PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի պատմություններ



Էջեր : 1 2 3 4 [5] 6

Հայուհի
18.02.2011, 19:35
Թամարայի գրածը տեսա, հիշեցի: Հոսքային դաս էր, մեր կուրսի ուրիշ հոսքի երեխեքն էլ էին ներկա, իրանց էլ լավ չենք ճանաչում: 2 ընկերուհի նենց բարձր էին խոսում, որ սաղ կուրսը իմացավ:D էդ աջիկներից մեկը նոր էր ամուսնացել(փախել), մյուս ընկերուհուն պատմումա.
-Վայ, աղջի, մարդս էնքան լավնա, էնքան բարի ա, դաժը թողումա տանը խալաթով ման գամ:D:D

Հ.Գ. խեղճ աղջիկը չգիտի, որ մարդը աբորիգենա:D:D

Նաիրուհի
19.02.2011, 12:49
Նոր մամուկս աշակերտների տետրերն էր ստուգում, երեխեքից մեկը «Ի՞նչ է նշանակում շանթ բառը» հարցին պատասխանել էր քաղցրավենիք։ ։լօօօօօօօօլ :lol :lol

Lianik
19.02.2011, 14:43
մի բան էլ ես պատմեմ դպրոցական թեմայով ;)
_Երեխաներ, սա ու՞մ տետրն է,- հարցնում է ուսուցիչը,- ձեր տետրերի կապոցի մեջ էր, բայց ոչ առարկա կա գրած, ոչ ազգանուն..
_իսկ ի՞նչ է գրած
_Վերևի աջ անկյունում գրված է «Սերոժ», ձեր դասամատյանում նման անուն էլ չկա, ոչ ասեմ..
_աաաա, էդ իմնա :)
_Սեթրա՞կ, անունդ Սեթրակ չի՞՞ :o
_ դե..ախր...ընկեր Պետրոսյան ... էդ Սերոժ անունը շա՜՜տ եմ սիրում:love...ասի էդ գրեմ..
:D:D

Universe
19.02.2011, 14:56
Քանի դպրոցից խոսք գնաց, մի բան էլ ես գրեմ:))
Ուրեմն դպրոցում , ավելի շուտ դասարանում համ ամենաչարերից էի, համ ամենալավ սովորողներից, որի պատճառով հիմնականում չարություններս անպատիժ էին մնում:

Մի անգամ դասի ժամանակ ռուսերենի դասատուն հարցնումա.
__Երեխաներ, ով ապագայում ինչ մասնագետ ուզումա դառնալ, թող դրա վերաբերյալ մի նկար նկարի ու բերի դպրոց:
Այդ պահին ես եմ գոռում դասարանում.
__ Ընկեր Վալերովնա, ես ուզում եմ գինեկոլոգ դառնալ, ի՞նչ նկար բերեմ... :D
Խեղճ դասատուն շվարած կանգնել էր, հետո զանգեց մամային բողոքեց:)

Թամարա
19.02.2011, 20:26
Դպրոց հա՞,ուրեմն ֆիզկուլտուրայի դաս ա,տղաներից 3 հոգի չեն եկել սպորտդահլիճ, դասատուն ինձ ասաց, որ գնամ կանչեմ դրանց:Գնացի եկա զալով մեկ բարձր ասացի.
-Ընկ. Գ-յան, ասում են՝մի մնում էր էդ երեխեն ասեր,թե ինչ անենք:D
Խեղճը շփոթված նայեց երեխեքի կողմը ու ինձ կամաց ասաց.
-Հա պիտի լրիվ ասեի՞ր
Ասացի.
-Հա, բայց ես լրիվ չեմ ասել

Էլիզե
20.02.2011, 22:33
Մի անգամ երթուղային տաքսու մեջ կողքիս նստած պապիկն ինձ ասաց.
-Դե՛վուշկ, չաս, չաս կակո՞յ...
Ես` ահաբեկված ու զարմացած պատասխանում եմ.
-Полвторого.
Քիչ անց պապիկը`
-Տի ռուսկիյ դա՞...
Ես` ավելի շատ ահաբեկված ու զարմացած.
-Ես հայ եմ, ռուս չեմ: :aha
Պապիկը`
-Հա՜ա... մամադ ա ռո՞ւս… :think
Ես`
-Չէ՛... :blin
Պապիկը`
-Պապա՞դ ա ռուս… :8
Ես`
-Չէէ՛.. :'
Պապիկը`
-Հա, լավ, իմացա, տատի՞դ ա ռուս… :mda
Ես` համբերությունս կորցրած՝
-Չէ՛, չէ՛, տնով-տեղով` 17 պորտով զտարյուն հայ ենք... :scen
Պապիկը`
-Յաա՜ա... բա դու խի՞ ես ռուսի նման...:scleros


Ծանոթացեք՝ ռուսների նոր սերունդ՝ սև մազերով, սև` հայի թախծոտ աչքերով :crazy... նրանք մեր մեջ են... կարաուուուուուուուուլ... :aaa
:))

Նաիրուհի
21.02.2011, 12:20
Պատմության ֆակուլտետում Պետրոս Հովհաննիսյանի դասն է։ Երկու մտերիմ ընկեր որոշում են, որ առաջին կեսին մեկը պիտի դասի նստի, երկրորդին՝ մյուսը։ Առաջին կեսին նստած տղան հազիվ մի թուղթ ու գրիչի միջուկ է ճարում, որ դասախոսությունը գրի, քանի որ չգրողները Հովհաննիսյանի աչքի գրողն են դառնում։ Երկրորդ կեսին նրան փոխարնում է ընկերը, որը ոչ մի կերպ չի կարողանում գտնել այդ անիծյալ միջուկը։ Այդ պրպտումների միջոցին նրան է մոտենում Հովհաննիսյանը, ուշադիր զննում բոլոր կողմերից ու բարձրաձայն հայտարարում.
-Ո´չ, դուք չեք կարող ինձ խաբել. սա այն ապուշը չէ, սա ուրի´շ ապուշ է...

Mark Pauler
21.02.2011, 23:24
Մի անգամ, ուշ երեկոյան, մտնում եմ մի շուրջօրյա աշխատող դեղատուն, որ դասընկերներիցս մեկին տեսնեմ: Դե, շուտվանից չէինք հանդիպել:
ինձանից անմիջապես առաջ մտել էր մի ուրշ տղա ու մի տեսակ արտասովոր էր իրան պահում: Կողքերն էր նայում, ինչ-որ բանի սպասում: Վերջապես, որ տեսավ ես դեռ երկար կզրուցեմ, մոտեցավ ու շատ շփոթված ու խառնված սկսեց խոսել ընկերոջս` դեղատան վաճառողի հետ:
- Բարև ձեզ:
- Բարև
- Կինս հիիիվանդ ա… Դե գրիպ ա:
- Ջերմու՞մ ա…
- Հաաա, էն էլ ոնց 39,5 տաքություն ունի:
- Լավ, մի անհանգստացեք: Ես ձեզ հեսա ջերմիջեցնող կտամ…
- Չէ, չէ, պետք չի տանը կա:
- Երևի քթի կաթիլներ ա պե՞տք:
- Չէ, դա էլ ունենք:
- Բա ի՞նչ եք ուզում:
- Դե ուղղակի ուզում եմ ասեմ ինքը չէր կարա գար, հիվանդ ա… Էտ էլ վախտ ա քթել հիվանդանալու…
- Ձեզ ի՞նչ ա պետք: Նորմալ կասե՞ք:
- Աա... դե էն անտերներից ա էլի պետք: Պռակլադկայա... ինչ ա...
- իսկ ո՞րից:
- Լավ էլի ախպերս, հարցեր մի տուր: Զատո հազիվ եմ ապտեկա գթել, որ տղայա ծախողը: Մի բան տուր տանեմ:

Ռուֆուս
21.02.2011, 23:37
աաաաաա, էս էն լատեքսից (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2176934&viewfull=1#post2176934) զիլ էր :lol

Mark Pauler
21.02.2011, 23:44
Մի հատ էլ դեղատան հետ կապված:

Հիվանդ գործի եմ գնացել: Կեսօրին զգացի, որ ջերմությունս բարձրացել ա էլի: Աշխատանքիս վայրին մոտ, մի հատ դեղատուն կա: Մտա էտ դեղատուն, որ կոլդրեքս առնեմ: Նոր էի մտել ներս, մեկ էլ հետևիցս դեղատան դուռը բացվեց ու կիսամտնել երկու տղա խոսում են:
- Արա, ստեղ տղայա աշխատում:
- Հա դե մտի:
- Դու էլ արի:
- Չէ, ես ստեղ կմնամ, դու մենակով մտի:
Ներս ա մտնում մի հատ կարմրաթուշ, թմբլիկ, մոտ 30 տարեկան մի տղա ու արագ մոտենալով դեղատան աշխատողին շատ շփոթված ասաց.
- Հընգեր ջան ինձ մի հատ սրանից կտա՞ս:
- Որի՞ց
- Էս կապուտից, որ վրեն կլուբնիկ ա նկարած:
- Մի տուփ, չէ՞:
- Չէ, մի հատիկ:
Ես չդիմացա ու կատակելու տրամադրությամբ խառնվեցի խոսակցությանը
- Մի հատիկը քիչ չի՞: Բա, որ էլի պետք գա:
- Արխային, հաստատ մի հատիկը հերիք ա:
- Հաստա՞տ:
- Ապե կամաց, աղջիկ մտավ…

Ամպ
22.02.2011, 00:25
Պատմության ֆակուլտետում Պետրոս Հովհաննիսյանի դասն է։ Երկու մտերիմ ընկեր որոշում են, որ առաջին կեսին մեկը պիտի դասի նստի, երկրորդին՝ մյուսը։ Առաջին կեսին նստած տղան հազիվ մի թուղթ ու գրիչի միջուկ է ճարում, որ դասախոսությունը գրի, քանի որ չգրողները Հովհաննիսյանի աչքի գրողն են դառնում։ Երկրորդ կեսին նրան փոխարնում է ընկերը, որը ոչ մի կերպ չի կարողանում գտնել այդ անիծյալ միջուկը։ Այդ պրպտումների միջոցին նրան է մոտենում Հովհաննիսյանը, ուշադիր զննում բոլոր կողմերից ու բարձրաձայն հայտարարում.
-Ո´չ, դուք չեք կարող ինձ խաբել. սա այն ապուշը չէ, սա ուրի´շ ապուշ է...

Աաաաաաաա, ես պատկերացնում եմ՝ ոնց ա ասել :D:D:D Երևի ծանր-ծանր, դանդաղ քայլերով մոտեցել ա, ակնոցի կլոր, մեծ շրջանակները դզմզել ու... Էդ երկրորդ տղան տեղնուտեղը հաստատ չորացել ա :D
Բայց ինքը ապուշ չի ասում, ասում ա՝ աբո՛ւշ (շա՜տ ուժեղ շեշտադրմամբ)

Նաիրուհի
22.02.2011, 02:06
Աաաաաաաա, ես պատկերացնում եմ՝ ոնց ա ասել :D:D:D Երևի ծանր-ծանր, դանդաղ քայլերով մոտեցել ա, ակնոցի կլոր, մեծ շրջանակները դզմզել ու... Էդ երկրորդ տղան տեղնուտեղը հաստատ չորացել ա :D
Բայց ինքը ապուշ չի ասում, ասում ա՝ աբո՛ւշ (շա՜տ ուժեղ շեշտադրմամբ)

Այո, այո, հենց այդպես էլ ասում է (իմ դասախոսն էլ է:))): Գուցե նաև ծնոտն է բռնած եղել, ինչպես սովորաբար անում է… :D Ուղղակի համոզված չէի, որ պետք է հենց էդ բ-ն շեշտել: :)

Նաիրուհի
22.02.2011, 03:17
Էս դեպքը «Արարատ FM»-ի ուղիղ եթերում պատմել է դեղատանն աշխատող մի տղա:)

Բավական ուշ ժամի դեղատուն են մտնում մի տղա ու մի աղջիկ՝ ակնհայտորեն դեռևս ընկեր-ընկերուհի, մոտենում են վաճառողին, ու աղջիկը շատ հանգիստ ձայնով միջադիր է խնդրում։ Դե քանի որ էս տղան սովոր չի լինում, որ աղջիկը կարող է տղա վաճառողից նման բան խնդրի, էն էլ ընկերոջ ներկայությամբ ու էդքան հանգիստ, առաջին պահին գլխի չի ընկնում՝ իրենից ինչ ուզեցին, բայց չի էլ ուզում ցույց տալ, որ չհասկացավ, դրա համար դիմում է դեղատան աշխատողների փորձված խորամանկությանը.
-Կներեք, իսկ դա Ձեզ ինչի՞ համար են նշանակել։
:lol :lol :lol

Smokie
22.02.2011, 10:15
Այս պատմությունը ես լսել եմ::)

Մի անգամ համալսարանում մի քանի աղջիկ միջանցքում կանգնած իրար հետ խոսում էին, մեկ էլ իրանցից մեկն ասեց:
-Վա՝յ, ձմեռ պապիկը,:lilex:- խոսքը դասախոսներից մեկի մասին էր, որը ուսանողների շրջանում հայտնի էր այդ մականվամբ:
Դասախոսը հեռվից մոտեցավ, ասեց:
-Marry christmas :papik:- ու գնաց:

Smokie
22.02.2011, 11:24
Փոքրիկ դրվագ մանկությունիցս:

Մի անգամ ես հանգիստ, անշարժ նստել էի աթոռին, որ քւյրիկս ինձ նկարի, իմ հետեւն էլ պատուհանն էր, ասեցի:
-Վերջը պարզվելու ա դու ոչ թե ինձ ես նկարել, այլ լուսամուտ:
Ու հենց էդ պահին հեռուստացույցով ասացին:
-Լուսամուտները կապույտ ա ներկելու:

:D:D

Mark Pauler
22.02.2011, 19:01
Իրական դեպք Երևանի հայտնի գեղեցկության սրահներից մեկում:
Դե գիտեք` մեր վարսավիրները ուրախ ժողովուրդ են:
Մենակ անունները կփոխեմ:
Օրը` երեքշաբթի, ժամը` երկուսին մոտ: Գործ չկա: Սաղ պարապ են: Տղամարդկանց վարսավիրներից մեկը մոտենում է սուրճ խմող կանանց:
- Սուս, սաղ գիշեր աերոպորտում եմ եղել: Մտնեմ կոսմետոլոգի սենյակի դիվանին մի քիչ քնեմ: Հենց մարդ գա կասես:
- Հա, արխային գնա պարկի Գագ ջան:
Դե քանի որ պարապ էին, երեք վարսավիր կանայք իրար հերթ չտալով խոսում էին դեսից-դենից: Իրանց ա մոտենում չորրորդը` մի քիչ ցնդած երևակայությամբ, երեսունհինգամյա կույս Կառան ու սկսում ուշադիր լսել կոլեգաների զրույցը`
- Սուս ջան, կինը պիտի տղամարդկանց կարողանա հասկանալ, թե չէ մարդուն վրից կտանեն:
- Հա Գայ ջան: Ճիշտ ա: Կինը պիտի իմանա իրա մարդուն ինչ ա պետք, ոնց ա պետք, երբ ա....
- Էտ սաղ սուտ ա: կարևորը կինը պիտի իրա մարդու էրոգեն զոնաների տեղը իմանա ու մարդը ոչ մի անգամ էլ լեվի չի թռնի: Օրինակ իմ մարդու ամենաթուլ տեղը ականջն ա: Ցնդվում ա երբ ականջին... Իյա, Կառա՞: Դու ի՞նչ ես աչքերդ վրես չռել:
- Ես… հեչ… Բան չէ… Ես հելնեմ… մի քիչ գործ ունեմ…
Կառան ոտքիա ա կանգնում, մտնում ա Կոսմետոլոգի սենյակ ու մեկ էլ Էնտեղից Գագոյի ոռնոցն ա լսվում.
- Վաաաաախխխ ականջս: Ախչի Կառա իմ համար քնած էի: Խի՞ ես գրիչը ականջս կոխում:

Mark Pauler
22.02.2011, 19:17
Մի հատ էլ դեղատան շարքից

Ուշ ժամի դեղատուն ա մտնում մի 90 ամյա զառամյալ պապիկ ու ասում դեղատան աշխատողին
- Տղա ջան, վիագրա ունե՞ս:
- Հա, Պապի, դրա էժան փոխարինողն էլ ունեմ:
- Դե 2 տաբլետկա տուր ու ասա ոնց են խմում էտի:
- Պապի ջան, բայց դու ճնշում կամ սրտի պրոբլեմ չունե՞ս: Էտ դեղը քեզ երևի չի կարելի:
- Ես լավ եմ դու դեղը տուր:
- Պապի բայց ախր դու էն տարիքում ես, որ քո մոտ էտ դեղից մենակ տեսողությունդ կլավանա:
Ե.գ.
Էս դեպքի համար ա ասված` սեռական օրգաններից մենակ աչքերն են մնացել :D :D :D

Էլիզե
22.02.2011, 20:03
Մենախոսություն ըստ Սուսանիկի, որի միակ հանդիսատեսը ես եմ. //բախտս բերել ա// :))
-Ասի՛, ես տավարի միս չեմ ուտում... ես մենակ կալբասայի միս եմ ուտում... դե գիտես, կալբասան էլ սարքում են ակուլայի մսից... :think
:))

RADIOmanyachka
23.02.2011, 19:26
Դե քանի որ դեղատան պատմություններն են ակտուալ, մի դեպք էլ ես պատմեմ

Կուրսեցիս (տղա) դեղատանն էր աշխատում: Մի ռուսախոս պապիկ է մտնում դեղատուն ու կիսահայերեն, կիսառուսերեն խոսելով տարբեր դեղեր է վերցնում և վերջում ավելացնում.
-Да я забыл, мне нужен пакет, дайте мне еще один пакет
Կուրսեցիս զարմացած նայում է պապիկին ու շատ դանդաղ քայլերով մոտենում է միջադիրների մոտ, ու հարցնում.
-Ո՞ր մեկից եք ցանկանում
Պապիկը զարմացած նայում է կուրսեցուս ու ջարդված հայերենով ասում.
-Չէ ես ետ պակետ-ից չեմ ուզում, մենք վաղուց ետ տարիքից անցել ենք, ես ցելաֆոնե պակետ եմ ուզում

My World My Space
23.02.2011, 20:04
Մենախոսություն ըստ Սուսանիկի, որի միակ հանդիսատեսը ես եմ. //բախտս բերել ա// :))
-Ասի՛, ես տավարի միս չեմ ուտում... ես մենակ կալբասայի միս եմ ուտում... դե գիտես, կալբասան էլ սարքում են ակուլայի մսից... :think
:))

Կարևորը էրեխեն էլ ա հասկացել, որ կալբասան տավարի մսից չե՛ն սարքում.....:))

Mark Pauler
23.02.2011, 23:40
Մահանում ա 99 տարեկան մի կին:
Հոգեհացի ժամանակ, արտասահմանից զանգահարում է թոռներից մեկի ընկերը, որ իր ցավակցությունները հղի: Տեղի ա ունենում էսպիսի խոսակցություն.
- Ախպեր ջան ցավակցում եմ: Տատիի չապրած տարիները թող իրա ժառանգներին փոխանցվի...
- Ապրես ախպեր ջան, բայց էն չապրած տարիների մոմենտով մուֆթա էս ասում, որովհետև տատին ինչ հնարավոր էր քերել տարել ա հետը:

V!k
27.02.2011, 00:20
երեկ ծանոթներիցս մեկը պատմեց…
Ուրեմն որոշում են կնոջ հետ Կամերային թատրոն գնալ "Ինչ տարբերություն, թե ում հետ" ներկայացումը դիտելու, նախորոք գնում է տոմս առնելու, սակայն ներկայացման անունը չի իմանում: Դիմում է տոմսավաճառին.
-Ինձ կասե՞ք, թե ինչպես է այն ներկայացման անունը, որտեղ Արսեն Գրիգորյանն է խաղում:
Վաճառողուհին.
- Ի՞նչ տարբերություն:
- Բայց ես ուզում եմ իմանալ այդ ներկայացման անունը:
- Հա բայց ի՞նչ տարբերություն…
Սենց մի քանի անգամ էլ նույն հարց ու պատասխանը…
Արդեն բավականին բարկացած.
- Միգուցե ձեր համար տարբերություն չկա, բայց իմ համար տարբերություն կա, թե ինչ է այդ ներկայացման անունը…
Վերջը նոր հասկանում է, որ վաճառողուհին անունն է ասում :D
հա բայց ես վաճառողուհին էլ ա մեղավոր էլի, ներկայացման անունը որ լրիվ ասեր, թյուրիմածություն չէր առաջանա;)

CactuSoul
27.02.2011, 01:29
երեկ ծանոթներիցս մեկը պատմեց…[/COLOR]
Այս գրառումից մի դեպք էլ ես հիշեցի:))

Երևի մի 10-12 տարեկան կլինեի, մի քանի օրով մորաքրոջս մոտ՝ Սևանի մոտի գյուղերից մեկում, հանգստանում էի: Մորաքրոջս տղաներն էլ ինձնից մի քանի տարով փոքր են:
Մի օր քնելուց առաջ ինձ խնդրեցին, որ իրենց համար մի հեքիաթ կարդամ: Իրարից բավականին հեռու էին անկողինները, պառկեցինք ամեն մեկս մեր տեղը, ու ես սկսեցի փնտրել, թե ինչ կարդամ: Հայկական ժողովրդական հեքիաթների մի հրաշալի գիրք կար, որ տատիկ-պապիկենցս տանը կարդացել էի, իսկ հիմա իրենք վերցրել-բերել էին գյուղ ու, մեղմ ասած, շատ անփույթ էին հետը վարվում (հիշում եմ՝ սրտիցս արյուն էր գնում, երբ տեսա գիրքն այնտեղ, այդ վիճակում…):
Մի խոսքով, գիրքը վերցնում եմ, թերթում, մտածում՝ որ հեքիաթը կարդամ, որ լավ լինի: Ի վերջո ընտրությունս կանգ առավ գրքին համանուն հեքիաթի վրա: Կարդում եմ վերնագիրը.
- «Հիմա ես ուզում, թե հետո»:
- Խա:
:think Բան չեմ հասկանում:Մի պահ դադար եմ տալիս, մտածում եմ… Չէ, երևի իրար հետ ինչ-որ բան էին խոսում: Լավ, նորից կարդամ.
- «Հիմա ես ուզում, թե հետո»:
- Խա՛: - Ավելի անհամբեր ու մի քիչ նյարդային շեշտով:
:think… Արդեն ես էլ եմ սկսում նյարդայնանալ: Հա՛մ ասում են կարդա, հա՛մ խանգարում են: Ավելի բարձր եմ կարդում, որ ուշադրությունները գրավեմ հեքիաթի կողմը.
- «Հիմա ես ուզում, թե հետո»:
- Խա՛, քեզի չասի՞նք՝ մկա ենք ուզում:angry…

:D:D

Lusina
27.02.2011, 13:49
Այս պատմությունը ես լսել եմ::)

Մի անգամ համալսարանում մի քանի աղջիկ միջանցքում կանգնած իրար հետ խոսում էին, մեկ էլ իրանցից մեկն ասեց:
-Վա՝յ, ձմեռ պապիկը,:lilex:- խոսքը դասախոսներից մեկի մասին էր, որը ուսանողների շրջանում հայտնի էր այդ մականվամբ:
Դասախոսը հեռվից մոտեցավ, ասեց:
-Marry christmas :papik:- ու գնաց:

Իրականում ասել է Happy New Year ;)Այս պատմությունը իրականում շատ ավելի զվարճալի է ,երբ ճանաչում ես դասախոսին ու պատկերացնում ես ,թե ինչ ձայնով է նա դա ասել:hands

Lusina
27.02.2011, 13:55
Մի պատմություն էլ ես պատմեմ,բայց ականատես չեմ,լսել եմ:)
Դասի ժամանակ մեկը դուռը թակում է,դասախոսը բարկացած ասում է.
-Հեսա էլի մի ապուշ կգա մի անասունի դուրս կկանչի
Ու այդ պահին թակողը դուռը բացում է ու…
-Ընկեր …յան ձեզ մի րոպեով կարելի՞ է:D

Անտիգոնե
01.03.2011, 20:22
Արցախի գյուղերից մեկում ներկայացում ունեինք: Բեմը շատ փոքր էր ու ետնաբեմ չկար: Ներկայացման դեկորները 4 խոշոր խաչքարեր էին, որոնք զբաղեցրել էին ամբողջ բեմը և դերասանների խաղի համար համարյա տեղ չկար: Այսպիսի դժվարին ու համարյա անելանելի պայմանները համարձակ լուծումներ ու փոփոխություններ են պահանջում բեմադրության մեջ, որը պետք է արվի ներկայացումը վարողի կամ տեխնիկական ռեժիսորի կողմից:
Ներկայացումն սկսված է: Չնայած այն հանգամանքին, որ ձմեռ է ու դահլիճը չի տաքացվում (վառարան կա, բայց վառած չէ) ծայրաստիճան լարումից բացարձակապես ցուրտ չեմ զգում: Անդադար շարժման մեջ եմ ու ուղեղս առաջացած խնդիրներից քիչ է մնում պայթի: Այդ խառը իրավիճակում դերասանուհիներից մեկը 5 րոպեն մեկ մոտենում ու դժգոհում , որ ոտքերը ցրտից սառել են և որ վախենում է ոտքերը քարանան ու չկարողանա շարժվել: Կողքիս մի աթոռ կար, որ նախատեսված էր հագուստների համար, նկատելով այն, այլ հրանանգներին զուգընթաց այդ դերասանուհուն հրամայական տոնով ասացի, որ աթոռի վրա կանգնի: Աղջիկը ակնթարթորեն կատարեց հրահանգս: Որոշ ժամանակ անց կամացուկ շշնջաց.
- 2 րոպեից հետո իմ բեմ տուսկյալի վախտն ա: Հինչ անիմ?
Զարմացա տված հարցից ու բավականին կոպտորեն ասացի.
- Աթոռան քշաց, տուս եկ բեմ: Վեր կյաս, նորից կպիցրանաս աթոռին կաղնիս::angry
Այդպես էլ արեց: Աթոռից իջնում էր ու դուրս գալիս բեմ: Բեմից դուրս գալուց հետո էլ անմիջապես բարձրանում աթոռի վրա կանգնում: Ու ամեն հարցնողին, թե ինչու է աթոռին, շշուկով պատասխանում էր.
- Տի ա պետք (այդպես է պետք):

2 շաբաթ անց, նույն ներկայացման փորձի ժամանակ այդ դերասանուհին հարցնում է, թե ինչի համար էի իրեն կանգնեցրել աթոռին: Ես տված հարցից միքիչ զարմացած պատասխանեցի.
-Որ ոտքերդ շատ չսառեն: Ամեն դեպքում աթոռը գետնից բավականին բարձր է:
Համընդհանուր ծիծաղ սկսվեց:D, իսկ դերասանուհին դեռ շաաատ երկար չկարողացավ կենտրոնանալ::D:D:D

Պարզվում է, որ նա մտածել էր թե աթոռին կանգնելը ներկայացմանն եր անհրաժեշտ: Այդ էր պատճառը, որ չհասկանալով հանդերձ իր արածի իմաստը, ամեն անգամ բեմից դուրս գալուց հետո պատասխանատվությամբ ու արագորեն նորից ու նորից բարձրանում էր աթոռի վրա::)

Yellow Raven
01.03.2011, 20:30
Իրականում ասել է Happy New Year ;)Այս պատմությունը իրականում շատ ավելի զվարճալի է ,երբ ճանաչում ես դասախոսին ու պատկերացնում ես ,թե ինչ ձայնով է նա դա ասել:hands

Իսկ ես ճանաչո՞ւմ եմ դասախոսին:))

Ռուֆուս
01.03.2011, 20:46
Մի օր մեր անվտանգության շեֆի համակարգչի վրա գործ եմ անում, մեկ էլ աչքս ընկավ դեսքթոփի վրայի ֆոլդերներից մեկի անունը - «gay ser»: Նայում եմ ֆոլդերին, հետո իրեն ու հավատս չի գալիս: Ախր ինքը կյանք տեսած տղամարդ է, ամուսնացած, երեխեք, թոռներ ունի, ինքն էլ շատ հարուստ կենսափորձով, շատ հարգված անձնավորություն ա: Վախենում եմ նույնիսկ ֆոլդերը բացեմ նայեմ, թե մեջը ինչ կա, կարող ա մեջը սարսափելի անակնկալներ են սպասվում, մյուս կողմից էլ չեմ ուզում, որ նման վերնագրով ֆոլդեր մնա աշխատանքային համակարգչի դեսկթոփի վրա:

Վերջը չդիմացա ու հարցրի.
- Պարոն ...յան, էս ֆոլդերի մեջ ի՞նչ կա :8
- Երգեր են, Հայկ ջան: Գայանե Սերոբյան երգչուհի կա, ճանաչու՞մ ես:
- Գոնե ֆոլդերի անունը փոխեիք, մի ժամ ա փորձում եմ գուշակել, թե մեջը ինչ ա :D :D :D

Հայուհի
01.03.2011, 21:06
7-րդ դասարանում դասղեկս մեզ տարավ Չարենցի տուն-թանգարան... էդ ինձ համար տոն էր, ես թանգարանների գիժ եմ:))
Ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր ընթանում , մինչև մեր էքսկուրսավարը չհարցրեց.
-Երեխանե՛ր, դե , բնականաբար, գիտեք՝ որտեղ է Չարենցը ծնվել:8
Ու ոնց որ մեկը ուղեղս հաներ ու լեզուս քաշեր.
-Հա, ո՞նց չգիտենք. Չարենցավանում:B

Կյանքիս ամենախայտառակ օրն էր, բայց նաև ամենածիծաղելին:oy:))

One_Way_Ticket
01.03.2011, 23:37
Իսկ ես ճանաչո՞ւմ եմ դասախոսին:))
Նիգիյանի մասին է խոսքը։

Lusina
01.03.2011, 23:45
Իսկ ես ճանաչո՞ւմ եմ դասախոսին:))

Ոնց չես ճանաչում,էլ ու՞մ կարային նմանացնեին Santa.յին,ու ու՞մ ձայնով Happy New Year.ը կարար տենց հնչեր,ոնց որ Նիգիյանի;)

Նաիրուհի
02.03.2011, 01:06
Չորս աղջկա զրույց, որոնցից երեքը դաշնակցական են, 4-րդը նրանցից մեկի ընկերուհին է (ներկա չեմ եղել, բայց չորսին էլ ճանաչում եմ)։
-Ես իմ աղջկա անունն Ադանայի պատվին Ադանա եմ դնելու։
-Իսկ ես ուզում եմ, որ տղայիս անունը Տարոն լինի. մի տեսակ քաջություն կա էդ անվան մեջ։
-Ինչ էլ ասեք ամենասիրունն իմ տղայի անունն է լինելու՝ Վան...
Էս չորրորդի մեջ զարթնում է գյումրեցին.
-Ես էլ իմ երեխու անունը տալիս պատվին Տալվորիկ եմ դնելու... :D

RADIOmanyachka
02.03.2011, 01:14
Չորս աղջկա զրույց, որոնցից երեքը դաշնակցական են, 4-րդը նրանցից մեկի ընկերուհին է (ներկա չեմ եղել, բայց չորսին էլ ճանաչում եմ)։
-Ես իմ աղջկա անունն Ադանայի պատվին Ադանա եմ դնելու։
-Իսկ ես ուզում եմ, որ տղայիս անունը Տարոն լինի. մի տեսակ քաջություն կա էդ անվան մեջ։
-Ինչ էլ ասեք ամենասիրունն իմ տղայի անունն է լինելու՝ Վան...
Էս չորրորդի մեջ զարթնում է գյումրեցին.
-Ես էլ իմ երեխու անունը տալիս պատվին Տալվորիկ եմ դնելու... :D

Նաիրուհին այսօր ինձ այս դեպքի մասին էր պատմում ու ասեց, որ եթե իր աղջկա Անունը ինքն էլ Տալվորիկ դնի, ապա դա միայն իմ պատվին կլինի :D
-Բալիկ ջան անունդ ի՞նչ է
-Տալվորիկ
-Ու՞մ պատվին են դրել
-Անուլի
Լռիվ սենց պատմություն է լինելու

Հարդ
02.03.2011, 10:12
Երեկ Երևանում

Կանգառում մենակ էինք:
Նստած էի կանգառի նստարանին, մի կես մետրի վրա մի աղջիկ, մոտ իմ տարիքի: Բայց ոնց որ սովորական աղջիկ չի, հետաքրքիր մարդ ա երևում:
Մեկ էլ հեռախոսիս ձայնն եմ լսում (զանգս՝ Portishead The Rip (http://www.youtube.com/watch?v=kBOaLjtR4mw)): Հանում եմ հեռախոսը գրպանից (արդեն տարօրինակ ա՝ վիբրացիա չկա), ու տեսնում, որ հեռախոսն իրա համար ննջում ա: Նույն ժամանակ լսում եմ էդ աղջկա «Ալո» - ն:D: Սրան մանթո է՞ին ասում:oy

այ քեզ բանն մտածում եմ հիմա վատ չի, վատ չի... ախր ես զգում էի է՜:)) չնայած ասա քեզ ո՞վ աթողել իմ զանգի հեղինակային իրավունքները խախտես :no no

Խոսեց վերջացրեց: Անցավ երևի 3 րոպե, դեռ նստած էինք: Մեկ էլ նորից նույն ձայնը: Բայց այս անգամ փորձված լինելով ու զգալով վիբրացիան, հանգիստ հանեցի իմը ու ասացի «ալո»:
Ու էդ ալոյի ժամանակ աչքի տակով նկատեցի, որ հիմա էլ ինքն ա իր հեռախոսը բզբզում:D Բայց որ ալոս լսեց, ինձ նայեց՝ ժպտացի:

Չէ, ազնիվ խոսք, էս (http://www.akumb.am/showthread.php/337-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2158822&viewfull=1#post2158822) պատմությունը չի կրկնվել:D

My World My Space
02.03.2011, 13:05
նոր մեկը անեկդոտ ա պատմում.
- Ապեր ուրեմն Քոչարյանը մետրոյով էթալուց ա ըլնում.....

:o

էլ չեմ կարո՜ւմ....... սենց բոմբ կյանքում չէի լսել..... :lol

Արևածագ
02.03.2011, 13:28
նոր մեկը անեկդոտ ա պատմում.
- Ապեր ուրեմն Քոչարյանը մետրոյով էթալուց ա ըլնում.....

:o

էլ չեմ կարո՜ւմ....... սենց բոմբ կյանքում չէի լսել..... :lol

- Պապ, ամաչում եմ, կուրսեցիներս սաղ տրոլեբուսով են գալիս դասի...
-Ընչե՞ս ամաչում, տղա ջան, դու՛ էլ տրոլեբուս առ:

Սրա նմանությամբ՝ կարող է Քոչարյանն իր կալվածքները շրջելու համար մետրո է գցե՞լ...:think

Universe
02.03.2011, 15:33
նոր մեկը անեկդոտ ա պատմում.
- Ապեր ուրեմն Քոչարյանը մետրոյով էթալուց ա ըլնում.....

:o

էլ չեմ կարո՜ւմ....... սենց բոմբ կյանքում չէի լսել..... :lol

Բայց անեկդոտը շարունակություն իրականում ունե՞ր (բացի քո հումորից) :)
Նման եղավ Նոյի պատմությանը, որ Նոյը գնումա Մամիկոնյանի արձանի դիմացի վերնիսաժ տան պլիտի համար սպիռալ առնելու:)

My World My Space
02.03.2011, 15:53
Բայց անեկդոտը շարունակություն իրականում ունե՞ր (բացի քո հումորից) :)


Ամենայն հավանականությամբ ուներ, բայց ես էլ ի վիճակի չէի լսելու ու մտապահելու այն....

RADIOmanyachka
04.03.2011, 22:48
Մի քանի օր առաջ ամուսինների կռիվ լսեցի փողոցում, գրում եմ այն հատվածը, որը ինձ ստիպեց փողոցում շատ բարձր ծիծաղալ.
Ամուսին
-Լսի, այ աղջիկ, դու ավելի լավ ա գնաս ուղեղիդ ծալքերը արդուկես
Կին
-Իմ ուղեղի ծալքերը վաղուց արդուկած են, դու քոնի մասին մտածի

Նաիրուհի
05.03.2011, 00:51
Նախապես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում պատմությանս մեջ ինչ-որ բան կարող է անպատշաճ թվալ։ :oy

Էսօր դասախոսության ժամանակ երեխեքից մեկը հարցնում է դասախոսողին.
-Բայց ինչպե՞ս կարող եք ապացուցել, որ հին աշխարհի քրմերը տիրապետել են մեզ համար անմատչելի գիտելիքների։
-Ձեր ասածը նույնն էր, որ Քրիստոսը գար ասեր, որ ինքն Աստծո որդին է, Դուք ասեիք՝ հլը մի հատ պասպորտդ ցույց տուր, որ հավատամ։
Ու էստեղ լսարանից մեկը.
-Անձնագիրը պիտի ուզեք, պասպորտը կարա ցույց տա...
:lol

Կարապետ
05.03.2011, 09:13
Երեկ մեր տուն մի հավեսին սուտ ասան մարդ էի եկել ու պնդում էր, որ իրենց էշը ամեն օր 1 հեկտար կաթա տալիս:lol

One_Way_Ticket
05.03.2011, 21:48
Չգիտեմ` այս մասին գրել եմ, թե ոչ, երևի չեմ գրել։ Ակումբում դեռ համեմատաբար նորեկ էի, անձնական նամակ եմ ստանում։ Պատասխանում եմ։ Սակայն որևէ հաղորդագրություն ա-լյա "Ձեր նամակը ուղարկված է" չեմ ստանում։ Նայում եմ ուղարկված նամակների պապկան՝ դատարկ է։ Որոշեցի տեստեր անել։ Հասցեատիրոջ դաշտում գրում եմ "blablabla", ինչ-որ նամակ եմ ուղարկում։ Էլի նույն բանը։ Գուցե մեկ անգամ էլ փորձեցի, չեմ հիշում։ Մի քանի օր անց (արդեն մոռացել էի էլ այդ մասին) blablabla (http://www.akumb.am/member.php/20181-blablabla) օգտվողից զարմացած պատասխան նամակ եմ ստանում :))

Mark Pauler
05.03.2011, 22:25
Էս պատմությունը պատմել ա մի Վանաձորցի 65 անց գործարար ու դրա պատճառով զրկվեց հետագա համագործակցության իրավունքից:
Բառացի կներկայացնեմ իրա պատմածը, մենակ բարբառը չեմ կարող կրկնեմ:
- Ուրեմն մի անգամ որոշեցի հաշվապահիս` Վալոդի հետ գնամ ժամանակ անց կացնելու: 2 աղջիկ վերցրինք ու գնացինք լավ կերանք խմեցին: Դրանից հետո գնացինք հյուրանոց ու ամեն մեկս առանձնացանք դրանցից մեկի հետ: Մեկ էլ էս իմ հետի աղջիկը ինձ ասում ա, "քեռի ջան, չես ամաչում??? Բա ես, էս ինչի աղջիկն եմ` մերս քեզ քուր ա գալիս համարյա": Դե ես էլ վռազ Վալոդին ձեն տվի ու աղջկերքին տեղերով փոխեցինք: Բայց հետո սրտիս դարդ էր եղել ու մյուս օրը Վալոդին ասի, որ իրա քրոջ աղջկա հետ պիտի ինձ ծանոթացնի ու..., թե չէ ըտենց ազնիվ չի լինում:

Kita
05.03.2011, 22:35
Էս պատմությունը պատմել ա մի Վանաձորցի 65 անց գործարար ու դրա պատճառով զրկվեց հետագա համագործակցության իրավունքից:
Բառացի կներկայացնեմ իրա պատմածը, մենակ բարբառը չեմ կարող կրկնեմ:
- Ուրեմն մի անգամ որոշեցի հաշվապահիս` Վալոդի հետ գնամ ժամանակ անց կացնելու: 2 աղջիկ վերցրինք ու գնացինք լավ կերանք խմեցին: Դրանից հետո գնացինք հյուրանոց ու ամեն մեկս առանձնացանք դրանցից մեկի հետ: Մեկ էլ էս իմ հետի աղջիկը ինձ ասում ա, "քեռի ջան, չես ամաչում??? Բա ես, էս ինչի աղջիկն եմ` մերս քեզ քուր ա գալիս համարյա": Դե ես էլ վռազ Վալոդին ձեն տվի ու աղջկերքին տեղերով փոխեցինք: Բայց հետո սրտիս դարդ էր եղել ու մյուս օրը Վալոդին ասի, որ իրա քրոջ աղջկա հետ պիտի ինձ ծանոթացնի ու..., թե չէ ըտենց ազնիվ չի լինում:

Տո էսի լացելու է...

Mark Pauler
05.03.2011, 22:40
Տո էսի լացելու է...

Թեթև տար:

Նաիրուհի
08.03.2011, 01:00
Հին, խնդալու ու լացելու պատմություն :)


Դեպքը տեղի է ունեցել 2009-ի ապրիլին։ Ծանոթներիցս մեկին (արական սեռի) ոգևորված պատմում էի, որ Գյումրիում Մելինե Դալուզյանին պիտի հանդիպեմ, որ շատ-շատ եմ սիրում նրան, որ արդեն 4 տարի է՝ գիտեմ նրան ու հիանում եմ նրանով ու էս տիպի ֆանատիստական բաներ...
Էս թանկագին ծանոթս երևի չհասկացավ, որ առաջին անգամ պիտի հանդիպենք. խորհրդավոր/խորամանկ/հասկացող ժպիտով նայեց դեմքիս ու ասաց.
-Վա՜յ, լսի հլը, ախչի, իրար հետ ե՞ք... :oy:D

hayt.am
08.03.2011, 02:11
Դեպքը իմ կյանքում եղել է ուսանողական տարիներին
Մի օր փիլիսոփայության դասին խոսք գնաց թե ինչու են մարդիկ լողանալուց երգում: Շատ պատասխաններ եղան և դրանցից մեկն էլ այն էր որ հաճույք են ստանում դրա համար էլ երգում են:
Դասախոսը էդ որ լսեց ասեց. Որ հաճույքից երգեին ձկները սաղ օրը "Օռգազմի" մեջ կլինեին :D

Freeman
08.03.2011, 17:50
Էս ավելի շուտ խայտառակ պատմություն ա.ուրեմն մի օր մի տղեքից մեկն ասեց իրա ծանոթ աղջիկներից մեկին ման գամ օդնոյում (սկիզբն սենց եմ գրում,որ ուրիշ բան չմտածեք:))),ես էլ թարսի պես էդ օրը լավ անջատված էի, հեռախոսով մտա անուն-ազգանունն ու տարիքը գրեցի տեսա ոչ մի մարդու չբերեց,ասեցի չկա:Մեկ էլ մի-երկու ժամից մի ուրիշ տղա ա զանգում ասում ա.
-Ախպեր էս ամուսնանում ե՞ս
Ասում եմ.
-հո դու շառ չես,ի՞նչ ամուսնանալ,ի՞նչ բան:o
Ասում ա.
-Բա էն x-ի քրոջ անունը խի՞ ես ստատուսիդ գրել:
Մտնեմ տենամ փնտրման դաշտի տեղը նոր ստատուսի դաշտում եմ տվյալները գրել:Դրանից հետո մինչև հիմա զանգում մաղարիչ են ուզում:))

VisTolog
08.03.2011, 18:25
Մի կես ժամ առաջվա պատմություն::))
Նստող կար, մարշուտնին կանգնեց: Մի աղջիկ բարձրացավ, դուռը փակեց, բայց չգիտես ինչ մնաց դռան տակ: Սկսեց քաշքշել, որ կարանա հանի: Ուժեղ քաշեց, չկարողացավ իրան պահի, նստեց/ընկավ կողքի արկղի վրա: Բարձրացավ, որ առաջանա նստի, մեկ էլ մի հատ կնիկ.
- Վա՜յ, էկլերներ՜ս:lol աղջիկ ջան, մի քիչ զգույշ էլի, մի հատ գոնե հարցնեիր կարելիա՞ նստել, թե չէ::D

Մարշուկում բոլորը ծիծաղում էին, իսկ ինքը քթի տակ դեռ խոսում էր:

Մի երկու րոպե հետո մի հատ աղջիկ նե՜նց գոռաց «Կանգառում կպահե՛ք», որ հետը նստած երկու աղջիկները ուղղակի վեր թռան::D Էդ էկլերներ տանող կնիկն էլ. «Ա՜ստված ջա՜ն…»:D:D

Universe
08.03.2011, 21:05
Մի կես ժամ առաջվա պատմություն::))
Նստող կար, մարշուտնին կանգնեց: Մի աղջիկ բարձրացավ, դուռը փակեց, բայց չգիտես ինչ մնաց դռան տակ: Սկսեց քաշքշել, որ կարանա հանի: Ուժեղ քաշեց, չկարողացավ իրան պահի, նստեց/ընկավ կողքի արկղի վրա: Բարձրացավ, որ առաջանա նստի, մեկ էլ մի հատ կնիկ.
- Վա՜յ, էկլերներ՜ս:lol աղջիկ ջան, մի քիչ զգույշ էլի, մի հատ գոնե հարցնեիր կարելիա՞ նստել, թե չէ::D

Մարշուկում բոլորը ծիծաղում էին, իսկ ինքը քթի տակ դեռ խոսում էր:

Մի երկու րոպե հետո մի հատ աղջիկ նե՜նց գոռաց «Կանգառում կպահե՛ք», որ հետը նստած երկու աղջիկները ուղղակի վեր թռան::D Էդ էկլերներ տանող կնիկն էլ. «Ա՜ստված ջա՜ն…»:D:D
Հովո էտ աչքիս խառնել ես մարշրուտկա չես նստել, այլ "Կրկեսն անիվների վրա" :D

tikopx
09.03.2011, 01:43
հարմար թեմա չգտա:(
«Հրապարակ». «Ешьте, суки, ешьте»

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մի աշխատակից զավեշտալի պատմություն արեց. Վանաձորի քաղաքապետը Վանաձոր է հրավիրել Ուկրաինայի դեսպանին և դեսպանատան մի քանի աշխատակցիներին։ Հյուրասիրության ժամանակ Ս. Դարբինյանը, ափսեի մեջ դնելով գառի խաշլամայի թիակի լավ կտորները, դիմել է դեսպանին. «Ешьте, суки, ешьте»։ Դեսպանը և հյուրերը զարմացած և սառած նայել են՝ չհասկանալով կատարվածը, այնինչ Դարբինյանը նորից կրկնել է. «Ешьте, суки, ешьте»։

http://www.tert.am/am/news/2011/03/08/hraparak/

Մանուլ
09.03.2011, 22:53
Պստիկ պատմություն պստիկի մասին :)):

Մի քանի օր առաջ հյուր էինք գնացել, 3 տարեկան տղա ունեին տանտերերը:
Ընդհանրապես փոքր երեխեքը ինձ սիրում են (եթե ես էլ իրենց եմ սիրում, էլի :))):
Նստած եմ բազմոցին, ինքն էլ հենց կողքս կանգնած ա՝ բազմոցի վրա: Նայում եմ իրան, մեկ էլ ասում ա.
- Ինչի՞ ես նայում, ուզում ես պաչե՞ս:
:D:D

Smokie
15.03.2011, 11:23
Զվարճալի պատմություն մանկությունիցս:))

Մի անգամ մեզ հյուր էին եկել շատ սիրելի բարեկամներ::love Էդ առիթով մենք մեր մեծ սեղանը բերեցինք սենյակի մեջտեղը դրեցինք, սփռոցը փռեցինք վրան համով ուտելիքներ դրեցինք: ես էլ հենց տեսա էդ պատրաստությունները ուրախ-ուրախ ասեցի:
-Վա՜յ, մամ էսօր նոր տարի ա՞::yahoo

:D:D

Lusina
15.03.2011, 14:12
Որպես պատմություն այնքան էլ զվարճալի չէ,բայց որ դուք էլ անեք հաստատ կզվարճանաք:hands
Համոզված եմ ,որ բոլորիդ էլ փողոցում գովազդային թերթիկներ տված կլինեն,ու եղել են դեպքեր,որ արդեն գիտես թե ինչ գովազդ է,ու քեզ էլ անհրաժեշտ չէ.Դե կարելի է պարզապես չվերցնել,բայց որ մտածում ես վերցնելով բաժանողի գործին օգնում ես՝կարելի է վերցնել.այդպես էլ երեկ պատահեց,ընկերուհիներով համալսարանից դուրս էինք գալիս,բոլորիս տվեցին,վերցրեցինք ու ասացի թե սա հիմա որտեղ թափեմ,ակումբցի Վալենտինան էլ ծիծաղելով՝ թե դու էլ ուրիշին տուր.դե ես էլ ինչ,լսեցի ու սկսեցի բաժանել թերթիկները:DՉգիտեմ մեր բարձր տրամադրությունից էլ էր երևի,բայց ահագին զվարճացանք:hands

VisTolog
15.03.2011, 19:37
Ինետ ակումբում նստածա աղջիկ, շա՜տ հաստ ձենով ու եսիմ որ գյուղից եկած: Հեռախոսը զանգումա.

- Ալո՞… հա մամ
- Ու՞ր ես
- Odnoklassnik-ում եմ

:D:D

էհ:8

Հարդ
18.03.2011, 19:51
Նստած եմ ավտոբուս, կողքիս տակավին մի հնդիկ:
Իր իջնելու ժամանակ գրպանից հանեց կոպեկները. մեկը 100 դրամանոց էր, մյուս 200: Ափն ինձ մեկնեց ու հնդկական հայերենով ասեց.
-Ապեր, իրանց հարյուրը որն ա՞:
Հետո էլ կասեմ էդ թվանշանները հնդկական են...

Նաիրուհի
20.03.2011, 01:51
Մի երկու ամիս առաջ մի քանի ակումբցիներով զբոսնում էինք։ Խանութ մտանք, ու էստեղ մեր Հովոն` MWMS-ը, մի պայուսակ տեսավ ու ասաց.
-Երեխեք, ծնունդիս սրանից կառնեք։
Դե մենք էլ մտապահեցինք ու որոշեցինք, որ հենց դա էլ նվիրելու ենք։ Երկու օր առաջ գնացի էդ խանութը, որ տեսնեմ՝ պայուսակը տեղում է, թե ոչ։ Մեկ էլ աշխատողներից մեկը մոտեցավ.
-Կներեք, Դուք սա մի բոյով, ակնոցով տղայի համա՞ր եք նայում։
-Ինչի՞ :o
-Դե էդ տղան մի քանի օր առաջ եկավ ու ասաց, որ էս քանի օրս գալու են սրանից իր համար նվեր առնելու...
:D:D:D

Հ. Գ. Ամենազվարճալին այն է, որ Հովոն մե´զ չէր նկատի ունեցել։ ;) Որ տեսավ՝ ասածը հիշել ու դա ենք առել, լա՜վ անակնկալի եկավ...

Shah
26.03.2011, 15:39
փոքր ժամանակ երբ պապս "զապառոժեցը" գառաժից հանեց, դեմը բացեց ու մի քանի կտոր փետ դրեց ու գնաց սար ես ահավոր զարմացել էի ոնց ա աշխատում էդ փետակեր մեքենան...

բաշ :)

VisTolog
28.03.2011, 23:51
Ովքեր տեսել են Lord-ին, ուրեմն գիտեն իրա չափերի ու հնարավոր հնարավորությունների մասին::D:))
Երեկ հանդիպման ժամանակ իրա հեռախոսից նկար էի քաշում, մեկ էլ հեռախոսին զանգ եկավ: Կարդացի զանգողի անունը, ու ի՞նչ գրված լիներ. «Mamusik Jan»:lol:lol

ՀԳ Եթե վաղը ակումբ չմտնեմ, ուրեմն վերջս տվելա::}

Ուլուանա
29.03.2011, 00:06
Ովքեր տեսել են Lord-ին, ուրեմն գիտեն իրա չափերի ու հնարավոր հնարավորությունների մասին::D:))
Երեկ հանդիպման ժամանակ իրա հեռախոսից նկար էի քաշում, մեկ էլ հեռախոսին զանգ եկավ: Կարդացի զանգողի անունը, ու ի՞նչ գրված լիներ. «Mamusik Jan»:lol:lol

ՀԳ Եթե վաղը ակումբ չմտնեմ, ուրեմն վերջս տվելա::}
Հիմա իրա չափերն ու հնարավորություններն ի՞նչ կապ ունեին էդ պատմածիդ հետ։ Թե՞ ուղղակի քո վերջը տալու հետ կապ ունեին :))։

VisTolog
29.03.2011, 00:12
Հիմա իրա չափերն ու հնարավորություններն ի՞նչ կապ ունեին էդ պատմածիդ հետ։ Թե՞ ուղղակի քո վերջը տալու հետ կապ ունեին :))։

Դե դրա համար պետքա իրան տենալ::)) Ասենք եթե փոքր երեք տարեկան աղջիկ դրած լիներ էդ անունը, ծիծաղելի չէր լինի::))

Ուլուանա
29.03.2011, 00:16
Դե դրա համար պետքա իրան տենալ::)) Ասենք եթե փոքր երեք տարեկան աղջիկ դրած լիներ էդ անունը, ծիծաղելի չէր լինի::))
Տենց մի ասա. հաճախ աժդահա մարմիններում շատ քնքուշ սրտեր են բնակվում :roll :))։

VisTolog
29.03.2011, 00:21
Տենց մի ասա. հաճախ աժդահա մարմիններում շատ քնքուշ սրտեր են բնակվում :roll :))։

Ինքը հենց դրանցիցա::love

Էդ ասում եմ, որ ինձ բան չանի::D:D

Գնամ ասեմ, գա կարդա::}

Lord
29.03.2011, 00:44
Ովքեր տեսել են Lord-ին, ուրեմն գիտեն իրա չափերի ու հնարավոր հնարավորությունների մասին::D:))
Երեկ հանդիպման ժամանակ իրա հեռախոսից նկար էի քաշում, մեկ էլ հեռախոսին զանգ եկավ: Կարդացի զանգողի անունը, ու ի՞նչ գրված լիներ. «Mamusik Jan»:lol:lol

ՀԳ Եթե վաղը ակումբ չմտնեմ, ուրեմն վերջս տվելա::}

Վիստ ջան դե տես ում ես հաջող անում, մինչև առավոտ քեզ ժամանակ, մոռթիտ խուզում եմ պահեմ որպես հիշատակ, քեզ էլ մոռթեմ ծախեմ պարսիկների վրա:angry
հա մեկել քո պատվին կոմայգում արձան եմ սարքելու ռեզինից:D

Gayl
29.03.2011, 00:48
հա մեկել քո պատվին կոմայգում արձան եմ սարքելու ռեզինից:D
:D:D
Հազիվ մի հատ նորմալ բան ասիր, քեզ մի հատ վարկանիշ «ռեզին» բառի համար :D:D:D

Universe
29.03.2011, 11:12
Ուրեմն էս պատմությունը երեկա տեղի ունեցել, ժամը 19.00 ի կողմերը, երբ լուսինն այդ պահին դեռևս 24 օրեկան էր...

Մի հատ ընգեր ունենք, էս զանգելա երեկոյան ու հարցա տալիս, ասումա. «Ախպեր, էս որ մի հատ ծրագիր կա է, անունը չեմ հիշում, ինչեքլեր էր ինչ էր», - ասում եմ. «Ապեր, կարողա՞ Word -ի հետ ես , թե՞ էքսցելի..» , ասումա. «Հա ախպեր, հենց էտ Թեէքսելը հիշա, հա հաստատ Թեէքսել էր անունը...» Ծիծաղից լացել էինք տակներս, բա էտ ինչա այ ախպեր ջան, դու հլը շարունակությունը լսի, ասումա. «Վահագ ջան, մի երկու բան ունեմ քեզ կոմպից հարցնելու էլի, կլինի հարցնեմ» , ասում եմ Չէ, հիմա մի հարցրու, կգրես թղթի վրա, վաղը կբերես ինձ կտաս որ համ չմոռանաս, համել ինձ հեշտ լինի կողմնորոշվելը, ասեց եղավ... Անցավ մի 15 րոպե մեկ էլ զանգումա մեր Արոն ասումա. «Վահագ ջան, ստեղ մի հատ խնդիր կա չեմ կարա գրելով նկարագրեմ, կլինի՞ նկարեմ գրիչով բերեմ ցույց տամ...»... :D:D:D Ես չեմ դու, ինչ կլինես...

My World My Space
01.04.2011, 23:38
էս մեկը ոնց որ չեմ պատմել...

Ուրեմն օրերից մի օր որոշեցինք գնանք "Սկիզբը" նայենք: պայմանավորվել ենք նաիրի կինոթատրոնի մոտ, ես տաքսիով սլանում եմ ընդեղ, հեռախոսով Տիգի հետ եմ խոսում, անուններ եմ տալիս, որ իմ մշտական տաքսիստ բարեկամին ոչինչ չեն ասում` Ռուֆուս, Ագնի, Ռեյնբոու, Չիլի...
Տաքսիստս հարցնում ա.
- Ապեր էդ Չիլին ո՞վ ա...
Արդեն Չիլին էրևում ա խաչմերուկում իրա կարմիր մայկայով, վարորդին ասում եմ.
- Այ են կարմիր մայկայովը Չիլին ա...
Վարորդն ասում ա.
- Հաաաաաա՜, ասա կեչուստ ա էլի.... :D :D

VisTolog
05.04.2011, 17:59
Էսքան խայտառակ լինել էլ կլինի՞:))

Երկու ընկեր ունեմ Վահագ անունով, որոնցից մեկը ակումբի Գելնա: Չգիտես խի միշտ ինձ ոչ ակումբցի Վահագնա զանգում ու ամեն անգամ նույն խոսակցություննա լինում :ճ

- Ապեր բարև
- Բարև
- Իմացա՞ր ովա
- Չէ
- Վահագնա
- Գայլու՞կ:D:D
- Արա չէ, ի՞նչ գայլուկ…

Դե արի բացատրի, որ տրամվի ես սպասում…:D :beee

einnA
17.04.2011, 22:00
Մեր ճուտիկները մամայի հետ մտնում են խանութ ու սկսում են պահանջներ ներկայացնել ուղիղ խանութի մեջտեղում:Մաման մի լավ ծախսի տակ է ընկնում ու հազիվ հասնում է տուն, նստում է բազկաթոռին ու կանչում է ճուտերին, որ սկսի ճառախրատական ելույթը... 5 րոպե` արդեն երկուսն էլ ազդված կանգնել են,10 րոպե` արդեն լացակումած աչքերով, մի քանի վայրկյան էլ ու էս մեծը.

-Մամ, հիմա չհասկացա. ես պիտի ամաչեմ, թե չէ :cry2

Ռուֆուս
17.04.2011, 22:09
Քանի որ քաղաքացին (http://www.akumb.am/member.php/96-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB) դժվար թե մտնի ստեղ գրի, ու Կիտան էլ դժվար թե սա պատմի, ես կպատմեմ :oy

Ուրեմն քաղաքացին տաքսիով Բաղրամյանով բարձրանում ա, մեկ էլ Կիտային ա տեսնում Լոկիի հետ: Ասում ա.
-Վա՜յ, Կիտան:
Էս տաքսու շոֆերն էլ.
- Հա, սիրուն շուն ա չէ՞: :}

einnA
18.04.2011, 21:48
Ուրեմ հեռուստացույցով ծննդաբերության տեսարան են ցույց տալիս, 4 տարելան Լուլկան զարմացած նայում է ու աչքերով մարդ է փնտրում, որ հարցնի, թե էս ինչ է: Նայում է ու հարմար մարդ չի գտնում. բոլորն ինչ-որ գործով զբաղված են մեծավարի, էնքան որ էտ տեսարանն էլ չեն նկատել: Էտ պահին գալիս է 7 տարեկան Սամվելիկը, քույրը միանգամից դիմում է եղբորը.

-Սա՛մ, Սա՛մ, տես էս ինչ են անում :
- Ի՞նչ են անում, կուկուին են քաշում հանում:

բա :)

Mark Pauler
19.04.2011, 00:20
Իրական պատմություն տարօրինակ ամուսինների մասին:
Ամուսինը Ռուսաստան գործուղում գնալուց առաջ կատակ ա անում, թե հեսա կգնա , մի բոլ ման կգա ռուս աղջիկների հետ: Կինն էլ ասում ա. "Գնա, գնա... Ես գիտեմ դու ինչի ես ընդունակ, քո վրա ընդեղ նայող չի էլ ըլնի: Սկի մարդավարի ռուսերեն չգիտես":
Ամուսինը վիրավորանքը ներսը պահած հետ ա գալիս գործուղումից, մտնում ա տուն, վերարկուն կախում ու կնոջն ասում. "Ես դուրս եմ գալիս շտապ գործերով , ճամպրուկները բացի էղած չեղածը հանի, բայց վերարկուիս հանկարծ ձեռք չտաս":
Ու ամուսնու տանից դուրս գալուց հետո ի՞նչ ա անում կինը, իհարկե ամուսնու վերարկուի գրապններն ա ստուգում… Ստուգում ա ու մի պահպանակ ա գտնում: Հաջորդ օրը արդեն սաղ գյուղը գիտեր, թե կինը ինչ ա գտել իր ամուսնու գրպանից, բայց ոչ բոլորին էր պարզ կինը դրանով իր անբախտ գլուխն էր դես-դեն խփում, թե պարծենում էր, որ ամուսինը երևի թե բաշարել ա... :))

Արևածագ
21.04.2011, 20:53
Վայոց ձորի Շատին գյուղը մարզում հայտնի է բնակիչների տաքարյունությամբ: Շուտվա պատմություն է: Մի օր այդ գյուղից զանգում են շրջկենտրոնի միլիցիա ու.

-Շուտ արեք, հասեք մեր գյուղը:

Հերթապահ միլիցիոները հարցնում է.

-Ի՞նչ է պատահել, ասեք գրանցեմ, որ իմանանք՝ քանի՞ հոգի ճամփենք, արժի ՞ճամփել, թե՝ չէ՞:
-Տո ա՛յ մարդ, մե թեթև անախորժություն ի. երկու խոքու ի սպանած: :esim :))

Mark Pauler
22.04.2011, 00:08
Ռուֆուսի էս գրածը կարդացի ու մի բան հիշեցի`

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վեհափառ Տեր,

Հերիք ա ՍՊԱՄ ուղարկեք, հերիք եղավ, բոլ եղավ:

Մի տարիքով էլեկտրիկի, որ սկի ակնոցներով չի կարողանում ՍՄՍ-ները կարդա, Արմենթելը անընդհատ հաղորդագրություններ ա ուղարկում, ինչ-որ մրցանակային վիկտորինա-խաղի հետ կապված: Ամեն անգամ էս մարդը նյարդայնանում ա: Մի անգամ էլ էլեկտրական վահանակի վրա գործ անելուց նորից ՍՄՍ ա գալիս: Էս մարդը հեռախոսի անսպասելի ձայնից ցնցվում ա ու մի լավ հոսանքահարվում: Ուշքի ա գալիս, ոտի ա կանգնում, գնում ա մոտակա Արմենթելի սպասարկման կետ ու բերանը բացում` Ես ձեր են սաղի....Տուուուու....
Ձեզ ով ա խնդրել վոր էտ ...Տուուու... ՍՄՍ-ները ինձ ուղարկեք...

My World My Space
25.04.2011, 10:23
Ախպորս աղջիկը (3 տարեկան դեռ չկա), էսօր ինձ ձեն ա տալիս.
- Հոպա՛ր, Հովուլյա՛, զարթնի, էսօր մեռելոց ա, պիտի գնանք գերեզմանններ որ Մաշտոցի ու Բուռչոնկայի (Գուրչենկո) համար լացենք....

Ameli
04.05.2011, 00:35
Մի օր ընկերով նստած էինք, չգիտեմ ինչից խոսք գնաց ու ես ասացի.
-Երեխեք երեկ չոբան եմ կերել :[ :
Էս մեր Մխոյի դեմքը այ այսպիսի արտահայտություն ստացավ :o
-Չոբաա՞ն :o
-Հա , խի՞ էդ ի՞նչ մտածեցիր, ըըըըմ, այ տղա չէ, սարի չոբան չէ, բանջար էլի
-Հաա..........բայց պատկերացնում եք երեխեք Ամելին չոբանը ո՞նց ա ուտում, դե նախ պռոշներից ա սկսում :D:lol

:oy

Ուլուանա
04.05.2011, 01:34
-Հա , խի՞ էդ ի՞նչ մտածեցիր, ըըըըմ, այ տղա չէ, սարի չոբան չէ, բանջար էլի
Այսինքն՝ չոբանը բանջարի տեսա՞կ է, թե՞ բանջարին ինչ–որ բարբառով են չոբան ասում :unsure։ Ես չոբանը մենակ «հովիվ» իմաստով գիտեմ...

Kita
04.05.2011, 01:38
Այսինքն՝ չոբանը բանջարի տեսա՞կ է, թե՞ բանջարին ինչ–որ բարբառով են չոբան ասում :unsure։ Ես չոբանը մենակ «հովիվ» իմաստով գիտեմ...

Ես շան տեսակ էլ գիտեմ:))

Ameli
04.05.2011, 01:40
Այսինքն՝ չոբանը բանջարի տեսա՞կ է, թե՞ բանջարին ինչ–որ բարբառով են չոբան ասում :unsure։ Ես չոբանը մենակ «հովիվ» իմաստով գիտեմ...

Չոբանը բանջարի տեսակ է :), ասում են միատնի է, մենթոլի համ ունի :D, բայց իրականում, կամ գուցե միայն իմ համար դառն է

Ameli
04.05.2011, 16:24
/Նախօրոք ներողություն, բայց սա ռուսերեն պիտի գրեմ/
Էս մեկը հորաքույրս է պատմել տատիկիս մասին:
Մի անգամ, երբ տատիկս Ռուսաստանում է եղել մի ռուս կնոջ հետ վարունգի մարինադ է փակել, ամեն ինչ համարյա պատրաստ է եղել, մեկ էլ տատիկս ասել է.
- Слушай а щенок ! щенок забыли положит!
- Какой еще щенок :o ? в банку? зачем? а! наверно ты имеешь виду чеснок?
-Ах да! да!
:D

Գաղթական
05.05.2011, 21:38
Կինս դեռ նորածին է եղել, երբ ծնողները դուրս են տարել Հայաստանից..
իրենց տան խոսակցական լեզուն էլ ոչ միշտ է Հայերենը եղել..
դա էր պատճառը, որ, մինչև մեր ամուսնությունը, բավական վատ էր տիրապետում լեզվին..

արդեն օդանավակայանում մեր ամուսնությանը մասնակցելու համար Երևանից ժամանած ծնողներիս հետ էինք ճանապարհում..
քանի որ նախատեսված քաշի սահմանագծից բավական անցել էինք՝ ներսում աշխատող Հայերից մեկը խոստացել էր օգնել ու ճամպրուկները կես գնով անցկացնել..
բայց վերջին պահին պարզվեց, որ պայմանավորված քանակից մի պայուսակ պակաս կարող է անցկացնել..
սկսեցինք արագ-արագ դատարկել էդ պայուսակը՝ տեղավորելով միջի իրերը ուրիշների մեջ ու կրկնակի հագուստ հագնելով..

հուսով եմ՝ Արմավիայի չվակայանի մոտ հերթ կանգնած Հայերից ոչ բոլորը լսեցին նորահարսի դիմումը սկեսուրին.
- էդ մի սվիտրն էլ կարաք կապեք ձեր ոռիկից..

Գաղթական
05.05.2011, 21:54
էս մեկը չգիտեմ՝ ավելի շատ լացելու է, թե ծիծաղելու..


ուրեմն՝ հատկապես դրսում մեծացած թուրք ջահելության մեջ մի էդպիսի հատված կա, որոնք մի օր պատահական իրենք իրենց համար բացահայտում են, որ գոյություն ունի մի էդպիսի ազգ՝ Հայ է կոչվում, ու որ էդ ազգի մարդիկ ահավոր ատում են իրենց..

նմանօրինակ մի նրբիկ աղջիկ մի օր հանկարծակի իմանում է, որ իրենց դասարանում Հայ կա սովորող ու որոշում է նրան ուղղել իրեն հուզող հարցերից մի քանիսը..

- օրինակ մեր ազգի հերոսը աթաթուրքն է.. ինքը շատ լավ մարդա եղել.. իսկ ձեր ազգում հերոսներ կա՞ն.. ովքե՞ր են.. ինչի՞ համար են հերոս դարձել..
- ..հիմա ուշադիր լսի, թե քեզ ինչ եմ ասում :angry:angry.. մեր ազգը ունի 3 հատ հերոս.. մեկը էդ ձեր աթաթուրքին սպանողնա.. մյուսը հեսա.., - ցույց է տալիս վզին գցված Դաշնակցության նշանը - երրորդն էլ ես եմ..

Գաղթական
05.05.2011, 21:58
նոր քաղաք էինք տեղափոխվել..
դրսում զբոսնելիս մի ծանոթ արտաքինով մարդ տեսա..
մոտեցա.
- Հայ ե՞ք..
- Ցյէ..
- բա՞...
- Գռուզիայի եզիդ եմ ցավատանեմ.. :dance

Smokie
06.05.2011, 11:02
Մի անգամ ես ու պապաս նստած էինք կոմպի մոտ, կոմպով էլ երգ էր միացրած: Նստած լսում էինք ու կոմպով բան ուսումնասիրում: Երգը պրծավ, պապաս ասում ա:
- Ինչի՞ են հայկական ռոքերը մենակ էս ձեւի:
- Ի՞նչ ձեւի, բոլորը սենց ե՞ն որ:
- Դե հա, ես ինչքան լսել եմ, էսպիսին ա եղել, սրա նման:
- Օրինակ ու՞մ ես հիշում էդ ձեւով:
- Դե, «Ոստան հայոց»ն է՛լ էր սենց երգում:
- Էս հենց «Ոստան հայոց»-ն ա~:)) :))
- Հա՞:
............

Ameli
06.05.2011, 20:49
10 տարեկան եղբայրս եկել ասում է.
- Ուղուղու փոխաբերական իմաստը ո՞նց ա /սխալ չեմ գրել ես տենց լսեցի/;
- Ուղեղի՞:
-Ուղիղիիիի:
-Ուղիղի փոխաբերական իմաստը ո՞րն ա:
Նա, արդեն ջղայնացած.
-Ուղիղիիիիիիիիիի:angry, ստորակետ, բութ
Իսկ ես շշմեցի :o , չիմացա բութը ի՞նձ ասաց, թե որպես կետադրական նշան :8
:D

Էլիզե
06.05.2011, 22:42
Բժշկական ստուգման եմ:Հերթը հասավ սոնոգրաֆիային: Մտել եմ համապատասխան բժշկի սենյակը: Բժիշկուհին մի ռուսախոս կին էր, :lilex: հարցնում է.

-ՄիզապաՌկ ունե՞Կ...

Ես՝ :blin .
-Հը՞...

Նա՝ :| .
-ՄիզապաՌկ ունե՞Կ...

Ես՝ :scleros .
-Բժշկուհի՛ ջան, ճիշտն ասած՝ բոլոր օրգաններս բերել եմ... Տանը ոչ մի օրգան չեմ թողել ոնց որ...


Հ.Գ. Ահա՛ թե ինչ է անում հարցի սխալ ձևակերպումը... :8

Ameli
06.05.2011, 22:43
Նորից եղբայրս եկել ու էս անգամ հարցնում է.
-Ամելի, մրջյունների անուններ ասա:
Էլի՝ շոկային վիճակ :o մի վայրկյան մտածելուց :8 հետո ասացի.
- Ալո, Չալո, Բալո :D
-:D Աաաա, չէ, միջատների

Գաղթական
06.05.2011, 22:49
Ընկերս պատմում էր իր հետ պատահածը.


կար ժամանակ, որ մի սևի հետ էի սենյակս կիսում..
սա հենց առաջին օրից՝ ինչ իմացավ, որ Հայ եմ, աշխարհով մեկ եղավ.
- էլի ամեն օր Հայկական կաթ կխմեմ..
- ինչ կանե՞ս..
- դե էդ ձեր համով կաթը.. նախկինում ես էլի մի Հայի հետ էի ապրում, ինքն ինձ ամեն անգամ Հայկական կաթ էր հյուրասիրում.. էդ տեսակ համով կաթ ես դեռ կյանքում փորձած չկայի..

դրանից հետո՝ ռեժիմով ինձնից Հայկական կաթ էր խնդրում..
- տես՝ մենք էսքան մոտիկ ենք, բայց էլի չես ուզում բացած լինել էդ ձեր կաթի գաղտնիքը.. երդվում եմ մարդու չեմ պատմի.. դու մենակ ասա..
- այ տղա ի՞նչ Հայկական կաթ.. քեզ ձեռք են առել.. չկա ըտենց բան..
- ո՞նց չկա.. ես խմում էի անընդհատ.. էդ հետիս ապրող Հայը միշտ թաքուն էր սարքում.. վրաս ծիծաղում էր.. ճիշտա՝ խոստացել էր բաժանվելուց առաջ բացել գաղտնիքը, էն էլ՝ խեղճին սպանեցին էդ Հայ-չեչենական «պատերազմների» ընթացքում..

ու էսենց՝ ամեն անգամ նույն պատմությունը շարունակվում էր մինչև մի պայծառ ամառային օր, երբ տուն եկա ու տեսնեմ երանության մեջ նստած ցնծումա..
- ես գիտեյի, որ հնարավոր չի, որ դու չկարենայիր Հայկական կաթ սարքել.. բայց ստիպված նորից պիտի սարքես, ես արդեն սաղ մենակով եմ խմել.. :victory:
ասեց ու ինձ մեկնեց առավոտյան սարքածս թանի դատարկ շիշը..

aragats
10.05.2011, 23:23
Այկիդոյի պարապմունքի վերջում վարժություններ էինք անում...
Տատամիին նստած առանց ծնկները ծալելու ձգվում, բռնում ես ոտնաթաթից,աշխատելով
գլխով հասնել ծնկին:
Նորեկներից մեկը դեմքը ծռմռելով, ձեռքի մատներով հազիվ դիպչելով ոտքի մատներին
անընդհատ հետ էր ընկնում:
Մարզիչը են կողմից բղավեց՝
--Այ տղա, ծայրից, ծայրից պինդ բռնի, քաշի քեզ:
Խմբին էլ դա էր պետք:D:D:D

Lianik
11.05.2011, 17:45
իմ փոքր ժամանակվա դեպքերից մեկը պատմեմ, ես շատ թույլ հիշում եմ:oy, մնացած մասը պատմել են...

հորեղբայրս Ապարանի զինկոմիսարիատում էր աշխատում մի ժամանակ, ես 3-4 տարեկան եմ եղել, տատիկ-պապիկիս հետ գնացել էինք Ապարան, դե քանի որ հորեղբայրս աշխատանքի է եղել, մենք էլ միանգամից այնտեղ ենք գնացել... Բնականաբար հորեղբայրս իմացել է, որ գնում ենք ու ինձ համար նվեր էր գնել :love` կարմիր շրջազգեստ :love, (դա հիշում եմ), հագել եմ, վազվզել, ուրախացել...բայց դե ինչքան կարող էի, վերջը ձանձրացել եմ այդտեղ (կարծում եմ հազիվ 1,5 ժամ ենք այնտեղ եղել :D) ու նեղված-նեղված տատիկիս ասել եմ <<Չի լինի էս կարմիր ապարանը փակենք, տուն գնանք..:(>> (բայց ի նկատի եմ ունեցել հորեղբորս տունն Ապարանում:D) :oy

My World My Space
11.05.2011, 20:51
աաաաաաաաաաաա, լավ չեմ ժող.....:D
Բարեկամիս տանն եմ հիմա, էրեխեքը բալկոնում խաղում են սեփական տան, մեկ էլ մի հատ ուժեղ թրմփոց էկավ, սաղս վախեցած հելանք դուրս, տեսանք 4 տարեկան էրեխեն բալկոնից, մոտ 1 մետր բարձրությունից ընգել ա:
Էրեխու մերը գոռում ա.
-Վայ բալես ի?նչ էղավ....
Էրեխեն շորերը թափ տալով ասում ա.
-Հեչ մամ ջան, ես ընգա... չաը մարավ.....:D:D

Ameli
12.05.2011, 13:41
Մի բան ասե՞մ, էս էնքան էլ պատմություն չի ուղղակի պուճուրիկ դրվագ, բայց ամեն անգամ ծիծաղով եմ հիշում:
Մի անգամ, չեմ հիշում ինչ դաս էի անում /երևի ինչ-որ հաշվարկների հետ կապված դաս էր/ , մեկ էլ տան հեռախոսը զնգաց, լսափողը վերցրի ու փոխանակ "ալո" ասեմ, ասացի "մեկ" :D անկապ-անիմաս մեկ :D բաա, այ ասպես շշմած բաներ ;)

h_jak
12.05.2011, 14:28
Երեկ մի անծանոթ խանութից սիգարետ էի առնում, մտա ասեցի ""Ինձ մի հատ սև Մալբորո ու ծամոն տվեք", էս վաճառողուհին զարմացած նայեց վրես ու ասաց "Թաքուն էս ծխում՞"

Արևածագ
12.05.2011, 21:50
Երեկ մի անծանոթ խանութից սիգարետ էի առնում, մտա ասեցի ""Ինձ մի հատ սև Մալբորո ու ծամոն տվեք", էս վաճառողուհին զարմացած նայեց վրես ու ասաց "Թաքուն էս ծխում՞"

Ասեիր՝ երկու հատ էլ երեխա ունեմ թաքուն...:))

Նաիրուհի
13.05.2011, 12:23
Մի քանի շաբաթ առաջ մեր երիտասարդական կենտրոնում էինք, մի մարդ ներս մտավ։ Գործավարուհին վեր կացավ, ասաց.
-Համեցե´ք, ընկեր Իվան։
Ու էս մարդն էլ ամենևին էնպիսի արտաքին չուներ, որ անունը Իվան լիներ։ :think Ընդհանրապես չէիր ասի, որ կարող է կապ ունենալ էնպիսի շրջանակների հետ, ուր էդ անունը հավանական կլիներ... Մինչ ես իմ խորունկ մտորումների մեջ էի, ընկեր Իվանն սկսեց խոսել... արևմտահայերեն... :o :o :o
Երբ դուրս եկավ, գործավարուհուն հարցրի, թե որտեղի՞ց է։ Պարզվեց՝ լիբանանահայ է։
-Գիտեմ՝ ինչի ես հարցնում։ Անունը տարակուսանքի մեջ գցեց, չէ՞։ Սկզբում ես էլ էի քո օրին, հետո իմացա, որ եղբոր անունն էլ Իզեն է...
:D:D:D

Փաստորեն՝ ի Վան և ի զեն... :8

Valentina
21.05.2011, 10:21
Մեր հարևանը ինտերնետում կարդացելա, որ էսօր աշխարհի վերջնա............................ ընտանիքով սաղ գիշեր չեն քնել. աաաաա :D:D:D

Universe
28.05.2011, 15:37
Աշխարհի վերջ ասիք հիշեցի. մի հատ ընգեր ունենք, քննության օրը ասումա «Ախպեր, օ՞վա կարդացել էն մասին, որ վաղը աշխարհի վերջնա», մեկ էլ հետևից մեկն ասումա. «Ինչի՞ Արո ջան, օդնօկլասնիկները փագում ե՞ն վաղը»

Հարդ
02.06.2011, 10:37
Դաս էր: Եզակի դասախոս էր, ում հետ էնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեմ, որովհետև իմ անձնական կարծիքով ինքը տապոռ ա ու կապ չունի իրա առարկայի հետ...:):

Վերջերս դասի ժամանակ ջղայնացրի ու ասեց.
-Հա, ուրեմն ինձ շատ տեղ չես դնում հա՞:
Ես լուրջ լուրջ պատասխանեցի.
-Չէ ինչի ընկեր ***յան, դնում եմ...

Տիրեց 5 վայրկյանանոց լռություն, մինչև բոլորս էլ կհասկանայինք, թե ես նոր ինչ ասեցի ու պոռթկումն իրեն ուշացնել չտվեց:D:
Անկեղծ եմ ասում, ես նպատակ չունեի էդ կարգի վիրավորելու, պատահաբար ստացվեց:D, համ էլ ինքն էր մեղավոր, որ էդ համեմատությունը բերեց:

Ameli
02.06.2011, 10:41
համ էլ ինքն էր մեղավոր, որ էդ համեմատությունը բերեց:

Ճիշտ ա :D, ես նման բան էլի եմ լսել, ու նորից միամիտ ձևով ասած :D

ՆանՍ
02.06.2011, 10:53
Վերջերս դասի ժամանակ ջղայնացրի ու ասեց.
-Հա, ուրեմն ինձ շատ տեղ չես դնում հա՞:
Ես լուրջ լուրջ պատասխանեցի.
-Չէ ինչի ընկեր ***յան, դնում եմ...


:) Պատմեցիր, մի դեպք հիշեցի. մի օր ես ու 2 եղբայրներս կռիվ էինք անում, դե ավելի շատ լեզվակռիվ, մեկել տատիս ինձ ասեց.
-Բալե՛ս, դու դրանց շան տեղ մի՛ դիր...
Ես էլ, թե.
-Բայց խի՞, շատ լավ էլ ես իրանց շան տեղ եմ դնում:angry...
Իսկ եղբայրներս.
-Ո՜նց, ախչի...:o:angry
Ու այդտեղ էլ չեմ հիշում, լացում էի, թե ծիծաղում, որովհետև վազում էի տնով մեկ՝գիտակցելով, որ հայ-հայ ա, հասնում են ոտքերս ջարդեն...:(:D

Նաիրուհի
05.06.2011, 22:34
Դեպք խորհրդային տարիներից։ :)

Մեր գյուղի դպրոցներից մեկում ֆիզիկայի քննություն է։ Տնօրենն էլ էդ դասարաններից մեկի ֆիզիկայի ուսուցիչն է։ Քննությունը գրեթե ավարտվելիս է լինում, երբ ներս է մտնում դպրոցի պարտկազմակերպության քարտուղարը, թե՝
-Եկել եմ՝ տեսնեմ, թե մեր ընկեր Հակոբյանի աշակերտներն ինչպե՞ս են քննություն հանձնում։
Հակառակի պես էլ Հակոբյանի դասարանից մնացած է լինում միայն մի տղա, սրան էլ ընկած է լինում հարց իդեալական գազի մասին։ Ուսուցիչն էլ գիտի, որ իր աշակերտը իդեալական գազից շատ հեռու է. մի երկու հուշող հարց տալուց հետո ասում է.
-Ես գիտեմ, որ դու իդեալական գազի մասին շատ բան գիտես։ Ինձ հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է քո կարծիքով իդեալական մարդը։
Էս տղան իր բանաստեղծ հորից ժառանգած ճարտար լեզվով շատ սիրուն ու տպավորիչ նկարագրում է իր պատկերացրած իդեալական մարդուն, ու Հակոբյանն զգում է, որ իր մասին է խոսում:oy։ Փորձելով մի փոքր մեղմել աշակերտի գովասանքի տպավորությունը՝ ասում է.
-Դու իդեալական մարդուն շատ լավ նկարագրեցիր, բայց մի՞թե քո պատկերած մարդը թերություններ չունի։
-Ընկե´ր Հակոբյան, ճիշտն ասած՝ ես Ձեր մասին էի խոսում, ու քանի որ ինքներդ հարցրիք, թերությունն էլ կասեմ։ Դուք այնքան գեղեցիկ ու նուրբ եք ծխում, որ մեր դասարանի բոլոր տղաները Ձեր պատճառով սկսել են ծխել... :nea
:D

Ameli
05.06.2011, 22:55
Դպրոցից պատմություն պատմեցիր հիշեցի. մայրս ուսուցչուհի է եղել /իմիջայլոց շատ խիստ /, նա չէր սիրում, որ իրենից հետո աշակերտը մտնում էր դասարան, մի անգամ մեկը ուշացած դասարան է մտնում, մայրս թե.
-Ու՞ր էիր :angry
-Ես հո չէի կորել, հարևանի տանը թեյ էի խմում :pardon /Grand Candy/ :D

Ameli
06.06.2011, 16:43
Էսօր բանկում մուծում էի անում: Դրամարկղի աշխատողը մամայի անունը հարցրեց մուծումը գրանցելու համար.
- Արևհատ Հարությունյա՞ն
- Հը՞ն, չէ-չէ Հարությունյան Արևհատ:
Շշմածությանս վերջին աստիճանն էր :D

Ameli
11.06.2011, 00:04
Ուրեմն մեր կողմերում մի ռեստորան կա, ավելի շուտ խնջույքներ կազմակերպելու մի տեղ, որի անունը չգիտես ինչու "Ծառի տակ" է կոչվում: Մեկին հրավիրում են այդ ռեստորան խնջույքի ու վերջում ասում . "Ուրեմն չմոռանաս՝ կիրակի օրը ծառի տակ" :D :oy

Claudia Mori
16.06.2011, 21:39
Ընկերներիս նշանդրեքի ժամանակ 30 հոգով խնդում էինք այս պատմության վրա:D

Մի տղա խնջույքի ժամանակ պարելու է կանչել ամենասիրուն աղջկան: Պարելուց հետո ասել է՝

- Դուք շատ գեղեցիկ եք:love

Աղջիկը պատասխանել է՝

-Մերսի ակապանիմենտի համար:D

Valentina
16.06.2011, 22:08
Էսօր երթուղայինի մեջ մի բալիկ իրա տատիկին հարցնումա. Տատի՞կ, կովերը մեքենա քշում ե՞ն :D
ուզում էի ասեի հա բալիկ ջան կան կովեր, որ քշում են:D

Nare-M
23.06.2011, 19:59
Մի դեպք հիշեցի:
Մի անգամ, դասընկերոջս հետ դեսից-դենից խոսելուց հետո, մեկ էլ գրեց.
- Նար, կա՞րող եմ լուրջ հարց տալ:
- Հա, տուր:
- Նար, դու սիրած ունե՞ս: - Ու անմիջապես դրան հաջորդեց երկրորդ հաղորդագրությունը, - Տղա:
:}Հիմա ես նայում եմ նրա գրածին ու չգիտեմ ծիծաղե՞մ, թե՞ ինչ: Հազիվ ինձ զսպեցի, որ չգրեմ՝ տղա՝ չէ, բայց աղջիկ՝ հա: :oy:D

araqscomp
23.06.2011, 22:04
Ուրեմն մի դպրոցական շատ մտահոգված,տե ոնց պետք է գրի ստուգողական աշխատանքը,շփոտված ստուգողական աշխատանքի փոխարեն գրում է Բարսեղյան աշխատանք: :)

araqscomp
23.06.2011, 22:08
Ադրբեջանական հարսանիքի ժամանակ մի կին բարձրախոսը վերցնւմ է ւ դնում ականջին::hands

Ռուֆուս
23.06.2011, 22:14
Հարգելի araqscomp, չգիտեմ նկատել եք, թե չէ, բայց էստեղ գրում ենք մեր հետ կատարված զվարճալի պատմությունները, այլ ոչ թե էստեղից, էնտեղից լսած բաները:

araqscomp
23.06.2011, 22:16
Մի կին ցանկանւմ է սքայփ մտնել իր տղայի հասցեյով,բայց գաղտնաբառը կասկածում է,թե որտեղ պետք է գրի,կանչում է տղային ու հարցնում 0-ի վրա սեղմած.
__Պ,ե,տ,ո ? ու բոլորը նույն թվի վրա,տղան սկսում է խնդալ,մայրն էլ ասւմ է.
__ Ես գիտեի,թե որ աստղանիշա լինում,որն էլ սեղմեմ,կլինի: :hands

araqscomp
23.06.2011, 22:19
Հարգելի araqscomp, չգիտեմ նկատել եք, թե չէ, բայց էստեղ գրում ենք մեր հետ կատարված զվարճալի պատմությունները, այլ ոչ թե էստեղից, էնտեղից լսած բաները:

Կներեք,եթե սխալվել եմ,ուղակի վերնագրի մեջ դա նշված չէր,դրա համար

araqscomp
23.06.2011, 22:30
Մորքուրիս տղային վիրահատել էին ու վերակենդանացման բաժնում էր,զանգում է մյուս մորքուրիս ամուսինը ու հարցնում,թե ոնցա տղան,մորքուրս էլ պետք է ասեր,վերակենդանացման բաժնումա,ասումա<<կենդանաբանական այգումա>>,էնքան էնք խնդացել::hands

Universe
27.06.2011, 21:57
Էսօր մերչ ընգեր էն օղբաթ Արոն (իրա մասին էլի եմ գրել) իրա արևին աղջիկա խոսացնում, ասումա քուրիկ ջան, ձեր դեմքը ծանոթա կարողա՞ ադնակլասնիկում եմ ձեզ տեսել )))))))))
Բացել էր..

Նաիրուհի
28.06.2011, 00:45
Համալսարանի քիմիականում մի դասախոս կա, որ ահագին տարիքով է, բայց լա՜վ ջահել է երևում։ Մի օր էս մարդն իր դասին ասում է գիտնականների էն հայտնագործության մասին, որ կնոջ մերկ կրծքին նայելը կյանքը երկարացնում է։ Ուսանողներից մեկն ասում է.
-Ընկեր ****յան, բայց մենք չէինք պատկերացնում, որ Դուք էդքան փչացածն եք...

:D

Նարե91
28.06.2011, 12:37
Ես լրիվ գժվել եմ... Չէէէէէ, ցնդել եմ, ախր... Լավ հեսա գրեմ, դուք էլ համոզվեք:(
Ուրեմն երկու օր առաջ մեր քաղաքային համարին զանգ է գալիս, լսափողը վերցնում եմ ես.
-Ալո

Զանգող՝- Բարև ձեզ, Ռաֆիկին կարելիա՞

Ես էլ ճիշտն ասած էդ ժամանակ ահավոր խառն էի ու փոխանակ ասեմ՝ սխալ եք զանգել, ստեղ Ռաֆիկ չկա.... ինձնից գոհ ասում եմ.

-Չէ, Ռաֆիկը տանը չի /վայ երանի էր՝ասած չլինեի/ Ասեցի ու կրակն ընկա, մեկ էլ էս զանգողը սկսեց համարյա գոռալով ասել.

-Ո՞նց թե տանը չի... Ամեն անգամ ասում եք՝ տանը չի, հերիք ու բոլ եղավ :angry...Ինչքան կարելիա՞ .. Արա հլը էդ քցող-թռնողին տենու՞մ ես

Սենց էս մարդը խոսումա, ու ես էլ անընդհատ էդ ընթացքում ուզում եմ սխալս ուղղեմ ու ասեմ, որ սխալա զանգել, բայց էլ ի՞նչ.... հենց ուզում եմ ասեմ՝ կներեք, սխալ եք զանգել.... էս մարդն էդ կներեք բառից ավելիա ոգևորվում .
-Այ քույրիկ ջան, ի՞նչ կներեք... հլը գոհ եղեք, որ միլիցա չեմ տալի

Տեսա, որ անօգուտա, սրան ինչ-որ բան հասկացնելը, սուսուփուս սկսեցի լսել Ռաֆոյի «քաջագործությունների» մասին ու սենց մի 10 րոպեի չափով:
Խոսաց, խոսաց, մեկ էլ վերջում հարցրեց.
-Բա դու Ռաֆիկի ի՞նչն ես որ:
Այ քեզ կրակ, ես հիմա ի՞նչ ասեմ սրան... Դե էսքան խոսացել էր, հո չէի ասի՝ սխալ ես զանգել... գժի տեղ կդներ հաստատ /չնայած գիժ եմ էլի:D/
Վերջը մտածեցի մի անկթարթ ու ասեցի.
- Ես.... ըըըըըը.... իրա աղջիկն եմ:oy / Աստված չանի՝ տենց հայր ունենայի:)/

Մեկ էլ զգամ ձայնը բարձրացրեց.
-Վայ Ռաֆո, գետինը մտնես դու.... բացի էն, որ քցող-թռնող ես, համ էլ սուտասան ես.... Արաաաաաաաա, ասում էր, աղջիկ չունեմ,մենակ 2 տղա ունեմ, թուուուուուու:angry
Ես էլ արդեն էլ չգիտեի ինչ անել ու միանգամից հեռախոսը անջատեցի:

Ամենածիծաղելին այն էր, որ պապաս խոսակցության կեսից ներկա էր ու մեկ էլ ասեց.
-Նար, է՞դ ով էր, ո՞վ էր ինձ հարցնում:
ԵՍ ել մնացի-մնացի, ասեցի.
-Պապ, հեչ, սխալ էին զանգել:D
Մեկ էլ պապաս.
- Չէ դու լրիվ ցնդել ես:angry....

ԲԱ, տեսա՞ք ու համոզվեցի՞ք, որ ասում եմ իսկականից ցնդել եմ:D

Firegirl777
28.06.2011, 12:46
Ուրեմն երեկ հեռուստացույցով լսեցինք հանրահայտ "Հարսանիք է լինելու" երգը, ու էստեղ արդեն երգի վերջանալուց հետո մամաս սկսեց կրկներգը երգել տղայիս համար, որից հետո հարցրեց, բա ում հարսանիքն ա լինելո՞ւ ինչի տղաս շատ պարզ պատասխանեց "Իմ" ու դեռ մատով ել իր վրա ցույց տալով, երբ որոշեցինք ստուգել պատահականություն էր, թե մտածված պատասխան, նույն հարցին շատ պարզ լսեցինք ու տեսանք նույն պատասխանը
Դե ինչ մնում է հարսնացու գտնել :D

Cassiopeia
01.07.2011, 17:21
Ուրեմն էսօր սեղանի շուրջ նստած զրուցում ենք մամաս, եղբայրս ու ես: Մամաս մեկ էլ եղբորս հարցնում է.
- ..., քո տրուբան էս սեղանի երկարության չափ կա՞ր:
- Ի՞նչ... - եղավ պատասխանն:
Մաման փորձեց ուղղել սխալը.
- Դե բանակում էլի:
Պատկերացրեք մեր ծիծաղը:
Վերջում պարզվեց, որ զենքի մասին էր խոսքը:

Smokie
02.07.2011, 00:15
Ուրեմն մի հատ կոնֆետ եմ վերցնում, ուզում եմ բացեմ, բայց թուղթը շոշաթելուց զգում եմ, որ մեջը կոնֆետ չի, ինչ-որ փափուկ բան ա... ծիծաղում եմ, կարծում եմ կատակի համար կոնֆետի թղթի մեջ մի ուրիշ կոնֆետի թուղթ են դրել: Պարզվեց կոնֆետը հալել էր էս շոգին::D

Vaio
02.07.2011, 13:35
Չինական խոզերը դաջվածքներ ունեն


Բելգիացի նկարիչ Վիմ Դելվոյն ստեղծագործում է կոնցեպտուալ արվեստի ժանրում։ Չինաստանում գտնվող իր ֆերմայում նա խոզերի վրա դաջվածքներ է անում։

Որպես դաջվածքների սյուժե Վիմն օգտագործում է տարբեր նկարներ՝ ինչպես Դիսնեյի ջրահարսն է, կամ արևելյան մոտիվներով տարբեր նախշեր։ Դաջվելուց որոշ ժամանակ անց խոզերը որոշ ժամանակ ապրում են ֆերմայում՝ այցելուներին ուրախացնելով իրենց յուրահատուկ տեսքով։ Իսկ երբ խոզերը մեծանում են, նրանց սպանում են, մաշկազերծ են անում ու ամրացնում կտավի վրա՝ այդկերպ ստանալով յուրօրինակ «պատկերներ»։

Դրանք տեսնելու համար պետք է մեկնել Պեկին, որտեղ երբեմն այդ նկարների ցուցահանդեսն է անցկացվում։

52424 52425 52426

www.tert.am/am/news/2011/07/02/pig

Արևհատիկ
03.07.2011, 19:01
Էսօր քեռիներս մեզ անտառ էին տարել :)) Գետնին սեղան բացեցինք, մենք էլ նստեցինք գետնին փռված շորերի վրա:
Քեռիիս 3 տարեկան թոռնիկը էնքան շարժվեց էդ շորերի վրա, վերջը իր տարածքը քանդեց ու տակից խոտերը սկսեցին երեխայի ոտքերը ծակել: Մեկ էլ երեխան ջղայնացած, մունաթ գալով, ասեց.
-Իիիի, էս խոտերը ով ա է լցրել ստեղ :sad
:D

ars83
05.07.2011, 15:51
Զվարճալիությունը չեմ երաշխավորում:

Երեկ ավտոբուսում հանդիպեցի ընկերներիցս մեկի կնոջն ու երեխաներին: Տղան ինձ տեսավ, բարևեցինք միմյանց, մայրը դեռ չէր տեսել, ուզեց տեղեկացնի իմ մասին, սկսեց կանչել՝ մա՛մ, մա՛մ: Մայրն ասում է՝ ի՞նչ: Տղան էլ չէր կողմնորոշվում՝ ինձ պարզապես Արսե՞ն ասի, թե Արսեն ձյաձյա, գլխով արեց իմ կողմը ու ասաց՝ Արսեն մարդը:

My World My Space
05.07.2011, 21:17
Ուրեմն կիրակի առավոտ բեռով-բարձով, մի կերպ, ճռռալով իջնում ենք ձոր, էս Չիլին ու Պանդան կորել են, մնացել են հետ: Մենք էլ ձև ենքա նում, թե իրանց ենք սպասում, բայց հանգստանում ենք: Մեկ էլ մի քիչ մեզանից վերև ժայռային պավառոտից բարձր խնդալու ձեն ա լսվում, ես ներվայնացած գոռում եմ.
- Արա ի՞նչ եք խնդալով գալիս, հետևներիդ արև ա՞ կպել....
Մեկ էլ վերևից մի կին ասում ա.
- Կներեք, էդ մեզ ի նկատի ունեի՞ք....:D

Դռուժնի վատացանք.....

Նարե91
18.07.2011, 23:45
Մեր հայերի վառ երևակայությունն ու դրանց հետևանքները

Եթե երկրագնդի վրա երբևէ վառ երևակայություն ունեցող ազգերի հիթ-շքերթ անցկացվի, ապա մեր հայերը, եթե առաջին հորիզոնոկանում չհայտնվեն, ուրեմն հաստատ եռյակում իրենց պատվավոր տեղը կզբաղեցնեն:;) Ես անձամբ գլխիս եկածից հետո դրանում համոզվել եմ::)

Երեկ դրսում պատահաբար հանդիպեցի վաղեմի ծանոթներիցս մեկին /մայրիկիս ընկերուհիներից էր/, ում հետ շատ շուտվանից չէինք տեսնվել: Դե պարզ է՝ սկզբում միմյանց ողջունեցինք, հետո նա միանգամից մի տեսակ խորամանկ ժպիտով ասաց.

- Էն որ ամուսնացար, հարսանիք արեցիք ու մեզ էլ չկանչեցիք, մի կերպ ներեցինք, այ բայց որ երեխա ունեցար ինչի՞ մի բերան չասեցիր, որ գայինք բալիկիդ տեսնեինք: Լավ էդ էլ հեչ: :mda Բա ամուսնուցդ ինչի՞ բաժանվեցիր:;)

Մինչ էս կինն էսպես խոսումա, ես մտածում եմ.« Լավ տեսնես ինչի՞ ա իմ հետ էսպիսի կատակներ անում:think, որքանով, որ հիշում եմ՝ ինքն էնքան էլ կատակասեր չի... Լավ դե, որ մտքով անցել է կատակել, թող կատակի» ու ի պատասխան նրա ասածներին՝ փոխադարձաբար ժպտում եմ:)

-Աաայ քեզ աղջիկ,:o ,- միանգամայն լուրջ տոնով շարունակեց նա,- ընտանիքդ քանդվելա ու դու դե՞ռ ժպտում ես::nono

Երբ հասկացա, որ իր էս վերջին ասածն ամենևին կատակի նման չէր, ես էլ իմ հերթին վրդովված ասացի.

-Կարինե тётя՞, էս ինչե՞ր եք է խոսում:angry, ինձ թվաց՝ կատակ եք անում, դրա համար էլ ժպտում եմ, թե չէ ի՞նչ ամուսնանալ, ի՞նչ երեխա, կամ էլ թե չէ ի՞նչ բաժանվել::o

-Էլ չսկսես, Նարե, տեսնողներ են եղել: Քնարը /Կարինեի քույրն է/ քեզ տեսել ա այգում՝ մի քանի ամսեկան երեխան գիրկդ՝ ընկերուհիներիդ հետ:

Ու սա որ չասաց, ես չկարողացա ծիծաղս զսպել ու փռթկացի՝ հիշելով, որ իրոք մի քանի օր առաջ ընկերուհիներիս հետ եղել եմ այգում ու գրկիս էլ մի քանի րոպեով փոքրիկ երեխա է եղել: :D... Բանն այն է, որ երբ այգում էինք, մեզ մի կին մոտոցավ ու խնդրեց, որ մանկասայլակին, որի մեջ մի անուշիկ բալիկ կար, նայենք, մինչև նա մի քանի րոպեից հետո կվերադառնար: Մենք էլ համաձայնվեցինք ու մայրը, շնորհակալություն հայտնելով, գնաց: Նա գնաց թե չէ, փոքրիկը միանգամից սկսեց լաց լինել ու ոչ մի կերպ չէր հանգստանում: Դե ես էլ որոշեցի գրկել՝ մտածելով, որ գուցե այդպես հանգստանա... Այդ ընթացքում էլ Քնարը՝ Կարինեի քույրը, հավանաբար այդտեղով անցնելիս է եղել, ինձ տեսել՝ երեխան գիրկս ու իր վառ երևակայությունը շարժելով՝ կարծել, թե ես ամուսնացել եմ ու դա էլ իմ երեխան է, իսկ դե քանի որ կողքիս տղամարդ չի տեսել, մտածել է, թե ամուսնալուծվել եմ: :D Գնացել է, այս ամենը վառ գուավորմամբ պատմել Կարինեին, և Կարինեն էլ այսօր ինձ ամոթանք է տալիս:D Այ երևակայություն եմ ասել է:hands... Ո՞վ կմտածեր: Հրաշալի է ուղղակի::)

Էէէհ, երեկվա էդ դեպքից հետո ինձ մնումա միայն խղճալ մեր հայ հայտնիներին, որովհետև եթե ինձ հետ դեռևս մի անգամ նման բան պատահեց, ապա խեղճերի հետ ամեն պահի են նման բաներ լինում:(: Նրանք հասարակական վայրերում գտնվելու իրավունք պարզապես չունեն, քանի որ մի ավելորդ շարժում կամ պահվածք ու բամբասանքը միանգամից պատրաստ է: Մի խոսքով, երևակայություն ունենք, աշխարհը չունի:hands

Universe
19.07.2011, 01:06
Մեր հայերի վառ երևակայությունն ու դրանց հետևանքները
[/COLOR][/I]:hands

Լավա պատահական մանկապարտեզի խումբ անցնելուց չի եղել, դու էլ մի րոպեյով էտ ընթացքում իրանց տիրություն անեիր :))

VisTolog
19.07.2011, 17:05
Նստեցի երթուղային (դիմացը) կողքս մի հատ տղա էր նստած, գեր ծիծակ կոշիկներով, լրիվ սև հագնված, թրաշով, սև ակնոցներով ու ամենա-ամենան՝ սպիտակ թզբեխը ձեռը:D ոտքերը լայն բացած, դեմքից դուդուկի շատ ուժեղ ձայն եկող քյառթու: Չգիտեի ոնց լրջանայի::D:D Վարորդը ասումա «ես սկոռուստը հա քո կոմ եմ բերում, դու հա ոտդ իմ կոմ ես բերում»:D Մեկ էլ որ կարգին սերիալի Վարդանի ժպիտից չարեց…:D Վերջն էր::))

Ժունդիայի
25.07.2011, 17:29
Տատուս բոցերից:

-Բալա ջան դու գիդե՞ս ընճի Բոնապարդի զորկը չկըռնացավ ռըսներին հաղթի: Որովհեդև, երբ ըդօր զորկը հասավ Մասկվա, էդ ժամանաաագ Մասկվա ձմեռ էր ու զինվորները էդ բուկ ու բորանին կերտային, կերտային՝ թպ կընգնեին....
կերտային... կերտաաաային՝ թըպ կընգնեին....
կերտային, կերտաաաային՝ թըպ կընգնեին...
կերտային, կերտաաային՝ թըպ կընգնեին...
կերտային, կերտաաային՝ թըպ կընգնեին, ....
կերտային, կերտաաային՝ թըպ կընգնեին...
կերտային, կերտաաային՝ թըպ կընգնեին,...:D

Աթեիստ
25.07.2011, 22:33
Տատուս բոցերից:

-Բալա ջան դու գիդե՞ս ընճի Բոնապարդի զորկը չկըռնացավ ռըսներին հաղթի: Որովհեդև, երբ ըդօր զորկը հասավ Մասկվա, էդ ժամանաաագ Մասկվա ձմեռ էր ու զինվորները էդ բուկ ու բորանին կերտային, կերտային՝ թպ կընգնեին....
կերտային... կերտաաաային՝ թըպ կընգնեին....
կերտային, կերտաաաային՝ թըպ կընգնեին...
կերտային, կերտաաային՝ թըպ կընգնեին...
կերտային, կերտաաային՝ թըպ կընգնեին, ....
կերտային, կերտաաային՝ թըպ կընգնեին...
կերտային, կերտաաային՝ թըպ կընգնեին,...:D

Դիմացա՞ր մինչև վերջին զինվորի ընկնելը։ Մյուս անգամ որ պատմի, հաշվի քանի զինվոր էր։ ։)

Ժունդիայի
29.07.2011, 21:46
Երևանի մեր կողքի շենքում մի շոռաչք բիձա կար (օղորմի): Էդ մեռածը իրա գործի տեղը էլ կին ու աղջիկ չկար, որ մաժմռտած չլիներ: Սաղ հայաթի աղջիներն էլ, դրան տեսնելիս, իրենից 500 մետր շառավիղով էին ման գալիս, որ հանկարծ ձեռ-մեռ չգցի:

Ուրեմն մի օր նստած ենք, մեր կողքին էլ մի նոր բնակիչ կար, նորածին երեխուն իջացրել էր մաքուր օդի: Էս սատկած բիձեն, բոստանից վերադառնալիս, մոտեցավ էս երեխուն ու յանմ իրա արևին պապիկություն ա անում: Բա թե «գժեմ, գժեմ, գժեմ-մժեմ իմ թոռնիկին, ծյու, ծյու, իմ թոռնիկին ես ուտեմ»:

Մեկ էլ մեր հայաթի Տոսյան մոտեցավ սրան ու ասեց:
- Չես համբերում տո ա´յ քյոփակ յաբու, գոնե թող մի քիչ մեծանա, նոր կգզես:

Ընգա´նք...:D

Նարե91
31.07.2011, 08:55
Պապիկս, թեպետ այնքան էլ շատ ծեր չէ, բայց հիմիկվանից արդեն հիշողության հետ կապված խնդիրներ ունի::( Մի բան էնտեղ ասում եմ, էնտեղ մոռանում է::) Ու հիմնականում իր բջջային հեռախոսի հետ կապված. արդեն մի քանի տարի է՝ բջջային ունի, բայց էդպես էլ մինչև հիմա նորմալ չգիտի օգտվելու ձևը: Անընդհատ բացատրում եմ, թե ոնց անի, միևնունն է, էլի մոռանում է::) Նոր համար ավելացնել, նայել բաց թողնված զանգերը, կարդալ վիվասելլից եկած հաղորդագրությունները ու էլի նմանատիպ բաներ անելը դարձել է իմ պարտականությունը: Մի խոսքով իր հեռախոսի հետ կապված յուրաքանչյուր հարցի դեպքում միշտ ինձ է դիմում: Երեկ էլ եկավ ու մտահոգ ձայնով ասաց.

- Բալես, էս հեռախոսիս որ զանգում են, էլ չի երգում, մենակ ինչ-որ դռդռոցներա գալիս::(

Ես - Հա, պապի, կարողա վիբրացիայի վրայա, հեսա կնայեմ:

Պապիկ - Համե՞

Ես - Ասում եմ երևի վիբրացիայի վրայա հա՞ դրված:

Պապիկ - Չէ այ բալես, հենա սեղանի վրայա դրած:

Վայ իրա ասելն ու իմ ուշքից գնալը մեկ եղավ:D Խեղճ մարդը չի էլ հասկանում, թե ինձ ինչ եղավ, իմ ծիծաղելու պատճառը որնա՞: Մի խոսքով, ծիծաղում եմ ու մտածում, ախր ինքն ի՞նչ իմանա, թե վիբրացիան ինչա, երբ իր հեռախոսի մենյուն կամ այլ կերպ ասած ցանկը հայերենովա ու էդտեղ էլ վիբրացիան թարգմանվածա որպես թրթռազանգ:D

Lionne_en_Chasse
01.08.2011, 00:46
Մի խոսքով, ծիծաղում եմ ու մտածում, ախր ինքն ի՞նչ իմանա, թե վիբրացիան ինչա, երբ իր հեռախոսի մենյուն կամ այլ կերպ ասած ցանկը հայերենովա ու էդտեղ էլ վիբրացիան թարգմանվածա որպես թրթռազանգ:D

Ինձ էս պատմության մեջ ամենաշատը վիբրացիայի հայերենը դուր եկավ՝ թրթռազանգ :D
Էրևումա թարգմանողի ուղեղնել ա թրթռազանգել:D
Էդ բառը գործածվո՞ւմ ա Հայաստանում

John
01.08.2011, 01:04
Էդ բառը գործածվո՞ւմ ա Հայաստանում
Էնքան ա գործածվում՝ ինչքան գրգռաճեղքը՝ այսինքն միայն առիթից առիթ հիշվում է որպես հայոց լեզվի անփոխարինելի գոհարներից մեկ)))

Ռուֆուս
06.08.2011, 11:32
Չնայած էս տիպի պատմություններ (իրական ու հնարովի) շատ են, բայց էս մեկը ունիկալ դեպք ա :))

Ուրեմն մեր հյուրանոցի կաֆեն ինչ-որ հաշվապահական ծրագրով ա աշխատում, որի մեջ մեր հաշվետարը մենյուի ամբողջ տեսականին մուտքագրել էր տրանսլիտով, որովհետև հայերենով չէր աշխատում: Դե մեր հաշվետարն էլ անգլերենից էլ, լատինական այբուբենից էլ լրիվ հեռու է ու որը ոնց կարողացել, տրանսլիտով գրել ա ու ոչ մեկ հետո չի ստուգել, թե ինչ ա իրականում գրել: :))

Մի անգամ կաֆեում սփյուռքահայ հաճախորդներից մեկին հաշիվ են տանում, մեկ էլ էս հաճախորդը մատուցողուհուն հետ ա կանչում, թե.
- Հաճիս, բա սեքսը ու՞ր է, շա՞տ պիտի սպասեմ:
Էս մատուցողուհին ապշած նայում ա վրան, էս հաճախորդը հաշիվը տալիս ա ձեռը ու ասում.
- Ես գիտեի, որ Հայաստանում սեքսը աժան է, բայց ասանք աժա՜ն :o
Հաշվի վրա գրած էր
Sex - 700AMD
Spasarkman vardz - 100AMD

Մի խոսքով հիմա 700 դրամանոց սե(խ)քսը մեր մոտ թևավոր խոսք ա դարձել :))

Ameli
16.08.2011, 10:42
Ընկերուհիս պատմում է.
-Սկիսուրս ֆիզիկայի դասատու ա, աշակերտներ ա պահում, ընդունելության քննությունների համար պարապում ա: Մի անգամ մի երեխու բերին մոտը, որ պարապեր, էս երեխեն ոչ մի բան չգիտեր, մաթեմից էլ լրիվ զրո էր: Սկիսուրս դրել իրան կոտորակ էր բացատրում, էնքան /կներեք/ բութ էր, որ համարիչը հայտարարից չէր տարբերում, սկիսուրս ասում ա.
-Նայի՛, էս վերևինը համարիչն ա , ներքևինը՝ հայտարարը, կհիշե՞ս:
-Չէ, չեմ հիշի:
-Խի՞:
-Երկուսն էլ հ-ով ա սկսում :(

:D

Դեկադա
19.08.2011, 14:55
Երևանում ամեն երեկո 5-6-ից հետո քամիներ են բարձրանում։Բայց դե էս տապին միակ փրկությունը հենց էտ քամիներն են։ Բոլոր սենյակների լուսամուտները բաց են միշտ ու եթե մոռանում եմ փակել քամու հետ մեր տան պատուհանները և դռներն էլ իրենց հերթին սկսում են <պարել>։ Մի քանի օր առաջ էտպիսի մի <պարի> ժամանակ խոհանոցի դռան ապակին կոտրվեց։ Ուրախանալով ու վերհիշելով էս դեպքում < ինչ լինում ա փետին լինի> տարբերակը սկսեցինք մտածել ոնց ենք անելու։ Պատշգամբում մի դուռ կար։ Ամուսնիս որոշեց միանգամից դուռը փոխել։ Դրանից հեշտ տարբերակ չկա։ Վերցրեց, դրեց։ Ահագին ուրախացանք, որ խնդիրը էսքան հեշտ լուծում ստացավ, ինչը հեչ բնորոշ չի մեր ընտանիքին, հանգստացած գնացինք քնելու։ Անցել ա 2 օր։ Էսօր կողքի հարևանը եկել ա, թե < բա գիտեք մենք ձեր պատշգամբում դուռ ունենք դրած, ու քանի որ տեղափոխվում ենք դա պետք ա հետներս տանենք>։

...հիմա սպասում եմ ամուսինս գա, որ միահամուռ ուժերով էտ դուռը հանենք տանք տերերին։ Ասա, այ մարդ ձեր ապրանքը ձեր տանը պահեք էլի)))

Chuk
24.08.2011, 10:16
Զանգում է դպրոցներից մեկի ինֆորմատիկայի ուսուցչուհին.
- Բարև Ձեզ: Ես մեյլի հետ խնդիր ունեմ: Ինձ նամակներ են ուղարկում, բայց ես չեմ ստանում:
- Իսկ ինքներդ նամակ ուղարկել կարողանու՞մ եք:
- Տղա ջան, վիրավորում ես, ես 30 տարվա մանկավարժ եմ, ո՞նց կարող ա նամակ ուղարկել չկարողանամ...

Ռուֆուս
24.08.2011, 16:53
Բարեկամներիցս մեկի հետ ա պատահել, մտնում ա դեղատուն, դեղ ա առնում, վաճառողուհին հարցնում ա.
- Մենակ է՞ս:
- Չէ, կնիկս ու երեխեքն ավտոյի մեջ են :}

Milli
24.08.2011, 19:26
Մեր աշխատակիցներից մեկը օրվա եղանակի կանխատեսումը պետք է թարգմաներ ռուսերեն ու ուղղարկեր հեռուստաընկերություններ, ռադիո, համացանց...
Սպասվում է անձրև և ամպրոպ նախադասությունը թարգմանել է ожидается снег и коза :D Ընդ որում հունիսին:)

armen9494
28.08.2011, 20:48
Քեռուս տղան ավտոների «գիժա», համարյա բոլոր ավտոների մոդելները` իրանց նկարագրություններով գիտի: Դե քանի որ քեռիս էլ խադավիկ ա, օրվա մեծ մասը ավտոների մասին ա լսում:
Էսօր մեր տունն էր, ինձնից հարցնում ա.
-Առմեն, քո ինտերնետը քանի՞ ձիաուժ ա... :D:D

Ժունդիայի
29.08.2011, 18:19
Դեպք, որը կառտարվել է ծանոթներիցս մեկի հետ, երբ սովետի ժամանակ հյուրախաղերի էր գնացել Վիլնյուս:

-Դայծե մնե օճա՜ռ, պաժալըստա:
-Շտո՞:
Ա´յ, իզվինիծե: Սապո՜ն, սապո՜ն: :D

armen9494
30.08.2011, 14:16
Մի օր փոքր ժամանակ հիշում եմ, տատիիս հարցրեցի` «Տատ, ո՞նց կլինի չանգյալը ռուսերեն», ասեց «պատառաքաղ» :D

Ameli
31.08.2011, 00:09
Ընկերուհիս պատմում է.
-Սկեսուրս ֆիզիկայի դասատու ա …

Ուրեմն նույն ընկերուհիս, իր նույն սկեսրոջ /:D/ , այլ աշակերտի մասին.
-Սկեսուրս էս աշակերտին ասում ա. "а քառակուսին բաժանի а-ի", էս երեխեն թե. "Չեմ կարա է :( , ո՞նց բաժանեմ, а-ն а-ի հետ կրճատվում ա, բա էն 2-ը ու՞մ գլխին դնեմ :8 " :o

:D

John
31.08.2011, 00:21
Փոքր ախպերս այգում վազվզում էր՝ մի տարեց մարդ մոտեցավ, հարցրեց.
-Տղա ջան, դու ո՞րտեղացի ես:
Էս ախպերս (4 տարեկան էր էդ ժամանակ), ժղայն դեմքով պատասխանեց.
-Չեմ ըսե...
-Արդեն ասեցիր...

VisTolog
02.09.2011, 00:56
Իրական դեպք.

Երկու հոգի խոսում են.

- ... հիմա Գերմանիայում եմ
- Լու՞րջ
- Հա
- Չեմ հավատւմ
- Խի՞
- Որովհետև Գերմանիայում օդնոկլասսնիկի չկա:

:D:D

Վահե-91
04.09.2011, 15:54
մի հետամնաց հաճախորդ ունեմ ինետ կլուբում, շուտ-շուտ գալիս երգա քցում հեռախոսի մեջ (քարե դարնա լրիվ իրա մոտ :vayreni ): Երեկ երգ քցելու վախտ ասումա.
-Ախպերս, կարաս հեռախոսիս մեջ ԳԼՈԲՈՒՍ քցես :blin

Ժունդիայի
08.09.2011, 06:20
Փոքր ժամանակ ահավոր լացկան էի: Սադա գուլայի, սադա գուլայի: Այդպիսի օր չկար, որ աչքերիցս արցուքներ չցայտեին (ցայտել բառիս բուն իմաստով): Մի օր չգիտեմ ոնց ա լինում, ամբողջ օրը սուս ու փուս, առանց ողբ ու կականի եմ անց կացնում, էս քեռիս տարօրինակ նայում ա տնեցիքիս, նայում ա ինձ ու ասում.

-Իա´, Ռաֆի՞գ: Էսօր հբը չե´ս լացե, մե հադըմ լա´: (ու էդ «լա´» բառը լեղաճաք անող տոնով)

Քիչ անց:

-Զխկու՜ն, լամուգի մեգը:

armen9494
10.09.2011, 19:06
Այսօր մեր հարևանի երեխաները գնդակ էին խաղում ու բարձր բաձր գոռալով հաշվում էին`
վաթսունյո՛թ.... վաթսունու՛թ.... վաթսունինը՛.... վաթսունտա՛ս :hands

Ես չկայի, բայց իրոք, շատ հեշտ մեթոդ էր հաշվելու համար:D

Lusinamara
10.09.2011, 19:10
Այսօր մեր հարևանի երեխաները գնդակ էին խաղում ու բարձր բաձր գոռալով հաշվում էին`
վաթսունյո՛թ.... վաթսունու՛թ.... վաթսունինը՛.... վաթսունտա՛ս :hands

Ես չկայի, բայց իրոք, շատ հեշտ մեթոդ էր հաշվելու համար:D
Ֆրանսերենում տասնյակներն այսպես են հաշվում ՝ տաս, քսան, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, վաթսունտաս, չորս հատ քսան, չորս հատ քսան տաս:))
Օրինակ՝ 1991 - ը լինում է հազար ինը հարյուր չորս հատ քսան տասնմեկ:D
Միլ նյոֆ սան կյաթխը վյան օնզ;)

Reh32
12.09.2011, 23:10
Տատս ասումա դու ժողովրդական էլ կարաս երգես, էստրադային էլ, և ռոք և քոք:(

VisTolog
16.09.2011, 16:07
Երթուղայինի դուռը բացվեց: Բարձրացան 1-2 դասարանի տղան ու իր պապը՝ պայուսակը իր ձեռքին: Թոռը գնաց ձեռքերը տարածած նստեց երկրորդ շարքի ազատ նստարանին: Նայեց տեսավ ամենահետևը տեղ կա.
- Պապ հետևը տեղ կա, գնա նստի

Պապը մի կերպ տեղավորվեց: Էս երեխեն իրանից գոհ նստելա կողքերնա նայում, մեկ էլ հանեց հեռախոսն ու սկսեց ինչ-որ խաղ խաղալ: Տեսնելով որ տետրիսային խաղը մարդկանց ուշադրությունը չի տանում իր կողմը, դրեց ականջին ու սկսեց յանմ խոսալ:

- Մամ հեռախոսիս մեջ փող չկա, բայց սաղ նորմալա: Էն ոչխար դասատուի դասից էլ էսօր չունեինք:

Անջատեց, գլուխը հենեց դիմացի նստարանին, միացրեց մի հատ «Վայ մամա ջաաաան, վայ դաժաաաան կյանք» տիպի մի հատ երգ ու սկսեց տառապյալ դեմքի հայացքով նայել շուրջը::D

Իջնելուց դուռը բացեցին, երեխեն ձեռքը պարզած հեռախոսնա ցույց տալիս համ մինչև իջնելը, համ էլ իջնելուց հետո (մնումա հեռախոսը թողեր մեջը, հետո հետ գար վերցներ:D):

Էհ::think

VisTolog
17.09.2011, 00:43
Մի բան էլ պատմեմ գնամ քնեմ::D

Երեկ դասախոսին պետքա ասեի «Թեմայից դուրս հարց կարելի՞ա», ասում եմ «Թեմայից դուրս գրառում կարելի՞ա»::D

Lion
17.09.2011, 07:15
Վերջերս էլ ես մեկի հետ հեռախոսով խոսելիս փոխանամ ասեմ. "Մի բան էլ ասեմ ու գնամ", հազիվ չասացի. "Մի բան էլ... գրեմ ու գնամ" :D

Ժունդիայի
18.09.2011, 06:06
Երեկ աշխատանքից տուն վերադառանալիս, փողոցով քայլում եմ, որոշեցի ծխախոտ վառեմ, մեկ էլ մայթի մյուս կողմից կրքից տնքացող մի ձայն շեղեց ուշադրությունս:
-Մի հատ կտա՞ս, սիրու՜նս:
Այդ կրքոտ կանչից փշաքաղված շրջվեցի ու քիչ էր մնում ուշքս գնար, նայեցի ու մտածեցի «կտա՜մ, էնել ո՜նց կտամ. սիրտս, հոգիս ու մարմինս նույնիսկ կտամ»: Գեղեցկուհին սիգարետ էր ուզում… Համաձայնությունս տվեցի, ու երբ փորձեց անցնել փողոցը, որպեսզի վերցնի ծխախոտը, կես ակնթարթ տևեց իմ՝ փողոցի մյուս ծայրում իրա կողքին բախտավոր ու հպարտ դեմքով հայտնվելը: Իսկ, ո՞րն էր այս ամենի զվարճալին… Այն, որ անցորդները տարօրինակ նայում էին ինձ, թե ինչպես էի ամոթի էսկավատրով գետինը փորում, որ պառտկվեմ բոլորի հայացքներից:

Նա կոկորդին խնձորիկ ուներ:

Բա՜, չմեռանք, գյա´լըբո............

VisTolog
20.09.2011, 20:57
Մարշուտնով գնում ենք, կարմիր լույսի տակ կանգնավ. մայթից մի կին արագ-արագ եկավ, դուռը բացեց որ նստի

Շուտ արա շուտ մայրիկ, կողքից մեքենայա գալիս (չնայած ոչ մի մեքենա էլ չկար:D)

Կինը նստեց - ապրես տղես
Վարորդ - Ուրեմն մի հատ կանֆետ ստանամ
Կինը - Կանֆետ չունեմ, բայց կարամ պիցցա տամ, ուզու՞մ ես
Վարորդ - Հաաա, ուզում եմ

Էդ կինը հանեց մի կտոր պիցցան ու տվեց: Կերավ պրծավ, կատակով ասեց - էլ չկա՞
Էս կինն էլ - կա, ոնց չկա, հեսա էս մեկն էլ տամ:D
Վարորդ - չէ չէ այ մորքուր, չեմ ուզում
Կինը - դե վերցրա, հո ձեռքս սենց չեմ պահելու
Երկար չեմուչումից հետո դա էլ վերցրեց:

Ես - կլնի՞ դուք ամեն օր նստեք
Կինը - հա տղես, դու՞ էլ ես ուզում
Ես - դե չէի հրաժարվի
Կինը - վաղը կգաս Պեպինո, կտամ:D

Մինչև էդ շոֆերն ասում էր - գնամ տու~ն, հաց ուտեմ, պարկեմ քնեմ
Ես էլ - լավա, էլ տուն չես գնա, մի անգամ էլ կարաս իջնես
Ինքը - հաա ախպեր, հաստատ: Էս մեր մորքուրն էլ աչքիս էսօր ձրի գնաց տուն
Ես էլ - աչքիս մի բան էլ դու պետքա իրան տաս::D


Սենց ուրախ-զվարթ գնացինք պրես եղած 44-ով: Ու եթե նստեք 44, տեսնեք աջ կողմում կպցվածա թուղթ ու վրան գրած`


077/ 017726
Պատվերով


ուրեմն իմացեք, նստել եք մի կայֆարիկ տղու մարշուտկա::))

Նարե91
27.09.2011, 17:40
Առհասարակ մեր ֆակուլտետում հեռակա բաժին չի եղել /դե լեզուն հեռակա ո՞նց պիտի սովորես;)/, բայց հենց իմ ընդունված տարին էր, որ բացվեց հեռական ու բնական էր, որ որոշ ուսանողուհիներ ցանկություն հայտնեցին տեղափոխվելու՝ առկայում սովորելու:Մեր իտալական խումբ բերեցին հեռակայում սովորող մոտ 7-8 ուսանողուհիներ... Բայց քանի որ մենք իրենցից ծրագրով շատ առաջ էինք /իրենք համարյա կարդալ չգիտեին/, որոշեցին առանձին խումբ բացել: Էդպես բոլորի համար էլ լավ էր: Երբ Իտալիայից ժամանեց մեր իտալուհի դասախոսը, նրան առաջարկեցին երկու լսարանները մտնելուց հետո որոշել, թե որ խմբի հետ նրան ավելի հեշտ կլինի աշխատել, նա ընտրեց մեր խումբը՝ պատճառաբանելով, որ մենք ավելի ուժեղ ենք, քան հեռակայի ուսանողների հիման վրա բացված խումբը: Այդ խմբում մեր իտալուհին բարձրաձայն դասախոսներից մեկին ասել էր.<<Questo grupo e' molto debole>>, որը թարգմանաբար նշանակում է. <<Այս խումբը շատ թույլ է>>: Մեր հեռակայի՝ <<իտալերենից բավականին լավ գլուխ հանող>> ուսանողուհիներն էլ շատ խիստ վիրավորվել էին, թե չմեռանք իտալուհին մեզ դեբիլ էլ անվանեց:D Debole բառը նրանք թարգմանել էին որպես դեբիլ:D

Ռուֆուս
27.09.2011, 17:45
Լավ ա իսպաներեն չեք անցնում, թե չէ իսպաներեն թույլը հենց débil ա :))

Ժունդիայի
28.09.2011, 00:36
Ո՞նց են ձեր լեզվով ասում «Boa noite»:
-Բարի գիշեր:
-Բառի դիիիշե՞ս
-Բարի գիշեր:
-Բառի դիիիշեց:
-Բարի գիշեր:
-Բառի գիիի...՞
-Բարի իրիգվայան, ոփշմ
-Հաաա՜ բառի իռիգվայան ոպշեմ:

:D

Ռուսա
28.09.2011, 21:48
Էն օրը երթուղայինում մի փոքր տղա երեխա հոր գրկին նստած, անհոգ-անհոգ, հավեսով հարցեր տալով հորն ու մեզ էլ ուրախացնելով գալիս ենք, մեկ էլ, թե.
- Պա՛պ, այ պա՜պ, դանդա՞յ գնայով են ուշսանում, թե՞ այագ, մոլացել եմ…:):D

Lusina
28.09.2011, 21:51
Էն օրը երթուղայինում մի փոքր տղա երեխա հոր գրկին նստած, անհոգ-անհոգ, հավեսով հարցեր տալով հորն ու մեզ էլ ուրախացնելով գալիս ենք, մեկ էլ, թե.
- Պա՛պ, այ պա՜պ, դանդա՞յ գնայով են ուշսանում, թե՞ այագ, մոլացել եմ…:):D
Իսկ ի՞նչ պատասխան հնչեց:think

Ռուսա
28.09.2011, 21:54
Իսկ ի՞նչ պատասխան հնչեց:think
մնացածն ականատեսներից ոմանց պիտի հարցնել, ես ծիծաղից մեռել էի:D

Lusina
28.09.2011, 21:57
մնացածն ականատեսներից ոմանց պիտի հարցնել, ես ծիծաղից մեռել էի:D
Բայց շատ խելացի հարց ա տվել երեխեն, այ որ փոքր տարիքից ճիշտն իմանա, չի ուշանա:))

VisTolog
30.09.2011, 16:46
Երեկ մի հատ աղջիկ փողոցն արագ անցնելուց երթուղային կանգնեցրեց, բայց տեղ հասնելուն պես նոր տեսավ, որ վրան գրվածա «Պարեկային ծառայություն»::D:D


ՀԳ Պարեկայինների վրա էլ ա թվեր գրված:

Cassiopeia
30.09.2011, 17:43
Երեկ Արտակը կոմպի քեյսն էր քանդել, հետո կափարիչը դրեց տեղը, բայց չձգեց բոլտերով ու բոլտերը տվել էր, որ Կորյունը փորձի ձգել։ Մինչ Արտակը զրուցում էր Սերխիոյի հետ, հրեշտակս բռնեց ու շուրուպները գցեց կոմպի սնուցման բլոկի (բլոկ-պիտանիայի) մեջ՝ քուլերի թևիկների արանքից։ Իսկ հետո էլ բողոքում էր, որ պապան իրա սարքածը չի հավանել ու նորից ա սարքում։

Freeman
30.09.2011, 17:47
հրեշտակս բռնեց ու շուրուպները գցեց կոմպի սնուցման բլոկի (բլոկ-պիտանիայի) մեջ՝ քուլերի թևիկների արանքից։

Փաստորեն կոմպի համար՝ մահվան հրեշտակ :Դ Բա ո՞նց հանեցիք :think

Cassiopeia
08.10.2011, 21:27
Էսօր տաքսիով տուն ենք գալիս։ Գրեթե հասել էինք շենքին, երբ Կորյունն ասեց.
- Հասանք ադեն։
- Ինչի՞ց իմացար,- հարցրեցի ես։
- Պապայից։
- Բայց պապան ձեն չի հանել,- արձագանքեցի ես։
Մի քանի վայրկյան անց.
- Պապա։
- Հա՞,- չուշացավ Արտակի արձագանքը։
Իսկ իմ խելացի Կորյունը նայեց ինձ ու ասեց.
- Պապան ձեն հանեց։

Ameli
09.10.2011, 00:11
Էխ, ինչ կլիներ էս կյանքը առանց երեխեքի…
Էս գրառումն էլ անեմ ու գնամ:
Էս թեմայում էլի եմ պատմել ընկերուհուս մասին, նրա սկիսուրի ու սաների մասին, էս մեկն էլ նրա փոքրիկի մասին ա:
Ուրեմն ընկերուհուս աչոնը չգիտես որտեղից «բռնաբարել» բառն էր լսել և ինչպես ցանկացած փոքրիկ հետաքրքրվել բառի իմաստով, և որպես խելացի փոքրիկ առաջինը դիմել մայրիկին ու նրան նեղը գցել, մայրիկը նույնիսկ զանգել է իր հոգեբան տալին, բառը բացատրելու վերաբերյալ խորհուրդ հարցրել և ի վերջո փոքրիկին հետևյալը «հրամցրել».
-Դե դա էն է, երբ մարդ մի բան չի ուզում անել, բայց նրան ստիպում եմ, որ անի:
Էլենչոն մնա-մնա ի՞նչ ասի.
-Մա՛մ, հիմա, որ ես խաղալիքներս չհավաքեմ, նշանակում ա դուք ինձ բռնաբարում ե՞ք:

Ripsim
10.10.2011, 21:27
<<Բռնաբարել>> բառի վրա ես էլ մի պատմություն հիշեցի:) Աշակերտներիցս մեկի հետ էր պատահել: Խեղջ աղջկա մոտ մինչև մի 10 տարեկանը տպավորված էր եղել, որ բռնաբարել գրական հայերենով նշանակում է բռնել տանել: Նրա հայրն էլ պաշտոնյա էր: Մի օր զանգում, հորն են ուզում հեռախոսի մոտ, աշակերտուհիս էլ փորձում է մաքսիմալ գրական խոսալ և ասում է.
-Հայրիկին մի քիչ առաջ բռնաբարեցին տարան!!!
Հայրը գալիս է տուն, հարց ու փորձ է անում, թե ով էր զանգել: Ու երբ իմանում է, թե ով էր զանգել ու թե, ամենակարևորը, աղջիկը ինչ է ասել նրան, խեղճ մարդը վատանում է:) Աշակերտուհուս մեծ եղբայրը տանում է քրոջն առանձին բացատրում է բառի իմաստը, և պատմությունը վերջանում է happy end-ով:)

Ժունդիայի
12.10.2011, 07:09
Հորեղբորս աներոջ մասին մի քանի զվարճալի դեպք հիշեցի…

Ուրեմն էս Կառլենը Նոր տարուն մեր տուն եկավ, պապաս խմիչք առաջարկեց, բա թե՝ «մի հատ չխմենք Կառլեն ջա՞ն», սա էլ նայեց սեղանին դրված բոլոր խմիչքներին, աչքովը կոկոսի լիկյոռն ընկավ ու ասաց.
-Չէ՜, ռու՜լի վրա´ եմ, բայց դե աաաայ էէէէն թա´նիցը չեմ հրաժարվի: :D

Կառլեն ձյաս թանը խմավ ու սկսեց դիպվածներ պատմել իրա կյանքից: Պատմեց, թե ինչպես իրանց հարևանի րըխե´քին մի օր ժողվեց ու ասավ, որ ինքը ջահել վախտը ձմեռա՜յին լողորդ ա էղել, րխե´քն էլ չհավատացին, ու որ չհավատացին, ասավ «Ա´վետ էկե´ք», ու սըռա´զու հանվավ, մտավ վաննեն: :D

***

Հորողբորս կնիկը՝ այսինքն Կառլենի աղջիկը, թազա հարս ա եկած լինում պապոնցս տուն, նկատում ա, թե մնացած հարսները ոնց են պլպլցնում տները ու գովասանքեր ստանում տատուս կողմից, նախանձում ա ու ուզում ա՝ ինքն էլ ինչ-որ կերպ աչք մտնի: Իրա արևին, որոշում ա պապուս անդրավարտիքը լվանալ: Լվանում ա ու որպեսզի ցույց տա, որ ինք էլ պիտանի բան ա արել, թաց անդրավարտիքը կաթկթացնելով բերում ա զալի մեջտեղն ու ասում.
-Մամա, պապայի տռուսիկը լվացի, հիմա չգիտեմ՝ ոնց փռեմ. սե՞նց, թե՞......ը՞սենց, -ու ցույց ա տալիս սկզբում շիտակ, հետո թարս կողմը: :D

Valentina
13.10.2011, 21:31
Մայրը՝ աղջկան.
-Ձինուլիկ, իջի ըտեղից, հեսա վեր տես ընկնի, թաղով մեկ լաց լես:
Հ.Գ թաղով մեկ :D

Արևհատիկ
14.10.2011, 17:48
Մի օր Երևանում մորքուրիս տանն էի մնացել: Առավոտյան կիսաքնած վիճակում լսում եմ մորքուրիս հարսը աղջկան ա կանչում.

-Էլեն ջա՛ն, զարթնի: Կուշանաս դասից:
-Հա, մա՛մ, հեսա :|
-Դե պրծի, շուտ զարթնի, գնա զուգարան արի, որ հագնվես, չուշանաս:
-Մա՛մ, կարող ա՞ գիտես ամեն օր պիտի գնամ զուգարան, իիի :beee
:))

Ժունդիայի
15.10.2011, 21:30
Մի դեպք էլ հիշեցի Կառլենից:

Ուրեմն մի օր դատարկ ձեռքով գալիս ա թոռներին այցելության, չգիտի ոնց արդարանա, ասում ա.
-Ա´սի, մաաա-ռո´ժնի բերեմ րըխե´քի՜ն, էն էլ մտածիմ կարողա կերած ըլնեն: :D

հ.գ. Ափսոս լոռվա բարբառը չեմ կարում արտահայտիչ նկարագրել:

***
Մի դիլիջանցի հարևան ունեինք, իրանց մոտ սարքել բայը փոխարինվում էր շինել բայով:

Օրինակ՝
«Տոմա´ մի հլա տոռթ շինի», «Ատամս ցավում ա, գնամ շինել տամ»: :D

Ripsim
15.10.2011, 22:00
Ընկերուհուս հետ պարապում էինք իրենց խոհանոցում...Փեչի վրա կարտոֆիլ էինք դրել, որպիսի խաշվի ուտենք ու սովից չմեռնենք հանուն պարապմունքի:) Բայց դե պարապելու ընթացքում գիտեք, ոնց էլ լինի շեղումներ լինում են:love Տենց շեղվեցինք, խորացանք ուրիշ թեմայի մեջ::oy Մեկ էլ զգանք ինչ-որ բան խանգարում է մեր հաղորդակցվելուն...Այդ պահին մտավ ընկերուհուս տատիկը ու ասեց.
-Չեմ հասկանում, ասենք հոտ բան չեք զգում, բա չեք զգում, որ ծխի միջից էլ իրար ընդհանրապես չեք տեսնում:o
Տենղ մնացինք սոված, կամ էլ, չեմ հիշում, կարող է կարտոֆիլի մոխիրներից կերանք:D

Lusinamara
19.10.2011, 07:00
Հայտնվել եմ Tom & Jerry մուլտֆիլմում: էն սերիաներից ա, որ պառավը Թոմին ինչ-որ բաներ ա հանձնարարում ու տնից գնում: Ես էլ սոված եմ էդ անծանոթ միջավայրում: Քանի գնում մուկն ու կատուն իրենց «գործն» անում են: Ներվայնացա, երկուսից «հախից էլ եկա», մկանը չեմ հիշում ինչ արի, կատվին համոզել էի, որ էդ պառավի բարեկամներից եմ:)), բայց չգիտեմ ոնց ստացվեց՝ զգացի, որ տանը մենակ եմ արդեն… Բացեցի սառնարանի դուռը, ախորժաբեր բուդը հանեցի, պատրաստվեցի կծելու, մեկ էլ էդ պահին զգացի դրսից պառավի ոտնաձայները. փաստորեն զարթուցիչս էր:))

John
20.10.2011, 14:14
Ռադիոտան մոտ «Նյամ-Նյամ» անունով բիստրոյատիպ տեղ կա, ինքնասպասարկում է էլի՝ վերցնում ես ինչ ուզում ես, վճարում ես, նստում ես, ուտում ես... Համալսարանի երկար դասամիջոցին բավականին հերթ է գոյանում այնտեղ... ուրեմն երեկ մտանք՝ դասախոսը մի քանի որպե շուտ էր ավարտել դասը՝ մինչև երկար դասամիջոցի սկսվելը հասել էինք արդեն... երկու ընկերներով նայում ենք, չենք կողմնորոշվում ինչ վերցնենք, էս սպասարկող կինը ասեց. «Երեղեք, շուտ որոշեք՝ քանի էն չաչանակները չեն եկել (աղջիկներին ի նկատի ուներ :oy ): Ուրեմն մեզնից մի քիչ հեռու էլ երկու աղջիկ կային կանգնած՝ իրանց չէր նկատել... իրանք էլ որ լսեցին ինչ էր ասում՝ ժպտացին ներողամտորեն՝ էդ պահին որ էս կինը տեսավ իրանց, վատ զգաց, որ լսել են ինչ ա ասել, ուզեց ուղղի սխալը «Վա՜յ, արդեն եկե՞լ եք» :D :D

Նարե91
20.10.2011, 14:40
Էն օրը հեռուստատեսությամբ ինչ-որ հաղորդում էր, ու Տիգրան Կարապետիչի անունը հնչեց, տատիկս էլ, որ կողքիս էր նստած, նախ մի պահ մտածեց, ապա նայելով ինձ՝ լուրջ-լուրջ նարցրեց.
– Նա՞ր, Տիգրան Կարապետիչն ո՞վ էր:
Ես էլ, իր հարցից անակնկալի եկած, ասեցի.
– Վայ, տա՞տ , դե Կարապետիչը էլի վաաաայ:o
– Հաաաա էն նախկին 15-րդ ալիքի մարդը՞, որ միշտ հազում էր /ԱԼՄ-ն մեր հեռուստացույցով 15-րդն էր էն ժամանակ/
– Վայ տատ, լավ էլի...:)) էդ մարդը իր կուսակցությունն ունենա, էդքան «բարեգործություններ» անի, իր սեփական ալիքն ունենա, էդ ալիքն էլ իր անունն ունենա, ու դու իրան որպես 15-րդ ալիքի հազացող մարդ հիշե՞ս:D

Էհ սենց ա էլի էս ժողովուրդը, մի քանի ամիս հեռուստատեսությամբ չեն երևում, միանգամից մոռանում են: Լավ չի, լավ չի:

Ժունդիայի
21.10.2011, 23:26
Տատս ա պատմել, չգիտեմ որքանով ա իրական, բայց զվարճալի ա:
Ուրեմն մի օր մեկը Լեննական հյուր ա գնում ընկերոջ տուն, առավոտից իրիկուն մնում ա ընկերոջ տանը, էս ընկերոջ կինը հա ֆռցնում ա, հա ֆռցնում ա ու էս խեղճ հյուրի դեմը մի կտոր հաց չի դնում: Էս հյուրը նեղացած արտահայտվում ա ու դուրս ա գալիս սրանց տանից: Ու երբ արդեն բավականին հեռվանում ա, մեկ էլ ընկերոջ կնիկը հետևից գոռում ա.

Վարտաաաա՜ն..... քաաաաաա՜ կեցի, արի կեր ու գնա: :D

-------

Լեննականի բարեկամներիցս մեկն ա պատմել: Ուրեմն, երբ սրանց տանը տղեն թազա հարս ա բերում, օրերից մի օր էս հարսը նենց ա փռշտում, սենյակը դղրդում ա: էս սկեսուրը նկատողություն ա անում.

-Քա իշու ձա´կ, կամաց փռշտա, ծըձերդ պոգվան: Էս հարսն էլ իրան չի կորցնում ասում ա.
-Մուղաթ կեցի՝ չեն պոգվի, լաաաա՜վ էլ պինդ են: ;)

Rammstein
21.10.2011, 23:39
Էսօր լրիվ աստղ եմ դառել (ով չգիտի, ասեմ` Սկեպտիկի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի խաղը, որտեղ իրա երկրպագուն ես էի, երեկ իրիկուն են ցույց տվել): :)) Արդեն մի 20 հոգի ասեց, որ ինձ տեսել են, ընդ որում` կեսը անծանոթ:
Ուրեմն առավոտ գնացի հիվանդանոց` վայրենկոմատի ուղարկած հերթական հետազոտությանը: Հիմա էսօր պետք ա արյան մեջ շաքարը ստուգող անալիզ անեն, որը դեռ երեկ պետք ա անեին, ուղղակի համոզել, հետաձգել էի: Էդ անալիզին էլ հայերեն ասում են նագռուզկա (արյան անալիզների արանքում պացիենտը 100 գրամ շաքարը ջրով բացած խմում ա, այլ կերպ ասած` օրգանիզմը շաքարով ծանրաբեռնում են): Հիմա գնացել նստել եմ, մեկ էլ բժիշկներից մեկը ասում ա.
– Դուք էն երեկվա «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ում չէի՞ք…
– Հա, ես էի:
– Ես էլ տեսա, ասեցի «էս էն նագռուզկա տվող տղեն ա»… :D:D

Lem
22.10.2011, 11:43
Ընկերուհուս տատիկին ոչ մի կերպ համոզել չի լինում, որ SAS-ի առաքիչներին ճամփելիս զիբիլը ձեռքները չտա, թե՝ բալա ջան, մեկ ա՝ իջնում ես: :D

VisTolog
24.10.2011, 20:10
Մի հատ տղա կա, մեկ-մեկ գալիսա 50-100 դրամա տալիս ու համապատասխանի չափ ինետ մտնում (50-100ն էլ համարյա միշտ 10-20 կոպեկներով) ու հենց լրանումա ժամանակը, մտնումա զուգարան ու դուրս գալիս: Կամ հակառակնա լինում, գալիս մտնումա զուգարան հետո նստում կոմպի մոտ: Ջոնի ասած, զուգարանի դռանը պետքա կպցնել 200, որ չմտնի::D Էսօր էլ եկավ, ներողություն խնդրեց ու իրան նետեց զուգարան::D:D

Տարբերակներ.

1. Կոպեկ չկար մոտը
2. Շտապում էր
3. Արտակարգ իրավիճակ էր մոտը




:D

My World My Space
24.10.2011, 22:59
Մի հատ տղա կա, մեկ-մեկ գալիսա 50-100 դրամա տալիս ու համապատասխանի չափ ինետ մտնում (50-100ն էլ համարյա միշտ 10-20 կոպեկներով) ու հենց լրանումա ժամանակը, մտնումա զուգարան ու դուրս գալիս: Կամ հակառակնա լինում, գալիս մտնումա զուգարան հետո նստում կոմպի մոտ: Ջոնի ասած, զուգարանի դռանը պետքա կպցնել 200, որ չմտնի::D Էսօր էլ եկավ, ներողություն խնդրեց ու իրան նետեց զուգարան::D:D

Տարբերակներ.

1. Կոպեկ չկար մոտը
2. Շտապում էր
3. Արտակարգ իրավիճակ էր մոտը


:D

նորմալ 21-րդ դարի բիզնես մտածողության տեր մարդ ա:
Ուրիշ տեղ պիտի գնա էդ 50-100 դրամը տա մենակ զուգարանից օգտվի, ստեղ համ զուգարան համ ինտերնետ, մի խոսքով դվա վ ադնոմ՝ շամպուն ի կանդիցիոնեռ.... :))

laro
27.10.2011, 13:42
Մեր համար երեխեքով քաղաքով քայլում էինք, խորացած ինչ-որ թեմա էինք քննարկում,մեկ էլ անսպասելի կողքի «փողոցից» երկու շուն «բարձր խոսելով» վազեցին,համարյա իմ ու ընկերուհուս վրայով: Եթե մի քայլ առաջ լինեինք,երևի մեզ էլ «հաշվի» չէին առնեին,գետինախառը չգիտեմ ինչ էինք լինելու:Անակնկալի եկանք, վախեցանք էն աստիճան,որ էտ պահին արտադրված ադրենալինը մի երկու ամիս մեզ հերիք ա. կիսաապշած,վախեցած.....ծիծաղելով........չգիտեմ ոնց շրջվեցի ու գլխով խփեցի մեր երեխեքից մեկի գլխին...... հետ չէի գալիս,սկզբում վախից,հետո ծիծաղից:

Ժունդիայի
27.10.2011, 19:25
Կարծեմ անցած ամիս Ֆեյսբուքի աղջիկ ընկերներիցս մեկն իրա ստատուսում գրել էր, որ հիվանդ ա ու սիրտը սեխ ա ուզում: Դե ես էլ սրտից թույլ տղա, մտածեցի չկա-չկա գոնե մի բանով օգտակար լինեմ: Ուրեմն լատինատառ գրառում կատարեցի ու իրա արձագանքից հետո զգացի, թե ինչ ապուշություն եմ գրել: Մեջբերում եմ:

«Srtis darda exel, edtex linei qez delivery-ov sex kuxarkei.... vonc es qez zgum ***? jermutiun unes eli?»

:D

Նաիրուհի
27.10.2011, 20:10
Կարծեմ անցած ամիս Ֆեյսբուքի աղջիկ ընկերներիցս մեկն իրա ստատուսում գրել էր, որ հիվանդ ա ու սիրտը սեխ ա ուզում: Դե ես էլ սրտից թույլ տղա, մտածեցի չկա-չկա գոնե մի բանով օգտակար լինեմ: Ուրեմն լատինատառ գրառում կատարեցի ու իրա արձագանքից հետո զգացի, թե ինչ ապուշություն եմ գրել: Մեջբերում եմ:

«Srtis darda exel, edtex linei qez delivery-ov sex kuxarkei.... vonc es qez zgum ***? jermutiun unes eli?»

:D

Իսկ նա պատասխանեց


Ի՞նչ ։ՃՃՃՃՃՃՃՃ :P

Համ էլ ստատուսում չէր, օրագրում էր (http://www.akumb.am/showthread.php/55063-%D5%88%D6%82%D5%B2%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%B8%D6%80%D5%B4%D5%B8%D6%84-%D5%BD%D6%80%D5%BF%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2290630&viewfull=1#post2290630) ;)

Ժունդիայի
27.10.2011, 20:19
Ծերացել եմ: :D

Agni
27.10.2011, 21:19
Վերջերս շատ կարևոր գործնական հանդիպման էի գնացել:Դուռը թակեցի, ներս մտա ու շատ հնչեղ ասեցի.
-Ալյո, բարև Ձեզ ....
էտ խոսքերից հետո ահագին էներգիա պահանջվեց ծիծաղս զսպելու ու շարունակելու խոսքս :))
Հ.Գ.այ ինչա ստացվում, երբ ուզում ենք ավելի լավ լինի:D

Ripsim
27.10.2011, 22:36
Վերջերս շատ կարևոր գործնական հանդիպման էի գնացել:Դուռը թակեցի, ներս մտա ու շատ հնչեղ ասեցի.
-Ալյո, բարև Ձեզ ....
էտ խոսքերից հետո ահագին էներգիա պահանջվեց ծիծաղս զսպելու ու շարունակելու խոսքս :))
Հ.Գ.այ ինչա ստացվում, երբ ուզում ենք ավելի լավ լինի:D

Ես էլ շատ հաճախ տան հեռախոսը վերցնում, ասում եմ.
-Հռիփսիմե:) (մարդիկ շփոթվում են:))

Իսկ նախկին աշխատանքիս տեղում մեր գործընկերները թվերով կոդավորված էին, և երբ հոգնած աշխատանքից դուրս էինք գալիս, մարշուտկաների համարները հիշեցնում էին մեր գործընկերներին ու կարող է միամիտ ասեինք.
-Վայ «Ճ»-ն եկավ!!!
Բոլորը զարմացած մեզ էին նայում:))

Meme
29.10.2011, 16:14
Սպասեք մի պատմություն էլ ես պատմեմ:)...
Այսօր տան հեռախոսին զանգ եկավ, վերցրեցի:tel.
-Ալո՜, քու՛ր,- ես էլ իմացա քեռիս էր, որը չնայած, որ մեր տան հեռախոսին չի զանգում, ձայնը նման չէր, բայց, որ ասեց քու՛ր, իմացա մամայիս հետ է շփոթել,ինչպես բոլոր մադրիկ, ու.
- Հա քե՛ռ.
- Ալո՛,- արդեն կոպիտ,
- Ալյո՜, շփոթվել եմ արդեն:unsure,
- Բալես, պապինա,
- Հաաա՜, պապ ջան, ասա՛, - ախր զգում եմ է, պապիիս ձայն էլ չի:blin,
- Բալե՛ս, մամային հարցրա մածուն չի ուզում:',
- ....- ու էդ ընթացքում մտածում եմ, պապին ինչի՞ մեր համար պիտի մածուն գնի, կարողա խոսքա տվե՞լ:esim ես չգիտեմ.
- Ալո՛, էս կարողա՞ ես սխալվել եմ,- ու էդտեղ նոր ուշքի եկա,
- Այոոո, դուք սխալվել եք:))

Ժունդիայի
31.10.2011, 17:38
Ո՞նց են ձեր լեզվով ասում «Boa noite»:
-Բարի գիշեր:
-Բառի դիիիշե՞ս
-Բարի գիշեր:
-Բառի դիիիշեց:
-Բարի գիշեր:
-Բառի գիիի...՞
-Բարի իրիգվայան, ոփշմ
-Հաաա՜ բառի իռիգվայան ոպշեմ:

:D

Դառավ ակումբի մականվանս պատմությունը:

Ինչ ձև ասես ինձ դիմեցիք :D

Է´լ Ժունդայ, է´լ Ջունդայ, է´լ Ջունդիա, է´լ Ժունդայն, է´լ Ջինդար: Էս վերջերս կաստելյանո ակցենտով մեկն ինձ դիմեց Խունդիայի, չէ մի չէ՝ Խուան խե: :lol

Արևածագ
31.10.2011, 21:34
Ամուսնուս ընդունարանի քարտուղարուհին ֆիզարձակուրդ գնաց: Հայտարարություն էին տվել, որ նոր քարտուղարուհի ընդունեն աշխատանքի: Մի քանի օր առաջ հերթական թեկնածուն էր եկել: Ու՞մ էի մի կտոր հաց տվել, էդ օրն ամուսինս գործուղման մեջ էր: Ես էդ աղջկան չէի տեսել, մենակ տեսնողների նկարագրությնները լսեցի, բայց այնքան էլ բուռն չէր հետաքրքրությունս: Կողքիս աշխատակցուհին էլ բոլորի նման.

-Շքեղ աղջիկ է, ամեն ինչը տեղը-տեղին...
Ես էլ թերահավատությամբ ասում եմ.

-Ախր էդ ի՞նչ չտեսնված էր, որ բոլորիդ ուշքը տարել է::think
Ասաց.
-Հիմա,- ու դուրս եկավ աշխատասենյակից: Վերադարձավ պլանավորման բաժնի պետի հեռախոսը ձեռքին. Նա հասցրել էր նկարել:

53276
Սա այն նկարը չի, բայց նկարի աղջկանն էլ էս չափսի էին: Նայում եմ նկարին ու սարսափից շունչս կտրվում է: :o Կոտրած սրտով հարցնում եմ.
- Հիմա էս աղջիկն էլի գալու՞ է... :(

Ծիծաղելով պատասխանում է.

- Չէ, մի վախեցիր, անվտանգության պետն ասել է՝ դու մեզ մոտ աշխատելու նպատակահարմար թեկնածու չես:
- Բայց ինչու՞ է նման բան ասել,- արդեն ուրախացած հետաքրքրվեցի.

-Ոնց թե՝ ինչու՞ ... Սրա պատճառով ամբողջ ֆիրմայի գործը ԿԿԱՆԳՆԵՐ...

Ու՜ֆ, այ մարդ, օրն անցնի, փորձանքն էլ հետը... :))

Ուլուանա
31.10.2011, 21:53
Դառավ ակումբի մականվանս պատմությունը:

Ինչ ձև ասես ինձ դիմեցիք :D

Է´լ Ժունդայ, է´լ Ջունդայ, է´լ Ջունդիա, է´լ Ժունդայն, է´լ Ջինդար: Էս վերջերս կաստելյանո ակցենտով մեկն ինձ դիմեց Խունդիայի, չէ մի չէ՝ Խուան խե: :lol
Հոնդային մոռացար :D։

Ժունդիայի
31.10.2011, 21:55
Հոնդային մոռացար :D։

Դա էլ Ֆոտոնն էր չէ՞ ասել: :D

Էհ՛

Lusinamara
31.10.2011, 23:44
Մեմեի հարցազրույցի (http://www.akumb.am/showthread.php/61887-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D4%B1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AB%D5%AF-Meme-%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF) թեմայում ինձ ձեռ են առնում:D

Իսկ ես հիշեցի ոնց եմ նույն օյինը դրել մաթեմիս դասատուի գլխին:))

Բացատրում էր - (-a) = a , գրեթե բոլորը հասկացան օրվա դասը, բայց ես առանձնահատուկ կերպով հասկացա:oy
- Ընկեր ___յան, կարելի՞ է դուրս:
- Ո՛չ, Լուսինե, չի՛ կարելի, նստի՛ր:
Իսկ ես խելոք - խելոք դուրս եկա: Հետևիցս չկանչեց, բայց որ ներս մտա, ջղայնացած էր, չթողեց առաջ գամ:
- Ես քեզ արգելեցի դուրս գալ:angry
- Ասացիք՝ կարելի է:) :))
- Աաաահ, նստի այ տիպ:angry, սենց բաների համար եմ այ քեզ սիրում:))

Նենց որ՝ ժխտականի ժխտականը դրական է:D:P

armen9494
31.10.2011, 23:52
Հենց նոր աթոռից ընկնում էի, ատամներով մաուսից բռնվեցի :D
Հինգ րոպե առաջ, ինչպես միշտ, ինտերնետս կորավ (ես էդ Hi-Line-ի...:angry)
Տունը wi-fi ունեմ ու բոլորս օգտվում ենք դրանից: Տնեցիք միանգամից պանիկա արեցին, էս ու՞ր ա չկա, դե զզվցրիր էլի, անընդհատ անջատվում ա...:angry
Ասեցի հեսա մոդեմը ռեստարտ տամ: Ռեստարտ տվեցի, հիմա իմ մոտ ինտերնետ կա, իրանց մոտ՝ չէ: Մաման ընդեղից հարցնում ա. -ինտերնետ ունե՞ս:
Ես՝ "Հա, կա": Քուրս՝ "իմ մոտ էլ չկա"... մեկ էլ մաման ընդեղից՝ մեր ինտերնետը վեկալեց, լցրեց իրանինի մեջ:angry:D

Ripsim
01.11.2011, 18:00
Ծրագրավորող ընկերուհիներիցս մեկը համակարգչի դիմաց նստած լարված գործ է անում...Հազիվ համոզվեց, որ հերիք է, կարելի է վերջապես մեկ-մեկ տնից դուրս գալ:angry....Փոխվեց, մի ուրիշ բլուզկա հագավ, հետո փոշմանեց...հիմա ես սպասում եմ, որ հետ կգնա իր ննջասենյակը ու նորից կփոխվի...Իսկ ինքը մոտենում է համակարգչին ու փորձում է Ctrl+Z(undo) անի :o :D Հիմա չգիտեմ ծիծաղամ, թե լացեմ? :8

Ameli
03.11.2011, 23:24
Մաման մարդկանց, երևույթները մեկնաբանելու մեծ տաղանդ ունի, նոր լացելու աստիճան ծիծաղեցրեց, հյութեղ օրբիթ բամբինիի ռեկլամն ենք նայում.

-Աղջի էս խուժանների ռեկլամ ա :o , ասում ա 2 շաբաթ ա նավի վրա ենք ու դու դեռ չես ձանձրանում

Վայ, մամ ջան :D

Դատարկություն
05.11.2011, 22:09
Երկար ժամանակ է նորմալ գրառում չեմ արել, փոշի ա նստել իմ վրա :))

Ուրեմն, մեր ինստիտուտում, որը հնադարյան որակների ջատագովնա, դեռևս յունիկոդի անցում չեն կատարել ու տեքստերը հավաքում են հին կոդավորմամբ: Իսկ մեզ հայտնի ա, որ Word ծրագիրը մեծատառ որոշ տառեր փոխում ա այլ տառերի, օրինակ՝ Ս տառը փոխում ա ավտոմատ Խ-ի, Խ-ն փոխումա Ժ-ի (եթե չեմ սխալվում):

Պետք էր տոմսերը հավաքեին մեր բաժնի որոշակի առարկայի համար, որը բազմացման ու զարգացման մասին էլ էր նյութեր պարունակում: Ու ճակատագրի բերումով «Սեռական օրգաններ» հարցի վրա, քարտուղարուհին ուշադիր չի եղել ու չի նկատել առաջին Ս-ի փոփոխությունը: Ու իրան տարօրինակա թվացել, թե ինչի ա գիտական աստիճան ունեցող մարդու աչքերը ճակատը թռել, երբ որ տեսելա էդ մի տոմսը ու ինչ ա դրանից հետո գոռգոռացել վրան, մինչև որ, իր սեփական աչքերով չի կարդացել իրա անուշադրության հետևանքը:))

Lion
06.11.2011, 10:14
Երկար ժամանակ է նորմալ գրառում չեմ արել, փոշի ա նստել իմ վրա :))

Ուրեմն, մեր ինստիտուտում, որը հնադարյան որակների ջատագովնա, դեռևս յունիկոդի անցում չեն կատարել ու տեքստերը հավաքում են հին կոդավորմամբ: Իսկ մեզ հայտնի ա, որ Word ծրագիրը մեծատառ որոշ տառեր փոխում ա այլ տառերի, օրինակ՝ Ս տառը փոխում ա ավտոմատ Խ-ի, Խ-ն փոխումա Ժ-ի (եթե չեմ սխալվում):

Պետք էր տոմսերը հավաքեին մեր բաժնի որոշակի առարկայի համար, որը բազմացման ու զարգացման մասին էլ էր նյութեր պարունակում: Ու ճակատագրի բերումով «Սեռական օրգաններ» հարցի վրա, քարտուղարուհին ուշադիր չի եղել ու չի նկատել առաջին Ս-ի փոփոխությունը: Ու իրան տարօրինակա թվացել, թե ինչի ա գիտական աստիճան ունեցող մարդու աչքերը ճակատը թռել, երբ որ տեսելա էդ մի տոմսը ու ինչ ա դրանից հետո գոռգոռացել վրան, մինչև որ, իր սեփական աչքերով չի կարդացել իրա անուշադրության հետևանքը:))

Էդ նույն տառի պատճառով մի անգամ էլ մի ոչ ցածր պաշտոնյայի աչքերը քյալեն թռավ, երբ տեսավ, թե քարտուղարուհին ոնց է. "գրել" "Սույն" բառը..:)

Ժունդիայի
07.11.2011, 20:31
Ուրեմն տենց շաբաթ չկա, որ մամաս գոնե 3 անգամ լվացք չանի: Խեղճ կինը հլա լվացքը չփռած, բաղնիքի կողովում մի փութ շոր ա էլի հայտնվում: Ես էլ նագլիի նման նույն մայկեն, եթե հագիցս հանեցի, մեռնեմ երկրորդ անգամ չեմ հագնի, դե շալվարն էլ մի 3 անգամ հնարավոր ա լինում հագնել, որովհետև տրանսպորտի մեջ նստարաններին չեմ նստում: Ինչևէ: Մամայիս դիխանին էլ չի հերիքում, իմ պահանջները բավարարելու: Մի օր բորբոքված ասեց.

-Ուֆ, այ տղա´, ես քո նեռվերն էլ չունեմ, դու հո հիվա՞նդ չես, վարկյանը մեկ նասկի-տռուսիկ ես փոխում: Հե´լ մեկին ճարի, թող գա քեզ տիրություն անի:
-Մեկ էլ հերս ասեց.
-Այ Մարին ջան, սրանք մենակ ծնողների հանդեպ են սենց դաժան: Կարծում ես էսի, որ կնիկ բերեց, պտի քո պեզ չարչարի՞: Կնգա վրա կդողա, որ քիչ գործ անի, կամ էլ ինքը կլվա: Թող ոչ բերի, ոչ էլ: Ուզում ես հիմա էլ օրը իրեք անգամ լվացք անես:

:D

Նաիրուհի
15.11.2011, 03:25
Էսօր պատահաբար ցերեկը տանն էի ու պարզեցի, որ մեր հարևանների մոտ մի հետաքրքրիր սովորույթ է ձևավորվել։
Դուռը թակեցի։ Հարևանի 7-8 տարեկան աղջիկն էր՝ այնպիսի տեսքով, կարծես ավանդական խնդրանքով էր եկել, ասենք՝ մի գլուխ սոխ կամ միի քանի գդալ սւորճ։ Բայց...
-Լի´լ, ձեր կատվին կտա՞ս՝ տանեմ մի քիչ սիրեմ, բերեմ...
Դու մի ասա՝ իմ բացակայության ժամանակ ամեն օր Բոքոնիս տանում են իրենց տուն ու մի կես ժամ խաղում հետը։
:o :D

Ameli
17.11.2011, 11:19
Էս պատմությունը հարսանիքի ժամանակ եմ լսել, պատմում էր մի տատիկ.

- Է՜, էն ժամանակ ուրիշ էին հարսանիքները, Էն ժամանակ հարսի կողմը փեսու կողմին հավ էր տալիս,էս էին անում, էն էին անում, հիմի ոչ մի բան չկա: Հիշում եմ աղջկաս հարսանիքը: Մեր կողմից ոչ մի ջահել աղջիկ չէր ուզում հավը բռնել, դե էդ հավը էլի, որ պետք ա տան ազաբին, ես էլ մի տալի աղջիկ ունեի, խելոք, գյուղի երեխա էր, ասի .<<Էդ հավը չես բռնի :) , ոչ մեկ չի ուզում պահի :sad >> նա էլ սուս-փուս վերցրեց: Հիմի փեսու կողմը եկել ա, էս ազաբը հա պարում ա :dance , հա պարում ա :dance , էս աղջիկն էլ հավը բռնած պատի տակ կանգնաց ա , չի մոտենում, ես էլ գիտեմ Յուղի աղջիկ-երեխա ա էլի, գիտի ինչն ինչոց ա, տեսած կլինի: Էդ ձեռքի հավն էլ ոչ ոտքերն էր կապած, ոչ թևերը, հա թափա տալիս իրան, հա թափ ա տալիս: Վերջը էս ազաբը տեսնում ա չի մոտենում իրան ինքն ա մոտենում /դե ինչքան սպասի, ինչքան պար գա/, դե էս տղեն քաղաքի աչքաբաց տղա :tsamon :B , աղջին էլ' գյուղի միամիտ երեխա :unsure :' , մոտենում ա , բա թե
-Քուրիկ, էդ հավը ծախու ա՞ :} :
-Ա՜, էս ի՞նչ ա ասում է :fool :
-Ասում եմ էդ հավը ծախու ա՞:
-Ա՜ չէ է, ծախու չի :nea :
-Բա դրա հագը տռուսիկ կա՞ :B :)) :
-Ա՜ էս խուլիգան ա է :o :angry :
ՈՒ հավը շպրտում ա ազաբի վրա :tomato , փախնում:
–Քուրի՜կ, քուրի՜կ փողը մոռացար :bl :

Lusinamara
18.11.2011, 00:33
Հինգ տարվա առաջվա դեպք՝ կապված հորեղբորս հետ.

Բոլորս գիտենք, որ պատահում է զանգում ենք, բայց բոլորովին այլ մարդ է պատասխանում, այլ բնակարան է, կարճ ասած՝ սխալ ենք ընկնում:
Հորեղբայրս այդպես Վանաձորից զանգահարում է Իջևան՝ ոմն Նելլիի: Վերցնում է մի երիտասարդ…
- Ալո, բարև Ձեզ, Նելլիին կարելի՞ է:)
- Սխալ եք ընգել:B
- Կներեք:oy
Հորեղբայրս կրկին, ուշադիր նայելով թղթին՝ հավաքում է այն հեռախոսահամարը, որը տրվել է իրեն:
- Ալո՞, սա Նելլիենց բնակարա՞նն է:8
- Ա՜ հրախպեր ջան, լետ տյո՞ւ ես, ստի Նելլի չի ապրըմ, էլ զանգես ոչ էլի:sad

Երրորդ անգամ փորձելուց հետո, տղան վերցնում ու միանգամից գոռում է.
- Պա՜ա՜ա՜ա՜ն, կարո՞ղ ա՜ մորթես, վետնե՜՞ս:angry



Հ.Գ. եթե իջևանցիների հետ շփվեք, կզգաք նրանց խոսքի բացականչական երանգներն ու բնորոշ «պա՜ա՜ա՜…ա՜ն»-ը:))

Ու մի անեկդոտ էլ կա այդ մասին.
Իջևանցուն ասում են` կարա՞ս պռուժինի ձեն հանես, ասում ա` պա՜ա՜ա՜ա՜ն,,, յանիմ` ինձ էդ ինչի՞ տեղ դրիր:))

Ժունդիայի
18.11.2011, 21:45
Միշտ, ինչ-որ տեղ աշխատելիս, շեֆերս իրանց կնանիքին մոտներն աշխատանքի են տաղավորել: Նենց խոխմ ա ամեն անգամ լսելը. :hands

-Ես եմ շեֆը
-Չէ´, ես եմ շեֆը,
-Չէ´, ես եմ շեֆը,
-Դու չես շեֆը, էդ ե´ս եմ շեֆը:

Հայաստանում, երբ «Արեգ Տեղեկատու»-ում էի աշխատում, շեֆս մի օր ինձ խորհուրդ տվեց, բա թե. «ապե´, օրերից մի օր, որ տնօրեն դառնաս, իմ պես սխալ թույլ չտաս, կնոջդ հետ երբեք նույն տեղում չաշխատես, տենց ավելի ազատ կլինես որոշումեր կայացնելուդ մեջ»:

Էսօր շեֆիս կինը տաքություն ուներ ու գործի չի եկել: Ճիշտ ա, բացի էն, որ քիչմը պանիկյոռ ա, լավ աղջիկ ա: Բայց մի տեսակ նե՜նց խախանդ ա էսօր: Հինգ տղամարդկանցով ենք, ոչ մեկիս ձենն ու ծպտունը դուրս չի գալիս: Ամենքս մեր փայ աշխատանքն անում ենք՝ առանց որևէ ավելորդ խուճապի:

Քիչ առաջ շեֆս՝ առաջին անգամ վստահ ու ժպիտը դեմքին, գարեջուր բերեց, որ օրվա վերջում նշենք աշխատանքային շաբաթվա վերջը:

Էն, որ ասում են, «կատուն տեղում չի, մկները վազվզում են», հիմա մերն ա: :D

VisTolog
19.11.2011, 00:34
Մարշուտնով գնում ենք, կարմիր լույսի տակ կանգնավ. մայթից մի կին արագ-արագ եկավ, դուռը բացեց որ նստի

Շուտ արա շուտ մայրիկ, կողքից մեքենայա գալիս (չնայած ոչ մի մեքենա էլ չկար:D)

Կինը նստեց - ապրես տղես
Վարորդ - Ուրեմն մի հատ կանֆետ ստանամ
Կինը - Կանֆետ չունեմ, բայց կարամ պիցցա տամ, ուզու՞մ ես
Վարորդ - Հաաա, ուզում եմ

Էդ կինը հանեց մի կտոր պիցցան ու տվեց: Կերավ պրծավ, կատակով ասեց - էլ չկա՞
Էս կինն էլ - կա, ոնց չկա, հեսա էս մեկն էլ տամ:D
Վարորդ - չէ չէ այ մորքուր, չեմ ուզում
Կինը - դե վերցրա, հո ձեռքս սենց չեմ պահելու
Երկար չեմուչումից հետո դա էլ վերցրեց:

Ես - կլնի՞ դուք ամեն օր նստեք
Կինը - հա տղես, դու՞ էլ ես ուզում
Ես - դե չէի հրաժարվի
Կինը - վաղը կգաս Պեպինո, կտամ:D

Մինչև էդ շոֆերն ասում էր - գնամ տու~ն, հաց ուտեմ, պարկեմ քնեմ
Ես էլ - լավա, էլ տուն չես գնա, մի անգամ էլ կարաս իջնես
Ինքը - հաա ախպեր, հաստատ: Էս մեր մորքուրն էլ աչքիս էսօր ձրի գնաց տուն
Ես էլ - աչքիս մի բան էլ դու պետքա իրան տաս::D


Սենց ուրախ-զվարթ գնացինք պրես եղած 44-ով: Ու եթե նստեք 44, տեսնեք աջ կողմում կպցվածա թուղթ ու վրան գրած`


077/ 017726
Պատվերով



ուրեմն իմացեք, նստել եք մի կայֆարիկ տղու մարշուտկա::))
Էսօրվա դեպքը.


Դատարկ իջանք, կանգնելա որ մարդիկ նստեն.

- Ժողովուրդ, բյուջեն ճեղքվածքա տվել, 500-ով եմ տանելու

Խոսակցության ընթացքում, մեկ էլ մի հատ կին ասեց.
- Բա մեր ճեղքվածքները ո՞վ պիտի փակի::D:D:D

Valentina
19.11.2011, 20:25
Ըկներուհիսա պատմել, ասումա կուսեցիներիցս մեկը եկավ դասի նոր սանրվածքով, մյուսն էլ ասեց. "Լսի ինչ հավես պադյոմ ես տվել մազերիդ: Իբր կոմպլիմենտա անում:
Սանրվածքով աղջիկն էլ. " Աղջի՜ պադյոմ չի աբյոմա" :D

Ameli
19.11.2011, 21:12
Էս դեպքն էլ ա հարսանիքի ժամանակ եղել: Ի դեպ՝ ես հարսի կողմից էի, իսկ մեր փեսեն արամուսցի ա: Լսում եմ երկու բարեկամներիս ծիծաղաշարժ զրույցը.

-Տեսա՞ր:
-Ի՞նչը:
-Հայաթում՝ ձների մեջ մի հատ մեծ գազար էր գցած :D, ասի . "Էս կարող ա՞ մրգի զամբյուղից ա ընկել, կամ էլ երևի արամուսցիները տենց սովորույթ ունեն՝ հարսի հայաթում գազար գցեն, դե որպես հաջողության նշան էլի" :D
- :D

Inna
20.11.2011, 10:41
Մի քանի օր առաջ, էլի 44-ի մեջ...

Դասից դուրս էլ եկել, կանգառում կանգնած էի, սպասում եմ, որ մի երթուղային գա, կապ չունի թե որ համարը,
մենակ թե գնա 3-րդ մաս, 44 եկավ /գրեթե ամեն օր 44-ով եմ տուն գնում ու ամեն անգամ մի դեպք պատահում ա/:
Բանգլադեշից էի նստել, հասանք Մալաթիա, կանգառում մի հատ պապիկ դուռը բացեց ու ասաց վարորդին.
-Ապե՛ր, էս անգամ էլ խնդրում եմ նստեմ, էս վերջին անգամն ա, էլ չեմ նստի քո ավտոն.../հավանաբար փող չուներ/
Վարորդը լռեց ու ինքն էլ նստեց:
Մի քանի վայրկյան անց սկսեց պապիկը խոսել.
-Չեմ հասկանում էս ի՞նչ երկիր ա, էս ի՞նչ ժողովուրդ ա, սաղ իրանց դրել են իրանց "երազած տղու տեղը", Էն Ծառուկյանը կանչեց ասեց, "արի մազերս կպցրու, փող կտամ", ես էլ հո էտ տղեն չեմ, որ ԵԹԱՄ դրա մազերը կպցնեմ, ինձ ու՞մ տեղն ա դրել...
էն ՄՈՒԿը գիտի ինքը մարդ ա, մենք մարդ չենք...
Տարել քցել ինձ են ծերանոց... ու էլի սկսեց խոսել.
-Էսօրվա աղջիկներին ասես, մի հատ տռուսիկ չեն կարի :oy, բայց հըլը տեսեք է, տեսեք ոնց եմ կարել շալվարս...սիրու՜ն, սիրու՜ն...:))
Վայրկյաններ անց ծոցագրպանից հանեց մի հատ փոքր թուղթ, չգիտեմ վրան ինչ էլ գրված, բոլորին ցույց տվեց, հատ առ հատ...
Կարևորն այն էր, որ ինքը ահավոր բարձր ու ջղայնացած ձայնով էր խոսում, ոնց որ պատերազմ գնար...
Ժողովուրդը մի հատ ծպտուն չէր հանում, գիտեին, որ հետը գլուխ պետք չի դնել,... մեկ էլ վարորդը վերջապես խոսեց.
-Ախպե՛ր, հասկացանք, հերիք ա խոսաս, ամեն մեկը լիքը պռոբլեմներ ունի, ավելի մի նեռվայնացրա:
30 վայրկյան չխոսեց ու հետո էլի սկսեց...
Մարդիկ կային, որ ուրիշ տեղ պետք ա իջնեին, էն էլ դրա պատճառով շուտ իջան, հենց մեկը՝ ես: :))

Ameli
22.11.2011, 18:04
Մորաքրոջս աղջկա ամուսինը հայ է, բայց ռուսի դիմագծեր ունի, հոկտեմբերին բալիկ ունեցան, հարևանը էս վերջերս երեխուն տեսավ ասաց.
-Պա~հ, ռուսալկա հերն ա ընդե դրած:

:pardon :))

Varzor
23.11.2011, 10:40
Մի քանի տարի առաջ Գյումրի գործուղման ընթացքում է պատահել:
Մեր վարորդը վառած սիգարետը ձեռքին ներս է մտնում խանութ: Հետո զգալով որ անուշադիր է գտնվել, փորձում է մեղմել իրավիճակը և հարցնում վաճառողուհուն.
- Ոչին, չէ, ոչ սիգարետով եմ ձեր կողքին կանգնած:
Վաճառողուհին առանց երկար մտածելու, առանց քաշվելու պատասխանեց.
- Ոչինչ, ապ ջան, հո գազի բալոն չեմ, որ կողքս չկանգնես...

Նարե91
23.11.2011, 17:52
Վերջերս բոլորի պատմած զվարճալի պատմությունները երթուղայինների հետ են կապված:) Երևի ազգս երթուղային շատ կսիրե, դրանից է :)
Ի՜նչ մեղքս թաքցնեմ.. իմ պատմությունն էլ երթուղայինի հետ ա կապված՝ այսինքն երթուղայինում ա եղել էլի:
Ուրեմն ներկայացնեմ մի դրվագ, որ երեկ ականատես եմ եղել հենց երթուղայինում:
Երկու փոքրիկ տղա- երեխաների խոսակցություն, որոնցից մեկը հազիվ 4-5 տարեկան լիներ, մյուսը մի քիչ ավելի մեծ էր երևի.
Փոքրիկը հարցնում ա ավելի մեծին.
–Ապե՞ր... սարը մեռնում ա չէ՞:
–Իիիի... գի՞ժ ես դու... ի՞նչ ես ապուշ-ապուշ խոսում:
–Գիժը դու ես, լավ էլ մեռնումա սարը... եղա՞վ…
–Արա... ուրիշ տեղ տենց բան չասես, ամոթ ա, կծիծաղան վրեդ... սարը հո՞ մարդ չի , որ մեռնի, անշնչավոր ա սարը
–Հա՞... ապացուցե՞մ, որ մեռնում ա ...
– Ապացուցի
– Բա որ սարը չի մեռնում, Թաթան խի՞ ա երգում «Սարի թաղում»

:D Վա՜յ փոքրիկներ, ախ դուք անկեղծ ու միամիտ էակներ

Chuk
23.11.2011, 21:30
Ասում են, իրական պատմություն է: Ես էդ պնդել չեմ կարող, բայց պատմությունը փոխանցել կարող եմ:

Ասում են, որ մի ուսուցչուհուց հարցազրույց են վերցրել:
- Դուք կրթական պրոցեսում նորարարական տեխնոլոգիաներ օգտագործու՞մ եք, - հարցրել են:
- Այո, իհարկե, - պատասխանել է ուսուցչուհին, - երկու շաբաթը մի անգամ:
- Իսկ ինտերնե՞տ:
- Դա էլ, մեկ-մեկ:
- Իսկ email ունե՞ք:
- Այո, իհարկե ունեմ, - չի հապաղել պատասխանը, - բայց ճիշտն ասած այսօր տանն եմ թողել:

Ժունդիայի
23.11.2011, 21:34
Մի անգամ ակումբում գրել եմ, որ չեմ սիրում, երբ տղամարդը ձեռքսեղմումով բարևում է, թուլիկ ձեռքով է այն անում: Աշխատավայրում մի հատ Էմո ունենք, ինքը, որ նոր էր եկել, ոնց որ իմ ինադու այդպես էր բարևում: Մի օր չդիմացա ու զգուշացրեցի, եթե բարևում է, ապա ջիգյարով, այնպես որ ճլտոց լսվի: Լա´վ է, սովորեց: Հիմա քյառթույոտ էմո է դարձել :))

Մեկ այլ երևույթ, որը տանել չեմ կարողանում, այն է, երբ կանայք են տղամարդկանց ձեռք մեկնում, որպեսզի բարևեն (այստեղ շատ տարածված է): Մի երկու անգամ բարևելուց հետո զգացել եմ, որ նեղվում եմ այդ երևույթից ու երբ առիթ է լինում ամեն կերպ խուսափում եմ:

Մի քանի օր առաջ հաճախորդ մի կին եկավ, մոտեցավ ու ձեռքը մեկնեց: Ընգնավորվեցի: Այդ պահին գլխումս մի միտք փայլատակեց ու ասեցի.
-Տիկին, գիտե՞ք մեր երկրում այսպիսի մի ավանդույթ կա. տղամարդիկ ձեռքով չեն բարևում կանանց, ես էլ, ավանդապաշտ լինելով, իրավունք չունեմ Ձեզ նման կերպ արձագանքելու: Կներեք:

Խեղճին պետք է տեսնեինք: Մանթոյից ուզում էր ապտակ հասցնել ինձ: :D

Արևհատիկ
23.11.2011, 23:23
Երեկ ՖԲ-ում գրեցի, նոր մտքովս անցավ ստեղ էլ տեղադրեմ :))

Երեկ մի մարդ էր եկել մեր հիմնարկ: Ասում ա.
-Մաշինըս ծախալըմ (Մեքենաս վաճառել եմ)
-Պա խե? (Բա խի?)
-Շտըղ կանգնումըմ լա, կամըն լա թխում: Ջղայնացալըմ ծախա (Որտեղ կանգնում էի, գալիս էին խփում, ջղայնացել եմ ծախել) :angry

:D

Varzor
24.11.2011, 11:26
Ուսանող տարիներիցս մի դեպք

Մի օր ուշացած լսարան է մտնում մեր խմբի արթիկցի տղաներից մեկը: Շատ լավ տղա է, բոլորը թե սիրում են թե հարգում, այդ թվում նաև դասախոսները:
Դասախոսը կին էր` ընկեր Մարակոսյան: Հարցնում է
- Վահրամ ջան, ինչու ես ուշացել?
- Կներեք ընգեր Մարակոսյան ջան, բայց կարևոր գորձով քնած էի...

Նուշություն
26.11.2011, 16:31
Անօթևանների տուն էր զանգել, կին էր ուզում :)

Աշխատասենյակիս հեռախոսը զնգաց. վերցրի, մի տղամարդ էր.
-Բարև ձեզ, սա անօթևանների տնի՞ց է:
-Ոչ, սխալվել եք,-պատասխանում եմ:
-Չեմ սխալվել, ձեր համարը տելեվիզորով եմ տեսել:
-Հաաաաա,-ասում եմ,- մենք մի քանի ամիս առաջ անօթևանների մասին հաղորդում ենք պատրաստել ....
-Իիիիի, հիմա էդ անօթևանների տան համարը չի՞....
-Չէ, հաղորդման համարն ա:
-Բա ես հիմա ո՞նց անեմ:
-Իսկ ինչու՞ եք հարցնում, անօթևան եք գտե՞լ, հա՞, գուցե մենք էլ օգնենք;
-Չէ, ինձ շտապ կնիկ ա հարկավոր.....կնիկ...
-Վայ, երևի լավ չլսեցի, կին եք ուզու՞մ...
-Հա, ի՞նչ կա զարմանալու........բա սենց ոնց կլինի, ճակատագրիս հետ եք խաղում, ասեք` ոնց իրենց գտնեմ:
-Դե......երևի Սփյուռ զանգեք ու հարցնեք Անօթևանների ժամանակավոր կացարանի հեռախոսահամարը....
-Դե լավ չի, որ դուք անօթևանների տնից չեք, բայց ապրեք, որ ասեցիք` ոնց գտնեմ, գնամ գտնեմ,-ասաց ու կախեց հեռախոսը......

Կես ժամ հետո զանգեց տղամարդու բարեկամն ու ասաց, որ կատակ չեն անում, իրենց բարեկամին ամուսնանալ է պետք, 70 տարեկան է ու անպայման ուզում է անապահով մեկի հետ ամուսնանա, որ կյանքում գոնե մի լավություն անի......
:)

Նուշություն
27.11.2011, 11:56
Գնացել էի ֆիզիկայի ինստիտուտ հարցազրույցի, ասում են` հիմա մեզ մոտ մեքսիկացի ֆիզիկոս կա, եկել է մեկ տարով աշխատելու` Վառլեն Գրաբսկի: Որոշում եմ հետը զրուցել, տանում են մոտը` սկսում է արտակարգ լավ հայերենով հետս զրուցել.........զարմանում եմ......ասում եմ` ոնց որոշեցիք գալ Ֆիզիկայի ինստիտուտ, ասում է` դե քսաներեք տարի աշխատել եմ.......պա հո.......ասում եմ, բա էդ ժամանակ ինչու որոշեցիք գալ Ֆիզիկայի ինստիտուտ, ասում է` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում էի, կուրսայինիս համար եկա` մնացի............վաաաաայ................ասում եմ, բա ինչու ընտրեցիք ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը, ասում է` ֆիզմաթ դպրոցում էի սովորում...............գրողը տանի.............ու ամենավերջում պարզեցի` հայ է, պարզապես արդեն մի քանի տարի Մեքսիկա է տեղափոխվել ու էնտեղ է աշխատում........

Նաիրուհի
27.11.2011, 21:19
Նոր բանակից էինք խոսում քուրիկս ասաց.
-Որ Հայաստանում աղջիկների բանակ լիներ՝ ես կվախենայի գնալ. դասալիք կլինեի...
-Հա բայց ինչի՞ :o
-Որովհետև աղջիկներից կվախենայի...

:o:D

Ameli
27.11.2011, 21:50
Տատիկս հին նկարների ալբոմն է բացել նայում, ասում է.
–Սամվելը մինչև հարմարվեց բանակին, արդեն հետ գալու ժամանակն էր:
Փոքր, դպրոցական ախպերս վրա բերեց.
–Ես էլ եմ տենց :aha
–:o :lol

Ameli
27.11.2011, 22:09
Սերիալ եմ նայում, աղջիկը.
-Մենք որ ամուսնանաք ու՞ր ենք գնալու :)
-Ո՞նց ուր, մեր տուն
-:(
-Հա ի՞նչ, բա մաման վրեդ չխոսա՞, չասի՞ էս սենց չի նենց ա, դու էլ լացելով մտնես սենյակդ, իրիկունը բողոքես ինձ, ես էլ մորս պաշտպանեմ
-Ի :(
-Հա ի՞նչ, չես ուզո՞ւմ կիսուրի համն էլ իմանաս:

Ու ստեղ իմ մտքով անցավ այ այս սլայլիկը :nyam , կարող ա սոված էի, չգիտեմ :crazy:lol

Varzor
29.11.2011, 10:46
հիմա մեզ մոտ մեքսիկացի ֆիզիկոս կա, եկել է մեկ տարով աշխատելու` Վառլեն Գրաբսկի:...
......ու ամենավերջում պարզեցի` հայ է
:D
Շատ ուժեղ մեքսիկացի հայ է :D
Ակամայից մի պատմություն հիշեցի:
ՆԿՎԴ-ի գործակալները բերման են ենթարկում մի անձնավորության, որը ցանկացել էր ԽՍՀՄ-Լեհաստան սահմանը հատել: Բնականաբար վախեցած նստած է, իսկ ՆԿՎԴ-ի սպան հոգեբանական ճնշումն ուժեղացնելու համար մի քանի րոպե լուռ շրջում է սահմանախախտի գլխավերևում: Վերջապես նստելով սևեռեւոն նայում է նրան և հարցնում.
- Անուն, ազգանուն:
- Արմեն Շաքարյան:
- Իսկ եթե նորից հարցնեմ, - խորամանկ հայացքով հարցնում է ՆԿՎԴ-ի սպան:
- Իվան Սախարով:
- Հըմմ, ... իսկ ավելի կոնկրետ
- Ավրաամ Սախարովիչ
- Շալոմ :) Մենք քեզ վաղուց էինք փնտրում` Աարոն Ցուկերման ...

Smokie
29.11.2011, 14:37
Մի երկու ամիս առաջ::)

Կապանցի բարեկամներիցս մեկը՝ 12 տարեկան Դավիթը ինձ հարցնում ա:
-Գեւորգ դու ի՞նչ ես սովորում:
-Հնչյունային ռեժիսուրա:
-Բա էդ ի՞նչ են սովորացնում էդտեղ:
-Դե օրինակ, մի համերգի ժամանակ, պիտի նայեմ, տեսնեմ գործիքները ո՞նց են նվագում, գործիքների ձայնը (ուժգնությունը) փոխեմ:
-Բա դու հիմա ո՞ր գործիքի ձայնն ես կարողանում փոխես:

Էստեղ սաղ ներկաներով հո՜ չծիծաղեցիիի՜նք::lol:lol

Ռուֆուս
29.11.2011, 19:01
Նոր «Նա ՁԻԱՀ-ով հիվանդ է...» (http://www.akumb.am/showthread.php/43721-%D5%86%D5%A1-%D5%81%D4%BB%D4%B1%D5%80-%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4-%D5%A7...) թեման աչքովս ընկավ, մի պատմություն հիշեցի...

2002 թե 2003թ-ի ամառն էր, չգիտեմ ոնց հաջողացրի հիվանդանալ: Գնացի բժշկի, մոտս թոքաբորբ կասկածեց, խորհուրդ տվեց, որ գնամ թոքերս նկարեմ ու նկարը տանեմ իր մոտ կլինիկա: Ինքն էլ աշխատում էր «Արմենիկում» կլինիկայում, որի տեղը չգիտեի ու մենակ գիտեի, որ չգիտեմոր համարի ավտոբուսը դրա մոտով ա անցնում:

Մի խոսքով, պատկերացրեք Երևանյան շոգ օգոստոսյան մի օր, ավտոբուս է բարձրանում մի գունատ երիտասարդ՝ հաստ սվիտերը հագին, ձեռքին՝ կիսաթափանցիկ ցելոֆանի մեջ թոքերի ռենտգենի նկար, տեսքը՝ ծանր հիվանդի ու ավտոբուսի վարորդին խնդրում ա «Արմենիկում»-ի մոտ կանգնել :))

Ավտոբուսի մեջ ազատ տեղ գտա, նստեցի, նույն պահին շուրջս 3 շարք շառավիչով մարդիկ էվակուացրին իրենց տեղերը ու գնացին ամենավերջը կանգնեցին (ինչքան ինձանից հեռու էդքան լավ) :)) Ամբողջ ճանապարհին ավտոբուսի ժողովուրդը վրես էր նայում, մեկը խղճահարված, մեկը ջղայնացած, մեկը անտարբեր, նույնիսկ վարորդն էր հայելու միջով անընդհատ մունաթ հայացքով վրես նայում: Երևի մտածում էին, թե էդ ինչ վատ կյանք եմ ապրել, որ էս օրի եմ հասել: Հասանք «Արմենիկում», վարորդին փող եմ տալիս, չի վերցնում, թե «Իջի տղա ջան, ախպոր պես ավտոբուսիցս իջի»:

Բարեբախտաբար բժիշկս թոքերի ռենտգենը նայելուց հետո եկավ էն եզրակացության, որ մոտս ընդամենը սովորական թոքաբորբ ա :))

aerosmith
29.11.2011, 19:33
Նոր «Նա ՁԻԱՀ-ով հիվանդ է...» (http://www.akumb.am/showthread.php/43721-%D5%86%D5%A1-%D5%81%D4%BB%D4%B1%D5%80-%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4-%D5%A7...) թեման աչքովս ընկավ, մի պատմություն հիշեցի...

2002 թե 2003թ-ի ամառն էր, չգիտեմ ոնց հաջողացրի հիվանդանալ: Գնացի բժշկի, մոտս թոքաբորբ կասկածեց, խորհուրդ տվեց, որ գնամ թոքերս նկարեմ ու նկարը տանեմ իր մոտ կլինիկա: Ինքն էլ աշխատում էր «Արմենիկում» կլինիկայում, որի տեղը չգիտեի ու մենակ գիտեի, որ չգիտեմոր համարի ավտոբուսը դրա մոտով ա անցնում:

Մի խոսքով, պատկերացրեք Երևանյան շոգ օգոստոսյան մի օր, ավտոբուս է բարձրանում մի գունատ երիտասարդ՝ հաստ սվիտերը հագին, ձեռքին՝ կիսաթափանցիկ ցելոֆանի մեջ թոքերի ռենտգենի նկար, տեսքը՝ ծանր հիվանդի ու ավտոբուսի վարորդին խնդրում ա «Արմենիկում»-ի մոտ կանգնել :))

Ավտոբուսի մեջ ազատ տեղ գտա, նստեցի, նույն պահին շուրջս 3 շարք շառավիչով մարդիկ էվակուացրին իրենց տեղերը ու գնացին ամենավերջը կանգնեցին (ինչքան ինձանից հեռու էդքան լավ) :)) Ամբողջ ճանապարհին ավտոբուսի ժողովուրդը վրես էր նայում, մեկը խղճահարված, մեկը ջղայնացած, մեկը անտարբեր, նույնիսկ վարորդն էր հայելու միջով անընդհատ մունաթ հայացքով վրես նայում: Երևի մտածում էին, թե էդ ինչ վատ կյանք եմ ապրել, որ էս օրի եմ հասել: Հասանք «Արմենիկում», վարորդին փող եմ տալիս, չի վերցնում, թե «Իջի տղա ջան, ախպոր պես ավտոբուսիցս իջի»:

Բարեբախտաբար բժիշկս թոքերի ռենտգենը նայելուց հետո եկավ էն եզրակացության, որ մոտս ընդամենը սովորական թոքաբորբ ա :))

փհաաաաաա՜յյյ նման դեպք իմ հետ էլ ա եղել էս գարնանը, երբ պոլիկլինիկայում տուբերկուլյոզ բացահայտող ինչ-որ դեղ էին ներարկել, հետո ռեակցիայի արդյունում թևս թույլատրլի սահմանից ուռել էր, վայենկմն էլ ուղարկեց տուբերկուլյոզի դիսպանսեր… ես էլ եդ ժամանակ վատառողջ էի քղքղկում էի... տենց ճանապարհին մի քանի հատ հազացի, մեկ էլ որ վերջում ասեցի տուբերկուլյոզի դիսպանսեի մոտ կպահեք.. մեկ էլ մի կին վաաաաաաա՜յ... տղա ջան բա շուտ ասեիր :D ասի դե հիա իմ կյանքն էլ տենց դասավորվեց , հիվանդացա :D
երևի խեղճերը գնացել են տուն ժավելով վաննա են ընդունել :D

Ժունդիայի
03.12.2011, 20:18
Մի հատ լեննականցի հեռու բարեկամ ունեինք, բացի էն, որ հետամնաց ու անգրագետ էր նաև ահավոր նախանձ կին էր: Տենց մարդ չկար ում անուն չկպցներ:

Դե ես էլ չէի անտեսվել իրա ցուցակից: Դմբլդոխը ուրիշ բան չէր կարողացել գտնել, ակնոց կրելս այիբ էր դարձրել: Օրերից մի օր լսեցի, ոնց էր ասել. «Իլաքեմ էդ Մարինեի մեձ տղեն, ագնոց կըդնե»:
Ստեյեն ասե՝ խելառ տերդ թաղեմ: :D


Մի օր եկել էր մեր տուն, սկսեց տղուն գովալը, բա թե՝ «Ես ու Հայկս խալխի տունը ի՜նչ թազա տեխնիգա կտեսնինք, տղես կսե մամա ջա´ն, չմդաձես, հեկուց առնիմ բերեմ: Մենա՜գ տեսնիգ, թե երեգ Հայկս ինչ էր բերե, տունը դրե՝ փը՜սսսս: Ուրեմն բուխանկեն սպեսնա կկդրիս, մեջը կկոխիս, երգու րոբեմ հեդո ծլնը՜գ՝ լույսը կվառվի, հացերը միջից դուրս կըթռնին, տա՜ք-տա՜ք: Քա վա՜յ, պդի տեսնիք՝ ի՜նչ կուլդուրա է, ի՜նչ կուլդուրա է:

:lol

Նուշություն
05.12.2011, 11:17
Երեկ երթուղայինից իջա, մի քանի րոպե քայլեցի, զգում եմ` իմ երթուղայինը ինչ-որ չի անցնում... :thinkմտածեցի` էլի են մարդիկ իջնում.......մի 15 րոպեից հիշեցի, որ 500 դրամ եմ տվել վարորդին, բայց մանրը չեմ վերցրել: Եզրակացություն` Կծու կարմիր չիլիական պղպեղ լսելը վնաս է դրամապանակին, հատկապես` մարշուտկայից իջնելիս, ականջակալներով....ով գիտի` խեղճ վարորդը ինչքա~ն էր գոռացել` մա~նրը::D

Ժունդիայի
06.12.2011, 18:07
Երբ առաջին անգամ Հայաստան վերադարձանք, տատս, իմանալով, որ պոպոկի մուրաբա շատ եմ սիրում, մի հատիկ զակատ ինձ համար պահել էր: Ոփշմ, տուն եկանք, տեղավորվեցինք, տատուս հարցրեցի ու՞ր է իրա պահած մուրաբան: Տատս էլ ասեց. «բա թե բալա ջան, էդքան սպասել, սպասել ես, կեցի հերդ էլ գա, էդ ժամանակ կբացեմ, սաղդ էլ կուդեք (պապաս, մեր վերդառնալուց 3 ամիս հետո նոր եկավ Հայաստան):

Պապաս եկավ, համա էդ անտեր մնացած պոպոկի մուրաբան չկերանք, ժամանակի հետ մոռացության մատնվեց, գնաց: Մի քանի օր առաջ ինետով պատահական պոպոկի մուրաբա աչքովս ընկավ ու հիշեցի էդ չարաբաստիկ զակատի պատմությունը: Կիրակի զնագեցի տատուս, ասում եմ «Ա՞յ կնի՞կ, հիշում ես, որ ինձ պոպոկի մուրաբա էիր խոստացել, ու տենց էլ չբացեցիր, որ ուտեի»:

Խնդալուց մեռել էինք: :D

Չար լեզուներն ասում են, որ էդ մի բանկան չուլանի խորքերում ինչ-որ տեղ պահած է: Երևի արդեն շաքարակալել է:

Նարե91
07.12.2011, 01:05
Ամեն անգամ, երբ գինեկոլոգ բառն եմ լսում, մի դեպք եմ մտաբերում: 4-րդ դասարանում էինք, երբ մեր ուսուչուհին փորձում էր պարզել, թե հետագայում աշակերտներից ով ի՞նչ մասնագիտություն է ընտրելու: Հարցրեց, հարցրեց, ու հերթը հասավ մեր դասարանի ամենաչարաճճի աշակերտներից մեկին`Արսենին:
-Արսեն, դու ի՞նչ ես ցանկանում դառնալ,- հարցրեց:
-Գինեկոլոգ, ընկեր Մ....յան,- հպարտ-հպարտ ասաց:
Ու ողջ դասարանը կարծես ծիծաղից թնդաց:
-Լավ էլի, տղա ջան, ուրիշ մասնագիտություն էլ չկա՞... ինչու՞ հենց դա,- հարցրեց ուսուցչուհին`կարծես չցանկանալով անգամ Արսենի պատասխանը լսել, ու ուզում էր առաջ անցնել, երբ նա` իրենից գոհ-գոհ, ասաց.
-Ախր շատ եմ է սիրում... Էն որ սենց ճզմում են ու արյունի նման...
:o Արսենն ուզում էր շարունակել , բայց մեր ուսուցչուհին միանգամից ընդհատեց`ձայնը բարձրացնելով.
-Վերջացրու՛ գեղագիտական նկարագրություններդ, հասկացանք արդեն::angry
-Ախր ի՞նչ վատ բան կա է դրա մեջ: Էն որ գինիները մուշ-մուշ խմում եք, չե՞ք մտածում, որ դրա համար հենց գինեկոլոգներին շնորհակալություն պետք ա ասեք:
-Վաաայ Արսեն, Արսեն... դու գինեկոլոգ չես ուզում դառնալ, դու գինեգործ ես ուզում դառնալ :)),- լայն ժպիտը դեմքին` ասաց մեր ուսուցչուհին:
Խեղճ էրեխա:(... երբ նրան բացատրվեց, թե գինեկոլոգն ով է, մի լավ կարմրեց, գլուխը կախեց, ապա ներողություն խնդրեց թյուրիմացություն համար:
Էհ, ոնց են փոխվել ժամանակները:(: 10 տարեկան երեխան չգիտեր, թե ինչ մասնագիտություն էր վերոնշյալը, այ բայց հիմա... 5 տարեկան երեխային որ հարցնեք, ձեզ մանրամասնորեն կբացատրի գինեկոլոգի բոլոր առաքելությունները::D
Հ.Գ. Ի դեպ, գինեկոլոգ բառն արդեն կամաց-կամաց ուզում են գործածությունից դուրս մղել: Այն օրը մեր դասախոսներից մեկն ասում էր, որ կնախտաբանն է դրա հայերեն համարժեքը:
Շուտ պիտի փոխած լինեին. էդ դեպքում խեղճ Արսենը հաստատ չէր խայտառակվի:

Hayk Avetisyan
12.12.2011, 17:11
Ձվի արկղով միջին տարիքի մի տղայի հետ լիֆտ էի մտնում (ինքը առաջինը) լրիվ չէի հասցրել մտնել կնոպկեն սեղմեց..... թեթև կտացնելով գլխին հարցրեցի. էս յաշիկը ինչի համար ա, որ չասեց ձվի, ծիծաղից մեռա: Բայց իրա կողմիցել ա հետաքրքիր նայվում. եթե հարցնում ա էս յաշիկը ինչի համար ա գլխիս ինչի ա կտցնում: Դեռ չէր ֆայմել:

Ripsim
18.12.2011, 18:10
Մի քանի շաբաթ առաջ գնացի ընկերուհուս տուն: Հենց ներս մտա, 3 տարեկան Ռուզանիկը վազեց դեպի ինձ ու հարցրեց.
-Բա քո բալիկը ուր է?
Պատասխանեցի, որ դեռ բալիկ չունեմ, հենց ունենամ, անպայման հետս կբերեմ, որ խաղաք...
Ռուզանիկը թե՝
-Բա ինչի դեռ չունես?
Ես էլ ՝
-Դեռ ամուսնացած չեմ Ռուզանիկ ջան:
Ռուզանիկս ուշադիր նայեց, ասածս ֆիքսեց ու գնաց իր գործերով...
Մի քիչ հետո եկավ մեր մյուս ընկերուհին, որը հղի է: Ռուզանիկը եկավ, ուշադիր նայեց փորին, մայրն էլ, որպիսի խուսափի հարցերի տարափից, սկսեց բացատրել, որ ծյոծյայի փորիկի մեջ բալիկ կա, շուտով ծնվելու է, ու կգա անպայման, որ խաղաք...Ռուզանիկը մորը լսելուց հետո շուռ եկավ դեպի մեր հղի ընկերուհին ու լուրջ հայացքով հարցրեց.
-Իսկ դու արդեն ամուսնացած ես? :))
Ու ամենածիծաղելին այն է, որ մայրը այսօր զանգել ու պատմում է, թե Ռուզանիկը ոնց է խանութում հղի կնոջ հանդիպելիս անպայման հետաքրքրվում արդյոք ամուսնացած է:))
Պատկերացնում եմ ինչ անակնկալի են գալիս:D

VisTolog
18.12.2011, 18:22
Երեկ մտա խանութ.

- Amare հյութերից ելակ ու կլուբնիկ ունե՞ք
- Ելակ ու կլբունի՞կ...

Նայեց վերևի շարքը, տեսավ չկա.
-Չէ չունեմ ապեր:


:D

Ժունդիայի
21.12.2011, 15:28
Երևանի մեր կողքի շենքում մի հատ հարևան ունեինք, ում տղեն մինչև 16 տարեկանը դեղին ջրի տեսքով տակն էր անում, ու ամեն առավոտ կտեսնեիր, որ տնեցիները ճփճփացող ու տեղ-տեղ դեղնամոխրագույն լաքաներով դոշակը հանում, փռում էին պատշգամբին, որ չորանա:

Էս մարդու տղեն, 18-ը լրանալուն պես, որոշեց գողագան ֆռա մեր թաղում, ու օր չկար, որ շենքի բակում անկապագույն բազարներ չտաներ: Օրերից մի օր, հերթական բազար-արարողակարգի ժամանակ, երբ իրա ու իրա նման հայվանների ձեները թաղով մեկ լսվում էին, մեր տակի հարևանը պատշգամբից գլուխը հանեց ու գոռաց:
-Տո´ աաաաաաաա´յ շըռան, հերի՞ք չի հարևանությանն անհանգստացնես:

Էդ էր ու էդ. Վենեռ ծյաս դրան գձերից քցեց, բառիս բուն իմաստով: :lol

VisTolog
23.12.2011, 10:49
Այսօր Վիվասելի 111 օնլայնի հետ::))

Ստանդարտ տեքստ - Բարի գալուստ, ՎիվաՍել-ՄՏՍ: Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել:
Ես(23/12/2011 04:43:57) Ողջույն: Արթուն մարդ կա՞

Օպերատոր(23/12/2011 04:44:35) Բարև Ձեզ: Իհարկե: Մենք 24 ժամ աշխատում ենք:

Օպերատոր(23/12/2011 04:44:45) Ինչ հարցով կարող եմ օգտակար լինել?

Ես(23/12/2011 04:45:30) Սկզբում ուզում եմ հարցնեմ, ո՞նց էինք ստուգում ակտիվ ինետ
փաթեթ կա թե ոչ

Օպերատոր(23/12/2011 04:46:44) Կմանրամասնեք, թե որ ինտերմետ փաթեթի մասին է խոսքը? Բոնուսներով, թե վճարովի տարբերակով ակտիվացրած?

Ես(23/12/2011 04:47:47) բոնուսներով ստացվածի մասինա խոսքը: Համ էլ ես Ձեզանից փոքր
եմ, ինչ կարիք կա դուքով խոսել: :D

Օպերատոր(23/12/2011 04:48:51) Աւդ դեպքում հավաքեք *505*55Փ հրահանգը:
Օպերատոր(23/12/2011 04:49:01) Այդ դեպքում հավաքեք *505*55# հրահանգը:
Օպերատոր(23/12/2011 04:49:55) Դուքով խոսելը հարգանքի նշան է, հարգելի բաժանորդ, իսկ մենք, բնականաբար, հարգում ենք մեր բաժանորդներին:

Ես(23/12/2011 04:53:00) Ասումա դուք գրանցված չէք բոնուս ծրագրում: :( Ժամանակին գրանցված էի, միավորներս փոխանակել էի ինետ փաթեթի հետ:
Հետո երևի բոնուս ծրագիրը ավարտեց: Էսօր նոր տեսա, որ նորից սկսվելա:
Դեեե գիտեմ, որ հարգում եք, բայց ինձ համար պարտադիր չի որ երրորդ դեմքով ինձ հետ խոսան, որ իմանամ հարգում են: Ուֆ, ավելի ճիշտ ես ընդհանրապես չեմ սիրում որ հետս դուքվ են խոսում: Երկար ստացվեց ինչ-որ: :D Sorry, ուղղակի գիշերները սկսում եմ ավելի շատ խոսալ: :D

Օպերատոր(23/12/2011 04:54:52) Շատ հետաքրքիր զրուցակից եք:
Օպերատոր(23/12/2011 04:54:57) Կշնեք Ձեր համարը?

Ես(23/12/2011 04:56:16) Նորից երրորդ դեմքով հա՞ :(
Համարս 077 ******, բայց դա գրանցվածա *** անունով, իսկ ես *** չեմ: :P

Օպերատոր(23/12/2011 04:56:58) Ներեցե, հարգելի բաժանորդ, բայց ես պարտավոր եմ: Կարիք չկա անհարմար զգալու, լավ?

Ես(23/12/2011 04:58:08) Շատ լավ: Իսկ ինձ հետ արական սեռի ներկայացուցիչա «խոսում», թե՞ իգական: Չնայած կարծում եմ արականա::(

Օպերատոր(23/12/2011 05:00:33) Հարգելի բաժանորդ, կարելի է Ձեզ մի շատ փոքր խնդրանք ուղղել? Խնդրում եմ եկեք պարզապես փորցենք Ձեզ հարցերին պատախաններ և լուծումներ տալ, որոնք վերաբերվում են միայն մեր ծառայություններին:
Օպերատոր(23/12/2011 05:01:06) Գիտեք, ես նոր ստուգեցի, Ձեզ մոտ հոկտեմբերի 5-ին բոնուս շրագիրը կասեցված է եղել հրահանգի միջոցով:
Օպերատոր(23/12/2011 05:01:22) Կասեցումից բոլոր միավորները զրոյանում են:
Օպերատոր(23/12/2011 05:01:59) Դուք կարող եք կրկին ակտիվացնել` հավաքելով *505# հրահանգը, որի համար կգանձվի 10 դրամ:

Ես(23/12/2011 05:03:11) Այո հարգելի Օպերատոր: Ուղղակի գիշերա, ու էս ժամին բոլոր արթուն ու քնած մարդիկ պարապ են:
Ամեն դեպքում ես չեմ կասեցրել: Երևի ուղղակի հաշիվը չլիցքավորելուցա տենց եղել հա՞


Հենց դայա խնդիրը, որ 10 դրամ էլ մեջը չմնաց ֆեյսբուք մտնելու համար: Ասի տեսնեմ բոնուսի մեգաբայթերը կարո՞ղա
պահպանվել են, էն էլ փաստորեն ոչ:


Օպերատոր(23/12/2011 05:05:40) Ամեն դեպքում Ձեզ մոր դեռ կան անվճար մեգաբայթեր, որոնք դեռ հնարավոր է սպառել:
Օպերատոր(23/12/2011 05:06:07) Դուք օգտագործել եք 11ՄԲ ընդհանուր ակտիվացրած 50ՄԲ-ից:

Ես(23/12/2011 05:06:56) Լու՞րջ: Ինչ լավա: Այսինքն պետքա ակտիվացնե՞մ, որ կարողանամ օգտագործել մեգաբայթերը:


Օպերատոր(23/12/2011 05:07:12) Որպես հավելյալ տեղեկությւն, եթե քարտը չեք լիցքավորում, բոնուսային շրագիրը չի կասեցվում:


Ես(23/12/2011 05:07:37) Թենք յու, ֆոր լրացուցիչ ինֆո:

Օպերատոր(23/12/2011 05:07:48) Ոչ, Դուք առանց ակտիվացնելու էլ կարող եք օգտվել:
Օպերատոր(23/12/2011 05:08:46) Բայց կարցում եմ կարելի է ակտիվացնել և սկսել կրկին կուտակել միավորներ, քանի որ արդեն 1 միավորի փոխարեն ստանալու եք 2 միավոր:


Ես(23/12/2011 05:12:20) Ինձ մոտ էլ մի պահ կապը գնաց ու դա համընկավ հաշվիս 0 դրամ դառնալու հետ, դրա համար մտածեցի կարողա փաթեթ չկա: Հիշեմ կակտիվացնեմ, չնայած չեմ կարծում որ կհասցնեմ մի բանի պետքական միավորներ հավաքեմ:


Ուֆ, վերջապես կարելիա քնել:
Վաղը դասի եմ, Դու(ք) էլ երևի տուն՝ քնելու: :D


Օպերատոր(23/12/2011 05:13:35) Ունեք այլ հարցեր?
Ես(23/12/2011 05:14:36) Ծառայությունների վերաբերյալ՝ ոչ: Բարի գիշեր.. կամ բարի լույս արդեն: :)


Օպերատոր(23/12/2011 05:17:26) Ձեզ նույնպես բարի գիշեր և հաջողություն ուսման մեջ:
Շնորհակալություն մեզ դիմելու համար: Ուրախ էինք Ձեզ օգնել:

aragats
06.01.2012, 00:06
Նոր տարվան ընկերներից մեկի տանը հավաքված էինք, խոսք, զրույց, դեսից-դենից, աղջիկներից մեկը, որ արմատներով կարծեմ Սիսիանից էր

--Ամառը գյուղում ձի էի ուզում քշեի, պապս ասեց թե գործ չունես, եդ ձին« բյուդրմիշ »ա անում:

Բոլորս մի մոմոնտ զարմացած մեզ-մեզ հարցրինք ի՞ի՞նչ եւ ամեն մեկս մեր պատկերացմանբ սկսինք ծիծաղից տունը դղրդացնել::D:D:D

Վերջում պարզվեց, որ այդ ձին կծում ու քացի ա տալի:)

Ժունդիայի
19.01.2012, 06:59
Իրավիճակ 1 - Ես ու Մայրս
-Մա՜մ, հլա բարձրացի, բան եմ ցույց տալի:
-Ի՞նչ ա եղել Թորո ջան: Եթե հերթական դարձվորին ես ցույց տալու, ի զուր ժամանակդ մի կորցրու:
Ու ես կրկին, տնտղում եմ նկարներն ու համոզվում, որ չէ՜, իրան էլ անուն կդնեն, հաստա´տ:

Իրավիճակ 2 - Ես, Մայրս, եղբայրս
-Մա՜մ, արի հլա քաղցր ջան, մի տես՝ արժի՞...
-Տղա ջան դու սրա «տակից» կարա՞ս դուրս գաս...
-Չէ՜, հա՞..
-Չե´, Ռաֆ: էսի քեզ, որ փաթաթվի, շնչհահեղձ կլինես:
-Հա՜ վայ մամ, ճիշտ ես: Բիլագների հաստությունը չէի տեսել, ուշադրությունս կենտրոնացրել էին աչքերին... քյո՜ռ եմ Նոնաաա՝ քյո՜ռ...

Իրավիճակ 3 - Ես, Հայրս, Մայրս ու եղբայրս
-Հարութի՜կ, ա´պե, հլա արի թափով:
-Մա՞մ, տղեդ էլի որսի ա՞ հելել: Տղուդ հասկացրու, որ ինքը անճաշակ մեռնում ա: Ապե´, ոփշմ ու՜մ ուզում ես ցույց տուր, մեկ ա ես ու մաման օրինագիծը տապալելու ենք:
-Պապ, իսկ դու՞...
-Տղա ջան դու գործերս արեցի՞ր, վաղը պտի հանձնեմ...

Իրավիճակ 4 - Ես ու Մայրս
-Ռա՞ֆ հլա արի տես իրան կուզե՞ս, - ու խըըը՜նդում ա:
-Չէ՜, լու՜րջ եմ ասում, մեր ու տղա երևի վրես կայֆավատ եք լինում:
-Հա լավ, ասի տրամադրությունդ մի քիչ բարձրացնեմ, դու էլ լուրջ ընդունեցիր: Հաց կուտե՞ս:

Իրավիճակ 5 - Ես ու եղբայրս:
-Ապե, ընտանիքի նկարները կա՞ն:
-Սպասի նայեմ:
-Գտնես, ձեն տու գամ՝ տապալելու:
-Գտա, հես են..
-Ապե նայի մորը, ու պատկերացրու իրան 15 տարի հետո: Ներող կյանք ջան...

Իրավիճակ 6 - Ես ու Մայրս:
-Տոմայի աղջկան գուզե՞ս:
-Հա´, հե´նց հմի մա´մ: Լա՜վ էլի: Վոփշմ ձեր վրա հույս դնելն ուղղակի անիմաստ ա:
-Տեսանք էլի հավանածներիդ, մերինին էլ անուն ես դնում: Չէ´ հլա ասա, իրա ի՞նչն ա վատ՝ օրինակ:
-Հա դե բան չունեմ ասելու, ուղղակի իմ ճաշակով չի:
-Բա ո՞րն ա քո ճաշակը, ա´յ «Լյուի դը Վյուտոն»:
-Աաաայ...... ինքը, օրինակ: Հիշու՞մ ես էնօրը, որ ցույց տվեցի, տղեդ էլ անուն դրեց:
-Վաաաա՜յ վա´յ, Ռաֆո: Անճաշա´կ:

Խեղճ ըլի մեր հարսը: :D


հ.գ. Չեմ բողոքում: Տանն էս թեման ամենօրյա հումորային ծրագրի պես բան ա դարձել: Մտածեցի կիսվեմ:

Lusinamara
19.01.2012, 10:17
Մի աղջիկ կանգառում կանգնած սպասելիս է լինում: Մեր ֆիզկուլտի դասատուն մեքենայով գալիս կանգնում է:
- Քույրիկ ջան, Իջևա՞ն ես գալիս, նստի՛ր,- լրիվ բարեկամական տոնով, առանց որևէ այլ մտքի, օգնելու պատրաստ, ասում է նա:
- Ոչ, կներեք, ես մեքենայի եմ սպասում: :)
Դասատուիս ինքնասիրությանն է կպչում: Նեղացած ասում է.
- Ինչի՞, սա ձի ա՞:
:D:D

Valentina
20.01.2012, 21:55
Մի պատմություն հիշեցի, երևի շատերը լսած կլինեն, բայց դե չիմացողներ կլինեն:

Ընդունելության քննություններ: Անգլերեն բանավոր: Դիմորդին լավ քննելուց հետո հանձնաժողովի հնարամիտ անդամներից մեկը հարցնում ա.
-Անգլերեն ո՞նց կասես թախտաբիտի: (բլոճանման ինչ որ բանա) :))
Ստեղ դիմորդն իրան չի կորցնում.
-Թախթըբայթ: :D

Ժունդիայի
21.01.2012, 20:36
Վերջին միջադեպի հետ կապված: :D

Շանս տարա բժշկի ու մինչև բժիշկը զզնում էր իրան, որոշեցի բջջայինովս Ակումբ մտնել: Երբ Ակումբի հասցեն գրեցի հեռախոսս հարց տվեց, որ բրաուզերով եմ ցանկանում մտնել, ու սովորության համաձայն մտա նրանով, որով թարսի պես Ժունդիային է: Ինձնից գոհ-գոհ Արմենի հարցին պատասխանեցի ու սեղմեցի արագ պատասխանել: Կես վարկյան չանծած, ջոկեցի որ սխալ մականունով եմ պատասխանում, ու քանի որ կապս 3G է ու դանդաղ, մտածեցի, եթե հեռախոսս քանդեմ, լիցքի մարտկոցը հանեմ, միգուցե փրկեմ թեման: Կրկին միացրեցի ու մտա Ակումբ: Տեսնեմ Ֆրիմանը բացահայտել ու ջրի երես ա հանել, ու հմի քրտինքը տվելա վրես, կարմրժռել եմ, էդ պահին էլ դիմացս մի հատ ռոտֆայլեր անցավ ու որ չհաչաց դեմքիս, գույնս գցեցի: Հետո փորձեցի խմբագրել գրառումս, անտեր մնացած հեռախոսս, ոնց որ ինադու, լռվեց: Կապն էլ իրա հերթին ա դանդաղ: Արդեն ուշ էր: Բժիշկը ձենա տալիս, որ շանս գնամ վերցնեմ, չեմ կողմնորոշվում ինչ պտի անեմ:

Եկա տուն մերոնց պատմում եմ դիպվածը, մեկ էլ մամաս քահ-քահ ծիծաղելով ասեց.

-Ռաֆ դու իրանց ասե՞լ ես, որ դու ապարանցու թոռ ես:

Ի դեպ մի անգամ էլ էր նման իրավիճակ եղել ակումբում: Գուշակիր թե ում գրառումն է թեմայում, armuk-ի գրառումը մեջ էի բերել ու մոռացել էի մականունը հանել:


http://www.akumb.am/showthread.php/14929-%D4%B3%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%AF%D5%AB%D5%9B%D6%80-%D5%A9%D5%A5-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A7?p=2081000&viewfull=1#post2081000


Առիթից օգտվելով եմ, ուզում եմ ներողություն հայցել բոլորից՝ անհարմար իրավիճակ ստեղծելու համար: Միամիտ տղա եմ:

Ameli
21.01.2012, 20:41
Անգլերեն՝ անգլերեն, սենց մի պատմություն էլ ես պատմեմ, ասում են իրական ա . երկու ընկերուհի քայլում են փողոցով, տղաների են տեսնում, իրենց անգլախոսների տեղ են դնում, ընկերուհիներից մեկն ասում ա.

–Քեզթըլմայթը

Դե գուշակեք ինչ ա ասում :D

Արևհատիկ
29.01.2012, 22:20
Ընկերուհիս մանկապարտեզում հաշվապահ ա աշխատում: Էսօր ասում եմ.
-Հըն, գործդ լավ ա?
-Էէէ, անունը մի տուր է: Լրիվ աշխատողները նորապսակներ են, հերթով ֆիզ են գնում: Մինչև իրենց ճանապարհում եմ, իրենց տեղը եկածներն են գնում: Լավ ա էլի, իրենք գնան իրենց ամուսինների հետ կայֆեր անեն, ես ամբողջ օրը մնամ ֆիզ. արձակուրդային հաշվելիս :sad :D

Նարե91
01.02.2012, 13:07
Զանգ բջջայինիս... մի արական սեռի ձայն կիսաբարբառային-կիսաքյառթավարի ասում է.

– Բարի օր քուրիգ, Նարեի հետ եմ խոսը՞մ…

Ես – Անշուշտ

– Հա՞ ... Աշկիս սխալ եմ զանգե հա՞

Ես – Ամենևին

– Բա ընձի ասին էսի քու համարն ա

Ես – Անտարակույս

– Հը՞ն ... Հա լավ..... ներող քուրիգ.... վայթե իսկականից սխալ համար եմ հավքե, հաջող

Ես – Ընթերցանությունը օգտակար է առողջությանը, հաջողություն…

հեռախոս – տու... տու... տու:)

VisTolog
01.02.2012, 13:23
Մի քանի շաբաթ առաջ, Իսահակյանի արձանի մոտ նստած ընկերոջս եմ սպասում, հեռվից մի հատ աղջիկ ժպտալով գալիսա.

- Յա՜, բարլուս այ տղա, էս ու՞ր ես չես երևում::flower
- Քեզ էլ բարլուս (մտածեցի կուրսեցիսա:))): Ի՞նչ կա, ո՞նց ես::roll
- Լավ եմ, դու ասա ստեղ ի՞նչ ես անում, էսօր էլի դասի չես գնացե՞լ::acute
- Դե հա, ոնց որ դու, նենց էլ ես::D Նարեկին եմ սպասում:
- Էդ տղուն ընդհանրապես ամիսներա չեմ տեսել, խի՞ չի երևում::sad
- Չգիտեմ ես էլ էսօր պիտի իրան վերջին երկու ամսում առաջին անգամ տենամ:
- Բա Լիան ո՞նցա, մի քանի օրա զանգում եմ անհասանելիա: Կարո՞ղա համարը փոխելա:
- Ի՞նչ Լիա:
- Ի, այ տղա ձե՞ռք ես առնում:
- Չէ լուրջ, ի՞նչ Լիա
- Քո քուրը...:unsure
- Հա բայց ես քուր չունեմ::}
- Էէէէէ այ տղա, հերիքա վայ!
- Իմ անունը ի՞նչա
- Հը՞
- Ասում եմ իմ անունը ի՞նչա:
- Սևակ
- հըհը :D չէ, ոնցոր մենք երկուսս էլ իրար շփոթել ենք:
- Վայ մամա ջան, կներես
- Ոչինչ, նենց չի որ ես քեզ ճանաչել էի, մտածեցի կուրսեցի աղջիկներից ես, որոնց տենց էլ փողոցում տենամ չեմ ճանաչի::D
- Էս ինչ էր.. լավ ամեն դեպքում հաճելի էր, պակա
- Մինչ նոր հանդիպում, ինձ էլ ավելի հաճելի էր...:D

Freeman
01.02.2012, 21:38
– Բարի օր քուրիգ, Նարեի հետ եմ խոսը՞մ…

Ես – Անշուշտ

Երևի մտածել ա քֆուր ես տալիս :D

Valentina
03.02.2012, 19:24
Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում արտասահմանյան գրականության քննություն ա: Մի աղջիկ մտնում ա քննության, քաշում տոմսը ՝ թեման ընկել ա "Մադամ Բովարի": Գիրքը չի կարդացել:
Դասախոսը հարցնում ա.
-Մադամ Բովարիի սիրածն ո՞վ էր:
-Դե՜... գիտեք ո՞նց, սիրածը էտի լավ բան չէ:
- Լավ աղջիկ ջան, եթե սիրածը լավ բան չէ, ամուսնու անունն ասա:
- Ամուսնու՞... էտ էլ ինչխոր լոբի էղներ...
Դուրս ա գալիս լսարանից, մի ոտը հլը լսարանում, մեկ էլ կուրսեցիները "Հը՞, ինչ եղավ":
- Ինչ պտի էղներ, մի լրբի պատճառով մյուս լիրբը չնշանակեց:

Գեա
03.02.2012, 21:29
Քննությունների մասին մի բան էլ ես պատմեմ:
Դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ պոլիտեխնիկ ինստիտուտում: Քննության է մտնում մի արդար, շիտակ գյուղացի աղջիկ , մինչև նրա մտնելը, քննող դասախոսը լուսամուտի գոգին դրված ջրով գրաֆինը պտտում է, այնպես որ նրա` արևից տաքացած մասը շրջվում է դեպի ներս, իսկ սառը կողմը `դեպի լուսամուտ: Աղջիկը հենց մտնում է,դասախոսը հարցնում է .
-Այ կարո՞ղ ես շոշափել ջրամանն ու ասել թե ո՞ր կողմն է ավելի տաք, դեպի սենյակ նայողը, թէ դեպի արևոտ լուսամուտ նայող կողմը: Աղջիկը մոտենում է շոշափում ջրամանն ու.
_Ընկեր ***յան սենյակի կողմը նայող կողմն ավելի տաք է :
_ԸՀԸ, դե ասա տեսնեմ , էդ ոնց է այդպես ստացվել,ինչ ֆիզիկայի օրենքներ են աշխատել:Եթե ճիշտ պատասխանես հինգ եմ դնելու:
Աղջիկը , որն իրականում ջրամանի հետ կատարված ֆոկուսը նկատել էր, շիտակ- շիտակ պատասխանում է .
Ընկեր ***յան , ինչ- որ էշ մի քիչ առաջ ջրամանը պտտել է :

Varzor
06.02.2012, 13:13
Ես վերջերս եմ լսել` Էջմիածնի "էլիտայի" ներքին անցուդարձից.
***
Էջմիածնեցի հանրաճանաչ գեներալ Արցախի հերոսը իր ադյուտանտին ասում է.
- Գրա, շաբաթ օրը պիտի գնանք ...
- Պարոն գեներալ, շաբաթը "բ"-ով է գրվում, թե "փ"-ով?
Գեներալը մի պահ մտածում է ու ասում.
- Գրա..., գրա կիրագի:
***
ՀԱԵ հովվապետ կաթողիկոսը գազալցակայան է կառուցել (շշուկներ, ասեկոսներ :)) )
Վրդովված գեներալը կաթողիկոսին ասում է.
- Այ ախմախ, ես գալիս եմ ձեր մոտ ժամ սարքեմ, որ դու մեր մոդը կալոնկա ես սարքե?...

Agni
14.02.2012, 17:57
Ուրեմն անցած տարի այս օրն էր, ես ու գործընկերուհիս սիրատոչոր, մելանխոլիկ բաներից էինք խոսում… մեկ էլ դուռը թակեցին: Դուռը բացեմ ու ի՞նչ տեսնեմ՝ սրտիկ փուչիկներ, մի մեծ փափուկ արջուկ, գեղեցիկ ծաղկեփունջ, որի մեջտեղում վառվում էր մոմը ու էտ ամենը մեկնում են ինձ: Ինչքան էլ դեռահասական էր էտ ամենը, միևնույնա այդ րոպեին իգականությունս աչքերիս միջոցով փայլփլաց ու ապշած ձեռքերս պարզում եմ վերցնեմ, երբ այդ րոպեին հնչեց՝ «Դուք Սյուզին եք չէ՞:D»: հիմա նենց մանթռաշ ասեցի չէ ու դուռը փակեցի. ես ու գործընկերուհիս իրար նայեցինք ու մի բոլ ծիծաղեցինք: Կյանքում առաջին անգամ մի րոպեով ես կուզեի Սյուզին լինել...:D

Ameli
16.02.2012, 18:47
Ծիծաղելի դեպքեր փոքր ախպորս հետ կապված.

Մաման.
-Դե դասերդ արա էլի վա~յ
-է~
Ես.
-Մամ բայց ասում են շատ բան իմանաս շուտ կծերանաս


Ճաշը մի քիչ ուշացրել էինք էդ օրը, մաման ախպորս.
-Դե հերիք ա էլի մլուլ տաս
-Բա դուք ինչ եք տվել /քոռանամ ես, սոված էր/


Մի 2 օր ա դասի չի գնացել, ջերմություն ուներ առաջին օրը, ասում ա.
-Հեսա երևի Հյուսնուցը կասի . "Դավիթը ձնծաղիկ ա՞"

Lusinamara
16.02.2012, 22:56
Ձնծաղիկի հետ կապված մի բան էլ ես հիշեցի :))

Դասախոսս է պատմել:
Մի հարևան փոքրիկ տղա ունեն՝ առաջին դասարանում է սովորում: Միշտ Երվանդ պապիկին /դասախոսիս էլի, իր համար՝ պապիկ:))/ դպրոցից պատմում ու պատմում է: Մի քանի օր էլ գալիս ու ընդհանրապես դպրոցից չի խոսում: ...յանը զարմացած հետաքրքրվում է, թե` Աշոտիկ ջան, էս ո՞նց ա դպրոցից, երեխեքից, Տաթեւիկից չես խոսում, հո բան չի՞ եղել:
- Ա՜հ, Երվանդ պապի, սաղ դպրոցը ձնծաղիկ ա, ազատ են տվել:

Դե իհարկե պարզ է դա ինչ նոյեմբեր-դեկտեմբերյան «ծաղիկ» է:(:))

einnA
19.02.2012, 23:09
Էս քանի օր է մենք այցելուների պակաս չենք ունենում տանը: Մեր մշտականների ցուցակում են հարևանները: Ու ինչքան գալիս են իմ նվնվալու ժամերն են լինում, չեմ դիմանում, մի տեսակ փնթփնթանի դերում եմ լինում: Էս մեր հարևանի չարաճճուկ թոռնիկն էլ գալիս է, ոչ մի բան չի խոսում, չի անում, ուղղակի նստում ու նայում է մեկ ինձ, մեկ ոտքիս, մեկ հարևաններին ու հետո սուս գնում է: Էսօր էլի հերթական ժամին, հերթական անձնակազմով եկել էին ու էլի ես նվնվում եմ, հարևաններից մեկն ասաց.

-Ոչի՛նչ, դիմացի, ի՞նչ անես, 30 օր է կդիմանաս, կանցնի:
-Ի՞նչ կարամ, որ չեմ անում, ասա՛, անեմ,- մաման խոսաց նեղված:
-Հա, ոչ մի բան, թողեք գոնե բողոքեմ, կանցնի,- հանգստացրեցի ես:

Մեկ էլ մեր պստոն լսեց-լսեց ու նայեց մեկ կնանիքին, մեկ ինձ ու ասաց.

-Դե հասկացեք էլի դժվար ապրուստ ա:

:))

My World My Space
21.02.2012, 12:20
Ուրեմն քիչ առաջ մտնում եմ Վիվասյոլի Մալաթիայում գրնվող սպասարկման սրահ ու միանգամից մոտենում եմ հերթագրող սարքին։ Համարյա վազելով գալիս ու իմ ու ապարատի մեջտեղն ա կանգնում մուլտհերոս Դրուպիի դեմքով «ախրաննիկը»
- ի՞նչ հարցով եք եկել
- կարելի՞ ա օգտվեմ ապարատից
- կարելի ա, բայց ի՞նչ հարցով եք էկել։
- մոնիտորինգ եք անո՞ւմ
երկարատև պաուզայից հետո
- ասեք, որ ասեմ որը սխմեք
- բայց ես գիտեմ որը պետք ա սղմեմ։
քաշվում է մի կողմ։ Փորձում եմ սեղմել 3-րդ կոճակը՝ «կորպորատիվ լուծումներ», գլխավերևից լսում եմ ախրաննիկի հրամայական ձայնը.
- 1-ը սխմի…
- բայց ես վճարում չեմ անում, փաթեթի հետ կապված գործարք ունեմ։
- կապ չունի, 1-ը սխմի, մյուսներով չի սպասարկում։
Սեղմում եմ, նորից նույն հրամայական անդրոիդի ձայնը
- ստեղ նստեք։
Շրջվում եմ.
- կանգնել կարելի՞ ա…
Երկար մտածելուց հետո
- ուզում եք՝ կանգնեք…
- շնորհակալ եմ…
Մի հինգ րոպե կանգնելուց հետո մոտենում եմ տեստային իներնետի նեթբուքին, փորձում եմ Ակումբ մտնել։ Լսում եմ նույն հրամայական ձայնը․
- ձեռ մի տվեք ԱՊԵՐ…
- էս հենց փորձելու համար չի՞..
- չէ, ձևի համար ա դրած…
Խնդում եմ հավեսով ու քայլում եմ դեպի սպասասրահի հակառակ կողմը։ Նորից ա մոտենում։
-ԱՊԵՐ, նստե՛ք
- սանկցիա ունե՞ս
- հը՞
- ես էլ ինքնակամ չեմ նստում….
Հեռանում ա դիլխոր, էդ ընթացքում մի քանիսին ուղեկցում ա դեպի սպասարկող անձնակազմ, մեկ էլ հերթը հասնում ա ինձ, մոտենում եմ, որ նստեմ, հետևիցս կպած գալիս ա։ Շուռ եմ գալիս ու արդեն կատաղած տոնով հարցնում եմ․
- հը՜՞….
կտրուկ հետ դարձ ա անում… Սպասարկող աղջիկը հազիվ ա ծիծաղը զսպում․
- էս պարանոիդ անդրոիդին որտեղի՞ց եք պեղել․․․
- ի՞նչ ասեմ․․․․
- հե՛չ, էկեք մեր գործին նայենք։

Գործս վերջացնում եմ ու դուրս գալուց որոշում եմ նայեմ Դրուպիկին, հայացքը փախցնում ա…

Ինչ էի ուզում ասել՝
Հավակնոտ պահակը ի վերջո դառնում է պահպանակ…

Lusinamara
21.02.2012, 13:50
Մեր մոտ գյուղ կա՝ Աչաջուր,, միշտ էդ գյուղի բնակիչներին «ձեռ են առնում» հարևան տարբեր բնակավայրերում: Մի սենց պատմություն էլ «քաջ որսկանի գյուլլի պես» սրընթաց, եկել, հասել ա նաև իմ ականջին::)) Ուրեմն՝ մի անգամ էս աչաջրեցիներից մեկը ընկույզի կիսահասուն, կանաչ ժամանակ որոշում ա գնալ պոպոքի գողության, որ ծախի քաղաքեցիների վրա, ընտանիքը յոլա տանի: Մի լավ ծառի տեղ ա «մաշուր արած» ըլըմ: Արագ-արագ աչք պահելով բարձրանում ա ծառին, մեկ էլ հոպ, տեսնում ա ծառի վրա արջ կա: Ի՞նչ անի, ի՞նչ անի… սուս ու փուս իջնում ա, «տեղը պնդացնում» ու ինչքան ուժ ունի գոռում ա.
- Ա բլամեռի անդեր, էս ծառը տնգել ե՞՞ս, որ բըրցացել ես…

:D