PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 5



Էջեր : 1 2 3 4 5 [6]

Taurus
13.03.2009, 00:31
Շնորհակալություն Արս ջան, դու էլ նենց վատիկը չես :D:oy

Morpheus_NS
13.03.2009, 00:31
Շնորհավոր Էդ:

ars83
13.03.2009, 00:33
էն ջերմոցի էլի

իսկ ամենաշատը մոմերն էին լավը
հաստ ու երկար, որ կայֆը շատ լինի

:D:D Դուք էլ որ էս խաղից անցկացնեք, դուք էլ էս օրը կընկնեք:

Էդ կնիկը գալիսա ջերմոցի բացմանը: Թարսի պես էդ մարդն էլ իրա ավտոնա տեղ փորձարկում, մարդկանց փողով ման ա ածում: Ճամփին դուս ա գալիս արահետներից մեկը՝ գազ տված /7 կմ/ժ-ի տակ, անաստվածը/, էդ կնիկն էլ ջերմոցի տպավորության տակ չի նկատում, ընկնում ա ավտոյի տակ, մեռնում: /գրած ա՝ գլխին ա հասնում մեքենայի հարվածը/

Հայկօ
13.03.2009, 00:36
Էդո, շնորհավո՛ր :): Լավ խաղ էր :):

Սենց ա լինում, է՛լի, որ ես չեմ խաղում: Ով ասես՝ հաղթում ա :D:

Սամվել
13.03.2009, 00:36
:D:D Դուք էլ որ էս խաղից անցկացնեք, դուք էլ էս օրը կընկնեք:

Էդ կնիկը գալիսա ջերմոցի բացմանը: Թարսի պես էդ մարդն էլ իրա ավտոնա տեղ փորձարկում, մարդկանց փողով ման ա ածում: Ճամփին դուս ա գալիս արահետներից մեկը՝ գազ տված /7 կմ/ժ-ի տակ, անաստվածը/, էդ կնիկն էլ ջերմոցի տպավորության տակ չի նկատում, ընկնում ա ավտոյի տակ, մեռնում: /գրած ա՝ գլխին ա հասնում մեքենայի հարվածը/

:D:D 7կմ/ժ :D:D

Մերսի Արս :)

Ես Ու Երկնայինը.. Պոլիտեխնիկցին ու Պոլիծեխի աղջիկների մասնաճյուղը :))

:friends:

Morpheus_NS
13.03.2009, 00:37
Արս ջան մերսի՜՜՜՜՜՜՜՜:

Morpheus_NS
13.03.2009, 00:38
:D:D Դուք էլ որ էս խաղից անցկացնեք, դուք էլ էս օրը կընկնեք:

Էդ կնիկը գալիսա ջերմոցի բացմանը: Թարսի պես էդ մարդն էլ իրա ավտոնա տեղ փորձարկում, մարդկանց փողով ման ա ածում: Ճամփին դուս ա գալիս արահետներից մեկը՝ գազ տված /7 կմ/ժ-ի տակ, անաստվածը/, էդ կնիկն էլ ջերմոցի տպավորության տակ չի նկատում, ընկնում ա ավտոյի տակ, մեռնում: /գրած ա՝ գլխին ա հասնում մեքենայի հարվածը/

Չեմ պատկերացնում, թե ոնց ա գլխին հասնում:D:D:D

ars83
06.07.2009, 22:01
Վիճակագրության համաձայն, ԱՄՆ ոստիկանական շներն ամենաշատը մահանում են ոչ թե փամփուշտներից, այլ գերտաքացումից (շոգից)։ Ուստի, ոստիկանական մեքենաներում սկսեցին տեղադրել հատուկ սարքեր, որոնք մեքենայի ներսում ջերմաստիճանի բարձրացման ժամանակ իջեցնում են ապակիները, միացնում ձայնային ազդանշանը և գործարկում օդափոխիչը։

Հարց 1. Ինչպե՞ս են ամերիկացի ոստիկաններն անվանում այդ սարքերը։

ars83
06.07.2009, 22:03
հինգ րոպե՝ պատասխանի համար

Ռուֆուս
06.07.2009, 22:04
էէէ, խաղս չի ստացվի, դժվար հարցով սկսեցիր :angry

StrangeLittleGirl
06.07.2009, 22:04
ժող, ո՞վ կա

Yellow Raven
06.07.2009, 22:04
Բլթեցի:D

Երկնային
06.07.2009, 22:04
կանք :))

StrangeLittleGirl
06.07.2009, 22:05
էէէ, խաղս չի ստացվի, դժվար հարցով սկսեցիր
հա լավ, սաղովս խայտառակ կլինենք :))

Norton
06.07.2009, 22:05
ես էլ եմ միանում

Norton
06.07.2009, 22:05
հա՞, ուրեմն ես շատ պրիմտիվ պատասխանեցղի աչքիս՝ ջերմաչափ:}

Yellow Raven
06.07.2009, 22:06
Ժող բայց որ առանց ռեֆռեշի նոր գրառումները միանում են իսկը էս խաղի համարա:)
Թե չէ ամեն րոպե պետքա ռեֆռեշ տայիր:[

StrangeLittleGirl
06.07.2009, 22:06
Ժող բայց որ առանց ռեֆռեշի նոր գրառումները միանում են իսկը էս խաղի համարա
Թե չէ ամեն րոպե պետքա ռեֆռեշ տայիր
Հա, ես էլ էի նոր էդ մտածում :))

Ռուֆուս
06.07.2009, 22:06
հա, հիշում եք, որ առաջ բաժանարար գրառումներ էինք անում.... :D հավես էր բայց

Երկնային
06.07.2009, 22:07
հա, հիշում եք, որ առաջ բաժանարար գրառումներ էինք անում.... :D հավես էր բայց
բայց մեկ ա անում եք բաժանարար :))

Yellow Raven
06.07.2009, 22:07
հա, հիշում եք, որ առաջ բաժանարար գրառումներ էինք անում.... :D հավես էր բայց
:D:D

Լեո
06.07.2009, 22:07
հա՞, ուրեմն ես շատ պրիմտիվ պատասխանեցղի աչքիս՝ ջերմաչափ:}

վայ քու արա, ես կարգին բլթցրել եմ :D

StrangeLittleGirl
06.07.2009, 22:07
հա, հիշում եք, որ առաջ բաժանարար գրառումներ էինք անում.... հավես էր բայց
Չէ, սենց լավ ա, արանքում հասցնում եմ ուրիշ բանով էլ զբաղվել :P

Apsara
06.07.2009, 22:07
վայ քու արա, ես կարգին բլթցրել եմ :D

ես էլ պակաս չէ:D

Ռուֆուս
06.07.2009, 22:08
մեկա իմ բլթին չեք հասնի :D

Երկնային
06.07.2009, 22:08
իմն ա ամենալավը :D

StrangeLittleGirl
06.07.2009, 22:08
Ես իմ բլթի մասին լռում եմ

ars83
06.07.2009, 22:08
1. Լեո - Շնապահ -0
2. xaladilnick - shnaprkich :P /պատասխանը գրել վերնագրի մեջ/ - 0
3. Վահիկ - Աստված - 0
4. Ռուֆուս - տուզիկ.... :D - 0
5. Apsara - շնափրկիչ՞ :D - 0
6. Երկնային - մեկ. ասենք թե "հոթ դոգ" :)) - 1
7. StrangeLittleGirl - սիգնալզիզացիա՞ - 0
8. Ուրվական - Շնային սառնարաններ - 0
9. Norton - Jermachap - 0
----------------------

Հարց 1-ի պատասխանը՝ հոթ-դոգ

Ժամանակին շվեյցարական քաղաքներից մեկում մրցույթ էր անցկացվում, որի մասնակիցները մեկուկես կմ երկարությամբ խոչընդոտներով տարածություն էին անցնում։ Եթե սովորական մրցումներում հաղթոներին մեկ շիշ շամպայն է հասնում, ապա այս մրցույթի մասնակիցները ստանում էին մի շիշ լիկյոր, գինի, հանքային ջուր և կոկտեյլ՝ նախքան մրցումը սկսելը։

Հարց 2. Ովքե՞ր էին մրցույթի մասնակիցները։
Լրացուցիչ մեկ միավոր՝ շվեյցարական քաղաքն անվանելու համար։

Երկնային
06.07.2009, 22:09
փաստորեն էդքան էլ բլթ չէր :D

Ռուֆուս
06.07.2009, 22:11
էս ինչ բլթցնել եմ բլթցնում.... Օրս չի հաստատ...

Yellow Raven
06.07.2009, 22:12
էս ինչ բլթցնել եմ բլթցնում.... Օրս չի հաստատ...
Ես էլ առաջին հարցին դիտարկել էի որպես dog-god :D
Էլի բլթցում արեցի:D

Երկնային
06.07.2009, 22:13
էս ինչ բլթցնել եմ բլթցնում.... Օրս չի հաստատ...
Հայկ, էսօր դիպլոմ եմ ստացել՝ առանց միջուկ :D

Norton
06.07.2009, 22:13
Էսօրվա հարցերը դժվարա շտո-տո

StrangeLittleGirl
06.07.2009, 22:13
Ես էլ բլթեցի: Սա՞ղս ենք ժանգոտել, թե՞ հարցերից ա

Norton
06.07.2009, 22:13
Հայկ, էսօր դիպլոմ եմ ստացել՝ առանց միջուկ
Շներհավոր

StrangeLittleGirl
06.07.2009, 22:14
Հայկ, էսօր դիպլոմ եմ ստացել՝ առանց միջուկ
Ես էլ եմ դիպլոմ ուզում :(

Ռուֆուս
06.07.2009, 22:14
Հայկ, էսօր դիպլոմ եմ ստացել՝ առանց միջուկ :D
վերջն ես.... :D

Ոչինչ օժիտիդ մեջ կդնես, մեկա բացող չի լինի :D

Շնորհավոր

Երկնային
06.07.2009, 22:14
վերջն ես.... :D

Ոչինչ օժիտիդ մեջ կդնես, մեկա բացող չի լինի :D

Շնորհավոր
պապայիս ասում եմ պապ մեջը դե փող դիր, մեկ էլ բացեց տեսնի դատարկ ա, գիտեր ձեռք եմ առնում, դու մի ասա ինձ էին ձեռք առել :D

ars83
06.07.2009, 22:15
Հարց 2-ի պատասխանը՝ Մատուցողները…
Քաղաքը՝ Ցյուրիխ:


1. Լեո - պատասխան չի ստացվել - 0
2. xaladilnick - Alkoholikner kam el mizaparki het chndirner unecogh mardik
Chaghaqu erevi Bazel -0
3. Վահիկ - Բարմենները, Ժնև - 0
4. Ռուֆուս - Սենբեռնարները Բեռնարդինո քաղաքում.... էլի բլթ :D - 0
5. Apsara - հարբեցողները, Ժնևա քաղաքում - 0
6. Երկնային - չգիտեմ, երևի կենդանիներ ինչ-որ - 0
7. StrangeLittleGirl - ասենք թե մոտոցիկլիստներ -0
8. Ուրվական - Ալկոհոլիկներ, Լոզան -0
9. Norton - ալկոհոլային ճյուղում աշխատողները -0

--------------------------

Կարիբյան օվկիանոսով անցնելիս Կոլումբոսի նավերը «խցանման» մեջ ընկան նրանց պատճառով և ստիպված էին ահագին ժամանակ սպասել։

Հարց 3. Ովքեր/ինչերն էին խցանումն առաջացնող «փոխադրամիջոցները»։

Ռուֆուս
06.07.2009, 22:15
պապայիս ասում եմ պապ մեջը դե փող դիր, մեկ էլ բացեց տեսնի դատարկ ա, գիտեր ձեռք եմ առնում, դու մի ասա ինձ էին ձեռք առել :D
բա միջինը ե՞րբ են տալու...

Թրջել ա պետք, գիտե՞ս :P Խմելու հավես ունեմ :)

Norton
06.07.2009, 22:16
Կարիբյան ԾՈՎ, թչ թե օվկիանոոս

Երկնային
06.07.2009, 22:16
բա միջինը ե՞րբ են տալու...

Թրջել ա պետք, գիտե՞ս :P Խմելու հավես ունեմ :)
պետք ա գնամ վերցնեմ :))

Ռուֆուս
06.07.2009, 22:17
լավն էր նախորդ հարցը

Yellow Raven
06.07.2009, 22:18
Բայց դե բարմենն էլա մատուցող էլի:D
Էս հարցը արդեն իմանալու վրայա:)

StrangeLittleGirl
06.07.2009, 22:18
ես չգիտեմ :cry

Ռուֆուս
06.07.2009, 22:19
Բայց դե բարմենն էլա մատուցող էլի:D
Էս հարցը արդեն իմանալու վրայա:)
Չէ, բարմենները բարնի ստոյկից հեռու չեն գնում, իսկ մատուցողները սաղ օրը վազում են...

Երկնային
06.07.2009, 22:19
էս մեկը եթե քրոջս յոթ տարեկան տղան ճիշտ էր պատմում, ուրեմն ես գիտեմ :))

Լեո
06.07.2009, 22:20
Ես փոխադրամիջոցները չէի կարդացել, էլի բլթցրի :D

StrangeLittleGirl
06.07.2009, 22:20
էղանք խայտառակ
բլթ 3

Norton
06.07.2009, 22:21
իմ պատասխանը փոխադրամիջոց չի, բայց հաստատ խցանման պատճառ կարողա դառնա

Երկնային
06.07.2009, 22:21
Ես փոխադրամիջոցները չէի կարդացել, էլի բլթցրի :D
վայ, ես էլ չէի կարդացել փոխադրամիջոցը :))

ars83
06.07.2009, 22:21
Հարց 3-ի պատասխանը՝ կրիաները (ծովային կրիաները):


1. Լեո - Ջրիմուռ - 0
2. xaladilnick - delfinnery -0
3. Վահիկ - Կրիաներին - 1
4. Ռուֆուս - Ծովային կրիաներ - 1
5. Apsara - ծովային թռչունները - 0
6. Երկնային - կրիաները :) - 1
7. StrangeLittleGirl - ձկնորսական նավեր ասենք թե -0
8. Ուրվական - Կետերի վտառ :)) - 0
9. Norton - կորալները երևի - 0

-----------------------------

Հատված Յ․Ս․ Բախի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկի՝ դաշնակահար Գլեն Գուլդի հետ հարցազրույցից․

Լրագրող․ -Այս ի՞նչ տարօրինակ գործիք ունեք։
Գուլդ․ - Իմ կարծիքով այն բավական լավ հնչողություն ունի;
Լ․ - Խոսքս դաշնամուրի մասին չէ, այլ այս․․․ սրա մասին (ձեռքով ցույց է տալիս), չգիտեմ ինչպես կոչեմ այն։
Գ․ - (զայրացած)Սրա մասին։ Պարո՛ն, արհամարհանքով մի՛ խոսեք ընտանիքի անդամի մասին։
Լ․ - Ի՞նչ ի նկատի ունեք «ընտանիքի անդամ» ասելով։
Գ․ - Սա իմ ճանապարհորդությունների մշտական ուղեկիցն է։ Մեկը, առանց ում ես չեմ կարող նվագել։ Ես այն օգտագործում եմ արդեն 21 տարի։ Այս․․․ բանը։
Լ․ - Դուք իսկապես համերգներ եք տվել դրա օգնությա՞մբ։
Գ․ - Ես ոչ մի համերգ չեմ տվել առանց դրա 21 տարվա ընթացքում։
Լ․ - Ուզում եք ասել․․․ որ դա ձեզ ավելի մոտ (թանկ) է, քան Բա՞խը։
Գ․ - Օ՜հ, շատ ավելի մոտ, անկեղծ ասած։

Հարց 4․ Ի՞նչ էր Գուլդն անվանում «ընտանիքի անդամ» և ո՞վ էր դրա «հեղինակը»։

Հարցը երկար է. պատասխանի համար տրվում է 7 րոպե

Լեո
06.07.2009, 22:24
Խայտառակ եմ լինում, զրոյի վրա եմ պարտվում :D

Երկնային
06.07.2009, 22:24
էս հարցը բայց շատ հետաքրքիրն ա :think

StrangeLittleGirl
06.07.2009, 22:25
բլթ 4

Ռուֆուս
06.07.2009, 22:26
Արսենը հենց սկսում է դասական երաժշտությունից կամ կրոնից հարցեր տալ, ես քաշվում եմ....

Երկնային
06.07.2009, 22:27
Արսենը հենց սկսում է դասական երաժշտությունից կամ կրոնից հարցեր տալ, ես քաշվում եմ....
ահա, ես էլ :oy

Norton
06.07.2009, 22:27
որոշեցի լուչշե չպատասխանեմ մեկա բլթա լնելու

StrangeLittleGirl
06.07.2009, 22:27
Արսենը հենց սկսում է դասական երաժշտությունից կամ կրոնից հարցեր տալ, ես քաշվում եմ....
Կրոնից ինչքան ուզում ա, թող տա, բայց դասակա՞ն: Արսենը ինչ սկսել ա հարցեր տալ, ես քաշվում եմ :))

Yellow Raven
06.07.2009, 22:27
Չէ իսկականից պետքա գնալ ժանգի հանման և մաքրման կենտրոն:(

Ուրվական
06.07.2009, 22:27
Յանի կրիան ինչ կապ ուներ փոխադրամիջոցների հետ որ:

Երկնային
06.07.2009, 22:28
Յանի կրիան ինչ կապ ուներ փոխադրամիջոցների հետ որ:
ես փոխադրամիջոցը չէի էլ կարդացել :)) ինձ Կարենչոս էր դրա մասին պատմում :)

Apsara
06.07.2009, 22:28
էէհ ստեղ բլթի տեղ էլ չմնաց
հարցերը ռուսերեն դներ ավելի լավ կլիներ

Ռուֆուս
06.07.2009, 22:28
Յանի կրիան ինչ կապ ուներ փոխադրամիջոցների հետ որ:
Գոռ, չակերտների մեջ էր փոխադրամիջոցն էլ, խցանումն էլ

Yellow Raven
06.07.2009, 22:28
Յանի կրիան ինչ կապ ուներ փոխադրամիջոցների հետ որ:
Ո՞նց... Նստում ես վրեն ու հայդա Կոմիտաս:D

StrangeLittleGirl
06.07.2009, 22:29
Յանի կրիան ինչ կապ ուներ փոխադրամիջոցների հետ որ:
Եսի՞մ

Լեո
06.07.2009, 22:29
հարցերը ռուսերեն դներ ավելի լավ կլիներ
Գուգլով պոիսկ տալ կլիներ, չէ՞ :D

Ուրվական
06.07.2009, 22:30
Գոռ, չակերտների մեջ էր փոխադրամիջոցն էլ, խցանումն էլ

Հասկացանք, որ չակերնտերի մեջ էր, նույն ձևի ուրեմն չակերտներում կարար գրեր ծա՞ռ կամ մոծա՞կ: Չակերտների մեջ գրած ինչ-որ բան իմաստ պիտի արտահայտի:

ars83
06.07.2009, 22:30
Հարց 4-ի պատասխանը՝ Աթոռը, որը պատրաստել էր նրա հայրը։

1. Լեո - Շուն :D - 0
2. xaladilnick - karogha hamster -0
3. Վահիկ - Բեթհովենը :D:D - 0
4. Ռուֆուս - եսիմ, դաշնամուրի ճռճռան աթո՞ռը - 0.5
5. Apsara - պատասխան չի ստացվել - 0
6. Երկնային - չգիտեմ - 0
7. StrangeLittleGirl - աթո՞ռ - 0.5
8. Ուրվական - Չկա պատասխան - 0
9. Norton - չիդեմ -0

-----------------------------------------
Ճապոնացի նետաձիգի կապարճում (նետաման) տարբեր տեսակի նետեր կային․ սուր ծայրով՝ մարդուն նետահարելւու համար, մանգաղաձև՝ ձիերին նետահարելու համար, վառելանյութով պատված՝ հրդեհներ կազմակերպելու համար, և այլն։ Կար նաև տիրոջ անվանատառերով մի նետ։

Հարց 5. Ինչի՞ համար էր այն։

StrangeLittleGirl
06.07.2009, 22:30
Հասկացանք, որ չակերնտերի մեջ էր, նույն ձևի ուրեմն չակերտներում կարար գրեր ծա՞ռ կամ մոծա՞կ: Չակերտների մեջ գրած ինչ-որ բան իմաստ պիտի արտահայտի:
Հաստատ

ars83
06.07.2009, 22:31
սպասեք, կռիվ մի արեք, առարկումները՝ խաղից հետո:

StrangeLittleGirl
06.07.2009, 22:31
Արս, իմը տեղ չարեց, անպայման նամակս կբացես

Apsara
06.07.2009, 22:31
Գուգլով պոիսկ տալ կլիներ, չէ՞ :D

թե չէ սենց էլ չի լինում՞:P
ուղակի իմ համարա ռուսերեն հեշտ

StrangeLittleGirl
06.07.2009, 22:34
Մեկ-մեկ բլթերի մեջ կես ճշմարտություն լինում ա: :D

Բայց անարդար ա: Սաղ իմանալու հարցեր են:

Ռուֆուս
06.07.2009, 22:35
Մեկ-մեկ բլթերի մեջ կես ճշմարտություն լինում ա: :D

Բայց անարդար ա: Սաղ իմանալու հարցեր են:
Կրիաներն ու մատուցողները կարելի էր գուշակել

Norton
06.07.2009, 22:35
Չգիտեմ ինչ պատասխանեմ.

StrangeLittleGirl
06.07.2009, 22:36
Կրիաներն ու մատուցողները կարելի էր գուշակել
Հա, մատուցողը համաձայն եմ: Բայց կրիաները ո՞նց:

Երկնային
06.07.2009, 22:36
Կրիաներն ու մատուցողները կարելի էր գուշակել
Հոթ դոգն էլ էր գուշակելի :)) հատկապես իմ պես անմիջուկ դիպլոմավոր լեզվաբանի համար :))

Ռուֆուս
06.07.2009, 22:36
Հա, մատուցողը համաձայն եմ: Բայց կրիաները ո՞նց:
Հարցը հենց կարդացի առաջին բանը որ մտքովս անցավ կրիաներն էին

Ուրվական
06.07.2009, 22:37
Հա, մատուցողը համաձայն եմ: Բայց կրիաները ո՞նց:

Պարզ չի ո՞նց: Չակերտներով:D

Լեո
06.07.2009, 22:37
Ճապոնացու ժամկետը չլրացա՞վ :think

Ռուֆուս
06.07.2009, 22:37
հա, մի քիչ արագ եկեք խաղանք, էլի, գնալուս վախտն ա մոտենում

ars83
06.07.2009, 22:37
Հարց 5-ի պատասխանը՝ Տիրոջ զոհվելու դեպքում նրան ճանաչելու համար։ Այդ նետով չէին կրակում:

1. Լեո - Ինքնասպանության համար :8 - 0
2. xaladilnick - Vorpeszi iren spanein hents ayd netov davachanutyan hamar kam el vor inch vor mekin spaneluc imanain vor inqna -0
3. Վահիկ - Ինքնասպանություն գործելու համար - 0
4. Ռուֆուս - Եթե նետաձիգը մահանար, անվանատառերով իմանային թե ով է դիակը - 1
5. Apsara - նամակներ ուղարկելու համար - 0
6. Երկնային - խարակիրի անելու համար-0
7. StrangeLittleGirl - Որ եթե մեկն մահացու իրան խփեր, ինքը դրանով
ինքնասպան լիներ, կարանային ինքնությունը պարզեին - 1
8. Ուրվական - Ինքնասպանության - 0
9. Norton - պատասխան չի ստացվել - 0

-------------------

Սելին Դիոնի և Բրայան Ադամսի երգերը հաճախակի կարելի է լսել կանադական ռադիոալիքներով։ Կարծում եք՝ պատճառը ունկնդիրների անչափ սե՞րն է։ Հնարավոր է, սակայն հաճախակի «եթեր դուրս գալու» հնարավորությունը նրանց տալիս է երկրի օրենքը։

Հարց 6. Ի՞նչ հատուկ բան է ասում այդ երկրի օրենքը, որը ստիպում է/թույլ է տալիս նշված երգիչների երգերը հաճախակի եթեր արձակել։

StrangeLittleGirl
06.07.2009, 22:37
Հարցը հենց կարդացի առաջին բանը որ մտքովս անցավ կրիաներն էին
Բայց կրիան ի՞նչ փոխադրամիջոց: Համ էլ հազար ու մի բան կարելի էր մտածել: Ո՞վ էր գրել ջրիմուռ: Ինչու՞ ոչ ջրիմուռները

Norton
06.07.2009, 22:38
Հարցը հենց կարդացի առաջին բանը որ մտքովս անցավ կրիաներն էին
Իմ մոտ էլ կրիաներ ու դելֆիններ տարբերալը անցավ ուղղակի, չպատկերացրեցի, որ այնքան շատ կարող էն լինեն, որ խանգարեն

Լեո
06.07.2009, 22:38
բայց ես ճիշտ եմ պատասխանել :beee

StrangeLittleGirl
06.07.2009, 22:39
Մի կերպ պատասխանս սեղմեցի, որ վերնագրում տեղավորվի :))

Ուրվական
06.07.2009, 22:40
բայց ես ճիշտ եմ պատասխանել :beee

Ի՞նչն էր ճիշտ, վերջին սմա՞յլդ:

Ռուֆուս
06.07.2009, 22:40
Մի կերպ պատասխանս սեղմեցի, որ վերնագրում տեղավորվի :))
հա, իմն էլ մի կերպ տեղավորվեց, վերջին մի քանի բառի մեջ էլ պռաբել հնարավոր չեղավ դնել :))

Լեո
06.07.2009, 22:40
Ի՞նչն էր ճիշտ, վերջին սմա՞յլդ:

:D:D:D

Ինքս ինձ մխիթարում եմ :D

StrangeLittleGirl
06.07.2009, 22:41
հա, իմն էլ մի կերպ տեղավորվեց, վերջին մի քանի բառի մեջ էլ պռաբել հնարավոր չեղավ դնել
բայց ոնց որ լավ հարց էր, չէ՞
չնայած չգիտեմ՝ ճիշտ ա, թե չէ :D

Apsara
06.07.2009, 22:42
բայց ոնց որ լավ հարց էր, չէ՞
չնայած չգիտեմ՝ ճիշտ ա, թե չէ :D

իմ համար սա ավելի հեռու հարց էր:D
էտ բնագավառում վաբշե չկամ

Ռուֆուս
06.07.2009, 22:43
բայց ոնց որ լավ հարց էր, չէ՞
չնայած չգիտեմ՝ ճիշտ ա, թե չէ :D
Եթե ճիշտ ենք պատասխանել, ուրեմն շատ հեշտ հարց էր :))

ars83
06.07.2009, 22:43
Հարց 6-ի պատասխանը՝ Ըստ օրենքի՝ կանադական ռադիոկայանի եթերում հնչող յուրաքանչյուր հինգերորդ երգը պետք է լինի այդ երկրի քաղաքացու կատարմամբ։

1. Լեո - Կանադայի օրհներգ - 0
2. xaladilnick - Sarucyal ovkianosum zgujsh varvelu hamar propagand -0
3. Վահիկ - Երևիյուր. ռադիոալիք պարտավոր է օրվա մեջ ինչ-որ ժամաքանակ տրամադրի կանադացի երգիչ-երգչուհիներին.... Իրանք էլ ինչքան գիտեմ կանադացի են - 1
4. Ռուֆուս - ըստ օրենքի կանադական երգիչների երգեր պետք է ռադիոալիքները դնեն (Դիոնն էլ, Ադամսն էլկանադացիներեն) - 1
5. Apsara - երկրի քաղաքացի են պրիվիլեգիայա - 1
6. Երկնային -
7. StrangeLittleGirl - տվյալ երկրի քաղաքացիներին շատ ժամ է տրվում - 1
8. Ուրվական - Իրանք կանադացի են ինչքան գիտեմ: Երևի պարտադիր ա իրանց երգիչներին լսելը որոշ պարբերութ - 1
9. Norton - Ծագումով կանդացի երգիչների երգերին առավելություն է տրվում - 1
-------------------------

Իտալացի այդ նկարչի պատվին կոչված ծրագիրը, որը մշակվել է Google-ի կողմից, կարողանում է, օրինակ, միանգամից կտրել-փոքրացնել թվային ֆոտոխցիկով նկարված նկարները և դրանք ուղարկել մեյլով։

Հարց 7. Անվանեք նկարչի անունն ու ազգանունը։
Լրացուցիչ 0.5 միավոր՝ ծրագրի անունը նշելու համար։

Լեո
06.07.2009, 22:43
Հուսով եմ գոնե հիմա մի մաշված մեկ կվաստակեմ :D

Yellow Raven
06.07.2009, 22:45
Ինչ օրհներգ, օրհներգ տուտ պրիչյոմ?
Մեռա:D:D

Ռուֆուս
06.07.2009, 22:45
Արս ջան, վստա՞հ ես, որ հարցի մեջ սխալ չկա:

StrangeLittleGirl
06.07.2009, 22:47
Արս ջան, վստա՞հ ես, որ հարցի մեջ սխալ չկա:
Աչքիս կա :D նկարչի ազգությունը, չէ՞ :D

Լեո
06.07.2009, 22:48
Ինչ օրհներգ, օրհներգ տուտ պրիչյոմ?
Մեռա:D:D

Վադ եմ, բլթցնում եմ :D

Norton
06.07.2009, 22:48
Արս ջան, վստա՞հ ես, որ հարցի մեջ սխալ չկա:
__________________
Մի պստիկ կա, ծրագրիանունն ու նկարչինը տարբեր են

Ռուֆուս
06.07.2009, 22:48
Աչքիս կա :D նկարչի ազգությունը, չէ՞ :D
այո :)

Yellow Raven
06.07.2009, 22:48
Աչքիս կա :D նկարչի ազգությունը, չէ՞ :D
Ես էլ նստել ընտրում էի,թե որ իտալացուն գրեմ:aaa
Արս,եթե սխալա մի գրի պատասխանը թող նորը մտածենք,ես ազգության վրով եմ մտածել

Լեո
06.07.2009, 22:49
Էս հարցի պատասխանը բոլորը գիտեն :D

Ռուֆուս
06.07.2009, 22:49
Էս հարցի պատասխանը բոլորը գիտեն :D
Կոմպիս մեջ էդ ծրագիրը կա, բայց հազարից մեկ եմ օգտագործում

StrangeLittleGirl
06.07.2009, 22:49
Էս հարցի պատասխանը բոլորը գիտեն
դաժը ես :D

Norton
06.07.2009, 22:49
Ես ծրագրի անունը մոռացել էի գնացի գուգլի գաղտնիքները թեման վերհիշելու, սորրի:oy

ars83
06.07.2009, 22:50
Հարց 7-ի պատասխանը՝ Պաբլո Պիկասսո, ծրագրի անունը՝ Picasa:

1. Լեո - Պաբլո Պիկասո, Picasa - 2
2. xaladilnick - Miqelanjelo, Microangelo -0.5
3. Վահիկ - Տիցիան - 0.5
4. Ռուֆուս - Պիկասսո - Պիկասա: Բայց ինքը իսպանացի է, իտալացի չէ... - 2
5. Apsara - պատասխան չի ստացվել - 0.5
6. Երկնային - Adobe Photoshop :D - 0.5
7. StrangeLittleGirl - Պաբլո Պիկասո (Պիկասա) - 2
8. Ուրվական - պատասխան չի ստացվել - 0.5
9. Norton - Պիկասա-պաբլո Պիկասո - 2

Հարցի մեջ սխալ կար, ներողություն: Բոլորին՝ հավելյալ 0.5 միավոր
----------------------------
Երկուսը՝ Մագնում, չորսը՝ Հերոբովամ, վեցը՝ Ռոբովամ, ութը՝ Մաթուսաղա, դե իսկ քսանը՝ Նաբուքոդոնոսոր։

Հարց 8. Ի՞նչն են անվանում այսպես։

Երկնային
06.07.2009, 22:50
Էս հարցի պատասխանը բոլորը գիտեն :D
իսկ ես չգիտեմ :D

Ռուֆուս
06.07.2009, 22:53
իսկ ես չգիտեմ :D
Ֆոտոշոփ, լոլ

Norton
06.07.2009, 22:53
բարդա

Ռուֆուս
06.07.2009, 22:54
էս վերջին հարցը լավն ա :)

Yellow Raven
06.07.2009, 22:54
էս վերջին հարցը լավն ա :)
չգիտեմ, ավելի լավա չպատասխանեմ...

Norton
06.07.2009, 22:55
սկի չջոգի ինչի մասինա:}

StrangeLittleGirl
06.07.2009, 22:56
մի երկուսը ջոգեցի ինչ են, բայց ինչ-որ էն չէր

Լեո
06.07.2009, 22:57
Իմ իմանալով «դրանք» ինչ չեն, ով են :think

Ռուֆուս
06.07.2009, 22:57
մի երկուսը ջոգեցի ինչ են, բայց ինչ-որ էն չէր
Գիտելիքի հարց ա, եթե չիմանաս, չես կարողանա գուշակել

ars83
06.07.2009, 22:57
Հարց 8-ի պատասխանը՝ Շամպայնի/գինու շշերի հավաքածուները։ Երկու շիշ շամպայնը կոչվում է Մագնում (1.5լ), չորսը՝ Հերոբովամ (3-4.5լ), ․․․, քսանը՝ Նաբուքոդոնոսոր (16լ)։

1. Լեո - Բաբելոնի թագավորներ :D - 0
2. xaladilnick - Arqanerin ?????????? - 0
3. Վահիկ - պատասխան չի ստացվել - 0
4. Ռուֆուս - Գինու շշերը - 1
5. Apsara - հնդկական աստվածների հոգևոր աստիճանները - 0
6. Երկնային - էտը մի նե պռոխոձիլի :)) - 0
7. StrangeLittleGirl - բաբելոնի թագավորներ են - 0
8. Ուրվական - պատասխան չի ստացվել - 0
9. Norton - չունեմ պատասխան - 0

----------------------------
Ծրագրավորողական ասացվածքը պնդում է, որ կա մարդկանց 10 տեսակ՝ նրանք, ովքեր հասկանում են երկուական կոդը (կամ թվերի երկուական համակարգը), և նրանք, ովքեր չեն հասկանում։

Հարց 9. Քանի տեսակի մարդ կա՝ ըստ երկուական համակարգը չհասկացողի։

Yellow Raven
06.07.2009, 22:59
Արս կարողա 10-ի տեղը պետքա 2 գրեիր?

Լեո
06.07.2009, 22:59
10 տեսակ, բայց երկու մասի բաժանված :esim

Ռուֆուս
06.07.2009, 23:00
դասական երաժշտություն+կրոն+ծրագրավորում=:{

Apsara
06.07.2009, 23:00
լոոլ լավ էլ ժանգոտած եմ, արդեն երկու անգամ ուշացրել եմ պատասխանը, երեխեք 10ըստ երկուական համակարգի հենց 2նա

StrangeLittleGirl
06.07.2009, 23:01
Չեմ ջոգում՝ էս հարցը շատ հե՞շտ էր, թե՞ ես եմ սխալ պատասխանել

Yellow Raven
06.07.2009, 23:01
Տեղ հասավ:D

ars83
06.07.2009, 23:02
Հարց 9-ի պատասխանը՝ Տասը։ Երկուական կոդը չհասկացողը 10 տեսնելիս՝ ընկալում է այն որպես «տաս» թիվը՝ սովորական նշանակումներով։ Երկուական համակարդում 10 թվանշաններով գրված թիվը ներկայացնում է «երկու» թիվը։ Այնպես որ, ծրագրավորողն իրավացի է։

1. Լեո - 0
2. xaladilnick - 2 tesak tsragravoroghner ev och - 0
3. Վահիկ - 2 տեսակ - 0
4. Ռուֆուս - 8 - 0
5. Apsara - 5 - 0
6. Երկնային - նրանք, ովքեր չեն հասկանում, բայց ուզում են հասկանալ ու նրանք, ովքեր չեն հասկանում ու պետքներն էլ չի -0
7. StrangeLittleGirl - երկու - 0
8. Ուրվական - տասը - 1
9. Norton - 2:think - 0

--------------------------
Օգտվելով Ֆրանսիայի և Թուրքիայի միջև տասնիններորդ դարում կնքված դաշինքից՝ ֆրանսիացի աշխարհա(գրա)գետը ժամանակակից Բուլղարիայի տարածքներն ուսումնասիրելու թույտվություն ձեռք բերեց թուրքական կառավարությունից։ Ուղևորության ժամանակ նրան ուղեկցում էին թուրք զինվորականները։ Հեռվում սարեր տեսնելով՝ գիտնականը հարցնում է․ «սա ի՞նչ է»։ «Սարեր են»,- պատասխանում է թուրք զինվորականը։ Այդ պատասխանն էլ հենց նշում է քարտեզի վրա գիտնականը, նույն անունն է կրում նաև մի ամբողջ թերակղզի։



Հարց 10. Անվանեք այդ սարերեը (կամ թերակղզին)։

Լեո
06.07.2009, 23:02
Տեղ հասավ:D

Իմ մոտ էլ :D

100 դոլար ճիշտ եմ պատասխանել :D

ars83
06.07.2009, 23:03
Արս կարողա 10-ի տեղը պետքա 2 գրեիր?

Մենակ Գոռը հասկացավ:
Հատուկ ընգծել էի՝ չհասկացողի:

Yellow Raven
06.07.2009, 23:03
Արս ես հարցը ուրիշ ձև էի հասկացել,ես չգիտեի թե էդ <<չհասկացողը>> պետքա իմանա էդ ասացվածքը...

Ուրվական
06.07.2009, 23:03
Մենակ Գոռը հասկացավ:
Հատուկ ընգծել էի՝ չհասկացողի:

Էն էլ հետո մի քիչ խառնվեց, բայց ոչինչ:oy:D

ars83
06.07.2009, 23:04
Արս ես հարցը ուրիշ ձև էի հասկացել,ես չգիտեի թե էդ <<չհասկացողը>> պետքա իմանա էդ ասացվածքը...

Հարցը կարդալ ա պետք ;)

Լեո
06.07.2009, 23:05
պատվավոր վերջին տեղբ են զբաղեցնելու :D

ars83
06.07.2009, 23:06
Էն էլ հետո մի քիչ խառնվեց, բայց ոչինչ:oy:D

:D:D:D Երկրորդ պատասխանը չի ընդունվում, Գոռ ջան

Yellow Raven
06.07.2009, 23:07
Արս ջան այ որ սենց գրեիր ուրիշ բան`

Քանի տեսակի մարդ կա՝ ըստ երկուական համակարգը չհասկացողի,ով կարդում է այս ասացվածքը :D:D

Norton
06.07.2009, 23:08
Արս չեմ պատասխանում բալկաններից բացի մտքով ուրիշ թեակզի էդ մասու չի գալսի

ars83
06.07.2009, 23:09
Հարց 10-ի պատասխանը՝ Բալկանյան սարեր կամ բալկանյան թերակղզի։ «Բալկան» թուրքերեն նշանակում է «սար»։

1. Լեո - Մուսալա - 0
2. xaladilnick - դաղլար -0
3. Վահիկ - Յանի Պիրենեյներն էին սարեր նշանակում...- 0
4. Ռուֆուս - Բուրգաս - 0
5. Apsara - Կայլար-0
6. Երկնային - բալկանյան - 1
7. StrangeLittleGirl - բալկանյան - 1
8. Ուրվական - պատասխան չի ստացվել - 0
9. Norton - պատասխան չի ստացվել- 0

ars83
06.07.2009, 23:10
Արս չեմ պատասխանում բալկաններից բացի մտքով ուրիշ թեակզի էդ մասու չի գալսի

Բա դե գալիս ա, գրի :)
Հաշվում եմ, գրառումդ կարդացի իմը տեղադրելուց հետո:
Ժող, առարկումներ չկան, չէ՞:

Norton
06.07.2009, 23:10
Արս իմը կհաշվես՞:oy վերևի գրառումը կարդա

StrangeLittleGirl
06.07.2009, 23:10
Ես էլ ասում եմ՝ տուպոյ հարց ա, հեսա սաղ պատասխանելու են :))

Լեո
06.07.2009, 23:10
Ես զրո՞ մնացի :D

Ուրվական
06.07.2009, 23:11
Արս, ապրես, բռատ, ուղղակի իմանալու հարցերը շատ էին մի քիչ:

Norton
06.07.2009, 23:11
Մերսի, չէի պատկերացնում ,որ տենց հեշտ կլնի

ars83
06.07.2009, 23:11
Տաս րոպե հաշվարկ:

Էդ ընթացքում խնդրում եմ՝ գրեք, թե որ հարցը ձեզ ամենաշատը դուր եկավ:

Ռուֆուս
06.07.2009, 23:11
Բա 19-րդ դարից առաջ Բալկաններին ի՞նչ էին ասում.....

xaladilnick
06.07.2009, 23:12
0.5 խայտարակ եղա

Yellow Raven
06.07.2009, 23:12
Ես էլ ասում եմ՝ տուպոյ հարց ա, հեսա սաղ պատասխանելու են :))
Ես էլ մտածում էի դժվար էդքան պարզ լինի:D

StrangeLittleGirl
06.07.2009, 23:13
Ես էլ մտածում էի դժվար էդքան պարզ լինի
Ես էլ սկզբում ֆրանսերենի վրա էի գնացել, մտածում էի՝ montagnes թերակղզի կա, թե չէ:

Norton
06.07.2009, 23:14
Արս արագացրու շունս, սբանեց թողեց:D

Ռուֆուս
06.07.2009, 23:15
Արս ջան, ապրես, լավն էին հարցերը, համ տրամաբանական հարցեր կային, համ էլ գիտելիքի:

Ամենաշատը մատուցողների մասին հարցը դուրս եկավ, որ շատ մտածեի, կգուշակեի :)

Լեո
06.07.2009, 23:16
Ամենաշատը մատուցողների մասին հարցը դուրս եկավ:)

Ինձ էլ :)

ars83
06.07.2009, 23:16
Բա 19-րդ դարից առաջ Բալկաններին ի՞նչ էին ասում.....

Стара Планина - բուլղարներն այսպես են կոչում մինչև հիմա էլ, մնացածները՝ չգիտեմ

StrangeLittleGirl
06.07.2009, 23:16
Հա, ինձ էլ մատուցողինը դուր եկավ: Հոթ դոգն էլ վատիկը չէր

StrangeLittleGirl
06.07.2009, 23:16
Стара Планина - բուլղարներն այսպես են կոչում մինչև հիմա էլ, մնացածները՝ չգիտե
Ես էս ընթացքում իմացա, որ բուլղարերեն սարեր Планина ա :))

Ուրվական
06.07.2009, 23:17
Հա, ինձ էլ մատուցողինը դուր եկավ: Հոթ դոգն էլ վատիկը չէր

Ինձ էլ սրանք դուր եկան: Բայց դե ամենալավը 10-ն էր:hands:
Արս ջան, դե դու հասկացար, որ 10-րդ հարցի մասին չեմ ասում;):D

Yellow Raven
06.07.2009, 23:18
10-ը իսկականից լավն էր ճշգրիտ ձևակերպման դեպքում...:)
Ամենավատը գինիների հարցն էր;)

StrangeLittleGirl
06.07.2009, 23:18
Ամենավատը գինիների հարցն էր
Համաձայն եմ

Ռուֆուս
06.07.2009, 23:19
Ինձ էլ սրանք դուր եկան: Բայց դե ամենալավը 10-ն էր:hands:
Արս ջան, դե դու հասկացար, որ 10-րդ հարցի մասին չեմ ասում;):D
Էդ էն կռիսական հարցերից ա, որ մենակ դուք՝ ծրագրավորողներդ գիտեք :angry

Հեսա որ ես էլ խաղ կազմակերպեմ, լրիվ լեզվաբանական հարցեր կդնեմ, որ մենակ Նյութը իմանա :D

Երկնային
06.07.2009, 23:19
Էդ էն կռիսական հարցերից ա, որ մենակ դուք՝ ծրագրավորողներդ գիտեք :angry

Հեսա որ ես էլ խաղ կազմակերպեմ, լրիվ լեզվաբանական հարցեր կդնեմ, որ մենակ Նյութը իմանա :D
դավայ :D

Ուրվական
06.07.2009, 23:20
Էդ էն կռիսական հարցերից ա, որ մենակ դուք՝ ծրագրավորողներդ գիտեք :angry

Հեսա որ ես էլ խաղ կազմակերպեմ, լրիվ լեզվաբանական հարցեր կդնեմ, որ մենակ Նյութը իմանա :D

Արա, բայց դե լավն էր էլի Հայկ, ինչ ուզում ես ասա:hands

Երկնային
06.07.2009, 23:20
ասենք թե էն զզվելի Օլդ Ինգլիշից հարցեր :D

Լեո
06.07.2009, 23:20
Էդ էն կռիսական հարցերից ա, որ մենակ դուք՝ ծրագրավորողներդ գիտեք :angry

Հեսա որ ես էլ խաղ կազմակերպեմ, լրիվ լեզվաբանական հարցեր կդնեմ, որ մենակ Նյութը իմանա :D

Բա՞ որ ես էլ սկսեմ էկոնոմետրիկայից հարցեր տալ :think

Ռուֆուս
06.07.2009, 23:20
Արա, բայց դե լավն էր էլի Հայկ, ինչ ուզում ես ասա:hands
Ինչն էր լավը, ես իմ բրյուսովյան տրամաբանությամբ մինչև հիմա էդ հարցի ու պատասխանի իմաստը չհասկացա....

Ուրվական
06.07.2009, 23:21
Ինչն էր լավը, ես իմ բրյուսովյան տրամաբանությամբ մինչև հիմա էդ հարցի ու պատասխանի իմաստը չհասկացա....

Այ հենց կայֆն էլ դրա մեջ ա էլի:D

StrangeLittleGirl
06.07.2009, 23:21
Էդ էն կռիսական հարցերից ա, որ մենակ դուք՝ ծրագրավորողներդ գիտեք
Հայկ, բայց էդ ես էլ գիտեի, ուղղակի չջոգեցի հարցը ինչ ա պահանջում :D

Apsara
06.07.2009, 23:21
դավայ :D

լօօլ ես էլ կիմանամ, Կիտային էլ կկանչենք ինքն էլ կիմանա, դաժե օլդ ինգլիշ:[

Ռուֆուս
06.07.2009, 23:22
ասենք թե էն զզվելի Օլդ Ինգլիշից հարցեր :D
Հա, օրինակ ինչումն էր կայանում Գրիմի օրենքը....

Քանի հոլով ունի հին անգլերենը:

Ինչ է Great Vowel Shift-ը....

եվ այլն....

Apsara
06.07.2009, 23:23
Իսկ վաբշե շատ լավ էր, ապրես, շնորհակալ եմ, կայֆ ինտենսիվ էր:)

Norton
06.07.2009, 23:23
Հայկ գնա ռեպ բաթլ թեմա քեզ ձեռնոց են նետել:D

Ռուֆուս
06.07.2009, 23:23
Հայկ գնա ռեպ բաթլ թեմա քեզ ձեռնոց են նետել:D
Հըըըըըըը՞՞՞՞՞՞՞

Լեո
06.07.2009, 23:24
Իսկ ես տենց էլ չհասկացա կրիաները ինչ էին տեղափոխում :}

StrangeLittleGirl
06.07.2009, 23:24
Ինչն էր լավը, ես իմ բրյուսովյան տրամաբանությամբ մինչև հիմա էդ հարցի ու պատասխանի իմաստը չհասկացա....
Երկուական համակարգ սովորի :D Դպրոցում չե՞ք անել:


Իսկ ես տենց էլ չհասկացա կրիաները ինչ էին տեղափոխում
Ես էլ :D

Norton
06.07.2009, 23:25
Իսկ ես տենց էլ չհասկացա կրիաները ինչ էին տեղափոխում
__________________
պատյան, եքա ծանրա

Ռուֆուս
06.07.2009, 23:26
Երկուական համակարգ սովորի :D Դպրոցում չե՞ք անել:


Ես էլ :D
Չէ, Բյուր ջան, ես 4-րդ դասարանցու մակարդակով մաթեմ գիտեմ... Նույնիսկ բազմապատկման բաժանման աղյուսակները չգիտեմ

Apsara
06.07.2009, 23:27
պատյան, եքա ծանրա
գուցե ձագուկներին՞:think

StrangeLittleGirl
06.07.2009, 23:27
Չէ, Բյուր ջան, ես 4-րդ դասարանցու մակարդակով մաթեմ գիտեմ... Նույնիսկ բազմապատկման բաժանման աղյուսակները չգիտեմ
Բայց էդ մաթեմից չենք անցել :D Դուք ինֆորմատիկա չե՞ք անցել:

Norton
06.07.2009, 23:27
գուցե ձագուկներին՞
Իմ իմանալով կրիաների ձագուկները առաջին օրվանից ինքնուրույն կյանք էն վարում

Ռուֆուս
06.07.2009, 23:28
Բայց էդ մաթեմից չենք անցել :D Դուք ինֆորմատիկա չե՞ք անցել:
չէ, էդ էլ չեմ անցել... :oy

StrangeLittleGirl
06.07.2009, 23:29
չէ, էդ էլ չեմ անցել...
Հետո էլ մեր դպրոցից բողոքում եմ: :D Մենք նույնիսկ basic ու պասկալ ենք անցել :D

ars83
06.07.2009, 23:30
Այսպիսով...

9-րդ տեղում մեր սառնասիրտ ընկերն է - xaladilnick - 0.5
8-րդ հորիզոնականը պատկանում է Վահիկին - 1.5, որը երկուական համակարգից թույլ է :P (էհ, ջահելություն)
7-րդ տեղում է Լեոն , որը գինու շշերը շփոթում է իր սիրած բաբելական (և հրեական) թագավորների հետ - 2
6-րդ հորիզոնականը գրավեց անհամարձակ Norton-ը, որը քիչ էր մնում մի միավոր կորցներ իր անհամարձակության պատճառով - 2.5
5-րդ տեղում սլավյանոֆիլ Apsaran է, որին, թերևս, հայերեն ձևակերպումները խանգարեցին հասբել Օլիմպոսի գագաթ - 3
4-րդ տեղում երկնքից իջած Երկնայինն է, որը թքած ունի աշխարհային մանր-մունր բաների վրա, այդ թվում՝ երկուական համակարգի - 3.5
2-3 տեղերը կիսում են StrangeLittleGirl-ը, որի խաղը ես անձամբ շատ հավանեցի, և բինար կոդի մեծ գիտակ Ուրվականը - 4
Ալկոհոլիկ Ռուֆուսը այս անգամ էլ ձեռքից բաց չթողեց հաղթանակը՝ չնայած հարբած վիճակում ղեկին գտնվելուն - 5


Բոլորին շնորհակալություն, հուսով եմ՝ խաղը հաճույք պատճառեց :)

Ռուֆ ախպե՞ր ;) Շնորհավո՛ր :friends:

Ռուֆուս
06.07.2009, 23:30
դե ես վարժարանում էի սովորում հումանիտար հոսքում....

Երկնային
06.07.2009, 23:31
4-րդ տեղում երկնքից իջած Երկնայինն է, որը թքած ունի աշխարհային մանր-մունր բաների վրա, այդ թվում՝ երկուական համակարգի - 3.5

մերսի :D

StrangeLittleGirl
06.07.2009, 23:32
դե ես վարժարանում էի սովորում հումանիտար հոսքում....
Փաստորեն վարժարանի էրեխեքը պակաս բաներ էին սովորում :D


StrangeLittleGirl-ը, որի խաղը ես անձամբ շատ հավանեցի
վայ :oy

Ուրվական
06.07.2009, 23:32
մերսի :D

:beee Ում համար մանր բան ա, ուր համար ապրելու միջոց:D

Ռուֆուս
06.07.2009, 23:32
Ռուֆ ախպե՞ր ;) Շնորհավո՛ր :friends:

Ուխ-ուխ :hands

Բոլորիցդ շնորհակալ եմ խաղի համար, Արսենից առավել այն ևս կազմակերպելու համար :)

Լեո
06.07.2009, 23:33
Norton-ը ինձնից գողացավ իմ 6-րդ տեղը :cry

:D

Yellow Raven
06.07.2009, 23:33
Ես 2.5 եմ Արս...Կրիիաներ+ Կանադա + 0.5 նվերդ:D

Խաղի վարողն էր Արսը,որը չնայած գինիների մասին գերտեղեկացմանը ու երկուական համակարգում առանց դժվարության ցանկացած գործողություն իրականացմանը, դժվարությամբ էր գումարում իրար մասնակիցների միավորները:D:D

Norton
06.07.2009, 23:35
Իմ իմանալով 3 էր, էլի լավ, շնորհակլություն::)

Ուրվական
06.07.2009, 23:36
Ուխ-ուխ :hands

Բոլորիցդ շնորհակալ եմ խաղի համար, Արսենից առավել այն ևս կազմակերպելու համար :)

Շնորհավոր Հայկ ջան:hands:
Բայց ես ոնց որ 2.5 եմ հավաքել՝ 10-ն, կանադան, ու `0.5 նվերդ:)

Լեո
06.07.2009, 23:37
Արս ջան, շնորհակալություն ;)

Ռուֆուս
06.07.2009, 23:37
Բայց իմ միավորները ոնց որ թե 6 կամ 6,5 պետք ա լինեին.... :)

Ամեն դեպքում դա էլ էական չի:

Գոռ ջան, շնորհակալ եմ :)

ars83
06.07.2009, 23:39
Ես 2.5 եմ Արս...Կրիիաներ+ Կանադա + 0.5 նվերդ:D

Խաղի վարողն էր Արսը,որը չնայած գինիների մասին գերտեղեկացմանը ու երկուական համակարգում առանց դժվարության ցանկացած գործողություն իրականացմանը, դժվարությամբ էր գումարում իրար մասնակիցների միավորները:D:D

լավ-լավ, կռիվ մի արեք, դուք եվրոդատարան էլ կդիմեք...
Վահիկը՝ 2.5 ունի, ու մինուս մեկ, որ ծրագրավորող լինելով հանդերձ, ուշադիր չի կարդում երկուական կոդի մասին հարցը ու սխալ ա պատասխանում :P

ars83
06.07.2009, 23:40
Բայց իմ միավորները ոնց որ թե 6 կամ 6,5 պետք ա լինեին.... :)

Էս ինչ կրակ էր, տո :think

Սպասեք, մի հատ էլ հաշվեմ, վաղը կհրատարակեմ

Ռուֆուս
06.07.2009, 23:43
Էս ինչ կրակ էր, տո :think

Սպասեք, մի հատ էլ հաշվեմ, վաղը կհրատարակեմ
Նեղություն մի կրի, ամեն ինչ նորմալ ա :)

ars83
07.07.2009, 00:11
:scen «Դար» Ակումբի առաջին ատյանի դատարանը որոշեց.

ա. Չեղյալ համարել ars83-ի սկզբնական հաշվարկները.
բ. Հասարակայնորեն ամոթանք հայտնել մասնագիտությամբ մաթեմատիկոսին՝ սխալ թվաբանական հաշվարկների համար.
գ. Վերահրապարակել արդյունքները որպես այսպիսիք.

IX - xaladilnick - 0.5
VIII - Apsara - 1.5
VII - Լեո - 2
VI - V - Ուրվական, Վահիկ - 2.5
IV - Norton - 3
III - Երկնային - 3.5
II - StrangeLittleGirl - 6
I - Ռուֆուս - 7

դ. Սխալ հաշվարկը կատարողին դատապարտել «սեռավարակներ և սեռական առողջություն», «32 ատա՞մ թե՞ PS Club» և «Հաջորդ բառը 2» թեմաների ստիպողական ընթերցման 1 շաբաթվա ընթացքում.

ե. Հաշվի առնելով մեղմող հանգամանքները հաշվարկի ժամանակ (այն է՝ ժամանակի սղությունը և Ռուֆուսի հարցերը Բալկանյան թերակղզու՝ ջրհեղեղից մինչև ԺԹ դարը պաշտոնապես կոչվելու վերաբերյալ), «32 ատա՞մ թե՞ PS Club» և «Հաջորդ բառը 2» թեմաների ստիպողական ընթերցման ժամկետը նվազեցնել մինչև 3 օր:

զ. Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ժամ հետո:

Դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ: :angry

Փոքրիկ
07.07.2009, 00:16
ars83 :lol դեմք ես...

;)լավ խաղ էր

Հայկօ
07.07.2009, 00:24
lol, էս ինչ եմ բաց թողել :cry:

masivec
07.07.2009, 00:27
Պատասխանը ինչ էր հիմա՞:think

Ռուֆուս
07.07.2009, 10:53
Էդ եք էլի մաթեմատիկոսներդ ու ծրագրավորողներդ, երկու հատ թիվ չեք կարողանում իրար գումարել :D

Պատասխանը ինչ էր հիմա՞:think

Կարդա թեման առաջին գրառումից մինչև վերջինը ու միգուցե դրանից հետո էլ հիմար հարցեր չտաս:

ars83
07.07.2009, 11:15
Էդ եք էլի մաթեմատիկոսներդ ու ծրագրավորողներդ, երկու հատ թիվ չեք կարողանում իրար գումարել :D

Դե-դե, առանց մեկնաբանությունների, խնդրեմ: :angry:)
Մարդ ենք, սխալվում ենք մեկ-մեկ, ո՞ւմ հետ չի պատահում:

Բայց գիտե՞ս՝ որն է խոխմա, Ռուֆ: Էն, որ երկուական կոդից չհասկացողները ընկած մտածում էին, թե 10-ը տեսնես ի՞նչ կնշանակի: Որոշ հանճարներ 8 թիվը տեսան :P Ասա, ա՛յ մարդ, տեսնում ես 10-ա գրած, ասա՝ տաս, էլ ի՞նչ ես ընկել սար ու ձոր: ;)

Ռուֆուս
07.07.2009, 11:18
Արսեն ջան, ես մինչև հիմա էդ հարցը չեմ հասկացել :oy

Մեռա կարդալով, թե հարցը թե մեկնաբանությունները, մեկա չեմ հասկանում :)

masivec
07.07.2009, 11:19
Կարդա թեման առաջին գրառումից մինչև վերջինը ու միգուցե դրանից հետո էլ հիմար հարցեր չտաս:
Հիմար հարց չի լսում ես՞
ես այ ես հարցի վրով եյ հարցնում՝http://www.akumb.am/showpost.php?p=1732066&postcount=1258

ars83
07.07.2009, 11:20
Հիմար հարց չի լսում ես՞
ես այ ես հարցի վրով եյ հարցնում՝http://www.akumb.am/showpost.php?p=1732066&postcount=1258

Հոթ-դոգ, Մասո: Չեմ գրե՞լ :think

Ռուֆուս
07.07.2009, 11:21
Հիմար հարց չի լսում ես՞
ես այ ես հարցի վրով եյ հարցնում՝http://www.akumb.am/showpost.php?p=1732066&postcount=1258

Կարդա Արսենի դրանից հետո եկող մյուս գրառումը:

Հիմար հարց էր:

masivec
07.07.2009, 11:25
Կարդա Արսենի դրանից հետո եկող մյուս գրառումը:

Հիմար հարց էր:
Որ չեմ կարդացել ուրեմն հիմար հարց ա հա քո մտածելով՞
Եթե քեզ դժվարություն ա ներկայացնում իմ հարցին նորմալ պատասխանելը ապա մի պատասխանի իմ գրածներին սրանից հետո

ChildOfTheSky
07.07.2009, 12:02
ես էլ եմ ուզում խաղալ, մյուս խաղը ե՞րբ ա

Ռուֆուս
07.07.2009, 12:07
ես էլ եմ ուզում խաղալ, մյուս խաղը ե՞րբ ա

Ես հարցեր ունեմ հավաքած, բայց ալարում եմ հայերեն թարգմանեմ... Հենց հավես ունեցա մի երկու խաղ ես կանցկացնեմ:

Artgeo
24.07.2009, 15:45
Թեման փակված է:
Շարունակությունն այստեղ (http://www.akumb.am/showthread.php?p=1751461#post1751461)