PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի պատմություններ



Էջեր : 1 2 3 [4] 5 6

Դեկադա
05.08.2010, 15:50
Մամա ջաաաաաան, փրկեեեեեք :D :lol

Հենց նոր Շանթով ինչ որ Ոսկանի մասին բան էին հայտարարում ու էտ նորությունից հետո Մոցարտի մասին բան պիտի հայտարարեին, ու հաղորդավարուհին շփոթվեց ասաց՝ «Ոսկան Ամադեուս Մոցարտը.....»։ :lol :lol

Ըհը, Մոցարտնին էլ հայ սարքեցին:

Ժունդիայի
06.08.2010, 17:56
Թաղում ով մահանար տատս պարտադիր պետք ա մասնակցեր պանեխիդային, թաղման արարողակարգին էն մտքով, որ վաղը մյուս, օրը մարդիկ էլ, իրանը գան: /թու-թու-թու, աման-աման/ Տենց թաղում չկար, որ տատս բաց թողներ: Մի օր էլ մեր հարևաններից մեկը մահացավ, տատս էլ դրա մի այլ կարգի չէր սիրում ու որոշել էր, որ աշխարհն էլ շուռ գա, մեգ է, չի գնալու իրա թաղմանը: Մենք էլ հարցրեցինք. -«Իյա տատ ջան, էս խեր ըլի, քեզնից չի, էս ի՞նշխոր Միշիգին չես գնում ճամփու դնես, բա չի՞ նեղանա քեզնից»: Տատս էլ մնաց, մնաց ու ասեց: «Գրողին թե չի սատկե, ֆողերս ըդօր գլխուն: Չէ չպդի էրտամ, իրան ինադու: Ոոո՜ճինջ, թող հինկն էլ իմիս չգա, ըդպեսնա քվիդ կեղնինք:» :))

Էլիզե
07.08.2010, 21:59
Մի քանի տարի առաջ Նոր Տարվան գնացել էինք պապայիս ընկերոջ տուն` "Ամանորյա շնորհավորանք" պարտականությունը կատարելու: Տան տիրոջ աղջիկը մի քանի օր առաջ էր վերադարձել Ֆրանսիայից` 2 շաբաթով հյուրընկալվել էր Ֆրանսիաում բնակվող իր հորեղբոր տանը: Իրեն պահելով հանց բնիկ ֆրանսուհի` սեթևեթանքով մոտեցավ մեզ` ինձ ու եղբորս, նստեց մեզ մոտ ու ասաց.
-ԱՂաքս, դու ԳաՂու լսել ես?
Ես` խեղճ աշակերտուհիս.
- Ինչ ԳաՂու? :o
Նա` իր դեմքի վրա "темнота" արտահայտությամբ.
-ԻԻ?? ոնց չես լսել? ԳաՂուն... ԻՂա գիթաՂը..... :dance

Դատարկություն
07.08.2010, 22:21
Արաքսը կիթառի թեման բացեց:))
Էսօր տուն եմ գալիս, 3 պստոյի հանդիպեցի ճանապարհին: Դե, ես նայեցի իրենց ժպտացի, մեկ էլ զգամ, որ իրենցից ավելի մեծոտը ուշադիր զարմացած հայացքով ինձա նայում, մեկ էլ, կողքին կանգնած այլ պստոյին (որը երևի իր քուրիկն էր), երջանիկ դեմքով, ժպտալով, ասումա.
- Հլը նայի՜, դասնամուլ..:D դասնամուլա ձեռին:D:D
Քուրիկն էլ իր հերթին իրա հիացական բացականչությունն արեց.
- Դասնամու՜լ:roll:D
Տենց էլ ժպտալով տուն հասա դասնամուլի հետ:D
Դասնամուլ:lol

Դեկադա
08.08.2010, 19:30
Եղբորս նշանի օրը բոլոր պատասխանատու գործերը հանձնարարվել էր ինձ: Ես էլ բառիս բուն իմաստով կաշվահան եղա, որ ամեն ինչ անցնի բարձր մակարդակով: Մի քանի օր վազքի մեջ սրահից- սրահ, խանութից- խանութ: Վերջը հերթը հասավ տարոսիկներին, ու քանի որ տարին տարվա վրա մոդան փոխվում է, համընդհանուր ուժերով որոշեցինք կոնֆետները լցնել մի մեծ մարդաբոյ բաժակի մեջ: Բաժակը տարել ենք խնամիների տուն ու քանի որ մեր փեսան կատեգորիկ դեմ էր ինքը իր ձեռքով դրանք բաժանելուն ասեցինք որ մեր երիտասարդներին հասանելիք կոնֆետները թողնեն բաժակի մեջ մնացածը բաժանեն: Ուրախության վերջում ես բաժակը ձեռքիս պտտվում եմ ու մեր ջահելենրին առաջարկում էտ կոնֆետները: Վերջում էլ ինքս վերցրեցի 2 հատ մտածելով, որ վարդագույնը կտամ աղջկաս / երեխա է էլի թող ուրախանա/, սպիտակն էլ վերցրեցի տղայիս համար / այ արդեն ստեղ լուրջ նպատակներ ունենալով:D/: Մի ասող լիներ թող ինքը վերցներ էլի ինչ ես դու իրա գործը անում:
Մի խոսքով: Առավոտը տղայիս Երևան ճանապարհելուց հետո նոր հիշեցի, որ տարոսիկը չեմ տվել ու «վայ քոռանամ ես» ասելով սկսեցի պայուսակս քրքրել: Առաջինը հանեցի աղջկաս համար նախատեսվածը ու տվեցի, հետն էլ դեռ ավելացրեցի, որ բախտը բերեց եղբոր հասանելիքն էլ ինքը կուտի: Հիմա ընկած ման եմ գալիս.. էտ կոնֆետը չկա: Մեկ էլ ըհը գտա: Հանեմ տեսնեմ ինչ... տարոսիկի տեղ վերցրել բերել եմ մատանու տուփը՝ սպիտակ գույնի: Ահագին ծիծաղելուց հետո հիմա էլ դարդ էի անում, որ տուփը դատարկ էր: :D

Էլիզե
08.08.2010, 20:57
Հայրս շատ է սիրում Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործությունները: Մեր տանը` գրքերի դարակներից մեկի վրա, դրված է Հեմինգուեյի նկարը: Մի անգամ մեզ հյուր է գալիս պապայիս ընկերը, տեսնելով այդ նկարը` հարցնում է.
-Արթուր, էս մարդն ով ա?
Հայրս.
-Հեմինգուեյն ա...
Նա` կլոր աչքերով. :o
-Հեմինգոն ով ա?
Հայրս` պահը բաց չթողնելով.
-Ոնց ով ա? Պապս ա...
-Հաաա... Շատ ես պապիդ նման, բայց ախպերդ ավելի շատ ա նման... :think :))

Էլիզե
15.08.2010, 14:03
Աչքիս էս թեման ակտիվացնելը ինձ վրա մնաց... :))


Եղբորս աղջիկը շատ անհանգիտ է քնում գիշերները` անհանգիստ ու շատ մակերեսային: Մի քանի օր առաջ եկել էր իմ սենյակ` հստակ որոշելով, որ այս գիշեր իմ սենյակում պետք է քնի: Խաղաղ ո հանգիտ քնեցինք մինչև գիշերվա ժամը 3-ը, որից հետո մեր բալիկը` կիսաքնած, աչքերը փակ ասաց.
-Մա՜՞մ…
Ես էլ մտածեցի՝ դե գիշերվա երեքն է, դժվար իմ ու իրա մամայի ձայները տարբերի, որոշեցի արձագանքել.
-Ասա բալա…
Նա՝ մեծավարի ու շատ հստակ ձայնով.
-Քո հետ չեմ Ասի, ուշ ա, դու քնի… Մա՜՞մ... /ինձ Ասի է ասում :love / :))

Էլիզե
16.08.2010, 18:48
Եղբորս տղան ֆրի՝ տապակած կարտոֆիլ, շատ է սիրում: Միշտ իրենից կլսես.
-Ճաշիկ չեմ ուզում, ֆրի եմ ուզում… ֆրին լավն ա… ֆրի՜...
Մի խոսքով՝ հույսով եմ պատկերացրեցիք նրա անկեղծ նվիրումը ֆրիին :love :
Մի օր մորաքրոջս տղան է եկել մեր տուն՝ իր ընտանիքով: Իրենց տղան էլ մեր բալիկից մի քանի տարով է մեծ: Մեր բալիկը էլի սկսեց.
-Սոված եմ, ֆրի եմ ուզում … ֆրի՜:
Պատրաստեցինք, բերեցինք սեղանի մոտ, մեկ էլ մորաքրոջս տղայի երեխան նայեց ֆրիին ու ասաց.
-Ի՜… Ֆրի՜, ֆրի՜… ժարիտ արած կարտոլն ա էլի....:think

Ժունդիայի
17.08.2010, 18:40
1988 թվականի երկրաշարժից հետո տատուս եղբոր աղջիկը մեր տուն էր տեղափոխվել: Ահագին ժամանակ մեր տանն էր մնում, ինքն էլ ազապ աղջիկ էր: Խեղճ երեխեն բացի այն, որ քիչմը մանգամիդ էր ու յանը տարած:(, գուզեր վիզ դրած մարդի էրթար: Տատս այդ ժամանակ Կենտկոմի հրատարակչությունում էր աշխատում ու որոշել էր, որ թերթի ծանոթույթունների հատվածում եղբոր աղջկա համար հայտարարություն տալ: Արձագանքները չուշացան: Նամակ նամակի հետևից: Երկրպագուն երկրպագուի հետևից գալիս էին Սոֆիգին այցելության: Գալիս ու փոշմնաձ ետ կերթային::)) Սոֆոն էլ ամեն Աստծու օր իջնում էր առաջին հարկի մեր բնակարանի համապատսխան փոստարկղից նամակները հավաքում, բերում էր տուն ու ժամը մեկ հաշվում ու հաշվում ու ոգևորվում, որ այդքան «երկրպագուներ» ունի::love Երբ հարցնում էին «հմ Սոֆո, ինչքա՞ն ուզող ունիս», հպարտ հպարտ պատասխանում էր, «արտեն հարյուրն անծել են»::yahoo Մի օր մամաս ինադու ես խեղճ երեխու (այն ժամանակ մի 33 տարեկան կար) նամակներից մի քանի հատը թաքուն պահել էր, Սոֆոս էլ հերթական անգամ նամակները հաշվում ա ու նկատում, որ մի քանի հատը պակասել են: Հո չի լացում, հո չի լացում, նըխտը կդրել էր: «Հուրա՜ն են ուզողներս, Ռիմա հորկուր, նամագներս գողցե՜լ են, ուզողներիս տարե՜լ են»: :cry
Մի օր հերթական «ուզողն» եկավ: Հիմա ես երկուսին առանձնացրել են, որ խոսան, շփվեն: Չանցավ երկու րոպե, էդ տղեն հաջողություն արեց ու գնաց: Մերոնք հարցնում են «հ՞մ Սոֆո, ի՞նչ եղավ, մե բանըմ խոսացիք էդ տղու հետ»: Սոֆոն էլ թե «Հա՜ ինչը՞ղ չէ, հինքը հարցրեց անունըդ ինչղ է, ըսեցի՝ Սոֆո է, մեգ էլ նգադեմ ըդոր քիթը մէ տեսագ է, ես էլ հարցրեծի, թե կներեք անհամեստությանս համար, հինճու՞ է ձեր քիտը ըդպեսնա ծուռ,:think հինկն էլ ըսավ, օր ժամանագին բոքսիստ է էղել» : Մերոնք էլ թե «էտկան բա՞ն Սոֆո ջան»: «Չէէէէ, այ օրինագ ինքը ընձիգ ըսավ, թե քույրիգ ջան տես Ես իմ այիբս (թերություն) ըսեցի, հբը դու ի՞նչ այիբ ունիս, ես էլ պատսխանեցի, թե հեեեեեչ մէ այիբմ էլ չունիմ:nono»:
Ինչևէ... ահագին մարդ գնաց եկավ, բայց այն ժամանակ ոչ մեկի հետ չկարողացավ ամուսնանալ: Մի քանի տարի է ինչ, չգիտեմ որտեղից, իրա արքայազնին ճարեց, (արքայազն դու արքայազն, մի հատ խփնված սայլուգ:o): Նոր էին ամուսնացել, դե հայկական սովորության համաձայն, շատ անգամ ինադու:)), բոլորը հարցնում են, թե բան-ման չկա՞, Սոֆոն էլ ամեն անգամ կռուտիտ ա լինում, «չէէէէ, դե հիմածակ նախ օր ամոսնացանք, Մընդլոյի (Մանվելի փաղքաշական անունը՝ ըստ Սոֆոյի) մերը մեռավ, հեդո էլ վերճերս Մընդլոն ծառն էր ելել օր թուտ քաղեր, հնգավ ձեռքկը կոդրեց:(, ախր հի՞նչղ կըռնա բան-ման էղնի էդ հալը հալին, քա վայ:o»:

Ճիշտ ա, էս քանի տարի ա Մնդլոս դեռ ձեռ ու ոդով գիպսի մեջ է, :D բայց մարդիկ իրանց համար երջանիկ-ուրախ ապրում են: Կարևորն իրար հասկանում են, ջան են ասում ջան են լսում: Մնացածն էլ ջհանդամը, թե....

Ժունդիայի
17.08.2010, 19:32
Մի օր հեռուստացույցով հաղորդում էին ցույց տալիս վրաց գրող Շոթա Ռուսթավելիի մասին: Քանի որ ինձ բավականին հետաքրքրեց անձի ով լինելը, միանգամից տատուս հարցրեցի.
-Տատ ջան դու, որ էդքան զարգացած, կարադացած կնիկ ես, կիմանաս: Ո՞վ ա էս Շոթա Ռուսթավելին:
-Իյա, ըբը ամոթ չե չիդես, թե ով է Շոտա Ռուստավելին: Էն օր կըսեն էէէէէէ՜, Շո՛տա-Շո՛տա Ռոստավելի, աաաաաա՜յ ըդիգ է:ok
-Հաա, պարզ ա:8



:hands

Ժունդիայի
20.08.2010, 22:37
Մի ծանոթ ունեինք Հայաստանում՝ ինք էլ Աստծու գեշ: Հա գլուխ էր գովում, թե ամուսինն իրան դիմում է «կուկլես, հա կուկլես»::love Ու ամեն անգամ քիչ էր մնում ասեի, արդյո՞ք գեշ կուկլա գոյություն չունի «հոպար» ջան: :sulel

Օրինակ սա http://i052.radikal.ru/1008/ae/e6dd1bd106b5.jpg

Արևհատիկ
23.08.2010, 18:09
Շաբաթ ու կիրակի օրերին գնացել էի գյուղ՝ մորքուրիս տուն:
Նստած հաց ենք ուտում, ուզում եմ պանիր ուտեմ:nyam, բայց քանի, որ ես ոչխարի պանիր չեմ սիրում, նախապես ճշտում եմ, թե ինչի պանիր ա.
-Մորքուր, էս պանիրը ինչի կաթով ա՞ :think
-Արխային կեր, ոչխարի չի :))
Մեկ էլ, մորքուրիս թոռնիկը մտածեց-մտածեց, թե.
-Տա՛տ, իսկ մայրական կաթով չի՞ լինում պանիր անել :} :D



Նորից գյուղում:)) Իրիկունը նստած եղբորս ապագա բալիկի վերմակի երեսն եմ կարում, մեկ էլ մորքուրիս թոռնիկներից մի ուրիշը եկավ, թե.
-Էդ ումն ա՞
-Ուրիշ բալիկի:
-Բա ո՞ւմ բալիկինն ա :think
-Սասունի:))
-ըըը, բա ինքը հենա Սասունի փորիկի մե՞ջ :':D

Ռուֆուս
23.08.2010, 19:50
Հորքուրիս աղջիկը՝ Ռուզանը փոքր ժամանակ խաղ էր խաղացել մեծ հորաքրոջս գլխին: Մեծ հորաքույրս ամեն ամառ նվիրվում էր պահածոյացման սուրբ գործին ու պարտադիր բանկաների վրա փոքր թղթեր էր կպցնում, թե ինչ ա փակած ու որ թվին ա պահածոյացված:

Մի անգամ Ռուզանը գնում ա հորաքրոջս տուն, ինքն էլ վերջացրել էր պահածոյացնելը ու Ռուզանին հանձնարարում ա, որ թղթերը գրի ու կպցնի բանկաների վրա: Ռուզանն էլ հո չի գրում.
«Դեղձի մուրաբա թունավոր»
«Ծիրանի ջեմ ճիճվոտ»
«Տոմատի հյութ թթված»
«Բադրիջանի խավիար բուտուլիզմով» և այլն...

Մի քանի ամիս անց հորաքույր որոշում ա խավիար բացել, կարդում ա բանկայի վրայի գրածն ու վախեցած թափում ա :))

Nare-M
23.08.2010, 22:03
Ես էլ իմ մանկությունից զվարճալի դեպք հիշեցի: Դե դա ես չեմ հիշում, մայրիկիս պատմածից գիտեմ: Երբ ես նոր եմ ծնվում, բոլորի ուշադրությունը դեպի ինձ է սևեռված լինում::oy Հորեղբորս աղջիկը սկսում է խանդել. դե մինչ այդ ինքն է տան փոքրը եղել, ու բոլորը իրեն են սիրել, հիմա էլ, հայտնվել եմ ես ու բոլորի ուշադրությունը դեպի ինձ գրավել: Մի անգամ, մայրս ինձ թողնում է օրորոցում՝ նրա հսկողության տակ: Չի անցնում մի քանի րոպե՝ լսվում է իմ լացի ձայնը: Մայրս գալիս է ու ի՞նչ տեսին.:o ամբողջովին թրջված եմ. հորեղբորս աղջիկն է բաժակով ջուր լցրել վրաս:Յուրովի վրեժ է լուծել::) Մի անգամ էլ, ինձ մանկական սայլակի մեջ են դրել, ու էլի նա է մոտս: Այս անգամ էլ, չգիտեմ ինչպես է սայլակը քաշում կամ հրում, որ այն շուռ է գալիս: Բայց ինձ վնաս չի լինում: Հակառակը, ինքն է ընկնում բերանքսիվայր, ես էլ իր վրա: :pardon:))Բարեախտաբար լուրջ վնասվածք չի ստացել:

Հ.Գ. Խանդից դրդված վրեժ լուծելը լավ բանի չի բերում::))

Գաղթական
23.08.2010, 23:18
մի սահմանամերձ գյուղում մի մարդ իր համար մահանում է, հարազատները որոշում են տանեն թաղեն..
ավելի ուշ դագաղի հետևից թափորը դեպի գերեզմանոց է շարժվելուց լինում..
դու մի ասա էդ տարածքում լրիվ պատահական «Մխիթար Սպարապետ» կինոնկարի նկարահանումներն են անցկացվելուց լինում..
էս հուղարկավորականները, երբ տեսնում են դեպի Հայաստան վազող ու գոռող-գոչող թուրքական բանակը, էդ դագաղը հենց էդտեղ գցում են ու գլխապատառ փախնում՝ ով ուր հասցնի..

հ.գ. իրական դեպք..

Shah
25.08.2010, 15:50
Այսօր մեքենայով մայրուղու վրա.
- Խի՞ չես արագ քշում, մայրուղու վրա արագության սահմանափակում չկա ախր:
- Տո ես արագ կքշեմ է... սրանցից եմ վախում, աննորմալ են քշում, հաջորդ վայրկյանին չգիդես ինչ կանեն:
- Արխային քշի բան չի ըլի:
- Էէէ... գիդեմ էլի սրանց.. իմ նման քշողներ են..

Անտիգոնե
25.08.2010, 19:31
Պատանեկան տարիներից տիկնիկային թատրոնի խմբակ էի հաճախում: Հետպատերազմյա ծանր ժամանակներն էին: Առաջին անգամ Երևան հյուրախաղերի էինք եկել ու մեր գեղարվեստական ղեկավարի քրոջ տան էինք մնում: Շատ համով ու տոնական ուտեստներ էին պատրաստել մեզ համար: Ուտելուց հետո տիկին Կարինեն (մեր գեղարվեստական ղեկավարը) հարցրեց.
- Էրեխեք ջան, կերաք?
- Հա
- Համով էր?
- Հա
Մի պահ մտածելուց հետո.
- Որ էլի լինի կուտեք?
- Հա….
(Շատ փոքր էինք հասկանալու համար տիկին Կարինեի խորամանկությունը)


Փոքր եղբայրս բավականին խելացի ու գրագետ տղա է (համալսարանը կարմիր դիպլոմով է ավարտել ու հիմա ուսումը շարունակում է): Ընկերներն ու ծանոթները կես կատակ կես լուրջ իրեն «Գիտունիկ» են անվանում: Անկեղծ ասած ես էլ այն կարծիքի եմ, որ մեր ժամանակներում հազվադեպ կարելի է հանդիպել եղբորս նման տղաների: Ու քանի որ I դասարանից մինչ այժմ միայն ու միայն սովորում է, կենցաղին վերաբերող ամեն բան իրեն խորթ է ու անհասկանալի: Մի օր խնդրում է ինձ, որ իր ակնոցները մաքրեմ: Իմ հարցին, թե ինչ մի դժվար բան է, պատասխանում է, որ ինքը շատ է փորձել ու չի ստացվել: Ջղայնացած մաքրում եմ ակնոցները ու տալիս իրեն: Մի լավ զննելուց հետո, վեր է թռչում ու հիացած բացականչում.
- Վա¯յ, մաքրվալա: Պա հուցըս ըրալ?: Ինձ էլ սըվրցրու…

SSS
26.08.2010, 13:56
Երեկ մորքուրիս տանն եմ, տունը սեփականա...Մորքուրիս թոռնիկը' 4 տարեկան ,որոշեց աչքերը փակ քայել բակի ելուստի վրայով ու ընկավ...
Վազեցի մոտը, մեկ էլ ինքը լացակումած ասումա
_Տեսայ ,իմացա
_Ինչ իմացար
_Ծամփեն ծուլա սալքած, ես ուղիղ էի գնում ...
:)

Ուլուանա
26.08.2010, 23:39
Էսօր բլոգում մի բան կարդացի, որոշեցի էստեղ դնել :)).

Մի անգամ ռուսական կրթություն ստացած ընկերներիցս մեկն է զանգում բջջայինիս, թե.
– Անն, մի հատ շուտ ասա, էլի, ԱՌՆԱԿԱՆԸ կո՞շտ Р–ով է գրվում, թե՞ փափուկ։
– Կոշտ,– ասում եմ առանց մտածելու ու հետո միանգամից մտածում. «Տեսնես՝ էդ բառն ինչի՞ն է պետք»։
– Ինչի՞ համար ես հարցնում,– հարցնում եմ «ոչ կոռեկտ»։
– Օ՜ֆ, էս աշխատանքի թղթերն եմ լրացնում, սեռի տողն է...
Աղբյուրը (http://khlurd.livejournal.com/287077.html?view=3189861#t3189861)

Արևհատիկ
27.08.2010, 19:11
Էսօր աշխատանքային օրվա վերջում, բոլոր գործերս ավարտել էի, զբաղվելու բան չկար: Խելքիս փչեց, որ կարելի ա ականջակալներով երգ լսել :))
Իմ աշխատասենյակից դեպի կողքի սենյակ էլ մի հատ փոքրիկ պատուհան ա բացվում, որ թղթերը տեղով փոխանցեմ: Բայց քանի, որ ես մեջքով եմ նստած ոչ մեկ չի տեսնում, թե ես ինչ եմ անում:
Փաստորեն երգը բավականին բարձր էի միացրել ու կողքից ոչ մի ձայն չէի լսում:dance Մեկ էլ տեսնեմ մեկը սլանում ա դեպի իմ սենյակ: Ականջակալները հանեցի, զարմացած հայացքով նայեցի:
Գործընկերս սկսեց ծիծաղել: Ասում ա. «Երգ ե՞ս լսում: 5 րոպե ա քեզ ենք կանչում: Մենք էլ ասում ենք էս աղջկան ինչ եղավ, քիչ առաջ լավ էր»:D

Rammstein
30.08.2010, 09:21
Երեկ ես ու տատս նարդի ենք խաղում: :)) Հիմա էս անտեր զառը ինձ շատ ա իքի-բիր տալիս (ով չգիտի` իքի-բիր-ը մեկով երկուսն ա` զառի ամենացածր նիշը): Տենց խաղում ենք, մեկ էլ տատս գցեց իքի-բիր ու սկսեց խոսալ, թե «տեսնում ե՞ս, մենակ քեզ չի, ինձ էլ ա տալիս…»: Դե ես էլ ասում եմ` «ոչինչ, հես ա ինձ էլ կտա», գցում եմ զառը… իքի բիր… :D

Մի քիչ ուրախացա մոգությանս բարձր մակարդակի համար, զառին էլ հեգնական շնորհակալությունս հայտնեցի ու անցա առաջ: Հիմա հաջորդ իմ գցելու հերթն ա: Ինչպե՞ս կարելի է չխնդրել զառից բաղձալի նիշը, եթե տեսնում ես, որ ասածդ կատարում է: Գցեցի, ու նորից նույն հեգնանքով խնդրեցի «իքի-բիր»… նորից ա իքի-բիր ընկնում… :'

Մի փոքր ծիծաղից մեռնելուց հետո շարունակեցինք խաղը ու հիմա իմ հաջորդ գցելու հերթն ա: Դե ես իմը շարունակում եմ, ու գցելուց էլի ասեցի «իքի-բիր», զառն էլ տվեց իմ ուզած երրորդ իքի-բիրը… :scare Հիմա ծիծաղից արդեն վատացել եմ… :lol

Լավ, բայց խաղը սպասել չի սիրում, իմ հաջորդ զառը գցելուս հերթին երբ նորից ասացի «իքի-բիր», զառը… այս անգամ չեղավ այն, ինչ նախորդ անգամ, որովհետեւ նախորդ անգամ երրորդն էր, իսկ հիմա ինձ տվեց իմ խնդրած չորրորդ անընդմեջ իքի-բիրը… :crazy Ես արդեն ծիծաղից հայտնվել էի դիահերձարանում` պացիենտի կարգավիճակով… :lol Արդեն ոչ միայն ծիծ էի աղում, այլ ինչ ձեռի տակ կար աղում էի… :lol

Մի խոսքով, յոթն ու քառասունքից հետո վերակենդանացա ու զգացի, որ էս զառը ամեն ինչ լուրջ ա ընդունում… :}
Երեւի կողքից գժի տեսք կունենայի, բայց սկսեցի լուրջ խոսել զառի հետ, ու ասեցի «ապեր, հերիք ա, էլ չեմ ուզում»… Հաջորդ իսկ գցածս զառը եղավ դու-շեշ (երկու հատ վեց` հնարավոր ամենաբարձր նիշը):

Անտիգոնե
30.08.2010, 17:55
Երեկ երեկոյան իմ սենյակում հաջորդ օրվա անելիքներս էի գրի առնում (երբ շատ անելիք եմ ունենում, չմոռանալու համար գրի եմ առնում) ու հանկարծ հիշեցի որ պիտի հաղորդագրություն ուղարկեի: Բովանդակության մասին մտորելով գնացի հյուրասենյակ, որ հեռախոսս վերցնեմ, այդ պահին մայրս "Պուլտը" ուզեց: Քանի որ խիստ կենտրոնացած էի հաղորդագրության վրա,միայն "Պուլտ" բառը հասավ դատողությանս ու մեխանիկորեն վերցրեցի, բայց թե ինչ պիտի անեի դրա հետ, չէի հասցրել ընկալել: Որեմն, նստած Հաղորդագրությունս էի գրում հանկարծ մայրս խիստ ջղայնացած.
- Էդ հինչըս անում?
- սմս ըմ կիրում
Մայրս ծիծաղից թուլացեր էր, իսկ ես մտացիր իրեն էի նայում ջանալով հասկանալ այդ հանկարծակի ծիծաղի պատճառը: Վերջը չդիմացա ու հարցրի.
-Հը, խէ ծիծաղումս?
Մայրս հազիվ զսպելով ծիծաղը ասում է.
-Մին կիրածտ կարթե
Աչքերս իջեցնում եմ ու....
Երկուսով ծիծաղից թուլացել էինք:
Պարզվում է այնքան էի մտացիր որ հեռախոսի փոխարեն "Պուլտ"-ով էի հաղորդագրություն գրում: Հիմա մտածում եմ, հետաքրքիր է, որ իմ տեքստ հավաքելու հետևանքով ալիքների փոփոխությունը մայրիկիս համբերությունից չհաներ, երբ էի զգալու որ ճիշտ գործիք չեմ վերցրել:
Արդարության համար պիտի ասեմ, որ այսօրինակ իրավիճակներ ինձ մոտ շատ հաճախ են լինում:

Hda
30.08.2010, 19:09
Երեկ երեկոյան իմ սենյակում հաջորդ օրվա անելիքներս էի գրի առնում (երբ շատ անելիք եմ ունենում, չմոռանալու համար գրի եմ առնում) ու հանկարծ հիշեցի որ պիտի հաղորդագրություն ուղարկեի: Բովանդակության մասին մտորելով գնացի հյուրասենյակ, որ հեռախոսս վերցնեմ, այդ պահին մայրս "Պուլտը" ուզեց: Քանի որ խիստ կենտրոնացած էի հաղորդագրության վրա,միայն "Պուլտ" բառը հասավ դատողությանս ու մեխանիկորեն վերցրեցի, բայց թե ինչ պիտի անեի դրա հետ, չէի հասցրել ընկալել: Որեմն, նստած Հաղորդագրությունս էի գրում հանկարծ մայրս խիստ ջղայնացած.
- Էդ հինչըս անում?
- սմս ըմ կիրում
Մայրս ծիծաղից թուլացեր էր, իսկ ես մտացիր իրեն էի նայում ջանալով հասկանալ այդ հանկարծակի ծիծաղի պատճառը: Վերջը չդիմացա ու հարցրի.
-Հը, խէ ծիծաղումս?
Մայրս հազիվ զսպելով ծիծաղը ասում է.
-Մին կիրածտ կարթե
Աչքերս իջեցնում եմ ու....
Երկուսով ծիծաղից թուլացել էինք:
Պարզվում է այնքան էի մտացիր որ հեռախոսի փոխարեն "Պուլտ"-ով էի հաղորդագրություն գրում: Հիմա մտածում եմ, հետաքրքիր է, որ իմ տեքստ հավաքելու հետևանքով ալիքների փոփոխությունը մայրիկիս համբերությունից չհաներ, երբ էի զգալու որ ճիշտ գործիք չեմ վերցրել:
Արդարության համար պիտի ասեմ, որ այսօրինակ իրավիճակներ ինձ մոտ շատ հաճախ են լինում:

ասեմ լավ էլ համբերատար Մայրիկ ունես-
Մայրս ծիծաղից թուլացեր էր,
Հեչ չբողոքես

Դատարկություն
31.08.2010, 00:29
Կիթառի պարապունքնա, ինչ-որ բան էի ծնգծնգացնում:sulel, մեկ էլ ուսուցիչս ասեց.
- Հլը մի րոպե մի խփի:
Ես էլ դադարեցրեցի նվագել, սպասում եմ ինչա ասելու: Մի պահ սպասեց, ուշադիր ինձա նայում, մեկել ասումա.
- Ասում եմ` մի խփի:
Ես էլ զարմացած նայում եմ դեմքին, աջ ձեռքս լարերից ավելի հեռացրեցի, որ ավելի համոզվի, որ չեմ նվագում: Ինքը բայց էլի ուշադիր նայումա ու սպասում. էլ չդիմացավ.
- Մի խփի է՜:esim:angry
Ես էլ` կիսաջղայնացած.
-Ադե, չեմ խփում էլի՜:8
Էդ ասելուց հետո հասկացավ:)) (հետո ես էլ հասկացա:oy:D).
- Տղա ջան, մի նոտա խփի, մի նոտա:lol

Hda
31.08.2010, 00:45
Կիթառի պարապունքնա, ինչ-որ բան էի ծնգծնգացնում:sulel, մեկ էլ ուսուցիչս ասեց.
- Հլը մի րոպե մի խփի:
Ես էլ դադարեցրեցի նվագել, սպասում եմ ինչա ասելու: Մի պահ սպասեց, ուշադիր ինձա նայում, մեկել ասումա.
- Ասում եմ` մի խփի:
Ես էլ զարմացած նայում եմ դեմքին, աջ ձեռքս լարերից ավելի հեռացրեցի, որ ավելի համոզվի, որ չեմ նվագում: Ինքը բայց էլի ուշադիր նայումա ու սպասում. էլ չդիմացավ.
- Մի խփի է՜:esim:angry
Ես էլ` կիսաջղայնացած.
-Ադե, չեմ խփում էլի՜:8
Էդ ասելուց հետո հասկացավ:)) (հետո ես էլ հասկացա:oy:D).
- Տղա ջան, մի նոտա խփի, մի նոտա:lol

հաաաաաաաա ես էլ նոր հասկացա
փաստորեն որ ասած լիներ 2 խփի ,դու էլ միանգամից կջոկեիր :D

My World My Space
31.08.2010, 07:29
Կիթառի պարապունքնա, ինչ-որ բան էի ծնգծնգացնում:sulel, մեկ էլ ուսուցիչս ասեց.
- Հլը մի րոպե մի խփի:
Ես էլ դադարեցրեցի նվագել, սպասում եմ ինչա ասելու: Մի պահ սպասեց, ուշադիր ինձա նայում, մեկել ասումա.
- Ասում եմ` մի խփի:
Ես էլ զարմացած նայում եմ դեմքին, աջ ձեռքս լարերից ավելի հեռացրեցի, որ ավելի համոզվի, որ չեմ նվագում: Ինքը բայց էլի ուշադիր նայումա ու սպասում. էլ չդիմացավ.
- Մի խփի է՜:esim:angry
Ես էլ` կիսաջղայնացած.
-Ադե, չեմ խփում էլի՜:8
Էդ ասելուց հետո հասկացավ:)) (հետո ես էլ հասկացա:oy:D).
- Տղա ջան, մի նոտա խփի, մի նոտա:lol


Վարդանիկը լացելով գալիս է հոր մոտ.
- պաբա, ընգեր Մարգոն սաղ օրը գլխուս կզարգե.
- ընչի՞ կզարգե, այ տղա..
- Չիդեմ, կսե ԴՈ՛ զարգ, Դո կզարգեմ, կսե ՌԵ՛ զարգ, Ռե կզարգեմ, կսե ՄԻ՛ զարգ, չեմ զարգե` կլխուս կզարգե......


Դու լրիվ անեկդոտ ես.... :D

aerosmith
31.08.2010, 07:51
10-րդ դասարան էի, դե պարապում էի ֆիզիկա, որ ընդհունվեի։ Ես դասախոսի առաջն էի նստում։ Ուրեմն հերթական պարապունքի ժամանակ , դասախոսը հաջորդ պարապունքի նյութն էր բացատրում։ Մեկ էլ անսպասելի վրես գոռռաց
-արա դե հերիքա էլի...:angry
-հա բայց Ընկ. Մակարյան իմ համար դաս եմ լսում :esim
-արա հա էլի լսի, բայց վոտերս մի կոխրջի :angry
- հա, վայ կներեք.
որ դիմացն էի նստում, իմացա իրա ոտերը սեղանի ոտերն են .. ու գնաաաաաաաաաաաց համարյա սաղ ժամին էդ գործով եմ եղել։

Հարդ
31.08.2010, 08:35
Կիթառի պարապունքնա, ինչ-որ բան էի ծնգծնգացնում:sulel, մեկ էլ ուսուցիչս ասեց.
- Հլը մի րոպե մի խփի:
Ես էլ դադարեցրեցի նվագել, սպասում եմ ինչա ասելու: Մի պահ սպասեց, ուշադիր ինձա նայում, մեկել ասումա.
- Ասում եմ` մի խփի:
Ես էլ զարմացած նայում եմ դեմքին, աջ ձեռքս լարերից ավելի հեռացրեցի, որ ավելի համոզվի, որ չեմ նվագում: Ինքը բայց էլի ուշադիր նայումա ու սպասում. էլ չդիմացավ.
- Մի խփի է՜:esim:angry
Ես էլ` կիսաջղայնացած.
-Ադե, չեմ խփում էլի՜:8
Էդ ասելուց հետո հասկացավ:)) (հետո ես էլ հասկացա:oy:D).
- Տղա ջան, մի նոտա խփի, մի նոտա:lol

Էհ... ինձ հետ էնքաաաաաաան ա պատահել:D:

Agni
02.09.2010, 13:02
Երեխաները չեն դադարում ինձ զարմացնել ու հրճվանք պատճառել…:)
Բարեկամուհուս տուն հյուր էին եկել` մի փոքրիկ իր մայրիկի հետ: Սեղանին ափսեով թուզա դրված ու փոքրիկը անընդհատ նայումա վրան:Բարեկամուհիս ասումա.
-Բալե՛ս, թուզ վերցրու:
Նա էլ, աչքերը անմեղ չռած ու հանկարծակիի եկած, ասեց.
-Չէ, ես մենակ լպստել եմ ու տեղն եմ դրել...:unsure
:D վերջն են....

Երկնային
02.09.2010, 14:55
Մեր պուճուրը չի կարում "լ" տառը ասի, "յ" -ա ստացվում միշտ… մի օր ինչքան "լ" տառով բառ հիշում, ասում էինք որ ասի, տենց ասում ենք ասա "լավ", ասում ա - "յավ" "Յուսինե", "յույս"… ու տենց շարունակ… մեկ էլ իրա պապան ասում ա՝ ասա "լակոտ", ասում ա "յակոտ"… մեկ էլ պահի տակ լրջացավ, ուշադիր նայեց իրա պապաին.
- Պապա, բայց յակոտ բառը վատ բառ ա, չէ՞… :8
ասում ա՝ հա…
- իիի, բա ինչի՞ ես ինձ սովորացնում… :o

:D

einnA
02.09.2010, 15:21
Էս քանի օրն եմ հիշել. սեպտեմբերն ազդել է... :D

Եղբայրս 4րդ թե 5րդ դասարանում էր, մի օր ծնող կանչեցին:Մաման պապայի վրա թողեց (ամաչում էր :D) Դե մինչև կգնար, որոշեց ստուգել, թե ամեն ինչ նորմալ է:Առաջինն օրագիրն էր:Բացեց, նայեց, թերթեց, թերթեց... ու տեսնում ենք պապան մենակ իրար հետևից թերթում է մինչև օրագրի կեսերը (մինչդեռ հոկտեմբերի վերջերն էր ;) ) հետո նայեց Արթուրին ու էլ չկարողացավ մի բառ ասել :D
Ալտուտս լրացրել էր օրագիրը սեկտեմբեր, իսկ "սեկտեմբեր"-ից հետո եկել էր ՓԵՏՐՎԱՐ-ը :D
հա մեկ էլ մինչև օրագրի կեսը հասել էր, օրերն ամսվա դարձել էին 103-ը ;):D

Մինչև հիմա սեպտեմբերից հետո մենք փետրվար ենք ասում ;)

ՆանՍ
03.09.2010, 13:23
Նոր մի բան հիշեցի դպրոցական կյանքիցս,պատմեմ լսեք.


Թե ինչպես Լուսինեն նորից 2 ստացավ


Դասարանում ունեինք մի շատ լավ ընկերուհի, բայց ինքը էդքան էլ չէր սիրում սովորել, մանավանդ ֆիզիկա… Արդեն երկու հատ 2 ուներ մի հատ 3: Ուսուցչուհին էլ ասում էր՝ այ աղջիկ, արի գոնե մի հատ 4 ստացի, գոնե քառորդդ 3 փակեմ: Եվ մի օր էլ, երբ Լուսինեն պատահական նկատեց , որ ամբողջ դասագրքում կա ընդամենը կես էջանոց մի դաս ու դա հենց վաղվա պատմելու դասն է, աչքերը փայլեցին և նա որոշեց ամբողջը անգիր անել(ոնց էլ բառ առ բառ հիշել էր): Հաջորդ օրը եկավ, ձեռք բարձրացրեց, որ դաս պատմի, նույնիսկ ուսուցչուհին մի թեթև զարմացավ, դե կանչեց գրատախտակի մոտ: ԼուսինեՍ էնքան լավ էր անգիր արել, որ ջրի պես պատմում էր, և արդեն մենք էլ էինք համոզված, որ բարձր գնահատական կստանա:Բայց արդեն հայհայ էր, մի 2 տող էր մնում, որ ավարտեր դասը, մեկ էլ սենց արեց.
-Իսկ այժմ, նայենք նկ.144-ին:D:D:D
Չնայած Լուսոս մեզ շատ ուրախացրեց`:D սակայն ուսուցչուհին:o նրան նորից տխրեցրեց:(

Shah
03.09.2010, 22:36
Մի անգամ ծնունդի էի գնացել ու հերթական անգամ կենած բարձրացվեց
- ...Արամ ջան, քեզ էլ քաջ առողջություն ու ևս մի հատ էլ քեզ արժանի շարունակություն ունենաս ;)
Արամ - Կնի՞կ, լսեցի՞ր, երրորդի մասին պտի մտածենք... :D
Կինը - Չէ, էդ մեկը չեղավ:)
Արամ - Էդ ինչի՞ չեղավ որ :)) Լվացարանում հինգերորդ սրբիչի տեղ չկա՞: :D

Շինարար
04.09.2010, 09:57
Կյանքումս առաջին անգամ, որ մզկիթ էի գնացել, մի ընկերոջ հետ էի, դե լսել ինք, որ մուսուլմանները մոլեռանդ են, էդ էլ պարզվեց սալաթի՝ աղոթքի ժամ ա, վախեցանք, թե մեզ էսա կբռնեն, կհոշոտեն, սկսեցինք իրանց հետ աղոթել՝ իբր մենք էլ ենք մուսուլման:sulel բոլոր կարգերով, ռուքութներով, սուջուդներով, քիթը գետնին կպցնելով, ձեռքներս Ալլահին համբառնելով աղոթում ենք, աղոթքի մեջ պահ կա, որ կանգնած պետք ա մեկ աջ նայես, մեկ ձախ, կողքիդ կանգնածին բարեմաղթես, ուրեմն մենք անընդհատ հակառակ կողմ էինք նայում, էդպես մատնվեցինք:)) որ հայացքներս հանդիպում էր մուսուլմաններին, տեսնում էինք, որ հազիվ են ծիծաղները զսպում:D բայց մենք լուրջ դեմքերով մինչև վերջ աղոթեցինք ու շատ գոհ էինք մնացել մեր հնարամտությունից:))
Հ.Գ. հետո էլի շատ եմ մզկիթ գնացել, պարզվեց, որ ավելի լավ ա, միանգամից ասել, որ քրիստոնյա ես, մոլլան շատ սիրալիր ընդունում էր, ու օրինակ շիի մզկիթ մտնելիս ավելի լավ էր ասել, թե քրիստոնյա ես, քան սուննի:))

A.r.p.i.
05.09.2010, 10:23
Ուրեմն եղբորս դասարանում հայոց լեզվի ժամա… Անցնում են գոյական անուն… Հիմա էս դասատուն բացատրում է շնչավոր և անշունչ առարկաները… Ապա հարցնում.
-Երեխաներ կարո՞ղ եք շնչավոր առարկայի օրինակ բերել
Երեխեքից մեկը պատասխանում է.
-Մարդ…
-Ի՞սկ անշունչ առարկայի.
Նույն երեխան.
-Մեռած մարդ:pardon:D

SSS
06.09.2010, 13:53
Մեր դասարանում մի տղա կար, իր կողքին նստող աղջկան էր սիրում...Անընդհատ վարանում էր'ասել,չասել..Էդ աղջիկն էլ մի տեսակ շատ չշփվող էր, վախենում էինք նույնիսկ բարև տալ(3-րդ դասարան էինք)...Մի խոսքով երկար համոզելուց հետո տղան որոշեց խոստովանել...
դասերից հետո մոտեցավ .
_Անի,ես սիրում եմ քեզ,-Անին.
_Ք... ես ուտում:D:D

einnA
06.09.2010, 14:44
էս վերջերս շատ եմ հիշել ապելիկիս արկածներից, պատմեմ.
Ուրեմ Արթուրը երևի 12 տարեկան էր, դասի պիտի գնար, մաման տալիս է զիբիլը, որ հետը իջացնի: Ինքն էլ բռնում էր իրանից մեծ դիպլոմատ (էտ դիպլոմատը շատ էր սիրում, ու էնքան էլ ծանր էր :D ): Էտ ընթացքում ընկերն արդեն մի քանի շենք էն կողմ իրան էր սպասում, արագ-արագ վերցրեց զիբիլն ու դիպլոմատը դուրս թռավ:
Ուրեմ Ալտուտս գնում է, հանդիպում է ընկերոջը, որն արդեն համարյա դպրոցի մոտ է հասած լինում, ու ձեռը մեկնում է բարևելու ու... :D զիբիլի տոպրակն ասում է բարև :D
Ալտուտս վազելով էտ ծանր դիպլոմատով գալիս է հետ, զիբիլը թափում է ու նորից գնում է դասի :D (չի ֆայմում դմբլոն, որ գոնե մոտակա շենքի աղբարկղը հարստացնի մեր զիբիլի տոպրակով ;))

ՆանՍ
06.09.2010, 15:08
Երեկ, տանը նստած, լսում եմ, որ մի խումբ երեխաներ աղմկում են ու հետն էլ ծիծաղում: Դուրս եկա պատշգամբ, տեսնեմ մի 8-10 տարեկան 6 տղա երեխա հավաքվել են ու իրենց ընկերոջը "պրարաբություն են անում":.ոտքդ սենց դիր, ոտքդ նենց դիր: Ուրեմն` այդ երեխան խողովակով բարձրացել էր 2-րդ հարկ, որ մի ճութ խաղող քաղեր,էն էլ լռվել-մնացել էր, չէր կարողանում իջնել, ընկերներն էլ ծիծաղում էին: Մեկ էլ 2-րդ հարկի, էդ խաղողի տիրոջ կողքի հարևանը դուրս եկավ ու հիմա էդ երեխային վախեցնում է,ասելով, որ` հեսա տերը եկավ, ասելու եմ, որ բարձրացել ես խաղող քաղես, մեկ էլ ներքևում կանգնած երեխաներից մեկը շատ լուրջ ու " դոշ տալով", ընկերոջը պաշտպանեց,ասելով`
- Բայց կարայիք չէ? ձեր մեջ պահեիք:D:D:hands

Kita
06.09.2010, 19:34
Էսօր տուն եկա ինֆորմացիայով լի ու հիմա ուզում եմ մամային պատմեմ:))
Երկու բառ ասացի մաման րնդհատեց, թե բան եմ կարդում 10րոպեից ասա:)) Ես մի րոպեից նորից սկսեցի, մաման նորից իրանր ու տենց վերջին անգամ մաման ջղայնացած, թե դե 10 րոպե համբերի, ֆռռացի ասեցի բեեեե քեզ:D
Էս մաման էլ, թե սավսեմ է յանր տարել:D
:beee

Smokie
06.09.2010, 20:34
Քիչ-առաջ ստորագրությունս փոխում էի, դե անունն է՛լ դրել եմ «Franc Sinatra-When somebody loves you»: Փորձելու համար կտտացրեցի լինքի վրա եւ բերեց այ սա:D:D:D
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46806&d=1269352563

Արևածագ
08.09.2010, 21:53
Որոշեցի ամուսնուց բերանից երախտագիտության մի քանի խոսք քաշել: Միանգամից ասեմ՝ հեշտ իրագործվող նպատակներից չի: Հեռվից սկսեցի.
- Տեսնու՞մ ես, ամեն օր ճաշը լցնելիս ամենահամեղ կտորները քեզ եմ լցնում, երեխաներին, նոր հետո՝ ինձ: Եթե մի բան եմ թխում, դու տանը չլինես հանկարծ՝ ամենամեծ կտորը քեզ համար եմ պահում: Հեռուստացույցի առաջ ամենալավ տեղը՝ բազմոցը, ամբողջովին քոնն է: Ա'յ, իսկ եթե հանկարծ մի օր դու լինես ճաշ եփողն ու տորթ թխողը, դու ո՞նց կվարվես::oy :love
- Ճիշտ քո' նման. Ամենահամով կտորներն՝ ինձ, տորթի շատը՝ ինձ, ամենափափուկ բարձն էլ՝ էլի ինձ: Ո՞նց կարող եմ էսքան տարվա ավանդույթը խախտե՞լ...:o :(

Գաղթական
08.09.2010, 22:24
մի անգամ Շվեյցարիայում էր..
երեկոյան ուշ ժամ էր արդեն..
ուսանողական համակարգչային կենտրոնում նստած զեկույցի նյութ եմ նախապատրաստում..
անկասկած նկատել էի, որ երկուսով էինք էդ սենյակում ու հատկապես էդ երկրորդի կարճ շրջազգեստն էի հայացքով գնահատել..
երևումա ինքն էլ ինձ էր նկատել.. կարճ «հայացքների զրույցից» հետո եկավ ու ուղիղ նստեց դիմացիս սեղանին հերիք չի, մի բան էլ՝ ոտը ոտին գցեց..
...
...
զրույցներ.. կոմպլիմենտներ.. խոսքից խոսք՝ կենացները սկսեցին քաղցրանալ, մեկ էլ ամենաանհարմար պահին.
- իսկ դու ո՞ր երկրից ես..
- Հայաստանից եմ..

էս աղջիկը շանթահար եղածի մի հայացք գցեց վրաս՝ աչքները չռած..
ակնթարթը երկար չտևեց՝ ժամացույցին նայելով.
- վաայ, ուշացա.. կներես, հաջորդ անգամ կշարունակենք..
ձեռքիցս դուրս պրծավ ու էնենց արագությամբ դռնից դուրս սլացավ, որ ես նույնիսկ չհասցրի ուշքի գալ..
2 րոպե չանցած՝ հետ եկավ մոռացված պայուսակի հետևից..
- լսի, բա դո՞ւ որ երկրից ես..
- թուրք եմ, թուրք՝ թուրքիայից.. - ու դուրս փախավ..


..հետաքրքիրա, որ իրենք էլ մեզ են գազանի տեղ դրել.. :8 :think

ՆանՍ
09.09.2010, 12:38
Ուրեմն` 1992թ. սեպտեմբերի 1-ին,մայրիկի ձեռքն ամուր բռնած, ուրախ-զվարթ, 7-րդ երկնքում սավառնելով, ՆանՍն առաջին անգամ մտավ դպրոց: Մե՜ ուրախություն, մե՜ հրճվանք:hands, Էդքան երեխա՞:o:D Դե լավ, շատ չերկարացնեմ… Մտանք դասարան, ծանոթացա ուսուցչուհուս, դասընկերներիս հետ… Դրանից հետո, մեկ էլ դասատուն հարցրեց՝բա, երեխաներ ջան, ձեզանից ով՞բանաստեղծություններ գիտի ու կարտասանի մեզ համար, ասացի՝ես, ասեց՝ դե,լսում ենք::8
Եվ ՆանՍը կանգնեց հպարտ, վեհ զգացումով լի, գլուխը բարձր, և առոգանությամբ սկսեց.
-Ղա-րա-բա-ղը Մեր-ն է,
Բայց թուր-քերի ձեռ-ն է,
Հելնեմ Մասիսի գագա-թին,
Թքեմ թուրքի ճակա-տին…:hands:D:D

Annushka
09.09.2010, 14:45
Ուրեմն էս վերջերս այնպես ստացվեց, որ քույրս Երևանում չէր, ու մի քանի օր ես էի նրա երկու երեխաներին պահում, ու մի օր, երբ նրա 4,5 տարեկան աղջկան համոզում էի, որ ճաշը ուտեր, ասացի.
-Լիլ ջան, մինչև վերջ կեր, որ սիրուն տղայի հետ ամուսնանաս:
Ինքն էլ բռնեց պատասխանեց.
-Հա, հա, երևում ա դու փոքր ժամանակ միշտ մինչև վերջ ես կերել, որ Վազգենդ սիրուն ա:D

Դեկադա
09.09.2010, 22:10
Նոր ֆեյսբուկ եմ մտնում: Մեկ էլ տեսնեմ մեր ակումբցիներից մի պուպուշ աղջկա Profile picture analyzer-ի միջոցով նկարը գնհատվել ա: Նայեցի արդյունքները ու... նախանձեցի: Լավ, հլա ես էլ իմ բախտը փորձեմ, տեսնեմ գո՞նե տարիքի հետ մի բան էլ պահպանվե՞լ ա: Արդյունքներից գոհ է: 4-ից երեքը հասկացա ու քանի որ անգլերենից լռիվ հեռու եմ 4-ը չհասկացա ինչ ա նշանակում: Ի դեպ ամենաբարձր վարկանիշը հենց դա էր: Դրեցի թարգմանեցի cool: Պարզվեց, որ մի քանի տարբերակ ունի թարգմանության - զով, պաղ, հանդարտ, լկտի, անպատկառ, կլորիկ / գումար/: Ասա մի բառ թարգմանեք էլի, ի՞նչ եք մարդու մտորումներ մեջ գցում: Հուսամ գոնե էտ անալիզը ինձ որպես հանդարտ ճանաչեց: Թե չէ լկտի, անպատկառ...:D

Ռուֆուս
09.09.2010, 22:15
Cool էդ կոնտեքստում ավելի շուտ նշանակում է մոդայիկ, ընտիր, լավ :)

Դեկադա
09.09.2010, 22:17
Cool էդ կոնտեքստում ավելի շուտ նշանակում է մոդայիկ, ընտիր, լավ :)

հա՞: Խիղճս հանգստացավ: Թե չէ անքուն գիշերս ապահովված էր::D

Գաղթական
09.09.2010, 22:21
չեմ կարող չպատմել..
նոր տուն տեղափոխվելուց առաջ՝ վերանորոգում եմ այն..
էսօր պատերն էի ներկում, մեկ էլ՝ մեր տուն հյուր եկած զոքանչս եկավ նայելու, թե ինչպես է ստացվում..
ընթացքում՝ անհանգիստ երեխային զբաղացնելու նպատակով դիմում է նրան.
- արի պաղկվոցի խաղանք՝ ես փախնեմ, դու էլ՝ արի բռնի.. (երեխեն «ходунок»-ի մեջա..)
վերջը էտենց վազվզելով խփեցին շիշս շուռ տվեցին՝ վրձինը դրել էի ջրի մեջ, որ փափուկ մնա, ու ողջ ներկաջուրը տարածեցին գետնով մեկ..

..հետո էլ բողոքում է, թե՝ ինչ անում ենք դուրը չի գալիս.. :think

---------- Ավելացվել է՝ 20:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:17 ----------


Դրեցի թարգմանեցի cool:

ժամանակակից Երևանյան լեզվով արտահայտված՝ «թույնոտ».. :dance

Annushka
09.09.2010, 22:53
Ուրեմն մի անգամ ես ու Վազգենը ման էինք տալիս քրոջս աղջկան՝ Լիլիթիկին, որը այդ ժամանակ 2,5 տարեկան էր.. մեկ էլ մի փոքրիկ շուն սկսեց մեր հետևից գալ, սկզբում երեխային դա դուր եկավ, սկսեց կանչել " Հաֆո, հաֆո, հաֆո", մեկ էլ երբ զգաց, որ շունը չի պոկվում մեզանից, սկսեց քշել" Գնա, հու քո, գնա հու քո" Բայց շունը անվերջ գալիս էր մեր ետևից, նույնիսկ Լիլիթիկի ծվծվոցներին "շան տեղ" չդնելով" Ու ստեղ մեր Լիլիթիկը շատ բարկացավ ու ամբողջ բակով մեկ գոռաց" Գնա, քո մերը" : Բա, ու սա այն դեպքում, որ նրան ոչ ոք հայհոյել չէր սովորեցրել::D

Ռուֆուս
09.09.2010, 23:01
հա՞: Խիղճս հանգստացավ: Թե չէ անքուն գիշերս ապահովված էր::D

ռուսերեն շատ ավելի հարմար թարգմանություն կա клевый, клево :)

Գաղթական
10.09.2010, 20:20
հայհոյեմ զքեզ յուրոպ..

նոր-նոր էի գնացել Հոլանդիա..
ինչ աշխատանք, ինչ բան..
մի գյուղաքաղաքով եմ անցնում ու էն տիպի ծարավ եմ, ոնց որ մի քանի ամիս կոկորդս հեղուկ տեսած չլինի..
հայ գիդի Հայաստան ջան, պուլպուլակ ջան..
դրամապանակս թափ տվեցի ու մտա մի խանութ..
վերջին ցենտերով հազիվ դզեցի հյութիս գինը՝ 1 եվրո 35 ցենտ..
արդեն մտովի կիվիաբանանային բաղձանքը համտեսելով մոտեցա դրամարկղին..
- խնդրեմ՝ 1 եվրո 60 ցենտ..
- :o կներեք, բայց ես ստուգեցի՝ հյութն արժեր ուղիղ 1 եվրո 35 ցենտ..
- ճիշտ եք.. հյութն այդքան արժե.. բայց դուք դեռ պետք է 25 ցենտ էլ դատարկ շշի գինը մուծեք..

Էլիզե
13.09.2010, 21:10
Հայրս մասնագիտությամբ բժիշկ է ու հարևանություն-բարեկամություն-հարազատություն ով ինչ առողջական պրոբլեմ է ունենում` դիմում է հայրիկիս: Բոլորը բացի հորեղբորս կնոջից. նա այլընտրաքային բժշկության անմնացորդ նվիրյալն է :)) : Ոչ միայն հայրիկիս, այլև բոլոր բժիշկների նկատմամբ քամահրանք է տածում նա :) :
Մեկ անգամ, երևի դանակը հասել էր ոսկորին, բոլորը ասում էին` Արթուրին խի՞ չես դիմում, նա էլ ձևի համար ասաց.
-Արթուր ջան, էս մի ոտքս շատ ա ցավում էէէ...
Հայրս նայեց ու ասաց.
-Սա կարմիր քամի ա… Սրա համար պետք ա...
-Իյյ... դու լավ չես հսկանում, ստիան մի անասնաբույժ կա, լավ էլ հսկանում ա տհենց բաներից, ասավ՝ զադ չկա, բենզին խմի՝ անց կկենա,- հորս ապշահար հայացքի ներքո՝ հաղթական տոնով ավարտեց հորեղբորս կինը իր ուսուցողական դիտողությունը… :))

Ուլուանա
15.09.2010, 19:49
Մոդերատորական. այս թեման նախատեսված է մեզ և մեր ծանոթների հետ պատահած զվարճալի, զավեշտական դեպքերը պատմելու համար, իսկ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող զվարճալի լուրերի, տեղեկությունների համար առանձին թեմա ունենք՝ «Զվարճալի տեղեկություններ» (http://www.akumb.am/showthread.php/52896-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/page3)։ Վերջին գրառումը տեղափոխվել է այդ թեմա։ Խնդրում եմ ուշադիր լինել ու թեմաները չշփոթել։

Նաիրուհի
15.09.2010, 21:17
Ուրեմն էսօր Մաշտոցի պողոտայի անցումի մոտի կանգառում ավտոբուսի եմ սպասում ու մի տեսակ զգում եմ, որ մոտակայքում ինչ-որ ծանոթ բան/մարդ կա։ Նայում եմ շուրջս. չէ, ոնց որ թե չէ, ոչ մեկի դեմքն անգամ ծանոթ չի։ :think
Շրջվում եմ, բայց նորից էդ զգացողությունը հանգիստ չի տալիս։ Էսպես մի հինգ րոպե լարված կանգնած էի, մեկ էլ գլխի ընկա՝ ով էր։ Չո՜ւկը...:o Ճիշտ է՝ մի քիչ փոխված էր, երևի դրա համար էլ միանգամից տեղը չբերեցի, բայց ինքն էր :)
49726

Հայկօ
15.09.2010, 21:24
Ես էլ եմ նկատել :aha

Մանանա
15.09.2010, 21:45
Ուրեմն, երեկ չէ առաջի օրը, ես ընկերուհիս ու մոտ ընկերս ման էինք գալիս, հասանք Օպերա, որոշեցինք նստել խոտերին, հենց Ա. Խաչատրյանի արձանի մոտ, արգելող ցուցանակ կամ նման մի բան չկար, մենք էլ նստեցինք: Տենց անցավ մի ժամ հայերի տարօրինակ հայացքների տակ, մեկ էլ տեսնենք մեր քաղաքապետնա գալիս` Գագիկ Բեգլարյանը, եկավ, կանգնեց նայեց մեր վրա, սենց խիստ հայացք ընդունեց, մենք էլ մեզ էշի տեղ էինք դրել ու չէինք վեր կենում: Սա էլ մտածեց, թե մենք տուրիստներ ենք, որ իրա հայացքին չենք ենթարկվում, կանչեց անվտանգւթյան աշխատակիցներին, սրանք էլ եկան ու մեզ ասեցին,դուք հայ եք??ու որ մենք ՀԵԼՆԵՆՔ այդտեղից, որովհետև դա ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ...ու մեզ բացեց մեր քաղաքապետի արածի վրա...
Հ. Գ. Google translate-ով search տվեք (կներեք) shit բառը և պատկերացումը կամբողջանա:D-

tikopx
15.09.2010, 21:49
Հ. Գ. Google translate-ով search տվեք (կներեք) shit բառը և պատկերացումը կամբողջանա:D-
Ամբողջացավ:D

Մանանա
15.09.2010, 22:01
Ամբողջացավ:D

;) բաա;)

ուզուզ
16.09.2010, 14:47
Ուրեմն, 5-րդ դասարանում էինք, մեր դասարանում մի աղջիկ կար… մի օր հայոց պատմության ժամին դաս էր պատմում." Լևոն 2-ը բարեկամանալու նպատակով Տարոնի բերդ է հրավիրում է Հեթում 3-ին և խորամանկորեն բռնաբարում:D/ձեռբակալելու փոխարեն/"…:Dդասատուն բնականաբար ուղղեց՝ թե բա բռնաբարել չի , ձեռբակալել ա
ու գիտեք ինչն ա ամենածիծաղալուն, որ ինձ էլ թվում էր,թե դրանք հոմանիշներ են:oy

---------- Ավելացվել է՝ 14:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:31 ----------

էլի դպրոցից...
դասարանում մի շատ ծույլիկ աղջիկ ունեինք, ֆիզիկայի ժամին գնաց դաս պատասխանելու / բնականաբար պատրաստ չէր /, սկսեցինք դեսից դենից հուշել, բայց դե անօգուտ...կանգնեց-կանգնեց, դե ինչքան պետք ա սուս ու փուս կանգներ, մի բան պետք ա ասեր ու ասեց. "Այնուհետև":D

ՆանՍ
16.09.2010, 14:52
Քո պատմածին հոմանիշ մի դեպք էլ ես պատմեմ.
Քեռուս տղան 6 տարեկան էր,իսկ ես` 11 տարեկան պուճուրիկ մի աղջնակ:D, ու տենց,երեխեքով , խելոք մեզ համար պատշգամբից նայում էինք, մեկ էլ ,ըհը,:o միլիցա ձաձաները եկան, ու տեսանք, որ ներքևում, մի մարդու ձեռքերը ոլորելով, ձերբակալեցին: Իսկ եղբայրս ինչքան ուժ ուներ սկսեց մամայիս գոռալ.
-Հոոոոր-քոուուր, հոոոոոոր-քուուոուր, շուշուտ արի, տես ոնց են էն ձաձային բռնաբարում :o:D:D

Նաիրուհի
17.09.2010, 10:39
Մի տղա կա, որին ճանաչելուս առաջին պահից եղբոր պես եմ ընդունել։ Երկու տարի առաջ սիրահարվել էի մեկին, որն ինձ չէր նկատում։ Մեջս ինչքան բարդույթ կար՝ գլուխ էր բարձրացրել. ինձ ամենագեշ ու ամենադեբիլ աղջիկն էի զգում:fool :oy
Էս ապերիս հետ քայլում էինք, ուզեցի հարցնել, թե եթե ինձ եղբոր աչքերով չնայեր, իրեն դուր կգայի՞։ Ամբողջ համարձակությունս հավաքեցի ու հարցրի.
-Վա´լ, դու որ տղա լինեիր, ինձ կսիրեի՞ր... :fool:lol:lol:lol

Երեկ երկուսուկես տարվա մուռը հանեց :(
Ես, քուրիկս ու էս ապերս նստած էինք այգում, մի անկապ բան հարցրեց, ասացի.
-Վա՞լ, էս խոսացնում ես, հա՞… ;)
Վալս էլ ոչ դես, ոչ դեն.
-Դու հո աղջի՞կ չես, որ խոսացնեմ :D

SSS
17.09.2010, 13:45
Եղբայրսա պատմել.
Երեկ իրենց գլխավոր տնօրենի մոտ նստածա լինում, մեկ էլ մի աղջիկա գալիս. ոչ այքան հաճելի արտաքինով (չէի ցանկանա եղբորս խոսքերով նկարագրել)...Մի խոսքով քարտուղարուհու աշխատանքի համարա եկած լինում...11.00-ի փոխարեն' ժամը 11.30...Տնօրենը հարցնումա,թե ռուսերեն խոսել գիտի,սա էլ թե ' Да я хорошо говорю,տնօրենն էլ թե ինչիա ուշացել,պատասխանաը.
_Մառշուտկա աստանովկա նի աստանավիլսա, յա վիսինուլսյա իզ Թումանյան , ոտքով պռիեխալ սյուդա :D,-տնօրենը դուրս գալով շոկից հարցնումա.
_Вы так же хорошо пишите как и говорите?
_Да я хорошо пишу:lol

ուզուզ
18.09.2010, 13:58
Մի տղա ունեինք դասարանում, մի քիչ ծալը պակաս… Մի օր էլ թե. _ Բանաստեղծություն եմ գրել Հայաստանի մասին, կկարդա՞ք, կարծիք ասեք…
Ու կարդում ենք.
Դու՛ Հայաստան,
Ի՛մ Հայաստան,
Մե՛ր Հայաստան :hands

---------- Ավելացվել է՝ 13:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:52 ----------

Էլի նույն հերոսից…
10-րդում ենք, արդեն մայիս ամիսն ա ու դասղեկի հետ նստած ավարտական երեկոյի պլաններն ենք մշակում… մեկ էլ էս մեր "խելոքը" կանգնում ա ու դասղեկին ասում.
_ Ընկեր Ստեփանյան գիտեք ինչ եմ որոշել… էսօրվանից սկսած լավ եմ սովորելու:D

einnA
18.09.2010, 16:12
Հենց նոր պետք է զանգեմ ոմն Հարութին, որին պետք է մի քանիսի քաշերն ասեմ:Որոշում եմ խնայողություն անել ու օֆիսի հեռախոսից օգտվեմ:Հավաքում եմ վերջին հավաքածս համարը, վերցնում է "իբր" Հարութը ու ես սկսում եմ ասել, որ ես էս ինչ մարդն եմ ու պետք է քաշերն ասեմ: Զգում եմ, որ էս մարդը մի տեսակ շշմել է, չի կողմնորոշվում ու մեկ էլ ոնց որ խելքի եկավ ու ասեց.
_Հա ես պետք է քաշս ասեմ?
_Չէ, ես պետք է ասեմ:
_Անի դու ես?
_Հա :8
_Հայկն ա - Ռուֆուսը :D:D:D

Մինչև հիմա խնդում եմ Հայկ :)) - ես ասեմ? չէ ես պետք է ասեմ քաշս...:D

Հարդ
19.09.2010, 13:32
Էսօր էն նույն ավտոբուսում մի հատ աղջիկ ասեց.
-Ստեղ կանգնեցրեք, - դրանից մի դեպք հիշեցի:
Էլի մի անգամ ավտոբուսում նստած էի, էլի մի հատ աղջիկ ասեց.
-Ստեղ կանգնեցրեք, - վարորդը շրջվեց ու զարմացած.
-Ի՞նչը:o, - մի ակնթարթ անց, - հա վայ...

(:lol)

Անտիգոնե
19.09.2010, 18:08
Մեր թատրոնին կից, պարախուբ էր գործում: Սովորաբար պարախմբի համերգներին ես էի հաղորդավարություն անում: Հերթական համերգի ավարտից հետո, պարախմբի սաներից մեկը հայտարարում է, որ այլևս չի պարաի: Պարուսույցի հարցին թե ինչու, Նանարիկը լացակումած պատասխանում է.
-Օրիորդ Նինա, պա տի պեն կինի±: Էս Սամսոնը շորերս հանում ա, Նվերը կեց ա տամ, Սամսոնը հանումա, Նվերը կեց ա տամ: Էլ պար չըմ կալու, վսյո…
Խոսքը վալսի մասին էր, որտեղ զույգերը անընդմեջ փոխվում էին: Պարզվում Է մեր Սամսոնը, քանի որ բավականին թափով ու ծանր տղա էր, պարելու ժամանակ ամբողջ ուժով կախվում էր Նանարիկի ուսից, որի պատճառով էլ աղջկա հագուստը սահում էր ուսերից: Նվերն էլ նկատելով այդ, պարելուն զուգընթաց, նուրբ ու աննկատ բարձրացնում էր այն: Եվ այսպես մի քանի անգամ, ամբողջ պարի ընթացքում:
Տարիներ են անցել այդ դեպքից հետո: Նանարիկն արդեն ամուսնացել է ու իր նման նուրբ և քնքուշ դստրիկ ունի, իսկ Նվերը` հրաշք մի զավակ: Պարախումբն այլևս չի գործում: Բայց ամեն անգամ երբ հանդիպում եմ Սամսոնին, հազիվ եմ ծիծաղս զսպում:

Valentina
21.09.2010, 18:16
10-րդ դասարանում մի աղջկա հետ ծանոթացա, միասին էինք պարապում:Մի օր տուն գնալուց պատմումա, ասումա. գիշերները սկսել էի վատ քնել, ծանոթներցս մեկը խորհորդ տվեց, որ կոպերիս բարակ շերտով մեղր քսեմ,իբր օգնումա անքնությանը, ես ել գնացիիի, սիրո՜ւն վերցրի մի գդալ մեղր, փակեցի աչքերս,քսեցի կոպերիս, ուուու՜ բացեցի աչքերս :D էլ չէի կարում հետ թարթեի:{ :D

Էլիզե
26.09.2010, 12:19
Քիչ առաջ եղբորս աղջիկը մոտեցավ ինձ ու խիստ վիրավորված տոնով ասաց.
- Ասի, էս պապուին ասա հա.... :beee /Ասին ես եմ, պապՈՒ-ն էլ պապիկը :)) /
-Ինչ ա եղել, բալա?
-էս պապուն ինձ ուզում ա ինի...ինու....ինստուտ տանի... ասա թող ցտանի, հաաաա.... ցեմ ուզում...
-Բա դու ուր ես ուզում գնաս?-սկսեցի ես իմ դաստիարակչական աշխատանքները :)) :
-Ես դպրոց եմ ուզում գնաաաամ....
-Բայց դպրոցից հետո պիտի գնաս ինստիտուտ, որ սովորես ու բժիշկ դառնաս... Կուզես բժիշկուհի դառնաս?
-Ցէ, ցէ....-դարդոտած ասում է մեր բալիկը,- բզիսկ ցեմ ուզում, ուզում եմ նորմալ ախցիկ դառնամ.... :cry :))

SSS
27.09.2010, 15:55
Քիչ առաջ եղբորս աղջիկը մոտեցավ ինձ ու խիստ վիրավորված տոնով ասաց.
- Ասի, էս պապուին ասա հա.... :beee /Ասին ես եմ, պապՈՒ-ն էլ պապիկը :)) /
-Ինչ ա եղել, բալա?
-էս պապուն ինձ ուզում ա ինի...ինու....ինստուտ տանի... ասա թող ցտանի, հաաաա.... ցեմ ուզում...
-Բա դու ուր ես ուզում գնաս?-սկսեցի ես իմ դաստիարակչական աշխատանքները :)) :
-Ես դպրոց եմ ուզում գնաաաամ....
-Բայց դպրոցից հետո պիտի գնաս ինստիտուտ, որ սովորես ու բժիշկ դառնաս... Կուզես բժիշկուհի դառնաս?
-Ցէ, ցէ....-դարդոտած ասում է մեր բալիկը,- բզիսկ ցեմ ուզում, ուզում եմ նորմալ ախցիկ դառնամ.... :cry :))
Հարևանի աղջկան ասում ենք ուզում ես Դպրոց գնաս,բա'չէ ,ասում ենք բա ուր ես գնալու .
_ Մարդու...

Մանուլ
27.09.2010, 16:59
Իսկ ես փոքր ժամանակ ուզում էի մամա դառնալ :)):

Dayana
27.09.2010, 22:48
Իսկ ես փոքր ժամանակ ուզում էի մամա դառնալ :)):

Մանուլ ջան, մի քանի տուրի հետո կհասկանաս, որ խելքը-գլխին բան էր ուզում: Բառ օրինակը մեր Բգոն ա, հլը հարցրու, գիտությունների թեկնածու դառնա ա հաճելի՞, թե՞ պստիկ ունենալը ;) :)) Այնպես որ, մարդիկ, մի խրատեք ձեր երեխաներին, եթե նրանք ուզում են մայրիկ կամ հայրիկ դառնալ :))

Գաղթական
28.09.2010, 03:46
ընկերոջս զրույցը 3,5 տարեկան որդու հետ.
- Հենուլիկ էս ի՞նչա..
- գլխայկ..
- ի՞նչ գլխարկ արա, էսի «պետ»-ա..
- նեյ պապա.. տունը գլխայկա, դույսը՝ պետ..

Ուլուանա
29.09.2010, 22:29
Հարևանի աղջկան ասում ենք ուզում ես Դպրոց գնաս,բա'չէ ,ասում ենք բա ուր ես գնալու .
_ Մարդու...


Իսկ ես փոքր ժամանակ ուզում էի մամա դառնալ :)):
Ես էլ բան հիշեցի. ուրեմն քրոջս ու եղբորս դասարանում մի աղջիկ կար, էն ծանր տարիներին մայրը չգիտեմ ինչ առիթով ասել էր՝ բա որ մեծանաս, ամուսնանաս, չգիտեմ ինչ... Ինքն էլ ասել էր. «Ես չեմ ամուսնանալու. միայնակ թոշակառու եմ լինելու, որ նավթ ստանամ :aha» :))։ Դե, էդ տարիներին կարիքավոր ընտանիքներին նավթ էին տալիս որպես օգնություն, եթե հիշում եք։

Ռուֆուս
01.10.2010, 14:44
Էդ բացիկներն ասիք, մի բան էլ ես հիշեցի :))

Առաջին դասարանում մամայիս համար բացիկ եմ գրում, գրեցի «Սիրելի մայրիկ, շնորհավոր ծնունդտ...», հետո մեջս կասկած ընկավ, կարո՞ղ ա տ չի, թ ա, ու տ-ի կողքը նավսյակի մի հատ էլ թ ավելացրի :)) «Սիրելի մայրիկ, շնորհավոր ծնունդտթ» :))

Բայց ասեմ, որ բախտս հեչ չբերեց, մեծ հորաքույրս սովետական ոճի հայոց լեզվի դասատու ա :)) Էդ անտեր բացիկի պատճառով ինձ մի օր շարունակ դիդակտիկ նյութերով հագեցած բարոյախրատական ու ուսուցողադաստիարակչական կտտանքների ենթարկեց ու դրանից հետո էլ կյանքումս նման սխալ չարեցի :)) Ափսոս հորաքույրս որոշ ակումբցիների դաս չի տվել :))

Մանուլ
01.10.2010, 22:12
Որ փոքր էի, շատ էի սիրում հեռախոսով խոսել: Հիմա էլ եմ սիրում, բայց հատուկենտ մարդկանց հետ :)):
7-րդ դասարանի ամառն էր: Ես ու քույրս տանը մենակ էինք, ես էլ որոշեցի, որ կարելի ա տարբեր մարդկանց զանգել :)): Վայ, նոր հիշեցի, որ առաջին անգամ պիտի Եվրատեսիլին մասնակցեինք, զանգում էի անծանոթ համարներով ու հարցում էի անցկացնում. ձեր կարծիքով ո՞ր տեղը կգրավենք :)): Բայց դրա մասին չէի ուզում պատմել:
Հա, 7-րդ դասարան էի: Որոշեցինք զանգել էլի անծանոթ համարներով ու խնդրել, որ անեկդոտներ պատմեն: Երևի 90%-ը զանգերին չէր պատասխանում, ես էլ զարմանում էի: Հիմա եմ հասկանում, որ միշտ աշխատանքային ժամերին էի զանգում :)): Զանգում էի, եթե զգում էի, որ էդ հեռախոսը համարը գրում ա, անկապ ինչ-որ մեկին էի ուզում, «պարզվում էր»` սխալ եմ զանգել: Իսկ եթե վերցնում էին հեռախոսը, ու իմ կարծիքով համարը չէր գրում, սկսում էի.
- Բարև Ձեզ, ես չեմհիշումինչ կազմակերպությունից եմ, մենք անեկդոտներ ենք հավաքում: Կարո՞ղ եք մի անեկդոտ պատմել: Ցանկացած անեկդոտ: Չէ, կապ չունի, թե ինչի մասին:
Բայց շատ քչերն էին պատմում :beee:

Մի անգամ էլ զանգեցի, մի տատիկ վերցրեց: Նորից ասացի, որ այսինչ կազմակերպությունից ենք և այլն, մեկ էլ էդ տատիկը մի պահ լռեց, հետո տխուր ձայնով պատասխանեց.
- Բալա ջան, ես ոտ չունեմ:
Մանթրաժ վիճակում ասացի` լավ, կներեք: Անջատեցի :)): Մի կես րոպեից քրոջս օգնությամբ անցավ էն մանթրաժ վիճակը, ու ես մինչև հիմա չեմ հասկանում, թե անեկդոտ պատմելն ինչ կապ ուներ ոտք ունենալու հետ :D :pardon:

---------- Ավելացվել է՝ 23:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:11 ----------

Ի միջի այլոց, էս զանգերի արդյունքում իմացա, թե «ցենզուրա»-ն ինչ ա :D:

Chuk
01.10.2010, 23:07
թե անեկդոտ պատմելն ինչ կապ ուներ ոտք ունենալու հետ :D :pardon:
Տատիկը խելոք տատիկ էր, Մանուլ ջան, ինքը գիտեմ, որ դու եսիմ ինչ կազմակերպությունից չես, այլ ուղղակի ժամանակ ես անցկացնում: Ու տատիկն ասում էր. «Բալես, ես ոտ չունեմ, մի կերպ հասել եմ, հեռախոսը վերցնելու, հուսով, որ Ամերիկայից տղես կզանգի, իսկ դու ժամանա՞կ ես անցկացնում»: Բայց տատիկը սխալ էր, Մանուլ ջան, ինքը պիտի խոսեր քո հետ, անեկդոտ պատմեր, ծիծաղեր ու ցրվեր, մի քիչ ուրախանար :)

Մանուլ
01.10.2010, 23:19
Տատիկը խելոք տատիկ էր, Մանուլ ջան, ինքը գիտեմ, որ դու եսիմ ինչ կազմակերպությունից չես, այլ ուղղակի ժամանակ ես անցկացնում: Ու տատիկն ասում էր. «Բալես, ես ոտ չունեմ, մի կերպ հասել եմ, հեռախոսը վերցնելու, հուսով, որ Ամերիկայից տղես կզանգի, իսկ դու ժամանա՞կ ես անցկացնում»: Բայց տատիկը սխալ էր, Մանուլ ջան, ինքը պիտի խոսեր քո հետ, անեկդոտ պատմեր, ծիծաղեր ու ցրվեր, մի քիչ ուրախանար :)
Փաստորեն էն առաջին պահի «մանթրաժս» ճիշտ զգացողություն էր... Մինչև հիմա մտքովս չէր անցել :):

einnA
02.10.2010, 00:21
Զանգել "գժվցնել"-ուց ես էլ մի բան պատմեմ ;)

Ես երևի 5-6- րդ դասարան էի, քեռուս տանը հաճախ էի մնում. քեռուս աղջկա հետ ընկնում էինք իրար ու վերջ:Ինքն ինձնից 4 տարի մեծ է: Հենց տանը մենակ էինք մնում, սկսում էր զանգել ցանկացած համարով ու բլբլալ: Մի օր էլ ինձ մանրամասն սովորացրեց, թե ոնց են զանգում ու ինչ են ասում... ու ես, որպես արդեն պատրաստ էտ պատասխանատու քայլին, խորը շունչ եմ քաշում, որ արդեն համարը հավաքել է, որ պիտի զանգի ու ես խոսամ.

-Ալո:
-Բարև ձեզ, էտ բաղնիքից ա?
-Չէ, սխալ եք զանգել:
-Բա որ սխալ եմ զանգել, ինչի եք մայկա-տռուսիկով կանգնել? :D
-Անի? դու ես?,- հեռախոսը ցած եմ դնում :o

Հ.Գ. զանգել էր էն մի քեռուս տուն, ու ես քեռուս հետ էի խոսում:
Մինչև հիմա մայկա-տռուսիկը դառել է մատի փաթաթան :oy

aerosmith
02.10.2010, 09:39
ինչ հիմա կպատմեմ, ինձ դա պատմել է բարեկամս... որը մի կին է , ապրում է մենակ, դե տղան իր ընտանիքով ռուսաստանում էր։
Ուրեմն մեկը զանգել ա էդ կնոջ տուն ու հարցրել։
-Изивините,как будет по армянский карандаш
-մատիտ
-տռեմ ճակատիդ
-տո էտի արա տատուդ ու պապուդ ճակատին, լկտի , անդաստիարակ։
տու,տու,տու,տու,տու,տու,տու,տու.........

einnA
02.10.2010, 18:23
Լավ քանի զանգելուց է խոսքը, մի բան էլ պատմեմ.
Հարևանի տղան որոշում է զանգել ու մի աղջկա "խոսցնի", երկար-բարակ որոշում են, թե ոնց անեն, որ էտ աղջիկը "մանթ" մնա, չիմանա, թե տղու ասածին ինչ պատասխանի, որ մի լավ քրքջալու առիթ լինի... վերջը զանգում է.

-Ալո:
-Ալոն չի, Բլոն ա:
- Հա Բլո խոսա :D

Հ.Գ. էտ օրվանից իրա նիկը մնաց Բլո ;)

Հարդ
06.10.2010, 22:46
Ընկերջս հետ բիսետկում նստած էինք, էս ակումբի ամենաակտիվ թեմաներից մեկը հիշեցի, ասի իրար հետ քննարկենք էդ հարցը էլի, ու ստեղ վրիպակը գնաց...:D
-Մի հատ ֆորում կա, ընդեղ սենց թեմա կա. «Ինչպե՞ս եք վերաբարվում նախամուսնական սեռական բռնաբարություններին»:
Սենց նայում ա վրես:o: Հետո մի ութԸ ժամ ծիծաղից գեդինն էինք մտել, երբ մի քիչ հանգստացանք, ասեց.
-Գոհ եմ քեզնից ու քո մտած «ֆորումներից»::D
(ադմինություն, չանհանգստանաք, ֆորումի անունը չեմ տվել:D)

Ռուֆուս
07.10.2010, 13:39
Երեկ ծանոթներիցս մեկի համար Green Card էի լրացնում, գրեցինք First Name, Last Name, հասանք Middle Name-ին, հարցնում ա.
- Բա էս ի՞նչ ա:
- Դե Ամերիկայում մարդիկ 2 անուն ունեն, ասենք քո անունը Ամերիկայում կարող ա լիներ Արթուր Վալոդ (Վալոդն էլ առաջինը մտքիս եկած անունն էր)

Ու մեկ էլ լեզուս կծեցի, երբ հիշեցի, որ Արթուրի հոր անունը իսկականից Վալոդ ա, ես էլ իրեն միշտ Վոլոդյա Ձյաձյա եմ ասել :))

ՆանՍ
07.10.2010, 14:45
Հայկը պատմեց հիշեցի նմանատիպ մի բան. աշխատանքի տեղում նոր համակարգչային օպերատոր էր եկել, նստել էր կոմպիս մոտ , իսկ մենք էլ մի քանի աշխատողներով տենց զրույց էինք անում, խոսում էինք ծիծաղելի անուն ազգանուններից, ես էլ ասացի.
-Բա մեր կուրսում մի աղջիկ կար. Գազարիկյան Ռուզաննա:D, չէմի-չէ`Դդմիկյան Կարեն:
Հետո նայեցի էդ տղային ու ասեցի`բա Ձեր անու՞նն ինչա, մեկել, որ չասեց՝Կարեն:D Ասի՝ վաաաաայ, ինչ վատ ստացվեց կներեք:D:oy
Ասեց՝ոչինչ:),…Բայց դե ինչ ոչինչ,ինքը կարգին խելացի տղա էր, իսկ ես իրան ասեցի Դդում :D:D

Հարդ
07.10.2010, 15:16
Ուրեմն մեր ծանոթներից մեկի բարեկամ տատիկը 90 տարեկան ա ու ֆիզիկապես նենց ուժեղ, որ դռներ ա ջարդում, ժամանակին էլ պատ շարող ա էղել:
Մի օր գողեր են տուն մտնում, մտածում են 90 տարեկան պառավ ա, չի էլ նկատի: Տո ի՞նչ պառավ ինչ բան... տալի գողերին նենց ա ծեծում, տնից դուրս շպրտում, որ գողերը տատիկին միլիցիա են տալիս:D (էս իսկապես իրական դեպք ա):
Բա ասում էին էդ գործով դատերին պտի ներկա լինեիք...:D լրիվ ցիրկ ա եղել:

Արևհատիկ
07.10.2010, 19:43
Երեկ գիշերը եղբայրս մտել էր լողանա, մամաս էլ առիթից օգտվել էր, տարել տակից հագնելու մայկա էր դրել շորերի հետ: Էս եղբայրս էլ ինչ շոր եղել ա անջատված հագել ա: Քիչ առաջ գնաց սենյակ, որ շորերը փոխի, մեկ էլ զարմացած ձայնով ասում ա.
-Էս ինչ մայկա ա է հագիս:o, էս ո՞վ ա հագցրել :D


Ես չկայի էդ պահը, մի 20 րոպե կլինի ծիծաղում եմ :D

Արևհատիկ
15.10.2010, 12:01
Մեր աշխատողներից մեկին աղջիկ ա ծնվել:erexa Մինչև ծնվելը էս տղային շատ էին ասում, որ աղջիկ ծնվի Արուսյակ տատիկի անունը կդնես: Վերջը ծնվեց, ինքն էլ որոշեց, որ Իրինա ա դնելու անունը:
Հիմա փոքր եղբորը հարցնում են.
-Ձեր երեխայի անունը ի՞նչ եք դրել:
-Իրինա:
-Բա էդ ում անունն ա՞
-Արուսյակ տատիկի :}:D

Նաիրուհի
15.10.2010, 15:49
90-ականներին մայրիկս իր ընկերուհուն, որի ամուսնու անունը Հարութ է, նամակ է գրում, որի վերջում ավելացնում է մոտավորապես նման մի նախադասություն.


Հ. գ. հետո կհանդիպենք, բոլոր մտահոգիչ հարցերը կքննարկենք

Այս տողի պատճառով խեղճերի տունը կռիվ է ընկնում, որովհետև Հարութը կարդում է նամակն ու կնոջն ստիպում ասել, թե այդ ի՞նչ թաքուն հարց պիտի քննարկեն իր գնալուց հետո։

Հ. գ. հապավումը մեկնաբանել էր որպես Հարութի գնալուց :lol:lol:lol

Taad
18.10.2010, 16:55
Մի քանի օր է քրոջս հեռախոսը նորմալ չի աշխատում:Առավոտ 8.30 զանգ է ստանում ծառայող եղբորից. ու էլ չի կարողանում զանգել ստիպվաց փորձում է զանգել Օռանժի սպասրկման կենտրոն: ու նախապես ուզում է քաղաքակիրթ երևալ ու ներողություն խնդրել որ շուտ է զանգել ու ասում
-Ալո, Բարև Ձեզ. Կներեք որ շուտ եմ զարթնել:D

Թիթիզ շատ լավն էր

Ժունդիայի
18.10.2010, 18:03
Էս շեֆիս երեխեն մոտավորապես 3 տարեկան ա, ու ժամանակ առ ժամանակը կինը բերում է գործի տեղը: Ամեն անգամ, երբ ֆայլեր են գալիս, որ պետք ա ուղարկվի գունաբաժման, մայրը երեխուն մոտավորապես 10-20 րոպե բացատրում ա, թե որ կազմակերպությունն ա ուղարկել գործը, քանի գույն պետք ա գունաբաժանվի, և այլն: Մի խոսքով մանրամասնորեն սովորացնում ա ու երեխուն պատվիրաթերթիկով ու ֆլեշկով ուղարկում ա մոտս: Էս խեղճ երեխեն՝ ոգևորված, որ գործն իրեն է վստահվել, ամեն անգամ 300 կմ/ժ արագությամբ ներխուժում ա սենյսակս ու ասում.:sm
_Հաֆաեո ըն :aaa.... ըըըըըըըն....ըըըըըըըըըըըըըըը իսքեսի (մոռացա) …:(

Խոխմ ա: Մերն էրեխուն սովորցընըմ, սովրցընըմ ա, էրեխեն կյալիս շկոլի դռանը՜ մոռանում ա: :))

Smokie
18.10.2010, 19:16
Թիթիզ շատ լավն էր

Ես է՛լ կարդում եմ Taad-ի մեջբերած գրառումը ու...ներքեւը շնորհակալություն դնում::D:D:D

Թիթիզ
19.10.2010, 09:34
Հա մանավանդ որ քո մասին է.:hands Երեկ մեզ տեղյակ են պահել որ ,, Կանանց իրավունքների Պահպանման "կոմիտեից մարդիկ պետք է գան . և պետք է տեղյակ պահենք դպրոցներին , հիվանդանոցներին և այլ ընկերություններին որ իրենց մոտ աշխատող կանայք մասնակցեն այդ ժողովին:Մշակույթի բաժնի պետը իմ սենյակից ու իմ հեռախոսով զանգում է տարբեր ընկերություններ ու տեղյակ պահում որ ներկա գտնվեն:Հերթական անգամ զանգում է դպրոցներից մեկը ու պատահաբար ընկնում ABB բանկ: ՈՒ գնում է էսպիսի խոսակցություն` Դե լավ որ զանգել զանգել եմ , ասեմ `ամսի 20-ին ժամ 13.30-ին ձեր մոտի ազատ կանանց ու աղջկներին կուղարկեք իմ մոտ :love

Դեկադա
19.10.2010, 22:45
Աղջիկս ֆիզկուլտուրայի ժամին առանց հաշվի առնելու ուսուցչի հորդորները թռել էր իշոտնուկի վրայից ու ընկել… Թևը վնասել էր: Դե տարանք բժշկի ու տեսնա որ առանձնապես վտագավոր բան չկա ֆիքսեցին, կապեցին ու ավելացրեցին, որ մի քանի օր պետք չի շարժել թևը ավելի չբարդացնելու համար: Հիմա իմ քոս ընկած աղջնակը էսօր առավոտից տեսնելով որ էլ չի ցավում էնքան ասեց. էտ վիրակապը հանեցի: Երեկոյան անփույթ շարժելուց նորից ցավեցրեց ու ես ջղայնացած դրած նորից կապում եմ ու ասում.
- Հերիք ա էլի, վայ: Կարաս քիչ տռինիռովկեք անես:
Մեկ էլ էս աղջիկս լուրջ լուրջ թե
- Էտ ինչա՞:

... այ մարդ տեսնես սրանք ռուսերենի դասին ի՞նչ են անում: :)

Taad
20.10.2010, 10:28
... այ մարդ տեսնես սրանք ռուսերենի դասին ի՞նչ են անում: :)

Ինչ պիտի անեն դասընկերոջ հետ զրուցում են, և դաս չեն սովորում

Cassiopeia
21.10.2010, 09:59
Այսօր առավոտյան Կորյունչիկը մտավ զուգարան, ուզում էր զուգարանի թուղթը վերցնել: Արտակը չթողեց, Կորյունն էլ Արտակի հեռախոսն ուղիղ զուգարանակոնք ուղարկեց:

Universe
23.10.2010, 16:45
Մի օր մտա ռուսական ֆորումներից մեկը, մարդիկ պարապությունից մի հատ թեմա էին բացել, որտեղ հերթով հաշվում էին սկսած 0-ից: Պատկերացրեք տանջվել էին ամիսներով մինչև 20.000 ից ավել արդեն հաշվել էին,ես էլ Վռազ ինձ չկորցրեցի, գրանցվեցի ու մտա սաղ հաշիվը խառնեցի սխալ գրեցի:D Հետո երևի նորից են սկսել

Freeman
23.10.2010, 17:00
Ընկերս ա պատմել.Մի քանի հոգով կանգնած են եղել, մեկ էլ աղջիկներից մեկը ասել ա «Երեխեք երեկ նենց դոմփվեցի»
Հ.Գ. Նկատի ուներ,որ ընկել ա

My World My Space
25.10.2010, 19:16
Կիսվեմ թարմ պատմությունով.....

Ուրեմն մի երկու ժամ առաջ ես ու Չիլին պրոսպեկտով իջնում ենք ներքև, հասնում ենք Մարգարյան ծննդատան մոտերքը, ստորգետնյա անցումի մոտ մոտենում ա մի բոմժ պապի, սովետական տրիկո-սպառտիվկայով, չստերով ու մի անգույն կեղտոտ սառոչկով, ինքն էլ կեղտոոոո՜տ.... ու ասում ա.
- Ապեր ջան մի հատ սիգարետ կտա՞ս
Հանում եմ, որ տամ (սեռի գույնի West եմ ծխում), էս բիձեն ասում ա.
- Չէէէէ՜, ես ըդրանցից չեմ ծխում.....:o ,- ու ձեռը թափ տալով գնում ա..... :lol :lol :lol
Ես ու Մուշոն նենց խնդացինք կողքի կաֆեն դղրդաց....:D

Շինարար
25.10.2010, 19:18
Կիսվեմ թարմ պատմությունով.....

Ուրեմն մի երկու ժամ առաջ ես ու Չիլին պրոսպեկտով իջնում ենք ներքև, հասնում ենք Մարգարյան ծննդատան մոտերքը, ստորգետնյա անցումի մոտ մոտենում ա մի բոմժ պապի, սովետական տրիկո-սպառտիվկայով, չստերով ու մի անգույն կեղտոտ սառոչկով, ինքն էլ կեղտոոոո՜տ.... ու ասում ա.
- Ապեր ջան մի հատ սիգարետ կտա՞ս
Հանում եմ, որ տամ (սեռի գույնի West եմ ծխում), էս բիձեն ասում ա.
- Չէէէէ՜, ես ըդրանցից չեմ ծխում.....:o ,- ու ձեռը թափ տալով գնում ա..... :lol :lol :lol
Ես ու Մուշոն նենց խնդացինք կողքի կաֆեն դղրդաց....:D

Հով, բիձու համար կապ չունի Վեսթ ա, թե Իսթ ա, դու բարակ սիգարետ ես ծխում, դա իրա համար եղած, չեղած, անտեղի ի՞նչ վերցներ:)

Ռուֆուս
25.10.2010, 19:21
Կիսվեմ թարմ պատմությունով.....

Ուրեմն մի երկու ժամ առաջ ես ու Չիլին պրոսպեկտով իջնում ենք ներքև, հասնում ենք Մարգարյան ծննդատան մոտերքը, ստորգետնյա անցումի մոտ մոտենում ա մի բոմժ պապի, սովետական տրիկո-սպառտիվկայով, չստերով ու մի անգույն կեղտոտ սառոչկով, ինքն էլ կեղտոոոո՜տ.... ու ասում ա.
- Ապեր ջան մի հատ սիգարետ կտա՞ս
Հանում եմ, որ տամ (սեռի գույնի West եմ ծխում), էս բիձեն ասում ա.
- Չէէէէ՜, ես ըդրանցից չեմ ծխում.....:o ,- ու ձեռը թափ տալով գնում ա..... :lol :lol :lol
Ես ու Մուշոն նենց խնդացինք կողքի կաֆեն դղրդաց....:D

Հա բա, պիտի Չիբուխ, Բելամոռ կանալ, կամ էլ գոնե գետնից վերցրած կիսատ ծխած окурок տայիր :))

Chilly
25.10.2010, 19:26
Հա բա, պիտի Չիբուխ, Բելամոռ կանալ, կամ էլ գոնե գետնից վերցրած կիսատ ծխած окурок տայիր :))

:D մենակ էդ բիձու հիասթափված դեմքը տեսնեիք :D նենց նայեց գետինը մտա :D

Արևածագ
26.10.2010, 16:05
Խայտառակություն է, բայց գրելու գայթակղությանը չեմ դիմանում::oy
Ակումբում այստեղ- այնտեղ մեկ էլ տեսար ծիծիկների մասին խոսք է բացվում, -Հրաչ-ն էլ մի անգամ գրեց .
Ակումբում էդ սիրուն բառը ճանաչվել ա ոչ հակականոնադրական ::)) Իհարկե , անգնահատելի է Ռայադերի տիտանական աշխատանքը սույն բառի մասսայականացման ու իմաստային բազում նրբերանգներով ներկայացնելու գործում: Ծիծիկն այլևս դադարել է միայն կենսական օրգանի փաղաքշական անվանում լինելուց: Ծիծիկը գաղափարախոսություն է::scen
Բառն այնպես էր մեխվել ուղեղումս,որ ուզում էի անպայման մի տեղ օգտագործած լինել: Առիթն իրեն երկար սպասեցնել չտվեց:
Ամուսինս լոգարանից կիամերկ դուրս էր եկել, նստել հեռուստացույցի առաջ: Իբր որոշեցի մի քիչ հոգու հետ խաղալ, համ էլ էդ սիրուն բառն օգտագործել.
-Ծիծիկնե՜րդ...:love
Ինքն էլ չտարավ-չբերեց.
-Нечего на чужих радоваться , свои надо иметь!:nono :o :( :))
(Ուրիշներինով ուրախանալու տեղակ սեփականը պիտի ունենալ):

Աթեիստ
26.10.2010, 20:56
-Нечего на чужих радоваться , свои надо иметь!:nono :o :( :))
(Ուրիշներինով ուրախանալու տեղակ սեփականը պիտի ունենալ):


Մի պահ պատկերացրեցի, որ աղջիկները սկսեին նույն բանն ասել տղաներին: Կիևյանում հերթ կառաջանար:

Ռուֆուս
26.10.2010, 21:00
Տաքսի եմ նստում, մեկ էլ տեսնեմ վարորդի ռեմենը քաշ ա գալիս ասֆալտի վրա: Դուռը բացում ասում եմ ու էդ անտեր բառը մոռանում եմ.
- Ձեր բանը դուրս ա ընկել, քսվում ա ասֆալտին, դուռն էլ փակել եք վրեն:

Մենակ էդ պահին վարորդի դեմքի արտահայտությունը տեսնեիք :D

Kita
26.10.2010, 21:07
Էն օրը մի 1000 վեշով մի կերպ տաքսի նստեցի ու էնքան շատ էին, որ բոլորը հետևում դրեցի, ես դիմացը նստեցի:)) Հիմա նստեցի թե չէ, էս տաքսիստը նայեց վրես.
- Դուք էն սիրուն շան տերն եք վայ:)):
- Դալմատինի՞,- նա վսյակի հարցրեցի քանդված-զարմացած::}
-Հա, էս Կամոյի դպրոցի մոտ եմ հաճախ կանգնում, ամեն օր ձեզ տեսնում եմ:)):
Մեռել էի:D

Lianik
31.10.2010, 17:55
«Մենակ հայերը»թեմայում Հրաչի գրածը կարդացի մի բան հիշեցի, ստեղ գրեմ....
մեր հերևանի տուն հյուր էր եկել, հարևանուհուս հարցնում է
-Դու որով ես խոսմ, որ էժանա նստում վրեդ
_Օռանժա իմը, չեմ դժգոհում, նորմալա,
էդ կինը շրջվում է իր աղջկան.
_Քունն ինչա՞՞՞
_ Վիվասել...
շատ լուրջ, մտածկոտ հայացքով հարևանուհուս աղջկան է դիմում.
_Այ բալա, բա կոդ-մոդ չկա, էս հեռախոսից էլ հավաքես, իրա վիվասելն էլ օռանժ դառնա...
:D:D

հ.գ. գովազդ չի :nono:nono

Հարդ
01.11.2010, 09:31
Մի քանի օր առաջ երաժշտության պատմության դասն էր, ինչ որ նորվեգացի կոմպոզիտորի մասին էինք անցնում, կուրսից մի հատ տղայի ասեց.
-******, ի՞նչ ազգ էր այդ կոմպոզիտորը,- հուշեցի, ասեց (ես էլ կողքի շարքում էի նստած):
-Նորվեգացի:
-Իսկ որտե՞ղ է Նորվեգիան: Ասեմ, որ մի ժամանակ առաջ իմ այս հարցին պատասխանեցին, որ գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում (էս վերջին նախադասությունը ոնց որ էդ տղեն չլսեց):
Իմ չարաճճիությունն էլ ստեղ բռնեց... ասի մի հատ խայտառակ անեմ:P Ու սկսեցի հուշել. «Հյուսիսային Աֆրիկա ասա, Հյուսիսային Աֆրիկա ասա»
-Ըըըը... Հյուսիսային...
-Աֆրիկա ասա յա...
-Ը... Հյուսիսային Աֆրիկա

:D:D

h_jak
01.11.2010, 10:07
Դե իմ պատմությունը ձեր զվարճալի պատմությունների դասի չի պատկանում բայց պատմեմ.

Մի անգամ հոգնաց աշխատանքից մեքենայով տուն էի գնում, կանաչ լույսը փոխեց դեղին , հետո կարմիր, ես էլ կարմիրը տեսա բայց էնքան հոգնաց էի որ մոռացել էի որ կարմիրի տակ պիտի կանգնեմ ու մտա խաչմերուկ. Մեր (հարգելի) ճանապարհային ոստիկանն էլ այդ պահին անցնում էր մոտերքով, կանգնացրեց. մեքնայից իջա
Ոստիկան- շտապում էս?
Ես- այո !
Ոստիկան- դե լավ գնա.

VisTolog
01.11.2010, 10:42
Վերջերս ծանոթներիցս մեկը Ռուսաստան էր խոսում
- Բարև, ոնց եք, ոնց չեք… Դուք գնացի՞ք Լենինի չիրը տեսնելու:lol

h_jak
01.11.2010, 11:39
Շարունակելով ոստիկանների թեման.
Մի անգամ Գյումրի Երևան մայրուղու վրա ոստիկանը կանգնացնումա. Ի դեպ խախտում չէի արել.
Ասում եմ խախտում եմ արել? Ասումա չէ բայց մի բան կմտածենք.

Universe
01.11.2010, 11:49
Անցած ուրբաթ օրը ցերեկով մի կարգին անձրև եկավ, ու միանգամից անձրևը կտրվեց և արև դուրս եկավ /երևանում/ , ես էլ կանգառի մոտով քայլում եմ, ու մի հատ սիրունիկ աղջիկ զոնտիկը ձեռքին կանգնելա ուղիղ շենքի տանիքի ջրահեռացման /ժոլըբ/ ի տակ ու չի նայում, որ անձրևը կտրվելա, ու մենակ իրա համարա անձրև գալիս էտ ջրահեռացման խողովակից ուղիղ իրա վրա, մոտիկացա դե նենց քաղաքավարի բարև--բարլուս, ասում եմ քույրիկ ջան, ես եղանակի տեսությունից եմ, հիմա եթե ուզում եք կարող եմ նենց անել, որ անձրևը ձեզ համար կտրվի, ծիծաղեց, ասեցի խնդրում եմ մի քայլ առաջ կանգնեք ու ռիսկով ծածկեք ձեր անձրևանոցը... Մի խոսքով աշխատեց էտ տարբերակը... :D:D

paniaG
02.11.2010, 17:43
համակարգչային խանութում, ի դեպ նման դեպքերը շատ-շատ են,մոտենումա մի մարդ ու շատ բանիմաց դեմքով ասում.
-Համակարգիչ եմ ուզում,բայց որ жестокий диск-ը 500GB լինի
:D:D:D

ՆանՍ
03.11.2010, 11:31
Անձրև մաղել արտահայտության նոր տարբերակը


Դեպքը պատահեց մի քանի օր առաջ երթուղայինի մեջ:
Ժողովուրդն իրենց համար խելոք նստած, սուս արած գնում էին:Երբ կանգառում մեքենան կանգնեց, դուռը զրխկոցով բացեց մի 5 տարեկան տղա երեխա ու ներխուժեց `հետևից կանչելով մայրիկին և քույրիկին: Քանի որ երթուղայինի մեջ դեռ քիչ մարդիկ կային, տեղավորվեց, որտեղ սիրտը ուզեց: Երբ մարդիկ սկսեցին ավելանալ, մայրը կանչեց տղային, որպեսզի իր մոտ նստեցնի,բայց երեխան մնաց անդրդվելի.չէ, որ չէ, հենց այդտեղ պիտի նստեր: Աստճանաբար մոր ձայնը սկսեց բարձրանալ:angry.արի ստեղ ասում եմ(7 անգամ): Ու հենց երեխան սրտաճմլիկ հայացքով վեր կացավ տեղից, որ ճանապարհ ընկներ դեպ մայրիկը, :(վարորդը կտրուկ արգելակեց, ու նա ընկավ նստած մի օտարականի վրա: Մայրը, ներողություն խնդրելով, ետ ստացավ իր` մի փոքր լկստվածոտ մանկիկին, ու սկսեց դաստիարակչական աշխատանքներ վարել երթուղայինի մեջ: Անցավ մի քանի րոպե, փոքրիկը սկսեց ապտակի հիասքանչ հարվածներ հասցնել քույրիկի կարմրատակած այտերի ուղղությամբ, հետո անցավ մայրիկին:D Դե այդ պահին արդեն փոքրիկը բոլորիս ուշադրության կենտրոնում էր:o Ապտակելուց հետո սկսեց համբույրի տարափ տեղալ մայրիկի ու քույրիկի գլխի բոլոր հատվածների ուղղությամբ`իբրև ներողության վառ ապացույց:)
Սկսեց անձրև մաղել: Այդժամ երեխան միանգամից շրջվեց դեպի պատուհանը( մինչ այդ կանգնած գժություններ էր անում`դեմքով դեպի ընտանիքը) և ձեռքերի ափերը տարածելով ապակիով մեկ, այսպես բարբառեց.
-Մամ, հլը դու տես էսօր անձրևը ոնց ա մզցնելու:o:D:D

Կարապետ
05.11.2010, 19:44
Օրանժ ՍՄՍ (http://www.akumb.am/showthread.php/25653-Orange-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6?p=2121805&viewfull=1#post2121805):D

Քիչ առաջ Օրանժից ստացա՝
Եկեք միասին նշեն մեր ծննդյան օրը և քիչ անց հաջորդեց այլ օպերատորի նամակը՝
Եկե՛ք միասին հարամ անենք Օրանժի ծննդյան օրը
:D
իհարկե կատակ

ՆանՍ
11.11.2010, 14:52
Մի 2 օր առաջ ընկերուհուս հետ երթուղային էի նստել ու հենց էն պահին, որ պետք է ես իջնեմ, ընկերուհիս բան հիշեց ու հարց տվեց, նենց անսպասելի էր, մի ձև խառնվեցի իրար,չգիտեմ իջնեմ, թե պատասխանեմ:think, ու վարորդին փոխանակ ասեի`մեկը հետո կիջնի,ընդհանուրին նայելով` ասացի. դե լավ, ցտեսություն Ձեզ:D:D

Lianik
11.11.2010, 16:14
:)
Հինգերորդ դասարանի երեխան ծնողներին.
_ Մեր բնագիտության դասատուին շատ եմ սիրում...ինքը ֆանտազյոր է...... Տիեզերքի մասին ա պատմըմ, աստղերի... հա, ասում ա ենկնային մարմինները գնդի նման են..... ու՜՜՜... ասում ա որ մթոմ թե մենք էլ ենք գնդաձև մարմնի վրա...ու սենց ֆանտաստիկ բաներ է պատմում :P


:D:D:D

հ.գ. բնագիտության դասատուն մամաս է ;)

Jarre
11.11.2010, 16:27
Իմ հետ պատահած դեպք։ Չնայած չար լեզուները պնդում են, որ էտ իմ հետ չի պատահել, այլ անեկդոտ ա։ Տենց ասողներին մի հատ մեեեեեեծ բեեեեեեե :beee
Ուրեմն մի անգամ ինձ ու կնոջս օդանավակայանում դիմավորում են երկու էստոնացիներ։ Երբ գնացինք մեքենայի մոտ պարզվեց, որ մեջը կա նաև մեկ ֆին։ Անտառով ձգվող տռասով գնալուց նկատեցինք մի կենդանի։ Էստոնացիները խոսում են։
- Էտո բիլ վոլկ։
Մի երկու րոպե հետո մյուսը։
- Նէէէէտ, էտաաաա բիլ նէ վոոոոոլկ։ Էտաաաա բիիիիլ լիսա։
Մի երկու րոպե հետո մյուսը։
- Նէէէէտ, էտաաաաա տոչնո բիիիիլ վոոոոոլկ։
Ու մյուսը նույն բանն ա կրկնում։ Ու տենց մի չորս հինգ անգամ կրկնեցին։ Մենք լեզուներս կծում ենք, որ հանկարծ չծիծաղանք։ Մեկ էլ էտ նեղ մաջալին էս ֆինը մի բան ասեց, որ մեզ պայթացրեց։ Ասում ա՝
- Պերեստանտե վաշ գորյաչիյ էստոնսկիյ ռուգատելստվա :D

Փաստորեն էտ ֆինի համար էտ նենց թույն կռիվ էր :lol Էդտեղ ես էտ ֆինին ասեցի՝ Увидеть Армению и умиреть :))

VisTolog
15.11.2010, 02:52
Հենց հիմա մեր 90 տարեկան հարևանը նե՜նցա խռմփացնում, որ մի պատ էնկողմ լսվումա… ու ես չկամ::D:D:D

Նաիրուհի
15.11.2010, 21:56
Պուճուրները մի առանձին պատմություն են :love

Քեռուս ճուտոն 4 տարեկան է։ Դե քեռիս՝ որպես իսկական ջավախքցի տղամարդ, տարվա 10 ամիսը «խոպանում» է, ու Ռոբս արդեն սովորել է, որ ձմռանը պապան հետը բերելու է ինչ ինքն ուզի։ Գարնանը մի օր տատիկս կով էր կթում, Ռոբս գնաց կանգնեց հենց կովի կողքին։ Ինքն էլ էնպիսի համառ ու անհնազանդ երեխա է, որ եթե ասես՝ մի կողմ գնա, հակառակվելու համար տեղից էլ չի շարժվի։ Տատիկիս միայն մի ելք էր մնում նրան կովի մոտից հեռացնելու. կթելիս կաթը պզզացրեց ճուտիս դեմքին։ Էդ Ռոբս մի երկու «սիրուն» խոսք շպրտեց տատիկիս, սրբեց կաթոտ աչուկներն ու լացակումած գոռաց.
-Սպասի պապայիս ասեմ՝ խոպանից պտուկ բերի, ես էլ քո դեմքին կթեմ... :cry:beee
:love

Աթեիստ
15.11.2010, 22:57
Պուճուրները մի առանձին պատմություն են :love

Քեռուս ճուտոն 4 տարեկան է։ Դե քեռիս՝ որպես իսկական ջավախքցի տղամարդ, տարվա 10 ամիսը «խոպանում» է, ու Ռոբս արդեն սովորել է, որ ձմռանը պապան հետը բերելու է ինչ ինքն ուզի։ Գարնանը մի օր տատիկս կով էր կթում, Ռոբս գնաց կանգնեց հենց կովի կողքին։ Ինքն էլ էնպիսի համառ ու անհնազանդ երեխա է, որ եթե ասես՝ մի կողմ գնա, հակառակվելու համար տեղից էլ չի շարժվի։ Տատիկիս միայն մի ելք էր մնում նրան կովի մոտից հեռացնելու. կթելիս կաթը պզզացրեց ճուտիս դեմքին։ Էդ Ռոբս մի երկու «սիրուն» խոսք շպրտեց տատիկիս, սրբեց կաթոտ աչուկներն ու լացակումած գոռաց.
-Սպասի պապայիս ասեմ՝ խոպանից պտուկ բերի, ես էլ քո դեմքին կթեմ... :cry:beee
:love

Խոպանի պտուկները կարծեմ հենց պապաների համար են:

Գաղթական
16.11.2010, 20:03
_Հաֆաեո ըն :aaa.... ըըըըըըըն....ըըըըըըըըըըըըըըը իսքեսի (մոռացա) …:(


մի ժամանակ գրադարանում էի աշխատում..
աթոռս բացվող դռան դեմդիմաց էր
միջանցքի երկարությամբ գրադարանից հետո կանացի բոդիբիլդինգի սրահն էր
էնտեղ աշխատող մի սև կին միշտ փոքրիկ աղջնակին հետն էր բերում..
սա պարապությունից դուրս էր գալիս միջանցքը չափչփելու ու հաճախ գալիս, մեր դռան հետևից վիզը երկարացնում ներս էր նայում..
ձեն էի տալիս՝ «եկաաա՞ր նկար» - ուրախանում էր ու փախնում..
մի որոշ ժամանակ հետո՝ սա գալիս դռնից ներս էր նայում, գոռում «եկաաանակա» ու փախնում..
հետո էլ մայրը սկսեց, ինձ տեսնելիս, բարեհամբյուր ժպտալով «եկանակա» անել..

բայց ես տենց էլ իրենց չասեցի, որ Հայերեն «եկանակա» հեչ էլ «բարև ձեզ» չի նշանակում..

Նաիրուհի
18.11.2010, 02:53
Էն օրը դասախոսս իր ուսանողությունն էր հիշել ու պատմում էր իրենց գրականության տեսության դասախոսի մասին, որը բավականին յուրահատուկ կերպով է ներկայացրել գրականագիտական բոլոր հասկացությունները։
Օրինակ՝ մի անգամ մատնացույց անելով մեր ֆակուլտետի այն ժամանակվա դեկան Մկրյանի առանձնասենյակի՝ մոտ 30 մետր հեռու գտնվող պատշգամբը՝ Զավարյանն ասել է.
-Այ եթե ես հիմա թռչեմ էս պատուհանից ու հասնեմ Մկրյանի պատշգամբը, դա կլինի ռոմանտիզմ, իսկ եթե ընկնեմ ու ջարդուփշուր լինեմ, կլինի ռեալիզմ, հասկացա՞ք... :8

Դեկադա
18.11.2010, 08:11
Նաիրուհու գրածը կարդացի հիշեցի: Տղաս դեռ դպրոց էր գնում ու աշխարհագրություն են անցնում: Դասը գլոբուսն էր ու կիսագնդերը: Ոնց բացատրում էի չէր հասկանում: Գլոբուսին կլոր հասկանում էր, կիսագնդերը չէր պատկերացնում ու վերջ: Աղջիկս կլիներ երևի 2 տարեկան: Գիրկս նստացրել էի ու դասը բացատրում էի: Որ տեսա չէ տեղ չի հասնում, մի փայլատակեց միտքս: Աղջկաս շրջեցի ու տուտուզիկի վրա ասեցի.
-Նայ, Ահարո՛ն, սա աջ կիսագունդն ա, սա էլ ձախ:
Ու պատկերացնում եք աշխատեց: Էտ օրվանից էտ աջ կիսագունդ ձախ կիսագունդ ոչ մի խնդիր չի եղել: Մինչև հիմա եթե ինչ որ մեկը ասում ա, որ իր երեխան չի հասկանում գլոբուսը մենք բոլորովս ասում ենք. եկեք բացատրենք::D

CactuSoul
18.11.2010, 13:19
....
Աղջկաս շրջեցի ու տուտուզիկի վրա ասեցի.
-Նայ, Ահարո՛ն, սա աջ կիսագունդն ա, սա էլ ձախ:
....

Դեկադա, չլինի՞ թե այս գլուխգործոցի հեղինակային իրավունքներն էլ ձերն են:)).

http://fotkidepo.ru/photo/488572/12677Czhaorxag4/274275w.jpg

:oy

Դեկադա
18.11.2010, 13:25
Դեկադա, չլինի՞ թե այս գլուխգործոցի հեղինակային իրավունքներն էլ ձերն են:)).


:oy

երբեք...:D

ուզուզ
19.11.2010, 14:23
Դպրոցը ավարտելուց, Վերջին Դասին մեր տարրական դասարանի դասղեկը մի մեծ անակնկալ մատուցեց ու կարդաց 1-ին դասարանում "Ինչ եմ ուզում դառնալ" թեմայով, հենց դասի ժամին գրված մեր շարադրությունները…:)
Հերթը հասավ Մարիամի շարադրությանը.
"Ես Մայրամն եմ, ես շատ եմ սիրում իմ մայրիկին, չեմ թողնում, որ նա գործ անի.Ես լվանում եմ լուսամուտները ու ամանները, ավլում եմ տունը..." ու սենց լիքը տնային գործերի շարան:D

ուզուզ
19.11.2010, 15:19
Պապիկիս քույրը շատ արկածներով լի կին ա... ու հենց առիթ ա լինում, պատմում ա գլխին եկած պատմությունները.
Ուրեմն սովետական տարիներին ինչ-որ մեկի հետ /իրենից տարիքով ավելի փոքր/ գնում է Հայաստանից դուրս/կոնկրետ չեմ հիշում/ ու ըտեղ առաջին անգամ բախտ ա վիճակվում բանան տեսնել ու դեռ ավելին՝ համտեսել:) Ուղեկցողը, որը փաստորեն ավելի տեսացած ա լինում, բանան ա հյուրասիրում էս խեղճ կնկան ու հումորի համար ասում ա հենց ըտենց կեր:D ու մեր հորքուրի առաջին տպավորությունը բանանի մասին հեչ լավը չի լինում:D

Էս մեր հորքուրի հեռավոր ծանոթներից մեկը մեռնում ա, թաղման օրը թաղումից ուշանալուց ա լինում ու էնքան ա վռազում, որ կոմբինացիայի /հայերեն անվանումը չգիտեմ/ վրայից կարճ վերարկուն հագնում ա ու գնում … Ու պատմում ա, թե ոնց թափորի մեջ քայլելուց 2 հոգի մտնում են թևը ու ասում, որ մի բան են ասելու, բայց իրար չխառնվի... բայց դե էլ ոնց իրար չխառնվի:oy:)

Մի օր ինչ-որ մեկը չար կատակ ա խաղում, զանգում են էս մեր հորքուրին ու հարցնում են՝ քանի մետր կլինի իրանց տան հեռախոսի լարը, ինքն էլ բարեխղճորեն սկսում ա չափել ու պատասխանում ա .
-Մոտավորապես 2 մետր…
_Դե էդ 2 մետրն էլ մցրու հետևդ:angry:o

ուզուզ
19.11.2010, 16:05
Մի պատմություն էլ հիշեցի... :D
Տատիկիս ընկերուհին պատմում էր իրա սկեսուրի մասին, որը ահավոր շատակեր ա եղել, մի քիչ էլ ծալը պակաս…
Էս սկեսուրը նոր հարս էկած ա լինում… Դե գյուղի ավանդական, իրա վերուդիրով ընտանիք ա լինում…Հենց առավոտը տան մեծերը գնում են հանդ իրանց գործերին ու էս հարսը տանը մենակ ա մնում ջահել տալի հետ, հելնում ու տան եղած-չեղածը ուտում ա… Տանեցիք գալիս են տուն ու, դե քանի-որ թազա հարսին հո բան չեն ասելու, պատժում են աղջկան ու էսպես շարունակ, մինչև հարսը մի քիչ "հնանում ա":D

Մի անգամ էս ծուռ հարսը որոշում ա, որ ինքը պետք ա հեծնի իրանց տան էշին, խեղճ տալը ինչ անում ա, չի կարողանում հետ համոզել սրան … Գնում ա գոմ, թարսի պես գոմի դուռն էլ բաց ա թողնում:Հենց հեծնում ա, էշը խրտնում ա ու գոմի դռնից դուրս պրծնում ու հելնում գեղամեջ: :handsԲայց ամենահետաքրքիրն էն ա, որ սկեսրայրը գյուղի տղամարդկանց հետ կանգնած տեսնում ա, ոնց ա հարսը հենց իրանց կողքով էշով սլանում :D:D:hands

Morg
19.11.2010, 18:47
վերջերս բանկում դոլլար էի մանրում, մանրը կազմեց 10.000 դրամ ու կոպեկներ: Կոպեկները լցրեցի գրպանս, 10.000-ը մի ձեռքումս պահած, մյուս ձեռքումնս էլ մանրածիս կտրոնը դուրս եկա, ու առանց նայելու աղբամանի մեջ գցեցի 10.000-անոցը կտրոնի պոխարեն ու գնացի, անցա փողոցը, դրամապանակս հանեցի որ դնեմ <<ԳՈՒՄԱՐԸ>>, մեկե տեսնեմ ձեռքիս կտրոննա: Վազելով հետ գնացի ու ընգել եմ էտ աղբամանի մեջ:oy:[անտերնե ենքան խորն էր, ամբողջ ձեռքս մեջն էր, ամոթից կարմրել էի..:oy:oy:oy

Lianik
19.11.2010, 19:03
Morg ջան, դու լավ ես պրծել ;)
Վերջերս ծանոթներից մեկը աշխատանքի գնալիս տնից նաև աղբի պարկն է վերցնում, փողոցում հասնում է աղբարկղին.. ու աղբի պարկի փոխարեն պայուսակը նետում է արկղի մեջ ու շարունակում ճանապարհը դեպի կանգառ, կանգառում երթուղային նստելիս տեսնում է ձեռքին աղբի պարկն է մնացել :scleros ... ետ է գնում, աղբարկղից պայուսակը հանում ու տուն վերադառնում, աշխատանքի ուշ է ներկայանում...:D:D


հ.գ. պայուսակում ունենում է X դրամ, բջջային հեռախոս, փաստաթղթեր ու ..

Ապե Ջան
20.11.2010, 08:49
վերջերս բանկում դոլլար էի մանրում, մանրը կազմեց 10.000 դրամ ու կոպեկներ: Կոպեկները լցրեցի գրպանս, 10.000-ը մի ձեռքումս պահած, մյուս ձեռքումնս էլ մանրածիս կտրոնը դուրս եկա, ու առանց նայելու աղբամանի մեջ գցեցի 10.000-անոցը կտրոնի պոխարեն ու գնացի, անցա փողոցը, դրամապանակս հանեցի որ դնեմ <<ԳՈՒՄԱՐԸ>>, մեկե տեսնեմ ձեռքիս կտրոննա: Վազելով հետ գնացի ու ընգել եմ էտ աղբամանի մեջ:oy:[անտերնե ենքան խորն էր, ամբողջ ձեռքս մեջն էր, ամոթից կարմրել էի..:oy:oy:oy

Արժեր 10.000 - ի համար մի քանի րոպե էլ կարմրած անցկացնել: :)

Դեկադա
20.11.2010, 09:12
Մենք մի ընկեր ունենք քայլող հումոր ա: Էն որ ասում են դեմք իսկը ինքնը ա: Անունն էլ Համբո: Էս մեր Համբոյի գործը էնպիսին ա, որ ամբողջ օրը մեքենայով ա ու դե մարդ հոգնում ա: Ամեն անգամ տուն գալուց ասում ա «օֆ հոգնել եմ» կինն էլ՛ իրանից բեթարը, միշտ պատասխանում ա
-Հա էտ ի՞նչ ես արել որ: Քշածդ ավտո՞ չի, բռնածդ էլ ռույլ /ղեկ/:
Էս Համբոն էլ հոմ տակը մնացող չի, մտածում ա ինչ անի ու որոշում ա:
Մի օր ամուսինս մտնում ա իրենց տուն մեկ էլ տեսնում Համբոյի կինը պղնձի կափարիչը ձեռքին նստած ա աթոռին ու պտտում ա:
- Էս ի՞նչ գործի ես,- հարցնում ա կիսաապշահար ամուսինս:
-Հեչ, թո՛ղ քշի, դու արի՛, արի ներս,-պատասխանում ա Համբոն,- դու պատկերացնո՞ւմ ես ախպեր ջան, ինձ ասում ա բռնածդ ռույլ չի: Դե հիմի թող քշի, տենամ հեշտ ա: Կոնուս տորմուզի հետ գործ չունի, պասաժիրն էլ փեշքեշ::)

Universe
20.11.2010, 13:08
Անցած երկուշաբթի, սովորական օր, գալիս եմ հիվանդանոց պրակտիկայից տուն, սովորականի պես բանալին մտցնում եմ ուղիղ բանալու համար նախատեսված անցքը ու պտտական շարժումներով դուռը բացում: Տանը ինչպես միշտ մարդ չկա, մաման-պապան գործի, քույրս-եղբայրս էլ դասի են, մի խոսքով հերթական անգամ վայելում էի հանգիստ մենակությունը ու դեռ չեր էլ անցել 1-2 րոպե իմ տուն ներխուժելուց, զգացի էս զուգարանի վինտիլացիան (օդափոխման համակարգը) միացածա, դա էլ միանում է այն ժամանակ, երբ որ լույսը միացնում ես: Մտքումս ասելով "Տենաս ովա վերջինը տանից դուրս եկել ու սա էլ միացված թողել" գնացի ու հենց մատս դրեցի էտ անջատիչի վրա, որ զուգարանի լույսն ու օդափոխումը անջատեմ, մեկ էլ մի հատ անծանոթ խռպոտ ձայնով մեկը զուգարանի ներսից ասեց.
--Ապեր ջան մի անջատի, ներսը մարդ կա... :D:D:D (բայց էտ պահին ահավոր տգեղ վախեցել էի)
Ես չեմ դու, ինչ կլինես? Մի խոսքով պարզվեց մեր բարեկամներիցա (էն որ գիտես բարեկամա, բայց ոչ տեսել ես ոչ լսել) նոր ռուսաստանից եկել,ու քանի որ մեկ օրով պետքա մնար, մերոնք էլ դուռը վրան են փակել որ տեղ չփախնի, ու գնացել են գործի.... :D
նենց որ, եթե հանկարծ զուգարանից անծանոթ ձայնով մարդու ձայն լսեք, մի վախեցեք, կարողա բարեկամա ռուսաստանից հյուր եկել....

Universe
20.11.2010, 13:14
վերջերս բանկում դոլլար էի մանրում, մանրը կազմեց 10.000 դրամ ու կոպեկներ: Կոպեկները լցրեցի գրպանս, 10.000-ը մի ձեռքումս պահած, մյուս ձեռքումնս էլ մանրածիս կտրոնը դուրս եկա, ու առանց նայելու աղբամանի մեջ գցեցի 10.000-անոցը կտրոնի պոխարեն ու գնացի, անցա փողոցը, դրամապանակս հանեցի որ դնեմ <<ԳՈՒՄԱՐԸ>>, մեկե տեսնեմ ձեռքիս կտրոննա: Վազելով հետ գնացի ու ընգել եմ էտ աղբամանի մեջ:oy:[անտերնե ենքան խորն էր, ամբողջ ձեռքս մեջն էր, ամոթից կարմրել էի..:oy:oy:oy

Էտ դու լավ ես պրծել, բա որ ես մի ամիս առաջ հեռախոսով խոսալով ընկած պապայի նոթբուքն էի աղբի փոխարեն զիբիլանոցը (էն դրսի արկղների մեջ) շպրտել , զիբիլն էլ հետս տարել էի որ տաի իրան ու կարդիոգրամմայի ապարատը վերցնեի հանեի տուն :D

Morg
21.11.2010, 17:52
Մի օր էլ որոշեցի ընկերոջ գլխին մի բան խաղայի: Մտա եհովայի վկաների պաշտոնական կայքը ու ընկերոջս տվյալներով պրոֆիլ ռեգ. արեցի, գրեցի տան հասցեն ու հեռախոսի համարը, հատուկ բաժին կա, որտեղ գրանցում էս տվյալները, իրենք մասնագետներ են ուղարկում իրենց գաղափարները քարոզելու համար: Էտ համակարգը էնքան մեծա, որ մի սայթից տասնյակ երկրներ են օգտվում: Հայաստանն էլ անպակաս: Մի շաբաթ անց ընկերոջս տուն են գալիս երկու դիպլոմատով ու գալստուկով երիտասարդներ, թե բա էսինչ էսինչյանը դուք էք?, Էն ել թե հա, ես եմ, բա եկել ենք քեզ մեր քարոզը սովորացնենք, դու դառնալու էս ընտրյալ, եսիմինչ, ու ըտե սկսվումա կռիվ, ղալմաղալ, սաղ փողոցի մարդիք հավաքվում են, վերջը դրանց լարում են ոնց որ պետքնա: Ընկերս շատ էր կատաղել, որ պատմեց մեզ մի շաբաթվա խնդալու թեմա էր lol կարաք դուք էլ փորձել, (պարապ վախտ):https://watch002.securesites.net/u/contact/submit.htm

Jarre
21.11.2010, 18:02
Մի օր էլ որոշեցի ընկերոջ գլխին մի բան խաղայի: Մտա եհովայի վկաների պաշտոնական կայքը ու ընկերոջս տվյալներով պրոֆիլ ռեգ. արեցի, գրեցի տան հասցեն ու հեռախոսի համարը, հատուկ բաժին կա, որտեղ գրանցում էս տվյալները, իրենք մասնագետներ են ուղարկում իրենց գաղափարները քարոզելու համար: Էտ համակարգը էնքան մեծա, որ մի սայթից տասնյակ երկրներ են օգտվում: Հայաստանն էլ անպակաս: Մի շաբաթ անց ընկերոջս տուն են գալիս երկու դիպլոմատով ու գալստուկով երիտասարդներ, թե բա էսինչ էսինչյանը դուք էք?, Էն ել թե հա, ես եմ, բա եկել ենք քեզ մեր քարոզը սովորացնենք, դու դառնալու էս ընտրյալ, եսիմինչ, ու ըտե սկսվումա կռիվ, ղալմաղալ, սաղ փողոցի մարդիք հավաքվում են, վերջը դրանց լարում են ոնց որ պետքնա: Ընկերս շատ էր կատաղել, որ պատմեց մեզ մի շաբաթվա խնդալու թեմա էր lol կարաք դուք էլ փորձել, (պարապ վախտ):https://watch002.securesites.net/u/contact/submit.htm

Դժվար չի պատկերացնել, թե ինչ հոդվածներ կսկսեն տպագրվել ԶԼՄ-ներում, եթե գտնվեն խելոքներ ու քո ասածը անեն։ «Արնախում եհովա աստծո վկաները նոր մեթոդ են մշակել և այցելում են մարդկանց այն պատրվագով, թե իբր նրանք են կայքում գրանցվել և խնդրել որ իրենց այցելեն....»։

Վառել էտ զոմբիազցված հավատացյալներին։ Ինչքա՞ն ենք հանդուրժելու դրանց կեղծիքը և նագլիությունները։ Քլնգել, լոմել, վառել :goblin

ՀԳ՝ իսկ իրավաբանական տեսանկյունից դու իրավունք չունես ուրիշի անձնական տվյալներ տրամադրել որևէ մեկին կամ գրանցել որևէ կայքում։ Թեորեապես նույնիսկ հնարավոր է դատարանի առաջ կանգնել նման քայլի համար։

Արևածագ
21.11.2010, 19:02
Այսօրվա Եվրատեսիլի հաղթանակի հետ կապված՝ ինչ Հայաստանն սկսել է մասնակցել մանկական ու մեծական Եվրատեսիլներին, առաջին անգամն էր, որ չեմ քվեարկել: Ու մերոնք հաղթեցին: Սրանից դենն էլ ոչ մի անգամ չեմ քվեարկելու: :))
Իսկ նախանցած տարի ի՜նչ մի ակտիվ գործունեություն էի ծավալել՝ քվեներն ավելացնելու համար: Երբ Ինգան ու Անուշն էին ելույթ ունենում: Այսօր էս գաղտնիքն առաջին անգամ ակումբի Երվանդին եմ պատմել, ու այն դադարել է գաղտնիք լինելուց, այստեղ էլ եմ գրում:
Ամուսնուս հեռախոսը կորպորատիվ է, մարդկային լեզվով ասած՝ իր խոսակցությունների ու սմսների համար ինքը չի վճարում: Բայց երբեք թույլ չի տալիս ո'չ իրեն, ցավոք, :cry ո'չ էլ ինձ, որ չափն անցկացնենք միջազգային խոսակցությունների ու Հայաստանի օգտին բազմապիսի քվեարկությունների ժամանակ: Չնայած դրան,ամեն անգամ ճակատս պնդացնում եմ, գոնե մի երեք ձայն իր հեռախոսից ճամփում: Նախանցած Եվրատեսիլի ժամանակ տանը չէր: Ես էլ ուղեղս լարել եմ, մտածում եմ, թե ինչպե՞ս համոզեմ իրեն, որ չքնի ու վերջում քվեարկի: :8
Ձևը գտա. Հեռախոսիս մեջ ծրագիր կա, այդ ծրագրով զանգելիս կամ սմս գրելիս իմ հեռախոսահամարի տեղակ մոսկովյան մի անկապ հեռախոսահամար է գրվում: Մոտավորապես մի այսպիսի տեքստ եմ հորինում, թե «Հարգելի այսինչ այսինչյան, Ռուսաստանի համայնքի կոորդինացիոն խորհրդի կողմից խնդրում ենք Ձեզ քվեարկել Ինգայի ու Անուշի օգտին»: :D Ու էդ սմսը ոչ միայն իրեն ճամփեցի, այլև մի երկու բավականին ունևոր հայերի, որոնց անձամբ ճանաչում ենք:
Ինչպես գիտենք, այդ տարին 10-րդ տեղում էինք:
Մի երկու շաբաթ հետո այնպես պատահեց, որ էդ ծանոթների հետ , ում որ քվեարկության կոչի սմսը ճամփել էի, հանդիպեցինք համերգի ժամանակ: Մեկ էլ խոսք բացվեց Եվրատեսիլի մասին: Մեկն , իբր իմիջիայլոց, ասում է. «Չգիտեմ համարս որտեղից էին ճարե, բայց Մոսկվայից էին ինձ խնդրե, որ քվեարկեմ, հինգ հատ ճամփել եմ»: Ամուսինս էլ, թե՝ «ինձ էլ էին Մոսկվայից սմս գրել, ես էլ եմ քվեարկե» : Մնացածները, որոնք Մոսկվայից սմս չէին ստացել, լսեցին ու մանթո մնացին: :bad
Այսքանը պատմեցի Երվանդին, ու ինքն ասաց.
Գիտես էդ վախտ ի՞նչ պիտի անեիր: Մի հատ էլ նույն համարից սմս գրեիր իրենց , թե «Լավ եք արել քվեարկել եք, բայց պարծենկոտությունը լավ բան չի...:nono » : :D

VisTolog
23.11.2010, 16:38
Մի քիչ առաջ մեկը դրածս նկարը տեսավ, ասումա.



http://img213.imageshack.us/img213/1008/funnypictures349.jpg

- Էս ի՞նչա
- Սրբիչ... Իսկ դու ի՞նչ էիր մտածում::think :D:D

Rammstein
24.11.2010, 23:46
Հեռուստացույցը միացրած է, Նաիրի Ինշուրընսի գովազդն է գնում, որտեղ մոտավորապես այսպիսի մի բան է ասվում «Ողջույն: Նկատենք որ ոչ մի գովազդ չի սկսվում ողջույնով, բայց ոչ մերը… եւ այլն եւ այլն… Ցտեսություն:»: Գովազդը վերջանում է, սկսցում է հաջորդը` Բիլայնի գովազդը, որը սկսվում է ձվից նոր դուրս եկած ճուտիկի «Ողջույն բոլորին, լսել եք նորությունը՞…» խոսքերով: :D:D:D

Բացել ա: :lol

Աթեիստ
24.11.2010, 23:50
Ինձ էլ բացում ա «Մանե» կոնյակի «ռեկլամը»:
Վերջանում է մոտավորապես սենց. «Տարբերեք Մանեն մնացած կեղծիքներից ու նմանակումներից»:

My World My Space
25.11.2010, 00:35
իսկ ինձ միշտ ուրիշ ռեկլամ ա բացել....:)

Ջազվե. ավանդական հայկական սուրճ Իտալիայից....

դե խորացեք, թե սրա մեջ քանի ճիշտ բառ կա.....:D

Նաիրուհի
25.11.2010, 20:59
Էսօր դասախոսս էր պատմում, որ իր բարեկամներից մեկը խորհրդային տարիներին ինչ-որ դիպվածով իմանում է, որ իր հորեղբոր աղջիկը, որին երբեք չի հանդիպել, Մարսելում է ապրում, ու որոշում է գնալ ծանոթանալու։ Էս մարդը լինում է մոտ 40 տարեկան, իսկ հորեղբոր աղջիկը՝ 64-65։ Մոտենում է իրեն դիմավորող կնոջը, որի միայն անունը գիտի, ու ասում.
-Տիկին Շաքե, ես Կարոն եմ։
-No, no, :nono ես երբեք ամուսնացած չեմ եղած։
-Կներեք, օրիորդ Շաքե...
-No, no, :nono ատանկ միամիտ ալ չեմ եղած... :D

Ռուֆուս
25.11.2010, 21:26
Էսօր դասախոսս էր պատմում, որ իր բարեկամներից մեկը խորհրդային տարիներին ինչ-որ դիպվածով իմանում է, որ իր հորեղբոր աղջիկը, որին երբեք չի հանդիպել, Մարսելում է ապրում, ու որոշում է գնալ ծանոթանալու։ Էս մարդը լինում է մոտ 40 տարեկան, իսկ հորեղբոր աղջիկը՝ 64-65։ Մոտենում է իրեն դիմավորող կնոջը, որի միայն անունը գիտի, ու ասում.
-Տիկին Շաքե, ես Կարոն եմ։
-No, no, :nono ես երբեք ամուսնացած չեմ եղած։
-Կներեք, օրիորդ Շաքե...
-No, no, :nono ատանկ միամիտ ալ չեմ եղած... :D

Էդ պատմությունը սովորաբար Ռոզի Արմենի վրով են պատմում :))

Նաիրուհի
25.11.2010, 21:52
Էդ պատմությունը սովորաբար Ռոզի Արմենի վրով են պատմում :))

Չգիտեմ, Ռուֆ ջան, Ռոզի Արմենի հետ կապված չեմ լսել, ինձ ինչ պատմել են, էն էլ գրել եմ։

VisTolog
26.11.2010, 17:19
Նոր մեկը զանգեց «թաղման բյուրո». հարցնումա
- Կատաֆալկա ունե՞ք

Պատասխան.
- Էվակուատո՞ր :D:D

Չնայած կատաֆալկեն էդքան էլ չի տարբերվում էվակուատորից, բայց դե…:))

My World My Space
26.11.2010, 17:54
Նոր մառշուտոկվ գալիս եմ, հետևի նստարանին 4 աղջիկ են նստած անկյունում էլ մի տղա: 5 հոգով չորս հոգու տեղում:
Էս աղջկերքը ջրիկացել են, խոսում-խնդում ուրախանում են, էս տղեն էլ քթի տալ խնդում ա, վերջը չդիմացավ մի բան էլ ինքն ասեց, խնդացին: Մի քիչ հետո տղեն ասում ա.
- Քուրիկ ջան ճամփա կտա՞ք իջնեմ
-Այ ախպեր իջնում ես ի՞նչ անես, հազիվ նստած ասում-խոսում-ուրախանում ենք.....:D

Էդ տղեն իջավ, էդ ջրիկ աղջիկը ասում ա.
- Աղջի էս հեռախոսս անընդհատ սղում մտնում ա հետևս:o, վախում եմ մի օր կորցնեմ.....:D:D:D

Նաիրուհի
27.11.2010, 01:01
Թիֆլիս գնալու ճանապարհին ավտոբուսի մեջ մեզ հա´ ջուր էին բաժանում, էնպես որ վերադառնալիս ամեն մեկս երևի մի 5-6 շիշ ջուր ունեինք։ Մի կին իր ջրի շշերը դրել էր թղթե տուփի մեջ, ու երբ ավտոբուսը կտրուկ արգելակեց, տուփը շրջվեց, ու շշերը գլորվեցին դեպի ավտոբուսի առաջամասը։ Էնտեղ մի տղա էր նստած, որն ամբողջ ճանապարհին մեզ լա՜վ զվարճացրել էր։ Երբ շշերը հասատ էս տղայի ոտքերի մոտ, սա շրջվեց ու ասաց.
-Տիկի´ն ...յան, Ձեր ջրերը գնացին... :o:D

Հ.գ. Հազա՜ր ներողություն... :oy :tomato

Smokie
29.11.2010, 14:14
Մի անգամ առաջին դասարանում (հենց առաջին օրերից էին) նստել էինք երաժշտության դասին: Դասատուն դեռ չէր եկել, դասարանն էլ առիթից օգտվելով աղմկում էր: Եկավ դպրոցի քարտուղարուհին, բարկացավ, գնաց: Որոշ ժամանակ անց էլի սկսվեց: Քարտուղարուհին երկրորդ անգամ եկավ, էլի բարկացավ, գնաց: Ընդամենը մի քանի վայրկյան անց մեր երաժշտության դասատուն, շատ հանգիստ ու դանդաղ քայլելով, ձեռքերը խաչած, ուրախ ու գոհ ժպիտով գալիս ա ու...
_Էս ի՞նչ խելոք եք նստած...
Մենք ծիծաղում ենք, իսկ դասատուն չէր հավատում տեսածին:
_Էս ի՞նչ խելոք եք նստել, հեչ չէի մտածի, որ տենց խելոք նստած ինձ կսպասեք:
Մենք մի լավ ծիծծաղում էինք:
Է՜հ... քարտուղարուհին հենց առաջին պահերից եկավ ու...:(
Բայց մեկ ա ծիծաղում էինք... նույնիսկ երբ դասատուն ջղայնացած գոռում էր:
:D:D:D

Shah
03.12.2010, 14:18
- գնամ ճաշեմ, էսօր ահավոր նախաճաշ եմ ունեցել... եթե ատամի մածուկը ընդհանրապես կարելի ա նախաճաշ համարել..

tikopx
05.12.2010, 23:31
հենց նոր խայտառակ եղանք ամբողջ աշխարհով:(
հենց նոր ДТВ ռուսական սպուտնիկային ալիքով ցույց տվեցին այս վիդեոն
http://www.youtube.com/watch?v=Gzx0qo1avBQ

:( այս հաղորդումով՝ http://tv.mail.ru/info.html?programm=23806695

BOBO
06.12.2010, 00:50
Режиссер: Максим Володин
Продюсер: Тигран Кеосаян, Андрей Праслов

Gayl
06.12.2010, 00:58
Լավն էր:D: Այ մարդ փոխանակ ուրախանանք ասում ենք խայտառակ եղանք, էշավորներն էլ են զարգանում, տեխնիկապես հագեցնում են իրենց տրանսպորտը, այ որ մի հատ էլ ռադիո լիներ ամեն ինչ տեղը կնկներ, մեկ էլ ռեմենը չէր խանգարի:D

Nare-M
07.12.2010, 20:42
Մի դեպք հորեղբորս կյանքից։:)
Բանակից հետո նա մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Ռուսերեն լավ չի իմանաում, բայց թե աշխատանք գտնում է՝ ինչ–որ ասֆայլտի գործարանում։ Մի երեկո ընկերոջ հետ գնում են դիսկոտեկա։ Ինքը գեղեցիկ երիտասարդ է եղել, այդ պատճառով աղջիկներին հմայելը դժվար չի եղել։ Իսկ այստեղ մի աղջիկն ինքն է հրավիրում պարելու։ Պարելու ընթացքում այդ աղջիկը հարցնում է հորեղբորս.
–Как тебя зовут?
Հորեղբայրս պատասխանում է.
–Асфальтный завод.
Հարցը չի հասկացել։ Մտածել է, թե հարցրել է - "Ո՞ւր ես աշխատում"։ :D:D

Նաիրուհի
10.12.2010, 02:39
Ժամանակին մեր ֆակուլտետում դասավանդել է Հրաչյա Ներսիսյանի որդին՝ Լևոն Ներսիսյանը: Մայրիկս պատմում է, որ նրա դասախոսությունները լսելու համար ուսանողներ էին հավաքվում բոլոր ֆակուլտետներից: Մի անգամ նա ոգեշնչված, կաթված տանելուց հետո դողացող աջ ձեռքն առաջ պարզած խոսում է կանացի գեղեցկության մասին՝ անելով նաև այսպիսի ձևակերպում.
-Կանացի կուրծքն այն չափսի պիտի լինի, որ կարողանաս տեղավորել ափիդ մեջ:
Պատի տակ կանգնած տղաներից մեկը բավական բարձրաձայն ասում է ընկերոջը.
-Ձեռքն այնպես է դողում, կարծես կանացի կուրծք լինի ափի մեջ...

Ժունդիայի
15.12.2010, 21:54
Երևանում մի հատ հարևանուհի ունեի, ու ինքը էն սուտի ռուսախոսներից ա՝ «սմյիետանա» «մացունա» կարգավիճակի: Իջել եմ խանութ, որ հաց առնեմ մեկ էլ սա եկավ ու վաճառողուհուն ասեց.
-Ազիզ ջյան խնրտյում եմ ինձ մեկ կիլագառամ սասյիսկի տվյեկ հա՞: Մեկ էլ վաճառողուհին մսի բաժնի սպասարկողին դիմեց.
-Տաթևիկ Գայանե ծյային մեկ կիլոգրամ նրբերշիկ կշռիր:
Մեկ էլ էս Գայանեն թե.
-Նյետ նյետ նի կակոյ նրբեռշիկ, տոլյկը սասյիսկի ջանա, տոլյկը սասյիսկի::D

Smokie
16.12.2010, 11:55
Չգիտեմ, որքանով կարող է այս փոքրիկ պատմությունը զվարճալի թվալ ձեզ, բայց իմ կարծիքով գոնե ժպիտ կառաջացնի ձեր դեմքին:

Մի անգամ առավոտ ժամին, ես երազիս մեջ լացում էի, հուզվել էի մի երգից::( Երբ արթնացա... աչքերս թաց էին::))

Էլիզե
18.12.2010, 21:23
Փոքր ժամանակ Սուսանիկին` եղբորս աղջկան, սովորեցնում էինք, որ "հա" չասի, ասի` "այո": Մի անգամ, մտա սենյակս` տեսնեմ պատերը մատիտներով նկարազարդված են:
Ասացի.
-Սուսի՛, ես դո՞ւ ես արել… :o
Նա էլ հպարտ տոնով՝
-Հա՛.... ըըը... հը՛-ը՜.... ԱՅՈ՛...
:)

VisTolog
19.12.2010, 22:40
Ակումբի Morg-ի համարն եմ գրում հեռախոսիս մեջ ու մտածում. «Բա որ ինչ-որ մեկը վերցնի հեռախոսս ու համարների մեջ տեսնի գրած Morg, ի՞նչ կմտածի»:D:D

Valentina
19.12.2010, 22:43
Ակումբի Morg-ի համարն եմ գրում հեռախոսիս մեջ ու մտածում. «Բա որ ինչ-որ մեկը վերցնի հեռախոսս ու համարների մեջ տեսնի գրած Morg, ի՞նչ կմտածի»:D:D

կմտածի որ Morg-ի համարնա :D

Կարապետ
25.12.2010, 12:49
Եսօր ուժեղ վազելով գնում էի մեկ էլ պատը փաթաթվավ ինձ:D
մինչև հիմա ցավումա:cry

Էլիզե
26.12.2010, 12:25
Եղբորս աղջիկը ինձ հարցնում է.
- Ասի՛, դու մրգերից ո՞րն ես ամենաշատը սիրում, ԿԱԼԲԱՍԸ՞:esim
:))

Tianshi
26.12.2010, 18:03
Ուրեմն հանգիստ պառկած եմ թախտի վրա, մեկ էլ հանկարծակիորեն ինչ որ բան սկսեց դիպչել այտիս, վեր թռա , , սենյակում մարդ չկար, ոչ էլ ճանճային սեզոն էր:D.... մեկ էլ պարզեցի, որ ցեռքս էր:o... դմբրել էր, չէի զգացել որ իմն էր:lol

Valentina
26.12.2010, 18:19
Ուրեմն հանգիստ պառկած եմ թախտի վրա, մեկ էլ հանկարծակիորեն ինչ որ բան սկսեց դիպչել այտիս, վեր թռա , , սենյակում մարդ չկար, ոչ էլ ճանճային սեզոն էր:D.... մեկ էլ պարզեցի, որ ցեռքս էր:o... դմբրել էր, չէի զգացել որ իմն էր:lol

տենց քանի անգամ եմ ինքս ինձնից վախեցել:D, մի անգամ սենյակի դուռը փակ էր, ես էլ միջանցքում էի, դռան ապակու վրա ինձ տեսա,/ միջանցքում էլ կիսամութ էր/ ինձ թվաց սենյակից ուրիշ մարդա գալիս , լավ վախեցել էի :D

Tianshi
26.12.2010, 18:22
տենց քանի անգամ եմ ինքս ինձնից վախեցել:D, մի անգամ սենյակի դուռը փակ էր, ես էլ միջանցքում էի, դռան ապակու վրա ինձ տեսա,/ միջանցքում էլ կիսամութ էր/ ինձ թվաց սենյակից ուրիշ մարդա գալիս , լավ վախեցել էի :D

լօօօօլ....Ան, ես քո օրն էլ եմ եղել, ;)լինում են չէ խանութներ ամբողջ պատը ձգվող հայլով, այ ես ոչ միայն ինքս ինձ չճանաճելով բարևել եմ նքս ինձ, այլ նաև փորձել եմ մտնել մեջը:D...

Freeman
26.12.2010, 21:23
Կներեք եթե որոշ բաներ ցենզուրայից դուրս թվան

Հիստոլոգիայի Ժամին աղջիկներից մեկը ձվարանն էր փորձում նկարեր ու ամեն անգամ մի բան սխալ էր անում, մեկ էլ ասեց
-էս ձվարանն էլ թթվել ա վրես:
................................
Հիստոլոգիայի լեկցիայի ժամանակ դասախոսն ուզում էր ասեր,որ եթե հիմա արական սեռական օրգանների լեկցիան չկարդա,մինչև հարցումը չի հասցնի,ասեց
-եթե տենց չանեմ ամորձիները կմնան օդի մեջ:
................................
Անատոմիայի դասի ժամանակ մեկը եկավ մեր լսարանից սեռական օրգանների պրեպարատները վերցնելու,դասախոսը (էդ դասախոսը վերջն ա)տեղը ցույց տվեց,էս տղեն էլ գնաց ամանով վերցրեց ու հարցրեց թե ուրիշ չունենք?,սրանք լավ չեն երևում,մեկ էլ դասախոսը որ չասեց
-Լավ չի երևում քոնը հան ցույց տուր
................................
Անատոմիայի դասին դասախոսն ասաց,որ տղամարդու շագանակագեղձը կարելի է շոշափել,եթե մատը մտցնենք հետույքից ու առաջ տանենք,մեկ էլ աղջիկներից մեկն ասեց
-ոնց թե?
...............................
տղեքից մեկը անատոմիայի դասն էր պատմում,մեկ էլ վերինշյալ դասախոսը հարցրեց թե ըմպանում ինչեր են բացվում ,էս տղեն միքիչ մտածեց,դասածոսն էլ յանի հուշումա
-Ductus ejaculatorius-ը: (հայերեն-սերմնացայտ ծորան)
էս տղեն էլ առանց հասկանալու հետևից կրկնեց,մեկն էլ ասեց
-նայած մարդու մոտ
................................
էս մեկին ներկա չեմ եղել
անցյալ տարի նուն անատոմիայի դասախոսը սեռական օրգաններն էր պատմում,մեկ էլ տղեքից մեկը անջատված նայում ա պատից կախված առնանդամի նկարին ու հարցնում ա
-Էս duodenum-ն ա (տասներկումատնյա աղիքը)
Դասախոսն էլ ասում ա
-Հա տատուդ duodenum-ն ա
........................
որ հիշեմ էլի կգրեմ

Արևհատիկ
26.12.2010, 21:27
Ակումբի Morg-ի համարն եմ գրում հեռախոսիս մեջ ու մտածում. «Բա որ ինչ-որ մեկը վերցնի հեռախոսս ու համարների մեջ տեսնի գրած Morg, ի՞նչ կմտածի»:D:D
Մի պատմություն էլ ես պատմեմ, բայց ակումբի Morg-ի հետ չի կապված:

Կապանում մորգի աշխատողը գործով եկել էր մեր հիմնարկ: Մեր աշխատողներից մեկը մի քիչ ջղայնացրեց: Էս մարդն էլ չդիմացավ ու ասեց.
-Դու հլը սպասի ձեռս ընկնես, տես քեզ ինչ եմ անելու :}:D

Lianik
28.12.2010, 01:53
Ժող, մի թարմ բան պատմեմ..
պապիս զանգում է իր ռուսաստանյան հարևաններին
_Յուր ջան, մի հատ կայֆի:D մեջ մտեք զանգեմ, ձեզ տենամ...կայֆի,էլի, կայֆի:D:D

հ.գ. դե, հասկացաք սկայպ ի նկատի ուներ ;)

helium
29.12.2010, 20:08
2 օր առաջ մտնում եմ խանութ, եվ քանի որ շատ էի շատպում, վազելով դուրս եմ գալիս՝ չնկատելով, որ թափանցիկ դուռը փակ է...հսկայական հարված եմ ստանում գլխիս ու ծնկիս, ընկնում եմ հետ՝ գետնին, ու ակամայից սկսում եմ ուժեղ լաց լինել...ահավորն այն էր, որ այդ պահին ցավ չէի զգում, բայց չէի կարողանում արցունքներս կանգնեցնել: Մոտենում է վախեցած վաճառողուհին. «Վա՜յ, ազիզ ջան, արի օգնեմ վեր կենաս, մի հատ թաց շոր հեսա կբերեմ դնես ճակատիդ...»: Ես էլ արցունքախառն ասում եմ. «Չէ՜, պետք չի, էս ուղղակի ուժեղ ծիծաղում եմ» :D

Kita
29.12.2010, 21:04
Ուրեմն էսօր կանգառում կանգնած խոսում եմ Հայկօի հետ հեռախոսով, մեկ էլ տեսա` ոնց Լիլը(Գալաթեա) գետնանցումից հելավ ու գալիս է իմ ուղությամբ:))
Եկավ կողքս կանգեց, ես բարձր-բարձր ասում եմ Հայկին.
-Վայ Լիլը, գալիս է, եկավ կողքս կանգնեց ու ինձ չի տեսնում:
0 Ռեակցիա:D:lol բայց ես կողքը էլի խոսում եմ էլի:D
Մեկ էլ մեկից նստեց ավտոբուս, չհասցրեցի բռնել, հազիվ կպա:D ու անջո-անջո գնաց:D
Բա:D

Արամ
30.12.2010, 02:59
Ժող բացելա...Մոռգ կարդացի հիշեցի...
Էս ընեկրջս կուրսեցին աշխատանք ա ման գալուց լինում, ես ընկերս էլ բա թե ծանոթ մարդ կա մոռգումա աշխատում, մեռել լվացողներ են պետք, ու հետո զանգումա ինձ ասումա ինչ ինչոցա, ու իմ համարը տալիսա ետ տղուն, ետի զանգումա
- Բարև ձեզ, կներեք ձեզ էր մահացած մարդու մարմնի լվացողներ պետք՞
կես ժամ դադարից հետո՝ հռհռալուց, - Այո, տղա ջան
- Կոնկրետ ինչ պետք ա անեմ՞
- Դե արագի մեջ կառշիռ ես անում անցնում մյուսին...
էլ չդիմացա.....

Jarre
30.12.2010, 15:40
Մի շատ մտերիմ ընկեր ունեմ՝ իսկական քյառթու հայ (Ռուֆուս դու կարող ա հիշես, մի օր միասին գարեջվում էինք ;) )։ Անունը դնենք Արմեն։

Ուրեմն մեր հիմնարկ ֆին և ռուս պատվիրակներ են գալիս ու քանի որ բոլոր տեղացիները ահավոր ծանրաբեռնված են լինում, խնդրում են, որ Արմենը տանի քաղաքի կենտրոնը ցույց տա, վերջում էլ մի տեղ տանի պատիվ տա ու տուն տանի էս հյուրերին։

Մինչև շարունակելը ասեմ, որ էս Արմենը բացի հայերենից մեկ էլ ռուսերեն գիտի էն էլ էս մակարդակի՝ «Նատաշա պռինիսի խլեբ, խլեբ սկանչալսյա» :D:D:D (սա իրական դեպք ա իր հետ պատահած)։

Հիմա էս Արմենը մինի էքսկուրսիան ավարտում պրծնում է ու էս հյուրերին տանում է «Կովկաս» պատիվ տալու։

Ներկայացնում է «Կովկաս» պանդոկը.
Տեսեք էս պատերը սենց քարքարոտ ու հնաոճ են, որ հնության տպավորություն տա, էլի՞։
Տեսեք էս դռները սենց հին ու հնաոճ են, որ ստեղծվի էն հին ժամանակների Կովկասի տպավորությունը։
Տեսեք էս աթոռները սեղանները նույնպես սենց հնաոճ են ու հին, որ էլի էն հի՜՜՜՜ն ժամանակների տպավորությունը ստեղծվի։
Մեկ էլ հագուստները կախելուց ասում է՝ «Դե էս կախիչներն էլ նույն սկզբունքով են պատրաստել։ Տեսեք, իսկ վրայի այս հին վերարկուն էլ կախել են, որ հնության շունչը զգաք»։
Մեկ էլ այդ տուրիստ կանանցից մեկը ամաչելով ասում է՝ «Армен, это же мое польто» :beee :D:D

Universe
31.12.2010, 18:40
Բուկվալնյա 5 րոպե առաջ ա էս եղել, տանը մարդիկ կան, իրանց հետ էլ 4-5 տարեկան երեխայա, եկել ասում էր Ձմեռպապիկը ինձ նվեր չի անում, ես էլ խմած եմ մի քիչ, դրի էշ էշ ասի. "Ազիզ ձմեռ պապիկ որ չկա բա որդից քեզ ինքը նվեր անի", էս երեխեն հիմա լացումա մի այլ տիպի, տնեցիքից նեղացելա, ասումա ինձ խաբել եք էսքան վախտ... հիմա չգիտեմ ոնց ձենը կտրեմ????

Արամ
31.12.2010, 20:27
Բուկվալնյա 5 րոպե առաջ ա էս եղել, տանը մարդիկ կան, իրանց հետ էլ 4-5 տարեկան երեխայա, եկել ասում էր Ձմեռպապիկը ինձ նվեր չի անում, ես էլ խմած եմ մի քիչ, դրի էշ էշ ասի. "Ազիզ ձմեռ պապիկ որ չկա բա որդից քեզ ինքը նվեր անի", էս երեխեն հիմա լացումա մի այլ տիպի, տնեցիքից նեղացելա, ասումա ինձ խաբել եք էսքան վախտ... հիմա չգիտեմ ոնց ձենը կտրեմ????
:D լօօլ ասա կատակ եի անում նոր տարվա կատակ էր

Universe
31.12.2010, 21:52
:D լօօլ ասա կատակ եի անում նոր տարվա կատակ էր
Հեսա մի կես ժամից i8a [a2r իսկական ձմեռ պապիկա գալու, կհավատա սենց թե նենց… Ասա ես բերանս փակ պահեմ, ավել-պակաս բան չխոսամ, էտ էլ պալիտ չլինի ձմեռ պապու մոտ... :D

Նորել սքայփով ընգերուհուս հետ էի խոսում, զոքանջս հո ՉԸՆԳԱՎ էկրանին աչքիս առաջ, էն կարգի, որ նոր տարվա սեղանի կեսը թափվավ գետնին, գնացել եմ խողքի սենյակ մի 5 րոպե խնդացել:D Էս նոր տարին բացելա մի այլ տիպի...:D

Թամարա
02.01.2011, 02:49
Մարշուտկայի մեջ էինք ինձանից 8 տարի փոքր քուրիկիս հետ,1-ին դասարանն էր էդ ժամանակ:Լռություն էր երկար ժամանակ մեկ էլ էս քուրս անսպասելի բարձր ձայնով ու լուրջ դեմքով,մեծավարի ասաց.
-Էդ պատուհանը փակեք մի հատ…
Սաղ շրջվեցին մեր կողմ,էս վարորդը հարցրեց՝խի՞.
Ասաց.
-Քամին խփում ա երեսիս ծիծաղս գալիս ա
Մարշուտկայի մեջ ուշքը վրան մարդ չէր մնացել:DՎարորդը ուղիղ 7 րոպե վարելը դադարեցրել ծիծաղում էր:D:D

Թամարա
02.01.2011, 03:41
Իրական…
Ֆինանսների ստուգարքի ժամանակ դասախոսը ուսանողին.
-Տղա ջան գոնե ասա ֆինանսները ի՞նչ է…
-Զաչոտ է պրն. Ս-յան

Moonwalker
05.01.2011, 19:11
Քիչ առաջ եկեղեցում, պատարագի ժամանակ, երբ քահանայի ավետիսից հետո բոլորը ողջագուրվում են՝ իրար հաղորդելով ուրախ լուրը, մի զվարճալի, բայց և ցավալի դեպք տեղի ունեցավ:
Կողքս 2 բառիս բուն իմաստով քյառթեր էին նստած (Qyartus Trepartis տարատեսակի): Ըստ ողջագուրման ուղղության սրանցից մեկին գրկեցի ու շշնջացի .«Քրիստոս մեր մեջ է»: Ինքն էլ շրջվեց կողքի քյառթին. «Ախպերս ասում են Քրիստոս մեր մեջ է»: Էս մեկն էլ առանց չափազանցնելու սենց՝:o հայացքով սկսեց կողքերը նայել: Մի հինգ վայրկյանից դարձավ ընկերոջը. «Ախպերս բա ինքը ո՞ր մեկն ա»::fool
Ոչ էն ա լացեի, ոչ էն ա խնդայի::crazy

Շինարար
05.01.2011, 20:09
սրանցից մեկին գրկեցի ու շշնջացի

Դա հատուկ ծիսական ա՞կտ է:8

Moonwalker
05.01.2011, 20:13
Դա հատուկ ծիսական ա՞կտ է:8

Ծիսական ակտ::D:D
Շին ջան, ոնց որ հոգևոր քույր-եղբարներիդ հետ կիսում ես ավետիսը էլի: Գրկելն էլ որն ա, էն մուսուլմանները որ բարևելիս 2 կողմի վրա այտերը մոտեցնում են (բայց շատ մոտիկ չէ), տենց մի բան էլի::pardon

Շինարար
05.01.2011, 20:15
Ծիսական ակտ::D:D
Շին ջան, ոնց որ հոգևոր քույր-եղբարներիդ հետ կիսում ես ավետիսը էլի: Գրկելն էլ որն ա, էն մուսուլմանները որ բարևելիս 2 կողմի վրա այտերը մոտեցնում են (բայց շատ մոտիկ չէ), տենց մի բան էլի::pardon
Շնորհակալություն, ամեն դեպքում, արժե նման դեպքերում ուշադիր լինել ու հակառակ սեռի ներկայացուցիչների կողքը կանգնել:8

Zangezur
06.01.2011, 01:29
Ս-յան
Ես կարամ կիսատ շարունակեմ ՍՈՒ-յան:)
Իսկ վոր կուրս ես՞՞ Էտ հումորը մեր մոտելա արել

Թամարա
08.01.2011, 22:13
Ես կարամ կիսատ շարունակեմ ՍՈՒ-յան:)
Իսկ վոր կուրս ես՞՞ Էտ հումորը մեր մոտելա արել

Ի դեպ նույն դասախոսի ժամն էր,մեեծ լսարանում նստած էինք, քիչ էինք եկել դասի,առաջին 3 շարքի նստարաններին տեղավորվել ենք,մեկ էլ մի տղա ներս մտավ ու դաանդաղ գնաց նստեց ամենավերջին նստարանին:Դասախոսը հարցրեց.
-Էդ ի՞նչի էդքան հետ գնացիր նստար...
Ասեց.
-ԷԷԷԷԷԷԷԷԷ պրն. Սուք-յան;)1000 դարդ ու ցավ ունեմ,թե՞ գիտեք մենակ դուք եք ուզում passat առնեք:)

Նաիրուհի
11.01.2011, 12:41
Երեկ քննությունից առաջ կուրսեցուս խնդրեցի, որ հարցերից մեկի մշակումը տա՝ կարդամ։ Տվեց։ Նախ զգացի, որ էս թղթերը հարցի ծավալի համեմատ ոնց որ մի քիչ շատ-շատ են։ Բան չասացի, սուսուփուս սկսեցի կարդալ։ Հիմա զգում եմ, որ մի բան էն չի. կեսից շատը Թուրքիայի 19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկիզբ քաղաքական կյանքն է, հրեաները, Մխիթարյանները, Ցարական Ռուսաստանը, էն դեպքում, որ հարցը գրականությանն էր վերաբերում։ :esim
Կարդում եմ ու մտածում, թե տեսնես էս ո՞ւմ ապուշ մշակումն է, ո՞ր գրքից է արել, էս ի՞նչ ձևի է մշակել։ Ու մեկ էլ հասնում եմ մի էսպիսի նախադասության. «Զոհրապին 6000 տարի պետք չէր թուրքական պառլամենտում պատգամավոր լինելը» :o :lol։ Էլ չդիմացա.
-Տա´թ, էս ո՞ւմ մշակումն է, ի՞նչ գրքից է մշակած։
-Գրքից չի, Սիփանը դասին Սրապի խոսածը ձայնագրել էր, էդ եմ գրառել...
:D:D:D

einnA
13.01.2011, 00:55
Ուրեմ ինչպես միշտ, էսօր էլ, աշխատանքային օրվա վերջում շտապ գործ բուսնեց, ու ես դժգոհ նստած էտ թուղթն եմ պատրաստում 13.01.2011-ի ամսաթվով, որ առավոտ շուտ պետք է փոստով ուղարկեն... վերջացրեցի ու պատուհանները փակելով հասնում եմ ակումբի բացված էջին ու տեսնում եմ, որ հանդիպումների թեմայում Արսենը գրառում է արել, կարդում եմ, հետո հավաքվում եմ ու դուրս գալիս:
Ճանապարհին սկսում եմ մրթմրթալ` ցուրտ է, մութ է, հոգնած եմ, տուն եմ ուզում ... ու գնում եմ... համարյա տեղ եմ հասնում ու մտքովս անցնում է, որ կարողա մարդ-մուրդ չլինի, մի հատ զանգեմ : Ու էստեղ Արսենի հանգիստ ձայնը պատասխանում է.

-... էսօր 12-ն է,հանդիպումը 13-ին է... վաղը կսպասենք...

Էլ ինչ սպասել? ես եկել եմ :))

միակ սփոփանքն եղավ էն, որ շուտ տուն հասա ;)
ժողովուրդ բա որ վաղը 14-ի ամսաթվով թուղթ պատրաստեմ :think

ՆանՍ
13.01.2011, 11:40
Մի օր հյուրասենյակում , մի 5-6 հոգով նստած ֆիլմ ենք դիտում, մեկել եղբայրս, ուրախ-զվարթ, աչքերը փայլատակելով, ներս մտավ.բա, թե`մի ռուս, կուկլա աղջիկ եմ կպցրել ադնակլասնիկով, հետը խոսում եմ:
Ու հիմա, 5 րոպեն մեկ գալիս , հարց է տալիս. էսինչ բառը ռուսերեն ոնց ա? էս նախադասությունը ոնց գրեմ, որ ավելի ճիշտ լինի...Տենց մեր ներվերը կերավ 2 ժամ, հետն էլ հարամ արեց էդ կինոն:Մեկել, ահագին ժամանակ անց , եկավ, տխուր նստեց: Ասեցինք`էդ ի?նչ եղավ քեզ, նոր լավ էիր:think Ասում ա`էդքան խոսացինք-խոսացինք, վերջում հոգնեցի ու էդ աղջկան գրեցի հայերեն.
-Բայց ինչ անասունն ես: Ինքն էլ գրեց` անասունը դու ես:D:D:D

paniaG
13.01.2011, 12:12
-Տղեդ ջրծաղիկ է՞ր:(
-Հա:)
-Բա խի՞ էր հիվանդացել:(
-Ճիշտն ասած ուզում էի հիվանդանար, քանի արձակուրդ էր դպրոցում, ես ել տանն էի, ասեցի թող հիմա հիվանդանա, էն էլ լավ էր ախպորս տղուց վարակվեց:))
:o Հույսով եմ իմ մաման էսքան չի ուրախացել իմ ջրծաղիկից:
Հ.Գ. Նենց որ ժող, ազատ ժամանակ եք ունենում, հիվանդություն ընտրեք, որով դեռ չեք հիվանդացել, վարակվեք դրանով, թող արանքից դուրս գա էլի...

Արամ
13.01.2011, 13:10
-Տղեդ ջրծաղիկ է՞ր:(
-Հա:)
-Բա խի՞ էր հիվանդացել:(
-Ճիշտն ասած ուզում էի հիվանդանար, քանի արձակուրդ էր դպրոցում, ես ել տանն էի, ասեցի թող հիմա հիվանդանա, էն էլ լավ էր ախպորս տղուց վարակվեց:))
:o Հույսով եմ իմ մաման էսքան չի ուրախացել իմ ջրծաղիկից:
Հ.Գ. Նենց որ ժող, ազատ ժամանակ եք ունենում, հիվանդություն ընտրեք, որով դեռ չեք հիվանդացել, վարակվեք դրանով, թող արանքից դուրս գա էլի...
Ինչքանով որ ես գիտեմ, Ջրծաղիկ ինչքան մեծ տարիքում են հիվանդանում, ավելի ծանր են տանում, սպիեր են մնում:

paniaG
13.01.2011, 13:16
Ինչքանով որ ես գիտեմ, Ջրծաղիկ ինչքան մեծ տարիքում են հիվանդանում, ավելի ծանր են տանում, սպիեր են մնում:

ճիշտ էս, բայց ինդիվիվուալա, ես մեծ տարիքում եմ հիվանդացել, թեթև եմ տարել ու հետքեր չեն մնացել:

Թամարա
14.01.2011, 03:17
Մի 3 տարի առաջվա դեպք է,մեր խումբ մի նոր տղա եկել,որը ռ-ին ղ էր ասում,խմբում նորաձև դարձավ ղ-ով խոսելը,թարսի պես անունն էլ Ռաֆո էր,բայց որ մտածված էր արտաբերում բառը նորմալ էր ստացվում,ասենք կարող է պատահական սխալ ասեր,ասեին կրկնի ինքը ճիշտը ասեր:Մի անգամ միասին դուրս եկանք մինչև կանգառ գնացինք ու ինձ ինչ-որ բան էր պատմում խոսքի մեջ ասաց շպռոտ ու լրիվ ճիշտ,բայց ես բառը կարգին չէի լսել էդ պահին,հարցրեցի՝ի՞նչ:
Ասաց.
-Լավ քո խաթր շպղոտ

paniaG
15.01.2011, 23:33
Նստեցի երթուղային,նենց տաաաք էր, տեղավորվեցի, գլուխս հենեցի հենակին ու մեկ էլ հենակը գնաց գլխիս տակից, նայում եմ ոչմի աթոռ հենակ չունի գլխի համար ու հասկացա, որ հետևինի նստողի ձեռքերն էին, գլուխս դրել եի նրա ձեռքերին, քաշեց գլուխս ընկավ:D

aerosmith
15.01.2011, 23:59
Մի 3 տարի առաջվա դեպք է,մեր խումբ մի նոր տղա եկել,որը ռ-ին ղ էր ասում,խմբում նորաձև դարձավ ղ-ով խոսելը,թարսի պես անունն էլ Ռաֆո էր,բայց որ մտածված էր արտաբերում բառը նորմալ էր ստացվում,ասենք կարող է պատահական սխալ ասեր,ասեին կրկնի ինքը ճիշտը ասեր:Մի անգամ միասին դուրս եկանք մինչև կանգառ գնացինք ու ինձ ինչ-որ բան էր պատմում խոսքի մեջ ասաց շպռոտ ու լրիվ ճիշտ,բայց ես բառը կարգին չէի լսել էդ պահին,հարցրեցի՝ի՞նչ:
Ասաց.
-Լավ քո խաթր շպղոտ

ընկերներիցս մեկնել ռ-ին ղ ասում, ու ես իրա ծնունդին միշտ առողջությունից հետո Ղենջ ՂովեՂ եմ ցանկանում ։

AMzone
16.01.2011, 02:34
Կինը հղիացել է պոռնո ֆիլմ դիտելուց հետո, ամուսինն էլ` հավատացել դրան
http://www.hraparak.am/wp-content/uploads/2010/12/986796107-e1293192614340-400x250.jpg

Սպիտակամորթ կինը երդվում է, որ իր սեւամորթ երեխան պոռնո ֆիլմի դիտման հետևանք է: Ամենահետաքրքիրն այն է, որ Ջենիֆեր Մակկոնլիի ամուսինը` սպիտակամորթ մի զինվորական, ով բեղմնավորման ժամանակ ծառայելիս է եղել Իրաքում, համոզված է, որ իր կինը ասում է ճաշմարտությունը: Այս մասին հայտնում է RIN.ru-ն: «Այսօր՝ բարձր տեխնոլոգիաների դարում, չկա ոչ մի անհնարին բան, – ասում է ամուսինը, – Սկզբում ես կասկածում էի, հետո նայեցի այդ կինոնկարը և համոզվեցի, որ այնտեղ կան սեւամորթ տղամարդիկ, որոնք կարող էին դառնալ իմ երեխայի հայրը»:

Ջենիֆերը ասել է լրագրողներին, որ ինքն այս ժանրի սիրահար չէ, սակայն գնացել է կինո «որ զգա 3D էֆեկտների ամբողջությունը»: Մեկ շաբաթ անց նա իրեն վատ է զգացել և գնել է հղիության թեստ, որը ցույց է տվել դրական արդյունք: «Իմ երեխան շատ նման է դերասաններից մեկին, մոտ ապագայում ես պատրաստվում էմ դիմել դատարան` ալիմենտ ստանալու պահանջով» – ասում է Ջենիֆերը:


http://www.hraparak.am/2010/12/24/kine-hxiacele-porno-film-diteluc-heto/

Ռուֆուս
16.01.2011, 02:42
Կինը հղիացել է պոռնո ֆիլմ դիտելուց հետո, ամուսինն էլ` հավատացել դրան

Ըհմ...
http://www.akumb.am/showthread.php/46548-%D5%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A4%D5%A5%D5%BD%D5%AB%D6%81-%D5%A4%D5%A5%D5%B6%D5%AB%D6%81?p=2149669&viewfull=1#post2149669

Gayl
16.01.2011, 02:43
Տեսնու՞մ եք արտասհամանում 3D ն այնքան է զարգացել, որ կարողանում է կանանց հղիացնել և կարծում եմ դա կդառնա շատ ընտանիքների փլուզման պատճառը, թե չէ մեր մոտ իբր 5D են բերել ազգովի ուրախացել ենք:
Իսկ ոնց կարանք իմանանք էտ կինը կոնկրետ, որ քաղաքում է ապրում և որ կինոսրահից է օգտվել, ինձ էլ վռազ մի քանի միլիոն փող ա պետք:

«Այսօր՝ բարձր տեխնոլոգիաների դարում, չկա ոչ մի անհնարին բան, – ասում է ամուսինը, – Սկզբում ես կասկածում էի, հետո նայեցի այդ կինոնկարը և համոզվեցի, որ այնտեղ կան սեւամորթ տղամարդիկ, որոնք կարող էին դառնալ իմ երեխայի հայրը»
Ժողովուրդ ջան դուք էլ ասում եք Հայաստանը հետամնաց, Եվրոպան սենց Եվրոպան ընենց, բա որ դրանք չլինեին էշի գինը միլիոն կլիներ:

Թամարա
16.01.2011, 04:03
ընկերներիցս մեկնել ռ-ին ղ ասում, ու ես իրա ծնունդին միշտ առողջությունից հետո Ղենջ ՂովեՂ եմ ցանկանում ։

Մեր երեխեքն էլ հենց իրան տեսնում էին ասում էին առավոտ վաղ սառը ջուր



Էս դեպքը էսօր է պատահել.տեսնելու բան էր…Կարճ յուպկա հագած մի բոյով աղջիկ քիմիայի դասատուի դեմքով կանգնած էր,մի ջահել պապա էլ երեխուն համոզում է,որ այգուց տանի տուն,էս երեխեն չի ուզում գնալ,լացում է,մեկ էլ հոր ձեռքից փախավ,վազելով եկավ,փաթաթվեց էս աղջկա մի ոտքին ու ամուր գրկել է ոտքը:DԷս հերը եկել ա թե՝ բա այ տղա գլուխդ ջարդելու եմ արի,էս երեխեն գոռում ա՝չէէէէէէէէէէէ ու էդ աղջկա մի ոտքը գրկած էս կողմ,էն կողմ է պտտվում:D

Հարդ
16.01.2011, 11:31
Էդքան էլ զվարճալի չի, բայց դեպք ա (բայց եթե ականատես լինեիք, զվարճալի էր):

Մի քանի օր առաջ ես ու Դատարկը մանումենտի դիմացի էն ծառերով փողոցով արագ արագ գնում ենք դեպի կասկադ: Դիմացներովս 2 աղջիկ էին գնում, մենք էլ համարյա հավասարվում ու անցնում էինք, ու հենց հավասարվեցինք էդ աղջիկներից մեկը ով կողքս հայտնվեց՝ ճակատագական գլուխը պտտեց (ստեղ դանդաղացրած կադր) դեպի ինձ ու մի հատ նենց ղժաց:D ...ղժալն էլ հերիք չի, հետ թռավ:
Ահագին վախեցել էր, ընկերուհին էլ էր վախեցել, որովհետև չիմացավ ինչ կատարվեց:
Ես էլ քայլերս շարունակելով շրջվեցի ծիծաղելով, բայց բարի ծիծաղելով, իբր բան չկա:
Բան չարի տենց վախեցավ, բա որ մի բան անեի ինչ կլներ...:D

Հիմա սրտիս դարդ ա մնացել. չլնի մտածել ա ուրախացել եմ, ծիծաղս չարերի շարքից էր...:think
2 գիշեր ա քնելուց առաջ մի 10 րոպե տապակվում եմ:

Արամ
16.01.2011, 13:10
Ընկերոջս հետ նստում եմ մեր վերելակը, մեր հետ մի հատ բիձա է նստում: (1 հարկում)
- Հոպար ջան որ հարկ եք բարձրանում?
- Տղեք ջան դուք, բարձրացեք ես 3-րդ հարկ եմ իջնում:

VisTolog
16.01.2011, 22:39
Առաջին դասարանում, որ պետքա առիթ հորինեի դասի կեսից տուն գնալու համար :D մի անգամ ասեցի դասղեկիս:

- Գլուխս ցավումա, պտտվումա, սիրտս էլ խառնումա, կլինի՞ գնամ տուն::D:D

Նաիրուհի
16.01.2011, 22:58
Ես դեռ առաջին դասարանից խրոնիկ ուշացող էի։ Մի անգամ դպրոց եմ հասնում երկրորդ դասի վերջերին, առանց դուռը թակելու մտնում դասարան ու ուղիղ գնում դեպի իմ նստարանը։ Այդ պահին ինձ կանգնեցնում է ուսուցչուհուս զայրացած ձայնը.
-Այս ինչպե՞ս ես մտնում դասարան։
-Հըբը ի՞նչ էնեի։
-Լիլիթ, հենց հիմա դուրս արի դասարանից, դուռը ծեծիր, մտիր, բարևիր, ներողություն խնդրիր ուշանալու համար և նստելու թույլտվություն խնդրիր։
-Հը՞... :o
Բայց քանի որ ուսուցչուհուս շատ էի սիրում, դուրս եկա, դուռը ծեծեցի, մտա, բարևեցի ու... բերանս ջուր առած կանգնել եմ։
-Լիլի´թ, ներողություն խնդրիր։
-...
-Լիլի´թ, քեզ հետ եմ խոսում։
-...
-Լիլի´թ, ինչո՞ւ ներողություն չես խնդրում :angry
-Ընկե´ր Հովհաննիսյան, հե՞շտ է ներողություն խնդրելը :( :cry2
Ուսուցչուհիս չգիտեր՝ ջղայնանա, թե ծիծաղի։ Բայց ասաց, որ մինչև ներողություն չխնդրեմ, չի թողնի նստելու։
-Դե ուրեմն դու պատին դարձի, կխնդրեմ...
Այ էստեղ Հովհաննիսյանս էլ չդիմացա՜վ... :D Ու ծիծաղելով դեմքը շրջեց դեպի պատը, ես քթիս տակ ներողություն խնդրեցի :sorry ու նստեցի...

aerosmith
16.01.2011, 23:33
ՈՒրեմն երկու օր առաջ, տենց երեկոյան ժամը 10-ի կողմներնա իջնում եմ դեպի հանրապետության հրապարակի մետրո Սախարովի հրապարակից. Տենց հասել եմ ՎեՏեԲե բանկի մոտակայքը, դիմացիցս մի աղջիկ ա հեռախոսով խոսալով գնում ու քանի որ իրանից մոտ 5 մետր հեռավորության վրա էի ու առանձնապես էլ եսիմ ինչ ձևով լուսավորված չէր փողոցը ինքը չէր նկատել, որ ետեվից մարդա գալիս, ու մեկ էլ են լսեմ որ ասումա ու կարելի է ասել ահագին բարձր …
-Աղջի կիսուրս ք*ք ա կերել, ոնց կարա չթողի՞՞՞
էդ պահին ես չդիմացա ու փրտկացի ինքը նկատեց , որ լսվեց իրա ասածը ու փոխանակ ցածր խոսա հլը մի հատ էլ թեքվեց ինձ թարս ձևեց,չափեց…
այ թդ ամուսինը հետը լիներ կարանար կիսուրին ք*ք կերցներ :D :D

Universe
17.01.2011, 01:14
Էս պատմությունը ասումեն թե իրականա: Հնարավոր է անեկդոտի տարբերակովել լսած լինեք:

Մի հատ 5-6 տարեկան տղա երեխա լիֆտով բարձրանումա, հետն էլ տարիքով մարդա քեֆը լավ: Էս բիձեն գնում գալիս կտցնումա խեղճ էրեխու գլխին, էս երեխեն էլ պտտվում ու ասումա "Մամա Ցունեմ, Պապա Ցունեմ": Բիձու մեղկը գալիսա, հուզվումա, հանումա գրպանի վերջին 500 դրամանոցն ու տալիս երեխային, ասելով որ իր համար մի բան գնի ուտի: Բիձեն բարձրանում հասնումա ընկերոջ տուն ու պատմում իր հետ լիֆտում պատահածը, էս ընկերն ասումա.
__Այ ցավտ տանեմմ, էտ էրեխեն հերել ունի մերել, պռոստը մի քիչ թլոշա, Ք-ի տեղը Ց- ա ասում::D:D:D

Թամարա
17.01.2011, 02:27
Աշտարակի ձոր էինք գնացել երեխեքով,մի սեվամորթ աղջկա հետ ծանոթացանք,կարելի է ասել հայերեն էլ էր խոսում,մեր տղաներից 1ը հարցրեց,թե ինչ ազգ է,ասաց.
-Որ ասեմ ռուս եմ կհավատաս

Zangezur
17.01.2011, 05:20
Ի դեպ նույն դասախոսի ժամն էր,մեեծ լսարանում նստած էինք, քիչ էինք եկել դասի,առաջին 3 շարքի նստարաններին տեղավորվել ենք,մեկ էլ մի տղա ներս մտավ ու դաանդաղ գնաց նստեց ամենավերջին նստարանին:Դասախոսը հարցրեց.
-Էդ ի՞նչի էդքան հետ գնացիր նստար...
Ասեց.
-ԷԷԷԷԷԷԷԷԷ պրն. Սուք-յան;)1000 դարդ ու ցավ ունեմ,թե՞ գիտեք մենակ դուք եք ուզում passat առնեք:)

passat-ը շուտվանիցա առել

Թամարա
17.01.2011, 06:59
passat-ը շուտվանիցա առել

Ես շուտվա բան էի պատմում:)

Ambrosine
18.01.2011, 05:59
Գիշերվա մեկին նախաճաշած մարդը` էս ժամին զբաղմունք չունենալու պատճառով, ձեզ հետ կկիսվի մի ծըծըղելի պատմությամբ... բայց շուտ եմ ասել` ֆակուլտետիս մասին վատ բան մտածել չկա :անգռը

Մեր ֆակուլտետի ղեկավարությունը մեր տարած բժշկի թղթերը կարելի է ասել` չէր ընդունում: Մինչև ուսանողականի բժիշկը չէր զանգում դեկանատ, որ թույլտվություն ստանար` ստորագրելու, չէր հաստատում: Դեռ ավելին` երկու-երեք օրվա ընթացքում պետք է թուղթը ներկայացնեինք, թե չէ բացակաները անհարգելի էլ մնալու էին: Մի օր էլ դեկանը հերթական անգամ կատաղած մտավ մեր լսարան ու ասեց, որ եթե մեզ մնա, մենք դիահերձարանից էլ թուղթ կբերենք: Ինչ խոսք, էդքան էլ սխալ կարծիք չի :pardon:

Ձելօ բիլօ, եթե հիշողությունս ֆեռումի երկվալենտ օքսիդով չի պատվել, երբ մենք առաջին կուրս էինք: Նախաքննական շրջան էր: Դասախոսները, ինչպես միշտ, խրախուսելով ծնելիության մակարդակի աճ ճճճճ, ասում էին, որ ամուսնացածներին ու հղիներին միանգամից հինգ կնշանակեն, իսկ դասախոսներից մեկն էլ իր գլխով անցածը պատմեց: Ուրեմն, մեր կուրսերից մեկում խոստացել է ավտոմատ նշանակել գերազանց գնահատական բոլոր այն աղջիկներին, ովքեր երեխայի սպասելիս կլինեն: Տղաներից մեկը հարցրել է, թե` ընկեր ...յան, բա տղաները ի՞նչ անեն, որ երեխա չեն ծննդաբերում, ի՞նչ անեն, որ գերազանցը ավտոմատ ստանան: Մեր դասախոսն էլ իբր կատակ ա արել, թե՝ դե եթե տղաներն էլ թուղթ ներկայացնեն, որ երեխայի են սպասում, իրենց էլ ավտոմատ կնշանակեմ: Էդ կատակը չաներ, էլի :)):

Գալիս ա քննության օրը: Այս տղան քննության է ներկայանում պոլիկլինիկայի գլխավոր բժշկի ստորագրությամբ ու կնիքով բժշկի թղթով, որտեղ ասվում է, որ ինքը 6 ամսեկան հղի է :D:D:D: Դասախոսս, անակնկալի եկած ու ստիպված, գերազանցը նշանակում է: Հաջորդ կիսամյակի քննությանը այս տղան ներկայանում է քննության էլի գլխավոր բժշկի ստորագրությամբ ու կնիքով բժշկի թղթով, որը հաստատում է, որ ինքը արդեն ծննդաբերել է և երեխայի խնամքով է զբաղված :lol: Դասախոսս այս անգամ չի նշանակում, թե` մենք էս մեկի շուրջ արդեն չէինք պայմանավորվել :D:D:D:

Թամարա
18.01.2011, 23:10
70ն անց մի դասախոս ունեինք,մի օր ասում է,որ ինքը տվյալ թեման կարդացել է,բայց չէր կարդացել,:esimասում էր՝ստում եք:Մեր աղջիկներից մեկը մոտեցավ ասաց.
-Պրն. Կ-յան,դուք չէիք ասում,որ ես միակ ուսանողն եմ,որ միշտ առաջն է նստում ու գրում է,էդ օրը ես դասի եմ եղել,բայց չեմ գրել,տեսեք,որ թելադրած լինեիք կգրեի,ինձ չգրելուց տեսել ե՞ք…
Էս դասախոսն էլ ասաց.
-Աղջիկ ջան,դու փորձում ես ինձ գրգռե՞լ…
Դե,արի քանդված լսարանին :D:D:D բացատրի,որ էս խեղճ պապին ջղայինանալուն գրգռվել է ասում…

ՆանՍ
19.01.2011, 10:04
Երեկ շանս`Lady-իս, տարել էի արածացնելու:D : Հասանք շենքի հետև, մեկ էլ առաջին հարկի իր ...Dent-ից , դուրս վազեց ատամնաբույժն ու, ինձ նայելով, ասաց.
-Ազիզ ջան, որ խնդրեմ, Ձեր շանը կասե?ք ստեղ չկեղտոտի:
Ես էլ ասացի`կասեմ::D
Ինքն էլ, իր հարցից շփոթված, սկսեց խնդմնդալ: Մեկ էլ էդ րոպեին 60 տարեկանին մոտ մի նախկին երիտասարդ մոտեցավ շանս, սիրալիր նայեց-նայեց ու թե.
-Վաաայ, ազիզ ջան, ինչ սիրուն ա շունդ, պատրուս արած ա? :o:D:D

paniaG
19.01.2011, 18:22
Երեկ քույրս լիկվիդ մնաց ,,Ինֆորմատիկա,, առարկայից, ասել էին պիտի Վորդ-2003ը սովորած լինեիր, ասելա մեր տանը 2007-նա, ասել են դրա համար հետո կգաս հանձնելու, պետական քննությաննելա 2003-ով լինելու, գտի պարապի.
Երբ տանը կարդում էր էդ դասգրքում գրած էր հետևյալը՝ «Գոյություն ունեն մինչև 40ԳԲ ծավալով կոշտ սկավառակատարեր»,:blin
Ասում եմ եմ.
-Հո չէ՞ս ասել, որ ես քեզ աել եմ, որ 2ՏԲ-անոց վինչեր կան, դուրս կթողեին ինստիտուտից:o
Զվարճալի չէր էս պատմությունը, ուղակի ,,Ողբալի պատմություններ,, թեմա չկա ակումբում.
Լավա չեն վառել քրոջս Ջորդանո Բրունոի նման:cry

Ռուֆուս
21.01.2011, 03:39
Վերջը ես էլ խայտառակվեցի: :))

Ականջակալները դրած կոմպով բարձր, գազան երաժշտություն եմ լսում, ինձանից գոհ-գոհ, գլուխս թափ տալով և այլն: Ախպերս հինգ րոպե դիմացավ, 10 րոպե դիմացավ, 20 րոպե դիմացավ, վերջը կատաղած.
- Գոնե նաուշնիկերդ կոմպին միացրու՛ :angry

:oy

Նաիրուհի
21.01.2011, 14:56
Մի դասախոս ունենք, որի առարկան կոչվում է «Հայ եկեղեցին ու սփյուռքահայ համայնքները», բայց ինքը դասին բացի եկեղեցուց ամեն ինչի մասին խոսում է… Մի օր 40 րոպե դռներից խոսեց… Ու էնքան էլ ոգևորված է խոսում, գոռալով, ձեռքերը թափահարելով... Սահակյանս աստվածաբանականի ուսանողներին մի դասի ժամանակ հարցնում է.
-Գիտե՞ք՝ մատյան գնդի մեջ բացի փղերից ինչ կենդանիներ են եղել:
-...:nea
-Մատյան գնդում եղել են նաև էգ ձիեր...
-:o… Ինչի՞ հենց էգ…
-Որովհետև որձ ձին միզելու համար կանգնում է, իսկ էգը վազում է ու միզում, վազում է ու միզում...

:lol:lol

Դեկադա
21.01.2011, 19:16
Լավ ես էլ գրեմ մանավանդ, որ խայտառակելու գործ կա, հետն էլ ակումբցու:;)
Ուրեմն ակումբում քանի օր էր չէի կարողանում նկար տեղադրեմ, բայց անկեղծ ասած սկզբում չէի էլ հասկանում թե բանն ինչում ա: Ու քանի որ վերջի անգամ նմանատիպ խնդիր ունեցած ժամանակ Ձայնալարն էր օգնել, որոշեցի հարցնեմ: Ի վերջո գիտակ ա, հետն էլ մոդեր, ոնց լինի մի բան կիմանա: Հարցրեցի: Պարզվեց, որ նկար տեղադրելու լիմիտը վերջացել ա: Դե ինքն էլ առաջարկեց սայթ, որտեղ կարամ նկարներ տեղադրեմ ու էնտեղից արդեն լինքը ակումբում տեղադրելով իմ ուզածը կստանամ: Ասեցի լինքը ուղարկի: Ձայնալարս էլ ուղարկեց: Բացեմ ինչ տեսնեմ: Ինտիմ, սեքս, ու էտ դեռ քիչ ա պոռնոգրաֆիկ նկարներ տեղադրելու սայթ ա ուղարկել: Հիմա ես մտածում եմ. տեսնես էս տղան ինչքա՞ն ա խմած, որ չի ջոկում ինչ ա ուղարկել: Բայց հիմա էլ չգիտեմ թե ոնց ասեմ էր թե ինչ ա ուղարկել: Վերջը քաջությունս հավաքեցի ու իմ կարծիքով շատ նրբանկատորեն հարցրեցի թե արդյո՞ք ճիշտ լինք ա ուղարկել: Ափսոս էտ պահին դեմքը չէի տեսնում: Բայց որ տղան խայտառակվեց էտ փաստ ա: :D

Արևհատիկ
21.01.2011, 19:30
Մի քանի օր առաջ դեղատանը հերթ եմ կանգնած: Ինձնից առաջ 2 տղա էին: Իրենք եկել էին մի մեծ ցուցակով: Հերթով կարդացին իրենց անհրաժեշտ դեղերը, վաճառողուհին սպասարկեց: Մեկ էլ տղաներից մեկը ասեց.

-Ինձ D-6 վիտամին տվեք:
-D-6 վիտամին չի լինում, ձեզ հավանաբար B-6 է անհրաժեշտ:unsure
Մտածեց-մտածեց, թե.
-Լավ սպասեք զանգեմ, հարցնեմ:
Հեռախոսը վերցրեց, որ զանգի, մեկ էլ ընկերը կողքից ասեց.
-Այ, տղա մեզ մի խայտառակի, D վիտամին չի լինում, մենակ B ա լինում:D

Ու էս հանճարեղ նախադասությունը կրկնեց մի քանի անգամ:D

Մի կերպ ծիծաղս զսպեցի, մինչև դուրս գամ դեղատնից:

My World My Space
22.01.2011, 23:07
էսօր գործի տեղը նստած, պարապությունից ծիլիվիզր եմ նայում, մեկ էլ դար 21-ով սկսեցին հորոսկոպը տալ, ասի տեսնեմ ի՞նչ են ասում.... ու.... "Կույսերը չպետք է տրվեն զգացմունքայնությանը....":o:D......

RADIOmanyachka
23.01.2011, 01:07
Ես անընդհատ ականջակալերով եմ լինում ու միշտ ՌԱԴԻՈ եմ լսում, անգամ դասերի ու քննությունների ժամանակ::ckck
Մի օր դասերս շատ շուտ ավարտվեցին, 1դաս արեցինք ու ժամը 10.30-ի կողմերը համալսարանից դուրս եկա, նստեցի երթուղային ու տուն եմ գալիս, դե բնականաբար ականջակալներս ականջներիս են ու ես այդ ժամանակ Արարատ ՖՄ-ով Առավոտյան Երևան հաղորդումն էի լսում: :ckck Հաղորդավարներից Հայկը այդ օրը շատ հումորներ արեց ու զվարջալի դեպքեր պատմեց, (իսկ ես ՌԱԴԻՈ-յով հաղորդում լսելիս ամբողջությամբ մտնում եմ հաղորդման մեջ) ես ել երթուղայինում նստած ոչ միայն ժպտում էի, այլ նաև ծիծաղում էի: Արդեն երթուղայինից իջնում եի, մեկ էլ հետևիս նստած աղջիկը, կամ կինը :think դանդաղ մեջքիս հարվածեց (թղթխկացրեց) ու մի այցեքարտ տվեց: Ասացի շնորհակալություն ու երթուղայինից իջա: Իջա, նայեցի այցեքարտին ու մինչև տուն հասնելս անդադար ու բարձր ծիծաղացել եմ: :D Պարզվում է այդ աղջիկը կարծել է թե ես հոգեկան լուրջ խնդիրներ ունեմ ու ինձ տվել է այցեքարտ, որտեղ գրված է՝
ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ ԻՆՔՆԱՃԱՆԱՃՈՒՄ
սթրեսների, վախի, անքնության և դեպրեսիայի հաղթահարում

Երվանդ
23.01.2011, 12:27
Ես անընդհատ ականջակալերով եմ լինում ու միշտ ՌԱԴԻՈ եմ լսում, անգամ դասերի ու քննությունների ժամանակ::ckck
Մի օր դասերս շատ շուտ ավարտվեցին, 1դաս արեցինք ու ժամը 10.30-ի կողմերը համալսարանից դուրս եկա, նստեցի երթուղային ու տուն եմ գալիս, դե բնականաբար ականջակալներս ականջներիս են ու ես այդ ժամանակ Արարատ ՖՄ-ով Առավոտյան Երևան հաղորդումն էի լսում: :ckck Հաղորդավարներից Հայկը այդ օրը շատ հումորներ արեց ու զվարջալի դեպքեր պատմեց, (իսկ ես ՌԱԴԻՈ-յով հաղորդում լսելիս ամբողջությամբ մտնում եմ հաղորդման մեջ) ես ել երթուղայինում նստած ոչ միայն ժպտում էի, այլ նաև ծիծաղում էի: Արդեն երթուղայինից իջնում եի, մեկ էլ հետևիս նստած աղջիկը, կամ կինը :think դանդաղ մեջքիս հարվածեց (թղթխկացրեց) ու մի այցեքարտ տվեց: Ասացի շնորհակալություն ու երթուղայինից իջա: Իջա, նայեցի այցեքարտին ու մինչև տուն հասնելս անդադար ու բարձր ծիծաղացել եմ: :D Պարզվում է այդ աղջիկը կարծել է թե ես հոգեկան լուրջ խնդիրներ ունեմ ու ինձ տվել է այցեքարտ, որտեղ գրված է՝
ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ ԻՆՔՆԱՃԱՆԱՃՈՒՄ
սթրեսների, վախի, անքնության և դեպրեսիայի հաղթահարում
Գնացի՞ք, օգնե՞ց, թե՞ դեռ շարունակում եք նույն ինտենսիվությամբ ռադիո լսել:))

Նաիրուհի
23.01.2011, 12:30
Գնացի՞ք, օգնե՞ց, թե՞ դեռ շարունակում եք նույն ինտենսիվությամբ ռադիո լսել:))

Երվանդ ջան, ես ասեմ, էլի… Բախտներս բերել է, ահագին հաղորդումներ փակվել են վերջերս, հիմա օրվա մեջ 25 ժամի տեղը 22-23 ժամ է ռադիո լսում... :hands

RADIOmanyachka
23.01.2011, 15:03
Գնացի՞ք, օգնե՞ց, թե՞ դեռ շարունակում եք նույն ինտենսիվությամբ ռադիո լսել:))
Ես ՌԱԴԻՈյից հրաժարվե՞մ

Երվանդ ջան, ես ասեմ, էլի… Բախտներս բերել է, ահագին հաղորդումներ փակվել են վերջերս, հիմա օրվա մեջ 25 ժամի տեղը 22-23 ժամ է ռադիո լսում... :hands
Լիլ ջան դու մոռացար նշես, որ հայկական ՌԱԴԻՈկայանների հաղորդումներ են պակվել, բաըց աշխարհում քան՜ի ՌԱԴԻՈկայաններ կան

Անտիգոնե
26.01.2011, 21:46
Մի ներկայացքում ունենք, որտեղ 5 րոպեի չափ հատված կա, որն ամբողջությամբ կառուցված է ակրոբատիկ բավականին բարդ շարժումների վրա: Այս հատվածը մեր դերասանները երկար ժամանակ չէին կարողանում յուրացնել: Եվ ահա օրերից մի օր փորձին ներկա էր նաև դերասաններից մեկի ընկերը` Դավիթը, որը մեզ մոտ աշխատելու ցանկություն էր հայտնել, բայց այդ ժամանակահատվածում դեռևս փորձաշրջանում էր գտնվում: Այդ օրն էլ մեր դերասանները դժվարանում էին շարժումները կատարելիս: Ռեժիսորն արդեն ցասման մեջ էր:diablo, և ուր որ է փորձը պիտի դադարեցներ, երբ հանկարծ նորեկը` Դավիթը, ցանկություն հայտնեց կատարելու այդ “տրյուկները” : Այն հարցին թե արդյոք կկարողանա, Դավիթն ինքնավստահությամբ դրականորեն շարժեց գլուխը և ավելացրեց, որ սա առաջին անգամը չէ և որ այսպիսի շարժումներ նա շատ անգամ է արել: Ռեժիսորը երկար տատանվելուց հետո :thinkթույլ տվեց Դավիթին փորձել: Շարժումը կատարելիս նախ անհրաժեշտ էր գրկել դերասաններից մեկին: Ուրեմն Դավիթը հաստատակամորեն մոտենում է ընկերոջը, թափով գրկում ու… կարմրում, կապտում, ոտքերը դողացնում, մի քանի քայլ կատարում դեպի ձախ, ապա դեպի աջ, որտեղ երկաթյա ոտքերով հին դպրոցական սեղան կար դրված, ընկերոջ գլուխը նախ խփում սեղանին, մի քանի քայլ հետ գնում, թափով գալիս ու խեղճ տղային ամենայն ուժգնությամբ շպրտում գետնին և ձեռքերը թափ տալով ասում.
-Մոտավորապես ստի մի պեն:))
Ապա գոհունակությամբ ժպտում ու նստում: Համոզվելուց հետո որ ընկերը լուրջ վնասվածք չի ստացել, համընդանուր ծիծաղ պոռթկաց: Ուղիղ կես ժամ չէինք կարողանում հանգստանալ::D:D:D
Դավիթն այնուամենայնիվ մեզ մոտ աշխատանքի ընդունվեց:

V!k
27.01.2011, 01:57
աաաաա,չգիտեմ լացեմ թե խնդամ:cry2:esim:D,ես մի քանի օր ա ես որ մոզիլայով եմ մտնում ակումբ, վիդեոները չէի կարողանում նայել,ես էլ մտածում էի ինտերնետից ա,նոր պատահական նայում եմ բլոկ գցածներս, դու մի ասի միամիտ ակումբի վիդեոներն էլ եմ բլոկ գցել:oy

VisTolog
28.01.2011, 20:11
Մի անգամ շտապ գումար էր պետք մանրել, ես էլ առանց նայելու թե ինչ խանութա, հերթով մտնում էի:D
Հերթականը մտա: Մի հոգի աղջիկ էր նստած, ժպիտով ընդունեց: Մեկ էլ վերջապես նայեցի կողքերս և ի՞նչ տեսնեմ:)) լի՜քը կանացի ներքնազգեստ ու «լիֆ»…:D Էդ աղջիկը ծիծաղը պահելով ասեց, որ մանր չունի, ես էլ մի կերպ ծիծաղս պահելով դուրս եկա: :))

Կաթիլ
28.01.2011, 20:36
Մի անգամ շտապ գումար էր պետք մանրել, ես էլ առանց նայելու թե ինչ խանութա, հերթով մտնում էի:D
Հերթականը մտա: Մի հոգի աղջիկ էր նստած, ժպիտով ընդունեց: Մեկ էլ վերջապես նայեցի կողքերս և ի՞նչ տեսնեմ:)) լի՜քը կանացի ներքնազգեստ ու «լիֆ»…:D Էդ աղջիկը ծիծաղը պահելով ասեց, որ մանր չունի, ես էլ մի կերպ ծիծաղս պահելով դուրս եկա: :))

:D
Մի օր այ հենց կանացի ներքնաշորերի խանութում, ընկերուհուս հետ, մեր մյուս ընկերուհու համար նվեր ենք ընտրում, մեկ էլ մի երիտասարդ շատ մտազբաղ, գլուխը կախ մտավ խանութ, ուզում էր բարևեր, կիսատ մնաց բարևը, նայեց աջ, նայեց ձախ, նայեց դիմացը կանգնած գույնզգույն ու խայտաբղետ կրծկալների բազմազանությանն ու ասեց.
- Վայ քու արա՞ :o
ու՝ վզզզ, դուրս թռավ խանութից:
Մոռացանք, որ նվեր էինք ընտրում :D

Հայկօ
28.01.2011, 22:13
Հա բայց գեղեցիկ ներքնազգեստը շատ լավ նվեր կարող ա լինել :8: Վզզզ դուրս թռնելու պահը չեմ հասկանում :):

Կաթիլ
28.01.2011, 23:28
Հա բայց գեղեցիկ ներքնազգեստը շատ լավ նվեր կարող ա լինել :8: Վզզզ դուրս թռնելու պահը չեմ հասկանում :):

Հայկ ջան, ուղղակի էդ երիտասարդը սխալմամբ էր մտել խանութ… հանկարծ ուշքի եկավ ու հայտնաբերեց թե որտեղա, շփոթվեց ու … ստեղ արդեն էն քո չհասկացած պահը :))

Magic-Mushroom
30.01.2011, 19:09
Ամաչում էի ասեմ՝որ ես կլիպի մեջի տղան եմ ու արդյունքում ինչ ստացվեց:lol:lol:lol
04.04.2010 23:30

Ժող ջան ինզ շտապ Սյուզի Մելիքյանի Im blessd երգն ու տեսահոլովակն է պետք,շատ եմ խնդրհում օքնեք,իմ քույրը շատա հավանել տեսահոլովակի մեջի տղային:love
30,01,2011 18:50

Լավ բացեմ գաղտնիկը՝այս կլիպի տղեն ես եմ:):D:oy

http://www.youtube.com/watch?v=uh51KoPOxB4

Հայկօ
30.01.2011, 19:16
Ամաչում էի ասեմ՝որ ես կլիպի մեջի տղան եմ ու արդյունքում ինչ ստացվեց:lol:lol:lol
04.04.2010 23:30

30,01,2011 18:50


Աաաա՜, բռնվա՜ր :D: Մեջիքի էվոլյուցիան :)):

Թամարա
31.01.2011, 05:50
Ամաչում էի ասեմ՝որ ես կլիպի մեջի տղան եմ ու արդյունքում ինչ ստացվեց:lol:lol:lol
04.04.2010 23:30

30,01,2011 18:50
Եվ հիմա օգնելու ե՞ք;)

einnA
31.01.2011, 10:53
Կիսամութ դուրս է, ու երեք ընկերուհիներ մի թեթև տրամադրությունները բարձր քայլում են շատ մարդաշատ փողոցով: Էն մեկը մի քիչ զուսպ է, մյուս երկուսը իրար գրկած երգ են պրպտում, որ երգեն ու հիշեցին.

- Սիրում եմ քեզ :sulel, - նայում է գրկած թռչնակին:
Ու թռչնակը ետ չմնալու համար.
- Սիրում եմ քեզ :sulel

Դիմացից եկող մի 40-ին մոտ կին մոտեցավ, կանգնեց, նայեց մեկ մյուսին, մեկ էն մյուսին ու դիմեղ երրորդ չեզոքին.
- Ամոթ է, աղջիկ եք, զսպեք Ձեզ:

Ու արդեն երեքով ծիծաղի պոռթկում:))

Հ.Գ. Երևի մեջներից մենակ էտ չեզոքն էր մտածեց ի վիճակի է ասածները հասկանալու:pardon

Թամարա
02.02.2011, 04:17
3 տարի առաջ տրամաբանության դասախոսը մի հարց տվեց,միամիտ ճիշտ պատասխանեցի:oyԴասախոսը հանկարծակի մոտեցավ,ասաց.
-Թույլ տվեք համբուրել ձեր ճակատը:D:D:D…
Երեխեքը ահագին ուրախացան մեղմ ասած ու տենց այդ տարի ես նրան 2 անգամ էլ արժանացրի ճակատս համբուրելու պատվին,ի դեպ,ուրիշ էլ ոչ մեկինը չի համբուրել;)
Էս վերջերս էլ մի դեպք էլ եղավ էդ թեմայով,ուրեմն բացակաների հետ կապված 2 հոգի խնդիրներ ունեն,1-ի փոխարեն մյուսին էին նշանակել,դրա համար մեծ աղմուկ էր լսարանում,մի խոսքով սաղ խառն էին,ես էլ ասում էի,որ եթե տիկին Սաֆարյանն ա սխալ նշանակել,իրենն էլ կանչենք ու փոխանակ ասեմ՝գնամ տիկին Սաֆարյանին կանչե՞մ,ասացի՝գնամ տիկին Սաֆարյանին պաչեմ:kiss
Դասախոսը լուրջ դեմքով նայեց,ասաց.
-Այ աղջիկ ջան,ստեղ կռիվ ա գնում դու....ի՞նչ ասեմ,որ մտքովդ անցել ա,գնա պաչի արի...:esim
Երեխեքը սկսեցին ամեն մեկը մի տափակ հումոր անել:Մի տղա ասաց.
-Էդ էլ տրամաբանության դասախոսից ա սովորել:
Ախր էդ Սաֆարյանին տանել չէի կարողանում թարսի պես ու մենակ ես չէ:Սաղ ասում էին՝մա՞րդ ես գտել պաչելու կամ զգույշ կլինես…:DՄի խոսքով Սաֆարյանը մի քիչ հետո եկավ,էս դասախոսը առանց ինձ մատնելու կատակով ասաց.
-Ո՞վ էր ուզում Սաֆարյանին պաչեր…
Ոչ մեկ ձայն չհանեց:Սաֆարյանն էլ ասաց.
-Չհասկացա,էս ոչ մեկ չի՞ ուզում:
Մի տղա էլ ասաց.
-Հետո կպաչենք:D:D:D

HardRock
02.02.2011, 13:43
Չգիտեմ ինչքանով է զվարճալի այս իմ պատմությունը բայց պատմեմ: Աշխատանքի վայրում բոլորը գիտեն որ ես ռոք երաժշտության մեծ սիրահար եմ ու տանել չեմ կորողանում Մայքլ Ջեքսոնին: Դե ես աշծատում եմ համակարգչի վրա ու համարյա միշտ ականջակալները ականջիս ռոք եմ լսում: Պատմություն եղելա Ջեքսոնի մահանալուց հետո: Էդ պահին, հիշում եք շատերը, անգամ այն մարդիկ որ առանձնապես իրան չեն լսում սկսեցին հետաքրքրվել ու լսել երգերը: Չէ, ասեմ, ես էն վախտել չէի լսում, պարզապես պայմանավորվեցի ընկերներիցս մեկի հետ, որ ինքը 1 մետր հեռավորության վրա կանգնած ինձ ինչ-որ բան կհարցնի ինձ, երբ ականջակալները ականջիս կլինի, դե ես իբր չեմ լսում ու ինքն էլ մոտենում ա ու ականջակալների շնուրը հանումա դինամիկների վրաից ու ասում, - «հլը տեսնենք Էս HardRock ինչա լսում», ու տեղ պարզվումա Մայքլ Ջեքսոն եմ լսում: Դուք տեսնեիք կոլեգաներիս դեմքի արտահայտությունները ու ռեպլիկները: Մի պահ քար լռություն հետո, աաաաաաաաաա HardRock-ին էլ կոտրեցին: :)

h_jak
02.02.2011, 14:16
Երևի ձեզ զվարճալի կթվա, չնայած իմ համար ցավալի փաստ է. Այսօր առավոտյան սովորականի նման տնից դուրս եկա, և գնալով դեպի մեքենան փորձեցի բանալին մտցնել բանալու անցքը, նախ սկզբում չմտավ, զոռով մտցրեցի , հետո չէր պտտվում, փորձեցի հանել հիմա էլ դուրս չի գալիս. Աշխատանքից չուշանալու համար թողեցի բանալին անցքի մեջ և տաքսիով եկա աշխատանքի.

Ֆոտոն
02.02.2011, 14:27
Երևի ձեզ զվարճալի կթվա, չնայած իմ համար ցավալի փաստ է. Այսօր առավոտյան սովորականի նման տնից դուրս եկա, և գնալով դեպի մեքենան փորձեցի բանալին մտցնել բանալու անցքը, նախ սկզբում չմտավ, զոռով մտցրեցի , հետո չէր պտտվում, փորձեցի հանել հիմա էլ դուրս չի գալիս. Աշխատանքից չուշանալու համար թողեցի բանալին անցքի մեջ և տաքսիով եկա աշխատանքի.
Համոզված ե՞ս, որ հենց քո մեքենայի դուռն ես փորձել բացել: :think

V!k
02.02.2011, 14:30
Երևի ձեզ զվարճալի կթվա, չնայած իմ համար ցավալի փաստ է. Այսօր առավոտյան սովորականի նման տնից դուրս եկա, և գնալով դեպի մեքենան փորձեցի բանալին մտցնել բանալու անցքը, նախ սկզբում չմտավ, զոռով մտցրեցի , հետո չէր պտտվում, փորձեցի հանել հիմա էլ դուրս չի գալիս. Աշխատանքից չուշանալու համար թողեցի բանալին անցքի մեջ և տաքսիով եկա աշխատանքի.


Համոզված ե՞ս, որ հենց քո մեքենայի դուռն ես փորձել բացել: :think
:Dկարդում էի, ու մտածում "հեսա հաստատ վերջում պարզվելու ա, որ իր մեքենան չի եղել;)", բայց չկարդալով դա, հիասթափվեցի գրած պատմությունից:beee

h_jak
02.02.2011, 14:47
Հաստատ իմ մեքենան էր, չնայած տենց դեպքեր եղելա որ ուրշի մեքենայի դուռն եմ բացել, ու ասեմ դզեզ բացվելա, նույնիսկ նստել եմ, սակայն մի սովորություն ունեմ, հենց նստում եմ մեքենա միանգամից մագնիտոֆոնը միացնում եմ, մի օր տենց ուրիշի մեքենայի դուռը բացեցի «Ի դեպ առանց դժվարության», նստեցի ու միայն մագնիտոֆոնը միացնելուց նկատեցի որ մագնիտոֆոնը իմը չի. Ժողովուրդ բայց ինչքան հիշում եմ այս դեպքը ես ստեղ մի տեղ գրել եմ

Թամարա
03.02.2011, 02:03
Չգիտեմ ինչքանով է զվարճալի այս իմ պատմությունը բայց պատմեմ: Աշխատանքի վայրում բոլորը գիտեն որ ես ռոք երաժշտության մեծ սիրահար եմ ու տանել չեմ կորողանում Մայքլ Ջեքսոնին: Դե ես աշծատում եմ համակարգչի վրա ու համարյա միշտ ականջակալները ականջիս ռոք եմ լսում: Պատմություն եղելա Ջեքսոնի մահանալուց հետո: Էդ պահին, հիշում եք շատերը, անգամ այն մարդիկ որ առանձնապես իրան չեն լսում սկսեցին հետաքրքրվել ու լսել երգերը: Չէ, ասեմ, ես էն վախտել չէի լսում, պարզապես պայմանավորվեցի ընկերներիցս մեկի հետ, որ ինքը 1 մետր հեռավորության վրա կանգնած ինձ ինչ-որ բան կհարցնի ինձ, երբ ականջակալները ականջիս կլինի, դե ես իբր չեմ լսում ու ինքն էլ մոտենում ա ու ականջակալների շնուրը հանումա դինամիկների վրաից ու ասում, - «հլը տեսնենք Էս HardRock ինչա լսում», ու տեղ պարզվումա Մայքլ Ջեքսոն եմ լսում: Դուք տեսնեիք կոլեգաներիս դեմքի արտահայտությունները ու ռեպլիկները: Մի պահ քար լռություն հետո, աաաաաաաաաա HardRock-ին էլ կոտրեցին: :)

Վերջերս մեկը ինչ-որ հումորային մոնտաժի համար ռաբիզ երգեր էր ուզել ինձանից,գիշերը մի 15 հատ քաշեցի,ցերեկը դասից եկա,ախպերս կանչեց,ասեց.
-Երեկ խմա՞ծ ես եկել տուն:D:D:D

Արևածագ
03.02.2011, 09:41
Հաստատ իմ մեքենան էր, չնայած տենց դեպքեր եղելա որ ուրշի մեքենայի դուռն եմ բացել, ու ասեմ դզեզ բացվելա, նույնիսկ նստել եմ, սակայն մի սովորություն ունեմ, հենց նստում եմ մեքենա միանգամից մագնիտոֆոնը միացնում եմ, մի օր տենց ուրիշի մեքենայի դուռը բացեցի «Ի դեպ առանց դժվարության», նստեցի ու միայն մագնիտոֆոնը միացնելուց նկատեցի որ մագնիտոֆոնը իմը չի. Ժողովուրդ բայց ինչքան հիշում եմ այս դեպքը ես ստեղ մի տեղ գրել եմ

Ես այդպես ուրիշի տան դուռն եմ բացել... :))
2007- ին Հայաստանում էի, որոշեցի աղջկաս հետ մի տաս օրով Երևանում ապրել: Մոտիկ բարեկամներս ազատ բնակարան ունեին, բանալիներն ինձ տվեցին, հասցեն էլ հետը, որ ես գնամ, գտնեմ: Թաղամասն ու շենքը գտնելը ոչ մի խնդիր չառաջացրին, տաքսու վարորդը հեշտ ու հանգիստ հասցրեց պահանջված տեղը: Բայց ա'յ մուտքերի վրա ոչ մի համար չկար: Ինձ պետք էր երկրորդ մուտք, երրորդ հարկ, ձախ կողմի դուռ: Իմ արևին ճիշտ ընտրություն անելով, բարձրացանք երրորդ հարկ ու թեկուզ մի քիչ դժվար, բայց բացեցի բնակարանի դուռը: Ու ի՞նչ... դիմացս կանգնած է միջահասակ տարիքի մի կին այսպիսի :o հայացքով, ու անսպասելիությունից այնպես է կարկամել, որ ո'չ մի բառ չի կարողանում ասել: Ես էլ ապշեցի: Հարցնում եմ.

-Տիկին այստե՞ղ եք ապրում:
- Բա որտե՞ղ ապրեմ...
-Իսկ սա ո՞ր մուտքն է :
-5 -րդ...
Հիմա մի կորցրել եմ ինձ, արդարանում եմ, որ ես գող չեմ, երեխայի հետ հաստա'տ գողության չէի գնա՝ ծանր պայուսակներն էլ ձեռքներիցս կախ...
Կինն սկսեց ծիծաղել, հետո էլ՝
-Որ մեր տան դուռը բացել եք, եկեք ձեզ սուրճ հյուրասիրեմ:

Հրաժարվեցի... Ի՞նչ սուրճ, ի՞նչ մեկել... Լավ էր, որ միլիցիա չէր կանչել: Էժան պրծանք: :))

h_jak
03.02.2011, 09:52
Ես այդպես ուրիշի տան դուռն եմ բացել... :))
2007- ին Հայաստանում էի, որոշեցի աղջկաս հետ մի տաս օրով Երևանում ապրել: Մոտիկ բարեկամներս ազատ բնակարան ունեին, բանալիներն ինձ տվեցին, հասցեն էլ հետը, որ ես գնամ, գտնեմ: Թաղամասն ու շենքը գտնելը ոչ մի խնդիր չառաջացրին, տաքսու վարորդը հեշտ ու հանգիստ հասցրեց պահանջված տեղը: Բայց ա'յ մուտքերի վրա ոչ մի համար չկար: Ինձ պետք էր երկրորդ մուտք, երրորդ հարկ, ձախ կողմի դուռ: Իմ արևին ճիշտ ընտրություն անելով, բարձրացանք երրորդ հարկ ու թեկուզ մի քիչ դժվար, բայց բացեցի բնակարանի դուռը: Ու ի՞նչ... դիմացս կանգնած է միջահասակ տարիքի մի կին այսպիսի :o հայացքով, ու անսպասելիությունից այնպես է կարկամել, որ ո'չ մի բառ չի կարողանում ասել: Ես էլ ապշեցի: Հարցնում եմ.

-Տիկին այստե՞ղ եք ապրում:
- Բա որտե՞ղ ապրեմ...
-Իսկ սա ո՞ր մուտքն է :
-5 -րդ...
Հիմա մի կորցրել եմ ինձ, արդարանում եմ, որ ես գող չեմ, երեխայի հետ հաստա'տ գողության չէի գնա՝ ծանր պայուսակներն էլ ձեռքներիցս կախ...
Կինն սկսեց ծիծաղել, հետո էլ՝
-Որ մեր տան դուռը բացել եք, եկեք ձեզ սուրճ հյուրասիրեմ:

Հրաժարվեցի... Ի՞նչ սուրճ, ի՞նչ մեկել... Լավ էր, որ միլիցիա չէր կանչել: Էժան պրծանք: :))

Դե տան դուռը բացելը, երեխայի հետ ավելի ապահովա, քան թե դրսում մեքենայի դուռը բացելը և նստելը. լավ ենք պրծել թեչե հիմա նույն կամեռում նստած իրար հետ բլոտ էինք խաղալու. :D

Արևածագ
03.02.2011, 10:49
Դե տան դուռը բացելը, երեխայի հետ ավելի ապահովա, քան թե դրսում մեքենայի դուռը բացելը և նստելը. լավ ենք պրծել թեչե հիմա նույն կամեռում նստած իրար հետ բլոտ էինք խաղալու. :D

h_jak, քո հետ բլոտ խաղալուն դեմ չեմ, բայց վախենամ՝ ինձ ու քեզ նույն կամեռան չնստեցնեին... :))

h_jak
03.02.2011, 12:04
h_jak, քո հետ բլոտ խաղալուն դեմ չեմ, բայց վախենամ՝ ինձ ու քեզ նույն կամեռան չնստեցնեին... :))

Հա դժվար երկու պրոֆեսիոնալ կողպեք բացողների մի կամեռում ստցնեն :D

ՆանՍ
03.02.2011, 13:30
Երևի ձեզ զվարճալի կթվա, չնայած իմ համար ցավալի փաստ է. Այսօր առավոտյան սովորականի նման տնից դուրս եկա, և գնալով դեպի մեքենան փորձեցի բանալին մտցնել բանալու անցքը, նախ սկզբում չմտավ, զոռով մտցրեցի , հետո չէր պտտվում, փորձեցի հանել հիմա էլ դուրս չի գալիս. Աշխատանքից չուշանալու համար թողեցի բանալին անցքի մեջ և տաքսիով եկա աշխատանքի.
Այսօր առավոտյան, մեր աշխատողներից մեկն էլ, գործի գալուց, մի կերպ մեքենայի դուռը բացել, նստել էր, բայց էլ չէր կարողացել դուռը փակել ու տենց դուռը բռնած ամբողջ ճանապարհը քշել-եկել էր:o:D:D

h_jak
03.02.2011, 13:37
Այսօր առավոտյան, մեր աշխատողներից մեկն էլ, գործի գալուց, մի կերպ մեքենայի դուռը բացել, նստել էր, բայց էլ չէր կարողացել դուռը փակել ու տենց դուռը բռնած ամբողջ ճանապարհը քշել-եկել էր:o:D:D
Ուրա իմ դուռն էլ թող բացվեր ու չփակվեր.

Հա ի դեպ այն պատմության շարունակություն, այսօր մի կերպ բացեցի դուռս, մեքենան գործի գցեցի ու գնացի մօտակա կանգառից գործընկերոջս վերցնելու, պարզվեց, որ հիմա էլ կողքիս դուռը չի բացվում, ստիպված իմ դռնով մագլցեց հարևան նստարան որ գանք գործի.

Թամարա
04.02.2011, 02:29
Այսօր առավոտյան, մեր աշխատողներից մեկն էլ, գործի գալուց, մի կերպ մեքենայի դուռը բացել, նստել էր, բայց էլ չէր կարողացել դուռը փակել ու տենց դուռը բռնած ամբողջ ճանապարհը քշել-եկել էր:o:D:D

Առավոտ շուտ դրսում կանգնել ենք մի 10 հոգով մարդու ենք սպասում,քեֆի պիտի գնայինք,մեկ էլ տեսնենք հոպարս հեռվից գալիս ա մեքենայով,ֆառերն էլ միացրած:Գիտեինք կատակ ա անում,մենք էլ ձեռ էինք առնում,մեկ էլ ջղայինացած իջավ,հորս ասում ա՝ինչ անեմ,տեղ պիտի գնամ,միացել չի անջատվում:DՀերս էլ ասեց.
-Պահի գիշերը կքշես

Էլիզե
05.02.2011, 19:20
Սուսանիկը համակարգչով խաղ է խաղում և քննադատում է տվյալ նվաստ խաղը. :))
-Էս ի՛նչ խաղ ա.... էս ի՛նչ ձեն ա գալիս... :angry օ՜ֆ.... պսակվեմ՝ գնալու եմ էս տնից, էլ էս խաղի ձենը չլսեմ: :beee

Ես.
-Բա ո՞ւր ես գնալու, որ պսակվես,- հոգով-սրտով ուզում եմ հասկանալ Սուսանիկի մտքի թռիչքը: :aha

Սուսանիկ.
-Ե՞ս, ես, որ պսակվեմ գնալու եմ ամուսնյակիս տուն... լսեցի՞ր՝ ամուսնյակիիիիիս տուն... չգիտես ամուսնյակը ինչ ա՞... մմմ.... ինքը տենց մարդ ա էլի... մարդ ա էլի իրա համար....

մմմմմ դաաաա..... վոտ նամ ի նոր ջահելություն... :blin :))





Հ.Գ. ինձ պսակելու պլանը քանսըլ եղավ... որոշեց՝ ինքը պսակվի տանից գնա... :))

Շինարար
10.02.2011, 12:54
Զանգում եմ Տիկոյին, մի քիչ զարմանում եմ, որ հեռախոսիս մեջ Տիգո եմ գրել, բայց զանգում եմ.
-Ալո, Տի՞կ:
-Հա, ա՜զիզ, էս ո՞՜նց ա ինձ հի՛շել ես:
Մտածում եմ կատակ ա անում:
-Հեչ, Տիկ ջան, Երևանում եմ:
-Հա, ա՜զիզ, բա ի՞՜նչ ա է՜լել, ո՞՜նց ես:
-Տիկ դու՞ ես,- արդեն կատակն սկսում է ինձ դուր չգալ:beee
-Ա՜զիզ, հա, ի՞՜նչ կա, ա՜՛սա:
-Դու ո՞վ ես,- արդեն կատակը վիրավորական ա թվում. իմ խոսալու ձևերն ա անում:beee
-Տի՜գոն ա, ա՜զիզ:
Վիրավորանքիս ու զայրույթիս էլ չափ չկա:angry
Ու այդտեղ պարզվեց, որ իմ բոլորովին ուրիշ Տիգոյ ա, որը իմ նման կիրովակա՛նցի ա:D Իսկ ակումբի Տիկոյի համարը իմ հեռախոսում գտա Lord անվան տակ:))

Նաիրուհի
10.02.2011, 19:08
Ծանոթներիցս մեկի ընկերները մի օր որոշում են էս տղայի գլխին մի բան սարքել: Գնում են ծանոթիս պապիկի մոտ ու ասում.
-Պապի՛, գիտե՞ս, որ թոռդ ուռում ա:
Պապն ակնհայտորեն չի հասկանում.
-Ո՞նց, երեխեք ջան, ախր նիհար տղա է :o...
-Չէ՛, պապի, էդ չենք ասում: Որ ուռում է, սկսում է անկապ-անկապ ծիծաղել:
-Բայց նա միշտ էլ ծիծաղում է, շատ անլուրջ տղա դուրս եկավ...
-Է՜, պապի, չես հասկանո՞ւմ: Ասում ենք՝ որ ուռում է, սկսում է օդերով ման գալ...
Պապիկը վերջնականապես ջղայնանում է.
-Գնացեք, հա՞, ես ձեր գլուխը չունեմ:
Բայց տղաների ասածը կասկած է գցում պապի սիրտը, ու երեկոյան մեր հերոսը հանդիպում է նրա խիստ հայացքին.
-Ա՛յ տղա, էս ուռում ես, հա՞ :angry
-Չէ՛, ա՛յ պապ ջան, ի՞նչ ուռել, ի՞նչ բան:o:
-Էդ մտածում ես՝ պապդ չի իմանա, հա՞: Թե՞ ամաչում ես խոստովանել:
-Պապ ջան, ախր չեմ ուռում, ո՞նց խոստովանեմ...
-Մի՛ խաբիր, այ տղա, քեզ օդերում տեսնող է եղել... :angry
:D:D:D

Smokie
10.02.2011, 20:32
Ծանոթներիցս մեկի ընկերները մի օր որոշում են էս տղայի գլխին մի բան սարքել: Գնում են ծանոթիս պապիկի մոտ ու ասում.
-Պապի՛, գիտե՞ս, որ թոռդ ուռում ա:
Պապն ակնհայտորեն չի հասկանում.
-Ո՞նց, երեխեք ջան, ախր նիհար տղա է :o...
-Չէ՛, պապի, էդ չենք ասում: Որ ուռում է, սկսում է անկապ-անկապ ծիծաղել:
-Բայց նա միշտ էլ ծիծաղում է, շատ անլուրջ տղա դուրս եկավ...
-Է՜, պապի, չես հասկանո՞ւմ: Ասում ենք՝ որ ուռում է, սկսում է օդերով ման գալ...
Պապիկը վերջնականապես ջղայնանում է.
-Գնացեք, հա՞, ես ձեր գլուխը չունեմ:
Բայց տղաների ասածը կասկած է գցում պապի սիրտը, ու երեկոյան մեր հերոսը հանդիպում է նրա խիստ հայացքին.
-Ա՛յ տղա, էս ուռում ես, հա՞ :angry
-Չէ՛, ա՛յ պապ ջան, ի՞նչ ուռել, ի՞նչ բան:o:
-Էդ մտածում ես՝ պապդ չի իմանա, հա՞: Թե՞ ամաչում ես խոստովանել:
-Պապ ջան, ախր չեմ ուռում, ո՞նց խոստովանեմ...
-Մի՛ խաբիր, այ տղա, քեզ օդերում տեսնող է եղել... :angry
:D:D:D

Ես այդպիսի անեկդոտ եմ լսել:8

RADIOmanyachka
10.02.2011, 23:19
Մոտ 12-13 տարի առաջ
Պապիս մեր տանն էր, տատիս մտավ ու սաաց.
-Վայ Սաքո, ես դու ստեղ ես՞, ես էլ երեխեքին ուղղարկել եմ Սամվելենց տուն, որ քեզ կանչեն…
Պապիս
–Ով ա թռել Մոսկվա՞
Տատիս
-Չէ, ոչ-ոք էլ չի մրսում, ես ամառվա շոգին ինչ՞ մրսել:

Ու այսպես իրար սենց լավ հասկանալով նրանք մինչև կյանքի վերջ միասին են եղել:

One_Way_Ticket
11.02.2011, 04:03
Սա ոչ թե անեկդոտ է բլանդինկաների մասին, այլ ռեալ դեպք՝ պատահած ոչ ավել, ոչ պակաս ծրագրավորողի (ինձ) հետ :)

Նյուրնբերգում տեղավորվում եմ հյուրանոցում։ Ասվում է, որ համարներում անվճար wi-fi ինտերնետ կա։ Կպնում եմ, բայց ինչ-որ կայք որ փորձում եմ բացել, բերում է ինչ-որ բլանկ։ Պետք է քո մասին որոշ տվյալներ լրացնես, ուղարկես, որից հետո բջջայինիդ վրա SMS-ով կոդ կստանաս, այդ կոդը անհրաժեշտ է մուտքագրել, որից հետո ինտերնետը կակտիվանա։ Լրացնում եմ, ուղարկում եմ, սպասում եմ, SMS չի գալիս։ Զանգում եմ reception, ասում եմ, որ փորձում եմ ինտերնետ կպնել, SMS-ը չեմ ստանում։ Աշխատողը հարցնում է սենյակիս համարը, իր մոտ մի քանի վայրկյան ինչ-որ բան անում և ասում՝ "հիմա արդեն նորմալ պիտի լինի, փակեք պատուհանը, նորից փորձեք"։ Լավ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի պատուհանը։ Մտածում եմ՝ գուցե այդպիսով սահմանափակում են, որ ինտերնետից միայն հյուրանոցում ապրողները կարողանան օգտվել, չնայած աբսուրդ է, wi-fi-ը հանգիստ թափանցում է ապակու միջով։ Ինչևէ, մոտենում եմ, տեսնում եմ, որ պատուհանս փակ է։ Արդեն պարտրաստվում էի կրկին զանգել, ասել, որ պատուհանս փակ է, երբ հանկարծ հասկացա, թե պատուհան ասելով ինչ նկատի ուներ :D

davidus
16.02.2011, 11:20
http://a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/181000_192559380762380_100000249587665_696302_6553744_n.jpg

Էս նկարը տեսա, մի պատմություն հիշեցի։
Կուրսում մի հատ տղա ունեինք, մեզնից էլ մեծ էր։ Ահավոր «դառը» դեմք էր, հետն էլ դաղագի արհեստանոցում էր աշխատում։
Ստուգարքներից մեկի ժամանակ դասախոսը ոչ մի ձև չի ուզում սրան ստուգված նշանակի, սա էլ.
- Հիմա ինչ, ընկեր Կ******յան, զաչոտս չե՞ք նշանակում։
- Չէ, դուրս արի, ժամանակ չկա...
- Լավ, ոչինչ, ընկեր Կ******յան, աշխարհը փոքր ա, մեկա վերջում մոտս եք գալու...
Դասախոսը զարմացած դեմքով ինձ ա նայում, ես էլ ասեցի, որ Նար-Դոսի «սեև օբյեկտներից» մեկում ա աշխատում։ Դասախոսը սփրթնեց, խառնվեց իրար... Մենակ դեմքը տեսնեիք... :D
- Լավ, լավ, արի նշանակեմ, մենակ թե մի նավսի.... :lol :lol

Թամարա
16.02.2011, 21:51
Հորս ընկերոջ աղջիկը մեր տանն էր, ախպերը բանակից զանգեց:Հիմա հեռախոսով խոսում է ու էդ ընթացքում էլ նայում է, թե ոնց է փոքր քուրիկս համակարգչային խաղ խաղում:Անկապ խաղ էր, անունը չեմ հիշում, դրա մեջ տանկ-բոնուս էր տալիս, կյանք էր ավելանում:Էս աղջիկը տենց խոսալով տեսավ, որ հազիվ բոնուս ա տվել, քուրս էլ չի նկատել, սկսեց գոռալ.
-Տանկը կեր,տանկը կեր:
Հետո հասկանալով, որ հեռախոսի մեջ ա գոռում, ախպորը ասաց.
-Քո հետ չեմ :)

Թամարա
18.02.2011, 18:44
Մեր աղջիներից մեկը նշանվել էր,հաջորդ օրը մեր խմբից մի ուրիշ աղջիկ խնդրեց նշանածի նկարը ցույց տալ:Վերցրեց նկարը, երկար նայեց-նայեց, հետո ասաց.
-Ոչինչ Ան ջան, կարևորը սիրունությունը չի

Gayl
18.02.2011, 18:56
Արսենալ-Բարսելոն խաղի առաջին խաղակեսը ընկերոջս տանն էի նայում, ինքն էլ Բարսայի երկրպագու, էնքան գժվցրեց հելա գնացի տուն, մեկ էլ մաման էտ թարս պահին
-Բա ու՞ր էիր:
Ջղայնացած ասի.
-Լևի էի գնացել:
-Ու՞մ հետ արա
Աղջկա անունն ա ուզում իմանա, ես էլ գիտեմ ուզում ա իմանա ում հետ եմ գնացել:
-Տյոմի
:D:D