PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեկնարկում է Հայ ֆեստը



Nasha
26.09.2008, 15:16
Հոկտեմբերի 4-12-ը Երևանում կանցկացվի “Հայ Ֆեստ” 6-րդ միջազգային թատերական փառատոնը, որի 9 օրերի ընթացքում հանդես կգան 45 թատերախմբեր 30 երկրներից` ցուցադրելով մոտ 100 ներկայացումներ 17 բեմահարթակներում: Ինչ կարծիք ունեք թատերական այս փառատոնի մասին, որքանով եք ծանոթ: Օրինակ ես գիտեմ, որ շատ հետաքրքիր ներկայացումներ են լինելու, հանդես կգա կանադացի դերասան Շոն Ռունին` “Փուչիկստան” ներկայացմամբ, փուչիկներով տարբեր պատկերներ կստանա, նաև բացօթյա շոուներ են լինելու` հատկապես բացման օրը Շ. Ազնավուրի հրապարակում, մեքենաների շքերթ, հետագայում նաև բացօթյա ներկայացումներ: Ասեմ նաև, որ տոմսերի գինը մատչելի կլինի սկսած 500 դրամից: ;)

Freddie
04.10.2008, 22:53
Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա յսպիաի փառատոն։ Շատ գովելի է, որ կազմակերպիչները ամեն ինչ անում եմ, որ փառատոնը լինի հետաքրքիր և գրավիչ։ Մեծ հաճույքով բոլոր բեմադրություններն էլ կդիտեի, բայց մի քանիսն էլ դիտելու ժամանակ չունեմ։:( Չնայած ամեն բան կանեմ, որ գոնե մի քանի հատ բեմադրության գնամ։ Քանի որ այս մաշտաբի միջոցառման հանդեպ անտարբեր մնալը առնվազն հիմարություն է։ Եվ բոլոր նրանց, ովքեր անգործ ման են գալիս Երևանի փողոցներում և կյանքի, իրենց կարծիքով, անհետաքրքրությունից հոգնել են:D(այդպիսիք շատ կան նաև իմ ծանոթների մեջ), խորհուրդ կտայի գնալ Հայ Ֆեստին։ Լիքը–լիքը դրական լիցքեր կստանաք և բարձր մակարդակով թատրոն կտեսնեք։;)

Freddie
05.10.2008, 00:13
Մի քիչ քրքրեցի ծրագիրը։ Ահա ինձ հետաքրքրած ներկայացումներից մի քանիսը՝
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
07.10.08 19:00
ՀԱՅ ՖԵՍՏ. "Հայկական մուկը"
ներկայացնում են Ժակի Ներսեսյանը և Ագնես Դավանը /Ֆրանսիա/
ներկայացումը նվիրվում է Վ. Սարոյանի ծննդյան 100ամյակին
տոմսի արժեքը` 1000-1500 դրամ

Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոն
07.10.08 - 08.10.08 21:00
ՀԱՅ ՖԵՍՏ. "Կանխավարկած"
հորինված թատրոն, ներկայացնում է Third Angel-ը Շեֆիլդի թատրոնների համագործակցությամբ /Միացյալ Թագավորություն/

"Պետական համազգային թատրոն"`
Ս. Սարգսյանի ղեկավարությամբ
08.10.08 17:00
ՀԱՅ ՖԵՍՏ. "Բաքոսական"
վիզուալ և դինամիկ օդային դրամա, ներկայացնում են Դիոնիսոսի դերասանները /Միացյալ Թագավորություն/տոմսի արժեքը` 1000-1500 դրամ

Հատկապես հետաքրքրեց "Բաքոսականը" Դիոնիսոսի դերասանների կատարմամբ։ Ինչ-որ մեկը կարող է իմանալ, թե այս թատրոնի կամ բեմադրության(վերևում նշված բեմադրությունների) մասին ինֆորմացիա որտեղի՞ց կարող եմ քաշել։ Թե չէ ARIT.am-ում շատ քիչ տեղեկություններ կան։:cry

Freddie
05.10.2008, 00:20
Ժողովուրդ, իմ կարծիքով Հայ Ֆեստի շրջանակներում կարելի է հանդիպել և մի ներկայացման միասին գնալ։ Հետաքրքիր կլինի։ Եթե գնացողներ լինելու են, ապա ասեք՝ միասին գնանք։ Կմնա միայն ընտրել, թե որին ենք գնում։ Ինձ հետաքրքրածները ես ասեցի։;)

Freddie
05.10.2008, 00:26
Ժողովուրդ գրե՛ք, թե չէ մենակ ես եմ այստեղ լռությունը խախտում։:D

Egern.net
05.10.2008, 10:01
Հայ Ֆեստի ցուցանակը Մոսկվա կ/թ-ի դիմաց.
http://image.file.am/thumb/43163266/DSC05343-1.JPG (http://image.file.am/view/43163266/DSC05343-1.JPG)