PDA

Դիտել ողջ տարբերակը : Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը



Artgeo
25.09.2008, 22:44
Առաջարկում եմ այս թեմայում մի տեղ հավաքել Ս. Սարգսյանի «բարձրինտելեկտուալ» արտահայտությունների հետևանքով ՀՀ-ի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակների մասին տեղեկատվությունները։

Վերջիններից

Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունն այն մասին, որ ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին խորհուրդ է տվել ներդրումներ անել Լեռնային Ղարաբաղում, ու միգուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ Ղարաբաղի հայերը ցանկություն հայտնեն ապրել Ադրբեջանի կազմում, ՀՀ նախագահական նստավայրից հերքելու նման մի բան էին արել: Նախագահի մամլո գրասենյակից ասել էին, թե Սերժ Սարգսյանի խոսքերը ադրբեջանցի լրագրողները խեղաթյուրել են, եւ որ Սերժ Սարգսյանը չէր կարող ասել, թե Ղարաբաղի հայերը կարող է ցանկանան ապրել Ադրբեջանի կազմում: «Նման բան չէր կարող լինել»,- հայկական ԶԼՄ-ներին վստահեցրել էին ՀՀ նախագահական նստավայրից: Երեկ այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «BBC»-ի մոսկովյան բյուրոյի աշխատակից Էլդար Իսմայիլզադեն, ով Սերժ Սարգսյանի սույն սենսացիոն հայտարարության մասին պատմող հաղորդման հեղինակն է: Վերջինս ասել է, որ ամբողջությամբ պատասխանատվություն է կրում իր խոսքերի համար: «Մեզ մոտ կա Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի հայերեն ձայնագրությունը: Նա խոսում էր հայերեն, եւ դա թարգմանվում էր անգլերեն: Նրա ասած մինչեւ վերջին բառը տեղադրվել է «BBC»-ի ադրբեջանական ծառայության կայքէջում: Ես այսօր խոսել եմ թարգմանչի հետ: Նա ինձ տեղեկացրել է, որ Սարգսյանի ասածներից ոչինչ չի աղավաղվել»,- նշել է Իսմայիլզադեն: Այս ամբողջ պատմությունն իսկական խայտառակություն է: Բավական չէ` Սերժ Սարգսյանը նման խորհուրդ է տվել Իլհամ Ալիեւին, բավական չէ` դրա մասին պատմել է արտասահմանցի լրագրողներին, դեռ ՀՀ նախագահականն էլ հայտարարում է, թե նման բան չի եղել` չմտածելով անգամ, որ իրադարձությունները կարող են այսկերպ զարգանալ: Ստացվում է, որ ադրբեջանցի մի լրագրող ստի վրա բռնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական մարմնին եւ այդ մասին ի լուր աշխարհի հայտարարություն անում: Եթե Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը, նախագահի աշխատակազմում գտնվող եվրոպական կրթություն ստացած երիտասարդները, մամուլի խոսնակ Տիգրան Ֆարմանյանը լավ չեն հասկանում տեղի ունեցածի ամոթալիության աստիճանը, ապա դա ոչ միայն նրանց, այլեւ մեր` ՀՀ քաղաքացիներիս խնդիրն է: Մենք, իհարկե, կցանկանայինք հուշել, թե ինչպես ուղղել իրավիճակը, եթե ուղղելու ճանապարհ ընդհանրապես լիներ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հարցազրույցի ձայնագրությունը կա նաեւ ՀՀ նախագահական նստավայրում, ու բնականաբար, Սերժ Սարգսյանի խոսքերը հերքողները շատ լավ գիտեին, որ դրանք իրականում ասվել են: Ու հետաքրքիր է` ի՞նչ են մտածել նրանք իրենց հերքման տեքստը մշակելիս: Կարծում ենք` ամեն ինչ շատ ավելի պարզ է եղել. Սերժ Սարգսյանը, հասկանալով ինչ մեծ սխալ է գործել, իր փեսային եւ մյուսներին հանձնարարել է` ոնց ուզում է լինի, ուղղել դա: Դե, նրանք էլ ուղղել են այնպես, ինչպես կարողացել են, ինչպես ասում են` «մրից ելել, մրջուրն են ընկել»: Ի դեպ, մեր ձեռքի տակ նույնպես հայտնվել է Սերժ Սարգսյանի խնդրո առարկա հարցազրույցի ձայնագրությունը. ինչպես հայտնի է, ՀՀ նախագահական նստավայրն այս առումով անառիկ ամրոց չէ, եւ այստեղից փաստաթղթերի, լուրերի արտահոսքի պակաս չի զգացվում: Իսկ ձայնագրությունում Սերժ Սարգսյանը բառացիորեն ասում է հետեւյալը. «Ես առաջարկել եմ Ադրբեջանի նախագահին` պարոն Ալիեւին, որպեսզի նա փորձի այս ժամանակաշրջանում ներդրումներ կատարել Ղարաբաղում, ցույց տալ ղարաբաղցիներին, որ ադրբեջանցիները խիստ շահագրգռված են Ղարաբաղի բարեկեցիկ եւ անվտանգ կյանքով, ապագայով, որից հետո միգուցե հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները կցանկանան ապրել ադրբեջանի կազմում: Այլ ճանապարհ չկա: Եթե հանկարծ մի օր հրաշք պատահի, եւ Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, արդեն կարճ ժամանակ հետո Ղարաբաղում որեւէ հայ չի մնա»:

Ա.Հ.

http://hzh.am/logo.jpg (http://hzh.am/)

ChildOfTheSky
25.09.2008, 23:17
Նոր ՄԱԿ-ի նստաշրջանում սերժի ելույթն էի նայում, Ադրբեջանից էր բողոքում, բայց տնաշենը տեքստը նախօրոք չէր էլ կարդացել: Ոնց որ 3-րդ դասարանի ծուլիկ աշակերտ կարդար: Ուֆֆ, ռոբն էլ չգիտեր հայերեն, բայց զատո անգլերենից( :lol ) ու ռուսերենից ճտպտ էր;

Նարե
25.09.2008, 23:19
Ստեղ են ասում երԳրիս նախագահը նախագահ չի, ուր մնաց երգիրս երգիր լինի:o

Norton
12.01.2009, 23:33
Հիմա էլ ոչ պակաս սենսացիոն հայտարարություններ ա անում՝ Հայաստանում ճգնաճամ չկա, քաղբանտարկյալ չկա և այլն:

Հայկօ
12.01.2009, 23:38
Հիմա էլ ոչ պակաս սենսացիոն հայտարարություններ ա անում՝ Հայաստանում ճգնաճամ չկա, քաղբանտարկյալ չկա և այլն:

Ճիշտ ա, փոխարենը՝ այծի պանիր ու թթու կա:

Norton
12.01.2009, 23:51
Ճիշտ ա, փոխարենը՝ այծի պանիր ու թթու կա:

Հասրակ պանիր կամ թթու չի, դա հզոր բրենդա, որով ալամ աշխարհ Հայաստան պտի ճանաչի;)