PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 5



Էջեր : 1 2 3 4 [5] 6

Երկնային
07.11.2008, 22:50
դե նի պուխա, նի պեռա ձեզիկ… :oy

Հարց 1.Այն անգին է, բայց ոչ ոք այնքան աղքատ չէ, որ չկարողանա դրանով կիսվել ուրիշների հետ: Միևնույն ժամանակ ոչ ոք այնքան հարուստ չէ, որ դրա կարիքը չունենա: Այն տևում է մի ակնթարթ, բայց նրա մասին հիշողությունը դեռ երկար ժամանակ կարող է մնալ հիշողության մեջ: Ինչի՞ մասին է խոսքը:

*e}|{uka*
07.11.2008, 22:52
Հաստատ մի ակնթարթա՞ :D
Կապս պայթածա, վախենում եմ խաղամ :(

impression
07.11.2008, 22:53
Հաստատ մի ակնթարթա՞ :D
Կապս պայթածա, վախենում եմ խաղամ :(

էդ քո մտածածը չի, չնայած ես էլ էի դրա վրա ֆիքսվել :D համ էլ՝ նայած ում մոտ ա մի ակնթարթ :lol

Երկնային
07.11.2008, 22:57
Պատասխան. ժպիտ :):P

Æþelwulf -- 0
impression - ժպիտ -1
REAL_ist - համբույր - 0
Սամվել - երջանկություն - 0
Kurilshik - Ժպիտ - 1
Գալաթեա - երջանկությու՞ն - 0
Red_Devils - համբույր :) - 0

--------------------------

Հարց 2. Որոշ երկրներում, այդ թվում Հայաստանում, ձեռքի բութ մատը վեր բարձրացնելով, մարդիկ նշում են «ամեն ինչ լավ է»: Ամերիկացիներն այդպես մեքենա են կանգնեցնում: Սակայն, շատ եվրոպական երկրներում, ինչպիսին է օրինակ Ֆրանսիան, նույն նշանով` բութ մատը վեր, ցույց են տալիս… Ի՞նչն են ցույց տալիս:

impression
07.11.2008, 22:57
ուռաաաաաաաաաաա~~~~~~~~

Yellow Raven
07.11.2008, 23:03
Մի հարց ընդամենը ուշացա,լավա:)

Ռեդ
07.11.2008, 23:04
Մի հարց ընդամենը ուշացա,լավա:)
:P ;):)

impression
07.11.2008, 23:04
երկրորդ հարցի պատասխանը սխալ եմ տվել... թե ասա մի քիչ ուշադիր կարդա հարցն էլի :(

Երկնային
07.11.2008, 23:06
սպանեց կապս :angry

Պատասխան. Ցույց են տալիս 1 թիվը (մեզ մոտ ցուցամատով են ցույց տալիս)

Æþelwulf - Vor chashy hamov e- 0
impression - մեքենա են կանգնեցնում pick up էլի - 0
REAL_ist - վերև են ցուց տալի:D - 0
Սամվել - Բլին.. Երևի ցույց են տալիս որ դիմացինը բութա :D /Ստեղ ինձ սազումա :D/ - 0
Kurilshik - ՍՏՈՊ - 0
Գալաթեա - - 0
Red_Devils - Գնանք խմելու :oy - 0
Վահիկ - Որ շատ վատ են - 0

---------------------

Հարց 3. 17-18-րդ դարերում հիմնականում նկարում էին օվալաձև դիմանկարներ: Ինչու՞ էին ընտրում հենց օվալաձև տարբերակը:

Yellow Raven
07.11.2008, 23:07
Նյուտ շատ ես ուշացնում:(

Երկնային
07.11.2008, 23:11
դզվեց աչքիս…:)

Ռեդ
07.11.2008, 23:12
բաժանիչ գրառում

Երկնային
07.11.2008, 23:13
Պատասխան. որպեսզի անկյունները չշեղեն ուշադրությունը նկարի պատկերից

Æþelwulf - Vor medalyonneri mej teghadren - 0
impression - գեղեցկության չափանիշ էր - 0
REAL_ist - որ հերոսը ուշադրության կենտրոնում լինի - 1
Սամվել - Տո ես շատ գիտեմ :noti :( - 0
Kurilshik - Մոդայիկ էր երկա.րչ դեմք ունենալը 0
Գալաթեա - Ավելի կենդանի տեսք էր ունենում նկարը,երևի...Դորիանինն օրինակ օվալաձև էր կարծեմ - 0
Red_Devils - Որ ռամկեն փոքր լինի :think - 0
Վահիկ - Հայելիների տեսքի պատճառով - 0

--------------------

Հարց 4. Այս արտահայտությունը առաջին անգամ հայտնվել է անգլիացի գրող Ջոն Բենյանի պոեմներից մեկում: Հետագայում այն վերցրել է մեկ այլ անգլիացի գրող` որպես վերնագիր իր վեպերից մեկի համար, որում նկարագրվում է բուրժուական հասարակությունը: Անվանեք այդ արտահայտությունը, այն է` վեպի անունը: (Հեղինակին նշելու դեպքում լրացուցիչ միավոր)

impression
07.11.2008, 23:13
սպասիչ գրառում...

Ռուֆուս
07.11.2008, 23:15
Եկա ;)

Գալաթեա
07.11.2008, 23:15
Վոփշմ չեմ հասցնում, վատնա կապս։

Հաջողություն մնացածին :)

REAL_ist
07.11.2008, 23:18
անկյունների ուշադրություն շեղելնելեի ուզում գրեի պատասխանումս, ասեցի երկար կլինի, լավա ճիշտ հաշվեցիր:)

Երկնային
07.11.2008, 23:19
Պատասխան. Թեքերեյ «Սնափառության տոնավաճառ»

Æþelwulf - - 0
impression - չգիտեմ... - 0
REAL_ist - - 0
Սամվել - - 0
Kurilshik - 0
Գալաթեա - - 0
Red_Devils - Յա տոժե ռուսսկայա շկոլա սկանչալսյա :esim :D - 0
Վահիկ - Ես կվերադառնամ -0

-------------------

Հարց 5. Ըստ չինական հավատքի` մեջքի վրա քնում են սրբերը, աջ կողքի վրա քնում են թագավորները, ձախի վրա` իմաստունները… իսկ ովքե՞ր են քնում փորի վրա:

Ռուֆուս
07.11.2008, 23:20
Վոփշմ չեմ հասցնում, վատնա կապս։

Հաջողություն մնացածին :)

Լիլ, իմ մոտ էլա հայլայնը ահավոր տորմուզ.... :angry :(

Yellow Raven
07.11.2008, 23:23
Հարց 5. Ըստ չինական հավատքի` մեջքի վրա քնում են սրբերը, աջ կողքի վրա քնում են թագավորները, ձախի վրա` իմաստունները… իսկ ովքե՞ր են քնում փորի վրա:

Չմեռանք թագավոր էլ դառանք:D:D:P

Երկնային
07.11.2008, 23:25
Պատասխան.մեղսագործները

Æþelwulf - թամբալները....- 0
impression - անառակները - 0.5
REAL_ist - սրբերի հակառակը երևի– մեղավորները - 1
Սամվել - Սովորական մարդիկ - 0
Kurilshik - մեղավորները - 1
Գալաթեա - - 0
Red_Devils - Հանցագործները (մեղավորները) - 1
Վահիկ - Մեղսագործ մասսան:P - 1

----------------------
Հարց 6. Նրանք չորսն էին: Նրանցից մեկը դպրոցական տարիներին չար ու չսովորող էր: Երկրորդը միշտ հասցնում էր ցանկացած գործ իր ավարտին, ու ոչ ոք չէր կարող նրան խանգարել: Երրորդը շատ անկախ ու ինքնուրույն էր մեծանում: Արդեն երկուսուկես տարեկանում նա ինքնույրույն գնումներ էր անում խանութում: Չորրորդը առողջական խնդիրներ ուներ: Դեռևս վեց տարեկանում նրան արդեն երկու անգամ վիրահատել էին, ու երկու տարի անց էր կացրել հիվանդանոցում: Չնայած այս բոլոր տարբերություններին նրանք միացան և տասը տարի է իրար հետ էին: Անվանեք այս քառյակին:

Dayana
07.11.2008, 23:25
Նյուտ փորի վրա քնողներին փիս-փիս բան ես ասել, կսպանեմ :angry :oy
:cry ինձ ինչ անվանեցիք ? ցռըըը
:cry

impression
07.11.2008, 23:27
Նյուտ, էս վերջին հարցից բան չհասկացա...

*e}|{uka*
07.11.2008, 23:28
Հարց 6. Նրանք չորսն էին: Նրանցից մեկը դպրոցական տարիներին չար ու չսովորող էր: Երկրորդը միշտ հասցնում էր ցանկացած գործ իր ավարտին, ու ոչ ոք չէր կարող նրան խանգարել: Երրորդը շատ անկախ ու ինքնուրույն էր մեծանում: Արդեն երկուսուկես տարեկանում նա ինքնույրույն գնումներ էր անում խանութում: Չորրորդը առողջական խնդիրներ ուներ: Դեռևս վեց տարեկանում նրան արդեն երկու անգամ վիրահատել էին, ու երկու տարի անց էր կացրել հիվանդանոցում: Չնայած այս բոլոր տարբերություններին նրանք միացան և տասը տարի է իրար հետ էին: Անվանեք այս քառյակին:

:love

Yellow Raven
07.11.2008, 23:28
Red_Devils

Մտի Զոնեֆուտբոլ միջֆորումայինը ուղարկի:):) Հենց հիմա բայց վռազա;)
Հ.Գ. Ընդեղ խառը վիճակա,սաղ իքսիկներ են,բայց աշխատումա;)

Ռեդ
07.11.2008, 23:29
Red_Devils

Մտի Զոնեֆուտբոլ միջֆորումայինը ուղարկի:):) Հենց հիմա բայց վռազա;)
Հ.Գ. Ընդեղ խառը վիճակա,սաղ իքսիկներ են,բայց աշխատումա;)
Խաղս պրավալ մի տու իօիօի :angry :D

REAL_ist
07.11.2008, 23:29
4ի անուն ազգանունները պետք չէր չե ուղղարկել?:)

Երկնային
07.11.2008, 23:30
Պատասխան. Բիթլզ (The beatles):love

Æþelwulf - Հարրի Փոթթեր, Հերմիոնա Գրեյնջեր, և երկու Ուիզլիները - 0
impression - Beatles - 1
REAL_ist - The Beatles - 1
Սամվել - Բիթլզ - 1 (իմ մեղքով էր, չէի տեսել… :oy)
Kurilshik - Բիթլզ - 1
Red_Devils - Բիթլզզզզզ :) - 1
Վահիկ - Բիթլզ FOREVER:) - 1

-------------------

Հարց 7.Դրանք 25-ն են, ընդ որում դրանցից մեկը «օտարերկրացի» է: Առանց դրանց գրեթե անհնար է: Նրանք մենակ «ձանձրանում» են, այդ իսկ պատճառով նրանցից ամեն մեկը ունի իր զույգը: Ինչի՞ մասին է խոսքը:

Ռուֆուս
07.11.2008, 23:32
խայտառակությում...... :D

ամոթ ինձ :D

Խայտառակ կապն էլ մի կողմից...... :angry

Երկնային
07.11.2008, 23:37
Պատասխան. լատինական այբուբենի տառերը («օտարերկրացի» տառն է իգրեկ (y) - հունական ի, զույգերը` մեծատառ ու փոքրատառ)

Æþelwulf - քրոմոսոմներ 0
impression - չգիտեմ 0
REAL_ist - 0
Սամվել - 0
Kurilshik - Բաղաձայները - 0
Red_Devils - Քրոմոսոմներ - 0
Վահիկ --12-ից 12 թվերը 0-ն էլ հետը:D - 0

----------------------------
Հարց 8. Ինդոնեզական Ջեմբեր քաղաքում արտակարգ իրավիճակ է կանանց համար: Այն կանայք, որոնք հայտնվում են փողոցում ժամը 23.00- ից հետո, խստագույն պատժվում են: Ինչի՞ կամ ու՞մ դեմ է այս կերպ պայքարում կառավարությունը:

REAL_ist
07.11.2008, 23:39
հայլայնը համը հանումա:angry թիվը էլի սխալ գրեցի:oy

Yellow Raven
07.11.2008, 23:41
Բայց իմ պատասխանը ինչով էր սխալ? :(:D

Ռեդ
07.11.2008, 23:42
Բայց իմ պատասխանը ինչով էր սխալ? :(:D
:fool :D

Երկնային
07.11.2008, 23:44
Պատասխան. մարմնավաճառության

Æþelwulf - մարմնավաճառների և բռնաբարությունների 1
impression - բռնաբարությունների 0
REAL_ist - պոռնկության? -1
Սամվել - Մարմնավաճառների... 1
Kurilshik - Մարմնամարզության, ավելի ճիշտ մարմնավաճառության դեմ:oy-1
Red_Devils - Անառակների 1
Վահիկ -Մարմնավաճառների -1

--------------------------
Հարց 9. Անդամանյան ծովում գտնվող կղզիների վրա ապրող ցեղերը տարիների ընթացքում տարիքով ոչ թե մեծանում են, այլ փոքրանում: Բանը նրանում է, որ, ըստ նրանց սովորույթների, նոր ծնվածին միանգամից վերագրում են 60 տարեկան, ու ամեն տարվա հետ նրա տարիքը մեկով պակասում է: Երբ նրա տարիքը հասնում է զրոյի, նրան ավելացնում են ևս 10 տարի: Ինչպե՞ս են նրանք անվանում այդ «ծերուկներին»:

Ավելացվել է 54 վայրկյան անց
իմ կապն էլ ա սարսափելի… :(

Հայկօ
07.11.2008, 23:46
Ես էկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք :)):

Երկնային
07.11.2008, 23:50
Պատասխան. երկու (երեք և ավելի) անգամ ծնված:

Æþelwulf - noratsin - 0
impression - երեխա :D - 0
REAL_ist - Երեխա - 0
Սամվել - Երևի Վերածնվածներ - 0.5
Kurilshik - Զոմբի 0
Red_Devils - Վերակենդանացածներ :fool - 0.5
Վահիկ - նորածին - 0

երեխեք, ստեղ կարողա՞ ինչ-որ մեկին պետք ա գոնե կես միավոր տայ… :think :(

---------------------------
Հարց 10. Մենք այդքան տարի իրար հետ ենք ապրել: Ես հետևել եմ քեզ, երբեմն քայլել եմ դիմացից, բայց դու միայն հազվադեպ թռուցիկ հայացք ես գցել վրաս: Ես հաճախ քեզանից բարձր եմ եղել. լուսնային գիշերներում ես հասնում էի մինչև տանիքներ: Ո՞վ եմ ես, եթե ակումբում մեկը իմ անունն է օգտագործում որպես մականուն:

REAL_ist
07.11.2008, 23:53
բայց ես նորածին էի գրել:D

նորածինը վպրինցիպի կարա նորից ծնվածել հասկացվի:oy

Սամվել
07.11.2008, 23:53
Հա :roll :oy ":sulel

Ուլուանա
07.11.2008, 23:53
երեխեք, ստեղ կարողա՞ ինչ-որ մեկին պետք ա գոնե կես միավոր տայ… :think :(
Ինձ թվում ա՝ Սամվելին եթե ոչ 1, ապա գոնե կես միավոր պետք էր տալ։ ;)

impression
07.11.2008, 23:54
Հա, Նյուտ, Սամվելին ու Դեվիլսին

Ռեդ
07.11.2008, 23:55
Հա, Նյուտ, Սամվելին ու Դեվիլսին
:) :))

Ռուֆուս
07.11.2008, 23:55
Ինձ թվում ա՝ Սամվելին եթե ոչ 1, ապա գոնե կես միավոր պետք էր տալ։ ;)

Ինձ էլ, ինձ էլ :ok
:D

Երկնային
07.11.2008, 23:57
Պատասխան. ստվեր :P

Æþelwulf - Նիդլ ին Այզ? :D - 0
impression - Ստվեր - 1
REAL_ist - ստվեր:think - 1
Սամվել - МOON :P - 0
Kurilshik - Ստվեր - 1
Red_Devils - Լուսին Moon :) - 0
Վահիկ -Երկինք,լուսին,էդ կարգի էլի - 0

գնամ հաշվեմ… :oy դե դուք սկսեք բողոքել մինչև գամ… :))

REAL_ist
07.11.2008, 23:59
բայց ստվերը ովա ակումբում? հայհայա դրա պատճառով չէի գրում

Ռուֆուս
08.11.2008, 00:01
գնամ հաշվեմ… :oy դե դուք սկսեք բողոքել մինչև գամ… :))[/I]

Բողոքում եմ Բիլայնի անկապ կապից, իմ տաղտկալի ու միապաղաղ կյանքից, վերևի հարևանից, օդի աղտոտվածությունից ու չեչեն տեռոռիստներից :angry

Լավա, գոնե մի միավոր կպցրի..... :D

Երկնային
08.11.2008, 00:10
ըհըն… :)


Kurilshik - 5
REAL_ist - 5
impression - 3.5
Red_Devils - 3.5
Վահիկ- 3
Սամվել - 2.5
Æþelwulf - 1

Kurilshik ու REAL_ist` հաղթողներ… սալյու~տ :) շնորհավորում եմ… :)

մնացածին էլ երկրորդ տեղ…:) Ապրեք, որ հետս խաղացիք :oy

REAL_ist
08.11.2008, 00:12
մերսի:) միատել մերսի լավ հարցերի համար:) բայց 2 հատ շաատ դժվար էին
Kurilshik ջան շնորհավոր:drinks

Kurilshik
08.11.2008, 00:14
Շնորհակալություն, և հիշեք, որ կան պարտություններ, որոնց համբավին կերազեն անգամ հաղթողները, բոլորին բարի գիշեր............

Ռուֆուս
08.11.2008, 00:14
Kurilshik u Realist ջան, շնորհավոր!!!

Նյութ ջան, քեզանից էլ շնորհակալ եմ, որ էդքան GTalk-ով հետս գլուխ դրեցիր :D

Հարցերդ շատ լավն էին, հուսով եմ շուտով էլի կվարես ;)

Kurilshik
08.11.2008, 00:16
մերսի:) քեզել մերսի լավ հարցերի համար:) բայց 2 հատ շաատ դժվար էին
Kurilshik ջան շնորհավոր:drinks

:drinks քեզ էլ Շնորհավորանք REAL_ist ջան

impression
08.11.2008, 00:20
ապրես, Նյուտիկ ջան :)

Dayana
08.11.2008, 00:25
վայ էս վերջացավ :oy չհասցրեցի բոլոր հարցերին հետևել :oy

Կուրիլշիկ, Ռեալիստ ապրեք :hands
Նյուտս :love էն հարցը կար? :oy

Երկնային
08.11.2008, 00:31
Նյուտս :love էն հարցը կար? :oy
չէ… :oy

Dayana
08.11.2008, 00:40
չէ… :oy

ափսոս :oy շատ լավ հարց էր :hands :oy

Սամվել
08.11.2008, 01:16
Շնորհակալություն Նյուտ ջան :)

Ռեդ
08.11.2008, 01:35
ՇնորԽավիար :))

ivy
17.01.2009, 22:59
Խաղի կանոնները

Խաղը անց է կացվում փուլերով։ Ամեն փուլում տրվում է 10 հարց։
Խաղը սկսվելուց առաջ 10 րոպեի ընթացքում խաղալ ցանկացողները գրանցվում են, թեմայում խաղալու ցանկություն հայտնելով։

Խաղը սկսվելուց հետո, վարողը տալիս է հարց, որին պատասխանելու համար տրվում է 5 րոպե։ Պատասխանները պետք է ուղարկել վարողին ՊՄ-ի միջոցով, պատասխանը գրելով վերնագրում։ Ցանկալի է վերնագրում նաև գրել հարցի համարը։ Այսինքն ձեր ուղարկած ՊՄ ի վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը
1. ՊԱՏԱՍԽԱՆԸ
2. ՊԱՏԱՍԽԱՆԸ
և այլն
ՊՄ ի պարունակությունը էական չէ և չի ստուգվելու։
5 րոպեից հետո վարողը գրում է ճիշտ պատասխանը և տալիս է հաջորդ հարցը։
2-րդ պատասխանները չեն ընդունվի։
10 հարցից հետո կհայտարարվի փուլի հաղթողը։
__________________

Խաղացողներ՝
Terminator
Վահիկ
REAL_ist
Red_Devils
Morpheous_NS
Հայկօ
ԿԳԴ
Norton
Երկնային

Բոլորդ տեղո՞ւմ եք: :)

Yellow Raven
17.01.2009, 23:01
Ներկա:)

Ռեդ
17.01.2009, 23:02
Սկսեցինք :)

ivy
17.01.2009, 23:02
Սկսում ենք մի րոպեից, սպասենք ուշացածներին: :)

ԿԳԴ
17.01.2009, 23:02
Ներկա:)

Morpheus_NS
17.01.2009, 23:04
Ես էլ եկա

ivy
17.01.2009, 23:04
Հարց 1. Ըստ Ֆրեյդի՝անձը օգտագործում է հոգեբանական տարբեր պաշտպանական մեխանիզմներ՝ դիմակայելու իրականությանը և նվազեցնելու հեգեկանի համար վտանգավոր տագնապալիությունը: Պաշտպանական մեխանիզմների շատ տեսակներ կան: Դրանցից մեկն ունի մեզ շատ ծանոթ անուն. օգտագործելով այն՝ մարդն ազատորեն արտահայտում է իրեն տանջող մտքերն այն կերպով, որ դրանով ուրիշներին հաճույք է պատճառում՝ այդպիսիով իր պրոբլեմներն արտահայտելով և ընկալելով այլ լույսի տակ: Անվանեք այդ պաշտպանական մեխանիզմը:

Երկնային
17.01.2009, 23:05
ստեղ եմ :)

Ներսես_AM
17.01.2009, 23:11
+1 :P

ivy
17.01.2009, 23:11
Պատասխան 1. Հումոր

Ներսես_AM -ծիծաղ 0,5
Terminator - 0
Վահիկ - Պատմվածք 0
REAL_ist - 0
Red_Devils - Հումոր 1
Morpheous_NS -Հումոր 1
Հայկօ - 0
ԿԳԴ - Դիմակ -0
Norton - 0
Երկնային - կատա՞կ :think 0.5

Հարց 2. Ձկան այդ տեսակը պարունակում է մահացու թույն լյարդում, ձվարաններում և մաշկի մեջ: Այնուամանայնիվ, հմուտ խոհարարները համեղ խորտիկներ են պատրաստում այդ ձկից: Սխալ պատրաստման դեպքում, ուտողի համար այն կարող է վերջին կերակուրը դառնալ, հենց այդ պատճառով էլ այն համարվում է ամենահայտնի ուտեստներից մեկը, որը վստահվում է միայն հատուկ պատրաստվածություն անցած խոհարարներին: Սովորաբար ցանկացած տուրիստ, հայտնվելով այդ ձկան հայրենիքում, անմիջապես շտապում է փորձել հայտնի ձկան համը՝ նախապես աղոթելով ուտելուց առաջ:  Անվանեք հայտնի այդ ձկնատեսակը: Նաև երկիրն անվանելու դեպքում՝ կստանաք լրացուցիչ միավոր:

Morpheus_NS
17.01.2009, 23:12
Հարցին քանի՞ րոպե ա տրվում

Հայկօ
17.01.2009, 23:13
Խաղում ե՞ք արդեն :o: Զբաղված եմ, չեմ հասցնում թարմացնել...

Norton
17.01.2009, 23:15
Իմ մոտ հավհարային անջատումներ են, ինտես անջատվումա:(

ivy
17.01.2009, 23:18
Պատասխան 2. Ֆուգու, Ճապոնիա

Ներսես_AM - ձուկը չգիտեմ, երկիր Ճապոնիա 1
Terminator - 0
Վահիկ - Ֆուգու,Ճապոնիա 2
REAL_ist - 0
Red_Devils - Տառեխ Թուրքիա 0
Morpheous_NS - Շնաձուկ 0
Հայկօ - Ֆուգու, Ճապոնիա 2
ԿԳԴ - պուֆեր 0
Norton - կուֆու կարծեմ, ուշա բայց վերջը չէի կարդացել Ճապոնիա 1,5
Երկնային - ֆուգու - ճապոնացիներն են կարծեմ պատրաստում 2


Հարց 3. 2006 թվականին լույս տեսավ «101 ամենաազդեցիկ մարդիկ, որոնք երբևիցե գոյություն չեն ունեցել» գիրքը, որտեղ տրված են գեղարվեստական, կոմերցիոն, կինոմատոգրաֆիկ կամ լեգենդներից սերված այն հնարովի կերպարների անունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հասարակության վրա՝ ձևավորելով մարդկանց մտածելակերպը, վարքը: Օրինակ՝ Սանտա Կլաուսը այդ ցուցակում 4-րդ պատվավոր տեղում է, Համլետը՝ 5-րդ, Շերլոկ Հոլմսը՝ 8-րդ, Միկի Մաուսը՝ 18-րդ, Օդիսեյը՝ 27-րդ, Բարբին՝ 43-րդ, Օթելլոն՝ 72-րդ, Կինգ Կոնգը՝ 74-րդ, Լիլիթը՝ 99-րդ: Իսկ ո՞վ է առաջին տեղում: Հուշում՝ այդ կերպարը առողջապահական տեսանկյունից շատ վնասատու է:

Terminator
17.01.2009, 23:20
Իմ մոտ հավհարային անջատումներ են, ինտես անջատվումա:(

Իմ մոտելա տենց, դրա համար էլ չկարողացա մասնակցել 1-ին հարցին:(

Yellow Raven
17.01.2009, 23:23
Հարցին քանի՞ րոպե ա տրվում
5 րոպե

Morpheus_NS
17.01.2009, 23:25
5 րոպե

Մերսի:)

ivy
17.01.2009, 23:27
Պատասխան 3. Մարլբորո կովբոյը

Ներսես_AM - Մալբորո կավբոյը :P 1
Terminator - 0
Վահիկ - Ռեդ Դեվիլս:D 0
REAL_ist - 0
Red_Devils - Եվա 0
Morpheous_NS -Կոկա կոլա 0
Հայկօ - Մալբորո կովբոյը 1
ԿԳԴ - 0
Norton - չկա 0
Երկնային - չգիտեմ 0

Հարց 4. Այդ բառը լատիներենից թարգմանված նշանակում է «բաներ, որոնք պետք է կարդացվեն»: Այն ցանկացած մշակույթի բաղկացուցիչ մասն է և սովորաբար ներկայացվում է գեղարվեստականորեն: Դրանք ունեն պատմական արժեք, թեև կարող են անիրական թվացող հրաշքներ ընդգրկել, որոնք սակայն ներկայացված են այնպես, որ կարծես իսկապես եղել են: Ինչի՞ մասին է խոսքը:

Ռեդ
17.01.2009, 23:30
Վահե լրիվ տարել ա՞ :fool

Norton
17.01.2009, 23:33
էս էլ ուզում էի սատանա պատասխանեի:D
, հետո նոր մտածեցի , որ առողջությանը էդքան էլ վատ չի

ivy
17.01.2009, 23:34
Պատասխան 4. Լեգենդ

Ներսես_AM - էպո՞ս :unsure 0,5
Terminator - առասպել 0,5
Վահիկ - Հեքիաթ 0
REAL_ist - 0
Red_Devils - լեգենդ 1
Morpheous_NS - Լեգենդ(առասպել) 1
Հայկօ - Լեգենդ, առասպել 1
ԿԳԴ - Առասպել 0,5
Norton - լեգենդ 1
Երկնային - երևի էպոս, լեգենդ 1

Հարց 5. Էմու ջայլամատիպ կենդանին մեկն է այն երկու կենդանիներից, որոնք չեն կարող հետ քայլել: Անվանեք երկրորդին, որի անունը մեզ բոլորիս քաջ հայտնի է:

ivy
17.01.2009, 23:40
Դե շուտ պատասխանեք: :)

Հայկօ
17.01.2009, 23:40
Վա՜յ... Ես առանց ստեղ նայելու ճիշտ պատասխանն ուղարկել էի, ազնի՛վ պիոներական :(:

ivy
17.01.2009, 23:41
Վա՜յ... Ես առանց ստեղ նայելու ճիշտ պատասխանն ուղարկել էի, ազնի՛վ պիոներական :(:

ավելացրել եմ ;)

Norton
17.01.2009, 23:41
Մի ժամ մտածեցի, ինչ կարա լնի տենց էլ տեղը չբերեցի, ոնցոր ինձ ծանոթ լրիվ կենդանիները հետ կարում են քայլեն:think

Morpheus_NS
17.01.2009, 23:42
Վա՜յ... Ես առանց ստեղ նայելու ճիշտ պատասխանն ուղարկել էի, ազնի՛վ պիոներական :(:

Կ տառով ա՞:

ivy
17.01.2009, 23:42
Պատասխան 5. Կենգուրու

Ներսես_AM - կենգուրուն հաստատ հետ չի քայլում, էմուն էլ իմացանք :)) 1
Terminator - գնու,ընձուխտ 0
Վահիկ - Կենգուրու 1
REAL_ist - ոզնի 0
Red_Devils -Կրիա 0
Morpheous_NS - Կոկորդիլոս 0
Հայկօ - Կենգուրու 1
ԿԳԴ - պինգվին 0
Norton - չգիտեմ 0
Երկնային - դոնթ նոու :) 0

Հարց 6. Հայերենի այբուբենի 26-րդ տառը եթե միացնել մի փոքրիկ միջատի, իսկ դրան էլ գումարել հայկական праздник-ը, կստացվի այն խեղճի անունը, որը 2006-ի ամռան վերջին համարվեց «թզուկային» և դուրս թռավ մի կարևոր համակարգի իններորդ տեղից՝ թողնելով այնտեղ միայն ութին: Ինչի՞ մասին է խոսքը:

Sunny Stream
17.01.2009, 23:45
Հարց 3. 2006 թվականին լույս տեսավ «101 ամենաազդեցիկ մարդիկ, որոնք երբևիցե գոյություն չեն ունեցել» գիրքը...Համլետը՝ 5-րդ, .

կներեք, որ մեջ եմ ընկնում, բայց ախր Համլետը գոյություն է ունեցել :oy նու, էդ մարդը եղել է... Շեքսպիրն էլ բռնել ծաղկացրել է...

ուխ, տենց էլ գիտեի, որ կենգուրուն էր :P

Yellow Raven
17.01.2009, 23:45
Այվ,մենակ մի քիչ շուտ-շուտ տուր հարցերը էլի;)

Ռեդ
17.01.2009, 23:46
Այվ,մենակ մի քիչ շուտ-շուտ տուր հարցերը էլի;)
Խի ռեակտիվ ե՞ս

Morpheus_NS
17.01.2009, 23:46
Կ տառով ա՞:
Փաստորեն կ տառով էր, բայց կոկորդիլոսը չէր:D

Yellow Raven
17.01.2009, 23:47
Խի ռեակտիվ ե՞ս
Ռեակտիվ չեմ բայց 5 րոպեա ժամանակը` մեջը տեղավորվում եմ....

ivy
17.01.2009, 23:48
Պատասխան 6. Պլուտոն՝ արեգակնային համակարգի նախկին իններորդ մոլորակը:

Ներսես_AM - պլուտոն, արեգակնային համակարգություն: Չգիտեի, աղբյուրը փլիզ: 1 (վիքի)
Terminator - Պլուտոն մոլորակը տիեզերքում 1
Վահիկ - Պլուտոն :) 1
REAL_ist -
Red_Devils - Պլուտոն 1
Morpheous_NS - Պլուտոն 1
Հայկօ - Պլուտոն 1
ԿԳԴ - Պլուտոն 1
Norton - 0
Երկնային - Պլուտո՞ն :oy 1

Հարց 7. Մեր հայրենիքում իր տեսակի մեջ նա ամենափոքրն է: Ծնվել է 1951 թվականին՝ Սյունիքի մարզում: Անվանեք այն:

Morpheus_NS
17.01.2009, 23:48
Այվ,մենակ մի քիչ շուտ-շուտ տուր հարցերը էլի;)

+1
Որ Գուգոյին շատ տրիվոժիտ չանենք: :))

Երկնային
17.01.2009, 23:48
Այվ,մենակ մի քիչ շուտ-շուտ տուր հարցերը էլի;)
հեշտ եք է ասում. հլը մի օր վարող եղեք, տեսեք ինչ կաշմառ ա )))

Norton
17.01.2009, 23:48
ժող պ+ի՞նչ+տոն

Հայկօ
17.01.2009, 23:49
Ախպերական՝ լեգենդս հաշվեք, է՛լի: Եթե հանկարծ հայտնի դառնա, որ ես իմ ռոմանո ավարտած հալով լատիներենի մասին հարցին չեմ պատասխանել, խայդառագ կլինեմ :(: Հայ-լայնս ա համը հանում...

REAL_ist
17.01.2009, 23:49
լու-ն ինչ միջատա?:o

Yellow Raven
17.01.2009, 23:52
հեշտ եք է ասում. հլը մի օր վարող եղեք, տեսեք ինչ կաշմառ ա )))
Իմ համար էտի պրոբլեմ չի,ես արդեն փորձառու եմ:D

Ռեդ
17.01.2009, 23:52
Ժող ԼՈՒ-ն միջատ ա :))

Yellow Raven
17.01.2009, 23:53
լու-ն ինչ միջատա?:o

Չես լսել հեչ:o Ես 2 տարեկան էի,որ վրովս մի հատ բան քայլեց տատիս ասեց լուա:D

ivy
17.01.2009, 23:55
Պատասխան 7. Դաստակերտ՝ պաշտոնապես Հայաստանի ամենափոքր քաղաքը:

Ներսես_AM -
Terminator - Սկյուռ, թզուկ մարդը 0
Վահիկ - Պղնձամոլիբդենային գործարան 0
REAL_ist -
Red_Devils - Ագարակ 0
Morpheous_NS - Լճի մասին ա խոսքը 0
Հայկօ - Քաջարան 0
ԿԳԴ -
Norton - Ագարակ քաղաքը միգուցե 0
Երկնային - չգիտեմ. ես էդ ժամանակ դեռ ծնված չէի :D 0

Հարց 8. Անվանեք Պետրոս Դուրյանի ածականը՝ մականունը (չշփոթել կեղծանվան հետ), որը ներառում է երկու բառ՝ մեկն իր ծննդավայրն է, մյուսը իր գրելու շնորհքը՝ փոխաբերական իմաստով:

Ռեդ
17.01.2009, 23:58
Այվ, մարդաքանակով ամենափոքր քաղաքը Ագարակն ա :o

*e}|{uka*
17.01.2009, 23:59
:D լավ հարցա :D

ivy
17.01.2009, 23:59
Այվ, մարդաքանակով ամենափոքր քաղաքը Ագարակն ա :o

Վերջին տվյալներով Դաստակերտն է: :oy

Yellow Raven
18.01.2009, 00:00
Ես էլ Դաստակերտ գիտեմ

Ռեդ
18.01.2009, 00:01
Ես էլ Դաստակերտ գիտեմ
Բա խի՞ ես գրել Պղձամոլիբդենային գործարան :D Սկի չգիտես էտի որտեղ ա :D

Yellow Raven
18.01.2009, 00:02
Բա խի՞ ես գրել Պղձամոլիբդենային գործարան :D Սկի չգիտես էտի որտեղ ա :D
Արա դե 50-ականներին էտա ստեղծվել,ուրիշ բան էլ մտքիս չեկավ

ivy
18.01.2009, 00:02
Պատասխան 8. «Սկյուտարի սոխակ»

Ներսես_AM -
Terminator - քնարերգու 0
Վահիկ - պոլսախաղ 0
REAL_ist -
Red_Devils - Պոլսի սոխակ 0,5
Morpheous_NS - Սկյուտարի սոխակ 1
Հայկօ - Սկյուտարի սոխակ 1
ԿԳԴ -
Norton -
Երկնային -
Ete Pegasi - Սկյուտարի սոխակ 1

Հարց 9. Հազարամյակներ առաջ Անատոլիայում՝ ժամանակակից Թուրքիայում, մարդիկ ամեն օր ուշադիր նայում էին օբսիդիան քարի փայլեցրած մակերեսին: Հետո նույնը տարածվեց նաև Կենտրոնական և Հարավային Ամերկայում: Դա օբսիդիան քարի պաշտամունք չէր, այլ ի՞նչ:

Morpheus_NS
18.01.2009, 00:02
:D լավ հարցա :D

Դուրյանը՞:
Ես գիտեմ պատասխանը:P

Ներսես_AM
18.01.2009, 00:04
աաաաաաաաաա ուզում էի գրեի քաղաք :aaa

Sunny Stream
18.01.2009, 00:05
Այվ, մարդաքանակով ամենափոքր քաղաքը Ագարակն ա :o
Դաստակերտն ա, հաստատ :)
հատուկ վիճակագրությամբ ճշտել էին ու տեսանյութ նկարել` որպես ամենափոքր քաղաք ;)

Morpheus_NS
18.01.2009, 00:07
Դաստակերտն ա, հաստատ :)
հատուկ վիճակագրությամբ ճշտել էին ու տեսանյութ նկարել` որպես ամենափոքր քաղաք ;)

301 բնակիչ

Sunny Stream
18.01.2009, 00:08
301 բնակիչ
դե հա, մանրամասները չգիտեմ :oy
ի~նչ էլ մի խորհրդանշական թի~վ ա...աչքիս կամ էդտեղ ծնելիությունը կանգնեցնելու են, կամ էլ միանգամից զարկ են տալու մինչև 451 :D

ivy
18.01.2009, 00:08
Պատասխան 9. Հայելի

Ներսես_AM - հայելի 1
Terminator - ալքիմիա, օկուլտիզմ 0
Վահիկ - Ինչ պակաս հայելի էր:D 1
REAL_ist - հայելի 1
Red_Devils - Հայելի 1
Morpheous_NS - Հայելի 1
Հայկօ - Հայելի 1
ԿԳԴ - հայելի 1
Norton -
Երկնային - երևի արևի պաշտամունք էր. արտացոլվում էր քարի վրա 0
Eta Pegasi - հայելի 1

Հարց 10. Այդ աղջիկը ծնվել է 19-րդ դարում, Ռուսաստանում. երբեմն նա ամոթխած թոռնիկ է, երբեմն գեղեցկուհի ուղեկցորդուհի՝ միանգամայն էրոտիկ ընկալմամբ: Մենք լավ գիտենք՝ ում մասին է խոսքը, իսկ օրինակ՝ ամերիկացիները գաղափար անգամ չունեն. նրանց երևակայությունը տռուզ ծերուկից այն կողմ չի գնացել: Անվանեք աղջնակին:

Yellow Raven
18.01.2009, 00:08
Դաստակերտ,Դաստակերտ քիփիլիկ քաղաքա:D

Հայկօ
18.01.2009, 00:09
301 բնակիչ

Յախք :[:D:

Sunny Stream
18.01.2009, 00:11
Ավանդաբար 10 հարց է՞ :this (ուշ եկա... էլի եմ ուզում :oy)

Morpheus_NS
18.01.2009, 00:11
Յախք :[:D:

Հատուկ են արել

Morpheus_NS
18.01.2009, 00:12
Էս վերջին հարցը շատ դժվար ա, լավ մտածեք:

Երկնային
18.01.2009, 00:13
ու՞ր էր հավիս էդքան ուղեղ :D

Morpheus_NS
18.01.2009, 00:14
ու՞ր էր հավիս էդքան ուղեղ :D

Հավ ես պահու՞մ:D

ivy
18.01.2009, 00:15
Պատասխան 10. Ձյունանուշ

Ներսես_AM - կարմիր գլխարկ 0
Terminator- Ձյունանուշիկ, снегурочка 1
Վահիկ - Մատրոշկա:D 0
REAL_ist - ձյունանուշ 1
Red_Devils - Կատյուշա 0
Morpheous_NS - Ձյունանուշ 1
Հայկօ - Ձյունանուշիկ 1
ԿԳԴ - ձյունանուշիկ 1
Norton -
Երկնային – Սնեգուռոչկա :) 1
Eta Pegasi - Ձույնանուշիկ :) 1

Շնորհակալություն մասնակցության համար: :)
Էսա հաշվեմ, ասեմ արդյունքերը: ;)

Հայկօ
18.01.2009, 00:15
ivy, շնորհակալություն :): Խաղի համար չէ, էդ՝ հետո :):

Norton
18.01.2009, 00:15
էլի անջատվավ էս անկապ կապը, երգիր երգիր չի:(

Հայկօ
18.01.2009, 00:16
դե հա, մանրամասները չգիտեմ :oy
ի~նչ էլ մի խորհրդանշական թի~վ ա...աչքիս կամ էդտեղ ծնելիությունը կանգնեցնելու են, կամ էլ միանգամից զարկ են տալու մինչև 451 :D

:D:D:hands: Տեսնես էնտեղ քրիստոնեության 1700 ամյակին ի՞նչ ա կատարվել :)): Ո՜նց են վիզ դրել մարդիկ, ինչքա՜ն են քրտինք թափել :D:

Երկնային
18.01.2009, 00:16
Հավ ես պահու՞մ:D
պատահում ա :D

Morpheus_NS
18.01.2009, 00:17
ivy, շնորհակալություն :): Խաղի համար չէ, էդ՝ հետո :):

Պատասխանների՞:P

Yellow Raven
18.01.2009, 00:17
Արամ` ես ու դու մի օրի ենք այ Կատյուշա:D

Norton
18.01.2009, 00:18
ivy-Շնորհակալություն հետաքրքիր խաղի համար:)

Հայկօ
18.01.2009, 00:19
Ձույնանուշիգ :)):

Sunny Stream
18.01.2009, 00:21
Շնորհակալություն խաղի ու ինձ օդից կցելու համար :oy

Երկնային
18.01.2009, 00:22
Այվ, մերսի խաղի համար :)

Հայկօ
18.01.2009, 00:23
Շնորհակալություն :): Մանավանդ՝ ոչ սովորական, հետաքրքիր հարցերի համար :)

ԿԳԴ
18.01.2009, 00:23
Շնորհակալություն ivy:)

REAL_ist
18.01.2009, 00:24
մերսի խաղի ու հետաքրքիր հարցերի համար, ափսոս կեսից միացա

ivy
18.01.2009, 00:27
Հայկօ -9
Ներսես_AM - 6 Morpheous_NS - 6
Երկնային – 5,5
Վահիկ - 5
Red_Devils - 4,5
ԿԳԴ - 3,5
Eta Pegasi - 3
Terminator - 2,5
Norton - 2,5
REAL_ist - 2

Ապրի Հայկօն, ապրեն բոլորը: :)
Նորեն համեցեք: ;)

Morpheus_NS
18.01.2009, 00:29
Ա՛յվ ջան, շաաաաաաաաաաաաաաաաաաաատ ապրես:
Հետաքրքիր էր::)

ars83
18.01.2009, 00:30
Էլի ինչորտեղերբի գել Հայկօ՞–ն է հաղթել :B Ուժեղ են է՛լի, էս Հայկերը, հո զոռով չի
Շնորհավո՛ր :)

Yellow Raven
18.01.2009, 00:33
Հայկօ Շնորհավոր, Այվի Մերսի :)

Հայկօ
18.01.2009, 00:35
:yahoo

Morpheus_NS
18.01.2009, 00:35
Հայկօ՛ ջան, լավ խաղացիր;)
Շնորհավոր::)

Ներսես_AM
18.01.2009, 00:57
Մի անհամեստ հարց էլի: Գուգոյին բան ման կարելի՞ է հարցնել: :oy

Ներսես_AM
18.01.2009, 00:59
Շնորհավոր Հայկո, :)
Այվայ ապրես :kiss

Morpheus_NS
18.01.2009, 01:00
Մի անհամեստ հարց էլի: Գուգոյին բան ման կարելի՞ է հարցնել: :oy

Որ հարցնես ոչ մեկը չի իմանա:D
Բաայց տենց հետաքրքիր չի:)

Հայկօ
18.01.2009, 01:04
Ժողովուրդ ջան, շա՜տ շնորհակալ եմ բոլորիդ, մանավանդ՝ Սեդային :)):

Հայկօ
18.01.2009, 01:05
Ի դեպ՝ Գուգոյին ի՞նչ պիտի հարցնեինք. հարցերի կեսից ավելը նենց էր, որ մեկ ա՝ չէիր գտնի: Պլուտոնը, Սոխակը, էն լիլիպուտ քաղաքը...

ivy
18.01.2009, 01:06
Էս ինչ տարօրինակ հետխաղային սինդրոմներ են մասնակիցների մոտ: :think

Morpheus_NS
18.01.2009, 01:06
Ի դեպ՝ Գուգոյին ի՞նչ պիտի հարցնեինք. հարցերի կեսից ավելը նենց էր, որ մեկ ա՝ չէիր գտնի: Պլուտոնը, Սոխակը, էն լիլիպուտ քաղաքը...

Իրականում քաղաքը կարելի էր գտնել:
Սեդան Այվն ա՞:

ivy
18.01.2009, 01:08
Ի դեպ՝ Գուգոյին ի՞նչ պիտի հարցնեինք. հարցերի կեսից ավելը նենց էր, որ մեկ ա՝ չէիր գտնի: Պլուտոնը, Սոխակը, էն լիլիպուտ քաղաքը...

Իմ խելքով նենց էի սարքել, որ իբր թե ոչ մեկը հնարավոր չլինի գտնել, բայց դե հետն էլ հեշտ էին, որ մտածելով իմանայիք: :)

ivy
18.01.2009, 01:09
Իրականում քաղաքը կարելի էր գտնել:
Սեդան Այվն ա՞:

Այվը Ռիպն ա: :oy
Սեդան Eta Pegasi-ն ա: :)

Հայկօ
18.01.2009, 01:10
Էս ինչ տարօրինակ հետխաղային սինդրոմներ են մասնակիցների մոտ: :think

Աստղային հիվանդություն ա :):

Morpheus_NS
18.01.2009, 01:12
Այվը Ռիպն ա: :oy
Սեդան Eta Pegasi-ն ա: :)

Ես գիտեի Ռիպ-ն իրա կլիչկեն ա:))
Հռիփսիմե՞... կամ
...Խաղը ո՞վ վարեց: :)

ivy
18.01.2009, 01:13
Ես գիտեի Ռիպ-ն իրա կլիչկեն ա:))
Հռիփսիմե՞:

Խաղը վարեց Հռիփսիմեն: (Սենց եմ գրում, որ օֆտոպ չհամարեն :)) ):

Հայկօ
18.01.2009, 01:29
Խաղը վարեց Հռիփսիմեն: (Սենց եմ գրում, որ օֆտոպ չհամարեն :)) ):

Անձի երկվություն ա՞ (:oy -> էս սմայլիկն եմ դնում, որ խղճաք ու օֆֆտոպ չհամարեք :))):

Ներսես_AM
18.01.2009, 02:01
Ի դեպ՝ Գուգոյին ի՞նչ պիտի հարցնեինք. հարցերի կեսից ավելը նենց էր, որ մեկ ա՝ չէիր գտնի: Պլուտոնը, Սոխակը, էն լիլիպուտ քաղաքը...
Օրինակ էն ձկան հարցը կասկածելիորեն շատ մարդ պատասխանեց :think

իրականում հարցնում եմ նրա համար, որովհետև նախկինում Արտգեոի վարած խաղերում պայմանավորվում էինք որ չի կարելի: Բայց այնուամնեայնիվ օգտվում էին: Դրա լուծումը Արթուրը գտավ հարցին 5 րոպե տալով: Այսինքն ուղիղ 5 րոպեում չպատասխանեցիր ւոշացածես: Կարող ես օգտվիր այդքան կարճ ժամանկում, բայց 5 րոպեն հաստատ քիչա գուգոյով հարց պարզելու համար: :)

ivy
18.01.2009, 02:03
Օրինակ էն ձկան հարցը կասկածելիորեն շատ մարդ պատասխանեց :think

Բայց ես հատուկ երկիրը չէի նշել, որ հնարավոր չլիներ գտնել:

Ներսես_AM
18.01.2009, 02:07
սպասի փորձեմ բայց համարյա համոզված եմ, որ մոտավորապես սենց հարցումով գուգլի առաջին էջին պատասխանը կլինի: «ядовитая рыба деликотес»

Ներսես_AM
18.01.2009, 02:09
ահա :) http://www.google.com/search?rlz=1C1CHMG_enAM291AM306&sourceid=chrome&ie=UTF-8&q=ядовитая+рыба+деликотес

Խնդրեմ, Լավ ինչորա է հարցը դրանում չի: ուղղակի ուզում էի հստակեցնել :)

Norton
18.01.2009, 02:11
Էդ ձկան հարցի պատասխանների շատը ինձ թվումա կապվածա հաղորդումների հետ, վերջերս մի 3 անգամ հաղորդում են ցույց տվել էդ ձկների մասին:

Հայկօ
18.01.2009, 02:27
Էդ ձկան հարցի պատասխանների շատը ինձ թվումա կապվածա հաղորդումների հետ, վերջերս մի 3 անգամ հաղորդում են ցույց տվել էդ ձկների մասին:

Ես էդ մասին առաջին անգամ Hitman խաղից եմ իմացել: Առանձնակի իզվռաշչեն միջոցներով գաստրոնոմիկ սպանություն էր պետք իրականացնել էդ աշխարհում :)):

Ռուֆուս
18.01.2009, 02:31
Հայկօ ջան, հաղթանակիդ դափնիները մի քիչ վայելիր, որ մյուս խաղին ձեռիցդ առնելու եմ :angry

Շնորհավոր ;)

Հայկօ
18.01.2009, 02:37
Հայկօ ջան, հաղթանակիդ դափնիները մի քիչ վայելիր, որ մյուս խաղին ձեռիցդ առնելու եմ :angry

Շնորհավոր ;)

Աբրի՛ս: Բայց ես մյուս խաղը չեմ խաղա :P:

Norton
18.01.2009, 03:50
Աբրի՛ս: Բայց ես մյուս խաղը չեմ խաղա :P:

ուխ-ուխ:hands

ars83
12.03.2009, 22:47
Բոլորը պատրա՞ստ են: Սկսում ենք :)
Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: :ok

Հարց 1. Լեգենդի համաձայն Լեոպոլդ հինգերերդ դուքսը ճակատամարտի ժամանակ այնքան եռանդուն էր կռվում, որ նրա ասպետական պատմուճանն ամբողջությամբ ներծծվել էր թշնամիների արյունով և միայն գոտևորված մասն էր մնացել ճերմակ։ Ըստ այդ լեգենդի, Լեոպոլդի պատմուճանը դարձավ այդ երկրի դրոշի նախատիպը։
Հարց. Ո՞ր երկրի մասին է խոսքը։

Մտածելու ժամանակ՝ 5 րոպե

Taurus
12.03.2009, 22:52
վաղուց չէի խաղացել, ապրի Արսը:hands

ars83
12.03.2009, 22:53
Պատասխան 1. Ավստրիայի /որի դրոշի գույներն են՝ կարմիր – սպիտակ – կարմիր/

EDUL - Շվեյցարիա - 0
Լուսաբեր - Լեհաստան - 0 /երկրորդ պատասխանը ճիշտ է, բայց չի ընդունվում/
Morpheus_NS - Ուելս - 0
Սամվել - Դանիա - 0
Վահիկ - Լյուքսեմբուրգ - 0
Երկնային - Ավստրիա - 1

Հարց 2. Առաջին անգամ դա տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին Լոնդոնում, ապակեպատ ջերմոցի ցուցադրման ժամանակ։ Այդ ժամանակ դրան զոհ գնաց 44–ամյա մի կին։ Ցավոք, հետագայում դրան զոհ գնացածների քանակը միայն ավելացավ և շարունակում է ավելանալ։
Հարց. ինչի՞ մասին է խոսքը։

Սամվել
12.03.2009, 22:58
Աչքիս Դանիայի ֆլագի հեղաինակն էլ ստրինգովա կռվել :D

http://www.tgt.ru/Countries/flag/big/dania.gif

Երկնային
12.03.2009, 22:59
Սամ, լավ էլի :D :D :D

ars83
12.03.2009, 23:00
Պատասխան 2. վրաերթ՝ մահացու ելքով։ 1896թ. օգոստոսի 17-ին 44–ամյա Բրիջիթ Դրիսկոլը վրաերթի ենթարկվեց Արթուր Եդսելի ինքնագնաց փոխադրամիջոցի կողմից «Քրիսթալ Փելըս» պուրակի արակետներից մեկի վրա։ Ավտոմեքենան շարժվում էր մոտ 7 կմ/ժ արագությամբ։

EDUL - արհեստական զագառ - 0
Լուսաբեր - պատասխան չի ստացվել- 0
Morpheus_NS - Արեւահարում, արեւային հարված - 0
Սամվել - Երևի արևահարում... /չգիտեմ/. - 0
Վահիկ - ճառագայթում - 0
Երկնային - չգիտեմ - 0

Հարց 3. Մենք ասում ենք՝ «է՛շ, մի՛ սատրկիր, գարուն կգա» կամ «գորտի աչքը դուրս եկավ սպասելուց»։ Ռուսների մոտ խեցգետինը պետք է սարի վրայից սուլի /когда рак на горе свистнет/:
Հարց. Իսկ ի՞նչ պետք է կատարվի ֆրանսիացու հավի հետ նման պարագայում /երկարատև սպասման ժամանակ/։

Yellow Raven
12.03.2009, 23:03
Բայց ինչ կապ ուներ ըտեղ ապակեպատ ջերմոցը?:think

Taurus
12.03.2009, 23:05
Բայց ինչ կապ ուներ ըտեղ ապակեպատ ջերմոցը?:think

շեղում էր, թե չէ շատ բացահաըտ էր:P

Taurus
12.03.2009, 23:10
ինչ եղավ մեր խաշը?

ars83
12.03.2009, 23:10
ինչ եղավ մեր խաշը?

ժողովուրդ ջան, ինտերնետս ա գնում-գալիս, կներեք :(

Morpheus_NS
12.03.2009, 23:11
ինչ եղավ մեր խաշը?

Էշ մի սատկի գարուն կգա:D

Morpheus_NS
12.03.2009, 23:12
Էշ մի սատկի գարուն կգա:D

Կամ էլ դրա ֆրանսերենը:D

ars83
12.03.2009, 23:13
Պատասխան 3. Ֆրանսիական հավն այս դեպքում պետք է ատամ հանի՝ «quand les poules auront des dents» /երբ հավերն ատամ ունենան/,– ասում է ֆրանսիական ասացվածքը

EDUL - ատամներ կունենան - 1
Լուսաբեր - փետրահան կլինի- 0
Morpheus_NS - ոսկե ձու ածի - 0
Սամվել - ծիծաղա. - 0
Վահիկ - կսկսի թռչել - 0
Երկնային - հավը ծուրուղու կանչի :) - 0

Հարց 4. Այս ծաղկի հայերեն անվանումներից են՝ նունուֆար և արուսիկ: Ըստ հունական լեգենդի՝ երիտասարդ Հերակլեսին սիրահարված փերին մահացավ՝ վերածվելով այս ծաղկին, երբ երիտասարդը չպատասխանեց նրա սիրո զգացմունքին։
Հարց. Ո՞րն է այս ծաղկի ամենատարաված /ընդունված/ անվանումը։

Սամվել
12.03.2009, 23:14
Նյուտ :D

Երկնային
12.03.2009, 23:15
Հարց 4. Այս ծաղկի հայերեն անվանումներից են՝ նունուֆար և արուսիկ: Ըստ հունական լեգենդի՝ երիտասարդ Հերակլեսին սիրահարված փերին մահացավ՝ վերածվելով այս ծաղկին, երբ երիտասարդը չպատասխանեց նրա սիրո զգացմունքին։
Հարց. Ո՞րն է այս ծաղկի ամենատարաված /ընդունված/ անվանումը։

երեխեեեեք, ես գիտեմ :)) սաղդ պատասխանեք` Երկնային :D:D :oy

Լուսաբեր
12.03.2009, 23:19
երեխեեեեք, ես գիտեմ :)) սաղդ պատասխանեք` Երկնային :D:D :oy

Տենց էլ պատասխանեցի, բա՞ որ դա չեղավ :think :D:D:D

Yellow Raven
12.03.2009, 23:19
Տենց էլ պատասխանեցի, բա՞ որ դա չեղավ :think :D:D:D

Ոնց տենց չեղավ? Երկնայինը հո մեզ չէր խաբի:) Էդա;)

ars83
12.03.2009, 23:20
Պատասխան 4. ջրաշուշան

EDUL - իրիս - 0
Լուսաբեր - Լիլիա /շուշան/- 0.5 /ճիշտ պատասխանը՝ կուվշինկա, բայց 0.5 հաշվում եմ/
Morpheus_NS - 12.03.2009 Անյուտայի աչիկներ/մեր Արուսիկի վրով:D/
- 0
Սամվել - չգիտեմ - 0
Վահիկ - Երկնային /«զվոնոկ դռուգու» այս խաղում չկա :D/ - 0
Երկնային - անյուտայի աչուկներ - 0

Հարց 5. Մի անգամ մեկնել էի էքսկուրսիայի բենեդիկտական վանական համալիր Մոն Սեն–Միշել /Ֆրանսիա, Mont Saint-Michel/։ Էքսկուրսավարը բացատրում էր, որ այստեղ ամեն ինչի քանակը՝ լինեն դա շինության հարկերը, քանդակները, թե դարպասները, կապված է 3, 4, 7, 12 թվերի հետ, քանի որ դրանք «սուրբ» են համարվել։ Երբ կանգնած էինք սրահներից մեկում, ես հաշվեցի սյուների քանակը. դրանք 6–ն էին։ Մտածելով, որ «բռնացրել եմ» էքսկուրսավարին, /«յախիդնի»/ ժպիտով հարցրի նրան. «Դուք ասում էիք, որ ամեն ինչ այստեղ կապված է 3, 7 կամ 12 թվերի հետ, բայց այս սրահի սյուները 6–ն են։ Ինչպե՞ս կբացատրեք դա»։ Էքսկուրսավարը ժպտաց հասկացող ժպիտով և պատասխանեց...
Հարց. ի՞նչ պատասխանեց էքսկուրսավարը՝ ապացուցելու համար, որ այստեղ ևս «սուրբ թիվ» է օգտագործված։

Yellow Raven
12.03.2009, 23:22
Հիմա 4-ը կա,թե չէ?

Լուսաբեր
12.03.2009, 23:22
Հիմա 4-ը կա,թե չէ?

Ճիշտա, մի հատ ասա էլի

ars83
12.03.2009, 23:27
Պատասխան 5. Էքսկուրսավարը պատասխանեց. «Դուք միանգամայն իրավացի եք. սյուները 6–ն են։ Բայց եկեք հաշվենք , թե քանի մասի են բաժանում նրանք մի պատից մյուսը եղած տարածությունը /սյուների արանքները/. մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց... յոթ» :)

EDUL - մեկը քանդվել էր - 0
Լուսաբեր - Սատանայի թիվնա - 0
Morpheus_NS - Դե երեւի 3 հատ աջ կողմում են, 3 հատ ձախ, կամ կարճ ասած՝ 3-3 են - 0
Սամվել -7րդը ամեն մեկնա է //անկապ - 0
Վահիկ - Առաջ 7-րդն էլ էր եղել - 0 /Վահիկ տղա, քո դիսկրետ մաթեմատիկան ի՞նչ ա եղել/
Երկնային - պատասխան չի ստացվել- 0

Հարց 6. Ռուսը և անգլիացին զրուցում են այգեգործության մասին։ Ռուսն ասում է. «Ինչպե՞ս եք անում, որ ձեր այգիներն այդքան գեղեցիկ և ճոխ են»։ Անգլիացին պատասխանում է. «Ամեն օր ջրում ենք և խնամում»։ «Մենք էլ ենք դա անում»,– ասում է ռուսը։
«Այո», – պատասխանում է անգլիացին, – «բայց մենք դա անում ենք...»
Հարց. Ավարտեք անգլիացու պատասխանը։

Morpheus_NS
12.03.2009, 23:27
երեխեեեեք, ես գիտեմ :)) սաղդ պատասխանեք` Երկնային :D:D :oy

Հլը պատասխանս կարդա:D

ars83
12.03.2009, 23:29
Հլը պատասխանս կարդա:D

Ամսաթի՞վն ես ասում: :think

Ժողովուրդ ջան, հարցերի քանակը 10 է: Կներեք, 12 չեմ կարողացել սարքեմ :oy

Yellow Raven
12.03.2009, 23:30
Վահիկ - Առաջ 7-րդն էլ էր եղել - 0 /Վահիկ տղա, քո դիսկրետ մաթեմատիկան ի՞նչ ա եղել/


Դե 5-ա եղել,բայց դե էսի շատը գրաֆների տեսություն էր,դրանից լավ չեմ:P

Երկնային
12.03.2009, 23:30
Հլը պատասխանս կարդա:D
Դու գիտեի՞ր, թե ինչու են ինձ ասում Նյուտ, էդ մականվանս պատմությունը էլի :) :think

Սամվել
12.03.2009, 23:31
Դու գիտեի՞ր, թե ինչու են ինձ ասում Նյուտ, էդ մականվանս պատմությունը էլի

Ծեբյա սպալիլի :noti :))

Morpheus_NS
12.03.2009, 23:33
Դու գիտեի՞ր, թե ինչու են ինձ ասում Նյուտ, էդ մականվանս պատմությունը էլի :) :think

Հա, բա դրա համար էլ տենց եմ պատասխանել::)

Երկնային
12.03.2009, 23:34
Հա, բա դրա համար էլ տենց եմ պատասխանել::)
փաստորեն սխալ էր հուշումս :D դե լավ, ոչինչ, ես էլ եմ տենց պատասխանել :D

Morpheus_NS
12.03.2009, 23:34
Ամսաթի՞վն ես ասում: :think

Ժողովուրդ ջան, հարցերի քանակը 10 է: Կներեք, 12 չեմ կարողացել սարքեմ :oy

Չէ, հենց պատասխանը

Երկնային
12.03.2009, 23:35
Արսեն, ուղղակի ես տենց նիք եմ ունեցել` Անյուտայի աչուկներ, որից էլ ինձ Նյուտ անունը կպել ա ու արդեն երեք տարի ա պոկ չի գալիս :D

Morpheus_NS
12.03.2009, 23:36
Բայց ջրաշուշանը Նունուֆարը չի:

Սամվել
12.03.2009, 23:37
Նունուֆարը մեր խմբիացա :)) Լուրջ :D
Կարամ հարցնեմ :lol

Taurus
12.03.2009, 23:38
Նունուֆարը մեր խմբիացա :)) Լուրջ :D
Կարամ հարցնեմ :lol

ինչ հարցնես?
- դու ջրաշուշան ես?

ars83
12.03.2009, 23:38
Պատասխան 6. ...մի քանի հարյուր տարի շարունակ

EDUL - ամբողջ օրը (վռօդի անձրև ա գալիս էլի) - 0.2 /մոտ ա որոշ իմաստով/
Լուսաբեր - երգելով )))))) - 0 :D Էն էլ էդ սառը տոլմեքը
Morpheus_NS - Հաճույքով, սիրով - 0
Սամվել - Օյաղ :)) - 0 :D բայց էս լավ պատասխան էր
Վահիկ - ամբողջ հոգով ու սրտով:D (Արս մի քիչ հեշտացրա էլի) - 0 /շատ բարդ ե՞մ արել, -ժողովուրդ :oy/
Երկնային - բայց մենք դա անում ենք սիրով երևի :)) - 0


Հարց 7. Մինչև 1993թ. Վիեննական պարահանդեսներն անցնում էին Շենբրուն դյակում։ Որքան ավելի բարձրաստիճան էին հյուրերը, այնքան ավելի «բոյով» և «մեծ» էին ընտրում նրանց. չէ՞ որ նրանցից էր կախված պարահանդեսի տևողությունը։
Հարց. Ո՞ւմ կամ ինչի՞ մասին է խոսքը։

Երկնային
12.03.2009, 23:40
Պահանջում եմ Սամոյին միավոր տալ! :D :D :D

Taurus
12.03.2009, 23:42
Պահանջում եմ Սամոյին միավոր տալ! :D :D :D

ես էլ պահանջում եմ հանել:P

Սամվել
12.03.2009, 23:43
ինչ հարցնես?
- դու ջրաշուշան ես?

Չէ ածականը էլի .. :oy

Սամվել
12.03.2009, 23:44
ես էլ պահանջում եմ հանել:P

Սենց էլի լինում որ ընգերը մեջքիդ խփումա :D:D

Taurus
12.03.2009, 23:45
Սենց էլի լինում որ ընգերը մեջքիդ խփումա :D:D

չէ այ տղա միավորը չհանել է,
Ընդհանրապես պահանջում եմ Սամոին խաղից հանել:P

ars83
12.03.2009, 23:45
Պատասխան 7. մոմերի։ Պարահանդեսն ավարտվում էր այն ժամանակ, երբ մոմը սպառվում էր։



EDUL - մոմերը - 1
Լուսաբեր - Ժամացույց :)))))))) - 0
Morpheus_NS - Գինու տակառները - 0
Սամվել -Մոմեր :) - 1
Վահիկ - մոմ - 1
Երկնային -չգիտեեեեմ, ասենք աթոռ :D :D - 0

Հարց 8. 1608 թվական։ Իտալիայից վերադառնում է մի անգլիացի, որն իր օրագրում գրանցում էր ամենը, ինչ նրան զարմացրել էր ճանապարհորդության ընթացքում՝ ջրում կանգնած վենետիկյան դղյակների ճոխությունը, Հին Հռոմի մարմարյա տաճարները, Վեզուվի /հրաբուխ/ փառահեղությունը։ Բայց մի իր կար, որ նրան ավելի էր զարմացրել, քան դղյակներն ու Վեզուվը։ Նա իր հետ բերեց այդ իրը և ցուցադրեց այն ընկերներին ճաշկերույթի ժամանակ։ Ընկերներին այդ իրը զարմացրեց, բայց նրանք կտրականապես մերժեցին նրա գործածման անհրաժեշտությունը և ծաղրեցին անգլիացուն։ Հիսուն տարի անցավ, մինչև այդ իրը սկսեց կիրառվել Անգլիայում։
Հարց. ի՞նչ էր բերել Իտալիայից անգլիացին։

Սամվել
12.03.2009, 23:46
չէ այ տղա միավորը չհանել է,
Ընդհանրապես պահանջում եմ Սամոին խաղից հանել:P

Դե էտ եմ ասում էլի...

Երկնային
12.03.2009, 23:47
Չէ ածականը էլի .. :oy
կամ էլ սենց գողագան գալիս ես մոտը ու ասում՝ արա, էն ո՞վ էր, արա, որ քեզ չսիրեց, արա http://viparmenia.com/vb/images/smilies/big_boss.gif

Taurus
12.03.2009, 23:49
էս մեկը գիտեմ
համել
ЦСКА 1 - 0 Шахтер Донецк

Սամվել
12.03.2009, 23:51
կամ էլ սենց գողագան գալիս ես մոտը ու ասում՝ արա, էն ո՞վ էր, արա, որ քեզ չսիրեց, արա http://viparmenia.com/vb/images/smilies/big_boss.gif

Չհասկացա :(

Taurus
12.03.2009, 23:52
Չհասկացա :(

գեռակլի հետ ա

Երկնային
12.03.2009, 23:52
Չհասկացա :(
դե ըստ լեգենդի անպատասխան սիրուց էր չէ՞, որ էդ աղջիկը դառավ նունուֆար :))

Սամվել
12.03.2009, 23:53
ՕԿ լավ մերսի

ars83
12.03.2009, 23:54
Պատասխան 8. պատառաքաղ
Թոմաս Կորիատն իր օրագրում գրում է. «Երբ իտալացիք միս են ուտում, նրանք երկաթյա կա պողպատյա փոքր ժանիներ են օգտագործում։ Նրանց ոչ մի կերպ չես համոզի, որ ձեռքերով ուտեն. Նրանք համարում են, որ ձեռքերով ուտելը լավ չէ, քանի որ ոչ բոլորի ձեռքերն են մաքուր»։


EDUL - պատառաքաղ - 1
Լուսաբեր - Երևի ինչ-որ ուտելու բան, կարողա աղ - 0
Morpheus_NS - Պատառաքաղ - 1
Սամվել -Գնդա՞կ - 0
Վահիկ - Ֆուտբոլի գնդակ(հայրենիքը Իտալիան սարքինք:D) - 0
Երկնային -պատառաքաղ կարծեմ - 1

Հարց 9. Ռուսաստանում նրան տեղադրում էին կաթի մեջ, որպեսզի այն չթթվի, Ճապոնիայում նրա որոշ տեսակներ պահում են տներում՝ քաղցրաձայն երգեցողության պատճառով, իսկ ԱՄՆ–ում կա օրենք, որն արգելում է լիզել նրան։
Հարց. ո՞ր կենդանու մասին է խոսքը։

Morpheus_NS
12.03.2009, 23:54
էս մեկը գիտեմ
համել
ЦСКА 1 - 0 Шахтер Донецк

Դու աչքիս սաղ գիտես;)

Լուսաբեր
12.03.2009, 23:57
Պատասխանս եթե ճիշտ եղավ կհամոզվեմ ամերիկացուց տուպոյությանը :D:D:D

Taurus
12.03.2009, 23:58
ընենց էշություն եմ ասել, բայց սաղ բռնում ա

Երկնային
12.03.2009, 23:58
Պատասխանս եթե ճիշտ եղավ կհամոզվեմ ամերիկացուց տուպոյությանը :D:D:D
ես առանց պատասխանը իմանալու էլ համոզված եմ :D

ars83
12.03.2009, 23:59
Պատասխան. գորտի Լոս-Անջելեսում կա օրենք, որն արգելում է լիզել գորտերին: Բանը նրանումն է, որ որոշ գորտերի մաշկն արտադրում է հալյուցինոգեն նյութեր: Իմանալով դրա մասին պատանի թմրամոլները սկսել էին այդ գորտերին բռնել և լիզել նրանց, ուստիև ընդունվեց այդպիսի օրենք:

EDUL - գորտ(ուրիշ բան մտքիս չի գալիս) - 1
Լուսաբեր - գորտը - 1
Morpheus_NS - պատասխան չի ստացվել - 0
Սամվել -գորտ - 1
Վահիկ - Մուկ - 0
Երկնային -չգիտեմ :) - 0


Հարց 10. Տղան անընդհատ հորը խնդրում էր հեծանիվ գնել, որն արժեր 300 դոլար։ Վերջապես հայրը համաձայնվեց կատարել որդու խնդրանքը, բայց մի պայման դրեց։ Նա տղային տվեց 1 դոլար, որպեսզի նա այն շրջանառության մեջ դնի և մեկ շաբաթ ժամանակ; Շաբաթվա վերջին, ինչքան դրամ որ բերեր տղան, հայրը բազմապատկելու էր բերած գումարը նույն թվով /քառակուսի էր բարձրացնելու/ և վերադարձնելու տղային։ Հնարամիտ որդին շաբաթվա վերջում 2 դոլար բերեց հորը, որը կատարեց իր խոստումը։ Արդյունքում տղան ունեցավ 400 դոլար, որից 300–ը ծախսեց հեծանվի վրա, իսկ մնացած 100–ով մորը նվեր գնեց։
Հարց. ինչպե՞ս տային հաջողվեց ստանալ հորից 400 դոլար։

Լուսաբեր
13.03.2009, 00:02
Ես ինչքան գիտեմ 2 քառակուսին 4նա, թե՞ սխալվում եմ :think :D

Taurus
13.03.2009, 00:03
Ես ինչքան գիտեմ 2 քառակուսին 4նա, թե՞ սխալվում եմ :think :D

պապան էլ էր տենց մտածում:D

Լուսաբեր
13.03.2009, 00:06
պապան էլ էր տենց մտածում:D

Հաստատ :hands:D:D:D

Morpheus_NS
13.03.2009, 00:07
Արս ես էլ եմ պատասխանը ուղարկել, պռոստը կապս լռվել էր, սենդ չէր լինում:((

Սամվել
13.03.2009, 00:10
Պրծանք :)

Taurus
13.03.2009, 00:11
ոնց, ասել էր 12 հարց

ars83
13.03.2009, 00:12
Պատասխան 10. տղան 2 դոլարը հորը տվեց ցենտերով և պահանջեց իր գումարը ցենտերով
2 դոլարը կազմում է 200 ցենտ։ Հայրը վերադարձրեց դրա քառակուսին՝ 200 * 200 = 40000 ցենտ = 400 դոլար


EDUL - 2$=200 cent, 200x200=40 000cent=400 $ - 1 :hands
Լուսաբեր - Վերա ածել ցենտի,այսինքը 200ցենտ, որի քառակուսին 40.000ցենտնա,որը 400դոլլարա - 1 :hands
Morpheus_NS - Ցենտերով բերեց գումարը - 1 :hands
Սամվել -Մի հատ էլ 0 դոլլարա հորինել - 0
Վահիկ - 396-ը արդեն ուներ:( - 0
Երկնային -ես բութ եմ :noti պապան էլ էր բութ :D - 0

10 րոպե արդյունքների ամփոփման համար /կապս մորթեց ուղղակի/

ars83
13.03.2009, 00:13
ոնց, ասել էր 12 հարց

ընթացքում ասել եմ 10, 12-ը չեմ հասցրել անեմ :oy
Կներեք, ժողովուրդ

Morpheus_NS
13.03.2009, 00:13
Morpheus_NS - Ցենտերով բերեց գումարը - 0

:D:D:D

Լուսաբեր
13.03.2009, 00:14
Իմ կարծիքով Մորֆն էլ էր ճիշտ պատասխանել :think:)

Taurus
13.03.2009, 00:14
ընթացքում ասել եմ 10, 12-ը չեմ հասցրել անեմ :oy
Կներեք, ժողովուրդ

չէ ասել ես, ես սկզբում ուշադիր չէի խաղում չեմ տեսել:
վերջի հարցին Մորֆին աչոկ պիտի տաս, մոռացել ես

Morpheus_NS
13.03.2009, 00:14
Արս, ես 3 միավոր ունեմ:
Գորտն էլ հաշվել:goblin

Սամվել
13.03.2009, 00:15
:D:D:D

Ապեր էտ Ռեալի Երկրպագուական ռասիզմա :oy

Yellow Raven
13.03.2009, 00:16
Արս մերսի խաղի համար:)
Խայտառակ եղանք:(:D

Morpheus_NS
13.03.2009, 00:16
Ապեր էտ Ռեալի Երկրպագուական ռասիզմա :oy

Սուձյան առած ա, խաղը ծախած ա:D

Երկնային
13.03.2009, 00:16
ու՞ր էր բրյուսովցուս էդքան ուղեղ :D:D

Արս, մերսի խաղի համար :)

Taurus
13.03.2009, 00:16
Սուձյան առած ա, խաղը ծախած ա:D

պենալն էր չդրեց

Սամվել
13.03.2009, 00:17
Էդ ջան Շնորհավոր :drinks

ars83
13.03.2009, 00:17
:D:D:D

ներողություն, հիմա ուղղում եմ, Մորֆ ջան :)

Taurus
13.03.2009, 00:17
Արս էն ավարիան կբացատրես, ես մի քիչ դեբիլոտ եմ, ճիշտ պատասխանը իմանալուց հետո էլ չեմ ջոկում

Լուսաբեր
13.03.2009, 00:18
Էլ երբ ենք խաղալու՞ ;)
Հավեսի էր, Էնքաաաան բան իմացա:oy

ars83
13.03.2009, 00:19
Արս, ես 3 միավոր ունեմ:
Գորտն էլ հաշվել:goblin

Լավ, հաշվում եմ :) так и быть

ars83
13.03.2009, 00:21
Արս էն ավարիան կբացատրես, ես մի քիչ դեբիլոտ եմ, ճիշտ պատասխանը իմանալուց հետո էլ չեմ ջոկում

Էդ, Ավստրիայի դրոշը՝ կարմիր - սպիտակ-կարմիր
Էդ դուսի պլաշը վերևից ներքև կարմիր էր, բացի մեջտեղից, որովհետև գոտի էր կապել:
Որ հանել ա պլաշը՝ Ավստրիայի դրոշի տեսքն ա ունեցել՝ կարմիր-սպիտակ-կարմիր



Ժողովուրդ, մի հատ ասեք, ում որ հարցը դուր եկավ ամենաշատը, հետաքրքիր ա :)

Morpheus_NS
13.03.2009, 00:22
Լավ, հաշվում եմ :) так и быть

Վեկ նե զաբուդու:hands:love

Սամվել
13.03.2009, 00:22
Էդ, Ավստրիայի դրոշը՝ կարմիր - սպիտակ-կարմիր
Էդ դուսի պլաշը վերևից ներքև կարմիր էր, բացի մեջտեղից, որովհետև գոտի էր կապել:
Որ հանել ա պլաշը՝ Ավստրիայի դրոշի տեսքն ա ունեցել՝ կարմիր-սպիտակ-կարմիր



Ժողովուրդ, մի հատ ասեք, ում որ հարցը դուր եկավ ամենաշատը, հետաքրքիր ա :)

Էդոն Ավարիայի հետ էր.. ես էլ...

Ինձ էս վերջինը դուր եկավ

Morpheus_NS
13.03.2009, 00:23
Էդ, Ավստրիայի դրոշը՝ կարմիր - սպիտակ-կարմիր
Էդ դուսի պլաշը վերևից ներքև կարմիր էր, բացի մեջտեղից, որովհետև գոտի էր կապել:
Որ հանել ա պլաշը՝ Ավստրիայի դրոշի տեսքն ա ունեցել՝ կարմիր-սպիտակ-կարմիր



Ժողովուրդ, մի հատ ասեք, ում որ հարցը դուր եկավ ամենաշատը, հետաքրքիր ա :)

Փաստորեն ռույլին էտ դուքսն ա եղել:D:D:D

Լուսաբեր
13.03.2009, 00:23
Էսօր լրիվդ մի տեսակ խառն եք երեխեք :D
Եդուլը հարցնումա ավարիայի մասին դու իրեն ավստրիայի մասին պատմում :D
բայց նոր ջոկի որ իրար նման են :D:D:D

Լուսաբեր
13.03.2009, 00:24
Փաստորեն ռույլին էտ դուքսն ա եղել:D:D:D

Երևի :D
Էս էլա տարբերակ :hands
Արյունն էլ կնոջ արյունն էր երևի ...

Taurus
13.03.2009, 00:24
Էդոն Ավարիայի հետ էր.. ես էլ...


էն ջերմոցի էլի

իսկ ամենաշատը մոմերն էին լավը
հաստ ու երկար, որ կայֆը շատ լինի

Morpheus_NS
13.03.2009, 00:24
Ինձ ցենտերի հարցը դուր եկավ ու սյուների:

Taurus
13.03.2009, 00:25
Երևի :D
Էս էլա տարբերակ :hands
Արյունն էլ կնոջ արյունն էր երևի ...

կինն էլ Ավստրիացի էր:D

Երկնային
13.03.2009, 00:25
մոմերի հարցն էր լավը :)

Morpheus_NS
13.03.2009, 00:25
էն ջերմոցի էլի

իսկ ամենաշատը մոմերն էին լավը
հաստ ու երկար, որ կայֆը շատ լինի

Հա ճիշտ ա. մոմերն էլ լավ հարց:

Լուսաբեր
13.03.2009, 00:26
առաջինը :oy
մեկ էլ գորտի հարցն էր լավիկը, բայց չեմ պատկերացնում էտ ճապոնացիք ո՞նց են մտածում :think

Սամվել
13.03.2009, 00:26
Վառեմ Ձեռքիս ՄՈմերըըըըըըըըըը :D :lol

ars83
13.03.2009, 00:29
Ամփոփում ենք արդյունքները :)

Գեղեցկության միամսյակ ա, դրա համար ծաղիկ–մաղիկ...

Առաջին տեղ - դափնեպսակ - EDUL - 5.2 միավոր :hands :viannen_17:
Երկրորդ տեղ - վարդափունջ - Morpheus_NS - 3 միավոր :ok
Երրորդ տեղ - կակաչափունջ - Լուսաբեր - 2.5 միավոր :B
Չորրորդ և Հինգերորդ տեղեր - մարդա մի ջրաշուշան - Երկնային, Սամվել - 2 միավոր :B ;)
Վեցերորդ տեղ - Վահիկ - խառը կանաչի /հիասթափացրիր ինձ :(/- 1 միավոր

Էդ ջան, շնորհավո՛ր :) Էն գլխից էլ /Ցիտադել խաղալուց/ երևաց, որ խելոքն էս, է՛լի

Ժողովուրդ ջան, բոլորիդ շնորհակալություն՝ մասնակցելու համար:

Երկնային
13.03.2009, 00:31
EDUL, շնորհավոր :)

Արս, մերսի :kiss