PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի պատմություններ



Էջեր : 1 2 3 4 5 [6]

Lusinamara
21.02.2012, 15:00
Քանի հիշել եմ մի բան էլ պատմեմ էլի :)):oy

Երրորդ դասարանում մենք օտար լեզու անցել ենք ֆրանսերենը: Երկրորդ կիսամյակն էր արդեն… նստած ֆրանսի դասն էի սովորում… սենյակի դուռը կիսաբաց էր ու լա՜վ քամի էր ներս փչում: Հայրս մի քանի անգամ խնդրեց, որ փակեմ, իսկ ես.
- Պապա, չես տեսնո՞ւմ, դաս եմ սովորում:angry ա լա մեզոն ք'իլ ի ա? ըըը, ո՞նց էր է:8
- Ա լա դուռ դե լա քամի ֆըս-ֆըս, Լուսին ջան, փակի: :D:D:D

Ժունդիայի
01.03.2012, 22:32
Երևանում, տպագրատանն աշխատելիս, այնտեղ մի նոր աղջիկ դիզայներ էինք ընդունել: Սա ամեն երկրոդ բառը գրականագրաբարախառն էր:
Ով ծանոթ է տպագական տերմիններին, երևի կիմանա՝ ինչ է նշանակում գրքի մեջք: Ինքը դրան անվանում էր կռնակ: Էնքան էր գրքի կռնակ արտահայտությունն արել, որ արդեն զզվել էինք: Ինչևէ:

Մի օր էս աղջիկը թարս ոտի վրա էր երևի արթնացել, աջ ու ձախ բոլորին սկսեց կոպտել: Մեկ էլ մեր մյուս աշխատողներից մեկն ասեց.
-Աղջի´, էս խի՞ ես էսօր գազզել, չլինի կռնակդ բացվել ա, օրերդ են:

Բացվել էինք սաղս: :D

53969

Lusinamara
03.03.2012, 16:51
Էսօրվա զրույցից.

- Ռուզ, Ռուզ, արի կոտեմ ուտենք:
- Չէ, դու կոտի, դու էլ կեր:

:D:D:D

Նարե91
03.03.2012, 17:49
Դե լավ, մտել -մտել եմ էս թեմա...սպասեք ես էլ գրեմ;)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում /ով չգիտի, թե դա ինչ հրապարակ ա, ասեմ, որ հենց նույն 3-րդ մասի հրապարակն ա;)/ մի կին շփոթված ու որոնողական հայացքով մոտեցավ ինձ ու ռուսախառը ակցենտով հարցրեց.

– Ազիզ ջա՛ն, կառողա իմանայիք սուպեռստառը ոռտե՞ղ ա…

– Սուպերսթա՞րը

– Հա

– Շանթ հեռուստաընկերությունում ա, իսկ Շանթ հեռուստաընկերությունն էլ Կիևյան փողոցի վրա ա:

– Վայ, տամ տոժե եստь սուպեռստառ, չգիդեի:o

– Դե հենց էդտեղ ա էլի գլխավորը... Շանթի մի մասնաճյուղն էլ, եթե չեմ սխալվում, Սևանի փողոցի վրա ա

– Հա բայց, չասկացա... շանտ տուտ պրի չոմ

– Ո՞նց:o, բա Սուպերթարը հենց Շանթի նախագիծն ա…

Մեր ռուսախոս կինը էստեղ զգացի, որ մի տեսակ շփոթվեց, հետո հարցրեց.

– Բայց ըստեղից ավելի մոտիկ ա Սևանի փողոցը չէ՞... գնամ ընդեղ... այ մարդ, ըսենց բան կըլնի՞... էրկու կիլո իշխանի համար, գնա հասի եսիմ ուռ, ինչ ա ընդեղ ավելի սվեժիհ ա լինում...

– Մի րոպեեեե... Շանթում իշխան են ծախու՞մ:o

– Չէ՛, այ ազիզ ջան, կակոյ շանտ վաաբշե, սումեռմառկետ ստառն եմ ուզում ես...
:D
Էհհհհ էս ի՞նչ կին էր... թե ասա ի՞նչ ես կրճատումներ անում... էն մառկետ բառը, որ ասեիր, ես հո՞ քեզ Շանթ հեռուտաընկերություն չէի ուղարկի:D

Mark Pauler
04.03.2012, 00:11
Լսել եմ մեկից, էս մեկն էլ մի ուրիշից.... Բայց լավ ծիծաղալու պատմություն ա:

Մի անգամ, երեք ընկերներ, որոշում են իրենց հարևանի ներվերը ուտեն:
Սմբուկի խավիար են առնում ու էտ մարդու դռան հենց առջև լցնում են էնպես կարծես մի մեծ շուն (կամ կարողա մարդ ) եկել ու կեղտոտել ա:
Կես հարկ ներքև սպասում են մինչև էս մարդը առավոտյան դուռը բացի, որ աշխատանքի գնա:
Դուրս ա գալիս, տեսնում ա, սկսում ա գոռգոռալ, հայհոյել...
Տղաները մոտենում են միանգամից: Մեկը պպզում ա էտ կղանքանման զանգվածի մոտ, մատով մի փոքր վերցնում ա, տանում ա բերանը ու ասում.
- Ձյաձ ջան, մի ջղայնացի, էս մարդ չի արել: Համից զգացվում ա որ շան կեղտոտած ա:

Շարունակությունը չեմ հիշում, կարևոր էլ չի... :))

einnA
08.03.2012, 23:36
X մարդու հետ կատարված պատմություն.

Հայտնվելով մի գյուղում էս տղան հազիվ մի տաքսու նշանով մեքենա է կանգնացնում ու խնդրում է տանել մի մարդու տուն: Ճանապարհին վարորդը հասցնում է ճշտել, որ էս տղան ամուսնացած չի ու եկել է աղջիկ տեսնելու, բայց համոզված չի, որ կհավանի էտ աղջկան:Վարորդը սկսում է գովալ իրանց գյուղի աղջիկներին` որպես ցցուն օրինակ բերելով իր աղջկան.

- Այ, օրինակ բերեմ իմ աղջկանч տեղը տեղին, սիրուն, բոյով-բուսաթով,ամեն ինչը տեղը, քաղաքում էլ սովորել ա, բայց հլը արի հարցրու տես մի թթու խոսք կասեն իմ աղջկա մասին. նենց նամուսով աղջիկ ա, մեր գեղի աղջիկները սաղն էլ ըտենց են, էս մեկին չես հավանի, ուրիշին ցույց կտանք, հեչ չմտածես: Նամուսը կարևոր բան ա, ինչ տեսել են, էն էլ սովորել են:Էս մեր կենդանիներն էլ կասես անասուն հայվան են չէ, բայց արի տես որ նամուսով հայվան են: Մի օր ցերեկով եկա տուն, որ հաց ուտեմ, տեսա մեր հարևանի աքլորը մեր հավին խեղճացրել ա, էս հավն ընձի տեսավ թե չէ նամուսի խաթր ոնց պոկվավ էս աքլորից ու քցեց ավտոյի տակ իրան: Նամուս ա է:

:))

Inna
09.03.2012, 19:09
Տանը հյուրեր ունեինք...1

Քեռուս տղան հայերեն չի կարողանում խոսա, լեհերեն ա խոսում:
Նստած զրուցում էինք մեկ էլ եկավ ասում ա.
-Իռենա՜, պռոշը, դայ մի մարիխուանա հեռբատա... :blin
Մեկ էլ էս հյուրերը ուշադիր իմ դեմքին էին նայում, թե ինչ մարիխուանայի մասին ա խոսքը:
Ինքը ուրցով թեյին մարիխունայով հեռբատա ա ասում: :))



Տանը հյուրեր ունեինք...2


Տատիս Լեհաստանից նոր էր եկել, էնտեղի հայերից մեկը ինչ-որ բան էր տվել, որ ստեղ պետք ա տար ուրիշին, հիմա էտ մարդիկ եկել են մեր տուն, որ իրենց ուղարկաված իրը վերցնեն:
Սուրճ էինք դրել, սեղանին կտրտած միրգ կար, տատիս ուզում էր հյուրասիրեր հյուրերին:
Տատիս. - Էս կակին նենց համով ա, գոնե սրանից կերեք:
Հյուրերից մեկը. - Իսկ դուք ինչի չեք ուտում?
Տատիս. - Ես էսօր շատ եմ կերել:

Լեհաստանում կառալյոկին կակի են ասում: :))

Peace
14.03.2012, 01:13
Այցելու.

Չէի՞ք ասի բժիշկ ջան, ի՞նչ անալիզներ պետք է հանձնեմ: Ու մի շատ կարևոր բան, ասացեք խնդրում եմ, այդ անալիզներից հետո հնարավոր է՞ իմանան, որ ես կույս չեմ:

Բժիշկ.

Քսուկ, մեզ, արյուն - բորբոքման անալիզներ: Ներողություն լավ չհասկացա հարցի երկրորդ մասը, ո՞վ իմանա, որ դուք կույս չեք, անալիզներ վերցնո՞ղը:

movsal08
18.03.2012, 12:21
Չգիտեմ ճիշտ տեղ եմ գրում թե չէ բայց ով չի կարդացել թող կարդա՝
http://www.akumb.am/showthread.php/61175-Hacked-by-Sevak

Inna
20.03.2012, 00:32
Երթուղայինի մեջ...

-Արա դե քշեք էլի՜...Կանաչը՝ կապտեց... :))

My World My Space
28.03.2012, 14:39
ՀՀ ԱՆ 19 պոլիկլինիկայում եմ։

Ռեգիստրատուրայում մի տղամարդ հարցնում # հասցեից Օրդուխանյան Թադևոսի անկետան, աշխատողը մի 10 րոպե փնտրելուց հետո հայտարարում ա.
- Էդ հասցեում Թադևոս չկա, մենակ Մաթևոս կա…
- Ոչինչ, դա տվեք… :))

3-րդ հարկ։ Փնտրում եմ վիրաբույժին։ Պարզվում ա վիրաբույժը նստում ա տրավմատոլոգի կաբինետում, իսկ տրավմատոլոգը պլաստիկ վիրաբույժի կաբինետում, վերջինս էլ համատեղության կարգով օտոռինոլարինգոլոգ ա (չգիտեմ էլ ճիշտ գրեցի, թե չէ)…

ընդ որում վիրաբույժի կաբինետի վրա գրված ա, որ ինքը աշխատում ա 13:30 - 16:48…:eek:

54087

Հ.Գ. հլը ստեղ եմ, նոր բան լինի կգրեմ…

Lusinamara
28.03.2012, 18:15
Բառիս Բունիմաստովի առօրյայից:))



Նախկին դասախոսիս այցելության էի գնացել` ամբիոն:
- Բարեւ Ձեզ, ինչպե՞ս եք, գործերից ի՞նչ կա,- հարցնում եմ:
- Վատ եմ, Լուսին ջան, ես էս հարցը պիտի բարձրաձայնեմ, էլ չեմ դիմանում…
- Ի՞նչ է եղել:
- Լուսին, մի վայրկյան ազատ ժամանակ չունեմ: Ես այնպիսի գործ եմ ընտրել, որպեսզի կեսօրին տանը լինեմ, երեխեքս դասից գալիս են……, իսկ հիմա……:
Մտածում էի արդարանում է, որովհետև կուրսեցիս բան էր խնդրել, բայց այնպիսի հայացք ընդունեցի, որ շարունակեք, գուցե օգտակար լինեմ:
- Ամեն օր, ժամը երեքից յոթը, բառիս բուն իմաստով, ես գտնվում եմ հեռակաների լծի տակ: :))

Այն ժամանակ իր դրության մեջ մտա, բայց տանը պահի տակ հիշեցի, ծիծաղս եկավ:D

einnA
06.04.2012, 00:27
Մեր հարևանի թոռնիկը երեք տարեկան է ու ամեն ինչին ինքը հատուկ անուններ է կպցնում: Հա, ասեմ, որ հատուկ ուշադիր է կանացի բարեմասնությունների նկատմամբ :))

Էնքան են էս էրեխուն ասել` ամոթ է, չի կարելի, որ էլ բան չի մնացել, որ կարելի լինի:
Մի օր հյուր է գալիս իրանց բարեկամներից մի կին, որն ունի շատ փարթամ բարեմասնություններ: Էս էրեխեն գնում-գալիս է, նայում է, վերջը չի համբերում. մորն ասում է` մամ, էս ինչ մեծ ա ամոթը (կրծքերը): :))

laro
06.04.2012, 01:26
Աաաա՜, նոր Ֆեյսբուքում մի նկար տեսա, էս պատմությունը հիշեցի.
Երևի վեցերորդ կամ յոթերորդ դասարան էինք: Թաղում էինք կազմակերպել : Սեղաններից մեկը կոտրված էր, վերևի էտ փայտը տղաները վերցրել էին, մեր դասարանի Հ....-ին դրել վրան ու լացախառը տանում էին...Կարծեմ Ակսել Բակունցի նկարն էր գլխավերևը :)) Մեկ էլ արդեն ուսերին դրած «դագաղը», տղաները դուրս եկան միջանցքում պտտելու, մեկ էլ տնօրենը կամ փոխտնօրնենն (չեմ հիշում) դիմացները դուրս եկան: Էտ «դագաղ»-ը մոտ երկու մետր բարձրությունից տղաները բաց թողեցին ու մտան դասարան.....աաաա՜, էն ոնց դղրդաց գետինը, խեղճ Հ..... :( :)) Էտ ծաղիկները մի կողմ էին ընկել, նկարը մի կողմ.......Մանկական հիշողություններ են, կարոտում եմ հին դասարանս :love Բա որ համերգ էինք տալիս :D....

Varzor
06.04.2012, 11:11
Աաաա՜, նոր Ֆեյսբուքում մի նկար տեսա, էս պատմությունը հիշեցի.
Երևի վեցերորդ կամ յոթերորդ դասարան էինք: Թաղում էինք կազմակերպել : Սեղաններից մեկը կոտրված էր, վերևի էտ փայտը տղաները վերցրել էին, մեր դասարանի Հ....-ին դրել վրան ու լացախառը տանում էին...Կարծեմ Ակսել Բակունցի նկարն էր գլխավերևը :)) Մեկ էլ արդեն ուսերին դրած «դագաղը», տղաները դուրս եկան միջանցքում պտտելու, մեկ էլ տնօրենը կամ փոխտնօրնենն (չեմ հիշում) դիմացները դուրս եկան: Էտ «դագաղ»-ը մոտ երկու մետր բարձրությունից տղաները բաց թողեցին ու մտան դասարան.....աաաա՜, էն ոնց դղրդաց գետինը, խեղճ Հ..... :( :)) Էտ ծաղիկները մի կողմ էին ընկել, նկարը մի կողմ.......Մանկական հիշողություններ են, կարոտում եմ հին դասարանս :love Բա որ համերգ էինք տալիս :D....
Էտի մեր դասարանն ա եղել :think

laro
06.04.2012, 14:14
Էտի մեր դասարանն ա եղել :think
Դժվար թե :)

Ժունդիայի
11.04.2012, 20:00
Ընտանիքի միակ երեխան թեման տեսա, մի դեպք հիշեցի ինձ հետ կապված:

Եղբայրս նոր էր ծնվել, սկսել էի ահավոր խանդել: Քանի որ ուշադրության կենտրոնում չէի այլևս, ամեն ինչ անում էի, որպեսզի բոլորը տնգլը տնգլը անեին ինձ: Օրերից մի օր չդիմացա, գնացի ու էրեխիս քիթը թեթև կծեցի: Հմի հո չի ճչում, ձենն աշխարհով մեկ ա արել: Արածիցս փոշմանելով՝ սկսեցի ախպորս այտերը շոյել, որպեսզի հանգստանա: Մեկ էլ, չգիտեմ՝ որտեղից, տատս հայտնվեց ու հո չսիլլեց ինձ, աչքերիցս կայծերը թռան:

Ու դրա համար տարիներ շարունակ տատս ինձ անընդհատ երեսով էր տալիս, լեննականցուն բնորոշ չափազանցությամբ, չոփը գերան դարձրած, բոլորին պատմում միջադեպի մասին: Ինձ էլ ամեն անգամ, բա թե՝ բալա ջան, բայց քու մեջդ ինչխոր մանյաչըսկի բաներ կան, էն պիջիկ ախպորդ ընչի՞ էիր ժամերով սիլլա քաշում: :think

Սիլլա, էն էլ՝ ժամերով: :D

Հորս արև, էսօրվա պես հիշում եմ, ընդամենը թեթև կծեցի:

Ինչուիկ
12.04.2012, 02:07
Մի պատմություն հիշեցի փոքր եղբորս հետ կապված...
Երևի 2 կամ 3 տարեկան կլիներ, ամառ էր, երեկոյան ժամերին, միշտ դուրս էր գալիս բակ խաղալու, այդ ժամանակվա իր ամենալավ ընկերները 6 կատուներն էին:
Մի օր սովորականի նման խաղում էր,ավելի ճիշտ, նրանց հոգու հետ էր խաղում, երբ հանկարծ լացելով մտավ տուն ու ասեց, որ կատուն կծեց, չանգռեց ձեռքը:
Մինչ մայրս փորձում էր հանգստացնել եղբորս, ես կամաց մոտեցա ու հարցրի, թե ինչ արեց, որ կատուն կծեց: Նա անմեղ հայացքով նայեց վրաս ու ասեց.
- Ես՞, ես բան չեմ արել, սկզբում ականջներն էի քաշում, հետո բեղերը, հետո պոչի հետ էի խաղում, մեկ էլ թաթիկի եղունգն էի ուզում պոկեմ: :oy
:D Ես բան չեմ արել:

Universe
13.04.2012, 20:01
Ֆեյսբուքից :D

ՄԻ ԲԱՆ ՊԱՏՄԵՄ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՔԻՉ ՇԵՂՎԵՔ

Օրերից մի օր Երևանի դպրոցներից մեկում ստուգման էի: Տնօրենը ոգևորված ներկայացնում էր դպրոցը.
-Տեսեք, թե ինչ կարգապահություն կա իմ դպրոցում: Որ դասարանի դուռն ուզում եք` բացենք: Բոլոր աշակերտները համազգեստով են: Ոչ մի երեխա իրավունք չունի առանց համազգեստի դպրոց մտնելու:
Այսպես ոգևորված խոսելով բացեց դասարաններից մեկի դուռը: Աշակերտներից մեկը դասին նստած էր կարմիր սպորտային համազգեստով:
-Այ տղա, ինչու դպրոցական համազգեստով չես,-հարցրեց տնօրենը:
-Տիկին ԱՅՍԻՆՉՅԱՆ,- ես երեկ դասի չէի եկել ու չգիտեի, որ էսօր ստուգող է գալու:
ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
:D

Yevuk
22.04.2012, 03:27
Համակուսեցուս պրակտիկայի տեղը՝ բանկում, հայտարարված էր մրցույթ, վարկային մասնագետի թափուր աշխատատեղի համար: Հարցազրույցի ժամանակ մի աղջկա հարցնում են, թե ինքը երբևէ ֆակտորինգ կամ լիզինգ արել ա, աղջիկը պատասխանում ա՝ ոչ, քանի որ դեռ ամուսնացած չեմ: :))

Արևհատիկ
24.04.2012, 23:25
Գործընկերուհուս երեխեքը տուն-տունիկ են խաղում` մթոմ աղջիկը տղայի մաման ա ու տղային պիտի տանի մանկապարտեզ:)) Ձեռից բռնում ա, տանում տան մյուս սենյակը, դուռը փակում, գալիս:
Մեկ էլ տղան սկսում ա հոնգուր-հոնգուր, բարձր ձայնով լացել :cry
Գործընկերուհիս աղջկա վրա ջղայնանանում ա, թե
-Այ, աղջիկ, դե որ չի ուզում, մի խաղացեք էլի:
Տղան.
-Չէ, մամ, բայց ես ուզում եմ խաղամ (ու էլի լացում ա)
-Բալես, բա որ ուզում ես խաղաս, խի՞ ես լացում:
-Մա՜մ, բա պարտեզում լացում են :cry

:))

Lusinamara
08.05.2012, 23:05
Երկու թեթև պատմություն լեզվի սայթաքման մասին.

. Էսօր դասախոսս մանիպուլյացիայի փոխարեն ասաց «մանիպուլպուլյացիա»:}


. Մի երկու օր առաջ էլ տատս /երևի սերիալների սպասումն էր էլի, կիրակի էր:D/ ասաց. «պասպորտի սերիալը», ես էլ ուղղեցի, թե «սերիալ չի, սերիա ա», պատասխանեց. «Սերիա ա, Պաղեստին ա, ինչ ա՞» :D

VisTolog
15.05.2012, 22:34
‎- Ոչխարի աչքը քարով խփել հանել եմ
- Ու՞մը, խի՞ ես խփել
- Հով ոչխարներս! Թռավ դեմքիս, քարով խփի աչքին արունա գալիս: Ի՞նչ անեմ
- Աղոթի
- Սանտավիկ էլ չի կպնում


:D:D


Մեղկ էր::(

Նաիրուհի
17.05.2012, 01:40
Արցախում արշավի ժամանակ Թարթառն ընկերուհուս տարավ, տղաները հազիվ փրկեցին, բայց դե մի քիչ ուշքի գալուց հետո շարունակեցինք քայլել։ Հաջորդը մի պուճուրիկ, 20-25 սմ խորությամբ առվակ պիտի անցնեինք, տղաներից մեկն էս աղջկան ասաց.
-Մի´ վախեցի, հանգիստ մտի ջուրը։ Որ ասի՝ արի գնանք, չգնաս։
:lol

VisTolog
25.05.2012, 01:23
Բերետ թեստ :D


Կամաց քայլերով իրանցից առաջ եմ անցնում, մինչև իրենք կհասնեն ինձ, մտածում եմ թե ինչ պետքա ասեմ, եթե ինձնով հետաքրքրվեն: Կանգնեցի Օպերայի մոտ, սկսեցի մատերս ճտճտացնել: Դրանից երևի իրանց թվումա թե ագրեսիվ ես ու ուզում ես ինչ-որ մեկին այ տենց ճտճտացնես::D Երկուսով մոտեցան ինձ.


- բա՞նա եղել ապեր


Ստեղ արդեն իմ «կռուծիտնա» գնում::D
- 44 համարը ստեղից ո՞ր կողմա գնում, ա՞ջ թե ձախ
սա հարցնումա կողքի բերետին - 44-ը ստեղից ո՞ր մասա գնում, - չգիտեմ ապեր
- ընգեր, քեզ ո՞ր մասնա պետք
- պլանի գլուխ
- պլանի գլու՜խ... գնա էն կանգառից 70-ը նստի, բարձրանումա վերև
- բայց էս ժամին 70 համարը կա՞
- խի հիմա քանի՞սնա
- մոտավոր 12նա
- ապեր սենց հել, էն կանգառից կգա կնստես մի բան


Մինչև ես էս մի բերետի հետ էի որոշում ոնց են բարձրանում պլանի գլուխ,:D կողքի կանգնածը ինձ էր ուսումնասիրում


- հետևդ ի՞նչա դրած
- տետրա
- հա, լավ
- խի դու ի՞նչ մտածեցիր
- ասի կարողա բոմբ-մոմբա, բերել ես օպերան պայթցնես
- չէ, թարգել եմ հետս բոմբեր ման տալը...





Հետո իմ համար ոտքով բարձրացա վերև, նստեցի 44-ը, որը իմ ամենօրյա երթուղայիննա ու եկա տուն::D

Valentina
31.05.2012, 21:30
Մտա մեր շենքի մոտի խանութ, մեկ էլ աչքս ընկավ պատուհանին, տեսնեմ լույսերով սարքած տոնածառը Նոր Տարվանից մնացել ա: Ժպտալով ասում եմ.
-Յա, էս ձեր մոտ հլը Նոր Տարի ա:
Լավ չհասկացան ինչ եմ ասում կրկնեցի: Մեկ էլ.
-Հա՜, էտ միշտ կա, ես էլ գիտեմ ուզում ես մեր Նոր Տարին շնորհավորես:

Հ.գ. բա՛ :D

Universe
15.06.2012, 01:22
Էսօր մեկը զանգելա Armmedicine.com ում գրված ռեկլամնի պլաշադկի համարով, ասումա մասաժ անում ե՞ս :D :D
Խառնելա էլի, մասաժի մասին նյութա կարդացել, կողմից իմ ռեկլամնա տեսել, մտածելա էտա, զանգենք, կարողա կպնի :D

Նարե91
20.07.2012, 15:48
Հազար տարի ա ՝ չեմ զվարճացրել, եկեք մի քիչ զվարճացնեմ :))
Երկու օր առաջվա դեպք եմ պատմում:
Խոհանոցում եմ, մեկ էլ՝ դռան զանգ: Պապիկս գնաց, որ բացի: Ես էլ դռանը չմոտեցա: Հենց խոհանոցից շատ վատ, բայց լսում եմ, որ մի երիտասարդ տղա ա: Բարևեց ու... լսեցի «օռանժ» բառը… «Յախք, զզվցրին թողին, օրը քանի՞ անգամ կարելի ա գալ ու օռանժի քարտ առաջակել»,- ինձ-ինձ մտածեցի ու որոշեցի գնամ ու մի լավ անպատվեմ…:angry
Արագ-արագ գնացի հասա դռան մոտ ու առանց բարևելու միանգամից վրա տվեցի.
– Կներեք, բայց մեզ օռանժի քարտ պետք չի…
Ու արդեն ուզում էինք դուռը փակել, բայց էդ տղեն, ում ձեռքին ինչ-որ նարնջագույն ծալծլած բան կար, նախ զարմացավ, հետո սկսեց անզուսպ ծիծաղել… ու մինչև ինքը ուշքի կգար, ես ջղային-ջղային շարունակեցի.
– Չէ ուղղակի չեմ հասկանում իմաստը... ամեն օր գալիս եք, ամեն օր ասում ենք պետք չի... գոնե ձեր մոտ նշումներ արեք էլի…
– Այ քուրիկ ջան ի՞նչ օռանժ, ի՞նչ բան, ուղղակի ուզում էի իմանալ էս կարող ա՞ ձերն ա... մեր պարանին էր փաթաթված,- ասաց անծանոթ երիտասարդը՝ ձեռքի նարնջագույն շապիկը մեկնելով ինձ…:D
Լրիվ ապուշ վիճակում էի՝ իմ դեբիլության պատճառով :(

Smokie
25.07.2012, 16:31
Պատմության գլխավոր հերոսին (անունը դնենք Արսեն) չեմ ճանաչում:

Մի անգամ Արսենը զանգում ա ընկերոջը: Հեռախոսով շատ կոպիտ տոնով ասում են, «էշի մեկը սխալ ես զանգել» ու անջատում: Արսենին իհարկե ահավոր դուր չի գալիս էսպիսի վերաբերմունքը, համարը ֆիքսում ա: Դրանից հետո երբ ուզում, զանգում ա էդ մարդուն, ասում «դու էշ ես» ու անջատում հեռախոսը:

Մի անգամ էլ Արսենը ուզում էր բենզին լցնելիր մեքենայի մեջ: Մի ուրիշ մարդ միանգամից առաջ ա ընկնում ու ինքն ա լցնում սկզբից: Էս մեքենայի հետեւում գրած էր «վաճառվում է» ու հեռախոսահամարն էր նշված: Էս համարն էլ ա մտապահում Արսենը ու էդ օրվանից երկու հոգու ա զանգում, ասում «դու էշ ես»:


Մի ամիս անց Արսենը որոշում ա մի օյին խաղալ ու վերջնականապես թարգել էս զանգերը: Զանգում ա մեքենա վաճառողին իմանում հասցեն: Հետո զանգում ա առաջին էշին, ասում «դու էշ ես» ու էս անգամ չի անջատում հեռախոսը: Էշը հարձակվում ա վրան «եթե ես քեզ գտնեեմ, քո համար լավ չի լինի...» Արսենը տալիս ա երկրորդ էշի հասցեն ու զանգում իրան: Ինքն էլ ա նույնը ասում: Արսենը ասում ա «ես գալիս եմ քո մոտ»: Զանգում ա ոստիկանություն, ուղարկում էդ հասցեով ու ինքն էլ ա գնում: Իսկ էնտեղ երեք հոգի իրար սպանում էին:



Դաժան ա, բայց դե... խնդալու ա:pardon

Ripsim
25.07.2012, 22:43
Մի տղա քայլում է երեկոյան ժամին ոչ այնքան մարդաշատ վայրով: Նկատում է, որ դիմացից մի աղջիկ է քայլում: Աղջկա անհանգիստ շարժումներից զգացվում է, որ մտածում է, թե տղան իրեն է հետևում: Տղան ստիպված արագացնում է քայլերը, որ առաջ անցնի, բայց աղջիկը վախից ինքն էլ է արագացնում քայլերը...ու էդպես շարունակ :) Այսպիսի "անհարմար" իրավիճակից վախեցած աղջիկը որոշում է մի պատահական մուտք մտնել: Թարսի պես հենց այն մուտքը, որտեղ ապրում է տղան...Տղան էլ է բնականաբար մտնում նույն մուտքը, բարձրանում է առաջին հարկ (որտեղ իր տունն է գտնվում), արագ հանում է տան բանալիները, որ աղջիկը հասկանա թյուրիմացությունը...
Բայց աղջիկը այնքան էր վախեցած ու շփոթված, որ չի նկատում բանալիները...ավելի շուտ աչքին ամեն ինչ որիշ ձև է երևում... Ու մինչև տղան կհասցներ բացել դուռը-ԴԴԽԿ...մենեջմենթի հաստ գիրքը իջնում է խեղճ տղայի ճակատին:bl.
Աղջիկ:Ինչու եք ինձ հետապնդում :angry :aggressive
Տղա: (արագ-արագ, որ խուսափի մյուս հարվածից) Սպասեք, սպասեք, ես Ձեզ չեմ հետապնդում, սա իմ տունն է, տուն էի գալիս ուղղակի :cry2 :bl

Nimra
25.07.2012, 22:56
ինչ հետաքրքիրա, նույն պատմությունը քույրս էր պատմել իրենց դասարանի մասին, Հ -ն էլ Համոն էրՙ , բայց էդ եղել է մոտ 18 տարի առաջ.-:):) հետաքրքիրա, պատմությունները միշտ կրկնվում են, թե նույն պատմությունն է:)

Nimra
25.07.2012, 22:57
Աաաա՜, նոր Ֆեյսբուքում մի նկար տեսա, էս պատմությունը հիշեցի.
Երևի վեցերորդ կամ յոթերորդ դասարան էինք: Թաղում էինք կազմակերպել : Սեղաններից մեկը կոտրված էր, վերևի էտ փայտը տղաները վերցրել էին, մեր դասարանի Հ....-ին դրել վրան ու լացախառը տանում էին...Կարծեմ Ակսել Բակունցի նկարն էր գլխավերևը :)) Մեկ էլ արդեն ուսերին դրած «դագաղը», տղաները դուրս եկան միջանցքում պտտելու, մեկ էլ տնօրենը կամ փոխտնօրնենն (չեմ հիշում) դիմացները դուրս եկան: Էտ «դագաղ»-ը մոտ երկու մետր բարձրությունից տղաները բաց թողեցին ու մտան դասարան.....աաաա՜, էն ոնց դղրդաց գետինը, խեղճ Հ..... :( :)) Էտ ծաղիկները մի կողմ էին ընկել, նկարը մի կողմ.......Մանկական հիշողություններ են, կարոտում եմ հին դասարանս :love Բա որ համերգ էինք տալիս :D....
մոռացել էի մեջբերել

Hayk Avetisyan
30.07.2012, 13:02
Անհավանական պատմություն.
Համակարգչային որոշ ծրագրերի տիրապետող վիզ անձը գնում է աշխատանքի ընդունվելու:
Տնօրենը հարցնում է word, corel գիտես?
ֆիզ անձը զարմացած դուրս է գալիս սենյակից արագի մեջ ոռը քորել սովորելու

Vaio
02.09.2012, 15:31
Նորմալ հայերի էշ պատասխաններ. Վահրամ Սահակյան

ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ
-Ինչո՞ւ ես սոց. ցանցերում (կամ, email-ը) լատինառ գրում…
ԷՇ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
1. - Ըտենց եմ սովորե…
2. Հավես չկա փոխելու (Էդ փոխելը մի շարժում ա, էլի)
3. KDWIN-ս փչացել ա (Փչացել ա՝ նորը դիր)
4. Ի՞նչ տարբերություն…
5. Իմ կոմպը հայերեն չունի (Վայ քո, արա)

ԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
-Հեռախոսից եմ գրում։
-Ուրիշի համակարգչից եմ գրում, տառերի դասավորությունն ուրիշ է։

ՀԱՐՑ ԵՐԿՐՈՐԴ
- Ինչո՞ւ հեռախոսը չես վերցնում, ամբողջ օրը զանգել եմ։
ԷՇ ԿԱՄ ՍՈՒՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
-Ինձ զանգ չի էկել…
-Բատարեյկեն նստել էր, չէի տեսել…(Որ նստել էր, էշ, ո՞նց էին զանգերը գնում)
-(ԿԱՆԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ) -Քրոջս էրեխուն էի պահում (Ի՞նչ կապ ուներ)
-Ավտոն խփել եմ, բռատ, ավտոյի դեմը չկա… (ՄԻ ՀԱՐՑՆՈՂ ԼԻՆԻ, ԴՈ՞Ւ ԻՆՉԻ ԿԱՍ… ՈՒ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ԻՐ ԱՎՏՈՅՈՎ ՀԱՆԳԻՍՏ ՖՌՖՌԱԼԻՍ)
ԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
-Հեռախոսը տանն էի մոռացել (Չնայած դա էլ կարա սուտ լինի՛
-Վատ էի զգում, ձայնն անջատել էի (Դա էլ կարա սուտ լինի)
--------------------------------------------
ԱՆԱՍՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՈՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1.
ԷՇ - Էրեկ իրիԳունն ի՞նչ էիր անում…
ԴՈՒ - Մի աղջկա հետ էի…
ԷՇ - Յա՞… Ըտե՞նց… Մենակ-մենակ, հա՞…
(ԱՆԱՍՈՒՆ, ԴԱ ԿԻՆ Ա, ՀՈ ՎԻՍԿԻԻ ՇԻՇ ՉԻ՞ ՈՐ ԿԱՆՉԵՄ ԻՐԱՐ ՀԵՏ ԽՄԵՆՔ… ՏԱՎԱՐ, ԷԼԻ, Ի՞ՆՉ ԱՍԵՍ)
2.
-Վարպետ ջան, ես խնդրեցի, չէ՞, որ խոհանոցի պատերը յուղաներկով ներկեք…
ԷՇ ՎԱՐՊԵՏ - Ո՞նց, ախպեր, յուղաներկ որ անեմ՝ պատերը չեն շնչի!!! (ՀԱՅԵՐԵՆՈՒՄ ԷՍ ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆԸ ՉԿԱ, ԲԱՅՑ Ո՞ՆՑ ՉԴՆԵՍ)
3.
ԷՇ - Ու էս տուֆտա հեռախոսն արժի 900 դոլար… Խի՞ ըտե՞նց որ…
ՎԱՃԱՌՈՂ - Դե, ամենավերջին ամերիկյան սմարթֆոնն ա…
ԷՇ -Արա, ախպեր, տո լավ է, դոդ գլուխ ամերիկացիներն ո՞վ են է՞, ամերիկացի, ամերիկական… Ո՞վ են դրանք… ոչ ազգություն ունեն, ոչ տրադիցիա… Կարա՞ ախպեր, քո ամերիկացան հայի պես խաչքար սարքի… Բա դրանց սուտի ժպտալները ախպեր… Ֆուցն ազգ են… Դրանց լամփուշկեն փչանում ա՝ վարԲեԴ են կանչում, որ փոխի, ունե՞ն իրանք հայի շինարար, ճարտար, ոսկե ձեռները…
(ՍԱ ԱՍՈՂԻՆ ՊԻՏԻ ԶՐԿԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ՈՒ ՊԻՏԻ ՏԱՍ, ՈՐ ԿԱՊՈՒՅՏ «ԵՐԱԶ» ՔՇԻ, ՈՒ ԷԴ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԱԶՈՎ ԷԼ ՋԱՀԵԼ-ՋԱՀԵԼ ԷԹԱ)

4.
ՀԱՐՑ - Կարող ա՞ կարենաս ինձ մի քիչ փող տաս։
ՊԱՏԱՍԽԱՆ - Էդքան չունեմ, բրատ…
5.
ԷՇ ԿԻՆ - (ՆՍՏԱԾ Է ԲԱԶՄՈՑԻՆ) Վայ, ականջողս ընկավ… (ՈՒԶՈՒՄ Է ԿՌԱՆԱԼ, ՈՐ ՎԵՐՑՆԻ)
ՏՂԱՄԱՐԴ - (ՆՍՏԱԾ Է ԴԻՄԱՑԻ ԲԱԶՄՈՑԻՆ) Ես կվերցնեմ… (ԿՌԱՆՈՒՄ է ՈՒ ՄԱՆԳԱՄԱՅՆ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՁԵՌՔԸ ՔՍՎՈՒՄ Է ԷՇ ԿՆՈՋ ԾՆԿՆԵՐԻՆ)
ԷՇ ԿԻՆ - Ի՞նչ ե՞ս անում…
ՏՂԱՄԱՐԴ - Ի՞նչ եմ անում…
ԷՇ ԿԻՆ - Դու գիտե՛ս ինչ ես անում… Ես… ես դեռ պատրաստ չեմ…
(ԹԵ ԱՍԱ ԻՆՉԻ՞Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԵՍ ՈՒ Ո՞Վ Ա ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԴՈՒ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՍ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ… ԽԱՇՎՈՂ ՁՈՒ ԵՍ, ՆՐԲԵՐՇԻԿ ԵՍ, ՊԻՈՆԵՐ ԵՍ, Ի՞ՆՉ ԵՍ, ՈՐ «ՊԱՏՐԱՍՏ» ԼԻՆԵՍ… ԹՈՒՀ)
------------------------------------
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՄԵՆԱԱՆԱՍՈՒՆ, ԱՄԵԱԶԶՎԵԼԻ ՈՒ ԱՄԵՆԱ-ԵԶ ՍՈՒՏԸ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆԵՐԸ

ԶԱՆԳԱՀԱՐՈՂ - Բարեւ ձեզ։ Այսինչ Այսինչյանն է, ես կցանկանայի խոսել պարոն Այնինչ Այնինչյանի հետ…
ԱՆԱՍՈՒՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Գիտե՞ք, ինքը խորհրդակցման է…
ՎԱՅ ՔՈ, ԱՐԱԱԱԱԱ……

www.slaq.am/arm/news/71270/

Smokie
07.09.2012, 12:54
Մի օր՝ (այսինքն Նոյի թվին:)) ) մեր դուռը ծեծեցին, գնում բացում ենք, իսկ դռան մոտ կանգնած արդեն ծանոթ դեմքով մարդը հումորի ձևով, դեմքին գծագրված բարությամբ ու ներումահայցությամբ ասում ա:
- Կարող ա էսօր պե՞տք լինի ժավել:):oy

:D:D

erexa
08.09.2012, 02:31
Մի կոստյումի պատմություն կապված հարազատներիս հետ:

Մի քանի տարի առաջ, Մոսկվայից մորեղբորս տանը՝ առաջին անգամ հյուրեր են գալիս: Հյուրերից մեկը՝ հետ գնալուց, կոստյումը մոռանում ա, մորեղբորս տանը: Մի քանի օր անց, մյուս հարազատներս էլ են պատրաստվում գնալ: Մորեղբորս կինը տեսնում ա, ինչ-որ անծանոթ կոստյում ա իրենց տանը կախած, ենթադրում ա, որ մեր հարազատներից մեկը՝ նվեր ա բերել, մյուս մորեղբորս: Էդ մորեղբորս ասում ա, Էս կոստյումը հետդ տուն տար, քեզ Y... նվեր ա առել: Մորեղբայրս էլ վերցնում ա կոստյումն ու գնում իրենց տուն՝ Փարիզ: Մի քանի օր անց, մորաքույրս տեսնում ա, որ նոր կոստյումը եղբորը մեծ ա, որոշում ա, իր ծանոթ դերձակի մոտ տանի, կոստյումը կարճացնել տա, թևերն էլ կտրել: Մորեղբայրս համաձայնվում ա: Մի խոսքով՝ դերձակը կոստյումը կարճացնում ա, թևերը կտրում, մորեղբայրս էլ կոստյումը հագնում ա էն հուսյով, որ իր նվերն ա: Մի որոշ ժամանակ անց, Մոսկվայից ժամանած հյուրը զանգում ա, մորեղբորս տուն, (որի տանը հյուրընկալվել էր) բա թե՞ կոստյումս ձեր տանն եմ մոռացել, կխնդրեի հետ ուղարկեք: Մորեղբորս կինը, շտապ զանգում ա Փարիզ, մորեղբորս ասում՝ բա գիտես էն կոստյումը, որ հետդ տարար, քո նվերը չի, այլ Մոսկվայից ժամանած հյուրի կոստյումն ա, խնդրեց, որ հետ ուղարկենք` Մոսկվա : Շուտով եղբայրդ գալույա ձեր տուն, հետը կուղարկեք: Մորեղբայրս էլ, բա թե՛ էդ կոստյումը կարճացրել ենք տվել, թևերն էլ կտրել, մի 2 անգամ էլ հագել եմ: Վա՜յ, վայները գցում են հարազատներս: :)) Վերջում Մոսկվայից «եկած նվերը » էդպես էլ մնում ա մորեղբորս, չհասնելով տիրոջը: :D

Զգույշ եղեք, ձեր շորերն էլ մի մոռացեք ուրիշների տանը, քանի որ սենց դեպքեր են լինում: :))

Նաիրուհի
08.09.2012, 10:46
Մալխասի ծանոթ բժիշկները մի օր առաջարկում են գնալ նրա ջազ-ակումբում խմելու։ Մալխասը հարցնում է, թե ի՞նչ խմիչք են գերադասում, կոնյա՞կ, վիսկի՞, թե՞ ինչ-որ այլ բան։ Բժիշկներն ասում են, որ իրենք միայն քաշած օղի են խմում։ Մալխասը պատասխանում է.
-Ես ժողգործիքներով չեմ զբաղվում։ :lol

Vaio
10.09.2012, 16:53
Անչափահասներին, «բարեպաշտ» կանանց, հավերժ կույսերին` չկարդալ (http://www.slaq.am/arm/news/72444/). Վահրամ Սահակյան

(հայհոյանքը անպակաս է)

Chuk
10.09.2012, 17:32
Անչափահասներին, «բարեպաշտ» կանանց, հավերժ կույսերին` չկարդալ (http://www.slaq.am/arm/news/72444/). Վահրամ Սահակյան

(հայհոյանքը անպակաս է)
Ուղղակի հետաքրքիր է, էս անասունությունը հիացա՞ծ ես դրել, թե՞ ուղղակի ուզում ես մեզ ցույց տաս էս անբարոյականի անմակարդակությունը:

ivy
10.09.2012, 17:45
Չգիտեմ՝ էս մարդը ինչ ա (գիժ, ուրիշ տեսակի հիվանդ, մարդատյաց, հայատյաց, թե եսիմ ինչացու), բայց ինքը իր ինչորության մեջ կատարյալ ա: Այ սենց լրիվ կատարյալ: :)
Դրա համար իր գրածները կարդալուց կատարյալ հաճույք եմ ստանում, թեև հեչ անպայման չի, որ հետը գոնե մի գրամ համաձայն լինեմ: :)

Chuk
10.09.2012, 17:53
Չգիտեմ՝ էս մարդը ինչ ա (գիժ, ուրիշ տեսակի հիվանդ, մարդատյաց, հայատյաց, թե եսիմ ինչացու), բայց ինքը իր ինչորության մեջ կատարյալ ա: Այ սենց լրիվ կատարյալ: :)
Դրա համար իր գրածները կարդալուց կատարյալ հաճույք եմ ստանում, թեև հեչ անպայման չի, որ հետը գոնե մի գրամ համաձայն լինեմ: :)

Հետաքրքիր է, իսկ ես հակառակը, կատարյալ տհաճություն եմ զգում, եթե անգամ մտքերին համաձայն եմ: Որովհետև մտքերը մատուցելու ձև կա, ու աջ ու ձախ սաղին քրֆելով չի, մանավանդ որ ինքն ա քրֆելու ապրանք:

ivy
10.09.2012, 17:57
Հետաքրքիր է, իսկ ես հակառակը, կատարյալ տհաճություն եմ զգում, եթե անգամ մտքերին համաձայն եմ: Որովհետև մտքերը մատուցելու ձև կա, ու աջ ու ձախ սաղին քրֆելով չի, մանավանդ որ ինքն ա քրֆելու ապրանք:

Էդ էլ ինքն ա, եթե մտքերն ուրիշ ձև մատուցի, էլ ինքը չի լինի: Ու ինքը մի տեսակ լրիվ թքած ունի ամեն ինչի վրա:

Նարե91
10.09.2012, 17:59
Ուղղակի հետաքրքիր է, էս անասունությունը հիացա՞ծ ես դրել, թե՞ ուղղակի ուզում ես մեզ ցույց տաս էս անբարոյականի անմակարդակությունը:

Իսկ ինձ հետաքրքրում է, թե սա ինչու է զվարճալի պատմություններ բաժնում... իսկական ողբ է, տռագեդիա, որ ազգիս մեջ նման դեգրադացված երևույթներ կան:

Smokie
30.09.2012, 14:12
Իմ համար հանգիստ բալկոնի պարանից սրբիչ էի կախում, մի մոմենտ գլուխս շուռ տվեցի, փռշտացի ու... զգացի որ պարանը էլ ձեռքերումս չի::8 Գետնին էր:D:D

Ամմէ
30.09.2012, 18:11
շաաաաատ եմ սիրում այս թեման , անընդհատ ուզում եմ գրել գլխիս եկած զվարճալի դեպքերից մեկը , բայց ալարում եմ , մտածում եմ կձանձրանաք , որովհետև իմ հետ պատահող դեպքերը միքիչ շատ խճճված են լինում :D:D էնպես որ չեմ գրի , բայց դուք գրեք ես մեծ հաճույքով կարդում եմ , կարող է պատահի օրվա մեջ նույն գրառումը մի քանի անգամ կարդամ :D:hands

Smokie
30.09.2012, 18:15
շաաաաատ եմ սիրում այս թեման , անընդհատ ուզում եմ գրել գլխիս եկած զվարճալի դեպքերից մեկը , բայց ալարում եմ , մտածում եմ կձանձրանաք , որովհետև իմ հետ պատահող դեպքերը միքիչ շատ խճճված են լինում :D:D էնպես որ չեմ գրի , բայց դուք գրեք ես մեծ հաճույքով կարդում եմ , կարող է պատահի օրվա մեջ նույն գրառումը մի քանի անգամ կարդամ :D:hands

Գրի-գրի, ինչքան երկար ու խճճված զվարճալի դեպքեր, էնքան երկարատեւ ծիծաղ ու կյանք:))

Ամմէ
30.09.2012, 18:27
Գրի-գրի, ինչքան երկար ու խճճված զվարճալի դեպքեր, էնքան երկարատեւ ծիծաղ ու կյանք:))

գրեմ որ հա դե ուրեմն գրում եմ , - էսպես ուրեմն , մեր դասարանի տղաներին բռնեցրեցինք ծխելուց , հորեղբորս տղան էլ էր իմ դասարանից , մի քանի աղջիկներով գնացինք ու խաբարբզիկություն արեցինք , պատմեցինք իրենց մամաներին , որ տեսել ենք իրենց ծխելուց : 2 օր հետո դասընկերուհիներիցս մեկը էնքան խելոք ա իրան պահում , վախեցաց ա , մեր դասարանի Գոռին ( դասարանի պատիժն էր:D )չի նայում , փախնում ա հենց տեսնում ա : Ասեցի - Լիլ ջան ինչ ա եղել , խի ես միտեսակ ՞:think : Ասում ա - գիտես հաջորդ օրը մեր խաբար տալու , Գոռի մաման Գոռի վրա ջղայնացել ա , դասերից հետո Գոռը ինձ տեսավ ու դպրոցի հետևը տարավ ու քացու տակ ա քցել էնքան ա տփել : :D:D Ասում ա - Գնացել եմ տուն , փորս ահավոր ցավում ա , բռնել եմ , լացս գալիս ա , մաման հարցնում ա , ինչ ա պատահել , վախենում եմ ասեմ , որ Գոռն ա դնգստել , ասում եմ - ուժեղ ցավում ա մամա :(:o, : Ու էտպես էլի , մի կերպ հանգստացրեցի ասեցի էլ խաբար չտաս , կամ էլ խաբար տալուց իմ հոպաևի կնոջը խաբար տաիր իմ պես:D:D

Ամմէ
30.09.2012, 18:34
Գրի-գրի, ինչքան երկար ու խճճված զվարճալի դեպքեր, էնքան երկարատեւ ծիծաղ ու կյանք:))

ես կգրեմ դու էլ կկարդաս :D:D դե ուրեմն գնացինք ;);)քանի որ մեր դասարանից չար ու պատուհաս դասարան չգիտեմ պատմում եմ դասարանի օյինբազություններից , : էս մեկը իրոք վերջն էր , նույնիսկ ուզում էին քաղմաս կանչեին:D: Ոնց որ վերեևում նշեցի Գոռը , մեր ահ ու սարսափը , ինչ ասում էր սուս ու փուս լսում էինք , :(ինքը էնքան մեծ էր , ուժեղ , որ էլ սուս:D հա ինչ էի ասում , Գոռը ասում ա - Պիտի դպռոցի կողպեկների մեջ սուպեռ կլեյ լցնենք , ու մենք էլ դրա խելքին ընկած անում ենք:(:((խեղճ ըլնենք մենք): Ու հաջորդ օրը ծնողական ժողով ա , որովհետև չենք կարում ոչ մի դուռ բացենք , մենք էլ վախենում ենք թե ասենք , որ Գոռն ա արել:D:D Վերջը ինքը գնաց խոստեվանեց , թուք ու մուր կերավ , մի կերպ ծանոթով քաղմաս չտարան :D

laro
30.09.2012, 18:36
գրեմ որ հա դե ուրեմն գրում եմ , - էսպես ուրեմն , մեր դասարանի տղաներին բռնեցրեցինք ծխելուց , հորեղբորս տղան էլ էր իմ դասարանից , մի քանի աղջիկներով գնացինք ու խաբարբզիկություն արեցինք , պատմեցինք իրենց մամաներին , որ տեսել ենք իրենց ծխելուց : 2 օր հետո դասընկերուհիներիցս մեկը էնքան խելոք ա իրան պահում , վախեցաց ա , մեր դասարանի Գոռին ( դասարանի պատիժն էր:D )չի նայում , փախնում ա հենց տեսնում ա : Ասեցի - Լիլ ջան ինչ ա եղել , խի ես միտեսակ ՞:think : Ասում ա - գիտես հաջորդ օրը մեր խաբար տալու , Գոռի մաման Գոռի վրա ջղայնացել ա , դասերից հետո Գոռը ինձ տեսավ ու դպրոցի հետևը տարավ ու քացու տակ ա քցել էնքան ա տփել : :D:D Ասում ա - Գնացել եմ տուն , փորս ահավոր ցավում ա , բռնել եմ , լացս գալիս ա , մաման հարցնում ա , ինչ ա պատահել , վախենում եմ ասեմ , որ Գոռն ա դնգստել , ասում եմ - ուժեղ ցավում ա մամա :(:o, : Ու էտպես էլի , մի կերպ հանգստացրեցի ասեցի էլ խաբար չտաս , կամ էլ խաբար տալուց իմ հոպաևի կնոջը խաբար տաիր իմ պես:D:D
Հա բայց ծիծաղելու չէր..... վայրենի ա էտ տղեն...

Ամմէ
30.09.2012, 18:42
հա երևի , բայց էտ պահին իրոք որ շատ ծիծաղելի էր ,:D հիմա էլ հիշում եմ , վրաս հալ չի մնացել :D, էտ տղան հրեշ էր , կողի դասարանը պայթեցրեցինք համարյա, դասի ժամ էր, մեկել Գոռը որոշեց ֆիզիկայի դասերից փարձեր կատարեր , վերցրեցին մի հատ փայտ երկար , կտորով բռնեց ու բաց հոսանքի մեջ ուժեղ մտցրեց , մեկել կողի դասարանից մի ղժուն ա լսվում :D, բոլորը դուրս թափվեցին . : Քանի որ ձմեռ էլ , էտ ժամանակ էլ տեներ էինք վառում, կողի դասարանի տենը գմփացել էր: Գործը էլի ավարտվեց ուսուցչանոցի պատերի ներսում:D

laro
30.09.2012, 18:53
հա երևի , բայց էտ պահին իրոք որ շատ ծիծաղելի էր ,:D հիմա էլ հիշում եմ , վրաս հալ չի մնացել :D, էտ տղան հրեշ էր , կողի դասարանը պայթեցրեցինք համարյա, դասի ժամ էր, մեկել Գոռը որոշեց ֆիզիկայի դասերից փարձեր կատարեր , վերցրեցին մի հատ փայտ երկար , կտորով բռնեց ու բաց հոսանքի մեջ ուժեղ մտցրեց , մեկել կողի դասարանից մի ղժուն ա լսվում :D, բոլորը դուրս թափվեցին . : Քանի որ ձմեռ էլ , էտ ժամանակ էլ տեներ էինք վառում, կողի դասարանի տենը գմփացել էր: Գործը էլի ավարտվեց ուսուցչանոցի պատերի ներսում:D
Վայ մամա ջան, իրոք որ վայրենի ա եղել...

Ամմէ
30.09.2012, 19:10
Վայ մամա ջան, իրոք որ վայրենի ա եղել...

հա ճիշտ ա:)

Ամմէ
26.10.2012, 20:11
Մի 2 օր առաջ էր , գազելի մեջ էի ու գնում էի տուն : Ահավոր շոգ էր մեքենայում , համարյա թե օդ չկար , ես էլ կանգնած եմ ՝ այսինքն 3 տակ ծալված :(, մի հատ չաղո կին եկավ , բնականաբար ինքն էլ պետք է կանգնի : Դե ուղիղ հետևս է կանգնել , ու ինձ սեղմել է դիմացի նստատեղին : Մեկ էլ պտտվել ասում է - Աղջիկ ջան , ես հիվանդ եմ չեմ կարողանում ինձ պահել , դու էլ վրաս ես ընկել ՞: Դե ես էլ զարմացել եմ , , բայց դե չուզեցի կոպտել , ինչքան կարացի հետ գնացի :o: Մեկ էլ , մյուս կանգառում մի հատ տղա նստեց , էս կինը նույնը էդ տղաին ասեց : Չէի դիմանում ուզում էի մի բան ասեի , մեկել էլ էդ տղան բարցր -բարցր էդ կնոջն ա ասում -- Մորքուր ջան , հերիք չի ձեր սաղ եղածով ձեր հետևի աղջկան եք ճզմում , ու սաղ մարմնով վրաս եք պառկել մի հատ էլ դուք եք բողոքում ՞:angry: ՈՒ այ էդտեղ ես ինձ չեմ կարում պահեմ , ծիծաղս էնքան ա գալիս , չեմ կարում թե ինձ զսպեմ , ու համ ես եմ ծիծաղում , համ էդ տղան : էդ կինը ամբողջ ճանապարհին ինչ ասեց չասեց երիտասարդին , բայց դե ես ու ինքն էլ ամբողջ ճանապարհին ծիծաղում էինք :D:D

Ամմէ
10.11.2012, 15:30
Մի օր գազելով ընկերուհուս հետ դասի էինք գնում , նստել էինք վարորդի հետևի նստարանին : Մի աղջիկ խնդրեց վարորդին կանգառում պահել : Աղջիկը դրամապանակից հանում է , որ գումարը տա վարորդին : 200 դրամանոց էր , ձեռքից գցում է ուղիղ ընկերուհուս բլուզի մեջ ,կոպեկն էլ սահելով ընկնում է շալվարի մեջ :D: Բայց ծիծաղելուն նա էր , որ աղջիկը ասում էր .- Թողեք ես կհանեմ :
Ես արդեն չկայի , ծիծաղից թուլացել էի : :D

Վահե-91
10.11.2012, 15:41
գրեմ որ հա դե ուրեմն գրում եմ , - էսպես ուրեմն , մեր դասարանի տղաներին բռնեցրեցինք ծխելուց , հորեղբորս տղան էլ էր իմ դասարանից , մի քանի աղջիկներով գնացինք ու խաբարբզիկություն արեցինք , պատմեցինք իրենց մամաներին , որ տեսել ենք իրենց ծխելուց : 2 օր հետո դասընկերուհիներիցս մեկը էնքան խելոք ա իրան պահում , վախեցաց ա , մեր դասարանի Գոռին ( դասարանի պատիժն էր:D )չի նայում , փախնում ա հենց տեսնում ա : Ասեցի - Լիլ ջան ինչ ա եղել , խի ես միտեսակ ՞:think : Ասում ա - գիտես հաջորդ օրը մեր խաբար տալու , Գոռի մաման Գոռի վրա ջղայնացել ա , դասերից հետո Գոռը ինձ տեսավ ու դպրոցի հետևը տարավ ու քացու տակ ա քցել էնքան ա տփել : :D:D Ասում ա - Գնացել եմ տուն , փորս ահավոր ցավում ա , բռնել եմ , լացս գալիս ա , մաման հարցնում ա , ինչ ա պատահել , վախենում եմ ասեմ , որ Գոռն ա դնգստել , ասում եմ - ուժեղ ցավում ա մամա :(:o, : Ու էտպես էլի , մի կերպ հանգստացրեցի ասեցի էլ խաբար չտաս , կամ էլ խաբար տալուց իմ հոպաևի կնոջը խաբար տաիր իմ պես:D:D
սև հումորի սիրահար ես երևի :D

Lord
10.11.2012, 17:57
Մի օր գազելով ընկերուհուս հետ դասի էինք գնում , նստել էինք վարորդի հետևի նստարանին : Մի աղջիկ խնդրեց վարորդին կանգառում պահել : Աղջիկը դրամապանակից հանում է , որ գումարը տա վարորդին : 200 դրամանոց էր , ձեռքից գցում է ուղիղ ընկերուհուս բլուզի մեջ ,կոպեկն էլ սահելով ընկնում է շալվարի մեջ :D: Բայց ծիծաղելուն նա էր , որ աղջիկը ասում էր .- Թողեք ես կհանեմ :
Ես արդեն չկայի , ծիծաղից թուլացել էի : :D

հաստատ աղջիկա եղել? իմ հետելա տենց դեպք եղել,:D հա բայց ետքան խորը չէր գնացել, միատ աղջկա կրծքերի արանքն էի քցել կոպեկը, հա ու էլի ուզում էի հանեի :D
միամիտ էր բայց ստավել, ու հանելու ցանկություննել առանց երկար մտածելու էր առաջացել :D, հա ու ինչոր լավ մեծ կրծքեր ուներ

Ամմէ
10.11.2012, 22:36
սև հումորի սիրահար ես երևի :D

հա հաստատ ու նաև սարսափ ֆիլմերի ;)

Ամմէ
10.11.2012, 22:38
հաստատ աղջիկա եղել? իմ հետելա տենց դեպք եղել,:D հա բայց ետքան խորը չէր գնացել, միատ աղջկա կրծքերի արանքն էի քցել կոպեկը, հա ու էլի ուզում էի հանեի :D
միամիտ էր բայց ստավել, ու հանելու ցանկություննել առանց երկար մտածելու էր առաջացել :D, հա ու ինչոր լավ մեծ կրծքեր ուներ

:Dաղջիկ էր ու չէր ուզում իր 200 դր -ը թողներ մեզ :D

Lord
11.11.2012, 00:11
:Dաղջիկ էր ու չէր ուզում իր 200 դր -ը թողներ մեզ :D

էտ լուրջա արդեն ես լինեի մինչև վերջ էտ 200 դրամի համար կպայքարեի, ուր ուզումա լիներ կխորանաի :D

Valentina
17.12.2012, 22:22
Տիպ են էս երեխեքը, ասում ա.

***
- Մամ, մամ, էս շշի վրա գրած ա ռաֆիկացված ձեթ:
- Բալ, էս երևում ա Ռաֆիկ պապիկիդ շատ ես հա՞ սիրում :))

***
Երթուղայինի մեջ.
-Մամ, մամ, նենց լավ բան ա ուշանալը;
-Հա, բալես, հեսա մենք էլ ենք ուշանում :D

***
-Պապի՜, ձյունը լցվում ա քիթս, ինչ անեմ?
- Ուժեղ արտաշնչի կանցնի :))

Parizuhi
20.12.2012, 15:27
Թե ի՞նչ պատահեց ինձ հետ երթուղայինում կամ ինչու՞ ես փոխեցի հեռախոսիս զանգը:)))) Ուրեմն նստեցի մարշրուտկա, ռադիո էր միացրած, և հաղորդավարը խոսում էր Ալեքսանդր Բլոկից, կարճ ասած ռուս գրականությունից ու սպասում էր նման գրականություն սիրողների զանգերին: Զանգեց մի ունկնդիր ու ինչ պատվիրեց? Արամ Ասատրյան, աաաաա!!!! ու ես վայրկյաններն էի հաշվում, որ իջնեի մարշրուտկայից: Մեկ էլ էն պահին, որ Արամ Ասատրյան պիտի հնչեր , սկսվեց ընտիր մի երգ՝ այ սա -will.i.am - Heartbreaker ft. Cheryl Cole ու բոլորս զարմացած լսում ենք, ես էլ ինձնից գոհ մտքումս ասում եմ."Էս հաղորդավարն ունկնդիրին խաբեց ի՞նչ է, ու՞ր կորավ անճաշակ երգը":)) Ու էդպես երգի կեսը անցավ...Մեկ էլ կայծակնային արագությամբ գլխի ընկա, որ հեռախոսս է զնգում գրպանումս ու դա իմ հեռախոսի զանգն էր, որ էնքան բարձր էր ու ռիթմիկ, որ ռադիոյով այդ ընթացքում հնչող Արամ Ասատրյանի երգն անգամ չէր լսվում, ես ճաքել էի ծիծաղից:D:D:D, մի կերպ վերցրեցի հեռախոսս ու մեկ էլ հո չլսվեց այդ անճաշակ երգը, էնքան էի ծիծաղում, որ գումարիս զդաչին անգամ չէի կարողանում վերցնել... Հիմա մարդիկ մտածեցին` ես էնքան խուլ էի , որ չէի լսում հեռախոսիս ձենը, բայց իրականում էնքան էի տարվել ռադիոյով, որ մոռացել էի, որ էսօր փոխել էի իմ հեռախոսի զանգը և փոխելուց հետո այն առաջին անգամ հնչեց հենց նույն պահին, երբ Ասատրյանը պիտի երգեր:))))))))))))))))))))):D

Ուլուանա
23.12.2012, 23:52
Անջատվածությանս հերթական դրսևորումներից. ուրեմն էս տղաս որ քնած ա լինում, մամայիս հետ սքայփով խոսելիս կոմպի ձայնն ահագին ցածրացնում եմ, որ հանկարծ տղաս չզարթնի, ինքս էլ աշխատում եմ հնարավորինս ցածր խոսել։ Հետո զրույցի ընթացքում զգում եմ, որ մամայիս ձայնն ինչ–որ շատ ցածր ա, լավ չեմ լսում, ասում եմ՝ մամ, մի քիչ բարձր խոսի, էլի, բան չեմ լսում :(։
:D

Տրիբուն
28.12.2012, 00:36
Ուրեմն մի քանի օր առաջ տղուս դասարանում գալիս են երեխեքի տեսողությունը ստուգելու ու իրանց դասարանի տղեքից մեկին փիս կարճատեսություն են գրում: Վերջում պարզվում ա, որ էտ երեխեն պռոստը ռուսերեն տառերը չի իմանում:

Avira
28.12.2012, 02:18
ՏԱՐԻՆԵՐ առաջ դերասան մի ընկեր ունեինք ,գնացել էր քաղաքային բաղնիք ,ու պատմում էր,
_ Գնացի ,մտա հանդերձարան հանվեցի ,էտա լողացա ,ու ինձանից գոհ ,մաքուր ,եկա որ հագնվեմ ...տեսա ինչ ? Մոռացել եմ մաքուր "տրուսիկ" բերել ,ու ինքս իմ վրա բարկանալով , սկսեցի հագնվել ,պարզ է ,վարտիքս առանց ներքնաշորի պիտի հագնեի ,,,հագա ու չգար էդ պահը ,որ եկավ ...Երբ շալվարիս "ցեպը" վերեվ քաշեցի ,զգացի ,որ ահավոր ցավից աչքս մթնումա ու մեկ էլ էն տեսա ,որ արյունա գալիս :Աչքերս բացեցի բուժքրոջ կաբինետում ,ու տեսնեմ օրգանս փրկելա ցեպերի արանքից ու հոմ չի փաթաթել ,իսկական բարուր էր արել բինտով,ու էդ բարուրը մի ամիս շարունակ հանում ու նորից խնամքով իր տեղն էի դնում ...

Freeman
30.12.2012, 12:12
ՏԱՐԻՆԵՐ առաջ դերասան մի ընկեր ունեինք ,գնացել էր քաղաքային բաղնիք ,ու պատմում էր,
_ Գնացի ,մտա հանդերձարան հանվեցի ,էտա լողացա ,ու ինձանից գոհ ,մաքուր ,եկա որ հագնվեմ ...տեսա ինչ ? Մոռացել եմ մաքուր "տրուսիկ" բերել ,ու ինքս իմ վրա բարկանալով , սկսեցի հագնվել ,պարզ է ,վարտիքս առանց ներքնաշորի պիտի հագնեի ,,,հագա ու չգար էդ պահը ,որ եկավ ...Երբ շալվարիս "ցեպը" վերեվ քաշեցի ,զգացի ,որ ահավոր ցավից աչքս մթնումա ու մեկ էլ էն տեսա ,որ արյունա գալիս :Աչքերս բացեցի բուժքրոջ կաբինետում ,ու տեսնեմ օրգանս փրկելա ցեպերի արանքից ու հոմ չի փաթաթել ,իսկական բարուր էր արել բինտով,ու էդ բարուրը մի ամիս շարունակ հանում ու նորից խնամքով իր տեղն էի դնում ...

Բան հիշեցի՝ մի հոգի էլ ուրիշի հողատարածքում որոշել էր բնական ու անհրաժեշտ կարիքները հոգար, տերը եկել բռնացրել էր, ինքն էլ արագ «խանութի դռները փակել» ու փախել էր, այց փակելու արդյուքնում քիչ էր մնացել իրան «վնասազերծեր», դրա համար էլ տարել էի բժշկի ու խեղճին հրեա էին դարձրել :)

Alphaone
04.01.2013, 12:34
Ըներուհիս ընտանիքով հայաստանում էր:Թեև ֆրանսահայ էր, բայց արևելահայերենի բավականին լավ տիրապետում էր: Դեռ 14 տարեկան էր, բայց այնքան բարձրահասակ, որ 17-18 կտայիր: Երևանում տատիկը վատ էր զգացել, տարել էին շրջան մաքուր օդի: Տուն էին վարձել, ապրում էին, ու գյուղի ջահելներից մեկը Լաուրիս սիրահարվել էր մինչև մեեեծ ականջների ծայրը: Ինքն իրեն որոշել, որ արդեն 17 կա ու որոշել ամուսնանալ:
Մի օր դռան զանգը տալիս են, Լաուրաս թռվռալով վազում, բացում է, տեսնում լրիվ անծանոթ մարդիկ:
- Էկեր ենք աղջկատես, - խուճուճ ու անհասկանալի արտասանությամբ ասում է անծանոթներից մեկը:
Լաուրան քարանում է, ու հանկարծ կռահում, որ հնարավոր է, տատիկի նոր հաստատած տարօրինակ ծանոթություններից հերթականն է: Լուրջ-լուրջ ձայն է տալիս...
- Տատաա՜, քեզ են ուզում:

Alphaone
04.01.2013, 15:19
Մեկն էլ ես պատմեմ:
Մեզ պարապող դասախոսներից մեկը մի օր պատմումա, որ քաղաքում փողոցային շներ սպանելու ժամանակ, մայրը զանգում ա իրեն ու ասում.
-Վաչե, Վաչե, բալես, տնից դուրս չգաս հանկարծ, փողոցային շներին սպանում են:

Էս դեպքի հետ առնչվող ևս մեկ իրական պատմություն...

Մթնել էր
թարմանալու համար
տնից դուրս պիտի գայի
մայրս ասաց զգույշ
շուն են խփում
Գ. Թումանյան

Վերոնշյալը բանաստեղծություն է :D

Մի բան էլ թարմանալու հետ կապվածՙ ծանոթ կին կա, ասաց. ,,Մեկը չկա, կոֆե դնի, խմենք, փարթամանանք,, :D

Ամմէ
04.01.2013, 15:32
Մի բան էլ թարմանալու հետ կապվածՙ ծանոթ կին կա, ասաց. ,,Մեկը չկա, կոֆե դնի, խմենք, փարթամանանք,, :D

Այս դեպքի հետ էլ ես մի բան հիշեցի:
Ընկերուհիս պատմում էր,որ իրենց մոտ «ֆ» տառին «փ» են ասում (խոսելիս իհարկե :) ) : Այ օրինակ ՝ կոփե, կանփետ և այլն: էդպես պատմում էր, բառեր ասում, ուրախանում էինք, մեկ էլ ասեց .
- Լավ, վերջ արդեն շատ «կայՓաբադ» եղանք, անցանք դասերին::D

Alphaone
05.01.2013, 01:32
Կրկին ամերիկական "հոյակապ" գիտելիքների ցուցադրություն՝
Կրկին մտքեր եմ փոխանակում ամերիկացու հետ: Նույն հարցերը՝
"Where are you from?" /"Որտեղի՞ց ես"/
Ես՝ "I am from Armenia" /"Հայաստանից եմ"/
"Հանճարեղ" ամերիկացին՝ "Good, next week I am going to visit your country- CALIFORNIA!!!" /"Լավ, մյուս շաբաթ ես այցելելու եմ ձեր երկիրը՝ Կալիֆոռնիան"/:D
...Նա անգամ չի գիտակցում, որ Կալիֆոռնիան իրենց նահանգներից մեկն ա, ուղղակի երևի վեցերորդ զգայարանով զգում ա, որ Կալիֆոռնիայում շատ հայեր կան: :think

Խեղճն իր խելքով կատակել ա... :D

Մի նման դեպք էլ ինձ հետ է եղել, խաղաղության կորպուսի կամավորը լացելով Հայաստանին հրաժեշտ էր տալիս, ասում հենց կարոտին էլ չդիմանամ, կգնամ Կալիֆորնիա... )))))))

Alphaone
05.01.2013, 16:05
15 րոպե առաջ...

Նստած եմ օֆիսում,թղթերի մեջ թաղված եմ, մեկ էլ դուռը շրըըըըըըըըխկ...Ներսա մտնում մի աժդահա կին,հասակը երեվի թե 2 մետրին կհասնի,գեր որքան կարող էր...ու դեմքիս թղթերա շպրտում:thisՉեմ հասցնում բան ասել,իսկ նա սեղանիս թղթերնա սկսում դեմքիս շպրտել:scare սրսափած եմ գերագույն աստիճանի.
_Տիկին,-չեմ կարողանում շարունակել
_Ես քեզ ինչ տիկին,լրբի մեկը լիրբ, թե քեզ ովա գործի ընդունել,էս եք էլի հրեշտակի դեմքով նստում եք,բաըց մեջներդ բան չկա, անգրագետի մեկը անգրագաետ...,-ամբողջ մարմնով դողում եմ,արցունքներս հազիվ եմ զսպում,ուզում եմ բան ասել,սա սեղանիս վրայից հեռախոսսա վերցնում,-չեմ տալու մինչև փողերս հետ չտաս...
_Ինչ փող?,-ապշած եմ ,չգիտեմ ինչ ասել...
_Էն որ խաբեցիր ձեռիցս առար,եդ եք ելի տեսքներդ չլնի զիբիլ եք...ով գիտի մենակ տեսքիդ համար են գործի ընդունել,թե ինչ...փչացածի մեկը...
_Տիկին դուք ձեր չափերը լրիվ անցնում եք,-էլ չդիմացա սկսեցի արտասվել, մեր ձայներին վրա հասավ շենքի սեքյուրիթի կոչվածը...
-Տիկին ստեղ ինչ գործ ունեք, սա 2-րդ հարկն ա, չասեցի 3-րդ ում ա աշխատանքի գործակալությունը...
_Վաաաաաաաաաաաաաայ, ազիզ ջան կներես հա,- էհ ...չներեմ ինչ հեռախոսս հետ չես տա:sorry


հմմմմմ կարծես թե այդքան էլ ծիծաղելի չէր.......

Նման իրավիճակում եղել եմ հակակոռուպցիոն կազմակերպությունում աշխատելիս, էս դեպքում պետական աշխատողի կողմից էր նման իրավիճակ ստեղծվել, չէր էլ ամաչում, տարիքով կին էր...

Հ.Գ. հետո իրեն կարծեմ հենց կաշառակերության համար գործից հանեցին, բայց ես արդեն մի տարի էր, ինչ չէի աշխատում, իմ մատը խառը չէր... :oy

Հ.Հ.Գ. Բայց ոնց որ ոչ էլ ծիծաղելու է :(

Alphaone
05.01.2013, 16:14
Մի անգամ շատ փոքր էի, երևի 3 տարեկան: Նստած էի սեղանի դիմաց, դիմացս թեյ էր, մորքուրս էլ (Էլիզը չի:D) շաքարավազ լցրեց ու խառնում էր (դե էտ ընթացքում շաքարավազը լուծվում ա չէ), ու մեկ էլ սկսեց հետ խառնել, ես վրդովված ասեցի.
-Իիի հետ մի խառնի, պեսոկները հետ կգան:

Առաջին նախադասությունն առանձին վերցված արդեն իսկ զվարճալի պատմություն է imho :D

Alphaone
06.01.2013, 15:06
Այսօր մեր հարևանի երեխաները գնդակ էին խաղում ու բարձր բաձր գոռալով հաշվում էին`
վաթսունյո՛թ.... վաթսունու՛թ.... վաթսունինը՛.... վաթսունտա՛ս :hands

Ես չկայի, բայց իրոք, շատ հեշտ մեթոդ էր հաշվելու համար:D

Ֆրանսերեն են հաշվել- soixante-dix :D

Alphaone
06.01.2013, 16:15
Երկար ժամանակ է նորմալ գրառում չեմ արել, փոշի ա նստել իմ վրա :))

Ուրեմն, մեր ինստիտուտում, որը հնադարյան որակների ջատագովնա, դեռևս յունիկոդի անցում չեն կատարել ու տեքստերը հավաքում են հին կոդավորմամբ: Իսկ մեզ հայտնի ա, որ Word ծրագիրը մեծատառ որոշ տառեր փոխում ա այլ տառերի, օրինակ՝ Ս տառը փոխում ա ավտոմատ Խ-ի, Խ-ն փոխումա Ժ-ի (եթե չեմ սխալվում):

Պետք էր տոմսերը հավաքեին մեր բաժնի որոշակի առարկայի համար, որը բազմացման ու զարգացման մասին էլ էր նյութեր պարունակում: Ու ճակատագրի բերումով «Սեռական օրգաններ» հարցի վրա, քարտուղարուհին ուշադիր չի եղել ու չի նկատել առաջին Ս-ի փոփոխությունը: Ու իրան տարօրինակա թվացել, թե ինչի ա գիտական աստիճան ունեցող մարդու աչքերը ճակատը թռել, երբ որ տեսելա էդ մի տոմսը ու ինչ ա դրանից հետո գոռգոռացել վրան, մինչև որ, իր սեփական աչքերով չի կարդացել իրա անուշադրության հետևանքը:))

Այդ հիմար համակարգչային սովորության պատճառով ուսանող ժամանակ մի լաաավ կարմրել եմ: Հապճեպ բլանկ էի կազմել, տպել, ստանդարտ տվյալներով՝ անուն ազգանուն, սեռը, հասցեն և այլն...վրան սեռը բառի առաջին տառը համակարգիչը, թե երբ գնացի պրինտերը միացնելու կուրսեցիներս՝ ձևափոխել էին խ-ի: Հետո բլանկը տվեցի իրավաբանական խորհդատվության համար եկած կինը լրացնի, տեսնեմ վրիպակի դիմաց լրացրել է՝ առկա չէ: Համ լացս էր գալիս, համ ծիծաղս:

Ամմէ
06.01.2013, 22:02
Երեկ ես ու դասընկերս զրուցում էինք: Զրուցեցինք նաև այլ «կյանքերից»: Հարցրեցի հավատում ես թե չէ, հետո ասեցի,որ իմ կարծիքով ես տերև եմ եղել նախկին կյանքում , իսկ դու:
Դե մեր գժոն էլ շատ լավ պատասխան ինձ տվեց:
-Դե ես էլ «Քյալամի Կոթ» էի,- չես հավատում՞:D :

Avira
06.01.2013, 22:56
Ամեն անգամ սեղան գցելիս մեծահարուստ հարեվաններս անհանգստանում էին _ չլինի իրենց 7ամյա որդին նորից խառնի սեղանը,ավերակ դարձնի այնպես ,որ հյուրերը չուզենան անգամ մատով կպնել ուտելիքին ու ,,,գտան :Սեղան դնելիս ամեն ծայրում մի ափսե պանիր էին դնում ,տղան այլեվս չէր մոտենում ,նա սարսափում էր պանիրից այն աստիճան ,որ քթին մոտեցնելիս մի անգամ նույնիսկ ուշքից գնացել էր ..

Rammstein
07.01.2013, 00:33
Էս երեւի էն իքի-բիրի (http://www.akumb.am/showthread.php/337-Զվարճալի-պատմություններ?p=2082137&viewfull=1#post2082137) պատմության շարունակությունն ա.
Ուրեմն էսօր բլոտի խաղաքարտերը ձեռքիս նստած խառնում եմ: Վրայից մի հատ խաղաքարտ բացեցի, խաչի տուզն էր: Փակեցի, էլի խառնեցի, էլի վրայից բացեցի` ղառի տուզ: Արդեն հետաքրքիր էր դառնում: Էլի խառնեցի, էլի վրայից բացեցի` քյափի տուզ: Մի քիչ էլ խառնեցի, մի հատ խաղաքարտ պլստաց ու ընկավ, սրտի տուզն էր: Դրեցի տեղը, խառնեցի, վրայի քարտը բացեցի` նորից խաչի տուզն էր…
Ճիշտ են էլի ասում, որ Ամանորին հրաշքները իրական են դառնում: :}:D

Տրիբուն
23.01.2013, 00:01
Մտնում եմ խանութ լամպուշկա առնելու, հետևիցս մի հատ ռուս տատիյա մտնում, ու էս աղջկան ասում. «одну батарейку, пожалуйста», ու էս աղջիկը պատասխանում ա ճշտող հարցով «աձին էլեմե՞նտ»:

Peace
23.01.2013, 18:59
Բժիշկ ջան, ամուսնացած եմ, հղի եմ ու ապրում ենք նորմալ սեռական կյանքով, նոր հղիության ի հայտ գալը բացավա՞ծ է:

Համարյա նույն շարքից.

Բժիշկ, ես ընկեր ունեմ ու իր կողղքը քնել եմ շորերով, մենակ քնել եմ, հնարավո՞ր է քանծ տեղը կուսությունս վերցրած լինի, բայց ես չզգամ:

Դժվար է նման բան պատկերացել:

Smokie
15.02.2013, 00:25
Զարմացած մտածում եմ, «Ինչու՞ են այսօրվա գրառումները ներկայացվում որպես երեկվա, ինչ-որ բան էն չի, փորձում եմ «Խմբագրել դրույթները», ոչինչ չի փոխվում, արդեն ուզում էի «Հարցեր ադմինիստրացիային»ում գրառել,» Լավ ա ժամանակին հասցրի ժամին նայել:lol

Դե բարի գիշեր:))

Hayk Avetisyan
01.03.2013, 11:01
Որպես դառը բայց ինչ-որ տեղ նաև զվարճալի իրականություն ուզում եմ կարճ ներկայացնել թե ինչպես են մեր հիմնարկի աղջիկները աշխատում չաշխատել:

10:00 ի փոխարեն 11:00

11:00-12:00 կոֆե ու գյալաջի

12:00-13:00 քննարկում են թե պերերիվին ինչ են ուտելու

13:00-14:00 առևտուր

14:00-16:00 պերերիվ

16:00-17:00 կոֆե ու գյալաջի

17:00-18:00 մտածում են երբ են գնալու

:think

Այբ
04.03.2013, 10:50
Մի անգամ Ավետիք Իսահակյանը քայլում է դաշտերով և լսում, որ մի գյուղացի աշխատելով երգում է իր «Մաճկալ ես, բեզարած ես» երգը:
Մոտենում է և հարցնում, թե նա գիտի արդյոք, որ դա իր երգն է:
Մարդը նայում է Իսահակյանի կոստյումին, ոտից գլուխ չափում և ասում.
-Այ մարդ, գնա քո գործին, սա մեր ժողովրդի երգն է…

Այբ
04.03.2013, 10:53
– Ո՞ր նկարը կփրկեիք, եթե հանկարծ ազգային պատկերասրահում հրդեհ սկսվեր:
– Որը մոտիկ է դռանը, – առանց երկար մտածելու պատասխանեց Բեռնարդ Շոուն:

Այբ
12.03.2013, 10:40
Մհեր Մկրտչյանին հարցնում են՝ երբևէ հարբած կաս:
-Մի անգամ. «Մեր օրերի երգը» ֆիլմում սև թուղթը ուտելուց…

LisBeth
12.03.2013, 13:08
Մհեր Մկրտչյանին հարցնում են՝ երբևէ հարբած կաս:
-Մի անգամ. «Մեր օրերի երգը» ֆիլմում սև թուղթը ուտելուց…

Սրա ո՞ր մասն ա զվաճալի:

Այբ
12.03.2013, 13:38
Սրա ո՞ր մասն ա զվաճալի:
Նայած ով ո՞նց կհասկանա

LisBeth
12.03.2013, 13:41
Նայած ով ո՞նց կհասկանա

Դե ուրեմն ես չեմ հասկացել էդ զվարճալի մասը, ուզում էի իմանալ դուք ոնց եք հասկացել:

Այբ
12.03.2013, 13:49
Դե ուրեմն ես չեմ հասկացել էդ զվարճալի մասը, ուզում էի իմանալ դուք ոնց եք հասկացել:
Մարդիկ տարբեր հայացքներ ունեն: Ու շատ բնական է, որ արձագանքները տարբեր են լինում:

LisBeth
12.03.2013, 13:58
Մարդիկ տարբեր հայացքներ ունեն: Ու շատ բնական է, որ արձագանքները տարբեր են լինում:

Էհ, հա բան չունեմ ասելու, հենց էտ ա էլի հարցը, որ ուզում էի իմ հայացքից տարբերվող հայացք ունեցող մարդուց իմանալ, թե ինչ է տեսնում ինքը:

Տրիբուն
08.04.2013, 00:29
Մի քիչ առաջ CTC-ով ֆիլմի գովազդ են ցույց տալիս «Последний неандерталец»: Աղջիկս ինձ հարցնում ա, թե неандерталец-ը ինչ ա: Ու մինչև ես հասցնում են պատասխանել, տղես էն կողմից առաջ ա ընկնում ու սկսում ա մանրամասն քրոջը բացատրել, բա «դրանք կարճ ձեռքերով և կարճ դնչով, ուղիղ և երկար քթով, ավելի մկանոտ մարդիկ էին, որոնք ապրել են վերջին սառցե դարաշրջանի ժամանակաշրջանում ու հետո ձուլվել են ժամանակակից մարդկանց՝ հոմո սափիենսի հետ»: Ես սենց բերանս բաց նայում եմ տղուս ու հարցնում եմ «տղա ջան, դու էս որտեղի՞ց գիտես», ասում ա «մեր դասագրքում էր գրած», հարցնում եմ «ո՞ր դասագրքում», ասում ա. «հայոց պատմության»:

Ռուֆուս
08.04.2013, 00:31
Ձյաձ, նեանդերտալեց չի, նեանդերթալյան մարդ ա: Մի քիչ հպարտացի քո նախնիներով, այ մասոն :))

Նաիրուհի
08.04.2013, 11:49
Երեկ քուրիկներիցս մեկը պատմեց, վաԴացանք :D

Մի քանի տարի առաջ էս քուրիկս օգնում է մամային լողանալ (էդ տանը ցնցուղ չկար, թասիկով ջուր է լցնում)։ Առաջին բաժակ ջրից հետո մաման ասում է.
-Վայ, էս լույսե՞րն ինչի տարան։
Քուրիկիս սիրտը կանգնում է, որովհետև տեսնում է, որ լամպն անտարբեր շարունակում է վառվել։ Ասում է.
-Մամ ջան, ո՞ւր է, չեն տարել լույսերը, նայի՝ լույսը վառվում է։
Հորքուրս թե՝ չէ ու չէ, լույսերը տարան, թե չէ ինչի՞ պիտի միանգամից էսպես մթներ։
Քուրիկս արդեն ինչ ասես մտածում է, հիշում լսած բոլոր պատմություններն էն մասին, թե ոնց են մարդիկ հանկարծակի կուրացել, մտածում է՝ կարո՞ղ է ջրից եղավ, շատ էր տաք, սարսափած կանգնած՝ հազար ու մի բան է մտքով անցնում, մեկ էլ էդ պահին հորքուրս ասում է.
-Վա՞յ, էս փաստորեն աչքե՞րս էի փակել,,,

:lol

Smokie
08.04.2013, 14:49
Երեկ քուրիկներիցս մեկը պատմեց, վաԴացանք :D

Մի քանի տարի առաջ էս քուրիկս օգնում է մամային լողանալ (էդ տանը ցնցուղ չկար, թասիկով ջուր է լցնում)։ Առաջին բաժակ ջրից հետո մաման ասում է.
-Վայ, էս լույսե՞րն ինչի տարան։
Քուրիկիս սիրտը կանգնում է, որովհետև տեսնում է, որ լամպն անտարբեր շարունակում է վառվել։ Ասում է.
-Մամ ջան, ո՞ւր է, չեն տարել լույսերը, նայի՝ լույսը վառվում է։
Հորքուրս թե՝ չէ ու չէ, լույսերը տարան, թե չէ ինչի՞ պիտի միանգամից էսպես մթներ։
Քուրիկս արդեն ինչ ասես մտածում է, հիշում լսած բոլոր պատմություններն էն մասին, թե ոնց են մարդիկ հանկարծակի կուրացել, մտածում է՝ կարո՞ղ է ջրից եղավ, շատ էր տաք, սարսափած կանգնած՝ հազար ու մի բան է մտքով անցնում, մեկ էլ էդ պահին հորքուրս ասում է.
-Վա՞յ, էս փաստորեն աչքե՞րս էի փակել,,,

:lol

Մի անգամ լողանալուց աչքերս փակել էի: Բացեցի, տեսա մու՜թ-մութ ա: :8
Անջատիչն էին ճտտըցրել:D

Alphaone
14.04.2013, 16:52
Այս պատմությունը միայն նրանք կհասկանան, ովքեր մաֆիա խաղալ գիտեն, խաղում ենք, խաղաղության կորպուսի հայաֆիկացված կամավորներն էլ մեզ հետ: Կեսից ամերիկացիներից մեկի դեմ քվեարկեցինք, արդեն պիտի խաղը լքի, մեկ էլ մի բուռ դրամ ա հանում, առաջ պարզում…
Հա, ծիծաղելուն մոռացա ասեի՝ հակակոռուպցիոն կենտրոնում էինք այդ պահին:

Smokie
30.04.2013, 15:08
Մի անգամ մեր ամենօրյա հյուրը մեր տանն էր: Մտա, բարեւեցի, գնացի սենյակից: Քիչ անց էլի եկա սենյակ, հարցնում ա:
- Խի՞ չես թրաշվում:
Էստեղ ես բերանս մինչեւ ականջներս բաց իրան եմ նայում, մի քանի վահրկյան նայեց ինձ...
- Թրաշվեցի՞ր:D


:))

Ruby Rue
01.05.2013, 22:12
Նոր հաշմանդամության մասին նյութ էի գրում ու էս պատմությունը հիշեցի:

Հոկտեմբերին՝ Երևանի տոնի նախօրեին, քաղաքապետին բաց նամակ էինք գրել, որ Երևանը պետք է հարմարեցվի նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որ հետո քաղաքապետարան բողոքի ակցիա անեինք:
Դրա համար գրասենյակից մի անվասայլակ վերցրինք ու դուրս եկանք փողոց՝ պլակատների համար ֆոտոներ անելու: Քանի որ ես էլ նյութ պիտի գրեի բողոքի ակցիայի ու Երևանի անմատչելիության մասին, հետն էլ՝ ահավոր հոգնած էի փողոցներով թրև գալու համար, ինքս նստեցի անվասայլակին:
Տարբեր իրավիճակներում լուսանկարներ էինք անում. սկսած երթուղայիններից վերջացրած պոնչիկանոցի անմատչելիությամբ: Ու քանի որ անմարդկային ջանքեր էր պահանջվում անվասայլակը տվյալ մայթով քշելու համար, որի վրա շինարարություն էր ընթանում, ես մի պահ վեր կացա, որ հեշտ լինի սայլակը տեղափոխել: Ու էդ ժամանակ դիմացներովս երկու տղա էին անցնում:
- Վախ հո՜րըս արև: Տե՞սար ոնց կայնեց,- սարսափած ասաց առաջինը՝ խաչակնքվելով:
- Ապե, կարո՞ղ ա քաշել ես: Տեղը հանգիստ նստած ա:
Մինչև երկրորդ տղան շրջվել էր, ես արդեն նստել էի անվասայլակին::D

Քանի որ էդ ամենը ընթանում էր մեր ֆոտոյի դասի ժամանակ ու բոլորն էլ պիտի ոչ միայն լուսարկարվեին, այլև իրենք էլ նկարեին, ես տեղս զիջեցի ընկերներիցս մեկին: Ես լուսանկարում եմ իրեն, իսկ էն տղաները, որ Կորյունի փողոցով անընդհատ վերուվար էին անում, էլի մեզ հանդիպեցին:
- Արա՛, նայի, նստածի դեմքը փոխվել ա: Լուրջ եմ ասում՝ ուրիշ մարդ ա,- ասաց վախեցածը:
- Մորըս արև, թարգի հա՞,- պատասխանեց անուշադիրը:

Հետո էլի ես նստեցի սայլակին, և լուսանկարում էինք, որ պուլպուլակներն էլ հարմարեցված չեն հաշմանդամների համար: Ու կրկին մոռանալով անվասայլակը՝ ես կանգնեցի, որ ջուր խմեմ:
- Արա, մորը՜ս արև: Էս ինվալիդ չի, կամ էլ ...,- արդեն ձեռքը սրտին դնելով ասաց տղան, որը բախտի բերմամբ էլի մեր ճանապարհին էր հայտնվել:
- Չէ ընգեր, դու լուրջ քաշած ես,- պատասխանեց երկրորդը մի խղճալի հայացք գցելով նախ ընկերոջ, հետո էլ՝ անվասայլակին նստած «խեղճ» աղջկա, այսինքն ՝ իմ վրա:
Ես հազիվ ծիծաղս զսպելով ուզում էի մոտենալ իրենց ու բացատրել թե ինչն ինչոց է, բայց հետո մտածեցի, որ տեսնելով, թե ոնց եմ հերթական անգամ ինքնուրույն վեր կենում անվասայլակից՝ խեղճ տղան կա՛մ կաթված կստանա, կա՛մ գոռալով կփախչի: :D

Հ.Գ. Էդ պահին ահագին զվարճալի էր, բայց հետո ամբողջ օրը մտածում էի, որ իրականում ուզում էինք լավ բան անել, բայց ոմանք վախեցան, ոմանք էլ՝ երևի մտածեցին, որ ծաղրում ենք հաշմանդամություն ունեցողներին: :think

ivy
02.05.2013, 21:22
Ինչ լավ ա գրում էս մեր պստո Ռուբին :)

Վոլտերա
06.05.2013, 19:27
Ուրեմն էն ժամանակ որ նոր էի գրանցվել ակումբում (այսինքն մի երեք- չորս ամիս առաջ) լիքը բան իրար էի խառնում: Նախ չգիտեի, ոնց են օրագիր բացում: ՈՒ օրագրի տեղը ակումբի բլոգում էի գրում:
Խառնում էի ակումբցիներին. (Նեղանալ չլինի) Վիստին ու Բյուրին- էս վերջերս հասկացա, որ ավատարներն էի իրար նմանեցնում, Իմփրեշին ու Գալին- էլի երևի ավատարների պատճառով, դե արդեն ասել եմ, որ գիտեի, իբր Արէան աղջիկ ա, CactuSoul -ին ու Chilly-ին էի խառնում, տո շատ գիտեմ ինչի :)) Keybord-Ին ու Unknown-ին էլ էի խառնում :Dէն սկզբնական շրջանում Ռամշին ու Արէային էլ էի խառնում: վախենում էի Ուլուանայից :( (չնեղանաս, որովհետև հիմա քեզ շատ եմ սիրում, ճիշտ ա էլի եմ վախենում, բայց շատ քիչ :D), սիրահարվել էի Ռուբիին, որովհետև մտածում էի, որ տղայա (էդ իհարկե ակումբից առաջ էր), մտածում էի էս Չուկն ով ա, որ իրեն էդքան աստվածացնում են :D էս մեկն էլ ասեմ, բայց վրաս չծիծաղաք... Քույր Քերիի տեղը Քույր քեռի էի կարդում :D:D ոչ մի կերպ չէի հասկանում Sambitbaba-ի մականունն ու ավատարը (ճիշտն ասած մինչև հիմա էլ չեմ հասկանում:8) ամենաշատը սիրում էի Շինարարի ու Հայկօի ավատարները ու մեկ էլ կատաղած էի Ռայադերի վրա:B
Ու էն ժամանակ ահավոր կապված էի ակումբի հետ, ու ամեն օր պարտադիր մտնում էի: Հիմա էլ տենց չի :(
Կարոտ էլ եմ էն ժամանակները:love

Վահե-91
06.05.2013, 19:36
ոչ մի կերպ չէի հասկանում Sambitbaba-ի մականունն ու ավատարը (ճիշտն ասած մինչև հիմա էլ չեմ հասկանում:8)
ես էլ, մինչև հիմա :lol

Ուլուանա
06.05.2013, 20:58
...Ու էն ժամանակ ահավոր կապված էի ակումբի հետ, ու ամեն օր պարտադիր մտնում էի: Հիմա էլ տենց չի :(
Կարոտ էլ եմ էն ժամանակները:love
Այ աղջիկ ջան, մի քիչ շուտ չի՞ նոստալգիայի մեջ ընկնելու համար :D։

Վոլտերա
07.05.2013, 12:22
Այ աղջիկ ջան, մի քիչ շուտ չի՞ նոստալգիայի մեջ ընկնելու համար :D։
:mda Չէ, ես տենցն եմ. Ամեն ինչ կարոտում եմ, անգամ եթե պատճառ չկա :))

CactuSoul
07.05.2013, 20:33
Ու էն ժամանակ ահավոր կապված էի ակումբի հետ, ու ամեն օր պարտադիր մտնում էի: Հիմա էլ տենց չի :(
Կարոտ էլ եմ էն ժամանակները:love
Ես ինձ մի 4 դար առաջ զմռսած մումիա զգացի :}…

Valentina
22.05.2013, 16:38
Մեր ֆակուլտետի պահակը տարբեր օրեր ամենատարբեր տրամադրություն էր ունենում: Եթե առավոտյան դասից ուշանում էինք, օրեր էլ լինում ներս չէր թողնում, ստիպված էինք գնալ գլխավոր մուտքով 3 հարկ բարձրանալ, մինչև հասնեինք լսարան: Տենց 5 րոպե ուշանալը դառնում էր 15:
Ու պարտադիր չէր ուշանաիր, եթե դասերդ 2-րդ ժամից էին սկսում, ու դու շուտ ես եկել, միևնույն ա մինչև զանգը չտար, ներս չէր թողնում:
Բայց օրեր կար դեմքի արտահայտություն բացվում էր, բարևելիս ժպիտով էր բարևում, դուռն էլ բաց էր լինում: Սենց հասանք 3-րդ կուրս:
Ու մի օր ես տեսնում եմ, որ մեր պահակները երկվորյակներ են :o Ի՞նչ կլինեք :D

Տրիբուն
24.05.2013, 10:43
Մամաս,на старости лет, որոշեց, որ պիտի ակտիվ իտերնետից օգտվի, մենք էլ ծնուդին նոութբուք նվիրեցինք: Պապաս իրիկունը տուն ա գալիս, մամաս էլ նստած ա իրա նոութբուքի դեմը: Պապաս սենց լուրջ դեմքով նայում ա մամայիս ու հարցնում ա. «էս վայֆայա, թե՞ վինդոս»:

VisTolog
12.06.2013, 10:28
Մեր էլեկտրիկը եկելա, ասումա

- Էն առաջին հարկի բանը, էն տելեսկոպը կարա՞ք տեղափոխեք
- Ի՞նչը
- Էն բանը, ծառը խանգարումա էլի
- Կամեռա՞ն
- Հա


:D:D

Hayk Avetisyan
14.06.2013, 11:59
Երեկ Հյուսիսային պողոտայով գնում էի մեկել մի տղա էրեխա խաչմերուկի մի ծերից ժողովրդի միջով բարձր գորում ա -Հայկո~ , դուք կարգին հաղորդման մեջ եք խաղացել, մեկել կարգին սերիալում եք խաղում, -մեկել տեսնեմ Հայկո-Մկոյի Հայկոն խաչմերուկի էն մյուս եզրով իրար խառնված, կիսաամաչած դեմքով ասում ա "հա ապեր, ճիշտ ա" ու վազեց մեքենայի հետևը:

Էսօր 8 համարի միկրոավտոբուս բարձրացավ մեծամաշտաբ դեպուտատ, (իր հեռախոսազրույցից եզրակացրի որ դեպուտատա, ու ժողովրդին հնչեցնելու համար հընգերոջը բարձր պատմում էր որ մեքենան փչացել ա ու ավտոբուսով ա գալիս) խեղջ մարդը նման իրավիճակի իմունիտետ չուներ, նենց էր տնքում, չգիտեմ մեր հալնել վերջը հասկացավ թե չե: Էնել ափսոս, նստելու տեղ բացվեց տարեցներին թողած արագ նստեց: Իրոք, ինչ օլիգարխի հանդիպել եմ մեծամաշտաբ են: Կարելի է եզրակացնել, որ ոչ միայն ուտելուց են չափսերով մեծանում այլ նաև սոցիալական վիճակն ա բերում դրան. մեծ տարածություններում` պալատներում ապրող, մի տան չափ մեքենա քշող մարդու մարմինը ինքնըստինքյան հարմարվում է այդ միջավայրին: Օրինակ տեսել եք Ճապոնյայում մարդիք մետրո ոնց են խցկվում, ու քաղաքներում ինչքան մեծ ա մարդկանց ճմլման գործակիցը, դրա համարել փոքրամաշտաբ են:

Նաիրուհի
14.06.2013, 13:12
Երեկ ընկերներիցս մեկի հետ երկրի վիճակի մասին փիլիսոփայելով հասանք բիոզուգարաններին ու պարզեցինք, որ երկուսս էլ իսկի չենք էլ տեսել դրանք։ Էս տղան թե՝ վերջ, որոշված է, հենց եկա Երևան՝ անպայման գնալու եմ։ Ես էլ մեխանիկորեն ասացի.
-Գնում ես էնտեղ, որ ի՞նչ անես։
Հետո մի կես ժամ մե՜ խինդ, մե՜ ուրախություն :lol

Հ. Գ. Արդեն խնդալու էլ չի էս թեման :D

Ruby Rue
15.06.2013, 18:54
- Քուրի՛կ, մի հատ ժամը կասե՞ս:
9-10 տարեկան տղա էր, որ իր հասկակիցների խմբից վազեց դեպի ինձ: Հեռախոսս հանեցի, որ ժամն ասեմ, մեկ էլ նկատեմ, որ էս տղուկի ձեռքին էլ հեռախոս կա:
- Բայց դու ժամ ունես, էլ ինձանից ի՞նչի ես հարցնում,-ծիծաղեցի:
Էս պստոն էլ նայեց-նայեց, կարմրեց-կապտեց, հետո՝ քմծիծաղ տվեց ու շրջվեց, վազեց ընկերների մոտ:
- Ուֆ աման, չկպավ էս քուրոն:
- Հա, ապե, աղջիկ կպցնել էլ չգիտես: Սպասի կտենաս, թե ո՜նց են աղջիկ խոսացնում:

Smokie
21.06.2013, 21:48
Պապաս ու դասընկերս (նախկին) անվանակիցներ են:


***

Ուրեմն մի անգամ դասընկերոջս հետ մտնում ենք լիֆտ: Քանի որ ես հեռախոս չունեի էն ժամանակ, մամայի հեռախոսն էի կարճ ժամանակով վերցնում: Հիմա զանգում եմ պապային, մեկ էլ հանկարծ Աշոտը կողքից հարցնում ա
- Ի՞նձ ինչի ես զանգում:о...

Իր անունն էր աշքով ընկել:D


***


Մի անգամ էլ արդեն ի՛մ հեռախոսով պապայիս եմ զանգում: Վերցնում են հեռախոսը...
- Վայ Ա՞շ, էս քեզ ե՞մ զանգել:D...


Դեռ մամայի հեռախոսի ազդեցության տակ էի:))

Stranger_Friend
23.07.2013, 22:40
Խանութում պապայիս հետ հեռախոս եմ ընտրում, վաճառողին մեկը ցույց եմ տալիս, հարցնում եմ.
- Սա բլյութութով է չէ՞
Պապաս.
- Առնում, առնում ենք, միանգամից բլյութ 10 վերցրու էլի :D

VisTolog
25.07.2013, 22:32
Էսօր 82-ով գնացի շրջանային, 2 հատ 50 դրամանոց տվեցի ու իջա: Մեկ էլ զգացի, որ վարորդը կանչում ա: Մոտիկացա, ասումա «Էս խի՞ ես 550 տվել»: Լսողները սկսեցին խինդ ու ծիծաղ անել: :D 50 դրամս հետ տվեց, 500-ից 100 ստացավ ու 400 մանր տվեց: :)

VisTolog
26.07.2013, 16:35
Երեկվա դեպքերից.

Ես ու ծանոթ աղջիկ քայլում ենք պրոսպեկտով (հաղթանակից հետո), փող հավաքող տատին հանդիպեց: Հանեցի 100 դրամ տվեցի, անցանք: Մի քիչ քայլեցինք, մեկ էլ նոր ջոգեցի թե ինչ ասեց տալուց. «Ապրեք սիրուններ ջան, ձեզ բարի բախտ»::D

--

Պողոտայով գնում էինք, դիմացով աղջիկ էր քայլում, ձեռքին էլ «100 դրա՞մ ես տվել, արի գրկեմ»::)) Տեսավ նկարում եմ, շուռ եկավ, երկուսով երկու վայրկյան նայեցինք իրար ու հավասար ասեցինք «արի գրկե՜մ..» :D

Նաիրուհի
15.08.2013, 03:43
Գյումրեցիները ոնց էլ չլինի՝ լսած կլինեն քույր Արուսյակի մասին: Ով էլ չի լսել՝ էս կինն է, խոսում է արեւելահայերենի եւ արեւմտահայերենի հետաքրքիր խառնուրդով:

http://www.youtube.com/watch?v=bkr636wwvDU

Մի խոսքով՝ քույր Արուսյակը մի անձրեւոտ օր դասախոսություն է կարդում կրթահամալիրի դասարաններից մեկին: Մինչ այդ նույն սենյակում այլ խումբ է դաս ունեցած լինում: Քույր Արուսյակի դասախոսության ընթացքում դասարանի դուռը բացվում է, ու մի երեխա ասում է.
-Քույր Արուսյակ, կարելի՞ է զոնտիկս...
-Դուռը դուրսեն ծածկի՛ր:
Անցնում է մի քանի րոպե. տեսարանը կրկնվում է.
-Քույր Արուսյակ, թույլ կտա՞ք զոնտիկս...
-Ասացի՝ մի՛ խանգարեր դասը, դուռը գոցե՛:
Քիչ անց դուռը բացվում է երրորդ անգամ.
-Քույր Արուսյակ, ախր ես ընդամենը ուզում էի զոնտիկս...
Քույր Արուսյակը շրջվում է դեպի դասարանը՝ արդեն բարկացած.
-Մեյ մը ոտքի կանգնիր, տեսնեմ ո՞վ է այդ Զոնտիկը...

:D

Նարե91
18.08.2013, 18:02
Երևանի ամենահայտնի սուպերմարկետներից մեկից ընտանյոք հանդերձ ծա՜նր-ծա՜նր տուն ենք վերադառնում:
Բոլորիս ձեռքներին էլ տոպրակ կար: Չգիտեմ ինչի՝ քույրիկս որոշեց, որ ինքը պիտի մոտավոր հաշվի,
թե ամեն մեկիս ձեռքինը քանի կիլոգրամ կլինի: Հասավ մամայի ձեռքի տոպրակը հաշվելուն.

- Վայ մաաա՜մ ամենահեշտը քոնն ա, չյոտկի կարամ ասեմ՝ քանի կիլո ա:
/մամայի ձեռքինը շաքարավազով լի տոպրակն էր. այսինքն երեք առանձին տոպրակ էր, ամեն տոպրակի վրա գրված՝ 1 կգ/:

մեկ էլ պապան.

- Էդ ո՞նց կարաս է հաշվես:

քույրիկս.

-Վայ պապ, պարզ չի՞ արդեն: Էղավ 3 կգ: Մաթեմատիկա չե՞ս իմանում:

պապան.

- Ես մաթեմատիկա իմանում եմ, դու Լֆիկին չես իմանում: :))

Նիկեա
18.08.2013, 18:57
Հոպարիս տղան հեռախոսով պապայիս հետ է խոսում:
-Բալես,բա տատին ի՞նչ է անում:
-Տատ ի՞նչ ես անում:
-Պարում եմ բալես,-ծիծաղելով ասում է տատիս ով իրա կողքին նստած հեռուստացույց էր նայում:
-Հոպար,տատին ասում է որ ինքը պարում է,բայց չհավատաս,սուտ է խոսում:
-Տատին հո չես բարկացրել:
-Տատ,ես քեզ բարկացրել եմ:
-Մենակ ինձ չէ բոլորին էս բարկացրել,-ասում է տատիս:
-Հոպար,ասում է որ բարկացրել եմ,բայց չհավատաս ինքը էլի սուտ է խոսում:

Նարե91
21.08.2013, 17:59
Էսօր մետրոյում... 5-6 տարեկան աղջիկը իր մամային՝

- Մա՛մ, ինչի՞ ա էս կայարանի անունը «Գործարանային»:
- Դե որովհետև, բալե՛ս, էս շրջակայքում լիքը գործարաններ կան:

Հասանք «Սասունցի Դավիթ» կայարան.

- Մա՛մ, էս կայարանի մոտ էլ լիքը Դավիթներ կա՞ն: :o :hands

Smokie
25.08.2013, 00:13
Մի անգամ ես «Փորձարկումներ» թեմայում Արէայի կողմից կատարված մի գրառում տեսա՝ շատ գեղեցիկ շարադրված «Անկապ օրագրային» գրառում էր, մտածում եմ ինչի՞ հենց էս թեմայում: Րոպեներ անց Արէայից նամակ եմ ստանում:

- Գևորգ ջան բարև: Ախպեր ջան մի անհամեստ հարց տամ էլի, էն կետերիս տակ ինչի ես շնորհակալություն դրել :))


:)):D:hands

Տրիբուն
26.08.2013, 01:14
Աղջիկս օդանավակայանում հռետորական հարց բարձրացրեց. «Էս Արմավիան ինչի՞ բանկրոտ եղավ», ու մինչև ես մի քանի վարկյան մտածում էի, թե ոնց պարզ ու հասկանալի բացատրեմ, տղես ինչպես միշտ ինձանից առաջ ընկավ. «Նայի, ոնց որ դու լիքը ուտելիք ունենաս, որով կարաս մի հատ եքա մանկատուն կերակրես, բայց դնես էտ սաղ ուտելիքը մենակդ ուտես: Վարջում համ դու ես տրաքում, համ էլ երեխեքն են սոված մնում»:

Ուլուանա
30.08.2013, 20:41
Ուրեմն ուսումնական կիսամյակը նոր ա սկսվել։ Ամուսինս իր ուսանողներին գրավոր աշխատանք ա հանձնարարում, հետո ստուգելիս տեսնում ա՝ ուսանողներից մեկի թղթի սկզբում գրված ա Shawn Speaks, որին հետևում ա հանձնարարությունը։ Դե, մտածում ա՝ երևի մարդը նկատի ունի, որ Շոնն ա խոսում, էլի :D։ Հետո ուսանողների ցուցակի մեջ նայում ա, պարզվում ա՝ Speaks–ը Շոնի ազգանունն ա :))։ Փաստորեն, ամեն տեղ իր անուն–ազգանունը գրելիս ստացվում ա. «Ուշադրություն, Շոնն է խոսում» :D։

Smokie
02.09.2013, 21:43
Գիշերները հազվադեպ ա լինում, որ մեր շքամուտքի լույսը վառ լինի:
Ուրեմն մի անգամ ուզում էի իջնեի ներքեւի հարկ, նախօրոք ֆոնարը վերցրեցի, դուռը բացում եմ՝ տեսնում եմ լույսը վառ ա: Ուրախանում եմ, մի-չորս հինգ քայլ եմ անում, ֆոնարը տեղը դնում, հետ եմ գալիս դուռը բացում... արդեն անջատել են:lol :))

Mephistopheles
02.09.2013, 22:33
Բանակում Գագոն՝ ընկերս միշտ մորից նամակ էր ստանում մոտավորապես սենց բովանդակությամբ "ազիզ ջան, ցավդ տանեմ, մեռնեմ կյանքիդ, մուրազիկս, բալիկս, կյանքս… " ու տենց մի երկու էջ, վերջում էլ գրում էր "Պապան ու քույրիկը լավ են,քեզ բարևում եսն" ու մի հատ մեծ կես էջանոց պամադայով պռոշների դրոշմ յուղերը կողքերից ներծծված թղթի մեջ…

մի օր Գագոն ոնց որ միշտ կարդում էր "Մեֆ հլա տես մամաս ինչ ա գրել"… ես էլ վերցրի ու վերլուծեցի նամակը, քննարկեցի… "Գագո ջան, ըստ էության քո ստացածը նամակ չի, այլ նամակից խուսափել ա… իրականում նամակի մեջ բովանդակություն չկա…" "ո՞նց Մեֆ…" այ սենց… ուրեմն նամակը պտի ունենա բովանդակություն ու ինֆորմամցիա մինչդեռ քո նամակը լացված ա անբովանդակ սիրո արտահայտություններով որ ցանկացած մայր կարա ունենա իր որդու նկատմամբ… տենց չի՞… կարող ա՞ դու չգիտես որ մամադ քեզ սիրում ա… նորություն ա՞… ի՞նչ կարիք կա ամեն անգամ դա շեշտել, մինչդեռ կարար փոխարենը գրեր թե ինչ ա կատարվում տանը, քաղաքում, բարեկամների կյանքում ընկեր ընկերունիերիդ մասին և այլն… իրականում քո նամակը էն մի քանի տողն ա որ ասում ա "պապան լավ ա, քույրիկը լավ ա" ուրիշ ոչինչ… դատարկություն, պարապ տեղը թղթի վատնում մի բանի համար որ առանց իրա էլ դու գիտես… ու էս ամբողջ մեղքիս վրա էլ, վերջում պամադայոդ պռոշներ… խաբում են քեզ Գագ… մտածի"

էս որ ա սի, Գագոն վեր թռավ ու մի անգամից փորձեց ձեռքերով կոկորդս բռնել… ես էլ հո հարիֆ չե՞մ, արդեն տեսնում էի որ հրաբուխի խառնարանում ինչեր ա կատարվում… մի անգամից դուրս վազեցի ու ու չաստով մեկ Գագոն սկսեց ինձ լարել… ես վազում եմ ու գոռում "Գագո՛, սխալ ե՞մ ասում, տենց չի՞… " Գագոն ինձ չբռնեց, ու երբ երկուսս շնչակտուր կանգնեցինք, հեվելով մոտացա Գագոյին ու ասեցի… "Գագ, բայց դու շատ դոդն ես, է՜…"

Նաիրուհի
03.09.2013, 00:48
Մի խոսքով՝ քույր Արուսյակը մի անձրեւոտ օր դասախոսություն է կարդում կրթահամալիրի դասարաններից մեկին: Մինչ այդ նույն սենյակում այլ խումբ է դաս ունեցած լինում: Քույր Արուսյակի դասախոսության ընթացքում դասարանի դուռը բացվում է, ու մի երեխա ասում է.
-Քույր Արուսյակ, կարելի՞ է զոնտիկս...
-Դուռը դուրսեն ծածկի՛ր:
Անցնում է մի քանի րոպե. տեսարանը կրկնվում է.
-Քույր Արուսյակ, թույլ կտա՞ք զոնտիկս...
-Ասացի՝ մի՛ խանգարեր դասը, դուռը գոցե՛:
Քիչ անց դուռը բացվում է երրորդ անգամ.
-Քույր Արուսյակ, ախր ես ընդամենը ուզում էի զոնտիկս...
Քույր Արուսյակը շրջվում է դեպի դասարանը՝ արդեն բարկացած.
-Մեյ մը ոտքի կանգնիր, տեսնեմ ո՞վ է այդ Զոնտիկը...

:D

Քույր Արուսյակը երբ ուզում է դիմել միանձնուհիներից մեկին ու էդ պահին անունը մոռանում է, ասում է «քույր Բան» :lol

CactuSoul
22.09.2013, 23:48
Ով չգիտի՝ նախապես նշեմ, որ եղբայրս իր ընտանիքով Նյու Յորքում է ապրում, իր զոքանչն էլ ապրում է հենց կողքի բնակարանում:
Ուրեմն, որոշ ժամանակ առաջ եղբայրս տանը մուկ էր նկատել: Ու նույնիսկ որ թե մեկն, այլ երկուսը: Միջոցներ էր ձեռնարկել, թակարդ-մակարդ: Երբ զոքանչին պատմել են, որ տանը մկներ կան, վերջինս ասել է՝ «ոնց որ թե իմ տանը մուկ չկա, չեմ նկատել»: Կողքից Անուշը՝ եղբորս չորսամյա աղջիկն ասել է. «Ոչինչ, տատի, մենք 2 հատ ունենք, մեկը քեզ կտանք»:))

Jarre
23.09.2013, 23:14
Դե ես առավոտից իրիկուն աշխատում եմ միայն ռուսախոս և անգլախոս մարդկանց հետ։ Ոչ ռուսերենս ա ռուսերենի նման, ոչ էլ անգլերենը՝ անգլերենի։ Հայերենն էլ ձեռի հետ կամաց-կամաց վատանում ա :(
Իսկ ստեղի պաշտոնական լեզուն իսպաներենն ա.... :tease
Արդյունքում ոչ լեզվով մարդավարի չեմ խոսում :cry
Էս որպես նախաբան։

Հարսանեկան բաժնից գործընկերներս տեսան, որ մեքենայով եմ խնդրեցին ճանապարհին մտնեմ հյուրանոցներից մեկը ու ծաղկեփունջ փոխանցեմ նորապսակներին։ Անընդհատ մտքումս կրկնում եմ, թե հյուրանոցի ընդունարանում ինչ պիտի ասեմ. «Խնդրում եմ փոխանցեք այս ծաղկեփունջը մեր զույգին», «Խնդրում եմ փոխանցեք այս ծաղկեփունջը մեր զույգին»։ Ու ստեղ զույգ բառի համար գործածում են pareja (պարեխա) բառը, թեև իսպաներենում կան ուրիշ բառեր։ Բայց քանի որ սա տուրիստական զոնա է, արդեն տասը տարուց ավել բոլորը նորասպակներին պարեխա են կոչում։ Ես էլ մտա հյուրանոց, ծաղկեփունջը ձեռքս, լայն ժպիտով մոտեցա ռիսեփշնի աշխատողին ու խնդրեցի ծաղկեփունջը փոխանցել մեր pajera-ներին (մի տառ շփոթեցի pareJa-ի փոխարեն ասացի paJera)։ Իսկ պախերա նշանակում է *էդիկ։

ՀԳ՝ չնայած դոմինիկացիք մեր հայերենը չգիտեն, բայց հայավարի խոմ մե խինդ ուրախություն չկապեցին էնտեղ...... Խայտառակ էղա պրծա։

Jarre
24.09.2013, 20:01
Խայտառակությունների միամսյակը շարունակվում է :(

Էսօր մեր նոր պարտնյորներից մեկին նամակ եմ գրում, ու Уважаемая Юля-ի փոխարեն գրեցի Уважаемая Бля :sorry
Ստեղնաշարի վրա ռուսերեն տառադասավորվածությունը էնպիսին ա, որ Ю-ն ու Б-ն իրար կողք են։ Խայտառակ էղա։

Նարե91
26.09.2013, 22:51
Բարեկամուհիս երեքամյա թոռնիկին, ով մեր տանը շալվարի վրա հյութ էր թափել, համոզում էր.
- Անի ջան, արի´ շալվարդ հանեմ հա՞, բալա´:
Անին.
- Ցէ´, տատի´, ցեմ ուզում:
Բարեկամուհիս մի քանի անգամ պնդեց, բայց Անին անդրդվելի էր:
Ապա արդեն զայրացած մոտեցավ թոռանն ու շալվարակոշիկախառը հանեց:
Անին քարացավ, մեզ մի պահ թվաց` ուր որ է կլացի: Բայց սխալվեցինք:
Տեղից վեր կացավ մեծ մարդու նման,
նայեց հենց նոր տատիկի ձեռքով հանած շալվարին ու ասաց.
-Ապե ´ս , իմ սալվար, որ կոսիկներիս էլ հետդ հանեցիր:

Ուլուանա
28.09.2013, 19:30
Ուրեմն տարիներ առաջ մեր հարևաններից մեկի դուռը փակվել էր, բանալին էլ ներսում էր մնացել։ Իրենց բնակարան մուտք գործելու միակ ձևն էլ հարևանի պատշգամբից ինչ–որ կերպ մտնելն էր։ Էդ մարդն էլ նենց շատ հանգիստ, իներտ ու դանդաղախոս մարդ էր։ Հիմա իրենց դիմացի հարևանուհին, որն էդ ժամանակ լրիվ անտեղյակ ա եղել իրավիճակից, պատմում ա, որ էս մարդն իրենց դուռը ծեծում ա, ներս ա գալիս՝ ձեռքին պարան, որը ցույց տալով՝ իր անվրդով ու ծորուն ձայնով լուրջ–լուրջ ասում ա. «Ես ե՛կել եմ, որպեսզի կա՛խվեմ »։ Էս կնոջ սիրտը վատանում ա. «Ախր ինչի՞, ... ջան , ի՞նչ ա պատահել... (Ու ընդհանրապես ինչի՞ հենց մեր տանը, էլի)։ :D Տենց, մինչև հասկանում ա, որ նա ուզում ա ընդամենը իրենց պատշգամբից կախվելով՝ իր տունը մտնել, էս խեղճ կինը սարսափից գնում էն աշխարհ, գալիս ա :))։
Դրանից հետո մեր հարևանության մեջ էդ արտահայտությունը թևավոր խոսք էր դառել. «Ես ե՛կել եմ, որպեսզի կա՛խվեմ» :D։

Նաիրուհի
05.10.2013, 14:00
Նախապես ներողություն եմ խնդրում Այբից։ :)

Ուրեմն ամեն ինչ սկսվեց Այբի՝ «Անկապում» արած էս գրառումից


Տարօրինակ երազ եմ տեսել: Երազումս 2 հատ տուգանային էի ստացել ու ինձ իբր արգելափակել էին:
Հիմա մարդ վախենում է գրառում անի...Անեմ-չանեմ, անեմ-չանեմ...:8

Սատանեն ականջիս ասաց՝ մի քիչ հոգու հետ խաղա :secret
Բռնեցի սենց նամակ գրեցի՝


http://www.akumb.am/images/misc/quote_icon.pngՆաիրուհի-ի խոսքերից

Խախտում/Այբ. Թեմայից դուրս գրառում

Հարգելի Այբ

Դուք ստացել եք 15 տուգանային միավոր «Դար» ակումբում։ Այդ պատճառով հնարավոր են որոշ տեխնիկական սահմանափակումներ։
Խնդրում ենք պահպանել ֆորումի կանոններն ու կատարել միայն արժեքավոր գրառումներ, հակառակ դեպքում կարգելափակվեք։


Դե մտածեցի՝ միանգամից կհասկանա, որ կատակ է, քանի որ նշված չէր՝ որ գրառման համար եմ տուգանում, համ էլ անկապ տուգանային տեքստ էր, էլի, ինչ մտքիս եկավ՝ գրեցի, թեմայից դուրս գրառումը երբվանի՞ց է 15 միավորով տուգանվում :D

Բայց Այբը հերիք չի՝ պատասխան նամակում գրեց


Ներողություն եմ խնդրում:

Մի հատ էլ գնաց օրագրում սենց գրառում արեց


Երազս կատարվեց...:(

Հիմա չգիտեմ՝ վա՞տ զգամ, թե՞ ամեն դեպքում թեթև նայեմ :oy :))

Այբ ջան, մի անգամ էլ կներես :kiss

My World My Space
08.10.2013, 14:22
Էրեկ Մարտունիում մտնում եմ քաղաքապետարան, երրորդ հարկում Զագսն ա, մոտենում եմ պետի սենյակին, դուռը փակ ա։ Դիմում եմ կողքի սենյակում նստած աչոնին.քցում
- Ներողություն, չե՞ք կարող զանգել ձեր պետին, ես չեմ կարող սպասել։
- Ընդման իմա՞լ ա կէղի, էդ մարդն գացե հաց ուտի։ Չէղի՛, էնն ա, դռան վրա հայերն տառերով գրուգ ա՝ պե-ռե-րիվ։
Դուրս եմ գալիս, պետի դռան վրա հայերեն տառերով գրուգ ա՝ ընդմիջում։ Խնդալով մտնում եմ քաղաքապետի ընդունարան, Զագսի պետի համարը վերցնում եմ, զանգում եմ ու իջնում եմ ներքև՝ ծխելու։ Տաս րոպե հետո բարձրանում եմ, մտնում եմ Զագսի պետի մոտ, աչոնն ընդեղ ա։
Իրա լեզվով հարցնում եմ.
- Բը կըսես՝ չէղի՞… Բ՚իմա՞լ էղավ։
- Բը յես հի՞նչ գինամ, որ ձեր հմար կէղի,- կարմրում ա աչոնը։
- Թուղթն փոխա, գրա՝ պեռերիվըն դոգմա չէ,- լուրջ-լուրջ խորհուրդ ա տալիս պետը,- էրկու բաժակ կոֆե բե…

Տրիբուն
15.10.2013, 16:12
Աղջիկս էս տարի միջին դպրոցն ավարտեց ու որոշեց, որ ավագ դպրոցի փոխարեն գնա ֆրանսիական քոլեջ: Էն օրը դասերից եմ հարցնում, զրուցում ենք: Պարզվում ա ֆրանսերենի ուսուչուհին խնդրել ա, որ իրեն դիմեն մադմուազել Անի, իսկ հայերենի ուսուցիչը՝ Հայկ Գևորգովիչ :) Տղես էլ դպրոցում ռուսերենի դասատու ունի՝ Ծովինառ Օգանյեզովնա :)

CactuSoul
23.10.2013, 14:44
Մի օր ընկերներիցս մեկը, ով երաժիշտ է, խոսքի մեջ սկսեց գլուխ գովել ու թվարկել, թե ինչքան շատ հայտնի մարդկանց հետ է առիթ ունեցել շփվելու: Բնականաբար երաժիշտների անուններ էր տալիս, մեկ էլ էդ շարքում՝ Ջոնի Դեպ: Զարմացա.
- Ո՞նց, Ջոնի Դեպի՞ն որտեղ ես տեսել:
- Որ մեկնել էինք Լոս Անջելես՝ համերգների, պարզվեց՝ իր ակումբում էինք նվագում: Մի անգամ համերգից հետո աշխատողներից մեկը մոտեցավ ու ասաց, որ ակումբի տնօրենն ինձ իր մոտ է կանչում, ուզում է հետս զրուցել: Ու պարզվեց, որ տնօրենը հենց Ջոնի Դեպն էր…
- Բայց կարող ա ուղղակի նմանացրել ես… Հաստա՞տ ինքն էր:
- Հաստատ: Ձեռքը մեկնեց, ներկայացավ ու ասաց՝ "Mister Johnny Depp":
- Է, երևի հայ է եղել, ասել է՝ «Միսթր Ջոն, ի դեպ»…

Փոքրիկ շրջմոլիկ
25.10.2013, 00:39
10 րոպե ուշացած բացում եմ լսարանի դուռը.
- Ինչի՞ ես ուշանում.
- Քնած էի մնացել. :oy

Ամբողջ կուրսը հայացքն ուղղեց վրաս.
Թվում ա թե զարմանալու բան չկա, բայց երևի ես առաջին մարդն էի, ով երկրորդ հերթի (մեկ անց կեսի) դասից նման պատճառով էր ուշացել :D

:oy

Նաիրուհի
25.10.2013, 11:15
ՖԲ չաթով խոսում եմ ջավախքցի ընկերներիցս մեկի հետ, ով մի ժամանակ լրջորեն սպորտով էր զբաղվում, անգամ Հայաստանի չեմպիոն է եղել։ Խոսելն էլ ո՞րն է, համարյա վիճում ենք, հաշիվ ենք պարզում, բնականաբար՝ մեր բարբառով։

Ես (մի երկար նախադասություն, վերջում՝ ահավոր հոգնած)- Ա դե ախպոր պես, վերջացու, հավաս չունիմ քեզի էդքան բանը բացատրելու, ինչղ կուզես՝ մտածե։

Նա- Եզն ա ես էի, հա՞։ Ապրիս, մալադեց։

Մի քանի վայրկյան շշմած նայում էի գրածին՝ փորձելով հասկանալ, թե էդ ինչի՞ տենց նեղվեց։ Մեկ էլ տեսնեմ՝ վերևի նախադասության մեջ «քեզի» բառի ք-ն չեմ գրել։ Կես ժամ համոզում էի, որ ուղղակի վրիպակ է :D

Meme
26.10.2013, 20:53
ուսանող ժամանկվանիցս հետս էնքան ծիծաղելի դեպքեր են եղել, որ էս մեկը թարմ նյութերիցա, նրանք հետո կպատմեմ, սա ավելի շատ անհարմար իրավիճակա քան ծիծաղելի, ինձ համար իհարկե ծիծաղելիյա, որովհետև ուշքի չէի գալիս կատարվելուց հետո...


գնում եմ աշխատանքի, ու արդեն մոտենում եմ Մաշտոցի այգուն , ու մինչ մոտենալս, մի տղա կողքովս անցավ նենց հազաց, ինձ թվաց ականջակալով ականջս կախ ընկավ գլխիցս, վախեցած հայացքով կողք նայեցի:o. եկավ արագ կողքովս անցավ, դեե ես էլի շարունակեցի քայլերս, ու մինչ Մաշտոցի պուրակին կից գտնվող կրպակին կմոտենայի, տեսա, որ մի մոտոցիկլետ է կանգնած, իսկ գլխի կրելունը վրան դրված, դե ինձ համար մոտենում եմ, մեկ էլ ինչ տեսնեմ, էն մարդը, որը հազում էր ականջիս տեսնեմ մոտեցավ, ու էդ մոտոցիկլավարի գլխինը վերցրեց, իձն էլ թվաց նստում է ու գնա, իրենն է, դե ճանապարհիսա ուզած չուզած տեսնում եմ ,տեսնեմ ինչ...
սա վերցրելա ու գնումա, ու մի հատ էլ վերցնելուց առաջ պտտվեց հետ, ծիծաղելով ինձ նայեց, հոգեկանի դեմքով ու գնաց. ես էլ խառնվեցի իրար ու արագ մոտեցա տիրոջը, որը անջատված առևտուր էր անում կրպակից.
- Մոտոն ձերնա?
- Հա,- ժպիտով ասումա մի երիտասարդ տղա.
- Ձեր էդ գլխի բանը գողացան,:o
- Ոնց , ով գողացավ, - ու մոտենում եմ, որ ցույց տամ, մեկ էլ ինքը մոտենումա իրա ընկերոջը, ու ...
- Ախպեր , դե լավ էլի, յանիմ ինչ ես անում, - ու ծիծաղալով ինձ են մոտենում էդ գողացողը ու տերը, որը ըստ երևույթին ընկերոջ գլխին սարքել էր, ես էլ շփոթված ու անջատված,:{ կարմրած կանգնած եմ, իբր կրպակից բան էի ուզում առնեյի , մեկ էլ գողացողը.
- Ինչ խաբարբզիկ աղջիկ ես, իբր խի ասեցիր, այ խաբարբզիկ,- երևի էդ պահին հովհարային անջատումենր էր մոտս:unsure, որ ես մենակ լսում էի, չէի հասկանում ինչա կատարվում, ասա տնաշեն թող գնա գործիդ, ուր էլ կանգնել ես:fool. ու շարունակումա, - բայց մեկա ախպեր էս աղջիկը լավնա, որ ասեց , պիտի մի հատ մաղարիչ անես, - ու ես ոչ նայում եմ, ոչ էլ ուղղակի կանգնած եմ,- մեկ էլ տերը պտտվեց, ու .
- Մերսի,- ես գլխով եմ անում, ու շարունակումա,- ճիշտա մաղարիչ եմ անելու, մոտոյով պտույտ Երևանով, մոտոյից չես վախում,- ու ես էդ պահին նենց եմ չէ ասում, ոնց որ պատասխանում եմ իրա վերջին նախադասությանը,:)) բայց հետո անջատումներս ավարտվում են ես ասում եմ չեմ ուզում, :stop ու անհետանում եմ էդտեղից, ինչքան կարող էի շուտ....


հ.գ՝ վատն էնա, որ էս ժամանակ, խոսելու կորղությունս ամոթից կորցնում եմ...:fool

հ.գ.գ՝ մտածում եմ կարողա թաքնած տեսախցիկային մի բան էր:}, բայց էդ դեպքում գոնե կասեյին, որ նկարել են, ուֆֆ, ով իմանա է:esim

CactuSoul
27.10.2013, 03:41
Ասեցի` ակումբ բերեմ` չմնա FB-ի բաժին դառնա, ափսոս ա ))

Տարիներ առաջ էր, գնացել էի ձայնասկավառակների մի խանութ՝ ընկերներիցս մեկին տեսնելու, ով էնտեղ աշխատում էր: Խանութում ձայնասկավառակները դասակարգված էին ըստ ժանրերի: Մենք դռան կողքին էինք, որտեղ համաշխարհային ֆոլկ երաժշտության սկավառակներ էին շարված: Ընկերս՝ Աշոտը, ինչ-որ հետաքրքիր art-rock էր դրել, լսում էինք... Ես ծանոթանում էի հերթական երաժշտական հրաշքին, իսկ ինքը` վայելում հերթական անգամ:
Աստիճաններով դանդաղ, "ծանր-ծանր" բարձրանալով` ներս մտավ մի միջին վիճակագրական "պուզատի":
- Բարև, ախպերս:
- Բարև, - Աշոտի աչքերի արտահայտությունն էդ պահին տեսնել էր պետք, նկարագրել չի լինի:
- Ախպերս, ընենց հավեսով ռաբիզ երգերի կալեկցիա ունե՞ս:
- Չէ: Առանձին երգիչների դիսկեր ունենք, բայց հավաքածու չունենք:
Այցելուն մի քիչ հիասթափվեց, շրջվեց, որ գնա, մեկ էլ`
- Ո՞նց թե չունեք, բա էս ի՞նչ ա, - իր գտածոից ոգևորված, կարելի է ասել, հաղթական տոնով մատնացույց արեց մի ֆոլկ երաժշտության սկավառակ:
- Բայց սա ռաբիզ չի, իսպանական ֆոլկ երաժշտություն ա, - "գիտեմ, որ դա Ձեզ բոլորովին չի հետաքրքրի" տոնով պատասխանեց Աշոտը:
- Յա... Բա ինչի՞ ա վրեն գրած "Սպանիչ"... - անկեղծորեն զարմացավ ռաբիԶասերը:

Meme
28.10.2013, 20:18
երբ ուսանող էի, հետս էնքան ծիծաղելի ու անհարմար դեպքեր էին լինում, որ շատերը պետքա ցույց տալով ավելի իրական ու ծիծաղելի կլինի, քան գրելով, բայց կսահմանափակվենք մենակ գրելով....:))

ուրեմն ես մշտական մետրոյով էի գնում դասի, դե մեր տանը մոտ, հարմար ու ապահով էր միմիայն դա, դրա համար էլ հիմա զզված էլ չեմ նստում...
մի օր գնում եմ դասի, ու շենգավիթում պետք է նստեյի մեկ այլ մետրո, որը տանում էր <գեղից> քաղաք:))ու որ դռան առաջ որ կանգնած էի նկատեցի, որ էսօր չեմ նստի, ու նայեցի կողքերս մյուս վագոնի մետրոյի դռան առաջ, մարդիկ արդեն տեղավորվել էին, վազեցի որ նստեմ, չէ երևի ավելի շուտ քայլեցի, մեկ էլ տեսնեմ դռները փակվեցին, ու Մերին մնաց Շենգավիթի կանգառում, դռների առաջ պիկ խծկված, չմռթված դեմքեր, ու ես ժամը 8:30ա ուրիշ առիթ չունեմ դասիս հասնելու :blin:'ու կիսաողորմելի դեմքով նայում եմ ամենառաջը՝ իբր մետրո վարողը տեսնի, որ մի հոգի մնացելա, դե երբեմն, դա ազդում էր ու բացում էր դռնեը, ու տեսնեմ ոչ, ինքը կանգնած մնացելա, ու աշխատացնումա, որ գնա, ես էլ քիչա մնում լացս գա, նայում եմ դատարկ կայարանը ես մենակ, լքված կանգնած եմ, մեկ էլլլ....սկսվում է իմ սիրելի կինոն...:angel

ուրեմն մետրոյի դռները բացում է ողջ ուժով մի տղա, էդ պահին նենց տպավորություն էր որ <Սուպերմենի> վերջին սերիանա, ու ես դեռ շշմած կանգնած եմ, իրեն եմ նայում, բայց սպանեք դեմքը չեմ հիշում, ու ինձ ասումա՝
- Շուտ արա ներս մտի, - ու չեմ կարող բացատրել ձեռքերի արանքից, մի կերպ, անհարմար ոնց ներս մտա, ինձ քցելով ներս, խեղճը ամբողջ ուժով պահել էր դռները, ու ես էնքան էնքաաաաաաա՜ն ամաչկոտ եմ եղել:foll, որ հիմարի պես ներս մտա, ու նենց կամաց ու շշուկով ասեցի մերսի, որ խեղճը չլսեց էլ երևի:} ու տենց անգամ չիմանալով էլ փրկիչիս գնացի դասի:pardon....


շարունակելի...

Meme
30.10.2013, 22:20
յաա էս թեման էլ ինձանով արեցի հա՜ :hands

նոստալջիի շարքերից...

ուրմեն մի օր ես էլի ուսանող եմ:)) ու էլի մետրո, որ ասում եմ ուսանող, միշտ մետրոն աչքիս առաջնա գալիս, վյախք, ոնց չեմ սիրում էլ. ու էլի խծկված ու պիկ ժամերիցա առավոտյան, որ հազիվ ես տեղավորվում, ու դե ես էլ հազիվ եմ տեղավորվել, ու կանգնել եմ, ու էն պահնա, որ ոչ կարող եմ ոչ մի անկյունից, ոչ մի տեղից բռնվել, ու խելոք կագնել, ու սպասում եմ, որ հեսա հեսա կկանգնի, ու վերջ.... Մերին էն չեղած հատակն էլ կգրկի, որը ամբողջությամբ մարդկանցովա լցված...
գալիսա առաջին կանգնառը, կանգնումա, ու ստացվումա հավասարակշռությունս պահպանել, բայց համարյա մեջտեղում եմ, ու անկապ աննպատակ կանգնած եմ, ու դիմացս մի շատ բոյով տղայա կանգնած:love էնքան մոտա, որ շնչում ու արտաշնչումա դեմքիս, կիպ կանգնած եմ ,ու արդեն շունչս կտրվումա ամոթիցս, չգիտեմ ոչ կարող եմ հետ կագնել, ոչինչ չեմ կարող, ու վերևից էնպեսա նայում, քիչա մնում գոռամ, եկավ հաջորդ կանգառը , ու արդեն քիչ էր մնում ընկնեյի, ինքն էլ դե ուշադիր նայումա, մեկ էլ դիմացավ դիմացավ ու չդիմացավ. թևը ուսով մեկ պարզեց, ու որ հաստ ու խրոխտ ձայնով չասեց.
- բռնվի քուրիկ ջան,- ես էլ խառնված ու շփոթված, պատասխանեցի.
- չէ , մերսի,- ու հիմա տեղ եմ ման գալիս պաղկվելու, թաքնվելու, կորչելու իրա աչքերից, խուճապի մեջ էի, ամոթս էդքան մեծ էր, խեղդում էր, կանգնել էր կոկորդիս:aaa:{, հետ ու առաջ գլուխս արեցի, տեսա ելքը, էն ոնցա ֆիլմերի մեջ սպիտակ լույսա վառվում, մի կին էր բռնված կանգնած, մոտեցա, արդեն մոտենալ ու շարժվել հնարավոր էր, ու վախեցած ասեցի.
- կներեք կարելիյա ձեզանից բռնվեմ:unsure,- էս կինն էլ նենց հավեսով կին էր. կիսաժպիտ նայեց դեմքիս ու.
- հա բալես, արի, - ձեռքս նենց վերցրեց ու դրեց ձեռքերի մեջ, ու բռնեց, որ մինչև կանգառս բռնել էր պինդ, արյունս կանգ էր առել, բայց ապահով էի...:B
լավ էր կագառուսմ ձեռքս խդրեցի թողնել ու ուրախ գնացի դասի...


էս էլ սենց...կներեք անկեղծությանս համար...:pardon

_Հրաչ_
30.10.2013, 22:50
Մի բան էլ ես պատմեմ:

90-ականների ձմեռային երեկոներից մեկն ա: Նորություն չեմ ասի, բոլորդ էլ գիտեք՝ ցուրտը, մութը ու էդ ժամանակների կոլորիտը կազմող մյուս երևույթները, բոլորն իրար հետ վիճակ ա, ձյունը նստած... Հայրս մեքենայով ինչ-որ գործով գնում ա Գյումրի: Քաղաքը նոր մտած՝ ավտոյի վրա մի լուրջ անսարքություն ա առաջանում, որ երկար ժամանակվա չարչարանք ա պահանջում: Ուրեմն էդ ցրտին սկսում ա քանդել փչացած մասերը, յուղոտվում, փոշոտվում և այլն: Էդ ընթացքում որ ծխախոտը վերջանում ա, որոշում ա ծխախոտ գնել: Մոտենում ա մոտակա խանութներից մեկը, ներս մտնում ու խնդրում վաճառողուհուն, որ ծխախոտ տա: Վաճառողուհին էլ.
- Ինճ կքաշի՞ս օր, ապ ջան:
Հայրս էլ էդ մրսած, մեքենայի չլուծված խնդրից ջղայնացած վիճակին պատասխանում ա.
- Էլ ի՞նչ պետք ա քաշեմ, այ ցավդ տանեմ, շան տանջանք:

:))
Տխուր թվեր էին, բայց հիշելու ուրախ բաներ ունենք, այնուամենայնիվ:

Այբ
31.10.2013, 21:44
Մեր հարևանը պանրի խանութ է բացում: Չգիտեմ՝ ոնց է լինում, մի ռուս գալիս է սրա խանութ ու ռուսերեն հարցնում, թե ի՞նչ են վաճառում: Մեր հարևանը հասկանում է, թե ինչ է ասում, բայց չկարողանալով հիշել, թե ռուսերեն պանիրը ոնց են ասում, պատասխանում է.
_Պանիռռռռռռռռ...
:D

Նաիրուհի
01.11.2013, 01:06
Մոտ տասը տարվա պատմություն եմ հիշել, երբ դեռ դպրոցական էի, ու «Կլոնն» առաջին անգամ էին ցույց տալիս։ Նույնիսկ նրանք, ովքեր հայտարարում էին, որ չեն նայում, ինչ-որ չափով պատկերացում ունեին այդ սերիալի մասին։

Ճեմարանում տարբեր խմբերի մի քանի սաներով քննարկում էինք անում հոգեբանի ժամի ընթացքում, տարբեր հասարակություններում կանանց դերի մասին էինք խոսում, ու մեծ մասը համարում էր, որ Արևելքում կանայք ճնշված են, շատ տխուր բան է մահմեդական կին լինելը, մեկ էլ մի աղջիկ բոլորին դեմ դուրս եկավ, թե՝ Արևելքի ավանդույթները շատ էլ լավն են։
Բնականաբար վիճաբանություն սկսվեց, ու մի տղա ասաց.
-Բա որ էդքան դուրդ գալիս են էդ ավանդույթները, ինչի՞ չադրա չես կրում։
Էս աղջիկն էլ իրեն չկորցրեց.
-Ես դեռ չեմ հասունացել։

:D

Փոքրիկ շրջմոլիկ
10.11.2013, 01:58
Երթուղայինում վերջի նստարաններին էի նստած, որ 4-5 հոգով են նստում իրար կողքի: Կողքիս տեղը որ ազատվեց, մի կին եկավ նստելու: Դիմացս ծխախոտի տուփ էր ընկած, ետ կինը վերցրեց, առանց բան ասելու դրեց գիրկս ու նստեց կողքիս նստարանին.
Ես զարմացած, չհասկանալով ինչ ա կատարվում, վերցրեցի ծխախոտի տուփը ու մեկնեցի ետ կնոջը: Ինքն էլ թե.
- Ձերը չէ՞ր.
Թե ինչ անցավ մտքովս, ինձ թվաց կատակ ա անում հետս, ասեցի.
- Չէ, ես էս մեկից չեմ ծխում. :D
Ետ կնոջ մյուս կողքի տամարդը վերցրեց սիգարետը, բայց ինձ ուղղված դեմքերը չփոխվեցին ու չկարացա էլ ծիծաղամ, որ հասկանային կատակ եմ արել :{
ու ինչի՞ եմ հիմա ուրախացել, չեմ հասկանում :8

Vardik!
10.11.2013, 21:02
Իմ օրվա սկիզբն ու վերջը տարբեր են իրարից էնքան՝ ինչքան գիշերն ու ցերեկը: :)
Ուրեմն,էսօր ամբողջ ցերեկն ինձ էի հատկացրել: Նախ՝ գեղեցկության սրահ,հետո՝ հյուր գնալ,հետո՝ սկայպով զրույց... Մտածում էի,թե էսօր լրիվ սուպեր էլ կմնա:
Տուն եմ գալիս: Արդեն երեկո է: Երեխաներին լողացնելուց հետո հարմար տեղավորվում եմ գիրք կարդալու: Մեկ էլ... Մի դմփոց,ու խոհանոցում անձրևա գալիս: Նենց էլ անձրևա,որ լամպը նույնիսկ վառվեց: Ոչ մի բան չի օգնում,կաթումա ու կաթում: Լենինականցիքի խոսքն եմ հիշել.
-Տունը զոտիգով ման գուքանք:
Համ լացսա գալիս,համ ծիծաղս: Բարձրանում եմ վերևի հարկ: Հարևանի դուռը թակում եմ ու մի,մեղմ ասած,անջատված դուռը բացումա: Բացատրում եմ,որ մեր տանը չոր տեղ չկա,մի բան արեք,էլի: Սա էլ.
-Խնդրում եմ,մեզ հիմա ներեք,թե հարց կա,էգուց բազառ կանենք,հա՞: :o
Ինչևէ,անձրևը մի կես ժամից դադարեց,բայց քանի որ ես էս հարևաններիս սիրեմ գը,մի բան էլ պատմեմ:


Մի երկու ամիս առաջ նույն հարևանը դռան զանգը տալիսա ու խնրում,որ թույլ տամ պատշգամբ դուրս գա:
_Ինչի՞:
-Մեր տան բանալին կորցրել եմ,ձեր պատշգամբով բարձրանամ մեր տուն ու դուռը բացեմ:
Նայում եմ ու հասկանում,որ ինքը մեր պատշգամբից ավելի շուտ առաջին հարկ կիջնի,քան վերև կբարձրանա:
-Չի կարելի,կընկնեք: Ուրիշ ձև դուռը բացեք:
Համառումա,անվերջ խնդրում: Ստեղ սրանից ազատվելու համար խորամանկության գնացի: Ռուսները հաճախ հայերին խառնում են մուսուլմանների հետ,իսկ նրանք ադաթ ունեն,որ մենակ կինը տղամարդու ներս չի թողում:
-Ես մենակ եմ,չի կարելի,որ ձեզ ներս թողեմ:
Ի զարմանս ինձ՝ միանգամից հասկացավ:
Անցնումա երկու ժամ: Նորից դռան զանգը:
-Ո՞վա:
-Ձեր հարևաննա: Ես արդեն մրսեցի երկու ժամ աստիճաններին նստելով: Ինչ կլնի,զանգի ձերոնց,տես,թե երբ են գործից գալու: :lol

Srtik
28.11.2013, 18:36
Հորաքույրս (23 տարի է, ինչ ԱՄՆ-ում է բնակվում) քոլեջում միջազգային ուսանողների գրասենյակում էր աշխատում։ Իրենց նախկին բոսն էլ շատախոս ֆիլիպինցի էր, որ հենց տեսնում էր հին աշխատողներին, թթվում էր ականջներին։ Մի օր հորքուրը գրասենյակներից մեկի կողքից անցնելիս նկատել էր, որ նա էնտեղ է, ճամփան փոխել, փախել էր ու հանկարծ հանդիպել իր ուկրաինացի գործընկերոջը։
Էս մարդու առաջին հարցն էլ հենց բոսի մասին է եղել, թե արդյոք տեսե՞լ է նրան։ Հորքուրն էլ շշուկով ցույց է տվել, թե որ օֆիսում է էդ կինն ու իր ժանգոտած ռուսերենը գործի դնելով՝ ասել.
-Олег, когда я заметила ее, я так пукнула, я так пукнула!
Էս Օլեգը կարմրել ու չի իմացել՝ ինչ ասի, ժպտացել ու գնացել է։
Հետո նոր է հորքուրի մոտ «տեղ հասել», որ ախր էդ բառն ամենևին էլ «պուկ փախչել» չի նշանակում։ :D

Փոքրիկ շրջմոլիկ
29.11.2013, 03:01
Ավտոբուսի մեջ տեղ ազատվեց, նստեցի մի քիչ քնեմ: կողքիս ապակուն ինչ-որ սոսինձ էր քսած, չէի կարա գլուխս դնեի, մտածեցի ուղղակի գլուխս հետ տանեմ: ետ ինչ հարմար էր՝ փափուկ ու բարձր, մտածում էի ո՞նց չեմ նկատել, որ էս աթոռները գլուխը հենելու տեղ ունեն, որ մինչև հիմա գլուխս չոր պատուհաններին խփելով եմ քնել: լավ հանգստացա, մեկ էլ հետևիս նստարանի ուղևորը ձեռքով ուսիս թխկացրեց կամաց, ռեֆլեքսորեն վեր թռա, հետ նայեցի՝ կանգնել էր որ իջներ: մտածեցի երևի պատահական ա ինձ կպել, նույն ձևով տեղավրվեցի, որ մի քիչ էլ քնեմ, են էլ զգում եմ մի բան են չի՝ գլուխս հենելու տեղ չկա էլ :D:D

Արամ
02.12.2013, 23:50
Ուրեմն կանգառում` ես Անվերնագիրը մեկ էլ ընկերս նստած ենք` խնդում-մնդում ենք, մեկ էլ ծառերի վրա լույսեր տեսանք.
-Էս ի՞նչ ա, էս էլ են Պուտինի գալու վրով դրել...
Կողներս մի հատ կին կար նստած, ֆռաց ու զարմացած հարցնում ա.
-Ո՞նց, Պուտինն ա եկել...
Ես ստեղ չկամ....հիստերիկ ծիծաղում եմ, զոռով ձեռքս կծել եմ, որ չխնդամ ու պախկվել եմ Անվերնոի հետևում:
- Հա եկել ա:
- Ո՞նց երեկ թե էսօր...:
- Էսօր, էսօր ա եկել:
- Էդ չլինի համերգ-մամերգ ա, որ եկել ա...:

Բլին...արա...էս ինչ վատ պատմեցի:

Meme
12.12.2013, 23:00
ուրեմն, քանզի մենակ ես եմ մինչև հիմա սենց ամոթալի վիճակների մեջ հայտնվում , պատմեմ...:pardon


էսօր աշխատանքից տուն եմ գալիս, ու արդեն սկսելա ախքատավարձացավով տառապալից սպասումը:oy, մոտակա բանկերից մեկին մոտեցա, սարքերից մեկը չէր աշխատում, մյուսի մոտ մի աղջիկ էր կանգնած մոտեցա հերթի մեջ էի, ու նենց հաճելի ու սիրուն ձյուն էր գալիս, որ հեչ չէի նեղվում, որ սպասում էի
ինքը վերջացրեց, ես էլ դե մեջքով էի՝ քաղաքավարությունից դրդված, գնաց մոտեցա, որ ես միացնեմ, տեսնեմ նստելա, թե՜....
մինչև էդ էլ նկատել էի, բանկի կողքով անցնելիս, որ աշխատողներից մեկը, ով ոստիկանի հագուստով էր, դռան մոտ կանգնած նայում է, թե ոնց եմ մոտենում մի սարքին, հետո մյուսի մոտ հերթ կանգնում...
գնում եմ, քարտս մոտեցնում, ու....չի մտնում, նորից եմ փորձում, էլի չի լինում, արդեն մի քանի փորձից հետո ջղայինանում եմ համ իմ համ սարքի վրա :angry, դե զգում եմ ինքն էլ ՝ ոստիկանը, կանգնած ապուշացած նայումա, նայեցի ու շատ հանգիստ խնդրեցի օգնել. (կարծում եմ ամոթ բան չկա), ու ինքը կիսադոդաքմծիծաղախառը մոտեցավ, ասում եմ կօգնեք չի լինում.:unsure
մեկ էլ իրա էդ դեմքի արտահայտությունը վրան, ասումա.

- ոնց չի լինում է՜-ու նենց յանիմ ես հինավուրց, եսիմ որ ջհանդամից եմ, քարտից էլ օգտվել չգիտեմ, պարապ եմ իրան եմ խոսացնում, :beee
այն ինչ, էն ինչ վիճակում եմ, որ մտածում եմ, սա էլա երևի փչացել, էն աղջկանից հետո :}, ու իրան եմ դիմում...
մեկ էլ մի քիչ սպասեց, իբր որ ուղղվի ,ու ասեց.
- մոտեցրե՛ք,- ( դեմքի արտահայտությունը չենք մոռանում:)) ) մոտեցրեցի ու........:fool ձեռքիցս վերցրեց, ուղղեց ու...հոպլյա՜....


ու ես ինքնաբերաբար դարձա իմ վերը թվարկածը :fool


էլ ինչ ասեմ, մարդ էլ 2 տարի քարտով աղքատավարձը ստանա, ու ....ամո՛թթ:angry
նենց էլ վերջում ինձանից գոհ եկա անցա, ոնց որ աղքատավարձս նստել էր, ինքն էլ չէր տալիս :lol :toshakaru tati

հ.գ՝
մեկ մեկ կարելիա մեզ էլ հոգնել :}

Նաիրուհի
16.12.2013, 16:46
Տանը նստած խոսում ենք սերժի հոր մահվան մասին, մեկ էլ մի ահագին ժամանակ հետո ախպերս ասում է.
-Էս սաշիկի հերն է՞լ է մեռել փաստորեն։
:D
Ու շարունակում է.
-Դրան տեղն է, այ տենց թող մղկտա։
:lol

Շինարար
16.12.2013, 16:57
Տանը նստած խոսում ենք սերժի հոր մահվան մասին, մեկ էլ մի ահագին ժամանակ հետո ախպերս ասում է.
-Էս սաշիկի հերն է՞լ է մեռել փաստորեն։
:D
Ու շարունակում է.
-Դրան տեղն է, այ տենց թող մղկտա։
:lol
Տենց հին զրույց կա է, որ ասում ա՝ բալա ջան, նենց ապրի, որ ինձ չհայհոյեն:

Vardik!
28.12.2013, 16:45
Ուրեմն մեր տան մոտի խանութներից մեկում վաճառողուհիները միշտ 2-2 են աշխատում: Մի օր էլ մեր բարեկամներից մեկը մտավ էդ խանութը,հետո դուրս գալով ասեց.
-Արա՜,էս խանութի աշխատողներն էս ինչ թարս են: Մեկը սի՜րուն-սիրուն,մեկն էլ գեշ-գեշ: Գոնե խառնեն բաժնեն: :lol

CactuSoul
03.01.2014, 21:22
Հեռուստացույցով ինչ-որ հումորային հաղորդում էր, մեկը սև թիկնոցով, գլխարկը գլխին քաշած՝ էնպես, որ դեմքն էլ չի երևում, մանգաղն էլ ձեռքը... դե մի խոսքով, իմացաք, թե ում/ինչի մասին ա խոսքը :D... եկել ա մյուսի մոտ ու ասում ա՝ «ինձ չես ճանաչո՞ւմ»: Սա էլ թե՝ չէ, մանգաղավորը սկսում ա հուշել, սա նորից չի ճանաչում... Մեկ էլ մաման, թե՝ «Ես իմացա. էս բանվորի արձանը չի՞»: Մի պահ ուշադիր նայեցի դեմքին, զգացի, որ լուրջ ա հարցնում, ու փռթկացրի :D Ասում եմ՝ «վայ, մամ, էս հո լրիվ անեկդոտ էր», ասում ա՝ «ինչի՞, որ արձանը կարող ա խոսի, դրա համա՞ր» :D:D

Alphaone
03.01.2014, 21:43
Տորթ եմ սարքում(մեր տանեցիների համար էս արդեն իսկ զվարճալի պատմություն ա): Ամեն ինչ սիրուն դասավորեցի, մի քանի անգամ բաղադրատոմսը ստուգեցի, պարզվեց միքսերը չի միքսում: Քանդեցի, բզբզեցի, լար էր կտրվել, սիրուն փաթաթեցի, սկսեցի հարել: Տեղավորեցի ջեռոցում, անցա կրեմի աշխատանքներին: Ձմռանը, չգիտես ինչ հրաշքով հայտնված ճանճ պտտվեց, պտտվեց, ուղիղ կրեմի մեջ ընկավ: Արդեն հուսահատվում էի, կրեմի համար կաթ չկար, գյուղաքաղաքն օգնույթան հասավ, զանգերով տնական կաթ հայթայթեցի, նորից կրեմը սարքեցի, մինչև էս ամենը գլուխ կբերեի, խմորը, որ ջեռոցում էր, վառվեց: Հիմա էլ կրեմ ունեի, խմոր չունեի, արդեն գրեթե աչքերս լցրած նորմալ խմորն էլ սարքեցի, զարդարեցի, վերջում մրգերը շարեցի (արտակարգ համեղ մրգային տորթ է) ու դրեցի սառնարան՝ ըստ բաղադրատոմսի, որին սրբորեն հետևել էի, պետք է 2 ժամ սառնարանում մնար: Երբ սառնարանից հանեցի, տեղով գեղեցկություն էր, բա բո՜ւյրը... Ինքնասիրահարված ժպիտով տանում եմ հյուրասենյակ, հանկարծ դուռը կտրուկ բացեցին ու տորթս ցրիվ եկավ հատակին: Համն էդպես էլ չտեսա :D

Վահե-91
11.01.2014, 01:16
Ընկերներիցս մեկին մի աղջիկ անընդհատ զանգում ա, ինքն էլ գործի տեղը ժողովի ա էտ պահին լինում: Սմս ա գրում, որ հետո կզանգի: Ու տեքստը սխալմամբ ուղարկում ա շեֆին:
...
«Շունիկ, ես քեզ հետ կզանգեմ»
...

keyboard
11.01.2014, 01:20
Ընկերներիցս մեկին մի աղջիկ անընդհատ զանգում ա, ինքն էլ գործի տեղը ժողովի ա էտ պահին լինում: Սմս ա գրում, որ հետո կզանգի: Ու տեքստը սխալմամբ ուղարկում ա շեֆին:
...
«Շունիկ, ես քեզ հետ կզանգեմ»
...

Գոնե փիսիկ, նատուռի շունի՞կ :D

Վահե-91
11.01.2014, 01:20
Գոնե փիսիկ, նատուռի շունի՞կ :D
ի՞նչ կապ ունի, մեկ ա տղա ա շեֆը :D

Շինարար
11.01.2014, 02:04
Տորթ եմ սարքում(մեր տանեցիների համար էս արդեն իսկ զվարճալի պատմություն ա): Ամեն ինչ սիրուն դասավորեցի, մի քանի անգամ բաղադրատոմսը ստուգեցի, պարզվեց միքսերը չի միքսում: Քանդեցի, բզբզեցի, լար էր կտրվել, սիրուն փաթաթեցի, սկսեցի հարել: Տեղավորեցի ջեռոցում, անցա կրեմի աշխատանքներին: Ձմռանը, չգիտես ինչ հրաշքով հայտնված ճանճ պտտվեց, պտտվեց, ուղիղ կրեմի մեջ ընկավ: Արդեն հուսահատվում էի, կրեմի համար կաթ չկար, գյուղաքաղաքն օգնույթան հասավ, զանգերով տնական կաթ հայթայթեցի, նորից կրեմը սարքեցի, մինչև էս ամենը գլուխ կբերեի, խմորը, որ ջեռոցում էր, վառվեց: Հիմա էլ կրեմ ունեի, խմոր չունեի, արդեն գրեթե աչքերս լցրած նորմալ խմորն էլ սարքեցի, զարդարեցի, վերջում մրգերը շարեցի (արտակարգ համեղ մրգային տորթ է) ու դրեցի սառնարան՝ ըստ բաղադրատոմսի, որին սրբորեն հետևել էի, պետք է 2 ժամ սառնարանում մնար: Երբ սառնարանից հանեցի, տեղով գեղեցկություն էր, բա բո՜ւյրը... Ինքնասիրահարված ժպիտով տանում եմ հյուրասենյակ, հանկարծ դուռը կտրուկ բացեցին ու տորթս ցրիվ եկավ հատակին: Համն էդպես էլ չտեսա :D

Որ Երևանում սովորում էի, մամաս ինձ հյուր էր եկել: Մաման ճանապարհը շատ ծանր ա տանում, վատ էր զգում, որոշեցի՝ իմ միայնակ ապրելու ընթացքում ձեռքբերած խոհարարական հմտությունները ցուցադրեմ: Ծաղկակաղամբով ձվածեղ եմ սարքում էլեկտրական պլիտայի վրա՝ էն քարից որ լինում են: Մի անմահական տեսք էր ստացել՝ կանաչիով զարդարած և այլն՝ մի հրաշք, էն կարգի, որ վախում եմ մինչև հասցնեմ սեղանին, տեսքն էն չլինի, գոռում եմ՝ մաաամ, հլա արի տես՝ ինչ եմ սարքել, ու ոգևորության ու զմայլանքի մեջ ոտքս էլեկտրականության լարին եմ գցում, պլիտան շուռ տալիս, հետն էլ թավան ու էդ գլխուգործոցս հայտնվեց գետնին:)) Ահագին տխուր պատկեր էր, գոնե հասցներ տեսներ նոր:

Lílium
13.01.2014, 14:22
Վերջերս պապիկս լավ չէր զգում,տարանք բժշկի: Բժշկուհին էլ վերնաշապիկը բարձրացրեց ու ստամոքսի հատվածում սեղմումներ ա անում,հետո հարցրեց. « Հայրիկ ջան,ինչու՞ եք լարվում»: Պապիկս էլ մի քիչ մտածեց ու պատասխանեց. « Ուրախությունից է,բժշկուհի ջան»: :D

Անտիգոնե
14.01.2014, 20:11
2 րոպե առաջ..:D
Զվարճալի պատմություններ թեմայում որոշ ակումբցիների գրառումներն եմ կարդում: Երբեմն ժպտում եմ, երբեմն անզուսպ ծիծաղում: Մայրս թաքուն մոտենում է ու կողքիս կանգնած ինքն էլ ընթերցում: Ես նկատելով.
-Մամ հինչ պենիյը՞ս, բալքամ (գուցե) սա հանց տեքստա վեր չի կարելի տու կարթիս:
Մայրս, որ բոլորովին վերջերս է համացանց մտնել սովորել և որ մինչև հիմա իրեն ծանոթ կայք էջերում դեռ հայատառ տեքստի չէր հանդիպել, հուզումնալից պատասխանում է.
- Վաաաա... մաքուր հայերենա է կիրած: Պա սա հու՞նց կարողա փիս պեն ինի :)

Alphaone
15.01.2014, 15:31
ու թեև ես ամբողջ էությամբ դեմ եմ գռեհկությանն, իսկ էս պատմությունը տեղով թյուրիմացություն է, բայց պիտի պատմեմ...
Փոքր ժամանակվանից ցուցանակները կարդալու անկապ սովորություն ունեի, որ մինչև հիմա պահպանվել է: Սևանի ափին մի լողափ կա՝ Գոռի լողափ: Մի քանի օր առաջ ուժեղ քամին «գ» տառը ձյունով էր ծածկել ու Երևան-Գավառ երթուղայինում մեկը կիսաապշած՝
- Հլը նայեք ինչ ա գրած, արա՜...

Ռուֆուս
15.01.2014, 15:54
Մի դեպք հիշեցի...

Մի անգամ Երևանից տաքսիով Գյումրի եմ գնում, հետևում ես էի ու գերմանացի մի զույգ, դիմացն էլ վարորդի կողքը նստած միջին տարիքի, կարմիր մազերով, միջին վիճակագրական հայ կինարմատ: Մեր համար գնում ենք, գերմանացիներն էլ ամբողջ ճանապարհին իրար հետ գերմաներեն են խոսում, մեկ էլ էս կինը շուռ եկավ ինձ ու ասում ա.
- Ուֆ, էս պարսիկներն էլ:
Ես էլ անակնկալի եկա ու անմեղ հայացքով հարցնում եմ.
- Ի՞նչ պարսիկներ:
- Կողքիդ նստածները, գլուխս տարան, ասա ինչ եք կորցրել Հայաստանում, գնացեք ձեր Պարսկաստաններում վեր ընկեք:
- Բայց իրենք պարսիկ չեն, գերմանացի են, գերմաներեն են խոսում:
- Դու գերմաներեն գիտե՞ս:
- Չէ:
- Բա ի՞նչ գիտես, թե գերմաներեն են խոսում:
- Գերմաներեն չգիտեմ, բայց կարողանում եմ լեզուները տարբերել: Համ էլ հեչ պարսիկի նման չեն, սպիտակ մաշկով, շեկ մազերով:

Տենց մի քանի րոպե լուռ գնացինք, բայց դե ինքը տակը մնացողը չէր, էլի շուռ եկավ.
- Հիմի ուզում ես ասել, որ շեկ պարսիկ չի լինու՞մ:
- http://www.drfc-vsc.co.uk/Smileys/aaron/suicide.gif

Ռուֆուս
15.01.2014, 18:12
Վերևներում Ալֆայի տորթի պատմությունը կարդացի, մի բան էլ հիշեցի մանկությունիցս...

1990 թիվն էր, փոքր հորաքույրս ամուսնանում էր: Մամաս ասել էր, որ ամուսնական տորթը ինքն էր թխելու ու հարսանիքի նախորդ գիշերը մեծ հորաքրոջս աղջկա հետ անցավ գործի: Հորքուրներիս ու հորեղբորս երեխեքն ու թոռներն էլ էին մեր տան, փոքր երեխեք էինք, մեր համար գիշերը չքնելու հարմար պատրվակ էր ու ամբողջ գիշեր արթուն մնացինք, խաղացինք, կողքից էլ տորթի պատրաստման գործընթացին հետևելով, միքսերի ճաղերի վրայի կռեմը լպստելով և այլն: Տորթն էլ ինչ տորթ, իսկական գլուխգործ էր, մեծ, երեք հարկանի, երկրորդի հարկի մի մասը փորած մեջը երկնագույն ժելեով լիճ, լճի վրա էլ շաքարից կարապներ: Մենակ թե էդ ժելեն ոչ մի կերպ չէր ուզում հայտնվել նախատեսված փոսի մեջ, հա տորթի վրայից սղղում, ընկնում էր սեղանին: Ամեն անհաջողությունը մեր մոտ ծափ-ծիծաղ էր առաջացնում, վերջը մի քանի հոգով ժելեն բռնեցինք տեղը գցինք, զույգ կարապները վրան դրեցինք ու քանի որ սառնարանում հնարավոր չէր տեղավորել, դրսում դրեցինք: Մեր թաղում էլ լիքը կատուներ կային, դրա համար հերթով ամբողջ գիշեր հերթապահում էինք, որ հանկարծ կատուները տորթին մոտիկ չգան:

Հաջորդ օրը տորթը տեղավորեցինք վարձած ԼԱԶիկ թե ՊԱԶիկ ավտոբուսի մեջ, մենք էլ նստեցինք ու գնացինք հարսանիք: Էդ թվերին Գյումրիի ճանապարհներին մի մետր հարթ տեղ չկար, ամենուր դաժան փոսեր էին: Ու էս ավտոբուսի էշ վարորդը արագության տակ մի հատ նենց մի փոս ընկավ, որ ավտոբուսի մեջ եղածներս, տորթն էլ հետներս մոտ կես մետր վեր թռանք: Ու էդ պահը ոնց որ կինոների էն դանդաղեցված կադրերից լիներ, տորթն օդի մեջ, բոլորս սարսափահար աչքերով, բերաններս բաց տորթին ենք նայում ու հետո ամեն ինչ արագանում է ու տորթն իր երեք հարկով, լճով ու վրայի զույգ կարապներով ցաք ու ցրիվ է գալիս նստարաններին ու հատակին: Ոչ մի բան հնարավոր չէր փրկել, ստիպված գնացինք խանութից երկու հատ անկապ տորթ առանք ու ուշացած հասանք հարսանքատուն: Տարիներ շարունակ խնամիները բամբասվում էին, թե էդքան ասինք տորթը մեր կողմից, մթոմ էդ ինչ տորթեր էինք տարել որ, զատո երբ որ մենք ենք բարեկամներով հավաքվում, միշտ էդ տորթի պատմությունն ենք հիշում ու մի բոլ ծիծաղում:

մարիօ
17.01.2014, 21:21
Էսօր Երևանից Գյումրի եմ եկել, նստել եմ երթուղային, որ հասնեմ մեր տուն: Խելոք նստած ենք, վարորդի ճաշակով կլկլոց ենք լսում ու հլը հերիք չի ինքն էլ ձայնակցում է, բայց էդ չի կարևորը էս պատմության մեջ: Մեր համար գնում ենք, մեկ էլ կողքից մի փսլնքոտ երիտասարդ իր մեքենայով տուր թե կտաս մեր երթուղայինին: Տնաշենը ժամանակ գտավ, Թաթուլի նվաղկուն ձայնն էինք վայելում :think ՈՒ փախա~վ, դե էդ երիտասարդը էլի::D Էս մեր վարորդն էլ ոչ տարավ, ոչ բերեց, ասեց` ժողովուրդ ջան պինդ բռնվեք, կպանք հետևից, ու սկսեց քշել ջահելի հետևից: Մի ողջ երթուղային մոտ 40 րոպե դըխկշըխկում էր, աջ ու ձախ ընկնում, որ հասնեինք մեքենայի հետևից: Ընթացքում էլ թարմ-թարմ հայհոյանքներ էինք լսում, մի երկու տատիկ գոռգռում էին, թիթիզ աղջիկներն էլ նվնվոց դրեցին, մինչև բռնեցինք էդ դամբուլին: :D

My World My Space
20.01.2014, 13:07
Առավոտյան նստում եմ տաքսի, որ գնամ հիվանդանոց՝ մեջքիս համար պրոցեդուրաների։ Զգուշությամբ ու դժվարությամբ նստում եմ։
Վարորդը.
- էթում ես փրթե՞ն, ախպերս
- չէ, հլը որ բուժվում եմ։
- հաաաա՜, ո՞ր յան ենք էթում
- Զեյթուն։ Արթմեդ կենտրոնը գիտեք։
- գիդեմ։
Ես ամբողջ ընթացքում հեռախոսով եմ բզբզում, որ տենա զբաղված եմ, չսկսի ընգերոջ աներոջից ու «էսի գորՁ չի» թեմաներից խոսալ։ Մեկ էլ գլուխս բարձրացնում եմ, տենում եմ վապշե ուրիշ տեղ ենք էկել։
- Ուստա, էս ո՞ւր ենք էկել։
- գեմարոյի համար չե՞ս բուժվում, էդի ստեղ ա։
- փաստորեն համ դիագնոզը դրիր, համ էլ ըստ նշանակության բերեցիր էլի,- ծիծաղում ես։
- Աբեր, խի քո մոտ գեմարո չի՞… ես էլ ճիշտն ասած սաղ ճամփին մտածում էի, արա՛, գեմարոյին ի՞նչ բուժել, ճիշտը կդրել-թափելն ա… :lol

Alphaone
20.01.2014, 17:39
Նախապատմություն:
Պատմություն էի «պարապում»: Իմ հանդեպ բռնություն էին գործադրում, միակ մոտիվացիան, որ ինձ քշում, տանում էր ուսուցչուհուս տուն մեկ իր աղջիկն էր, որ իմ միակ մտերիմ ընկերուհին էր դպրոցական տարիներին, մեկ իրենց գարաժը, որտեղ ուսուցչուհուս տղան իսկական սովետական ռադիոխմբակ էր ստեղծել, ինչ սարք ասես չէի քանդում-հավաքում՝ թաքուն: Իսկ այ պատմության թվականներն անգիր անելն ու ընդհանրապես անգիր անելն ատում էի: Տանել չէի կարողանում նաև անգիր անողներին, որ կրակահերթի նման թափում էին ինֆորմացիան, բայց իրենք էլ չէին հասնակում՝ ինչ են դուրս տալիս: Ու հենց վերջին դասին պատկանող մի գերազանցիկի բերեցին, նստացրեցին դիմացս, թե միասին եք պարապելու: Ֆիզիկապես զգացի, թե ոնց են մազերս բիզ-բիզ կանգնում:

Պատմություն:
- Ես իջնում եմ ներքև, դուք կգրեք նախնադարը՝ պալեոլիթ, մեզոլիթ, նեոլիթ... ու չրերին ձեռք չտաք, - վերջում դիտավորյալ ավելացրեց ուսուցչուհիս, իրականում ակնարկելով, որ կարող ենք չիր ուտել:

Իր գնալուց հետո ես բարձրացա, սկսեցի կողքի գրապահարանում դրված պատմության գրքերն ուսումնասիրել: Ե՞րբ էի սովորել, որ մի հատ էլ գրեմ:

- Էդտեղ գիրք չկա, - ասաց գերազանցիկը, - հավաքել տարել ա:

- Էվրիկա, - վերցրեցի մի գիրք, որ թեև դասագիրք չէր, բայց նվիրված էր այդ ժամանակներին, բացեցի, սկսեցի կլանված կարդալ, ավելի հետաքրքիր էր, քան մեր դպրոցական դասագիրքը: Գտա ինչ ինձ հարկավոր էր, գիրքը մի կողմ դրեցի, արագ-արագ գործը գլուխ բերեցի: Գերազանցիկս դեռ գլուխը քորելով գրում էր:
Իջա ներքև, ուսուցչուհիս, տեսավ, բարկացավ, ուղարկեց վերև, աշխատանքս ստուգելու: Գնացի, վերընթերցեցի, ձանձրացա, գերազանցիկը շարունակում էր գրել:
- Չիր կուտե՞ս,- հարցրեցի:
Գլուխը բարձրացրեց, վախեցած ինձ նայեց.
- Բայց ասեց հանկարծ չուտենք:

Ծիծաղեցի, ոչ էլ հասկացել էր, թե ինչի էր ասված՝ չուտեք:

- Ես կուտեմ, բայց չասես, էլի, որ կերել եմ:
- Չեմ ասի, կեր:
Գնացի, մի չիր վերցրեցի, եկա:
- Չէ, դու կասես:
- Հաստատ չեմ ասի:
- Արի էսպես անենք, դու հիմա սա իմ աչքի առաջ կուտես, մի հատ էլ ես կուտեմ, էդ դեպքում վստահ կլինեմ, որ չես ասի:
Իրեն ստիպելով՝ խեղճը մի կերպ կերավ չիրը:
- Հիմա հենց եկավ, ասելու եմ, որ չիր ես կերել, չարախնդացի ես:
Հետո, ամբողջ ընթացքում, երբ ուսուցչուհիս մեր աշխատանքներն էր ստուգում, խեղճը կմկմալով, սարսափած ինձ էր նայում:
- Տետրիդ նայիր, հո չես սիրահարվե՞լ,- բարկացավ ուսուցչուհիս:
- Չէ, ինքն ինձ ատում ա, - խառնվեցի ես :D Գերազանցիկի սրտից էր:

Նարե91
28.01.2014, 18:41
Մոտ 17-18 տարվա դեպք եմ հիշել:
Ձմեռվա ցուրտ օրեր էին:
Մեր հարևանները՝ մարդ ու կին, ամբողջ օրը վեճերի մեջ էին: Մի որոշ ժամանակ անց հասկացան, որ էդպես երկար շարունակվել չի կարող...պիտի ամուսնալուծվեն ու վերջ:
Երկու աղջիկ-էրէխա ունեին՝ մեկը 4 տարեկան, մյուսը ՝ 5:
Ամեն ինչ կարգավորել էին, մնում էր տեսնեին, թե էրէխեքից ով ա հոր մոտ մնալու, ով՝ մոր մոտ: Ու էդ հարցը պատկերացրեք, հենց էրէխեքին էլ տալիս են:
Էս խեղճ էրէխեքից մեկը՝ մեծը, էդ հարցից սկսում ա լաց լինել ու ոչ մի բառ չի պատասխանում, մյուսն էլ՝ փոքրը, հարցը լսելուն պես, իրան չի կորցնում՝ հարցին հարցով ա պատասխանում. :hands

- Իսկ սանկեն /սահնակը/ ո՞ւմ մոտ ա մնալու: :B

Jarre
29.01.2014, 03:49
Չուկի էս (http://www.akumb.am/showthread.php/63924-%D4%BC%D6%80%D5%A1%D4%B2%D5%AC%D5%A9?p=2462918&viewfull=1#post2462918) գրառումը տեսա ու միանգամից մի պատմություն հիշեցի :D

Ուրեմն ծանոթներիս հետ մի 15 տարի առաջ Վրաստան էինք գնացել գործով։ Մի օրը անցկացրեցին մեր գործընկերներից մեկի գյուղի տանը։ Իմ անկողինը լուսամոտի կողքն էր։ Էտ իմ սիրած բաներից մեկն ա։ Սիրում եմ քնելուց առաջ սենյակի լույսը անջատել, վարագույրը բացել ու անկողնում պառկած լուսամուտից նայելով քնել։ Իհարկե էս իրավիճակը ամուսնությունիցս հետո կտրուկ փոփոխվեց՝ շատ ավելի հաճելի զբաղմունք հայտնաբերելուս պատճառով։ Սակայն, քանի որ ես դեռ ամուսնացած չէի, հետաքրքիր զբաղմունքներն էլ շատ չէին, ես ճարահատյալ կրկին լուսամուտի մոտ էի։

Քունս չի տանում։ Արդեն գիշերվա երեքն է, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում քնել։ Աշուն է։ Տանը ցուրտ է։ Տաք վերմակի տակ պաղկված դուրս եմ նայում։ Լուսամուտից բացվող գյուղական խաղաղ ու անշարժ գիշերային պատկերը խախտվեց մեր հայ ընկերներից մեկի ափաթ-թափալ վազքով։ Ուրեմն պատուհանից ուշադիր նայում եմ, ու տեսնում, որ էս մեր Գևորգը կիսահագնված վիճակում վազում ա դեպի զուգարան։ Դե էտ զուգարաններն էլ գիտեք, չէ՞ ոնց են։ Իսկական փայտե խուց։ Բայց էս մեր տան տերը նոր-նոր էր վերանորոգել զուգարանը։ Համարյա ճեղքեր չկային։ Հերմետիկ փակված մեր բիոզուգարանների գյուղական, փայտե տարբերակն էր։ Էն ժամանակ էլ Վրաստանում գիշերները հովհարային անջատումներ էին լինում։ Ուրեմն էս Գևորգը զուգարանի դուռը բացեց, մտավ ու...... Ու էտ զուգարանից հո մի կայծակ չթռավ դուրս։ Աչքերս թռան ճակատիս։ Ինձ թվաց անքննությունից մոտս արդեն գլյուկներ են սկսվել։ Տեղերիցս վեր թռա, աչքերս տրորեցի ու էլի դուրս նայեցի։ Ի՞նչ տեսնեմ։ Էս մեր խեղճ Գևորգը, տռուսիկը մինչև ծնկները իջացրած, ութ գրելով զուգարանից դուրս եկավ ու քիթ բերնի վրա ընկավ գետնին։

Հիմա ես վազելով դուրս եմ գալիս տանից, որ Գևորգին էտ ***ի միջից հանեմ ու ձեռի հատ տան տիրոջն եմ արթնացնում։ Ասում եմ՝ «Գիվի, տուալետ վզառվալսյա, ա վ տուալետե բիլ Գևոռկ։ Բիստռո վիխոդի վո դվոռ»։ Ասում ա՝ «Բիջո, կակ էտո Գևոռկ վզառվալսյա»։ Ասում եմ՝ «Նէ Գևոռկ, ա տուալետ, ա ոն բիլ վ տուալետե, բիստռո վիխոդի վո դվոռ»։ Մեկ էլ էս Գիվին խնդմրտոցը գլուխը գցեց ու խոմ չի հայհոյում, խոմ չի հայհոյում, ասում ա արա ես ձեզ քանի՞ անգամ ասեցի, որ էտի ձեր տան զուգարանը չի, որ դուռը փակեք, դուռը չի կարելի փակել, չի՛ կարելի.....

Փաստորեն էտ փոքրիկ նորակառույց զուգարանի դուռը մենք փակել էինք ու արտաթորանքի մեթանի կամ ես իմ ինչը կուտակվել էր էնտեղ։ Էս խեղճ Գևորգը փորացավով վազում ա էնտեղ, տռուսիկը հանում ա ու շուտ պպզում ա ու ուզում ա մոմը վառի։ Ու էտ պահին պայթում ա։ Լավ ա լուրջ վնասվածքներ չէտ ստացել։ Մի օրից դուրս գրեցին։ Բայց խեղճը նենց էր ազդվել, որ էտ դեպքից հետո օրերով զուգարան չէր մտնում։ Խայտառակություն.... Հավատներդ չի գա, բայց իմ աչքով եմ տեսել։

Թամարա
29.01.2014, 22:37
Ամիսներ առաջ, մի կոնֆերանսի ժամանակ, մի տղայի հետ ծանոթացա, ով հայերենին նորմալ չէր տիրապետում ու խնդրել էր, որ օգնեմ իրեն այդ հարցում...ամիսներ անց ֆբ-ում էս տղային ասում եմ. - Քիչ-քիչ հունի մեջ ենք ընկնում: Պատասխանի մեջ Դուք-ով դիմեց, ասացի. - Արդեն ահագին ժամանակ է ընկերներ ենք, առաջարկում եմ անցնել ավելի մտերմիկ զրույցի: Հարցրեց թե բա ՛՛մտերմիկ զրույց՛՛ ինչ ա նշանակում,- մեկ էլ,- բա լավ արդեն google պերեվոդչիկով թարգմանեցի... Ասի, սպասի տեսնեմ, ոնց ա թարգմանում, մեկ էլ որ չտեսա ՛՛ինտիմ զրույց՛՛ ա թարգմանել... էդ հլը հեչ, բա որ ՛՛հունի մեջ ընկնել՛՛-ը թարգմանեցի...

Chuk
05.04.2014, 13:06
Գրքիս շնորհանդեսին ներկա ակումբցիները երևի բոլորն էլ արդեն գիտեն, բայց ասեցի ստեղ էլ պատմեմ:

Ուրեմն նստած մակագրում եմ գրքերը, հերթով մոտենում են: Բնական է, որ եկածների բացարձակ մեծամասնությանը ճանաչում եմ: Բայց անծանոթներ էլ կան, սրա կամ նրա ընկերը, գրականությամբ հետաքրքրվող մարդիկ, ֆեյսբուքում հայտարարությունները տեսածներ և այլն: Ու ահա մոտենում է մեկը, ում բացարձակ չգիտեմ ու ակնհայտորեն իրեն էստեղ ոչ մեկը չգիտի: Գալիս է, գովում է, որ բանակի մասին գիրք եմ գրել, էսպես-էնպես, հետո թե խնդրում եմ մակագրի գիրքը:

- Ձեր անունը կասե՞ք, - հարցնում եմ:
- Շմավոն, - պատասխանում է:

Մակագրում եմ «Լավագույն ցանկություններով Շմավոնին, ...»:

Գնում է: Անցնում է մի քանի րոպե, վերադառնում է:

- Խնդրում եմ գրքի վրա անունս էլ նշեք, որ բոլորին պարզ լինի, որ հենց ինձ եք նվիրել, - ասում է:
- Բայց գրել եմ, հես է, «Շմավոն», - բացում ու ցույց եմ տալիս:
- Բայց իմ անունը Գագո է...

:blin:unsure

Chuk
07.04.2014, 21:51
Վա՜յ, Շմավո՛ն, Շը՛մավոն :))

Երբ պարզվեց, որ մեր Շմավոնի անունը Գագո է, թեև իմ մեջ վստահ էի, որ Շմավոն է ասել, այդ օրինակը հետ վերցրի, գրքի նոր օրինակի վրա մակագրեցի Գագոյին:
Էս օրինակն էլ թող մնա, մարդ էս, մի օր մեկ էլ տեսար մեր թաղի «լույսի մարդ», էլեկտրիկ Շմավոնը նորից գործի ընդունվի, իրեն կնվիրեմ:

Էս պատմությունն անցավ գնաց, բայց պարզվեց, որ գրքիս հետ կապված միակ զվարճալի պատմությունը չի:
Էսօր երկու գրախանութ պետք է գրքից օրինակներ տանեի՝ վաճառքի դնելու համար: Տնից վերցրի օրինակները ու ինձնից գոհ գնացի:
Գրախանութներից մեկում պայմանագիրը կնքելուց ու պայմանները վերջնական ճշտելուց հետո գրքերը տվեցի, շնորհակալություն հայտնեցի ու արդեն ուզում էի գնայի, հասել էի դռանը, մեկ էլ աշխատող աղջիկը հետևիցս ձայն է տալիս.
- Կներեք, բայց օրինակներից մեկը մակագրած է...

Vardik!
21.04.2014, 01:00
Այբի գրառումը կարդացի ու հեռախոսազանգերի հետ կապված մի բան հիշեցի: :)

Մոտ մի ամիս առաջ ինձ էլ տենց մի << գովազդային >> զանգ եկավ: Երկար բլբլալուց հետո հարցնում են.
- Մեր ակցիային մասնակցելու համար պետք է Ձեր 28 տարին լրացած լինի:
- Չէ, ես 28 չկամ:
- Բա ե՞րբ կլինեք:
- Ձեզ ե՞րբ ա պետք:
- Մոտ ժամանակներս......
:{ :D

Aperna
21.04.2014, 01:48
Էսօր Երևանից Գյումրի եմ եկել, նստել եմ երթուղային, որ հասնեմ մեր տուն: Խելոք նստած ենք, վարորդի ճաշակով կլկլոց ենք լսում ու հլը հերիք չի ինքն էլ ձայնակցում է, բայց էդ չի կարևորը էս պատմության մեջ: Մեր համար գնում ենք, մեկ էլ կողքից մի փսլնքոտ երիտասարդ իր մեքենայով տուր թե կտաս մեր երթուղայինին: Տնաշենը ժամանակ գտավ, Թաթուլի նվաղկուն ձայնն էինք վայելում :think ՈՒ փախա~վ, դե էդ երիտասարդը էլի::D Էս մեր վարորդն էլ ոչ տարավ, ոչ բերեց, ասեց` ժողովուրդ ջան պինդ բռնվեք, կպանք հետևից, ու սկսեց քշել ջահելի հետևից: Մի ողջ երթուղային մոտ 40 րոպե դըխկշըխկում էր, աջ ու ձախ ընկնում, որ հասնեինք մեքենայի հետևից: Ընթացքում էլ թարմ-թարմ հայհոյանքներ էինք լսում, մի երկու տատիկ գոռգռում էին, թիթիզ աղջիկներն էլ նվնվոց դրեցին, մինչև բռնեցինք էդ դամբուլին: :D

ետ տիպի մի բանել իմ հետա եղել,ուրեմն գործից գալիս եմ տուն երեվի մի երկու տարի առաջ էր,ուրեմն նստել եմ պաշտպանության նախարարությունից միքիչ վերև 62ի կանեցնա նստա շարժվավ մեջը լիքը մարդ,են ամերիկայան կինոների նման մի հատ ուրիշ գազել եկավ հավասարվավ հոպար ես 1000-ը կմանրես՞ ես բա տու մանրեմ,վեկալավ կոպեկը բանը հաշվեց տվեց մարշուտկեն եթումա ելի կանգնաց չի իրար կողքով քշում են մեկել եսի աբգոն արեց եսի ասեցի վայ ես քո մաման....ասին ինչ եղավ բա ֆարշ 1000դրամ տվին ու տթան,պատկերացնում եք ավան են տակի ճամփով նախարության ինչ գոնկայա արել՞:D տենց գոնկա մեկել 3 տարի առաջեինք արել ընգերոգ մերսեդեոսվ նորերե արել:D բայց ամենա սորտը եներ որ պարզվավ նույն 62-ի շոֆեռներիա ու խոսքի ուղեղ էլի ուրեր թռնելու?:D

_Հրաչ_
18.05.2014, 19:28
Մի հարևան տատիկ ունեինք, հոգին լուսավորի:
Տատը կենդանության օրոք մի օր վատանում ա, շտապօգնություն են կանչում: Բժիշկն էլ կատակասեր մարդ ա լինում.
-Տատի ջան, ո՞նց եղավ, որ սկսեցիր քեզ վատ զգալ:
-Դե նստած, սենց կինո էի նայում, տենց վատացա էլի, եսիմ:
-Ախր քեզ ո՞վ էր ասում սեքս կինո նայես, որ մի հատ էլ վատանաս: :D :D :D

einnA
25.05.2014, 22:54
Մեր ճուտիկը կլինի 4 տարեկան։ Ընտանիքով Լեհաստանում են ապրում: Երբ Հայաստան են գալիս, բոլոր բարեկամները խառնվում են իրար ու ճուտն ինչ ուզում է, անում են։ Մի օր "իքիբիր" են պատրաստում, համը մնում է երեխու բերանը, ու ամեն օր իքիբիր ասելով ման է գալիս։

Մի օր երեկոյան տանը նստած նարդի են խաղում տնեցիներով, ու խաղացողներից մեկը զառի հետևից ասում է՝ իքիբիր։ Էս ճուտը լսում է թե չէ, գալիս է, զառը վերցնում ու ասում՝ ձվածեղ :))

einnA
04.06.2014, 23:31
Տատս էր հա պատմում, էսօր էլի հիշել ենք, կիսվեմ․

Ուրեմ շատ տարիներ առաջ մի գյուղացի քաղաք է գալիս, նստում է քաղաքային տրանսպորտ, որ պետք է հասցնի բանվորի արձանի մոտ։ Ճանապարհին հա լարված սպասում է, որ հարմար պահ գտնի ու վարորդին խնդրի պահել արձանի մոտ։ Երբ արդեն գրեթե հասնում են, էս խեղճ մարդն անհանգիստ շուռումուռ է գալիս, ուզում է հիշել, թե որտեղ պետք է վարորդը կանգնի, վերջը, որ զգում է, որ պիտի բացատրի, ասում է․
-Վարպետ ջան, էն համբալի արձանի մոտ պահի էլի։ :))

Նարե91
06.06.2014, 23:10
Կարող ա ՝ հիմա գրեմ, էդքան ծիծաղելի չթվա, բայց ես էսօր սրա վրա մի լավ զվարճացել եմ...
Ծանոթներիցս մեկը պատմեց, որ մի քանի տարի առաջ, երբ նոր են լվացքի մեքենա գնել, իր պապը բավականին զարմացել է, ասում ա՝ սկզբից աթոռ էր դնում , նստում էր մեքենայի կողքին ու դրա աշխատանքին հետևում, զարմանում, ի վերջո ուրախանում, որ էդքան հզոր գործ ա անում էդ սարքը:
Մի օր էդպես կողքը նստած ա լինում, ու երբ քամելու ժամանակն ս գալիս, գիտեք, որ մեքենան սկսում ա ուժեղ ձայներ հանել՝ դրա հետ մեկտեղ տեղից շարժվում ա, կարծես առաջ ա գնում:
Էս պապին էլ, որի աչքը միամիտ կպած ա լինում, վեր ա թռնում տեղից ու շարժվող մեքենային բռնում ա՝ բացականչելով՝
- Ա շան աղջի՛կ, քեզ որ թողեմ, կգնաս էդ մեջիդ լվացքը փռելու: :))

Տրիբուն
09.06.2014, 15:07
Ուրեմն, էս ինչքան ժամանակ ա Ակումբում տարբեր տեղեր կարդում եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ուգաձիծ ա անում: Կարդում եմ ու չեմ հասկանում թե ինչի մասին ա խոսքը: Մի պահ նույնիսկ մտածեցի, որ ինչ-որ հայերեն փիս գրական բառ ա, ու հա ուզում էի բառարանում նայել, բայց ձեռիս տակ չկար: Վերջին անգամ ինչ-որ թեմայում Շինը գրել էր, որ Գալին ա ուգաձիծ անում: Ասի, բայց ախր էս ոնց կար Շինը Գալին ուգաձիծ անի, Սասն էլ բերանը ջուր առած նստի: Ուզում էի, դաժե խառնվեի :B

Սենց ինձ տանջող մտքերով, մի քանի կլիմայական ու մի ղուրուշ ժամային գոտի փոխելով, երեկ առավոտ հասա Փարիզ: Դուրս եմ գալիս օդանավակայանից մի հատ ռուս զույգ ա հետևիցս դուրս գալիս ու իրար մեջ խոսում են, ու կինը ասում ա մոտավորապես հետևյալը. « ... ему никак не угодить ... » :D:D

Ու ես էտ պահին, մի հատ хоп аря, эс дук эл угодить, ара дук инчи угодить ? :D :D Կարճ ասած, երեկ եմ տեղը բերել թե ուգաձիծ անելն ինչ ա:

CactuSoul
09.06.2014, 16:37
Կարճ ասած, երեկ եմ տեղը բերել թե ուգաձիծ անելն ինչ ա:
Բա որ ես սկզբում «ուղղաձիգ» կամ «ուղղագիծ» էի կարդում, անցնում առաջ, ու չէի հասկանում՝ 1) երկրաչափությունն ինչ կապ ունի թեմայի հետ, ու ընդհանրապես ինչ ա նշանակում ուղղաձիգ/ուղղագիծ անել, 2) ինչու են բոլորը համատարած էդ բառի մեջ մի տառ պակաս գրում :D Լրիվ էն անեկդոտն էր․ «Ես էլ ասում եմ՝ խարտոցը ինչի՞ պիտի ծառից ծառ թռնի․․․» :)) Նոր ամենավերջում տառերը հատիկ-հատիկ կարդացի, կպցրեցի իրար ու․․․ :oy

StrangeLittleGirl
09.06.2014, 16:43
Ուրեմն, էս ինչքան ժամանակ ա Ակումբում տարբեր տեղեր կարդում եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ուգաձիծ ա անում: Կարդում եմ ու չեմ հասկանում թե ինչի մասին ա խոսքը: Մի պահ նույնիսկ մտածեցի, որ ինչ-որ հայերեն փիս գրական բառ ա, ու հա ուզում էի բառարանում նայել, բայց ձեռիս տակ չկար: Վերջին անգամ ինչ-որ թեմայում Շինը գրել էր, որ Գալին ա ուգաձիծ անում: Ասի, բայց ախր էս ոնց կար Շինը Գալին ուգաձիծ անի, Սասն էլ բերանը ջուր առած նստի: Ուզում էի, դաժե խառնվեի :B

Սենց ինձ տանջող մտքերով, մի քանի կլիմայական ու մի ղուրուշ ժամային գոտի փոխելով, երեկ առավոտ հասա Փարիզ: Դուրս եմ գալիս օդանավակայանից մի հատ ռուս զույգ ա հետևիցս դուրս գալիս ու իրար մեջ խոսում են, ու կինը ասում ա մոտավորապես հետևյալը. « ... ему никак не угодить ... » :D:D

Ու ես էտ պահին, մի հատ хоп аря, эс дук эл угодить, ара дук инчи угодить ? :D :D Կարճ ասած, երեկ եմ տեղը բերել թե ուգաձիծ անելն ինչ ա:

Ես էլ եմ ահագին ուշ տեղը բերել :D անընդհատ «ուզածիդ» էի կարդում, ուղեղս չէր մտնում, կոնտեքստին չէր համապատասխանում :))

John
09.06.2014, 20:28
Վերջը չիմացանք էդ ուգաձիծ անելը որն ա :D

Ռուֆուս
09.06.2014, 20:37
Ուգաձիծ՝ արմատը ռուսերեն гадить բառն է :)

Թամարա
13.06.2014, 16:02
Մի անգամ, մի քանի տարի առաջ էր, մի մրցույթի ժամանակ հավաքելով 2-րդ թվով ամենաշատ դեմ քվեները հաջորդ փուլից դուրս մնալու վտանգ կար:
Մասնակիցների հետ հերթով զրուցելու ժամանակ վարողը ինձ ասաց.
-Ցավալի է, որ դահլիճի մեծամասնությունը քեզ դեմ է քվեարկել...
Ես պատասխանեցի.
- Ամենացավալին այն է, որ իմ հավանած տղան էլ ինձ դեմ քվեարկեց:
Հաջորդ փուլի ժամանակ դահլիճի համարյա բոլոր տղաները ինձ կողմ քվեարկեցին :D

laro
16.06.2014, 00:52
Մամայենք մեծ ընտանիք են եղել. հինգ երեխա են եղել՝ չորս քուր մի ախպեր: Մեծերով պուճուրներին ուղարկել են քնելու, իրիկունը նստել կինո նայելու, քանի դեռ իրանց մաման ու պապան գործի են եղել: Մի օր գիշերվա հազարին էս երեքի սիտը կոմպոտ ա ուզում, գնում բերում են: Բանկան շատ մեծ ա լինում, երեքով չեն կարողանում խմել, տակը երբու բաժակ մնում ա ու մտածում են, որ իմանան էդ գիշերով իջել կոմպոտ են բերեք պադվալից, կջղայինանան: Ուզում են թափեն, մեծ մորքուրս չի թողնում, ասում ա ափսոս ա: Բոլորով գնում փոքր քրոջը հանում են քնից, էդ կոմպոտով բաժակը բերանին մոտեցնում, խմացնում քնացնում են: Առավոտը վեր են կենում, մեծ մորքուրս քնած մորքուրիս ասում ա.
-Գոհար երազիս էն Անոն կոմպոտ էր ինձ խմացնում(Անոն հարևանն ա):
-Հա լսի ես էլ եմ տենց բան հիշում, ինձ էլ էր խմացնում, տենաս էդ ինչ ա Սուսան :))
****
Մի օր էլ փոքր մորքուրիս առավոտը վեցին քնից հանել են, խաբել ասել ութն ա, խեղճին էդ ժամին դպրոց ուղարկել :))
****
Մի օր չորս քուրիկնեով սև ու սպիտակ հեռուստացույցով ինչ-որ արտասահմանյան երգի մրցույթ են նայելիս լինում ու ախպորը քնացնելու ժամանակն ա լինում, չեն կարում կտրվեն հեռուստացույցից, հերթափոխով արագ օրորում են, որ գան նայեն, դուրս են գալիս մի րոպե չի անցնում քեռիս լացում ա... ու տենց անընդհատ չի թողում նայեն էդ մցույթը: Մեծ մորքուրս վերջը ջղայինացած գնում ա թափով մի հատ հրում ա էդ օրորոցը, որ մի քիչ երկար օրորվի, հասցնի գնա նայի տեսնի ինչ եղավ, մինչև հասնում ա, քեռիս սկսում ա ուժեղ լացել, գնում են տեսնում քեռուս շուռ են տվել :)) Տատիս «շան լափը գլխներին ա լցնում :)) » ու ցտեսություն մրցույթ, հեռուստացույցն անջատվում ա :))
****
Երկրորդ մորքուրս դեմք ա եղել. տան կռվարարն ա եղել :)) Ասում են հենց մեկի հետ կռվում էր ասում էր. «Դե էն տվածս հետ տուր է, դե հետ տուր»: Մի օր էլ էլի ասել ա. «Դե որ տենց ա Սուսան, էն իմ տված գրիչը հետ տուր»: Սուսանն էլ խելոք բերել հետ ա տվել: Հետո մեղայական բովանդակությամբ նամակ ա գրել, բազում բազմահազար ներողություններ շռայլել ու որպես պատիժ էդ գրիչից մի հատ էլ ա տվել :)) Մեկ էլ էդ մորքուրս կոնֆետը հոտով գտել ա :)) Էդ ժամանակ տունը տաս երեխա են եղել, իրանց հինգին գումարվել են նաև Տատիիս քրոջ հինգ երեխեքը, որոնք մեկը մեկից չար են եղել: Տատիս հյուրասենյակի դուռը կողպել ա, որ տան ՀՍԿԱՅԱԿԱՆ քանակության շոկոլադը միանգամից չիրացնեն: Մորքուրս գնացել ա հյուրասենյակի հակառակ կողմի դռան փականը տատի տանն եղած ժամանակ աննկատ բացել ա ու տատի տունը չեղած ժամանակ կոնֆետների վրա հարձակում են գործել :)) ՈՒ վերջում. «Շատ-շատ մի ծեծ ուտենք, անցնի գնա. բայց զա տո կանֆետը կերանք :))» : ՈՒ մի օր էլ գազը մաքրելուց են եղել, էն վրայի չորս սև կլոր բաներից վերջում մեկը պակասել ա, չեն կարողացել գտնել, վերջը էդ մորքուրիս են կանչել թե հոտով գտի :)) Էս մորքուրս էլ յանի կատակի ա տվել սկսել ա հոտ քաշելով գնալ դեպի գազը, հասել ա էն մասը որտեղ էդ սև կլորը չի եղել, գլուխը թեքել ա ու տեսել ա որ մի հատի վրա երկու հաս են դրլ հանել տվել ա :))) և ինքը համարվել ա տաղանդավոր հոտով գտնող անձնավորություն:
****
(էս դեպքերից երկար ժամանակ անց)
Մորքուրներիս երեխեքը չորսով՝ երկու աղջիկ, երկու տղա հավաքվել են տատիիս տանը ամառային արձակուրդներին ու էնտեղ են մնացել իննսունականներին: Տանը ապրել են նաև տատիս, պապիս, քեռիս ու փոքր մորքուրս: Մի օր չորսով խաղալուց են եղել թաղում, թաղի երեխեքն սկսել են փոքս փայտի կտորներ շպրտել իրանց վրա, մի քանի անգամ ասել են խելոք մնացեք, չեն լսել, սրանք էլ չորսով բռնել են էդ սաղ թաղի երեխեքին մի լաաավ ծեծել :)) էն կարգի են պատերազմել, որ ամբողջ թաղը մորքուրիս վրա կռիվ ա եկել, ասում են չէին հանգստանում րոեն մեկ, մեկը գալիս էր, կռվում մորքուրիս հետ: Մորուրս բոլորին տուն ա կանչում ու վախացնում, որ քեռն գա պետք ա ասի: Իսկ քեռիս ահ ու սարսափ ա եղել երեխեքի համար: Բոլորը սրտատրոփ սպասել են քեռիի գալստյանը: Նստել են սեղանի շուրջ հաց ուտելու. անխոս, շունչները պահած, սառած...Էս քեռիս հազացել ա, երեխեքից մեկը մի կերպ կմկմալով ասել ա առողջություն :)) ՈՒ էդտեղ ծիծաղները չեն կարողացել պահել փռթկացել են: Մորքուրս էդտեղ ասում ա. «Էսօր իմանաս գլխիս ինչ են բերել, սաղ թաղը կռիվ ա եկել»: Քեռին ասում ա. «ինչ ա եղել», մորքուրն ասում ա. «էն թաղի Համլետին են ծեծել ու վապշե լրիվ երեխեքին ծեծել են»: ՈՒ ստեղ դադադադաաաամ... բոլորը սառած սպասել են, որ հեսա պատժվում են: Քեռին ասել ա «Լավ են արել, ապրեն իրանք»: ՈՒ էդտեղ մե քեֆ մե ուրախություն :))
****
(Ավելի անց)
Մի օր ես ու քուրս տունը մենակ ենք, ինքը մի երեք-չորս տարեկան ա, ես էլ դպրոցական եմ: մի երեք ժաշ աթոռին թռվռում էր, չէր հանգստանում ու մտադրված խանգարում էր, չէր թողում դաս անեմ: Ես էլ էդ ընթացքում չէի կարում դաս անեմ ու չէի էլ կարում ձենը կտրեմ: Վերցրեցի քրոջս բերանը սկոճեցի ու հեեենց էդ պահին տատը մտավ տուն ու էէէն վերևի «շան լափից» մի հատ էլ մ գլխին լցրեց: ԻՍկ քուրս անմեղ զոհի դերում սկսեց լացել: Տիպ էր...
****
Մի օր էլ քուրս դրսից տուն ա գալիս ու տեսնում ա սառնարանի դուռը բացած ա ու մեղրի մեեծ բանկան ջարդված ա: Տատս էդ պահին գալիս ա, ասում ա ինչի ե ջարդել, ասում աես չեմ. տատս պնդում ա որ չխաբի, ասի որ ինքն ա, քուրս էլ չի հանձնվում ասում ա ինքը չի: Վերջում տեսնում ա չի կարում ապացուցի ասում ա քիրս ա արել: Գնացի տուն ու սաղ իմ վրա կոտրվեց, «վկայությունների» համաձայն:
****
Ես էլ սուրբ չեմ եղել. մի օր քրոջս խաբել ասել եմ մեկին հրել գցել եմ երրորդ հարկից մահացել ա, հիմա ինձ են ման գալիս, որ տանեն ինձ բանտ: Փախած եմ, բախչում են սրանից հետո ապրելու, ոչ մըկին չասես, որ էստեղ եմ ու ինձ թաքուն հաց ու ջուր բեր: Էս խեղճը հոնգուր-հոնգուր լացում էր :))
Մի օր էլ խաբլ ասել եմ օձը հետևիցդ ա ընկել խոտերի միջով վազում ա հետևիցդ, մինչև տուն շնչակտուր վազլով եկել էր :))

հ.գ. կարող ա շատ ծիծաղալու չեն ձեր համար, բայց ես ահագին ծիծաղել եմ մամայենց վրա: Դեմք են եղել, կուզեի իրենց փոքր ժամանակ տեսնել: Հա մեկ էլ տատիս մաման հենց տեսել ա պապս տուն ա գալիս, ասել ա «Վայ բալա ջան, հերներդ եկավ վայ այ վայ հլը խելոք մնացեք, ես վախում եմ» ու սկսել ա իրան դզել, շորերն ուղղել ու ձիգ նստել :))

Ruby Rue
16.06.2014, 23:46
Էսօր գործի տեղն են պատմել, ծիծաղից մեռել էինք:

Ուրեմն մեծ խմբով, որում նաև կույր մարդիկ կային, գնում են ինչ-որ եկեղեցի ուխտագնացության: Հերթով մոտենում են խորանին, համբուրում ավետարանն ու մեղքերի թողություն խնդրում: Հերթը հասնում է մի կույր տղայի, մոտենում է խորանին, բայց քանի որ նախորդը դեռ չէր հեռացել, համբուրում է ոչ թե ավետարանը, այլ նախորդի մեջքն ու մտախոհ ասում.
- Տեր աստված, թողություն տուր իմ մեղքերին:
Իսկ ում որ համբուրել էր, էլի չէր տեսնում, ու լա՜վ անակնկալի գալով պատասխանում է.
- Գիտեի որ շատ լավն եմ, բայց չգիտեի որ արդեն սուրբ եմ: :D

Ասում են, իրենք էն կարգի են սկսել ծիծաղել, որ դրսից մարդիկ մտել են եկեղեցի ու ուզեցել են ասել, որ չի կարելի աղմկել եկեղեցում, բայց երբ տեսել են, որ քահանան էլ պակաս չի ծիծաղում, բան չեն կարողացել ասել: :))

Ingrid
27.06.2014, 22:53
Դպրոցում պատմությունից «Արյունոտ կիրակի»-ն էինք անցնում: Գրատախտակի մոտ վատ սովորող աշակերտ էր կանգնած: Ուսուցիչն հարցրեց.
-Իսկ կարո՞ղ ես ասել՝ շաբաթվա որ օրն է տեղի ունեցել Արյունոտ կիրակին:
Էս տղան տանջվածի դեմք ընդունեց, թե քիչ չէ դասը չգիտեմ, հետն էլ սկսել են հարցեր տալ, վի վայրկյան իբր մտածեց ու...
-Շաբաթ օրը, ընկեր -յան:

insider
30.06.2014, 10:39
Ոնց որ Էլմոն էր ասում, էս առաջնության սցենարի հեղինակը Ջորջ Ռ.Ռ. Մարտինն ա :))

Մարդ մի բան որ չի կարդացել, բնականաբար, դրա հետ կապված կատակն էլ չի հասկանում: Ռուֆուսի այ էս կատակ-գրառումը տեսա ու մի բան հիշեցի:
Շատ վաղուց երաժիշտների հետ մի սեղանի շուրջ նստած զրուցում էինք: Միայն ես երաժիշտ չէի: Լավ ժողովուրդ էին՝ ասում, խոսում, ծիծաղում էինք: Խոսում էինք տարբեր բնագավառներից, քննարկում տարբեր թեմաներ: Լավ ակտիվ մասնակցում էի՝ հետ չէի մնում: Մի քիչ որ գինովցան, սկսեցին մասնագիտականին անցնել: Էսօրվա պես հիշում եմ, անընդհատ «մասնագիտական» կատակներ էին անում ու ծիծաղում: Այ այստեղ վերջս էկավ: Փորձեմ հիշել կատակներից մեկը: Մոտավորապես սրա պես մի բան էր /պայմանական/.

- Հիշում եք, որ էսինչ համերգի ժամանակ, որ Բեթհովենի Լուսնի սոնատն էինք նվագում Ժաննան «սի բեմոլի« փոխարեն «լյա մինոր» նվագեց ...:D
- Հաաաաա, ոնց չէ ... :D
- Աաաաա, բա Չայկովսկուն նվիրվածի համերգի ժամանակ Սիմոնյանը օկտավան դո-ով էր ուզում սկսել ... :D

Ու մի ծիծաղ, մի քրքիջ, մի ուրախություն, մի ուշքներն անցնում ա ...
Արդեն դմբո դեմքով լսում էի սրանց կատակները ու լուռ միայն ժպտում:

մարդագայլուկ
03.07.2014, 17:44
Նոր հիշողությունների գիրկն էի ընկել:

Ուրեմն մի քանի տարի առաջ վրացի ընկերուհուս հետ Նյու Յորք էինք գնացել: Առավոտից իրիկուն Մանհեթենում թրև գալուց հետո վերջը «իջանք» Times Square: Էստեղ մարդիկ էնքան շատ էին, էնքան բազմազան ու հետաքրքիր, ամենահավանական ու անհավանական գույներով, մազերով ու հագուստներով, որ մեկ-մեկ ուղղակի հնարավոր չէր չտեսի պես աչքերը չպլշել: Մեկ էլ էսքան մարդու մեջ որտեղից որտեղ երկու տղա մոտեցան մեզ: Մեկը սևամորթ էր, սիրուն խուճուճներով, շոկոլադագույն մաշկով, մյուսն էլ լրիվ էս մեկի կոնտրաստը ոնց որ լիներ՝ սպիտակամաշկ, դեղին մազերով: Իրենց ուսապարկերի վրա մեծ պաստառներ էին կպցրած, վրաները գրած Obama Condoms :)) Պարզվեց ակցիա էին անում: Մոտենում էին մարդկանց, պահպանակներ օգտագործելու կարևորությունից խոսում, հետո առաջարկում էին իրենց Obama պահպանակներից գնել (նոր մտքովս անցավ, ասենք Հայաստանում Սերժ պահպանակներ լինեին, ինչ կլիներ :D):

Բայց ամենախոխմն էն էր, որ էս սևամորթ տղան միանգամից նկատեց, որ տարօրինակ ակցենտներ ունենք ու հարցրեց, թե որտեղից ենք: Ես էլ ձանձրացած դեմքով ասեցի, որ Հայաստանից եմ. արդեն սովոր էի, որ Հայաստանի տեղը համարյա մարդ չգիտեր ու նախօրոք ձանձրանում էի էդ հարցից ու դրանից հետո եկող հարցերից: Բայց ինչքան մեծ եղավ զարմանքս, որ էս տղեն Հայաստանի անունը լսած-չլսած միանգամից նենց ոգևորվել ոգևորվեց, որ քիչ չի կոնկրետ տեղն ասեց, մի բան էլ սկսեց մեծ քաղաքները թվարկել ու հայերեն բարևեց: Պարզվեց պապան եղել ա Հայաստանում, Սպիտակի երկրաշարժից հետո օգնություն ա բերել, մարդիկ էլ իրեն տարօրինակ են նայել մաշկի գույնի պատճառով ու էսպես սկսեց Հայաստանից հարցուփորձ անելը: Նենց խնդալու տեսարան էր, հայ ու վրացի երկու աղջիկ Մանհեթենի կենտրոններում կանգնած Օբամա պահպանակներ վաճառող երկու անծանոթ տղաների հետ Հայաստանի մասին էին զրուցում :D

Վերջում երկու հատ պահպանակ գնեցի իրենցից, երրորդն էլ նվիրեցին: Էս պահպանակներից մեկը պապայիս նվիրեցի, մյուսը հյուրընկալող ամերիկյան ընտանիքիս պապային, իսկ մեկն էլ պահեցի ինձ: Ի դեպ, մինչև հիմա էլ պահում եմ, նայում եմ էդ չօգտագործվելու դատապարտված պահպանակին, էս պատմությունն եմ հիշում ու տրամադրությունս ահագին բարձրանում ա :D

StrangeLittleGirl
03.07.2014, 17:49
Նոր հիշողությունների գիրկն էի ընկել:

Ուրեմն մի քանի տարի առաջ վրացի ընկերուհուս հետ Նյու Յորք էինք գնացել: Առավոտից իրիկուն Մանհեթենում թրև գալուց հետո վերջը «իջանք» Times Square: Էստեղ մարդիկ էնքան շատ էին, էնքան բազմազան ու հետաքրքիր, ամենահավանական ու անհավանական գույներով, մազերով ու հագուստներով, որ մեկ-մեկ ուղղակի հնարավոր չէր չտեսի պես աչքերը չպլշել: Մեկ էլ էսքան մարդու մեջ որտեղից որտեղ երկու տղա մոտեցան մեզ: Մեկը սևամորթ էր, սիրուն խուճուճներով, շոկոլադագույն մաշկով, մյուսն էլ լրիվ էս մեկի կոնտրաստը ոնց որ լիներ՝ սպիտակամաշկ, դեղին մազերով: Իրենց ուսապարկերի վրա մեծ պաստառներ էին կպցրած, վրաները գրած Obama Condoms :)) Պարզվեց ակցիա էին անում: Մոտենում էին մարդկանց, պահպանակներ օգտագործելու կարևորությունից խոսում, հետո առաջարկում էին իրենց Obama պահպանակներից գնել (նոր մտքովս անցավ, ասենք Հայաստանում Սերժ պահպանակներ լինեին, ինչ կլիներ :D):

Բայց ամենախոխմն էն էր, որ էս սևամորթ տղան միանգամից նկատեց, որ տարօրինակ ակցենտներ ունենք ու հարցրեց, թե որտեղից ենք: Ես էլ ձանձրացած դեմքով ասեցի, որ Հայաստանից եմ. արդեն սովոր էի, որ Հայաստանի տեղը համարյա մարդ չգիտեր ու նախօրոք ձանձրանում էի էդ հարցից ու դրանից հետո եկող հարցերից: Բայց ինչքան մեծ եղավ զարմանքս, որ էս տղեն Հայաստանի անունը լսած-չլսած միանգամից նենց ոգևորվել ոգևորվեց, որ քիչ չի կոնկրետ տեղն ասեց, մի բան էլ սկսեց մեծ քաղաքները թվարկել ու հայերեն բարևեց: Պարզվեց պապան եղել ա Հայաստանում, Սպիտակի երկրաշարժից հետո օգնություն ա բերել, մարդիկ էլ իրեն տարօրինակ են նայել մաշկի գույնի պատճառով ու էսպես սկսեց Հայաստանից հարցուփորձ անելը: Նենց խնդալու տեսարան էր, հայ ու վրացի երկու աղջիկ Մանհեթենի կենտրոններում կանգնած Օբամա պահպանակներ վաճառող երկու անծանոթ տղաների հետ Հայաստանի մասին էին զրուցում :D

Վերջում երկու հատ պահպանակ գնեցի իրենցից, երրորդն էլ նվիրեցին: Էս պահպանակներից մեկը պապայիս նվիրեցի, մյուսը հյուրընկալող ամերիկյան ընտանիքիս պապային, իսկ մեկն էլ պահեցի ինձ: Ի դեպ, մինչև հիմա էլ պահում եմ, նայում եմ էդ չօգտագործվելու դատապարտված պահպանակին, էս պատմությունն եմ հիշում ու տրամադրությունս ահագին բարձրանում ա :D

պահպանակը չօգտագործես, ժամկետն անցած կլինի :D

մարդագայլուկ
03.07.2014, 18:44
պահպանակը չօգտագործես, ժամկետն անցած կլինի :D

Չէ Բյուր, էլ ուր օգտագործեմ, էսքան տարի ձգել ա խեղճը :D

keyboard
03.07.2014, 18:46
Չէ Բյուր, էլ ուր օգտագործեմ, էսքան տարի ձգել ա խեղճը :D

Էս պահը կարելի ա՞ ավելի մանրամասն :D

մարդագայլուկ
03.07.2014, 18:52
Էս պահը կարելի ա՞ ավելի մանրամասն :D

Կարամ թողնեմ քո երևակայությանը, keyboard ապեր :D

Freeman
03.07.2014, 23:42
Մոտենում էին մարդկանց, պահպանակներ օգտագործելու կարևորությունից խոսում, հետո առաջարկում էին իրենց Obama պահպանակներից գնել (նոր մտքովս անցավ, ասենք Հայաստանում Սերժ պահպանակներ լինեին, ինչ կլիներ :D):


Ինձ մինչև հիմա պահպանակներն ավելի շատ օգուտ են տվել, քան սերժիկը))

CactuSoul
04.07.2014, 01:30
Ինձ մինչև հիմա պահպանակներն ավելի շատ օգուտ են տվել, քան սերժիկը))
Այ որ «Սերժ պահպանակներ» լինեին, կարող ա սերժիկից էլ մի օգուտ լիներ ))

Freeman
04.07.2014, 01:33
Այ որ «Սերժ պահպանակներ» լինեին, կարող ա սերժիկից էլ մի օգուտ լիներ ))

Հեն ա մի հատ կա, ուղղակի սխալ տեղում ա ))

Chuk
09.07.2014, 11:56
Չգիտեմ, զվարճալի՞ ա, թե՞ ողբալի: Տաքսիստիս զանգեցին:

- Բարև Աննա ջան:
- ...
- Ա դե երկի՞ր ա, որ լավ լինենք:
- ...
- Վա՜յ, Աննա ջան, չեմ հիշում, պետք ա նայեմ, մի րոպեից զանգի, ասեմ:

Զանգն անջատում ա ու մտնում բլոկնոտի մեջ:

- Ապեր, էս համարը հիշի հա՞, որ զանգի ասեմ, - ու հեռախոսի համար ա կարդում: - Մորս համարն ա: Արա, բա էս երկի՞ր ա, որ իսկի մորս համարը չեմ հիշում:

Vardik!
09.08.2014, 18:34
Որ չպատմեմ, կմեռնեմ: :D
Մեր հարևան տատիկը նստում ա կարի մեքենայի դեմ ու թոռանն ասում.
-Ակնոցներս ու՞ր են, բալես:
-Սեղանի վրա են, տատի՛:
Տատը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ շուռ ա գալիս ու կողքի աթոռի վրայից վերցնում դաշտային գլխարկը, դնում գլխին, տեղավորվում ու սկսում կարել....
Մի փոքր անց.
-Աչքիս էսօր էլի ճնշումս նորմալ չէ, լավ չեմ տեսնում.... :lol

Jarre
15.08.2014, 06:30
Խայտառակությունների միամսյակը շարունակվում է :(

Էսօր մեր նոր պարտնյորներից մեկին նամակ եմ գրում, ու Уважаемая Юля-ի փոխարեն գրեցի Уважаемая Бля :sorry
Ստեղնաշարի վրա ռուսերեն տառադասավորվածությունը էնպիսին ա, որ Ю-ն ու Б-ն իրար կողք են։ Խայտառակ էղա։

Խայտառակությունների միամյակը շարունակվում է :D
Էսօր հերթեական նամակն եմ ստանում մեր Ուկրաինացի գործընկերոջից, որոնց համար կազմակերպում եմ ֆամտրիպ Կուբայում։ Գրել ա. "Уважаемый Артур, Прошу порекомендовать хороший отель в Гавне" :D:D Ուզում էր գրել в Гаване՝ Հավանայում, էն էլ գրեց վ հավնե :D :D :D Բայց ինձ ամենաշատը բացում ա պաշտոնական Уважаемый Артур-ը ու էտ բառը։ Էն որ աղջիկը ուզում ա ձիգ, հպարտ քայլի մեկ էլ ոտը սայթաքում է, այ լրիվ նմանատիպ իրավիճակ է :)

Գորտուկ
16.08.2014, 17:43
Վարդիկի գրառումը կարդացի ծիծաղեցի մի ահագին ու մոռացա , թե ես ինչ պետք ա գրեի ::D
Հա հիշեցի , մորքուրիս թոռնիկը տիպ ա մի հատ , անունը Ամալյա է, մի հրաշք բալիկ ա , էնքա՜ն համով ա, էնքա՜ն մեղմ , էնքա՜ն քաղցր , մի խոսքով տոչնի ես եմ ::D:oy
Աչքերն էլ կապո՜ւյտ-կապո՜ւյտ: էս մեր Ամալկայի ծննդյան օրը իր տատիկն ու պապիկը գնում են իրենց թոռնուհուն շնորհավորելու : Հաջորդ օրը Ամալկայի դասղեկը հարցնում է , թե ինչպես է նշել ծննդյան օրը: Մեր Ամալկան ոչ մի բան բաց չի թողնում պատմում է վերջում էլ ասում է , որ իր Սամսոն պապիկն էլ է եկել :
Ամալկայի քույրիկն էլ հարցնում ա , իբր խի է շեշտել, որ պապիկն էլ է եկել: Ամալյան էլ ...
-Աղչի՛ դե չամուսնացած աղջիկ ա էլի, ասեցի ասեմ, թող մի քիչ սիրտը ուրախանա::D

Գորտուկ
19.08.2014, 03:24
Ես ու ընկերուհիս նստած ենք սրճարանում, մեկ էլ ընկերուհուս բջջայինին նամակ է գալիս լատինատառ գրությամբ՝ «inch es anum? Ha lsi gites ters ekel a:»: Դե մենք ահագին ծիծաղեցինք, իհարկե գլխի ընկանք, որ վրիպակ էր տեղի ուեցել ու այդ մարդը նամակը գրելիս «tert» բառում «t» տառն էր բաց թողել: Բայց դե ընկերուհիս այսպիսի պատասխան նամակ ուղղարկեց ՝«էկել, էկէլ է , ի՞նչ ես շուխուր անում:» :crazy

John
19.08.2014, 05:06
Մի երկու օր առաջ հեծանիվը կայանել էի խանութի մոտ, մոտերքում 5-6 տարեկան երեխեք կային, երկու աղջիկ ու երկու տղա, իրանցից մեկի կամ մի քանիսի մոր հետ, բառացի ներկայացնում եմ իրանց քննարկումը.
- Գիտես, մարդ կա հեծանիվով աշխարհից աշխարհ ա գնում
- Աշխարհը մի հատ ա, գիժ, երկրից երկիր ա գնում
- Մարդ կա օրինակ գնում ա հեծանիվով Իրան, կամ Վրաստան
- Ես տեսել եմ, մի հոգի Անգլիայից եկել էր Հայաստան
- Հայաստա՞ն խի էր եկել, թող նորմալ երկիր գնար...
- Եկել էլ, որ հովազ տեսներ, իրանց մոտ չկա ախր հովազ...
:D

Այբ
19.08.2014, 09:30
Պապիկս մահցած է: Բայց պապիկիս եղբայրը ողջ է, ու իրեն էլ ենք մեր պապիկը համարում:

Արդեն 10 տարի է , ինչ պապիկիս եղբայրը՝ Արշակ պապին, որդու ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով: Ու եթե հարմար մարդ է լինում, միշտ նրան ինչ-որ մի բան ենք ուղարկում:
Վերջերս էլի հարմար մարդ կար, որի հետ նվեր էինք ուղարկելու Արշակ պապիկին: Ու ոչ միայն մենք: Էստեղ ապրող Արշակ պապիի բոլոր հարազատներն էլ հարգում ու սիրում են նրան, և բոլորն էլ միշտ ինչ-որ մի բան անպայման ուղարկում են:
Մեր բարեկամներից մեկը ինչ-որ վերնաշապիկ էր գնել Արշակ պապիի համար, ու որդուն պատվիրել էր, որ այս ժամին, չգիտեմ ինչ գույնի տոպրակը տանի նշված հասցեով:

Անցնում է որոշ ժամանակ: Տվյալ մարդը արդեն Դոնի Ռոստով է հասնում ու Արշակ պապիկին փոխանցում մեր նվերները:
Բայց դու մի ասա... մեր բարեկամի 15 տարեկան տղան սխալ տոպրակ էր տարել, որ տանեին Դոնի Ռոստով (միանման են եղել):
Բայց պարզվում է, որ ամենավատը այն չի, որ սխալ տոպրակ է ուղարկվել, այլ այն, թե ինչ է եղել էդ սխալ ուղարկված տոպրակի մեջ;:D

Հիմա ուզում եմ իմանալ, թե սխալ ուղարկված տոպրակի մեջ ինչ է եղել, բայց չեն ուզում ասել.
-Ինչ կարևոր է:
Բայց ի վերջո իմացա, թե ինչ է եղել...
Կանացի ներքնազգեստ՝ որպես նվեր 80 տարեկան Արշակ պապիին::D

:oy

Գորտուկ
09.09.2014, 20:18
Հարևան մի լավ տատիկ ունեինք՝ երկու տարի առաջ մահացավ: Շատ բարի տատիկ էր մեր Սաթիկ տատիկը , թաղի բոլոր բալիկների տատիկն էր, բայց մեկ-մեկ դժգոհում էլ էր իր ամուսնուց, երբ սուրճ էին խմում իմ տատիկն ու իր տատիկը ինքը պատմում էր , որ չի սիրել իր ամուսնուն ու ծնողները զոռով են ամուսնացրել նրա հետ: Երբ փոքր էի միշտ լսում էի պատմությունները ու զարմանում , թե ինչու՞ ինքը չի սիրել ամուսնուն: Սաթիկ տատիկը ուներ 6 երեխա: Մի անգամ էլ , երբ արդեն գիտեի թե ինչպես են երեխաներ ունենում ,հարցրեցի.
- Բա որ չէիր սիրում քո ամուսնուն Սաթիկ տատի , խի՞ ես կողքին 6 անգամ քնել::think Ինքն էլ.
-6 անգամ չէ բալե՛ս , 5 անգամ ՝ մեկը զույգ էր::angry
Վա՜յ մեր տատիկները տիպ են ::D

Ruby Rue
12.09.2014, 20:22
Գործընկերներիցս մեկը մեր ֆեյսբուքյան նամակագրության մեջ ինձ անընդհատ Ռուդիկ էր ասում, ես էլ անընդհատ ամաչում էի ասել, որ անունս ոչ թե Ռուդիկ է, այլ Ռուբինա:
Երեկ գրել էր.
-Ռուդիկ ջան, քեզ փաստաթղթեր էի ուղարկել, նայե՞լ ես ախպերս:
Էդ ժամանակ հասկացա, որ ինքը ոչ թե անունս է սխալ ասում, այլ խառնում է ինձ ոմն Ռուդիկի հետ:
- Կներեք, բայց ես Ռուդիկը չեմ, Ռուբինան եմ:
- Վա՜յ, Ռուբինա ջան կներես,- գրում է,- ֆեյսբուքում հա տեսնում եմ Ռուբի, բայց դուդիկ եմ կարդում:


Լավ պրծա, որ ինձ գոնե Ռուդիկ էր ասում, այլ ոչ թե դուդիկ: :D

boooooooom
27.10.2014, 18:06
Երեկ հեծանվարշավի շրջանակներում մի գյուղի միջով էինք անցնում։ Գյուղի ճժերը իրանց չխպլտիկ հեծանիվներով ընթացքից միացան մեզ ու սկսվեց.
-Ու՞ր եք գնում։
-Վրաստան։
-Մենք էլ ենք գալիս։
Մեր ընկերը փորձեց կատակել.
-Դե թռի տնից պասպորտդ վերցրու։
Սա էլ, թե,-Ես ուրիշ "պասպորտ" ունեմ մոտս։
Ասում եմ,- Դե պատրաստվի, որ պետքա վրեն վիզա դաջեն։

_Հրաչ_
27.11.2014, 23:08
Մի ավագ ընկեր ունենք: Ծայրահեղ դանդաղ ու ձգելով ա խոսում: Մի անգամ գնում ա ինչ-որ գործով ու հետ ա գալիս արյունլվիկ, շալվարը պատառոտված վիճակում: Հարցնում են.
-Էդ ի՞նչ ա եղել:
-Ա, գնացի... Մուխտարը որ ինձ տեսավ... Սկսեց դեպի ինձ գալ... Ոտս բռնեց... Ես էլ մինչև ասի... Մուխտար... Ֆու... Իրեք անգամ ոտս կծեց...

CactuSoul
28.11.2014, 01:54
Գյուղում ապրող հորեղբորս թոռան վերջին բոցը.
Էս Արմանս (4 տարեկան) գրքերը բերել է, բազկաթոռին կիսապառկել ու «կարդում» է: Հասավ էն մեկին, որում տառերն են, կողքին՝ այդ տառով սկսվող անվանումով կենդանու կամ առարկայի նկար: Ա տառի կողքին աքաղաղ է պատկերված: Կարդում է.
- Ա մեծատառ, ա փոքրատառ: Որցագ*:

:))

* Որձակ - աքաղաղ, աքլոր: Իրենց բարբառով էդպես է հնչում:

V!k
28.02.2015, 23:14
հայկական բանկերից մեկում եղած իրական պատմություն...
Եկել էին վարկի դիմում գրելու: Դիմումի թերթիկը անգլերեն էր, հերթով լրացրել էին ու հասել ՍԵՌ-ը կետին: Չհասկանալով բառի իմաստը՝ մանրամասնել էին. շաբաթը 2 անգամ::D

մարիօ
29.03.2015, 23:42
Իմ համար նստած երգ եմ լսում մեկ էլ զգացի, որ գլխավերևումս մարդ կա, շրջվեցի, նայեմ տեսնեմ մի անծանոթ, սարսափազդու դեմքով ձյաձյա ուղիղ վրաս ա գալիս, ձեռքը պարզեց, ասեց՝ հաջողություն բալես, բարի ժպիտով եկավ գրկեց, մի հատ էլ պաչեց, թողեց գնաց: :o Մինչ էշացած դեմքով նայում էի հետևից, թե ով էր ու ինչ գործ ուներ մեր տանը կամ իմ հետ, տատիկս ճանապարհեց ու եկավ, պատմեց, որ մեր հարևանն էր, գնում են Հայաստանից, եկել էր մեզ հաջող անելու, մի երկու րոպե հետս խոսել էր, ես էլ սովորության համաձայն մտածել եմ, թե տատիկս է, անջատված գլխով եմ արել: :D
Հ.Գ. Հա, բայց լուրջ հլը պատկերացրեք, քո համար խելոք, դեպրեսված նստած ես, գալիս, գրկում գնում են: :hands

laro
08.04.2015, 19:36
Զեմլյակս ասում ա ինձ.
-Անժել, Անժեե՜լ սրանք(կուրսեցիներս) չգիտեն «տուր տալն» ինչ ա:
-Ոչինչ հեսա կտանք կիմանան :D
հ.գ. տուր տալ- ջարդը տալ, ծեծել :))

_Հրաչ_
12.04.2015, 12:22
Մարզպետը խորհրդակցություն ա հրավիրում, բոլոր գյուղապետերը ներկա են, քննարկում են հարկերը հավաքելու ցուցանիշները: Գյուղերից մեկի ցուցանիշը շատ ցածր ա լինում, մարզպետը դիմում ա գյուղապետին, թե՝ ինչո՞ւ ա ձեզ մոտ ցուցանիշը տենց ցածր: Գյուղապետն էլ, թեթևակի վրդովված ու փորձելով արդարանալ, ասում ա.
-Ա դե ի՞նչ անեմ, ամբողջ տարին գազարի ու քյալամի վրա ենք նստած: :)) :)) :))

Հ. Գ. Ի դեպ, էդ գյուղն էն հայտնի գյուղ (http://hy.wikipedia.org/wiki/Մարգահովիտ)ի հարևանությամբ ա:

Alphaone
12.04.2015, 14:24
Լևոնը հրաշալի նկարիչ ու շատ տաղանդավոր վեբ դիզայներ է՝մեր ծրագրային թիմի կամավորներից: Քանի որ Երևանում է սովորում/աշխատում, հենց հայտնվում է Քյավառում, միանգամից գերի ենք վերցնում: Ինչքան լոգո, բաններ կա, ինքն է հեղինակում, վահանակներ է սարքում մեզ համար ու էդպես...

Հայկազը մեր բանակում գտնվող կամավորի՝ Սարգիսի կրտսեր եղբայրն է, եկել էր Սաքոյի համար գրքեր տանելու:
Արդեն 7-ը թե 8-ն էր, մութն ընկել էր, մենք դեռ մեր գործերով էինք:

Գիրքը տվեցի ու մտազբաղ.
- Հայկազ ջան, 5շաբթի սեինար ունենք, կգաս:
- Վայ, համ էլ մեր բանավեճի թիմին միացի, - սկսում է Լիանը՝ ծրագրերից մեկի ղեկավարն է:
- Ձեր քոլեջում պրեզենտացիա ունենք, մարդիկ կբերես, - հետ-հետ գնացող Հայկազին ասում է Վարդանը՝ Երիտ. նախաձեռնությունների կենտրոնի համակարգողը:

Հանկարծ Լևոնը կտրուկ կանգնում է
- Ապեր, փախի, քանի չեն բռնել փախի...


Ափսոս ձայնի կիսաաղերսագին, կիսախուճապային, կիսահեգնական ինտոնացիան չեմ կարող ստեղնաշարի միջոցով փոխանեցել :D

Lílium
13.04.2015, 13:39
Տատիկս ճնշումը չափում ա,դե գործիքն էլ ժամանակակիցներից ա:Նայում ա,նորմալ ա,բայց ինքը վատ ա զգում.«Չէ,լավ չեմ,սխալ ա չափում»:
Կանչում ա մամայիս.« Արմինե ջան,էս գործիքը վիրուս ա ընկել,նորն ա պետք առնել»: :D

մարիօ
24.04.2015, 22:29
Առավոտ շուտ քնաթաթախ նկատել էի, որ տատիկս սենյակումս ինչ-որ բան է փնտրում ու էլի քնել էի, երբ արթնացա տխուր ու լացակումած դեմքով նստած ուղիղ վրաս էր նայում, հարցնում եմ, թե ինչ ա եղել, բան չի խոսում: Արդեն հասկացա, որ էլի մի բան էն չեմ արել, մեկ էլ տեսնեմ ուսապարկիցս դանակ հանեց, մոտեցավ ինձ ու հարցրեց, թե որտեղի՞ց էդ դանակը: Էդ դանակը շատ շուտվանից եմ պահում մոտս, խոհանոցային անկապ դանակ է, միշտ պայուսակումս է, խնձոր ու նարինջ եմ կտրում հիմնականում, բայց չգիտես ինչի կուրսեցիներիցս մեկը ինձ որոշել էր նուռ բերեր, կտրել կերել էինք այգում, դանակի վրա կարմիր հետքեր էին մնացել, ես էլ մոռացել էի մաքրել, տատս էլ աշխարհի վախեցողը, ինչ ասես մտածել էր: Պահել ու վախեցած հայացքով հարցնում ա, թե ինչ եմ արել էդ դնակով, հետո որոշեց զանգել ու մամայենց պատմել, որ իրենց աղջիկը շրջապատ է ընկել: :D Մի ութ ժամ բացատրություններից հետո վերջապես համոզեցի, որ ոչ մեկին չեմ սպանել ու կտրտել, հեսա ոստիկանները չեն գալու հետևիցս: Ստացվեց ոնց որ թե, բայց պապային մեկ ա զանգեց: :{

Chuk
30.04.2015, 16:54
Պատմությունը հին ա, իհարկե, բայց նոր հիշեցի:
Մեր ծանոթներից մեկը, երեխայի հետ զբոսնելիս, հանդիպում է իր մոր «ընկերուհուն»:
- Վայ էս ի՜նչ գեշ երեխա ա, - ասում ա «ընկերուհին»: - Բայց ոչինչ, գեշ երեխեքը որ մեծանում են, սիրունանում են, սիրունները՝ գեշանում: Այ օրինակ դու, որ փոքր էիր, շատ սիրուն էիր:

Alphaone
30.04.2015, 23:45
YAC-ը մեր երիտասարդական կենտրոնի հապավումն է:

Վարդանը՝ Յակի համակորգողը, նոր է աշխատանքի անցել, արդեն էկրանին կամ սեղանին մի բան մոռացար՝ տերը չես, ջնջում, թափում, վերացնում է, իր ձևակերպմամբ՝ կարգուկանոն հաստատում:


Վարդանին ասում եմ.
- Վարդան, Յակի նկարներն ի՞նչ ես արել:
Վարդանը՝
- Ի՞նչ դիակ:

Վարագույր:

My World My Space
28.06.2015, 21:21
Ուկրաինացի քոլեգները Յանուկովիչի բոմբերից էին պատմում։ Ասըմ ա սրան անգլերեն են սովորացնում մի քանի բառ, որ Օբամայի հետ հանդիպման վախտ ասի։ Յանուկը հանդիպման վախտ մի քիչ սխալ ա արտասանում, «հաու ար յու»-ի փոխարեն հարցնում ա «հու ար յու?», Օբաման իրան չի կորցնում, ասում ա «այ էմ Միշելս հազբընդ»։ Յանուկը արտասանում ա զուբրիտ արած մյուս ֆրազը՝ «մի՝ թու»….
:D :D :D

Chuk
29.08.2015, 23:35
Մի քանի օր առաջ Համիկի (անունը փոխված է) երեխեն պետք է ծնվեր: Ծննդատան սպասարանում անհանգիստ սպասում են: Զանգում է կինը.
- Համիկ ջան, ինձ արդեն տանում են վիրահատարան (երեխեն կեսարյանով է ծնվել):

Անցնում է բառացիորեն երեք րոպե, բժիշկը զանգում է Համիկին:
- Համիկ ջան, աչքդ լույս, տղեդ ծնվեց, բոյը 50 սմ, քաշը 2.8 կգ...
- Բժիշկ, բայց կինս ուղիղ երեք րոպե առաջ զանգեց, նոր էին տանում վիրահատարան, տենց արագ ո՞նց հասցրիք:
- Վայ, Համիկ ջան, կներես, էս մյուս ծնողին պետք է զանգեի, քո կնոջ մոտ նոր եմ գնում:

Ինչևէ, Համիկի երեխեն շուտով բարով խերով ծնվում է: Երկու օր անց Համիկը մտնում է բժշկի սենյակ:
- Բժիշկ ջան, անչափ շնորհակալ ենք: Էս էլ մեր կողմից մեր համեստ շնորհակալությունը, - ասում ու սեղանին է դնում... 1 դոլարանոց:

Բժիշկը զարմացած նայում է փողին, հետո Համիկին, նորից փողին, նորից Համիկին: Համիկը «նոր նկատելով» թե ինչ գումար է դրել սեղանին, ասում է.
- Վայ, բժիշկ ջան, կներես, էդ ուրիշին պետք է տայի, քո շնորհակալությունն էս մի գրպանում է, - ասում է, վերցնում դոլարանոցը, ապա մյուս գրպանից 100 դոլարանոց է հանում, դնում սեղանին :))

V!k
13.09.2015, 20:11
Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկը մտել էր դեղատուն, պահպանակ ուզել: Վաճառողը հարցրել էր որ մեկից տա, ասել էր բարակներից: Հանել էր որ տա, տալու պահին տեսել էր վրեն գրված ա "Light", ասել էր չէ չէ էդ հետ տուր, սխալ եմ տվել, էդ քո ուզածից չի, էս լույս ա տալիս :D :D :D:D

Alphaone
14.09.2015, 19:48
Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկը մտել էր դեղատուն, պահպանակ ուզել: Վաճառողը հարցրել էր որ մեկից տա, ասել էր բարակներից: Հանել էր որ տա, տալու պահին տեսել էր վրեն գրված ա "Light", ասել էր չէ չէ էդ հետ տուր, սխալ եմ տվել, էդ քո ուզածից չի, էս լույս ա տալիս :D :D :D:D

Ես էլ թռի վռի իմ համար մտա դեղատուն, գրիպի դեղեր առա, արդեն դուրս եմ գալիս, տեսա մազի ռեզին ա դրած, ցույց տվեցի էլ, ասեցի ռեզին տվեք, վաճառողը գնաց, եսիմորտեղից պահպանակ բերեց... ((

_Հրաչ_
19.12.2015, 18:56
Մի 20 տարի առաջվա դեպք եմ պատմում։

Մի հարևան ունենք, հարբեցողության նկատմամբ աննկարագրելի սեր ուներ։ Խմում էր մինչև ուշ գիշեր, երաժշտությունը բարձր միացնում ու դուրս գալիս պատշգամբ, գոռում, երգում։ Էլի տենց մի երջանիկ գիշեր ա, ինչ-որ մի երգ ա տենց գոռռացրել, դուրս ա եկել պատշգամբ ու հետը գոռալով երգում ա՝ «Ժժանա, ժժանա, ժժանաաա․․․»։ Էդ ընթացքում դեմի շենքից Ժորիկը բացում ա ննջասենյակի պատուհանը․
—Արա՛, դու ի՞նչ գործ ունես իմ կնգա հետ, ինչի՞ ես կանչում․․․․ Ինչի՞ ա կանչում, հը՞, Ժաննա։

Նաիրուհի
01.04.2016, 23:19
Ախպերս բարմենություն է սովորում, լուրջ դասեր են անում՝ բոլոր խմիչքների պատմություններով-բանով։ Էսօր անցնում են լիկյորներ, որոնցից մեկը՝ «Soho»-ն, համարվում է նույնասեռականների լիկյորը։

Ամեն դասի ժամանակ էդ օրվա խմիչքն են փորձում։ Էսօր հենց դասընթացավարը պատմել է էդ լիկյորի մասին ու սկսել է բաժակները լցնել, խմբից մի հինգ հոգի հրաժարվել են խմել։ Ախպերս էլ թե՝
-Տիկո ջան, իրենց բաժինն էլ ինձ լցրու, սրանք վախենում են փչանան :D

Գաղթական
06.06.2016, 09:36
ՈՒրեմն գործընկերներիս մեջ թուրք կա..
ասեմ, որ շատ եմ առնչվել թե՛ ազերիների, թե՛ թուրքերի հետ ու հատուկենտ դեպքերում են խնդիրներ առաջացել..
բայց էս վերը նշվածը շա՜տ խլինք տիպա...
հետն էլ՝ կլյաուզնիկա..
արդեն բազմիցս իմ հասցեին սուտ ցուցմունքներա ուղարկել ղեկավարություն..
նենցա, որ հա՛մ ինձ լավ գիտեն, հա՛մ իրա հեղինակություննա թերի ու էդ իր տվայտանքները ինձ լուրջ վնաս չեն կարող հասցնել, բացի ներվ քայքայելուց..
բայց դե թույլ տեղը բռնել եմ..
էն որ երեխեք են լինում է, որ ուր պատահի՝ իրենց անունն են «անմահացնում»..
էս դուռակը, թեև եքա էշա, աշխատավայրում հազար ու մի տեղ իրա ինիցիալներնա գրում՝ KK..
մի հատ երևացող տեղ եմ ընտրել ու մերթ ընդ մերթ կողքը P եմ ավելացնում՝ PKK...
ինքը ջնջումա, մի որոշ ժամանակ հետո ես էլի ավելացնում եմ...
անասելի հաճելիա պատկերացնել դրա՝ գործի գալուց սրտատրոփ սպասելը՝ էսօր էլա ավելացրած, թե չէ..
---
հիմա, որ ջղայնացած եմ լինում, պատկերացնում եմ դրա դեմքը՝ էդ պ-ն ջնջելուց ու բացումա...

Գաղթական
08.06.2016, 08:21
Նոր էի տեղափոխվել Հոլանդիա..
թոշակը կոպեկներ էր, աշխատանքի իրավունք էլ չկար..
թե մի բան չմոգոնեյիր՝ գլուխդ չէիր պահի..
էդ տարիներին Եվրոպայում լուր տարածվեց, որ Հոլանդիան «Դուբլինի կոնվենցիա»-ին համապատասխանող օտարերկրացիներին տեղա տալիս ու մի քանի շաբաթ պահում..
ինչքան վրացի կար՝ լցվեց երկիր..
սրանց ժամանակավոր թուղթ էր պետք, որ հանգիստ երկիրը ծերից ծեր չափեյին ու թալանեյին..
դե պտտում էին իհարկե մեքենաներով..
սկսեցի վրացերեն երգեր ներբեռնել, ձայնագրել CD-իների վրա ու հատը 5€-ով վաճառել..
---
գիշեր էր..
հանրակացարանի սենյակումս նստած կոմպն եմ բզբզում ու տակից խառը երգեր են գնում..
հասավ «Քութաիսի» հայտնի երգի հին տարբերակին..
լսեմ՝ միջանցքում լիժանկեն ճռճռաց..
Գոշան էր..
ասեմ, որ էդ վրացիքի 90%-ը թմրամոլներ էին..
տնաշենները ինչ թալանում էին՝ լցնում էին երակները..
վերջը՝ էս Գոշաս կայֆի տակ քնածա ու հարազատ հնչյուններից վերա թռել..
ինքն էլ հենց կակ ռազ Քութաիսցի էր...
քստքստալով եկավ դուռս ծեծեց..
- դա՞, - մատս պատրաստ մկնիկի վրա..
- բիջո, պռա մոյ գոռոդ սլիշիշ, ուվաժուխա..
..դուռը բացելուն պես արդեն Արտաշին էի դրել..
ասում եմ՝ Գոշա, ի՞նչ տվոյ գոռոդ, Արտաշնա, Վանա տառեխա երգում...
Գոշան սառեց...
ասում եմ՝ եթե էլ բան չունես ասելու, գնա քնի, թող գործ եմ անում..
քրտնած ներողություն խնդրեց ու քթի տակ փնթփնթալով գնաց պառկեց...
սպասեցի մինչև լիժանկի ճռճռոցը դադարի ու... Քութաիսո, Քութաիսո...
լիժանկեն նորից ճռճռաց..
էս անգամ շատ ավելի արագ հասավ դռանը, երկու հատ թխկթխկացրեց ու առանց պատասխանի սպասելու բացեց...
ա՜խ, ինչքան էր մեծ Գոշայի հիասթափությունը, երբ հայտնաբերեց, որ «նորից ականջը ձենա տվել»..
հետ ճանապարհին՝
...շենի դեդա մոտղանի... քութաիսո բլյա...
ճռճռոցն ու փնթփնթոցը դադարեցին...
Քութաիսո՜, Քութաիսո՜...
համարյա վազելով հասավ դռանը, բայց չբացեց...
կանգնած դռան հետևից լսումա, որ համոզվի...
1-2րոպե...
դուռը զգու՛շ բացվեց...
..Տառեխ ձուկը, բերեք տանենք լցնենք Սևան լիճը...
ասում եմ՝ արա, նեուժելի՞ դու տենց կայֆ ես, որ վրացերենը հայերենից չես տարբերում...
Գոշայի վրա էլ երես չկար.....
տենց էլ վերջը քնեց...
Քութաիսո՜...

Գաղթական
12.06.2016, 23:52
մի օր նստած սենց երկար բարակ անգրագիտության թեմայով խոսում էինք..
մի ընտանիք կար՝ Հայաստանից նոր եկած, էդ ջահելը էնքան ֆիքստուլացավ, ասի՝ ապեր մի երկու բան Սասունցի Դավիթի մասին ինչ գիտես պատմի էլի..
երևի մի 16-17 կլիներ..
ասեց՝ «դե հմի ինքն իրա վախտերով լյաաավ էլ հարգված տղայա էլէ...»
..հերը կողից մի հատ թաթալոշ տվեց...
ասեց՝ «ապուշ, ֆիդայի ա էլէ...»

Գաղթական
12.03.2017, 11:38
ՈՒրեմն էս պատմությունը տեղի է ունեցել Գերմանիայում մի քանի տարի առաջ:
մանրամասների համար չեմ կարող 100% վստահեցնել,
բայց պատմում եմ էնպես, ինչպես ինքս եմ լսել..

մի հայի ընտանիք է Գերմանիայում բնակվելուց լինում՝ ամուսինը, իր կինն ու երեխաներն ու զոքանչը:
բոլորն անօրինական հիմունքներով..
մի օր էլ՝ էս զոքանչը մահանում է..
ինչ անեն - ոնց անեն՝ որոշում են դին ուղարկել Հայաստան..
դե համ տեղում թաղելը շատ ավելի թանկ կնստեր, համ էլ՝ թաղման համար անհրաժեշտ թղթեր ճարելն էր շատ բարդ, քանի որ անօրինական էին ու գրանցումից դուրս..
Բելգիա-Հայաստան բեռնափոխադրող ընկերություններում մարդիկ են գտնում, ով համաձայնում է 10 թե 15 հազ €-ով դին Երևան հասցնել..
մնում է միայն այն Բելգիա բերել..
ամուսինն օգնության խնդրանքով դիմում է ընկերոջը՝
ով նույնպես դեռ բնակության իրավունք չուներ (հետևաբար և՝ Գերմանիան լքելու իրավունք), բայց, ուրիշի անունով գրանցված, մեքենա էր վարում..
ծանրութեթև անելուց հետո՝ որոշում են մեքենայի տանիքին լրացուցիչ բեռնախուց ամրացնել ու դին մեջը տեղավորել..
էդպես էլ վարվում են ու երկու ընկերով ճանապարհ ընկնում..
արդեն Բելգիայի տարածքում ճամփեզրի բենզալցակայաններից են մտնում ու երկուսն էլ զուգարան շտապում...
դուրս են գալիս ու հայտնաբերում, որ մեքենան առևանգված է....

հիմա ո՞նց աղմուկ բարձրացնեն, բենզալցակայանի տեսախցիկների նկարածը հանեն ու գործ ունենան ոստիկանների հետ..
հա՛մ երկուսն էլ անօրինական են փաստորեն սահման հատել, հա՛մ մեքենան է ուրիշի անունով, հա՛մ էլ՝ ո՞նց են բացատրելու մեքենայում դիակի առկայությունը, որն ինքն էլ անձը հաստատող փաստաթուղթ չունի...

էդպես էլ երկրորդ անգամ են զոքանչին կորցնում...

հ.գ. խոստովանում եմ՝ հենց լսեցի՝ առաջին միտքը, որ մոտս ծագեց, դա՝ հաստատ զոքանչին ցրել են, որ էդ գումարը հետ բաժանեն պարտատերերին..
բայց սաղ մի կողմ՝ պատկերացրեք մեքենան գողացողի դեմքի արտահայտությունը, երբ դին հայտնաբերի...

My World My Space
12.03.2017, 16:53
Իրապատում
Մայրաքաղաքի քննչական բաժիններից մեկի նորաթուխ քննիչի կողմից ինքնասպանության անհաջող փորձ կատարած տատիկի հարցաքննությունից հատված.
հարց - Ո՞րն է Ձեր մահվան պատճառը
պատասխան - իմ մահվան պատճառը սոցիալական ծանր պայմաններն են...

finita la comedia

Տրիբուն
24.05.2017, 15:42
Մի 7-8 տարի Տաջկստանում չէի եղել։ Ասեմ, որ փոխվել ա փիս, էս խայտառակ դեպրեսիվ վիճակը մանրից անցնում ա։ Դուշանբեն էլ ահագին ակուռատնիացել ա, շատ մաքրվել ա, խմելու ջուր կա, լույս կա, ասֆալտը Երևանից հազար անգամ լավն ա, կանաչ տարածքները փիս պահպանվում են - Տարոն ես քու տերը թաղեմ, ևս մեկ անգամ։ Բայց պատմությունը սրա մասին չի։

Էն թվերին մի անգամ պատահական Դուշանբեում բռնացրեցի մեր Սիրուշոյին, Քելե-քելե էր երգում, տաջիկներն էլ փիս տժում էին, ու մի ուրիշ կարգի մոդա էր Թաթայի Անապատի արևը։ Էս անգամ տաքսիով տեղ եմ գնում, արա մեկ էլ ծանոթ մուզոն ա նվագում էս տաքսու մեջ, հարցնում եմ․

- բռատ, կտո պայոտ ?
- էէէ, փեռաթ, տի շիթո, նե զնայեշ մանա ? էթա նաշ Նիգորա Խոլովա փայոթ մանա ․․․ քաաաժդիյ մեսթա թիսք փռադայուդ, լյուբիշ փեսյնա, սեչաս քուփիմ մանա․․․
- նետ, բռատ, սպասիբո, դավայ դալշե պայեձեմ, յա սպեշու ․․

Հիմա, Նիգորայիս երգը․


https://www.youtube.com/watch?v=xKVJmYebEoU

Ով չգիտի էս երգը, հիշեցման կարգով․


https://www.youtube.com/watch?v=BlO8KCOcw94

_Հրաչ_
22.12.2017, 21:22
Նոր մի բան հիշեցի, պատմեմ, քանի տրամադրություն ունեմ: Նախօրոք զգուշացնեմ, որ մի թեթև 18+ կա տեքստում:

Ուսանողական տարիներս շատ հետաքրքիր են անցել: Մեր կուրսը շատ բարդակ կուրս էր, էն կարգի բարդակ, որ կուրսի կարգապահության համար պատասխանատու ղեկավար անձնակազմի մղձավանջն էինք: Էն կարգի էր, որ ամեն օր գալիս, հավաքում, գոռգոռում, բարոյախրատական էին կարդում, կարգապահություն քարոզում, բայց ապարդյուն: Ու էդ ժամանակ նոր-նոր բջջային հեռախոսները տարածվում էին, մարդիկ վիդեոներ էին քաշում հեռախոսները, նայում, իկ-պորտ, բլութութով փոխանցում:
Տղեքն էդ ղեկավարներից մեկին հեռախոսով պոռնո էին ցույց տվել ու էդ մարդու մոտ վիդեոյի մեջի նեգրն էր տպավորվել (բնական ա՝ ինչու): Տենց մի օր էլի կուրսը հավաքեցին, էլի թուքումուր, խրատ, իսկ էդ նեգր տեսածը, գժված վիճակին հիշելով նեգրի վիդեոն, ասեց.
—Ուրեմն ձեզ վերջին անգամ եմ զգուշացնում, հատուկ ձեզ կարգի հրավիրելու համար «Մուլտիգրուպ» (!!!) բանկին փող եմ փոխանցել, Աֆրիկայից նեգր եմ բերելու, որ ով շարունակեց էս բարդակը, տանելու եմ էդ նեգրի մոտ (հասկանալի նպատակներով):
Ու մե ծիծաղ, մե ուրախուչուն, մե խրախճանք: Տենց ասինք, խոսացինք, խնդացինք, մի երկու անգամ հիշեցինք, էլի ուրախացանք, ժամանակ անցավ, արդեն մոռացել էինք: Կուրսի ղեկավարությունն էլ արդեն հարմարվել էր մեր էդ անկանոն վիճակին: Տենց օրերից մի օր էլի հավաքված ենք, էն մեր նեգր բերողն եկել ա, էլի դաստիարակչական անհույս փորձեր ա անում, ոչ մեկի վեջը չի դրա ծղրտոցները, ամենքն իրա համար մի բանով զբաղված ա, մեկ էլ տղեքից մեկը, հիշելով նեգրի պահը, հարցրեց.
—Պարոն Խաչատրյան, էն նեգրից ի՞նչ կա, չբերեցի՞ք:
Էն էլ գժված, հիստերիայի մեջ թե՝
—Արրա, նեգրը չեմ բերելու, է, էդ նեգրը ես եմ: Որ մեկդ խելոք չմնաց, ես եմ &*(#%^*&%^#$*&^@$@#&

Իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ և վարակիչ էր: :))

Adam
27.10.2018, 03:33
Պապաս 62 տարեկան ա: Առողջական խնդիրներ ունի: Դեպրեսիվ ա դառել, ոչ մեկի հետ չի շփվում: Թե ասա՝ ով էր քեզ ասում ջահել վախտ էդքան ծխեիր, խմեիր, պորտֆեյնը պիվի հետ խառնեիր ու առավոտը չիմանայիր՝ ում հետ ես զարթնել: Մի խոսքով ասում եմ՝ ինչի՞ չես քեզ ընկերուհի ճարում, ջահել մարդ ես, կին ճարի մի հատ քեզ՝ ամուսնացի: Ասում ա՝ ես էդ ստադիան վախուց արդեն անցել եմ ու մտավոր ուրիշ եզրակացության եմ եկել. վաբշե ես ի՞նչ գործ ունեմ ուրիշի մարմնի հետ: Հ.Գ. Պրինցիպի ճիշտ ա ասում, որ վերցնես…

_Հրաչ_
16.05.2019, 09:38
Մեր բարբառում մի հետաքրքիր բառ կա՝ «քշված», ինչը նշանակում ա՝ «ցրված, անջատված, անուշադիր»:

Մի օր զրուցում էի մի աղջկա հետ, որը մեր մարզից չի ու խոսակցության ընթացքում արտահայտելով ինչ-որ հարցի շուրջ իրա անուշադրության նկատմամբ դժգոհությունս՝ ասեցի՝ «դու լրիվ քշված ես»: Իսկ թե ինչ եղավ դրանից հետո... Ավելի լավ ա՝ չասեմ, թե ինչ եղավ դրանից հետո: :bl Մենակ կարամ էն ասեմ, որ շատ մեծ ջանքեր պահանջվեցին՝ իրան վստահեցնելու, որ ես իրա հասկացածը նկատի չունեի: :))

Նաիրուհի
20.05.2019, 17:02
Ընկերներիցս մեկը գնացել էր մազերը կտրելու։ Դե նա էն հայ տղամարդկանցից է, որ սկսում են ճաղատանալ ու գագաթի մազերը երկար են պահում թափված մասերը ծածկելու համար։ Բնականաբար վարսավիրին ասել էր, որ էդ մազերին ձեռք չտա, մենակ հետևը կտրի։

Երբ գնացել էր վճարելու, 22 եվրոյի տեղը 10 էին ուզել, քանի որ «մազերի կեսն են կտրել»։

Հ․Գ․ Սիրեմ գը հոլանդացիներին։

Շինարար
20.05.2019, 17:47
Ընկերներիցս մեկը գնացել էր մազերը կտրելու։ Դե նա էն հայ տղամարդկանցից է, որ սկսում են ճաղատանալ ու գագաթի մազերը երկար են պահում թափված մասերը ծածկելու համար։ Բնականաբար վարսավիրին ասել էր, որ էդ մազերին ձեռք չտա, մենակ հետևը կտրի։

Երբ գնացել էր վճարելու, 22 եվրոյի տեղը 10 էին ուզել, քանի որ «մազերի կեսն են կտրել»։

Հ․Գ․ Սիրեմ գը հոլանդացիներին։

Բայց դա նորմալ պրակտիկա ա: Եթե մենակ մազերի հետևն ես թեթևացնում, կես գին ա:

Նաիրուհի
22.05.2019, 19:30
Բայց դա նորմալ պրակտիկա ա: Եթե մենակ մազերի հետևն ես թեթևացնում, կես գին ա:

Երկուսուկես տարում առաջին անգամ հանդիպեցինք էդ նորմալ պրակտիկային :(

Varzor
14.06.2019, 12:53
Ուրեմն մի ամիս կամ մի քիչ-ավել պակաս ժամանակ առաջ Գերմանիայի դեսպանին հրավիրած են լինում Մարտունու շրջանի գյուղերից մեկը։
Դպրոցում նախապես պատրաստված են լինում՝ գերբ, դրոշ, ՀՀ և ԳՖՀ։ Գերմաներենի ուսուցչուհին էլ անակնկալ է պատրաստած լինում՝ երեխաները երգում են Գերմանիայի հիմնը։
Երբ սկսում են երգել, դեսպանը և նրա "շքախմբի" անդամները դառնում են անհանգիստ, տեղները չեն գտնում, կարմրում են ․․․
Պարզվում ա (լավա միջազգային սկանդալ չեն սարքել), որ ուսուցչուհին հիմնը Google-ով որոնելով է գտել ու ․․․ ու ստացվելա, որ երգել են 3-րդ ռեյխի՝ ֆաշիստական Գերմանիայի տարբերակով։

Ուլուանա
17.06.2020, 19:52
Ակումբի շապիկները երևի շատերդ կհիշեք: Ես իմը դեռ երբեմն հագնում եմ: Էն օրը հագել էի, Արեգը նկատեց, որ հայերեն ա վրայի տեքստը, ու սկսեց կարդալ: Էնտեղ էլ ք-ն էն մյուս տառատեսակով ա` անգլերեն f-ի նման, որն իր կարդացածներում շատ քիչ ա հանդիպել, սովոր չի, դրա համար ոչ միշտ ա ճանաչում որպես ք: Մեկ էլ կարդում ա. «Ֆայլ առ ֆայլ` դեպի հայատառ ինտերնետ»: :D Դե, որ խորանանք, «ֆայլ»-ով էլ շատ սխալ չի :}:

https://i.postimg.cc/GpB0CKL6/image.jpg (https://postimages.org/)