PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի պատմություններ

Էջեր : 1 [2] 3 4 5 6

Elmo
20.07.2009, 23:22
չաթի լոգ: (իմ հետ չի պատահել, ուրիշ տեղում եմ գտել)
- google ինչ որ սխալ բան ա անում: "businassman" հարցումով փնտրում եմ կատարում տարբեր զիբիլներ ա բերում:
- իսկ ի՞նչ պետք է բերի:
- բիզնեսմենների մասին:
- դէ դու էլ հենց տենց էլ գրի, ոչ թե "ավտոբուսը-հետևը-մտցած-մարդ":

Rammstein
27.07.2009, 14:30
Մի անգամ, երթուղայինով գնում եմ, դիմացներովս էլ, մի 15 մետրի վրա մի հատ կանաչ մեքենա ա գնում, ոչ շատ դանդաղ: Մեկ էլ ուղեւորներից մեկը ասեց «Էն կանաչ մեքենայի մոտ պահեք, հա՞...»... :D

Elmo
28.07.2009, 17:40
շատերն են ասում ինչու՞ ես աշխատանքիցդ բողոքում: Ամեն մարդու չի բախտ վիճակվում անվճար 4 մեգաբիթ/վայրկյան կապ ունենալ տանը, որպես պրովայդերական ընկերության ադմին:
Էսօր իրոք գնահատեցի էդ առավելություն bash,org.ru -ում հետևյալ ցիտատը գտա:
- Բարև ձեզ դուք ունե՞ք կաբելային հեռուստատեսություն
- Այո
- Ո՞ր ընկերությունից, համոզված եմ մենք ավելի գայթակղիչ առաջարկ կարող ենք անել
- Torrents.ru
- Կներեք, հաջողություն
:D իրոք լավ բան ա 200 000$ բյուջեանոց ֆիլմը հաշված րոպեներում ունենալ ու նայելը: Ոչինչ չի համեմատվի դրա հետ, ոչ մի կաբելային հեռուստատեսություն, ոչ մի կինոթատրոն: Մանավանդ որ քաշած ֆիմլերը բարձր որակի են, ու տանը դոլբի ձայնային համակարգ կա:

Nona_
29.07.2009, 22:51
Անցած ուրբաթ դասի ենք, պոլիտեխնիկի 5-րդ մասնաշեքում, Ժամը 19:00 էր դասը նոր էր սկսվել չորս կողմը բացարձակ լռությունա, տեց բան պոլիտեխնիկում էրևի մենակ ետ ժամերինա լինում,մեկել սկսեցին ինչ որ տարօրինակ ճռճռոցներ լսվել վերևի հարկից ու ինչ որ արտասովոր ձայներ էին գալիս:Շրջվեցի ընկերոջս հարցնում եմ ,-էս ինչ ձեներեն, դու լսում ե՞ս… լուրջ նայեց դեմքիս ու ասեց,- ապե տաշում են:Ահագին խնդացինք:

Հ.Գ. Ով կարգին հաղորդումները նայում է ինձ կհասկանա:

5-րդ մասնաշենքի հետ կապված մի բան ել ես ասեմ:
մի օր խմբի 4 աղջիկներով բարձրանում ենք 10-րդ հարկ ինֆօրմ լաբի; Վերելակում մեզանից բացի կային եվս 5-6 տղա: Էս մեր աղջիկներից մեկը < մեր մեջ ասած շատ ձևիստ> պայուսակում փնտրեց բջջայինը եվ չգտնլով ասաց.
-Էրեխեեեեեեք հեռախոսս չկա, մի հատ զանգեք:
Էս տղերքից մեկն էլ թե` քուր ջան համարդ ասա զանգեմ

Nona_
29.07.2009, 23:13
Ընկերս մտնում ա երթուղային տաքսի ու պատահաբար նենց ա ստացվում դուռը ուժեղ ա փակում։ Վարորդը բնականաբար.
-Ապեր կամաաա՜ց...
Ընկերս հանգիստ ու բնական տոնով (առանց «կծելու»).
-Վայ հոպար ջան, կներես, քնած մարդ կա՞ր։

Ընկերս պատմում ա, որ ժողովուրդը «ճաքել» էր, նույնիսկ վարորդը չդիմացավ... :D

_____________________________________________
_____________________________________________

Մի դպք էլ։

Ես ու էդ նույն ընկերս էլի երթուղայինով գնում ենք։ Մեկ էլ տենամ էս ընկերս մի ուրիշ կարգի ա ճաքել արդեն։ Ասում եմ «ի՞նչ ա էղել», ասում ա «նայի դիմացի նստած աղջկա շորին գրած ա «Չանել»...»։ Նայում եմ` գրած ա «CHANEL»։ Դրանից հետո արդեն էրկուսով էինք ճաքած վիճակներում։

_____________________________________________
_____________________________________________

Մի դեպք էլ։

Էլի նույն ընկերոջս հետ, էլի երթուղաինում։ Նստած գնում ենք, էս մեքենան էլ մի հատ տրաքած ՌԱՖ ա։ Մի հատ էլ զինվորական համազգեստով մարդ կար նստած, որը պետք ա կանգառում իջներ։ Էս մարդը իջավ, ու դուռը նենց խփեց, որ վերեւի ռեզինը դուրս էկավ կախվեց։ Էս վարորդը ջղայնացած «Տո վայրենի ե՞ս»... ես էլ` «հոպար ջան վայրենի չի, վայեննի ա...»

Երթուղայինների շարքից մի բան էլ ես հիշեցի. Առավոտ էր. դասի ենք գնում, միևնույն թաղամսից շատերն էին ծանոթ: Վարորդը մեքենան ահավոր դղկդղկացնելով էր վարում, աղջիկներից մեկն էլ չդիմանալո բղավեց.
-Կամաց քշի կարտոշկա չես տանում:
Վարորդն ել թե` էն որ մի մեշոկի բերանը բացվեց?

Second Chance
30.07.2009, 18:54
Քանի մտքիսա պատմեմ
Մի անգամ գործից ահավոր հոգնած ու անջատված տուն եմ գնում: Ու շատ մտքերով եմ էլի: Այնպես ստացվեց, որ դեռ կանգառ չհասած երթուղային հանդիպեց՝ կանգնացրի ու բարձրացա մինգամից: Մտա ներս ու միանգամից ոգևորված ասացի.
- բարև ձեզ ,-ու նստեցի:D:
Բոլորն ինձ նայեցին, ես էլ նստեցի հետո զգացի ինչ կատարվեց, չգիտեմ ոնց ստացվեց ախր:D: Հիմա կարմրել եմ, բայց փորձում եմ ցույց չտալ ու իբր նենց ձևանալ, որ ինչ որ ծանոթ մարդ էի տեսել երթուղայինում: Մի կողմից էլ փորձում եմ ծիծաղս զսպել:D: Լավա շատ մարդ չկար, մի 5-6 հոգի էին:

Մի 4 տարի առաջ էլ, երբ միջազգային կապում էի աշխատում (դե պատկերացրեք ինչքան «ալո» ասած կլինեմ) տենց, էլի անջատված մի անգամ տուն գնալիս երթուղայինի վարորդին ասացի.
- Ալո մի հատ ստեղ կպահե՞ք,:D Նենց ամոթ էր:oy:D

aerosmith
31.07.2009, 00:20
տենց մի անգամ էլ գնացել էի ընգերոջիցս դիսկ բերելու։ Դուռը ծեծեցի իրա մաման բացեց։
Ալո, բարև Աիդա տոտա Մխոն տուննա???
Էդ կինը դուռը բացա 10 րոպե ցիցաղում էր։

Ahik
31.07.2009, 00:36
Ետ եք ասում, մի անգամ գիշերը հինգին արթնացել թրաշվել ու նորից պարկել եմ քնելու:

masivec
31.07.2009, 00:47
տենց մի անգամ էլ գնացել էի ընգերոջիցս դիսկ բերելու։ Դուռը ծեծեցի իրա մաման բացեց։
Ալո, բարև Աիդա տոտա Մխոն տուննա???
Էդ կինը դուռը բացա 10 րոպե ցիցաղում էր։
Փոքր վախտ դուռը որ ծեծեցին գնացի որ հարցնեյ թե օվ ա ասեցի Ալօ:D:lol:D:lol

Ռեդ
31.07.2009, 00:53
Ուրեմն պուճուր վախտ մի անգամ մամաս հազարանոց ա տալիս, թե գնա պաղպաղակ բեր, մնացորդով էլ սուրճ կբերես: Ես էլ գնացի հինգ հատ երկու հարյուր դրամանոց պաղպաղակ գնեցի, եկա ու ասեցի "Մամ, կոֆեին չհերիքեց" :D

ars83
31.07.2009, 01:28
Փոքր վախտ դուռը որ ծեծեցին գնացի որ հարցնեյ թե օվ ա ասեցի Ալօ:D:lol:D:lol

Էս ալօների սերիայից...

Մորս ընկերուհին ուսուցչուհի էր: Դասից տուն է գալիս՝ հոգնած, տանջված, դռան զանգը տալիս է, տղան դուռը բացում է, որախ-ուրախ, թե. «բարև՛, մա՛մ»: Մայրն էլ. «նստի՛ր, երկուս» :D
Ուշքի է գալիս, թե՝ տղա ջան, պապային չպատմես, արի քեզ էս առնեմ, էն առնեմ, տղան խոսք է տալիս, սաղ նվերները ստանում, երեկոյան հայրը գալիս է տուն, ասում է. «Պապ, մաման գժվել ա, գիտե՞ս. էսօր դուռը բացեցի, ասեց՝ նստի՛ր, երկուս»:

Սլիմ
31.07.2009, 09:36
Դպրոցական տարիներին, կարծեն ընդունելության քննություններին էի պատրաստվում, էտ օրը շատ էի տանջվել լոգարիթմների վրա, ինչ որ բան հա չէր ստացվում, վերջը էտպես էլ քնել էի, մայրս առավոտյան արթնացնումա ու հարցնումա թե թեյի հետ ինչ եմ ուտելու, պատասխանում եմ լոգարիթմ հաց::D Արթնացա մորս ու քրոջս ծիծաղից ու չէի հիշում, որ էտպիսի բան եմ ասել:

Nona_
01.08.2009, 12:08
Երևի ասել է Ըտի, դուք Տի եք լսել :)
Ըտի = այդտեղ ;)
Տի= պետք է (պիտի)
Լի= լինել

Լոռվա բարբառից ոչ պակաս ծիծաղելի է նաև սյունիքի բարբառը :)
Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ է նշանակում «Տա լա լա լա, տա լա տի լա» ;)
Եթե ասեմ, չեք հավատա: Նշանակում է «դա այդպես եղել է, այդպես էլ պետք է լինի» :D

Մեր կուրսում էլ էլ մի քաջարանցի աղջիկ կար. Շպարվելուն ասում էր ՔՑԵԼ:
Մի օր էլ թե`լավ պամադա էմ քցել?
Ես ու ընկերուհիս էլ զարմացանք` բա որ լավն էր խի ես քցել?
Դա դեռ ոչինչ. մի օր ասաց ՏԱԿՈՎ սալաթ էմ սարքել:
Հետո հասկացանք ,որ տակ ասվածը բազուկն է!!!!

Nona_
01.08.2009, 12:17
Են օրը մի հատ կին մոտեցավ ինձ ասեց կներեք չէիք ասի, թե որտեղ ա GrandCandy պեռաշկիանոցը:lol:lol:lolԻնչ կլնեք որ էսի լսեք՞:DԻնձ որ բացել էր:lol

Մի օր ես ու ընկերուհիս պոնչիկանոցւմ նստած ենք: Հանկարծ 2 տղա մոտեցան , նստեցի ու `<< Աղջիկներ, ձեզ ինչ հյուրասիրենք?>>
ընկերուհիս էլ թե`պիցցա:
Ոնց եկել էին էնպես ել գնացին:

Աթեիստ
01.08.2009, 15:06
Մի օր համակարգչով գործ եմ անում (Total Commander-ով), այդ պահին հեռախոսը զնգում է: Վերցնում եմ ու Ալո-ի փոխարեն "ALT F7":

Hayk Avetisyan
01.08.2009, 20:12
Ես ել ինչ տեսնում եմ մտածում եմ ոնց կարելի ա դրա մոդելը հավաքել ու render անել:

Elmo
13.08.2009, 22:11
Մի տեղ կարդացել եմ էս պատմությունը:

Մեկը ընդունարանում ընկերոջն է սպասում, որը մտել է տնօրենի մոտ:
Քարտողարուհին մկնիկն է չարչարում սեղանին այս ու այն կողմ տանելով, իսկ սլաքը մոնիտորին դողում է ու չի շարժվում:
Տղան պարապությունից քարտողարուհու վրա սկսում է հումոր անել:
- ձեր մկնիկը հոգնել է, շուռ տվեք մեջքի վրա, թողեք մի 10 րոպե, որ հանգստանա, հետո կաշխատի:
Քարտողարուհին շրջում է մկնիկը և դուրս գալիս 2 րոպեով: Տղան շուտ մոտենում է և մկնիկին ու նայում, որ լազերը ինչ որ մանր մազմզուկների կույտ փակել է: Հանում է մազերը, քարտողարուհին վերադառնում է և այ քեզ հրաշք: Մկնիկը "հանգստացել է" և աշխատում է:
Նրա կոլեգայի հավաստմանբ հիմա քարտողարուհու մկնիկը ամեն 20 րոպեն մեկ "հանգստանում է", որ էլ չփչանա:

davidus
13.08.2009, 23:49
սեպտեմբերի 1, ինստիտուտում առաջին դասն էր, էն էլ անգլերեն..... մի երկու ճըտ-պըտ աղջիկներ դասախոսին ապացուցում են որ 19-ը իզուր չեն ստացել, ու էդ պահին մի հատ կիսաթրաշով-կիսասանրված տղա լսարանի դուռը բացեց, հասկացավ, որ անգլերենի դաս ա... ու..
- ooo, yes.... yes I'm a table......
..... ասեց ու դուռը փակեց :D

Փոքրիկ
14.08.2009, 00:01

:thinkԷդ պատմությունը ես էլի եմ լսել

Մանուլ
14.08.2009, 00:14
Մի քանի տարի առաջ էր: Ձմեռ էր: Արդեն մութն ընկել էր: Անհայտ պատճառով լույս չունեինք: Տանն էինք, սպասում էինք մամայիս ու քրոջս: Մենք էլ 7-րդ հարկում ենք ապրում: Մամաս ու քույրս մութ աստիճաններով պիտի բարձրանային, բայց օգնության է գալիս մամայիս Սիմենս C45 հեռախոսը :D ( որն իրականում էնքան էլ լույս չի տարածում շուրջը :)) ): Մի խոսքով, բարձրանում, բարձրանում են, որոշում են, որ տեղ են հասել: Դուռը ծեծում են: Դռան բացվելն ու նրանց` <<մենք ձեր տուն լո~ւյս ենք բերեեել>> բացակնչություններով ճաշասենյակ ներխուժելը մեկ ա լինում: Հետո մոմի լույսի տակ իրենց շուրջն են նայում ու տեսնում են, որ մի հարկ ներքև են <<իջել>> :oy: Բարեբախտաբար, հարևանները լեղաճաք չեն լինում, քանի որ իրենք էլ էին ինչ-որ մեկին սպասում... Մտածել են, թե նրանք են :):

davidus
14.08.2009, 18:22
:thinkԷդ պատմությունը ես էլի եմ լսել

երևի կուրսեցիքս են պատմել...:)

Կաթիլ
14.08.2009, 19:51
:)) էսօր լուսամուտից նայում եմ, հայաթում երեխեք են վազվզում, հարևանը պատշգամբից կանչումա իր 1-ին դասարանցի թոռնիկին.
- Ինա՜, Ինա ջան, վազելով գնա մի հատ հաց առ, հա՞ բալես
Ինա՝ 0 ուշադրություն…
Տատը կրկնումա…մեկ էլ էս Ինաս նայեց վերև ու
- Ադե, տա՛տ բայց ես սոված չեմ, վա՛՞յ :beee

Elmo
18.08.2009, 13:47
Մեր կուրսում մի անբախտ տղա կար: Դուրս մնաց:
Ինչ անում էր վերջում վատ էր ստացվում, բայց ինքը շատ լավ տղա էր: Վերջը...
Մի անգամ մեր ռուսերենի դասախոսը(չաղ տյոտյա) մտնում ա տուալետ, դուրս ա գալիս, ու նկատում ենք, որ խեղճ կոնոջ յուբկի փեշը մնացել ա տրուսիկի տակ: Ոնց որ դեմից ամեն ինչ նորմալ ա, բայց հետևից ամեն ինչ բաց ա :D
էս տղեն ամաչում ա գնա ասի, որ յուբկեն մնացել ա յուբկի տակ, բայց որոշում ա գնա ու հետևից աննկատ քաշի հանի:
Վերջը թաքուն վազելով գնում ա, ձեռը գցում ա յուբկից, քաշում ա, որ դուրս գա ու ստեղ դասախոսը շուռ ա գալիս :D
Մենակ պետք ա տենաիք էդ տղու դեմքը, ու դասախոսի կատաղած վիճակը: Շուռ ա եկել, տեսնում ա մեկը յուբկի փեշը բռնել, բարձրացրելա նենց, որ սաղ հետևը երևում ա:
Մի քիչ գոռգոռոց բան, հետո բացատրեցինք ինչն ինչոց էր, ու ամեն ինչ հարթվեց:

aerosmith
25.08.2009, 10:41
Ժող ջան մի հատ ես հայտարարությունը նայեք:D

http://www.list.am/item/104605

Jarre
29.08.2009, 20:44
Չէի ուզում այս գրառումը անել քանի որ ուտելիքի հետ է կապված։ Բայց չի բացառվում, որ ինչ որ տեղ արդեն սրա մասին գրած լինեմ։

Մի անգամ խանութում առևտուր էինք անում ու գնացի պանիրների բաժին։ Գնապիտակները ու պանիրների անվանումները ոչ թե տպված կամ գրված էին թղթի վրա, այլ պլաստմասայից առանձին տառերով էին հավաքված։

Մեկ էլ աչքս ընկավ մի արտասովոր նոր պանրի տեսակի վրա։ Պատկերացրեք. «ԼՈՌԻ ՊԱՆԻՐ» գրառման «Լ» տառը չկար :D

Elmo
29.08.2009, 22:29
Կարճ պատմություն
Ակումբի Աթեիստին մի ծյոծյա հրապարակում Հիսուսի նկար էր առաջարկում գնել:

urartu
01.09.2009, 18:29
նոր մի բան էլ ես հիշեցի. Ուրեմն սենց, ես տատս մնումա արդեն մի քանի տարի Ռուսաստանում, ինքն էլ միամիտ կինա: սկզբից, որ գնացելա ռուսերեն ըտենց չի գիտեցել, բայց շփվող կինա, ռուսների հետ էլ ախպերությունա անում: Մի օր ուժեղ գրիպա կպնում, ու ետ վախտ գնումա ռուս ընկերուհու տուն սրճելու, հիմա ընկերուհուն ուզումա ասի я простудилась, ասումա я проститутка, я проститутка:D:D:D խեղճ հարիֆը մանթոյա ընկնում

Մանուլ
01.09.2009, 22:38
Էս դեպքը ինձ ծանոթներիցս մեկն ա պատմել: Մի երիտասարդ (ըստ երևույթին, գյուղացի) մտնում ա ինտերնետ ակումբ ու հարցնում, թե ոնց են ինտերնետ մտնում: Աշխատողը ասում ա, որ մկնիկով երկու անգամ կտտացնի էկրանի "e" նշանի վրա: Տղան նստում ա, մի քանի վայրկյան հետո նրա մոտից չխկոցի ձայն ա գալիս: Մոտենում են, տեսնում էդ տղան մկնիկը վերցրել ա ու խփում ա էկրանին :D :D

Մի հատ էլ համակարգչի հետ կապված պատմեմ :) Ուրեմն մամաս տեխնիկայից ընդհանրապես գլուխ չի հանում: Մենակ մի քանի տարրական բաներ ենք սովորեցրել, որ իր գործի համար պետք են գալիս. Word-ը Kdwinը միացնել, նյութ գրել ու մեյլով ուղարկել: Էդքանը կարողանում ա :)) Մի օր մենակ էր տանը, նյութ էր գրում: Հիմա տեքստի ինչ-որ հատված նշել ա, ուզում ա ջնջի: Բայց ո՞նց ա ուզում ջնջի :)) Նշել ա էդ հատվածը, սլաքով բռնել ա ու ուզում ա բերի գցի կլավիատուրայի delete կոճակի վրա :D Ու ջղայնանում ու զարմանում ա, որ չի ստացվում: Իհարկե դա ցրվածությունից ա եղել, ոչ թե չիմացությունից: Մի քանի անգամ փորձելուց հետո ճիշտ լուծումը գտել ա ;)

Երկնային
01.09.2009, 23:54
Գյուղում հավ են պահում տատիկենքս… Մի օր հորեղբայրս կիսախմած էս հավերին ջրի տեղը գինի ա լցնում, սրանք էլ խմում ու հարբում են մի այլ կարգի :D Տատիս գալիս, տեսնում ա համատարած բոլոր հավերը թաթերը վեր տնկած ընկած են պոլին, մտածում ա սատկել են, :D բերում ափալ-թափալ էս հավերին «տաք-տաք» փիտրում ա, որ առավոտը սուպ սարքի… բնականաբար հավերը մի քանի ժամից ուշքի են գալիս հարբածությունից, :)) ու ամսից ավել տենց «տկլոր-տկլոր» ֆռֆռում էին :D

Երկնային
07.09.2009, 18:16
Երեկ ես ու Չիլլին քայլում ենք փողոցով, չեմ հիշում ինչ եմ ոգևորված պատմում, մի կրպակի մոտով ենք անցնում, ծաղիկներ ենք վաճառում… մեկ էլ Էս մեր Չիլլին կռանում ա ու մի ծաղիկ վերցնում զամբյուղի միջից…

ես նայում եմ զարմացած ծախողին, ծախողը զարմացած նայում ա ինձ… :o Մուշն էլ տվեց ինձ, ասում ա՝ սուս արած գնա… ու գնում ա էլի իրա համար հանգիստ… ես ասում եմ՝ գողացա՜ր :o ու սենց արդեն մտածում եմ՝ էս ում հետ եմ էսքան տարի ա շփվում, գողի մեկն ա, բան…

Տենց մի մի տաս րոպեյա զարմացած վրան էի նայում ու հարցնում, թե ինչի գողացավ, ծախողն էլ նենց էր վրաս նայում, արդեն քիչ էր մնում սպանվեի, մեկ էլ ասում ա, որ էդ ծախողը իրա մոտ ընկերներից ա, ինքը էդտեղից պարբերաբար ծաղիկ ա գողանում :D:D

Dayana
07.09.2009, 18:35
Կեսից գլխի ընկա, որ Մուշը ծանոթ ծաղկավաճառի ա կողոպտել, թե չէ ուզում էի հետը կռիվ սկսել :))

Chilly
08.09.2009, 14:22
ու սենց արդեն մտածում եմ՝ էս ում հետ եմ էսքան տարի ա շփվում, գողի մեկն ա, բան… ուրեմն տենց հա՞ Երկնային աղջիկ :(

թե չէ ուզում էի հետը կռիվ սկսել Դայ դու է՞լ... :o :(
տենց ա էլի... մարդու համար ծաղիկ ես գողանում, իսկ նա... :think

:D

Dayana
08.09.2009, 14:44
Դայ դու է՞լ... :o :(

չէ, ես չէ :}

Ֆոտոն
14.09.2009, 12:55
Մեր խմբում կային երկու Օնիկ, Բադալյան և Ենոքյան:
Ենոքյանը զանգահարում է Բադալյանին.
- Բարև Օնի՛կ, մյուս Օնիկն ա, ... :D

Ուլուանա
14.09.2009, 22:05
Մեր խմբում կային երկու Օնիկ, Բադալյան և Ենոքյան:
Ենոքյանը զանգահարում է Բադալյանին.
- Բարև Օնի՛կ, մյուս Օնիկն ա, ... :D
:D Փաստորեն, չէր բացառվում, որ նույնը լիներ, հա՞։ :D :D :D

Dragon
15.09.2009, 02:38
Մի քանի տարի առաջ էր: Ձմեռ էր: Արդեն մութն ընկել էր: Անհայտ պատճառով լույս չունեինք: Տանն էինք, սպասում էինք մամայիս ու քրոջս: Մենք էլ 7-րդ հարկում ենք ապրում: Մամաս ու քույրս մութ աստիճաններով պիտի բարձրանային, բայց օգնության է գալիս մամայիս Սիմենս C45 հեռախոսը :D ( որն իրականում էնքան էլ լույս չի տարածում շուրջը :)) ): Մի խոսքով, բարձրանում, բարձրանում են, որոշում են, որ տեղ են հասել: Դուռը ծեծում են: Դռան բացվելն ու նրանց` <<մենք ձեր տուն լո~ւյս ենք բերեեել>> բացակնչություններով ճաշասենյակ ներխուժելը մեկ ա լինում: Հետո մոմի լույսի տակ իրենց շուրջն են նայում ու տեսնում են, որ մի հարկ ներքև են <<իջել>> :oy: Բարեբախտաբար, հարևանները լեղաճաք չեն լինում, քանի որ իրենք էլ էին ինչ-որ մեկին սպասում... Մտածել են, թե նրանք են :):

Երեկ էլ մեր տուն էր մեկը շփոթված եկել: Սենյակում նստած եմ, զանգը տալիս են, մեկ էլ տեսնում եմ ուղիղ հյուրասենյակի մեջտեղում մի աղջիկ հայտնվեց, հետեվից էլ ներս մտավ քույրս (որը քիչ առաջ հյուր էր եկել ինձ), ու զարմացած ինձ է նայում : Դուռը բացվելուն պես ես աղջիկը բարևել ու գործնական ներժուժել էր ներս: Եկավ կանգնեց հյուրասենյակի մեջտեղում ու. <բարև ձեզ, ես տունը ձևափոխել եք հա? ես երբ եք ռեմոնտ արել> շրջվեց դեպի միջանց ու նայում է խոհանոցի կողմը, էլ չդիմացա ասում եմ <էդ ուր ես գնում, ով ես, ում ես ուզում, կարող ա շփոթվել ես?>: (մտածեցի հոգեկան հիվանդ է, չի հասկանում իր գործողությունները, բայց չէ)
Սա մենակ լսեց <էդ ուր ես գնում>ը ու իրանից գոհ պատասխանեց, <ոնց թե ուր Աննային եմ ման գալիս, խոհանոցում չի, բա ուրա? ննջարանում ա:>:o
Ուզում էի ծիծաղել, բայց ինձ զսպի ու լուրջ տոնով ասեցի <քուրիկ ջան խոհանոցում ա, բանկաներն էր դասավորում, երևի մտել է պահարանի մեջ(չուլան են ասում)>:D: Ես դմբոս էլ գնաց դուռը բացեց ու ջղայնացած թե,< ձեռ(ք) ես առնում, բա ասում ես ստեղ ա>: Ես էլ պատասխանում եմ <չէ, Աննային բանակ են տարել, ուղղակի չուզեցա միանգամից ասեմ>, :D Փորս բռնել պառկել եմ գետնին: Ես աղջիկն էլ թե, <տունը չի աս տունը չի, ինչ ես ջրիկացել, տենց էլ էդ կռիսը չսպասեց հա?:think, լավ>: Ասեց ու ոնց թափով եկել էր, տենց թափով գնաց տան դռան մոտ: Դուռը բացեցի , ճանապարհեցի դեպի վերելակ, հետո արդեն մի կերպ ինձ հավաքելով ասեցի, <դու որ հարկ ես եկել?> Սա էլ զարմացած թե 14 ու սենց :o նայում ա ինձ, թե ինչի? Ջոկեց ու հիմա հո չի սփրթնել, մեխվել է տեղը ու չգիտի ինչ անի: <Հազար ներողություն էլի, ուղղակի շատ էի շտապում, խառնված եմ, տեղ պիտի գնաինք, սխալ հարկ եմ իջել, չնկատեցի, հազար ներողություն>: Ասում եմ <լավ, թեթեև տար, ահագին ուրախացրիր: Հասկանում եմ, որ խառնված էիր, թե չէ 14-ի տեղը 2 հարկ չիր բարձրանա>:D: Ես խեղճս քիչ մնաց ուշաթափվի: Գնաց պատշգամբից նայեց, նոր հասկացավ որ կատակում եմ: Ջուր տվեցի ու բարձրացրի 14 -րդ հարկ, հուսալիության համար ինքս զանգը տվեցի, Աննա բացեց ու մի հատ էլ ինքը :o, ,թե ես ինչ գործ ունեմ ընկերուհու հետ: Շուռ եկա, ասի ոնցոր հիմա ճիշտ ես եկել: Ասեց շնորհակալություն ու ամոթից իրան գցեց հիմա էլ Աննայենց տուն::D
Մտնում եմ մեր տուն, քուրս զարմացած հարցրեց` էդ ով էր? Պատասխանում եմ. <ով ով էր?>: :D Բայց էլ չկարողացա շարունակեմ, երկուսով կես ժամ էր ծիծաղում էինք: :D:D

Ուլուանա
15.09.2009, 03:07
Երեկ էլ մեր տուն էր մեկը շփոթված եկել: Սենյակում նստած եմ, զանգը տալիս են, մեկ էլ տեսնում եմ ուղիղ հյուրասենյակի մեջտեղում մի աղջիկ հայտնվեց, հետեվից էլ ներս մտավ քույրս (որը քիչ առաջ հյուր էր եկել ինձ), ու զարմացած ինձ է նայում : Դուռը բացվելուն պես ես աղջիկը բարևել ու գործնական ներժուժել էր ներս: Եկավ կանգնեց հյուրասենյակի մեջտեղում ու. <բարև ձեզ, ես տունը ձևափոխել եք հա? ես երբ եք ռեմոնտ արել> շրջվեց դեպի միջանց ու նայում է խոհանոցի կողմը...
Բայց, մեկ ա, էդ աղջկա հետ հաստատ մի բան էն չի եղել... :D Առնվազն կուլտուրայի բացակայություն։ Թեկուզ ընկերուհու տունը լիներ, ուրեմն անծանոթ մարդ ա տեսնում ու փոխանակ առանց առաջ գնալու ասի՝ Աննային կկանչե՞ք, իրեն զգում ա ինչպես սեփական տանը, ներկաների վրա թքած ունենալով՝ քշած գնում որ կողմ ուզի ու անծանոթ մարդկանց հետ էլ նենց ա խոսում, կարծես եղբայրը լինի կամ հազար տարվա ծանոթ։ Էլ չեմ ասում, որ առանց դուռը ծեծելու կամ զանգը տալու ուրիշի տուն մտնելն արդեն իսկ կուլտուրայի պակասի մասին ա խոսում։ Չգիտեմ՝ նորմալ չէր ամեն դեպքում էդ պահվածքը։

Երկնային
15.09.2009, 03:35
Քանի որ ես մարդկանց տան տեղերը մի հազար անգամից նոր հիշում եմ, միշտ սխալ մարդկանց տուն եմ գնում: :))

Ուրեմն հորքուրենքս նոր տուն են տեղափոխվում, ես իրանց հյուր պետք ա գնամ, մի անգամ եղել էի, բայց լավ չէի հիշում տեղը բնականաբար: Հիմա կարծես թե գտել եմ շենքը, բայց սխալ մուտք մտա, ճիշտ հարկ բարձրացա, ճիշտ դռան զանգը տվեցի: Դուռը բացում ա ինչ-որ տատիկ, բայց սա ինձ կասկածների մեջ չգցեց, որովհետև հորքուրենցս տանը միշտ ինչ-որ անծանոթ տատիկների կարելի ա հանդիպել: Ժպտացի, ասեցի. «Բարև Ձեզ» ու գնում եմ ներս :D

էս տատին զարմացած վրաս ա նայում, չի ջոկում ինչ ա կատարվում, :D
մեկ էլ մտա զալ, ասում եմ. «Ես եկա՜» :D

Մեկ էլ նայեմ ինչ-որ տղայա նստած անծանոթ ու էլ մարդ չկա :D էս տղեն բայց չշշկռվեց, ասում ա «Արի՜, արի՜»…
Ստեղ ես զգացի, որ ցվրվելու ժամանակն ա… ափալ-թափալ ասեցի, որ սխալ եմ եկել ու թռա կողքի պադյեզդ: :D

Ֆոտոն
16.09.2009, 13:47
Լա՜վ հիշեցրիք,
Մի անգամ ընտանիքով հյուր ենք գնացել, էդ բարեկամի բնակարանի հարկը միշտ խառնում ենք, կա՛մ հինգերորդն է, կա՛մ էլ վեցերորդը:
Դե ոտքով բարձրացանք, 5-րդ հարկի դուռը օտար թվաց, էլի բարձրացանք: Ինչպես վերը նշված դեպքերում, դուռը բացեցին, քանի որ շատ հյուրերի հնարավոր էր չճանաչեինք, առանց ուշադրություն դարձնելու ներս խուժեցինք:
Եղբորս հետ շտապեցինք ու բազմոցին տեղավորվեցինք: Թարսի պես՝ իրենց տանն էլ հյուրեր կային: :D
Վերջը. ընտանիքով ուղևորվեցինք մի հարկ ցած: :)

Yeghoyan
22.09.2009, 22:17
Այսօր մի երեխայի հարցրեցի.
- 86 համարի դպրոցում ե՞ս սովորում:
Պատասխանեց.
-Չէ, 2-րդ դասարան եմ:

/ինքը ոչ թե կատակ էր անում, այլ պարզապես չգիտեր ,,դպրոց,, ու ,,դասարան,, հասկացությունների տարբերությունը: 30րոպե բացատրել եմ, թե որն ինչ է/

Interdenominational
22.09.2009, 22:58
:) Հետաքրքիր էր ամենը… մի շարքային միջադեպ էլ իմ կողմից՝

Մեր վարորդի հետ /տարիքով մարդ է/ խնձոր ենք ընտրում շուկայում: Հատ-հատ ընտրելով, տոպրակի մեջ է շարում ու քրթմնջում. «Ինչ լավ խնձորա է, ոնց որ նկարած»…կողքից մեջ եմ ընկնում. «Չէ, էտ սաղ ֆոտոշոպով է արված» ու սպասում ժպիտի…ինքնամոռաց շարունակում է ընտրել ու հերթական խոշոր խնձորը քթիս է դեմ անում. «Տես է՜, ոնց որ ֆլամաստերով է նկարած», նորից եմ իմը պնդում. «չէ, էդ սաղ ֆոտոշոպի արդյունք է», խեթ-խեթ նայում է, ու . «էսի անարատ միրգա» - վաճառողն էլ ի հավանություն գլուխն է ճոճում:
…Ետդարձին, ճանապարհի ընթացքում պարզվում է, որ «ֆոտոշոպ» կոչվածը նրա պատկերացմամբ երևի ինչ-որ քիմիական նյութ էր՝ մրգի աճը խթանող :fool:pardon

Sona_Yar
22.09.2009, 23:51
Երեկ մեր դպրոցի ծնողներից մեկը պատմում է, որ աղջիկը ծննդյան տարեդարձին, անվանակոչության օրը և այլ առիթների շատ տիկնիկներ է նվեր ստացել, մասնավորապես Բարբի: Արդեն Քեն էլ ունի...Ու շատ է ուզում տիկնիկ- բալիկներ ունենալ...Ամեն գիշեր Բարբիի ու Քենի շորերը հանում է, իրար հետ քնեցնում նույն անկողնում...Զարմանքս ու ծիծաղս չկարողացա զսպել: «Հա, բոլոր ընկերուհիներն էլ էդպես են տուն-տուն խաղում»:
Էհ, Եվրոպա...:)

Շինարար
23.09.2009, 03:19
Ծնողներիս հետ է պատահել, Նոր տարուն հորս ընկերները իրենց կանանց հետ մեր տանն են լինում, մի լավ քեֆից հետո որոշում են հիմա էլ իրենց մյուս ընկերոջ տուն գնալ, այդպես խմբով՝ մի տաս հոգի, գնում են, այնտեղ էլ շարունակում են իրենց քեֆը, մի խոսքով շատ լավ ժամանակ են անցկացնում, մեկ էլ հայրս հարցնում է.
-Բա Սրաբն ու՞ր ա:
Ասում են.
-Ի՞նչ Սրաբ:
-Մեր Սրաբը:
-Մենք Սրաբ չենք ճանաչում:
Պարզվում է կողքի շենքն են գնացել, տան տերերն էլ չեն հարցրել ով եք ինչ եք, հյուրն Աստծունն է սկզբունքով ընդունել ու պատվել են, վերջը այդ մարդկանց էլ միացնում են իրենց ուրախ խմբին ու հիմա էլ գնում Սրաբենց տուն:

Surveyr
23.09.2009, 13:00
Մի զվարճալի միջադեպ հիշեցի:

հատված մի պաշտոնավոր անձի / չեմ ասի ում/ ու իր քարտուղարուհու զրույցից՝

– Պարոն N մայրաքաղաքից ֆաքսա էկէլ....
– Գլուխս խառնա, տղերքին ասա տանեն մի տեղ հաց տան, միջև կազատվեմ :o

Second Chance
24.09.2009, 10:16
Մի միջադեպ էլ ես պատմեմ խնջույքներից:
Մի 12 տարի առաջ Նոր Տարուն հայրս ընկերների հետ որոշում են միասին անցկացնեն նոր տարվա գիշերը (իրենց կանանց հետ բնականաբար): Ընդհանրապես իրենք շատ հաճախ էին հավաքվում այդպես, շատ մոտ էին: Այս անգամ մեր տանն էին հավաքվել: Ընկերնեից մեկը, որ նոր էր ամուսնացել մորս բարեկամն էր նաև: Վերջը այս մարդը նենց մի քիչ նամռութ էր ու խիստ: Հիմա բոլորը պարում են ուրախանում սա ոչ վեր է կենում տեղից ոչ էլ կինը: Հա գալիս են հրավիրում են չի վեր կենում: Էս մամաս էլ շատ հումորով բաներ ունի: Գնում է թաքուն բոլավկա/ չգիտեմ հայերեն ոնցա/ բերում ու կպցնում մարդ ու կնոջ շորերից, որ իրարից չանջատվեն: Հիմա հա գալիս են հրավիրում են կնոջը ասում են գոնե դու վեր կաց պարի, սա ուզումա վեր կենա ու ինչ որ չի ստացվում հա նստումա:D:D, ընկերներն էլ հա կատակ են անում դե այ տղա ինչ նամռութն ես բայց, դու չես հելնում խեղճ կնոջդ նստացրել ես կողքդ... Տենց մի քանի փորձից հետո մեկել մամաս մոտենումա վայ այ տղա ամոթ քեզ չես էլ ամաչում հլը նայեք բուլավկով կնգան կպցրելա որ կողքից չհելնի:o.... ու տեղ սկսվում է:D պատկերացրեք ինչ է կատարվում բոլորը սկսում են ծիծաղել, ձեռ առնել:D, նույնիսկ կինն է երևի մտածում, որ ամուսինն է իրեն կպցրել: Էս խեղճն էլ ոչ մի կերպ չի կարողանում ապացուցել, որ ինքը չի արել: Վերջում մայրս խոստովանում է , բայց դե մինչև հիմա էլ ընկերները խոսքի մեջ հիշում են դա ու ասում, որ կնգադ կպցրել էիր բուլավկով որ կողքիցդ չհելնի:

Դեկադա
27.09.2009, 13:02
ՄԻ դեպք էլ ես պատմեմ:)Աղջկաս դասարանի հետ գնացել էինք Սարդարապատ: Դե թանգարան էլ մտանք ու դուրս գալուց ես երեխեքը զուգարանի կարիք ունեին` դրանց մեջ նաև իմ աղջիկը:Մենք էլ մի քանի ծնողներով`որպեսզի երեխեքը մենակ չգնան, նրանց հետ գնացինք:Իմ աղջիկս էլ մենակ չի մտնում:Ինձ հետը քարշ տվեց.... ու չգիտեմ ոնց ստացվեց;) մեկ էլ հոպ հեռախոսս հայտնվեց էտ զուգարանում::DՄենակ տեսնել էր պետք ... հիմա մենք բոլորս նայում ենք թե ոնց կարելի հանել, քանի որ դա ինձ համար շատ թանկ նվեր էր ... մի խոսքով էտտեղի հավաքարարներից մեկը առաջարկեց հանել`փողի դիմաց:Բնականաբար ես համաձայնվեցի ու իմ հեռախոսը 1000 դրամով վերադարձավ ինձ:):Բայց գիտեք ինչն ա հետաքրքիր... հետո էն մյուս հավաքարարը էս մյուսի հետ կռվում էր` ասելով որ փողը կիսվի:Էլ չիմացա դրանք կիսվեցին թե չէ, բայց որ հեռախոսս գրվեց պատմության մեջ էտ հաստատ էր:
...հա իմիջայլոց մինչ ինձ մեկ ուրիշինն էլ էր ընկել, բայց ասում են նրանը չեն կարեցել հանեն քանի որ ջուրը տարել էր:D

Սլիմ
28.09.2009, 10:03

Բա հետո էտ հեռախոսից հոտ չէր գալիս? Խոսել լինում էր? Իմ բարեկամներից մեկինն էլ էր ընկել զուգարանի մեջ, նա էլ հանել էր, ֆենով չորացրել էր, բայց հետո, ճռճռում էր ու հոտ էր գալիս:
Մի բան էլ պատմեմ, էս ընկերուհուս տանը (սրանից մի 5-6 տարի առաջվա դեպքա, երբ անտենաները հեռախոսի լավ չէին բռնում տան որոշ մասերում ) հեռախոսը շատ վատ էր բռնում, մենակ դաշնամուրի վրա մի հատված կար ու բոլորը էդտեղ էին դնում: Էս ընկերուհիս էլ մի տեղ ինչ որ բառում տեսել էր որ հեռախոսը լավ բռնելու համար դնում են ապակե բաժակի մեջ ու ինքն էլ տանն էր էտպես անում, մի անգամ խոհանոցում նստած ենք, ինքն էլ ընկերոջ զանգինա սպասում ու կատաղած խմորեղենա սարքում, հեռախոսը նորից բաժակի մեջ էր: Մի նմանատիպ բաժակի մեջ էլ մեղրաջուր էր սարքել խմորեղենի համար,բաժակի կեսը երևի:Էս ընկերը զանգեց , խոսեցն, ջղայնացած հեռախոսը հետ դրեց բաժակի մեջ, մի քանի վայրկյան հետո հեռախոսը խռխռալով նորից զանգեց, ընկերուհիս հեռախոսը դրել էր մեղրաջրի մեջ: Հետո հանեցինք , թաց կտորով լվացինք, ֆենեցինք, մի խոսքով հեռախոսը աշխատում էր ճռճռալով , էկրանը խամրած էր ու հենց ցուրտ տեղում էին դնում, սառում անջատվում էր, ընկերուհիս հեռախոսի համար շոր էր գործել, բրդե:D Էտ խեղճ հեռախոսը մինչև հիմա էլ իրա մամայի տանը կա:

Դեկադա
28.09.2009, 12:40

:DԷտ հեռախոսը մինչև հիմա կա ու դեռ աշխատում է, կարծես չուգունից լինի:Իրենք հանելուց հետո մի լավ լվացին` քանի որ ընկնելուց ինքը անջատվել էր ու պրոբլեմ չեղավ:Հետո երբ եկանք Վանաձոր տվեցինք մասնագետի նա էլ խելքի բերեց::)

Elmo
28.09.2009, 13:07
Տեղափոխվել ենք նոր տուն: Մի 2 շաբաթ ա, տարբեր բաներ ենք գնում, բերում ավելացնում: Գումարած երեխու համար տարբեր գույք ու պարագաներ ենք բերում:
Այս ամենին աչալուրջ հետևում են բակի նստարանին գամված տատիկներն ու պապիկները: Երևի ընկերոջս մեքենայի սպիդոմետրն էլ են ստուգում ու ցուցմունքները գրանցում: Ամեն ինչ ուզում են իմանան, ամեն ինչ նկատում են, ֆիքսում ու քննարկում:

Երեկ գնացինք երեխու մահճակալը գնեցինք: Ընկերոջս հետ վերև ենք բարձրացնում: Վերև բարձրացնելու ժամանակ տատիներից մեկը մեզ ֆիքսեց մուտքում:
- Եկեք, բերեք բերեք երեխեք
մեզ քաջալերում էր տատիկը:
Ես սպասում էի, որ պետք է հաջորդի հարց, թե մենք էդ տունը առել ե՞նք, թե՞ վարձով ենք մնում:
Դրան հետևելու էր զանգ թաղայինին, որ ստեղ եկել ապրում են, չգիտեմ ովքեր են, կասկածելի բաներ են տանում տուն, ինչ որ մեքենաներով մարդիկ են գալիս գնում և այլն: Հետո նորից թաղայինի հետ պատմություն, բացատական աշխատանքներ և այլն..., որից արդեն հոգնել եմ:
Իրականում ես ու կինս հանգիստ մեր համար ապրում ենք, ու բոլոր նորմալ հարևանները մեր անունով երդվում են:
ինչևէ...
Հարցը երկար իրեն չսպասեցրեց:
- ըստեղ վարձով ե՞ք մնում բալեք:
-չէ տատի
- առել եք հաաա՞
-տատի, չէ
- բա ո՞նց եք մնում
այստեղ ընկերս շատ հասկանալի(նույնիսկ տատիի համար հասկանալի) բան ասաց
- էսի գողացած տուն ա տատի ջան, գողացել ենք: :D
Տատին ականջներն ու լեզուն հավաքեց, ասեց հաաա, եղավ ու գնաց:
մի 10 րոպե հետո պատուհանից նայում էի, ոնց էր մնացած տատիներին պատմում մեր մասին:

Հայկօ
28.09.2009, 20:58
Իմ բարեկամներից մեկինն էլ էր ընկել զուգարանի մեջ, նա էլ հանել էր, ֆենով չորացրել էր, բայց հետո, ճռճռում էր ու հոտ էր գալիս:

ընկերուհիս հեռախոսի համար շոր էր գործել, բրդե:D Էտ խեղճ հեռախոսը մինչև հիմա էլ իրա մամայի տանը կա:

Ես վախճանվեցի :D:D:D:

Տեղափոխվել ենք նոր տուն: Մի 2 շաբաթ ա, տարբեր բաներ ենք գնում, բերում ավելացնում: Գումարած երեխու համար տարբեր գույք ու պարագաներ ենք բերում:
Այս ամենին աչալուրջ հետևում են բակի նստարանին գամված տատիկներն ու պապիկները: Երևի ընկերոջս մեքենայի սպիդոմետրն էլ են ստուգում ու ցուցմունքները գրանցում: Ամեն ինչ ուզում են իմանան, ամեն ինչ նկատում են, ֆիքսում ու քննարկում:

Երեկ գնացինք երեխու մահճակալը գնեցինք: Ընկերոջս հետ վերև ենք բարձրացնում: Վերև բարձրացնելու ժամանակ տատիներից մեկը մեզ ֆիքսեց մուտքում:
- Եկեք, բերեք բերեք երեխեք
մեզ քաջալերում էր տատիկը:
Ես սպասում էի, որ պետք է հաջորդի հարց, թե մենք էդ տունը առել ե՞նք, թե՞ վարձով ենք մնում:
Դրան հետևելու էր զանգ թաղայինին, որ ստեղ եկել ապրում են, չգիտեմ ովքեր են, կասկածելի բաներ են տանում տուն, ինչ որ մեքենաներով մարդիկ են գալիս գնում և այլն: Հետո նորից թաղայինի հետ պատմություն, բացատական աշխատանքներ և այլն..., որից արդեն հոգնել եմ:
Իրականում ես ու կինս հանգիստ մեր համար ապրում ենք, ու բոլոր նորմալ հարևանները մեր անունով երդվում են:
ինչևէ...
Հարցը երկար իրեն չսպասեցրեց:
- ըստեղ վարձով ե՞ք մնում բալեք:
-չէ տատի
- առել եք հաաա՞
-տատի, չէ
- բա ո՞նց եք մնում
այստեղ ընկերս շատ հասկանալի(նույնիսկ տատիի համար հասկանալի) բան ասաց
- էսի գողացած տուն ա տատի ջան, գողացել ենք: :D
Տատին ականջներն ու լեզուն հավաքեց, ասեց հաաա, եղավ ու գնաց:
մի 10 րոպե հետո պատուհանից նայում էի, ոնց էր մնացած տատիներին պատմում մեր մասին:

Վաաաաայ, վադ եմ :D:D:D:

Խփած մետրո կա, Էլմո ջան, էժանով տալիս են, կարող ա՞ ուզեք :D:

Elmo
28.09.2009, 22:36
Վաաաաայ, վադ եմ :D:D:D:

Խփած մետրո կա, Էլմո ջան, էժանով տալիս են, կարող ա՞ ուզեք :D:

Որ գաս մեզ հյուր, հիշացրու տատիների մեծ 20-յակի հանդիպումը ցույց տամ: Հիմնականում շաբաթ-կիրակի օրերով հավաքվում եմ ու մեծ արագությամբ(մոտ 10 գիգաբիթ/վայրկյան) բամբասանքներ են բլութութով իրար փոխանցում:
Քանի որ իրենց շենքի բամբասանքների բազան ահագին ժամանակ ա չի թարմացվեմ, մեր վրա մեծ ուշադրություն են դարձնում:

Հա, ինչի՞ եմ էսքանը ասում, էդ խփած մետրոի մասին լուրն էլ ֆլեշլով բեր, գցենք իրանց մոտ, թող մնա էլի: Հստատ գնորդ կգտնեն:

Երկնային
01.10.2009, 01:33
Մեկ-մեկ լուրջ զարմանում եմ ինչ աղջիկներ կան :} :8

Ընկերներիցս մեկին երկու աղջիկ են հետապնդում արդեն մի տարի ա, ամբողջ օրը զանգում, խոսացնում են, ասում ա՝ դու շատ գրավիչ ձայն ունես, մյուսն էլ ասում ա մնացածն ա գրավիչ :D

Էն օրը խորացել էր, պատմում էր, ոնց էին ընկերուհիներով էդ տղային դուրսը տեսել, հավանել, իրանց ընկերուհիներից մեկը շատ-շատ էր հավանել, ամբողջ օրը էդ տղայից էր խոսում: :D Տենց հարցուփորձ են արել «քուչում» ընկերուհի ունի, թե չունի: Էս մի ընկերուհին էլ խոստացել էր, որ եթե համարը ճարի, կտա: Բայց դե ու՜ր, համարը ճարել, տվել ա, բայց ինքն էլ ա զանգում, երկուսով գրոհել են: :D Շատ չերկարացնեմ, մեռնե՜լ կարելի ա: :D

Դարը փոխվում ա, իմ թվերով տղաներն էին աղջիկներին զանգում, խոսացնում :think :D

Kuk
01.10.2009, 01:41
- ըստեղ վարձով ե՞ք մնում բալեք:
-չէ տատի
- առել եք հաաա՞
-տատի, չէ
- բա ո՞նց եք մնում
այստեղ ընկերս շատ հասկանալի(նույնիսկ տատիի համար հասկանալի) բան ասաց
- էսի գողացած տուն ա տատի ջան, գողացել ենք: :D

Էս պահը սպանեց:D

Շինարար
01.10.2009, 01:45
Ժողովուրդ, այստեղ էլ մի գրառում անեմ,գնամ քնեմ, ուշ ա:

Տատս ա պատմել, էն թվերին մի հարևան հարս են ունեցել, մի քիչ յանը տարած, մականունն էլ՝ Շաշինկո: Սա որ նոր հարս ա եկած լինում, առաջին գիշերը մարդու ծոցից փախչում ա, տեգոր կինը գնում ա հետևից.
-Ախչի, ամոթ ա, թաղով մեկ քեզ խայտառակ մի անիլ, գնա մարդուդ ծոցը մտի:
-Իյա՜, գնալը լավ ա, դու գնա էլի, որ իմանաս՝ ինձ ինչ ա ՜ դեմ տալի…:D

Փոքրիկ
01.10.2009, 02:01
Մի բան էլ ես պատմեմ:)
Ուրեմն, քրոջս տղան դեռ 3 տարեկան չկա, ունի պստիկ ապերիկ 10 ամսական, մյուս քրոջս տղան 7 ամսական ա: Էս մեծը՝ Ժանը, սկսում ա մամայիս խոսեցնել.
-Աննա տատա, իմ մաման քո բեբե՞քն է:8 /խոսում ա ակցենտով, որովհետև Սիրիահայ են/
-Հա,. բալես:)
-Վիկն էլ Լիանա մորքուրի բեբե՞քն է:8
-Ահա
-Բա Ռուզիկ մորքուրի բեբեքն ու՞ր է:esim
-Ինքը դեռ բեբեք չունի
-Ինչու՞:esim
-Դեռ հարսիկ չի դառել
-Ինչու՞
-Դեռ փոքր ա
-Ոոոչչչ, ինքն արդեն մեծ է, էգուր իրեն բեբեք տանք:roll
-Ու՞մ բեբեքը տանք
-Արմանին /փոքր եղբորը, որին շատ ա նախանձում/ տանք Ռուզիկ մորքուրին, որ ինքն էլ բեբեք ունենա, քո ամեն բեբեքները բեբեքներ կունենան

Ու էդ օրվանից, ոնց պտտվում ա, գալիս ա ինձ մոտ ու ասում.
-Ռուզիկ մորքուր, Արմանն արդեն քո բեբեքն է, աղվո՞ր է, կսիրե՞ս գոր իրեն:

ՀԳ էս ամենը լսելով ա հետաքրքիր:))

ministr
01.10.2009, 08:21

Մնաց քեզ փեսա էլ գտնի ու պրծ :D

Ambrosine
01.10.2009, 09:07
Մնաց քեզ փեսա էլ գտնի ու պրծ :D
Մենակ թե հորը չսկսի շատ նախանձել:think

h.s.
01.10.2009, 23:21
Մեկ-մեկ լուրջ զարմանում եմ ինչ աղջիկներ կան :} :8

Ընկերներիցս մեկին երկու աղջիկ են հետապնդում արդեն մի տարի ա, ամբողջ օրը զանգում, խոսացնում են, ասում ա՝ դու շատ գրավիչ ձայն ունես, մյուսն էլ ասում ա մնացածն ա գրավիչ :D

Էն օրը խորացել էր, պատմում էր, ոնց էին ընկերուհիներով էդ տղային դուրսը տեսել, հավանել, իրանց ընկերուհիներից մեկը շատ-շատ էր հավանել, ամբողջ օրը էդ տղայից էր խոսում: :D Տենց հարցուփորձ են արել «քուչում» ընկերուհի ունի, թե չունի: Էս մի ընկերուհին էլ խոստացել էր, որ եթե համարը ճարի, կտա: Բայց դե ու՜ր, համարը ճարել, տվել ա, բայց ինքն էլ ա զանգում, երկուսով գրոհել են: :D Շատ չերկարացնեմ, մեռնե՜լ կարելի ա: :D

Դարը փոխվում ա, իմ թվերով տղաներն էին աղջիկներին զանգում, խոսացնում :think :D

Տենց մի հատ աղջիկ էլ մեր բակում կար: Բայց ինքը Իսպանիայից էր էկել ու սաղ օրը մի հատ տղու հետևից էր ընկել:)

urartu
01.10.2009, 23:38
ժող նոր մե ախմախ բանըմ հիշի, 4րդ դասարան եմ , ու ետ ժամանակ մեր դպրոցը նոր էին, սարքել, ու որ պառկետները չփչանա, սաղ աշակերտներից փոխնորդ կոշիկ էին ուզում, հմի ես դասղեկս կսե- երեխաներ վաղվանից հողաթափեր կբերեք ձեր հետ. Ես ետ վախտ հողաթափ / հող թափել/ ասելով, լապատկա եմ հասկցե, երկրորդ օրը էշավարի եքա լապատկեն ձեռս տնից մինչև դպրոց հետս քաշ եմ տվե:D մտել եմ դասարան սաղ զարմացած ընձի կնաեին, ես դասատուս վախեցել էր գիտեր թե ըդօրով գլուխը բդի ջարդեի, գնաց ձիրեկտրին բողոքվավ, ու ըտենց չեղած տեղը շառի մեջ ընկա

Թիթիզ
02.10.2009, 09:17
ուրեմն միա անգամ Ճարտարագիտականի 5 -րդ մասնաշենքում դասի ենք , ես ու ընկերուհիս պիտի գնանք 9-րդ մասնաշենք, դրսում ել ուժեղ անձրև ա, Դուրս եկանք , մի զոնտիկ ունեինք, մտանք դրա տակ ու բուռն զրուցելով գնում ենք. Մտել ենք 9-ը , բարձրանում ենքհարկերը , էն ենք տեսնում բոլորը զարմացած մեր վրա են նայում, : Զարմացել եինք ,թե ինչը են չի , 3-րդ հարկում նոր գլխի ընկանք `զոնտի տակ եինք հլը:D:D:D

Շինարար
03.10.2009, 18:07
Բանակում մի ընկեր ունեի, որ ինչ-որ մեկից մի բան էր պատմում, հարցնում էի, թե ում մասին ա խոսքը, ասում էր. «Չես ճանաչի, նեգր ա»… Հետո, որ զորացրվեցի, աշխարհում շատ բան էր փոխվլ, քաղաքական նոր դեմքեր և յլ, իսկ բանակում անեկդոտները դեռ Քոչարյանի, Պուտինի, Բուշի վրայով էին: Օբամա, Օբամա… Եղբորս հարցրեցի.
-Ո՞վ ա էդ Օբաման:
Բա.
-Չես ճանաչի, նեգր ա:) Հետո պարզվեց, որ իրոք :o

Elmo
03.10.2009, 21:57
Բանակից լավ հիշացրեցիք:
Մեր գումարտակի ականանետային մարդկոցի հրամանատարը էնքան հին էր, որ իրա համար Լիլիթ Կարապետյանը դեռս սեքս-սիմվոլ էր: Գլադիատորն էլ իր տեսած ամենանոր ֆիլմն էր:
Հետս էլ մի այլ կարգի չուներ: Մի 2 անգամ խոստացել էր, որ դատի կտա ինձ:
Մի օր մոտս փայլատակում եղավ, ու սրա մոտ, իբր պատահականի ասեցի, որ Լիլիթ Կարապետյանին ճանաչում եմ:
Սա կպել էր ինձ, «թե որ շաաատ խնդրեմ, հետս կխանոթացե՞ս»: Ես էլ ասեցի, նայած վերաբերմունքին:
Էս կացինը մինչև ծառայությանս վերջին օրը ինձ աչքի լույսի պես էր նայում, ար հանկարծ մի օր բախտ ունենա, գա Երևան, Լիլիթի հետ ծանոթացնեմ: :D

Երկնային
04.10.2009, 15:02
Քրոջս տղան իրա տատիկից հարցնում ա, թե երեխաները որտեղից են հայտնվում: Տատիկը պատմում ա.
- Ուրեմն արագիլը վերմակի մեջ փաթաթած քեզ բերեց, էն պոպոկի ծառի տակ իջացրեց, սիրուն դրեց: Ես էլ տեսա, մամայիդ կանչեցի, ասեցի՝ Կարի՜ն, արի տես արագիլը քո համար ինչ սիրուն բալիկ ա բերել: Ինքն էլ ուրախ-ուրախ վազելով եկավ, քեզ գրկեց, ասեց՝ անունը կդնենք Արթուր: :)

Էս երեխեն ուշադիր լսեց, լսեց, ու ասում ա.
- Հա՜, ես հիշում եմ էդ օրը, տատի: Էդ ոչ թե արագիլը ինձ իջացրեց հենց էդդեղ, այլ ես որ քեզ ու մամային տեսա, ասեցի՝ արագիլ ջան, ստեղ պահի, ես ստեղ իջնում եմ:

:D:D:D

Yeghoyan
05.10.2009, 21:45
Աղջիկը կենսաբանություն է պարապում և ընկերոջը ժամադրում է, հենց դասը վերջացնի կիջնի ու կհանդիպեն: Հաջորդ օրը Լիլիթը չկա, տղան 2 ժամ սպասելուց հետո, որոշում է փնտրել կանսաբի դասախոսի տունը և տեղեկանալ ինչի է ընկերուհին 2 ժամ ուշ վերջացնում պարապմունքը: Մի կերպ հարցուփորձից հետո գտնում է, դռան զանգ և դուռը բացում է մի կին.
-բարև ձեզ, դո՞ւք եք Լիլիթի հետ կենսաբ պարապում
-ես եմ
-կասեք ինչի՞ եք այսքան երկար պարապում
-չենք պարապում, Լիլիթն այսօր չի եկել, հիվանդ է
-լավ կներեք
-սպասեք երիտասարդ, իսկ դուք ո՞վ եք
-Լիլիթի մորքուրի տղան եմ:B
Կինը քմծիծաղ տվեց.
-պարզ է, պարզ է
ու դուռը փակեց:
Գնում և զանգում է Լիլիթին
-բա դու էսօր ինձ ժամադրել ես դասախոսիդ շենքի տակ: Հիվանդ ես հա՞
-կներես մոռացել էի զգուշացնեմ, բա ի՞նչ ես անում, ու՞ր ես
-հեչ դասախոսիդ տունը գտա հարցրեցի թե ինչի ես ուշանում, ինք էլ ասեց հիվանդ ես չես եկել:
-բա տենց բան են անում, քեզ ովա ասել հարցնես:angryէլ ուրիշ բան չասե՞ց
-չէ.....ու վերջ փակեց, բայց չհասկացա ինչի քմծիծաղեց
-որովհետև ես մենակ մի մորքուր ունեմ, ու ինքնա կենսաբ պարապում իմ հետ:D
Հաջորդ օրը էս հերոսը Լիլիթի ամբողջ գերդաստանին բացատրում էր,թե երբ հասցրեց մորքուրի տղան դառնա, առանց մորքուրի գիտության:

Թիթիզ
05.10.2009, 21:48
լավն էր:hands:

Երկնային
08.10.2009, 03:04
Էսօրվա թարմ դեպք :D
Պապայիս ընկերը մի սարսափելի դեբիլ աղջիկ ունի, էսօր մեր տանն էր: Ֆեյսբուքում տեստ եմ լրացնում, թե որ չակրան ա մոտս ավելի զարգացած: Էս աղջիկն էլ սենց խելացի դեմքով նայում ա, ասում եմ՝ գիտե՞ս չակրան ինչ ա… ասում ա՝ չէ: Դե բնականաբար սկսում եմ բացատրել, նկարով ցույց եմ տալիս, թե որ չակրան մարդու մոտ որտեղ ա գտնվում ու ինչի համար ա պատասխան տալիս, և այլն…

Մեկ էլ էս աղջիկը լսեց-լսեց, ու լրիվ լուրջ ասում ա.
- Գիտես, իմ գլխային չակրան փչացել ա: :(
Ասում եմ՝ ի՞նչ, ո՞նց :D
- Ես գլուխս շատ եմ ստեղ-էնտեղ խփում, դրա համար փչացել ա, ես զգում եմ…:(

Դուք պատկերացրեք դրանից հետո իմ վիճակը :D :D :D

Yeghoyan
08.10.2009, 20:49
Հայրիկը 2 որդիների հետ գնում է հեռախոս գնելու:
Որդիներից մեկը.
-մինչև 8000 դրամ ի՞նչ լավ հեռախոս կառաջարկեք
Դե տալիս են մինչև 8000 դրամի հեռախոս:
Նայում-նայում են ու տղաներից մեկը.
-Էս հեռախոսի հետ ի՞նչ թղթեր կան:think
Վաճառող.
-Միայն մահվան վկայականը:P

Rammstein
12.10.2009, 20:38
Մի անգամ, երեւի մի 10 տարի առաջ էր, ավտոբուսով բարձրանում եմ Զեյթուն: Մեկ էլ կանգառում մի մարդ (նկատի ունենալով տրամվայի գծերը) էս վարորդին հարցնում է.
–Վարպետ, գծերով ե՞ս գնում:
–Չէ, ասֆալտով: :D

Երկնային
18.10.2009, 20:21
Քրոջս տղան սորտ ա իսկական :))

Դպրոցում ուսուցչուհին հարցնում ա, թե ով ա գրել «Շունն ու կատուն»…
վստահ պատասխանում ա.
-Մեսրոպ Մաշտոցը:
-Ո՞նց Մաշտոցը, երբ որ Թումանյանն ա գրել:
-էհե՜յ, հլը թող Մաշտոցը տառերը չհորիներ, տեսնեինք Թումանյանը ոնց էր «Շունն ու կատուն» գրելու:

:D

Փոքրիկ
24.10.2009, 00:55
Եկա մի քիչ գլուխներդ տանեմ:oy
Ուրեմն քրոջս տղան իմ կողքն ա քնում ու շատ անհանգիստ երեխա ա:8 սովորություն ունի գիշերը ինձ արթնացնել ու հարցնել
-ԸըըՌու՜զ, լա՞վ ես, օքեյ, բարի գիշեր;):
Հերթական անհանգիստ գիշերով արթնանում ա էս մեր գազանը ու ասում.
-Մա՜մ, ես սոված եմ::cry2 Ինձ բիբռոնով /շշով/ կաթիկ տուր խմեմ;
Քույրս բերում ա գազանիկին շշով կաթ ա տալիս, որ խմի, ինքն էլ գնում ա էդ ընթացքում ջուր խմելու: Գազանիկը խմում վերջացնում ա կաթը, թեքվում իմ կողմ, շշով հարվածում գլիխիս, արթնացնում ու ասում.
-ԸըըՌու՜զ, առ բիբռոնս վերցրու, վերջացավ կաթիկս::roll
Ես էլ քնահարամ շիշը վերցնում եմ պահում ձեռքս ու քնում: Քույրս գալիս ու տեսնում ա, մոտենում ա, որ շիշը վերցնի, էդ պահին գոռում եմ.
-Չէ՜, թող շիշս, կաթիկս չի վերջացել:aaa

:8:8

Ռեդ
30.10.2009, 00:47
Ուրեմն էս մեր բակի երեխեքն ինձ չեն ճանաչում: :) Միշտ երբ իրանց մոտով անցնում եմ, սկսում են իմ մասին փսփսալ, գիտեն թե ես չեմ լսում :D
Ուրեմն երեկ, մութն ընկած վախտ, գնում եմ խանութ: Ճանապարհին էլի իրանց եմ տեսնում, իրանք էլ, հենց ինձ տեսնում են, սսկվում են, :} Մեկ էլ մեկը կամաց մյուսին բան ա ասում, գիտի թե ես չեմ լսում էլի. :))
"Արա լսի, տենաս ուրա էթում էս տղեն էս ժամին"
Էն մյուսն էլ իրան չի կորցնում :))
"Եսիմ, երևի գիշերները լևի ա էթում, ցերեկներն էլ ֆռֆռում ա" :D:D:D:D
Մինչև տուն հասնելս մի կերպ էի զսպում ծիծաղս:

Շինարար
30.10.2009, 00:58
Մի գործի համար դիմել եմ, աշխատանքի փորձ չունեմ, հիմա իրենց հետ ընդհանուր համագործակցում եմ, բայց դեռ իմ ուզած աշխատանքին չեմ անցել, ինձ ասացին, որ մինչև իրենց մոտ անցնելը լավ կլինի, որ վանաձորում համանման կազմակերպություն կա, իրենց մոտ մի քիչ փորձ ձեռք բերեմ, մի հինգ րոպե հետո նորից զանգեցին ինձ, ասացին, որ իմ համար զանգել են, այսինչ ժամին գնամ այդտեղ, ինձ գործի կվերցնեն, գնացի, տնօրենին ներկայացա, ասացի.
-Ես եմ, եկել եմ:)
Անմիջապես հիշեցի Կարպ Խաչվանքյանի հայտնի ներկայացումը, որ փող տված է լինում գործի ընդունվելու համար ու գնում է, նույն բառերով ներկայանում:D
Ավելացրեցի.
-Ասել Խաչվանքյանը:
Փաստորեն նման իրավիճակներում առաջին խոսքը, որ լեզվիդ է գալիս, հենց դա է, ու պիեսի հեղինակը շատ դիպուկ էր գտել::)

cold skin
30.10.2009, 12:14
Պատմությունս նվիրում եմ բոլոր ծիծիկամոլներին:oy

Ուրեմն մեր օֆիսը (մի քիչ PR անեմ ) զբաղվում է բեռնատար մեքենաների պահեստամասերի ներմուծմամբ, վաճառքով և այլն: Առաջին օրը գնացել եմ աշխատանքի…Առաջին հաճախորդը, որ տեսնում եմ մոտենում է վաճառողին ու.
-Ապե՛, ծիծիկ ունե՞ս…
1:o այ սենց դեմքով նայում եմ հաճախորդին ու մտածում, ահա թե ուր ա հասել իզվռաշենիեն… սպասում եմ պատասխանի: Վաճառողը.
-Հա՛, ունենք, քանի՞ հատ ես ուզում…
2:շոկ եմ ապրում. ասում եմ հեսա ցույց ա տալու:D
Մեկ էլ հանեց ու ինչ տվեց… Տեխնիկայի լեզվով կոչվում է смазочный штуцер:D, հատն էլ 100 դրամ: Բա արժե՞ր 100 դրամի համար:oyՊարզվեց դա վարորդներ լեզվով է:
Ու հետաքրքիր վարորդներ կան, որ մտնում են ու ամբողջ սալոնով մեկ գոռում են.
Ապե՛, ծիծիկ ունե՞ս…:D
:oy Հ.Գ Կարծում եմ կանոնադրություն չեմ խախտում

Կփորձեմ նկարը դնել մոտավոր էս կարգի ա:
http://holod-master.ru/inc/assets/alfa-laval__2-12.jpg

A.r.p.i.
02.11.2009, 21:05
Դեպք, որ պատահել ա վերջերս եղբորս դասարանում:
Դասի ժամանակ դասատուն աշակերտին ասում է.
-Սամվել, արի դասդ պատասխանիր:
Աշակերտը պատասխանում ա, որ չի սովորել:
Էս դասատուն ահավոր նեռվայնանումա ու ասում.
-Նստիր ու համարդ ասա(բնականաբար մատյանի):
Աշակերտն էլ պատասխանումա.
-Գրիր, 093…

Արևհատիկ
03.11.2009, 16:58
Մորքուրիս թոռնիկը 2-3 տարեկան կլիներ ու բոլորին ասում էր տավարի ձագ: Մի անգամ էլ ասում ա ու տեսնում ա, որ իր մաման հենա գալու ա խփի ու ասում ա.
-տավարի միս 400 դրամ:tease

Դեկադա
04.11.2009, 09:59
:)Քրոջս աղջնակը երկու տարեկան դեռ չկա ու էնպես ա բլբլացնում, որ բան չես հասկանում:Բլբլացնելը դեռ մի կողմ բա ոնց էլ լեցվակռիվ ա տալիս:Մի օր մամային մի լավ ջղայնացնում ա` դե մաման էլ որոշում ա մի լավ դաս տալ:Էս ճստլոն էլ շրջվում ա ու պատասխանում
-Մամա մի ջղայնացի վրաս չես տեսնում նեղվում եմ:D

comet
04.11.2009, 11:52
Երկու օր առաջ դռան զանգը տալիս են, բացում եմ, հարևանի 5 տարեկան երեխան է` մոտավորապես այսպիսի դեմքով`:roll
- **** ձյաձյան տանն է?:roll
Ասում եմ` չէ:)
- Մաման ասում է **** ձյաձյայի բանը տուր, համ լավն է, համ երկար... :roll
- Ոնց?:unsure
Էլի նույնն է կրկնում.
- Հա, մաման ասում է **** ձյաձյայի բանը համ լավն է, համ երկար... :roll
Վերջում պարզվեց երկարացման շնուրն էր ուզում:D

comet
04.11.2009, 12:18
Էլի մի դեպք նույն երեխայի հետ կապված.

- Անունդ լավ չեմ հիշում, դու Արթուրիկն ես, թե Լյովիկը?;)
- Արթուրիկն եմ:roll
- Բա ինչ իմացար, որ Արթուրիկն ես? Չէ, հաստատ Լյովիկն ես:)
- Իյաաաա, ընկեր Կարինեն ինձ Արթուրիկ է ասում....:roll
:D

Արևհատիկ
06.11.2009, 18:36
Էսօր մի իրական պատմություն եմ լսել: Ուրեմն էս ընկերուհուս հարևանը հղի էր ու արդեն պիտի երեխան ծնվեր: Հարևանի տղային ասում են, որ իրենց տանի հիվանդանոց: Էս տղան էլ ասում ա.
-Դե իջեք տան եմ:
Սրանք իջնում են ու լրիվ բարեկամներով մտնում են մեքենա, հղին մնում ա դրսում:
Էս տղան էլ, որ տեսնում ա էդ կինը մնացել ա դրսում, ասում ա.
-Անահիտ, արի դու էլ նստի ռույլին, գնացեք:D

Թիթիզ
06.11.2009, 19:44
էս դեպքն ել պապաս է պատմել :Ուրեմ են իրենց ընկերությունում մի կին կա , որը իրեն դնում է շատ խելոքի տեղ:Ու մի օր խաչբառ են լրացրել :Եսպիսի հարց է եղել `
-Դոստաևսկի<<... և պատիճ>>
Էդ կինը լրացրել էր` ԿՐԱԿ:D:D

Mariam1556
07.11.2009, 23:14
Այս դեպքը պատահել է մի քանի տարի առաջ .Մի շատ խենթ ֆրանսիացի ընկերուհի ունեմ: Մի օր մայրը մտնելով իր սենյակ գտնում է անկողնու վրա դրված մի նամակ.
"Սիրելի մայրիկ,ես որոշեցի քեզ գրել քանի որ համարցակություն չգտա մեջս քեզ ասելու: Ես գնում եմ տնից իմ ընկերոջ հետ և քեզ խնդրում եմ որ ինձ չփնտրես : Ինձ համար մի անհանգստացիր քանի որ ես գտել եմ այն մեկին որը ինձ կերջանկացնի, ճիշտ է ես դեռ փոքր եմ ,բայց Ժակը տարիքն առած մարդ է ,նա կիմանա ինչպես հոգալ մեր կարիքները:նա ասում է որ չնայած մենք բնակվելու տուն չունենք սակայն հանրակացարանում էլ մենք մեզ շատ երջանիկ կզգանք.Ի դեպ շնորհավորում եմ դու շուտով տատիկ ես դառնալու :Հանկարծ չտխրես քանի որ երեխայի ծնվելուն պես կգանք քեզ տեսակցության :"

Հավատացիր՞

կատակ եմ անում սիրելի մայրիկ,ես Մարիամենց տանն եմ,այս նամակով ես քեզ ուզում էի ցույց տալ որ կյանքում ավելի տհաճ եվ վատ բաներ էլ են լինում,քան քարորդի մեջի մի քանի 3 ները.(քարորդիս թուղթը կարող ես գտնել դարակումս).

Ռուֆուս
07.11.2009, 23:58

Իրականում այս "դեպքը" մի քանի տարի առաջ ամբողջ ինտերնետով մեկ ֆռռում էր...

Mariam1556
08.11.2009, 00:05
Իրականում այս "դեպքը" մի քանի տարի առաջ ամբողջ ինտերնետով մեկ ֆռռում էր...

լուրջ ես էլ ասում էի որտեղից իմ ընկերուհուն տենց հանճարեղ միտք...
բայց որ դու դա չգրեյիր մենք բոլորս քեզանից փիս կնեղանայինք գիտես:P

VisTolog
12.11.2009, 12:50
Մի հատ ապարանցու դեպք պատմեմ :D:oy

Մի անգամ մանեկենին բարևել եմ :D
Հա ի՞նչ անեի բա, ուշադիր ինձ էր նայում :D

Արևհատիկ
12.11.2009, 16:36
Էս մեկն էլ մամաս ա պատմել.

Ուրեմն մամայիս դասարանում մի վատ սովորող տղա կար: Մի օր բոլոր ժամերին, որ դասատուն մտնում ա դասարան էս տղայից ա դաս հարցնում: Արդեն 5 հատ 2 ա լինում ստացած, մեկ էլ վերջին ժամը դասատուն մտնում ա, թե
-Լյովա', արի դաս պատասխանի:
Էս տղան էլ կատաղած, ասում ա.
-Լյովան հանի սաղիդ աչքը: Էս դասարանում էլ ուրիշ մարդ չկա±:

Շինարար
12.11.2009, 16:42

Ես էլ իմ մամայիս պատմածներից մի բան պատմեմ:), իրենց դասարանում էլ մի թույլ կարողությունների տեր աղջիկ ա լինում, դասատուն ուզում ա բացատրի, թե ինչպես երկուսին գումարած երեք հավասար է հինգ: Ասում է.
-Ասենք դու երկու խնձոր ունեմ, երեքն էլ ես եմ տալիս, ի՞նչքան կլինի…
Աղջիկն էլ բա՝
-Դու տենց բան չես անի…

Մեկ էլ մի ծույլիկ տղա են ունեցել, դասատուն ասում ա՝
-Այդպես էլ մարդ չդառար էլի…
Տղան էլ, թե՝
-Լավ մարդ չեմ, գնա քու հըմար ուրիշ մարդ ճարի…

Արևհատիկ
12.11.2009, 17:27
Լավ: Սպասեք մի հատ էլ պատմեմ: Էլի մամայիս դասարանից:
Հայոց լեզվից շարադրություն էին հանձնարարել: Մի աղջկա եղբայր իրենցից 1 տարով մեծ էր ու էդ շարադրությունը գրել էր: Էս աղջիկն էլ վերցնում ա ու արտագրում: Դասատուն էլ ջոկում ա, որ արտագրած ա ու էդ աղջկան ասում ա
-Անահի՛տ, արտագրել ես:
Էս աղջիկն էլ, թե
-Չեմ արտագրել:
Դասատուն նորից, թե արտագրել ես:
Էս աղջիկն էլ, թե չեմ արտագրել,
.................
Մեկ էլ էս դասատուն ասումա.
-Այ աղջիկ, սխալ ես արտագրել:
Էս աղջիկն էլ ասում ա
-Ճիշտ եմ արտագրել, ընկեր Այվազյան

A.r.p.i.
12.11.2009, 17:59
Մեկն էլ ես պատմեմ:
Մեզ պարապող դասախոսներից մեկը մի օր պատմումա, որ քաղաքում փողոցային շներ սպանելու ժամանակ, մայրը զանգում ա իրեն ու ասում.
-Վաչե, Վաչե, բալես, տնից դուրս չգաս հանկարծ, փողոցային շներին սպանում են:

Elmo
16.11.2009, 23:08
Էն օրը չպատմեցի, որովհետև խմած էի, եկա, մոռացա: Նոր եմ հիշել:

Ուրեմն Կովկաս պանդոկի ստորգետնյա հատվածում խաշ ենք ուտում ու եսիմ ինչ ռադիոակտիվ օղի ենք խմում: Էդ օղին երևի ուղեղի բջիջների 70 տոկոսը տեղում բթացնում էր, որովհետև ֆունկցիաներիս կեսը անջատվել էր: Մի 2 ժամ հետո ուզում եմ գնամ «վրաստանի դեսպանատուն»: Հայերեն՝ զուգարան:
Գնում եմ ստորգետնյա լաբիրինթոսներով, անցորդներից ու մատուցողներից հարցուփորձ անելով, վերջը գտա: Ինչ-որ պապուասական, լիաններից գործած վարագույր հիշեցնող բան ա, քաշում ես ու աջ ու ձախ կողմերը դռներ են: Ոչ մեկի վրա չի գրած տղամարդու ա, թե՞ կանացի:
Բայց դա չի զվարճալի:
Դեմս մի երիտասարդ ա դուրս գալիս ու ճամփես կտրում:
Աջ եմ գնում, ինքն էլ ա աջ գնում, ձախ եմ գնում, ինքն էլ ա ձախ գնում: Կանգնում եմ, կանգնում ա:
Մի 10 վայրկյան շվարած նայում եմ, արդեն ուզում եմ թռնեմ դեմքին, հետո նոր նկատում եմ, որ հայելու դեմն էմ կանգնած: Էդ օրն էլ նոր սվիտր էի հագել, որով ինձ հայելիով չէի նայել: Դրա համար էլ արտացոլանքիս չէի ճանաչում: Դէ օղին էլ ասեցի, որ դառդիոակտիվ էր:
Հետ գալուց հիշում էի, որ պատմեմ խնդանք, բայց մոռացա: :D

Արևհատիկ
18.11.2009, 16:41
Ընկերուհուս տղան 3 տարեկան էր, որ Համլետ Գևորգյանի «Ջեյրանս դու ես» երգը նոր էր ի հայտ եկել ու սաղ էդ էին լսում: Էս էրեխեն էլ էդ երգը փոխել էր ու իմ մասին էր երգում՝
Ջեյրանս դու ես
Արև դուռը բաց………:)

Elmo
18.11.2009, 19:40
Բուտերբրոդ եմ սարքել, եկել հեռուստացույցի առաջ նստել նայում եմ, համ էլ ուտում: Մի ձեռքումս պուլտն ա, մյուս ձեռքում՝ բուտերբրոդը: Հեռուստացույցով տարված, բուտերբրոդը կծելու փոխարեն պուլտը կծեցի:

comet
19.11.2009, 14:19
15 րոպե առաջվա պատմություն:D

Առավոտ շուտ աշխատողներից մեկի տատիկի մահվան չարագույժ բոթն եկավ:))
Ցերեկը ծաղիկ մաղիկով, ընդունված կարգի համաձայն, գնում ենք տատուն ճանապարհելու: Ենթադրյալ շենքի մոտ, որտեղից տատին տանելու էին մի երկու պտույտ անելուց հետո հասկացանք, որ կամ սխալ հասցեով ենք եկել կամ տատը չի մեռել կամ էլ արդեն տարել, թաղել են:
Զանգում ենք թոռնիկին` տեղը ճշտելու, պարզվում է տատին գյուղ է գնացել` հարազատ հողում հանգրվան գտնելու:)) Այ մարդ, ասում ենք, հիմա էս ծաղիկների խաթր հո 100կմ ճանապարհ չենք գնալու?:)) Վերջը ծաղիկները մի հուշարձանի մոտ դրեցինք, կարմրած աչքերով ու քթերով վերադարձանք օֆֆիս:D

VisTolog
19.11.2009, 14:34
Մի անգամ դասարանում մեկն ասեց (իմ դասարանում չէ:)))

- Գիտե՞ք, որ աշխարհի աղջիկների 68%-ը դեբիլ են::D

Մի աղջիկ էլ ասումա.
- Յա, ես էն 12 տոկոսի մեջ եմ մտնում :D

Rhayader
19.11.2009, 17:58
Այս դեպքը պատահել է մի քանի տարի առաջ .Մի շատ խենթ ֆրանսիացի ընկերուհի ունեմ: Մի օր մայրը մտնելով իր սենյակ գտնում է անկողնու վրա դրված մի նամակ.
"Սիրելի մայրիկ,ես որոշեցի քեզ գրել քանի որ համարցակություն չգտա մեջս քեզ ասելու: Ես գնում եմ տնից իմ ընկերոջ հետ և քեզ խնդրում եմ որ ինձ չփնտրես : Ինձ համար մի անհանգստացիր քանի որ ես գտել եմ այն մեկին որը ինձ կերջանկացնի, ճիշտ է ես դեռ փոքր եմ ,բայց Ժակը տարիքն առած մարդ է ,նա կիմանա ինչպես հոգալ մեր կարիքները:նա ասում է որ չնայած մենք բնակվելու տուն չունենք սակայն հանրակացարանում էլ մենք մեզ շատ երջանիկ կզգանք.Ի դեպ շնորհավորում եմ դու շուտով տատիկ ես դառնալու :Հանկարծ չտխրես քանի որ երեխայի ծնվելուն պես կգանք քեզ տեսակցության :"

Հավատացիր՞

կատակ եմ անում սիրելի մայրիկ,ես Մարիամենց տանն եմ,այս նամակով ես քեզ ուզում էի ցույց տալ որ կյանքում ավելի տհաճ եվ վատ բաներ էլ են լինում,քան քարորդի մեջի մի քանի 3 ները.(քարորդիս թուղթը կարող ես գտնել դարակումս).

Ակկորդեոն է, Ռայադեր է, ռուսերեն ասած՝ боян:russian

Monk
24.11.2009, 22:03
Որտեղ որ հիմա վարձով մնում եմ, սեփական տուն է: Տանտերերս երկրորդ հարկում են մնում, առաջին հարկն էլ տվել են ինձ: Էս վերջերս տանտերերս ընտանիքով գրիպ են ընկել: Երեկ երեկոյան տանն սկսել էին ակտիվ քննարկել խոզի գրիպի թեման: Ու մեկ էլ տանտիրոջս փոքր աղջիկն ամենայն լրջությամբ ու դարդոտած տատուն ասում է.
-Տատի, հեսա սաղս էս խոզի գրիպից մեռնելու ենք, Գարիկը մեր տունը վերցնելու է իրեն:(
:D:D:D

Gayl
25.11.2009, 01:14
Երբ առաջին անգամ սկայփում գրանցվեցի մականունս Gayl դրեցի,դե մի քանի ամիս արդեն անցել էր,մի օր կոմպի դեմը նստած եմ մեկ էլ տենամ մի հատ անկապ անունից մեկը զանգումա,միացնում եմ սրա կամերան միանում ա մի հատ ախմախ դեմքով մեկն էր ականջօղերով մազերը դեղին ներկած,դե մտածեցի սխալվելա անջատեցի,մեկ էլի ա զանգում ու անկապ բառերա ասում,հայերեն եմ խոսում չի արձագանքում ու էլի անջատում եմ և այդպես մոտ 5 անգամ զանգումա ես անջատում եմ,վերջը էսի թուլացավ հիմա նստած մտածում եմ էս ո՞վ էր,ի՞նչ էր ուզում մեկ էլ աչքս միանգամից ընկավ մականունիս Gayl -Gay ու տեղում մականունս փոխեցի:

Ռուֆուս
03.12.2009, 11:55
Մեր հյուրանոցը պայմանագիր ունի Գյումրիի մեկ ուրիշ ռեստորանային-հյուրանոցային համալիրի հետ (որը հասարակ մոթելից շատ քիչ է տարբերվում), երբ այդ համալիրում հարսանիք է լինում իրենք նորապսակներին մեկ գիշերով ուղարկում են մեր մոտ (ավելի պրեստիժնի հյուրանոց) առաջին ամուսնական գիշերը անցկացնելու համար: Էս նորապսակներն էլ մեր գլխին ինչ ասես չեն բերում :))

Երեկ հերթական զույգը եկավ՝ փեսան խմած, հարբած մի կերպ էր ոտքի վրա կանգնում: Փեսայի եղբայրը նորապսակներին տարավ սենյակում տեղավորեց, հետո էլ իջավ՝ ադմինիստրատորին դիմեց թե.
- Ընկեր ջան, ախպերս խմած է, ախպոր պես իրեն պադդերժկա կանես :))

Մեկ ուրիշ դեպք էլ ուրիշ հյուրանոցի հետ է եղել: Առաջին ամուսնական գիշերից հետո հյուրանոցի աշխատողները գնացել են համար, տեսել են սավանը չկա :D Զանգել են հարս ու փեսին խնդրել են, որ իրենց սավանը հետ վերադարձնեն, սրանք էլ ասել են, թե սավանը տարել են, որ իրենց բարեկամ, ազգուտակը տեսնեն, հետո կվերադարձնեն :)) Մի ամիս ամբողջ աշխարհով մեկ սավանը ման տալուց հետո սավանը վերջապես վերադարձրել են հյուրանոց :D

Բա, սենց խայտառակ բաներ: :D

A.r.p.i.
03.12.2009, 14:02
Ուրեմն էս կենսաբանության դասատուն եղբորս դասարանում հարցնումա.
-Երեխաներ կարաք ասեք, եթե հոր և մոր աչքերը սև են, իսկ երեխան ծնվում է , աչքերը կանաչ են, ինչո՞վ դա կբացատրեք:
էս երեխաներից մեկը պատասխանումա.
-Նայած հարևանի աչքերը ինչ գույնի ա::D

Շինարար
07.12.2009, 04:10
Էսօր զրուցարանում ժողովուրդը քննություններից էին խոսում, մի դեպք հիշեցի իմ քննություններից: Սովորություն ունեի, տոմսը քաշելուց հետո, եթե տեսնում էի լավ գիտեմ, էլ չէի նստում մի քիչ պատրաստվելու, միանգամից պատասխանում էի: Այդպես մի անգամ ամբիոնի վարիչի մոտ քնություն եմ հանձնում, տոմսը քաշեցի, նայեցի մի հատ, ասացի.
-Պատասխանեմ:
Ամբիոնի վարիչը.
-Բա գոնե չեք կարդու՞մ, թե ինչ հարցեր են Ձեզ ընկել:
-Կարդացի:
-Հետո՞, ի՞նչ հարց էր:
-«Արաբական լեզվաբանության արդի խնդիրներ»:
:DԲոլորը սկսեցին ծիծաղել, թե ամբիոնի վարիչը, թե քննասենյակում գտնվող մյուս ուսանողները, որ տոմսերը քաշել և նստած պատրաստվում էին: Զարմացած նայում եմ իրենց: Ամբիոնի վարիչը թե՝
-Այ տղա, դա առարկայի անունն է, Դուք հարցերը կարդացեք::lol
Բնականաբար, դե որ այդպես ամբողջ առարկայի անունը որպես մեկ հարց ենթադրելով՝ վստահ էի, որ կարող եմ պատասխանել, այդպես առանց պատրաստվելու էլ պատասխանեցի ու հինգ ստացա:))

Դատարկություն
15.12.2009, 15:04
Նախօրոք զգուշացնեմ, որ պատմությունը մի փոքր ցենզուռայից անցնում է, բայց քանի, որ այն կատարվել է լուրջ մասնագիտական հետազոտությունների ժամանակ/:D/, ուրեմն ինձ թվում է, էդքան էլ սխալ չի լինի գրել: /եթե ցենզուռան շատա հայցում եմ ձեր ներողամտությունը/
Դեպքը կատարվել է 3 շաբաթ առաջ:)
Դե կենսաբան եմ ու ինչքան էլ խուսափենք, վերջիվերջո, միզասեռական համակարգ էլ ենք անցնում:
Մարդու անատոմիայի սեմինարի ժամն ա, պատասխանելու թեման «միզասեռական համակարգ»: Մի աղջիկ պատասխանեց «արտազատական համակարգի վերջնաբաժնի սեռական տարբերությունները» դասը ու հիմա սպասում ա դասախոսի հարցերին /դասախոսը կին ա/: Էս դասախոսը մի քիչ մտածեց, թե ինչ հարցնի ու էս աղջկան հարցրեց.
- Աղջիկ ջան, որքան է տղամարդու միզուկի միջին երկարությունը:D
Էս աղջիկը երևի լավ չէր հիշում, կամ ինչպես կասեր մեկը «ընդհանրապես աչքաչափ չուներ»:D, մտածեց ու պատասխանեց.
- Դե երևի 35-ից 40 սանտիմետր:D
Մենք էդ լսելով ծիծաղեցինք /դե միջինը 15 սմ ա:D/
Էս դասախոսը նկատեց, որ ծիծաղելու բանա ասել, ուզեց մի փոքր իրադրությունը շտկի ու լուրջ տոնով ասեց,
- Աղջիկ ջան էտ ինչեր ես ասում, կարողա հենց գիտես շլանգ ա՞:D
Հիմա էլ էս աղջիկը չդիմացավ ու ծիծաղից մեռավ: Մեր ծիծաղի բարձրացումից դասախոսը զգաց, որ ավելի ծիծաղելու բան ա ասել, հիմա էլ մեզ դիմեց ու փորձեց հանգստացնի.
- Հա լավ դուք էլ..... վատ չէր լինի..... էս աղջիկը էդքան էլ չսխալվեց:D
Ու ամբողջ օրը մենք էս պատմության վրա ծիծաղեցինք:D

Rammstein
17.12.2009, 22:13
Տանը նստած եմ, մեկ էլ հեռախոսը զանգում է: Վերցնում եմ.
–Ալո
–Բարի օր, ցավդ տանեմ, ո՞նց ես:
–Լավ եմ, իսկ ով ա՞:
–Ախպերս, էն օրը էն որ ասում էի, էդ փողի հարցը ուժի մեջ ա,– ստեղ ես որոշեցի ուղղակի լսել, թե ինչ է խոսելու,– դե ախպերս, ո՞նց պայմանավորվենք էդ փողը ե՞րբ տամ, որ սաղ չոտկի ըլնի, նշանակվի, մեռնեմ քեզ:
–Կներեք, դուք ո՞ւր եք զանգահարել:
–Էս Մարգարյան Ռուբիկը չի՞: (անունը հորինում եմ)
–Ոչ:
–Մմմմ… ,–դադար մի քանի վայրկյան,– լավ, կներես…

Ինչքան հասցրեցի հասկանալ, էդ մարդը զանգել էր ինչ-որ դասախոսի հետ թվանշանի համար պայմանավորվելու համար:

Նաիրուհի
18.12.2009, 00:55
2-3 տարի առաջ էր՝ Հախվերդյանի համերգից հետո։ Խաչատրյանի արձանի մոտ կանգնած էի՝ դեռևս համերգի տպավորության տակ, մեկ էլ տեսա՝ Հախվերդյանը դուրս եկավ։
Առաջին անգամ էի այդքան մոտիկից տեսնում։ Վազեցի հետևից ու երեխայի նման ուրախացած ասացի.
_Գիտե՞ք, Ձեզ էնքան շատ եմ սիրում...:love
Ի՞նչ ասի, որ լավ լինի.
_Որ էդքան շատ ես սիրում, դե մի հատ թուշս պաչի
:oy:oy

ministr
18.12.2009, 09:29
Տանը նստած եմ, մեկ էլ հեռախոսը զանգում է: Վերցնում եմ.
–Ալո
–Բարի օր, ցավդ տանեմ, ո՞նց ես:
–Լավ եմ, իսկ ով ա՞:
–Ախպերս, էն օրը էն որ ասում էի, էդ փողի հարցը ուժի մեջ ա,– ստեղ ես որոշեցի ուղղակի լսել, թե ինչ է խոսելու,– դե ախպերս, ո՞նց պայմանավորվենք էդ փողը ե՞րբ տամ, որ սաղ չոտկի ըլնի, նշանակվի, մեռնեմ քեզ:
–Կներեք, դուք ո՞ւր եք զանգահարել:
–Էս Մարգարյան Ռուբիկը չի՞: (անունը հորինում եմ)
–Ոչ:
–Մմմմ… ,–դադար մի քանի վայրկյան,– լավ, կներես…

Ինչքան հասցրեցի հասկանալ, էդ մարդը զանգել էր ինչ-որ դասախոսի հետ թվանշանի համար պայմանավորվելու համար:

Ասեիր որ փող չի անցնելու միայն պետք ա պատասխանի... Մի դեբիլով կպակասեր ինստիտուտը:

Շինարար
22.12.2009, 02:41
Էս վերջերս ակումբում շատ են զվարճալի թեմաները՝ թևատակերը սափրելու, գերեզմանի վրայի ծաղիկները կոտրելու և մատները ճտտացնելու, բայց մեկ ա՝ ամենաշատը ես սա եմ սիրում:))
Այն ինչ պատմում եմ կտեղավորվեր այդ թեմաներից մեկի շրջանակներում, բայց այստեղ էլ հաստատ թեմայից դուրս էր:

Գիտեք՝ գերեզմանների վրա հաճախ են ծառ ու թուփ ու ծաղիկ տնկում, յասամանն ու ակացիան էլ շատ տարածված են այդ առումով: Մի ծանոթ ռուսերենի ուսուցչուհի ա պատմել, մի օր աշակերտներից մեկը մի փունջ յասաման ա բերում իր համար, բա՝ շնորհակալություն, բալես, բայց ծնողներիդ ասա, որ մյուս անգամ նման ծախսեր չանեն:)), բա՝ չէ, ընկեր էսինչյան, ի՞նչ ծախս, պապան գերեզմաններից ա բերել:[:lol

Դեկադա
22.12.2009, 18:30
Ուրեմն սենց...;) Մեր բնակիչներից մեկի տղան ամուսնանում է:Դե պատկերացրեք հայկական հարսանիք տաշ- տուշ, քեֆ, ուրախություն....
Երեկոյան երբ արդեն հյուրերը գնում են սկեսուր մայրիկը նորապսակներին մրգերով ու քաղցրավենիքով լի սկուտեղի հետ միասին ճանապարհում է դեպի իրենց սենյակը, իսկ ինքն էլ իր մտերիմ հարևան- ազգականների հետ հավաքվում են կողքի սենյակում և սպասում էս ամենի կուլմինացիոն ավարտին... թե ոնց են թռչում էտ մի քանի ժամը, կիմանան մենակ սկեսուրը ու մեր նորապսակները....
... մեկ էլ դեռ լույսը չբացված էս մեր տղան այլայլաված ընկնում ա կողքի սենյակ, որտեղ աթոռներին կիսաքնած նստել են մայրը և մի քանի մոտիկներ, ու բարձրաձայն ասումա.
- Մամ, հլա արի՛:
Էս մամն էլ ծնկներին տալով. վա~յ տունս քանդվեց, ասելով վազում ա սենյակ` նրա հետևից էլ էտ խումբը: Մտնում են... էս տղան վերմակը մի կողմ ա գցում ու հարցնում
- էսա՞
– Հա, բալա ջան ուրախ - ուրախ ասումա կիսաշփոթված մայրը ;)

Հիմա էտ պահին պետք էր տեսնել մեր հարսին -Կլեոպատրիայի կեցվածքվ էնպես էր պառկել. կասես ինքը միակ կույսն էր մնացել...:P

... էս պատմությունը մի քանի տարվա վաղեմություն ունի:Էտ տղան արդեն երկու երեխա ունի, բայց ամեն անգամ իրեն հանդիպելուց ու ջերմագին բարևելուց ես անկախ ինձնից «էսա»- ն եմ հիշում ու ժպտում:Ու աչքիս առաջ է գալիս «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարի են էպիզոդը, որտեղ Արուսը կով էր կթում, իսկ Մուրադն ել հպարտ հպարտ կանգնած կնոջ կողքին նայում էր կողքերը...

Տեսնես էտ տղան հասկանում ա ինչ ա անցնում իմ մտքվ էտ բարևի ժամանակ

Ժող սա ինձ ականատեսներից մեկնա պատմել ես ներկա չեմ եղել:P

Ռեդ
24.12.2009, 11:03
Դեպքը տեղի է ունեցել Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Ինչ-որ մի ցնդած դասախոս /կներեք արտահայտությանս համար :}/ լեկցիայի ժամանակ պատմում էր մարդկային էվոլյուցիայի, տիեզերքի, երկրագնդի մասին: Մեկ էլ մի պահ դասախոսը ասում ա.
-Մենք այս տիեզերքի ճիճուներն ենք . . .
Մեկ էլ ուսանողներից մեկը ձեռք է բարձրացնում.
-Բա մե՞նք :}:D:D:D
Հա, ասեմ նաև որ այդ ուսանողը եղբայրս էր:

Farfalla
24.12.2009, 11:49
Դեպքը տեղի ա ունեցել այսօր ժամը 11:00-ին Երեվանի Պետեկան Լեզվաբանական Համալսարանում, ինֆորմատիկայի մոդուլի ժամանակ:
Դասախոսը ուսանողին հարցնում է.
- Ինչ է նշանակում Home Page?
- Տան փեջ,-իրենից գոգ-գոհ պատասխանեց ուսանողը :D:D:D

Ahik
29.12.2009, 19:38
Ժողովուրդ, նոր մի դեպք հետս կատարվեց որոշեցի հետներդ կիսվեմ:)
Ծանոթներիցս մեկնա զանգել, պոբլեմ ուներ email-ի հետ կապված:
Հարցնում եմ «email-տ որտեղ ես բացել»
Պատասխանումա «Մոսկվայում» :lol

Ռեդ
30.12.2009, 14:34
Ուրեմն մի անգամ կաթողիկոսը գալիս է Կապան: Դեռ քաղաք չմտած՝ նրանց մեքենան կանգնեցնում է կապանցի մի գայիշնիկ: Անսպասելիորեն կաթողիկոսը դուրս է գալիս մեջից ու կանգնում գայիշնիկի դիմաց: Գայիշնիկը շփոթված հայացքով երկար նայում է կաթողիկոսին ու ասում.
-Վայ, կներես տեր Աստված :scare:D:D

Ուլուանա
04.01.2010, 10:14
Բան եմ հիշել...
Ուրեմն վաղուց, երբ ես ցածր դասարանի աշակերտ էի, քույրս ու եղբայրս էլ դեռ մանկապարտեզի երեխաներ էին, ինչ–որ արտասահմանյան մատիտներ էին նվիրել մեզ, ես էլ դրանց ասում էի՝ իմպըրտնի մատիտներ, ու Արշակը, երբ ուզում էր էդ մատիտներով նկարել, ասում էր. «Անահիտ, էն քո պըրտնի մատիտները կտա՞ս, նկարեմ»։ :D Ասում էի՝ քոպըրտնի չի, է՛, իմպըրտնի ա, ասում էր՝ հա, ես էլ եմ էդ ասում, էլի. քո պըրտնի։ :esim

Cassiopeia
04.01.2010, 23:22
Կորյունչիկի հորեղբոր աղջկա՝ Լիլիթիկի քեռակինը հղի է։ Լիլիթիկը մոտ 2.5 տարեկան է։ Իմանալով, որ քեռակինը երեխա է ունենալու, հարցրել է նրան՝ «Բա որ դու քայլում ես, երեխան ցած չի՞ ընկնում» :D

Մանոն
05.01.2010, 00:02
Ուրեմն իմ փոքր աղջնակը բավականին թմբլիկ է, ու երբեմն էդ խեղճ երեխուն շատակերության համար հանդիմանում ենք: Ամանորի առավոտը, երբ 11-12-ին մի կերպ արթնացանք , տեսնենք ինքը վաղուց վեր է կացել, հագնվել, սիրուն սեղանի կողքին նստել ու զբաղվում է իր սիրած գործով: :)
Հայրը կատակով ասաց. «Ջնջու՞մ ես աղջիկ ջան»: Սա առանց քաշվելու, թե՝«Ի՞նչը»:
Հայրը շարունակեց. «Դե օրինակ էլ ի՞նչ կարող էիր ջնջե՞լ»:
Մերիկոն հանգիստ պատասխանեց. «Օրինակ՝ լոտոն»: :)

Դեկադա
06.01.2010, 00:45
ՄԻ թարմ դեպք պատմեմ: Ես մինչև հիմա շոկի մեջ եմ:Ուրեմն ամուսնուս հետ սպասում ենք մինչ մեր տղան կգա: Դե որպեսզի ժամանակը շուտ անցնի խոսում էինք դեսից- դենից:Մեկ էլ երկուսիս աչքն էլ միաժամանակ ընկավ մեզնից ոչ հեռու կանգնած մի աղջկա վրա: Սիրունիկն էր՝ մինի յուբչկայով, մինչև ծնկները հասնող սապոգներով ու շատ կարճ կարմիր մուշտակով: Հա ,մազերն էլ երկար... մի խոսքով. էն որ ասում են սեքսի, էտ ինքն էր որ կար:Հիմա մենք նայում ենք: Թե ի՞նչ էր մտածում իմ ամուսինը ես չգիտեմ ;), բայց ես մտածեցի, որ ծիտիկը որոշել է գործ կպցնի: Հլա դեռ հետն էլ մտքիս մեջ ջղայնանում եմ կարգերի, բարքերի վրա ու խորհում, որ սա իմ մի ամսվա աշխատավարձը մի ժամում պիտի աշխատի :D:Հա ասեմ, որ էտ ամբողջ ընթացքում ես աղջիկը ինչ որ մեկի հետ անընդհատ հեռախոսով խոսում էր: Սենց ամենքս մեր մտքերով տարված էինք մեկ էլ եկավ.... ջիպիկը...
Վարորդի կողմից իջավ մի երիտասարդ տղա երևի մի երկու կամ երեք տարով մեծ աղջկանից, անցավ մեքենայի աջ կողմը, բացեց դուռը ու ներս հրավիրեց աղջկան: Ես մտածեցի, ըհն կպավ:Բայց ինչ կպչել... կպավ ...ուրիշ բան կպավ :Էս աղջիկը ջղայնացած եկավ մոտիկ ու որ մի հատ չապտակեց... չէ ապտակը շատ մեղմ ասեցի... որ մի հատ չչափալախեց ես տղային ու դեռ քիչ ա ամբողջ փողոցով մեկ էլ գոռաց.

- Կարողա գիտե՞ս պուտանկա եմ, էս կես ժամա քեզ եմ սպասում, ու՞ր ես:

... սովորաբար նման տեսարանների հանդիպելուց աչքերս կլորանում են, բայց էս դեպքում աչքերս չռվել են դեմքիս վրա, բերանս էլ բացվելա....
... Էս խեղջ տղեն խառնված, ամոթուց թե ոնց հավաքեց դրան ու գցեց մեքենայի մեջ մենք էլ չհասկացանք ու էնպես թռավ ծտի պես....:D

...Ամբողջ ճանապարհին հիմա ես ու ամուսինս մտածում ենք տեսնես կինն էր թե նշանածը....:think

*e}|{uka*
06.01.2010, 00:56

Կարող ա սիրուհին էր: :))

Kuk
06.01.2010, 01:10
Կարող ա սիրուհին էր: :))

Չէ, չէ, պուտանկա էր, ես դրան ճանաչում եմ, էդ կարճ յուբչկեն էլ կրեմվի ա, վրան կարիչնիվի գծերով, Թամանյանի արձանի դիմացի մայթում ծաղկի բուդկա կա, դրա մոտ ա կանգնում:))

*e}|{uka*
06.01.2010, 01:13
Չէ, չէ, պուտանկա էր, ես դրան ճանաչում եմ, էդ կարճ յուբչկեն էլ կրեմվի ա, վրան կարիչնիվի գծերով, Թամանյանի արձանի դիմացի մայթում ծաղկի բուդկա կա, դրա մոտ ա կանգնում:))

:)) Ինչքան գիտեմ Դեկադան Երևանում չի ապրում: :oy

Ambrosine
06.01.2010, 01:13
Չէ, չէ, պուտանկա էր, ես դրան ճանաչում եմ, էդ կարճ յուբչկեն էլ կրեմվի ա, վրան կարիչնիվի գծերով, Թամանյանի արձանի դիմացի մայթում ծաղկի բուդկա կա, դրա մոտ ա կանգնում:))

Բայց իմ կարծիքով Դեկադայի պատմածը Երևանի դեպք չէր:)):think

Արևհատիկ
06.01.2010, 02:03
Մի պատմություն էլ ես պատմեմ քանի հիշում եմ: :ok

Մի սկլեռոզ հարևան ունենք: Մամաս գնում ա իրանց տուն, որ ինչ-որ բան տա, մեկ էլ էս հարևանը ասում ա
-Արի նստի մի բաժակ չայ խմենք :)

Մամաս գնում ա նստում: Էս հարևանուհին չայը դնում ա գազին, մուրաբան, կոնֆետը և այլն, բերում ա դնում սեղանին, մինչև չայը եռա: :D

Մեկ էլ վեր ա կենում գնում, որ չայը լցնի ու մամաս սպասում ա, սպասում, տեսնում ա չկա: Գնում ա տեսնում ի՞նչ :o:o:o էս հարևանը չայնիկի տաք ջուրը լցրելա ամանները լվանում :D (մոռացել էր, որ մամաս իրանց տանն ա ու պիտի չայ խմեն :D)

Երկնային
06.01.2010, 02:05
Ընկերուհուս փոքր ախպերը՝ 7 տարեկան Խաչիկը մեղմ ասած ինձ շատ ա սիրում :)) գնացել ենք էս աղջկա ծնունդին, մենակ աղջիկներով, ու Խաչիկը մեր հետ… հիմա երգում-պարում-ուրախանում. դանդաղ պար ա, ես ասում եմ՝ դե գնացեք, մեր միջի միակ տղամարդը հեսա իմ հետ տանգո կպարի :)) հրավիրում եմ Խաչիկին, հավեսով պարում ենք…
մեկ էլ պարից հետո Խաչիկը վազում ա մյուս սենյակ ու զանգում ա չգիտեմ ում, նենց բարձր ա խոսում, որ մենք լսում ենք.
- Վաաաա՜խ, ես իմ ուզածին հասա՜: Ես իրա հետ պարեցի՜… արաաա՜, ի՜նչ լավն էր…

:D :D :D

Դեկադա
06.01.2010, 10:45
:)) Ինչքան գիտեմ Դեկադան Երևանում չի ապրում: :oy

Դեպքը Վանաձորում է կատարվել, երեկ :D

Արևհատիկ
07.01.2010, 00:52
Մորքուրիս թոռնիկը սորտ ա :hands: 3 տարեկան երեխա ա

Էսօր սաղ ցեղով հավաքվել էինք իրանց տուն, մի ահագին մարդ էինք:

Մեկ էլ էս էրեխան սեղանից մի ջերմուկ ա վերցնում, տանում, որ դնի սառնարանում: Մորքուրս ջղայնացած :angry հարցնում ա
-Էդ ինչ ե՞ս անում: :think
Ասում ա.
-Տատի, թող մնա, որ վաղը խմենք :D

Շինարար
10.01.2010, 17:04
:oy Ես էս հողամասի գործի, գյուղի գործի հետ գլուխ չունեմ, փայտ կոտրել չեն կարողանում, դրա համար էլ երևի աղջիկ չեն տալիս ինձ:))
Մի տարի որոշեցի, որ տատիս հողամասը փորեմ, բահը մտցնում եմ հողի մեջ, հողը հանում եմ, մի կողմի վրա շուռ տալիս, ոնց որ իմ տեսածի պես ա, ոնց որ լավ էլ խորն եմ փորում, պիտի որ ստացվի, բայց հողը մնում ա պինդ, մեկ էլ տատս բա` այ բալա, էդ ի՞նչ ես անում, հլա տուր դեսը: Սկսեց փորել, :oիրա մոտ նորմալ ստացվեց…
Դու մի ասա՝ պետք ա փորելով հետ գալ, իսկ ես փորում էի, փորածս տրորելով առաջ գնում ու նոր փխրեցված հողը նորից կոշտացնում:D

Աբելյան
10.01.2010, 17:21
Չէ, չէ, պուտանկա էր, ես դրան ճանաչում եմ, էդ կարճ յուբչկեն էլ կրեմվի ա, վրան կարիչնիվի գծերով, Թամանյանի արձանի դիմացի մայթում ծաղկի բուդկա կա, դրա մոտ ա կանգնում:))
Մազերն էլ կյաժ, չէ՞…:oy

Lion
11.01.2010, 14:44
ՄԻ թարմ դեպք պատմեմ: Ես մինչև հիմա շոկի մեջ եմ:Ուրեմն ամուսնուս հետ սպասում ենք մինչ մեր տղան կգա: Դե որպեսզի ժամանակը շուտ անցնի խոսում էինք դեսից- դենից:Մեկ էլ երկուսիս աչքն էլ միաժամանակ ընկավ մեզնից ոչ հեռու կանգնած մի աղջկա վրա: Սիրունիկն էր՝ մինի յուբչկայով, մինչև ծնկները հասնող սապոգներով ու շատ կարճ կարմիր մուշտակով: Հա ,մազերն էլ երկար... մի խոսքով. էն որ ասում են սեքսի, էտ ինքն էր որ կար:Հիմա մենք նայում ենք: Թե ի՞նչ էր մտածում իմ ամուսինը ես չգիտեմ ;), բայց ես մտածեցի, որ ծիտիկը որոշել է գործ կպցնի: Հլա դեռ հետն էլ մտքիս մեջ ջղայնանում եմ կարգերի, բարքերի վրա ու խորհում, որ սա իմ մի ամսվա աշխատավարձը մի ժամում պիտի աշխատի :D:Հա ասեմ, որ էտ ամբողջ ընթացքում ես աղջիկը ինչ որ մեկի հետ անընդհատ հեռախոսով խոսում էր: Սենց ամենքս մեր մտքերով տարված էինք մեկ էլ եկավ.... ջիպիկը...
Վարորդի կողմից իջավ մի երիտասարդ տղա երևի մի երկու կամ երեք տարով մեծ աղջկանից, անցավ մեքենայի աջ կողմը, բացեց դուռը ու ներս հրավիրեց աղջկան: Ես մտածեցի, ըհն կպավ:Բայց ինչ կպչել... կպավ ...ուրիշ բան կպավ :Էս աղջիկը ջղայնացած եկավ մոտիկ ու որ մի հատ չապտակեց... չէ ապտակը շատ մեղմ ասեցի... որ մի հատ չչափալախեց ես տղային ու դեռ քիչ ա ամբողջ փողոցով մեկ էլ գոռաց.

- Կարողա գիտե՞ս պուտանկա եմ, էս կես ժամա քեզ եմ սպասում, ու՞ր ես:

... սովորաբար նման տեսարանների հանդիպելուց աչքերս կլորանում են, բայց էս դեպքում աչքերս չռվել են դեմքիս վրա, բերանս էլ բացվելա....
... Էս խեղջ տղեն խառնված, ամոթուց թե ոնց հավաքեց դրան ու գցեց մեքենայի մեջ մենք էլ չհասկացանք ու էնպես թռավ ծտի պես....:D

...Ամբողջ ճանապարհին հիմա ես ու ամուսինս մտածում ենք տեսնես կինն էր թե նշանածը....:think

Պուտանկա եղած կլինի...

My World My Space
11.01.2010, 15:24
Մի հատ հարևան տատի ունեինք, ողորմի իրեն, լավ կին էր, բայց թարս ու շիտակ էր խոսում, օրինակ` Բամբանյեռովկա, Մայալիր, կայնակ,
հա, էս տաին մի օր եկավ թե.
- Բալա ջան, զալիս լուստրը պչացել ա, կարա՟ս գաս փոխես....
Տնից երկու հատ լամպուշկա վերցրի իջա,փոխեցի,լույսը վառեցի, տատին ուրախացած ասեց.
- Բալա ջան, ոնց որ դու ինձ լուսավորեցիր, աստված էլ թող քո հոգին տենց լուսավորի.......:D:D:D

ռժու... նիմագու.............:D:D:D

Դեկադա
11.01.2010, 15:25
Պուտանկա եղած կլինի...

Հետաքրքիրա գիտե՞ք, բոլորդ խոսքներդ մեկ արած նույնն եք ասում, բայց հնարավո՞ր չի, որ լիներ կինը կամ նշանածը:Ես էլ ձեր նման սկզբում մտածեցի դատելով հագուստից, բայց հետո սառը դատելով հասկացա, որ հագուստը ամենաքիչ նշանակությունը ուներ էտ պահին: Եթե աղջիկը մթով, մենակ կանգնած է, ու ասեմ ահագին դուրեկան էր, ու աչքս զարնեց անցնող դարձողների ուշադրության կոնտրոնում էր, չէ՞ր կարա էտ խեղճ աղջիկը ուղղակի ջղայնանար ու էմոցիաները տեղի տաին::think
Ի վերջո ես դեռ չեմ լսել մի դեպք երբ սիրուհին կամ առավել ևս պուտանկան իրեն կարենա թույլ տա էտպես վարվի իր եկամտի աղբյուրի հետ... ի՞նչա իրենք չգիտեն իրենց տեղն ու դերը, որ էտպիսի դիրք բռնեին: Եվ չեմ էլ լսել մի դեպք երբ տանողը էտքան բարեհամբույր ձևով դուռը բացի սիրուհու կամ առավել ևս փողոց ծիտիկի առաջ...

AniwaR
11.01.2010, 15:41
էս ամառ առաջին անգամ գնացել էի Ստրասբուրգ՝ Ֆրանսիա: Դրանից 2 տարի առաջ համալսարանում ֆրանսերեն էի սովորել, բայց դեռ ֆրանսախոսների հետ շատ քիչ էի շփվել ու բնականաբար ֆրանսերեն խոսելիս կամ լսելիս լարվում էի ու անհանգստանում, որ դիմացինին լավ չեմ հասկանա և այլն::)

Հիմա ես ու քույրիկս գնացել ենք շոփինգի Galeries Lafayette-ում (5 հարկանի մեծ հագուստի սրահ է), ինքն իր համար է շորիկներ նայում, ես ինձ համար վազվզում եմ սիրուն կեդերի ու ջինսերի հետևից, մի խոսքով... Էն էի ուզում ասել, որ էս ֆրանսիացիները շատ անփույթ են. ասենք, որ մի շոր փորձում են, հետո որտեղ ասես կշպրտեն, նորից տեղը չեն դնի: Դե հիմա ես չէի պատրաստվում իմ բնավորությունը փոխել ու որ մի տեղից հագուստ էի վերցնում, հետո դնում էի իր տեղը: Հերթական այդպիսի մի զբաղմունքի ժամանակ մեկ էլ նկատում եմ, որ մի կին ուշադիր ինձ է նայում: Մտածում եմ, որ խանութի աշխատողներից է և հեսա ինչպես միշտ կմոտենա և կհարցնի, թե արդյոք կարող է ինձ ինչ-որ բանով օգնել: :) Նախօրոք մի լավ տրամադրվում եմ, որ հեսա կմոտենա, կհարցնի, ես էլ ինչպես միշտ կպատասխանեմ "non, merci" ու գլուխս կազատեմ: Վերջը այդ կինը մոտենում է և հարցնում.

-Excusez-moi mademoiselle, je peux vous demander quelque chose? (Կներեք, օրիորդ, կարո՞ղ եմ Ձեզ մի բան հարցնել)
Իսկ ես ժպտերեսիկ դեմքով, բայց և շատ կտրուկ պատասխանում եմ.
-Non, merci! (Ոչ, շնորհակալ եմ):D:D
Էս կնոջը դեմքի արտահայտությունը պետք է տեսնեիք.
:o:o:o

Երևի կյանքում էլ ականատես չէր եղել նման քաղաքավարի անքաղաքավարության: Պարզվում է՝ տեսնելով, որ շորը ձեռքիս պտտվում եմ՝ թե ուր կախեմ, կարծել է, թե աշխատող եմ::D Հետո բայց հասկացանք իրար, ու տենց ամբողջ օրը էդ դեպքի վրա ծիծաղելով անցավ::D

Ambrosine
11.01.2010, 17:23
Ուրեմն, մեր ֆակուլտետում հեռակա չկար. անգամ անհասկանալի ու տարօրինակ է մեր մասնագիտության հեռակա ուսուցանումը: Բայց մի օր որոշեցին, որ մեր ֆակուլտետում էլ պետք է լինի հեռակա բաժին. վերջը կրիզիսն էր մոտենում, հավելյալ եկամուտ է, ի՞նչ վատ է որ:esim Մի խոսքով մեր ֆակուլտետի հեռակայի համար ինչ բնույթի ուսանող ասես որ չընդունեցին, որոնք անգամ չգիտեն էլ՝ ինչի համար են եկել, ուր են գնում:))

Մի օր էլ հեռակա սովորող ուսանողներից մի քանիսը մտնում են մեր դեկանատ, որտեղ միայն մեր զամդեկանն է նստած լինում.
- Կներեք, Դու՞ք եք դեկանատը:
- Չէ, երեխեք ջան, ես դեկանատը չեմ, ես բուֆետն եմ:

Մի շաբաթ մեր ֆակուլտետում խինդ-ուրախություն էր:D:D:D

My World My Space
11.01.2010, 17:58
Ամենաթարմ պատմությունը

նոր տարուն երեխեքին տարել էի ամանօրյա ներկայացման, Պարոնյանի թատրոն, պարտերում 5-րդ շարքում նստած ենք մեր համար մեկ էլ մի ապերո ջան մտավ մի 1,5 մետրանոց բուկետը ձեռքին (հաստատ դերասանուհիներից մեկի ընկերն էր) ու նստեց 3-րդ շարքի առաջին տեղում: Հսկիչը մոտեցել տոմսերն ա ստուգում, մերը ստուգեց, հասավ էդ տղուն, տոմսը նայեց, ասեց.
- Տղա ջան սխալ եք նստել, Ձեր տեղը ամֆիթատրոնում ա...
Տղան վախեցած վեր թռավ.
- Ո՟նց մորքուր, էսի Պարոնյանի թատրոնը չի՟.........

My World My Space
11.01.2010, 18:00
իսկ ամենահետաքրքիրն էն էր, որ խանութում մի աղջիկ իրանից գոհ ասեց.
-Մորքուր ջան, ինձ 5 հատ նեսկաֆեի մակկոֆե տուր.....

My World My Space
11.01.2010, 19:45
Մի հարևան ունեինք,խոսքը մեր մեջ շատ անորակ ընտանիք էր, մեջներից մի քիչ նորմալը մեծ աղջիկն էր, որը մի հայտնի պարային խմբում էր պարում, Մի օր տուն գալիս լսեցի թե ինչպես էր, էդ աղջկա փոքր քույրը / 14-15 տարեկան /, պատմում .
-քուրս գնացել էր փարիզ, հետո Ֆրանսիա, հետո էլ էն պուտիշեստվիա են ասում,ինչ են ասում, ըտեղ էր գնացել.......

My World My Space
11.01.2010, 19:50
իսկ ամենալավ բոմբը արել ա իմ հայոց լեզվի լոռեցի դասատուն, /ուշադիր նայեք շեշտերին/

- Տղա ջան հայե՛նում, շեշտը դրվը՛մ ա բառի վե՛րջին վա՛նկի ձա՛յնավորի վը՛րա..............:yahoo:D

Ռուֆուս
11.01.2010, 19:51
Ծանոթներիցս մեկը «ռուսախոս» է, էն «յա տոժե ռուսսկայա շկոլա սկանչալսյա» ռուսախոսների տիպի:

Էն օրը ինձ հպարտ-հպարտ ասում ա.
- Բա գիտես, քուրս դվառնյաշկայա ունեցել :o

Հետո նոր հասկացա, որ ընդամենը զույգ ա ունեցել :))

My World My Space
11.01.2010, 19:53

Մեր հարևանն էլ ասեց.
Ա շտո՟, ու աղվեսա նե բիվաե՟տ տակոյ պոչ կակ ու կատու......

ministr
12.01.2010, 12:39
Խոսք գնաց ռուսերենի փայլուն գիտելիքների մասին ես էլ մի երկու բան հիշեցի :)

ՄԻ լավ ընկեր ունեմ, որ խոսում էր ռուս աղջա հետ հեռախոսով ես ամեն անգամ քիչ էր մնում աթոռից ընկնեի...

Բացատրում էր, թե Ջերմուկն ինչա
- Джермук..это армянский газированный сок

Մեր ընկերներից մեկը երեխա էր ունեցել, ու դա էր պատմում
- Один из моих друзей поимел ребенка... хочу поздравит

:))

4a4
12.01.2010, 13:03
Միհատ Չեխ աղջիկ պատմում եր ինդ տե ոնց միհատ հայ տղա իրան կոմպլիմենտ արել ասել եր
-Տվայի գլազա կակ կառտոշկի..

VisTolog
12.01.2010, 13:04
Չգիտեմ ով կջոկի ծիծաղալի մասը, բայց գրեմ :))

Էսօր մետրոյի դռան վրա բիլայնի ռեկլամն էի կարդում: Սենց մի բան ստացվեց

«ընտրի՛ր կյանքի պայծառ կողմը»

ՉՀԵՆՎԵ՛Լ

Կարող եք չժպտալ :pardon

My World My Space
12.01.2010, 13:59
ամենաիսկական հումոր Լենինականի Ռադիո Շանթի եթերում. "Պարույր Սևակի սկզբնամասում գտնվող ծաղկի խանութը շարունակում է զարմացնել իր գնորդներին......":hands:D

Դեկադա
13.01.2010, 13:31
:D Ժող. մի թարմ դեպք պատմեմ: Նախապես կներեք ցենզուրայից դուրս բառերի համար, բայց դե ամբողջ էֆեկտը հենց դրա մեջ է:

Ուրեմն աղջկաս դասարանի ծնողներով ահագին մտերիմ ենք ու ամեն հարմար առիթը օգտագործում ենք միասին ինչ որ մեկի տանը հավաքվելու ու օրը տոն դարձնելու համար:Երկու օր առաջ էլ նստած խոսում ենք դեսից- դենից՝ ամենքս մեր հեգսերից:Մեկ էլ մեր մամաներից մեկը ամաչելով, կարմրելով ասեց, որ 4-րդ երեխան լույս աշխարհ բերելուց հետո ամուսիններով որոշել են այդքանով բավարարավել ու մտածում են պաշտպանվելու ամենահարմար ու արդյունավետ միջոցի մասին: Դե մենք էլ ստաժավոր կանայքս բոլոր բացասական և դրական կողմերը քննարկելուց հետո առաջարկեցինք, որ ամենից լավը ապահովիչ օգտագործելն է:Էտպես բոլորս գոհ մեր արած գործից՝ գնացինք ամենքս մեր տուն:Հաջորդ օրը ի՞նչ ենք իմանւոմ :o.... էս մեր մամաշան գնացել ա դեղատուն ու վաճառողուհուց խնդրել ապահովիչ: Վաճառողուհին էլ տվելա. երկուսն էլ գոհ են մնացել:
... ինչ երկարացնեմ. մեր մամաշան որոշել ա փորձի ու....:)մյուս օրը գալիս ա նույն դեղատուն...
- Փաստորեն սրանք համարով են հա՞, իմ տարածը մեծ էր....
Պատկերացնում եք մեր ու դեղատան վաճառողի զարմանքի աստիճանը, երբ պարզվեց որ, նա տեղյակ չէր ոչնչից:Որոշեցինք մենակ չթողնել էտ ճգնաժամային պահին: Միասին գնացինք դեղատուն ու բոլորովս նկարագրեցին ամուսնուն:Իսկ մեր հնարամիտ վաճառողուհին էլ կարողացավ նակարգրածի հիման վրա մոտավորապես պատկերացնել, թե ինչ համարի է պետք ու տվեց:Մեր ուրախությանը չափ չկար, երբ այսօր պարզվեց, որ ճիշտ ենք եղել:Ճիշտ և ճիշտ համարն էր եղել...:D

Lion
13.01.2010, 15:40
Հետաքրքիրա գիտե՞ք, բոլորդ խոսքներդ մեկ արած նույնն եք ասում, բայց հնարավո՞ր չի, որ լիներ կինը կամ նշանածը:Ես էլ ձեր նման սկզբում մտածեցի դատելով հագուստից, բայց հետո սառը դատելով հասկացա, որ հագուստը ամենաքիչ նշանակությունը ուներ էտ պահին: Եթե աղջիկը մթով, մենակ կանգնած է, ու ասեմ ահագին դուրեկան էր, ու աչքս զարնեց անցնող դարձողների ուշադրության կոնտրոնում էր, չէ՞ր կարա էտ խեղճ աղջիկը ուղղակի ջղայնանար ու էմոցիաները տեղի տաին::think
Ի վերջո ես դեռ չեմ լսել մի դեպք երբ սիրուհին կամ առավել ևս պուտանկան իրեն կարենա թույլ տա էտպես վարվի իր եկամտի աղբյուրի հետ... ի՞նչա իրենք չգիտեն իրենց տեղն ու դերը, որ էտպիսի դիրք բռնեին: Եվ չեմ էլ լսել մի դեպք երբ տանողը էտքան բարեհամբույր ձևով դուռը բացի սիրուհու կամ առավել ևս փողոց ծիտիկի առաջ...

Ի դեպ, ես հետևության եկա ամենևին էլ ոչ հագուստի, այլ իր ընդհանուր վարքագծի հիման վրա: Իսկ "պուտանկա" կոչվածներն, ի դեպ, շատ բազմաբնույթ են լինում, այդ թվում նաև այդ տեսակի...

Իսկ մեր հնարամիտ վաճառողուհին էլ կարողացավ նակարգրածի հիման վրա մոտավորապես պատկերացնել, թե ինչ համարի է պետք ու տվեց:

Գրոոողը տանի, շատ բան կտայի, որ թեկուզ ականջի ծայրով լսեի էդ նկարագրությունը...:oy

AniwaR
13.01.2010, 18:04
Գրոոողը տանի, շատ բան կտայի, որ թեկուզ ականջի ծայրով լսեի էդ նկարագրությունը...

Ես էլ::o:o Հետաքրքիր ա՝ բոլորով էդ ի՞նչն էիք նկարագրում::D:D Ասենք, արտաքին տվյալներից հասկացվու՞մ ա դե... էդ... թե իիինչ համար ա պետք::8:oy:oy Մամա...:oy:oy

davidus
13.01.2010, 19:58
Ուրեմն, մեր ֆակուլտետում հեռակա չկար. անգամ անհասկանալի ու տարօրինակ է մեր մասնագիտության հեռակա ուսուցանումը: Բայց մի օր որոշեցին, որ մեր ֆակուլտետում էլ պետք է լինի հեռակա բաժին. վերջը կրիզիսն էր մոտենում, հավելյալ եկամուտ է, ի՞նչ վատ է որ:esim Մի խոսքով մեր ֆակուլտետի հեռակայի համար ինչ բնույթի ուսանող ասես որ չընդունեցին, որոնք անգամ չգիտեն էլ՝ ինչի համար են եկել, ուր են գնում:))

Մի օր էլ հեռակա սովորող ուսանողներից մի քանիսը մտնում են մեր դեկանատ, որտեղ միայն մեր զամդեկանն է նստած լինում.
- Կներեք, Դու՞ք եք դեկանատը:
- Չէ, երեխեք ջան, ես դեկանատը չեմ, ես բուֆետն եմ:

Մի շաբաթ մեր ֆակուլտետում խինդ-ուրախություն էր:D:D:D

մի օր էլ նման դեպք ինձ հետ եղավ....

ինստիտուտի ֆոեում կանգնած էինք, մեկ էլ մի երկու հոգի մոտեցան, մեջներից մեկը իրանցից գոհ-գոհ....
- ապէ կարող ա իմանաս ստէ ֆակուլտետը ուրդե ա?? :D :D

My World My Space
13.01.2010, 21:23
էս մեկն էլիմ անձնական կյանքից.....

ուրեմն 2 դասարանի միամիտ ներեխա եմ,սաղ օրը տանը խոսում եմ,"Օրիորդ Անահիտը սենց ասեց, օրիորդ Անահիտը սենց արեց", մերոնք հարցնում են տղա ջան ո՞վ ա էդ օրիորդ Անահիտը,պատասխանում եմ, որ ուսուցչուհիս ա.... Մի քանի ամիս հետո նորից նույն խոսակցությունները, բայց էս անգամ անընդհատ "օրիորդ Լուսինեն, օրիորդ Լուսինեն", հերս հարցնում ա տղա ջան էդ օրիորդ Լուսինեն ո՞վ ա, ես ինձանից դավոլնի ասում եմ.
- Օրիորդ Լուսինեն օրիորդ Անահիտի աղջիկն ա.....

Պապան չի դիմանում.
- Արա էդ ո՞նց են հասցրել մեր ու աղջիկ օրիորդ են մնացել.......

Դեկադա
14.01.2010, 20:12
:) Ուրեմն էս իմ աղջիկը շատ օղբաթ երեխա է ;): Հայոց լեզվի ուսուցչուհին հանձնարարել ա գրել բնութագրական շարադրություն ընտանիքի մասին:Նման դեպքերում ինքը գրում ա, իսկ ես վերջում մտքի ու սխալների ուղղում եմ անում:Աղջիկս մի ժամ գրել ջնջելուց հետո՝ վերջապես ավարտին հասցրեց ու իրենից շատ գոհ հանձնեց ինձ:Ես էլ կարդում եմ ու ի՞նչ:o....շատ մանրակրկիտ ձևով նկարագրել էր բոլորին՝ իրենց արած ու չարած գործերով ու հերթը հասցրել ինձ:Քիչա ինձ ներկայացրել էր աշխարհի ամենախեղճ :D մաման դեռ վերջում էլ ավելացրել էր ու ես տնային կալանքի տակ եմ :o:D:Մի երկու անգամ կարդացի՝ մտածելով որ սխալ ա թույլ տվել, վերջը որոշեցի իրենից պարզել: Պարզվեց որ, ինքը հենց դա էլ նկատի էր ունեցել, քանի որ ես ամբողջ օրը տանն եմ:Հիմա ես նստած բացատրում եմ, որ աղջիկ ջան, բայց չէ՞ որ ես տանը հենց էնպես նստած չեմ՝ ես աշխատում եմ: Ինքն էլ թե.
-Աշխատողը քո ընկերուհի Արմինե տոտան ա, որ ամեն առավոտ տնից դուրս ա գալիս ու վերադառնում երեկոյան:
:think
Փաստորեն ես ինձ համար պարզեցի, որ պետք ա գործս վերցնեմ ու ամեն առավոտ դուրս գամ ու երեկոյան տուն գամ՝ որպեսզի հա՛մ աշխատող կոչվեմ, հա՛մ էլ ստացածս փողի վրա գերբ լինի :D

Ֆոտոն
19.01.2010, 04:15
Էսօր բաց պատժգամբում փռած լվացքն էի հավաքում: Հերթով հավաքածներս ուսիս էի գցում: Մեկ էլ մի պահ հասկացա, որ ձեռնոցներն էլ էդպես ուսիս գցեցի, ու ամենայն հավանականությամբ շպրտեցի դուրս, քանի որ դեմքով դեպի շենքն էի կանգնած հավաքելիս: Հասցրի ձեռնոցի մեկը բռնել, մյուսը չկար: Յոթերորդ հարկից ընկածն ուր ասես կարող է լինել: :D Հայկական դասական տարբերակ է, լապտերով գուշակեցինք, թե ուր է: Գտանք երրորդ հարկի հարևանի պարանին: :)) Եղբայրս ուղևորվեց առգրավվելու:
Մեկ էլ եկավ: Ձեռնոցը տվեց:
- Էս էլ տվին, մե՞րն ա:
Մի բարձի երես էլ տնկեց: :D
Ասում եմ.
- Էդ էլ բոնուսն ա՞: :D

Ուլուանա
23.01.2010, 04:48
Պարզվում է՝ էս Windows 7–ը, որով վերջերս փոխարինել եմ իմ Vista–ին, մի բավական հետաքրքիր հնարավորություն ունի, որով, ասում են, օժտված չէին նրա նախնիները։ Ճիշտ է, ես դեռ չեմ հասցրել հասկանալ, թե ինչի համար կարող է պետք գալ նման տարօրինակ հնարավորությունը, բայց դե ամեն դեպքում հետաքրքիր հնարավորություն է։

Ուրեմն Ակումբում մեկին նամակ էի գրում, հանկարծ ձեռքս պատահաբար կպավ ինչ–որ ստեղնի (ես էլ չիմացա, թե որին), էկրանը մթնեց, մեկ էլ բացվեց, ու ի՞նչ տեսնեմ. դիսփլեյը, այսինքն՝ էկրանին երևացող ամեն ինչ, 90 աստիճանով շուռ է եկել ձախի վրա... :o Այսինքն՝ որևէ բան նայելու կամ կարդալու համար պիտի ես էլ վիզս 90 աստիճանով ծռեի դեպի ձախ... Բնավորությանս հավատարիմ մնալով, իհարկե, անմիջապես պանիկայի մեջ ընկա, ամուսնուս կանչեցի, ու որոշ ժամանակ երկուսս էլ էդպես 90 աստիճանով ծռած վզերով փորձում էինք գլուխ հանել, թե ինչից կլինի, ու ոնց կարելի է հետ բերել իմ դիսփլեյի կուսական՝ ուղղահայաց դիրքը։ Նույնիսկ մկնիկն էր համապատասխանաբար խեղաթյուրվել.ինչ–որ տարօրինակ ձևով էր շարժվում, հազիվ էինք կառավարում, որ մեր ուզած ուղղությամբ տանենք։ Լավ էր, վերջը գտանք, թե որտեղից կարելի է կարգավորել էդ հարցը, ու դիսփլեյը portrait դիրքից փոխեցինք landscape–ի, թե չէ ես, աչքիս, անխուսափելիորեն ծուռվիզ էի դառնալու։ :D

Rammstein
23.01.2010, 18:37
Էն օրը տատս ասում ա. «Բա իմացա՞ք, մեր զիբիլի կնիկը փոխվել ա, հիմա մի տղա ա»: :lol

AniwaR
23.01.2010, 19:50

:D :D Առաջին անգամ ես էլ էի շշմել)) Համենայն դեպս մյուս անգամների համար ասեմ, որ դա Windows-ից չի, վիդեոքարտի կարգավորումներից է, եթե չեմ սխալվում: Եթե ուզում եք ստուգել ձեզ մոտ էլ է այդպես, թե չէ, սեղմեք alt+ctrl+սլաքներից որևէ մեկը (ուղիղ դիրքին վերադառնալու համար վերևի սլաքը): :))

My World My Space
23.01.2010, 20:12
Էն օրը տատս ասում ա. «Բա իմացա՞ք, մեր զիբիլի կնիկը փոխվել ա, հիմա մի տղա ա»: :lol

Ամենահետաքրքիրը գիտես ո՞րն ա, որ ջրմուղի տղամարդ աշխատողներին ասում են "ջրի մարդ", իսկ կին աշխատողներին "Ջրաչափի կնիկ".

Պարզվում ա ջուրը էգ ա, ջրաչափը` որձ...........

Rammstein
24.01.2010, 14:58
Պարզվում ա ջուրը էգ ա, ջրաչափը` որձ...........

:o Վայ քու արա, փաստորեն մեր ջրի կնիկը լեզբուհի ա՞, ես հենց «ջրի կնիկ եմ ասում»:

Ambrosine
24.01.2010, 15:10
Հայրիկիս ընկերը ռուս պատգամավորներին տարել էր Գառնի՝ հեթանոսական տաճարը ցույց տալու: Այնտեղ սփյուռքահայեր են լինում, մեկը մոտենում է հայրիկիս ընկերոջը.
-Եղբայր, այս մարդիկ երեսփոխա՞ն են:
-Չէ, կարգին մարդիկ են :D

հ.գ. արևմտահայերը պատգամավորին երեսփոխան են ասում ճճ

Նույն ընկերը, որը, ի դեպ, հեթանոս է, այս տարի հունվարի 6-ին գնում է փոստ, աշխատողն ասում է.
-Այսօր չենք աշխատում:
-Ինչու՞:
-Տոն է:
-Ի՞նչ տոն:think
-Մեռելոց:

:D:D:D

VisTolog
29.01.2010, 21:04
Օդնոյում «ընկերոջս» ու իմ միջև եղած խոսակցությունը.

Հով ջան, կարաս մի հատ "Downloade admin 7,7" ծրագիրը ճարես
Vist
downloade admin 7,7 հենց տենցա անունը՞

***
Հա, download-ի արագությունը հասնումա մինչև 120kb\s և ավել

Vist
(:lol) եթե տենց ծրագիրա, ման չեմ գա

***
խի՞

Vist
եթե ասենք լվացքի մեքենան (ինչ էլ օրինակ բերեցի :D)քամումա րոպեում 1200 պտույտ արագությամբ, կարա՞ս սարքես 3000

***
չէ, բայց էս ծրագրով լինումա (:D)
ջոգի՞ր

Vist
տենց ծրագիր չկա, անունը ճշտի

***
տենցա տենց, բայց որ բռնին չէ, 6 տարի բանտ ու 10000 կամ ավել պիտի մուծվես բա

Vist
չէ հա՞, էտ տուֆտությունն ովա՞ ասել

***
ընկերս ունի. մի հատ էն նկարների upload-ի տեղ ասա կցույց տամ

Vist
imageshack.us

***
http://img689.imageshack.us/img689/1669/91450516.jpg
128kb\s տարիֆը սարքելա մի 600kb\x

Vist
էտ ծրագիրն ես ուզու՞մ

***
հա

Vist
բա դրա մեջ որտեղա՞ admin 7,7 գրած

***
բայց կարողա՞ բռնեն

Vist
էսովա:D
արա էտ torrent ֆայլեր քաշելու համարա. լավ չե՞ս, ի՞նչ բռնել, ինչի՞ համար բռնեն. սաղ աշխարհնա դրանից օգտվում, ոնցոր գեղցի լինես (բայց ըլնես էի գրել էլի :D)

***
էտ ծրագիրը օգտագործելու համար

Vist
այ ****, էտի ձրի ծրագիրա, դրանից մի քանի տեսակ կան, բոլորը քաշում են, խի՞ պետքա բռնեն

***
ընկերս էր ասում

Vist
ընկերդ էլ քեզնից դոդա :D

***
ինետում նայել եմ, չկա

Vist
կա, մտի utorrent.com

***
հա հետո՞

Vist
ի՞նչ հետո, ուզում ես քաշի

Vist
դե ինչ անում ես արա
զգույշ կլնես, հանկարծ ցմահ չտան :D

Ընդունվում են ազատ կարծիքներ :))))

Արևհատիկ
01.02.2010, 15:52
Մի օր գնում եմ մեր հարևանի տուն, տեսնում եմ նստած տղուն հարսնացուներ են առաջարկում: (Ի միջի այլոց մամաս էլ էր էնտեղ): Մեկ էլ հենց դռնով մտնում եմ էս տղու քուրը ասում ա
-էլ ինչ ենք ընկել սար ու ձոր, հենց Արևի հետ էլ պսակվի :o
Էս տղեն էլ ասեց.:think
-Արևի հետ կպսակվեմ է, բայց տենց զոքանչս շուշուտ ա գալու մեր տուն: :D

Ariadna
01.02.2010, 16:17
Ուրեմն, մեր ֆակուլտետում հեռակա չկար. անգամ անհասկանալի ու տարօրինակ է մեր մասնագիտության հեռակա ուսուցանումը: Բայց մի օր որոշեցին, որ մեր ֆակուլտետում էլ պետք է լինի հեռակա բաժին. վերջը կրիզիսն էր մոտենում, հավելյալ եկամուտ է, ի՞նչ վատ է որ:esim Մի խոսքով մեր ֆակուլտետի հեռակայի համար ինչ բնույթի ուսանող ասես որ չընդունեցին, որոնք անգամ չգիտեն էլ՝ ինչի համար են եկել, ուր են գնում:))

Մի օր էլ հեռակա սովորող ուսանողներից մի քանիսը մտնում են մեր դեկանատ, որտեղ միայն մեր զամդեկանն է նստած լինում.
- Կներեք, Դու՞ք եք դեկանատը:
- Չէ, երեխեք ջան, ես դեկանատը չեմ, ես բուֆետն եմ:

Մի շաբաթ մեր ֆակուլտետում խինդ-ուրախություն էր:D:D:D

Էդ նույն շարքից. Մի հատ Նարեկ կա, իրեն Պրեսլի են ասում, կարող է տեսած լինեք, հեռուստացույցով էլ ա մի երկու անգամ երևացել, Պրեսլիի նման ա մազերը սարքում, հագնվում, Պրեսլիի երգերն ա երգում։ Մի օր էս մեր Նարեկը փողոցով գնում ա մի երկու քյառթ են մոտենում՝ ապեր, դու Բիթլզն ե՞ս։ Նարեկը ասել ա՝ չէ, ազգային բալետը, ախպերս :D

Dayana
01.02.2010, 17:25

Ան, Նարեկը Էլվիս չէ՞ր :))

My World My Space
01.02.2010, 22:21
դե գիտեք որ Ինքնաթիռում կալյասկայով հյութեր են բերում և առաջարկում են "ի՞նչ կխմեք...", էդ հյութերի մեջ բնականից սկսած ամեն ինչ կա, Կոլա, հանքային ջուր և այլն։

1990-ականներին երբ ինքնաթիռով որևէ տեղ էինք գնում, հերիք չի մի մասը կանգնած էր գալիս` երթւողայինների նման, էդ ստյուարդեսան էլ կալյասկայով գալիս էր, վրեն մենակ ջերմուկ դրած, ու հարցնում էր, "ի՞նչ կխմեք..."

*e}|{uka*
01.02.2010, 22:23

Ո՞նց կանգնած էր գալիս: :o :o

My World My Space
01.02.2010, 22:31
Ո՞նց կանգնած էր գալիս: :o :o

Հա, լրիվ լուրջ եմ ասում, միջանցքներում կանգնում էին......

Jarre
01.02.2010, 22:34
Հա, լրիվ լուրջ եմ ասում, միջանցքներում կանգնում էին......
Ես էլ եմ տենց գնացել։
Ու որ մի բան պատմեմ, չեք հավատա, բայց աչքովս եմ տեսել։ Մի անգամ էդ թվերին Յակ 40-ով թռնում էինք հայրենիքս՝ Կյորիս, ու մեջը լիքը կանգնած մարդիկ կային։ Ու թռնելու պահին, կապիտանը հայտարարեց, որ կանգնած մարդիկ անցնեն «ինքնաթիռի» ետևի մասը, որ կարողանա թռնի :o

Հետո որ արդեն բարձրություն էր հավաքել, բոլորին հրավիրեց մեջտեղում կանգնել։

Ուլուանա
01.02.2010, 22:35
....1990-ականներին երբ ինքնաթիռով որևէ տեղ էինք գնում, հերիք չի մի մասը կանգնած էր գալիս` երթւողայինների նման, էդ ստյուարդեսան էլ կալյասկայով գալիս էր, վրեն մենակ ջերմուկ դրած, ու հարցնում էր, "ի՞նչ կխմեք..."
Իյա՜:o։ Ո՞նց թե։ :o Կարո՞ղ ա՝ ուղղակի հոգնում էին նստելուց, կանգնում էին։ Տենց լինում ա։ :)) Բայց կանգնած երթևեկել տեղ չլինելու պատճառով՝ աբսուրդ ա թվում ախր։ :{ Բա նստածները իրենց աթոռի մեկ չորրորդը չէ՞ին հատկացնում էդ կանգնածներին, :D Տեղ–տեղ էլ, չդիմանալով էդ ծանր փորձությանը, գոռային՝ վարպետ, պահի, իջնող կա։ :D

My World My Space
01.02.2010, 22:39

Ուլուանա ջամ տեղ տալուց հետո էլ, ոնց էլ չլիներ,մի 20-30 հոգի մեկա կանգնած մի 2 ժամ դեմքիդ շնչում էին, ու դու էլ ձև չունեիր, որ կանգնացնեիր, իջնեիր.....

*e}|{uka*
01.02.2010, 22:46
Թեմայից շեղվանք, բայց ախր անհավատալի բան ա: :)) Երևի միայն Հայաստանից չվերթների դեպքում էր նման բան լինում: :))

Հիմա հասկանալի է, թե որտեղից են գալիս մարշուտկաներում համատարած ոտնկայսությունները: :D

My World My Space
01.02.2010, 22:48
Հիմա հասկանալի է, թե որտեղից են գալիս մարշուտկաներում համատարած ոտնկայսությունները: :D

Էդ մարշուտկու շոֆեռի հանդեպ խորին հարգանքից ա......:D:D:D

Rammstein
02.02.2010, 13:55
Նույն ընկերը, որը, ի դեպ, հեթանոս է, այս տարի հունվարի 6-ին գնում է փոստ, աշխատողն ասում է.
-Այսօր չենք աշխատում:
-Ինչու՞:
-Տոն է:
-Ի՞նչ տոն:think
-Մեռելոց:

:D:D:D

Շատ էլ ճիշտ ասել ա: Ով չի հավատում, կարա բացի Էջմիածնի տոնացույցը. մեռելոցը տոների շարքում ա գրած: :D:angel

My World My Space
02.02.2010, 15:30
Ուրեմն 1994 կամ 95 թիվն էր, գնում էինք գյուղ, կանգնեցինք մալաթիայի շուկայի մոտ առևտուր անելու, պապաս ընկերոջ հետ մտավ շուկա, մենք էլ մեքենայի մեջ նստած ենք։ Էն ժամանակ երևի կհիշեք ջիպեր շատ քիչ կային։ Մենք ջիպով էինք։ Մի տատի 2 սումկա ձեռքին վազելով եկավ դուռը բացեց, ու....
- Բալեք ջան էս 3-րդ մասո՞վ ա էթում....

My World My Space
03.02.2010, 00:28
դե լավ մի բան էլպատմեմ, նոր գնամ բաբայ անեմ.......

Հուսով եմ բոլորդ գիտեք ինչ է նշանակում "մեկի գլխին Տեր Թոդիկի դպրոցը սարքել"

Ուրեմն, 2003թ. Հայոց բանակ, առավոտյան ժ 9։00, ռազվոդ, գիշերը "Չեպե", առավոտյան զայրացած, չէ՛, փրփրած կամանդիր, որը ամբիոնից բացականչում է....
- Ձեզ լրիվ քյալի տեղ եք դրել,ուզում եք ձեր գլխին օրթոպետիկի դպրոցը սարքե՞մ....

Հ.Գ Հավատացնում եմ Ձեզ, որ 400 հոգուց 5-6 հոգի հասկացանք ինչի մասին է խոսքը......

Cassiopeia
06.02.2010, 12:27
Ուրեմն երկու օր առաջ պատրաստվում եմ Կորյունչիկին լողացնել։ Քանի դեռ ես ջուրն էի պատրաստում, Կորյունչիկի տատիկը հանեց բալիկիս տակդիրը, իսկ 2 տարեկան Լիլիթիկը (Կորյունի հորեղբոր աղջիկը) նայեց մերկ Կորյունի սեռական օրգանին ու ասեց. - «Վայ Կորյունչիկը, ակո է անում»

Jarre
07.02.2010, 22:22
Մեկ-մեկ լինումա չէ՞, որ ինչ որ իրավիճակում սովորության համաձայն, ինչ որ բան ենք ասում, որ ուրիշ նմանատիպ իրավիճակում կբռներ, բայց կոնկրետ էտ իրավիճակում հեչ չի բռնում։

Ուրեմն, անցյալ տարի ինքնաթիռում կողքս միջին տարիքի մի զույգ էր նստել։ Թռիչքի ընթացքում ամուսինը գնաց զուգարան, ու հենց գնաց, ինչ որ մարդ էր մեր շարքի կողքով անցնում, որը դու մի ասա կողքս նստած զույգի հին ծանոթներից է։ Վայ-վույերից հետո, հարցնում է. «բա մարդդ ո՞ւր է, հետդ չի՞»։ Կինը պատասխանում է. «Չէ, հետսա, ուղղակի բաղնիքա մտել, հեսա կգա» :))

Դատարկություն
09.02.2010, 19:45
Դեպքը կատարվեց այսօր:D
Մեր կին դասախոսներից մեկը, որ տակավին/:D/ հումորի զգացում ունի, անց էր կացնում իր առաջին մարդու ֆիզիոլոգիայի գործնականի ժամը մեր հետ: Ոչ մեկս դաս անելու հավես չունեինք ու սկսվեց մտերմիկ զրույց ֆիզիոլոգիայի մասին: Դե, սկզբում տարբեր բաներ քննարկեցինք ու դատողությունների շղթան մեզ կանգնեցրեց ծննդաբերության/:D/ թեմայի վրա:
Էս կուրսեցի տղաներից մեկը ասեց.
- Ախպորս ընԳերը, որ Շվեդիայումա /թե ոնց էլ էս պետությունը գտավ/ ասումա, որ իրան ստիպել են անպայման ներկա գտնվի իր կնոջ ծննդաբերությանը, էտ տղեն էլ 5 օրա ուշքի չէր գալիս:D, ինքը չէր ուզում բայց իրան ստիպել են:D, ասումա էլ էրեխա չեմ ունենալու:D
Էդ ժամանակ իրա կողքը նստած մյուս տղեն մի ձևի փոխվեց ու լրջացավ: Ես էլ ասեցի.
- Էս տղեն /անունն ասեցի/ էլա ուզում գնա Շվեդիա:
Դասախոսն էլ մի պահ մտածեց ու ասեց.
- Ինչի՞, ինքն էլա ուզում Շվեդիայում ծննդաբերի:D

A.r.p.i.
10.02.2010, 16:38
դեպք 80-ական թթ-ներից.
ուրեմն չեմ կարա հիշեմ թե որ գործարանի մասին էր խոսքը, բայց էդ գործարան մի ռուս աղջիկա գալիս որպես պրակտիկանտ: Էս ռուս աղջկա ղեկավարը մի մեծ մարդա լինում: Ուրեմն աշխատանքը էնպիսին էր, որ պիտի փայտի վրա ինչ որ մի համարյա անտեսանելի անցք տեսնեին, հետո գործը շարունակեին: Հիմի էս մարդը հարցնումա.
-Նատաշա վիդիշ/ անցքի մասինա խոսքը/:
-նետ նի վիժու:
-Նատաշա վոտ սմատռի նի վիդիշ:
-գավարյու ժե նի վիժու:
էս մարդը սկսումա ջղայնանալ.
-Աղջի կակ նի վիդիշ, վոտ սմատռի:
- նի վիժու , նի վիժու
էդ մարդն էլ էդ պահին, համբերությունից դուրս գալով ասումա:
-Աղջի Նատաշա հեսա սենց որ տվի է, լավ էլ կվիժես::D

One_Way_Ticket
10.02.2010, 18:12
Սա բլոգումս էլ եմ գրեմ, բայց քանի որ քչերն են բլոգ մտնում, այստեղ էլ գրեմ:

Լատվիայում նստած էի հայկական ռեստորանում, մի քանի հոգի ներս մտան, ուզեցին ցուցադրել իրենց գիտելիքները հայոց լեզվի ասպարեզում, ասացին` սալամալեյքու :D

Միքո
10.02.2010, 18:25
… անց էր կացնում իր առաջին մարդու ֆիզիոլոգիայի գործնականի ժամը …
ստեղ մի տեղ արենք մի հատ թեթևակի կետադրական նշանը չէր խանգարի:think, թե չէ խեղճ դասախոսի ամուսինը կարողա լավ չհասկանա:D

Chuk
12.02.2010, 00:40
Ազգականներիս տանը ամանորն ամենասիրված տոնն է: Ամեն նոր տարուն էլ տարբեր տներ շրջելուց միշտ հիացել եմ էնտեղի իսկապես տոնական տրամադրությամբ, ու դա գիտեն բոլորը. ոչ մի վայրկյան չի լինում, որ տանը հյուր չլինի: Գիշերը 12-ին բոլորով ոտքի են կանգնում միմյանց նոր տարին շնորհավորելու ու սովորության համաձայն հերթով բաժակաճառեր են ասում, մաղթանքներ ասում: Էս տարի ամեն ինչը նույն կերպ սկսվեց, բոլորն արդեն իրենց բաժակաճառերն ասել էին, երբ տան փոքրը՝ վեցամյա Աբուլիկը, ասաց.
- Ես էլ եմ ուզում ասեմ:
- Ասա՛, Աբուլ ջան, - միանգամից խրախուսեցին տնեցիները:
Աբուլս ոտքի է կանգնում, պատվավոր վերցնում հյութի բաժակը, թախծոտ հայացքով նայում մահացած պապի՝ պատից կախված նկարին ու սկսում.
- Պապի ջան, հիշու՞մ ես, որ ինձ կոնֆետներ էիր տալիս: Դու լավ մարդ ես: Հողը թեթև լինի վրադ, - բիձայավարի մաղթում է պապին, ապա շրջվում տատի կողմը, - տատ ջան, դու էլ ես լավ մարդ, որ մեռնես, հողը քո վրա էլ թող թեթև լինի:

Sona_Yar
12.02.2010, 02:38
Իմ բարեկամ Սլավիկը շաատ մազոտ տղամարդ է:
Ռուսաստանում ամռանը իրենց պատկանող խորովածանոցի դիմաց կանգնած խորոված է անում՝ մինչև գոտկատեղը մերկացած: Մի ռուս տարեց կին անցնելիս է լինում էդ կողմերով, կանգնում նայում է ու զարմացած հարցնում.«Տղա ջան, էս ամառվա շոգին էդ հաստ սվիտրդ ինչի՞ ես հագել»::))

Sona_Yar
12.02.2010, 02:52
Մինչ էս թեմայում գրում էի, օդնոկլասնիկիով նամակ ստացա...պիտի պատմեմ նամակի բովանդակությունը...Ծանոթ ունենք, որ յոթ տարի է Ամերիկայում է ապրում, իսկ կինը մնացել է Հայաստանում: Կնոջ կարոտը առնելու համար տարել կնոջ նկարով վերմակ է պատվիրել, գցում է վրան::))
Համ ծիծաղելու է, համ տխրելու:

Sona_Yar
12.02.2010, 03:08
Մեր քաղաքի տեխնիկումում մի ինչ-որ կուրսում մի ախպար տղա է սովորելիս լինում: Սրա դասախոսը ամեն անգամ դասն անցկացնելիս երբ նյարդայնանում է՝ սկսում է հայհոյել՝ ես ձեր հերն եմ...(մնացածը մտքում), ձեր հերն եմ....:
Մի օր էս ախպար տղեն չի դիմանում, ասում է՝ընկեր Կիրակոսյան, ինչի դուք մեր պապեն ե՞ք, որ հա ասում եք՝ ես ձեր պապեն եմ, ես ձեր պապեն եմ::))

dvgray
12.02.2010, 03:57
Մինչ էս թեմայում գրում էի, օդնոկլասնիկիով նամակ ստացա...պիտի պատմեմ նամակի բովանդակությունը...Ծանոթ ունենք, որ յոթ տարի է Ամերիկայում է ապրում, իսկ կինը մնացել է Հայաստանում: Կնոջ կարոտը առնելու համար տարել կնոջ նկարով վերմակ է պատվիրել, գցում է վրան::))
Համ ծիծաղելու է, համ տխրելու:
կարելի էր պռոստին էլ պատվիրել:

Երկնային
12.02.2010, 04:37
Մինչ էս թեմայում գրում էի, օդնոկլասնիկիով նամակ ստացա...պիտի պատմեմ նամակի բովանդակությունը...Ծանոթ ունենք, որ յոթ տարի է Ամերիկայում է ապրում, իսկ կինը մնացել է Հայաստանում: Կնոջ կարոտը առնելու համար տարել կնոջ նկարով վերմակ է պատվիրել, գցում է վրան::))
Համ ծիծաղելու է, համ տխրելու:

լավ ա կինն էլ իր ամուսնու «վ պոլնիյ ռոստ» նկարից չի պահում բարձի տակ, որ երեխա ունենան :D

Monk
12.02.2010, 05:10
Վաղուցվա մի դեպք պատմեմ: Ամառ էր, գնացել էի Գանձասար, որ մի երկու շաբաթ այնտեղ մնամ: Կեսօրից հետո էր, ներքևում՝ Վանք գյուղում, ահագին շոգ էր: Գյուղից, ուր գնացել էինք գնումներ անելու, նոր էինք բարձրացել վանք և վանքի բակում՝ ծառի շուրջ կլոր պատրաստած նստարանի վրա նստել զրուցում էինք և վայելում ծառի ստվերի ու սարերի քամու հովը: Ես էի, Գանձասարում սպասավորող սարկավագը, դպիրը, մեկ էլ վանքի պահակը: Մեկ էլ տեսնենք վանքի բակն սկսեց լցվել նույն չափսի, իրարից գրեթե չտարբերվող ճապոնացիներով: Այն ժամանակ դեռ Գանձասարի ճանապարհը չէին կառուցել, ճապոնացիներն էլ ստիպված ավտոբուսը թողել էին ներքևում ու ոտով բարձրացել: Ականջակալները դրած, ուսապարկերը գցած, քրտնած ու հոգնած, բայց արտակարգ հետաքրքրասեր դեմքերով չորսբոլորը նայելով՝ արագորեն մի քանի անգամ պտտվեցին բակում, մտան վանք դուրս եկան ու հետո, երևի համոզվելով, որ բոլոր ծակուծուկերը հետախուզել են, հավաքվեցին մեր շուրջը:
-Բալեվ ձեզ, ես ծապոնացի եմ, - ուրախ ժպիտներով ողջունեցին նրանք:
Ուրախացանք հայերեն խոսող ճապոնացիների տեսնելով, բայց պարզվեց, որ Ծագող արևի երկրի զավակների հայերենի իմացությունն այդ նախադասությամբ էլ սահմանափակվում է: Մի քանի տեղ եղած ռմբակոծությունների հետքերն էին տեսել ու հիմա ձեռով-ոտով փորձում էին հարցնել, թե էս ինչ խաբար է: Դե արի ու բացատրի: Մեր սարկավագը, որին ճաղատ լինելու համար բոլորը «քյաչալ» էին ասում, փորձեց նախ ինձ վրա գցել այդ դժվարին գործը:
-Չէ, Արթ ջան, դու քյաչալ տղա ես, ոնց էլ չլինի՝ խելոք կլինես, դու բացատրի, - փիլիսոփայական մտքի փայլատակումով սոփեստաբար գլուխս պրծացրի ես:
Ու Արթուրն սկսեց.
-Ազերբեջան, ազերբեջան...
Էս ճապոնացիները եռանդով գլխով են անում, յանիմ դա հասկացանք.
Արթուրը, ձեռքերն ինքնաթիռի թևերի նման տարածելով, շարունակեց իր բացատրական տանջալից աշխատանքը.
-Վզզզզզզ... վզզզզզ..... դաաաաամբ, դամբ-դամբ, դա-դաաաաամբ....
Ու հետո ձեռքերի ափերի ու գլխի շարժումով հասկացրեց, որ արդյունքը սա է, ինչ տեսաք: Ճապոնացիներն սկսեցին աշխուժորեն քննարկել, երևի ամենաարագ հասկացողները մյուսներին բացատրում են, թե ինչ է եղել: Մեկ էլ էս թեժ պահին հոտից հետ մնացած գառան նման հայտնվեց սրանց գիդը: Գործնական տեսքով բարևեց. բացատրեցինք ինչն ինչոց է, խնդրեցինք Արթուրի ճապոներենն ավելի հասկանալի լեզվով մեկնել ճապոնական բարեկամ ժողովրդի սույն զավակների համար: Մեկ էլ գիդը մոտավորապես Արթուրի ոճով սկսեց.:o
-Ազերբեջան, ազերբեջան...
Ճապոնացիները նորից եռանդով գլխով են անում.
-Վզզզզզզ... վզզզզզ..... դաաաաամբ, դամբ-դամբ, դա-դաաաաամբ..
...
-Այ ցավդ տանեմ, էդքան բանը մենք էլ ենք ասել:D
Պարզվեց, որ գիդն արևահարված պառկած է ավտոբուսում: Վարորդն էր բարձրացել, որ հարց եղած դեպքում էշը ցեխից հանի: :))

Արևհատիկ
16.02.2010, 22:58
Էսօր մի դեպք հիշեցի :think

Մորքուրս մի քանի տարի առաջ էնքան շատ էր "աչքերս լավ չի տեսնում" արտահայտությունը օգտագործում: ԱՆընդհատ փոքր տղուն ասում էր թելս թելի, կամ սենց ինչ-որ բաներ: :8
Մի օր էս տղան գալիս ա տուն՝ մի ակնոց ձեռքին: Ասում ա.
-Մամ, էս ակնոցները դիր տեսնենք, թե լավ ա, գնանք էս համարից քո համար վերցնենք: :))
Մորքուրս դնում ա, մի հատ էլ տելեվիզրը միացնում, թե.
-Հա, շատ լավ ա: Իսկական իմ համարն ա: Հենց սրանից էլ կվերցնեք ;)
Մեկ էլ տղան ասում.
-Բա հլա ապակիները կողտոտա, որ մաքրես ավելի լավ ա լինելու: :D
Մորքուրս ձեռքը տանում ա, որ ապակիները մաքրի, տեսնում ա ապակի չկա :lol :))

Արևածագ
17.02.2010, 12:42
Հա, լրիվ լուրջ եմ ասում, միջանցքներում կանգնում էին......

Էդպիսի մի «լցված» ինքնաթիռով տղայիս հետ՝երկուսը նոր էր լրացել, թռչում էինք Սարատով:Ամուսինս օդանավակայանում պիտի դիմավորեր:Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց,հայերիս բնավորության համաձայն՝ բոլորը ոտքի կանգնեցին: Տղաս, որ ամբողջ ժամանակ քնած էր, աչքերը բացեց ու կողքի բազմությանը նայելով, չգիտեմ ինչու՞բարձրաձայն հարցրեց.
-Մամ, հիմա սրանցից որ՞ն ա իմ պապան...

A.r.p.i.
17.02.2010, 18:57
Վաղուցվա դեպք:
ինձ ծանոթ մարդկանցից մի տղա/ դե հիմա արդեմ մեծ ձյաձյա ա/ կանգնած էր փողոցում, ու մեկ էլ մի աղջիկ գալիսա կողքով անցնում: էս տղան նայումա էս աղջկա հետևից ու ասում.
-Կուկլա է, կուկլա:
էս աղջիկն էլ իրենից գոհ-գոհ շուռա գալիս ասում.
-Ինչի՞ էդքան շատ եմ սիրուն:
Էս տղան էլ իրեն չի կորցնում.
-Չէ ցավդ տանեմ, գեշ կուկլա էլ է լինում::D

Rammstein
19.02.2010, 20:35
Ուրեմն էս մեր 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակում դասերը սկսել են հունվարի 11-ից, 2 հատ չխմած առարկա են մտցրել, որոնց ստուգարքը էսօր էր: Դե էդ առարկաներն էլ շաբաթը մի անգամ ա, մի խոսքով ընդամենը 4 դաս ա եղել: Առարկաներից մեկը հեշտ ստացանք, հիմա մյուսը մի հատ կացին դասախոս ա, նշանակեց նրանց, ովքեր լրիվ ներկա են եղել, մյուսներին (այդ թվում ինձ) որոշել ա քննի: Դե քննե՞լը որս ա, ո՛չ գրականություն կա, ո՛չ հարցաշար կա, մենակ լեկցիա ա կարդացել, էն էլ կուրսում ոչ մեկ չի գրել: :D
Հիմա բոլորով նստած ենք, հերթով կանչում ա, մի հարց ա տալիս, ուսանողը չի իմանում, ասում ա, թե գնա կարդա, մի խոսքով ոչ մեկին չի նշանակում: Հիմա էս դասախոսը նստած ա, ведомость-ը դիմացը, մենք էլ շարվել ենք կողքը նայում ենք, թե ում ինչ ոնց: Բնականաբար տղերքի նյարդերը քիչ-քիչ սկսեցին տեղի տալ, մեկը ասեց.
–Արա դե, ջոգում ե՞ք, վերջի կուսի ամենավերջին զաչոտն ա, մարդ է՞լ էս չստանա…
Մեկ էլ մի ուրիշ տղա ասում ա.
–Ապեր, ութերորդ աշխարհն ենք հասել, դեւն ա… :D:D:D

Մի խոսքով, ստուգարքը հետաձգվեց միչեւ ժամը 5-ը, բայց փառք Աստծու, բոլորն էլ վերջում ստացան, նոր եմ մտել տուն, էրկու կյանք ա մնացել… մի հատ կյանքի սունկ ուտեմ, խելքս տեղը գա… :))

Արևածագ
02.03.2010, 09:19
Բարեկամիս ծանոթը Երևանից թռչում է Նովոսիբիրսկ,օդանավակայանում ուզում է տաքսի վերցնել, որ հասնի իր պետք եղած տեղը: Տաքսու վարորդը կարդում է թղթին գրած հասցեն ու .
-Հարց չկա, բայց խնդրում եմ մի երկու ժամ սպասես, գնամ տուն՝հագուստ վերցնեմ, ընտանիքիս զգուշացնեմ, համ էլ մեր վարորդներից մեկին ասեմ, որ հետս գա, հերթով քշենք...
Բարեկամիս ծանոթը զարմացած հարցնում է.
-Ինչու՞ ես այդքան բարդացնում:
-Եղբայր, քո կարծիքով Նովոսիբիրսկից մինչև Նովոռոսիյսկի Գոգոլի փողոց մենակ քշելը հե՞շտ ա...

Jarre
02.03.2010, 18:02
Սիրահարված պինգվինը

Փոքր ժամանակ՝ 8-9 տարեկան հասակում, մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի մի աղջկա։ Իրա նկարը հիսուն հատ բազմացրել էի ու ամեն հնարավոր տեղերում դրել էի. բոլոր դասագրքերիս մեջ, տետրերիս կազմերի արանքը, գրպաններս, դպրոցական պայուսակիս բոլոր գրպաններում, մի խոսքով ամեն տեղ։

Այդ աղջիկը մեր բակի աղջիկներից մեկի ընկերուհին էր։ Երբ հերթական անգամ հյուր եկավ ընկերուհու տուն, չգիտես ինչի որոշեցի, որ հասել է ճշմարտության պահը և որ այսօր իմ օրն է։ Կհիշե՞ք էն սքեյթամոլության ժամանակաշրջանը, որ սաղ Հայաստանը սքեյթ էր քշում։ Մի խոսքով, որոշեցի Աննային, այդ գեղեցկուհու անունը Աննա է, ցույց տալ, թե ինչ դեմք եմ ես :B ։

Ընկերներով որոշեցինք, որ պիտի մասսովկա ստեղծենք ու հավաքեցինք մեր ու կողքի երկու բակերի բոլոր էրեխեքին։ Ընենց արեցինք, որ Սյուզին, մեր բակի այն աղջիկը, ում ընկերուհին է Աննան, այնպես անի, որ իրենք երկուսով պատուհանից դուրս նայեն։ Ամեն բան պատրաստ է. հավքվել են մոտ քսան երեխա, քանի որ ամառ է հարևանների ութսուն տոկոսը պատուհանից դուրս է նայում, ընկերներս շուխուռ են դրել, թե Jarre-ը սքեյթ է առել ու հիմա տեսեք, թե ինչա նշանակում սքեյթ քշելը։ Մեկ էլ էդ պահին, երբ ամեն բան արդեն պատրաստ է, Սյուզիենց պատուհանի մոտ հայտնվեցին Աննան և Սյուզին։

Վերջ, ամեն բան պատրաստ է։ Հիմա իմ հերթն է։ Սքեյթս բռնած մտա բակի կենտրոն, ուր հավաքվել էին բոլորը։ Աչքի պոչով նայեցի ու համոզվեցի, որ Աննան էլ համակ ուշադրությամբ նայում է ինձ։ «Դե, ինչ Jarre», -մտածեցի ես, «դավայ սաղին ցույց տուր»։ Բայց մինչ կշարունակեմ թույլ տվեք նշել մի մանրուք։ Դա լինելու էր իմ առաջին սքեյթ քշելը։ Դե այն ժամանակ իմ կարճ խելքով մտածում էի. «եթե հեծանիվ քշում եմ սքեյթի էղածը ի՞նչա որ»։

Հաշվի առնելով այդ փաստը, որոշեցի ցուցադրումս սկսել ապահով վայրից։ Մեր բակը շրջապատված էր ավտոտնակներով, ուստի ապահովության համար սքեյթը դրեցի ավտոտնակներից մեկի դռան առջև, բռնվեցի ավտոտնակի դռներից ու կանգնեցի սքեյթիս վրա։ Հայացքս թեքեցի Աննայի կողմ և հենց այդ պահին սքեյթը ոտքերիս տակից փախավ ու ես քիթ բերնով հաքա էտ գառաժի երկաթյա սառը դրներին, իսկ սքեյթս սլացավ դեպի հավաքված երեխաների կողմը :oy :cry

Եթե կարծում եք, թե սա պարտություն է, ապա ասեմ, որ ես էլ երկար տարիներ այդպես էի մտածում։ Բայց հիմա լիովին համաձայն եմ կնոջս հետ, ըստ որի դա կարելի է դիտարկել որպես հաղթանակ, քանի որ դժար թե որևէ մեկը երբևէ Աննային այպիսի լիաթոք ծիծաղ պարգևեր :victory: :))

Farfalla
03.03.2010, 10:27
5 տարի ծովախոզուկ եմ պահել, բայց մենակ 2 տարի հետո եմ իմացել, որ իրանք թուղթ եմ ուտում ու ոչ միայն սովորական թուղթ…

Ուրեմն քաղաքից պետքա գնայի ու պետքական բաներ գնելու համար ունեի 20000 դրամ, որը պետքա ճիշտ ձևով ծախսեի, որ հերիքեր: Պատրաստվում էի գնալ առևվտուր անելու, փողը դրված էր սեղանին, ծովախոզուկս էլ տան մեջ ման էր գալիս, մեկ էլ ինչ-որ տարօրինակ խռթխռթոցներ լսեցի: Ջղայնացա, մտածելով, որ էլի ծովախոզուկս աբոյներնա սկսել կրծել, կռացա, որ վրան ջղայնանամ, բայց ինքը ոչ թե աբոյներն էր կրծում, այլ իմ 20000 դրամանոցը, որը չգիտեմ ինչպես հայտնվել էր հատակին: Ու էտ ժամակակ ինքը գլուխը բարձացրեց ու նենց անմեղ աչքերով նայեց վրաս, որ ասելու չի:
Փողը վերցրի ու վազեցի բանկ, որ փոխեմ: Բանկում զարմացած հարցնում են , թե էս ինչա եղել փողին, ես էլ լուրջ-լուրջ ասում եմ, որ խոզուկսա կերել:D:D:D
Հիմա բանկի բոլոր աշխատողները եկել հավաքվել են իրար գլխի, կրծոտած փողին են նայում ու ծիծաղում:
Լավա գոնե պաշտպանիչ սպիրալը չէր հասցրել ուտել ու բարով խերով փողս փոխեցին:

Նաիրուհի
03.03.2010, 10:58
Մի 2 ժամ հետո ուզում եմ գնամ «վրաստանի դեսպանատուն»: Հայերեն՝ զուգարան:
:D

Բա ես գիտեի՝ թուրքիայի դեսպանատունն է:D
Մի անգամ մեր բարեկամի տանը նստած զրուցում էինք, մեկը վեր կացավ, թե՝ գնում եմ թուրքիայի դեսպանատուն... Գնաց ու մի 15-20 րոպե չեկավ: Արդեն բացակայությունը նկատելի էր դառնում, կատակով ասացի, թե դեսպանատանը կարծես գործը երկարեց, երեխեքից մեկն ասաց. «Հայկական հարցն է լուծում»…

Jarre
03.03.2010, 11:03
Էն օրը Ղարաբաղից հյուր ունեինք, որն առաջին անգամ էր Երևանում ու ընկերս խորհուրդ տվեց տանել Շուշի ռեստորան։ Գնացինք, տեղ հասանք տեսնեմ ռեստորանի անունը Սուշիա, ոչ թե Շուշի :))

Երկնային
04.03.2010, 02:52
Տատիկիս քուրը հյուր էր եկել… հիմա մանկությունից խոսք գնաց, ընկերուհիս էլ մեր տանն էր… հիշել են իմ մանկությունից դեպքեր պատմում ուրախանում են տատիկս ու իրա քույրիկը :)) մեկ էլ էս կինը շրջվումա դեպի մեզ ու ինձ նայելով ասում. «Սեյչաս անա կանեշնո նե տա՜, նո վ ձետստվե անա բիլա պռո՜ստը կռասավիցա» :D

օրը ցերեկով վիրավորում են հա՜ :cry :D

Գաղթական
07.03.2010, 15:00
մի քանի տարի առաջ էր Հոլանդիայում..
նորից շաբաթվա վերջ էր ու նորից հավաքվում էինք..
տղերքից մեկն էլ, թե՝
- էն օրը Դեն Բոշ էի իջել.. ռուսի խանութից մի քանի բլոկ Կոտայք եմ վերցրել..
Ջա՛ն..
Հայկականին սահուն կերպով փոխարինելու եկավ գերմանականը..
բլոտն արդեն կամաց-կամաց սկսում էր ձանձրացնել, երբ դուռը թակեց սիրիահայ Մարտիրոսը..
- տղաք ի՞նչ բանի եք.. նոր խնձորի թութուն մը առաձ եմ.. թե բան մը չունիք՝ գնանք նարգիլե խմենք (ծխենք իբր..)
սկզբից էդքան էլ ուշադրություն չդարձրեցի, որ խնձորի հաճելի բուրմունքի փոխարեն ծուխը մի քիչ դառնոտ թվաց.. երևի պիվից էր..
բայց երբ սկսեց գլուխս պտտվել՝ աչքս ընկավ մեր մեջի զվարճանալու սիրահարին, որը շուրջը նայելով բազմանշանակ ժպտում էր..
վերջը խոստովանեց.
- դե մոտս մի կես գրամ բան էր մնացել.. ասի խառնեմ էթա.. համ էլ՝ իրիկունն ավելի հետաքրքիր կդառնա..
բա լավ օրն անմահացնելու համար ի՞նչ կարելի է անել, որ սովորական ժամանակ մտքովդ էլ չի անցնի անել..
կես ժամ էլ չանցած արդեն քաղաքի ամենաթանկանոց հագուստեղենի խանութներից մեկի մուտքի մոտ էինք..
տղերքից մեկն էլ, վիճակը ծայրահեղացնելու ձգտումով, խնամքով հանեց ու դռան մոտ դրեց կոշիկները..
էս խանութի աշխատողները որ տեսան 5 հոգի անթրաշ, մեկն էլ բոբիկ ու երգելով, խանութ են մտնում.. իրենք մտնում են հերիք չի՝ հետներն էլ հեծանիվ են բրդում ներս.. սփրթնեցին..
մեջների փողկապավորը մեծ լոնքերով մեզ մոտեցավ ու հևակտուր՝
- հեծանիվը կարո՞ղ եք դրսում թողնել, խնդրում եմ..
- կթողեյինք.. բայց դե կողպեք չունենք է.. բա որ գողանան..
- այստեղ չի կարելի հեծանիվը խանութ մտցնել..
- իրո՞ք.. հոմ դուք բարբարոս չե՞ք.. օրինակ մեզ մոտ թուրքիայում պատահում է մարդիկ էշի վրա նստած ել են խանութ մտնում..
:o:o:o

..դե թող մտածեն «ապուշ թուրքերը»..
:):)

One_Way_Ticket
07.03.2010, 16:22
Բարեկամիս ծանոթը Երևանից թռչում է Նովոսիբիրսկ,օդանավակայանում ուզում է տաքսի վերցնել, որ հասնի իր պետք եղած տեղը: Տաքսու վարորդը կարդում է թղթին գրած հասցեն ու .
-Հարց չկա, բայց խնդրում եմ մի երկու ժամ սպասես, գնամ տուն՝հագուստ վերցնեմ, ընտանիքիս զգուշացնեմ, համ էլ մեր վարորդներից մեկին ասեմ, որ հետս գա, հերթով քշենք...
Բարեկամիս ծանոթը զարմացած հարցնում է.
-Ինչու՞ ես այդքան բարդացնում:
-Եղբայր, քո կարծիքով Նովոսիբիրսկից մինչև Նովոռոսիյսկի Գոգոլի փողոց մենակ քշելը հե՞շտ ա...
Ես էլ առաջ Կրասնոդարն ու Կրասնոյարսկն էի խառնում :)

Արևածագ
07.03.2010, 18:51
Այնտեղ պիտի նշեի, որ Նովոսիբիրսկից Նովոռոսիյսկ 4200 կմ-ից ավելի է, ու էդ խեղճ մարդը տոմսին նաև մոտ երեք անգամ ավելի էլ վճարել էր: Հուսամ՝ սխալմամբ չես թռչել Կրասնոյարսկ: Կրասնոդարի հետ տաբերությունը մոտ 10000 կմ կլինի:)

One_Way_Ticket
07.03.2010, 19:36
Փաստորեն, այդ մարդուն իրականում Նովոռոսսիյսկ էր պետք գնա՞լ: :o Ես հույս ունեի, հասցեի մեջ էր քաղաքը սխալ գրված եղել:

Ռեդ
07.03.2010, 21:20
Էն օրը չպատմեցի, որովհետև խմած էի, եկա, մոռացա: Նոր եմ հիշել:

Ուրեմն Կովկաս պանդոկի ստորգետնյա հատվածում խաշ ենք ուտում ու եսիմ ինչ ռադիոակտիվ օղի ենք խմում: Էդ օղին երևի ուղեղի բջիջների 70 տոկոսը տեղում բթացնում էր, որովհետև ֆունկցիաներիս կեսը անջատվել էր: Մի 2 ժամ հետո ուզում եմ գնամ «վրաստանի դեսպանատուն»: Հայերեն՝ զուգարան:
Գնում եմ ստորգետնյա լաբիրինթոսներով, անցորդներից ու մատուցողներից հարցուփորձ անելով, վերջը գտա: Ինչ-որ պապուասական, լիաններից գործած վարագույր հիշեցնող բան ա, քաշում ես ու աջ ու ձախ կողմերը դռներ են: Ոչ մեկի վրա չի գրած տղամարդու ա, թե՞ կանացի:
Բայց դա չի զվարճալի:
Դեմս մի երիտասարդ ա դուրս գալիս ու ճամփես կտրում:
Աջ եմ գնում, ինքն էլ ա աջ գնում, ձախ եմ գնում, ինքն էլ ա ձախ գնում: Կանգնում եմ, կանգնում ա:
Մի 10 վայրկյան շվարած նայում եմ, արդեն ուզում եմ թռնեմ դեմքին, հետո նոր նկատում եմ, որ հայելու դեմն էմ կանգնած: Էդ օրն էլ նոր սվիտր էի հագել, որով ինձ հայելիով չէի նայել: Դրա համար էլ արտացոլանքիս չէի ճանաչում: Դէ օղին էլ ասեցի, որ դառդիոակտիվ էր:
Հետ գալուց հիշում էի, որ պատմեմ խնդանք, բայց մոռացա: :D
Կովկաս պանդոկ կարդացի, մի դեպք հիշեցի: Մի անգամ էդ կովկաս պանդոկ ենք մտնում ընկերներով, լավ ուտում-խմում ենք: Մեկ էլ էս մեր ընկերներից երկուսը վերկենում գնում են, որ զուգարան փնտրեն: Հետո, երբ որ հետ են գալիս, հարցնում եմ, թե որտեղ ա գտնվում զուգարանը: Էս ընկերս /լրիվ անջատված վիճակ ա մոտը/ պատասխանում ա.
-Ախպեր զուգարանի տեղը չեմ հիշում: Բայց կարամ ասեմ թե ոնց գտնեք: Գնում եք էս ուղղությամբ մինչև վերջ, թեքվում եք ձախ, կտենաք մի հատ դուռ ա, մոտն էլ մի տղա ա նստած: Ախպեր նայում ես աջ, հետո նայում ես ձախ, մեկ էլ էս տղեն հարցնում ա՝ "ի՞նչ ա պետք ձեզ": Ասում ես՝ "զուգարանն ենք ման գալի", այ էն վախտ ինքը ձեզ կբացատրի թե զուգարանը որտեղ ա:
Էդ ասելուց հետո քիչ էր մնում զուգարան գնալներս անիմաստ դառնար . . . :D:D:D

Արևածագ
08.03.2010, 23:35
Հորաքրոջս աշխատակցուհին ամուսնացնում է տղային: Հարսանիքից մի շաբաթ անց կանչում է հարսին՝ կոչենք Լիաննա, ու ասում.
-Որդիս փոքր տարիքում ծանր հիվանդություն է տարել, նա երեխա ունենալ չի կարող: Բայց եթե դու խելոք կին լինես, ինքն այդ մասին չգիտի, չի էլ իմանա...
Լիաննա մի ասա, կրակի կտոր ասա. Երեք տղա բերեց, էդ խեղճ սկեսուրն էլ մինչև կյանքի վերջը մի ծպտուն չիմացավ հանել:

Նաիրուհի
12.03.2010, 00:50
Մեր գյուղում վաղուց տեղի ունեցած դեպք։
Մեկը սիրահարված է լինում մի աղջկա, բայց ինչքան էլ գնում են ուզելու, աղջկա հայրը չի համաձայնում իր աղջկան այդ տղային տալ։ Տղան, արդեն հուսահատված, գանգատվում է ավելի մեծ կենսափորձով բարեկամներից մեկին։ Բարեկամը խորհուրդ է տալիս, որ վաղ առավոտյան, երբ գյուղացիները նոր-նոր սկսում են դուրս գալ տներից, գնա աղջկա տան մոտ ու սկսի լվացվել (մեր գյուղում մինչև հիմա էլ շատ տների դիմաց կարելի է տեսնել մետաղյա լվացարաններ)։ Տրամաբանությունը հետևյալն էր. գյուղացիները կտեսնեն, կմտածեն, որ գիշերը «խոսքը տվել են», նշան դրել, և փեսացուն էլ գիշերը հարսնացուի տանն է մնացել (նման սովորություն էլ կար), ամբողջ գյուղում լուրը կտարածվի, ու աղջկա հայրն էլ ստիպված կտա։

Ուլուանա
12.03.2010, 00:53

Բա վերջը ի՞նչ եղավ, տվե՞ց։ Պատմեցիր, պատմեցիր, ամենակարևորը չասեցիր. մեթոդը գործե՞ց, թե՞ չէ։ :))

Նաիրուհի
12.03.2010, 01:33
Մի հարևանի տղա ունեինք, անունը Արթուր էր, բայց փոքր ժամանակ շատ պուպուշ երեխա էր եղել, «անուշիկ» էին ասել, անունը կպել-մնացել էր էս Արթուրին։ Մեկ-մեկ կրճատ Անի էլ են ասում:secret
Մի խոսքով, էս Անուշիկս գյուղից եկել էր, ինչ-որ հարցով օգնությանս կարիքն էր զգում, հեռախոսն էլ, հակառակի նման, կորցրել էր։ Մի քանի անգամ տարբեր համարներից զանգեց 2 օրվա մեջ, 2-3 անգամ էլ ծնգացրեց։ Էդ օրերին էր, անծանոթ համարից զանգ եկավ, հետ զանգեցի՝ համոզված, որ էլի ինքն է։ Բավական թավ ձայնով մի տղա պատասխանեց, ես էլ, առանց ձայնի վրա կենտրոնանալու, միանգամից վրա տվեցի.
-Անուշի՞կ, դո՞ւ ես...
Մեկ էլ մի վիրավորված ձայն.
-Ի՞նչ Անուշիկ:o:angry
Պարզվեց՝ բանակում գտնվող ընկերներիցս մեկն էր։ Մինչև բացատրեցի, որ ոչ թե իր ձայնն էր աղջկական, այլ Անուշիկն է տղա, հոգիս դուրս եկավ...:this

Նաիրուհի
12.03.2010, 01:36
Բա վերջը ի՞նչ եղավ, տվե՞ց։ Պատմեցիր, պատմեցիր, ամենակարևորը չասեցիր. մեթոդը գործե՞ց, թե՞ չէ։ :))

Ամուսնացել են, բայց բանն այդ «ծայրահեղ» քայլին չի հասել...

Երկնային
12.03.2010, 01:36
Մի հարևանի տղա ունեինք, անունը Արթուր էր, բայց փոքր ժամանակ շատ պուպուշ երեղա էր եղել, «անուշիկ» էին ասել, անունը կպել-մնացել էր էս Արթուրին։ Մեկ-մեկ կրճատ Անի էլ են ասում:secret
Մի խոսքով, էս Անուշիկս գյուղից եկել էր, ինչ-որ հարցով օգնությանս կարիքն էր զգում, հեռախոսն էլ, հակառակի նման, կորցրել էր։ Մի քանի անգամ տարբեր համարներից զանգեց 2 օրվա մեջ, 2-3 անգամ էլ ծնգացրեց։ Էդ օրերին էր, անծանոթ համարից զանգ եկավ, հետ զանգեցի՝ համոզված, որ էլի ինքն է։ Բավական թավ ձայնով մի տղա պատասխանեց, ես էլ, առանց ձայնի վրա կենտրոնանալու, միանգամից վրա տվեցի.
-Անուշի՞կ, դո՞ւ ես...
Մեկ էլ մի վիրավորված ձայն.
-Ի՞նչ Անուշիկ:o:angry
Պարզվեց՝ բանակում գտնվող ընկերներիցս մեկն էր։ Մինչև բացատրեցի, որ ոչ թե իր ձայնն էր աղջկական, այլ Անուշիկն է տղա, հոգիս դուրս եկավ...:this

Տենց ինձ էլ պարբերաբար չգիտեմ ով զանգում էր ու հարցնում.
-Ստյոպ դու՞ ես… Ստյո՞պ

ու ես ամեն անգամ մեռնում էի :D խեղճ Ստյոպ, որ պետք ա իմ ձենից ունենար :D

Ուլուանա
12.03.2010, 01:58
Էս ամերիկացիների սիրալիրությունը երբեմն ուղղակի աննորմալության է հասնում... Ուրեմն մի ուրախ–զվարթ, ասող–խոսող հարևան ունենք, բայց շատ տարօրինակ ձևով է ինքը ասում–խոսում։ Հենց հանդիպում է մեզ, միանգամից ուրախ ժպիտը դեմքին՝ «Բարև, հարևան :yahoo»... Ու մինչև մենք կհասցնենք պատասխանել իր բարևին, ինքն էդ ընթացքում մեզնից հեռանալուն զուգահեռ հասցնում է համ մեր որպիսությունից հարցնել, համ պատասխանել իր որպիսության մասին մեր չտված հարցին, համ շնորհակալություն հայտնել, համ էլ ուրիշ ինչ–որ բաներ ասել, որոնք մենք արդեն չենք լսում, քանի որ արդեն ահագին հեռացած ենք լինում իրարից։ :{ :D Ու միշտ էնքան էլ երջանիկ ու անհոգ դեմքով է լինում։ Քիչ առաջ էլ խանութ գնալիս շքամուտքի մոտ հանդիպեցի, բնականաբար, վերը նկարագրածս երջանիկ մենախոսությունն ի կատար ածվեց, իսկ երբ մի տասնհինգ րոպե հետո հետ եկա, մտնելիս էլի հանդիպեցի, ու լրիվ նույն մենախոսությունը նույն ոգևորությամբ կրկնվեց։ :blin :D Կարո՞ղ ա՝ էս մարդը լարած տիկնիկ ա, խաբար չենք... :unsure

Ուլուանա
12.03.2010, 02:24
Տենց ինձ էլ պարբերաբար չգիտեմ ով զանգում էր ու հարցնում.
-Ստյոպ դու՞ ես… Ստյո՞պ

ու ես ամեն անգամ մեռնում էի :D խեղճ Ստյոպ, որ պետք ա իմ ձենից ունենար :D
Բայց կարող ա՝ Ստյոպը փոքր երեխա էր։ :))

aerosmith
12.03.2010, 09:18
ուրեմն ես 6 տարեկան էի,երբ ռուսաստանից եկանք(1996թ) էդ վախտվանից մեզ միշտ մի կինա զանգում մինչև օրս ու ուզումա միշտ Ալլային, արդեն հոգնել ենք բացատրելով որ այ տիկնայք, ստեղ Ալլա չի ապրում։ Ու ինքան վախտա զանգումա, ուղղակի ասում ենք որ ստեղ Ալլա չի ապրում, թե չե արդեն հոգնել ենք էդ խեղճին բացատրելով, որ ինչքան վախտա , զանգում Ալլա եք ուզում արդեն մենք հոգնել ենք, էլ մի զանգեք ես համարով։ Չնայած էդ կինը զանգումա ասենք շաբաթը, երկու շաբաթը մեկ, բայց հավատացեք իրոք զզվել ենք։

Արևածագ
12.03.2010, 10:12
Եղբայրս է պատմել: 2000- ին Մոսկվայում շինարարական ֆիրմայում է աշխատելիս եղել: Այդպիսի ֆիրմաներում իսկական ինտերնացիոնալիզմ է: Մի անգամ իրեն ու ընկերոջը տաջիկները հրավիրել են փլավ ուտելու.
- Գնացինք: Նրանց բարաքներում նեղվածք է, մարդիկ 10- 15 հոգով են ապրում՝ իրար գլխի լցված: Նստած, սպասում ենք, որ փլավը բերեն: Այդ ժամանակ մեկն էլ դեսուդեն ընկած, ամեն ինչ տակնուվրա է անում՝ հեռախոսն է ման գալիս: Ամենքին հարցրեց, ներքնակները թափ տվեց, մեկ է՝ հեռախոսը չկա ու չկա: Տխուր- տրտում նստեց մի անկյունում:
Փլավի կաթսան բերին, դրին սեղանին: Մեկն սկսեց ափսեները լցնել: Էդ ժամանակ ընկերոջս բախտը ամենից շատը բերեց. Փլավի մեջ մի ժամ եփած հեռախոսը հենց իրեն բաժին ընկավ...

Դեկադա
12.03.2010, 10:38
ուրեմն ես 6 տարեկան էի,երբ ռուսաստանից եկանք(1996թ) էդ վախտվանից մեզ միշտ մի կինա զանգում մինչև օրս ու ուզումա միշտ Ալլային, արդեն հոգնել ենք բացատրելով որ այ տիկնայք, ստեղ Ալլա չի ապրում։ Ու ինքան վախտա զանգումա, ուղղակի ասում ենք որ ստեղ Ալլա չի ապրում, թե չե արդեն հոգնել ենք էդ խեղճին բացատրելով, որ ինչքան վախտա , զանգում Ալլա եք ուզում արդեն մենք հոգնել ենք, էլ մի զանգեք ես համարով։ Չնայած էդ կինը զանգումա ասենք շաբաթը, երկու շաբաթը մեկ, բայց հավատացեք իրոք զզվել ենք։

Ծանոթ պատմություն ա: Ընկերուհուս էլ զանգում ու Քաղցրիկին էին ուզում: Մի քանի անգամ կրկնվելուց հետո ընկերուհիս ճարահատյալ ասեց, որ ինքը քաղցրիկ չի՝ ինքը մի քիչ դառն ա:

One_Way_Ticket
12.03.2010, 15:18
ուրեմն ես 6 տարեկան էի,երբ ռուսաստանից եկանք(1996թ) էդ վախտվանից մեզ միշտ մի կինա զանգում մինչև օրս ու ուզումա միշտ Ալլային, արդեն հոգնել ենք բացատրելով որ այ տիկնայք, ստեղ Ալլա չի ապրում։ Ու ինքան վախտա զանգումա, ուղղակի ասում ենք որ ստեղ Ալլա չի ապրում, թե չե արդեն հոգնել ենք էդ խեղճին բացատրելով, որ ինչքան վախտա , զանգում Ալլա եք ուզում արդեն մենք հոգնել ենք, էլ մի զանգեք ես համարով։ Չնայած էդ կինը զանգումա ասենք շաբաթը, երկու շաբաթը մեկ, բայց հավատացեք իրոք զզվել ենք։
Ոչինչ, մի օր մեկը կզանգի, կասի` "բարև ձեզ, ես Ալլան եմ, ինձ զանգե՞լ են": :)

Արևածագ
12.03.2010, 17:43
Շատ լավ ծանոթներ ունենք, վանաձորցիներ են, մեզնից մի փողոց ներքև են ապրում: Ամուսինը շինարարությամբ է զբաղվում, բայց այս վերջին երկու ամիսը գործ չուներ: Զգացվում էր՝ մարդիկ նեղվել են, ավտոմեքենան ծախեցին, ավելի էժանն առան, որ ավելացած գումարով յոլա գնան, մինչև գարունը բացվի:
Մարտի 8- ին մտա "одноклассники" , տեսնեմ՝ սրանց ընտանիքի յուրաքանչյուր անդամն առանձին- առանձին, ինձ՝ ծաղիկ-ծաղկունքով, սմայլիկներով շնորհավորանքներ են գրել: Կնոջը գրեցի.
- Էդ ավտոն ծախեցի՞ք, փողը տվեցիք սմայլիկների՞ն...
Նա էլ.
- Չենք ծախել, փոխանակել ենք սմայլիկներով...:P:P:P

One_Way_Ticket
12.03.2010, 18:01
Լացելու բան է, ոչ թե զվարճանալու:

Դեկադա
12.03.2010, 18:04
Լացելու բան է, ոչ թե զվարճանալու:

Զվարճանալունը նա է, որ իրենք չգիտեն, որ դա լացելու բան է:

Farfalla
18.03.2010, 12:32
Համալսարանում մի դասախոս ունեինք, ում առարկան ռուսերեն էինք անցնում, բայց ինքը ռուսերենից ընդհանրապես գաղափար չուներ: Երկու բառ ճիշտ ձևով իրար հետևից չէր կարողանում ասել, դրա համար մենք խնդրել էինք, որ ինքը առարկան հայերեն կարդար: Մի անգամ ինչ-որ բան էր պատմում, որոշեց ընթացքում ռուսերեն էլ խուսի ու ասումա.
- знаете, все туристы были мной довольны и я удовлетворила весь автобус :D :D :D

Մենք էս խոսքերից հետո ամբողջ կուրսով սկսեցինք բարձր ծիծաղել, ինքն էլ երևի մտածեց, որ լավ բանա ասել ու շարունակեց.
- и в конце дороги мы все дружно кончили :D :D :D

Արևհատիկ
24.03.2010, 11:39
Մեր թաղամասի սեփական տներից մեկում մի տատիկ ա ապրում ու ինքը ամբողջ օրը անեծք ա տալիս դիմացի տանը ապրող պապիկին: :}
Մի քանի օր առաջ էս տատիկը ասում ա, որ իր դույլը (վեդրո կգրեմ, որ անմիջական ստացվի ;)) գողացել են: Ու սկսում ա իր սիրելի գործը :D

-Ով, որ կազմակերպել ա վեդրոս գողանան, դրա երեխաները մեռնեն: :(
Ով, որ գողացել ա, դրա երեխաներն էլ մեռնեն: :(
Գտնել կազմակերպիչներին! :D

Մի քիչ լավ չստացվեց գրական, բայց դե ոչինչ ;)

Rhayader
24.03.2010, 13:01

Մինակ Ըրծունգեցին կյարի տի պեն ասի:D

Lion
24.03.2010, 14:12
ուրեմն ես 6 տարեկան էի,երբ ռուսաստանից եկանք(1996թ) էդ վախտվանից մեզ միշտ մի կինա զանգում մինչև օրս ու ուզումա միշտ Ալլային, արդեն հոգնել ենք բացատրելով որ այ տիկնայք, ստեղ Ալլա չի ապրում։ Ու ինքան վախտա զանգումա, ուղղակի ասում ենք որ ստեղ Ալլա չի ապրում, թե չե արդեն հոգնել ենք էդ խեղճին բացատրելով, որ ինչքան վախտա , զանգում Ալլա եք ուզում արդեն մենք հոգնել ենք, էլ մի զանգեք ես համարով։ Չնայած էդ կինը զանգումա ասենք շաբաթը, երկու շաբաթը մեկ, բայց հավատացեք իրոք զզվել ենք։

Է հա, մի օր մի աղջկա կանչեիք, թող ասեր. "Ալլան լսում է":) Հետաքրքիր է, էլի, ինչ պիտի ասեր??!!

Superportal
25.03.2010, 02:58
Ասում են, որ էս պատմությունը մեր դպրողում ա եղել, բայց շատերից լսել եմ նաեւ, որ հին պատմություն ա:
Մաթեմատիկայի դասին աշակերտներից մեկը մոռանում ա վարժության, լուծման ձեւը՝ Q-ն չի հաշվում, էս դասատուն էլ ջղայնացած ասում է.
-Տղա՛ ջան, քեզ Q-ն էլ է պետք: :D:D:D
Վայ շուտվանից սենց չէի ծիծաղացել:D:D:D Ապրես:hands :D:D

Katka
25.03.2010, 13:53
Լեկցիոն դասախոսը փորձում է ստուգել՝ ուսանողները մտածում են, թե ինչ են գրում, թե մեխանիկորեն գրում են: Փիլիսոփայության դաս է, ես լեկցիա չեմ գրում, ու մեկ էլ դասախոսը Պոզիտիվիզմից խոսեց-խոսեց ու աչքով տալով՝ սկսեց թելադրել՝ քարի դարում մարդիկ քարանձավներում նստած հեռուստացույց էին դիտում ու երեխեքը սուս ու փուս գրում են, այնուհետեւ պոզիտիվիզմ ու բլա-բլա բլա: Ձեռից գնացել են դասախոսները:D

-Երեխեք, ի՞նչ է նշանակում կապիտալ արտահանել:
- Մի բան էլի հարցնեմ:
-Հարցրեք:
-Այդ ինչքա՞ն ինքնաթիռ է պետք, որ կապիտալը ասենք Հայաստանից արտահանենք այլ երկրներ:
-Շատ:))

Rhayader
25.03.2010, 15:28
Չգիտեմ ինչքանով ճիշտ տեղ եմ գրում բայց ինձ որ բացել էր :D

Էսօր մեկը նստեց մարշուտկա, Գազել, դե բռնվելու հարմար տեղ չկար, ինքն էլ էն դռաի վրի պատուհանը բացեց.. ու հետևը պատուհանից հանեց.. էլ բռնվելու կարիք չկար.. :D մեռել էի :lol Պրիչոմ աղջիկ էր :D

Էդ վինծիլյացիայի համար ա արել:D

Արևածագ
25.03.2010, 16:09
Բարեկամներիցս մեկը Վայոց Ձորի մարզում ճանապարհային ոստիկան էր: Մի անգամ մայրուղու վրա արագընթաց մի «ջիպ» է կանգնեցնում: Դու մի ասա՝ Սյունաց թեմի առաջնորդի ավտոն է: Հոգևորականը դիմում է ոստիկանին.
-Բա դու չգիտե՞ս, ում ավտոն ես կանգնացնում...
Էս բարեկամս էլ.
-Վա՜յ, կներես, Տեր Աստված ջան, հեռվից չէի ճանաչե...

Ռեդ
25.03.2010, 16:29

Վա՜յ, http://www.akumb.am/showthread.php/337-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/page24#post1902342 :)

kyahi
25.03.2010, 17:05
Մի անգամ մարշուտկայով տուն եմ գնում, դե երգ եմ լսում ու բավական բարձր:Արդեն կանգառի մոտ էի հասնում հազար դրամ տվեցի, առանց ականջակալները հանելու ասեցի սա մի հատ ստացեք ու երևի բարձր ասեցի, էս վարորդը պտտվեց ու մի բան ասեց, դե ես էլ մտածեցի ասում ա "ստեղ կանգնե՞մ" ես էլ ասեցի "չէ կանգառում" ու ականջակալը դրեցի ականջիս, սա նորից պտտվեց ու նորից մի բան ասեց, դե ես էլ զայրացած ասեցի "Չէ կանգառում նոր կիջնեմ էլի":Էդ պահին վարորդը թեքվեց, ղեկը թողեց ու գոռաց,/ես էդ պահին նաուշնիկները հանեցի, որ նորից կրկնեմ, որ կանգառում եմ իջնում/ " լսի քանի՞ հատ ստանամ" ես էդ պահին ապշած ասեցի "մի հատ":D

մի անգամ քրոջս հետ քայլում եմ ու ես ինչ-որ հետաքրքիր բան եմ պատմում ու չէի նկատել, որ քրոջս հետ էր մնացել/ինչ-որ տեղ էր մտել/ ես էլ փաստորեն մի հատ տղայի հետ էի էդքան ժամանակ խոսում ու հետաքրքիրը էն ա, որ ինքը ինձ լսում էր::D

Մի անգամ էլ գալիս եմ տուն բակում երկու երեխա են կանգնած ու ուշադիր ինձ էն նայում ու լավ վիճաբանում են
մեկը ասումը"լսի,քո կարծիքով էս աղջիկ ա , թե տղա"
մյուսը " Եսիմ, երևի տղայա, դժվար աղջիկը ըսենց հագնվեր"
մյուսը"Բայց մազերը երկար են"
"Էդ ինչ կապ ունի…"
Բայց ես նորմալ հագնված էի/երևի/
:(:D

Արևածագ
25.03.2010, 17:06
Ա'յ էդպես, իզուր չի որ Չուկը գրում է «Փոքր է, հո զոռո՞վ չի...»;)

Դեկադա
25.03.2010, 17:07

Ջանս, էս լրիվ մի օրվա պատմություննե՞ր են

kyahi
25.03.2010, 17:16
Ջանս, էս լրիվ մի օրվա պատմություննե՞ր են
Վաայ, չէ, ամեն մեկը մի օրվա:;)
ՈՒղղակի վատ էնա , որ իմ հետ ամեն օր մի բան լինում ա: Էս վերջերս մտածում էի, որ իմ վրա թուղթ ու գիր են արել, բայց կայֆի տակ են արել:D

Դեկադա
25.03.2010, 17:18
Վաայ, չէ, ամեն մեկը մի օրվա:;)
ՈՒղղակի վատ էնա , որ իմ հետ ամեն օր մի բան լինում ա: Էս վերջերս մտածում էի, որ իմ վրա թուղթ ու գիր են արել, բայց կայֆի տակ են արել:D

:o հետքրքիրա ի՞նչ ա հետդ կատարվում որ... սաղին միլար ուզու՞մ ես:D

kyahi
25.03.2010, 20:09
սաղին միլար ուզու՞մ ես
կբացատրես, թե ին՞չ ես ուզում ասել:Չեմ ըմբռնել:think

Արևածագ
25.03.2010, 20:20
Աղջկաս տանում էի մանկապարտեզ, ճամփան աղբամանների մոտով էր անցնում: Ամեն օր անցնելիս տեսնում էինք, մի ծեր կին (հետո իմացա՝ հիվանդ էր), էդ աղբամանները տակնուվրա է անում, ինչ որ բաներ է ջոկջկում, ուտում , հագնում : Մի օր էլ աղջիկս ասաց.
-Մամ, դու էլ չէ՞, որ մեծանաս, ըլնես տատի, էս զիբիլանոցը պիտի քանդրտես...;)

Արևհատիկ
25.03.2010, 21:36
Էսօր գնացել ենք դասի, տեսել լաբորատորիայի դռան բռնակը ջարդվել ա: Լաբորատորիանա էլ մեր լսարանի դիմացն ա: Ինֆորմատիկայի դասախոսը գալիս ա մեր կուրսի մի տղայի ասում ա.
-Դու ես ջարդել :sad
Էս տղան էլ ասում ա.
-Նախ ես չեմ ջարդել, ես եկել եմ տեսել արդեն ջարդված ա, հետո էլ ինչից եք եզրակացրել, որ ես եմ ջարդել՞ :think
-Դու ամեն ժամի գալիս ես լսարանի դուռը բացում:
-Ես էդտեղ սիրած աղջիկ ունեմ գալիս եմ բացում, նայում:
Մեկ է էս դասախասը զարմացած ասում ա. :o
-այ տղա, դու իմ բոլոր կուրսերում սիրած աղջիկ ունե՞ս :lol

Երկնային
25.03.2010, 23:19
հեռախոսը զանգում ա, մամաս վերցնում ա կիսաքնած, մեկ էլ ինչ-որ տղամարդու ձայն մուննաթ ա գալիս.
- ախչի էս դու դեռ քնած ե՞ս :angry
- հա բայց ժամը 8ն ա :think
- համ էլ որ զանգում եմ, ինչի՞ չես վերցնում :angry
- զանգ չի եկել, հենց զանգեց, վերցրեցի :8
ու սենց փորձում ա տեղը բերի, թե ով ա վոոբշե էս զանգողը :D

- Անուշիկ, դու ե՞ս :8
- չէ :D
- վայ բալիկ ջան, կներես, ես էլ աղջկաս էի զանգում, իմացա ինքն ա :)
- ոչինչ :D :D

ինչ լավ ա, որ մենակ ինձ չեն երեխու տեղ դնում հեռախոսով :D

Արևհատիկ
26.03.2010, 17:09
Քիչ առաջ Լուսաբերի ծանոթներից մեկը զանգում ա, ասում.
-Լուս, գնացի մի հատ orange-ի ինտերնետ վերցրեցի, մի հատ էլ Skype առա եկա :lol

Վերջը պարզվեց կամեռա ա առել :lol

Լուս, էս դու պիտի գրեիր, բայց էլ չհամբերեցի մինչև գաս :D :))

Լուսաբեր
26.03.2010, 17:14
Ես արդեն զոհվում եմ բացատրելով, որ իրերը իրենց անուններով կոչեն մարդիկ, դուք ստեղ խինդ ուրախություն եք սարքել :sad:aaa
ուֆ:lol

My World My Space
27.03.2010, 10:56
2004 թիվ, Գյումրի,
Ռադիո ՇանՏ-ի ռեկլամներից.
"Պարույր Սևակի սկզբնամասում գտնվող ծաղկի սրահը շարունակում է զարմացնել բոլորին......":lol

Ռեդ
27.03.2010, 12:58
Կապան քաղաքում հեռարձակվող հեռուստաալիքներից մեկի նորություններով ասում են.
«Այս շաբաթ Կապան քաղաքի ծննդատանը ծնվել են 19 երեխա :baby, որոնցից 10-ը աղջիկ են, իսկ 9-ը՝ տղա: Հատուկ շնորհակալություն Վահե Մաքսիմի Հակոբյանին:» :D:D:D

Դեկադա
27.03.2010, 13:23

Մարդը լավ էլ աշխատել ա էլի :D

CactuSoul
27.03.2010, 13:43
Մարդը լավ էլ աշխատել ա էլի :D

Հա, էլի, ազգային հերոսի կոչում տալու փոխարեն ընդամենը ինչ-որ անհայտ հեռուստաալիքով շնորհակալություն են հայտնում, հլա մի բան էլ ծիծաղում ենք լացելու փոխարեն: Ամոթ էլ ա:sad:

Դեկադա
27.03.2010, 13:47
Հա, էլի, ազգային հերոսի կոչում տալու փոխարեն ընդամենը ինչ-որ անհայտ հեռուստաալիքով շնորհակալություն են հայտնում, հլա մի բան էլ ծիծաղում ենք լացելու փոխարեն: Ամոթ էլ ա:sad:

Ահա, բայց հլա տես էտ ինչ ուժ ու եռանդի տեր մարդ ա, որ էտքանին լույս աշխարհա բերել:

Աբելյան
27.03.2010, 15:55
Մարդը լավ էլ աշխատել ա էլի :D
Բայց էդ 19-ն էլ իրա ձեռի գործն ա՞::o

Rammstein
27.03.2010, 16:55
Բայց էդ 19-ն էլ իրա ձեռի գործն ա՞::o

Ձեռի՞, դժվար… :nea

Ուլուանա
27.03.2010, 17:25
Հա, էլի, ազգային հերոսի կոչում տալու փոխարեն ընդամենը ինչ-որ անհայտ հեռուստաալիքով շնորհակալություն են հայտնում, հլա մի բան էլ ծիծաղում ենք լացելու փոխարեն: Ամոթ էլ ա:sad:
Մի րոպե, բայց լացելու ի՞նչ կա։ Էդ մարդն ուղղակի էդ բոլոր ծնունդներն ընդունողը չի՞։ :unsure

Դեկադա
27.03.2010, 17:36
Մի րոպե, բայց լացելու ի՞նչ կա։ Էդ մարդն ուղղակի էդ բոլոր ծնունդներն ընդունողը չի՞։ :unsure

Ահա, կարճ ասած տատհերն է::)

Լուսաբեր
27.03.2010, 18:03
Մի րոպե, բայց լացելու ի՞նչ կա։ Էդ մարդն ուղղակի էդ բոլոր ծնունդներն ընդունողը չի՞։ :unsure

:D
Չէ, այ մարդ, էտ մարդը դեպուտատա կարծեմ :D Քաջարանի պղնձամոլիբդենական կոմբինատի տնօրենի տղանա, էնքան շատ բաներ են հովանավորում Սյունիքի մարզում, տենց մնացելա: Կամ հեռուստաընկերությաննա հովոնովորել, կամ ծննդատունը :think

Rhayader
27.03.2010, 19:32
Ահա, կարճ ասած տատհերն է::)

Բիոլոգիական հերը, ավելի շուտ:D

aerosmith
27.03.2010, 19:55
ճիշտն ասած ես հենց այդպես էլ հասկացա, բիոլոգիական հոր պահով եմ ասում

Rammstein
27.03.2010, 20:40
Ահա, կարճ ասած տատհերն է::)

Կամ էլ` պապմերը։

Ուլուանա
27.03.2010, 20:58
Կամ էլ` պապմերը։
Ես կասեի՝ պապհերը։ :D

Առաջարկում եմ էս ուղղությամբ էլ չխորանալ։ Ինչ–որ շատ շեղվեցինք ոնց որ...

Երկնային
28.03.2010, 19:00
Մի քանի տարի առաջ էր: Քույրիկ-աղբերներիս ու իրանց ընկերների հետ մի քանի օրով գնացել էինք Սևան: Ուրեմն ստեղ կողքը ինչ-որ պապիկ էր մնում: Դու մի ասա սա մեր աղջիկների վրա աչք ա դրել :D Իրիկունները դուրսը նստում ասում-խոսում ծիծաղում ենք, էս պապին հա գալիս ինչ-որ երգեր ա միացնում, սկսում ա ինքն իրան պարել :D հետո ձեռքերը լայն բացած մեր աղջիկների համար բացականչում՝ дееееевочки, раскрывайтесь!!! :D Վերջին կաթիլն եղավ էն ժամանակ, երբ մի երեկո տենց ինքն իրան պարելով եկավ մեզ մոտեցավ, մենք էլ կարտ եինք խաղում, մեկ էլ ձեռքը մեկնեց ինձ ու գոռաց` отдайся мужчине!!! :D:D:D իրան փրկեց մենակ էն, որ էդ ասելուց հետո, զգաց որ մեր տղաները սկսում են վեր կանալ կատաղած դեմքերով, տենց պարելով ոնց եկել էր, տենց պարելով էլ թռավ :D

kyahi
28.03.2010, 19:37
ՄԻ անգամ փողոցով քայլում էի ու պատահաբար կարելի ա ասել սայթակեցի/ իմ մոտ հաճախ կրկնվող մի բան/ մի մարդու վրա, ով կանգնած էր խանութի մոտ, սրա գլխարկը էդ պահին ընկավ,իսկ ես միանգամից բարձրացնում եմ գլխարկը ու ասում" վայ կներեք միամիտ ստացվեց ": Ձեռքս մեկնեցի, որ գլխարկը տամ ու զարմանքից սկսեցի ծիծաղել, պարզվում էր, որ այդ " մարդը" մանիկեն էր::D/միշտ մտածել եմ, թե էդ պահին իմ մասին ով ինչ է մտածել/

Մի անգամ իմ համարին զանգ ա գալիս, ինչ-որ անծանոթ համարից, վերցնում եմ հեռախոսը, պատասխանում եմ պարզվում է զանգահարողը տղա է, այդ տղան ինձ ասում ա" բարև ձեզ, դուք ինձ չեք ճանաչում ես ձեզ մի անգամ եմ տեսել, մենք մի անգամ հանդիպել ենք" ես նեռվայնացած ասում եմ" կներեք իմ համարը ձեզ ով ա տվել երիտասարդ" ու պարզում եմ , որ ծանոթ մարդ ա տվել, ասում եմ դե լավ շարունակեք"ես ձեզ չեմ ուզում անհանգստացնեմ, բայց խնդրում եմ ինձ լսեք" և նա ասում է հետևյալը" Դուք պասկալի հետ ոնցե՞ք" ես դեռ չեմ հասկացել նրա ուզածը ու հարցնում եմ "ու՞մ հետ" դե սա էլ " ինձ կուրսայինով կարող եք օգնել, ինձ ասեցին դուք պասկալի հետ լավ եք" "ահհհհհհ պասկալի" ծիծաղելով պատասխանում եմ ,"թե չէ դուք ի՞նչ հասկացաք" :D

Երբ դեռ շատ փոքր էի/դե մի հինգերորդ դասարան/ մամա ինձ ուղարկում ա դեղատուն պիպետկա առնելու:
Ես էլ գնում եմ դեղատուն ու ասում եմ "ինձ մի հատ պրիզիրվատիվ կտաք"/ լսել էի, էդ բառը կինոներից ու գովազդներից, բայց չգիտեի ինչ էր իրականում ուղղակի մոտս տպավորվել էր նրա համար, որ մամն չէր ասում թե դա ինչ է/
էս աղջիկը զարմացած տվեց, դե չասեմ մաման ինչ ասեց…:D

kyahi
28.03.2010, 23:10
Բա մի էս ել ասեմ:
Ես, որ դեռ պարապում էի ընդունվելու համար, էս մաթեմի խմբում մենակ ես էի աղջիկ, ուրեմն մի օր պարապունքի եմ /ու մենք պարապում էինք դասախոսի տանը/, սենյակի դուռը բացում ա էս դասախոսի տղան մի քսանհինգ տարեկան կլիներ ու հարցնում ա " Էստեղ /տալիս ա իմ անունը/ ո՞վ ա, իրան հեռախոսի մոտ են կանչում":D.
Մի պատմությւոն պատմեմ, որը զարմանալի ա, բայց իմ հետ կապ չունի:
Մեր հարևանը զանգում ա իր հորը, որը ինչ- որ հեռավոր գյուղում ա ապրում ու իր հայրը ասում ա" Ալո,ալո…" մեր հարևանն էլ "Ալոն չի պապա Մարիամն ա":D

հա մի անգամ փողոցում հեռվից մի մարդու նկատեցի, որը շատ նման էր իմ մի ծանոթի, արագ քայլեցի, որ հասնեմ մոտեցա /գրկաբաց/ ասեցի" վայ բարև, օյ կներեք"

Հա էն պիպետկայի պատմությունը պատմեմ մինչև վերջ, էն անգամ ասի չասեմ:oy,բայց փոշմանեցի:oy
Ես էլ գնում եմ դեղատուն ու ասում եմ "ինձ մի հատ պրիզիրվատիվ կտաք"
Էս աղջիկը ասեց "ի՞նչ"
ես էլ"դե էն, որ երկար ա լինում ու ռեզինից ու դրանով ինչ-որ բան էն կաթեցնում" էս աղջիկը ասեց "կաթացնու՞մ" ես էլ " դե մաման ու պապն են միշտ անում ես կողքից եմ տեսել"
ու մնացածը…
էս էջը ոնց որ իմ հեղինակային էջը լինի:)

Նաիրուհի
29.03.2010, 00:55
Մի անգամ ընկերներով հավաքված էինք, ուզեցի մի քիչ հումորով պատմել, որ նախորդ օրը ես ու նրանցից մեկը «Համադասարանցիներով» երկար գրել ենք իրար։ Ասացի. «Երեխեք, երեկ ես ու Խորոն ենքան խոսեցինք, որ մատներս ցավեցին»։
Խորոն էլ հետ չմնաց. «Վայ, Լիլ ջան, ի՞նչ ես ասում, Աստված չանի՝ մենք մատներով խոսենք...»:D:D:D

VisTolog
29.03.2010, 10:19
Vist (11:07:36 29/03/2010)
Դավ, խամյակի ոտը կարա՞ ինքնիրան պոկվի

Vist (11:07:37 29/03/2010)
:D

Դատարկություն (11:08:16 29/03/2010)
:D

Դատարկություն (11:08:22 29/03/2010)
որ պոկես հա

Դատարկություն (11:08:25 29/03/2010)
:lol

Դատարկություն (11:08:31 29/03/2010)
Էդ ում մտքի թռիչքնա՞

Vist (11:08:31 29/03/2010)
իսկ եթե ո՞չ:))

Vist (11:08:51 29/03/2010)
ընկերուհուս խամյակի ոտն էր կապտել, հետո էլ պոկվել

Դատարկություն (11:09:05 29/03/2010)
Ոնցոր ասես մարդու ոտը կարա ինքն իրան պոկվի :D

Vist (11:09:12 29/03/2010)
կարա՞:lol

Դատարկություն (11:09:19 29/03/2010)
Յաաաաա՜ էդ հաստատ քո նավսնա

Vist (11:09:24 29/03/2010)
:D

Դատարկություն (11:09:42 29/03/2010)
Խեղճին էդ ոնցա պահել որ ոտը պոկվելա:D

Դատարկություն (11:09:52 29/03/2010)
դու պատկերացրա քեզ ոնցա պահելու:D

Vist (11:10:03 29/03/2010)
ախր փախելա է, չգիտեն ուրա

Դատարկություն(11:10:20 29/03/2010)
3 ոտով՞:D

Vist (11:10:24 29/03/2010)
ահա

Դատարկություն(11:10:50 29/03/2010)
Էդ հեռուն չի գնա

Vist (11:10:57 29/03/2010)
եսիմ ուրա մտել

Դատարկություն(11:10:58 29/03/2010)
3 ոտ:D

Դատարկություն (11:11:10 29/03/2010)
բա ոտը ուրա՞

Vist (11:11:11 29/03/2010)
հեսա ակումբում կդնեմ

Դատարկություն (11:11:13 29/03/2010)
:D

Vist (11:11:14 29/03/2010)
չգիտեմ

Դատարկություն(11:11:19 29/03/2010)
նկարը՞

Vist (11:11:23 29/03/2010)
չէ, էս պատմությունը

Դատարկություն (11:11:29 29/03/2010)
թե՞ ոտը:D

Դատարկություն (11:11:33 29/03/2010)
:lol

Դատարկություն (11:11:37 29/03/2010)
Aaaaaaaa :D:D

Vist (11:11:49 29/03/2010)
ուֆ :lol

Farfalla
30.03.2010, 10:30
Առավոտյան աշխատանքի գալուց ընկերուհուս տատիկն էլ էր մեր հետ գալիս, մենք էլ ինչպես միշտ ուշանում էինք, մեկ էլ տատիկը ասումա.
- Վայ, երեխեք ջան պետքա հետ գնանք, պռոտեզներս տանն եմ մոռացել :D:D:D

Razo
31.03.2010, 01:35
Մի հատ էլ ես պատմեմ: Մեր բակում ապրում էր մի հատ Մայիս անունով հերոս, ինքը միշտ կեղտոտ կաստյումով էր ու միշտ երեխեքի հետ ֆուտբոլ էր խաղում: Մի օր հայրս քնած է լինում: Էս լաոն գալիս դուռը ջարդումա, պապան բացումա,

-Ինչա էղե Մայիս? Խի ես սենց ծեծում դուռը?
-Հեչ պռոստը Վիգենը (hopar) ասելա հլը հել տուն տես տունն եմ արի ինձ ասա:

-Բա ինքը ուրա?
-Դուրսը ծղումա...