PDA

Դիտել ողջ տարբերակը : Շուտասելուկներ



Tumy
14.11.2006, 18:58
Առաջարկում եմ այստեղ դնել շուտասելուկներ.
այ օրինակ այս մեկը`Պապը պատի տակ,տատը պատի տակ(Կարդացեք արագ և բարձրաձայն)


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։
1. Թեմայի վերնագրի բոլոր տառերը մեծատառ մի գրիր
2. Բազմագույն ու տարբեր չափսերի գրառումենր մի կատարիր

Արամ
14.11.2006, 19:01
լօլ հետաքրքիր է ինչքան ուզում եմ որ դա չստացվի անկախ ինձնից ստացվում է:

Arisol
14.11.2006, 19:03
Պապը պատի տակ,տատը պատի տակ (Կարդացեք արագ և բարձրաձայն)
Էս ի՜նչ խայտառակ եղա: Բա գոնե զգուշացնեիր, միանգամից տենց չասեի:D :

hayart
14.11.2006, 19:04
Մկրատ տուր մտրակ տամ, մտրակ տուր մկրատ տամ

StrangeLittleGirl
14.11.2006, 19:06
առաջինը կարողացա: լեզուս մի քիչ հանգստանա, մյուսն էլ կփորձեմ ;)

Ուլուանա
14.11.2006, 19:44
Առաջինը հեշտ էր, բայց էս վերջինը... :{

StrangeLittleGirl
14.11.2006, 19:47
Ռուսերենը չկարողացա կարդալ: Որ չեմ հասկանում, էլ ո՞նց ասեմ:
Բայց էդ մկրատ-մտրակն ահավոր էր:

Ուլուանա
14.11.2006, 20:10
Ռուսերենը չկարողացա կարդալ: Որ չեմ հասկանում, էլ ո՞նց ասեմ:
Բայց էդ մկրատ-մտրակն ահավոր էր:
Բյուր ջան, էդ ռուսերենն էլ հենց էդ «մտրակ-մկրատ»-ի ռուսերեն համարժեքն էր։ :D

Riddle
14.11.2006, 22:23
Զարթուցիչը ջեռուցիչից հեռու տար:

Գոռ Ջան - Հայ
19.01.2007, 19:30
Սարի ոիսին սիրուն լուսին, սիրուն լուսին սարի ուսին:

Մուկ թողեմ ձուկ ուտեմ , ձուկ թողեմ ձուկ ուտեմ -----------»արագացված


лямля лямлю не вылыамлил...

Malu
20.01.2007, 12:31
Ճայը ճկեց ճիտը, կծեց ճտի ճիտը :D

Այս մի շուտասելուկը ինձ մոտ շատ լավ է ստացվում

Կարեն ջան
08.02.2007, 15:29
Ձին ձորում, Ջորին ջրում:

Enipra
08.02.2007, 15:47
Դե ձեզ տեսնեմ;)

Կար–չկար մի գաճաճ արջ կար, այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։

Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ։

VisTolog
16.08.2009, 18:00
Դե ձեզ տեսնեմ;)

Կար–չկար մի գաճաճ արջ կար, այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։

Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ։
:D վերակենդանացում :pardon

ArmenianMetal
16.08.2009, 22:02
Ձին ձորում,Ջորին ջրում:P