Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի պատմություններ
My World My Space
31.03.2010, 12:04
Ընկերներիցս մեկի պատմածը:
Երեք ծնող (հարևաններ)` քեֆները լա՜վ , որոշում են գնան իրենց երեխաների դպրոցի տնօրենին ծեծեն, քանի, որ իրենց երեխաներին լավ չեն սովորացնում: Գնում են: Տնօերնին տանում են դպրոցի հետև, ծնողներից մեկը սրան մի հատ խփում ա, էս տնօրենն էլ, թե.
- դուք ինձ հլա չեք ճանաչում, ես չարբախցի Մայիսն եմ:
Ծնողներից մեկն ասում ա.
- ուրախ ենք, մենք էլ բանգլադեշցի Հունիս, Հուլիս, Օգոստոսն ենք.......
Նաիրուհի
01.04.2010, 00:52
Թարմ-թարմ, յուղը վրան պատմություն…
Առավոտյան ստուգարքի էի, ու այդ առարկայից այնքան էի «տեղյակ», որ կուրսեցիներիս հարցրի՝ դասախոսը կի՞ն է, թե՞ տղամարդ… :oy
Հետո առարկայի անունը հարցրի, հետո՝ հանձնարարված գրականության ցանկն ու քննելու սկզբունքը…
«Ֆրանսահայ գրականության պատմություն», հեղինակներից միայն Շահնուր էի կարդացել, իսկ դասախոսը, ինչպես պարզվեց, ասել էր, որ ստուգարքին Շահնուր կարդացած լինելը «հաշիվ չի»: Քանի որ մեկ-մեկ էին մտնում ու բավական երկար մնում լսարանում, հասցրեցի կարդալ Սարաֆյանի «Վենսենի անտառը» էսսեի ծավալուն և բավական հաջող մշակումը, Կոստանդյանի «Օրերի իմաստությունը», վերնագրերը մի հատ էլ կրկնեցի, որ հանկարծ չմոռանամ, ու մտա...
Ինչքան հասկացա՝ բոլոր մտնողները միայն մի հեղինակի անուն էին նշել, իսկ ես՝ միանգամից երկուսի :o: Ամբողջ երևակայությունս ու էդ գործերից առաջին տպավորությունս օգնության կանչեցի ու այնպես սկսեցի ներկայացնել, որ առաջին երեք-չորս նախադասությունից հետո գրքույկիս մեջ ստորագրեց, դուրս գալիս էլ շնորհակալություն հայտնեց...
Է՜հ, ո՜ւր էր թե պետականն էլ էդպես անցներ... :cry
VisTolog
01.04.2010, 13:03
Մի անգամ 3 տարեկան երեխու սուպեր կլե եմ խմացրել::roll
Դպրոցական տարիներիս հիշում եմ մի անգամ պոլի փեդով խփել եմ դպրոցի տնօրենի գլխին: :D:D Լրիվ պատահական էլի բայց:
Նույն տնօրենի հետ կապված մի հատ դեպք էլ պատմեմ: Մի անգամ տնօրենը մտնում ա դասի /տնօրենը մաթեմի ուսուցիչ էր/ ու սկսում ա նոր դաս բացատրել: Մեկել էս նստածներից մեկը նկատում ա, որ տնօրենի շալվարի ցեպն իջել ա, որոշում ա տեղեկացնել ու ձեռք ա բարձրացնում՝
-Ընկե՛ր Հովհաննիսյան, ձեր կաբինետի դուռը բաց ա: :8
-Ոչի՛նչ, ընկեր Այվազյանն էնտեղ ա,- լրիվ լուրջ պատասխանում ա տնօրենը: :D:D:D /ընկեր Այվազյանն էլ ուսմասվարն էր/
Նաիրուհի
01.04.2010, 23:05
Երկու տարի առաջ՝ Սիրուշոյի մասնակցությամբ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչի օրը, հորաքրոջս տղան ու իր ընկերները որոշում են միասին դիտել մրցույթն ու աջակցել Սիրուշոյին: Տղաներից մեկն անընդհատ բարձր ձայնով երգում է. «Քելե, քելե...»: Սիրուշոյի կատարումից մի քանի րոպե առաջ եղբորս զանգում են, նա գնում է մյուս սենյակ՝ պատասխանելու: Խոսում-վերջացնում է, իսկ մյուս սենյակից շարունակում է լսվել ընկերոջ բամբ ձայնով «Քելե, քելե...»-ն: Եղբայրս մտածում է, որ արդեն պիտի որ Սիրուշոյի ելույթի ժամանակը լինի, ու գոռում է.
-Այ Սամո, ձենդ կտրի, հեռուստացույցի ձայնն էլ բարձրացրու, Սիրուշոյին լսենք:
-Գոքոր ջան, էս ես չեմ երգում, Սիրուշոն է...
Եղբայրս դուրս է գալիս սենյակից, ու պարզվում է՝ այդ պահին իրոք Սիրուշոն էր երգում... :lol
VisTolog
02.04.2010, 00:51
Մի անգամ 3 տարեկան երեխու սուպեր կլե եմ խմացրել::roll
Ժող էս սուտ էր, տենց մի նայեք էլի վա՛յ իյը վա՛յ.. վա՜յ :D:D
aerosmith
02.04.2010, 07:26
էէէհհ եթե քո ասածը սուտ էր, ապա ես ասեմ, որ ես 7-րդ դասրանում իրականում մի տյուբիկ սուպեր կլեն միամիտ լցրել եմ բերանս։ Ուրեմն էն վախտ , չնայահծ հիմա էլ հանդիպում են սուպեր կլեներ, որ բերանները հերմետիկ փակ են ըլնում, ու էդ կապրոնը պտի մկրատով կտրես։ Դե ես էլ դասի ժամանակ նստած, բնականաբար մկրատ չկար , ու ասի ատամներով կտրեմ էդ կապրոն։ Փորձեցի տեսա չի ստացվում, հետո սկսեցի ավելի մեծացնել տյուբիկի վրա մատներիս ճնշումը, որպեսզի ավելի պինդ ատամներով բռնեմ կապրոնը, որ ձեռքիցս տյուբիկը չպլստա։ Մեկ էլ կտրեցի ու պզզզզզզզ, սաղ տյուբիկի պարունակությունը լցվեց բերանումս։ դրանից մի քանի ռոպե ասնց սկսեցի հենց տուփի մեջի քորոցով ատամներս արանքից մաքրել սոսնձի մնացորդները։ Բայց ասեմ, քիմքիս ողջ մակերեսը պատվել էր սոսնձով։
Քանի որ խոսք գնաց սուպեր կլեից ես էլ պատմեմ մի դեպք, բայց կապված ացետոնի հետ:
Ուրեմն տարիներ առաջ էր Քոչարյանի ընտրությունների օրը: Էտ երբ Լեւոնն ու Քոչարյանը մի լավ «պատերազմ» էին անում՝ իրարից աթոռ խլելու: Մի խոսքով : Բնականաբար մեր ընտանիքն էլ որպես օրինապաշտ քաղաքացի պետք ա գնայինք ընտրության, բայց քանի որ տղաս փոքր էր ու նայող չկար՝ ստիպված ես ու ամուսինս որոշեցինք կյանքում գոնե մեկ անգամ առանձին առանձին հայրենասիրական պարտքը կատարենք: Ամուսինս գնաց հարեւանի հետ, ես էլ հարուանուհուս՝ հերթականությամբ: Մինչ ես ու հարեւանուհիս ընտրում էինք մեր տղամարդիկ որոշել էին նշել ընտրությունները՝ մի կտոր հաց ուտելով: Դե պարզա չէ՞ ոնց են նման առիթները նշում տղամարդիկ... օ~ղի....երբ տեսնում են օղին հատնելու վրա է իմ ամուսնյակս որտեղից որտեղ հիշում ա, որ նկուղում օղի ունենք: Գնում բերում ա... խմած մարդիկ բացում են շիշը, լցնում բաժակները ու խմում....:(
.... էստեղից արդեն ոչ թե զվարճալին ա սկսուվ, այլ իսկական տրագեդիա: Մեր հարեւանը խմում ա մի բաժալ ազետոն, որը ես պահում էի օղու շշի մեջ՝ մանիկյուրս մաքերլու համար: Իրանք էլ խմած, չէի էլ հասկացել ինչ են խմում: Հարեւանիս հայրն էլ էր խմել բայց հին ոսկոր էր նրան բան չեղավ, իսկ ամուսինս չէր հասցրել խմի, քանի որ մեր հարեւանի «պաժառ» ընկնելուց ջոկել էին, որ մի բան էն չի: Շատ չերկարացնեմ... ոչ կարենում էինք հիվանդանոց տանենք որովհետեւ մեզ ծանոթ բժիշկներից մեկն ասեց, որ դա կդիտվի որպես դիվերսիա. վերջ ի վերջո ընտրություններ են կասեն դիտմամբ են արել, դե արի ապացուցի որ «էս անմեղ աչքերը պատերազմ չեն ուզում»: Ու խորհուրդ տվեցին ձեթ խմացնել՝ տնային պայմաններում: Էտ խեղճ հարեւանս եեւի իր ամբողջ կյանքում էտքան ձեթ չխմի, ինչքան որ էտ օրը խմացրինք: Որ մեկս ոնց հասցնում էինք ձեթը լցնում էինք բերանը. իսկ քանի որ նա էլ խոսելու ունակությունը ժամանակավոր կորցրել էի՝ ստիպված էր լինում մեզ ձեռ ու ոտով հայհոյել...
Լավա ամեն ինչ լավ վերջացավ, մի քանի օր հետո արդեն բոլորս միասին ծիծաղում էինք մեզ հետ պատահած քաջագործության վրա ու մինչեւ հիմա էլ Քոչարյանի ընտրությունը հիշում ենք ացետոնով...
Էսօր ընկերուհիս զանգեց, չէր կարողանում խոսել, հենց սկսում էր, ծիծաղի նոպա էր բռնում, վերջը մի կերպ ասեց։ Ասում ա Ան, երգչուհի Լիլուին են ցույց տալիս, ասում ա՝ ցավոք սրտի ես այս տարի չկարողացա մասնակցել պասին :D

Ասա ես իրա փոխարեն մասնակցել եմ :D
Երեք կամ չորս տարի առաջ էր...դուրս էի եկել խանութ,խանութից դուրս գալիս իմ երկրպագուներից մեկը ճանապարհս կտրեց...ես ցանկանում էի անցնել իսկ նա թույլ չէր տալիս շիվարած մնացել էի խանութի դռների մոտ...մեկ էլ զգում եմ շուրթերն ինձա մոտեցնում վայ սիրտս կանգնում էր,ինչ ասես չէի մտածում ...
_Թող անցնեմ հա,_սա նորից գլուխն ինձա մոտեցնում մեկ էլ,
_Մի հատ շալվարիդ ցեփը քաշի:D
***
երթուղայինում առաջին շարքում էի նստած,հետևից խնդրեցին ,որ գումարը փոխանցեմ,մեկ էլ մանրը հետ տալիս լսվեց "վախ"...Մի տղա էր կանգնած,ես էլ չիմացա ոնց ,բայց ապտակել էի նրան:D
Մի անգամ աշխատանքից փոքր ինչ ուշ էի տուն եկել և մինչ ծնողներիս գալը պետք էր հասցնեի մի բան պատրաստել...Սոխի հանդեպ բավականին զգայուն եմ և" հուզվում " եմ մինչ վերջին արտասուքը,դե եևի թե բոլորդ էլ պատկերացնում եք ,թե ինչպիսին են դառնում ներկած աչքերը արտասվելուց հետո...Մեկ էլ դուռը թակեցին ես էլ գիտեմ թե մերոնք են ինձանից գոհ երգելով գնում եմ ,հասա դռանը և կարծելով թե մերոնք են' ասում եմ.
_Ներս չեմ թողելու,հերիք եղավ բոլ եղավ ես հո ձեր ճորտը չեմ...,-ու ինչ որ երջանիկ ժպիտ դեմքիս'բացում եմ դուռը...Կին և տղամարդ էին' անծանոթ,ձեռքներին ինչ որ տոպրակ...զարմացած ինձ էին նայում.
-Դու Գառնիկի աղջիկն ես?
_Այո,-պատկերացնում եք ես իմ ելույթը սևացած աչքերս ու "այո"-ս
_Իսկ ինքը ուրիշ աղջիկ չունի?
-Ոչ,-դե լավ մենք հետո կգանք
հետագայում պարզվեց,որ մեր հարևաններից եսիմ ով ինձ նրանց տղայի համար խորհուրդ էր տվել:D

Ճորտը... աղջիկս իմանա....:)
Մամայիս դաստիարակություննից ա միշտ բխել. աղջիկը պետք ա ամենի ինչ իմանա: Ես էլ համոզվելով, որ դա օգտակար խորհուրդ էր փորձել եմ ինքս էլ դրանից օգտվել ու հիմա էլ աշխատում եմ դա փոխանցել աղջկաս: Էս վերջերս էր ասեցի.
- Մանե ջան, ափսեները սրբի եւ իրենց տեղերում դասավորի:
Ինքն էլ թե.
- Էտ որ սաղ օրը կոմպի մոտ նստած ես չես հիշում, որ ամանները սրբելու ա, հենց ես եմ նստում մաքրությունդ հիշում ես: Կարողա՞ գիտես ես ձեր ծառան եմ::o
Դե հիմի ես չեմ՝ դուք եք, բա էտ երեխեն տա՞նը չի մնալու: Ով ուզեց իրա լույսը անջատում ա մերը վառում: Երա՜նի էտ օրվան...:D
CactuSoul
02.04.2010, 19:29
....մինչեւ հիմա էլ Քոչարյանի ընտրությունը հիշում ենք ացետոնով...
Լավ ա, գոնե, որ հիշում եք, ոչ թե նշում:D:
Մի անգամ չափահասության շեմը նոր թևակոխած մի պատանի մոտեցավ ինձ փողոցում ու ասաց.
-Քուրս, կարանք հետդ ՇՓՎԵԼՈՒ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԾԱՆՈԹԱՆԱՆՔ, ԹԵ ԴՈՒ ԷՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՈՏ ՔՐԵՐԻՑ ԵՍ??? :B
Ակումբցիների ասած յուղը վրեն պատմություն:
Նախ սկսեմ Վիստից, ընդամենը երկու բառով պատմեմ տպավորություններիցս. մարդ չի:D
Ուրեմն երեկ երեկոյան տղեն ասում ա արի գնանք կինո նայելու, ես էլ համաձայնվում եմ էսօրվա վրա ենք պայմանավորվում ժամը 17:30, դե ասացի, որ գործեր ունեմ ու կուշանամ երևի մի 30 րոպե ուշացումով կմտնեմ դահլիճ, ֆիլմին մնացել էր 30 րոպե նոր հասա Մոսկվա կինոթատրոն, տոմսերը սպառվել էին ուրիշ տոմս առա ու կտրոն ստուգողին համոզեցի, որ փոքր դահլիճ մտնեմ, էտ խեղճ աղջիկն էլ աչքերը չռած վրես ա նայում, ասում ա. բայց ընդամենը 30 րոպեա մնացել:D կարճ ասած մտա:
Հերիք չէր ֆիլմը կատարյալ տխմարություն էր, 30 րոպեն երեք ժամ թվաց ու մի հատ էլ վրես խաբար չկա, որ դահլիճում, Վիստ անունով մարդ չկա:D տղեն եկել ա և տեսնելով կինոթատրոնում խառնաշփոթ ա մի քիչ սպասել ա ու սուս ու փուս հեռացել ա:D գոնե ֆիլմը լավը լիներ էտ 30 րոպեի համար չփոշմանեի:D
Հեսա մի օյին էլ վաղն ա գլխիս խաղալու, թե ասա դու նկարներից ի՞նչ ես հասկանում:
Նաիրուհի
03.04.2010, 01:26
Հերթական յուղը վրան պատմությունը՝ հայտնի անեկդոտի մոտիվներով:
Ապարանցին ընկերոջն ասում է.
-Գիտե՞ս, տաքսու վարորդին խաբել եմ:
-Ո՞նց:
-Փողը տվել եմ, բայց չեմ նստել…
Այսօր տուն գնալուց առաջ մտա խանութ, ու պարզվեց՝ երթուղայինից իջնելիս շտապելուց 50 դրամանոցների տեղը 200-անոցներ եմ տվել...
Մի անգամ վասավիրանոցում նստած էի,մեկ էլ ներս մտավ մի շփոթահար աղջիկ /ըստ երևույթին դա վարսավիրուհուս ընկերուհին էր/ և շնչակտուր սկսեց վարսավիրուհուս պատմել`
- Աղջի ջան, նոր հետս նեեեենց բան եղավ..... Պապայիս հետ գնացել էինք ԿՈՒԽՆՈՒ մեբել առնելու, էտ ԽԱՆՈՒԹԻ ՏՂԵՆ էլ էնքան սիմպո տղա էր..... Երբ մեբելը արդեն ընտրեցինք-պրծանք, էտ տղեն, մոեցավ ինձ, նայեց աչքերիս մեջ ու մի բառ ասեց... մի բառ... ոնց որ ասեր "ՍԵՔՍՈՒԱԼՆԵՐ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ'??
Ես տեղիցս նստած ասացի`
- Երևի` ԱՔՍԵՍՈՒԱՐ??
Ասաց`
- Հաաաա, հա... հենց էտ բառից ասեց ինձ..... հլը էտ խուժանին նայի, ինձ ում տեղն ա դնում, որ ինձ "սեքսուալներ" ա առաջարկում...... հեսա սպասի պապայիս ասեմ.... :D
Այսօր տուն գնալուց առաջ մտա խանութ, ու պարզվեց՝ երթուղայինից իջնելիս շտապելուց 50 դրամանոցների տեղը 200-անոցներ եմ տվել...
Երևի հենց դրա համար էլ երեկ ինձ 50 դրամանոցների տեղը 200-անոցներ տվեց երթուղայինի վարորդը :think: 500 դրամանոց տվեցի, մանրին ուշադիր չնայեցի, մենակ մի հատ 200 դրամանոց տեսա, մնացածն էլ դեղին էին, մտածեցի` 50 դրամանոցներ են: Հետո խանութում պարզեցի, որ 4 հատ 200 դրամանոց էր տվել :}: Բայց եթե 50 դրամանոցի տեղ դրած լիներ կեսը, գոնե 5 հատ պիտի տար, էդ ո՞նց ա հաշվել տեսնես :think:
Անցած տարի խմբով գնացել էինք Սարդարապատ ու որպես անփորձ առևտուր անողներ, այնպես էինք սնունդը առել, որ ճանապարհի կեսից վերջացավ, դե արդեն հասել ենք Սարդարապատ ու բոլորս սոված ենք ու հակառակի նման փողերը թողել էինք գազելի մեջ և բնականաբար գոնե չկարողացանք մտնել թանգարան, բայց դա դեռ շատ չնչին այն բանի համեմատ, որ մեզանից մեկը այդ պահին ասեց, որ "Էրեխեք այս ծառի տերևները ուտելու են" այդ պահին մեր բոլորի աչքերը փայլատակեցին ու բնականաբար այդ ծառից համարյա ոչինչ չմնաց, բայց իսկապես շաաատ համեղ տերևներ ուներ:D
Մի անգամ էլ ես ու քույրս գնացել էինք վարսավիրանոց քրոջս մազերը կտրելու, երբ դուրս եկանք այդ վարսավիրանոցի մոտ մի մեքենա էր կանգնած` մքեցված ապակիներով:Դե քույրս էլ սկսեց մեքենայի կողքի ապակու մեջ իր մազերը ուսումնասիրել, բավական երկար ժամանակ, մի քանի րոպեյից աստիճանաբար այս մեքենայի պատուհանը սկսեց իջնել ու վարորդը ասեց " կարող եք հայելուց օգտվել, ավելի լավ է ցույց տալիս":D
Եղբորս տղան` հինգ տարեկան ա, անհամբեր սպասում էր իրա ապերիկի լույս աշխարհ գալուն, մի օր էլ հարցնում ա`
-Մամ, այ մամ, բա ապերիկը երբ ա գալու????
Մաման`
-Դե բալա ջան, պիտի գնանք խանութ, առնենք ապերիկին:
-Խանութ խի եք գնում??? Երեխեն փորիդ մեջ ա, գնա թող բժշկը հանի: :D :D
Մի անգամ փողոցն անցնելուց մի մեծ կին դեմս ելավ, խնդրեց փողոցն անցկացնեմ, մի մետրը 1 րոպեյվա էր անցնում: Սպասեցի светофор-ը կարմիր եղավ, նոր ասեցի արի տատի ջան անցնենք: Հիմա հլը կես չենք ընկել, կանգնեց էս տատին, զոռովից ասում եմ տատի արի, չի գալիս, էլի զոռելով քաշում եմ թեվից չեկավ, մեկ էլ մեքենայի սիգնալ լսեցի, մեկից դարձա մեքենան շատ մեծ արագության տակ թեւիս խփեց: Մի շաբաթից ավել թեւս չէի զգում, հիվանդանոց, ցավազրկող բան ման: Լավացավ վերջը:
Հետո մի ժամանակ անցավ, էլի գնում եմ էդ կինը դեմս ելավ, ասեցի ճամփես փոխեմ ուրիշ կողմով գնամ հանկարծ էլի մի բան գլխիս չգա: Մեկից հետ դարձա որ գնայի, հլը 2 քայլ չէի քցել ոտքս ընկավ բաց լյուկը: Նույն ձեռքս էլի ուժեղ խփեցի, էլի հիվանդնոց բան ման: :D
Նավսոտ տատի ա.... :think
Մի անգամ գիշերը ժամը չորսին, հեռախոսիս զանգ ա գալիս: Քնաթաթախ մի կերպ վերցնում եմ հեռախոսը.
-Ալո?
Վերին աստիճանի մի կատաղած կին ասում ա`
-Արման??
Ասում եմ`
-Սխալ եք զանգել:
Մի երկու րոպե հետո նույն համարից զանգ. նույն կինն ա, բայց ավելի կատաղած ասում ա`
-Ով աաաաա???
Պատասխանում եմ`
-Տիկին.... Արմանը ստեղ չի... չկա ստեղ Արման....
Երկու րոպե անց, նորից հեռախոսս զանգեց, նույն կինը`
-Բա դու ինչ գիտեիր, որ ես Արմանին էի ուզելու???? Դու Արմանին որեղից գիտես??? Հլը հեռախոսը Արմանին փոխանցի!!!! :tel
Մի անգամ գրել եմ՝ որոշել էի վարորդական իրավունքի վկայական հանել: Մի երկու անգամ դասի էի գնացել, մի տասնյակ անգամ էլ վարպետի հետ քաղաքի խուլ փողոցներով երթևեկել: Բոլորն ասում էին, թե առանց «կաշառքի» տոմսի գործը գլուխ չի գա, բայց ես չէի հարմարվում այդ մտքին: Ընդ որում՝ կաշառքը բաղկացած էր երկու մասից՝ տեսական քննության ու երթևեկության համար: Տեսականինը հաստատ գիտեի՝ չեմ տալու, տոմսերը տանը պարապեցի, հենց առաջին քննությանն անցա: Մնաց երթևեկությունը: Այս մի քննության ժամանակ տեսուչի ձեռքին ցուցակ կար, որտեղ կաշառք չտվածների ազգանունների դիմաց «3» էր նշանակված, իսկ ով որ տվել էր, նրանց անունների դիմաց «4» էր: Ինչևէ, նստեցի քննության մեքենան, ամրագոտի,լուսային ազդանշան, տեղից սահուն պոկում, ամեն ինչ տեղը- տեղին արեցի, մի երկու խաչմերուկ քշեցի, երրորդ խաչմերուկից հետո կանգառ-կայանումն արգելող նշանի տակ կողքիս ավտոտեսուչը պահանջեց կանգնել: Չկանգնեցի, պատճառաբանելով իմ ճիշտ քայլը: Խաչմերուկն անցնելուց հետո կանգնեցի ու թեթև սրտով դուրս եկա մեքենայից, որովհետև ամենը ճիշտ էի արել ու համոզված էի՝ կանցնեմ: Բայց ցուցակի մեջ անունս չկար: Անմիջապես հասկացնել տվին, որ չզլանամ գոնե «կեսը» տալ:
Ես անկոտրում էի: Դիմեցի ծանոթիս՝ Կարենին, որ լավ հարաբերությունների մեջ է քաղաքի ավտոպարեկային ծառայության պետի հետ: Նա խոստացավ բարեխոսել: Նորից գնացի քննության: Այս անգամ ամուսինս ուղեկցեց ինձ : Քննություն վերցնողը նույն ավտոտեսուչն էր: Սկիզբը նորից լավ էր, բայց մինչև այն պահը, երբ ամառային լաթիկս աջ ոտքիցս սահեց ու լռվեց իմ արգելակի ու դրանից տեսուչի արգելակին գնացող երկաթե ձողի արանքը: Ով վարորդականի քննություն է տվել, կհասկանա՝ ինչի՞ մասին է խոսքս: Առաջին անգամը ոտքի մատներով մի կերպ հանեցի կոշիկս, շարունակում եմ քշել: Մեկ էլ էդ անտեր կոշիկս նորից դուրս պրծավ ոտքիցս ու այնպես խրվեց էդ երկաթների արանքում, որ ոտքով հանել չէր լինում: Հիմա էլ ղեկը բաց թողի, կռացա, երկու ձեռքերով կոշիկս եմ ազատում «գերությունից»: Ավտոմեքենան շարունակում է ընթացքը, տեսուչը խլեց ղեկը, երբ նորից ուղղվեցի ու նայեցի հողմնապակուց դուրս՝ հանդիպակաց վարորդը բարձրանում էր մայթի վրա:Հիմա էդ խեղճ ոստիկանը մի է գունատվել, պահանջեց, որ կանգնեցնեմ մեքենան,:angry, ձեռքի թղթերում զայրացած ինչ որ բան գրեց ու մեքենայից դուրս պրծավ՝ շունչը տեղը բերելու: Ես էլ իջա: Սիրտս կոտրված գնացի ամուսնուս մոտ՝ ասում եմ՝ արի տուն գնանք, անհանար է, որ անցնեմ, ու պատմում եմ ողջ կատարվածը: Շատ տխուր էի, խայտառակվել էի, քիչ էր մնում լաց լինեի::cry
Երբ սկսեցին ցուցակները կարդալ, իմ անունն էլ քննությունը հանձնածների թվում էր::P
Yeghoyan
05.04.2010, 13:45
-Աս, շարադրությունա պետք ,,Իմ հայրիկը,, վերնագրով:
-Պետքա, մենք էլ կգրենք:
Շարադրությունը գրվեց, /էդ հայրիկը հարևանսա, բայց չեմ ճանաչում, չեմ տեսել ոչ մի անգամ/, հիմա արտագրումա երեխեն, եկելա էն պահը որ հայրիկին պետք է նկարագրի ,,իմ հայրիկը բարձրահասակ է, ունի կապույտ աչքեր ու սև մազեր….,, Երեխեն մազերին հասավ ու էլ չի գրում:
-Լեո ջան գրի ունի սև մազեր:
-Աս, բայց իմ պապան մազեր չունի:
-Հա ոչինչ դու գրի, - առանց հասկանալու, ջղայն նայում եմ երեխուն ու ասում գրի: Մեկ էլ տեսնեմ լացումա: Ավելի ջղայն ասում եմ.
-Լեո ջան ինչի՞ ես լացում, գրի ունի սև մազեր, ավելի բարձր լացելով.
-Ասում եմ իմ պապան քյաչալա, դուք ասում եք գրի ունի սե մազեր:
.......................
Էլի նույն Լեոն.
Դասա գրում, մեկ էլ կիսատ կթողնի ու կսկսի ուրիշ բանից խոսել, հերթական անգամ գրիչը ցած դրեց.
-Դուք կարգին հաղորդումը նայում եք, չէ՞, Մկոյին գիտեք….. Չեմ թողնում շարունակի, խոսքը կիսատա մնում, ես էլ չեմ սիրում էդ հաղորդումը, ասում եմ.
-Էդ կարգին չի, Լեո ջան, անկապա, դասերդ թողած տենց հիմար հաղորդումներ ես նայում: Շշմած աչքերով նայումա ինձ.
-Հա բայց ես ասում էի, որ Մկոն իմ հոպարնա: Ու ստեղ էլի աչքերը լցվում են, - հաղորդումն էլ ես միշտ նայում եմ :beee ու հավեսով սկսեց լացել:
Չգիտեի ծիծաղեմ, ջղայնանամ, թե ինչ ասեմ էս երեխուն, որ չլացի ու էդ հիմար վիճակից ես դուրս գամ :oy
....................
Մի անգամ էլ եղբայրս հարցրեց Լեո ջան, էդ սիրուն անունդ ովա մտածել, ասեց ,,Պապուս անունը Լևոն էր, մերոնք էլ ծյունինգ են արել ու իմ անունն են սարքել,,:
...................
Մորաքրոջս աղջիկը փոքրա լինում, Երևան եկած չի լինում, մեծերից միշտ լսումա քաղաքի, մետրոյի մասին, չի հասկանում խոսքն ինչի մասինա: Մի օր էլ եղբոր հետ կռվումա, նեղացած ասումա կգնամ Երևան, մետրոն կբերեմ, չեմ տա ուտես :beee
Առաջին կամ եկրորդ դասարան էի,մեր բակում գողոցկության մրցույթ էինք անցկացնում և ,չգիտես ինչու,մրցման մեջ կար փուլ,թե ով արագ կուտի խնձորը...Ես ճանաչվեից մեր բակի գեղեցկուհին,որովհետև ամենաարագը ես էի խնձորը կերել:D
Մի քանի օր առաջ,երեկոյան կռվով -դավով ինձ խանութ ուղարկեցին,խանութը մեր փողոցի անկյունում է...արդեն մութ էր...մեր փողոցում մի անհոգ գիժ տղա կա,որը միշտ պտտվում է մեր տան կողքերով...նա խանութի մոտ էր...երբ դուրս եկա խանութից դեռ այնտեղ էր...ես էլ առանց նրան նայելու,գլուխս կախ անցա(շատ վախենալու հայացք ունի)...հետևիցս քստքստոց եմ լսում...սիրտս սկսեց արագ բաբախել,քայլերս արագացրեցի քստքստոցն արագանում էր,իսկ մեր տունը թարսի պես մոտենալու փոխարեն ավելի ու ավելի էր հեռանում...սիրտս կանգնում էր,իսկ ինձ հետապնդող ոտնաձայները չէին դադարում համարյա վազելով կիսալցակումած վիճակում շտապում էի տուն...զգալով,որ չէ..հետապնդողը համառ է 'ուժ հավաքեցի և որոշեցի շրջվել ու մի "սպանիչ"հայացք գցել վրան...Շրջվեցի...ոչ ոք չկար...միայն հողաթափիս կպած ինչ որ ծառի ճյուղ,որն էլ հետապնդում էր ինձ:D
Արևհատիկ
07.04.2010, 13:25
Երեկ Լուսաբերի պապան մի դեպք պատմեց, մինչև հիմա էլ հենց հիշում եմ, սկսում եմ ծիծաղել մարդկանց հիմարության վրա:
Իրենց մոտ մի քանի տարի առաջ մի խելքից պակաս մարդ էր աշխատում: Մի օր էս մարդը գնում ա գործի ու ընկերներին ասում ա.
-Էսօր բախտս բերել ա է՜: :))
Ընկերները հարցնում են.
-Վայ, էդ ի՞նչ ա եղել.
-երեխեքս թունավորվել են, չեմ տարել մանկապարտեզ :lol :cry
Մի քանի օր առաջ,երեկոյան կռվով -դավով ինձ խանութ ուղարկեցին,խանութը մեր փողոցի անկյունում է...արդեն մութ էր...մեր փողոցում մի անհոգ գիժ տղա կա,որը միշտ պտտվում է մեր տան կողքերով...նա խանութի մոտ էր...երբ դուրս եկա խանութից դեռ այնտեղ էր...ես էլ առանց նրան նայելու,գլուխս կախ անցա(շատ վախենալու հայացք ունի)...հետևիցս քստքստոց եմ լսում...սիրտս սկսեց արագ բաբախել,քայլերս արագացրեցի քստքստոցն արագանում էր,իսկ մեր տունը թարսի պես մոտենալու փոխարեն ավելի ու ավելի էր հեռանում...սիրտս կանգնում էր,իսկ ինձ հետապնդող ոտնաձայները չէին դադարում համարյա վազելով կիսալցակումած վիճակում շտապում էի տուն...զգալով,որ չէ..հետապնդողը համառ է 'ուժ հավաքեցի և որոշեցի շրջվել ու մի "սպանիչ"հայացք գցել վրան...Շրջվեցի...ոչ ոք չկար...միայն հողաթափիս կպած ինչ որ ծառի ճյուղ,որն էլ հետապնդում էր ինձ:D
Էս էն «Ուր ա Վարդուշին ըտենց բախտ» անեկդոտը դարձավ :))
CactuSoul
08.04.2010, 18:49
Ճիշտն ասած՝ լավ չհասկացա։ :think Ասենք՝ նասկիները տան մեջ թապրտելը ու դրանք չհավաքելը երբ դասում են "տղամարդկությանը" ՞
Մի պատմություն հիշեցի:D: Չգիտեմ՝ իրականում եղել է, թե չէ, բայց պատմողներն ասում էին, որ անձամբ ներկա են եղել: Պատմում էին իմ համադասարանցի մի խումբ տղաներ՝ մեկ ուրիշի մասին: Ի դեպ, հենց այդ ժամանակվանից հասկացա, որ բամբասկոտ աղջիկը բամբասկոտ տղայի համեմատ իսկական երազանք է:
Ուրեմն, նախապես ասեմ, որ հերոսը՝ Ս.-ն, մի եղբայր ուներ՝ Դ.-ն: Ս.-ենք, մեղմ ասած, մաքրասիրությամբ չէին փայլում: Ու երբ «գործի» բերումով «բախտ վիճակվեց» գնալ նրանց տուն, համոզվեցի, որ Ս.-ն լավ հեռատես անձնավորություն է, որովհետև մշտապես գրիպոտ վիճակներում էր… Մի խոսքով:
Մի օր էս մեր դասարանցի տղաները գնում են Ս.-ենց տուն, երևի ինչ-որ տեղ կանչելու, թե ինչ, կարևոր չի: Դե գիտեք էդ տարիքի տղաներին, սիրում են իրար ձեռ առնել. թափթփված սենյակի մի անկյունում շպրտած նասկի տեսնելով՝ մատնացույց են անում.
- Ս., նասկիդ չես կորցրե՞լ, հեն ա… (կամ նման մի բան)
Ս.-ն մի հայացք ա նետում էդ նասկիին, ծայրից բռնում ա, մոտեցնում քթին…
- Էս իմը չի, Դ.-ինն ա, - ասում է անտարբեր ու նասկին շպրտում «իր տեղը»:
Նաիրուհի
10.04.2010, 02:27
Մորաքրոջս աղջիկը փոքրա լինում, Երևան եկած չի լինում, մեծերից միշտ լսումա քաղաքի, մետրոյի մասին, չի հասկանում խոսքն ինչի մասինա: Մի օր էլ եղբոր հետ կռվումա, նեղացած ասումա կգնամ Երևան, մետրոն կբերեմ, չեմ տա ուտես :beee
Մի 3-4 տարի առաջ հաստատ մեր գյուղում դեռևս «Մետրո» անունով շոկոլադե բատոն էին վաճառում... :D Ես որ լի՜քը կերել եմ...
Երեկ գնացել էի ակումբներից մեկում աշխատող ընկերոջս տեսնելու, բարմենի հետ էլ ծանոթացրեց, ու բարի մոտ կանգնած խոսում էինք:
Մի 15-20 րոպե հետո բարմենը հանկարծակի շրջվեց իմ կողմն ու.
-Երկա՞ր ես մնալու:
-Ինչո՞ւ:o
-Այ մարդ, չեմ կարողանում ազատ ընկերոջս հետ խոսել. անընդհատ մտածում եմ՝ հանկարծ մի անասուն բառ չասեմ...
Էսօր ընկերոջս համար տեխնիկա էինք առնում։ Երկար բարակ փնտրելուց հետո, վերջը իր ուզածը գտավ առանք....
Հետո կնոջս հետ գնացի աներոջս տուն ու տպավորությունների տակ լինելով աներոջս ողջունեցի այսես՝ «Բարև Սոնի ջան» :))
Դե իրա անունը Սիմոնա, էլի :oy

Ժառ ջան, զոքանչիդ էլ ասում էիր «Սոնա» ջան ու դառնում էին հալալ մարդ ու կնիկ:D
10-րդ դասարան, գրականության դասն է։ Թեման Համո Սահյանի ստեղծագործություննեն են։ Մեր դասարանցի երկու տղա (վատ սովորողներ էին) միասին նստել են առաջին նստարանին։ Ուսուցչուհին մեկին դաս է հարցնում– պիտի ինչ որ մի բանաստեղծություն անգիր ասի։ Պատրաստ չեր, բայց ելքը գտավ. կողքի տղան ցածրաձայն կարդում է, իսկ ինքը՝ կրկնում։ "Գնում ես, չես էլ ասում, թե մեկ էլ երբ ես գալու, Եկար էլ,.... ինչիս ես պետք...."–կողքի տղան էր որոշել սրամտել… :D:D:D Ինքը սկզբում գլխի չնկավ ու աչքով–ունքով հասկացնում է որ մյուսը շարունակի օգել, բայց օգնողից էլ բան չեր մնացել– ամբողջ դասարանի հետ ինքն էլ ծիծաղից թուլացել էր…:D:D Վերջը իրեն էլ ասեցինք մեր ծիծաղի պատճառը, ինքն էլ կիսանեղացած "Լավ էլի,արա, իբր բան էր արիր…":blin:'–նստեց տեղը…
Ուլուանա
11.04.2010, 19:26

Ես էլ նմանատիպ իրավիճակ հիշեցի մեր դասարանից։ Էլի վատ սովորող տղաներից մեկն էր դաս պատասխանում, Վահան Տերյան էինք անցնում՝ «Մի՞թե վերջին պոետն եմ ես...» բանաստեղծությունը, ինքն էլ երևի մոտավոր լսել էր, թե ինչ, բայց, ըստ երևույթին, լավ չէր լսել կամ հիշում, մեկ էլ ասեց. «Մի՞թե վերջին պոեզն եմ ես...»։ :D Հիմա ամբողջ դասարանը ծիծաղից պայթում է, ինքն էլ շշմած էս կողմ–էն կողմ է նայում՝ իբր, ի՞նչ մի տարօրինակ բան ասեցի որ։ :unsure :D Տղաներից մեկ ուրիշն էլ սրամտեց, թե՝ մի՞թե վերջին էլեկտրիչկեն է Բ–ը։ :D
Երկնային
11.04.2010, 19:59
Ես էլ մեր դասարանից հիշեցի: Մի տղա էր հետևս նստած ռուսերենի գրավորի ժամանակ, հիմա ես իրան թելադրում եմ, գրում ա: Քանի որ ինքը ահավոր վատ էր ռուսերենից, կետադրական նշաններն էլ էի ասում՝ որը որտեղ դնի: Տենց հաջորդ դասին, որ գրավորները բաժանվեց, պարզվեց որ էդ տղան տենց էլ գրել ա, "զապիտայա, տիրե, տոչկա": Ամբողջ գրավորի մեջ ոչ մի կետադրական նշան դրված չի, բայց ճիշտ տեղերում գրել ա "տոչկա, զապիտայա" :D

աաաաաա ես էլ հիշեցի:Հայոց լեզվից ավարտական քննություններ էինք տալիս՝ երկու տասերրոդ դասարանցիները միասին: Իմ զուգահեռներից մի տղա կար՝ Խաչիկ անունով չէր փայլում գիտելիքներով, բայց գեղեցկությամբ գրավում էր առաջի տեղը: Էս Խաչիկը թելադրությունը գրել էր, իսկ կետադրական նշանները չէր դրել: Ինքը ամենավերջում գրել էր. « Կետադրական նշաններ փըշտ -փըշտ անցեք ձեր տեղերը»:
Երկնային
11.04.2010, 20:24

Նույն սերիայից: Ընկերուհիս էլ դնում էր կետադրական նշանները, բայց յա բախտի, որը որտեղ պատահի, անկապ դնում էր: Մի օր էլ հայոց լեզվի դասատուն ասեց՝ դու մի բուռ կետադրական նշան ես վերցնում, շաղ ես տալիս տետրիդ վրա :))
Երկնային
11.04.2010, 20:31
Դպրոցական հուշերս արթնացան :))
Ուրեմն մեր դասարանից մի տղա առաջին դասարանից ինձ էր սիրում, ամեն տարի Վալենտինի օրը առաջարկություն էր անում: Էս տղան պոչիկներիցս քաշում էր միշտ :noti Մի անգամ էլ ընկերուհուս աղաչեց-պաղատեց՝ Արուսիկի գլխից մի հատիկ մազ կպոկե՞ս ինձ տաս, շա՜տ եմ խնդրում: Էս ընկերուհիս էլ պոկեց տվեց, հետո որ ինձ պատմեց, իրանից նեղացա: :D Գնաց էդ տղային ասեց՝ քո պատճառով իմ ամենամոտիկ ընկերուհին նեղացել ա ինձնից :cry Մեկ էլ էս տղան գրպանից ինչ-որ տոպրակ հանեց, մեջից մի հատիկ մազ հանեց տվեց ընկերուհուս, ասեց՝ էս ա քո տվածը, վերցրու :beee :D Դու մի ասա մազերս պոկում հավաքում էր տոպրակի մեջ :D:D:D
Երկնային
11.04.2010, 20:36
Դերերում նույն ընկերուհիս ու նույն տղան :))
Տենց մի վեցերորդ դասարան էինք: Ես ու էդ ընկերուհիս իրար մոտիկ ենք շատ ապրել միշտ: Էս տղան մի օր ընկերուհուս զանգեց ասեց՝ որ գանք ձեր բակ, կկանչե՞ս Արուսիկին դուրս, որ իրան տեսնեմ: Էս ընկերուհիս էլ բա թե մի տոպրակ ցոգոլ եթե բերես, կկանչեմ :D Ու տենց եկել էր մի տոպրակ ցոգոլով, էն էլ ես տանը չէի եղել, իզուր տեղը ծախսի տակ էր ընկել տղեն: :D
Էդ ընկերուհիս մինչև հիմա ամենամոտ ընկերուհիս ա, բայց միշտ հիշացնում եմ, որ ինձ մի տոպրակ ցոգոլով ծախել ա հերիք չի, մի հատ էլ էն մարդուն քցել ա :D
Դպրոցական հուշերս արթնացան :))
Ուրեմն մեր դասարանից մի տղա առաջին դասարանից ինձ էր սիրում, ամեն տարի Վալենտինի օրը առաջարկություն էր անում: Էս տղան պոչիկներիցս քաշում էր միշտ :noti Մի անգամ էլ ընկերուհուս աղաչեց-պաղատեց՝ Արուսիկի գլխից մի հատիկ մազ կպոկե՞ս ինձ տաս, շա՜տ եմ խնդրում: Էս ընկերուհիս էլ պոկեց տվեց, հետո որ ինձ պատմեց, իրանից նեղացա: :D Գնաց էդ տղային ասեց՝ քո պատճառով իմ ամենամոտիկ ընկերուհին նեղացել ա ինձնից :cry Մեկ էլ էս տղան գրպանից ինչ-որ տոպրակ հանեց, մեջից մի հատիկ մազ հանեց տվեց ընկերուհուս, ասեց՝ էս ա քո տվածը, վերցրու :beee :D Դու մի ասա մազերս պոկում հավաքում էր տոպրակի մեջ :D:D:D
:D:D:D
Երևի ուզեցելա քեզ մազ-մազ պոկի, հետո տանի տունը հավաքի: :))
10-րդ դասարան, գրականության դասն է։ Թեման Համո Սահյանի ստեղծագործություննեն են։ Մեր դասարանցի երկու տղա (վատ սովորողներ էին) միասին նստել են առաջին նստարանին։ Ուսուցչուհին մեկին դաս է հարցնում– պիտի ինչ որ մի բանաստեղծություն անգիր ասի։ Պատրաստ չեր, բայց ելքը գտավ. կողքի տղան ցածրաձայն կարդում է, իսկ ինքը՝ կրկնում։ "Գնում ես, չես էլ ասում, թե մեկ էլ երբ ես գալու, Եկար էլ,.... ինչիս ես պետք...."–կողքի տղան էր որոշել սրամտել… :D:D:D Ինքը սկզբում գլխի չնկավ ու աչքով–ունքով հասկացնում է որ մյուսը շարունակի օգել, բայց օգնողից էլ բան չեր մնացել– ամբողջ դասարանի հետ ինքն էլ ծիծաղից թուլացել էր…:D:D Վերջը իրեն էլ ասեցինք մեր ծիծաղի պատճառը, ինքն էլ կիսանեղացած "Լավ էլի,արա, իբր բան էր արիր…":blin:'–նստեց տեղը…
Մեր դասարանում էլ էին մեկ-մեկ վատ սովորողներին սխալ բաներ հուշում :D: Բայց իմ մեղքը գալիս էին, ես չէի ասում :oy:
Բայց դրանք տենց չեմ հիշում :)):
Ուրիշ բան պատմեմ:
Մի անգամ մի տղա պատմության դաս էր պատմում: Գրքում գրված ա «այդ ժամանակ երևան եկան առաջին քարե գործիքները» (մթա ա, հին աշխարհի պատմություն էինք անցնում), ասում ա` «այդ ժամանակ Հայաստան եկան առաջին քարե գործիքները» :)):
Մի անգամ էլ հայոց լեզվի դասին ուսուցչուհին հարցական նախադասությունների մասին դաս էր պատմում ու օրինակներ էր բերում: Մեկ էլ մի օրինակ ասաց` «Ո՞վ եմ ես»: Տղաներից մեկը` «Հապետն ես դու» :D: Էդ մանկական հաղորդումը տեսել եք, չէ՞ :)):
My World My Space
11.04.2010, 22:37

ես էլ մի օր դասատուիս լավ ջղայնացրեցի, ասեց. "զգուշ եղի, քո գլխի վերևը սև ամպեր են կուտակվում", հելա կանգնեցի աթոռին ու սկսեցի երգել "Я тучи разгоню рукаааааами......", ասեց. "այ տղա իմացի ով ես դու, ով եմ ես", ասեցի " հայ ես դու, հայ եմ ես, վախ քո ցավը տանեմ ես......" մի խոսքով էտ օրվա դասը պռավալ գնաց....
Մի բան էլ պատմեմ դպրոցից:
Ուրեմն մեր դասարանում մի տղա կար, որ Ապարանից էր, ու դրա համար բոլորն իրեն Աբո էին ասում :)): Կարևոր չի` անունն ինչ էր, բայց էդ մականունը բոլորովին կապ չուներ իր անվան հետ :)): Կարևորն էն ա, որ ինքն ապարանցի էր, ու էս պատմությունը ինձ համար ապացուցեց ապարանցիների մասին պատմվող անեկդոտների իրական լինելը :D (ստեղ ներողություն եմ խնդրում բոլոր ապարանցիներից :))):
Սայաթ-Նովա էինք անցնում: Մեր ուսուցչուհին սիրում էր երգել, ու եթե ինչ-որ բանաստեղծություն էինք անցնում, որի հիման վրա երգ կար, անպայման երգում էր: Էս անգամ էլ սկսեց երգել, Աբոն էլ ձայնակցում էր շշուկով: Ուսուցչուհին ասաց` եթե երգես, 5 կդնեմ, եթե չէ` 3 :)): Մենք էլ սկսեցինք համոզել, որ երգի, վերջը համաձայնվեց: 2 երգ երգեց, ու ես շատ զարմացա, որովհետև ընդհանրապես չէի սպասում, որ Աբոն կարող ա Սայաթ Նովա երգել իմանար :o:
Մեկ էլ հարցնում եմ.
- Աբո, էս երգը որտեղի՞ց գիտես :o:
- Սկզբից:
- :}:
Մինչև հիմա հիշում եմ, ծիծաղս գալիս ա :D:
__________
Մի բան էլ` կապված Աբոյի հետ :)): Ինչպես գիտենք, բոլոր դասղեկներն էլ ասում են, որ սեպտեմբերի մեկին երեխեքը սև-սպիտակ հագած գան: Մի սեպտեմբերի մեկին Աբոն համապատասխան հագուստով չէր եկել, դասղեկը տուն էր ուղարկել, որ շորերը փոխի, գա: Մեկ էլ Աբոյի մաման ա զանգել դասղեկին, բա` Դուք չէիք ասե՞լ, որ սև ու սպիտակ հագնեն, ես տենց էլ հագցրել եմ :sad: Բայց Աբոն հագել էր սև շալվար ու հազիվ տեսանելի, բարակ սպիտակ գծիկներով սև վերնաշապիկ :)):
Ուլուանա
11.04.2010, 23:53
ես էլ մի օր դասատուիս լավ ջղայնացրեցի, ասեց. "զգուշ եղի, քո գլխի վերևը սև ամպեր են կուտակվում", հելա կանգնեցի աթոռին ու սկսեցի երգել "Я тучи разгоню рукаааааами......", ասեց. "այ տղա իմացի ով ես դու, ով եմ ես", ասեցի " հայ ես դու, հայ եմ ես, վախ քո ցավը տանեմ ես......" մի խոսքով էտ օրվա դասը պռավալ գնաց....
Վերջին երգի մասին կարդալն ու ավատարիդ նայելը նենց համահունչ էր։ :hands :D
Ուլուանա
11.04.2010, 23:54
Բան եմ հիշել...
Ուրեմն մամաս իր դասարանում մի աշակերտուհի ուներ, որի հետ տանն էլ էր պարապում մասնավոր։ 2-3–րդ դասարանցի աղջիկ էր, իրենից էլ մի տարով փոքր քույր ուներ, երկուսով էին գալիս պարապմունքի։ Մամաս դեռ դպրոցից նկատել էր, որ էս աղջկա «ձեռքը մաքուր» չի. դասարանում ում ինչը կորեր, վերջը, որպես կանոն, էս աղջկա պայուսակից էին գտնում։ Ծնողին էլ զգուշացրել էր դստեր հակումների մասին, բայց հետո տարբեր ծանոթներից իմացանք, որ դրանք ամբողջ ազգուտակով են գող։ Հիմա էս աղջիկը որ սկսեց քրոջ հետ մեր տուն հաճախել, նկատեցինք, որ ամեն անգամ քույրիկների հեռանալուց հետո մեր գրիչներն անհետանում են... Մենք էլ ընտանիքում բոլորս թուղթ ու գրչի հետ ամեն օր գործ ունեցող մարդիկ էինք, էնպես որ սեղանին ու դրա մոտակայքում տարբեր տեղեր համարյա միշտ գրիչներ էին դրված լինում։ Եթե հանկարծ մի տեղ մի կոնֆետ լիներ դրված, դա էլ պարտադիր կանհետանար։ Զգացվում էր, որ կարգին վարպետացած էին. միշտ աննկատ հաջողացնում էին թռցնել ինչ աչքներով ընկներ։ Մենք էլ արդեն հատուկ հոգում էինք, որ դրանց գալուց առաջ ամեն ինչ հավաքենք, պահենք, որ թռցնելու բան չմնա։ :))
Մի անգամ էլ որոշեցինք սրանց գլխին մի օյին խաղալ... Բռնեցինք բավական գրավիչ կոնֆետի թղթերի մեջ կաղիններ փաթաթեցինք ու սիրուն դրեցինք մի հարմար տեղ՝ պահարանի գոգին, որի մոտով համարյա հպվելով ենք անցնում սենյակից դուրս գալիս. մի խոսքով՝ թռցնելու համար իդեալական տեղ էր։ Գող քույրիկները մեզ չհիասթափեցրին. պարապմունքից հետո, երբ բոլորս աչքներս չորս արած նայում էինք սիրուն կոնֆետի թղթերի մեջ ծպտված կաղիններին, քույրիկների հեռանալուն պես դրանք, իհարկե, անհետացան։ :D Մենք էլ մեր արածից գոհ պատկերացնում էինք էն հիասթափությունը, որ պիտի ապրեին էդ «կոնֆետները» բացելիս։ :D
:)Թարմ դեպք: Ընկերուհուս հետ գնացել ենք տոնավաճառ: Իր ամուսինը այդտեղ ոսկու բաժնում է աշխատում: Ընկերուհիս էլ որոշեց այցելել: Դե պարզա չէ՞ ինչ կկատարվի այդ բաժնում՝ օրվա այս ժամին առնում, ծախում, նայում: Մի խոսքով: Կողքներիս մի զույգ ա կանգնած: Ամուսինը ուզում էր կնոջ համար ականջօղեր գներ: Երկար ընտրելուց հետո վերջապես մեկը հավանեցին: Հիմա էս աղջկը ուզում ա ականջօղը անց կացնի չի ստացվում: Բավականին չարչարվելուց հետո տեսնելով, որ չի ստացվում ամուսինը որոշեց անց կացնի :Էլի չստացվեց: Վաճառողն էլ տեսնելով, որ չի ստացվում առաջարկեց իր օգնությունը: Մի 10 րոպե չարչարվելուց հետո էս խեղճը կարմրելով ասաց.
- Կներեք, դուք երեւի երկար ժամանակ ձեր անցքը չեք օգտագործել, դրա համար էլ չի մտնում::D
պատկերացնում եք ինչ ձեւի կծիծաղենք: Ոչ մեկը չկարեցավ իրան զսպի, իսկ ամուսինն էլ խճճված կնոջ թեւից քաշելով տարավ: Երեւի գնացին բացը լրացնելու...;)
Ուլուանա
12.04.2010, 17:36
Երեկ էստեղ էլի էի բան գրել, հայտնի տեխնիկական վթարի հետևանքով կորել է, փաստորեն... :( Նորից եմ դնում։
LJ–ի բլոգներից մեկում կարդացի, մեռել էի... :D Ինչքան հասկացա, իրական դեպք է.
Վիվասելի գրասենյակ է մտնում սև շորերով մի երիտասարդ.
– Քույրիկ ջան,– դիմում է նա աշխատողին,– իմ մոտ ջուջուլը չի աշխատում։
– Ի՞նչը։ :o
– Ջուջուլը... Ջուջուլ.քոմ–ը։
Համենայնդեպս, ասեմ, որ խոսքը google–ի մասին էր։ :D
Աղբյուրը՝ http://norayr.livejournal.com/203330.html
Հորաքրոջս տղան ուսանող տարիներին հանրակացարանում էր ապրում: Իր քրոջ աղջիկն էլ երեք տարեկան էր: Մի օր, երբ իրերը հավաքած, պատրաստ դուրս է եկել, որ մեկնի Երևան, փոքրիկը մոտեցավ ու ասաց.
-Քեռի, էլը գնում ես հանրածակարա՞ն...:D
Երեկ էստեղ էլի էի բան գրել, հայտնի տեխնիկական վթարի հետևանքով կորել է, փաստորեն... :( Նորից եմ դնում։
LJ–ի բլոգներից մեկում կարդացի, մեռել էի... :D Ինչքան հասկացա, իրական դեպք է.
Վիվասելի գրասենյակ է մտնում սև շորերով մի երիտասարդ.
– Քույրիկ ջան,– դիմում է նա աշխատողին,– իմ մոտ ջուջուլը չի աշխատում։
– Ի՞նչը։ :o
– Ջուջուլը... Ջուջուլ.քոմ–ը։
Համենայնդեպս, ասեմ, որ խոսքը google–ի մասին էր։ :D
Աղբյուրը՝ http://norayr.livejournal.com/203330.html
:lol Ես չկաաա՜մ
Էս օրվանից Ջուջուլը մտավ լեքսիկոնիս մեջ, խնդրում եմ նկարներս ուղարկեք Ջուջուլիս վրա :))
2 կամ 3 դասարան էի,առավոտյան արթնացա և մեջս "իմպրովիզացիոն" մի տաղանդ հայտնաբերեցի,որոշեցի բոլորի անվանը "ուկ" փաղաքշականն ավելացնել:think
Եկա տատիկիս մոտ.
_Տատուկ?,_արդյունքից գոհ էի,մոտեցա մամայիս,-Մամուկ?
Հասա պապային.
_Պապուկ?:}:bl

Իսկ ես պապիկիս մինչև երեք տարեկան պապուկ էի ասում, պապիկը ոչ մի կերպ չէր ստացվում մոտս։ Պապս էլ շատ էր նեղվում դրանից, էնքան, որ խոստացել էր, հենց Աննան առաջին անգամ պապիկ ասի, ռեստորան եմ տանելու բոլորիդ՝ նշենք։ Ասեմ, որ խոստումը կատարեց :D
Երկնային
15.04.2010, 02:13
Քանի որ ռակակերության թեմաներ են, էս դեպքը հիշեցի :D ուրեմն մի ծանոթ պապիկ կա, մի օր մեզ հյուր ա եկել, ես ու պապաս ռակ ենք դրել սեղանին, որոշել ենք նյամ անենք :nyam, մեկ էլ տեսավ, թե չէ՝ վա՜յ ռա՜կ, ո՜նց եմ սիրում :love դե հիմա մենք չենք պատկերացնում, որ ինքը ռակ մենակ հեռվից հեռու ա սիրել :D եկավ նստեց, ու սենց նայում ա տարբեր կողմերից էս ռակին: Պապաիս մոտ արդեն կասկածներ առաջացան, ասում ա՝ լսի, բայց դու գիտե՞ս ոնց են ռակ ուտում… ուզու՞մ ես ձևը ցույց տամ :) պատասխանը՝ հա՜, գիտեմ, բա ոնց :aha դե տենց նստեցինք, մեկ էլ որ էս մարդը չբռնեց պատառաքաղը խրեց ռակի մեջքը, պոչից կծեց ու սկսեց խրթխրթացնելով ծամել… էլ չասեմ ինչ եղանք :D:D:D
Երեկ քեռուս հետ պետք ա տեղ գնայի, քեռիս եկավ, ինձ ասաց, թե գնա ավտոյում նստի, ես հիմա կգամ: Դե ես էլ ավտոներից շատ բան չեմ հասկանում, գրասենյակից դուրս եկա, տեսնեմ հենց դիմացը քեռուս ջիպը կանգնած է: Դիմացի դուռ բացեցի, նստեցի, մեկ էլ տեսնեմ վարորդի նստատեղում քառակուսի գաբարիտներով եզ ա նստած ու եզավարի, ոչինչ չարտահայտող հայացքով ինձ ա նայում: Ես էլ ամրագոտին եմ գցում ու ասում.
- Բարև ձեզ, դու՞ք եք քշելու, հեսա քեռիս կգա, կգնանք:
Մեկ էլ էդ պահին քեռիս ա դուռը բացում.
- Հայկ ջան, սխալ ավտո ես նստել, էս ավտոն իմը չէ:
Ներողություն խնդրեցի ու իջա ավտոյից, քառակուսի եզը ոչ մի բան չասեց, հետո պարզվեց մեր տեղական օլիգարխներից մեկի Լեքսուսն էի նստել :D
Մի անգամ իմ ծանոթներից մեկը, որի ուղեղի ընդանուր քաշը 0,000007 գրամ ա, եկավ ինձ մոտ ու ասեց.
-Դիմում պետք ա գրեմ, ձևը չես ասի... ոնց պետք ա սկսեմ???
Ես էլ ասացի`
-Դե սկսի սենց- Ես` ԷՍԻՆՉ ԷՍԻՆՉՅԱՆՍ, (բարձրաձայն կետադրական նշաները ասում եմ` բութ, ստորակետ)...
Մի երկու ժամ անց եկավ էլի ու ասեց.
-Գրել եմ, տես ճիշտ ա?
Նայում եմ գրել ա` "Ես ԲՈՒԹ Էսինչ Էսինչյանս ԸՍՏՈՐԱԿԵՏ... " :fool
Մի անգամ մեր հեռախոսը զանգում ա, քույրիկս ա վերցնում հեռախոսը, մամաս էլ իր կողքը պառկած ա: Սկսվում ա հեռախոսային խոսակցությունը:
_Աննա՞:
_Հա:
_Բարեւ Ան ջան:
_Բարեւ ձեզ:
_Ի . . . Աննա՞:
_Հա՞:
_Չճանաչեցի՞ր:
_Չէ-է:
_Ո՞նց, Աննա չե՞ս ճանաչում:
_Չէ:
_Ի . . . Աննա մաման ա:
_Ո՞վ :o:
ՈՒ էստեղ հեռախոսը անջատեցին, հասկացան որ սխալ են զանգել:
Skype-ային խոսակցություններ:))
Kita: Հայկը չի գալիս:beee
Vist: beee չի, :rufus-ա
Vist: :lol
Kita: Ռուֆուս-ը պրիչյոմ իմ հետ:D
Kita: իմ Հայկը վիյ
Vist: չէ, գիտեմ
Vist: ուղղակի
Vist: beee=ոչխարի ձայն
Ռուֆուս=ոչխարի ավատար=:rufus
Kita: :lol
Արևհատիկ
15.04.2010, 15:59
Մի քանի տարի առաջ տան հեռախոսով զանգում եմ քեռիիս տուն: Էն ժամանակ էլ գծերը ահավոր էր, մի քանի անգամ պիտի զանգեիր, որ ճիշտ ընկնեիր::tel Մեկ էլ հեռախոսը վերցնում են.
-Ալո
-Քեռի՞
-հա
-Բարև, ո՞նց եք:
-Բարև: Լավ ենք, դուք ո՞նց եք:
Մեկ էլ ջոկում եմ, որ ախր ընդհանրապես քեռիիս ձայնին նման չի: Ասում եմ.
-Չէ, էս իմ քեռին չի: :D
Ասում եմ ու էդ պահին անջատում հեռախոսը: :oy Նենց էլ հավեսով պատասխանում էր ինձ, ոնց-որ իսկականից ճիշտ էի զանգել :D
Մի երկու հատ դպրոցական կիսազվարճալի կիսատափակ պատմություն.:pardon
Մի օր մեր դասարանից մեկը կենսաբի դասին կանգնեց ու վստահ տոնով ասաց.
-Աչքը կազմված է ունքից եւ ականջից:crazy /ակնագունդ բառի հետ էր շփոթել/։
Մի քանի օր առաջ եկեղեցու պատմության դասատուն ասաց. որ իրեն աստված է ուղարկել այս աշխարհ, վերևի պատմության հերոսը ապշահար ասաց.
-Յա՜ ընկ. ***յան, բա էն հին ձեւերը էլ չկա՞ն :o :cry
:oy
Մենք էլ մեր արածից գոհ պատկերացնում էինք էն հիասթափությունը, որ պիտի ապրեին էդ «կոնֆետները» բացելիս։ :D
Պատկերացրեք էն հիասթափությունը, որ ապրել են էդ «կոնֆետները» ուտելիս։ :crazy
Ուլուանա
16.04.2010, 02:39
Մի անգամ իմ ծանոթներից մեկը, որի ուղեղի ընդանուր քաշը 0,000007 գրամ ա, եկավ ինձ մոտ ու ասեց.
-Դիմում պետք ա գրեմ, ձևը չես ասի... ոնց պետք ա սկսեմ???
Ես էլ ասացի`
-Դե սկսի սենց- Ես` ԷՍԻՆՉ ԷՍԻՆՉՅԱՆՍ, (բարձրաձայն կետադրական նշաները ասում եմ` բութ, ստորակետ)...
Մի երկու ժամ անց եկավ էլի ու ասեց.
-Գրել եմ, տես ճիշտ ա?
Նայում եմ գրել ա` "Ես ԲՈՒԹ Էսինչ Էսինչյանս ԸՍՏՈՐԱԿԵՏ... " :fool
Մարդն ինքն իրեն ճիշտ էլ բնութագրել էր, էլի, ի՞նչ ես ուզում։ :D
Պատկերացրեք էն հիասթափությունը, որ ապրել են էդ «կոնֆետները» ուտելիս։ :crazy
Ճիշտն ասած՝ ես անկեղծորեն հուսով եմ, որ բանն ուտելուն չի հասել...
Ուրեմն երեկ գնացել էի մեր համայնքի աղբահանության գրասենյակը :)) իբր թե նախկին պարտքը մուծելու: Գնացի, ասեցի ինչի համար եմ եկել, ասեցին վաղը արի ու էտ ընթացքում մթոմ փորձում էին պրինտերը միացնեին: Դե ես չէի կասկածում, որ իրանց մոտ ոչինչ չի ստացվի, օգնությունս առաջարկեցի ու … ու ընգա աղբի մեջ :)) իրանց կոմպը լրիվ համապատասխանում էր իրանց գործունեության հետ, ինչ վիրուս ասես թե չկար մեջը :( ես էլ մոտս "գործիքներ" ունեի, սկսեցի բուժել, իսկ պետն էլ կողքս կանգնել էր, ուշադիր նայում էր ու հարցեր էր տալիս.
- Էս վիրուս-միրուսները կարողա աշխատողներիցա՞ ընգել, մեկը վերջերս թոքաբորբով էր հիվանդացել, իմանամ գործից հանեմ հա՜-հա՜-հա՜:
Դե ես էլ կատակով, ասեցի հա:
Էսօր իմացել եմ, որ էտ աշխատողին գործից հանելա :o
Երկնային
17.04.2010, 20:04
Չկա-չկա, դպրոցական սերերիցս պատմեմ :oy :D
Առաջին դասարանում մի տղայի էի սիրահարված, նենց մռութ էր… :love ուրեմն էս տղեն միշտ տանից երկու կանֆետ էր բերում, մեկն էլ ինձ էր տալիս :D հետո մի անգամ ֆիզկուլտի ժամին տեսա, որ ինքը ռետուզ ա հագել, էդ օրվանից իրանից հիասթափվեցի ու էլ իրա տված կանֆետները չէի վերցնում :D
Հետո ուրիշ տղայի էի սիրահարվել, իրար կողք էինք նստում, դասամիջողներին էլ գնում ինչքան տղա կար, հետները կռվում էր, ես էլ մտածում էի իսկական պաշտպան ա, նենց ուժեղ ա :oy :D Հետո ինքը ջրծաղիկ ընկավ ու ինձ էլ վարակեց :beee տենց զիլյոնկայով քսված, ջրծաղիկով տանը պառկած խորհում էի, ու որոշեցի, որ իրա արածը արած չէր, ու էդ օրվանից իրանից էլ հիասթափվեցի, սերս մարեց :D
Մի զվարճալի դեպք պատմեմ ճամբարից։ Մեր ջոկատից երկու տղա շախմատ էին խաղում։ Ես ու ընկերուհիս էլ նստաց նրանց էինք քաջալերում։ Նրանցից մեկը (Հովո) շատ կատակասեր էր, իսկ մյուսի (Ն) մոտ խաղալ ավելի լավ էր ստացվում։ Երբ Հ-ն հասկացավ, որ պարտվելու է, որոշեցի խորամանկության դիմել. ձեռքը Ն-ի վերնաշապիկը ցույց տալով առաջ տարավ ու հարցրեց "Էս ինչա՞" ու հետ քաշեցի… ընկերոջ "թագավորին" "գերի" վերցնելով։ "Ու՞ր, ի՞նչը…"– զարմացավ Ն-ն։ "Հեչ, ինձ թվաց…"–անտարբեր ասաց նա։ Ու խաղը շարումակվեց նույն ձևով։ Ես նկատել էի ու հազիվ էի ծիծաղս զսպում։ Իսկ Ն-ն, հեչ, առանց որևէ բան նկատելու խորասուզվաց շարոնակում էր խաղալ։ Նրա այդ խորասուզված խաղին նայելով ոչ ես, ոչ էլ Հ-ն էլ չէինք կարողանում պահել մեր ծիծաղը։ Ն-ն առանց հասկանալու ինչ է կատարվում մեկ մեզ էր նայում, մեկ խաղին, բայց վերջը չհամբերեց– "Տո ինչ էք ծիծաղում, թողեք նոռմալ խաղամ էլի"… Հ-ն էլ չդիմացավ – "Ինչ–ինչ, թագավորը պետությունից բացակայում է, իսկ դու չես էլ նկատել"–ասաց ու "թագավորին" դրեց սեղանին։ Մենք ծիծաղից թուլացել էինք:D, իսկ Ն-ն, սկզբից զարմացավ հետո էլ սկսեց–"Խի՞ ես նախալություն անում… մեկա ես եմ հաղթել………"։ "Դու ես, դու… բայց մեկա թագավորին գերի տարա, չնկատեցիր…":P:P:D
Չգիտեի, որ թեմայում գրեմ, լավ, այնպես գրեմ, որ այս թեմային համահունչ լինի: Սկսում եմ պատմել: Երեկ անկապ օրագրում այսպիսի մի գրառում արեցի
Հենց նոր մի միտք հղացա, որ ինձ հանճարեղ թվաց:)) էս վերջերս իմիջիայլոց հաճախ եմ հանճարեղ մտքեր հղանում, որոշեցի ձեզ հետ կիսվեմ, հետս էն աշխարհը չեմ տանելու, իմացեք էլի:B Հաճախ են վիրտուալ կոնֆլիկտներ լինում, թեկուզ ակումբում, երբեմն այնպիսի տպավորություն է լինում, որ շատերի մոտ դա շատ սրտամոտ է ընդունվում, որ վիրտուալից տեղափոխվում է առօրյա, որ այստեղի բարկությունը կարող է այնտեղ երևալ, որ այստեղի թշնամանքը այնտեղ շարունակվում է, որ այստեղի խնդիրը այնտեղ անհանգստացնում է, որ այստեղ եղածն այնտեղ նստվածք է տալիս: Անկեղծորեն նախանձում եմ այդ մարդկանց, ինձ մոտ այդպես չէ, երևի նրանից է, որ իրական կյանքում ես շատ ավելի մեծ ու լուրջ պրոբլեմներ ունեմ::8
Այսօր նայում եմ
Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել. Ինը հոգի շնորհակալ են, որ ես
իրական կյանքում ես շատ ավելի մեծ ու լուրջ պրոբլեմներ ունեմ::))
Կարող եմ նույնիսկ անուններն ասել
Agni, Gayl, H.a.y.k.o., jundiai, Kuk, My World My Space, Դեկադա, Հայկօ, Միքո Զվարճալի չէ՞ր, համենայն դեպս ես ժպտում եմ:))
Yeghoyan
18.04.2010, 09:17
Չէ, Տնաշեն ջան, ինը հոգի շնորհակալ են, որ
էս վերջերս հաճախ եմ հանճարեղ մտքեր հղանում
հերիք չի, հլա մի հատ էլ
որոշեցի ձեզ հետ կիսվեմ
Իսկ եթե լուրջ, ապա նրա համար, որ վիրտուալն ու իրականը կարողանում ես իրարից տարբերես:
Հ.Գ. Զվարճալի չի :cry2
Տնաշեն ջան, ես ինքս շնորհակալ եմ, որ դու կարողանում ես վիրտուալը տարբերես ռեալից: Կարծում եմ էն մնացած 8-ն էլ իմ պես են մտածում:
Ի՞նչ ես գործ սարքում...:D: Բա՞ մենք մեր հարազատ ակումբցու ռեալ պրոբլեմներով ուրախացող ու զվարճացող ե՞նք...
Չէ, Տնաշեն ջան, ինը հոգի շնորհակալ են, որ
հերիք չի, հլա մի հատ էլ
Իսկ եթե լուրջ, ապա նրա համար, որ վիրտուալն ու իրականը կարողանում ես իրարից տարբերես:
Հ.Գ. Զվարճալի չի :cry2
Ուֆ, բայց դու ինչ անհումոր մարդիկ ես, ես կատակ էի անում:beee
Ուֆ, բայց դու ինչ անհումոր մարդիկ ես, ես կատակ էի անում:beee
Ամեն կատակի մեջ մի 60 տոկոս ճշմարտություն կա:D:D
Չգիտեի, որ թեմայում գրեմ, լավ, այնպես գրեմ, որ այս թեմային համահունչ լինի: Սկսում եմ պատմել: Երեկ անկապ օրագրում այսպիսի մի գրառում արեցի
Այսօր նայում եմ Ինը հոգի շնորհակալ են, որ ես :))
Կարող եմ նույնիսկ անուններն ասելԶվարճալի չէ՞ր, համենայն դեպս ես ժպտում եմ:))
Առաջարկում եմ «Շնորհակալություն» կոճակի կողքին ավելացնել «Համաձայն եմ», «Համաձայն չեմ», «Հա որ ի՞նչ», «Կարողա՞ գիտես ծնունդդ ա» կոճակներ :Ճ
Արևհատիկ
19.04.2010, 23:41
2 օր ա ակումբի հանդիպումների նկարներ եմ ուղարկում ակումբցիներին: :))
Հա, ինչ կա, որ սովորական երույթ ա:8, բայց սրա մեջ զվարճալի բան կա՝ էն, որ ես էդ հանդիպումներին չեմ եղել :D ու ինձ են ասում, որ ուղարկեմ էդ նկարները
Երեկ ընտանիքով նստած հեռուստացույց էինք դիտում...Բրյուս Լի-ի նոյի թվի ֆիլմն էին ցույց տալիս,մենք էլ պապայիս խելքին էինք ընկել հետը նայում էինք...մեկ էլ զգում եմ դերասաններից մեկը ահավոր ծանոթ ա ինձ,բայց չեմ կարողանում անունը հիշել...տանջվեցի,տանջվեցի և հանկարծ միտքս պայսառացավ.
_հաաաա,հիշեցի Նիկոլ Քիդմաննա:aaa,-:oՉակ Նորիսն էր

հա դե իրանք շատ նման են ;) :D
aerosmith
21.04.2010, 14:43
մի շաբաթ առաջվա դեպք։
Մետրոյով կանգնած գնում եմ, դիմացս երկու աղջիկներ են նստած, մեկ էլ սրանք ինձ նայելով, իրար ականջի մեջ բան ման են ասում ու ծիծաղումմ են, տենց մի քանի րոպե, ես էլ մտածում եմ եթե մի անգամ էլ կրկնվեց արդեն պտի մոտիկանամ ու մի հատ առայժմ կիսաքաղաքավարի ձևով հարցնեմ ինչա եղել։
Մեկ էլ հեռախոսս զանգեց ասի գրպանիցս հանեմ, մեկ էլ որ չտենամ շալվարիս ցեպը բացա։ :D
ու ըտե ես էլ չեմ տեսել կողքից ովա նայում, ով չի նայում միանգամից փակեցի։
Արևհատիկ
23.04.2010, 19:16
Երեկ մեր հարևանի 3 տարեկան երեխան ինձ խոսացնում ա, ես էլ մթոմ իրենից նեղացած եմ: Ասում եմ.
-Բայց ես քեզ հետ չեմ խոսում :beee
Մեկ էլ էս երեխեն նայեց երեսիս, ասեց.
-Արև բա հիմա էդ ի՞նչ ես անում, էդ, որ ասում ես հետդ չեմ խոսում: :D :))
Գաղթական
24.04.2010, 05:02
մի քանի տարի առաջ էր..
խանութում էի.. շարքերից մեկում, դեռ հեռվից, նկատեցի, որ տարեց ամուսիններ Հայերեն են խոսում..
կողքներից անցնելիս, սովորության համաձայն, բարևեցի.. կնոջ պատասխան բարևը ստացա ու առանց կանգ առնելու ճամփես շարունակեցի..
արդեն հաջորդ շարքից լսեցի մի բամբ ձայն.
- աղջի էդ ո՞վ էր.. ո՞նց թե չգիտեմ.. էդ ինձ ինչի՞ տեղ ես դրել..
---
մի երեկո մեր մոտի աշխատողներից մեկից զանգ ստացա, թե ուզում է, ընկերուհու հետ, գալ մեր տուն՝ որդուս լույս աշխարհ գալը շնորհավորելու.. 2 ամիս ուշացումով..
ինքն էլ՝ 50-ին մոտ մի բելգիացի է.. վազելու սիրահար..
մի քիչ նստելուց հետո պատմեց, թե ինչ-որ տեղ ինչ-որ մրցույթի ժամանակ վազել էր.. հիմա էլ մի թուղթ են տվել ձեռքը՝ թե սրանով կարող ես գտնել արդյունքները..
գովազդ էր ու կայքէջի հասցե կար վրան..
ասեցի՝ արի մտնենք էս հասցեյով՝ նայենք..
- ի՞նչ հասցե..
- արի՝ ցույց կտամ..
բացեցի.. ցուցակը գտա.. ընկերուհուն էլ կանչեց, որ միասին ոգևորված ուսումնասիրեն..
վերջում՝ կասկածանքով վրաս է նայում, թե՝ էս արդյունքները քեզ ո՞րտեղից..
ասում եմ՝ դու հասցեն չտվեցի՞ր..
- չէ, ես քեզ մի գովազդի թուղթ տվեցի, իսկ դու էդ արդյունքները քո կոմպյուտերով բացեցիր..
ազնվությամբ՝ երբ հարուստների թաղամասում գտնվող ու իր կողմից այդքան գովազդվող սեփական տունն էր մեզ ցույց տալիս ու բացեց աշխատասենյակի դուռը՝ սեղանի կենտրոնում էն հիին կարի մեքենաներից դրված տեսնելով ես, էն ժամանակ, միանգալից չպատկերացրեցի, որ էս մարդուն ստիպված պետք է լինեյի մոտ կես ժամ բացատրել «լէփթոփ» ու «ինտերնետ» բառերի տարբերությունը..
Անցյալ տարի հորս հորաքրոջ 95- ամյակն էր: Ստավրոպոլում են ապրում: Զանգահարել էին, ծնողներիս էլ հրավիրել հոբելյանին: Հայրիկս էլ վերցրել էր լսափողն ու ասել.
-Հորքուր ջան, ծննունդ շնորհավոր: Էս մի հոբելյանիդ չեմ կարող մասնակցել, բայց 100- ամյակիդ անպայման կգամ...:)
Մամաս անգլերեն լեզվի ուսուցչուհի ա: Մի քանի օր առաջ մամայիս ա մոտենում իր հին ծանոթներից մեկը ու ասում ա`
-Ամերիկայից մեզ պասիլկա են ուղարկել, մեջը կոնֆետներ են դրել, բայց էտ անտեր կոնֆետները էնքան անհամ են, էնքան անհամ... հլը կարդա էլի, վրան ինչ որ բաներ են գրած անգլերեն:
Մամաս կարդում ա, վրան գրած ա` "Soap" /"Օճառ"/ :
Մամաս ինչ որ գերբնական ուժով զսպում ա ծիծաղը ու ասում ա`
-Ախ էս օճառ ա:
Էտ կինը թե`
-Աղջի ջաաաան... ախ ես էլ ասեմ էս կոնֆետը շատ ա անհամ....:think
Էս դեպքը պատահել է 1-2 ամիս առաջ...ընկերուհիս բացում է դեկանատի դուռը ու հարցնում «Извините,Паруйра Наировну можно?»
Նաիրուհի
25.04.2010, 17:23
Հենց այս պահին Հ2 և Արարատ ալիքներով միաժամանակ կարող եք լսել մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի ձայնը, ով վարում է միաժամանակ երկու տարբեր հանդիպում՝ Մանչեսթեր Յու.-Թոթենհեմ և Բանանց-Փյունիկ :hands
Հենց այս պահին Հ2 և Արարատ ալիքներով միաժամանակ կարող եք լսել մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի ձայնը, ով վարում է միաժամանակ երկու տարբեր հանդիպում՝ Մանչեսթեր Յու.-Թոթենհեմ և Բանանց-Փյունիկ :hands
Մանչեսթեր Յու.-Թոթենհեմ խաղը տեսագրված էր:
Նաիրուհի
26.04.2010, 00:48
Գիտեմ, ուղղակի առաջին պահին էնքան էի ուրախացել, որ ափսոսացի էդ հրճվանքը մեջս պահել, ասացի՝ գրեմ ;)
Ախր տպավորությունը շատ անսովոր էր. երկու ալիքով էլ նույն մարդու ձայնը լսել...
Նոր մտնում եմ ամբիոն, երկու հեռախոս է, երկուսն էլ սեւ: Ասում եմ, Բել, ներքինը ո՞րն է, սեւը: Նայեց, նայեց, հիմա ծիծաղը գալիս ա, բայց դե...Լօօլ, ես էլ լուր-լուրջ նայում եմ: Ասում ա,Կած, էնօրը ես էլ եմ վիճում, որ էն մյուսը կապույտ ա, չէ, մուգ կապույտ: Ասում եմ, էլ չեմ ասում :D, կարմիրն ա չէ, Բել:D
Արևհատիկ
27.04.2010, 16:04
Մի դեպք եմ հիշել դպրոցական տարիներից: Մի քիչ ամաչում եմ, բայց դե պատմում եմ :oy
Ուրեմն 10-րդ դասարանում «Նախնական զինվորական պատրաստություն» էինք անցնում: Մեր դասատուն էլ ռուսախոս էր, հայերեն տառերը չգիտեր, սկի լավ էլ չէր հասկանում հայերեն: Ամեն ժամի նոր դասը կա՛մ ես էի կարդում, կա՛մ Արփին: Էդ օրը Արփիի հերթն էր:
Խելոք կարդում ա, մեկ էլ հասնում ա մի կետի, որտեղ գրված ա «հրացանի պահպանակը պատռվեց» :D Ու հենց տենում ա, էլ չի կարողանում շարունակի:
Սաղ դասարանը ուշքից գնացել էր: Մեր դասարանում էլ սաղ տղաներ էին: Դասատուն էլ ոչ մի բան չէր ջոկում::unsure
Ես ասում եմ «Հլը սաղդ սուս մնացեք, ես եմ կարդում», բայց դե ես էլ չեմ կարողանում մինչև վերջ կարդամ: :oy
Ու սենց սաղ դասարանը հերթով փորձում ա կարդալ, տենց էլ չեն կարողանում: Հիմա մթոմ հանդարտվել ենք, մեկ էլ մեր դասարանի տղա սկսում ա կարդալ.
-Հրացանի պահպանակը պատռվեց և 9 ամիս հետո իմացան աղջիկ ա, թե տղա: :lol
Ու էսքանից հետո դասատուն վերջապես հասկացավ, թե խի էինք էն վիճակում
:oy
Ես դեպքը անցյալ տարի Զատիկին է եղել: Մեր Ուսխորհուրդը որոշել էր 200 հատ ձու ներկի ու բաժանի ուսանողներին: Ու տենց միջանցքում զամբյուղներով ձու էինք բաժանում: Էս մեր Լուսոն պիտի մտներ ամբիոններ բաժաներ, բայց իրանից առաջ ուրիշ աղջիկ էլ էր մտել ամբիոններ ու արդեն բաժանել էր, դրա համար Լուսը մի հատ հարցնում էր-իրանց բաժանել են թե չէ, նոր էր տալիս: Դե պատկերացրեք,Լուսոն բացումա սոց. հոգեբանության ամբիոնի դուռն ու ասում "պրն Միքայելյան, դուք ձու ունեք?": Իսկ էտ դասախոսն էլ հոգեվերլուծող է, շատ լուրջ նայեց ներքև ու ասեց "ոնց որ":D P.S. շարունակելով "ամոթ" թեման:)
Քիչ առաջ եղբորս աղջիկը ասեց`
-Գնամ երկու հատ բանան բերեմ` մամայիս ու ես:
Ասացի`
-Ես չէ, ասա` ինձ:
Ասաց`
-Քեզ չէէէ... ինձ!!!:P
Քույրիկս մեր փոքր շնիկի հետա խաղում ու ասումա : «Ничего...Ничего... Я из тебя ЧЕЛОВЕКА сделаю»:D:D:D
Եղբորս աղջիկը` երեք տարեկան, ինձ էսօր կյանք ա սովորացնում ` "Աղջի հորքուր.. մյուս անգամ պապայիս չպաչես... ինքը մենակ քո ապերն ա, բայց իմ պապան ա էէէէէ... համ էլ մյուս անգամ, որ պապայիս պաչել ես, բարանիցս կրակ կհանեմ ու քեզ կվառեմ!!!!" ........:aggressive
Եղբորս բանակային արկածներից.
Պրապորշիկը կանչում է իր մոտ և որպես կարդացած մարդ խորհուրդ հարցնում'ցույց տալով բանեռատիպ մի բան,որը պեռք է կախվեր լվացարանի վերևում' "Ձեռքերդ լավ լվացիր"...եղբայրս ասում է որ պետք ա լինի "լավ լվա",դե պրապորշիկն էլ, թե ուրիշ թուղթ չունեմ,եղբայրս էլ առաջարկում է,գոնե հարցական դնել" լավ "ի վրա...Սակայն գրագետ պրապորշիկը դնում է "ձեռքեր"ի վրա...
Հաջորդ օրը առավոտյան տեսնում են հետևայալ գրառումը/
"Ձեռքերդ? լավ լվացիր,-տակից ավելացված,-Թե հետույքդ?(իհարկե 'հետույք "ի հայկական տարբերակով)"
VisTolog
01.05.2010, 17:38
Էսօր երթուղայինով գնում էի, ճանապարհին մի քանի տաքսի էին կանգնած… Հերթով կարդացի անունները. Հովո, Էրիկ, Դե լավա :D
aerosmith
01.05.2010, 18:22
Էսօր երթուղայինով գնում էի, ճանապարհին մի քանի տաքսի էին կանգնած… Հերթով կարդացի անունները. Հովո, Էրիկ, Դե լավա :D
աը ախպեր ջան քո տեսածները հլը լավ են, բա որ անցած ամառ օշական էի էթում ճանապարհին տաքսի տեսա "արի տանեմ" անունով
աը ախպեր ջան քո տեսածները հլը լավ են, բա որ անցած ամառ օշական էի էթում ճանապարհին տաքսի տեսա "արի տանեմ" անունով
:D:D:D
«Դե լավա»-ից բացի կան նաև «Սենց էլ մնա, լավա», դե «Էլի լավա»-ն էլ կա ու կա:hands
Գաղթական
04.05.2010, 02:25
Մի տարի Ցյուրիխից գնացել էինք Ժնև՝ Լորիս-Մելիքովի կազմակերպած «կառնավալ»-ին..
..վերջում՝ բոլորին տեղավորելով ժնևահայության տներում, մնացինք 3-ս..
որոշեցինք գիշերել մեքենայի մեջ..
քաշեցինք մի գողտրիկ վայր ու քնեցինք..
առավոտյան, երբ արթնացանք, դիմապակուն հայտնաբերեցինք վերևից ընկած մի յոգուրտ..
պարզվեց՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, մեքենան կանգնեցրել էինք ՀՀ դեսպանատան հենց մուտքի մոտ..
Նաիրուհի
08.05.2010, 00:36
80-ականների դեպք է, պատմությունը լսել եմ մի քանի ամիս առաջ: Հեռուստաույցով ինչ-որ կին պատմում էր, որ իր ընկերուհին շատ գեղեցիկ, երկար ոտքեր է ունեցել և շատ է սիրել կարճ զգեստներ: Մի անգամ այդ աղջիկը, ըստ իր սովորության հագնված, անցնում է այգով, իսկ նստարաններից մեկին նստած են լինում 3-4 երիտասարդներ… Սրանցից մեկը՝ կեղտոտ, չսափրված, զզվելի դեմքով, ասում է.
-Քուրո, որ էդ յուբկեդ բարձրացնենք, իշ կտենա՞նք:
Աղջիկը շրջվում է ու.
-Դեմքդ, ապո՛ւշ:hands

-Դեմքդ, ապո՛ւշ:hands:D Փաստորեն, քուրոն էլ ա խոստովանել, որ ինքն իրան մաքուր չի պահում:))
Ուրեմն, սկզբից ասեմ, ով դեռ չգիտի :) , իմ անունը Արաքս ա: Մի քանի օր առաջ զանգում ա պապայիս ընկերներից մեկը, ով մի հազար տարի ոչ մեր տուն էր եկել, ոչ զանգել էր: Հեռախոսը վերցնում եմ`
-Ալո?
-Ալո? Արուսիկ?
Ես, բնականաբար`
-Սխալ եք զանգել!
2 րոպե անց նույնը`
-Ալո?
-Ալո? Արուսիկ?
Ես`
-Սխալ եք զանգել!
Երրորդ անգամ, ես`
-Ալո?
-Աղջիկ ջան... դու Արթուրի աղջիկն ես?
Ես`
-Այո:
-Բա դե ճիշտ եմ էլի զանգել, ԱՐՈՒՍԻԿ ջան... :beee
Երկնային
08.05.2010, 00:53

հիհի, ինձ էլ մեկ-մեկ ասում են Արաքսիկ :))
Իմ մի տատիս անունը Արուս ա, մյուսինը՝ Արաքս:P:D Էսա ջղայն մոդերը կգա` ինձ կտուգանի:D ներող մոդեր ջան, գերհոգնած եմ:oy
:D:D:D
«Դե լավա»-ից բացի կան նաև «Սենց էլ մնա, լավա», դե «Էլի լավա»-ն էլ կա ու կա:hands
Բա "Աննա Գագուլիկ" չեք լսել? :) Ինչ? Չեք հավատում?
Սա էլ ապացույցը
http://www.hobby.am/admin/html/blank.php?default_ID=189&item=Tax743
Իսկ ընդհանրապես ընկերներով հավաքել ենք մեր գունագեղ տաքսի սերվիսների անունները` կարեցածին չափ լրացնելով նկարներով:
Վայելեք http://www.hobby.am/search_res.php?default_ID=189&&t_search=&&r1=keyword&&page=1
Եթե զզվող մարդ եք, ավելի լավ ա գրառումս չկարդաք: :))
Դեպքը պատահել է մոտ երեք տարի առաջ Գյումրի-Երևան երթուղային մարշրուտկայում: Ուրեմն Գյումրու ավտոկայանում սպասում էինք, որպեսզի ուղևորները լրանան, ազատ էր մնացել մենակ վերջին շարքի երեք տեղը: Երկու չաղլիկ, ճաշակով հագնված կին բարձրացած վերջում նստեցին, իրենցից հետո էլ մի հարված, կեղտոտ, անթրաշ տղամարդ եկավ, նստեց իրենց կողքը: Շարժվեցինք, ինչպես միշտ ճանապարհին ականջակալներով երաժշտություն էի լսում, մեկ էլ բարձր գոռոց լսեցի: Ականջակալներս հանեցի, տեսնեմ վերջին շարքում հարբածի կողքը նստած չաղ կինն էր գոռգոռում: Պարզվում ա, ճանապարհին էս հարբածի քունը տարել ա, ինքն էլ գլուխը դրել ա էդ կնոջ ուսին ու քնել: Խեղճ կինը մի քանի անգամ սրան հրել ա մյուս կողմ, ինչից հարբածը ավելի ա ոգևորվել ու ավելի հարմար ա տեղավորվել կնոջ ուսին, մի բան էլ հասցրել ա խռռացնել:
Էս կինն էլ զգացվում էր, որ մակարդակով կին էր, բայց դե ուժերի ներածի չափով փորձում էր անպատվել էս տղամարդուն, տղամարդն էլ փորձում էր պաշտպանվել կնոջ հարձակումներից.
- Քուր ջան, ինճ էնէմ, քունս տանիրգը, փափուկ տեղ գդա դրեցի, էլ ընճի՞ ես շուխուր քցել...
- Կարո՞ղ ա գիտեք, ես ձեր համար բարձ եմ, չեք էլ ամաչում, նենց էլ խռռացնում էիք...
Մեկ էլ էդ պահին էս հարբածի քթից մոտ հինգ սանտիմետր երկարությամբ դեղին փսլինք կախ ընկավ :[ Երթուղայինի բոլոր ուղևորները մի մարդու պես սկսեցին նողկանքի տարբեր ձայնել հանել, չաղլիկ կինն էլ ավելի ոգևորվեց.
- Վայ գետինը մտնեք, կարո՞ղ ա շորս էլ որպես թաշկինակ օգտագործեք :angry
Դռան մոտի առանձին նստարանին նստած տղան արդեն չդիմացավ, իր թաշկինակը տվեց ալկաշին, որ քիթը մաքրի ու առաջարկեց, որ տեղերով փոխվեն: Չաղլիկ կինը դրանից հետո մոտ տասնհինգ րոպե շարունակում էր անպատվել հարբեցողին (ընկերուհին էլ կողքից մեկ մեկ ձայնակցում էր), հետո անցավ կողքը նստած տղուն գովելուն, հետո դրանից էլ հոգնեց ու լուռ շարունակեցինք ճանապարհը:
Ալկաշն էլ գլուխը դրեց պատուհանին ու քնեց: Մի քիչ անց էս ալկաշը սիրտը հետ տվեց գազելի դռան վրա: :[ Այ էստեղ բոլորիս համբերության բաժակը լցվեց, մի հատ ժխոր սկսվեց գազելի մեջ, ում բերանը ինչ խոսք գալիս էր, թափում էր ալկաշի գլխին :lol Երևի մեր կողքով անցնող ավտոների ուղևորները մտածում էին, որ գազելի մեջ բոմբ ա դրված ու հեսա կպայթի: Վարորդը գազալցակայան ճարեց, մի դույլ ջուր բերեց, ալկաշին ստիպեց որ գազելը մաքրի, հետո էլ ալկաշին թողեցինք գազալցակայանում ու շարունակեցինք ճանապարհը: Բա, սենց բաներ :))
80-ականների դեպք է, պատմությունը լսել եմ մի քանի ամիս առաջ: Հեռուստաույցով ինչ-որ կին պատմում էր, որ իր ընկերուհին շատ գեղեցիկ, երկար ոտքեր է ունեցել և շատ է սիրել կարճ զգեստներ: Մի անգամ այդ աղջիկը, ըստ իր սովորության հագնված, անցնում է այգով, իսկ նստարաններից մեկին նստած են լինում 3-4 երիտասարդներ… Սրանցից մեկը՝ կեղտոտ, չսափրված, զզվելի դեմքով, ասում է.
-Քուրո, որ էդ յուբկեդ բարձրացնենք, իշ կտենա՞նք:
Աղջիկը շրջվում է ու.
-Դեմքդ, ապո՛ւշ:hands
Չեես կարա ասես...:think:oy
Մի անգամ ԱԴՆԱԳԼԱԶՆԻԿ.ռու կայքում մի բավական "կիրթ" ու "բարեհամբույր" 15ամյա պատանի ինձ գրեց` "Ազիիիիզ??? ծանոթանանք???" Ես` նվաստս և անկիրթս, հանդգնություն ունեցա նրան քամահրելու: 2 րոպե անց` "Հազիվ էլի, մակարդակդ էսքան ըլի ազիզ...": Կրկին չպատասխանեցի, սակայն պատանին ինձ իրոք անչափ հետաքրքրեց ու ես հետաքրքրությամբ սպասում էի նրա մտքի զարգացմանը: Եվ նա ինձ չհիասթափեցրեց. գրեց "Պահ... ինչիդ վրա ես էտքան գոհ, որ չես պատասխանում ինձիկ? դաժե սիրուն էլ չես...հաջող....." :secret
Վերջերս ինձ համար ապացուցվեց Զադորնովի սուբյեկտիվ կարծիքը ամերիկացիների վերաբերյալ: Մի օր ֆեյսբուքով մի ամերիկացու հետ մտքեր եմ փոխանակում, մեկ էլ ամերիկացին հարցրեց՝
"Where are you from?" /"Որտեղի՞ց ես"/
Պատասխանեցի՝ "I am from Armenia" /"Հայաստանից եմ"/
Գրեց՝ ""Yeah, nice place, I know Armenia...It's near Georgia, yeah?" /"Լավ տեղ ա: Ես գիտեմ Հայաստանը, այն Վրաստանի կողքն ա, չէ՞"/
Գրեցի՝ "Sure" /"Իհարկե"/
Մեկ էլ հպարտությամբ գրեց՝ ""If it's near Georgia... Do you know Gogi from Tbilisi? He is my best friend!!!" /"Եթե Վրաստանի կողքն ա... Դու ճանաչո՞ւմ ես Գոգիին՝ Թբիլիսիից: Նա իմ մտերիմ ընկեր է:"/ :friends:
մի պատմություն պատմեմ, որը երկու թե երեք տարի առաջ է եղել…ուրեմն ֆիզիկայի ընդունելության քննություններն են ընթանում ու ինչ-որ դասախոս իբրև ծնող մտնում է այն դահլիճը, որտեղ անցկացվում են քննությունները ու այսպես ասած աչքով-ունքով հարցնում է իր մոտ պարապող տղային "թե՞ լավ ա վիճակդ" էս տղան ցույց ա տալիս մի ձեռքով ու առանց այս սմայլի նման ծիծաղելով սա` :hands
դասախոսը ուրախ դուրս ա գալիս ու ասում ա ծնողներին, որ ամեն ինչ լավ ա լավ տոմս ա ընկել…երբ տղան դուրս ա գալիս, դե բոլորը մոտենում են, որ իմանան ո՞նց ա, էս տղան ասում ա, որ շատ վատ եմ գրել, դե դասախոսն էլ ներվայնանում ա ասում ա "բա ինչի՞ էիր ասում լավ ա վիճակդ" էս տղան էլ ասում ա " էդ ուզում էի ասել, որ բութ եմ, բութ":D:D:D
հա մի պատմություն էլ, նորից ընդունելության ֆիզիկայի քննությունների հետ կապված / սա ինձ պատմել են/
Հայոց լեզվի մասնագետը հրավիրված ա լինում ֆիզիկայի քննություններին իբրև կարգ ու կանոնին հետևող: Քննությունից անցնում ա մոտավորապես մեկ ժամ, այս մարդը վախեցած մոտենում ա հանձնաժողովի նախագահին ու հարցնում ա " Այս երեխաները գի՞ժ են, էդ ի՞նչ են ձեռքերով անում ու օդում նկարում" դիմացինն էլ ծիծաղելով ասում ա, որ ուղղակի ֆիզիկայի մեջ կան այսպես կոչված ձախ ձեռքի կանոն, աջ ,խցանահանի և այլ կանոններ, իսկ օդում նկարելը ուղղակի գծագրերն են պատկերացնում…:D:D
Ուլուանա
08.05.2010, 23:29
...Մեկ էլ էդ պահին էս հարբածի քթից մոտ հինգ սանտիմետր երկարությամբ դեղին փսլինք կախ ընկավ :[
Հայկ ջան, բայց քթից եկողը խլինքն ա, ոչ թե փսլինքը :D, փսլինքը բերանից ա գալիս։ :D
Հ. Գ. Կներեք զզվելի պարզաբանման համար... :oy
Հայկ ջան, բայց քթից եկողը խլինքն ա, ոչ թե փսլինքը :D, փսլինքը բերանից ա գալիս։ :D
Հ. Գ. Կներեք զզվելի պարզաբանման համար... :oy
ո՞նց թե, բա ես ամբողջ կյանքս իմացել եմ, որ փսլինքը խլինքի ավելի գրական տարբերակն ա: :o Փաստորեն փսլինքը նույն լոզն ա՞ :o
ո՞նց թե, բա ես ամբողջ կյանքս իմացել եմ, որ փսլինքը խլինքի ավելի գրական տարբերակն ա: :o Փաստորեն փսլինքը նույն լոզն ա՞ :o
Ես էլ էդպես գիտեի ու երևի պատճառն էն ա, որ խոսակցական լեզվում հաճախ հենց էդ իմաստով ա օգտագործվում, բայց Ուլուն ճիշտ ա ասում:
հա Ռուֆուս ջան... փսլինքը ու լոզը նույն հասկացություններն են :8
ո՞նց թե, բա ես ամբողջ կյանքս իմացել եմ, որ փսլինքը խլինքի ավելի գրական տարբերակն ա: :o Փաստորեն փսլինքը նույն լոզն ա՞ :o
ներողություն արտահայտության համար, բայց դու դեմք ես Հայկ :D
Ուլուանա
08.05.2010, 23:57
ո՞նց թե, բա ես ամբողջ կյանքս իմացել եմ, որ փսլինքը խլինքի ավելի գրական տարբերակն ա: :o Փաստորեն փսլինքը նույն լոզն ա՞ :o
Հա, նույն լոզն ա, ուղղակի փսլինքը գրական ա, ի տարբերություն լոզի։ :)) Իսկ խլինքին գրական լեզվով կարծեմ լորձ(ունք) են ասում, չնայած լորձ(ունք)ն էլ մի քիչ ավելի լայն հասկացություն ա, քան զուտ քթի պարունակությունը։ :D
Նաիրուհի
09.05.2010, 00:23
Ինձ էլ վերջերս մի հետաքրքիր մենախոսություն եկավ «Համադասարանցիներով»
Բարի կեսգիշեր, չքնաղ գեղեցկուհի
Շատ գեղեցիկ ժպիտ ունեք
Փաստորեն հաճոյախոսությունս մնաց ձայն բարբառո հանապատի
Դե դա բնական է, որովհետև ինձ նման, գուցե ավելի կիրթ բազում պարապ և պարապությունից ձանձրացող մարդիկ են գրում, որ Դուք շատ գեղեցիկ եք, կամ շատ հմայիչ ժպիտ ունեք
Չլինելով նրանցից մեկը, ի նկատի ունեմ պարապ և պարապությունից ձանձրացած, փորձեցի ես ևս հաճոյախոսություն անել Ձեզ
Դույզն ինչ ակնկալիք չունենալով արժանանալ շնորհակալության կամ փոխադարձ ՊՐԻՎԵՏ-ի
Թերևս այսքանը
Շնորհակալություն համակ ուշադրությամբ կարդալու, կարդալու ընթացքում ժպտալու, և վերջում առանց արհամարհական հայացքի Ձեզ գրված այլ նամակներին անցնելու համար
ԻՍԿ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ՝
Բարի լույս
Երեկվա գրածներս ոնց որ չե՞ս կարդացել
Արցախի դրոշը շատ լավն ա
Դատելով խմբերիցդ կարելի է եզրակացնել, որ դաշնակցական ես
Ապրես
Դաշնակցությունը հաղթեց սուլթանին նոր արև նոր կյանք պարգևեց հային
ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՉԳՐԵՑ :(

Բայց սա զվարճալի չի, բարի ժպտալու ա:))
Կրկին ամերիկական "հոյակապ" գիտելիքների ցուցադրություն՝
Կրկին մտքեր եմ փոխանակում ամերիկացու հետ: Նույն հարցերը՝
"Where are you from?" /"Որտեղի՞ց ես"/
Ես՝ "I am from Armenia" /"Հայաստանից եմ"/
"Հանճարեղ" ամերիկացին՝ "Good, next week I am going to visit your country- CALIFORNIA!!!" /"Լավ, մյուս շաբաթ ես այցելելու եմ ձեր երկիրը՝ Կալիֆոռնիան"/:D
...Նա անգամ չի գիտակցում, որ Կալիֆոռնիան իրենց նահանգներից մեկն ա, ուղղակի երևի վեցերորդ զգայարանով զգում ա, որ Կալիֆոռնիայում շատ հայեր կան: :think
Կուրսեցիներիցս մեկը վիրահայ է... Երբ դեռ նոր էր եկել Հայաստան, հայերեն կարգին չգիտեր: Մի օր ընկերուհու հետ զբեսնելուց հետո լաաավ սովածանում են, ինչ-որ տեղ են գտնում, որտեղ կարկանդակներ են վաճառում, ներս են մտնում, վաճառողուհին հարցնումա՝ ինչ ԿԱՐԿԱՆԴԱԿ են ուզում ՝ մսով թե մանրով, էս կուրսեցիս պատասծանումա.
- Ես կարկանդակ չեմ ուզում, ինձ մի հատ ՊԵՌԱՇԿԻ տվեք: :D
Ուլուանա
10.05.2010, 21:11
..."Հանճարեղ" ամերիկացին՝ "Good, next week I am going to visit your country- CALIFORNIA!!!" /"Լավ, մյուս շաբաթ ես այցելելու եմ ձեր երկիրը՝ Կալիֆոռնիան"/:D
...Նա անգամ չի գիտակցում, որ Կալիֆոռնիան իրենց նահանգներից մեկն ա, ուղղակի երևի վեցերորդ զգայարանով զգում ա, որ Կալիֆոռնիայում շատ հայեր կան: :think
Բայց հնարավոր ա, որ ուղղակի հումոր ա արել։ :)
Բայց հնարավոր ա, որ ուղղակի հումոր ա արել։ :)
ինձ թվաց՝ ինձ ձեռք ա առնում, բայց մի քանի րոպե հետո՝ հասկացա, որ ուղղակի :fool ա,
սկսեց խոսել՝ ինչքան լավ ա, որ Կալիֆոռնիան՝ այսինքն Հայաստանը, ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունի…:good
մի քիչ էլ խոսեցի ու հասկացա՝ կամ անսահման անգրագետ ա կամ անհունորեն հիմարացած… նրա նման սենց՝:tease մարդիկ ամերիկացիների մեջ շատ են հանդիպում, :aha :)
Էսօր մի հատ լագած, չարբախցիքյառթ մի ծիծակաբռատջան ինձ հարցնում ա.
-Ապյեր, չես ասի, էս փողոցը որ էթում ա հասնում ա խաչմերուկ, հետո էդ խաչմերուկը ո՞րտեղ ա էթում:
Ստեղ ինձ բացում ա: Ասում եմ.
-Ապեր, ո՞նց թե խաչմերուկը որտեղ ա էթում: :'
-Հա, ապյեր, ստեղ ո՞րտեղ ա էթում:
Ասում եմ.
-Ապեր, ո՞նց թե որտեղ ա էթում: «Ստեղ որտեղ ա էթու՞մ», թե «Ստեղից ո՞րն ա էթում»: :'
Ասում ա.
-Չէ, ապյեր, «Ո՞րն ա էթում» էտի թիվ ա: Էտի մարշրուտնու թիվն ա:
Լսել ա, որ ասում են «64-ը ո՞րտեղ ա գնում», մտածել ա՝ «դե որ 64ն ա գնում, 64ն էլ թիվ ա, ուրեմն թիվն ա գնում»: :D:D:D
VisTolog
11.05.2010, 00:26
Մի քիչ առաջ երթուղայինով խցկված գալիս եմ, դռան մոտ մի կերպ հարմարվել եմ, մեկ էլ դիմացս նստած տղեն`
- Ապեր նստի ոտերիս
- Չէ լավա
- Նստի-նստի
- Չէ ապեր, լավա
:D:think
Ուլուանա
11.05.2010, 00:50
Մի քիչ առաջ երթուղայինով խցկված գալիս եմ, դռան մոտ մի կերպ հարմարվել եմ, մեկ էլ դիմացս նստած տղեն`
- Ապեր նստի ոտերիս
- Չէ լավա
- Նստի-նստի
- Չէ ապեր, լավա
:D:think
Այ մարդ, նստեիր, կարող ա՝ նենց ավելի լավ լիներ։ :D
Ուլուանա
11.05.2010, 00:55
ինձ թվաց՝ ինձ ձեռք ա առնում, բայց մի քանի րոպե հետո՝ հասկացա, որ ուղղակի :fool ա,
սկսեց խոսել՝ ինչքան լավ ա, որ Կալիֆոռնիան՝ այսինքն Հայաստանը, ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունի…:good
մի քիչ էլ խոսեցի ու հասկացա՝ կամ անսահման անգրագետ ա կամ անհունորեն հիմարացած… նրա նման սենց՝:tease մարդիկ ամերիկացիների մեջ շատ են հանդիպում, :aha :)
Ճիշտն ասած՝ ես չեմ կասկածում ամերիկացիների բացառիկ անտեղյակության հավանականությանը, հատկապես որ անձամբ էլ եմ առիթներ ունեցել համոզվելու, բայց դե Կալիֆորնիան ախր ԱՄՆ–ի ամենահայտնի նահանգներից ա, էլի, փախած նահանգ չի, որ մտածես՝ կարող ա չի իմանա, որ Ամերիկայում ա։ Եսիմ... Կամ էլ նրանք իրոք գերազանցում են իրենց մասին պատմվող նույնիսկ ամենաանհավանական լեգենդները։ :D
Կամ էլ նրանք իրոք գերազանցում են իրենց մասին պատմվող նույնիսկ ամենաանհավանական լեգենդները։ :D
երևի... :think
Ճիշտն ասած՝ ես չեմ կասկածում ամերիկացիների բացառիկ անտեղյակության հավանականությանը, հատկապես որ անձամբ էլ եմ առիթներ ունեցել համոզվելու, բայց դե Կալիֆորնիան ախր ԱՄՆ–ի ամենահայտնի նահանգներից ա, էլի, փախած նահանգ չի, որ մտածես՝ կարող ա չի իմանա, որ Ամերիկայում ա։ Եսիմ... Կամ էլ նրանք իրոք գերազանցում են իրենց մասին պատմվող նույնիսկ ամենաանհավանական լեգենդները։ :DԱմերիկացիների հետ շփվելու երջանկությունը երբեք չեմ վայելել, բայց մեկին ճանաչում եմ` երևանցի, ինչ լավ ա՝ ինքը չգիտի ակումբի մասին, հրաշք մարդ ա, իմ կողմից անչափ հարգված ու ընդունելի, ով մինչև այսօր չի տարբերում, թե Լոռին ա Ալավերդու մեջ, թե Ալավերդին՝ Լոռու, և այդ ամենի հետ Վանաձորն ինչ կապ ունի:))
Ամերիկացիների հետ շփվելու երջանկությունը երբեք չեմ վայելել, բայց մեկին ճանաչում եմ` երևանցի, ինչ լավ ա՝ ինքը չգիտի ակումբի մասին, հրաշք մարդ ա, իմ կողմից անչափ հարգված ու ընդունելի, ով մինչև այսօր չի տարբերում, թե Լոռին ա Ալավերդու մեջ, թե Ալավերդին՝ Լոռու, և այդ ամենի հետ Վանաձորն ինչ կապ ունի:))
իսկ դու ասա, որ էտ ամեն ինչը Կալիֆոռնիայում ա, ինքը վռազ կհասկանա :))
Էլիզե դու ասեցիր ամերիկացուն «I'm from Armenia,» իսկ Կալիֆորնիայում կա Արմենիա անունով քաղաք:
Էլիզե դու ասեցիր ամերիկացուն «I'm from Armenia,» իսկ Կալիֆորնիայում կա Արմենիա անունով քաղաք:
Չէ, էդ Little Armenia-ն ա, Հոլիվուդի թաղամասերից մեկը: Ընդ որում ամերիկացիներից շաաատ քչերը գիտեն Little Armenia-յի գոյության մասին :)
Չէ, էդ Little Armenia-ն ա, Հոլիվուդի թաղամասերից մեկը: Ընդ որում ամերիկացիներից շաաատ քչերը գիտեն Little Armenia-յի գոյության մասին :)
ճիշտ ա… :)
Եղբորս աղջիկը կիսվում է ինձ հետ իր կենսափորձով՝ "Ուրեմն, հոքուր, դու գիտե՞ս՝ ես նոր ջուր խմեցի ու առանց ծամել կուլ տվեցի… ու չխեղդվեցի՜… փաստորեն ջուրը ինքն իրան կուլ ա գնում… երևի ջուրը պլստիկ ա դրա համար ա տենց լինում :8 …էհ, գնամ էլի ջուր խմեմ:" ;)
Մի անգամ քայլում էինք Դավթաշենի կամուրջով: Բավականին գնացել էինք կամուրջով, մեկ էլ կամուրջի բռնվելու տեղի վրա, (չգիտեմ ոնց ա կոչվում,:oy) տեսնում ենք գրած ա, (ինչ ասես գրած չի вообше դրա վրա) «Դավթաշենի մոստի վրա եք դուք, ջոկել ե՞ք:» :D
Անցյալ շաբաթ Վոլգոգրադում էինք, Ախթուբա գետի կամրջին ցուցանակ էր փակցված: Ափսոս, ամուսինս չկանգնեցրեց մեքենան, որ նկարեմ.
«Ուշադրություն. Ինքնասպանության նպատակով կամրջից թռչելն արգելվում է»::D
Այսօր ամուսնիս հիմնարկ պիտի մտներ գործով, շաբաթ օր է, պահակները շենքի ներսում են նստած, իսկ օֆիսի ճաղապատ բակում մի մեծ շուն էր զբոսնում:
- Մեր հիմնարկի շներից ա, բայց կարո՞ղ ա ինձ չճանաչի, կծի...
Ասի.
- Ընչե՞ս դարդ անում, վկայականդ վերցրու, ցույց կտաս՝ կանցնես...;)
Անցյալ շաբաթ Վոլգոգրադում էինք, Ախթուբա գետի կամրջին ցուցանակ էր փակցված: Ափսոս, ամուսինս չկանգնեցրեց մեքենան, որ նկարեմ.
«Ուշադրություն. Ինքնասպանության նպատակով կամրջից թռչելն արգելվում է»::D
Կարող ա էդպիսի բան արդեն եղել էր դրանից առաջ:
Ուլուանա
15.05.2010, 22:44
Կարող ա էդպիսի բան արդեն եղել էր դրանից առաջ:
:D Նույնիսկ եթե եղել ա, ուրեմն ինքնասպան լինողը պիտի էդ արգելքին նայեր ու չնետվե՞ր։ :D Շատ էլ պետքն ա։
Firegirl777
15.05.2010, 23:44
Մի անգամ ԱԴՆԱԳԼԱԶՆԻԿ.ռու կայքում մի բավական "կիրթ" ու "բարեհամբույր" 15ամյա պատանի ինձ գրեց` "Ազիիիիզ??? ծանոթանանք???" Ես` նվաստս և անկիրթս, հանդգնություն ունեցա նրան քամահրելու: 2 րոպե անց` "Հազիվ էլի, մակարդակդ էսքան ըլի ազիզ...": Կրկին չպատասխանեցի, սակայն պատանին ինձ իրոք անչափ հետաքրքրեց ու ես հետաքրքրությամբ սպասում էի նրա մտքի զարգացմանը: Եվ նա ինձ չհիասթափեցրեց. գրեց "Պահ... ինչիդ վրա ես էտքան գոհ, որ չես պատասխանում ինձիկ? դաժե սիրուն էլ չես...հաջող....." :secret
Այդ դեպքիցավոք ինձ էլ է ծանոթ, միայն թե ագենտում, ի դեպ երկրորդ հաղորդագրությունից հետո տվյալ անձը միանգամից հայտնվեց իգնորում :)
Firegirl777
15.05.2010, 23:49
Իմ մի տատիս անունը Արուս ա, մյուսինը՝ Արաքս:P:D Էսա ջղայն մոդերը կգա` ինձ կտուգանի:D ներող մոդեր ջան, գերհոգնած եմ:oy
Իմ մամայիս ու մորքուրիս անուններն ել Ռայա ու Ռիմա է, ու շատ հաճախ պատահել է, որ մարդիկ, որոնք նույնիսկ չգիտեն որ այդ անունով քույրիկ ունեն հենց այդպես են նրանց դիմել, այսինքն՝ մայրիկիս Ռայայի փոխարեն Ռիմա, իսկ մորաքրոջս Ռիմայի փոխարեն Ռայա:
Հաստատ անունները սխալ են դրել :)
Անցյալ շաբաթ Վոլգոգրադում էինք, Ախթուբա գետի կամրջին ցուցանակ էր փակցված: Ափսոս, ամուսինս չկանգնեցրեց մեքենան, որ նկարեմ.
«Ուշադրություն. Ինքնասպանության նպատակով կամրջից թռչելն արգելվում է»::D
Իսկ չէ՞ր կոնկրետացվում, թե որ նպատակներով է կամրջից թռչելը թույլատրելի համարվում:8
Իսկ չէ՞ր կոնկրետացվում, թե որ նպատակներով է կամրջից թռչելը թույլատրելի համարվում:8
Չէ, տվյալ դեպքում չէին կոնկրետացրել, բայց կարծում եմ, որ բոլորին էլ հասկանալի է, որ
ա. Եթե մարդը որոշ սերմեր,սնկեր է կերել, չոր ու կանաչ տերևներ է ծամել և համոզված է, որ կամրջից թռչելով կսավառնի ու բարեխաջող վայրէջք կկատարի իր ուզած տեղը
բ. Ոստիկանության կամ հանցագործների (որ հաճախ նույն մարդիկ են) հետապնդումից խուսափելու, փրկվելու նպատակով
գ. Հարբած ժամանկ, երբ ծովը, տվյալ դեպքում՝ գետը ծնկներից է
Վերը նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում կարելի է թռչել, իսկ եթե նպատակն ինքնասպանությունն է՝ խստիվ արգելվում է::D
Եղբորս աղջիկը՝ երեք տարեկան, նայում է տեսագրություն, որտեղ ինքը չորս-հինգ ամսեկան էր: Նայեց-նայեց, մեկ էլ ասաց՝
-Մազերս ինչ էլ կարճ են,…ինչ էլ ձեներ եմ հանում՝ "բա բա բաաա..."... ո՜ւֆ, երևի փոքր ժամնակ տղա եմ եղել...:unsure:unsure
Կար ժամանակ ,երբ չգիտես ինչու , մարդկանց "լկտի" ածականն էի կպցնում. ոչ նրա բարոյական ցուցանիշի համար, այլ պարզապես..չգիտմ էլ ինչու
Մի խոսքով...դուռը ծեծում են(մի 2 տարի առաջ),բացեցի գազի կինն էր ու մտքիս մեջ ասացի"վայ լկտի գազի տոտան"
_Բարև ձեզ
_Տանը ով կա մեծերից
_Պապան,- ու ձայն տվեցի,-պապ,արի
_Ովա?
_Լկտի տոտան...:}
Rammstein
20.05.2010, 17:37
Էսօր որոշեցի չմտնել բժշկականի մոտի մղձավանջային գետնանցումը ու վերեւով անցնել: Դեռ կեսը չէի անցել, երբ տեսա հակառակ կողմից եկող ոստիկանական մեքենան.
–Ժժժժժժժ… հետ գնա, սովորիր անցումից օգտվել… մատդ էլ մի բարձրացրու… :D
17 տարեկան էի, ավարտեցի առաջին կուրսս, ու քեռուս պահանջահորդորախառն խնդրանքից հետո գնացի ռուսաստան, որ աշխատեմ որ թամբալ քաղքցիս մարդ դառնա. Աշխատեցի յանի.Հետ վերադառնալուց քեռին հետս փող էր ուղարկում մթամ իմ աշխատածը. Դե գնացքով մենակ պետք ա մի 16 ժամ գայի Մոսկվա, որտեղ ինձ դիմավորելու էին բարեկամներս ու ուղարկեին Երևան. Գնացք նստելուց առաջ ավանդական խորհուրդների շարքում էին նաև զգույշ կլինես գնացքում, անծանոթների հետ չծանոթանաս, կարտ չխաղաս, հայ կլինի թուրք կլինի վրացի կլինի չխոսաս հետները թե չէ կարողա ասենք հայ լինի խոսաս ծանոթանաս, կսկսի անկապ հարցեր տալ, թե ասենք որտեղից ես, ասենք կասես ստեղից եմ կասի սրան գիտես նրան գիտես. վերջը կմոտիկանա հետտ ու քեզ կթալանի. Դու գողերի համար շատ լավ ու հարմար էս, դե ջահել էս քեզ կթալանեն վռազ. ԶԳՈՒՅՇ ՄՆԱ. Ես էլ տենց կիսավախեցաց կիսահեգնական նստա պոեզ.
Դե գտա տեղս ու պարզվեց որ վերևս մարդ ա քնելու. Գնացքի վագոնի ամենավերջում էր տեղս. մոտեցա սեղան- մահճակալիս ու տեսա որ սեղանիս մոտ մեծ քթով ու ավելի շատ վրացու արտտքինով մեկը նստած ա. Դե եկա ու համարձակ նստեցի կողքը. Էս վրացիս սկսեց կոտրված ռուսերենով հետս խոսալ, դե ես ել սկսեցի սարսափեցի արդեն պատկերացնելով գլխիս գալիքը ու համարյա չէի պատասխանում էս մարդուն. Վրեն չէի նայում. Մի խոսքով մի քիչ էլ խոսաց խոսաց բա թե Բռատ մոժնո տվոյ պասպոռտ սմատռետ? Դե ես էլ մտածում եմ ինչ կա դրա մեջ թող նայի (դե համ էլ դժվար եմ մերժում մարդկանց). Վերցրեց նայեց ու ինձ ՀԱՅԵՐԵՆ ասում ա ախպերս էս հայ էս? Դե վերջը չեմ ասի, թե ինչ անմարդկային տանջանքնեի մեջ ընկա, ինչքան վախեցա, սիրտս կայնավ բան. Բայց պարզվում ա էտ հլը տիտռներն էր. Էս մեր << ԱԽՊԵՐԸ>> սկսեց ինձ հարցեր տալ թե որտեղից եմ, դե քթիս տակ պատասխանեցի որ Երևանցի եմ, ու ընգա լավ բանի մեջ. սկսեց իրա ծանոթներին հիշել ու փորձում էր հասկանալ, թե կարողա պատահի մենք ընդհանուր ծանոթ ունենք ինքը չգիտի. մի խոսքով ինչ ցավացնեմ գլուխներտ. Քեռիս ինչից ասել էր, որ զգուշանամ էս մարդը հեռթով սկսեց էտ հարցերը տալ, ու վերջում էլ, որ առաջարկեց կարտ խաղալ. դե ուշքս անցնում էր արդեն . Դե ամբողջ գիշերը չքնեցի գնացքում, ինքն էլ հելավ վերև տեղերի մեջ պառկավ ու մթոմ խռացնում էր. Դե բայց առավոտյան, երբ փողերս մոտիցս չեր պակասել. արդեն սկսեցի ռիսկով խոսալ ես սկսեցի հարցեր տալ ու Մոսկվայում բարեկամներս էլ եկան դիմավորեցին պարզվեց որ ծանոթ են. Բայց մինչև հիմա չեմ հասկանում ինձ ուզում էր թալաներ?
Արևհատիկ
04.06.2010, 22:34
Մեր հարևանի երեխան շուտով մի փոքրիկ քույրիկ կամ ապերիկ կունենա:love Մի քանի օր առաջ ասում ա.
-Մամ, քիչ հաց կեր, չաղանում ես: :sad
Ու հետն էլ ուրիշ խորհուրդ տվեց.
-Մամ, ավելի լավ ա գնաս մի քիչ բակում վազես, որ նիհարես :D
Երկնային
06.06.2010, 19:50
Քրոջս երեխեքին տարել ենք գազանանոց… տենց մեր համար կենդանիներին էինք նայում… ու դրանից հետո գնացինք պաղպաղակ ուտելու… դուրս եկանք, ասում եմ.
- Վա՜յ, էնքան կերա, փորս տռզեց…
Մեկ էլ քրոջս փոքր երեխեն գնահատող հայացքով նայում ու ասում ա.
- Բա գազանանոցում արագիլի կողքը ինչքա՜ն երկար կանգնեցիր :8
:D:D:D
VisTolog
08.06.2010, 17:54
Նոր բակում երկու ախջիկ խոսում էին, մեկն էլ ասումա.
- Գիտե՞ս, ինձ առաջարկել են էմո դառնալ:lol
Չգիտեի, որ էմո լինելու համար հատուկ առաջարկա պետք::D:8
Ափսոս չլսեցի, թե իր բացատրելով էմո լինել ինչ է նշանակում:))
---------- Ավելացվել է՝ 18:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:46 ----------
Պարզա էլի, թե հիմիկվա «էմո»-ները ոնց են առաջանում: Մեկն առաջարկումա էմո դառնալ, ասումա թե ինչ դեր պետքա տանի ապագա «էմո»-ն ու գնա՜ց: Ինքնաներշնչում, և այլն և այլն...:8
Լուսաբեր
08.06.2010, 18:00
Մեր հարևանի երեխան շուտով մի փոքրիկ քույրիկ կամ ապերիկ կունենա:love Մի քանի օր առաջ ասում ա.
-Մամ, քիչ հաց կեր, չաղանում ես: :sad
Ու հետն էլ ուրիշ խորհուրդ տվեց.
-Մամ, ավելի լավ ա գնաս մի քիչ բակում վազես, որ նիհարես :D
Ինձ էլ քրոջս տղան ես մի քանի օրը, որ մեր տանն էր մնացել հարցնումա
-Բա ես փորիկդ խիա՞ սենց մեծացել:think
բացատրում եմ, որ մեջը իրա պես բալիկա, հեսա իրեն ապերիկ կծնվի:friends: ...:
Մտածեց մտածեց, թե
-Դու իրեն կերել ե՞ս:}
:D :D
Մի քանի օր է քրոջս հեռախոսը նորմալ չի աշխատում:Առավոտ 8.30 զանգ է ստանում ծառայող եղբորից. ու էլ չի կարողանում զանգել ստիպվաց փորձում է զանգել Օռանժի սպասրկման կենտրոն: ու նախապես ուզում է քաղաքակիրթ երևալ ու ներողություն խնդրել որ շուտ է զանգել ու ասում
-Ալո, Բարև Ձեզ. Կներեք որ շուտ եմ զարթնել:D
Մի քանի անգամ անտեսված, բայց համառ երիտասարդ.
- Բարև, երեխեք, մաֆիա կխաղա՞ք:
- Հա, խի չէ;):)
- Դե հեսա թիմ կհավաքենք: Սովորում ե՞ք:)
- Ըհը:ok
- Բա որտե՞ղ:
- Բրյուսովում:B
- Մոլոդցի:jagi Մենք էլ մանկավարժականից ենք...
- :think Դե էլի լավա:D
-:o
Տենց էլ մաֆիա չխաղացինք:D
Հ.Գ. Մանկավարժականցիներ ջան, չնեղանաք, ուղղակի զվարճալի իրավիճակ էր;)
Մի քանի օր առաջ գնացի մորաքրոջս աղջկա տուն: Մազերս ֆենել էի, տեղ գնալու շորերս էի հագել ;), մի խոսքով՝ դզված-փչված գնում եմ: Մորաքրոջս աղջկա բալիկը՝ չորսամյա Նառան, տեսավ ինձ, ասաց՝
-Վա՜յ մորքուր... ինչ սիրուն ես....
Ես էլ՝ թիթիզանալով ասացի՝
-Հա՞ Նառ ջան.. կուզես՝ մեծանաս ինձ նման լինես:
Նառաս վախեցած դեմք ընդունեց ու ասաց՝
-Չէ, չէ.... քո նման դառնամ մամաս վրաս կջղայնանա.... :secret :))
Երկնային
12.06.2010, 15:31

ինձ էլ մի անգամ ախպորս աղջիկն ասեց.
- Դու էնքան սիրուն ես :love ուզում եմ մեծանամ, քո նման լինեմ :oy
Ասեցի.
- Վա՜յ, դու մեծանաս ավելի՜ սիրուն ես լինելու, ինձնից սիրուն… :)
մեկ էլ նեղացած մռութ արեց.
- Չեմ ուզում ես ավելի սիրուն, քո նման եմ ուզում :beee
Չասեմ ինչքան հուզվեցի :oy ճիշտ ա զվարճալի չէր, ուղղակի գրածիցդ հիշեցի :oy
Նաիրուհի
13.06.2010, 02:38
Մի տղա կա, որին ճանաչելուս առաջին պահից եղբոր պես եմ ընդունել։ Երկու տարի առաջ սիրահարվել էի մեկին, որն ինձ չէր նկատում։ Մեջս ինչքան բարդույթ կար՝ գլուխ էր բարձրացրել. ինձ ամենագեշ ու ամենադեբիլ աղջիկն էի զգում:fool :oy
Էս ապերիս հետ քայլում էինք, ուզեցի հարցնել, թե եթե ինձ եղբոր աչքերով չնայեր, իրեն դուր կգայի՞։ Ամբողջ համարձակությունս հավաքեցի ու հարցրի.
-Վա´լ, դու որ տղա լինեիր, ինձ կսիրեի՞ր... :fool:lol:lol:lol
Մի անգամ՝ ամռանը գնացել էինք հանգստանալու: Մասնավոր տանն էինք մնում, էնտեղ էլ կատուներ կային: Ամեն օր, երբ հաց էինք ուտում, գալիս էին մեզ մոտ կանգնում, իրենց էլ էր երբեմն բաժին հասնում: Մի անգամ էլ մի ծեր, արական սեռի, սպիտակ կատվի գլխին մի խաղ խաղացինք, երշիկի վրա քսեցինք կծու բիբառ եւ տվեցինք:D, վատացել էր, անընդհատ բերանը բացուխուփ էր անում: Դրանից հետո ինքը ամեն անգամ չէր մեր մոտ գալիս, երբ հաց էինք ուտում:
Կար նաեւ մի սեւ կատու իր ձագի հետ, շաաաաատ լավիկն էր, սպիտակի ու սեւի խառնուրդ, անունը Մարսիկ էր, իսկ մայրը միշտ բարկացած հայացքով էր, դե բնավորությամբ էլ էր մեկ-մեկ այդպիսին, անունը Բագիրա էր: Մի անգամ էլ Բագիրայի գլխին նույն խաղը խաղացինք:D, կերավ ու ... վատացավ, մի-քիչ հեռու փախավ սկսել ոլորվել: Հետո եկել մեզ մոտ կանգնել ա, զարմացած նայում ա, ձագը մոտն էր, մենք երշիկը տալիս ենք (կծու չի) Բագիրան չի ուտում, Մարսիկն ա ուտում ու как ни в чем не бывало, իսկ Բագիրան շշմած մեզ ա նայում:lol:
Կներես, բայց հեչ զվարճալի չէր :angry Կենդանիների գլխին տենց խաղեր չի կարելի խաղալ, կարող ա էդ կծու պղպեղի պատճառով հիվանդանար ու սատկեր: :(
Կներես, բայց հեչ զվարճալի չէր :angry Կենդանիների գլխին տենց խաղեր չի կարելի խաղալ, կարող ա էդ կծու պղպեղի պատճառով հիվանդանար ու սատկեր: :(
Ոչինչ էլ չէր լինի;)
մի քանի տարի առաջ ինչ որ ծնունդից ուշ վերադառնում եմ տուն, նախօրոք եղբորս զգուշացնում եմ, որ ինձ կանգառում դիմավորի... իջնում եմ երթուղայինից և տեսնում , որ մի աղջիկ է գրեթե վազում, իսկ եղբայրս նրա հետևից:thinkԴե ես էլ սկսեցի եղբորս հետևից վազել, մեկ էլ եղբայրս շրջվեց .
_Վայ էս դու ես? բա էն աղջիկը ով էր?:D
Եվ դա պատահեց այսօր (:D:D)
Ուրենն, գիշերը հելնում ու մոծակի ձենն եմ լսում... գալի կայնում ա վրես, թփրտում եմ, էլի գալիս ա: Վերջը հելա լույսը վառեցի, տեսա պատին ա, չուստս առա որ խփեի... ու էնքան էի կատաղած, որ խփելուց ոտս սղաց, ընգա... գաջի մեջ... (դե տունը ռեմոնտ ա էլի):D
Մաքրվա, պառկեցի: Էլի հելնում եմ, էլի նույն պատմությունը, ասեցի լաաաավ գիտությունիվ կկռվեմ հետդ...:D Գնացի ադիկալոն բերեցի, ու սենյակի սաղ անկյունները փչեցի, շշի կեսը փչեցի ու պառկա: Հիմի մի 10 րոպեից զգում եմ, որ լավ չեմ զգում (:D), էտ հոտը խառնվել ա ռեմոնտի հոտի հետ ու անտանելի բան ա դառել... հիմի վատ եմ, մի գլուխ փռշտում եմ... էն մոծակն էլ ընդեից հո չի խնդում, հո չի խնդում...(էս մեկն էլ ֆանտաստիկայի շարքից):D:D

Եթե քոնը ֆանտաստիկա է, իմինը «դաժան իրապատում» շարքից է: Պատուհաններն էի լվանում: Մի կերած-խմած, աղբանոցի գերձայնային ճանճ սուրաց բնակարանի ներսը: Ասի՝ երևի մի երկու պտույտ կտա, առանց նոր լվացած լուսամուտներս ծերտով ռմբակոծելու, դուրս կգնա: Բայց ճանճի ստրատեգիական նպատակները լրիվ ուրիշ էին: Դրսում արևը վառում է, ինքը վայ թե եկել էր հանգստյան տուն: Սրբիչն առա, ընկա հետևից: Ցավով պիտի նշեմ, որ երկրորդ հարկ էլ ունենք, ճանճը կործանիչի արագությամբ սուրաց վերև, ես էլ հետևից: Ննջարաններում իզուր վազվզեցի , սրբիչիս քամին մենակ ճանճին հովացնում էր՝ առանց ֆիզիկական որևէ վնաս պատճառելու: Երկրորդ հարկն ստուգելուց հետո սուրաց ներքև ու մտավ խոհանոց: Ես էլ հետևից: Լուսամուտներն ու այգի տանող դռները կրնկի վրա բաց եմ թողել, որ էդ անտերը մի տեղից դուրս թռչի, իր գերությունից պրծնեմ: Ճանճը առաստաղի տակ պտտվեց- պտտվեց, թառեց խոհանոցի ջահին: Սրբիչով հո' չհասցրի... Ճանճը թրմփաց գետին: Բայց ջահն էլ հետևից...:cry
Ժունդիայի
22.06.2010, 20:43
Եղբայրս բժշկական ընդունվելու համար պարապում է, ու մոտակա ժամանակներս պետք է քննություն տա: Ուղղակի մի մեծ պրոբլեմ կա, սիրում է համակարգչային խաղերով տարվի: Միակ մարդը, ով կարողանում է զսպել` մամաս է: Չնայած րոպեյում ամենաքիչ 100-150 անգամ մամաս պարտդիր պիտի ասի, որ նոր անջատի: Մոտավորապես մեջբերում եմ երկխոսությունը:
-Արա՛ Հարութի՜կ, էդ անտեր կամպյուտրն հենց հիմա անջատես:
-Հա՛ մամ:
-Հա ու ցա՛վ, հեսա, որ եկել եմ գլխովդ կանց կացնեմ:
-Հա մամ, հեսա անջատում եմ:
-Հեսա չկա, հենց հիմա:
-Անջատում եմ:
10 րոպե....20 րոպե
-Արա Հարութի՞կ...
-Հա վաաաայ, իիի՜
-Այ անխիղճ գոնե հորդ մի քիչ խղճա, խեղճ մարդն առավոտից իրիկուն չարչարվում ա, որ պարապելուդ փողերը փակի, դու էլի էդ անտեր կոմպի վրա՞ ես…
Ու այդպես շարունակ, մինչև եղբայր ուշքի է գալիս: Որքան, որ աստղի լույսն է հազարավոր տարիներ հետո երկրագունդ հասնում, այդքան էլ մամայիս բղավոցն է հասնում եղբորս ականջին համակարգիչն անջատելու համար: Ինչևէ...
Մամաս 2 ամսով Հայաստան է եկել, ու կարելի է ասել եղբորս մոտ խաղերի առումով ազատություն է տիրում, դե ես ել բնականաբար երբեք չեմ փորձել ինչ-որ բան ասել եղբորս: Չգիտեմ միշտ ցանկացել եմ, որ ինքնուրույն այդ ամենը գիտակցի: Բայց մոտակա ժամանակերս այդ առումով հույս չկա: Ամեն ինչ տեղը տեղին է, միակ թուլությունը էդ անտեր խաղերն են:
Սպասեցի մեկ օր, երկու օր, երկրորդ շաբաթն է արդեն, երեկ չդիմացա, ասում եմ.:sad
-Ապե, հերի՞ք չի խաղաս, մյուս շաբաթ նախապատրաստական քննության ես::think
Լռություն::sulel 2 ժամ անց:
-Հա՞ր, էս էլի խաղի վրա ես նստած, ապե::angry
Ախպերս էլ քմծիծաղով շրջվեց ինձ ու ասաց.
-Հա «Ակումբ կետ էյ էմ» ջան:;)
:beee:beee
Magic-Mushroom
24.06.2010, 01:07
Ուրեմն Ամստերդամում մի ծագումով ամերիկացի 20-22 տուրիստ առանց իմանալու գնել էր կախարդական սնկեր ու չիմանալով նրա էֆֆեկտների մասին կերել էր,հետո կես ժամ չանցած ամբողջությամբ շորերը հանել էր ու Ամստերդամով վազում էր,ոստիկաններն էլ հեծանիվներով ընկել էին հետեւից ու 2 ժամ չէին կարողանում բռնել :o:D:D:hands
P.S. ականատեսը ես եմ եղել:oy
Գաղթական
24.06.2010, 08:32
Որդուս ծնվելու կապակցությամբ գնացել էի քաղաքապետարան, որ գրանցեմ ու ծննդյան վկայական հանեմ (միամտաբար կարծում էի, թե իրենք էլ էդպիսի վկայական կունենան.. էն էլ՝ վիզիտնի կառտըչկից փոքր մի թղթի կտոր տվեցին, թե՝ առ.. էսի իրա «պասպոռտ»-նա..)..
վերջում էդ կինը, ում մոտ որ մտել էի, հարցնում է.
- թույլ կտա՞ք, որ ձեր որդու տվյալները ուղարկենք սոցիոլոգներին, որոնք հաշվարկում են, թե տարեկան ինչ ազգության քանի հոգի է ծնվել երկրում..
- այո, ինչու չէ..
մի բլանկ տվեց, թե՝ լրացրու..
հետո՝ լրացրածիս հիման վրա ինքն էլ ինչ որ նշումներ արեց մոտը, մի թուղթ էլ տպեց, թե՝ ստորագրի..
- կներեք, բայց ինչո՞ւ եք այստեղ նշել, թե երեխան ռուս է..
- էդ դուք եք էդպես նշել..
- ինչ եմ արե՞լ..
թղթապանակի միջից հետ հանեց լրացրածս բլանկը.
- ահա խնդրեմ՝ այստեղ գրել եք, որ ծնվել եք Սովետական Միությունում..
..թեև սա առաջին դեպքը չէր, որ նման շփոթություն էր առաջանում.. այսինքն՝ էնպիսի դեպք չեմ հիշում, որ էդ շփոթությունը առաջացած չլինի.. բայց սա հանդիպածս ամենածանր դեպքն էր, որ ուղիղ մեկ ու կես ժամ էս կնոջը բացատրում էի, թե ինչու ես չեմ կարող ռուս լինել, չնայած այն հանգամանքին, որ ծնվել եմ այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ անկախ չէր, ու որ Սովետի մայրաքաղաքը Մոսկվան էր, էտի աբսալյուտ կապ չունի իմ երեխու ազգային պատկանելիության հետ..
Ուլուանա
24.06.2010, 18:18
...թղթապանակի միջից հետ հանեց լրացրածս բլանկը.
- ահա խնդրեմ՝ այստեղ գրել եք, որ ծնվել եք Սովետական Միությունում..
Բայց ինձ զարմացրեց նաև էն, որ բլանկում գրել էիր, որ ծնվել ես Սովետական Միությունում։ Երկրի անունը գրելը հերիք չէ՞ր, պարտադի՞ր էր նաև Սովետական Միությունը նշելը, որ հետո էլ տենց խնդիր առաջանար։ :esim
Բայց ինձ զարմացրեց նաև էն, որ բլանկում գրել էիր, որ ծնվել ես Սովետական Միությունում։ Երկրի անունը գրելը հերիք չէ՞ր, պարտադի՞ր էր նաև Սովետական Միությունը նշելը, որ հետո էլ տենց խնդիր առաջանար։ :esim
Եվրոպական որոշ երկրներում (օրինակ Գերմանիա) ծննդավայրը նշելուց պարտադիր գրվում է SU (Soviet Union), եթե իհարկե անձը ծնվել է ԽՍՀՄ–ի փլուզումից առաջ։
;)
Հ.Գ. Իսկ օրինակ նոր «եվրոպականացված» երկրներից՝ Լեհաստանում բավական է գրել Armenia.
Ուլուանա
24.06.2010, 19:13

Լավ, բայց էդ Soviet Union–ի հետ նաև երկրի անունն է գրվում, չէ՞։ Փաստորեն, եվրոպացիները էդ Սովետ բառը որ տեսնում են, երկրով էլ չեն հետաքրքրվում, հա՞, իրենց համար Սովետն ու Ռուսաստանը նույնական են։ :'
Գաղթական
24.06.2010, 20:26
Լավ, բայց էդ Soviet Union–ի հետ նաև երկրի անունն է գրվում, չէ՞։ Փաստորեն, եվրոպացիները էդ Սովետ բառը որ տեսնում են, երկրով էլ չեն հետաքրքրվում, հա՞, իրենց համար Սովետն ու Ռուսաստանը նույնական են։ :'
ահան..
դե երկրի անունն էլ՝ հենց Սովետն է..
ծննդավայր՝ երկիր ՍովետՄիություն, քաղաք Երևան..
առաջին անգամ, երբ Շվեյցարիայում գրանցվում էի՝ հենց Հայաստան էլ գրել էի..
որոշ ժամանակ հետո նամակ եկավ, թե ձեր երկրի անունը սխալ եք լրացրել՝ ձեր ծնվելուց էդպիսի երկիր չկար..
էն ժամանակվանից հետո սովորությունա ամեն տեղ լրացնել Սովետ ու ճշտել, որ ռուս չեմ..
Մի քանի տարի առաջ մեր հեռուստացույցը հազար տարվա շիվակի էր: Պուլտը փչացած էր: Ահագին երկար ժամանակ ծառայել էր բնօրինակ պուլտը, հետո փչացավ, ու նորն առնում էինք, անընդհատ փչանում էր: Հեռուստացույցն էլ մի սարքին վիճակում չէր. ինքն իրեն ալիքներն էր փոխում, ձայնն էր իջեցնում-բարձրացնում ու նման բաներ անում :)):
Մի օր ես, մամաս, պապաս գնացել էինք տատիկենցս համար հեռուստացույց գնելու, ձեռքի հետ էլ մեր հեռուստացույցի համար պուլտ առանք: Եկանք տուն, բայց քրոջս չասացինք :):
Հիմա մերոնք նստած հեռուստացույց են նայում, ես էլ գնացի, զուգարանի դուռը չխկացրի, որ քույրս մտածի` զուգարանում եմ, ինձ չկասկածի :)): Ու միջանցքից ալիքը փոխում եմ: Էդ ժամանակ ընդհանրապես պուլտը չէր աշխատում, հեռուստացույցի կոճակներով էինք փոխում: Քույրս ասում ա` «էս հեռուստացույցն էլի գժվեց, ինքն իրեն ալիքը փոխում ա :sad», - ու գնաց փոխեց իր ֆուտբոլը: Մի րոպե հետո նորից փոխում եմ: Քույրս արդեն զարմանում ա: Ասում ա՝ էդ ո՞նց ա լինում :': Նորից փոխում ա: Մեկ էլ մամաս ու պապաս հորինեցին, որ խնդրենք շիվակիին, կփոխի մեր ուզած ալիքը :): Ասում են` «շիվակի՛ ջան, շիվակի՛, փոխի 4-ը»: Ես փոխում եմ, քույրս զարմանում ա :D: Ասում ա՝ «հլը մի հատ շուշուտ փոխի 1-ը :sad», - չեմ փոխում, բնականաբար :D: «Չէ, Լուսին, դու պիտի ջան-ղուրբանով ասես, որ փոխի: Նայի, շիվակի՛ ջան, շիվակի՜, փոխի 1-ը, հա՞»: Դե ես էլ փոխում եմ :D: Քույրս ավելի ա ջղայնանում ու զարմանում :D: Ասում ա` էդ ի՞նչ եք անում, ո՞նց եք անում :sad :D: Ես էլ հազիվ եմ կարողանում ծիծաղս զսպել միջանցքից :D: Եվ այդպես 17 անգամ :)): Լավ, մի քիչ քիչ :)): Տենց ահագին գժվացրինք քրոջս, բայց հիմա ասում ա, որ չէր հավատում, որ հեռուստացույցն ինքն իրեն էր փոխում :D: Բայց խաբում ա, լավ էլ հավատում էր :D:
Տենց :pardon:
Գաղթական
25.06.2010, 08:19
մի անգամ Վրացիների հետ սեղանի էինք..
երբ կենացները շատ քաղցրացան, սրանք նորից հիշեցին Հայ-Վրացական հազարամյա ռազբորկեքը..
ու այդ թվում՝ ինչի՞ են Հայերը մտածում, թե Վրացական այբուբեն ստեղծողը Հայ է եղել..
մեկն էլ հարցնում է.
- ձեր մեջ երևանցի կա՞..
- հա կա, - ասում եմ.. մեզնից մյուս 2-ը վանաձորցիներ էին..
- այ դու կիմանաս ձմաո, էդ ճիշտա՞ - ասում են Հայերը Երևանում մի հատ արձան են սարքել, թե իբր մեկը Հայկական այբուբենը ստեղծել ու իրանից գոհ նստելա.. կողքն էլ մի Վրացի ծնկաչոք աղաչումա, որ իրանց համար էլ այբուբեն ստեղծի..
Դեպքը պատահել է ամենամտերիմ ընկերոջս հետ. սիրահարվում է մեր բուհ ընդունված առաջին կուրսեցի աղջկան, գնում է գալիս հետևից հետաքրքրվում, պարզում, որ լավ աղջիկ ա որոշում ա մոտենալ ու խոսել հետը. բայց դե էտ անտեր առաջին անգամը ոչ թե դժվար այլ շաատ դժվար ա. Կոնսերվատորիայի բակում կանգնած իրա մեջ սկսում ա պլանավորել թե ինչ ա խոսալու, որ հարցին ինչ ենթադրվող պատասխան կտա այս աղջիկը, մեկ էլ էս աղջիկը ընկերուհիների հետ հայտնվում ա դիմացը, մի քիչ առաջ են գնում, կանգնում ու սկսում ընկերուհիներով խոսալ. Դե ընկերս մտածում ա , որ գնա կանգնի աղջիկների մեջ ու բոլորի ներկայությամբ ասի.
-Կարելի ա ձեր հետ առանձնանալ?
դե մինչև ուժերը տեղն ա հավաքում մի քանի անգամ էլ կրկնում ա մտքում ասելիքը. Էս աղջկա ընկերուհիները թողնում գնում են էս աղջիկն էլ մնում ա մենակ կանգնած.
դե մտածում ա որ հեն ա բախտը բերեց միայն պետք է վերջին ուժերը հավաքել ու ասել ինչ մտածում ես. Գնում ռիսկով կանգնում ա դիմացը ու ասում ա
-Կարելի ա ձեր հետ առանձնանալ? :oy
Էս աղջիկը մոլորված շուրջնա նայում ու սկում բարձրաձայն ծիծաղել.
Ընկերս տեսնում ա, որ էս աղջիկը ծիծաղում ա սկսում ա առանց հասկանալու ինքն էլ ծիծաղել.
մի խոսքով էդպես ոչինչ էլ չեն խոսում, թողնում է աղջկան ու կարմրած հետ գալիս.:)

Կոնսերվատորիայում?:oy
«Գողը» ընդամենը պարտքացուցակից իր պարտքն էր ջնջել
Ապարանում մեր օրերի համար հատկանշական զավեշտալի դեպք է արձանագրվել։ Խանութներից մեկը գող է մտել՝ գիշերը կոտրել են դռան փականը, մտել ապրանքով լի խանութ, սակայն խանութի տերն ու նրա հրավիրած ոստիկանները հայտնաբերել են, որ ոչինչ չի պակասում, ոչինչ չեն գողացել, ամեն ինչ տեղում է։ Միայն հաջորդ օրը խանութի աշխատողներից մեկը պարզել է, որ «գողն» ընդամենը պարտքերի ցուցակում իր անվան դիմաց գրված պարտքն է ջնջել ու առանց որևէ ապրանք տանելու՝ հեռացել։
Tert.am
:)))
Գաղթական
26.06.2010, 04:51
մի ընկերոջ հետ մի օր սենյակումս նստած նարդի էինք խաղում, մեկ էլ՝ դուռը ծեծեցին..
մի սևամորթ էր.
- իմացել եմ ազատ սենյակ ունեք, կարելի՞ է նայել..
ոնց որ թե դուրն եկավ..
- իսկ դուք ո՞ր երկրից եք..
- Հայաստան..
Հայերեն.
- իյաա, բայլուուուս.. իմա՞լ ես..
ընկերոջս հետ իրար նայեցինք.. Հայերեն մի քանի բառ արտասանող այլազգիների շատ էի հանդիպել.. բայց սևամորթ՝ 3-րդ անգամ..
- իսկ դո՞ւ որ երկրից ես..
- Յամայկա..
- բա Հայերե՞ն որտեղից գիտես..
- մեր մոտ Հայեր կային շինարար.. ինձ մի քանի բառ Հայերեն էին սովորեցրել ու շատ օղի խմել..
դե բնական է՝ «իմալ ես» սովորեցնողները առանց օղի խմել սովորեցնելու յոլա չէին կարողանա գնալ.. :B
Ժունդիայի
26.06.2010, 11:51
Տատիկիս արկածներից մի քիչ պատմեմ: Տատս ծնունդով գյումրեցի է: Միայն գյումրվա բարբառով խոսալն ինքնին անսպառ հումոր է արդեն:
Տատուս ոտքը քանի տարի է արդեն ցավում է, ու ի՜նչ միջոց ասես խեղճ կնիկը չի օգտագործում: Բակում ով ինչ խորհուրդ տալիս է, հաջորդ օրը անտարակույս պիտի օգտագործի: Վիտամին C-ից սկսած, կաղամբի, լոշտակի թուփից, տո էլ ինչ տեսակի անհայտ ծագում ունեցող բուժման միջոցով վերջացրաց: Այդքան ոտքը չի ցավում, որքան իրեն ներ է շնչում, ու ամենա կարևորը` ուշադրության կենտրոում անընդհատ լինելն է: Երգի՜նք, գեդի՜ն, մահ ու գերեզման` ինքն ու իրա ոդը: :scen Այնքան լավ է զգում, երբ հարցնում ես «Ռիմա տոդա ոդըդ ի՞նշխ է»: Աշխարհն իրանը չի, աչքի լույսն ես դառնում: Ասում ենք ա՜յ տատ ջան, ամեն մեկի ասածն օգտագործում ես, դրա համար էլ ոտքիդ խնդիրը գնալով բարդանում է: Իյաաա՜, ո՞նց կլինի: Մի օր եկավ տուն ասում է.
-Հբը իմածագ, 4-րդ հարգի Ռուբենի հարսը բժիշկ է:
Հարցնում ենք, էդ ինչից իմացավ, որ հենց բժիշկ է, ասաց.
-Իաաա, բժիշկ է, հբը ի՞նչ է, կսե «Ռիմա տադիգ ոդդ ինշխ է»:;)
Հիմա էլ, երբ այստեղից զանգում ենք իրեն, հարցնում ենք, ինչպես է, պատասախանը`«լավ եմ, ոոո՜ճինջ, հանդեր ոդս է էլի մենագ»:
Զեյթունում ջրերը գրաֆիկով են տալիս, տատս էլ, սովորույթին համաձայն, ամանները միշտ ջուրը կտրելուց 15-20 րոպե առաջ է լվանում: Երբ ջուրը կտրում են, իմանում է ինքն է փակել փականը ու երբ առավոտյան ջուրը կրկին տալիս են, 4-րդ հարկից մինչև 8-րդ հարկ հարևանները զանգում են մեր տուն: Բայց դա տարիքի հետ կապ չունի, որքան գիտեմ ինչ տեղափոխվել են շենք, նույն պատմություն է` 30 տարի: :)) Թե քանի ռեմոնտի «հեր ա անիծել» տատս, միայն Աստված գիտի: :8 Վերջին ժամանակներս արդեն հարևանները չեն էլ բողոքում: Սովորել են: Մի անեկդոտ կա, որ զապը հետևից խփում է մերսեդեսին մի քանի անգամ, սկզբում մերսեդեսի տերը ուզում է սպանի զապի վարորդին, բայց մի քանի անգամ կրկնվելուց հետ, արդեն սովորում են: Էն որ բիձեն ասում ա.-«քշի, քշի ապե, ես եմ, ես»: Կարգին հաղորդումից է կարծեմ… Զավեշտալին այն է, որ վերջին ժամանակներս տատս պրիզնատ չի էլ գալիս: Մեղքը մեկ գցում է հարևան Արաքսիկի վրա -«ըդիգ հաաա՜՜ստադ էն չաղն էր, էգավ, բացեց ու գնաց», մեկ 7-րդ հարկի Տոսյաի վրա:lol:
Մի օր հերթական անգամ էլի բաց էր թողել, 8-րդ հարկի հարևան էլ նոր էր վերանորոգել տունը: Սա զանգեց ու սկսեց բողոքել… Այնքան էր գոռում, որ ներքևի հարկի իրա բնակարանից գոռգոռոցը լսվում էր…:lol
-Այ կնի՛կ, հերիք եղավ, բո՜լ էղավ էլի, դու ինձ մի օր ինֆարկտի կհասցնես, կնիկս ջրելուդ դարդից մեռավ, ինչ ես ուզում ա՜յ Անաստված:
-Իյա Տիգրան եղբայր:o, ընչի ես լկտի կնիգ ե՜մ, ինչ ե՜մ, :think էդ ինչեր ես, խոսում, ո՞վ ա ջրե, :stopան տէ՛ա, գեդինը չոր չոր է:
Ու մինչև Տիգրան ձյաս համոզվելու համար 8-րդ հարկից 9-րդ հարկ կբարձրանար, տատս 2 վարկյանում այնպես մաքրեց հատակը, ապշել էի::lol Խեղճ բիձեն շվարել էր, մտածում էր կարող է տանիքից է ջրվել, բայց ախր այդ ժամանակ անձրև չէր էլ եկել նույնիսկ::))
Տատս մի սովորություն էլ ուներ: Ո՜վ սիրահարվեր իրա թոռներին, վիզ դրած ուզում էր, որ մենք էլ այդ աղջկան սիրահարվեինք: Ասումեինք -«ա՜յ տատ ջան, ախր դրա ինչն ես հավանել որ: Հլա մի հատ թառլան թոռաներիդ նայի, բա մենք դրանց ենք արժան»:
Ասում էր -«այ բալամ էնկա՜՜ն մեղկ է, հա գուլա, հա գուլա,:( չես ուզե հեդը քիճըմ ման գաս, մարտ ես մեգել տեսար...:D
Ծառայությանս ժամանակ ծնողներս արտերկրում էին, քանի որ Երևանում էի ծառայում, տատս պարտադիր ամեն երկուշաբթի գալիս էր ինձ տեսակցության: Պարտադիր ձեռքը մի բան առած գալիս էր մոտս: Ու այնքան էր ուրախանում, որ իրա թոշակով կարողանում էր թոռանն ուրախացնել: Մի օր էլ չեմ հիշում ինչի համար շաքարավազ էի խնդրել, որ հաջորդ հանդիպման ժամանակ բերեր: Գլուխ էր գովացել, -«հբը, էնորը գնածել էի էրեխուս մոդը`:love պիսոգոոո՜վ, բանով»:
Իմացել էր, որ ծխում եմ, մի օր տեսնեմ 4 տուփ ծխախոտ է բերել ինձ: Երևի մի 6-7 շերտ թղթով ու երկու թափանցիկ ցելոֆանով փաթաթած: Թե ու՞մից էր թաքցրել, Աստված գիտի… Վախեցել էր երևի::) Ծխախոտը պայուսակից հանեց, թաքուն տվեց ինձ ու ասում է.
-Բալա ջան, ըսիգ քեզ եմ բերե, նայե տես հեչ մեգին չըսես, թե չե օր մորդ անգաջն ընգել ա է՜, ընձի կըսբանե:
Երբ Հայաստանից պետք է այստեղ գայի, մի քանի օր առաջ որոշեցի տատուլիս «ռեստորան» տանել: Որ չեմ հիշում տատուս աչքերում որքա՜ն փայլ կար, ակամայից հուզվելս գալիս է: :(
Որոշել էինք գործիցս հետո հանդիպել Կովկաս պանդոկի դիմաց: Մտանք, տեղավորվեցինք: Տատս այնքան ոգևորված էր արածս քայլից, որ երբ մատուցողուհին մոտեցավ պատվերը գրանցելու, տատս սկսեց ինձ գովաբանել.
-Սպեսնա թոռ էլ աշխարհում կա, նայե տես է՜, տադիգին ռեստորա՜ն է բերել: Բալա ջան կերևա օր սիրուն ախճիգ ես: Ամուսնացաձ ես::D
Բացասական պատասխանը լսելով, ասեց:
-Հբը, այ օր ամուսնանաս, թոռանս նման տղեմ կառնիս: Էրեխես, ոչ ծխող է (թմրամոլ), ոչ խմող, պադերի տագ էլ պուպուզան տղեքից չէ:
Ընթրիքից հետո, չգիտեմ մտքումս ինչ ծագեց, որոշեցի տատուս տանել Մոսկվա կինոթատրոն ֆիլմ դիտելու: Ֆիլմի անունը չեմ հիշում, բայց պատերազմի մասին էր: Կրակոցների, տանկերի դղրդյունների ժամանակ խեղճ տատս անընդհատ վեր էր թռնում: :scareՄի կերպ դիմացավ մինչև ֆիլմի ավարտը ու զգացվում էր, որ լավ վախեցել էր աղմուկից, բայց որպեսզի ինձ չնեղացնի, մի բառ չասած::) Ամենա զավեշտալին այն էր, որ ֆիլմը մոտավորապես 11 անց վերջացավ: Բոլորը երիտասարդ զույգեր էին` թև թևի, ուս-ուսի գցած: Ես էլ տատուս թևանցուկ արած, ինք էլ ոտքը կաղ գցելով, իջնում էինք աստիճաններով: Բոլորն ապշահար մեզ էին նայում: Երևի կամ հաստատ առաջին անգամ էին մեծահասակին տեսնում կինոթատրոն այցելելիս, հատկապես գիշերվա այդ ժամին:
Տատիկիս հետ կապված զավեշտները, որ եթե լրիվ պատմեմ երևի 100-ից ավել գրառում կկազմի: Բայց այսօր այսքանը:
Առիթից օգտվելով էլ ասեմ` տատս կարոդցել եմ քեզի արեվուդ մեռնիմ...:love
Ձմռանը, դասերից հետո ընկերուհիներով որոշում ենք ինչ որ տեղ գնալ: Մեկ էլ տեսնեմ վերարկույիս վրա մորեխ::{ Վախից ինքնատիրապետումս կորցրեցի, աչքերիս դեմը սևացավ: Հիմա պայուսակս բռնել ու խփում եմ վերարկույիս, հետո պայուսակս գցում եմ ու ընկերուհուս պայուսակով, հետո քրոջս և այդ ամենը կատարվում էր ճչոցիս ներքո::aaa Մեկ էլ քույրս մոտենում է ասելով, թե Աստղիկ հանգստացի ոչ մի մորեխ էլ չկա, ծիտն է ծռտել վերարկույիդ::D
Մի քանի ամիս առաջ ականատես եմ եղել, շատ զզվելի:[, բայց ծիծաղելի պատմության:)): Ուրեմն երթուղային տաքսու մեջ եմ նստած և ոնց որ մեկը ինձ ասեր՝ նայի այն պապիկի վրա:secret: Նայեմ տեսնեմ պապիկը սովորական իր համար նստած է և հանկարծ հավեսով փսխում է դիմացի կնոջ վրա, ոչ թե մի անգամ այլ մի քանի::D
Դատարկություն
26.06.2010, 23:09
Հարազատներիցս մեկը չգիտես ինչի ծովախոզուկի անունը Խոնջիկ ա դրել, իրեն էդպեսա դիմում (ինչ անունա է՜ գտել:))):D: Ծովախոզուկի նկարները գործի տեղում ցույցա տվել, ասելա՝ «Էս Խոնջիկնա... Խոնջոն...»: էս գործի տեղի գործընկերուհիները իմացել են, թե «ծովախոզուկ» կենդանու հայերեն անվանումը «խոնջիկ» ա, գնացել են կենդանաբանական խանութ ասել են.
- Բարև ձեզ, դուք խոնջիկներ ունե՞ք վաճառքում:D
Սկզբում էդ վաճառողները երևի ուշաթափվել են:D, հետո չգիտեմ ոնց բացատրել են իրենց, որ էդ «խամյակների մեծ տեսակներին» ծովախոզուկ են ասում:
:D
Հետո եկել են քրոջս ասել են.
- Դու էդ կենդանու անունը ճիշտ չգիտես, դրա անունը իրականում ծովախոզուկ ա :D:D
Գաղթական
27.06.2010, 05:25
Վրացիների շարքը շարունակելով.
հատուկ այլազգիների համար լեզվի ուսուցման դպրոց հետներս մի Վրացի երիտասարդ էր գալիս..
ինքը փոքրուց հայրենիքից դուրս էր եկել ու երբ Ռուսերեն էր խոսում, մեզ թվում էր, թե ինքը դեռ Վրացերեն է խոսում.. նամանավանդ, որ ասածի կեսը հենց մայրենիով էր ասում..
մի օր դուրսը կանգնած ծխում ենք, ասեց՝ էնքան եմ կարոտել մեր ուտելիքները, ես էլ հաստատեցի, թե հա՝ Վրացական խոհանոցը լավն է..
- տի շտո բիճո, գռուզինսկիյե դելիկատեսի էտը վաբշե..
հարցնում եմ՝ ի՞նչ դելիկատես ի նկատի ունի..
- նու խինկալի էտը սուպեռ..
բացատրում եմ, որ խինկալին դա դելիկատես չի.. ընդամենը խոհանոցա.. դելիկատես՝ ասենք երբ Չինացիները որդեր են ուտում, կամ Ֆրանսիացիները գորտի տոտիկներ..
- դա տի վափշե նիզնայըշ շտո տակոյը դելիկատես, յա գռուզին տի մնե գավարիշ պռա խինկա՞լի բիճո..
կողքից էլ մեջ ընկան, թե ինչ ես հետը գլուխ դրել.. թող մի քիչ խոսա՝ ուրախանանք..
սա էլ շարունակումա.
- յա նապռիմեռ առմյանսկիյը դելիկատեսի տոժը լիուբլյու..
ասում եմ՝ կարաս մի քանի սիրածդ «առմյանսկիյը դելիկատեսի»-ներից թվես..
- նու տամ տոլմա.. շալախո..
ասում եմ՝ արա տոլման էտի խոհանոցա, շալախոն՝ պար..
- իիիհ բիճո տի վափշե տակ ի նե պօնյըլ շտո տակոյը դելիկատես..
Երեկ առավոտյան, եղբայրս, թե իրենց մոտի օֆիցերներից մեկը Մուրացանի Հոսպիատլումա,պետքա գնամ տեսության, մի բան դրեք տանեմ... Ես էլ միրգ դրեցի , խմորեղեն ու կոնֆետներ,եղբայրս էլ, թե թափանցիկա տոպրակը մի հատ սիրուն տոպրակ տուր, ես էլ զբաղված էի, ասացի գնա իմ պահարանի վերևի դարակում լիքը կա, մեկը վերցրու...Վերցրեց գնաց...մոտ 2 ժամից դռան շրխկոց եմ լսում և դեպի ինձ սլացող ինչ որ օբյեկտ.
-Աղջիկ ջան, դու հո խայտառակ չես?:angry
_Ինչա եղել,-պատասխանում եմ ես, ահավասիկ անտեղյակ և շիվարած
_Էս ինչա?:angry,-ասում է եղբայրս դեպի ինձ "մեկնելով" տոպրկաը... նայում եմ տոպրակին. վրան մեծ տառերով գրվածա ''Կանացի Ներքնազգեստ", ու... մեջն էլ կանացի ներքնազգեստ:oy:oy:D
Թե ասա քեզ ով էր խնդրում մտնեիր պահարանս:beee
Գաղթական
29.06.2010, 02:52
նայում եմ տոպրակին. վրան մեծ տառերով գրվածա ''Կանացի Ներքնազգեստ", ու... մեջն էլ կանացի ներքնազգեստ:oy:oy:D
խայտառակը որնա - ասա օֆիցերը եղբորդ սխալ հասկացած չլինի..
:love
Ժունդիայի
01.07.2010, 18:31
Ծառայությանս ժամանակ տեղի ունեցած մի երկու զավեշտներից:
Մի հոկտեմբերյանցի սերժանտ ունեինք, ինքը ցանկացած բայ մի ձև էր հոլովվում՝ վերջում ավելացնելով ա տառը: Օրինակ՝ եթե մեկին պետք է ասեր խմի´ր, ապա՝ խմա´, քնի´ր՝ քնա´... լվացվա´, լողցա´, ավլա´ և այլն: Ու կապ չուներ եզակի թե հոգնակի կդիմեր: Հերթական անգամ պետք է ճաշարան գնայինք, շարքով քայլեցինք հասանք ճաշարանի մոտ մեկ էլ մեր սերժանտը.
-Հավսաաար, զգա´ստ, գլարկնեեեեեե՜րդ....հա´նա: :D
***
Մի օր էլ տղաներով զորամասի պատի մյուս կողմում էինք հայտնվել զինվորներից մեկի հետ ինչ-որ ներքին խնդիրներ էին առաջացել, «զրուցում» էինք, :Bինչևէ...Այդ օրերին էլ ռազմական ոստիկանությունը կարգազանց, համազգեստի խախտում արած զինվորներին, նույնիսկ սպաներին հավաքում տանում էին: Այդ օրը մեզ էլ շրջապատեցին մեքենաներով ու հայդե դեպի ՌՈ: Մտել ենք ՌՈ ի՞նչ տեսնենք՝ քաղաքում ինչքան փուռչուլ-փնթի մայոր կար բոլորին հավաքել, լցրել էին մի դահլիճում: Այլ կոչում ունեցողներ էլ կային, բայց չգտեմ ինչու, մեծամասնությունը ճաշարանի պռապռչիկոտ մայորներ էին: Ինչևէ: Բռնեցին, տարան, արձանագրեցին, մի երկու ապուշ սևազգեստ նորաթուխ «ջահել» լեյտենանտ էլ սկսեցին իրենց երազած տղու տեղ դնել՝ հիմար-հիմար արտահայտվել: Ի՞նչ խոսայիր էդ ապուշների հետ, րոպեներն էինք հաշվում՝ երբ պիտի հետ գնանք զորամաս ու մի քանի օր կալանատանն անց կացնենք: Բայց զորամաս չվերադարձանք, այլ քաղաքային կալանատուն ու 1 շաբաթ մնացինք այնտեղ:
Այն պահն էր, որ մամաս մի քանի օր հետո պետք է Հայաստանից գնար, բոլորին զգուշացրել էի, որ հանկարծ այդ մասին խոսք չգնար՝ մամաս «ճամփի վրա» էր: Այդ ժամանակ էլ մեր բարեկամներից մեկը ՌՈ-ում սպա էր: 330 տարին մեկ էր զանգում մեր տուն, 460 տարին մեկ էլ՝ մեզ այցելում: Այդ օրն էլ թարսի նման զանգել էր մեր տուն ու ոնց որ ինադու՝ մամայիս պատմել: Ինքն էլ մի այլ կարգի հաստապռոշ ու թլոշի ակցենտով խոսացող ա:)): Զանգել էր ու սկսել.
-Մաին ջան բաեվ, ոոոո՜նց ես քույ ջան: Իմացե ես Յաֆուլիկիդ են բըյնել: Մեկ մտացեծի եյեխուն մի բան անեմ, պլծնի, էն էլ Մային ջան կնեես ես իլավասու չեմ: Տղեքից մեկն էկավ ասեց Յաֆո անունով բայեկամ ունես ենթասպա Լուրիկյան, ես էլ միանգամից տեղը բեյեցի ու ընթացք չտվեցի, ասեցի տո լաավ եք այել բյնել եք::hi Մային ջան կնեյես էլի դե կողներս գենեյալ կար բա՜ն կար.....:pardon
Այ քեզ ապուշ նապաստակ...բա:esim
Գաղթական
04.07.2010, 08:54
էնպես էր ստացվել, որ մի ազերի երիտասարդի հետ նույն սենյակն էի կիսում..
մի օր սա բողոքում է, թե.
- էս Հոլանդիայում եղանակն ուղղակի անտանելիա.. նայում ես էդ օրը անձրևա գալիս, մյուս օրը անձրևանոցով ես դուրս գալիս - շոգ արևա անում.. անձրև չկա, մյուս օրը թեթև ես հագնվում՝ թրջվում ու սառչում ես.. էստեղ ապրելուս սկզբի տարիներին էնքան տանջվեցի, մինչև մի հոլանդացի կարգին խորհուրդ տվեց..
- ??
- ասեց՝ էդ օրը, տանից դուրս գալուց առաջ, եղանակի տեսություն նայի..
մի ընկերոջ հետ մի օր սենյակումս նստած նարդի էինք խաղում, մեկ էլ՝ դուռը ծեծեցին..
մի սևամորթ էր.
- իմացել եմ ազատ սենյակ ունեք, կարելի՞ է նայել..
ոնց որ թե դուրն եկավ..
- իսկ դուք ո՞ր երկրից եք..
- Հայաստան..
Հայերեն.
- իյաա, բայլուուուս.. իմա՞լ ես..
ընկերոջս հետ իրար նայեցինք.. Հայերեն մի քանի բառ արտասանող այլազգիների շատ էի հանդիպել.. բայց սևամորթ՝ 3-րդ անգամ..
- իսկ դո՞ւ որ երկրից ես..
- Յամայկա..
- բա Հայերե՞ն որտեղից գիտես..
- մեր մոտ Հայեր կային շինարար.. ինձ մի քանի բառ Հայերեն էին սովորեցրել ու շատ օղի խմել..
դե բնական է՝ «իմալ ես» սովորեցնողները առանց օղի խմել սովորեցնելու յոլա չէին կարողանա գնալ.. :B
Օղի ու «իմալ՞» ես, հաստատ մեյդ ին Մարտունի:love:))
չեք փոշմանի վերջնա,տարին մեկա սենց պատմություն լինում:D
http://img706.imageshack.us/img706/5896/img0001zt.jpg
http://yfrog.com/jmimg0001ztj- բացեք կայքը ու ներքևի մասում սղմեք zoom
ես թեման հարմար եղավ ետ րոպեին կարաս փոխի ստեղ (http://www.akumb.am/showthread.php/337-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/page46):)
Տնաշեն, ես էլ ստիպված էդ անտեր հոդվածը երկու անգամ կարդացի՝ զվարճալի վրիպակ ման գալով, էն էլ չկար ոչ մի վրիպակ :angry :beee
Գաղթական
05.07.2010, 16:31
Օղի ու «իմալ՞» ես, հաստատ մեյդ ին Մարտունի:love:))
կամ էլ՝ Գավառ :)
Գաղթական
05.07.2010, 17:12
էդ անհաջողություններով լի օրվա ամենահետաքրքիր դրվագը, թերևս, միայն այն էր, որ մի գեղեցկուհի համաձայնեց հետս բար գալ..
էն ել՝ պատվերներով լի երեկոյի վերջում պարզվեց, որ դրամապանակս էլ եմ կորցրել..
ուսանողականս «զալոգ» թողեցի՝ որոշելով դիմել տղերքի օգնությանը..
էս աղջկան ճամփու դրեցի ու նստեցի «Մոնումենտ» իջնող մի Երազ..
էն դիքի վրա, ընկերոջս տանը դեռ չհասած, վարորդին խնդրեցի, որ պահի իջնեմ..
ինչին ի պատասխան լսեցի ներվայնացած.
- ախորժակիդ քացախ.. դու լուչշե պինդ բռնվի՝ տոռմուզներն ատկազ են արել.. :o
Գնացել էինք Արագածի շուրջը շուրջպարի, մեզ մի հատ չոլ էին տվել էտտեղ պետք ա տեղավորվեինք. Հետ գալուց մեր մեքենայի վարորդին խնդրեցինք, որ մի խանութի մոտ կանգնի գնանք մառոժնի առնենք. Վարորդը Ապարանի գյուղերից մեկում կանգնեց մի խանութի մոտ, ես ու ընկերս իջանք. Մեզնից առաջ մի երեխա բաժակով մառոժնի էր առնում.
-ձաձա էս մառոժնու հետ գդալ չկա?:'
-Չէ այ տղա ինչ գդալ, գնա տունը հացով կուտես էլի:sad
Գարնան սկիզբն էր, երեկոյան շատ ուշ էր, արդեն մթնել էր: Դուրս եկա մեր բաց պատշգամբը, որ օդ շնչեմ. փողոցում մարդ չկար, սառնամանիք էր, մեկ էլ լսեցի կատվի մլավոցներ. ձայնը էնքան կամաց էր, որ չեի կողմորոշվում՝ որ կողմից ա գալիս: Մեկ էլ տեսա մեր պատշգամբին կպած ծառի հետևից մի կատու դուրս էկավ՝ ահավոր կամաց մլավելով: Որոշեցի կերակրել ու գնացի խոհանոց համապատասխան ուտելիք գտնելու. հաց վերցրեցի, բայց համարյա համոզված էի, որ կատուն հսատատ պոչ ա խաղացնելու իմ հացի վրա. հերիք չի սոված ա, մի հատ էլ հացս չի ուտի: :)) Տարա, դեռ մլավելով սպասում էր ինձ: Հացից մի փոքր պոկեցի ու գցեցի: Ինչպես սպասում էի, կատուն մոտեցավ, հոտոտեց ու մի կողմ քաշվեց: :beee Մի քիչ ջղայնացա, ճիշտ ա, բայց դրսում ախր շա՜տ ցուրտ էր ու մի բան պետկա խեղճին տայի: Էլի գնացի խոհանոց: Մամաս էդ օրը համով իշխան էր պատրաստել: :nyam Վերջը ձկնից մի պուճուր կտրեցի ու տարա պատշգամբ: Մեկ էլ ի՜նչ տեսնեմ. ևս մի կատու ա էկել ու երկուսով ձենները գլուխները գցած նայում են մեր պատշգմաբին: :unsure Մեկին գցեցի, կերավ, բայց դե հո մյւոսին էլ սոված չէի՞ թողնի: Էլի գնացի խոհանոց, ձկնից էլի կտրեցի, բերեցի: Տեսնեմ՝ երեք կատու: :o Ճաշարան էին գտել, ու ամեն մեկը սպասում էր իր հերթին: :)) Երկրորդին էլ գցեցի ձուկը, միանգմաից կուլ տվեց: Մնաց երրորդը: Էլի գնացի խոհանոց, էլի պոկեց ու պատշգամբ գնալուց արդեն սպասում էի, որ էսա չորրորդն էլ հայտնվելու: :)) Մեկ էլ որ հասա պատշգամբ, մեկ էլ լսում եմ՝ ինչ-որ մի կատվի մլավոցը ինչ-որ շա՜տ մոտիկից է գալիս: Մեկ էլ որ լավ չնայեցի, տեսնեմ էն առաջին կատուն մեր պատշգամբին կպած ծառի վրայա բարձրացել ու էնա-էնա թռնելույա գիրկս ու պահանջի երկրորդ ուտեստը: :D Արագ էն երրորդ կատվին իր հասանելիքը գցեցի ու դուրս էկա պատշգամբից: :))
Annushka
06.07.2010, 23:50
Մեր ծանոթներից մեկը՝ մի երիտասարդ տղա, գնում ա Ռուսաստան՝ աշխատելու: Սա էնքան վատ ռուսերեն էր խոսում, որ լսողին ինֆարկտ էր խփում, ու էդ հալով էլ որոշել էր սրճարանում մատուցող աշխատել: Ինչևէ, իսկականից մի սրճարանում անցնում ա աշխատանքի: Մի օր սրճարանի աշխատող աղջիկներից մեկին գրիչ ա պետք լինում ու մոտենում ա մեր երիտասարդին ա հարցնում: Սա էլ հիշում ա, որ շալվարի հետևի գրպանում գրիչ ունի ու իրա արևին ուրախ-ուրախ ասում ա ես աղջկան.
-Ручка там, в заднице, возьми .
Դե պատկերացրեք էս աղջկա ապշահար հայացքը ու կաֆեյի մյուս աշխատողների հռհռոցը: Էս տղեն էլ մտածում ա՝ գիժ են, ինչ են, ինչի են հռհռում, յանիմ ինչ ասեցի:D:D
Annushka
07.07.2010, 00:28
Ուրեմն ախպերս՝ Սամոն, երեք-չորս տարեկան հազիվ լիներ: Չեմ էլ հիշում ինչ էր ուզել մեզանից, մերժել էինք: Մեկ էլ ասեց.
-Հա՞, դե որ տենց ա էսա ես 10-րդ հարկից կթռնեմ ու կմեռնեմ ու ձեր ջանին դարդ կլինի, որովհետև էլ ինձանից չեք ունենա: Անուշ, հլը պարաշուտ բեր:
:oԱսում եմ.
-Սամ ջան, բա պարաշուտն ինչդ ա պետք:
- Իիի,որ հանկարծ չցխկվեմ:D
Մեր բարեկամներից մեկը մեր տուն էր էկել, իրա հեռախոսի քարտն էլ արմեթելի հետվճարային քարտերից էր, տենց չեմ հիշում ինչի մի քանի օր էտ հեռախոսը մեր տունը պիտի մնար. ես էլ վերցրեցի խաղում էի, ուսումնասիրում, ու հիշեցի որ քարտը սիմ ա ու ուզում էի տեսնել թե էս ամիս ինչքանի ա խոսացել, դե բայց տանը արմենթել օգտագործող չկար, ես էլ ստիպված սաղ ծանոթներիս զանգելուց հետո հիշեցի, որ դիմացիս հաևանի աղջիկը կիմանա, ինքը տենց ամեն ինչ գիտի էլի:D, վերջը զանգեցի էս աղջկան, էս աղջիկն էլ առանց երկար բարակ մտածելու, բա թե զանգի հարյուրերկու. դե ես էլ բռնեցի ու զանգում եմ 102. Մի հատ խռպոտ ձենով մարդ վերցրեց հեռախոսը.
-Ալո
-բարև ձեզ, ուզում եմ քարտիս հաշիվը իմանամ, ինչ հավաքեմ որ իմանամ?
էս մարդը առանց պատասխանելու անջատեց, դե ճիշտն ասած իմ մոտ մի քիչ կռվարար տարիք էր, ես էլ մթոմ գժվա, որ հետս ինչ որ արմենթելի աշխատող կարա տենց առհամարաբար խոսա. գժված հետ զանգեցի. նորից նույն խռպոտ ձենը.
-Ալո
-չեմ ջոգում էտքան դժվար ա հարցիս պատասխանելը, որ չես բարեհաճում ասես թե հեռախոսիցս ինչ հավաքեմ, որ հաշիվս իմանամ ու ............
Նորից անջատեց.
արդեն վատացա, որ էս անգամ էլ անջատեց. ասի դու թքիր արա. նորից զանգեցի. նորից նույն խռպոտ ձենը.
-Ալո
-Արա էս ինչ ձև ես քեզ պահում?
-արա դու զզվցնում էս արդեն ինձ, պարապ էս մնացել?
Ստեղ նոր հասկացա, որ մի բան էն չի ու վռազ անջատեցի.
1-02 չզանգեք խռպոտ ձենով ոստիկաններ են նստած:B
:D
Ես էլ եմ մի անգամ 102 զանգել :)):
Վիվայից պիտի *122# հավաքենք, որ գրի, թե ինչքան ա մնացել հաշվի վրա: Ու նույն համարով որ զանգում ես, նույնը լսում ես: Բիլայինինն էլ *102#-ով ենք հաշիվն իմանում գրավոր ձևով: Մի անգամ պատահաբար լսել էի, թե բիլայնից ինչ համարով պիտի զանգենք, որ նույնը լսենեք, բայց չէի հիշում: Մտածեցի` որ վիվայինը նույն համարն ա, բիլայնինն էլ նույնը կլինի, էլի :)): Տենց զանգեցի, վերցրեց ու ասեց, որ ոստիկանություն եմ զանգել :D: Ես էլ ներողություն խնդրեցի, ասացի` սխալվել եմ, անջատեցի :P:
Էնքան էլ «Զվարճալի պատմություն» չի, բայց ասեմ :)):
Մի քանի օր առաջ Ակումբն էի «թերթում» :)), մեկ էլ մամաս էն սենյակից ասում ա.
- Էս ինչ լավ շամպուն ես առել. մազերս փափկել են:
- Հա՞, լավն է՞ր (որ առա, բույրից բողոքում էր :))): Բայց իմ մազերը փչացել են: Կամ շամպունը համապատասխան չէր, կամ էլ էդ Նարեն ա փչացրել... էէէ, մուսը :D:D:D:
Էդ պահին բացել էի մի թեմա, որի վերջին գրառումը Նարեն էր կատարել, ու էջը հենց էդ գրառման վրա էր բացվել :)):
Գաղթական
08.07.2010, 17:50
մի անգամ ինձ մի Էստոնացի պատմում էր, թե երբ պատմում են, իբր իրենց մոտ Ռուսներին ճնշում են, սուտ է..
չգիտես ինչի հարցրեցի, թե արդյո՞ք իր կյանքի ընթացքում եղել է դեպք, երբ իր հայրենիքում որևէ մեկի հետ վիճվի՝ ազգային հողի վրա..
- այո.. մի անգամ.. մի Հայի հետ..
- :o:o Հայի՞.. էդ ո՞նց..
- գիշերվա կեսին խմած ու ծաղիկներով գնում էի ընկերուհուս հետ բարիշելու՝ իրենց հանրակացարան.. լրիվ պատահաբար կողքի շենքը մտա՝ տղաներինը.. բարձրացա «ընկերուհուս հարկը» ու ծեծեցի նույնանման դուռը.. դե ուսանողական հանրակացարան էր՝ բոլորը իրար նման.. ուժեղ էի ծեծում ու խնդրում, որ բացի, որ ես իրան սիրում եմ.. մեկ էլ՝ տռուսիկ-մայկով փռչոտ մեկը բացեց ու առանց բան ասելու տվեց բերնիս.. երբ ուշքի եկա՝ պարզվեց Հայա..
- ..հա բայց էտի ազգային հողի վրա չէր..
- կապ չունի.. իմ ազգային ինքնասիրությունն ավելի վիրավորվեց, երբ ես հլա չլվացված, ինքը զանգեց իր ծանոթ ոստիկանին՝ էլի Հայ, որն էլ իմ վրա բավական մեծ գումարի շտրաֆ գրեց..
romanista
08.07.2010, 21:06
Էս, ինչ-որ հիմա գրում եմ, անեկդոտ չի, այլ իմ հետ եղավ հենց երեկ... ուրեմն, չգիտեմ ի՟նչ ա ոտքս կծել, ուռել ա, գնացի պոլիկլինիկա ու ուղղակի ապշած եմ մնացել բժիշկներից)) մեկը ասում ա մոծակ ա կծե, մեկը ասում ա մեղու ա, մեկը բա թե կարիճ ա, մեկն էլ շատ լուրջ դեմքով սենց արեց... "հմմ, սա նոր թունավոր ճանճի սորտ ա, էդ ա կծե հաստատ":D ըհը, հետո էլ ասում ես, գնա ու հույսդ դիր բժիշկների վրա))) ասում եմ կարող ա՟ իսկականից նոր թունավոր ճանճ ա կծել)))
romanista
09.07.2010, 00:14
Մի քանի տարի առաջ էր, կարծեմ 15 տարեկան էի, որ բակում տղաներից չեին լինում, ստիպված տանն եի, մի սենյականոց բնակարանոււմ էի գնդակ տշում... իհարկե թեթև էի խփում, որ բան ման չջարդեմ) վերջը... մեր պատուհանի ուղղությամբ էլ շենքի տակը մի հատ լալ պապի ունեինք, միշտ կանգնում էր ըտեղ... հիմա ասեմ, թե էս երկուսը իրար հետ ինչ կապ ունի)) մի օր էլի տենց տշմշում էի գնդակը, ու ուզեցի ճաշասենյակից այն անցկացնեմ պատշգամբ, բայց պատշգամբը ճաշասենյակից բաժանվում էր մի շատ փոքրիկ աստիճանով, ու ոնց էլ թեթև չեի խփում, գնում գնդակը հասնում էր էս աստիճանին ու կանգնում... նյարդայնացա, մի քիչ ուժեղ տշեցի)) մի քիչ ուժեղը որն ա՟:D մի վայրկյան անց ես արդեն մեր պատշգամբի կոտրված (իմ կողմից` րոպե առաջ) պատուհանից նայում էի ներքև, թե ոնց են պատուհանի ապակու կոտրված կտորները գնդակի հետ միասին թափվում էս լալ պապու գլխին, որը փոխանակ թողեր փախներ, կանգնել էր տակը ու "աաաա", "իիիի', "ուուու" էր անում))) բարեբախտաբար նրան բան չեղավ... մենակ գնդակս տրաքեց:D
Նոր նոր մեքենա էր ընկել ձեռս, տնեցիք հա ասում էին այ տղա զգուշ կխփես, զգուշ հա զգուշ, ես էլ մի օր աջ կողմը խփեցի գառաժից հանելուց, ու ստիպված մի 2 ամիս ջենտլմենություն էի անում սաղի համար գնում դուռը բացում էի, որ նստեին, հանկարծ խփածս չտենան. բայց հենց ձախ կողմից էին նստում մոռանում էի ջենտլմենությունս, ու դրանից էլ բռնվա. :(
Հ.գ. Միակողմանի ջենտլմեն:hi
Գաղթական
09.07.2010, 17:37
էնքան զվարճալի չի պատմությունը, որքան՝ երևույթը..
Հոլանդական քոլեջ..
հասարակական օրենքներին վերաբերող ինչ-որ դաս..
մի ջահել աղջիկ էլ, որպես դասատու, Երկիր մոլորակնա ներկայացնում..
- Երկրի վրա գոյություն ունեն 3 օվկիանոսներ..
սովորաբար փորձում եմ արհամարհել նման կարգի ու ոչ հազվադեպ հանդիպող անհեթեթությունները ու չբռնվել անիմաստ քննարկումների..
դե գիտեք՝ էս եվրոպացի նացիստները ավելի վատն են քան թե ռուսներինը.. նրանք գոնե պարզ-պարզ ասում են, որ քեզ չեն սիրում, կամ էլ գլխիդ տված դուբինկի հարվածից ես կռահում.. բայց սրանք բոլորը միադեմ ժպտում են.. ու հետևիցդ ինչ կեղտ կա անում են՝ փորձելով ամեն կերպ հասկացնել, որ եթե երրորդ աշխարհի մարդ ես՝ ուրեմն մարդ չես, ու հաստատ քեզ պատկանող տեղում չես գտնվում.. ու հլա եթե մի բան էլ մեկին զգացնել տաս, թե իրենից խելացի ես՝ աչքի գրողն ես դառնում..
բայց էդ օրը, երևի, հակառակ ոտից էի վեր կացել..
ձեռք բարձրացրեցի, իբր հարց ունեմ...
էս «դասատու»-ն էլ արհամարհական.
- ու ի՞նչ հարց առաջացավ..
- կներեք իհարկե, որ ընդհատեցի.. ուղղակի ուզում էի հարցնել ինչո՞ւ եք սխալ տեղեկություններ տալիս.. բա որ մեկը հավատա..
- ի՞նչն էր սխալ..
- դե հենց նոր հայտարարեցիք, թե օվկիանոսները 3-ն են.. այն դեպքում, երբ դրանք 4-ն են..
էս աղջկա աչքերը արյունով լցվեցին..
- ու ո՞րն է քո իմացած 4-րդը..
- դե ես չգիտեմ դուք որ 3-ը ի նկատի ունեիք, բայց իմ իմացածները՝ խաղաղ, Ատլանտյան, Հյուսիսային սառուցյալ ու Հնդկական..
թեթև քրքջաց.
- հյուսիսայինը օվկիանոս չէ.. այն ծով է..
- ..դուք երևի շփոթում եք Մեծ Բրիտանիայի ու Նիդերլանդների արանքում ընկած Հյուսիսային ծովի հե՞տ..
քրքիջը կրկնվեց ու մի քարտեզ ձեռքին մոտեցավ ինձ.
- հնարավոր է դուք ձեր լեզվով դրան օվկիանոս եք ասում, բայց դա Հյուսիսային Սառուցյալ ծովն է.. իսկ մեր ու Բրիտանիայի արանքում ընկածը՝ ուղղակի Հյուսիսային ծովը..
ու դեմ տվեց ձեռքի հոլանդալեզու քարտեզը, որտեղ իրոք, համապատասխան վայրում, սևը կապույտի վրա գրված էր «հյուսիսային սառուցյալ ծով»..
գիտությունն այստեղ արդեն անզոր էր..
մի կերպ ստիպեցի ինձ, որ չշարունակեմ..
ափսոս որ Հայկական մեթոդները հիմնականում հակառակ էֆեկտն են ունենում քաղաքակիրթ աշխարհում
հիշում էի, որ գլխավոր միջանցքում մի մեծ անգլալեզու քարտեզ էր փակցված..
դասամիջոցին ստուգեցի.. «օվկիանոս»-ն իր տեղում էր..
էս աղջկան իր սենյակից դուրս հրավիրեցի միջանցք ու մոտեցրի քարտեզին..
ու մինչ բերանը բացուխուփ անելով նայում էր, հեռանալուց չմոռացա նշել.
- բան չունեմ ասելու՝ գուցե և դուք ձեր լեզվով դրան ծով եք անվանում.. բայց ինչպես տեսնում եք՝ աշխարհն այն ճանաչում է որպես օվկիանոս..
Գաղթական
11.07.2010, 14:21
Պատահական ծանոթություններ..
***
երեկ գնացել էի մեր կողքի քաղաքում նոր բացված խանութը..
ավտոբուսով..
վերջը էնքան առևտուր արեցի, որ մի կերպ հասցրի կանգառ ու մտցրի ավտոբուս..
ավտոբուսի միջից էլ՝ զանգեցի հարևանիս, որ գա դիմավորի տանենք մեր տուն..
հենց հեռախոսը կախեցի, մեկ էլ՝ ոչ հեռու նստած մեկը.
- բարի օր ախպերս, ծանոթանա՞նք..
***
դրանից հիշեցի, որ մի անգամ, երկար տարիներ առաջ, Հոլանդիայում մի ընկերոջ տանը խնջույքի էինք..
իրիկունը ուշ հետ էինք գալիս մեր քաղաք..
քեֆներս էնքան լավ էր, որ ավտոբուսի վերջում նստած երգում էինք.. այսինքն՝ մեր երեքից մեկը երգում էր, մենք էլ՝ բաղաձայնությամբ խանգարում էինք..
մայրուղի չմտած մի ջահել զույգ նստեց ու եկավ մեզ մոտ՝ վերջ..
մենք էլ սկսեցինք ռեպլիկներ թողնել..
- հլա էս լկտիներին՝ տենաս էդ ինչ էին անում գիշերվա էս ժամին էդ անտեր տեղը.. հլը նայի նայի՝ ձեռը դրեց ոտին..
էս կարգի շարանը մեկ էլ ընդհատեցի.
- ժողովուրդ հլա սուսեք լսենք ինչ լեզվով են խոսում..
էս տղեն էլ ֆռաց, թե.
- ախպերս դե վաբշե-տո Ռուսերեն, բայց Հայերեն էլ եմ սովորացնում..
***
էդ Հոլանդիայում էնքան շատ էի ստիպված տեղափոխվել.. էս ծերից էն ծերը ու էլի կարճ ժամանակով..
դրա համար՝ շատ ունեցվածք աշխատում էի չհավաքել..
բայց դե ոնց էլ լինի՝ ժամանակի հետ մանր-մունր հավաքվումա էլի..
մի էդպիսի տեղափոխության ժամանակ, երևի միանգամից մի 70-80կգ շալակած, գնացքով հասա մի միջանցիկ կայարան, որտեղ պետք էր գնացքները փոխել..
նախօրոք դուրս գրածս ինֆորմացիայով գիտեյի, որ պետք է իջնեմ 3-րդ պեռոնում ու մի 10-15 րոպեից նորից նստեյի 5-րդից..
դե քանի որ տեսականորեն 3-րդն ու 5-րդը չեն կարող գտնվել միևնույն գծի վրա, հենց գնացքը կանգնեց, առանց խորանալու միանգամից սկսեցի ճամպրուկները քարշ տալ աստիճաններով ներքև..
արդեն ներքևում հայտնաբերեցի, որ 5-րդ պեռոնի սլաքը ցույց է տալիս վերև՝ հենց էնտեղ, որտեղից նոր իջնում էի..
էդպես էլ չհասկացա, թե ինչի էդ բացառություն-կայարանում 4-րդ չկար..
բայց էդ պահին, ոնց որ ասում են, ականջներս փակեցի ու 7 հարկանի հաճոյախոսություններով նախշեցի կայարանը կառուցող բոլոր ճարտարապետների հեռավոր անցյալներին..
մեկ էլ՝ ամբոխի միջից մեկը առանձնացավ ու թափով մոտեցավ.
- ախպերս էս ինչ լավ էր քեզ տեսա.. Երգրից նոր էի եկել, բռնին փագին՝ թուղթ չունեյի.. 6 ամիսա նստած էի, նոր հելել եմ չգիտեմ ոնց էթամ Զվոլլե.. լավ ախպերս ընդեյա.. մի հատ ցուց տայիր էլի.. հա, մեկ էլ, եթե դժվար չի, հեռախոսդ տայիր ծնգցնեյի: որ դիմավորեր..
տնաշենը վերջում իսկի ճամպրուկներիս հարցով էլ չխորացավ..
ոնց արագ հայտնվել էր, էդպես էլ արագ անհայտացավ..
Գաղթական
14.07.2010, 19:07
Սև հումոր..
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտին Գերմանիայից անկախացման նախօրեին՝ մայիսի 4-ին, այս տարի էլ, սովորականի պես, Նիդերլանդների թագավորական ընտանիքը, շուրջ 20000 այլ քաղաքացիների հետ, ներկա էր տոնախմբությանը՝ Ամստերդամի Դամ կոչվող կենտրոնական հրապարակում..
նկարը դեպքի վայրից..
http://www.4en5mei.nl/mmbase/images/150657/4mei_dam_landscape.jpg
արարողության ընթացքում, հանկարծ, հրապարակի վրա տարածվում է տղամարդու սահմռկեցուցիչ սուր աղաղակը..
դրանից հետո արդեն հայտնի չէ, թե ով առաջինը հիստերիկ երանգներով պատասխան բղավոց արձակեց, թե. «վա՜այ, տեռոռիստները.. հեսա սաղիս պայթացնելու են..», բայց փաստն այն է, որ բղավոցը բազմապատկվեց ու լույսի արագությամբ տարածվելով ցնցեց ողջ հրապարակը..
սկսվեց անասելի իրարանցում ու պանիկա.. հրմշտոց, աղաղակներ ու գլխապատառ փախչող հազարավոր մարդիկ..
հետո հաշվել էին, որ ոտքերի տակ են ընկել ու վնասվել տասնյակ երեխաներ..
դե իսկ թագավորական ընտանիքն էլ, բնականաբար, շտապ շրջապատվում ու էվակուացվում է հրապարակից..
..վերջում պարզվել էր, որ առաջին սուր աղաղակը արձակել էր ոմն մարդ, որի ճակատագիրը նախատեսել էր նրա մահը՝ հենց այդ պահին հենց այդ վայրում.. էդ մարդն էլ, չգիտես ինչի, «որոշել էր» մահանալուց աղաղակներ արձակել.. իրար խառնելով ողջ Հոլանդական էլիտային..

Իսկ էդ մարդը մեռա՞վ:
Գաղթական
14.07.2010, 21:58
Իսկ էդ մարդը մեռա՞վ:
ահան..
այսինքն՝ էդ մարդը, ճիշտն ասած, ինձ էնքան չէր հետաքրքրել, որքան՝ Հոլանդիայի քաջարի ժողովրդի հերթական խիզախությունը..
դրա համար՝ նորությունները մինչև վերջ չկարողացա նայել..
Գերմանիայից անկախացման նախօրեին՝ մայիսի 4-ին
նոր նկատեցի, չէի նշել, որ այդ օրն, իրենց մոտ Զոհերի Հիշատակի օր է..
չնայած, որ էդպես էլ ոչ մի տվյալ չգտա նույնիսկ այդ տոնի պաշտոնական կայքէջում, թե մոտավոր քանի՞ զոհ է տվել Հոլանդիան 2-րդ աշխարհամարտի ընթացքում..
Առավոտյան զանգել եմ Մոսկվա, հերանցս, երկար սպասելուց հետո լսեցի եղբորս քնաթաթախ ձայնը: «Առավոտ» ասածն էլ ժ.11- ն անց է.
-Ապերս, բարլուս, բա մերոնք ու՞ր են...
- Գնացել են Վրաստանի դեսպանատուն՝ վիզաների համար:
- Բա դու ընչի՞ չես գնացե...
- Կարող ա՞ գիտես պարապ եմ, որ գնամ դեսպանատուն ամբողջ օրը հերթ կանգնեմ: Գործի եմ չէ՞...
-Բա որ գործի ես, էս ժամին տանն ի՞նչ ես անում...
-Հեչ... քնած էի...;):D
Եղբորս աղջկա կիքսերից ... :))
Էս մեր բալիկը, շաաաաատ է սիրում խոսել: Մի անգամ անընդմեջ երեք ժամ խոսելուց հետո, մեր բալիկը նայեց իր մամային ու ասաց.
- Մամ... բա դու խի ես էսքան սատ խոսում???
Խեղճ մաման բացեց բերանը որ պատասխանի, մեր ճստոն հանդուրժող տոնով ասաց.
- Դե լավ, ոցինց, կյանք ա էլի, ամեն ինց էլ պատահում ա....
... ու շարունակեց խոսելը.... :aha :love
Խոսակցություն' SSS և Rhayader
SSS _...եթե մարդն իրենից որևէ բան ա ներկայացնում, ապա նա հաստատ թշնամիներ կունենա:scen
Rhayader_ գիտեմ:)
լռություն
SSS- վայ, էս ինչ եմ ասում...ես թշնամիներ չունեմ:D
Գաղթական
15.07.2010, 16:36
էս մեր ընկերը մի քիչ ուշ սկսեց հաճախել Հոլանդերեն լեզվի դասերի ու մի 2 ամիս էր, ինչ դեռ սկսնակների խմբում էր, երբ իրենց խումբ բերեցին 2 չեչեն քույրիկների՝ իրենց եղբայրիկի հետ..
ուսուցիչերի համար հեշտ կլիներ քեզ նոր լեզուն բացատրել, եթե Անգլերեն իմանայիր.. կամ, ծայրահեղ դեպքում, Ֆրանսերեն կամ Գերմաներեն..
հակառակ դեպքում՝ ստիպված պետք է ժեստերով բացատրեին..
քանի որ էս ընկերս նշված լեզուներից ոչ մեկին չէր տիրապետում, բացի «անգլերեն» միջազգային մի քանի տերմիններից, երեկոները գալիս էր մոտս՝ լրացուցիչ «դասերի»..
մի անգամ էլ հարցնում է.
- ո՞նց կլինի «իմպոտենտ» հոլանդերեն..
- էս չլինի՞ էլի մեկին սեր ես խոստովանել, մերժելա..
- չէ հա.. էսօր դասատուն էն նոր չեչեններին բան էր բացատրում, չէին հասկանում, խնդրեց, որ ես իրանց ռուսերեն բացատրեմ.. էդ հոլանդերեն բառը ասեց ասեց չջոգի ինչի հետա, հետո մտածեց ասեց «իմպոտենտ»..
- բա տայիր բերնին..
- այ մարդ ինձ չասեց, երևի էդ բառի մի քանի ձև կար, տեսավ էնի չգիտեմ՝ ասեց «իմպոտենտ»-ը բացատրի..
- բա հետո՞.. բացատրեցի՞ր..
- դե ես էլ հարցրեցի նիուժելի «իմպոտենտ» չգիտեք ինչա, ասին՝ չէ..
- ու դու..
-..ու ես էլ.. դե ցույց տվեցի..
- չէ հա.. հենց ըտենց հանիր ու ցույց տվիր, հա՞..
- տո չէ.. ասում եմ ցույց տվի, թե իմպոտենտն ինչա..
հետո ինչ արեցի, չխոստովանեց, թե կոնկրետ էդ ինչա ցույց տվել, որ նրանք էլ վերջը հասկացել են, թե ինչ ի նկատի ունի..
մի քանի օր հետո խանութում էինք, հիշեց՝
- էն իմպոտենտի պատմությունը հիշո՞ւմ ես.. հիշեցի էն մյուս բառը, որ դրանից առաջ ասում էր.. բըլանգռակ..
- ապեր դե «բըլանգրայկ» «կարևոր»-ա նշանակում, բայց թե էտի ինչ կապ ունի.. ..արաաաաա.. կարողա էտի հոլանդերեն ասել ասելա, տեսելա չես հասկանում, մտածելա՝ անգլերեն ասի, կարողա տեղը բերես՝ «իմփորթընթ»..
Ձայնալար
15.07.2010, 16:49
Մեր թայլանդացի գիդը ասում էր «էվրի տոուրիստ իզ վերի իմպոտենտ», ու ինձ ամեն անգամ բացում էր :D:D
My World My Space
15.07.2010, 18:21
էսօր երթուղայինում, երկու պապի իրար կողք նստած մի թեմա գտան, ու սկսեցին համով-հոտով զրուցել: Միառժամանակ հետո պապիներից մեկը մյուսին հարցրեց.
- Որտեղացի՞ ես
- Աբարանցի
- Հենց մեջի՞ց, թե՞ գյուղերից
- Չհասկացա, քիչ ա, որ աբարանցի եմ, հլա մի բան էլ գյուղերից լինե՞մ....:o
ու երթուղայինը վատացավ......
Ուլուանա
15.07.2010, 18:29
Մեր թայլանդացի գիդը ասում էր «էվրի տոուրիստ իզ վերի իմպոտենտ», ու ինձ ամեն անգամ բացում էր :D:D
Մեր դասախոսներից մեկն էլ էր important–ը իմպոտենտ արտասանում, ու ինձ բացում էր։ :D Բայց, չգիտես ինչի, ոնց որ թե մենակ ինձ էր բացում։ :}
Սա եղել է Ղափանում, երբ ես դեռ շաատ փոքր էի:
Ամեն երեկո կովերի նախիրը անցնում էր մեր տան մոտով, մենք էլ նայում էինք իրենց: Մի երեկո էլ կովերն անցնում էին մեր տան մոտով, երբ արդեն գնացին, ես շուռ եկա ու ասեցի «դուք ինձ ձի նստացրել եք, բայց կով կյանքում չեք նստացրել»:D: Բոլորն իհարկե ծիծաղեցին:))
One_Way_Ticket
17.07.2010, 09:07
Պեկինի մետրոյում ավտոմատից տոմս եմ գնում, էկրանին գրվեց One Way Ticket, մի պահ ապշեցի. ավտոմատը որտեղի՞ց իմացավ, որ ես One Way Ticket-ն եմ: :D
Farfalla
17.07.2010, 09:38
Մեր բակում մի փոքրիկ աղջիկ կա, շատ թափթփված ու փնթի երեխա ա , ոչ մեկ հետը ընկերություն չի անում: Երեկ տեսա, ասեցի կոմպլիմենտ անեմ, թող ուրախանա: Մոտեցա, ասում եմ.
- Վայ, Սեդուլիկ, էսօր էս ինչ սիրուն ես:
Ուրախ նայես դեմքիս ու պատասխանեց.
-Հաաաաաաաաաա, գիտեմ, էսօր լողացել եմ :D
Նոր էի եկել Ուգանդա, անգլերենս hello-ի մակարդակի, մի օր էլ գործի տեղն եմ ու մեր վարորդը ուրիշ մարդ չգտնելով եկավ իմ մոտ ու ասեց. - այ էմ սիք, այ գոու թու հոմ: Էդ ժամանակ դեռ "սիք"-ը չգիտեի ինչ ա... մտքումս մտածեցի "ուզում ա սիք ըլի տուն" ...

Հիմա Աֆրիկայու՞մ ես:
Էսօր գործից հոգնած եկել եմ տուն, բազմոցին նստած եմ, ասեցի տեսնեմ Կորյունչիկն ինչքա՞ն է մեծացել:
Ասեցի. «գնա պապայի կոշիկները բեր», դե իրա համար հողաթափն էլ ա կոշիկ:
Մեկ էլ տեսնեմ, բերեց: Կոշիկներս տվեցի, թե դե սրանք էլ տար: Դա էլ արեց: Հետ եկավ ու վերցրեց բջջայինս իր «գրպանիկով» ու էլի գնաց նույն ուղղությամբ: Հետ եկավ առանց հեռախոսի, ուղարկեցի բերելու: Գնաց, հետ եկավ դատարկ ձեռքով: Եվս 2 անգամ ուղարկեցի բերելու, գնում ու հետ էռ գալիս դատարկաձեռն, մինչը որ Վերան չգնաց ու տեսավ, որ իրականում հեռախոսները գցել է լողանալու համար պատրաստված վաննայի մեջ, ու հենց ասում էի բեր, գնում, նայում-նայում ու հետ էր գալիս:
Նոր էի եկել Ուգանդա, անգլերենս hello-ի մակարդակի, մի օր էլ գործի տեղն եմ ու մեր վարորդը ուրիշ մարդ չգտնելով եկավ իմ մոտ ու ասեց. - այ էմ սիք, այ գոու թու հոմ: Էդ ժամանակ դեռ "սիք"-ը չգիտեի ինչ ա... մտքումս մտածեցի "ուզում ա սիք ըլի տուն" ...
Երևում ա էդ վարորդն էլ ա «հէլլօի» մակարդակին եղել: Վույ, օֆթոփեցի՞: :oy Ո՛չ առաջինն եմ, ո՛չ վերջինը…
2 օր առաջ տենց մտամոլոր բարձրանում էի աստիճաններով, հասա տուն ու ծեծեցի դուռը, մեկ էլ մայրս բացեց, ասի` յա մամ? էս երբ? ես էկել, ասեց` հենց նոր էկա, ես էլ անջատված ասեցի` հա? ես էլ հենց նոր էկա:D
Farfalla
27.07.2010, 10:49
Վերելակներից ահավոր վախենում եմ ու աշխատում եմ ինչքան հնարավոր ա քիչ նստել, հատկապես եթե մենակ եմ:
Երեկ հոգնած ու շոգած հասա ընկերուհուս տուն ու ալարեցի ոտքով 9 հարկ բարձրանալ, ուժերս հավաքեցի ու վերելակ նստեցի: Դռները փակվեցին, մեկ էլ զգամ, որ ինչ-որ փափուկ բան անցավ ոտքերիս վրայով : Վախեցած հայացքով նայեցի ներքև ու տեսա, որ ոտքերից կողքը մի մեեեեեծ մուկ ա նստած:scare: Բարձր ինչ-որ բան գոռացի ու մուկն էլ երևի վախեցավ իմ էդ գոռոցից, որովհետև սկսեց ահավոր արագ վազել: Հիմա ես մի կողմ եմ վազում, էս մուկը մյուս կողմ ու էդ արագության տակ ինքը անընդհատ անցնումա ոտքերիս վրայով:scare: Սարսափելի մի տեսարան:
Չգիտեմ էդ ամենը ինքան տևեց ու ինչպես վերելակից դուրս թռա, բայց երբ ընկերուհիս դուռը բացեց, իմ տեսքից ավելի վախեցավ, քան ես` մկանը տեսնելուց:
Հիմա էդ սարսափելի տեսարանը Զվարճալի պատմություններում ա։ Լաաավն էր:D
Ուլուանա
27.07.2010, 21:46
Վերելակներից ահավոր վախենում եմ ու աշխատում եմ ինչքան հնարավոր ա քիչ նստել, հատկապես եթե մենակ եմ:
Երեկ հոգնած ու շոգած հասա ընկերուհուս տուն ու ալարեցի ոտքով 9 հարկ բարձրանալ, ուժերս հավաքեցի ու վերելակ նստեցի: Դռները փակվեցին, մեկ էլ զգամ, որ ինչ-որ փափուկ բան անցավ ոտքերիս վրայով : Վախեցած հայացքով նայեցի ներքև ու տեսա, որ ոտքերից կողքը մի մեեեեեծ մուկ ա նստած:scare: Բարձր ինչ-որ բան գոռացի ու մուկն էլ երևի վախեցավ իմ էդ գոռոցից, որովհետև սկսեց ահավոր արագ վազել: Հիմա ես մի կողմ եմ վազում, էս մուկը մյուս կողմ ու էդ արագության տակ ինքը անընդհատ անցնումա ոտքերիս վրայով:scare: Սարսափելի մի տեսարան:
Չգիտեմ էդ ամենը ինքան տևեց ու ինչպես վերելակից դուրս թռա, բայց երբ ընկերուհիս դուռը բացեց, իմ տեսքից ավելի վախեցավ, քան ես` մկանը տեսնելուց:
Ինչ ահավոր ա բայց։ Մկան հետ վերելակում փակված լինել... :scare :D
Ես էլ բան հիշեցի... Դպրոցի դասընկերուհուս շենքը բավական մութ էր, շքամուտքերն էլ խավարի մեջ թաղված էին. ոչ մի տեղ լույս չէր վառվում, նույնիսկ վերելակներում լույս չկար, ու էդ հարմարավետ խավարի մեջ էլ լիքը առնետներ էին վխտում :[։ Թե՛ միջանցքով քայլելիս, թե՛ վերելակ նստելիս ամեն պահի կարող էիր քայլող առնետի վրայով անցնել :scare։
Farfalla
27.07.2010, 22:52

Դե ես վերելակից ավելի շատ էի վախեցել, քան մկանից :D: Մկներին սովորել եմ, որովհետև մի քանի տարի առաջ մեր շքամուտքում 4 մուկ էին բնակվում ու ամեն անգամ տանից դուրս գալուց հանդիպում էի իրանց հետ:D:
Մի դեպք էլ հիշեցի վերելակի հետ կապված, ուրեմն տարիներ առաջ փոքր եղբորս հետ պետք ա վերելակ նստեինք (ինքը առաջին անգամն էր նստում) ու իրան ոգևորելու համար անընդհատ ասում էի, Կարեն, հեսա վերելակ ենք նստելու ու երբ դռները բացվեցին Կարենս մտավ ներս ու նստեց գետնին: Ջղայնացած ասում եմ.
- Այ տղա ինչի նստեցիր?
Ինքն էլ թե.
- Ոնց ինչի, դու չէիր ասում, որ վերելակ ենք նստելու, դե արի նստի կողքս:D
Ուլուանա
28.07.2010, 01:05
Դե ես վերելակից ավելի շատ էի վախեցել, քան մկանից :D: Մկներին սովորել եմ, որովհետև մի քանի տարի առաջ մեր շքամուտքում 4 մուկ էին բնակվում ու ամեն անգամ տանից դուրս գալուց հանդիպում էի իրանց հետ:D:
Դե, ինչքան էլ սովոր լինես, համաձայնի, որ մկան հետ ազատության մեջ հանդիպելն ու նեղ, փակ տարածքում կողպված լինելը նույն բանը չեն, էլի։ :)) Չգիտեմ, որ պատկերացնում եմ վերելակի մեջ էդ իրավիճակը... Ինձ թվում ա՝ իմ սիրտը կկանգներ։ :D
15 րոպե առաջ...
Նստած եմ օֆիսում,թղթերի մեջ թաղված եմ, մեկ էլ դուռը շրըըըըըըըըխկ...Ներսա մտնում մի աժդահա կին,հասակը երեվի թե 2 մետրին կհասնի,գեր որքան կարող էր...ու դեմքիս թղթերա շպրտում:thisՉեմ հասցնում բան ասել,իսկ նա սեղանիս թղթերնա սկսում դեմքիս շպրտել:scare սրսափած եմ գերագույն աստիճանի.
_Տիկին,-չեմ կարողանում շարունակել
_Ես քեզ ինչ տիկին,լրբի մեկը լիրբ, թե քեզ ովա գործի ընդունել,էս եք էլի հրեշտակի դեմքով նստում եք,բաըց մեջներդ բան չկա, անգրագետի մեկը անգրագաետ...,-ամբողջ մարմնով դողում եմ,արցունքներս հազիվ եմ զսպում,ուզում եմ բան ասել,սա սեղանիս վրայից հեռախոսսա վերցնում,-չեմ տալու մինչև փողերս հետ չտաս...
_Ինչ փող?,-ապշած եմ ,չգիտեմ ինչ ասել...
_Էն որ խաբեցիր ձեռիցս առար,եդ եք ելի տեսքներդ չլնի զիբիլ եք...ով գիտի մենակ տեսքիդ համար են գործի ընդունել,թե ինչ...փչացածի մեկը...
_Տիկին դուք ձեր չափերը լրիվ անցնում եք,-էլ չդիմացա սկսեցի արտասվել, մեր ձայներին վրա հասավ շենքի սեքյուրիթի կոչվածը...
-Տիկին ստեղ ինչ գործ ունեք, սա 2-րդ հարկն ա, չասեցի 3-րդ ում ա աշխատանքի գործակալությունը...
_Վաաաաաաաաաաաաաայ, ազիզ ջան կներես հա,- էհ ...չներեմ ինչ հեռախոսս հետ չես տա:sorry
հմմմմմ կարծես թե այդքան էլ ծիծաղելի չէր.......
Եղբորս աղջիկը`
-Ես քուրիկ ցեմ ուզում, ես ապերիկ եմ ուզում: Քուրիկ ունենամ` սաղ սորիկներս կհագնի..... :unsure
Երեխաներս համոզված են, որ քնածս ժամանակ կարող են հետս շշուկով խոսել: Եթե ես իրենց շշուկով տված հարցերին շշուկով էլ պատասխանել եմ , ուրեմն ինձ չեն արթնացրել::)
Արևհատիկ
30.07.2010, 12:17
Որ նոր էի գնում գործի, մեր հիմնարկի հասցեն չգիտեի: Էնքան, որ տեղը գիտեմ, գնում եմ էլի:))
Մի քանի օր հետո, օրվա վերջում գործերը վերցնում եմ, որ մատյանում լրացնեմ: Անջատված լրացնում եմ մի քանի հատ, մեկ էլ նկատում եմ, որ ախր անընդհատ նույն հասցեն եմ գրում :D Մեկ էլ նայում եմ, տեսնում, որ էդ հենց մեր հիմնարկի հասցեն ա:D Իսկ ինձ անհրաժեշտ հասցեն հաջորդ էջում ա :D
Կանգառ չհասած մի կին վարորդին 1000 դրամ տվեց և միևնույն ժամանակ մի ուրիշն ասաց' կանգառում պահեք
_Էս հազարը քանի հատ էր?,-հարցնումա վարորդը
_Կանգառում,-պատասխանումա մյուս կինը
_հազարը ասում եմ
_Կանգառում պահեք
_Քանի հատ էր
_Մի,մի,-պատասխանումա առաջին կինը
_Կանգառում էիք իջնում ,-հարցնում աերկրորդ կնոջը
_Մի հատ էր, մի հատ,-պատասխանումա առաջին կինը:D

Դե էս կենացի վրա մի բան էլ ես ասեմ ու խմենք.
Շատ վաղուց էր, երթուղայինը խաչմերուկին էր մոտենում, մի կին ասեց.
-Կանգառում կանգնեք, - երթուղայինը մնաց կարմիրի տակ:
-Կանգառում կանգնեք, - կարմիրը կանաչեց, խաչմերուկն էր անցնում, -Կանգառում կանգնեք:
Տենց հասավ կանգառին, հիմա կանգնելու տեղ չկար, կամաց կամաց առաջանում էր, որ հարմար տեղ լինի կանգնելու, էս կինը խառնվաց գոռգոռում ա.
-Վայ կանգնեք ստեղ, կանգնեք ասում եմ:angry: Էս վարորդը չդիմացավ.
-Ա դե նեռվերս կերարա էլի, ի՛ջի, ի՛ջի, դե ի՛ջի, լավ ա? Բա ի՛ջի է! (համ քշում ա, համ ասում իջի:D):
Ու տենց որ իջավ կարգին խնդացինք մինչև տուն հասնելը:
Ուրեմն երեկ երեկոյան Օրանժ - ի «Ինտերնետ հիմա» - ի ծրագրով որոշեցի սմս ուղարկել: Բացեցի մեխանիկորեն իմ ցանկացած համարի փոխարեն գրեցի բալանսը ստուգելու հրահանգը՝ 133: Հետո շարադրեցի տեքտսը.
- Պրիվետ, ո՞նց էս կյանքս, ի՞նչ կա չկա, ուր էս սրտիկս...
Ու մեկել զգացի որ պատասխանը եկավ Օրանժ - ից: Պատասխան.
-Name/Number: Orange
Date: 2010-07-30
Time: 22:15:28
Content: Current balance: 0 AMD. Available high speed traffic 0.637 GB. Available 18 SMS.
Ժունդիայի
31.07.2010, 21:49
Չգիտեմ կհիշեք թե չէ, կարծեմ Սանտա Բարբառա սերիալին զուգահեռ բրազիլական սերիալ էր ցուցադրվում՝ «Սիկրետ տռապիկանկի» Ռութ-Ռաքել, չար ու բարի զույգ քույրերի մասին էր: Մի ծեր լեննականցի հարևանուհի ունեինք ունեինք: Ուրեմն մի օր, սերիալի ցուցադրման ժամանակ, դուրս եկավ ու բոլոր շենքի հարևաններին իմաց տվեց. «Ժողովուրդ կլյուչ տռապիկանգին է սկսել, կլյուչ տռապիկանգին, էգեք Արաքսոնց տունը»:
Սեկրետը բառն ասոցացրել էր դռան սեկրետի հետ երևի, ու տենց կլյուչ բառն էր տպավորվել խեղճ կնկա մոտը: Լավ ծիծաղալու էր::D
Դեռ ուսանող էի Վանաձորում ու բնակարան էինք վարձում, էս մեր շենքում էլ լիքը երեխեք կային փոքր տարիքի... մի օր հայաթում նստած "ուսանողավարի" բլոտ ենք խաղում, մի 10-15 հոգով, ու մի հատ փոքր երեխա կար Արամիկ անունով, բամբակի մաոժնի ըստ երևույթի շատ էր սիրում, քանի որ իմ մոտ էդ երեխեն բամբակի մառոժնին ձեռն ա ասոցացվել: Եկավ բակի առաջ ու սկսեց գոռալ "Մաաամ, մաաաամաաա..." իրանից փոքր ախպերը (7 տարեկան) դուրս եկավ ու հարցրեց "Ի՞նչա", նա էլ թե բա "..մամային ասա թող փող քցի բամբակի մառոժնի առնեմ", եղբայրը գնաց ու մի 2 րոպեից հետ եկավ ու պատասխանեց. "Մաման ասում ա ան էս 200դրամը տակն էլ ինչ մնա ափռ-ցփռ չծախսես"...
Էդ օրվանից հետո մեր մոտ էդ "ափռ-ցփռը" դարձավ մեր ամենօրյա օգտագործվող արտահայտություններից մեկը :)

Էդ Ռութ-Ռաքելը ասեցիր, մեր հայաթում մի հատ ծեր տատի էր ապրում, Ռութ-Ռաքելին ասում էր Հռութ-Առաքել :)) Մեռանք բացատրելով, որ Առաքել չի, Ռաքել ա, չհամոզվեց, մինչև վերջ ասում էր Առաքել :))
Ընկերներիցս մեկը պոլիտեխնիկում ա սովորում: Մի անգամ, երբ դասախոսը միջանկյալի տետրերը ստուգում-բերում ա, ընկերս մոտիկանում ա, որ իրա գնահատականն իմանա: Մոտիկանում ա, նայում ա իրա գրավորն ու պարզում, որ չի ստացել: Երբ դասախոսին հարցնում ա, թե իրա սխալը որտեղ ա, վերջինս պատասխանում ա.
-Տղա ջան, քո սխալն այ ստեղ ա, այ ստեղ, -ասում ա ու կարմիրով մի հատ մեծ զիգզագաձև գիծ քաշում ամբողջ էջի վրա՝ վերևից ներքև:
-Մի րոպե, մի րոպե, -իրեն չի կորցնում ընկերս, -ո՞ր մի շրջադարձի ժամանակ:
:D:D:D
My World My Space
01.08.2010, 01:02
մոռացել էի ասեմ, երեկ պատահաբար պարզեցի որ Հայաստանում էսպիսի Հասարակական կազմակերպություն կա. "Տարաբախտ կանանց Կոմիտե":D:D:D տարաբախտ ըլնեմ.....
Դեռ ուսանող էի Վանաձորում ու բնակարան էինք վարձում, էս մեր շենքում էլ լիքը երեխեք կային փոքր տարիքի... մի օր հայաթում նստած "ուսանողավարի" բլոտ ենք խաղում, մի 10-15 հոգով, ու մի հատ փոքր երեխա կար Արամիկ անունով, բամբակի մաոժնի ըստ երևույթի շատ էր սիրում, քանի որ իմ մոտ էդ երեխեն բամբակի մառոժնին ձեռն ա ասոցացվել: Եկավ բակի առաջ ու սկսեց գոռալ "Մաաամ, մաաաամաաա..." իրանից փոքր ախպերը (7 տարեկան) դուրս եկավ ու հարցրեց "Ի՞նչա", նա էլ թե բա "..մամային ասա թող փող քցի բամբակի մառոժնի առնեմ", եղբայրը գնաց ու մի 2 րոպեից հետ եկավ ու պատասխանեց. "Մաման ասում ա ան էս 200դրամը տակն էլ ինչ մնա ափռ-ցփռ չծախսես"...
Էդ օրվանից հետո մեր մոտ էդ "ափռ-ցփռը" դարձավ մեր ամենօրյա օգտագործվող արտահայտություններից մեկը :)
Բամբակի մառոժնին ո՞րն ա :unsure:
Բամբակի մառոժնին ո՞րն ա :unsure:
Լոռեցիների համար քաղցր բամբակը բամբակի մառոժնի ա դառնում, Մանուլ ջան :))
Լոռեցիների համար քաղցր բամբակը բամբակի մառոժնի ա դառնում, Մանուլ ջան :))
Լռիվ մոռացել էի, որ մենակ մենք ենք տենց ասում :))
Նաիրուհի
01.08.2010, 12:02
Լռիվ մոռացել էի, որ մենակ մենք ենք տենց ասում :))
Մենք էլ, մի նեղվի;)
Farfalla
02.08.2010, 00:04
Համալսարանում դասախոս ունեինք, 50-ն անց կին էր, մի անգամ ինձ կանչեց դեկանատ, ինչ-որ թղթեր պետք ա տար ու էդ ժամանակ մի քանի ուսանող եկան ու սկսեցին ինձ ինչ-որ բան հարցնել, ես էլ չիմանալով ինչ պատասխանեմ, ասեցի, որ ավելի լավ կլինի Տիկին Սահակյանից հարցնեն:
Մեկ էլ Տիկին Սահակյանը ջղայնացած հայացքով նայեց վրաս ու ասեց.
- Արմինե ջան, չես ամաչում, էդ որ օրվանից ես տիկին դարձա:
Հ.Գ. Թե ես որտեղից պետք ա իմանայի, որ ինքը դեռ օրիորդ ա :think :D
Ուլուանա
02.08.2010, 00:23

Բա էդքան ժամանակ իրեն ո՞նց էիք դիմում։
One_Way_Ticket
02.08.2010, 00:27
Ես մի համանման պատմություն եմ լսել, հավաստիության վրա 100% համոզված չեմ:
Հայտնի դասախոս ունենք համալսարանում, տարիքով կին, չամուսնացած:
Մի անգամ լեկցիայի ժամանակ մի ուսանող մյուսին շշուկով ասել է` старая дева:
Դասախոսը սակայն լսել է, և դարձել, պատասխանել` старая, но не дева:
Մի բան էլ ես պատմեմ անձնական փորձիցս: Ուրեմն համակրգիչը նոր ենք գնել: Դե ես էլ միամիտ լոռեցի բանից անտեղյակ, համակարգիչ տեսել եմ մենակ բարեկամներիս տանը ու չեմ էլ պատկերացնում, թե դրանից ոնց պետք ա օգտվել, ավելին ինձ՝ միամիտիս թվում էր թե վիրտուալ աշխարհը՝ համակարգչի միջոցով մեզ հրամցված, ավելի լավն է քան ռեալը: Ի՜նչպիսի խաբկանք...
Մի խոսքով: Ամենից առաջինը, որ արեցի բնականաբար ակումբում գրանցվելս էր : Հետո գրանցվեցի / ավելի շուտ գրանցեցին/ icq -ում: Ու ինձ թվում էր թե հետս ծանոթանալ, շփվել ցանկացողները պարտադիր պետք է տեղյակ լինեն թե ինչ ա ակումբը: Ես էլ երբ ամեն անգամ հարցնում էին ինչո՞վ ես զբաղված, որպեսզի չասեմ «դար ակումբում» եմ թեմա եմ կարդում, միանգամից ասում էի ակումբում եմ կամ էի: Մեկ էլ զգում էի, որ սրանք լրիվ խառնվում են իրար: Նույնիսկ մի անգամ հարցրեցին բա չե՞ս հոգնում սաղ գիշեր ակումբում հիմա էլ կոմպի առաջ նստած ես : Վայյյ - :D: Դե սկզբում, ինչպես բնորոշ ա միամիտ լոռեցուս, ասածը տեղ չհասավ, հետո որ հասկացա՝ հիմա էլ ես էի խառնվել իրար: Բանից պարզվում ա, որ մեր արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ում հետ որ բախտ էր վիճակվել շփվելու բոլորը միաբերան ակումբը պատկերացրել էին գիշերային ակումբ, ինձ էլ ստրիպ պարող...:o: Խեղճերը հենց իմացել էին ծիտ են բռնել...:P
Էտ օրվանից էս կողմ իմ նախասիրությունների մասին ոչ մեկի տեղյակ չեմ պահում...:D
Farfalla
02.08.2010, 09:26
Բա էդքան ժամանակ իրեն ո՞նց էիք դիմում։
Անուն-հայրանունով
Լռիվ մոռացել էի, որ մենակ մենք ենք տենց ասում :))
:)))) Ես էլ ասում եմ "բամբակի մառոժնին" թողած էն գրական-գեղարվեստական-առօրյա ափռ-ցփռ--ի վրա ինչիա ճաքել :)))
Գնացել ենք քաղաքից դուրս` գետի ափին հովանալու: Եղբորս աղջիկը մի քար վերցրած արագ-արագ գնում է:
-Բալա, էն ուր ես գնում?
-Հեց, էս քարը խփեմ խեղճ մամայիս գլխին ու գամ.... :unsure :))
Մի անգամ շատ փոքր էի, երևի 3 տարեկան: Նստած էի սեղանի դիմաց, դիմացս թեյ էր, մորքուրս էլ (Էլիզը չի:D) շաքարավազ լցրեց ու խառնում էր (դե էտ ընթացքում շաքարավազը լուծվում ա չէ), ու մեկ էլ սկսեց հետ խառնել, ես վրդովված ասեցի.
-Իիի հետ մի խառնի, պեսոկները հետ կգան:
Rammstein
03.08.2010, 12:09
Էն օրը ինչ եմ հայտնաբերե՞լ… :nyam:))
Մտա սուպերմարկետ… գիշերվա 1000-ն ա, բայց էդ անտեր սուպերմարկետում հերթ ա: Կանգնած սպասում եմ, աչքս ընկավ հարեւան դրամարկղին: Էն որ մի հատ կափարիչ ա սեղանի վրա, դա բացվում ա, տակը փողերը շարած են է՞, այ էդտեղ ես կատարեցի իմ հայտնագործությունը: Բանն այն է, որ էդ կափարիչի տակ կպցրած ա մի թուղթ, որն ըստ էության «շպառգալկա» ա, իսկ այդ թղթի վրա գրված ա… …«ԺՊՏԱԼ»: :lol:D:lol
Երեխային միայն ծնելը դեռ գործի կեսն էլ չի, հետևաբար միայն ծնող (բուն իմաստով) լինելով հարգանքի չես արժանանում: Ծնել ու անտեր ու դուս մեծացնել նշանակում ա ավելի շուտ վատություն անել, մի դժբախտ մարդ ավելացնել «մարդկության շարքերում»:
Այ էս գրառումն էի լուրջ լուրջ անում, «Պատասխանել» սեղմեցի, մեկ էլ տեսնում եմ, որ վերևում ինչ որ նիտերնետից են խոսում, մտածում եմ, ինտերնետի որակն ինչ կապ ունի ծնողներին հարգելու թեմայի հետ?:unsure
Մեկ էլ մի քիչ վերև գնացի ու հասկացա, որ ես հիմա «Hi Line» թեմայում եմ պատահաբար հայտնվել:D:
Իսկ հիմա եթե էս գրառումը համապատասխանեցնենք այդ թեմային լավ էլ կստացվի, լավ էլ համապատասխան ա արմենթելի հայլայնին:) (...մի դժբախտ ինտերնետ ավելացնել պրովայդերների շարքերում) :
Քեռուս տղան փոքր ա, նոր ա դպրոց գնում, շաաատ դանդաղ ա խոսում. մի բան մինչև ասում ա. Բայց որ ջղայնանում եմ վրեն սկսում ա արագ խոսալ մի քիչ. մի օր էլի տեսնեմ դանդաղ ա խոսում, ասում եմ այ տղա ամոթա դու դպրոցում էլ դանդաղ խոսաս քեզ չեն հասկանա աղջիկները. մեկ էլ մնաց մնաց.
-Բաա խիիի են սաաաաղ իմ պեեես դանդաաղ խոոոոսում?
փաստորեն ինքը դանդաղ լսում էլ ա. տաղանդավոր ա:love
Նաիրուհի
04.08.2010, 13:25
Այս (http://www.akumb.am/showthread.php/55541-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=2066019&viewfull=1#post2066019) գրառումս ունեցավ ինձ համար բավական զվարճալի արձագանք:
Lord-Լավ նկար ա, բա էդ ի՞նչ առիթ ա
Նաիրուհի-Եսի՞մ, դե տժժում էին, ես էլ բռնեցրի ու չրըխկ:D;)
Lord-հետաքրքիրա էտ որտեղ էին տժում :oy
Նաիրուհի-Գյումրիում եմ նկարել
Lord-հետաքրքիրա բա դու այդ պահին ինչ էիր անում, այդտեղ
Նաիրուհի-Խանութ էի մտնում, ի՞նչ պիտի անեի :D:D
Lord-քո ասածները իրար կպցնելուց հետո Գյումրիի խանութների մասին մոտս միքիչ տարօրինակ տպավորություն կազմվեց, ետ պատմությունը միատ լրիվ կպատմես,
Նաիրուհի-Պատմելու առանձնապես բան չկա: Գյումրիի Պարույր Սևակ փողոցում մի հագուստի խանութ կա, անունը հիմա չեմ հիշում… Մտնում էի էնտեղ շոր նայելու, աչքովս ընկան խիստ «հետաքրքիր» դիրքով պատի տակ դրված մանեկենները, ես էլ նկարեցի, ու արդեն ամսից ավել ահագին մարդու տրամադրություն եմ բարձրացրել էդ նկարով :P;)
Lord-աաաաաաաաա լավն էր, ես էլ գիտեմ իսկական են
Նաիրուհի-Լո՞ւրջ, կենդանի մարդկանց տե՞ղ էիր դրել… Վա՜ա՜ա՜խ, փաստորեն մեկն էլ խաբվեց… :hands Էդ մանեկենների ոտնաթաթերն էին շատ անբնական, դրա համար ներքևից կտրեցի նկարը, ու հիմա շատերն են մտածում, թե իսկական են…
Հիմա չբռնե՞մ ու սա «Զվարճալի պատմություններ» թեմայում գրեմ :think
Lord-գրի լավ բան կստացվի, ես էլ դրել մտածում եմ թե ոնց ես խանութում նկարել, ովքեր են եղել, ինչ են անում ու մինչև ասելտ գլխովս հազար բան անցավ, հետո էլ մտածում էի բա դու դրանց հետ ինչ կապ ունես
:lol :lol :lol
Հ. Գ. Ինչպես տենում եք, ինքնագլուխ չեմ դրել սա, Լորդը թույլ է տվել :P
*e}|{uka*
04.08.2010, 13:53

Չէ, այսպես չեղավ, մանեկենների նկարներն էլ դիր, երկխոսությունը բան չի ասում: :pardon
CactuSoul
04.08.2010, 13:56
Չէ, այսպես չեղավ, մանեկենների նկարներն էլ դիր, երկխոսությունը բան չի ասում: :pardon
Յոժիկ ջան, հղումը կար առաջին բառի մեջ:):
Վայ, ես էլ գիտեի իսկական են, նույնիսկ նայում էի ում ոտքերն են ավելի սիրուն, ում տուտուզն ա ավելի հայկական կախ տեսակից :D
One_Way_Ticket
04.08.2010, 15:03
Էն օրը ինչ եմ հայտնաբերե՞լ… :nyam:))
Մտա սուպերմարկետ… գիշերվա 1000-ն ա, բայց էդ անտեր սուպերմարկետում հերթ ա: Կանգնած սպասում եմ, աչքս ընկավ հարեւան դրամարկղին: Էն որ մի հատ կափարիչ ա սեղանի վրա, դա բացվում ա, տակը փողերը շարած են է՞, այ էդտեղ ես կատարեցի իմ հայտնագործությունը: Բանն այն է, որ էդ կափարիչի տակ կպցրած ա մի թուղթ, որն ըստ էության «շպառգալկա» ա, իսկ այդ թղթի վրա գրված ա… …«ԺՊՏԱԼ»: :lol:D:lol
Իսկ ես մի տեղ կարդացել եմ, որ ինչ-որ հյուպաթոսությունում (ինչքան հիշում եմ, բրիտանական, բայց ոչ Հայաստանում) վիզայի դիմողների հետ հարցազրույց անողի մոտ համանման շպառգալկա կա, որտեղ գրված է` "ՆԱ ՍՏՈՒՄ Է":
Մամա ջաաաաաան, փրկեեեեեք :D :lol
Հենց նոր Շանթով ինչ որ Ոսկանի մասին բան էին հայտարարում ու էտ նորությունից հետո Մոցարտի մասին բան պիտի հայտարարեին, ու հաղորդավարուհին շփոթվեց ասաց՝ «Ոսկան Ամադեուս Մոցարտը.....»։ :lol :lol