PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի Տաղանդը II



Երկնային
26.09.2008, 19:00
Եվ այսպես…

Սկսում ենք «Ակումբի Տաղանդը II» մրցույթը:
Առաջին մրցույթից բավականին տարբերվելու է, քանի որ այս անգամ մրցույթը նկարիչների համար է նախատեսված:
Երևի կսկսենք հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:
Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:

Կանոններն էսպիսին են`

1. Մրցույթին մասնակցելու համար առայժմ ինձ ՓիԷմ (նամակ)-ով հայտ ներկայացրեք, քանի որ դեռ չեմ որոշել` արդյոք արժի մասնակիցների անունները հայտարարել, թե դա էլ թողնել գաղտնի մինչև մրցույթի ավարտը: Բայց ավելի շատ հակված եմ նրան, որ գաղտնի մնա:

2. Մրցույթը բաղկացած կլինի մի քանի փուլից (կախված մասնակիցների քանակից): Առաջին կամ առաջին մի քանի փուլը լինելու է ազատ թեմայով: Մասնակիցներին կտրվի մոտ մեկ շաբաթ ժամանակ աշխատանքը ներկայացնելու համար:

3. Մրցույթի վերջին փուլերում հիմնականում նկարի վերնագիր կտրվի ու մասնակիները հինգ-յոթ օրվա ընթացքում իրենց պատկերացմամբ այդ վերնագրին համապատասխան աշխատանք են ներկայացնելու (ուղարկում են մեյլիս կամ ՓիԷմ):

4. Ոչ հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա շարունակել մրցույթին մասնակցել:

5. Աշխատանքները ներկայացնելուց հետո կբացվի թեմա, որում կտեղադրվեն բոլոր աշխատանքները ու կդրվեն քվեարկության: Այս անգամ քվեարկությունը կլինի փակ: Սակայն, ցանկության դեպքում քվեարկողները կարող են թեմայում գրել մեկնաբանություններ, նշել, թե որ աշխատանքը ամենաշատը դուր եկավ, և այլ: Քվեարկել կարող են Ակումբի բոլոր անդամները, ներառյալ` մրցույթի մասնակիցները: Մասնակիցները իրավունք չունեն քվեարկել իրենք իրենց օգտին (իրենց ձայնը հաշվի չի առնվի, բացի այդ դուրս կմնան խաղից):

6. Հավասար ձայների դեպքում քվեարկությունը կերկարաձգվի ևս մեկ-երկու օրով:

7. Ինչպես և առաջին մրցույթում` մասնակիցներին կտրվեն կեղծանուններ:

8. Ամեն փուլից հետո խաղը կլքի մեկ մասնակից, և վերջում կլինի միայն մեկ հաղթող:

Դեռ այսքանը…
Դիտողություններ, առաջարկություններ և այլն, գրեք այս թեմայում: Տեսնենք`ինչ ենք անում… :)

Ռուֆուս
26.09.2008, 19:22
Եթե օգնելու կարիք լինի, միշտ պատրաստ եմ Նյութ ջան ;)

Երկնային
26.09.2008, 19:28
Եթե օգնելու կարիք լինի, միշտ պատրաստ եմ Նյութ ջան ;)

Վայ, ինչ լավ ա… :) ես ուզում էի քեզ առաջարկել, էն էլ մտածեցի, որ էլի կասես, թե զբաղված ես ու հավես չունես… :)

Yellow Raven
26.09.2008, 19:29
Կարանք կոմպով նկարե՞նք:D

Երկնային
26.09.2008, 19:29
Կարանք կոմպով նկարե՞նք:D

չէ… :P

Երկնային
02.10.2008, 16:50
ոչ ոք չի ուզում հա՞ մասնակցել… :noti

Ուլուանա
03.10.2008, 00:20
Թեմայի առաջին գրառման մեջ գրված են մրցույթի կանոնները, որոնցից մեկի համաձայն՝ մասնակցել ցանկացողները պետք է ոչ թե գրառման միջոցով տեղեկացնեն, որ մասնակցում են, այլ PM–ի։ Իսկ չմասնակցելու որոշման մասին հատուկ այս թեմայում հրապարակավ հայտարարելու կարիք չկա։ Մասնակցելու և չմասնակցելու մասին բոլոր գրառումները ջնջված են։ Արդեն ասվեց, որ դրա համար հարկավոր է PM գրել։

Կարծում եմ՝ առավելագույն օբյեկտիվություն պահպանելու համար իրոք արժե, որ մասնակիցների անունները չհրապարակվեն։ Լավ կլինի, եթե նախորդ մրցույթի նման կեղծանուններ օգտագործվեն։

Երկնային
03.10.2008, 16:08
ուխ-ուխ! :) մի հոգի գրանցվել ա արդեն… :oy

:P

Երկնային
03.10.2008, 17:46
ուխ-ուխ! :) մի հոգի գրանցվել ա արդեն… :oy

:P
ևս մեկը…:)

Երկնային
12.10.2008, 02:09
արդեն երեք հոգի են… :)

Ռուֆուս
12.10.2008, 02:13
Չբռնեմ ես էլ գրանցվեմ? :think

Չէ, ավելի լավա Ակումբի սկսնակ նկարիչներին շանս տամ.... :D

Երկնային
12.10.2008, 02:17
Չբռնեմ ես էլ գրանցվեմ? :think

Չէ, ավելի լավա Ակումբի սկսնակ նկարիչներին շանս տամ.... :D
հա, խոզուկ-մոզուկներդ մյուս անգամվա համար թող… :))

Երկնային
15.10.2008, 17:34
Մի հոգի էլ ավելացավ… :)

Ra$Ta
15.10.2008, 20:43
Մի օրել երաժիշտների համար կազմակերպեք:D

Ուլուանա
15.10.2008, 20:49
Իսկ քանի՞ հոգի պիտի դիմի, որ արդեն սկսեք։ Կոնկրետ թիվ նախատեսվա՞ծ է, որը լրանալու դեպքում արդեն մրցույթը կսկսվի։

Երկնային
15.10.2008, 21:00
Իսկ քանի՞ հոգի պիտի դիմի, որ արդեն սկսեք։ Կոնկրետ թիվ նախատեսվա՞ծ է, որը լրանալու դեպքում արդեն մրցույթը կսկսվի։
Չէ, կոնկրետ թիվ սահմանված չէ, ովքեր որ ցանկանան… իսկ կսկսենք նոյեմբերի սկզբից կամ կեսերից… :)

Ուլուանա
15.10.2008, 21:02
Չէ, կոնկրետ թիվ սահմանված չէ, ովքեր որ ցանկանան… իսկ կսկսենք նոյեմբերի սկզբից կամ կեսերից… :)
Ինձ թվում է՝ մոտ 10 հոգի հավաքվելու դեպքում արդեն կարելի է սկսել՝ անկախ նրանից, թե որ ամիսն է։ Թե չէ շատ է ձգձգվում էդպես։

Երկնային
15.10.2008, 21:09
Ինձ թվում է՝ մոտ 10 հոգի հավաքվելու դեպքում արդեն կարելի է սկսել՝ անկախ նրանից, թե որ ամիսն է։ Թե չէ շատ է ձգձգվում էդպես։
դեռ 4 հոգի են… :noti

Ռուֆուս
15.10.2008, 21:11
դեռ 4 հոգի են… :noti

Ոչինչ, մի քիչ էլ սպասենք բավարար թվով մասնակիցներ կունենանք :)

Երկնային
15.10.2008, 22:44
Արդեն հինգը լրացավ… :)

Երկնային
16.10.2008, 19:02
6... :)
որ սենց շարունակվի, կարողա ավելի շուտ էլ սկսենք :)

Երկնային
18.10.2008, 17:38
7 մասնակից :)

Ռուֆուս
01.11.2008, 23:49
Ուշադրություն

Ակումբի Տաղանդը II մրցույթը կսկսվի նոյեմբերի 3-ին` երկուշաբթի օրը: Եթե դեռ չես հասցրել գրանցվել, շտապիր, մնացել է ընդամենը մեկ օր :)

Ի դեպ ներկա պահին ունենք 6 գրանցված մասնակից ;)

Ուլուանա
07.11.2008, 22:16
Էս մրցույթն ի՞նչ եղավ։ Քնեց–մնա՞ց... :8 Թե՞ ընդհատակյա PM–ային ուղիներով առաջ ա գնում, տեղյակ չենք։ :))

Մի բան գրեք, իմանանք։ Ըստ վերջին գրառման՝ արդեն պիտի սկսված լիներ, չէ՞։

Երկնային
07.11.2008, 22:21
Էս մրցույթն ի՞նչ եղավ։ Քնեց–մնա՞ց... :8 Թե՞ ընդհատակյա PM–ային ուղիներով առաջ ա գնում, տեղյակ չենք։ :))

Մի բան գրեք, իմանանք։ Ըստ վերջին գրառման՝ արդեն պիտի սկսված լիներ, չէ՞։
հա, պետք ա սկսած լիներ… բայց մասնակիցներից մենակ երեք հոգի են հաստատել մասնակցությունը, մնացածը անհետ կորել են…

Ուլուանա
07.11.2008, 22:24
հա, պետք ա սկսած լիներ… բայց մասնակիցներից մենակ երեք հոգի են հաստատել մասնակցությունը, մնացածը անհետ կորել են…
Հաստատելը ո՞րն ա։ PM–ով տեղեկացրել են, որ մասնակցու՞մ են։

Բա մի բան արեք, առաջ գնա, թե չէ սենց ո՞նց կլինի։

Երկնային
07.11.2008, 22:27
Հաստատելը ո՞րն ա։ PM–ով տեղեկացրել են, որ մասնակցու՞մ են։

Բա մի բան արեք, առաջ գնա, թե չէ սենց ո՞նց կլինի։
հա, պետք ա նամակիս պատասխանեն, որ մասնակցում են, էն էլ վերջին անգամ նոյի թվին են ակումբում եղել… :noti