PDA

Դիտել ողջ տարբերակը : Որքա՞ն է Հայաստանի բնակչությունը



Fedayi
26.09.2008, 21:34
Որքա՞ն մարդ կա Հայաստանում… Ինչպիսի՞ն է իրական պատկերը ըստ ձեզ: Պարզ է, որ պետական վիճակագրությամբ թվերն ուռճացված են, բայց ինչքա՞ն...
Հետաքրքիր է նաև Ջավախքի և ԼՂՀ-ի բնակչության իրական քանակը…

Fedayi
01.10.2008, 06:45
Ժողովուրդ, պաշտոնական վիճակագրությամբ, ՀՀ բնակչությունը 3,2 մլն է, ԼՂՀ-ինը` 138 հազար, Ջավախքինը` մինիմուն 150 հազար /ոչ պաշտոնական/:
Կարծիքներ, խնդրեմ, ինչքանով են այս թվերը ուճացված, որովհետև նույնիսկ այնպիսի անհեթեթ կարծիքներ են հնչում, թե ՀՀ բնակչությունը 1,5 մլն է:

dvgray
01.10.2008, 06:54
Ես էն կարծիքին եմ, որ ՀՀ բնակչությունը իրականում 7.8 միլիոն է սակայն պաշտոնական վիճակագրությունը դիտավորյալ քչացնում է այս թիվը որ մեկ շնչին ընկնող համախառն եկամուտը մեծ ստացվի

Koms
01.10.2008, 10:44
Հստակ գիտեմ միայն, որ ՀՀ բնակչությունը կուտակվում է Արմավիր-Էջմիածին-Աշտարակ-Հրազդան-Աբովյան-Արտաշատ-Արարատ մեծ եռանկյունում, որի մեջտեղում բնականաբար Երեւանն է: Ավելի ճիշտ կլինի տալ այդ "բերմուդյան եռանկյունու" թվաքանակը, իմ կարծիքով, օրինակ, այստեղ պետք է որ բնակվի ՀՀ-ի 70 տոկոսը: Բնականաբար, այդ պրոցեսի հետեւանքով գնալով պակասում է բնակչությունը բոլոր այլ մարզերում անխտիր:

Ֆրեյա
01.10.2008, 10:57
Նայած երբ:D
Ընտրություններից առաջ արագ տեմպերով սկսում է աճել, հետո միանգամից կրճատվում է:

Հ.գ. Ասում են` Հայաստանաում խայտառակ ցածր ծնելիություն է, մոտ 50տոկոս չբերություն կա: Մինչդեռ, սեփական դիտարկումներով կարելի նկատել, որ երեխանրով կանայք, հղիները բավական հաճախ են հանդիպում առօրյա կյանքում և չեմ լսել մի նորաստեղծ ընտանիքի դեպք, որ երեխաներ չունենա: /անձամբ ես/
Ասեմ պատճառը որն է: Քանի որ բազմաթիվ ընտաննիքներ, որոնք լքել են Հայաստանը շաաատ տարիներ առաջ, շարունակում են գրանցված լինել Հայաստանում և «քվեարկել» ընտրություններին: Քանի որ ընտրություններին արդեն հայտարարել են բնակչության թիվը, հետո չեն կարող ասել, թե` պակասեց, վիճակագիրներն էլ բնակչության թիվը մի քանի հարյուր հազարով շատ են ընդունում/պաշտոնական տվյալ/, ստացվում է ծնվածներ/ՀՀ բնակչություն շատ ցածր հարաբերակցություն:
Իրականում, շատ էլ բարձր է ծնելիությունը, ուղղակի այդ երեխաները չեն ապրում Հայաստանում:

Տրիբուն
01.10.2008, 11:00
Ես էն կարծիքին եմ, որ ՀՀ բնակչությունը իրականում 7.8 միլիոն է սակայն պաշտոնական վիճակագրությունը դիտավորյալ քչացնում է այս թիվը որ մեկ շնչին ընկնող համախառն եկամուտը մեծ ստացվի
Ես առանձին Հայաստանը չգիտեմ ինչքան կլինի, բայց Չինաստանի հետ, հաստատ մի միլիարդից ավել ենք:

ArmineIvanyan
01.10.2008, 13:40
Որքա՞ն մարդ կա Հայաստանում… Ինչպիսի՞ն է իրական պատկերը ըստ ձեզ: Պարզ է, որ պետական վիճակագրությամբ թվերն ուռճացված են, բայց ինչքա՞ն...
Հետաքրքիր է նաև Ջավախքի և ԼՂՀ-ի բնակչության իրական քանակը…

Ավելացվել է 3 րոպե անց
Կըըըներեք, բայց ռուսերեն...Մեկ այլ ֆորումի մասնակից է մեջբերել:

В статье "Политическая статистика", напечатанная в интернетовской "Газете СНГ.РУ.", приводились приблизительные расчеты, основанные на минимальной численности населения, необходимой для призыва в армянские вооруженные силы (армию, войска МВД и ГУНБ, - а это открытые данные, равно как и данные об общей численности этих силовых структур, публикуемые в том числе и в солидных международных сборниках) того количества призывников, которые ежегодно призываются "под знамена". Это минимальная цифра составила примерно 2,7 млн. человек. Там же и приводились вполне доступные расчеты и данные о динамике численности населения Армении, рождаемости, естественном приросте, миграциях беженцев и т.п. в советский и постсоветский период, что позволило рассчитать прогнозируемую численность населения РА в случае, если бы эта страна не подверглась бы серьезным миграционными процессам: эта цифра должна была составить примерно 4,1-4,2 млн. человек.

Իրականում բնակչությունը շատ քիչ է 2 - 3 մլն ի արանքում կախված սեզոնից, որովհետև շատ մարդիք գնում են ժամանակավոր աշխատանքի և հետ գալիս...Ցավոք բայց ում հարցնու եմ մեծ մասը իրենց աագան այստեղ չեն տեսնում....Չգիտեմ
ինչ կլինի հայաստանի հետ եթե այսես շարունակվի...

Ձայնալար
13.05.2009, 14:17
Մոդերատորական: Թեման տեղափոխվել է «քաղաքականություն» բաժնից:

Rammstein
14.05.2009, 22:16
Դե եթե հաշվի առնենք, որ մեր բջջային օպերատորներից մեկի բաժանորդների քանակը 2,000,000 հոգի է, ապա Հայաստանում մի 5 մլն մարդ կլինի։ :P

Իսկ եթե հեքիաթները թողնենք մի կողմ, ապա չեմ կարծում, որ մեր բնակչությունը 3 մլն-ի հասնում է։

erewanski
06.08.2009, 11:49
ըստ մակի տվյալների 2020 թվականին հհ բակչությունն կնվազի 2.5 միլոնի բայց էտ սուտա հիմա հայաստանում մոտ 2.3 մարդա ապրում

Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

yerevanci
04.02.2010, 14:17
Վերջին մարդահամարով Հայաստանում գրանցված են 2 մլն 800 հազ. մարդ, որոնցից ներկայում ՀՀ-ում գտնվում են մոտ 2.5 մլն-ը: Իսկ թե 2020 թվին ինչքան կլինի մեր բնակչության թիվը էտի ոչ մեկի գործն էլ չի

Արիացի
04.02.2010, 15:10
Վերջին մարդահամարով Հայաստանում գրանցված են 2 մլն 800 հազ. մարդ, որոնցից ներկայում ՀՀ-ում գտնվում են մոտ 2.5 մլն-ը: Իսկ թե 2020 թվին ինչքան կլինի մեր բնակչության թիվը էտի ոչ մեկի գործն էլ չի

Էդ մարդահամարը ե՞րբ ա եղել :o

Norton
04.02.2010, 20:54
Վերջին մարդահամարով Հայաստանում գրանցված են 2 մլն 800 հազ. մարդ, որոնցից ներկայում ՀՀ-ում գտնվում են մոտ 2.5 մլն-ը: Իսկ թե 2020 թվին ինչքան կլինի մեր բնակչության թիվը էտի ոչ մեկի գործն էլ չի

Վերջին մարդահամարով 3.2մլն ա, բայց իրականում իրոք ավելի քիչա:

yerevanci
05.02.2010, 17:31
Էդ մարդահամարը ե՞րբ ա եղել :o

2009 թվին

yerevanci
05.02.2010, 17:33
Վերջին մարդահամարով 3.2մլն ա, բայց իրականում իրոք ավելի քիչա:

Չէ քո ասած թիվը նախանցածնա, վերջինը 2009 թվինա եղել 2.8 մլն

yerevanci
28.03.2010, 22:09
Չէ քո ասած թիվը նախանցածնա, վերջինը 2009 թվինա եղել 2.8 մլն

Իսկ նոր մարդահամարը կլինի 2011 թվին

Արծիվ
09.04.2010, 08:25
Հայաստանի բնակչությունը նվազելու է

ՄԱԿ-ի կանխատեսումներով առաջիկա տարիներին Հայաստանի բնակչության թիվը նվազելու է: ՄԱԿ-ի կանխատեսումները մի քանի սցենարով են` լավատեսական, հոռետեսական եւ չափավոր: Սակայն բոլոր կանխատեսումներով մինչեւ 2050 թիվը Հայաստանի բնակչության քանակը շարունակաբար նվազելու է: Ընդ որում` կանխատեսումները հիմնված են միայն ՀՀ պաշտոնական տվյալների վրա: Այսինքն` ՄԱԿ-ը ելել է այն փաստից, որ Հայաստանի բնակչության թիվը 1950 թվին եղել է 1 մլն 354 հազար, 1990-ին` 3 մլն 545 հազար, 2005 թվին` 3 մլն 16 հազար: Ըստ կանխատեսումների «չափավոր» տարբերակի` Հայաստանի Հանրապետությունում 2010 թվին բնակվելու է 2 մլն 981 հազար մարդ, 2030-ին` 2 մլն 843 հազար, իսկ 2050-ին` 2 մլն 506 հազար: Ժողովրդագրական այս պատկերը ամենեւին չի վկայում երկրի տնտեսության աճի, բարգավաճման ու առաջադիմության մասին: Ի դեպ, ըստ մասնագետների` երկրի զարգացման ցուցանիշներից գլխավորը ազգաբնակչության բնական աճի տեմպերն են:

http://www.zhamanak.com/news/3432/

Հայաստանի բնակչության մարդահամարը կանցկացվի 2011 թ.-ին

09/07/09 թ.
Հայաստանի բնակչության մարդահամարը կանցկացվի 2011 թ.-ին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:
«Բնակչության մարդահամարը նախապատրաստելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով Երևանում և մարզերում, որն արդեն անցկացրել է իր առաջին նիստն ու սահմանել գործունեության գրաֆիկը»,- ասաց Մնացականյանը:
Նրա խոսքերով՝ նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ 2010 թ.-ին Հայաստանում կանցկացվի բնակչության փորձնական մարդահամար:
Ընդ որում Մնացականյանը նշեց, որ բնակչության մարդահամարի հանձնաժողովի հիմնական գործառույթների թվում է նաև այն անձանց ցուցակագրումը, որոնք տվյալ պահին գտնվում են երկրի քրեակատարողական հաստատություններում:
Այս առնչությամբ, հաշվի առնելով այն, որ քրեակատարողական հաստատությունները գտնվում են ՀՀ Արդարադատության նախարարության գերատեսչության տակ, հանձնաժողովի կազմում կընդգրկվի նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
ՀՀ բնակչության հերթական մարդահամարը հանրապետությունում տեղի կունենա 2011 թ.-ի հոկտեմբերի 12-21-ը, իսկ փորձնականը՝ 2010 թ.-ի ապրիլի 14-23-ը:
Հայաստանի անկախացումից ի վեր բնակչության առաջին մարդահամարն անցկացվել է 2001 թ.-ի հոկտեմբերի 10-19-ին: Դրա տվյալներով՝ ՀՀ բնակչության քանակը 3,2 մլն մարդուց փոքր ինչ ավելի է եղել:

Նովոստի-Արմենիա