PDA

Դիտել ողջ տարբերակը : Մութ պատմություն 4

Adam
26.09.2008, 19:13
Մութ պատմություն 4-րդ խաղաշրջան
Ներկայացվում է մութ պատմություն, որը խաղի մասնակիցները պետք է բացահայտեն խաղի վարողին-հեղինակին տալով հարցեր: Հարցերը պետք է լինեն այնպես, որ վարողը կարողանա պատասխանել միայն «Այո», կամ «Ոչ»: Ուրիշ տեսակի հարցերին պատասխան չի տրվի: Խաղի մասնակիցները բացահայտելով պատմության մութ հանգամանքները վերջիվերջո կբացեն ողջ պատմությունը: Հարցերի ընթացքում մասնակիցներին կխնդրեմ ուշադիր լինել, որ մյուս անդամների կողմից տրված հարցերը նորից չկրկնեն... Բարի ժամանց: :)

Խաղի մասնակիցներն են.

Dayana
Վարպետ
Սամվել
Kuk
Վահիկ
*e}|{uka*
Janita Hero
Red_Devils
Raedwulf
Արիադնա
Norton
Քամի
Հայկօ
BOBO
REAL_ist

Եթե խաղի ընթացքում որևէ մեկը կցանկանա մտնել խաղ որպես մասնակից, ապա թող ինձ PM գրի: Իսկ այն անդամները, ովքեր գրանցված չեն, խնդրում եմ այս թեմայում գրառում չանել:

-----------------------------------------------------------------------
Հայաստան, ք. Երևան 2008 թվական: Մռայլ, անձրևոտ եղանակ: Երևանի փողոցներից մեկով քայլում է մի աղջիկ (անունը՝ Հասմիկ, 27 տարեկան ուսանող է): Քայլելով փողոցով, մտնում է որևէ գրախանութ: Շրջում է գրախանութում, փնտրելով իր նախընտրած գիրքը: Մոտենում է գրքերի մեկ ուրիշ բաժնի և նկատում, որ ինչ-որ մեկը (մոտ 50 տարեկան մի տղամարդ, հագած հին մոխրագույն բաճկոն, սև գլխարկ-ցիլինդր, ձեռքն էլ բռնած մի թերթ: Կարդում է այդ թերթը, դրա հետ մեկտեղ ինչ-որ գիրք ման գալիս: Դեմքը ծածկած է շալով, միայն աչքերն են երևում) կանգնած է իր կողքին: Հասմիկը մի փոքր զարմանում է, քանի որ այդ տղամարդը բացի գիրք փնտրելուց, միաժամանակ նաև ուշադիր հակված թերթ էր կարդում: Ինչևէ, Հասմիկն այդքան էլ ուշադրություն չդարձնելով այդ մարդուն, շարունակում է գիրք փնտրել: Այդ տղամարդը մի պահ կասկածելի հայացքով սկսում է նայել Հասմիկին: Վերջինս նկատում է դա, բայց ուշադրություն չդարձնելով, շարունակում է փնտրել: Մի քանի վայրկյան անց, այդ տղամարդը գլուխը կռացնում է դեպի Հասմիկը, որը և կռացած գիրք էր փնտրում բաժնի ներքևի շարասյան վրա, և տարօրինակ հայացքով՝ աչքերը հառած, սկսում է նայել Հասմիկին, որից հետո դուրս է գալիս գրախանութից: Հասմիկը մի փոքր վախեցած զարմանում է: Նյարդայնանալով մոտենում է գրախանութի վաճառողներից մեկին և հարցնելով այդ տղամարդու ինքնության մասին՝ ստանում է բացասական պատասխան: Վաճառողուհին ասում է, որ ոչ մի տարօրինակ մարդ չի նկատել և առավել ևս ինչ-որ տարօրինակ պահվածք, որը կարող էր վրիպել իրենց ուշադրությունից: Հասմիկը նյարդայնացած դուրս է գալիս գրախանութից և սկսում փնտրել այդ մարդուն փողոցում: Ամեն վայրկյան Հասմիկի մտքում այդ մարդու տարօրինակ հայացքն է: Շարունակ շրջելով փողոցում, հասկանում է, որ ապարդյուն է փնտրել մի մարդու, ով չի բացառվում որ լիներ հասարակ մի բոմժ, որը ցանկանում էր գիրք գողանալ գրախանութից: Եվ հասկանում, որ պետք չէ ժամանակ վատնել այդպիսի մանրուքի վրա: Քայլում է դեպի մետրո: Մետրոյի մուտքի մոտ ամսագրեր վաճառողից գնում է որևէ ժամանցային ամսագիր և շարժասանդուղքով իջնում ներքև: Նստում է մետրո: Մտնելով վագոն, տեղավորվում է նստարաններից մեկում: Մի քանի րոպե անցնելուց հետո հանկարծ հայացքը սևեռվում է կողքի նստարանին, որին և նստած է այն նույն մարդը, ով ահավոր կասկածելի թված իրեն գրախանութում: Հասմիկը նկատելով նրան, վախից քարանում է: Այդ մարդը սկսում է նույն կերպ նայել նրա վրա (դեմքն ամբողջովին ծածկած է շալով, միայն աչքերն են երևում), կարդալով իր նույն թերթը: Հասմիկը սկսում է ահավոր վախենալ և կանգնելով իր տեղից, մոտենում է դռանը: Այդ մարդը շարունակում է կասկածելի ձևով նայել նրան: Հասմիկը սարսափում է և չի հասկանում տեղի ունեցող իրավիճակը: Գնացքը մոտենում է մոտակա կայարանին և կանգ առնում: Դռները բացվելուն պես, այդ մարդը կարծես դիտմամբ թողնում է իր ձեռքի թերթը նստարանին և դուրս գալիս վագոնից, շարունակ աչքերը հառած նայելով Հասմիկին: Որից հետո գնացքը շարժվում է: Հասմիկը մոտենում է նստարանին, որին և նստած էր այդ մարդը, և վերցնում է դրված թերթը: Շրջելով այն, ուսումնասիրելով, հանկարծ վախից քար է կտրում: Աչքերը հառում է ինչ-որ հոդվածի վրա և ահավոր շփոթված նստում: Չի հասկանում տեղի ունեցող իրավիճակը:
Հասմիկը մտորումների մեջ գալիս է տուն: Պառկում է, որ մի քիչ հանգստանա: Մոտ 15 րոպե անց, հնչում է տան հեռախոսի զանգը: Վեր է կենում և վերցնում խոսափողը:
- Ալո:
(Ձայն չկա)
- Ալո:
(ձայն չկա):
- Ալո, խոսեք...
(անջատվում է):
Հասմիկը սկսում է փոքր-ինչ վախենալ: Շարունակ մտածում է փողոցում կատարվածի մասին: Մի քանի րոպե անց, հեռախոսը նորից զանգում է: Եվ նույնը կրկնվում է երկրորդ անգամ: Զանգում են՝ խոսացող չկա: Հասմիկը ահավոր նյարդայնանում է, շփոթվում և անջատում լարից հեռախոսը:
Պառկում է քնելու:
Բացվում է օրը:
Հասմիկը վեր է կենում, թեյ խմում, վերցնում անցյալ օրվա այն կասկածելի թերթը, և նորից ուշադրությամբ սկսում կարդալ: Որից հետո, գնում է և միացնում լարից հեռախոսը:
Որոշ ժամանակ անց, հեռախոսը զանգում է: Զանգահարողը Հասմիկի հին ընկերուհիներից է, որի հետ մոտ 3 տարի է չէր խոսել: Հասմիկը զարմանում է, թե ինչու այսպես միանգամից ընկերուհին հիշեց իրեն: Ընկերոհին ասում է, որ կարոտել է և առաջարկում միասին գնալ կինոթատրոն, սրճարան, զբոսնելու և մի քիչ շփվելու, քանի որ ինչքան ժամանակ է չեն տեսել իրար: Հասմիկը ահավոր զարմանում է և նույնիսկ փոքր-ինչ շփոթվում, որովհետև չէր սպասում նման բան իր այս ընկերուհուց: Բայցևայնպես համաձայնվում է երեկոյան հանդիպել:
Երեկոյան ժամը 7-ն է: Հասմիկն ու ընկերուհին, որը անունը Լիլիթ է, հանդիպում են: Մի քիչ զբոսնում և մոտենում կինոթատրոնին: Կինոթատրոնի մոտ գտնվող պաղպաղակի վաճառակետից, գնում են երկու պաղպաղակ: Լիլիթը պնդում է, որ ինքը պետք է վճարի գումարը: Վճարելու պահին Հասմիկը նկատում է կինոթատրոնից մոտ 100 մետր հեռավորության վրա, ծառի տակ կանգնած այն կասկածելի մարդուն: Հասմիկի անհանգստությանն ու վախին սահման չկա: Լիլիթին ասում է, որ շուտ մտնեն կինոթատրոն, որովհետև հոգնել է կանգնելուց և ուզում է նստել: Ընկերուհին և ինքը մտնում են կինոթատրոն: Գնում են կինոյի տոմսը և մտնում դահլիճ: Հասմիկը անհանգիստ վիճակում է: Ընկերուհին հարցնում է նրան այդ մասին, սակայն նա պատասխանում է, որ մի քիչ հոգնել է: Նստում են:
Մի քանի րոպե անց սկսվում է ֆիլմի ցուցադրումը: Դեռ չհասած ֆիլմի կեսերը, ընկերոհին Հասմիկին ասում է, որ գնում է զուգարան:
Անցնում է 15 րոպե Լիլիթը չկա: Հասմիկն անհանգստանում է, սակայն մի փոքր էլ սպասում: Եվս 5 րոպե սպասելուց հետո, վեր է կենում և գնում ընկերուհու ետևից: Քայլում է դեպի զուգարան: Մոտենալով, նկատում է, որ զուգարանի դուռը կիսաբաց է և ինչ-որ բան խանգարում դռանը մինչև վերջ բացվել: Հասմիկը ուժեղ հրում է դուռը և հանկարծակիի գալիս՝ տեսնելով ընկերուհուն արնաշաղախ ընկած հատակին: Հասմիկը սարսափելի ուժեղ սկսում է գոռալ: Գոռում է ամբողջ կինոթատրոնով մեկ: Մոտենում է կինոթատրոնի պահակազորը և տեսնում, որ աղջկան ընկած գետնին՝ դանակն էլ խրված մեջքի մեջ: Ժամանում է ոստիկանությունը: Հասմիկը սարսափի մեջ է և չի կարողանում ուշքի գալ: Նրան մի կերպ հանգստացնում են, որից հետո պատմում է ամեն ինչ, թե ինչը ինչպես է եղել: Հասմիկին նստեցնում են տաքսի և ուղարկում տուն: Նա չի կարողանում հասկանալ ողջ կատարվածը... շարունակ միայն լաց է լինում: Գալիս է տուն, և մոռանալով ետևից փակել տան դուռը, վախորած մտնում է անկողին:
Անցնում է 1 ժամ:
Տեսարանը փոխվում է Հասմիկի տակի հարևանի տուն: Հարևանները Հասմիկենց տնից ջարդուխուրդի ձայներ և օգնություն խնդրող ուժեղ գոռգոռոցներ են լսում: Հարևանները շտապ բարձրանում են Հասմիկենց տուն: Թակում են դուռը, սակայն բացող չկա և լսվում են այդ նույն ձայները: Հարևանները մի կերպ կոտրում են տան դուռը և տեսնում, որ Հասմիկը՝ արնաշաղախ, գոռալով լաց է լինում ընկած գետնին, կողքն էլ ընկած է դանակահարված դիակ:
-----------------------------------------------------------------
Բացահայտեք.
1. Ո՞վ էր Հասմիկին կասկածելի թվացող անձնավորությունը, և ինչու՞ էր շարունակ հետևում նրան:
2. Այդ ի՞նչ հոդված էր, որ Հասմիկին այդպես վախեցրեց և զարմացրեց:
3. Ինչի՞ համար Հասմիկի ընկերուհին քանի տարի անց, հանկարծ հիշեց Հասմիկին:
4. Ո՞վ էր Լիլիթին սպանողը և ինչու՞:
5. Ու՞մն էր Հասմիկի տանը գտնվող դիակը, ո՞վ էր սպանել և ինչու:

----------------
Բացահայտեք պատմությունը...:B
------------------------------------------------------------
Մի փոքր փոփոխություն խաղի մեջ, որպեսզի տևողության խնդիր այլևս չառաջանա... և այդ տարբերակով ավելի հեշտ կլինի խաղալ: Այսուհետ հարցերը տալիս եք հերթով՝ ըստ ցուցակի: Ամեն մի մասնակցին կտրվի մինչև 5 ժամ, հարց գրելու համար: Եթե այդ սահմանված ժամանակահատվածում նա չմտավ և հարց չգրեց, ապա մեխանիկորեն կգրի հաջորդ մասնակիցը: Սա անկախ վարողի պատասխանից: Վարողը կարող է գալ և տալ պատասխան միանգամից հավաքված օրինակ 5 հարցերին: Դրանից մասնակիցների հարց տալու հերթականությունը չի խախտվում: Սա ավելի ճիշտ է և խառնաշփոթ չի ստեղծի և խաղն էլ մի քիչ երկար կտևի, այլ ոչ թե մի քանի ժամում կվերջանա...
Մեկ էլ մի բան. այսուհետ կխնդրեմ ամեն մի մասնակից իր հերթի ժամանակ տա ոչ ավել, քան մեկ հարց: Սա անպայման:
Մասնակիցների հերթականությունը նայեք թեմայի գլխադիրում:

Yellow Raven
26.09.2008, 19:24
Լավ, ուրեմն սկսենք վերջից:D

Հարց 1- Հասմիկի տանը գտնվող դիակին սպանել էր հենց այդ խորհրդավոր մարդը? :(

Adam
26.09.2008, 19:39
Հարց 1- Հասմիկի տանը գտնվող դիակին սպանել էր հենց այդ խորհրդավոր մարդը? :(

Ոչ:

---Այս պահից սկսած խաղի մասնակից է նաև REAL_ist -ը---

Սամվել
26.09.2008, 19:42
Եկեք բոլորս Հերթով հարցեր տանք լա՞վ

REAL_ist
26.09.2008, 19:45
կարողա հենց ետ խորհրդավոր մարդներ դիակը Հասմիկի տան?

Yellow Raven
26.09.2008, 19:45
Հասմիկի տան դիակը խորհրդավոր մա՞րդն եր:

Adam
26.09.2008, 19:49
Եկեք բոլորս Հերթով հարցեր տանք լա՞վ

Տենց ավելի լավ կլիներ, բայց բոլոր մասնակիցները պետքա ներկա լինեյին.... թե չէ սենց, մեկը հարց գրեց, պիտի սպասի մյուսի գալուն, տենց էլ երկաև կձգձգվի... եթե էտ իհարկե նկատի ունես:

կարողա հենց ետ խորհրդավոր մարդներ դիակը Հասմիկի տան?

Այո:

REAL_ist
26.09.2008, 19:51
Հասմիկներ սպանել խորհրդավոր մարդուն?

Yellow Raven
26.09.2008, 19:51
Հարց3-Հասմիկն էր սպանել խորհրդավոր մարդուն՞

Ավելացվել է 45 վայրկյան անց

Հասմիկներ սպանել խորհրդավոր մարդուն?

Էս ինչ մի հավասար մտածում ենք:D:D

REAL_ist
26.09.2008, 19:52
էսինչմի նույն հարցերնենք տալի:D

Ավելացվել է 1 րոպե անց
:D:D

Adam
26.09.2008, 19:58
Հասմիկներ սպանել խորհրդավոր մարդուն?

Այո:

REAL_ist
26.09.2008, 19:58
թերթում Հասմիկի մասին հոդված էր գրած?

Adam
26.09.2008, 19:59
Բավականին մասնակիցներ ունենք, բայց խաղը դեռևս շատ պասիվ է ընթանում: :(
Շարունակեք գրել հարցեր, քննարկել... իսկ բոլոր այսօրվա կուտակված հարցերին կպատասխանեմ վաղը:
Խաղի իմաստը նաև կայանում է նրանում, որ դուք սկսեք քննարկել իրար հետ պատմությունը, այլ ոչ թե զուտ մենակ հարցեր տաք: Եթե կարողանամ, կմտնեմ նաև էսօր, բայց վաղն անպայման... :)

Yellow Raven
26.09.2008, 19:59
Հասմիկը ռոզիսկի տակ էր?

Adam
26.09.2008, 20:00
թերթում Հասմիկի մասին հոդված էր գրած?

Կոնկրետ իր մասին՝ Ոչ:

REAL_ist
26.09.2008, 20:00
աշկիս Հասոն խելագառ մանյակա:D

Կասկածելի մարդը իրավապահ մարմինների աշխատող էր?

Yellow Raven
26.09.2008, 20:06
Հա սենց անհետաքրքիրա դառնում որ Ադամը գնաց, հիմա դե արի սպասի մեկ էլ երբ կմտնի:think

BOBO
26.09.2008, 20:20
Լիլոն խորհրդավորի հետ որևէ կապ ուներ?

Dayana
26.09.2008, 20:41
Փաստորեն Հասմիկը մարդ էր սպանել…
Հնարովոր է, որ էդ հոդվածում գրված էր մարդասպանության մասին :( ինչը Հասմիկին զարհուրելի էր թվացել, սակայն ինքն էլ դրան գնաց :(

*e}|{uka*
26.09.2008, 20:43
Լիլիթին կինոթատրոնի զուգարանում խորհրդավոր մարդն է՞ր սպանել :)

Dayana
26.09.2008, 20:48
Լիլիթին կինոթատրոնի զուգարանում խորհրդավոր մարդն է՞ր սպանել :)

խեղճ մարդ :D ինչ լինի իրա գլխինա ջարդվելու :D
բայց երևի ինքը կլինի ;)

*e}|{uka*
26.09.2008, 20:54
Լավ մի հատ էլ հարց տամ, կարողա վաղը ուշ մտնեմ... :)
Հարց. Քանի որ խորհրդավորը միշտ դեմքը ծածկում էր շարֆով բնական է հարցնել Հասմիկն ու խորհրդավորը (անվանենք նրան այդպես) իրար ճանաչու՞մ էին

Kuk
26.09.2008, 21:51
2.Շալով մարդը հետախուզման մե՞ջ էր գտնվում:

Kuk
26.09.2008, 22:04
1. Հասմիկին կասկածելի թվացող անձնավորությունը փորձում էր առևանգե՞լ Հասմիկին:
2. Հոդվածի հեղինակը Հասմի՞կն էր:
3. Լիլիթն ինչ-որ պայմանավորվածություն ունե՞ր այդ կասկածելի անձնավորության հետ:
4. Շալով մա՞րդն է սպանել Լիլիթին:
5. Հասմիկը սպանել է շալով մարդուն: Սպանությունը եղել է ոչ դիտավորյալ, այլ ընդամենը ինքնապաշտպանության հետևանք. Ճի՞շտ է:

Քամի
26.09.2008, 22:52
տվյալ մարդը Լիլիթից վրեժ է լուծել՞

Լիլիթն ու Հասմիկը ժամանակին աշխատել են նույն բնագավառում ու այդ մարդնել իմացել է այդ մասին
Լիլիթը թաքնված է եղել՞ որոշ ժամանակ

Հասմիկին պատահական տեսնելով և հետևելով նա գտել է Լիլիթին իսկ Հասմիկին վերացնելով կկորցներ իր հետքը,քանի որ Հասմիկը արդեն կասկածներ ուներ որ տվյալ մարդն է կատարել Լիլիթի սպանությունը

մնաց իմանամ:D թէ ով է ր այդ մարդը

Քամի
26.09.2008, 23:48

մի փոքր փոփոխություն կատարեցի

--տվյալ մարդը Լիլիթից վրեժ է լուծել
--Լիլիթն ու Հասմիկը ժամանակին աշխատել են նույն բնագավառում ու այդ մարդն իմացել է այդ մասին
--Լիլիթը թաքնված է եղել որոշ ժամանակ կամ հենց 3 տարի,քանի որ պատմության մեջ նշված էր Հասմիկի ու Լիլիթի 3 տարվա չհանդիպելը
--Հոդվածը Լիլիթի մասին էր
--Հասմիկին պատահական տեսնելով և հետևելով նա գտել է Լիլիթին,կամ հետևելով Լիլիթին նորից իրար են հանդիպել Հասմիկն ու այդ մարդը : իսկ Հասմիկին վերացնելով կկորցներ իր հետքը,քանի որ Հասմիկը արդեն կասկածներ ուներ որ տվյալ մարդն է կատարել Լիլիթի սպանությունը

Վարպետ
27.09.2008, 09:31
1. Շալով մարդը Լիլիթի հետ որեւէ ազգակցական կապ ուներ?
2. Շալով մարդը Հասմիկի հետ որևէ ազգակցական կապ ուներ?
3. Լիլիթին և Հասմիկին անցյալում որեւէ մութ պատմություն կապել է?
4. Հասմիկը զամրացավ Լիլիթի առաջարկի վրա, քանի որ նրանց մեջ վաղուց կոնֆլիկտ կար ինչ-որ թեմայի շուրջ?
5. Թերթում գրված հոդվածում ասվում էր, որ ինչ-որ մեկը փախել է բանտից?
6. Եթե շալով մարդը երբեւէ ձերբակալված եղել է?
7. Եթե այո, ապա Լիլիթի մատնությամբ?
8. Իսկ Հասմիկի?

Adam
27.09.2008, 12:50
Մի փոքր փոփոխություն խաղի մեջ, որպեսզի տևողության խնդիր այլևս չառաջանա... և այդ տարբերակով ավելի հեշտ կլինի խաղալ: Այսուհետ հարցերը տալիս եք հերթով՝ ըստ ցուցակի: Ամեն մի մասնակցին կտրվի մինչև 5 ժամ, հարց գրելու համար: Եթե այդ սահմանված ժամանակահատվածում նա չմտավ և հարց չգրեց, ապա մեխանիկորեն կգրի հաջորդ մասնակիցը: Սա անկախ վարողի պատասխանից: Վարողը կարող է գալ և տալ պատասխան միանգամից հավաքված օրինակ 5 հարցերին: Դրանից մասնակիցների հարց տալու հերթականությունը չի խախտվում: Սա ավելի ճիշտ է և խառնաշփոթ չի ստեղծի և խաղն էլ մի քիչ երկար կտևի, այլ ոչ թե մի քանի ժամում կվերջանա...
Մեկ էլ մի բան. այսուհետ կխնդրեմ ամեն մի մասնակից իր հերթի ժամանակ տա ոչ ավել, քան մեկ հարց: Սա անպայման:
Մասնակիցների հերթականությունը նայեք թեմայի գլխադիրում:
------------------------------------------------------

Լիլոն խորհրդավորի հետ որևէ կապ ուներ?

Այո:

Լիլիթին կինոթատրոնի զուգարանում խորհրդավոր մարդն է՞ր սպանել :)

Այո:

2.Շալով մարդը հետախուզման մե՞ջ էր գտնվում:

Այո:

տվյալ մարդը Լիլիթից վրեժ է լուծել՞

Մոտավորապես:

1. Շալով մարդը Լիլիթի հետ որեւէ ազգակցական կապ ուներ?

Ոչ:

Ավելացվել է 2 րոպե անց
Հարց տալու հերթը Dayana -ինն է:

Dayana
28.09.2008, 19:04
Dayana-ն պասիվա չէ :(
Կներեք խաղը կանգնեցնելու համար :(

1. Հասմիկը թերթում մադասպանության մասին հոդված էր կարդացել: ? :8
2. Հասմիկը և այդ Խորհրդավոր մարդը ծանոթ էին ? :8

Adam
28.09.2008, 19:08
1. Հասմիկը թերթում մադասպանության մասին հոդված էր կարդացել: ? :8

Այո:

Դայ, ամեն մի մասնակից իր հերթին տալիսա ոչ ավել, քան մեկ հարց: ;) :)

Ավելացվել է 1 րոպե անց
ժողովուրդ, հերթով են հարցե՛րը, ոչ թե քննարկումները: Կարող եք ազատ քննարկել, եթե ուզում եք...

Dayana
28.09.2008, 19:13
Այո:

Դայ, ամեն մի մասնակից իր հերթին տալիսա ոչ ավել, քան մեկ հարց: ;) :)

Ավելացվել է 1 րոպե անց
ժողովուրդ, հերթով են հարցե՛րը, ոչ թե քննարկումները: Կարող եք ազատ քննարկել, եթե ուզում եք...

Սյուր, ուղղակի ասեցի քանի եկել եմ, մի երկու հարց տամ :oy

Ժողովուրդ, ինձ թվում է Հասմիկը ինչ-որ իրեն հարազատ մարդու սպանության հոդված էր կարդացել, որը ենթադրաբար կատարել էր էս անծանոթ ու խորհրդավոր մարդը:
Բայց թե ինչ կապ ուներ Լիլիթն այս ամենի հետ դեռ չեմ կարողանում ենթադրել :8

Yellow Raven
29.09.2008, 14:35
Մյուս 3 մասնակիցների 5 ժամերի անցնելու պատճառով ես գրեմ՝

Հասմիկի ընկերուհին ծախված էր՞
Այսինքն ինչ-որ մեկի հրահրմամբ էր զանգել Հասմիկին

Dayana
29.09.2008, 14:41
Մյուս 3 մասնակիցների 5 ժամերի անցնելու պատճառով ես գրեմ՝

Հասմիկի ընկերուհին ծախված էր՞
Այսինքն ինչ-որ մեկի հրահրմամբ էր զանգել Հասմիկին

բայց ինչու պիտի ծախված լիներ, որ վերջում էլ սպանեին իրեն :8

Yellow Raven
29.09.2008, 14:50
բայց ինչու պիտի ծախված լիներ, որ վերջում էլ սպանեին իրեն :8
Համենայն դեպս ինձ թվումա իրա կամքով չի զանգել Հասմիկին...

Dayana
29.09.2008, 14:51
Համենայն դեպս ինձ թվումա իրա կամքով չի զանգել Հասմիկին...

գուցե ստիպել են :8 ճիշտ ես, գուցե ինչ-որ բան կար :8

Adam
29.09.2008, 19:35
Հասմիկի ընկերուհին ծախված էր՞

Այո:

Kuk
29.09.2008, 20:01
1. Հասմիկին կասկածելի թվացող անձնավորությունը փորձում էր առևանգե՞լ Հասմիկին:
2. Հոդվածի հեղինակը Հասմի՞կն էր:
3. Լիլիթն ինչ-որ պայմանավորվածություն ունե՞ր այդ կասկածելի անձնավորության հետ:
4. Շալով մա՞րդն է սպանել Լիլիթին:
5. Հասմիկը սպանել է շալով մարդուն: Սպանությունը եղել է ոչ դիտավորյալ, այլ ընդամենը ինքնապաշտպանության հետևանք. Ճի՞շտ է:

Սյուր ջան, էս հարցին կպատասխանե՞ս: Էս էլ որ իմանամ, գրեթե պարզ կլինի:

Adam
30.09.2008, 11:39
2. Հոդվածի հեղինակը Հասմի՞կն էր:

Այո:

Kuk
30.09.2008, 13:02
Զնաչիտ տակ, ապեր. Շալով խորհրդավոր մարդը մարդասպան է, իսկ Հասմիկը, ամենայն հավանականության լրագրող է, վերջինս թերթում հոդված է գրել տվյալ սպանության վերաբերյալ: Մարդասպանը Հասմիկի վաղեմի ընկերուհու` Լիլիթի հետ համաձայնության գալով` փորձում է վրեժ լուծել Հասմիկից, նա կինոթատրոնում սպանում է Լիլիթին, որպեսզի հետագայում` Հասմիկին սպանելուց հետո հետքը կորած լինի: Լիլիթին սպանելուց հետո գնում է Հասմիկին սպանելու, այս անգամ արդեն Լիլիթի սպանությունը կոծկելու նպատակով, սակայն Հասմիկը կարողանում է ինքնապաշտպանվել, ինչի հետևանքով սպանում է նրան:

Ոնցն է՞ր:D

*e}|{uka*
30.09.2008, 16:03
Ես այսպես չեմ խաղում :cry2
Նախ ձանձրալի ա սպասել մինչև հերթդ կգա հարց տաս, մի տեսակ հետաքրքրությունն էլ է կորում, էն մյուս նախը մոռացա :D : Մի հարց պատմության բացահայտումն էլ է՞ հերթով :( , չեմ սիրում հերթեր :cry

Հ.Գ. Ներեցեք նվնվոցներիս համար, ինձ ինֆրաքշն չտաք ... :(

Kuk
30.09.2008, 16:10

Հերթով ա Յոժ ջան, բայց ոնց հասկանում եմ հնարավոր չի սենց հերթը պահել, հո չենք կարող ժամը պահել ու էդ ընթացքում մտնել ակումբ, որ հարց կարողանանք տալ, պետքա Սյուրը մի բան մտածի, ավելի հարմար մեթոդ, որը հնարավոր կլինի կիրառել: Ասենք` հիմա գրում ա, հինգ ժամ ժամանակ տա, որ մասնակիցները յուրաքանչյուրը հինգ հարց տան, հետո ինքը հարցերին պատասխանելուց որոշի, էլի ժամանակ պետքա հարցեր տալու համար, թե ոչ, ըստ դրա ժամանակ կտա արդեն բացահայտելու համար, այսինքն` յուրաքանչյուրն իր վարկածը կգրի, Սյուրն էլ կասի, թե ով ա ճիշտ ու ես կհաղթեմ:D

Adam
30.09.2008, 18:34
Զնաչիտ տակ, ապեր. Շալով խորհրդավոր մարդը մարդասպան է, իսկ Հասմիկը, ամենայն հավանականության լրագրող է, վերջինս թերթում հոդված է գրել տվյալ սպանության վերաբերյալ: Մարդասպանը Հասմիկի վաղեմի ընկերուհու` Լիլիթի հետ համաձայնության գալով` փորձում է վրեժ լուծել Հասմիկից, նա կինոթատրոնում սպանում է Լիլիթին, որպեսզի հետագայում` Հասմիկին սպանելուց հետո հետքը կորած լինի: Լիլիթին սպանելուց հետո գնում է Հասմիկին սպանելու, այս անգամ արդեն Լիլիթի սպանությունը կոծկելու նպատակով, սակայն Հասմիկը կարողանում է ինքնապաշտպանվել, ինչի հետևանքով սպանում է նրան:

Ոնցն է՞ր:D

Վարկածն ընդունված է, սակայն դրան դեռևս պատասխան չի տրվում, մինչև մի քանի մասնակիցներ էլ վարկածներ չառաջադրեն:

Կուկ ջան, վարկածդ ընդունվածա, բայց որոշ չափով թերիա, որովհետև էնտեղ կոնկրետ բացահայտումներ չկան, օրինակի համար թե ով կարող է լինել այդ մարդասպանը և այլն... դա իհարկե բնականաբար հարցերի միջոցով պետք ա պարզվի: Ինչևէ, միտքդ ընդունված ա:

Հ.Գ. ժող իսկականից էս տարբերակը վաբշե ձանձրալի դարձրեց....:( լավ բա ի՞նչ անենք :think : Լավ, գնամ մտածեմ թե ուրիշ ինչ մեթոդ կարելիա կիրառել :D :8

Հ.Գ. 10 -ից ավելի մասնակից ունենք, բայց կեսից շատը մի գրառում անգամ չեն արել...

*e}|{uka*
30.09.2008, 18:38

Էս մի խաղում հուշումներ էլ չտրվեցին, Սյուր դրա մասին էլ մտածի ;:oy

Adam
30.09.2008, 18:46
Էս մի խաղում հուշումներ էլ չտրվեցին, Սյուր դրա մասին էլ մտածի ;:oy

Իդ ջան, ակտիվություն բացարձակ չկա... երևի հիմիկվա մեթոդիցա: Հենց խաղը մտավ իր նախկին ուժի մեջ, կտամ առաջին հուշումը: Թե չէ, համարյա բան չենք խաղացել ... :)

Yellow Raven
01.10.2008, 16:58
Լրիվ համաձայն եմ Կուկի վարկածի հետ, ես էլ էի տենց մտածում:Էս էլ քո հարցերի պատասխանները ամփոփ տեսքով:

1. Մարդասպան,որին բացահայտել էր հենց Հասմիկը և որը ուզում էր վրեժ լուծել նրանից:
2. Հենց իր հոդվածը մարդասպանի մասին:
3. Պայմանավորվածություն մարդասպանի հետ:
4. Մարդասպանը,որ հետո լիլիթը իրեն չվառեր
5. Մարդասպանինը,Հասմիկն էր սպանել` ինքնապաշտպանության նպատակներով:

*e}|{uka*
01.10.2008, 17:44

Եվ սրանով ուզում եք ամփոփե՞լ, ախր ոչինչ պարզ չի, ովա՞ խորհրդավոր մարդը, ի՞նչ շահեր է հետապնդում ու էլի մանր-մունր բաներ :think
Ես էլ եմ Կուկի հետ համաձայն :D (Հերթով համաձայնվեք :)) )

Adam
02.10.2008, 12:23
Մի փոքր համբերություն. խաղի ընթացքի կանոնը մտածեմ, կշարունակենք...:)