցած կյանքից, դեռ 2 կուրս էի:
Մի հատ աղջկա հետ պայմանավորվել էի հանդիպման , բայց ասել էր թե մենակ չեմ գա , դու էլ ընկերոջտ հետ արի , ասի լավ:
Ընկերս էլ, նստած Չատ ա անում, ինչանում եմ չի հելնում, ուշանում ենք այ մարդ , վեջը չի:
Մտա իրա չատը , աղչկա անունով ու պայմանավորվեցի հետը ընդե , որտեղուզում էի
Շատ հանրամիտ ես :)
մեկ-մեկ որ պետք լինի ծանր իրավիճակից դուրս գալ, արդեն գիտեմ, թե ում դիմեմ;)

Arisol
23.11.2006, 16:14
Ուրեմն էսօր իմ կուրսեցի մի աղջկա անծանոթ համարից զանգում են ու չեն խոսում, իսկ երբ ինքն էր հետ զանգում՝ անջատում էին: Համարն ասում ա մյուս աղջիկներին, որ զանգեն, էլի անջատում են, հետո ինձ են ասում, որ զանգեմ: Զանգում եմ, էլի անջատում են, հետո էլ հա ծնգցնում են, հետ եմ զանգում՝ անջատում են ու դրան զուգահեռ նաև էն աղջկան են զանգում, էդ աղջիկն էլ sms ա գրում «ես Ձեր նման պարապ չեմ, մի՛ զանգեք» (ասեմ, որ այս ամենը կատարվում էր ֆիզիկայի լաբորատորի ժամանակ), բայց նորից են զանգում ու լռում, հետո էլ պատասխան sms ա գալիս «ո՞վ ա» ու պարզվում ա, որ սխալ համարով ա ուղարկել:D : Դե ինձ էլ էին շարունակում ծնգցնել, ես էլ բռնեցի sms գրեցի «Արամ, ախպերս, էս ինչու՞ չես վերցնում հեռախոսը: Հո բան չի՞ պատահել:», յանիմ սխալվել եմ էլի, որ էլ չզանգեն, ու քանի որ իմ հեռախոսը նենց ա, որ առանց տվյալ համարը գրանցելու հնարավոր չի sms-ն ուղարկել, ուստի գրանցում եմ Aaa անվան տակ ու ուղարկում: Դասամիջոցին պարզվում ա, որ դա մեր կուրսեցի մի աղջկա նոր համարն էր, գժվացրել ա երկուսիս էլ, բայց իմ sms-ը չի հասել իրան:o : Ես էլ հեռախոսիս մեջ նայում եմ ու տենում եմ, որ երկու համար կա Aaa անվան տակ, այսինքն, եթե էդ աղջկան չի հասել, ապա մյուս համարին ա հասել, որն ինջ անծանոթ ա:o :Մի փոքր անց կուրսեցի մի տղա ա գալիս ու ասում ա «աղջիկնե՛ր, sms են գրել անծանոթ համարից» ու մինչև sms-ի բովանդակությունն ասելը լրիվս ծիծաղում ենք, խեղջը չի հասկանում, թե ինչ ա կատարվում:D : Դե երևի հասկացաք, որ դա հենց էդ կուրսեցուս համարն էր, որի անունը հոգնել եմ գրանցեմ ու գրել եմ Aaa:D :

Angelina
23.11.2006, 16:34
Ուրեմն էսօր իմ կուրսեցի մի աղջկա անծանոթ համարից զանգում են ու չեն խոսում, իսկ երբ ինքն էր հետ զանգում՝ անջատում էին: Համարն ասում ա մյուս աղջիկներին, որ զանգեն, էլի անջատում են, հետո ինձ են ասում, որ զանգեմ: Զանգում եմ, էլի անջատում են, հետո էլ հա ծնգցնում են, հետ եմ զանգում՝ անջատում են ու դրան զուգահեռ նաև էն աղջկան են զանգում, էդ աղջիկն էլ sms ա գրում «ես Ձեր նման պարապ չեմ, մի՛ զանգեք» (ասեմ, որ այս ամենը կատարվում էր ֆիզիկայի լաբորատորի ժամանակ), բայց նորից են զանգում ու լռում, հետո էլ պատասխան sms ա գալիս «ո՞վ ա» ու պարզվում ա, որ սխալ համարով ա ուղարկել:D : Դե ինձ էլ էին շարունակում ծնգցնել, ես էլ բռնեցի sms գրեցի «Արամ, ախպերս, էս ինչու՞ չես վերցնում հեռախոսը: Հո բան չի՞ պատահել:», յանիմ սխալվել եմ էլի, որ էլ չզանգեն, ու քանի որ իմ հեռախոսը նենց ա, որ առանց տվյալ համարը գրանցելու հնարավոր չի sms-ն ուղարկել, ուստի գրանցում եմ Aaa անվան տակ ու ուղարկում: Դասամիջոցին պարզվում ա, որ դա մեր կուրսեցի մի աղջկա նոր համարն էր, գժվացրել ա երկուսիս էլ, բայց իմ sms-ը չի հասել իրան:o : Ես էլ հեռախոսիս մեջ նայում եմ ու տենում եմ, որ երկու համար կա Aaa անվան տակ, այսինքն, եթե էդ աղջկան չի հասել, ապա մյուս համարին ա հասել, որն ինջ անծանոթ ա:o :Մի փոքր անց կուրսեցի մի տղա ա գալիս ու ասում ա «աղջիկնե՛ր, sms են գրել անծանոթ համարից» ու մինչև sms-ի բովանդակությունն ասելը լրիվս ծիծաղում ենք, խեղջը չի հասկանում, թե ինչ ա կատարվում:D : Դե երևի հասկացաք, որ դա հենց էդ կուրսեցուս համարն էր, որի անունը հոգնել եմ գրանցեմ ու գրել եմ Aaa:D :

Հետաքրքիր էր...........

Esmeralda
23.11.2006, 23:58
Ուրեմն էսօր իմ կուրսեցի մի աղջկա անծանոթ համարից զանգում են ու չեն խոսում, ...........

:D :D :D :D Ահագին ծիծաղելի պատմություն էր :D

Arisol
24.11.2006, 15:02
Ուրեմն էսօր երկրորդ ժամից էի դասի, պապիկս ասեց, որ զանգենք իրեն, ասենք, որ մեքենան ուղարկի հետևիցս, քանի որ երթուղային տաքսիներով հիմա վտանգավոր ա երթևեկել՝ վիրուսներ են տարածված: Դե վեր կացա, հագնգնվեցի, համարյա պատրաստ էի, տատիկիս ասացի, որ զանգի պապիկիս: Զանգեց: Անցավ 10-15 րոպե, մեքենան դեռ չկար, իսկ ինստիտուտից մինչև մեր տուն մաքսիմում 10 րոպե ա: Նորից զանգեցի պապիկիս, ինքն էլ ասաց, որ մոռացել ա ավտոն ուղարկի, հիմա կուղարկի: Մի քիչ ջղայնացա ու ասացի. «լա՛վ, սպասում եմ»: Երբ հեռախոսն անջատեցի, անմիջապես նայեցի ժամին ու տեսա, որ արդեն դասն սկսելու ժամանակն ա:o , ներվայնացա, զանգեցի պապիկիս ու ասացի. «Հիմա որ ուղարկես 10 րոպե ստեղ ա գալու, հետո մի էդքան էլ հետ ա գնալու, ես էլ ընդամենը մի ժամ ունեմ, 60 րոպեանոց դասից 20-25 րոպե ուշանամ, էլ ու՞մ ա պետք, որ գամ դասի, չե՛մ գալու, հետո էլ չասես, թե ես եմ ծույլ ու դասի չեմ գալիս:angry :»: Խեղջ պապիկս համեստորեն լռեց, բան չասաց, մենակ ասաց. «լավ, պետք չի գաս…»: Ես էլ կատաղած շան պես շարունակում էի ջղայնանալ, տատիկս էլ ինձ էր նայում ու ծիծաղում, ես էլ ասացի. «տեղերս նորից կբացեմ ու կքնեմ:beee :» ու էնենց մի մռութ էի արել, էն որ փոքր երեխուն նեղացնում են ու ինքը պռոշ ա անում է՜, այ տենց:D : Տեղերս բացեցի, շորերս հանեցի, պիժամաս հագա, մազերս քանդեցի, պարկեցի ու էլի պռոշ արած ասացի. «չարթնացնե՛ք ինձ», տատիկս էլ ծիծաղից մեռնում էր, չեր հավատում, որ հավես կանեմ շորերս հանեմ, պիժամաս նորից հագնեմ ու նորից պարկեմ քնելու:D :
Դե մոտ կես ժամ ննջեցի, բայց հետո պապիկս ռեմոնտչիկ բերեց տուն ու էլի ստիպված էի վեր կենալ, շորերս հագնել:this ու էլի կատաղած շան պես ջղայնալան:D : Կարճ ասած. денек не удался сегодня :cry :

TigranM
30.11.2006, 00:16
Ես պատմությունը ընկերս է պատմել:
Մի նորեկ զինվորի տանում են դիրքեր,Ղարաբաղում:Զինվորը առաջին անգամա դիրքերում լինում ու վախից ինքնաձիքը լիցքավորումա,ապահովության համար:Գիշերը չի կարողանում դիմանա ու քնումա, ազերի հետախուզը գալիսա ու հանումա ինքնաձիքի պահունակը,նստում խրամատի գլխին քարով խփում զինվորին ,որ զարթնի վախենա:Ես մեր զինվորն էլ աչքերը բացումա թե չե ինքնաձիգում եղած գնդակով ես հարիֆին շանսատակա անում:hands ,ու տենց ետ թուրքը մանթո մեռնումա:

Նորմարդ
30.11.2006, 21:50
Այս պատմությունը տեղի է ունեցել նախորդ ձմռանը:Արենի գյուղում տատիկիս կողմից հեռու բարեկամ ունեինք չեմ հիշում ինչ առիթ էր բայց գերդաստանով հավաքվել գնացել էինq:Ետ գալուց էլ մի լավ գինու լավ պաշար էին հետներս դրել:Թարսի պես երթուղային տաքսու վառարանը չեր աշխատում և մենք տաքանում էինք այդ գինով:
Տատիկիս եղբայրը նոր էր բջջ. հեռախոս գնել :) Դե առաջարկեց փոխանակվել համարներով վերջ իվերջո բարեկամներ ենք պիտի իմանանք միմյանց համարները:
Առաջինը ես առաջարկեցի նրան ասել իր համարը, որպեսզի ես զանգեմ իր մոտ կգրանցվի:
Նա ասաց:Ես հավաքում եմ համարը ինձ մոտ ցույց է տալիս, որ զագը գնում է, բայց նրա հեռախոսը լռում է:Խնդրեցի նրան կրկնել համարը նա կրկնեց (նույնն էր) ես զանգեցի ոչ մի արդյունք:
Վերջապես ասացի, որ նրա ասած համարը սխալ է, նա բարկացավ ասաց մի՞թե սեփական համարը չգիտի և այլն և այլն վերցրեց իմ ձեռքից հեռախոսս և զանգեց <<իրեն>>:Բոլորը անհամբեր սպասում էին, վերջապես պարզվելու էր ով է շատ խմել նա թե ես:)
Մի քանի րոպե քար լռությունից հետո: Նա սկսեց գոռգոռալ:
_Ով է՞:angry, այս համարը որտեղից է հայտնվել ձեզ մոտ:angry ::)

Cleopatra
05.12.2006, 23:20
Մի քանի օր առաջ Արմենիա հեռուստաըներություն էի հրավիրված, վերադառնալիս, երբ Դավթաշենի կամրջիի մոտ սպասում էի երթուղային տաքսիին, հենց առաջին պատահած երթուղայինը կանգնացրեցի, բայց նա շատ մեծ արագությամբ անցնելիս, ինձ չնկատեց (համենայնդեպս ինձ այդպես թվաց:) ): Հետո տեսա, որ ինձնից ահագին հեռու կանգնեց, մտածեցի, երեվի իմ համար չէ կանգնել, այլ ուրիշ իջնող կա և չփորձեցի նույնիսկ մոտենալ: :think Մի քանի րոպե հետո, երբ նորից շրջվեցի տեսա, որ երթուղայինը դեռ կանգնած է և իջնող չկա: Մեկ էլ տեսնեմ երթուղայինը, որը ի դեպ դատարկ չեր այլ, լավ էլ <<լիքը>> ետ է դառնում հատուկ ինձ համար: Ես իհարկե մոտեցա, ներս մտա, և դեռ շնորհակալություն չհասցրեցի ասել, վարորդը հրամայելով գոռաց, որ ինձ արագ տեղ տան:) , իհարկե, հաշվի չառնելով, որ երթուղայինում բացի ինձնից ելի կանգնաց մարդիկ կային:)

sweet
08.12.2006, 14:16
Նախ համառոտ ներկայացնեմ ինձ. 10-րդ դասարան եմ և 3 առարկա եմ պարապում ընթունելության քննությունների համար: Առավոտյան դուրս եմ գալիս տանից և երեկոյան 7.00 ին տուն գալիս: Դպրոցի դասերն ել գիշերն եմ սովորում:
Մի անգամ էլի հոգնած տուն եկա, հիշեցի, որ հաջորդ օրը դպրոցում գրելու ենք ստուգողական շարադրություն, ու ես պիտի պատրաստվեմ: ;) Վերնագիրը հետևյլն էր` "Սերը Չարենցի "Տաղարան " շարքում": Արդեն ժամը 2.30 էր, և քունս ահավոր տանում էր: Բայց, միևնույն է, առանց գրելու չէի կարող քնել: :[ Ու սկսեցի գրել... Առաջին նախադասությունները հաջող ստացվեցին, հաջորդները գրել էի կիսաքուն վիճակով...:8 Ի վերջո, չդիմանալով` գնացել էի, քնել:
Հաջորդ օրը գնացի դպրոց. առաջին հենց ժամին պիտի գրեի... Ուսուցչուհիս եկավ, վերնագիրը գրեց գրատախտակին , ես էլ հանեցի սևագիրս վոր արտագրեմ:
Ի~նչ տեսնեմ...:o :o :o :o :o :o Միայն առաջին հինգ նախադասությունն էի գրել Տաղարանի մասին: Դրանից հետո գրել էի "Դանթեական առասպելի", իսկ հետո` Տերյանի տեմայով, երբեմն էլ կիսատ, անկապ նախադասություններ:[ :[ :oy
Դե ինչ ստիպված սկսեցի համպատրաստից նորից գրել...:D :D :D :D
Վերջում էլ ասեմ` "5" ստացա::) ;)

Երվանդ
08.12.2006, 15:12
Մի քանի օր առաջ Արմենիա հեռուստաըներություն էի հրավիրված, վերադառնալիս, երբ Դավթաշենի կամրջիի մոտ սպասում էի երթուղային տաքսիին, հենց առաջին պատահած երթուղայինը կանգնացրեցի, բայց նա շատ մեծ արագությամբ անցնելիս, ինձ չնկատեց (համենայնդեպս ինձ այդպես թվաց:) ): Հետո տեսա, որ ինձնից ահագին հեռու կանգնեց, մտածեցի, երեվի իմ համար չէ կանգնել, այլ ուրիշ իջնող կա և չփորձեցի նույնիսկ մոտենալ: :think Մի քանի րոպե հետո, երբ նորից շրջվեցի տեսա, որ երթուղայինը դեռ կանգնած է և իջնող չկա: Մեկ էլ տեսնեմ երթուղայինը, որը ի դեպ դատարկ չեր այլ, լավ էլ <<լիքը>> ետ է դառնում հատուկ ինձ համար: Ես իհարկե մոտեցա, ներս մտա, և դեռ շնորհակալություն չհասցրեցի ասել, վարորդը հրամայելով գոռաց, որ ինձ արագ տեղ տան:) , իհարկե, հաշվի չառնելով, որ երթուղայինում բացի ինձնից ելի կանգնաց մարդիկ կային:)
Ջենտլմեն վարորդներել կան փաստորեն:)

Ուլուանա
08.12.2006, 21:43
Ջենտլմեն վարորդներել կան փաստորեն:)
Հետաքրքիր է, այդ ո՞ր օրվանից է մարդկանց վրա հրամայաբար գոռգոռալը ջենտլմենության դրսևորում... :o

StrangeLittleGirl
08.12.2006, 21:57
Համալսարանում մեր խումբն այս տարի շատ համերաշխ և ուրախ է: Ամբողջ օրը դասերի ժամանակ կատակներն անպակաս են: Բնականաբար, չեմ կարող բոլորը գրի առնել, բայց ձեր ուշադրությանն եմ ներկայացնում բոլորովին վերջերս կատարված մի իրադարձություն:

Մեզ մոտ հիգիենայի դաս էր: Քննարկում էինք, թե որ գործոններն են չարորակ նորագոյացություններ առաջացնում: Մեր առջև դրված էին Անգլիայի և Զիմբաբվեի վիճակագրական տվյալներ: Պարզվում է, որ անգլիացի տղամարդկանց մոտ չարորակ նորագոյացությունների 30 տոկոսը պայմանավորված է ծխելով, 30-ը՝ սննդով, ապրելակերպով, մինչդեռ կանանց մոտ սնունդ/ապրելակերպը կազմում ավելի քան 60 տոկոս: Դասախոսը հարց է տալիս.
- Ի՞նչ առանձնահատկություն ունի կանանց ապրելակերպը, որ այսպիսի բարձր ցուցանիշներ են ստացվել:
Տարբեր պատասխաններ հնչեցին.
- Սերիալ նայելը:
- Խոհանոցում աշխատելը:
- Հիպոդինամիան (թերշարժունություն)
- Ծննդաբերությունը:
Բայց բոլորն էլ սխալ էին: Վերջապես տղաներից մեկը ճիշտ պատասխան տվեց.
- Հա՜, զամասկան…
Խոսքը կոսմետիկայի մասին էր :D

Arisol
08.12.2006, 22:02
:D Լավ էր :hands
Հ.Գ. Kleopatra , ճիշտն ասած պատմվածքիդ մեջ չհասկացա, թե որն էր զվարճալին:think …

Cleopatra
09.12.2006, 14:31
Ջենտլմեն վարորդներել կան փաստորեն:);) Ստացվում է, որ կան

Երվանդ
09.12.2006, 14:34
:D Լավ էր :hands
Հ.Գ. Kleopatra , ճիշտն ասած պատմվածքիդ մեջ չհասկացա, թե որն էր զվարճալին:think …
Սովորաբար վարորդները կոպիտ են իրանց գործի բնույթիցա էտ, իմ համար իրոք խնդալուա պատկերացնել տենց հոգատար վարորդ, հետևություն- Կամ Kleopatra-ն շատա սիրուն, կամել վարորդնա չափից դուրս ռոմանտիկ, կամել հարբածա եղել:D

Arisol
12.12.2006, 18:01
Ուրեմն էսօր ընկերուհուս հետ նստել էինք լսարանի վերջում, պարավոյի մոտ: Մաթեմի դասախոսություն էր, տետրս վերջացել էր, չէի գրում, ընկերուհիս էլ տո գրում էր, տո՝ չէ: Մի հատ շալվար ունեմ, մի քիչ ջակի-ջուկի ա, կողքերին ջեբեր ունի, ջեբերից ել տելեր են կախված երկու հատ: Էդ թելերի հետ բոլորը սիրում են խաղալ, առավել ևս սիրում են ինձ կապոտել ինչ-որ բանի ու էսօր ընկերուհիս բռնեց կապեց ինձ իրա ոտին:D : Դե ահագին խնդացինք, հետո ուզեցանք արձակել, բայց…Ամուր հանգույցներ (узлы) էր արել, ոչ մի կերպ չէինք կարողանում արձակել:D : Տենց կես ժամ մնացինք իրար կապված, չարչարվում էինք, բայց չեր ստացվում արձակել մեզ միմյանցից:D: Ինչ-որ մեկն եկավ ու ինձ կանչեց:o , էդ ժամանակ մի խառնվել խառնվեցի, մի ծիծաղ էր բռնել, դասախոսին ասեցի, որ ցանկություն չունեմ դուրս գալու, իմ տեղ մեկ ուրիշի ուղարկեցի:Զանգի ժամանակն էր մոտենում, խառնվել էինք իրար, մի հռհռոց ա բռնել երկուսիս:D , ես դեռ տենց հավեսով չէի խնդացել:D ու մեկ էլ զանգը հնչեց:o , բոլորը վեր են կացել, իսկ մենք չենք կարողանում վեր կենալ, լսարանաում լիքը ուսանող, դասախոս կա:D : Վերջը մի աղջիկ արձակեց, բայց էդ ընթացքում ամբողջ ինստիտուտով մեկ արդեն շուխուր էր ընկել դրա մասին, ով մեզ տեսնում էր ՝ հարցնում էր. «էդ ճի՞շտ ա, որ իրար կապվել էիք ու չէիք կարում արձակել»:D :
Ահա էսօրվա իրավիճակի նկարը, որ ավելի պատկերավոր լինի;) :

Երվանդ
12.12.2006, 18:09
Շատ սիրուն նկարա:D :hands

Xolms
13.12.2006, 18:02
Իրական դեպք.
Եզդին ավտոշուկայւմ մանե գալիս և մոտիկանում է վաճառողին, որը վաճառում է ավտոմեքենայի մառտկոց և հառցնում.
-Ձեզ մոտ կարմիր ՆԻՎԱ-ի մառտկոց կա՝ :think
Վաճառողը - Ոչ միայն կանանչի է :D
Եզդին - Դե լավ գնամ ելի մանգամ :D :D :D :D :D :D

Վազգեն
03.01.2007, 10:41
Ընկերս մի ռուսախոս դասախոս ուներ, որը Արգիշտի արքային միշտ ասում էր Արգիշտի Մենուայովիչ::D

Goga
04.01.2007, 12:43
Մի անգամ որոշեցինք դասից փախչել, այդ օրը միջոցառում էր մեր դպրոցի դրսի բեմում, մեր դասարանն էլ գտնվում էր նրա վերևի հարկում, տղաներից մեկը պայուսակը գցեց պատուհանից ներքև՝ ուղիղ պահակի գլխին:D :D դե մինչ շտապ օգնությունը կգար, ամբողջ դպրոցը դասից փախավ:D :D

Arisol
08.01.2007, 19:51
Վայ, ժող, նոր ո՜նց լոմկվեցի…
Ուրեմն մոտ կես ժամ առաջ սովամահ էի եղել, գնացի տուն ուտելիք բերելու, տատիկս ֆոլգայով փաթաթաց բան տվեց՝ ընդունելով դա խոզի բդի կտորի տեղ: Ես էլ բերեցի, տրամադրված, լավ ախորժակով բացեցի, որ ուտեմ, մեկ էլ ի՜նչ տեսնեմ:o … Խոզի բուդի փոխարեն խնեցու կարագ էր, որը չեմ սիրում :cry : Էս ի՜նչ լոմկվել լոմկվեցի, լաց էի լինում համարյա, բայց չէի դադարում ծիծաղել կատարվածի վրա:D : Դե ինչ, էսքանով սովածությունս չանցավ, զատո լավ ծիծաղեցինք:D :

Arisol
03.02.2007, 21:16
Ուրեմն մի օր, երբ Հովոն ինձ ճանապարհեց տուն, նստացրեց վերելակ ու ինքն էլ գնաց, իսկ ես որոշեցի գլխին օյին խաղալ, որ էլ մենակով վերելակ չնստացնի: Հենց մտա տուն՝ մամայիս համոզեցի, որ մասնակցի իմ розыгрыш-ին: Ճիշտ ա, երկար ժամանակ մամաս չէր համաձայնում, այնուամենայնիվ՝ համոզեցի: Բռնեցի Հովոյին sms գրեցի հետևյալ բոցանդակությամբ. «Հով ջան, մնացել եմ լիֆտում, չեմ կարողանում ոչ մի տեղ զանգել, մեռա sms գրելով, չգիտեմ՝ սա կհասնի, թե չէ, կապս գնում գալիս ա…Զանգի մեր տուն, մամայիս ասա, որ մնացել եմ լիֆտում, թող գա բացի:»: Դե միամիտ Հովոն էլ հավատաց ու միանգամից զանգեց մամայիս: Ես մամայիս դեմը նստած փռթկվել էի, էլ չէի դիմանում թե՛ Հովոյի վախեցած ձայնին, թե՛ մամայիս լուրջ-լուրջ անհանգիստ տեսքից:D : Մամաս իբր գնաց լիֆտը ստուգելու, իսկ ես էլ մեջը չէի:D : Էս Հովոն զարմացած հարցրեց, թե բա ո՞նց, բա ու՞ր ա: Երկուսն էլ խառնվել էին իրար:D : Մի րոպե անց Հովոյին sms գրեցի «կատա՜կ:D » բովանդակությամբ: Մի հատ լավ շունչ քաշեց էդ ժամանակ Հովոն:D : Զանգեցի՝ լոմկա վիճակում էր ու ծիծաղում էր:D :
Դե սա իրոք розыгрыш էր, բայց ահա, թե ինչ պատահեց այդ դեպքից մոտ մեկ ամիս անց: Գիշերվա ժամը մեկն էր (ամառային օր էր), Օպերայի կանգառում Հովոն ինձ և ընկերուհուս նստացրեց 93 համարի երթուղայինը, որը Կոմիտասով ա գնում, իսկ մենք գնում էինք Հ. Քոչար: Սովորաբար իմ ձեռքին 1000 դրամից պակաս փող չի լինում, բայց էս անգամ դրամապանակս թողել էի մամայիս պայուսակում ու մոռացել:o … Դե ձեռքիս 100 դրամ կար, մտածեցի, որ ընկերուհուս ձեռին էլ մի էդքան կլնի, բայց էն էլ պարզվեց, որ իր ձեռին 50 դրամ ա, ինքն իր փողերն իմ դրամապանակի մեջ էր գցել:D , իսկ երթուղայինի գինն այդ ժամին 200 դրամ ա…Հիմա խայտառակ չլնելու համար ընկերուհիս իրան չիմացողի տեղ դրեց ու ասաց բարձր «Քոչարով եք չէ՞ գնում», վարորդն էլ ասեց «չէ՛, Կոմիտասով»: Մենք էլ խառնվեցինք իրար, շուխուր դրինք ու իջանք, բախտներս բերել էր, որ դեռ տեղից չէր շարժվել:D : Հիմա դուրս ենք եկել ու անվերջ ծիծաղում ենք, գոնե ժամը 1-ը չլիներ գիշերվա, ոտով կգնայինք… Ստիպված Հովոյին sms գրեցի՝ կարճ ներկայացնելով մեր իրավիճակը: Քանի որ մի անգամ արդեն գլխին օյին էի խաղացել՝ մի քիչ անհավատալով զանգեց, որ համոզվի, որ էլի розыгрыш չի:D : Ցավոք розыгрыш չէր ու Հովոն ստիպված էր մեզ օգնության հասնել:D :Դե ես ու ընկերուհիս էլ, բնականաբար, ահավոր քաշվել էինք, կարմիր լոլիկ էինք դառել:oy :

Մանե
03.02.2007, 21:34
Իսկ օրինակ ես մի անգամ ընկերուհուս համոզել էի,որ 6 ամիս պիտի բացակայեմ Հայաստանից./Համոզելու տաղանդը իմ մոտ լավ ա զարգացած/. Հեռախոսով ընենց էի համոզում,որ ընկերուհիս լացում էր. Բայց տենց էլ չասեցի,որ խաբել եմ.Մյուս ընկերուհուցս էր իմացել ու 4 օր հետս չխոսաց.
Մի երեկոյան ժամը 11.55 էր.Անելու բան չունեի,ասեցի ընկերուհուս գլխին խաղամ. sms գրեցի,որ դուրս եմ գալիս Ֆիզմաթից ու գնում եմ Պոլիտեխնիկ. Էնքան լավ էի համոզել, որ արդեն գրում էր խի մեր մոտ վատ էր,որ դուրս եկար. Հիմա մի ծիծաղ ա բռնել.որ սաղ տնեցիքին տնից հանեցի.Ասում էր,ոչինչ,շուշուտ մեզ կգաս կտենաս.Չես կարա համոզես,քո մոտ դա լավ ա ստացվում.Ես էլ գրեցի,իմ մոտ ուրիշ բան էլ ա լավ ստացվում.Ասեց,մենակ չասես խաբելը. Ասեցի հա. Մի ժամ ինչ ասես չեր ասում.Նոր 02.00-ի կողմերը հանգստացել ա. Էլ ոչ մի ասածիս չեն հավատում,ինչքան էլ ճիշտ ասեմ.Ընկերրուհիս ասում ա,որ մի օր զանգես,ասես մեր տունը պաժառ ա ընկնում,չեմ հավատա:D

TigranM
14.02.2007, 02:04
Ուրեմն ենօրը լսարանում տետրեր էին դրված,ձմեռվա քննաշրջանից էին մնացել, պինդ մամնի ֆիզիկա առարկայից:Նայում էի թե ինչ սխաներ էին արել ու դասախոսն ինչ գնահատակններ էր նշանակլ:ՄԻ հատ հարց կար Բորի պոստուլատնորից, ուսանողներից մեկը գրել էր՝ «բոլորն ապացուցել են …» կողքը կարմիր գրիչով գրած էր՝«բոլորը չէ Բորը»:Երևի ետ ուսանողը շպոից էր արտագրել ու Բորի փոխարեն բոլորն էր գրել:D

Tumbler
14.02.2007, 21:33
Կարչ կասեմ.
Մի անգամ դպրոցում դասից պախել եինք:oյ Մտել եինք զուգարան, պատուհանը բացել ուզում եինք դուրս տրնեինք:crazy :sm , մեկել դասխեկը մտավ:o Ասեց ես ինչեկ անում , ընկերս ել ասեց:aha :tease



Մաքուր oդ ենք շնչում (զուգարանում ետե չմորացաք):lol :lol :lol

Davo'o
18.02.2007, 18:09
Էս պատմությունը շատ հին է, նույնիսկ չգիտեմ ում հետ է եղել, բայց իրական է և ուսանելի:) ,Սովետական տարիներին մոտ 80-ական թվերին մի պաշտոնյա, եթե չեմ սխալվում գործարանի տնօրեն 3 աղջիկ ուներ, ու կինը 4-րդ անգամ հղի էր: Աշխատանքի վայրում անհամբեր ծննդատնից լուր են սպասում… մի խոսքով զանգում են ասում են նորից աղջիկ է ծնվել: Հիմա էս աշխատողները, իր ենթականերից ոչ-ոք չի համարձակվում մտնի նրա սենյակ ու հայտնի նրան լուրը: Դե, որ չսպանի, աշխատանքից հաստատ կհեռացնի :) … Վերջը, գտնում են ամենահամարձակին ուղարկում են նրա սենյակ լուրը հայտնելու:
-Պարոն Մարտիրոսյան,- կմկմում է աշխատողը,- հիվանդանոցից զանգեցին, զույգ աղջիկ եք ունեցել:
Էս տնօրենը գժժվում է, ձեռքի ընկածը ջարդուփշուր է անում.
-:angry Վալոդ տունս քանդեցիր, էս տաս տարվա մեջ մի հատ լավ լուր չհայտնեցիր:
- Դե լավ Մարտիրոսյան ջան, ինչ ես ջղայնացել, կատակի էլ չես դիմանում, զույգ աղջիկ չի ընդամենը մի աղջիկ ա :
Մարտիրոսյանի սիրտը տեղն է ընկնում, Վալոդին էլ մի լավ մաղարիչ է անում, լավ լուր հայտնելու համար… :P

TigranM
18.02.2007, 22:09
Անցած ուրբաթ դասի ենք, պոլիտեխնիկի 5-րդ մասնաշեքում, Ժամը 19:00 էր դասը նոր էր սկսվել չորս կողմը բացարձակ լռությունա, տեց բան պոլիտեխնիկում էրևի մենակ ետ ժամերինա լինում,մեկել սկսեցին ինչ որ տարօրինակ ճռճռոցներ լսվել վերևի հարկից ու ինչ որ արտասովոր ձայներ էին գալիս:Շրջվեցի ընկերոջս հարցնում եմ ,-էս ինչ ձեներեն, դու լսում ե՞ս… լուրջ նայեց դեմքիս ու ասեց,- ապե տաշում են:Ահագին խնդացինք:

Հ.Գ. Ով կարգին հաղորդումները նայում է ինձ կհասկանա:

Ուրվական
18.02.2007, 23:05
Անցած ուրբաթ դասի ենք, պոլիտեխնիկի 5-րդ մասնաշեքում, Ժամը 19:00 էր դասը նոր էր սկսվել չորս կողմը բացարձակ լռությունա, տեց բան պոլիտեխնիկում էրևի մենակ ետ ժամերինա լինում,մեկել սկսեցին ինչ որ տարօրինակ ճռճռոցներ լսվել վերևի հարկից ու ինչ որ արտասովոր ձայներ էին գալիս:Շրջվեցի ընկերոջս հարցնում եմ ,-էս ինչ ձեներեն, դու լսում ե՞ս… լուրջ նայեց դեմքիս ու ասեց,- ապե տաշում են:Ահագին խնդացինք:

Հ.Գ. Ով կարգին հաղորդումները նայում է ինձ կհասկանա:

:D :D :D :hands

Arisol
21.02.2007, 16:26
Էսօր ես ու երկու ընկերուհիներս գնացինք խանութ` լիցքավորման քարտ առնելու: Քարտն առա, ջնջեցի ու միանգամից գցեցի աղբամանը ու հետո բարձրաձայն, շշմած մի քիչ, ասացի «քարտն առանց լիցքավորելու գցել եմ աղբամանը…» : Ընկերուհիներս սկսեցին ծիծաղալ, ու երբ ուշքի եկա՝ նույնպես ծիծաղում էի: Ընկերուհիս խորացավ աղբամանի մեջ և հանեց քարտը: Ես ու մյուս ընկերուհիս էլ ուշագնաց էինք լինում ծիծաղից:D : Գնում էինք համալսարան, ես էլ ճանապարհին լիցքավորում էի, մեկ էլ գրվեց «քարտն օգտագործված է» ու էդ ժամանակ էլ ավելի մեծ ծիծաղ էր սկսել 3իս մոտ:D : Նորից հետ դառանք էդ խանութն ու ընկերուհիս հանեց իմ քարտը, տեղում լիցքավորեցի: Իհարկե այս անգամ լիցքավորվեց, բայց մի ժամից ավել հետո ծիծաղում էինք կատարվածի վրա:D :
Էդ ամենին պարզապես պետք էր ներկա լինել, որ զգայիք ամբողջ պատմության համը:D : Իմ մոտ սովորություն ա դառել արդեն առանց լիցքավորելու քարտը շպրտել:D :

Selene
24.02.2007, 16:04
Էսօր ես ու երկու ընկերուհիներս գնացինք խանութ` լիցքավորման քարտ առնելու: Քարտն առա, ջնջեցի ու միանգամից գցեցի աղբամանը ու հետո բարձրաձայն, շշմած մի քիչ, ասացի «քարտն առանց լիցքավորելու գցել եմ աղբամանը…» : Ընկերուհիներս սկսեցին ծիծաղալ, ու երբ ուշքի եկա՝ նույնպես ծիծաղում էի: Ընկերուհիս խորացավ աղբամանի մեջ և հանեց քարտը: Ես ու մյուս ընկերուհիս էլ ուշագնաց էինք լինում ծիծաղից:D : Գնում էինք համալսարան, ես էլ ճանապարհին լիցքավորում էի, մեկ էլ գրվեց «քարտն օգտագործված է» ու էդ ժամանակ էլ ավելի մեծ ծիծաղ էր սկսել 3իս մոտ:D : Նորից հետ դառանք էդ խանութն ու ընկերուհիս հանեց իմ քարտը, տեղում լիցքավորեցի: Իհարկե այս անգամ լիցքավորվեց, բայց մի ժամից ավել հետո ծիծաղում էինք կատարվածի վրա:D :
Էդ ամենին պարզապես պետք էր ներկա լինել, որ զգայիք ամբողջ պատմության համը:D : Իմ մոտ սովորություն ա դառել արդեն առանց լիցքավորելու քարտը շպրտել:D :

Լավ էլ սովորույթ է;) Ուղղակի ընկերուհիդ է մեղք,խեղճ աղջիկ… ամեն անգամ աղբամանից քարտ հանել կլինի:D

Arisol
06.03.2007, 19:46
Էս դեպքը տեղի ա ունեցել տարիներ առաջ ինձ մի ծանոթ մարդու հետ: Ուրեմն մի կին էր մահացել, էդ մարդն էլ գնացել էր թաղման: Երբ ներս մտավ մեռածի տուն իր դեմից դուրս եկավ էն կինը, ում, իր կարծիքով, թաղելու էին: Խեղճ մարդը քիչ էր մնում ուշագնաց լիներ, ու առաջին հարցը, որ մտքին եկավ դա «բա դու չե՞ս մեռել»:D : Դե հետո պարզվեց, որ ոչ թե այդ կինն էր մահացել, այլ իր քույրը, իսկ այդ մարդը սխալ էր հասկացել:D :

Վազգեն
15.03.2007, 03:23
Այսօր լուրերում կարդացի։ Ուրեմն Չինաստանի Չունցին քաղաքում մի անշարժ գույքի ֆիրմա քաղաքում մի թաղամաս է գնել ու ուզում է մեծ առևտրի կենտրոն ու բարձրահարկ շենքեր կառուցել։ Բայց այդ մասում առանձատուն ունեցող մի մարդ հրաժարվել է տունը ծախել առաջարկված գնով, ավելի մեծ գումար է պահանջել։ Արդյունքը կարող եք տեսնել այս նկարում.

http://www.rambler.ru/news/world/funnynews/9925793.html

Goga
17.03.2007, 23:36
Մի օր ընկերուհուս հետ նստած էինք բացօթյա սրճարանում, խնդրեցինք, որ մատուցողը մեզ նկարի, մինչ նրան կտայինք ֆոտոապարատը, տեսանք, որ նա միանգամից կարմրեց ու ասաց, դե թուղթ ու գրիչ տվեք, մենք սկսեցինք ծիծաղել ու տվեցինք ֆոտոապարատը, նա փաստորեն լավ նկարում էր, և մտածել էր թե մենք գիտենք այդ մասին:D

Ուլուանա
22.03.2007, 13:36
Ուրեմն այնպես է ստացվել, որ քրոջս ու եղբորս առաջին ուսուցչուհին, այսինքն՝ դասվարը, մայրս է եղել։ Դե, նրանք էլ մամային դպրոցում «ընկեր Մուշեղյան» էին դիմում, հետը «Դուք»-ով էին խոսում, ինչպես վայել է իսկական աշակերտին։ :pioneer Մի խոսքով՝ դպրոցում մաման իրենց համար ուսուցչուհի էր (ի դեպ, բավական խիստ :nono), տանը՝ մամա :) ։ Հետաքրքիրն այն էր, որ դպրոցում երբեք չէին շփոթվում, ասում՝ մամա, բայց տանը պատահում էր, որ սովորության համաձայն՝ ընկեր Մուշեղյան էին ասում։ :D Մի հետաքրքիր հանգամանք էլ կար. երբ մամաս դասարանի երեխաներին սովորեցրել էր, որ մեծերին «Դուք»-ով է պետք դիմել, սկզբում դասարանի աշակերտներից միայն երկուսը դա յուրացրեցին... :( իր սեփական երեխաները... :blin Մնացածները դեռ ահագին ժամանակ շարունակում էին «դու»-ով խոսել իրենց ուսուցչի հետ։

Մի անգամ էլ, դասերն արդեն ավարտվել են, մաման քրոջս հետ պիտի արդեն դուրս գա դասասենյակից ու դուռը փակի, որ միասին գնան տուն։ Քույրս էլ գրատախտակին ինչ-որ բաներ է գրում (կամ նկարում), մամաս էլ ինչքան կանչում է, որ դուրս գա, անընդհատ ասում է. «Հիմա կգամ, ընկեր Մուշեղյան» (թեկուզ մենակ են, բայց քանի դպրոցից դուրս չեն եկել, դեռ ընկեր Մուշեղյան է, էլի :D )։ Մի խոսքով, մաման մի քանի անգամ կանչելուց հետո ասում է. «Վերջ, ես արդեն դուռը փակում եմ, գնամ»,- ու դուռը փակում է քրոջս վրա, բայց դռան հետևում կանգնած՝ սպասում, թե ինչ կլինի։ Քույրս էլ սկզբում չի հավատում, որ իրոք դուռը փակել, գնացել է, գնում է դեպի դուռը, որ բացի, դուրս գա, բայց տեսնում է, որ դուռն իրոք փակ է... :o սկզբում խփում է դռանը՝ կանչելով. «Ընկե՛ր Մուշեղյան, բացե՛ք, ընկե՛ր Մուշեղյան...», քիչ հետո՝ ավելի անհանգստացած ձայնով, արդեն գրեթե լացակումած. «Ընկեր Մուշեղյա՜ն...»:( , ու որ տեսնում է՝ էլի ձայն չկա, արդեն իրեն կորցրած, դռանն ուժեղ խփելով՝ գոռում է. «Մա՜մա՜, բա՜ց...»։ :cry Դե, մաման էլ ծիծաղելով արդեն բացում է դուռը։ :)

Srtik
04.04.2007, 08:31
Մորաքույրս գյուղում խանութ ուներ, ժողովուրդն էնքան պարտքով ապրանք էին տարել,:( որ մի քանի տետր արդեն լցվել էր էդ մարդկանց անուններով: Մի օր էլ, մորաքրոջս ամուսինը թղթի վրա գրեց «Ապառիկ չկա» ու կպցրեց պատին, որ գոնե կարդան ու ամաչեն ձրի ապրանք ուզելուց:
Մի քանի օր գնորդները գալիս-գնում էին ու ուշադրություն չէին դարձնում էդ գրածի վրա, էլի ասում էին էս ինչ բանը տվեք, վաղը փողը կբերենք...Մեկ էլ երրորդ օրը մի մարդ եկավ ու ասեց.
-Աբո ջան, էդ ապառիկը ե՞րբ եք բերելու, որ տենանք, թե էդ ինչ ա: Թե չէ քանի օր ա գալիս եմ, մենակ գրած ա ապառիկ չկա::angry
Էդ օրվանից պատին գրեցին «ՆԻՍՅԱ ՉԿԱ»::D

Lionne_en_Chasse
06.04.2007, 21:39
ՈՒրեմն մի երիտասարդ մի աղջկա ժամարդում է, աղջիկն էլ համաձայնվում է: Հանդիպում են, զբոսնում ու որոշում են մտնել մի տեղ մի բան խմելու: Նստում են, մի շիշ ֆրանսիական գինի են պատվիրում: Աֆիցանտը ( ոչ աֆիցանտուհին) ջարդրտվելով, խունջիկ-մունջիկ անելով պատվերը բերում է::kiss
- ՏՂԱ . Լավ տեղ ա չէ՞ :tsamon
- ԱՂՋԻԿ . Դե եսիմ...
- ՏՂԱ . Հա բայց էս ինչ անկապ մուզիկա են դրել, մի հատ կարգին բան չկա՞
- ԱՂՋԻԿ . Դե սենց... տպերը նմանատիպ մուզիկա են լսում :[
- ՏՂԱ . Հա ճիշտ ես էս Եվրոպան ցնդած տեղա, ինչ տեսակ մարդ ասես չես տենա... հլա սրանց հագածը նայի, բա մազերը... արա լավ բա տղեն տենց կլինի: Էս խի՞ են սաղ մեզ նայում :o
- ԱՂՋԻԿ . Չէ մեզ չեն նյում, .... քեզ են մենակ նայում :beee
- ՏՂԱ . Հա դե մեջների կարգին տղեն ես եմ :cool ... բայց արդեն նեռվերից վրա ազդում են, ի՞նչ ես նայում արա :angry
- ԱՂՋԻԿ . Լսի արի դուրս գանք հա էստեղից, մենակ ես էմ աղջիկ... արդեն վախենում եմ :unsure , էս ո՞ւր բերեցիր ինձ, ուրիշ կարգին տեղ չկա՞րրրրր :angry
- ՏՂԱ . Հա բայց տեղը լավ էլ պրիստիժ տեղա, կաֆեն էլա սիրուն, մենակ մեջի ժողովուրդը մի տեսակ... տարօրինակ են....:o արա էս սաղ ........ են??????? արա տենց չնայես ես քու.......... :aggressive
Մի խոսքով սրանք հոմոսեքսուալների կաֆե էին մտել, որտեղ մասան ահավոր հավանել էր տղային , բայց թշնամանքով էին վերաբերվում աղջկան: Իսկ քանի որ տղան հայ էր, էն էլ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅ ՏՂԱ, պատկերացրեք քանի հոգու գլուխն է ջարդում գինու շշով ու իր բռունցնքերով: Բայց թե ինքը մենակ, իսկ Եվրոպայում ի՞նչն է շատ, հոմոսեքսուալները... հավաքվում են խեղճին լանգենտ սարքում: Ոչինչ առջևում 1 ամիս ժամանակ կար վնասվացքները լավացնելու համար ... ոստիկանական բաժանմունքում :(

Ավելացվել է 7 րոպե անց
Էս դեպքերն էլ տեղի են ունեցել շատ վաղուց, դեռևս կոմունիստական ժամանակաշրջանում, երբ մեր հայ տղամարդիկ մեկնում էին Ռուսաստանա խոպանի... ձեռքի հետ էլ ծանոթություններ էին հաստատում ռուս աղջիկների հետ: Բայց քանի որ ռուսերենին լավ չէին տիրապետում երկխոսությունը նման ձևով էր ընթանում՝
( հայերեն- արի այսօր ժամը 9-ին հանդիպենք այստեղի "ստոլբայի" մոտ)
-Զդռասվույ, դավայ դեվիձ չիսով տի ստոլբա յա ստոլբա
-------------------------
Նույն սցենարով - Սյեմ չիսով տվայա գլազա մայա գլազա իրար սվարկա

:D :D :D

Vahan Jan
16.04.2007, 18:18
Շատ լավն էր :hands :hands

Srtik
19.04.2007, 10:47
Այս զվարճալի պատմությունը Ռուբեն Գասպարյանի «Ծագումով գյումրեցի ենք» գրքից եմ գրում: Իրական դեպք է. կատարվել է նրա հետ::)

«Մորական տատս՝ բաբոս (էդպես էինք ասում), Թիֆլիս էր ապրում, Վորոնցով, Չայսուբանսկի թիվ 6 տանը: Տասնյոթ տարեկան տղա էի: Մի օր մերս ասաց՝ գնա Թիֆլիս, բաբոյին բեր: Ուրախությամբ համաձայնվեցի, քանի որ Թիֆլիս աչք դրած աղջիկ ունեի: :P Նստեցի գնացք և հաջորդ օրը հասա Թիֆլիս: Երբ տուն հասա, գիշերվա ժամը երկուսն էր: Բաբոն դուռը բացեց, ներս մտա, մի քիչ խոսեցինք, ասի. «Բաբո, ի՞նչ կա ուտելու», թե. «Բալա ջան, ընդեղ պանիր, հաց կա»: Ասի՝ բաբո ջան, մաման երկու հատ եփած հավ է դրել հետս ( մանավանդ ամբոցջ ճանապարհին աչքս էդ եփած հավերի վրա էր:nyam ), արի մեկը հիմա ուտենք, մյուսն էլ վաղը առավոտը կուտենք ու կշարժվենք: Թե. «Բեր բալա ջան»: Տատս ութսունվեց տարեկան էր, աչքերը լավ չէին տեսնում իր ասելով, բայց հլը փորձեիր թեյի մեջ չորս շաքար գցեիր, վռազ կտեսներ:D : Պապս էլ ժամանակին պովր (խոհարար) էր աշխատել, Աստված հոգին լուսավորի, շատ բարի, լավ մարդ էր: Մամաս պապիս անունն է ինձ դրել, դե, քանի որ պապս պովր էր, պատից կախված չախուներ ( սուր մեծ դանակներ) ունեին: Ուզեցի չախուն վերցնեմ, որ էդ եփած հավը կտրեմ, բաբոս թե. «Անաստված, իմ աչքերը էդքա՞ն էլ լավ չեն տեսնում, որ ես կտրեմ«: Ասի. «Դու կտրի, բաբո»: Բաբոս տարավ-բերեց էս չախույով որ խփեց հավին, էս եփած հավը արյունի մեջ կորավ: :o Սկզբում չհասկացա, թե ինչ կատարվեց, մի երկու վայրկյան հետո բաբոս ղժժաց: Դու մի ասա՝ փոխանակ հավին խփեր, իր բութ մատի եղունգն էր թռցրել: Բաբոս գոռում էր, թե շուտ արա, շտապ օգնություն կանչիր: Է՜, ո՞նց կանչեմ,:esim ոչ վրացերեն գիտեմ, ոչ լրիվ ռուսերեն, համ էլ գիշերվա ժամը երկուսն անց է, հեռախոս էլ չկար:
Ասի, բաբո ջան, արի շաքար ծեծեմ, լցնեմ վրան, թող արյունը կտրվի, մինչև լույսը բացվի: Ասաց՝ բեր բալա ջան: Ձեզանից շատերը լավ կհիշեն առաջվա խոշոր շաքարները: Սխտորի աման կար, մեջե ծեծեցի ու լցրեցի բաբոյի ձեռքին, և շորով սկսեցի փաթաթել: Ինչքան փաթաթում եմ, էնքան արյունը դուրս է տալիս: Վերջը, էնքան փաթաթեցի, որ արյունը էլ չերևաց, ու պառկեցրի քնելու: :lazy Ես էլ երեխա տղա, էս ամեն ինչից հոգնած, հազիվ էի աչքս կպցրել, մեկ էլ տեսնեմ բաբոս նորից գոռում է:aaa ՝ բալա ջան հելի, ձեռքս էլի ցավում ա, երևի շաքարը ջանն ա քաշել, հելի նորից շաքար ծեծի: Սկսեցի բաբոյի ձեռքի շորը քանդել: Քանդեցի-քանդեցի, այ քեզ հրաշք,:o մատը նորմալ է, եղունգը տեղը, աչքերիս չէի հավատում: Դու մի ասա, գիշերը, որ ցավում է, բաբոն ինքն է քանդում շորը, հետո փոխանակ ցավող մատին կապի, բռնում առողջ մատին է փաթաթում::D Իսկ էդ առանց եղունգ մատը, որ կպնում է վերմակին, ցավում է: Ինչևէ, նորից շաքար լցրեցի, կապեցի, մի կերպ քնեցինք: Առավոտյան շտապ օգնություն կանչեցինք, եկավ, սրսկեց, սիրուն վիրակապ դրեց, թողեց գնաց:
Բաբոս շատ սիրուն կին էր: Մի շալ ուներ փուսկուլներով, շորերի վրայից գցում էր: Հագած-կապած, ակնոցը դրած, ընկել եմ բաբոյի թևը ու քայլում ենք դեպի գնացքը: Ով Թիֆլիսի պեռոնն եղել է, կհիշի, լիքը մարդիկ են նստած երկու կողմում, իսկ մենք էլ մեջներով քայլում ենք դեպի գնացքը: Հանկարծ բաբոն կանգնեց, թե՝ սպասի բալա ջան, ոտքերս առաջ չեն գալիս:
Ասի՝ ի՞նչ է եղել, բաբո: Ասաց՝ վայթեմ փոխանիս ռեզինը փախավ::D Ասի, ինչխ թե, ու նայեմ, ի՞նչ տեսնեմ. դեղին գույնի փոխանը, սև ու սպիտակ թելերով կարկատած, մեջտեղն էլ թաց, ընկած է ոտքերի արանքը, չուլ ու փալասներն էլ հետևը::oy
Ասի՝ բաբո ջան վերև քաշի, խայտառակ եղանք, ժողովուրդե մեզ է նայում: Բաբոն թե՝ չեմ կարում կռանամ: Ասի՝ ո՞վ պտի կռանա, ու սկսեցի բաբոյի փոխանը վերև քաշել: :{ Մի կերպ քաշեցի վերև ու տվի բաբոյի ձեռքը, ասի՝ ձեռքովդ ձիգ պահի: Հազիվ հասանք գնացքին:
Բաբոն մի ձեռքը գցեց բռնիչին, մոռացավ, որ մյուս ձեռքով փոխանն էր բռնել, երկրորդ ձեռքն էլ գցեց, որ բարձրանա, նորից փոխանը փախավ::o :D
Հիմա պրավադնիկը գոռում է, թե շուտ արեք, բարձրացեք, գնացքը շարժվում է: :angry Պրավադնիկին ասացի բաբոյի ոտքերը չեն շարժվում, և խնդրեցի թե՝ արի ես բարձրացնեմ, դու փոխանը հանի: Էդպես երկուսով մի կերպ բաբոյի փոխանը հագից հանեցինք, ու շպրտեցի գնացքի տակ: Բարձացանք, նստեցինք մեր վագոնը: Տեսնեմ բաբոն ծնկներին է խփում ու ասում. « Բալա ջան, էս ինչ էր եղավ»: Ես էլ գիտեմ, պիտի ասի, թե էս ինչ էր եղավ, խայտառակ եղանք: Ասի. « Բաբո ջան, ի՞նչ եղավ»: Թե. «Բալա ջան, շեքերս պաղավ»: ;) Կողքս մի թերթ կար սեղանին դրված, ճմրթեցի ու քցեցի բաբոյի շեքերի արանքը, ասի՝ դե տաքացիր: Չեք պատկերացնի, ամբողջ գիշեր չքնեցի, քանի որ բաբոյի հագին փոխան չկար, ասի, հանկարծ մարդ չմոտենա, բաբոյին բան չպատահի, ու ըտպես բաբոյին, առանց փոխան, հասցրի Լենինական:P » :

Ուլուանա
19.04.2007, 11:28
Սրտիկ, էս ի՞նչ արեցիր։ :D :hands Մեռա ծիծաղից... :lol

Marinushka
19.04.2007, 13:32
Էս դեպքը պատահել է ծանոթներից մեկի հետ շատ տարիներ առաջ: Էս մարդը մտնում ա աշխատասենյակ ու ընկերներին հարցնում. << Ինձ կլեչատնի գլխով ու քյաչալ կոստյումով մարդ չի հարցրել?>>:

Ընկերներից մեկն էլ, կրկին շատ տարիներ առաջ բացում է տաքսու դուռը և վարորդին ասում. <<Զեյթուն ջան, Վարպետ կտանես?>>:

Djavaxhq
21.04.2007, 06:57
Մի զվարճալի պատմություն էլ ես հիշեցի
Ուրեմն մեկին լավ հարբած տուն են տանում տունը որ տեսնում է ասում է.
-Լավ էլ պետք չի ես մնացածը մենակ կերթամ:
Սրան թողնում են մենակ ես խեղճն էլ գնում մտնում է շանը բունը քնում է մի քիչ հետո շան գռմռոցից զարթնում չի ջոկում ուր է ասում է.
-Շուշան խռմփացնում ես:
Ձեռը գցում է շան վզով ու զարմացած.
-Իյա Շուշան ես շբով ես քնել:

գյումրեցի աղջիկ
22.04.2007, 08:19
Պատմում է Ռուբեն Գասպարյանը (Ղուրբան):

Մի հաճախորդ ուզեց, որ իր «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան «Մարսկոյ վալնա» (այդպիսի ներկ կա) գույն փչվի:
Աշխատողս չկարողացավ գլուխ հանել: Մեքենայի վրա փոսեր կային, առանձ զամասկելու փչեց: Երբ մեքենայի տերը տեսավ, որ ամբողջ ներկը ծորացել էր, իսկ փոսերը նույնությամբ մնացել էին, այսինքն՝ ամբողջ մեքենայի վրա ալիքներ էին, սրտնեղվեց և ասաց.
«Ախր, այ Ղուրբան, մեքենայի վրայի փոսերը նույնությամբ մնացել են:
«Ախպեր ջան, համ «Մարսկոյ վալնա» ես ուզում, համ էլ մեքենայի վրա ալիք չես ուզում, որ լինի, բա դա եղա՞վ»,-իմ հերթին նեղացա ես:

գյումրեցի աղջիկ
23.04.2007, 04:48
Տատս պատմում էր, որ իրենց վերևում ապրող հարևանները շատ են անհանգստացրել իրենց: Երբ մի գիշեր արթնացել են ուժեղ գմբոցից և առավոտյան հարցրել են թե այդ ինչ էր, հարևանուհին պատասխանել է. «Գարդիռոբի դուռն էր, գիշերը պոկվեց ու ընկավ ցած...»: Մի անգամ էլ այդպիսի գոբոցից վեր թռած տատս առավոտյան նորից հարցնում է հարևանուհուն թե ինչ էր պատահել: Այս անգամ լսում է. «Գոռիկիս շապիկն էր....:( » Գոռիկը նրա 30 տարեկան տղան է... Տատիկս զարմանում է:o «Շապիկի՞ց էր այդ գմբոցը»: Հարևանուհին պարզաբանում է. «Ինքն էլ մեջն էր.....:)

John
23.05.2007, 21:18
Ռազմագիտության դաս էր…եղանակները որ տաքացել են՝ դրսում ենք դաս անում: ռազմագիտության ուսուցիչը 45-ին մոտ տղամարդ է… ուրեմն շատերի կիսամյակային գնահատականը տատանվում էր 4-ի ու 5-ի մեջ… էս դասատուն եկավ ու ասեց.«Ով որ հինգա ուզում, թող ձեռք բարձրացնի…» բնականաբար բոլորը ուզում էին… «Աղջիկներին դնում եմ հինգ, իսկ տղեքը պետքա վաստակեն իրանց հինգը քրտինքով… տեսնու՞մ եք թենիսի դաշտի մոտի քարերը… ամեն մարդ իրա քաշին համապատասխան երեք քար է տանում ու քցում հողամասի անկյումում՝ ծիրանի ծառի տակ ու իրա կիսամյակային հինգը ապահովվում է…»: գնացինք իրա նշած տեղը… ասֆալտի վրա լցված էր շինարարական աղբ, որի գերակշռող մասը 10-15 կգ-անոց քարեր էին… առաջադրանքը կատարեցինք, վերադարձանք, հինգերը ստացանք… Մեկ էլ մեր տղեքից մեկը հարցրեց. «ընկե՛ր ……յան, էդ զիբիլը մեր դպրոցի հայաթի ասֆալտի վրա ի՞նչ գործ ուներ…» Էս դասատուն տատանվում էր՝ պատմի՞, թե՞ չէ… վերջապես որոշեց պատմել, բայց մի պայմանով, որ դպրոցում չենք տարածի… Ուրեմն էս մեր տնօրենը մի օր երեկոյան դպրոցից մեքենայով տուն գնալիս է լինում՝ համարյա դպրոցի դարպասների մոտ մի բեռնատար մեքենա է դիմացը դուրս գալիս ու մեր տնօրենը ստիպված է լինում ճանապարհը զիջել… հետո էլ նենցա ստացվում էս բեռնատարի հետ խոսակցության են բռնվում…
տնօրեն-Ի՞նչ ես տանում
վարորդ-հող
տնօրեն-ու՞ր ես տանում
վարորդ-դե տանեմ քաղաքից դուրս մի տեղ դատարկեմ գամ
տնօրեն-խի՞ ես քաղաքից դուրս հասնում… մեզ էլ հենց հողա պետք՝ տար դպրոցի բակում մի հարմար տեղ դատարկի… մի րոպե, զանգեմ պահակին զգուզացնեմ…
տնօրենը պահակին զգուշացնումա, պահակը դարպասը բացումա, բեռնատարի պարունակությունը դատարկվումա պահակի ցույց տված տեղը… քանի որ մութա լինում՝ պահակը չի ջոգում, թե ինչը ինչոցա… տնօրենը առավոտ գալիսա դպրոց ու տեսնում… շինարարական աղբ… բաԼ տենց բաներ…
դե արի ու մի նշի, թե որտեղացի՞ է մեր տնօրենը… ապարանցի :)

Tatev
24.05.2007, 09:35
Մի զվարճալի պատմություն էլ ես հիշեցի
Ուրեմն մեկին լավ հարբած տուն են տանում տունը որ տեսնում է ասում է.
-Լավ էլ պետք չի ես մնացածը մենակ կերթամ:
Սրան թողնում են մենակ ես խեղճն էլ գնում մտնում է շանը բունը քնում է մի քիչ հետո շան գռմռոցից զարթնում չի ջոկում ուր է ասում է.
-Շուշան խռմփացնում ես:
Ձեռը գցում է շան վզով ու զարմացած.
-Իյա Շուշան ես շբով ես քնել:

Էդ շունն ա՞ էդքանը պատմել։

Djavaxhq
30.05.2007, 23:00
Էդ շունն ա՞ էդքանը պատմել։

Չգիտեմ երեւի

Ավելացվել է 4 րոպե անց
Մեկին, որ նոր էր Ռուսաստանից ընտանիքով վերադարձել հարցնում են ինչ կար չկար ենտեղ դե ասում է
-ինչ լիներ Ռուսների երեխեքը մի մատ երեխա ռուսերեն ընենց էին բլբլացնում մեր տղեքը մեծ մարդ էին չէին կարում գոնե միքիչ խոսեին:

Karina
04.06.2007, 16:47
Էս դեպքը պատահել է ծանոթներից մեկի հետ շատ տարիներ առաջ: Էս մարդը մտնում ա աշխատասենյակ ու ընկերներին հարցնում. << Ինձ կլեչատնի գլխով ու քյաչալ կոստյումով մարդ չի հարցրել?>>:

Ընկերներից մեկն էլ, կրկին շատ տարիներ առաջ բացում է տաքսու դուռը և վարորդին ասում. <<Զեյթուն ջան, Վարպետ կտանես?>>:


:aha Նմանատիպ մի պատմւթյուն էլ քրոջս հետ է կատարվել: Զանգահարում ա մեր հարևանի տուն.
-Վարդան տյոտյա, Սուսան ձյաձյան տանն ա՞ :lol

Մանե
04.06.2007, 17:18
դե արի ու մի նշի, թե որտեղացի՞ է մեր տնօրենը… ապարանցի :)
Դե եթե պահակն էլ Ժոռը լինի...:D

Մարիամ
14.06.2007, 09:29
ուրեմն սենց մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ իմ սիսադմինական օրերից մեկում..
Մի անգամ շատ փոքրիկ մի չաթիստուհի եկավ մեր մոտ. Մի կես ժամ չաթելուց հետո կարիք ունեցավ նկարը ուղարկելու. մտածեց մտածեց.. և վերջապես հարցրեց.
-նկարս ո՞նց ուղարկեմ.
-իսկ նկար ունե՞ս.
-հա.... ունեմ.
-դե ֆլոպիկտ մցրա դիսկավոդի մեջ ու ուղարկի.
-էղաֆ. (կարծես թե ջոկեց, ու ձևն էլ գիտեր)
մեկել տեսնեմ 10x13սմ չափսի ֆոտոն խցկում է ֆլոպի սկավառակ կարդացող արտաքին հիշ. սարքի մեջ
լավ ա 20x25 չափի նկար չէր

Root
14.06.2007, 09:32
4 Տարի առաջ Մոսկվայում էի .... մեքենայով շրջելիս խնդրեցի տանել հանրահայտ կայարանի մոտ ... հարցրեցին որ կայարանի ... երկար ժամանակ չէի կարողանում անունը հիշել... հետո հանկարծ հիշեցի .... Վլադիմիրսկի Ցենտրալ :D:D:D:D:D

Djavaxhq
17.06.2007, 10:04
Ռուսաստանում ծառայող մի հայ փորձում է աղջիկ կպցնել, մոտենում է աղջկան ու ասում.
-Ախ տի բամբակնայա, բեզ ոսկոռնայա, զավտռա չաս պիյատ յա ստոլբա տի ստոլբա
Կարճ ասաց վերջը չգիտեմ ոնց հաջողվում է ծանոթանալ:
մի հանդիպման ժամանակ տեսնում է հրամանատարին ու վախեցած:
- դեվուշկա, տամ լույսնակ, սուդա պպզի

Ուլուանա
19.06.2007, 10:59
Չգիտեմ, թե որքանով է զվարճալի, :oy բայց ժամանակին ինձ կարգին զվարճացրել էր...
Ուրեմն մի քանի տարի առաջ, երբ աշակերտներիցս մեկի հետ անգլերեն էի պարապում (2-րդ թե 3-րդ դասարանցի էր), այդ օրվա դասը մասնագիտությունների, զբաղմունքների մասին էր։ Դե, տարբեր բառեր ենք սովորում՝ ուսուցչուհի, բժիշկ, ինժեներ, նկարիչ և այլն, բնականաբար, ես նրան հարցնում եմ, թե ինչ է ուզում դառնալ, թե ինչ են աշխատում իր ծնողները, քույրը և այլն, ինքն էլ պատասխանում է։ Մեկ էլ հանկարծ հարցրեց (աշակերտներիս միշտ նախօրոք ասում եմ, որ ինձ անունով դիմեն). «Անահիտ, իսկ դու՞ ինչ ես ուզում դառնաս...:)»։ :blin Ու նենց հանգիստ, սովորական տոնով հարցրեց, կարծես իր դասընկերներից մեկին հարցնելիս լիներ, էլի, կամ իր տարիքի որևէ երեխայի։ :D Ես էլ մտածում եմ՝ լավ, էս երեխայի մտքով հեչ չի՞ անցել, որ ես արդեն վաղուց դառել եմ էն, ինչ դառել եմ, իսկ թե ինչ էի ուզում դառնալ, արդեն էական չի, կարևորը որ արդեն մի բան դառել եմ։ :)) Մի՞թե նրան ոչինչ չի ասում էն, որ եթե ես էստեղ նստած իր հետ անգլերեն եմ պարապում, ուրեմն երևի անգլերեն դասատու եմ դառել։ :D Մի խոսքով, իրեն էդպես էլ ասեցի, որից հետո ինքն էլ զարմացավ, որ մտքով չէր անցել դա։ :D

Բա, փաստորեն, այդպես էլ է պատահում, երբ աշակերտն իր ուսուցչուհուն հարցնում է, թե վերջինս ինչ է ուզում դառնալ...:))

Գաղթական
27.06.2007, 13:32
Մոտ 1,5 տարի առաջ ապրում էինք մի հանրակացարանում` ես, մեկ այլ Հայ տղա և մի Վրացի:

ՈՒչան՝ Վրացին, չնայած որ արդեն 40-ն անց էր, ինչ-որ երեխայական ու անհեթեթ մտածելակերպ ուներ, և, սրա համար, բոլորիս անեկդոտների հիմնական հերոսն էր:

Օրերից մի օր նա մեզ խնդրեց.
- Տղերք ջան, վաղը մեկդ հետս եկեք էլի.. բժիշկի մոտ հանդիպման եմ.. թարգմանելու կարիք կա..

քանի որ վաղ առավոտյան էր նշանակված հանդիպումը, ես դարձա մյուս Հայ ընկերոջը՝ Եղոյին.
- Եղ ջան, քել դու հետը գնա էլի, ես էդքան շուտ հելնողը չեմ..

էդպես էլ պայմանավորվեցինք:

Հաջորդ առավոտյան ինձ արթնացրեցին ՈՒչայի ձայները (բնականաբար՝ իրար մեջ շփվում էինք Ռուսերեն լեզվով).
- Յաղիշ, դուրս չե՞ս գալիս: հանկարծ չուշանանք..

չգիտեմ ինչու, այդ մարդը "Եղիշ" չէր կարողանում արտասանել, և միշտ կանչում էր "Յաղիշ", ինչն անասելիորեն նյարդայնացնում էր վերջինիս..

լսվում է Եղոյի ձայնը (ես դեռ սենյակումս պառկած հետևում եմ երկխոսությանը, բայց կռահում եմ, որ Եղոյի ձայնը լսվում է լողասենյակից).
- արա դե հանգիստ թող իյա.. հլա կես ժամ կա.. ասեցի հեսա դուրս եմ գալիս..

նորից է լսվում դռան թակոց..
- Յաղիշ, ասում եմ՝ հանկարծ չուշանանք..
- արա դե ամեն 5 րոպե որ գաս դուռը ծեծես՝ հաստատ չենք գնա..

մի 5 րոպե լռություն տիրեց..

հետո Եղոն դուրս է գալիս լողասենյակից և, հավանաբար, գտնում է ՈՒչային՝ կազմ պատրաստ կանգնած ընդհանուր մեծ սենյակում: լսվում է ՈՒչայի ձայնը, որն ուզում է ներկայացնել իր նոր տաբատը.
- նայի Յաղիշ.. ջինսս լավնա՞.. երեկ եմ առել..
- օօ.. մոյը ջինս..

"մոյը" - Հոլանդերեն նշանակում է - "սիրուն".. չգիտեմ, թե ինչու Եղոն էդ պահին Ռուսերենից թեքվեց Հոլանդերենի, բայց ՈՒչան, շփոթելով "մոյը" (Հոլանդերեն - "սիրուն") Ռուսերեն "մոյի"-ի հետ (Ռուսերեն - "իմը"), նեղացած հայտարարեց.

- իմը-իմը.. խի՞ա քոնը.. էդ իմ ջինսնա..

լսվում է Եղոյի առողջ ծիծաղը, որը կռահելով ՈՒչայի հասկացածը, և շատ չխորանալով՝ ասում է.
- հա.. բայց ես էլ ունեմ դրա նման ջինս..
- մեկա իմն ավելի լավնա՛..

էս մթնոլորտում նրանք դուրս են գալիս սենյակից ու ես, վերջապես, ստանում եմ հնարավորություն շարունակել քունս..

երեկոյան Եղոն պամտեց, թե ինչ է տեղի ունեցել արդեն բուժքույրի ընդունարանում..
ուրեմն՝ իրավիճակը.
բուժքույրը նստած է սեղանի մոտ ու թղթի վրա գրանցում է ՈՒչայի բոլոր առողջական գանգատները: Նրան դեմ-դիմաց կողք-կողքի նստած են Եղոն ու ՈՒչան: ՈՒչան պատմում է իր գանգատները Ռուսերեն, իսկ Եղոն թատգմանում է դրանք Հոլանդերենի..
բուժքույրի հագին լինում է մի կիսաթև T-shirt, որը, կիսով չափ, ծածկում է ուսի դաջվածքը, փոխարենը՝ ցուցադրելով դաջվածքի մնացած մասը: Ընթացքում, ՈՒչան նկատելով այդ դաջվածքը, խնդրում է Եղոյին.

- Յաղիշ, հլա հարցրու էդ ինչա նկարած ուսին..
- արա էլի սկսի՞ր.. հիվանդությունդ պատմի, գնանք.. էստեղ է՞լ պիտի մեզ խայտառակ անես..
- չէ, դե բա չիմանանք ինչա ուսին նկարած.. հլա տես ինչ սիրունա.. բայց չեմ ջոկում ինչ կարա լինի ամբողջ նկարը..
- "բիջո", ասինք՝ չէ.. ես խայտառակ չեմ ուզում լինեմ.. կամ հիվանդությունդ պատմի, կամ էլ՝ գնացինք էստեղից..

("բիջո" - Վրացերեն դիմելաձև է.. ասենք Հայերեն "արա"-ի նման.. Վրացիներին դիմելուց, հիմնականում օգտագործում են այս արտահայտությունը.. շատ ավելի հազվադեպ՝ "ձմա", "ձմաո", ինչը նշանակում է - "եղբայր": սա գործն էլ է հեշտացնում, երբ չես կարողանում մտապահել բազմատեսակ, մեզ համար խորթ, անունները: Նույն տրամաբանությամբ՝ Հայերին համարյա բոլոր ազգերի ներկայացուցիչները դիմում են "ախպեր", "ախպեր ջան"-ով, կամ, ասենք թուրքերին՝ "կարդաշ", և այլն..)

- ախպեր, խի՞ պիտի խայտառակ լինենք.. դու ասա, որ ես եմ հարցնում ու վերջ..

երբ երկխոսությունը շատ է երկարում, բուժքույրն այլևս չի դիմանում ու դիմում է Եղիշին.
- էդ ի՞նչ է պատահել:
- դե էս պարոնը պատմում է, թե ինչպես է իր գլուխը ահավոր ցավում, երբ առավոտները քնից արթնանում է.. ,- արագ հորինում է Եղիշը..

բուժքույրն ինչ-որ հարցեր է սկսում տալ էդ գլխացավի հետ կապված.. ՈՒչան չի դիմանում.
- ի՞նչ ասեց..
- ասեց, որ մի հատ էլ էտենց նկար "հետև"-ին կա..
- իյաաա.. սրա միտքը ոնց-որ ծուռա.. հլա հարցրու, թե բա էնտե՞ղ ինչա նկարած.. ,- ուրախանում է ՈՒչան:

Եղիշը "թարգմանում" է ՈՒչայի պատասխանները կապված "գլխացավ"-ի հետ, և հետևում են բուջքույրի մեկնաբանությունները, թե ինչից դա կարող է լինել..
ՈՒչան անհանգստանում է.
- ախպեր, հիմա՞ ինչա ասում..
- ասումա՝ թող գործից հետո գա, երկու նկարներն էլ ցույց կտամ..

ՈՒչայի ոգևորությանը չափ ու սահման չկա..
բուժքույրը, նկատելով հաճախորդի ուրախությունը, ինքն էլ է ուրախանում, որ կարողացավ օգնել ու ժպիտով պատասխանում ՈՒչային..

անցնում է մի քանի օր..

ՈՒչայի նոր արկածների տարափի ներքո, արդեն այս պատմությունը սկսում է խամրել ու մոռացվել..

մի երեկոյան էլ՝ նստած մեր սենյակում խաղաթուղթ ենք խաղում՝ "Դուռակի", երբ ՈՒչան, հանկարծ, ինչ-որ բան հիշելով, վրդովված հայտարարում է.

- ախպեր հիշո՞ւմ ես էն բուժքույրին.. էս էլ արդեն որերորդ օրնա, գնում եմ դրանց դռան մոտ կանգնում, կանգնում, մինչև դրանց գործը պրծնի.. ընկերուհիների հետ դուրսա գալիս ու կողովս անցնում՝ առանց մի բան ցույց տալու, կարծես թե ես եմ իրան բան խոստացել.. էնենց էլ "հալլո"-ա ասում տականքը ու ժպտում.. աչքիս հետս խաղումա գիտեք..

Գաղթական
27.06.2007, 16:24
Մի քանի ամիս առաջ մեր ընկերներից մեկը զանգեց հայտնելու, որ նոր աշխատավայր է գտել՝ դաշտում պետք է ծաղիկ հավաքվի: Առանց երկար-բարակ մտածելու՝ համաձայնվեցի:

դաշտերը Գերմանիայում էին: Ամեն առավոտ, մեր խմբով, Հոլանդիայից դուրս էինք գալիս Գերմանիայի ուղղությամբ՝ աշխատանքի:

Դաշտերում, բացի մեզանից, ուրիշ աշխատողներ էլ կային:

Կողք-կողքի կռացած ծաղիկ էին հավաքում մոտ 15-20 Լեհեր, 5-6 Գերմանացիներ, 5-6 Հոլանդացիներ ու 4-5 Հայեր.. Ամբողջ դաշտով մեկ տարածվում էր Հայերեն բացականչությունները ու ծիծաղը..

խմբովի ուրախ աշխատելը ավելի հաճել է ստացվում, քան ինքդ քո մտքերի հետ մի քանի ժամ կռացած ծաղիկ հավաքելը..

- արա, բա վերջին անիկդոտը լսել եք..
- ախպեր էս Լեհուհիին ես վերջը մի բան ասելու եմ հա..
- ախպեր ու՞մ մոտ հեռախոս կա.. մեկդ մի հատ Հայկական երաժշտություն միացրեք էլի.. սենց չեղավ..
ու տարածվում էր Հայկական Դուդուկը, կամ ասենք՝ զնրգում էր Ասատրյանի կամ մեկ ուրիշի ձայնը..

կարելի էր բացահայտ նկատել, որ մնացածը մեզ այնքան էլ բարեհամբույր հայացքներով չէին ողջունում.. է մե՞զ ինչ.. պահանջվում է գործ անե՞լ.. անում ենք.. մենք էլ էսպես ենք աշխատում.. ոչ մի օրենքի խախտում չկա.. ուրեմն՝ ստիպված են համակերպվել..

քանի որ Հյուսիսային սառը գոտի է՝ այս կողմերում, մինչև այժմ էլ, ամեն երկու օրը մեկ տեղատարափ անձրև է տեղում.. կարելի է պատկերացնել, թե ինչ էր կատարվում մի քանի ամիս առաջ.. աշխատում էինք՝ բաճկոններով կամ անձրևանոցներով..
մի այսպիսի ցուրտ առավոտ էլ, նորից, շատ ուժեղ անձրև սկսեց..

դաշտը լքել, բնականաբար՝ չի թույլատրվում.. աշխատանքը ամբողջ թափով շարունակվում է.. ոչ-ոք կատակելու տրամադրություն չունի.. բոլորը խոժոռ դեմքերով կռացած են ծաղիկների մարգերի վրա..

կողքիս մարգում աշխատող մի տղա՝ դիմեց ինձ. (Գերմաներեն լեզվով)
- ժամը քանի՞սն է..

եթե ես Գերմաներեն ընդհանրապես էլ չհասկանայի, միևնույն է՝ կարելի էր կռահել իր հարցի իմաստը՝ հատկանշական ձեռքի շարժումից..

բայց դե մի պատմություն պետք էր ստեղծել չէ՞, որ գոնե մի քիչ ցրվեր խոժոռ տրամադրությունը..

անմեղ աչքերով նայեցի հարցը տվողին. (Հոլանդերեն լեզվով)
- Հոլանդերեն գիտե՞ս..
- այո..
- դե ապացուցի..

տղան ապշահար տնտղեց հայացքս, ու, իր համար ոչ մի կասկածելի երանգ չհայտնաբերելով, կրկնեց հարցը արդեն Հոլանդերեն. [միայն՝ արդեն քիչ այլ ձևակերպեց հարցը]
- կարո՞ղ է իմանաս, թե ժամը քանիսն է..
- չէ.. չգիտեմ.. բայց եթե ուզում ես՝ կարող եմ նայել.. նայե՞մ..

տղան ավելի ցնորված հայացքով նայեց ինձ..
- ..նայիր խնդրում եմ..

դանդաղ իջեցնում եմ ձեռնոցս..
- 10:30
- շնորհակալությո՛ւն..
- խնդրեմ՝ 300Դրամ [Սիրում եմ այս արտահայտությունը]
- ???
- չհասկացար, չէ՞..
- չէ..
- դե ասում եմ՝ 300 Դրամ.. օրինակ այստեղի փողի անունը՝ Եվրո է.. մեր երկրի փողի անունն էլ՝ Դրամ է..

տղան ընդհանրապես կայծակնահարի կեցվածք ընդունեց.. վարանելով մի քանի վայրկյան տեղում մնաց և արագ առաջ անցավ իր մարգով՝ մոտ մի 50 մետր ինձնից հեռու՝ թողնելով իր աշխատատեղը այդ մարգի վրա..

իր բախտից՝ այդ տեղում, արդեն 3-րդ մարգի վրա, նույնպես աշխատում էր մեկ այլ Հայ տղա..

10 րոպե անց՝ հայտարարեցին 5րոպեանոց ընդմիջում:

Ես դանդաղ մոտեցա այդ մյուս Հայ տղային, որ այդ 5 րոպեների ընթացքում իրար հետ հասցնենք ծխել..

այն նույն տղան կողքից շարունակում էր անտրամաբանական հայացքով հետևել մեր շարժումներին ու իր համար անբացատրելի լեզվի ելևէջներին..

ես թեքվեցի դեպի նա, ու հարցս հնչեց Գերմաներեն լեզվով.
- դու Գերմանացի՞ ես..
- ..???.. չէ.....
- բա՞..
- Հոլանդացի..
- հիանալի է..

դրանից հետո՝ տղան շարունակեց իր գործը մեզանից շատ հեռու մի այլ մարգում..
օրվա վերջում՝ մոտեցանք մեր մեքենային, որպեսզի փոխվենք ու ճանապարհ բռնենք ետ՝ դեպի Հոլանդիա..

փոխվեցինք, գրավեցինք մեր տեղերը, ու դաշտամիջյան ոլոր-մոլոր ուղիներով սկսեցինք շարժվել դեպի մեծ ճանապարհ..

Սովորաբար՝ այս ամենը զուգորդվում էր մեքենայի բոլոր բաց պատուհաններից հնչող շատ բարձր Հայկական երաժտության հնչյուններով..

այս անգամ՝ ձայնը ցածրացրեցինք ու դանդաղ հետևից մոտեցանք այն նույն տղային, որը խաղաղությամբ իր հեծանիվն էր վարում..

մեքենայի անսպասելի հնչակը հնչեց անասելի ուժգին ու տղան իրեն հազիվ պահեց, որ անսպասելիությունից չտապալվի գետնին..

հաջորդ օրը նա այլևս չեկավ աշխատանքի..

էէհ.. հետո էլ ոմանք զարմանում են, թե ինչու օտարները չեն սիրում մեր Հայերին.. :o

Գաղթական
27.06.2007, 17:22
2004 թիվ, Շվեյցարիա

"Հայկական Արվեստն ու Մշակույթը Շվեյցարիայում" շաբաթվա շրջանակներում՝ մայրաքաղաքում՝ Բեռնում, կազմակերպված էին մի շարք միջոցառումներ՝ Սերգեյ Փարաջանովի մի քանի ֆիլմերի ցուցադրություն, Հայ ջութակահարուհու և իր Գերմանական խմբի համերգը, մի քանի Հայ արվեստագետների ելույթներ, պարեր և այլն..

Այդ ժամանակ ես սովորում էի Ցյուրիխի Տեխնոլոգիական Համալսարանում, և, համապատասխանաբար՝ բնակվում էի այդ քաղաքում: Շրջակայքի Հայերով կազմակերպել էինք տրանսպորտային փոխադրամիջոց, որը մեզ Ցյուրիխից կտաներ Բեռն, և երեկոյան հետ կբերեր:

Ավտոբուսը հասավ Բեռն և սկսեցինք իջնել: Նախատեսված միջոցառումները, այդ օրը, պետք է տեղի ունենային Բեռնի Պետական Թատրոնում, որի տեղը հայտնի էր միայն մի Սիրիահայ երիտասարդի:

Հա, ասեմ նաև, որ մեր հետ ժամանած մոտ 50 հոգիանոց խումբը կազմված էր, մոտ կիսով չափ Արևմտահայերից, և մոտ կիսով չափ՝ Հայաստանցիներից:

Սիրիահայ երիտասարդը մեզ ուղղորդում էր դեպի Պետական Թատրոնի շենքը: Հանկարծ, ինչ-որ բան հիշելով, նայեց ձեռքի ժամացույցին ու հայտարարեց.
- Ախպար Հայեր, մեր դրամադրության դակ գըմընա 10 վայրկյան մը…

(ով տեղյակ չէ՝ Արևմտահայերեն բարբառում - «վայրկյան» = «րոպե», «երկվայրկյան» = «վայրկյան» )

և այսպես…
- Ախպար Հայեր, մեր դրամադրության դակ գըմընա 10 վայրկյան մը…

որպես պատասխան՝ խմբի ետին շարքերից լսվեց մի ձայն՝ Արևելեհայերենով.
- ի՞նչ ես առաջարկում ախպեր - վազե՞նք……

Mari
27.06.2007, 17:28
Լավ էլ ուրախ ժամանակ եք անցկացնում::hands
Առաջին պատմությունը շատ լավն էր: Երկրորդն էլ էր լավը, բայց դե խեղճին լավ գժվացրել եք:

docart
28.06.2007, 02:33
Ռուսաստանում հայը գնում է վեներոլոգի մոտ ու իր ջարդրված ռուսերենով պատմում է.
հայ- դոկտոռ, յա ուպալ
բժիշկ- օտկուդա ուպալ?
հայ- օտտուդա ուպալ, և ցույց է տալիս համապատասխան օրգան, և այդտեղ բժիշկը հասկանում է, որ հիվանդը հայ է

Apsara
29.06.2007, 23:16
Մի զվարճալի դեպք մեր համալսարանում պատահեց քննություններից մեկի ժամանակ: Ուրեմն մեր աղջիկներից մեկը հղի էր և ինչպես կարելի էր սպասել չէր պատրաստվել քննությանը, տոմսը քաշեց նստեց, հետո գնաց որ պիտի պատասխանի, դե սուս է մնացել, չի խոսում: Հա ասեմ որ ռուս գրականության քննությունն է և դասախոսը շաատ բարի ու լավ կին է:
_Таак, видно вы не готовы
_Простите
_ Вы в положении и пэтому я дарю вам тройку, все идите
Այդ պահին ներս է մտնում մյուս աղջիկը, որ տոմս քաշի, ինքն էլ նենց լավ թմբլիկ աղջիկա, դասախոսը նայումա երկար վրան հետո ասում
_Вы что тоже в положении?
Առանց հարցը հասկանալու պատասխանամումա այո, և դասխոսը ջղայնացած ասումա
–О Господи, идите идите вам тоже тройка.
Հիմա էս աղջիկը դուրս եկավ ասումենք ինչի եկար հետ, ասումա չգիտեմ ասեց գնա 3 եմ դնում, հարցնում ենք ոնց, ինչու տենց որոշեց, ասումա չգիտեմ: Մնացածը պարզվեց քննությունից հետո: Ահա ոմանց բախտը բերումա էլի:)

Մարիաննա
30.06.2007, 02:17
Զվարճալի պատմություններ շատ են պատահել, թե՛ իմ, և՛թե ինձ շրջապատող մարդկանց հետ, բայց այս մեկը կառանձնացնեմ, քանի որ այն անմիջական կապ ունի ակումբի հետ: Չգիտեմ, ձեզ համար, որքանով այս պատմությունը զվարճալի կլինի, բայց հույս ունեմ, որ կարդալը գոնե հետաքրքիր կլինի: :)

Ակումբում նոր անդամ եմ և ինչպես նոր անդամների մեծամասնությունը, այնպես էլ ես, ծանոթանում էի ակումբի հին գրառումների հետ: Թեմաների մեջ, իրենց ակտիվությամբ աչքի էին ընկում շատ անդամներ, բայց չգիտես ինչու ինձ Բյուրակնի կերպարն էր հետաքրքրել: Այդ ժամանակ չգիտեի Բյուրակնը աղջիկ է, թե՞ տղա ու առաջինը իր անձի և անվան մեջ դա էր հետաքրքրում: Չգիտեմ, որ թեմայում Բյուրակնը մի գրառում էր կատարել, որով բողոքում էր ծնողներից, որ իրեն չեն թողնում, որ 12.00 - ից ուշ տուն վերադառնա: Այս գրառումը կարդալուց հետո, ես վերջնականապես ինձ համոզեցի, որ Բյուրակնը տղա է: :oy Այդ ժամանակ Բյուրակնը մի ավատար էր տեղադրել, որտեղ ըստ երևույթին իր աչքերն էին ու դեմքից մի փոքրիկ հատված: Ավատարին նայելով միայն կարելի էր եզրակացնել, որ Բյուակնը թմբլիկ երես ունի: Շրջելով թեմաներում՝ հայտնվեցի մի թեմայի մեջ, որտեղ տեղադրվել էր ակումբի առաջին կամ երկրորդ հանդիպման նկարները: Առաջ, որ հանդիպման նկաները ֆորումում տեղադրում էին, տակը չէր գրվում, թե ով ով է, ես էլ փորձեցի ինքս գուշակել: :)
Երևի չէք զարմանա, որ առաջինը փորձեցի Բյուակնին գտնել: :D Ըստ ավատարի Բյուրակնը պետք է, որ թմբլիկ լիներ ու քանի, որ ես համոզված էի, որ Բյուրը տղա է, նկարում փորձեցի թմբլիկ տղա փնտրել: :D Նկարում էլ ընդամենը 2 արական սեռի ներկայացուցիչ կար, որքան հիշում եմ: Մի խոսքով առաջին թմբլիկ տղային, որ տեսա Artgeo-ն էր (մյուս տղան էլ, ինչպես պարզվեց հետագյում՝ Արշակն էր): Ինձ ոչինչ չէր մնում անելու, քան համոզվել, որ Artgeo-ն Բյուրակնն է: :D Ամենազարմանալին այն էր, որ ես դրանում այնքան համոզված էի, որքան համոզված եմ, որ հիմա համակարգչի դիմաց «Զվարճալի պատմություններ» թեմայում գրառում եմ կատարում: :)
Անցավ որոշակի ժամանակ, կրկին, ակումբի հանդիպման նկարներն եմ նայում, այս անգամ, արդեն նկարի ներքևում գրվել էր, թե որ նկարում ով է ու հանդիպեցի մի նկարի, որի մեջ մի աղջնակ էր, տակն էլ գրված՝ Բյուրակն: Առաջին միտքը, որ ինձ այցելեց, դա այն էր, որ թյուրիմացություն է եղել և սխալմամբ Բյուրակնի անունն են նկարի տակ գրել: :D Ամենազվարճալին այն է, որ այդ պահին ես պատրաստվում էի դիմել ակումբի ղեկավարությանը, որ այդ վրիպակը ուղղեն: :D Ստեղ են ասել. «Հաց չունի ուտելու, ձիով գնում է հանգստանալու»: :D Այդ հանդիպման նկարները մի քանի անգամ հետ ու առաջ տալուց հետո, չնայած դժվարությամբ, բայց ի վերջո հասկացա, որ Բյուրակնը Artgeo-ն չի և Artgeo-ն էլ՝ Բյուրակն չի: Հիմա էլ, երբ նորից հիշեցի այս պատմությունը, կրկին, ժպիտ հայտնվեց դեմքիս: :)
Ահա և մի անմեղ պատմություն կապված ակումբի հետ: :)

Թո՛ղ այս գրառումն ինձ վարկանիշ բերի: :D Կատակում եմ. :)

HaPpY_gIrL
01.07.2007, 13:54
Անցած ամիս որոշեցինք մեզ ծանոթ մի հատ տղայի գլխին օյին խախալ:Հայտարարություն հավաքեցինք տաքսի ծառայության, կիլոմետրը 50 դրամ, սպասարկումն էլ Մերսեդես մակնիշի ավտոմեքենաներով ու տենց մեր տարածաշրջանում փակցրեցինք:Դե պատկերացնում եք երևի ինչքան մարդ զանգած կլինի լօլ Գժվել էր խեղճը, գալիս մեզ բողոքում էր, ասում էր սաղ գիշեր չեն թողնում քնել, զանգում են տաքսի են պատվիրում լօլ Մենք էլ յանի ցավում էինք լօլ 2- 3 տեղ էինք փակցրել, բայց երևի մի 2 -3 ամիս զանգել են լօլ

Apsara
01.07.2007, 23:31
Այս պատմության ականատեսը ցավոք չեմ եղել, հետո են պատմել ինձ: Ինչ-որ գյուղում ինչ-որ մեկի տատիկի տանը խոհանոցում կանայք իրենց գործերով են զբաղված լինում, այնուհետև վառարանը վառելու կարիք է լինում, երևի համեղ ուտելիք պատրաստելու համար, ու հարցնում են տատիկին
–Տատիկ, լուցկին ուրա՞
–Ինչը՞
–Լուցկին, լուցկին
–Էտ ինչա՞
–Դե սպիչկեն ու՞րա
–Այ մարդ հայերեն խոսացեք մարդ բան հասկանա, գնացել եք ձեր էդ ռուսաստաններումը ֆռֆռացել եք խալխի լեզուն սովորած եկել , բա ես կհասկանա՞մ:angry
:D:hands

Vahe
01.07.2007, 23:54
Մի անգամ փողոցն անցնելուց մի մեծ կին դեմս ելավ, խնդրեց փողոցն անցկացնեմ, մի մետրը 1 րոպեյվա էր անցնում: Սպասեցի светофор-ը կարմիր եղավ, նոր ասեցի արի տատի ջան անցնենք: Հիմա հլը կես չենք ընկել, կանգնեց էս տատին, զոռովից ասում եմ տատի արի, չի գալիս, էլի զոռելով քաշում եմ թեվից չեկավ, մեկ էլ մեքենայի սիգնալ լսեցի, մեկից դարձա մեքենան շատ մեծ արագության տակ թեւիս խփեց: Մի շաբաթից ավել թեւս չէի զգում, հիվանդանոց, ցավազրկող բան ման: Լավացավ վերջը:

Հետո մի ժամանակ անցավ, էլի գնում եմ էդ կինը դեմս ելավ, ասեցի ճամփես փոխեմ ուրիշ կողմով գնամ հանկարծ էլի մի բան գլխիս չգա: Մեկից հետ դարձա որ գնայի, հլը 2 քայլ չէի քցել ոտքս ընկավ բաց լյուկը: Նույն ձեռքս էլի ուժեղ խփեցի, էլի հիվանդնոց բան ման: :D

Գաղթական
04.07.2007, 00:15
Քննական շրջան էր: Ամեն մի ուսանող այդ շրջանում տառապում է «չստացած» քննության կամ ստուգարքի երեսից ու վազվզում ամբիոնե-ամբիոն:

Այդպիսի վազվզոցների արանքում, որոշեցինք մի քանի րոպե «շունչ առնել» բուֆետում: Այդ ընթացքում ջղայնացած տեսքով բուֆետ է մտնում Խաչիկը (մեզանից մի կուրս ցածր էր սովորում).
- Խչո ի՞նչ կա, էս խի՞ ես գժված…
- ախպեր փող էի տվել, որ Պատմությունը ստանայի… գնացի ամբիոն, էնտեղ էլ լիքը դասախոսներ կային… «պալիտ» չլնելու համար ***-յանը սկսեց հարցեր տալ, իբր թե պատասխանեցի՝ դրեց…
- հա դե ինչ անենք հիմա, էտենցելա լինում…
- ախպեր հա, բայց էնենց հարցերա տալիս, ես ուրդուց պիտի էտի իմանամ, այ քեզ բան…
- ի՞նչ էր խի հարցնում…
- ախպեր հա հարց տվեց, հա չիմացա, վերջում ասումա, լավ գոնե սրան պատասխանի, ասի ասա, ասումա՝ Տիգրան Մեծի շոֆեռի անունը ինչա եղել… այ քեզ բան - ես ուրդու՞ց իմանամ, ինչա եղել դրա անունը… հենա տղերքին էլ հարցրի՝ ոչ մեկ կուրսի չի……

Apsara
09.07.2007, 12:49
մի շատ զավեժտալի դեպք եղավ ԱՄՆ-ում: Ես ապրում էի մի ուկրաինուհու հետ, որը ընդհանրապես տնային գործերից գլուխ չէր հանում: Այնպես որ թե ուտելիք պատրաստելը թե մաքրությունը իմ վրա էր: Ի դեպ երկուսս էլ հավասար աշխատում էինք, միայն այն բացառությամբ, որ նա աշխատանքից հետո հանգստանում էր, իսկ ես գործ էի անում: Բայց իմ համբերության բաժակը լցվեց մի օր, ու որոշեցի նրան դաս տալ, որոշեցի ամանները չլվանալ ու սեղանը չհավաքել այնքան ժամանակ, մինչ ինքը կֆայմեր ու ամոթից կանցներ գործի: Անցավ 3 օր, արդեն մաքուր աման չկա, որ հաց ուտենք, բաժակների մասին էլ չեմ խոսում: Առավոտյան երբ ես դեռ քնած էի, իսկ նա արթնացել էր արդեն, սկսեց բարձր ձայնով ինձ կանչել, գնացի սենյակ, տեսնեմ զարմացած աչքերով նայում է ինձ, ասեցի ինչ է պատահել ասաց
–փորձիր այս բաժակը վերցնել սեղանից:think
Դե ես էլ սովորակն ուզեցի վերցնեմ, բայց չստացվեց, նույնը կատարվեց և մնացած իրերի հետ, որոնք մնացել էին սեղանի վրա, այնքան պինդ էին կպել սեղանից, որ ստիպված տաք ջուր լցրեցինք սեղանի վրա, ու սոված գնացինք աշխատանքի:
Բայց կարևորը այն է, որ նույն օրը նա ինքը ինձ առաջարկեց
–արի ամեն մեկս մեր ամանը ու բաժակը ուտելուց հետո լվանք:
Բա այդպես են դաստիրակում սլավոնական ազգի ներկայացուցիչներին:P

Esmeralda
09.07.2007, 14:44
Վերջերս գնացել էի շուկա կանաչի գնելու: Մի տղամարդ մոտեցավ, մի փունջ վերցրեց ու ինձ հարցրեց. «Աղջիկ ջան, սա համեմ է, թե պետրուշկա»:
Ես էլ նայեցի խորաթափանց հայացքով և վստահ պատասխանեցի՝ համեմ:
Տղամարդը նայեց վաճառողին, որը տարված էր ուրշին սպասարկելով և չէր լսել այդ խոսակցությունը, և հարցրեց. «Ի՞նչ արժե այս համեմը», - և ցույց տվեց կապը:
Եվ որքան ամոթ զգացի, երբ վաճառողը պատասխանեց. «Դա համեմ չէ, պետրուշկա է»:

Apsara
11.07.2007, 00:46
Հենց նոր Հովոյի հետ խոսալուց մի դեպք հիշեցի, որ կապված է իմ նախքին ընկերոջ հետ: Քույրս նրան տանել չէր կարողանում, ընդհանրապես չէր սիրում, բայց իմ խաթրից դուրս չգալու համար մեկ մեկ շփվում էր: Այդ օրերից մեկն է երբ մի քանի ընկերներով հավաքվել ենք ու կինոթատրոն պիտի գնանք: Բոլորը եկել են, սպասում ենք նրան: Ու տեսանք որ հեռվից արագ-արագ քայլելով գալիս է, դեռ չի նկատել մեզ, մենք կանգնած ենք ծառի հովանու տակ: Նա այդպես արագ արագ մոտենում է, դե ես էլ նրա աչքերի մեջ եմ նայում, տեսնեմ երբ կնկատի, բայց շաատ զարմանալի էր, որ նա այդպե էլ վրաս չնայեց եկավ մոտեցավ քրոջս ու ուզում էր համբուրել:D: Քույրս մի այնպիսի ճիչ արձակեց ու այնպես փախավ, որ նա էլ վախեցավ, իսկ մենք՝ կողքինները, ծիծաղից փլվել էինք:
Հ.Գ. Նա մի քիչ վատ է տեսնում, ու առանց ակնոցի կարող էր շփոթել երկու քույրիկների, որ բոլորովին իրար նման չեն:

Apsara
12.07.2007, 22:24
Էսօր մի դեպք կատարվեց մեր տանը, որ արշանի է ձեր ուշադրությանը:
Դռան թակոց, մայրս մոտենում է բացում, դռան այն կողմը կանգնած է մի երիտասարդ, երևանյան արևից այրված դեմքով, ծամոն որոճալով
Երիտասարդը.
–Բարև Ձեզ, դուռը ձերնա՞
–Բարև Ձեզ, այո մեր դուռնա
–Հաստա՞տ դուռը ձերնա՞, տերը դուք եք՞
–Այո, էս դուռը մերնա, ես էլ էս դռան տերն եմ:
–Չհասկացա դուք չե՞ք դուռ պատվիրողը: Էս 42 բնակարանը չի՞:
Մայրս արդեն զոռով ծիծաղը պահելով
–Ոչ մենք դուռ չենք պատվիրել, 42 բնակարանը մյուս մուտքն է՛
–Հա դե ես էլ ետ եմ ասում
–Ի՞նչ,- մայրս զարմանում է
–Որ մյուս պադեզդնա, վերջը դուռը ձերը չէ՞ր…
:o:D:hands

Gexeckuhi
14.07.2007, 18:34
Այս դեպքը պատահել է մի քանի օր առաջ հտտպ:Սևանում հանգստանում էի,երբ ափին մոտեցավ մի կին և սկսեց բարձրաձայն կանչել-Սևան,Սևան շրջվի ետ արի.Բոլորը ուշադիր նայում էին այդ կնոջը. վերջում պարզվեց,որ նրա տղայի անունը Սևան է,և նա կանչում էր իր տղային.

Մանե
18.07.2007, 20:18
Ժող,էսօր խայտառակ եմ եղել:oy
Ուրեմն մի քանի օր առաջ Ծաղկաձորում ընկերներս գլխիս խաղ էին խաղացել ու ինձ մի քիչ արաղով :russianմածուն էին տվել,ես էլ առանց զգալու խմել էի,հետո էի իմացել,որ արաղով էր:russian
Էսօր էդ ընկերների հետ սրճարանում նստած էինք ու էդ հիշեցինք,սկսեցինք ծիծաղել:Մեր կողքը 2 տղա էին նստած,որոնք լսում էին մեզ ու մեր հետ ծիծաղում:Մեկ էլ աֆիցանտը մեր պատվերը դրեց ուրիշ սեղանին,մենք էլ չէինք իմացել,որ մերն ա,քանի որ այնտեղ արաղի շշի նման մի շիշ կար:russian
Երեխեքը էլի ծիծաղալով ասեցին«Մանե,էն արաղը քո համար ա:D»
Մեկ էլ էդ պատվերը,որը դրել էին էն սեղանին,բերեցին մեր սեղան:o
Ես զարմացած նստած եմ:oy
Հետո պարզվեց,որ Նոյի շշերը տենց են,ու էդ ոչ թե արաղ,այլ ջուր ա:D
Բայց մեր կողքի տղերքը էնքան էին լսել «արաղ,արաղ»,որ չհավատացին,որ ջուր ա,ու անգամ աֆիցանտին կանչեցին ու հարցրին:B:D:oy
Հետո էլ ամոթից մեռել էի,ով անցնում էր,զարմացած ինձ էր նայում,անգամ աֆիցանտը երբ եկավ հաշիվը տալու,էլի մի ժամ զարմացած մեկ շշին էր նայում,մեկ ինձ:D:D
Սոկի բաժակով արաղ խմողի անուն էի հանել:oy:D:D:russian

Apsara
03.08.2007, 14:37
Ուրեմն մի սենց դեպք եղել է ինստիտուտում, հույսով եմ դեռ չեմ գրել, եթե գրել եմ չեմ հիշում, մոդերներ ջան կնջնջեք:
Ուրեմն ես մի նոր կաշվե պիդջակ էի գնել ու չէի հագնում, մի օր գարնանը անձրևոտ էր ու որոշեցի վերջապես հագնել: Դասից ուշանում էի, առաջին ժամի դասախոսը ոչ մի րոպե ուշացած ներս չէր թողնում, իսկ եթե համարձակվեիր ներս մտնել ամոթով դուրս էր հանում: Իսկ այդ օրը ստուգողական գրավոր պիտի գրեինք: Արագ արագ, ինչպես միայն ես կարող եմ, հագնվեցի ու տանից դուրս եկա: Զգում եմ մարշուտկայի մեջ բոլորը տարօրինակ վրաս են նայում, չեն ծիծաղում բայց աչքերները չռած վրաս են նայում: Դե ուշադրություն չդաչձրեցի: Նույնը կատարվեց համալսարանի միջանցքներով քայլելիս, բայց դե ես շտապում էի: Ինձ գցեցի լսարան, բախտս չբերեց դասախոսը արդեն ներսում էր, քարացած կանգնած եմ, տեսնեմ ինչ է ասելու ու դուրս հանելու: Բայց ուշադիր նայեց վրաս, տնտղեց, իսկ երեխեքը քմծիծաղում են: Ասաց ինչու ես ուշացել, բերանս բացեցի որ մի սուտ հորինեմ, բայց չկարողացա, նորից փակեցի, լուռ դեբիլի նման կանգնած եմ, նորից նայեց շաատ ուշադիր, հետո ասեց պիդջակտ բարով մաշես նստի:D
Պիտակը այդ ամբողջ ժամանակ թևի տակից կախված ման էի գալիս, :D
Զարմանալի էր, որ դուրս չարեց, դա միակ բացառություն է եղել այդ 3 տարիների մեջ:

Smergh
09.08.2007, 20:11
Մեր լաբորատորայում էին աշխատում ֆիզիկոս ամուսինների Ար. և Ալ. զույգը (անունները դիտավորյալ չեմ գրում):Ամուսինն արդեն ավարտում էր դոկտորական թեզի պաշտպանության համար անհրաժեշտ աշխատանքներն, այդ իսկ պատճառով հաճախ ուշ էր գալիս աշխատանքի: Մի անգամ, երբ նա սովորականից շատ ուշացավ կինն անհանգստացավ և զանգեց տուն.
-Ալ., սիրելի'ս, ի՞նչ լավ է, որ զանգահարեցիր, գիտե՞ս, տաբաթս որտեղ է՞, -հարցրեց ամուսինը:
-Ար. նայի'ր , հո հագիդ չէ՞:
-Բա որ ասում եմ, թե դու աշխարհի ամենալավ կինն ե՞ս... Լսվեց ամուսնու ուրախ բացականչությունը:

Firegirl777
10.08.2007, 14:15
Ծիծաղից մեռա....

Նույն է, մեր դասախսներից մեկը ակնոցները գլքին դրած ակնոցներ էր ման գալիս, վերջիվերջո մեր ծիծաղներից հասկացավ որ գլքին է դրել ու մոռացել

Apsara
16.09.2007, 21:48
Պատմում է մորաքրոջս ընկերուհին գյուղում: Երբ սկսեցին սոցքարտեր պահանջել բոլորից, որպեսզի աշխատավարձ տան կամ աշխատանք, եհովայի վկաները հրաժարվել են գյուղում սոցքարտեր հանել ու բոլորը զրկվել են աշխատանքից: Գյուղ ասվածը Բերդ քաղաքն է:D: Ուրմն մորաքրոջս ընկերուհին պատահաբար լսում է իր վերևի հարևանի՝ ամբողջ ընտանիքով եհովայի վկաների, խոսաքցությունը .
–Մամ ինչ ենք անելու է, տանը մի կտոր հաց էլ չկա ուտենք, բա սենց կլինի, սաղս գործից դուրս եկանք, ինչի խաթե՞ր:
–Մի վհատվեք աղջիկս, աստված մեծ է մեզ մի տեղից մի ճար կանի սոված չենք մնա…
Եվ այսպես շարունակ՝ նրանք սոված բողոքել են, իսկ մայրը մխիթարել է:
Մորաքրոջս ընկերուհին էլ նոր իր հողամասից վերադարձել և լոբի է բերած եղել, մտածել, մտածել է, խղճացել է նրանց և որոշել է լոբու կեսը իրնց տալ:
Լոբին ամանի մեջ լցրած բարձրացել է հարևանի տուն ու դեռ բառ չի հասցրել անի երբ հարևանը խլել է լոբով ամանը ու վազել աղջիկների մոտ բարձրաձայն կգոչելով.
–Բա, որ ասում էի, աստված մի բան կանի, տեսեք աստված մեզ լոբի բերեց, որ մենք սոված չմնանք:
Մորաքրոջս ընկերուհու ֆազերը խփելա, երբ լսելա այդ ամենը, ու այնքան ջղայնացած է եղել, որ սուսուփուս գնացել լոբին վերղրել է ու հետ է տարել: :o:o

Tumbler
17.09.2007, 15:02
Ոպշեմ պատկերացրեք պիտի րուսերենի զաչյոտ հանձնեմ. դրա համար պիտի 100 տոխ անգիր ասեինք ու մի քանի հատ բան պատմեինք. բնականաբար բան չեմ արել սախ տարին ու տոխել եմ վերջի որով. Հիմա հերծ եկավ. Դե չեմ ասում ոնց կրուտիտեխա պատմելը ետի հեչ. Հիմա ասումա անգիրը ասա. Եսել ասեցի տե բա նոր գրոխներից եմ սոորել ոչինչ. ասումա հա ասա.
Ինչ անեմ լավ լինի. Սկսեցի Տիմատի ի Դջ դլէ րեպը կարդալ. :D
Հիմա ես սախ կուրսը պլվելա պոլերնա մաքրում դասատուն ել բան չի ջոկում տե խի.
Են նրան եր հասել որ որոշ երեխեք դուրս եին եկել դուրս որ հանգստանաին:D

Մականուն
17.09.2007, 16:34
Դեպքը պատահել է հորեղբորս հետ մի քանի տարի առաջ, երբ եհովայի վկաները այնքան շատ էին, որ ակամայից հիշում էիր մեծերի պատմությունները КГБ-ի մասին, երբ չէին իմանում, թե հարևանների մեջ ոչ լրտես ընդհանրապես կա, թե ոչ: Հորեղբորս տան ներքևի հարևանի տանը շաբաթական մի քանի անգամ եհովայի վկաները հավաքվում էին ու իրենց աղոթքներն ու կոչերը ուղղում "վերև", թե "Աստված, իջիր մեզ մոտ…": Մի օր հորեղբայրս քեֆը լավ տուն է վերադառնում, հենց ուզում է պառկել մի քիչ հանգստանալ, վարից կանչի ձայներն է լսում: Համբերության բաժակը լցված, կանչերի ամենաթեժ պահին, պատշգամբից կախվում ու թռնում է ներքև, մտնում սրանց սենյակ, թե "Հ՞ը, եկել եմ, կանչե՞լ եք":D Սրանք լեղաճաք եղած սկսում են գոռալ ու ձայների վրա հարևանները ոստիկանություն են կանչում: Ոստիկանը հորեղբորս հարցնում է, թե ինչ է պատահել, ինչին վերջինս պատասխանում է "Եկա տուն, լսեմ ներքևից ասում են իջիր, իջիր: Մտածում եմ տեսնես ու՞մ են ասում… ես վերջին հարկում եմ ապրում, ինձանից վերև մարդ էլ չկա, որ կանչեն, կա չկա ինձ են կանչում, իջա տեսնեմ ինչ է պատահել": :D:D:D Ոստիկանը մի կուշտ ծիծաղել էր ու թողել, գնացել…

Goga
18.09.2007, 11:46
Ուրեմն մեր կուրսում մի շատ լավ, համեստ տղա ունեինք, մի օր 5 ընկերներով գնում են պոնչիկանոց պոնչիկ ուտելու:nyam, դե գիտեք երևի, որ շատ մարդաշատ է լինում, և կարողանում են մի կերպ չորստեղանի ազատ սեղան գտնել, բայց իրենք հինգով են լինում, ես մեր համեստ տղան մնում է ոտքի վրա, հանկարծ տեսնում է դիմացը տղա ու աղջիկ են նստած և երկու ազատ աթոռ կա, մոտենում է ու ասում, թե ազատ են այդ աթոռները, ասում են` այո, ու ինքը ամբողջ ուժով բռնում է աթոռը, որ տեղաշարժի տանի իրենց սեղանի մոտ, տեսնում է չի տեղաշարժվում, ավելի ուժգին է շարժում, ես խեղճ տղեն ու աղջիկն արդեն իրենց սեղանով հանդերձ շարժվում են, տղեն տեսնում է էլ ճար չկա, ասումա ախպեր ջան, ես աթոռը չի տեղաշարժվում::D:D Վայ էտ կուրսեցիս ամոթից կարմրած գնում է ընկերների մոտ, որոնք արդեն ծիծաղից ուշաթափվել էին, տեղավորվում ընկերոջ կողքը ու սկսում ուտել պոնչիկը, հանկարծ ընկերները հիշացնում են թե ոնց էր ուզում ամրացրած աթոռը տեղաշարժել, սա էլ պոնչիկը դեմքին մոտ պահած ծիծաղում է ու ամբողջ շաքարափոշին փչում դիմացինի դեմքին;:o:D
Եվ ամենավերջում էլ, երբ արդեն ուզում են դուրս գալ պոնչիկանոցից, ընկերները նկատում են, որ այս տղայի ձեռքին տպվել է պոնչիկների հետ տրվող թղթերի վրայի գրածները ըկերության անունով, պարզորեն թուղթը թարս էր բռնել, արդյուքնում էլ նման բան էր ստացվել::D

Ուրվական
19.09.2007, 10:23
Պատմում է մորաքրոջս ընկերուհին գյուղում: Երբ սկսեցին սոցքարտեր պահանջել բոլորից, որպեսզի աշխատավարձ տան կամ աշխատանք, եհովայի վկաները հրաժարվել են գյուղում սոցքարտեր հանել ու բոլորը զրկվել են աշխատանքից: Գյուղ ասվածը Բերդ քաղաքն է:D: Ուրմն մորաքրոջս ընկերուհին պատահաբար լսում է իր վերևի հարևանի՝ ամբողջ ընտանիքով եհովայի վկաների, խոսաքցությունը .
–Մամ ինչ ենք անելու է, տանը մի կտոր հաց էլ չկա ուտենք, բա սենց կլինի, սաղս գործից դուրս եկանք, ինչի խաթե՞ր:
–Մի վհատվեք աղջիկս, աստված մեծ է մեզ մի տեղից մի ճար կանի սոված չենք մնա…
Եվ այսպես շարունակ՝ նրանք սոված բողոքել են, իսկ մայրը մխիթարել է:
Մորաքրոջս ընկերուհին էլ նոր իր հողամասից վերադարձել և լոբի է բերած եղել, մտածել, մտածել է, խղճացել է նրանց և որոշել է լոբու կեսը իրնց տալ:
Լոբին ամանի մեջ լցրած բարձրացել է հարևանի տուն ու դեռ բառ չի հասցրել անի երբ հարևանը խլել է լոբով ամանը ու վազել աղջիկների մոտ բարձրաձայն կգոչելով.
–Բա, որ ասում էի, աստված մի բան կանի, տեսեք աստված մեզ լոբի բերեց, որ մենք սոված չմնանք:
Մորաքրոջս ընկերուհու ֆազերը խփելա, երբ լսելա այդ ամենը, ու այնքան ջղայնացած է եղել, որ սուսուփուս գնացել լոբին վերղրել է ու հետ է տարել: :o:o

Վերջն էր:D: Էս էն կարգին հաղորդման պատմությունն ա դառնում, "Աստված ջան, էլ փողը թաղաայինի հետ չուղարկես, ինքը փողի կեսը իրան ա պահում": Լավ ա, իրանք էլ չեն ասել, Աստված ջան, էլ էս մեր հարևանի հետ չուղարկես, ինքը լոբիի կեսը իրան ա պահում:D:D:D:

Vishapakah
19.09.2007, 21:45
Դեպքը իմ հետ է պատահել.:))

Ուրեմն մի անգամ, ես կիսախմածահարբածահիշողությունակորցրած վիճակում, որոեշեցի անանասը լսուամուտիծ շպրտեմ.:P

Ներքեւի հարկում էինք, մտածեցի ոչ մեկի էլ չի կպնի, համ էլ ծնունդեր, թե նոր տարի չեմ հիշում, ամենաբարձր տրամադրությանբ անանասը շպրտեցի...

...բայց նկատեցի, որ անանասը լուսամուտի մեջով չանցավ, ինչ որ սենյակի մեջ, հատակին ընգած է.:B

Մտածում եմ, հնարավոր չի, սենց խմած լինեմ, ինքս իմ հետ խոսում եմ, Արմեն քեզ հավաքի ու ձեռքս ապերսինն եմ վերցնում, արդեն կողքից նկատողություն են անում, բայց ինչ...

Ես ապերսինով որ միհատ չտվի.:)) Հիշում եմ, որ ապակու վրա ցրնվեծ նատուռալնի սոկը.:))

Մենակ այդ ժամանակ հասկացա, որ լուսամուտը փակ է եղել.:) Դրա համար անանասը դուրս չէր թռչել, անգամ անանասը նետելու ժամանակ, ապակու գմբոցը չեմ լսել, լավա չէր ջարդվել.:))

Selene
27.09.2007, 22:18
Մեր հարևանի չորսամյա որդին մի լավ մրսած է լինում, ուժեղ ցավեր է ունենում որովայնի շրջանում, հա թնթնկում է, լացում, թե.«Փորս ցավում է, փորս ցավում է», մեկ էլ կողքից հորեղբայրը շատ լուրջ տոնով ասում է.«Հա, Նարեկ ջան, ես իմացա, թե ինչի է փորդ ցավում, դու երեխա ես ունենալու:o:D», մեկ էլ էս խեղճ Նարեկը հո չի լացում ու բարձր ձայնով ասում. « Իիիի, ախր ես հլը փոքր եմ, ո՞նց պիտի պահեմ էտ երեխուն, չեմ ուզում երեխա:aaa»:D:D

Մի ուրիշ օր այս նույն երեխային հարցնում են, թե հարևաններից ամենաշատն ում է սիրում, ասում է.« Ալվարդ տատիիս»:)

Apsara
28.09.2007, 11:58
Մեր հարևանի չորսամյա որդին մի լավ մրսած է լինում, ուժեղ ցավեր է ունենում որովայնի շրջանում, հա թնթնկում է, լացում, թե.«Փորս ցավում է, փորս ցավում է», մեկ էլ կողքից հորեղբայրը շատ լուրջ տոնով ասում է.«Հա, Նարեկ ջան, ես իմացա, թե ինչի է փորդ ցավում, դու երեխա ես ունենալու:o:D», մեկ էլ էս խեղճ Նարեկը հո չի լացում ու բարձր ձայնով ասում. « Իիիի, ախր ես հլը փոքր եմ, ո՞նց պիտի պահեմ էտ երեխուն, չեմ ուզում երեխա:aaa»:D:D

Մի ուրիշ օր այս նույն երեխային հարցնում են, թե հարևաններից ամենաշատն ում է սիրում, ասում է.« Ալվարդ տատիիս»:)

լավն էր Մերի ջան, իսկապես զվարճալի էր:D

Goga
28.09.2007, 18:22
Մայրիկիս ծանոթներից մեկը մի օր գործով է ընկնում ու երբ նայում է ժամին, տեսնում է, որ արդեն ուշանում է գործից, արագ լվացվում է ու, պայուսակը վերցնելով, շտապում երթուղային կանգնեցնելու:Զգում է, որ բոլորը իրեն են նայում ու ծիծաղում, բայց, ուշադրություն չդարձնելով, նստում է երթուղային, և երբ տեղ է հասնում, ցանկանում է պայուսակից հանել գումարը, և ինչ է տեսնում, որ պայուսակի փոխարեն ուսին է գցել «շպիլկաներով» լի պարանը:o:oy:D

Smergh
22.11.2007, 10:54
-Ես այս երթուղայինով երրորդ մաս կհասնե՞մ,- իսկ ե՞ս:

Վերը նշվածը որը ես զետեղել եմ "Սրամտքեր"բաժնում` ծնվել է հետևյալ պատմությունից:

Երեք դռնանի "Իկարուս"վերջին ավտոբուսներից մեկով , որը Կոմիտասի փողոցով գնում էր մինչև ԵԳ կայարան` հասել էի օպերայի մոտ, ու քանի որ հաջորդ կանգառում իջնելու էի նախօրոք մոտեցա առջևի դռանը:
-Այս ավտոբուսը Բանգլադեշ գնո՞ւմ է,- լսեցի մայթին կանգնած մի կնոջ հարցը` ավտոբուսի ետևի դռան մոտ գտնվող ուղևորներին:
- Ոչ,- պատասխանեցին նրան:
Նույն հարցով նա մոտեցավ մեջտեղի դռան մոտ կանգնած ուղևորին ու ստանալով նույն պատասխանը ` մոտեցավ առջևի դռանն ու կրկնեց հարցը:
-Մորաքո'ւյր ջան, ետևի երկու դուռը գնում են կայարան,իսկ ես մեկը Բանգլադեշ,-կատակով ասցի ես:
Երտասարդ կինը, որ հազիվ մի 35 տարեկան կլիներ, ուրախ-ուրախ բարձրացավ ավտոբուս ու կանգնեց կողքիս...

Goga
21.12.2007, 23:22
Մորաքույրս թոռնիկ էր ունեցել, բոլորս հավաքվել էինք, ամեն մեկն իրա հերթին մի բան էր ասում, վայ ինչ լավնա, ուտեմ սիրուն մռութիկը, ուտեմ թուշիկները, նման բաներ, ես էլ հետ չմնացի ու ասեցի.
-Վայ ես ուտեմ քո գլուխը:o:oy
:D:D

VisTolog
22.12.2007, 01:40
Մորաքույրս թոռնիկ էր ունեցել, բոլորս հավաքվել էինք, ամեն մեկն իրա հերթին մի բան էր ասում, վայ ինչ լավնա, ուտեմ սիրուն մռութիկը, ուտեմ թուշիկները, նման բաներ, ես էլ հետ չմնացի ու ասեցի.
-Վայ ես ուտեմ քո գլուխը:o:oy
:D:D
Լավ մի քանի, ոչ այնքան զվարճալի դեպք էլ ես պատմեմ:
Որ պատմեմ վրես չջղայնանաք:oy
ՈՒրեմն մի երկու տարի առաջ, մեր շենքում մարդ էր մահացել, իսկ ես ու մեր հարևանի երեխեն մեր <<պադյեստում:D>> նստաց ուտում-խմում էինք... մեկ էլ իմ հետինը որ չասեց /կենաց էր ասում/ առողջ ողջ, թուլացա, պառկա գետնին, փորս բռնել եմ, /ներքևի հարկում էլ էդ մահացած մարդու ազգականներն են/, թե ինչ կար ըտեղ ծիծաղալու, չեմ հասկացել եսքան ժամանակ: Մի կերպ ինձ պահելով գնացինք իրանց տուն /էն կոկայի շիշն էլ ընդեղ շուռ եկավ :D/: Սկսեցինք բա~րձր-բա~րձր ծիծաղալ: Էդ պահին եկավ մեր հարևանը.
-Երեխեք էդ ինչա ձեր ձենը:
Դե արի ես մարդուն ասա, որ ողջ-առողջ բառի վրեն էինք ծիծաղւմ::D

Մի դեպք էլ պատմեմ:
ՈՒրեմն ընկերոջս հետ քայլում էինք /ձմեռ էր/, մեր համար, հանգիստ... մեկ էլ ընկերոջս ոտը սղաց, ու երկու ոտքը մինչև վերջ բացած կանգնեց փողոցի մեջտեղը: Հիմա ես կանգնել ծիծաղում եմ, /մենակ էդ պահը տենայիք/ գոնե իրան օգնեմ, մեքենաները <<ձայնային ազդանշան>> են տալիս... հենց որ արդեն կանգնավ, ուզում էր անցներ, նորից սղաց ու դրմփաց:D, ինչ ամոթ վիճակ: Ծիծաղից չեմ կարում իրար գամ: Վերջը մի կերպ էդ փողոցը անցանք, ընկերոջս <<ծակ>> գլխով:

Բա մի օր էլ, մեր հարևանը /իրանք կատու ունեն/ իրա երեխուն /8 տարեկան/ մենակա թողնում տանը ու գնում խանութ: Մեկ էլ գալիսա, ու ինչ տեսնում: Ես երեխեն, կատվին գցելա ջուրը, հետո հանելա ու իրանց տան պարանից <<շպիլկով>> կախելա:o:D: Ո~ր, մերը չտեսավ, ուույյյյ, սկսվեց տուրուդմփոցը: Բառերը էլ չասեմ, դուք արդեն հասկացաք:D:

Որ հիշեմ, էլի կգրեմ:

Smergh
24.12.2007, 11:24
Մի օր, Երևանի ընկերներով որոշեցինք Եղեգնաձորցի մեր ընկերոջը հյուր գնալ: Նախաձեռնողը Հակոբն էր, որն այնքան գեր է, որ իր տաբաթի գոտին փորի մեծության պատճառով չի կարողանում տեսնել, մենք նրան Ակո ենք կոչում: Գիտեինք, որ ճոխ ընդունելություն է սպասվում` մենք էլ լավ պատրաստված մեկնեցինք:Մարատը /տանտերը/ մեզ զգուշացրեց, որ գիշերելու ենք իրենց մոտ, իսկ առավոտյան խաշ ենք ուտելու:
-Հենա,տոտիկնրը մաքրված ու բակի ջրի ծորակի տակ դրված լվացվում են:
Սեփական տան մեծ պատշգամբում մոտ 4 ժամ քեֆ էինք անում, արդեն մութը վաղուց ընկել էր:Բոլորիս քեֆն ինչպես ասում են հազար էր: Ակոն ականջիս շշուկով ասաց
-Ես իջնեմ բակի զուգարանում ջուր թափեմ գամ, չանհանգստանաք, - ու գնաց:
Չեմ կարող ասել թե ինչքան ժամանակ էր անցել` սակայն Ակոն չկար ու չկար: Ես անհանգստացա ու իջա բակ: Փայտաշեն զուգարանի բաց դռնից մթության մեջ հազիվ նշմարեցի Ակոյին: Մոտեցա, տեսնեմ տաբաթի կոճակներն արձակած, ձեռքերը գոտկատեղին դրած, միզողի դիրքով անշարժ կանգնած է:
-Այ Ակո, ես ի՞նչ ես անում այսքան ժամանակ, -հարցրի նրան:
-Արա մեռա, ես կես ժամ ա միզում եմ , չի պրծնում, չե՞ս լսում ճլճլոցը:
Ես մոտեցա խաշի տոտիկների վրա բացած ջրի ծորակին ու փակեցի այն:
-Օ~ֆ, հազիվ պրծա, ապե դու որ չգայիր` եսի անվերջ երկարելու էր,- ասաց նա տաբաթի կոճակները կոճկելով:
- Դու իրավացի ես,- ասցի ես ջրի ծորակը կրկին բացելով:

Լէգնա
24.12.2007, 11:31
Մի օր, Երևանի ընկերներով որոշեցինք Եղեգնաձորցի մեր ընկերոջը հյուր գնալ: Նախաձեռնողը Հակոբն էր, որն այնքան գեր է, որ իր տաբաթի գոտին փորի մեծության պատճառով չի կարողանում տեսնել, մենք նրան Ակո ենք կոչում: Գիտեինք, որ ճոխ ընդունելություն է սպասվում` մենք էլ լավ պատրաստված մեկնեցինք:Մարատը /տանտերը/ մեզ զգուշացրեց, որ գիշերելու ենք իրենց մոտ, իսկ առավոտյան խաշ ենք ուտելու:
-Հենա,տոտիկնրը մաքրված ու բակի ջրի ծորակի տակ դրված լվացվում են:
Սեփական տան մեծ պատշգամբում մոտ 4 ժամ քեֆ էինք անում, արդեն մութը վաղուց ընկել էր:Բոլորիս քեֆն ինչպես ասում են հազար էր: Ակոն ականջիս շշուկով ասաց
-Ես իջնեմ բակի զուգարանում ջուր թափեմ գամ, չանհանգստանաք, - ու գնաց:
Չեմ կարող ասել թե ինչքան ժամանակ էր անցել` սակայն Ակոն չկար ու չկար: Ես անհանգստացա ու իջա բակ: Փայտաշեն զուգարանի բաց դռնից մթության մեջ հազիվ նշմարեցի Ակոյին: Մոտեցա, տեսնեմ տաբաթի կոճակներն արձակած, ձեռքերը գոտկատեղին դրած, միզողի դիրքով անշարժ կանգնած է:
-Այ Ակո, ես ի՞նչ ես անում այսքան ժամանակ, -հարցրի նրան:
-Արա մեռա, ես կես ժամ ա միզում եմ , չի պրծնում, չե՞ս լսում ճլճլոցը:
Ես մոտեցա խաշի տոտիկների վրա բացած ջրի ծորակին ու փակեցի այն:
-Օ~ֆ, հազիվ պրծա, ապե դու որ չգայիր` եսի անվերջ երկարելու էր,- ասաց նա տաբաթի կոճակները կոճկելով:
- Դու իրավացի ես,- ասցի ես ջրի ծորակը կրկին բացելով:


աաա :D

Tig
24.12.2007, 12:59
Մի օր, Երևանի ընկերներով որոշեցինք Եղեգնաձորցի մեր ընկերոջը հյուր գնալ: Նախաձեռնողը Հակոբն էր, որն այնքան գեր է, որ իր տաբաթի գոտին փորի մեծության պատճառով չի կարողանում տեսնել, մենք նրան Ակո ենք կոչում: Գիտեինք, որ ճոխ ընդունելություն է սպասվում` մենք էլ լավ պատրաստված մեկնեցինք:Մարատը /տանտերը/ մեզ զգուշացրեց, որ գիշերելու ենք իրենց մոտ, իսկ առավոտյան խաշ ենք ուտելու:
-Հենա,տոտիկնրը մաքրված ու բակի ջրի ծորակի տակ դրված լվացվում են:
Սեփական տան մեծ պատշգամբում մոտ 4 ժամ քեֆ էինք անում, արդեն մութը վաղուց ընկել էր:Բոլորիս քեֆն ինչպես ասում են հազար էր: Ակոն ականջիս շշուկով ասաց
-Ես իջնեմ բակի զուգարանում ջուր թափեմ գամ, չանհանգստանաք, - ու գնաց:
Չեմ կարող ասել թե ինչքան ժամանակ էր անցել` սակայն Ակոն չկար ու չկար: Ես անհանգստացա ու իջա բակ: Փայտաշեն զուգարանի բաց դռնից մթության մեջ հազիվ նշմարեցի Ակոյին: Մոտեցա, տեսնեմ տաբաթի կոճակներն արձակած, ձեռքերը գոտկատեղին դրած, միզողի դիրքով անշարժ կանգնած է:
-Այ Ակո, ես ի՞նչ ես անում այսքան ժամանակ, -հարցրի նրան:
-Արա մեռա, ես կես ժամ ա միզում եմ , չի պրծնում, չե՞ս լսում ճլճլոցը:
Ես մոտեցա խաշի տոտիկների վրա բացած ջրի ծորակին ու փակեցի այն:
-Օ~ֆ, հազիվ պրծա, ապե դու որ չգայիր` եսի անվերջ երկարելու էր,- ասաց նա տաբաթի կոճակները կոճկելով:
- Դու իրավացի ես,- ասցի ես ջրի ծորակը կրկին բացելով:


:D:hands:D Քիչ մնաց աթոռից ընկնեի…

ivy
24.12.2007, 15:17
Մի օր, Երևանի ընկերներով որոշեցինք Եղեգնաձորցի մեր ընկերոջը հյուր գնալ: Նախաձեռնողը Հակոբն էր, որն այնքան գեր է, որ իր տաբաթի գոտին փորի մեծության պատճառով չի կարողանում տեսնել, մենք նրան Ակո ենք կոչում: Գիտեինք, որ ճոխ ընդունելություն է սպասվում` մենք էլ լավ պատրաստված մեկնեցինք:Մարատը /տանտերը/ մեզ զգուշացրեց, որ գիշերելու ենք իրենց մոտ, իսկ առավոտյան խաշ ենք ուտելու:
-Հենա,տոտիկնրը մաքրված ու բակի ջրի ծորակի տակ դրված լվացվում են:
Սեփական տան մեծ պատշգամբում մոտ 4 ժամ քեֆ էինք անում, արդեն մութը վաղուց ընկել էր:Բոլորիս քեֆն ինչպես ասում են հազար էր: Ակոն ականջիս շշուկով ասաց
-Ես իջնեմ բակի զուգարանում ջուր թափեմ գամ, չանհանգստանաք, - ու գնաց:
Չեմ կարող ասել թե ինչքան ժամանակ էր անցել` սակայն Ակոն չկար ու չկար: Ես անհանգստացա ու իջա բակ: Փայտաշեն զուգարանի բաց դռնից մթության մեջ հազիվ նշմարեցի Ակոյին: Մոտեցա, տեսնեմ տաբաթի կոճակներն արձակած, ձեռքերը գոտկատեղին դրած, միզողի դիրքով անշարժ կանգնած է:
-Այ Ակո, ես ի՞նչ ես անում այսքան ժամանակ, -հարցրի նրան:
-Արա մեռա, ես կես ժամ ա միզում եմ , չի պրծնում, չե՞ս լսում ճլճլոցը:
Ես մոտեցա խաշի տոտիկների վրա բացած ջրի ծորակին ու փակեցի այն:
-Օ~ֆ, հազիվ պրծա, ապե դու որ չգայիր` եսի անվերջ երկարելու էր,- ասաց նա տաբաթի կոճակները կոճկելով:
- Դու իրավացի ես,- ասցի ես ջրի ծորակը կրկին բացելով:


Սպանեցի՜ր :hands:hands:hands:D:D:D

Selene
26.12.2007, 18:27
Մորաքրոջս երեքամյա թոռնիկը առավոտյան արթնանում է, քիչ անց աչուկից հանած ճպուռը ձեռքին գալիս է ու մայրիկին հարցնում, թե սա ինչ է: Մայրն էլ աում է, որ դա ճպուռ է, աչուկներին լինում է, երբ նոր են արթնանում քնից, ու էտպես ձեռքից վերցնում է, գցում ճպուռը: Էս խեղճ պստլոն մի երկու ժամ լաց է լինում ու ասում.
-Տո՛ւր իմ ճպուռը, տո՛ւր:
Մայրը չի իմանում, թե էլ ոնց երեխայի ձայնը կտրի, համոզում է երեխային, որ երևի ճպուռը տատիի տուն է գնացել, ու վեր են կենում մայր ու տղա գնում տատիկի տուն՝ ճպուռի հետքերով:D
Մտնում են տատիկի տուն, հանկարծ մայրը գետնին տեսնում է ընկույզի փոքրիկ, սպիտակ կտոր, ու ասում է.
-Ահա, բալես, էս էլ քո ճպուռը:
Երեխան ոնց է ուրախանում, վերցնում է ճպուռը, դնում անձեռնոցիկի մեջ ու ասում.
-Մամա, տանեմ ցանեմ ճպուռս, հա:)

Հ.Գ. Երեխաները աշխարհի ամենաիսկական քայլող հրաշքներն են:love

Smergh
26.12.2007, 21:12
:D:hands:D Քիչ մնաց աթոռից ընկնեի…

Tig ջան, իսկ ես մի կես ժամ չէի կարողանում աթոռին նստել, որ հանգստանամ ու տղերքին պատմեմ եղելությունը:Մերոնք ինձ հարբած գժի տեղ էին դրել, ու ոչ մի կերպ չէին թույլ տալիս որ հանգստանամ ու պատմեմ: Ես ծիծաղում էի եղածի վրա`նրանք իմ վրա...
Զավեշտալին այն էր, որ Ակոն էլ էր ծիծաղում ինձ վրա, առանց կասկածելու, որ այդ համընդհանուր քրքջոցի պատճառն ինքն էր::D

Apsara
18.01.2008, 19:18
Տեսեք ինչի կարան բերեն բամբասանքները մանավանդ հարևանների…

1.Քույրս պարի խմբով մեկ ամսով մեկնում է ՀունաստաՆ: Այդ ամսվա մեջ մենք ընտանիքով ինչ-որ տեղ պիտի մեկնենք ու ես մեր բակում մեր ավտոմեքենայի մեջ նստած սպասում եմ ծնողներիս: Այդ ժամանակ մեր մյուս մուտքի տատիկ հարևաններից մեկն է անցնում և իր սովորությանը հակառակ բարևում է ինձ ու ասում
_ Քուրիկդ արդեն երեխա ունեցավ՞
Ես զարմացած պատասխանում եմ
_Ոչ:o
_Վոնց, բա ինքը հղի չէր, որ ամուսնացավ գնաց՞
_Բայց իմ քույրը չի ամուսնացել:o:o…

2. Մեր *-րդ հարկի հարևանը իր սովորությանը հակառակ քրոջս հրավիրում է իրենց տուն: Բազմապիսի զրույցներից հետո չի դիմանում և հարցնում է.
_Քույրդ նշանվելա, չէ՞
_Չէ, ովա ասել:o,- զարմանում է քույրս
_Ոնց բա ******ը ասեց, որ ամառը իրա նշանդրեքն էր, որ տենց նշում էիք:D:D

Grieg
18.01.2008, 19:34
մի օր մտնում եմ դիսկոներից մեկը, առաջին անգամեի այդտեղ մտնում.. անցնում եմ մուտքը նայում եմ շուրջս մեկել տեսնեմ ծանոթ դեմք՝ եղբայրս մի երկու մետր հեռու կանգնած ու ինձել նայում ա, զարմացած հարցնու եմ "էս դ՞ու ել ես ստեղ" նայում ա ժպտալով, ես շարունակում եմ հարցեր տալ հետո զգում եմ պատասխան չկա մտածում կամ ինքը ինձ չի լսում կամ ես մոտիկանում եմ մեկել տեսնեմ դեմս հայելի է /այդքան ժամանակ հայելու հետեի փորձում խոսել/ :D

Ուլուանա
18.01.2008, 21:17
մի օր մտնում եմ դիսկոներից մեկը, առաջին անգամեի այդտեղ մտնում.. անցնում եմ մուտքը նայում եմ շուրջս մեկել տեսնեմ ծանոթ դեմք՝ եղբայրս մի երկու մետր հեռու կանգնած ու ինձել նայում ա, զարմացած հարցնու եմ "էս դ՞ու ել ես ստեղ" նայում ա ժպտալով, ես շարունակում եմ հարցեր տալ հետո զգում եմ պատասխան չկա մտածում կամ ինքը ինձ չի լսում կամ ես մոտիկանում եմ մեկել տեսնեմ դեմս հայելի է /այդքան ժամանակ հայելու հետեի փորձում խոսել/ :D
:D Սպանիչ էր։ :hands Փաստորեն, դու ու եղբայրդ այդքան նման եք, հա՞։ :o :)

Ես էլ մի բան հիշեցի։ :)
Ուրեմն մի անգամ քրոջս հետ պիտի գնայինք համերգ, պայմանավորվել էինք, որ ես կոնկրետ ժամի կգնամ իր մոտ՝ համալսարան, իր կուրսեցի ընկերուհին էլ պիտի գար՝ էլի քրոջ հետ։ Ես էլ ընկերուհուն լավ ճանաչում եմ, բայց ընկերուհու քրոջը երբեք չեմ տեսել։ Համալսարան հասնելով ու քրոջս իրենց մասնաշենքի մոտ չտեսնելով՝ որոշեցի մտնել ներս, ու այդ ընթացքում աչքս ընկավ կողքովս անցնող մի աղջկա վրա, որին թռուցիկ տեսնելով՝ անմիջապես ակամա մտածեցի. «Ինչ նման էր Լիլիթին, կարո՞ղ ա քույրն էր :unsure (Լիլիթը քրոջս ընկերուհին էր), բայց միաժամանակ մտածեցի, որ չէ, եթե քույրը լիներ, դժվար թե հակառակ ուղղությամբ գնար։ Հետո ահագին փնտրեցի քրոջս, մինչև գտա, ու տեսա, որ հետն էին նաև ընկերուհին ու էն իմ տեսած աղջիկը։ Պարզվեց, որ իրոք քույրն էր, ու ինքն էլ ինձ տեսնելիս էր նույն բանը մտածել. «Ինչ նման ա Շուշանին, հաստատ քույրն ա»։ :D

Լ.յ.ո.վ.
20.01.2008, 00:51
Ես էլ մի բան հիշեցի։ :)
Ուրեմն մի անգամ քրոջս հետ պիտի գնայինք համերգ, պայմանավորվել էինք, որ ես կոնկրետ ժամի կգնամ իր մոտ՝ համալսարան, իր կուրսեցի ընկերուհին էլ պիտի գար՝ էլի քրոջ հետ։ Ես էլ ընկերուհուն լավ ճանաչում եմ, բայց ընկերուհու քրոջը երբեք չեմ տեսել։ Համալսարան հասնելով ու քրոջս իրենց մասնաշենքի մոտ չտեսնելով՝ որոշեցի մտնել ներս, ու այդ ընթացքում աչքս ընկավ կողքովս անցնող մի աղջկա վրա, որին թռուցիկ տեսնելով՝ անմիջապես ակամա մտածեցի. «Ինչ նման էր Լիլիթին, կարո՞ղ ա քույրն էր :unsure (Լիլիթը քրոջս ընկերուհին էր), բայց միաժամանակ մտածեցի, որ չէ, եթե քույրը լիներ, դժվար թե հակառակ ուղղությամբ գնար։ Հետո ահագին փնտրեցի քրոջս, մինչև գտա, ու տեսա, որ հետն էին նաև ընկերուհին ու էն իմ տեսած աղջիկը։ Պարզվեց, որ իրոք քույրն էր, ու ինքն էլ ինձ տեսնելիս էր նույն բանը մտածել. «Ինչ նման ա Շուշանին, հաստատ քույրն ա»։ :D

Ես էլ տենց մի անգամ էլեկտրասյանն եմ բախվել :D


Մի պատմություն էլ ես պատմեմ,հոպարիս հետ է պատահել:
Ուրեմն հոպարս կայարանում սպասելուց որոշում է հաց ուտի ու ջրիկ ճաշ է վերցնում:
Հենց այդ պահին մարդու զուգարան գնալը բռնում է,ու որոշում է,որ ոչ մեկ ճաշին չկպնի թղթի վրա գրում է "ճաշի մեջ թքել եմ" ու գնում է հանգիստ իր գործերով:Մի քիչ հետո հետ է գալիս ու ինչ տեսնի?
Տակը գրած է` "ես ել եմ թքել" :hands

Լ.յ.ո.վ.
23.01.2008, 00:38
Պատմություն այն մասին,թե ինչպես կարող է մարդու հիմարությունը նրա կյանքը փրկել:
Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մեկը կռվի դաշտում տեսնում է,որ ինչ-որ գերմանացի իրա վրա է նշան բռնել,ու փոխանակ փախնի կողք, ընկերոջը գոռում է "արա Սերոբ հլը դրան նայի ինձ ա ուզում խփի" ու ձեռքով ցույց տալիս այդ գերմանացու վրա:Գերմանացին էլ կրակում է ու փոխանակ էս մարդու գլխին կպնի, կպնում է էդ ձեռքի ցուցամատին ու միջնամատին ու դրանով հանդերձ իրա կյանքը փրկում,փոխարենը խլելով 2 մատ:Տարօրինակն այն է,որ էդ մարդը ապրել է 92 տարի ու չնայած ունեցել է 5 երեխա,մահանալիս ոչ մեկ կողքը չի եղել,որովհետև բոլորն էլ արդեն մահացել էին:Երևի ամբողջ կյանքում էդ մարդու հիմարությունը իր կյանքը փրկել է::hands

Ջուզեպե Բալզամո
23.01.2008, 07:55
Մոտ 20 տարի առաջ, մի պապա իր 3-4 տարեկան տղայի հետ, Հին Խնձորեսկի անցած փառքի վկա՝ ավերակներն ու հուշարձանները հետազոտելուց հետո, փորձում են մութն ընկնելուց առաջ հասնել տուն: Հոգնած են,դրա համար դանդաղ են քայլում: Լուռ են, իրենց մտքերի հետ: Մայրամուտ է՝ երկարող մռայլ ստվերներ, սարսռելու չափ դժնադեմ ժայռեր, մութ քարայրների սառը խորքերում երևի դարանակալած ինչ որ բաներ…
– Պա՛պ…
– Հըմ…
– … բա որ հիմա մի գայլ գա…( լռություն)
– Հա…
– … բա որ մի գայլ գա ( 3 վայրկյան լռություն), մեզանից մեկին ուտի… (էլի լռություն)
– Է՞…
– … բա ես ո՞նց եմ գնալու տուն…

Selene
04.02.2008, 23:36
Եղբորս անունը Վահան է, դե շատերն էլ քույրիկիս գիտեն՝ Գոհար, ես չներկայանամ էլ:oy:D
Այս (http://www.akumb.am/showpost.php?p=500305&postcount=156) նույն պատմվածքի երեքամյա հերոսը հեռուստացույցով նայում է գինու գովազդ, որտեղ հոլովակում նկարված են Ֆորշն ու մի ռուս աղջիկ, դե երբ Ֆորշը ասում է՝ սուր, աղջիկը պատասխանում՝ վահան, մեր փոքրիկ հերոսը բարձրաձայն գոռում է Մերի՛, Գոհա՛ր, :D:D ու էտպես ամեն էտ գովազդը նայելիս:)


Չեմ հիշում՝ այս մեկը պատմել եմ թե ոչ, ամեն դեպքում, եթե կրկնվում եմ, կներեք:oy

Կուրսեցուս հայրը մի այսպիսի սովորություն ուներ, միշտ տանից դուրս գալիս ամռանը գալիս էր ու աղջիկների ննջասենյակի զարդասեղանից վերցնում դեզադորանտը /հայերեն համարժեքը չգիտեմ:8/, փչում թևատակերին ու գնում: Մի օր էլ, շտապ պայմանավորվածություն է ունեցել, արագ-արագ մտել է սենյակ, վերցել այնքան պետքական սրվակն ու փչել, բայց :o այ քեզ բան, թևերն իջեցնել չի կարողացել, քանի որ շփոթվել ու մազի լաքն է վերցրել, հետևանքներն էլ պատերացրեք:D:D Հանդիպումը մի ժամով հետաձգվել է, մինչ լոգանք է ընդունել:D

Fedayi
05.02.2008, 02:06
Երկու ընկերով մեր վանաձորցի ընկերոջ տանն ենք: Մեր համար զրուցում ենք: Մեկ էլ զանգեցին մեր լոռեցուն, երևի Վանաձորից էին: Տաքացած սկսեց խոսալ: Մեկ էլ գոչումա.
-Տի տի լի, տի տի լի,..:D
Ուզում էր ասել` էդտեղ պետքա լինի:
Դե պատկերացրեք մեր` երևանցիների վիճակը::D

Malu
05.02.2008, 16:01
-Տի տի լի, տի տի լի,..:D
Երևի ասել է Ըտի, դուք Տի եք լսել :)
Ըտի = այդտեղ ;)
Տի= պետք է (պիտի)
Լի= լինել

Լոռվա բարբառից ոչ պակաս ծիծաղելի է նաև սյունիքի բարբառը :)
Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ է նշանակում «Տա լա լա լա, տա լա տի լա» ;)
Եթե ասեմ, չեք հավատա: Նշանակում է «դա այդպես եղել է, այդպես էլ պետք է լինի» :D

Karina
05.02.2008, 16:10
Մի երկու օր առաջ երթուղայինով գնում եմ օֆիս, կարմիր լույսա...նայում եմ դիմացը կանգնած մեքենաներին, մեկ ել տեսնեմ.....մի հատ 90 տարեկան տատիկ, ճմրթված մաշկով նստածա մեքենայի ղեկին, ամբողջ երթուղայինը մանգամից ծռվեց դեպի տատիկի մեքենան:D.....մեկ էլ տեսնենք ղեկը աջ կողմիցա ու մի հատ տղամարդ էր վարում մեքենան:B

*e}|{uka*
05.02.2008, 16:22
Լոռվա բարբառից ոչ պակաս ծիծաղելի է նաև սյունիքի բարբառը :)
Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ է նշանակում «Տա լա լա լա, տա լա տի լա» ;)
Եթե ասեմ, չեք հավատա: Նշանակում է «դա այդպես եղել է, այդպես էլ պետք է լինի» :D

Վաաաա՜Յ մեռա չեմ կարողանում հանգստանաաաաա՜լ :D

Հ.Գ. Օ՜ֆտոպի համար ներեղություն :oy

ChildOfTheSky
05.02.2008, 16:38
Բանավոր քննության ժամանակ ուսանողը , նստած դասախոսի դիմաց , դժվարանում է պատասխանել հարցերին : Այդ ժամանակ լսարան է մտնում մի ուրիշ դասախոս և նստում է այս դասախոսի կողքին և սկսում զրուցել նրա հետ : Տղան իրեն չի կորցնում և որոշում է օգտվել առիթից : Ոտքով սեղմում է իրեն քննող դասախոսի ոտքը : Դասախոսն ասում է ._ Լավ , տղա ջան , գնա , լավ էիր պատասխանում : Քննությունից հետո քննող դասախոսը հարցնում է մյուսին , թե այդ տղան նրան ով էր գալիս , և պարզվում է , որ տղան է եղել նրա ոտքը սեխմողը , բայց դե գնահատականը չեն փոխում :
Սա իրական պատմություն է , ինձ այն պատմել է երկրորդ դասախոսը :)

*e}|{uka*
05.02.2008, 20:56
Մի աղջիկ քննության համար ծածկագրեր ( շպառգալկաններ ) է պատրաստում և հագնելով կարճ կիսաշրջազգեստ` հարմարացնում է ոտքերի վրա : Ստանալով և ստուգման գրքույկը մեկնելով դասախոսին ՝ նկատում է , որ կապերը թուլացել են ու թղթերը հեսա կթափեն :Վերցնելով գրքույկը ` վազելով դուրս է գալիս լսարանից ու դռան մոտ թղթերը հո~ չեն թափում … : Դռան մոտ կանգնած երկու տղա , տեսնելով այս ամենը :o , ասում են .
-Քուրիկ ջա~ն ձեր սպիտակեղենը թափումա … :D

Goga
06.02.2008, 00:18
Մի անգամ որոշեցինք դասարանի ամենաճռճռացող աթոռը դնել ուսուցչի աթոռի փոխարեն ու...Անգլերենի ուսուցչուհին մի քիչ թմբլիկ էր, ինքն էլ սիրում էր աթոռին նստաց այս ու այն կողմ թեքվել, աթոռն էլ անընդհատ ճռճռում էր ու խանգարում դասը, հանկարծ բարկացավ ուսուցչուհին ու գոռաց.
-Էս ո՞ր մի ոչխարի աթոռնա է սենց ճռճռում:angry
Դասարանցիս պատասխանեց.
-Ոնց որ ձերն է:oy
Խեղճ ուսուցչուհի :D:D

Dayana
06.02.2008, 09:21
Մի պատմություն էլ ես պատմեմ բայց կարողա չզվարճանաք :D
Մենք կուրսեցիներով գնացել Էինք "Օբառատնի" ֆիլմը դիտելու։Ֆիլմի ընթացքում ամբողջ դահլիը ծիծաղում էր մենակ ես գոռում էի :aaa :esim ու երբ ֆիլմը վերջացավ բոլորին ինձ մատով էին ցույց տալիս :oy ու դե ես էլ զարմանում էի, ասում էի ոնց էդ մթության մեջ իմացան որ վախկոտը ես եմ, պարզվում էր երեսիս մազանոթները պայթել են :(

Երևի զվարճալի չէր սարսափ էր :oy

Hay-Qristonya
11.02.2008, 00:55
Ես Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում գործող մանկական երգչախմբի հետ շաբաթը մեկ անգամ անցկացնում եմ հոգևոր դասընթացներ: Մի օր դասի ավարտին առիթ եղավ Յուրի Գագարինի անունը տալու, և ես որոշեցի երեխաներին հարցնել, թե ո?վ է նա: Ոչ ոք չգիտեր: Կանչեցի նրանցից ամենափոքրին` 5 տարեկան Արմենին /երեխաները 5-13 տարեկան են/ և ականջին ասացի: Ապա խնդրեցի, որ նա բարձրաձայն ասի, թե ով է Յ. Գագարինը, որպեսզի մյուսներն էլ իմանան: Արմենը բարձրաձայն ասաց:
-Յուրի Գագարինը առաջին ՏԻԵԶԵՐԱԳ ՆԱՑՔՆ Է::D

Lethal Sweetness
22.02.2008, 00:13
Հայաստանում մի անգամ տատիկս, որ միշտ կարդալուց ակնոցներ էր դնում,:8 ասաց.
-Բալես, գնա հողաթափերս էն սենյակից բեր:
Ես էլ արագ-արագ գնացի, կողքերս նայեցի մի թեթև ու վերադառնալով ասացի.
-Տատ չկա::pardon
-Է՜հ, երեխուն մի տեղ ուղարկի, դու էլ հետևից գնա,- բարկացավ ու ինքը գնաց բերեց:-Էնտեղ դրված էր, ուրեմն դու չտեսա՞ր::angry
-Չէ, չկար,- մեղավոր հայացքով ասացի նրան: :sorry
-Ա՜յ թե որտեղ են ակնոցները պետք մարդուն,- այնուհետև արադարացա ես:
Տատս չդիմացավ... Զայրացած դեմքը միանգամից բացվեց::P

Հ. Գ. Այդ ժամանակ դեռ 10 տարեկան էի: ;)

Vlad_arm
01.03.2008, 06:48
Վերջին կուրսի վերջին սեմեստր, միակ քննական առարկան (Անունը չեմ հիշում): Դասախոսը` պրն. Եղիազարյան(ծեր մի մարդ): Այդ որը միայն մեր դասի համար գալիս հասնում էր համալսարան: Մենք բոլորս ավարտական տրամադրության մեջ ենք, ուստի լեկցիա լսելու ցանկությունը ձգտում է զրոի:

Զանգը տալուց 3 րոպե հետո որոշեցինք գնալ: Աստիճանների վրա տեսանք դասախոսին ու բոլորը սկսեցին վազել հակառակ կողմ: Դասախոսը ինձ անձամբ ճանաչում էր: Կարծեցի որ բավականին տգեղ կլիներ նման կերպով փախուստի դիմելը, նամանավանդ որ արդեն հայացքը իմ վրա էր ուղղված: Մոտիկացա բարևեցի ու մտածում էի թե որպես խմբի ավագ ինչպես պետք է արդարանամ: Եղիազարյանը` դեմքին մի տեսակ քմծիծաղով ասեց. "Եսայան, հասկացա որ էսօր լեկցիան ՉԵՂՅԱԼ ԵՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: Համակուրսեցիներիդ կփոխանցես որ իմ տարիքում, անգամ ամբողջ ցանկության դեպքում չէի կարող իրանց հետևից հասնել: ԵՂՆԻԿՆԵՐԻ ՀՈՏԻ ՆՄԱՆ ՎԱԶԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱՐ.... ՈՆՑ ՈՐ ԹԵ ՍՈՎԱԾ ԱՌՅՈՒԾԻՑ ԷԻՆ ՓԱԽՆՈՒՄ".......

Ավելացվել է 17 րոպե անց

Դե քանի որ ես հայոց լեզվի հետ որոշակի պրոբլեմներ ունեմ, այդ պատճառով զանազան ծիծաղելի բաներ էի ասում, սխալ-մխալ բառեր հիմնականում (ի դեպ, մինչև հիմա այդպես է:oy ): 5րդ դասարան էի:Մեր պատմության ուսուցչուհին, երբ դասի ժամանակ աղմկում էինք, ասում էր. «ախոռներդ փակե՛ք», ու մի օր, երբ նայում էի «Բարի ախորժակ» հաղորդումը՝ մերոնց սենց մի հարց տվեցի. «լավ, հասկացանք, ախորժակ բառի մեջ ախոռը բերանն ա, բա ժակը ո՞րն ա:8 »: Մերոնք ապշած :o ինձ նայեցին ու հարցրին. «էդ ո՞վ ա քեզ ասել, թե ախոռը բերանն ա:o » (ի դեպ, չիմացողների համար ասեմ, որ ախոռը գոմն է) : Դե ես էլ ասեցի, որ պատմության ուսուցչուհին էր տենց ասում, երբ աղմկում էինք ու ես ենթադրեցի, որ ախոռը բերան է :D : Դե մերոնք իհարկե ապշած էին, որ ուսուցիչները դպրոցում նման բառեր են օգտագործում, բայց այդ ամենին հակառակ մի լաաավ խնդացին վրես:D


Նստած եմ աշխատանքի վայրում ու կարդում: Սկսեցի անզուսպ ծիծղել: Համաշխատակիցներս ինձ էին նայում ոնց որ գժի: Սկզբում կարծեցին թե լացում եմ, հետո հասկացան որ ծիծաղում եմ: Ոչ մի հայերեն խոսացող չկար որ բացատրեի թե ինչու եմ ծիծաղում:

Selene
10.03.2008, 01:06
Դե խորհրդային տարիներին կանանց մի տոն կար՝ մարտի 8, պապաս էլ հենց այդ օրն է ծնվել, ու միշտ մեծ հորեղբայրս պապայիս հոգու հետ խաղում է, թե կանանց օրն ես ծնվել և այլն, նման բաներ, եկավ անկախացումը, ու մի պահ հանեցին մարտի 8-ը՝ փոխարինելով այն ապրիլի 7-ով, ու գուշակեք, թե հորեղբորս ծնունդը երբ է. ապրիլի 7–ին։ :hands Հիմա պապայիս հերթն էր փոխադարձելու ասածները, վերջում որոշվեց մեկամսյակ, և կնքվեց զինադադար։ :)

Artgeo
15.03.2008, 11:58
Էս մորաքույրս երեկ պատմեց, այսօր մետրոյում էի հիշել ու ծիծաղում :D

Ուրեմն մի ազգությամբ օս հարևան ունեինք, կինը հայ էր ու մի քիչ հայերեն էր սովորել: Մորաքրոջոս դուրսը տեսնում է ու հարցնում է.
- Պապադ տո՞ւնն էր:
- Ե՞րբ
- Հիմա
- Չէ (ու ծիծաղում է)
- Ինչի՞ էր ծիծաղում:
- Ո՞վ
- Դու

:D :D :D

Սերխիո
15.03.2008, 13:30
դե մոտավորապես ես էլ տենց ռուսերեն եմ խոսում

Ռուֆուս
15.03.2008, 14:12
Մի հատ ծանոթ ունեմ ռուսերեն համարյա թե չգիտի, իսկ բարեկամը ընտանիքով Ռուսաստանում է ապրում: Զանգում է Ռուսաստան, երեխեն ա հեռախոսը վերցնում.
- Պռիվետ, պապա դոմա?
- Նետ:
- Իսկ պապը? :D

*e}|{uka*
10.04.2008, 14:01
Մի քանի տարի առաջ տատիկիս տանը ընդունելության քննությունների համար պարապում էի՝նեռվերս լարած: Ամառ էր , ահավոր շոոգ , բնականաբար պատուհան էի բացել : Տատիկիս բակում էլ մի հատ բարձրահասակ ծառ կա , որի Ճյուղերը պատուհաններին շաատ մոտ են , իսկ բակի ագռավները շատ էին սիրում այդ ծառի ճյուղերին թառչել ու առավոտից իրիկուն կռռռռռաաաա՜լ(ոնց որ հերթով կարաոկե երգեին)` :aaa խաթարելով ժողովրդի հանգիստը :angry : Այնքան էին ջղայնացրել , որ պատուհանը լավ բացեցի, վերցրեցի աջ հողաթափս (չստիկս ) :D ուուուու՜ նետեցի դեպի ագռավները : Գնաց կպավ ագռավներից մեկի ուղիղ ճակատին , որը ոգևորված վերջին կուպլետներ երգում :D, վայր ընկավ :Մյուսները խուճապահար փախուստի դիմեցին ու որոշեցին էլ էտ ծառի մոտ չհավաքվեն : Հիմա տղեքով միշտ շենքի հետևն են հավաքվում ...:D
Բա՜ հողաթափիկս(չստիկս), խեղճ հողաթափիկս :cry տենց էլ դրսում մնաց ... :D

Dayana
10.04.2008, 14:06
Մի քանի տարի առաջ տատիկիս տանը ընդունելության քննությունների համար պարապում էի՝նեռվերս լարած: Ամառ էր , ահավոր շոոգ , բնականաբար պատուհան էի բացել : Տատիկիս բակում էլ մի հատ բարձրահասակ ծառ կա , որի Ճյուղերը պատուհաններին շաատ մոտ են , իսկ բակի ագռավները շատ էին սիրում այդ ծառի ճյուղերին թառչել ու առավոտից իրիկուն կռռռռռաաաա՜լ(ոնց որ հերթով կարաոկե երգեին)` :aaa խաթարելով ժողովրդի հանգիստը :angry : Այնքան էին ջղայնացրել , որ պատուհանը լավ բացեցի, վերցրեցի աջ հողաթափս (չստիկս ) :D ուուուու՜ նետեցի դեպի ագռավները : Գնաց կպավ ագռավներից մեկի ուղիղ ճակատին , որը ոգևորված վերջին կուպլետներ երգում :D, վայր ընկավ :Մյուսները խուճապահար փախուստի դիմեցին ու որոշեցին էլ էտ ծառի մոտ չհավաքվեն : Հիմա տղեքով միշտ շենքի հետևն են հավաքվում ...:D
Բա՜ հողաթափիկս(չստիկս), խեղճ հողաթափիկս :cry տենց էլ դրսում մնաց ... :D

Էս տարի ամառը քեզ հողաթափ՝ այն է չստիկ կնվիրեմ :D

Fedayi
14.04.2008, 11:06
Կուրսեցիս զանգում է հորն ու ասում.

-Պապ, ու՞ր ես:
-Լեվի եմ, տղա ջան:
-Ո՞նց, ու՞մ հետ::o
-Մորդ հետ, տղա ջան::D:D

Fedayi
18.04.2008, 20:56
Ասում են` իրական դեպք է:
Վանաձորի քաղաքապետի մոտ ասում են.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Սա պատասխանում է.
Հա, իմացել եմ, լավ բան չէր եղել::D

Նույն ոճի մեջ: Ասում են, թե իրական դեպք է:
Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին ասում են.
-Ձեզ Ավստրալիայից ֆաքս է եկել:
Սա պատասխանում է.
-Դե, կողքի սենյակում իրա ամեն ինչով սուրճ դրեք, գալիս եմ::D

Երկնային
26.05.2008, 03:11
ոնց եմ սիրում պստիկներին :love

Քրոջս երեխան, որին սպանես գիրք չի կարդա, իր պապիկի հարցերից մեկին պատասխանեց շատ ճիշտ…
Պապիկ.
- Կարեն ջան, դու էնքան խելացի ես, էնքա~ն խելացի… դու նույնիսկ ավելի շատ գիտես, քան գրքերում է գրված…
Կարեն.
- Գիտեմ, պապիկ ջան… այ դրա համար էլ ես գրքեր չեմ կարդում…

:D

ars83
26.06.2008, 19:32
Առաջարկված խաղն ինձ մի դեպք հիշեցրեց դպրոցական տարիներից։
Մեր հայերենի ուսուցչուհիներին մի խաղ էր հնարել, որը յուրաքանչյուր դասին խաղում էինք։ Այն կոչվում էր «մի ասա – այլ ասա»։ Խաղի էությունը հետևյալն էր. տանը յուրաքանչյուր աշակերտ պետք է ծոցատետրում դուրս գրեր հինգական բառ, որոնք սխալ են արտասանվում հայերենում և նշեր դրանց հայերեն ճիշտ համարժեքը։ Այնուհետև դասի ժամանակ կարդում էինք մեր դուրս գրած բառերը։
Օրինակ՝ մի ասա «աստանովկա», այլ ասա «կանգառ», և այլն։

Դասարանում մի աղջիկ ունեինք, որը մսեղեն շատ էր սիրում, գրեթե ամեն դասամիջոցի նրան կարելի էր տեսնել երշիկով կամ նրբերշիկով բրդուճը ձեռքին՝ ծամելիս։ Այդ աղջիկը մի օր խաղի ժամանակ կարդաց. «մի ասա «սասինցկի», այլ ասա «սասինսկի» » :) Տեսնու՞մ եք, թե ինչպիսի նուրբ սխալներ նկատող մարդիկ կան։

Ուլուանա
09.07.2008, 03:34
Էսօր մի զավեշտալի դեպք եմ հիշել...
Ուրեմն մոտ մի տարի առաջ, երբ ակումբցիներով մանկատան երեխաներին տանում էինք գազանանոց, դե, առաջին անգամն էր, մեզ չէին ճանաչում, մենակ լսել էին, որ ինչ–որ «Ակումբ» ենք, բայց չգիտեին, թե ինչ։ :)) Մեկ էլ ճանապարհին ուսուցչուհիներից մեկը հետաքրքրվեց.
– Իսկ դուք ի՞նչ ակումբ եք։
Մենք էլ մի պահ պապանձվեցինք, չգիտեինք՝ ոնց բացատրենք էս կնոջը։ :esim Դե արի ու բացատրի, որ Ակումբը մեր ֆորումի անունն է, ու հետն էլ բացատրի, թե ֆորումն ինչ է։ :)) Տենց մի երկու վայրկյան մտածելուց հետո կարճ–կոնկրետ պատասխանեցինք.
– Ինտերնետային։ :unsure
:D Ասեցինք ու միանգամից զգացինք, թե ինչ աբսուրդ բան դուրս եկավ մեր ասածը. ստացվեց, որ իբր մենք ինտերնետ ակումբ ենք։ :o :blin :D
Էս կինն էլ մի տեսակ տարակուսանքով ասեց.
– Հա՜ :think,– ու մի տեսակ մտածկոտ լռեց, իբր հասկացավ, թե ինչի մասին է խոսքը, էլի։ Բայց դե դեմքից երևում էր, որ էնքան էլ չհասկացավ։ :D
Տենց, փաստորեն, մեզ ինտերնետ ակումբի տեղ դրեցին։ :( :))

Adam
10.07.2008, 18:40
Էսօր մի զավեշտալի դեպք եմ հիշել...
Ուրեմն մոտ մի տարի առաջ, երբ ակումբցիներով մանկատան երեխաներին տանում էինք գազանանոց, դե, առաջին անգամն էր, մեզ չէին ճանաչում, մենակ լսել էին, որ ինչ–որ «Ակումբ» ենք, բայց չգիտեին, թե ինչ։ :)) Մեկ էլ ճանապարհին ուսուցչուհիներից մեկը հետաքրքրվեց.
– Իսկ դուք ի՞նչ ակումբ եք։
Մենք էլ մի պահ պապանձվեցինք, չգիտեինք՝ ոնց բացատրենք էս կնոջը։ :esim Դե արի ու բացատրի, որ Ակումբը մեր ֆորումի անունն է, ու հետն էլ բացատրի, թե ֆորումն ինչ է։ :)) Տենց մի երկու վայրկյան մտածելուց հետո կարճ–կոնկրետ պատասխանեցինք.
– Ինտերնետային։ :unsure
:D Ասեցինք ու միանգամից զգացինք, թե ինչ աբսուրդ բան դուրս եկավ մեր ասածը. ստացվեց, որ իբր մենք ինտերնետ ակումբ ենք։ :o :blin :D
Էս կինն էլ մի տեսակ տարակուսանքով ասեց.
– Հա՜ :think,– ու մի տեսակ մտածկոտ լռեց, իբր հասկացավ, թե ինչի մասին է խոսքը, էլի։ Բայց դե դեմքից երևում էր, որ էնքան էլ չհասկացավ։ :D
Տենց, փաստորեն, մեզ ինտերնետ ակումբի տեղ դրեցին։ :( :))

Ան ջան, բա որ ես եմ մեկին ուզում բացատրեմ թե ֆորումն ինչա ... պաաաա՜ :D
3 ժամ խոսալուց հետո, վերջը էլի չեն ջոկում: Բայց դե էտ մարդը 2 տարիա ադնակլասնիկա էլի մտնում :D

Մարկիզ
01.08.2008, 15:47
Արմենիա ՏՎ…
"ժամը" լրատվական. խոսում է փրակարարական ծառայության աշխատակիցը.
-Կատարվել են փրկարարական աշխատանքներ, որի արդյունքում դիակը հանվել է…:o

VisTolog
15.08.2008, 17:11
Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը.
<<ԴԱՐ>> Ակումբի մասնակիցները պատրաստվում էին հերթական հանդիպմանը:

Հանդիպումը ինչպես միշտ պետք է կայանար Թամանյանի գեղեցիկ մարմնի տակ:
Ակումբի ղեկավարությունը էշով, իսկ մյուս անդամները, չունենալով կայուն և անսահմանափակ փոխադրամիջոց, եկան տաքսի ծառայություն ‘’Արգելափակվածներ’’-ով:
Ինչպես միշտ, ղեկավարությունը իրեն երեվակայեց, և եկավ նախատեսված ժամանակից 3 ժամ անց: Մինչ այդ, ակումբի անդամները սկսեցին բամբասել.

ars83- Հլը էտ Artgeo-ին նայի, առանց զգուշացման թեմայա փակում, իրան դրելա ադմինի տեղ. Վախտին էլ իրան ձև էր տալիս, յանի էլ չէր ուզում ադմին լինել… բայց դե մենք բոլորս էլ գիտենք, որ ինքը կեղծավորի մեկնա :lol

Գալաթեա- Բա էս Testik-ը. Քիչա տեղով անիմաստ անդամա, հլը մի բան էլ կանոնադրություննա խախտել, ու էտ էլ յանի հեչ, մի բան էլ երկու ղեկավար են օգտվում իրա ծառայություններից. Հետո էլ արդարությունից են խոսում. :))

Ձայնալար- Քաղաքացուն մոռացե՞լ եք. Չե՞ք հիշում, թե ոնց էր իրա MP3 Player-ով իրան երևակայում: Գնումա գործի, որ կոմպերի AntiVirus-ները իր գնալուց առաջ միացնի, որ Full Scan լինի: Հետո էլ կասի, թե աշխատում եմ: Բա որ ամեն հանդիպման ժամանակ մեզ չի ստիպում գնալ իրանց պիցայանոց… մեր հաշվին տղեն տունա պահում, չի էլ ամաչում: Մի քանի տարիյա իրա հետ մոտիկ ենք, բայց էլի իրա շահի մասինա առաջինը մտածում.

<quote>Ձայնալար- Քաղաքացուն մոռացե՞լ եք. Չե՞ք հիշում, թե ոնց էր իրա MP3 Player-ով իրան երևակայում: Գնումա գործի, որ կոմպերի AntiVirus-ները իր գնալուց առաջ միացնի, որ Full Scan լինի: Հետո էլ կասի, թե աշխատում եմ: Բա որ ամեն հանդիպման ժամանակ մեզ չի ստիպում գնալ իրանց պիցայանոց… մեր հաշվին տղեն տունա պահում, չի էլ ամաչում: Մի քանի տարիյա իրա հետ մոտիկ ենք, բայց էլի իրա շահի մասինա առաջինը մտածում. </quote>

Երկնային- Հա, էլ մի ասա…

Kuk- Հա~, բա էն ՈՒլուանան… Ամենակարևորին ենք մոռացել: Ինչ գրում ես` ջնջումա, ինչ գրում ես` զգուշացումա տալիս, ինչ մտածում ես` միշտ հակառակնա մտածում, ինչ թեմա բացում ես` փակումա… ես կարող եմ անվերջ շարունակել… :D Նրան պետք է անմիջապես հեռացնել ակումբից, ինչ եկելա Հայաստան, շատ մեծ խոչընդոտ է հանդիսանում, հայ գրի և գրականության զարգացման համար, քանի որ տարածում է ամերիկյան խոսելաոճը:

Եկավ ղեկավարությունը.

ars83->Artgeo
Է~սսս ու՞մ ադմին ախպերնա գալի~ս: Արթ ջան, ոնց էի քեզ կարոտել… ախպեր ջան… ո՞նց ես… ինչ կա չկա…

Գալաթեա->Testik
Վա~յ, էս ու՞՞մ Testik ախպերներն են գալիս… ոնց էի ձեզ կարոտել, սիրելիներս.

Kuk->ՈՒլուանա
Անահիտ ջան, դու էլ եկար, ոնց ես… ինչ կա՞… Վազգեն ջան, բա դու ո՞նց ես ախպերս :)) :lol

ars83 ->Artgeo
Արթ, գիտես, դու երևի ակումբի ամենաարդար որոշումներ կայացնող, ամենաօրինական ադմինն ես: Գիտե՞ս թե ինչքան եմ տխրել, երբ դու ադմին չէիր.

Artgeo->Kuk
Արթ բա դու խի՞ էս վերջին հանդիպումներին չես եկել.
Դե Արթ ջան, ոնց ասեմ… ինչ Անահիտը եկելա, ռիսկ չեմ անում հանդիպման գամ.

Ձայնալար- Սաս ջա՞ն, ո՞նց ես ախպերութուն… գիտես չէ՞, թե ես ոնց եմ սիրում քո գրառումները, ակումբում քո նման մոդեր չկա, դու դու, դու վերջն ես, վերջից առաջին տեղում ես Սաս ջան.

Գալաթեա- Ժող բա ու՞ր ենք գնալու.

Քաղաքացի- Դե կարելիյա գնանք Սասունենց պիցայանոց

Ձայնալար- Հա, ճիշտ ես Գալաթ ջան, էտ պիցայանոցից լավ տեղ չկա.
Դե հելանք ժողովուրդ.
… յա, հլը սպասեք, էս ովքե՞ր են

Ադամ, Հայկո, եկեք նստեք, էշի վրա դեռ տեղ կա…
Հասան պիցայանոց.

Քաղաքացի- Մտեք-մտեք, զգացեք ձեզ ինչպես ձեր տանը.
15 րոպե անց միացան Ervand-ը, Philosopher-ը, CactuSoul-ը, Selene-ն, Cassiopeia-ն և Աթեիստը.

Ձայնալար- Դե որ բոլորս համարյա հավաքվել ենք, եկեք մի կենաց ասեմ. Ոնց ասում ենք, մենակ սենց լավ առիթների ժամանակ իրար հանդիպենք, իրար միս քիչ ուտենք. Արս էտ քեզ էր վերաբերվում :lol . Սաս ջան, դու էլ միշտ սենց լավ պատիվ տաս մեզ, դա նշանակում է, որ մեր գլխից սենց առիթների ժամանակ անպակաս լինես: Թող ակումբում քիչ խախտումներ առաջ գան, գրառումներ քիչ ջնջվեն ավագ մոդերներից մեկի կողմից: Թող թեմաները հիմնավորմամբ փակվեն, թող կեղծավորություն չլինի ադմիններից մեկի մոտ:

Արտակ, Վերա, ձեզ ամենալավն ենք ցանկանում. Ակումբի գլխից անպակաս լինեք.

Կարող եք չծիծաղել :pardon

Ձայնալար
15.08.2008, 17:19
Վիստ, բայց պետք է ավելացնեիր, որ բոլոր դեպքերն ու պերսոնաժները հորինված են, ցանկացած նմանություն՝ զուգատիպություն: :D

Սաղիս գլխին շինեց :D

Razo
17.08.2008, 14:45
Երեկ երեկոյան, հայրս թե.
-Է՞ս ամպերը գոռումա…
Քույրս.

Ասենք թե Սամվելը գոռումա, քեզ ինչ… :lol :lol :lol

Cassiopeia
21.08.2008, 12:53
Թարմ դեպք.
Այսօր առավոտյան բանկում մի փոքր բարկացած կտրուկ շարժում արեցի ու... դեմքով հագա հետևս կանգնած սպիտակ վերնաշապիկով մի տղամարդու: Խեղճ մարդու վերնաշապիկի վրա գեղեցիկ նկարազարդվեց իմ շրթներկը: Լավ էր, որ այդ մարդու կինը կողքն էր ու նա անմիջապես շուռ եկավ դեպի կինն ու ցույց տվեց հետքը, որպեսզի հետագայում տեղիք չտա կասկածների:

Dayana
21.08.2008, 13:35
Թարմ դեպք.
Այսօր առավոտյան բանկում մի փոքր բարկացած կտրուկ շարժում արեցի ու... դեմքով հագա հետևս կանգնած սպիտակ վերնաշապիկով մի տղամարդու: Խեղճ մարդու վերնաշապիկի վրա գեղեցիկ նկարազարդվեց իմ շրթներկը: Լավ էր, որ այդ մարդու կինը կողքն էր ու նա անմիջապես շուռ եկավ դեպի կինն ու ցույց տվեց հետքը, որպեսզի հետագայում տեղիք չտա կասկածների:

:D մեկա կինը չի հավատալու :D

Economist
21.08.2008, 16:38
Մի բան էլ ես պատմեմ:)
Մի երկու առաջ՝ առավոտը շուտ գործի էի գնում ու վերելակի առաջ կանգնած երգ էի երգում քթիս տակ:sulel... Վերելակը մի քիչ ուշ եկավ ու էդ ընթացքում ես հասցրել էի լավ ոգևորվել, ու արդեն շատ բարձր երգել ու ինչ-որ պարային շարժումներ անել...մի խոսքով դերի մեջ էի մտել:dance...Վերելակի դռները բացվեցին ու ես էդպես ոգևորված երգելով-պարելով մտա ներս ու դեռ շարունակում եմ ...Մեկել ի՞նչ:o...զգացի, որ վերելակում մենակ չեմ:D:D Մեր վերևի հարևանի տղան քառակուսի աչքերով ինձ ա նայում... Ես էլ ինձ չկորցրի ու ասացի՝ Լավ, Վիգեն ջան ծաղիկները մյուս անգամ կտաս:D

Annushka
21.08.2008, 17:03
Մի բան էլ ես պատմեմ:)
Մի երկու առաջ՝ առավոտը շուտ գործի էի գնում ու վերելակի առաջ կանգնած երգ էի երգում քթիս տակ:sulel... Վերելակը մի քիչ ուշ եկավ ու էդ ընթացքում ես հասցրել էի լավ ոգևորվել, ու արդեն շատ բարձր երգել ու ինչ-որ պարային շարժումներ անել...մի խոսքով դերի մեջ էի մտել:dance...Վերելակի դռները բացվեցին ու ես էդպես ոգևորված երգելով-պարելով մտա ներս ու դեռ շարունակում եմ ...Մեկել ի՞նչ:o...զգացի, որ վերելակում մենակ չեմ:D:D Մեր վերևի հարևանի տղան քառակուսի աչքերով ինձ ա նայում... Ես էլ ինձ չկորցրի ու ասացի՝ Լավ, Վիգեն ջան ծաղիկները մյուս անգամ կտաս:D

Թամ ջան, բա որ ասում եմ էդ ռոքը քեզ տարել ա:D Հաստատ Անաթեմա ես երգել:P

Ավելացվել է 12 րոպե անց
Ես ինտերնետ պրովայդերական ընկերությունում եմ աշխատում: Ու ամեն օր լիքը խնդալու դեպքեր են լինում:
Այսօր մեր բաժանորներից մեկը զանգեց ու ասաց. "Իսկ դուք գիտեք, որ ձեր ինտերնետի գծերում վիրուս կա: Ինքը մեր սաղ ինտերնետը ուտում ա". Էդ նույնն ա, որ զանգես Վիվասելլ կամ Բիլայն ու ասես, գիտեք, ձեր հեռախոսագծերում քֆուր կա, այսօր իմ հեռախոսը զնգաց ու ինձ քֆրտեցին:):

ars83
02.09.2008, 10:41
Հըլը մի րոպե, մի րոպե... էս ինչ զրպարտանքներ են :)
Վիստա ջան, որ գրում էիր, գոնե մի նամակ ուղարկեիր հղումով, ես էլ կարդայի, իմանայի իմ մասին բան կա գրած։ Լավ էր գրված :ok, բայց պիտի ասեմ, որ Արտջեոյին իսկի տեսած էլ չկամ, ֆորումում էլ կարճ ժամանակ առաջ եմ գրանցվել, այնպես որ տեղյակ չեմ Արթուրի ադմինիստրատոր լինել չուզելու պատմությանը։

Դե լավ, գրեմ այն, ինչի համար եկա այս բաժին։

1. ՄԻ քանի օր առաջ խոսեցնում են ռադիոյով Արաբկիր համայնքի թաղապետի պաշտոնի հավակնորդներից մեկին (ոչ ներկայիս թաղապետին)։ Ասում է (մոտավորապես այսպես).
– Այ մի օրինակ պետք է բերեմ (խոսքը համայնքի զարգացման տեմպերի մասին էր)։Ցավով պետք է նշեմ, որ Ավանի համայնքը վերջին երեք տարում մեծ զարգացում է ապրել։

2. Հեռուստացույցով ցույց են տալիս «Լինսի» հիմնադրամի տնօրենին, որն այցելել է հիմնադրամի միջոցներով վերանորոգված մի դպրոց սեպտեմբերի 1–ին։ Ասում է.
-Նախկինում այս դպրոցը 720 տեղ հզորություն ուներ...

3. Մայրս ուսուցչուհի է, այս դեպքը նա է պատմել։ Մի օր ուսուցիչներից մեկի մորեղբայրը մահանում է, աշխատակիցներով գնում են ցավակցության։ Երբ հուղարկավորության ժամանակ դագաղը հանում են, կինը, որի մորեղբայրն էր մահացողը, վազում է դագաղի մոտ և լացելով սկսում բղավել՝ մորե՜խ, մորե՜խ։ Մարդիկ սկսում են շուրջը նայել՝ տեսնելու, թե ու՞ր է այդ չարաբաստիկ մորեխը։ Դու մի ասա, «մորեխ» իրենց բարբառով նշանակում է «մորեղբայր»...

Javakhk
02.09.2008, 17:49
Դու մի ասա, «մորեխ» իրենց բարբառով նշանակում է «մորեղբայր»...

Հայաստանի գյուղերից մեկում, “ա գյադա” դիմելաձեւը այնքան էլ վիրավորական չի համարվում: Երբեմն նրանք այդ դիմելաձեւի պատճառով արկածներ են ունենում տարբեր վայրերում…

Մի ծիծաղելի դեպքի էլ ինքս եմ ականատես եղել: “Ծո” դիմելաձեւը կա եւ Գյումրիում, եւ Ջավախքում: Բայց Ջավախքում այն այնքան էլ հարգալից չէ: Մի անգամ մի գյումրեցի ծանոթի Երեւանում դիմեցին “արա” բառով: Նա էլ հպարտօրեն պատասխանեց “Ես առա չեմ, ես ծո եմ”: Այդտեղ ծիծաղելու հերթն իմն էր…
:)

Ամեն բարբառ մի հարստություն է…

Lion
02.09.2008, 17:59
Մի անգամ մառշռուտկու մեջ... մեղմ ասած ասեղ գցելու տեղ չկար: Իսկ պարզ ասած այն վիճակն էր, որ վարորդը մեկ-մեկ ասում էր. "Ընկեր ջան, գլուխդ քաշիր... տոռմուզ տամ":)

Վերջը, մի կին ներս խցկվեց: 1960-ականներից մնած բայեվոյ կանանցից, գիտեք էլի ոնց են լինում: Մի նիհար ու խեղճ տղա էլ հազիվ կանգնել էր դռան մոտ... վերջը, էս տղեն մի կերպ տեղ տվեց կնոջը, շարժվեցինք: Բայց տեսնում եմ, չէ, կինը հանգիստ չի կանգնած, հա ռուչկայա փնտրում: Մեկ էլ տարավ բերեց ու էս տեղի վրա գոռաց.
- Այ տղա, ոտներդ բաց, թող մի բանից բռնվեմ...

Մարշրուտկի ժողովուրդը կաթվածահար էր եղել... ծիծաղը զսպելու փորձերից:hands

Ֆելո
05.09.2008, 14:56
մի անգամ զանգումա ծանոթներից մեկը
-ապե բարի օր. մոդեմը ոնց ինստալլ անեմ
-մոդեմի դռայվեռի դիսկը ունես?
-հըլը մի րոպե... ոնց որ գտա. վրեն գրածա "Samsung SyncMaster Monitor". էսա?:D

Egern.net
05.09.2008, 22:07
Երեկ չէ նախորդ օրը համալսարանում մտնում էի Մաթֆակի դեկանատ, մեկ էլ հեռախոսս "դռռաց": ՄԻանգամից դուրս եկա, նայեցի համարը... անծանոթ էր, վերցրեցի, ասում եմ "Ալո"....
մի հատ տատի պատասխանում է.
"Տղա ջան, երկու ամիս ա թոշակը չենք ստացել, հիմա որ գանք կտա՞ք".....

Dayana
05.09.2008, 22:10
Երեկ չէ նախորդ օրը համալսարանում մտնում էի Մաթֆակի դեկանատ, մեկ էլ հեռախոսս "դռռաց": ՄԻանգամից դուրս եկա, նայեցի համարը... անծանոթ էր, վերցրեցի, ասում եմ "Ալո"....
մի հատ տատի պատասխանում է.
"Տղա ջան, երկու ամիս ա թոշակը չենք ստացել, հիմա որ գանք կտա՞ք".....
գոնե ասեցիր հա՞ :D

*e}|{uka*
05.09.2008, 22:12
Երեկ չէ նախորդ օրը համալսարանում մտնում էի Մաթֆակի դեկանատ, մեկ էլ հեռախոսս "դռռաց": ՄԻանգամից դուրս եկա, նայեցի համարը... անծանոթ էր, վերցրեցի, ասում եմ "Ալո"....
մի հատ տատի պատասխանում է.
"Տղա ջան, երկու ամիս ա թոշակը չենք ստացել, հիմա որ գանք կտա՞ք".....

Հա բա որ ինձ ռայոնի կոդերից զանգում են բջջայինիս վրա ասում ջրմուղիցա՞ :noti, ես էլ ասում եմ. «Չէ, ռուս գազարտնա» :D

Dayana
05.09.2008, 22:50
Հա բա որ ինձ ռայոնի կոդերից զանգում են բջջայինիս վրա ասում ջրմուղիցա՞ :noti, ես էլ ասում եմ. «Չէ, ռուս գազարտնա» :D
չբողոքեք, թե չէ էն գիշերվա հազարին Ստյո՛պին ուզող մարդուն կտամ ձր համարները… Զանգումա գիշերը երեքին, ամեն շաբաթ գոնե մի անգամ :( ու գոռումա :aaa Ստյոոոոպ :( հենց ասում եմ Ստյոպըչի, վրես գոռումա, թե բա ովա :( ես էլ գիշերվա կեին սկսումեմ համոզել, որ ես անմեղ եմ :(
Բայց մի օր չդիմացա, ասեցի էս գիշերվա կեսին խի եք ականիս տակ գոռում :angry մի անգամ գոնե Ստյոպի համարը ճիշտ գրեք :angry ու հետո թ շաբաթ չզանգեց :o մտածում էի վերջ, պրծանք, էն էլ ախորժակիս քացախ :D էլի զանգումա :D

Ann87
06.09.2008, 00:10
վայ Dayana ջան ոնց եմ քեզ հասկանում:D նման մի բան ել իմ հետա պատահել.զանգել էր մեկը,անծանոթ համար էր,վերցրեցի,մեկել "Գագո դու ես՞" Ասեցի չէ Գագոն չի.Ու տենց մի քանի անգամ:Չէր համոզվում որ Գագոն չի:DՉեմ հասկանում ձայնս այդքան Գագոի ձայնի նման էր:angry

Ուլուանա
06.09.2008, 00:15
Ես էլ նոր մի հեռախոսային զավեշտական դիպված հիշեցի.

Մի անգամ հեռախոսը զանգում են, հայրս վերցնում ա, ինչ–որ տղամարդու ձայն ասում ա՝ մնացին։ Հայրս էլ, թե՝ ովքե՞ր մնացին, ու՞ր մնացին։ :o Հետո պարզվում ա, որ էս մարդը սխալ էր զանգել, Մնաց(ական) անունով ինչ–որ մեկին էր ուզում ու «կարելի՞ է» արտահայտությունը չէր ասել։ :D

Սամվել
06.09.2008, 00:19
Տենց մի անգամ Առավոտվա կոն 8։20 սինոփսիսում նստած էինք :blin –» Սենց վիճակ էր գիշերը 4ի կոմերն էի քնել.. մի պոսքով փորձում էի վերջնական զագռուզկա լինեի որ դաս լսեմ.. մեկ էլ զանգին.. վերցրի մեկը ընդեղից ասումա "Բա ու՞ր ես.. սաղ ժողովուրդը քեզա սպասում :D" :D:D .. Ասեցի "ո՞նց ինձ :o".. ասուըմա հա Եքա շենքը առանց լիֆտի եք թողել :D
Հետո դրան մի կերպ բացատրեցի որ ես իրանց լիֆտյոռը չեմ :D

հետո մի հատ էլ ջղայն կնիկ զանգեց թռավ դեմքիս :D բայց բարեբախտաբար էտքանով տխուր պատմությունները ավարտվեցին :D...


Մի օր էլ...
Ընկերոջս տանն էինք Կիռմեխ էինք պարապում.. մեկ էլ մի հատ մարդ զանգեց..
Բա "ախպերս էս համարը քեզ ուրու՞ց"
Դե ասի "Առել եմ :D"
"Որդեից ես առել" դե ասի այ մարդ չեմ հիշում խանութից...
"Բա հեռախոսս էլ հետն էր" :D:D

// Բայց դե համարը փակ առել էի էլի ու մի տարի էր իմ համարն էր//
վերջը էս մարդուն ոնց ասում եմ իմ համարնա այ մարդ մի տարիա... ասումա չէ իմնա 2 շաբաթ առաջ գողացել ես:D:D

Վերջը մի 15-20 րոպե խոսալուց:angry հետո էտ մարդը հիշեց որ իրա համարը 091ովա .. իմը 093ով էր էլի.. այսինքն չհիշեց էլ է կողքից հուշեցին :D:D

The End :)

Երկնային
06.09.2008, 00:28
չբողոքեք, թե չէ էն գիշերվա հազարին Ստյո՛պին ուզող մարդուն կտամ ձր համարները… Զանգումա գիշերը երեքին, ամեն շաբաթ գոնե մի անգամ :( ու գոռումա :aaa Ստյոոոոպ :( հենց ասում եմ Ստյոպըչի, վրես գոռումա, թե բա ովա :( ես էլ գիշերվա կեին սկսումեմ համոզել, որ ես անմեղ եմ :(
Բայց մի օր չդիմացա, ասեցի էս գիշերվա կեսին խի եք ականիս տակ գոռում :angry մի անգամ գոնե Ստյոպի համարը ճիշտ գրեք :angry ու հետո թ շաբաթ չզանգեց :o մտածում էի վերջ, պրծանք, էն էլ ախորժակիս քացախ :D էլի զանգումա :D
Մի անգամ էլ ինձ են Ստյոպի տեղ դրել, չլինի՞ դա նույն Ստյոպն էր… :D

Հայկօ
06.09.2008, 00:37
Ծանոթս հեռախոսի մի համար ուներ, ասենք՝ 093 23 91 67: Ու շատ էր ուզում նաև դրա 091-ովը ունենար: Մի օր զանգեց էդ համարով` 091 23 91 67, ինչ-որ գոմահոտ թազա գեղո վերցրեց. «ԱԼՈ՜: ՈՎ Ա՜»: Հանգիստ ներկայացավ, բացատրեց բանն ինչ է, հարցրեց՝ ձեր համարը ծախում եք, թե չէ: «ՉԷ՜»: Տու՜-տու՜-տու՜: Հինգ րոպե հետո՝ զանգ: «ԱՊԵ՜Ր, ԲԱ ԷՍ ՀԱՄԱՐՍ ՔԵԶ Ո՞Վ Ա ՏՎԵԼ»: :lol:lol:lol

Սամվել
06.09.2008, 02:39
Ծանոթս հեռախոսի մի համար ուներ, ասենք՝ 093 23 91 67: Ու շատ էր ուզում նաև դրա 091-ովը ունենար: Մի օր զանգեց էդ համարով` 091 23 91 67, ինչ-որ գոմահոտ թազա գեղո վերցրեց. «ԱԼՈ՜: ՈՎ Ա՜»: Հանգիստ ներկայացավ, բացատրեց բանն ինչ է, հարցրեց՝ ձեր համարը ծախում եք, թե չէ: «ՉԷ՜»: Տու՜-տու՜-տու՜: Հինգ րոպե հետո՝ զանգ: «ԱՊԵ՜Ր, ԲԱ ԷՍ ՀԱՄԱՐՍ ՔԵԶ Ո՞Վ Ա ՏՎԵԼ»: :lol:lol:lol

Աչքիս մենք Ռեալում ընդհանուր ծանոթներ ունենք :D:D

ars83
06.09.2008, 11:43
Մեր АТС–ը թվային չի, պիտի սկզբում 0 հավաքես ու սպասես մինչև մի հատ զանգ գնա, հետո հավաքես 91, 93, 94 կամ 77, որ բջջայինի զանգես։ Մի օր տենց 0 հավաքեցի, մեկ էլ մեկն ասումա նենց կինոյի մեջի գանգստերա–խռպոտա–պագշոտ ձայնով. «Հըմի անունդ ի՞նչա»։ Մի մանկա–ամչկոտ–օրիորդային ձայն պատասխանումա. «Չեմ ասի»։ Քմծիծաղ, հետո հարցնումա. «Խի չես ասի՞, օր»։ Պատասխան՝ չգիտեմ։
Վերջը, թողեցի դրանք սիլիբիլի անեն, անջատվեցի, նորից 0 հավաքեցի, սպասում եմ, մեկ էլ մեկն ասումա. «Ալո, ու՞մ եք ուզում»... Այ մեր հեռախոսի գծերը սենց աննորմալ բան են. հաճախ մեզ զանգում են ու հարցնում, թե ում ենք ուզում, դե գնա բացատրի, որ դու չես զանգել...


Մի ծիծաղելի դեպքի էլ ինքս եմ ականատես եղել: “Ծո” դիմելաձեւը կա եւ Գյումրիում, եւ Ջավախքում: Բայց Ջավախքում այն այնքան էլ հարգալից չէ: Մի անգամ մի գյումրեցի ծանոթի Երեւանում դիմեցին “արա” բառով: Նա էլ հպարտօրեն պատասխանեց “Ես առա չեմ, ես ծո եմ”: Այդտեղ ծիծաղելու հերթն իմն էր…
Երևանից մի երիտասարդ մասնագետ գնում է Գյումրի՝ դասավանդելու։ Դասից հետո դուրս էգալիս տանջված տեսքով, մեկը հարցնում է՝ ինչու՞ ես այդպես հոգնած։ Սա էլ վիրավորվում է, թե՝ հոգնածը դու ես, արա։

ministr
07.10.2008, 14:12
Ժողովուրդ translator.am -ից օգտվել եք? Ես ակումբից իմացա դրա մասին ու ասի մտնեմ տեսնեմ ոնցա աշխատում: Գրեցի շատ պարզ մի բան ` Hi guys.. ու թե դա ոնց թարգմանվեց թողնում եմ դուք փորձեք :)))))

Սա գրելու ավելի հարմար տեղ չգտա ստիպված ստեղ եմ գրում...

Լ.յ.ո.վ.
07.10.2008, 15:21
Ժողովուրդ translator.am -ից օգտվել եք? Ես ակումբից իմացա դրա մասին ու ասի մտնեմ տեսնեմ ոնցա աշխատում: Գրեցի շատ պարզ մի բան ` Hi guys.. ու թե դա ոնց թարգմանվեց թողնում եմ դուք փորձեք :)))))

Սա գրելու ավելի հարմար տեղ չգտա ստիպված ստեղ եմ գրում...

:D

'կայմապարան' ինչա նշանակում? :8

ars83
07.10.2008, 15:21
Ժողովուրդ translator.am -ից օգտվել եք? Ես ակումբից իմացա դրա մասին ու ասի մտնեմ տեսնեմ ոնցա աշխատում: Գրեցի շատ պարզ մի բան ` Hi guys.. ու թե դա ոնց թարգմանվեց թողնում եմ դուք փորձեք :)))))

Սա գրելու ավելի հարմար տեղ չգտա ստիպված ստեղ եմ գրում...
:D :D :D Լավն էր։

Shauri
07.10.2008, 15:26
'կայմապարան' ինչա նշանակում? :8
Նշանակում ա "guy" :D

Լ.յ.ո.վ.
07.10.2008, 15:44
Նշանակում ա "guy" :D

լոլ :D

Google-ով էլ ման եկա 'կայմապարան' բառը, ասումա չկա տենց բառ, գնամ Խլղաթյանի անտիկվար բառերի բառարանում նայեմ: :D

ministr
07.10.2008, 16:27
Նավի կայմի պարաններից մեկն ա ենթադրում եմ :) Զորի Բալայանը կիմանա :))

Annushka
07.10.2008, 17:52
Երեխեք, ուրեմն մի քանի օր առաջ քույրս իրա 2,5 տարեկան երեխային տանում ա մանկապարտեզ, մեկ էլ տեսնում են, որ փողոցում երկու շուն իրար շալակ են թռել/ դա պատճառը չնշեմ, բոլորին հասկանալի ա, թե արու և էգ շները ինչի են առավոտ շուտ իրար շալակ թռել:D/. Էս Լիլիթիկս նայում ա էդ շներին ու բարձր ուրախ ձայնով ասում ա քրոջս " Մամ, մամ, նայի էն հաֆոները ձի-ձի են խաղում":D:D:D Բնականաբար մոտակայքում գտնվող մարդիկ ծիծաղից ուշաթավում են, իսկ խեղճ երեխան զարմանում ա, թե ինչու են նման ռեակցիա տալիս:D:

aerosmith
07.10.2008, 17:56
իրոք շաաաաատ լավ ու զվարճալի պատմություն էր

aerosmith
07.10.2008, 18:12
մի անգամ էլ նստած ենք մաթեմի դասին, մեկել դասախոսի հեռախոսը զնգաց;
կնոպկեն սխմեց , ուզումա պատասխանի. ձեն չկա.....
-ալո, ալո, արա Մուշեղ(իրա տղեն ա) խոսա արա;
նեռվերից էդ խեխճ դասախոսս հեռախոսը քցումա սեղանին;
մեկել նորց հեռախոսը զանգումա
-ալո, ալո, արա դե խոսա, Մուշե՞ղ....
էլի նեռվեչից, արդեն էս անգամ ավելի ուժեղ , հեռախոսը քցեց;
նույն պատմությունը 3-րդ անգամ;
4-րդ անգամ տղեն որ զանգումա մեկել շուռա գալի մեզ;
-արա կարողա՞ ԿԱՐՄԻՐՆ եմ սխմում???

այ էս վախտ իսկականից ցխվել եինք... մեզ էլ տենց բան էր պետք որ բացեինք:lol:lol

Annushka
07.10.2008, 18:14
Մի անգամ մեր օֆիսում մեր համար հանգիստ նստած աշխատում էինք, մեկ էլ մեր աղջիկներից մեկը ուշադիր նայեց ապակյա դռնից այն կողմ ու սկսեց բղավել. " Այլադնակ, հիմար ,ապուշ, շուտ փախի այստեղից: Հիվանդ, հլա սրան նայեք..." Ու ահավոր նյարդայնացած գոռգոռում էր, աչքերը լայն բացած: Օֆիսի ժողովուրդը արագ հավաքվեցին ու հարցնում են, թե ինչ ա պատահել: Էս աղջիկն էլ, թե նոր մի հատ պլաշով տղա եկավ կանգնեց դռան մոտ, պլաշը բացեց ու իրա մերկ մարմնը ի ցույց դրեց իր բոլոր բարեմասնություններով ու այդպես մի քանի վայրկյան կանգնած իրեն էր նայում: Ասաց, որ իրա գոռգոռոցից վազելով փախավ ու ինքը դեմքը չհասցրեց հիշել ;:D:D Ժողովուրդ էլ թե բա, հա, բնականաբար դեմքը հիշելը շաաաաատ դժվար ա նման պայմաններում: Խեղճ աղջիկը մի 15 րոպե էր, չէր հանգստանում, աչքերը կլորացել էին:) Տղաները արագ դուրս վազեցին, բայց դե ուշ էր, մեր անծանոթ մերկ մանյակը արդեն վաղու՜ց հեռու էր փախել: Էս մեր աշխատողն էլ նոր ամուսնացած էր, ու բնավորությամբ էլ բավականին հավասարակշռված ու կիրթ, բայց դե կատարվածից հունից ելել էր.....:goblin
Փաստորեն մեր քաղաքում մերկ մանյակներ են ֆռֆռում և վախեցնում երիտասարդ աղջիկներին...:D

aerosmith
07.10.2008, 18:28
թրև այդքան էլ զվարճալի չէր, բայց շատ հետաքրքիր պատմությկուն էր,այնուամենայնիվ կան տենց մարդիկ(դրանց ես մանյակ չեմ ասում), որոնք սեռական խախտում ունեն;
լավ մի բան էլ ես հիշեցի
էս ամառ դաչայումեինք, մեկել 1 օր կողքի հարևանը եկավ.
-կներեք կարողա իմ ներքնազգեստթ գիշերը քամին քշելա ձեր հայաթ??(ընդ որում թդ կինը լվացել փռել էր), ասինք չէ , տենց բան չենք տեսել, համել գիշերը քամի չի եղել;
հաջորդ անգամ էլ լվացքից հետո, առավոտյան էլի գալիսա, բա հարսիս ու իմ ներքնազգեստները չկան:D; դե պարզա էդ ամեն ինչը մամայի հետա խոսում, ես էլ կողքից որ լսա ճաքեցի;
մեկել մի քանի օր անցնումա մյուս հարեվաննա գալիս, ու նույն բաը իրա հետա կատարված լինում;
ՈՒ էդ վախտ ես ջոկեցի, որ էդ սեռական խախտում ունեցող մի տղամարդու ձեռի գործա.......
ես ամեն ինչ լսել էի, խոսքի շուն հավքող, կամ զիբիլ հավքող, կամ ել շիշ հավքող, բայց կանացի ներքնազգեստ հավքող հլը չէի լսել......

Lionne_en_Chasse
13.12.2008, 23:41
Նախ ասեմ, որ Բելգիան շատ բազմազգ պետություն է և էստեղ էնպիսի ազգերի ու պետությունների անուններ կլսես, որոնց նույնիսկ քարտեզի վրա չես գտնի: ՈՒ օտարազգիների միայն 50 տոկոսն է երևի ( երիտասարդությունը հատկապես) տեղի լեզուն սովորում, այն էլ կիսատ-պռատ:
ՈՒ մի օր, ինչ-որ բոշայատիպ ազգի ներկայացուցիչ, ոչխարով նստում է հասարակական տրանսպորտ: Դե պատկերացրեք ժղովրդի այլայլված դեմքերի արտահայտություն::o Մեկը չի դիմանում, մոտենում է էս մարդուն ու իր բուրումնավետ ոչխարին և ասում.
- Այ մարդ, էս ի՞նչ ես անում, ո՞վ է տեսել չխարվ տրանսպորտ մտնեն: :o
Սա է իհարկէ գուշակում, թե ինչու են իր վրա բարկանում: Դեմքի շատ լուրջ ու վիրավորված արտահայտությամբ ասում.
- Իյաաաաաաաաաաաա... Հաֆո հաֆո ouiiiiiiiiiiiiiii , բըըըըը nooooooon ?:angry

Երևի հասկացաք, որ էդ մարդն ասում էր, իբր շանը կարելի է, բայց ոչխարին չէ՞
Էդպիսի բաներ...:)

Ուլուանա
14.12.2008, 00:00
Նախ ասեմ, որ Բելգիան շատ բազմազգ պետություն է և էստեղ էնպիսի ազգերի ու պետությունների անուններ կլսես, որոնց նույնիսկ քարտեզի վրա չես գտնի: ՈՒ օտարազգիների միայն 50 տոկոսն է երևի ( երիտասարդությունը հատկապես) տեղի լեզուն սովորում, այն էլ կիսատ-պռատ:
ՈՒ մի օր, ինչ-որ բոշայատիպ ազգի ներկայացուցիչ, ոչխարով նստում է հասարակական տրանսպորտ: Դե պատկերացրեք ժղովրդի այլայլված դեմքերի արտահայտություն::o Մեկը չի դիմանում, մոտենում է էս մարդուն ու իր բուրումնավետ ոչխարին և ասում.
- Այ մարդ, էս ի՞նչ ես անում, ո՞վ է տեսել չխարվ տրանսպորտ մտնեն: :o
Սա է իհարկէ գուշակում, թե ինչու են իր վրա բարկանում: Դեմքի շատ լուրջ ու վիրավորված արտահայտությամբ ասում.
- Իյաաաաաաաաաաաա... Հաֆո հաֆո ouiiiiiiiiiiiiiii , բըըըըը nooooooon ?:angry

Երևի հասկացաք, որ էդ մարդն ասում էր, իբր շանը կարելի է, բայց ոչխարին չէ՞
Էդպիսի բաներ...:)
:D Էնպիսի տպավորություն է, որ էդ մարդը հայ էր։ :oy

*e}|{uka*
14.12.2008, 00:18
Ես էլ մի դեպք հիշեցի...
Մեքենայով տեղ ենք գնում ես ու եղբայրս: Ես շուրջ բոլորս եմ նայում, մեկ էլ կողքներովս զուգահեռ , հավասար մի հատ սև գույնի, անհայտ մակնիշի մեքենա ա գնում, ապակիները քիչ մը մգեցված : Ես էլ ակնոցներով էի, նկատեցի որ ղեկին մարդ չկա:D, ակնոցներս հանեցի, բայց ղեկին էլի մարդ չհայտնաբերեցի :o: Սկսեցի պատմություններ հորինել, ախպորս ներվերը մի քիչ կերա, ասի որ մեքենան ինքն իրեն է գնում, համարներն էլ 666 են :D : Մեկ էլ պատուհանը այդ մեքենայի ձախ կողմի/ իմ կողմի / իջեցվեց, մի հատ բրդոտ շան գլուխ դուրս ցցվեց :}, իսկ ղեկը վարորդի հետ միասին աջ կողմում էր՝ աջակողմյան երթևեկության համար նախատեսված մեքենա էր :fool

Lionne_en_Chasse
14.12.2008, 00:25
:D Էնպիսի տպավորություն է, որ էդ մարդը հայ էր։ :oy

Չէ հայ չէր ( փառք Աստծուն, հայերը էդ աստիճանի չեն իջել :)) : Համ էլ գրել էի, որ ինչ-որ բոշայատիպ ազգի ներկայացուցիչ էր: Հայ նույն տրանսպրտի մեջ եղել է ու ինքն է պատմել էդ պատմությունը

Dorian
17.01.2009, 05:22
Ինչպես մանկան պես ուտել...

Ոլոռով շիլա - Վերցնում ենք մեծ և խորը ափսե: Ուղիղ կենտրոնում լցնում ենք կես շերեփ շիլա: Պատառաքաղով սկսում ենք տարածել շիլան այնքան, մինչև չքսվի ափսեի բոլոր կողքերին: Մի փոքր սպասում ենք, մինչև չորանա (այդ ընթացքում կարելի է վազել պատշգամբ ու ետ վազել, կամ մտնել սեղանի տակ): Այնուհետև վերցնում ենք պատառաքաղը (ատամները վերև) և ափսեի եզրից քերելով մի քիչ շիլա, մոտեցնում ենք բերանին և լպստում:

Կարտոֆիլի պյուրե - Պյուրեից բլրիկ ենք սարքում և գդալով թփթփացնելով հավասարացնում ենք վերևի մասը: Այնուհետև նույն գդալի պաչով մի քանի փոսիկներ ենք փորում, պատկերացնելով, թե դրանք լճակներ են: Լճակների մեջ լցնում ենք կետչուպ, այլ ճաշի ջուր կամ թեյ, նայած ինչ կա սեղանին: Գդալի պաչով լճակներից մինչև ափսեի եզրը գետակներ ենք փորում և հետևում, թե ինչպես է հոսում կետչուպը: Վերջում կարելի է զարդարել մի փունջ ռեհանով և, իհարկե, չուտել...

Նրբերշիկ - Անդադար խոսում ենք, թափահարում ենք նրբերշիկն օդում` պատկերացնելով, թե դիրիժոր ենք: Այնուհետև վերցնում ենք չորս նրբերշիկ և բոլորն իրար հետ մտցնում բերանը: Անկախ ամեն ինչից կծում ենք և ծամում: Առանց կուլ տալու շրջվում ենք դեպի կողքի նստած մարդը և լեզու ենք հանում նրան: Փակում ենք բերանը և կուլ ենք տալիս նրբերշիկները:
... Հա, և վերջում անպայման միամիտ ժպտում ենք:

Ռուֆուս
18.01.2009, 01:57
Կարտոֆիլի պյուրե - Պյուրեից բլրիկ ենք սարքում և գդալով թփթփացնելով հավասարացնում ենք վերևի մասը: Այնուհետև նույն գդալի պաչով մի քանի փոսիկներ ենք փորում, պատկերացնելով, թե դրանք լճակներ են: Լճակների մեջ լցնում ենք կետչուպ, այլ ճաշի ջուր կամ թեյ, նայած ինչ կա սեղանին: Գդալի պաչով լճակներից մինչև ափսեի եզրը գետակներ ենք փորում և հետևում, թե ինչպես է հոսում կետչուպը: Վերջում կարելի է զարդարել մի փունջ ռեհանով և, իհարկե, չուտել...
Իսկ ես մինչև հիմա պյուրեն ուրիշ ձև եմ ուտում:

Պյուրեից սար եմ պատրաստում, գագաթը վերացնում եմ ու փոս եմ փորում դրա փոխարեն (խառնարան), դրա մեջ լցնում եմ կետչուպը, հետո էնքան եմ լցնում, մինչև կետչուպը սկսում է կողքերից թափվել ու ստացվում է լավա:

Հետո էլ էդ ամբողջ հրաբուխը հավեսով խժռում եմ :nyam

Սելավի
18.01.2009, 05:50
Տանը նստած ընկերոջս հետ հիշում էինք թե ինչքան միամիտ ենք եղել երեխա ժամանակ, մեր խոսակցությունը լսում էին իմ և ընկերոջս աղջիկը:
Մենք էլ խոսում էինք այն մասին որ երբ հետաքրքիր հաղորդում էր լինում հեռուստատեսությամբ և հանկարց տնեցիք խանութ կամ մի այլ տեղ էին ուզում ուղարկել մեզ, խափում ասում էին հեռուստացույցը կանջատենք երբ գաք այդ նույն տեղից կշարունակեք նայելը և այսպես դիմելով մեր երեխաներին ասեցինք տեսնում էք ինչ միամիտ ենք եղել մենք: Սակայն նկատեցինք որ մեր երեխաները չհասկացան թե ինչի մասին ենք խոսում ու զարմացած իրար նայելով հարցրեցին, բայց ինչ կա այդտեղ միամիտ լինելու:
Ասեցինք որ մեզ խափում էին, բայց մենք հավատում էինք որ իբր երբ հեռուստացույցը անջատում են հաղորդումները կանգնում են: Նորից զարմացած ասեցին, բայց ո՞նց չեն խափել: Մենք մի պահ լրջացանք ասինք լսեք այ երեխեք ընենց եք խոսում ոնց որ էս աշխարհից չլինեք: Աղջիկս ասեց այ պապ հիմա դու ինձ ասա թե որ օրվա հաղորդումն էս ուզում նայել որ տանը չես եղել ու հեռուստացույցն էլ անջատածա եղել, ես էլ մտածեցի մի հատ լավ հոկեյ էր եղել որ բաց էի թողել, ասեցի այս թիմերի մրցամարտը որը տեղի էր ունեցել դրա առաջի օրը: Եվ զարմանքիս տեղ չկար երբ աղջիկս դրեց այդ հոկեն և ասեց դե վայելի:
Ես ու ընկերս նայեցինք իրար ասինք երեխեք ջան փաստորեն մենք հիմա էլ ենք միամիտ, ընկերս ասեց պատկերացրա էն ժամանակ ֆանտազիա թվացող ու հիմա մեզ դեռ չիմացած ժամանակ էսքան զվարճացնող էդ երևույթը իրականությունա:
Սակայն մեր երեխեքն էլ մեզ վրա էին զարմացել, թե էս ինչ մի մեծ հայտնագործություն արինք որ սենց զվարճացան մեր ծնողները, չպատկերացնելով անգամ, որ դա մեզ համար ֆանտազիայի ոլորտից էր, իսկ իրենց համար սովորական երևույթ ու այդպես էլ չեն կարողանում ըմբռնել որ սրանից ըդհամենը 10 տար առաջ այդպիսի բան չկար:

Լեո
22.01.2009, 23:21
Երրորդ դասարանի աշակերտուհին ուզում է նմանվել իր «մերկապարուհի» մորը

Կանադական դպրոցներից մեկում ուսուցչուհին հանձնարարում է երեխաներին նկարել «Ինչ եմ ուզում ես դառնալ, երբ մեծանամ» թեմայով: Իննամյա աշակերտուհիներից մեկը նկարում է իր մայրիկին աշխատանքի պահին.
http://www.upload2world.com/pic109/upload2world_c1eed.jpg (http://www.upload2world.com)
Հաջորդ օրը աղջիկը ուսուցչուհուն մորից նամակ է բերում, որտեղ մայրը գրում է. «Հարգելի՛ տիկին Դևիս, ես ուզում եմ Ձեզ բացատրել, թե հատկապես ինչ է պատկերել իմ աղջիկը իր նկարում… Դուք երևի մտածում եք, որ ես մերկապարուհի եմ: Դա այդպես չէ… Ես աշխատում եմ շինանյութի խանութում, և մի անգամ աղջկաս պատմել եմ, թե ինչքան շատ փող ենք մենք աշխատել, երբ առատ ձյուն էր եկել, և մենք ձյուն մաքրելու թիակ (лопата) էինք վաճառում: Նկարում ես թիակ եմ վաճառում»:
:D

Jarre
02.02.2009, 21:34
Ուզում եմ պատմել երկու մարդկանց մասին, որոնք ինձ սովորեցրեցին ջազին և ընդհանրապես երաժշտությանը մի քիչ այլ՝ ավելի նորմալ տեսանկյունից նայել։ Այս դեպքից հետո ես հասկացա, որ մինչ այդ երաժշտությունը ինձ համար շա՜տ ռոմանտիկ և գերբանական մի բան էր, և որ ես պետք է իրերին ավելի ռեալ նայեմ:)
Մի անգամ Ֆինլիանդիայից հյուրեր ունեի ու իրենք ջազ շատ են սիրում։ Կնոջս հետ որոշեցինք տանել ջազ ակումբ, և քանի որ Մալխասի ակումբում ինտերիերն էլ շատ բարձր մակարդակով է արված որոշեցինք այնտեղ գնալ։ Նախօրոք հեռախոսով պատվիրել էինք բեմին մի քիչ մոտ, բայց որ գնացինք, պարզվեց որ պատվեր ընդունող աղջիկը սխալ է հասկացել (դե՜ մեր մոտ էտ նորմալա)։ Նստեցինք ամենավերջում։ Մի կերպ էտ մտքի հետ համակերպվեցինք, մեկ էլ դիմացի սեղանին նստեցին 2 նոր հայեր՝ «եթե սև կոժնկա ունես, ուրեմն լավ տղա ես դարաշրջանից», հետներն էլ մի հատ ...
Ձեզանից ով էլ իմ տեղը լիներ միանգամից կհասկանար, որ իրանք վապշե ջազի հետ ոչ մի կապ չունեն։ Սկսեցինք էս մտքի հետ էլ համակերպվել։ Սկսվեց համերգը ու համերգի կեսերին բեմ բարձրացավ մալխասը ու սկսեց նվագել Բեսամե Մուչոն։ Ընենց էր նվագում, որ սրահում քար լռություն էր տիրում։ Նույնիսկ խոհանոցի աշխատողները գործը դադարցրել ու դուրս էին եկել, որ լսեին։ Այդ անկրկներլի երաժշտությունը բոլորը վայելում էին մեկ գավաթ կոնյակով կամ վիսկիով։ Մեկ էլ էտ ամենաթունդ պահին, էտ «ձյաձյաներից» մեկը (որոնք ամբողջ համերգի ընթացքում զբաղված էին միայն միմյանց հետ խոսելով ու վիճելով թե հաշիվը ովա փակելու), մատուցողին կանչում ու գիտե՞ք ինչա պատվիրում։ Գիտե՞ք ջազը ու Մալխասի նվագելը իրա մեջ ինչի ախորժակ գրգռեց։ Սխտոր-մածունով ավելուկի։ Շնորհիվ այս երկու ազգանվեր և իրական երաժշտությունը ստամոքսով գնահատղ մարդկանց, ջազի վերաբերյալ իմ տեահորիզոնը ավելի լայնացավ։

Լեո
17.03.2009, 14:43
8-րդ կամ 9-րդ դասարում էինք: Անցնում էինք Թումանյանի «Անուշ» պոեմը: Ուսուցչուհին հանձնարարել էր առանձին հատվածներ անգիր սովորել, ներառյալ նաև այս հատվածը.

...Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք...

Ընկերս այդ հատվածը լավ չէր ընկալել: Կանգնեց գրատախտակի մոտ ու լուրջ դեմքով սկսեց արտասանել.
...
...Իսկ նորեկ հարսի փարթամ քամակին
Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք...

Խեղճ ուսուցչուհիս մի 15 րոպե չէր կարողանում ուշքի գալ. ծիծաղից արցունքները հորդում էին աչքերից:
Իսկ իմ փորը ծիծաղից սկսեց ցավել:

Չեմ հիշում որևէ այլ դեպք, որ այդքան ծիծաղած լինեմ:

ministr
17.03.2009, 15:48
Նույն ձևի մի անգամ մեկը երգում էր Սայաթ Նովայի երգերից.. որ ասում ա
Ձեռիդ ունիս թաս
լցնես ու ինձ տաս...

Էս մեր հարգարժանը լավ չէր հասկացել ինչա ասում ու երգում էր

Ձեռիդ ունիտազ
լցնես ու ինձ տաս.... :))))

Sona_Yar
17.03.2009, 16:12
Նույն ձևի մի անգամ մեկը երգում էր Սայաթ Նովայի երգերից.. որ ասում ա
Ձեռիդ ունիս թաս
լցնես ու ինձ տաս...

Էս մեր հարգարժանը լավ չէր հասկացել ինչա ասում ու երգում էր

Ձեռիդ ունիտազ
լցնես ու ինձ տաս.... :))))

Ես էլ հիշեցի Նոյի թվի մի դրվագ...Ալլա Պուգաչովայի «Միլիոն ալիխ ռոզ» երգն էինք լսում,
ծանոթներիցս մեկն ասեց.«Ալին հասկացա, բա խռոզն ի՞նչ ա»»::)

Morpheus_NS
17.03.2009, 21:44
Ասում են, որ էս պատմությունը մեր դպրողում ա եղել, բայց շատերից լսել եմ նաեւ, որ հին պատմություն ա:
Մաթեմատիկայի դասին աշակերտներից մեկը մոռանում ա վարժության, լուծման ձեւը՝ Q-ն չի հաշվում, էս դասատուն էլ ջղայնացած ասում է.
-Տղա՛ ջան, քեզ Q-ն էլ է պետք: :D:D:D

Rammstein
04.05.2009, 18:36
Ընկերս մտնում ա երթուղային տաքսի ու պատահաբար նենց ա ստացվում դուռը ուժեղ ա փակում։ Վարորդը բնականաբար.
-Ապեր կամաաա՜ց...
Ընկերս հանգիստ ու բնական տոնով (առանց «կծելու»).
-Վայ հոպար ջան, կներես, քնած մարդ կա՞ր։

Ընկերս պատմում ա, որ ժողովուրդը «ճաքել» էր, նույնիսկ վարորդը չդիմացավ... :D

_____________________________________________
_____________________________________________

Մի դպք էլ։

Ես ու էդ նույն ընկերս էլի երթուղայինով գնում ենք։ Մեկ էլ տենամ էս ընկերս մի ուրիշ կարգի ա ճաքել արդեն։ Ասում եմ «ի՞նչ ա էղել», ասում ա «նայի դիմացի նստած աղջկա շորին գրած ա «Չանել»...»։ Նայում եմ` գրած ա «CHANEL»։ Դրանից հետո արդեն էրկուսով էինք ճաքած վիճակներում։

_____________________________________________
_____________________________________________

Մի դեպք էլ։

Էլի նույն ընկերոջս հետ, էլի երթուղաինում։ Նստած գնում ենք, էս մեքենան էլ մի հատ տրաքած ՌԱՖ ա։ Մի հատ էլ զինվորական համազգեստով մարդ կար նստած, որը պետք ա կանգառում իջներ։ Էս մարդը իջավ, ու դուռը նենց խփեց, որ վերեւի ռեզինը դուրս էկավ կախվեց։ Էս վարորդը ջղայնացած «Տո վայրենի ե՞ս»... ես էլ` «հոպար ջան վայրենի չի, վայեննի ա...»

Սամվել
06.05.2009, 19:27
Չգիտեմ ինչքանով ճիշտ տեղ եմ գրում բայց ինձ որ բացել էր :D

Էսօր մեկը նստեց մարշուտկա, Գազել, դե բռնվելու հարմար տեղ չկար, ինքն էլ էն դռաի վրի պատուհանը բացեց.. ու հետևը պատուհանից հանեց.. էլ բռնվելու կարիք չկար.. :D մեռել էի :lol Պրիչոմ աղջիկ էր :D

Ambrosine
09.05.2009, 18:54
Նոր Գյումրիից մեկը զանգել էր: Ես ասում եմ.
-Տոնդ շնորհավոր:
Ինքը.
-Ինչ տոն?:think
-Շուշիի ազատագրման:o

մի պահ լռությունից հետո.
-Հաաա, Շուշը ազադվել է, մէ աղջիգ է ունեծել, անունն էլ Քնար է դրել

:D

Lion
09.05.2009, 19:00
Չգիտեմ ինչքանով ճիշտ տեղ եմ գրում բայց ինձ որ բացել էր :D

Էսօր մեկը նստեց մարշուտկա, Գազել, դե բռնվելու հարմար տեղ չկար, ինքն էլ էն դռաի վրի պատուհանը բացեց.. ու հետևը պատուհանից հանեց.. էլ բռնվելու կարիք չկար.. :D մեռել էի :lol Պրիչոմ աղջիկ էր :D

Փաստորեն այդ աղջկա մարմնի այդ մասն էր, էլի, որ չէր տեղավորվում մարշրուտկում...:D

Սամվել
10.05.2009, 01:51
Փաստորեն այդ աղջկա մարմնի այդ մասն էր, էլի, որ չէր տեղավորվում մարշրուտկում...:D

Չէ ինձ ուրիշ բան էր բացել... դրսից տեսարանը :D

ministr
17.05.2009, 22:29
Մտածում էի որ բաժնում գրեմ... լավ,, գրել եմ ուրիշ տեղ ստեղ էլ հղումը դնեմ :)

http://www.akumb.am/showthread.php?p=1691290#post1691290

Ambrosine
25.05.2009, 23:41
մեր ծանոթի տղան 4 տարեկան է: Մի օր ինչ-որ տեղ գնալուց կոստյում-շալվար են հագցրել երեխուն: Հայրը ասել է՝ այ տղա, ոնց-որ կրթության, գիտության նախարար լինես: Էս երեխեն էլ, թե՝ դու էլ անասունի ծնունդ ես :D:D:D

Sona_Yar
14.06.2009, 21:14
Վերջերս մի հետաքրքիր պատմության մեջ ընկա:
Զբաղված էի տնային հոգսերով, հեռուստացույցն էլ ինչպես միշտ՝ միացրած էր...Մեկ էլ կարծես ինչ-որ մեկն ինձ ասեր՝ հեռուստացույցն անջատի, ռադիոն միացրու...Ռադիո շատ ուշ-ուշ եմ միացնում, որովհետև ամբողջ օրը հայկական կամ ռուսական ալիքներ ենք դիտում(արբանյակային հեռուստատեսությամբ):
Ռադիոն միացնեմ՝ ով հրաշք՝«Վարշավա» ռադիոկայանով Կարապետ Հայրապետյանի ջութակի քաղցրահնչյուն մեղեդին էր հնչում...«Դլե, յաման...»...Արագ-արագ զանգեցի ծանոթներիս, որ իրենք էլ միացնեն ու լսեն: Հո ամեն օր լեհերը հայերեն չե՞ն հնչեցնելու:
Պարզվեց, որ ամեն երեքշաբթի այդ կայանը եթեր է հեռարձակում «Պատառաքաղով՝ դեպի աշխարհ»(անհաջող թարգմանություն:8) հաղորդումը աշխարհի խոհանոցների մասին, այցելում Վարշավայում գործող ռեստորանները, հարցազրույցներ անցկացնում, նաև հնչեցնում տվյալ երկրի երաժշտությունը: Հաղորդումը տևում է երկու ժամ, լինում է նաև վիկտորինա, որի հաղթողները հրավիրվում են ռեստորան:
Այդ օրվա հաղորդումը, ինչպես հասկացաք, նվիրված էր հայերի խոհանոցին, իսկ հարցազրույցն անցկացվում էր Վարշավայում գործող «Հայկական հյուրասիրություն» ռեստորանի տնօրեն տիկին Աիդայի ու աշխատակիցների հետ: Տիկին Աիդային վաղուց եմ ճանաչում, առիթ ենք ունեցել իր ռեստորանում կազմակերպել ծննդյան տարեդարձներ, եղբորս հարսանիքը և այլն:
Բոլորը շատ հետաքրքիր, գրագետ, մանրամասն պատմում ու բացահայտում էին մեր խոհանոցի գաղտնիքները:
Կարապետ Հայրապետյանի երաժշտությունից բացի հնչեցին նաև Թաթայի ուրախ երգերը, Սիրուշոյի «Քելե, քելե»ն(ի միջի այլոց՝ անցյալ տարվա Եվրատեսիլից հետո այս երգը լեհերը շատ սիրեցին, շատերի հեռախոսներում կար էդ երգը):
Հասա զավեշտալի մասին:)
Երբ խմբագրությանը տրամադրել էին Կ.Հայրապետյանի սկավառակը(հաստատ համոզված եմ՝ հայկական ռեստորանն էր տրամադրել), չէին մատնանշել, թե որոնք են հայկական ստեղծագործությունները: «Երեքնուկի», «Դլե յամանի» հետ հնչեցին նաև մոլդովական ստեղծագործությունները:
Հաղորդավարը տեղեկացրեց, որ ստացել են հեռախոսազանգ, որի հեղինակը հարցնում է՝ կատարողը Վանեսսա Մե՞յն է: Նույնիսկ անուն -ազգանունը չէին տրամադրել, որ ռադիոունկնդիրը լսի, սովորի, իմանա:
Ինչևէ, որոշեցի բախտս փորձել: Վիկտորինայի հարցին պատասխանելու պատրվակով սմս ուղարկեցի՝վիկտորինայի պատասխանը(իսկ վիկտորինայի հարցն էսպիսին էր՝ ո՞ր ուտեստը հայկական չէ՝ա)խաշլամա, բ) սացիվի, գ) տոլմա), անուն-ազգանունիս փոխարեն՝ հայուհի, գրեցի երգերի մենակատար՝Թաթա, ջութակահար՝ Կարապետ Հայարապետյան....ու ուղարկեցի..., անհույս...ու էլի անցա գործերիս...
Մեկ էլ հաղորդավարս հայտնեց, որ հետաքրքիր հաղորդագրություն են ստացել ինչ-որ հայուհուց, կարդաց գրածներս, մի կերպ ընթերցեց Կարապետ Հայրապետյան բառերը ու խնդրեց անուն-ազգանունս:)
Խառնվեցի իրար, ականջներիս չէի հավատում: Աղջկաս հետ մի նոր սմս գրեցի, թե շնորհակալ ենք հաղորդման համար, ողջույններ ու շնորհակալություն նաև տիկին Աիդային, մեկ էլ միայն անունս ու էլի ուղարկեցի:
Հաղորդման վերջին րոպեներն են, ամփոփում են վիկտորինայի արդյունքները, եզրափակում են հաղորդումը, մեկ էլ՝ իսկ այժմ կզանգահարենք մեր ակտիվ մասնակցին, հարցազրույց կանցկացնենք իր հետ...Նայեցի աղջկաս, նայեցի հեռախոսիս...Մեկ էլ՝ զաանգ...Ռադիոյի «աստղ» դարձա:D Մի երկու հարց, մի երկու կիսատ-պռատ անօգնական լեհերենով պատասխան...
Մի խոսքով շահեցի երեք հրավիրատոմսերից մեկը...
Իսկ ամենազավեշտալին կատարվեց մի տասը րոպե հետո: Զանգ ռադիոկայանից.
«Տիկին Անյա, դե եթե դուք ամեն օր եք պատրաստում հայկական ուտեստներ, հայկական ռեստորանում Ձեզ չեն զարմացնի հարիսայով ու փախլավայով, գուցե Ձեր հրավիրատոմսը փոխանցեք այլ մասնակցի՞, լեհի՞»: Իսկ ի՞նչ էր ինձ մնում անելու:

masivec
14.06.2009, 21:53
Են օրը մի հատ կին մոտեցավ ինձ ասեց կներեք չէիք ասի, թե որտեղ ա GrandCandy պեռաշկիանոցը:lol:lol:lolԻնչ կլնեք որ էսի լսեք՞:DԻնձ որ բացել էր:lol

Ungrateful
17.06.2009, 01:29
Են օրը մի հատ կին մոտեցավ ինձ ասեց կներեք չէիք ասի, թե որտեղ ա GrandCandy պեռաշկիանոցը:lol:lol:lolԻնչ կլնեք որ էսի լսեք՞:DԻնձ որ բացել էր:lol

Դե մարդը երևի կյանքում չի եղել, չգիտի էլ որ Պոնչիկանոցում Պեռաշկի չեն էլ տալիս...:(

Որմիզդուխտ
17.06.2009, 03:01
Չէ ինձ ուրիշ բան էր բացել... դրսից տեսարանը :D

Ես էլ մի այսպիսի տեսարան հիշեցի. կանգառում կանգնած էի, երբ ուշադրությունս գրավեց մարդկանցով լեփ-լեցուն մի երթուղային տաքսի, որի փակ դռան ապակու վրա տարածվել էր մի փարթամ կնոջ հետույք: Բայց այդ տարածական հետույքից ավելի ծիծաղելի էր դրա ուղիղ կենտրոնում հայտնված «100 դրամ» գրությունը: :D

xaladilnick
22.06.2009, 23:52
Ռազմագիտության դաս էր…եղանակները որ տաքացել են՝ դրսում ենք դաս անում: ռազմագիտության ուսուցիչը 45-ին մոտ տղամարդ է… ուրեմն շատերի կիսամյակային գնահատականը տատանվում էր 4-ի ու 5-ի մեջ… էս դասատուն եկավ ու ասեց.«Ով որ հինգա ուզում, թող ձեռք բարձրացնի…» բնականաբար բոլորը ուզում էին… «Աղջիկներին դնում եմ հինգ, իսկ տղեքը պետքա վաստակեն իրանց հինգը քրտինքով… տեսնու՞մ եք թենիսի դաշտի մոտի քարերը… ամեն մարդ իրա քաշին համապատասխան երեք քար է տանում ու քցում հողամասի անկյումում՝ ծիրանի ծառի տակ ու իրա կիսամյակային հինգը ապահովվում է…»: գնացինք իրա նշած տեղը… ասֆալտի վրա լցված էր շինարարական աղբ, որի գերակշռող մասը 10-15 կգ-անոց քարեր էին… առաջադրանքը կատարեցինք, վերադարձանք, հինգերը ստացանք… Մեկ էլ մեր տղեքից մեկը հարցրեց. «ընկե՛ր ……յան, էդ զիբիլը մեր դպրոցի հայաթի ասֆալտի վրա ի՞նչ գործ ուներ…» Էս դասատուն տատանվում էր՝ պատմի՞, թե՞ չէ… վերջապես որոշեց պատմել, բայց մի պայմանով, որ դպրոցում չենք տարածի… Ուրեմն էս մեր տնօրենը մի օր երեկոյան դպրոցից մեքենայով տուն գնալիս է լինում՝ համարյա դպրոցի դարպասների մոտ մի բեռնատար մեքենա է դիմացը դուրս գալիս ու մեր տնօրենը ստիպված է լինում ճանապարհը զիջել… հետո էլ նենցա ստացվում էս բեռնատարի հետ խոսակցության են բռնվում…
տնօրեն-Ի՞նչ ես տանում
վարորդ-հող
տնօրեն-ու՞ր ես տանում
վարորդ-դե տանեմ քաղաքից դուրս մի տեղ դատարկեմ գամ
տնօրեն-խի՞ ես քաղաքից դուրս հասնում… մեզ էլ հենց հողա պետք՝ տար դպրոցի բակում մի հարմար տեղ դատարկի… մի րոպե, զանգեմ պահակին զգուզացնեմ…
տնօրենը պահակին զգուշացնումա, պահակը դարպասը բացումա, բեռնատարի պարունակությունը դատարկվումա պահակի ցույց տված տեղը… քանի որ մութա լինում՝ պահակը չի ջոգում, թե ինչը ինչոցա… տնօրենը առավոտ գալիսա դպրոց ու տեսնում… շինարարական աղբ… բաԼ տենց բաներ…
դե արի ու մի նշի, թե որտեղացի՞ է մեր տնօրենը… ապարանցի :)

Ֆիզմաթի առօռյաի քննարկումը :):

Cassiopeia
09.07.2009, 10:32
Մի իրական, տխուր, ողբերգական պատմություն զվարճալի մոտիվներով, որը տեղի է ունեցել վերջերս Գյումրիում։

Ոմն մեկն իր հոր համար բջջային հեռախոս է գնում։ Հայրը չի հասցնում "վայելել" հեռախոսը ու մահանում է։ Տղան որոշում է, որ հոր հեռախոսը հոր հետ "ուղարկելու" է այն աշխարհ, քանի որ հեռախոսը հոր համար էր գնված։ Հորեղբայրը փորձում է հետ կանգնեցնել տղային, սակայն տղան համառորեն իրենն է պնդում ու բջջային դնում դագաղի մեջ։
Հոր մահվան քառասունքից հետո տղան որոշում է զանգահարել հոր համարով` տեսնելու, արգելափակվել է համարը թե ոչ։ Հավաքում է հեռախոսահամարը ու լսում, որ տղամարդու ձայն է պատասխանում հեռախոսազանգին․

- Ալո՞։
- Պա՞պ։
- Հա, ես եմ... հեռախոսը որ հետս ուղարկեցիր, բա զարյադոչնիկն ինչի չդրեցիր հետս։

Մի խոսքով, տղան կաթվածից մահանում է։ Պարզվում է, որ հորեղբայրը տղայից թաքուն հեռախոսը հանել է դագաղի միջից․․․
Հորեղբոր ճակատագիրն անհայտ է։

WhiteSmoke{F}
12.07.2009, 03:19
փոս փորողը ինքն է փոսը ընկնում հահահահա
մի 2 ամիս առաջ, ծանոթներիցս մեկը ինձ ցույց տվեց Վ. Գրիգորյանի կարծեմ «Տաղ Կլիտորայս» վերնագրով բանաստեղծությունը: Բայց եդ բանաստեղծությունը էնքան պտտվեց մեր մեջ, էնքան հումորային երնագներ ստացավ, որ մենք իրեն ավելի պրակտիկ անուն տվեցինք, լօլ, ներուղություն եմ խնդրում հեղինակից, մենք այն խոսքի մեջ ասում էինք «Վիոլի ծլիկ» կամ «Ձոն ծլիկի»:
Ու ծանոթներիցս մեկը, պայմանականորեն անվանենք իրեն Պ. Պողոսյան, էնքան էր ազդվել ու ոգեշնչվել այդ բանաստեղծությամբ, որ աննդհատ ինչ որ իմպրովիզներ էր անում այդ թեմայով, կատակում էր, ու օրվա մեջ մի 5 սմս էր ուղարկում «Վիոլի ծլիկ» կամ «Ձոն ծլիկի» տողերով, իսկ ես՝ լինելով ահավոր չար աղջիկ, դա հենց այնպես թողնել չէի կարող, ու հավաքում էի դրանք:
Մի օր զանգեցի այդ մարդուն և շատ արագ, իրեն չթողնելով, որ պատասխանի ասացի, որ հիմա Վ. Գրիգորյանին ուղիղ եթերով հյուր լինելու ժամանակ մի ծրար եմ տալու, որտեղ հավաքել եմ իր սմս-ները նրա ծլիկի վերաբերյալ: Ու ասեմ, որ ինքը նրա մեծագույն երկրպագուն է: Ու խնդրեմ, որ հատուկ իր համար արտասանի այդ բանաստեղծությունը, և նվիրի իրեն: Իմանալով բնավորությունս, որ ահավոր չար աղջիկ եմ ու հնարավորա անեմ, էս մարդը լուրջ դեպրեսիայի մեջ էր: Լիներ տանը, թե աշխատավայրում, հեռուստացույց վախենալով էր միացնում: Ու առաջ, որ ամեն վայրկյան քառատողեր էր հորինում «Վիոլի ծլիկ» կամ «Ձոն ծլիկի» բովանդակությամբ: Այժմ այդ բառեռը իր համար տաբու են:
Իսկ վերջերս ակումբցիներից մեկը ինձ ակնարկեց, որ կան մարդիկ թե կասկածում են, որ ես Վիոլետն եմ:
հահահահա: Այ թե իմանար Վ. Գրիգորյանի նախկին երկրպագուն, ինձնից ահասարսուռ Պ. Պողոսյանը, ինչքան կծիծաղեր

WhiteSmoke{F}
12.07.2009, 04:25
hա, ու ի՞նչն էր էս մարդու մոտ եդպիսի խուճապ առաջացրել: Բանն այն էր, որ ես իրեն փորձում էի համոզել, որ ինքը գրելու հատուկ տաղանդ ունի, ու դրանք պարտադիր պետք է հանձնվեն ընթերցողի դատին: Ու ասում էի, որ հենց` մեր ասելով << Վիոլի ծլիկն>> է նրա ստեղծագործելու մուսան հանդիսացել:
Ինքը սկզբում դա որպես կատակ էր ընդունում, բայց ես էնքան լավ ու համառորեն էի համոզում, որ ինքը արդեն սկսել էր լուրջ վերաբերվել ասածներիս: Քանի որ ասում էի, ոչինչ թող ես դառնամ քո թշնամին դրանք հրապարակելով, բայց կարևորը կիմանամ, որ չեմ թողել նման մեծ գործերը կորչեն: Ու, որ ինքը ինձ մի օր շնորհակալ կլինի:
Որքան ինքը վրդովվում ու նյարդայնանում էր իմ պնդումից, իր գրելու տաղանդի, առավել ևս դրանք հրապարակելու վերաբերյալ, այնքան ավելի էի ոգևորվում:
Ու սովորաբար մարդիկ փորձում են համոզել, որ տաղանդ ունեն, էս դեպքում ինքը փորձում է համոզել, որ տաղանդ չունի, իսկ ես հակառակն եմ փորձում համոզել: Շատ ծիծաղալու տեսարանա: Երևի պահի տակ հավատումա, որ տաղանդ ունի գրելու, բայց հասարակության բարոյական նորմերին զոհ գնալով` չի կարող արտահայտել իր տաղանդը: հահահահա
Ու այսպես ժամանակ առ ժամանակ այս բանավեճը, իր գրելու տաղանդի վերաբերյալ, թարմացվում ու նորից քնեցվում է: Հնարավոր է հոգու խորքում հավատում է իր տաղանդի գոյությանը ու մի օր, մարդ ես, ևս մի <<տաղանդավոր գրող>> ավելանա մեր քաղաքում, նաև ի շնորհիվ ինձ
Հ.Գ. ծաղրական ոչինչ չի վերաբերվում գրող Վ. Գրիգորյանին, պատմությունը ծանոթիս մասին է

Cyber
12.07.2009, 13:40
Մոդերատորական: Թեման նախատեսված է Զրվարճալի պատմությունների և ոչ սրամտությունների համար: Մնացեք թեմայի շրջանակներում: